Արդարությունը գեթ մասամբ վերականգնելու համար – Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին… Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ – (7-րդ մաս) – Ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի (Օլիմպիական խաղեր եւ Բարի կամքի խաղեր)…

Իր ամբողջ պատմության ընթացքում մարդկությունն առավել լավ ոչինչ չի ստեղծել, քան՝ օլիմպիական խաղերը:

Սերգեյ Վայցեխովսկի (ԽՍՀՄ, կանանց աշտարակացատկի 1976թ. օլիմպիական չեմպիոն Ելենա Վայցեխովսկայայի հայր-մարզիչ)

Հարգելի պարոն Նախագահ,

Ռիո-2016-ում, Ձեր գլխավորած պատվիրակության անմիջական ներկայությամբ, բազմաթիվ աղաղակող անարդարություններ հանցագործելու գնով, հունահռոմեական (հ/հ) ըմբշամարտի մինչեւ 66 կգ քաշակարգում մեր պատվիրակ Միհրան Հարությունյանին հանիրավի զրկեցին օրինավաստակ օլիմպիական ոսկուց: Հանձին Ձեր՝ կարեվեր հարվածելով ամենայն հայոց ազգային արժանապատվությանը և մեր պետականության միջազգային հեղինակության հիմոց հիմքին: Ինչն, իհարկե, անհետեւանք մնալ չի կարող. ո՛չ մեր ձեռնարկելիք հակազդեցիկ քայլերի տեսանկյունից, ո՛չ էլ՝ դրանց շոշափելի արդյունքների բացակայության դեպքում մեր իսկ հանդեպ արտաշխարհի միայն վատթարանալիք վերաբերմունքի նրբառումով:

Իմ խորագույն համոզմամբ՝ արդարությունը գեթ մասամբ վերականգնելու միակ հնարավոր իրավաչափ տարբերակը Միհրան Հարությունյանին եւս ՄՕԿ-ի կողմից օլիմպիական ոսկե մեդալի (2-րդը՝ տվյալ քաշակարգում) եւ համաչեմպիոնի կոչման շնորհումն է, ինչի  կենսագործելիությունն  ամրապնդվում է օլիմպիական իսկ շարժման պատմության անկապտելի իրավափաստական մասը կազմող մի ամբողջ շարք նախադեպերով: Դրանցից կարեւորագույնները, ինչպես նաեւ համապատասխան միջազգային մարզական մարմիններն ամեն իմաստով ուղղելիք առաջարկությունները ներկայացված են «Լուսանցք» շաբաթաթերթի 2016թ. սեպտեմբերի 16-22-ի համարի՝ իմ հոդվածի (կցվում է) վերջին մասում:

Շարադրյալի հիման վրա խնդրում եմ հնարավորինս ապահովել այդ առաջարկությունների իրացումը, առաջին հերթին՝ Միհրան Հարությունյանի բողոքարկման գործը, Ձեր գլխավորությամբ ու վերահսկողությամբ ճիշտ ուղղորդելով, հասցնել արդար հաղթավարտի եւ, ուստի, իր՝ Միհրանի օլիմպիական ոսկեւորման:   Continue reading

Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում – Երեւանի «Ալաշկերտ»-ը՝ Հայաստանի սուպերգավաթակիր… Հին մրցակիցների նոր մրցամարտը… Բարձրագույն խումբ.- ֆուտբոլի ազգային առաջնությունում… Հայաստանի ֆուտբոլի 1-ին խումբ… Ազգային հավաքականը պատրաստվում է… Շախմատային համայնապատկեր… Մարզական այլ լուրեր…

Երեւանի «Ալաշկերտ»-ը՝ Հայաստանի սուպերգավաթակիր

Երեւանի «Ալաշկերտ»-ը ֆուտբոլի 2016թ. չեմպիոնի կոչմանն ավելացրեց եւս մեկը: «Հանրապետական» մարզադաշտում կայացած Հայաստանի սուպերգավաթի խաղում ալաշկերտցիները հանդիպեցին հանրապետության գավաթակիր Երեւանի «Բանանց»-ի հետ:

