Իր ամբողջ պատմության ընթացքում մարդկությունն առավել լավ ոչինչ չի ստեղծել, քան՝ օլիմպիական խաղերը:
Սերգեյ Վայցեխովսկի (ԽՍՀՄ, կանանց աշտարակացատկի 1976թ. օլիմպիական չեմպիոն Ելենա Վայցեխովսկայայի հայր-մարզիչ)
Հարգելի պարոն Նախագահ,
Ռիո-2016-ում, Ձեր գլխավորած պատվիրակության անմիջական ներկայությամբ, բազմաթիվ աղաղակող անարդարություններ հանցագործելու գնով, հունահռոմեական (հ/հ) ըմբշամարտի մինչեւ 66 կգ քաշակարգում մեր պատվիրակ Միհրան Հարությունյանին հանիրավի զրկեցին օրինավաստակ օլիմպիական ոսկուց: Հանձին Ձեր՝ կարեվեր հարվածելով ամենայն հայոց ազգային արժանապատվությանը և մեր պետականության միջազգային հեղինակության հիմոց հիմքին: Ինչն, իհարկե, անհետեւանք մնալ չի կարող. ո՛չ մեր ձեռնարկելիք հակազդեցիկ քայլերի տեսանկյունից, ո՛չ էլ՝ դրանց շոշափելի արդյունքների բացակայության դեպքում մեր իսկ հանդեպ արտաշխարհի միայն վատթարանալիք վերաբերմունքի նրբառումով:
Իմ խորագույն համոզմամբ՝ արդարությունը գեթ մասամբ վերականգնելու միակ հնարավոր իրավաչափ տարբերակը Միհրան Հարությունյանին եւս ՄՕԿ-ի կողմից օլիմպիական ոսկե մեդալի (2-րդը՝ տվյալ քաշակարգում) եւ համաչեմպիոնի կոչման շնորհումն է, ինչի կենսագործելիությունն ամրապնդվում է օլիմպիական իսկ շարժման պատմության անկապտելի իրավափաստական մասը կազմող մի ամբողջ շարք նախադեպերով: Դրանցից կարեւորագույնները, ինչպես նաեւ համապատասխան միջազգային մարզական մարմիններն ամեն իմաստով ուղղելիք առաջարկությունները ներկայացված են «Լուսանցք» շաբաթաթերթի 2016թ. սեպտեմբերի 16-22-ի համարի՝ իմ հոդվածի (կցվում է) վերջին մասում:
Շարադրյալի հիման վրա խնդրում եմ հնարավորինս ապահովել այդ առաջարկությունների իրացումը, առաջին հերթին՝ Միհրան Հարությունյանի բողոքարկման գործը, Ձեր գլխավորությամբ ու վերահսկողությամբ ճիշտ ուղղորդելով, հասցնել արդար հաղթավարտի եւ, ուստի, իր՝ Միհրանի օլիմպիական ոսկեւորման: Continue reading



