8-րդ դարի սկզբին արաբները խաբեությամբ հրավիրեցին և Նախիջևանի Խրամ գյուղի եկեղեցում ողջ-ողջ այրեցին մի քանի հարյուր հայ նախարարների ու զորականների:
5 դար հետո, հայոց իշխան Զաքարե Զաքարյանը գրավելով Արդաբիլը, հրամայեց այրել մզկիթը, որում պատսպարվել էին քաղաքի մեծամեծները, ասելով. «Իշխանքդ՝ փոխանակ իշխանացն հայոց, զոր այրեցին այլազգիք ի Նախջոււանի»:
Արդար Վրեժն Արդար էլ Պատիժ է…
Հավերժ փա՜ռք. վասն և ի փառս հայրենյաց նահատակված բոլոր հայորդիներին: Փա՜ռք և Նոր Ծնունդ՝ Հայոց Սերունդների մեջ…
«Էլ ոչ մի լաց, էլ ոչ մի ողբ…», պայքար և արդար վրեժ, հայրենատիրություն:
Ահա’ մեր պատասխանը թուրք խուժանին ու երախտամոռ մարդկությանը:
1915թ. ապրիլի 24-ը այլևս պիտի դադարի զուտ Հայոց Մեծ Եղեռնի հիշատակի օր լինել և համայն հայության համար պիտի դառնա հիշատակի ու վրեժխնդրության օր: Այդ օրն ամեն հայ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելելու ճանապարհին պիտի մտորի ոչ միայն անմեղ զոհերի, այլև՝ նախնյաց արյան հատուցման և հայրենատիրության մասին:
Յուրաքանչյուր հայ, երկրագնդի որ հատվածում էլ գտնվի, պիտի հաշվետվություն տա ինքն իրեն. թե ի՞նչ է արել մեկ տարում Հայոց ցեղասպանությունը ճանաչել տալու, Հայ Դատի լուծմանը նպաստելու, Հայաստանը հզորացնելու ուղղությամբ: Եվ եթե ամեն հայ այդ օրն իր տեղում որևէ գործողությամբ ահազանգ հնչեցնի, ապա մեր միլիոնների հասնող կամքը կլուծի բարդ ու անլուծելի թվացող բոլոր խնդիրները: Իսկ ապրիլի 24-ը կդառնա հիրավի Ոգեկոչման օր և ոչ պարապ այց՝ դեպի Ծիծեռնակաբերդ: Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը լոկ բարոյական խնդիր չէ, ինչպես դա փորձում են ներկայացնել շատերը: Դա նաև ու հատկապես իրավական-պահանջատիրական և բնական-տարածքային լուծումներ ակնկալող հիմնախնդիր է, որոնց ամբողջական կարգավորմամբ միայն կվերականգնվեն մեր որոշ հարևանների հետ փոխհարաբերությունները, և արդարացիորեն կլուծվի Հայկական հարցը:
Շարունակել կարդալ →