Խաղի հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 Ետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ գտնվեցին Աբրահամ Խաշմանյանի սաները՝ 2:1: Այդպիսով, «Ալաշկերտ»-ն առաջին իսկ փորձից նվաճեց Հայաստանի սուպերգավաթը, որը մինչեւ մյուս տարվա սեպտեմբերի 24-ը կպահպանվի ակումբի նստավայրում:

Հին մրցակիցների նոր մրցամարտը՝ «Կոտայք»-«Շիրակ»

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջատար Գյումրիի «Շիրակ»-ը գավաթի նոր խաղարկության քառորդ եզրափակիչ փուլում մրցեց 1-ին խմբում հանդես եկող «Կոտայք»-ի հետ: Աբովյանում կայացած հանդիպումն անակնկալ ավարտ ունեցավ: Ավելի բարձր կարգ ունեցող շիրակցիներն այդպես էլ չկարողացան գրավել այս տարի վերաբացված թիմի դարպասը: Գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի, որը ձեռնտու է «Շիրակ»-ին, որը երկրորդ խաղն անցկացնելու է սեփական դաշտում: Այդ խաղը տեղի կունենա հոկտեմբերի 19-ին:

Հիշեցնենք, որ ԽՍՀՄ տարիներին «Կոտայք»-ն ու «Շիրակ»-ը այդ երկրի ֆուտբոլի 1-ին լիգայի խմբերից մեկում էին հանդես գալիս եւ անհաշտ մրցակիցներ էին: Իհարկե այն տարիներին ավելի բարձր կարգ ուներ «Կոտայք»-ը. որը, մինչեւ ԽՍՀՄ փլուզումը մի քանի անգամ մոտ էր ԽՍՀՄ ֆուտբոլի բարձրագույն խումբ մտնելու եւ Երեւանի «Արարատ»-ին ընկերակցելու համար, սակայն մրցավարական միջամտությունները Հայաստանի 2-րդ թիմին այդպես էլ չթողեցին անցնել բարձրագույն խումբ: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանն էլ աբովյանցիների (նաեւ ԽՍՀՄ 1-ին լիգայի) լավագույն խաղացողներից մեկն էր այդ տարիներին:

Այդ տարիներից նաեւ տխուր մի հիշողություն է մնացել:

Աբովյանի ու Գյումրիի մարզասերները անչափ վատ էին պահում իրենց, եթե չասենք՝ երբեմն անմարդկային: Գյումրիից ծեծված աբովյանցի մարզասերներն էին գալիս տուն՝ ջարդված ավտոբուսով, Աբովյանից՝ Գյումրիի: Գյումրեցիների վատ օրինակը դարձավ փոխադարձ, ինչը շարունակվեց տարիներ շարունակ: Կուզենայինք վստահ լինել, որ այդ վատ հիշողությունը կմնա անցյալում, հատկապես, որ Հայաստանի առաջնություններում կարծես թե նման խոշոր միջադեպեր ու հաստատուն պարբերականությամբ տեղի չեն ունենում:

Հիշեցնենք նաեւ, որ հանրապետության գավաթի նոր խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի նախորդ արդյունքները հրապարակել ենք:

Հայաստանի ֆուտբոլի ազգային առաջնությունում

Հանգստյան  օրերին տեղի ունեցան ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 6-րդ փուլի հանդիպումները, գրանցվեցին  հետեւյալ արդյունքները՝ «Արարատ»-«Բանանց» 0:2, «Գանձասար-Կապան»-«Ալաշկերտ» 0:2, «Փյունիկ»-«Շիրակ» 0:0:   Continue reading

Հայկական խոհանոց – Հավի կրծքամիս՝ կծու թանձրուկով… Երիցուկի թեյը կանանց փրկում է վաղահաս մահից… Շուրջերկրյա ճանապարհորդ օձը… Հայաստանից եւ Արցախից մասնակցում է ավելի քան 300 ընկերություն… Այցելե՛ք եւ օգտվե՛ք հայ արիների՝ www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայկական խոհանոց – Խորագիրը վարում է սննդի տեխնոլոգ  Ռուզաննա Նահապետյանը:

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

– Հավի կրծքամիս՝ կծու թանձրուկով

Բաղադրությունը – Հավի կրծքամիս – 150 գ, լեչո – 200 գ, ոչխարի պանիր – 50 գ, լավաշ – 1 հատ, ռեհան, աղ, սեւ պղպեղ, բուսայուղ, կարմիր կծու պղպեղ (փոշի) :

Պատրաստման եղանակը –  Հավի կրծքամիսը կտրատել ձողիկների տեսքով, համեմել աղով եւ պղպեղով: Տապակել բուսայուղով: Այնուհետեւ ավելացնել լեչոն, կտրտած կանաչին եւ կծու պղպեղը:

Առանձին վերցնել հրակայուն խոր ափսե, լավաշը դնել մեջը եւ ափսեն դնել ջեռոցը, որպեսզի լավաշը մի փոքր տաքանա եւ ափսեի ձեւ ընդունի:

Հետո լավաշը ափսեից հանել, հավի կրծքամսով թանձրուկը լցնել լավաշի մեջ, վրան ավելացնլ մանր կտրտած ոչխարի պանիրը:

Երիցուկի թեյը կանանց փրկում է վաղահաս մահից

Երիցուկը լայնորեն օգտագործվում է որպես դեղամիջոց, այն օգնում է տարբեր հիվանդությունների դեպքում: Երիցուկի օգտագործումը 29%-ով նվազեցնում է կանանց մահվան վտանգը ավելի, քան տղամարդկանց, քանզի նրանք վերջիններից շատ են երիցուկ գործածում:

Այն նվազեցնում է արյան մեջ շաքարի պարունակությունը, օգնում է ստամոքսի խանգարումների ժամանակ, համարվում է հակաօքսիդանտ, հակաբիոտիկ, խոլեստերինը պակասեցնող:

Շուրջերկրյա ճանապարհորդ օձը

Գիտնականները պատմել են թունավոր օձի անչափ դիմացկուն լինելու եւ անհավանական ընդունակությունների մասին:

Նրանք տարիներ շարունակ բացահայտել են, որ թունավոր երկգույն պելամիդան (Pelamis platura) ընդունակ է կատարելու անգամ շուրջերկրյա ճանապարհորդություն:

Ալիքների վրա լողալով՝ 10 տարում նա կարող է անցնել մինչեւ 30.000 կմ:

Այդ մասին, ի դեպ, հետաքրքիր հոդված է հրապարակված National Geographic պարբերականում:   Continue reading

Հատվածներ «Լուսանցք»-ի (թիվ 31(421)) «Անկախությունն ու ազատությունը բնածին են» հոդվածից (ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանից արված մեջբերումները)…

…Ուստի՝ ինչպես հայ արիականներն են ասում, կարիք չկա, այն էլ պետականորեն, «փոքրանալ» այսօրվա ընդամենը մի քանի հարյուրամյակի կամ տասնամյակի պատմություն ունեցող անհայրենիք ազգերի ստեղծած արհեստական երկրների օրինակների առջեւ: Հատկապես, որ այդ օրինակները, արժեքային համակարգերը չեն բխեցվում բնախոսական, ազգային ու համամարդկային իրական՝ արարչաբնույթ-աստվածային որակներից: Այս օրինակելի համարվող պետությունները կամ անծագում ազգերը ստեղծվում ու կործանվում են հենց մի քանի հարյուրամյակների (երբեմն հազարամյակի են ձգում, պարզապես անունները պահպանելով, երբ արհեստական լինելով հանդերձ նաեւ գենախեղվում են ու ձուլվում) ընթացքում, իսկ մենք պահպանում ենք մեր գենետիկ տեսակը, ուրեմնեւ՝ մեր անկախության ու ազատության հիմքերը: Հենց այդ հիմքերի վրա է, որ 25 տարի առաջ վերականգնվեց հայոց պետականությունը…  

Continue reading

,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 31-ի (421) հոդվածները  

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Անկախությունն ու ազատությունը բնածին են – Մեր ու մեր երկրի անկախությունը 25 տարեկան չէ, պարզապես մենք վերահաստատել ենք այն՝ հարյուրամյակներ անց վերականգնած մեր հայրենի տարածքի մի հատվածում… Ուրեմն՝ 25 տարի առաջ վերականգնվե՛ց հայոց դարավոր պետականությունը…

2. Հայոց նորագույն պետականության 25-ամյակն ու զենքի ուժը – Դեռ զինվորական շքերթի փորձերին առաջին անգամ ցուցադրվեց հայտնի «Իսկանդեր»-ը, որից այդքան վախենում են Բաքվում եւ Անկարայում… Ադրբեջանի ցանկացած թիրախ ոչնչացման վտանգի տակ է…

3. Հայ արիականներն ու համախմբված հեթանոս ազգայնականները սեպտեմբերի 21-ին նշեցին Անկախության ու Նախնյաց տոները… Սեպտեմբերի 23-ին՝ աշնանային գիշերահավասարի օրը, Նախնյաց հիշատակի առանձնահատուկ հոգեզրույցի ծես կատարվեց…

4. Բաքուն Վատիկանին դեռ համոզում է, բայց Հռոմի պապը հաստատուն է – Պապը չի այցելի այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության զոհերի» հուշարձան եւ չի օգտվի ադրբեջանական խոհանոցից… Ռուսաստանի կովկասյան զորավարժությունները – Ռուսական զինուժը պիտի պարտրաստ լինի չեզոքացնել հնարավոր վտանգները…

5. Կառավարությունը կազմաքանդվեց. արդյո՞ք կնորանա կազմն ու գործելաոճը – Փաստացի, Սերժ Սարգսյանն է Կարեն Կարապետյանի միջոցով գնում բարեփոխումների եւ կառավարության ներսում իրական փոփոխություններ իրականացնելու ճանապարհով…

6. Նախարարները գնացին, կեցցե՛ն նախարարները – Ներկայացվեցին առաջին նորանշանակ նախարարները… Հանկարծ հիշեց ազգայինի մասին – Մշակութային արժեքների պահպանման լիազորությունը վերցվեց ցայսօր (հակա)մշակույթի նախարարությունից,…

7. Անիրատեսական բյուջեն՝ ռումբ երկրի տակ – Դեռ պարզ չէ հնարավո՞ր է բյուջեի կրճատում լինի, սակայն առաջիկայում շատ ծախսերի կրճատում հաստատ կլինի… Տեսնես՝ ու՞մ հաշվին – Գազի եւ էլէներգիայի սակագների վերանայման մասին…

8. Հավասարություն երեք անհայտներով կամ՝ Աշտար, Աշտարակ, Ճատրակ (4-րդ մաս) – Էլ որտեղի՞ց ունենանք իրեղեն ապացույցներ, եթե մեր արժեքավոր հնագույն գտածոները զարդարում են օտարների թանգարանները… Շախմատը խաղ է, որը հնարել են հարյուրամյակներ առաջ…

9. Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ – (6-րդ մաս) – Թիվ մեկ մարզաձեւի նախաօլիմպոսյան հայահետքերից մինչեւ օլիմպիական գոլի հայ մեծավարպետ ու հայամականուն մարզարքա…

10. Աշխարհի մարզական հեւքից.– Մարզական աշխարհի ոլորաններում – Անարդարության դեմ պայքար՝ քրտնաջան աշխատանքով… Հաքերները հրապարակել են WADA-ի տվյալների բազայի 3-րդ մասը… Կայացան Հայաստանի ֆուտբոլի գավաթային առաջին խաղերը… Շախմատային խաչմերուկներում եւ մարզական այլ լուրեր…

11. Հայկական խոհանոց – Հայկական կանաչեղենով եւ չեչիլով աղցան… Արցախի գինու փառատոնին մասնակցել է նախագահ Բակո Սահակյանը… Շուշիում կայացավ «Արցախ ԷթնոՖեստ» 1-ին միջազգային փառատոնը… Մեկնարկում է «Սոսե» միջազգային 3-րդ կինոփառատոնը… Այլ մշակութային եւ բնապահպանական լուրեր… Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

– Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվեն… Սա՛ պետք է լինի աշխարհի բոլոր անկյուններում գտնվող յուրաքանչյուր հայի առաջին խոսքը Արեւածագին՝ ԱրԷգԱկ-ին ողջունելուց հետո…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ – http://www.hayary.org/wph/?p=33) – Փա՛ռք Հային ու Հայքին… www.hayary.org

Անկախությունն ու ազատությունը բնածին են – Մեր ու մեր երկրի անկախությունը 25 տարեկան չէ, պարզապես մենք վերահաստատել ենք այն՝ հարյուրամյակներ անց վերականգնած մեր հայրենի տարածքի մի հատվածում… Ուրեմն՝ 25 տարի առաջ վերականգնվե՛ց հայոց դարավոր պետականությունը…

…ինչպես հայ արիականներն են ասում, կարիք չկա, այն էլ պետականորեն, «փոքրանալ» այսօրվա ընդամենը մի քանի հարյուրամյակի կամ տասնամյակի պատմություն ունեցող անհայրենիք ազգերի ստեղծած արհեստական երկրների օրինակների առջեւ…

* * *

«Լուսանցք»-ը միշտ պաշտպանել է հայ ազգայնականների այն տեսակետը, որ մենք՝ հայերս, իրավունք չունենք խոսելու մեր անկախության ձեռքբերման մեկ կամ մի քանի տասնյակ տարիների մասին, քանզի առնվազն անհասկանալի է նման ձեւակերպումը՝ հազարամյակների պատմություն ունեցող ազգի համար: Երբ հայերն արարվեցին ու բնականորեն ապրեցին անկախ աստվածատուր երկրում՝ Հայք-Հայաստանում՝ Հայկական լեռնաշխարհում, ապրեցին որպես բնածին ազատ ազգ եւ ազատ մարդ էակներ, շատ քիչ ազգեր ու երկրներ կային այդ ժամանակ… Անգամ մի քանի հազարամյակ անց մատների վրա կարելի էր հաշվել ազգերն ու երկրները:

Իսկ այսօր մենք պետական ամենաբարձր մակարդակով խոսում ենք մեր 25-ամյա անկախության ձեռքբերմոն մասին: Նաեւ նախագահ Սերժ Սարգսյանն իր տոնական ելույթում նշեց, թե չնայած մենք 25-ամյա անկախ երկիր ենք, սակայն ունենք ձեռքբերումներ, անկախ այն հանգամանքից, որ որոշ առումներով դեռ հետ ենք մնում մի քանի հարյուրամյակի անկախության պատմություն ունեցող երկրներից… Դարձյալ հղում անելով հայ ազգայնականներին, նշենք. «Երբ Հայկ Նահապետն էր վերականգնում անկախությունը Հայքում եւ հայերի ազատությունը Տիտանյան Բելից, որտե՞ղ էին եվրա կամ ռուսա ժողովրդավարները: Երբ հազարամյակներ առաջ հայերը ժողովրդական ժողովներ էին անում եւ այդ «հանրաքվեն» հաստատում էր «ձայն բազմաց՝ ձայն աստծո» իրավունքը, հաստատ «ընտրատեղամասերում» չէին նկատվել այսօրվա եվրա կամ ռուսա ժողովրդավարները: Նրանք չկային նաեւ հայոց իշխանաց կամ ավագների ժողովներին, երբ պետական ու ազգային կարեւորագույն հայցեր էին լուծումներ ստանում, անգամ քաղաքային (ժամանակի տեղական ինքնակառավարման) իշխանությունների ձեւավորման ժամանակ չկային…   Continue reading

Հայոց նորագույն պետականության 25-ամյակն ու զենքի ուժը – Դեռ զինվորական շքերթի փորձերին առաջին անգամ ցուցադրվեց հայտնի «Իսկանդեր»-ը, որից այդքան վախենում են Բաքվում եւ Անկարայում… Ադրբեջանի ցանկացած թիրախ ոչնչացման վտանգի տակ է…

Հայաստանի 3-րդ  Հանրապետության անկախության 25-ամյակն անցնում է նոր փորձություններով ու գրվում են նոր հերոսական էջեր: Հատկապես հիշարժան են ապրիլի քառօրյա պատերազմի օրերը, երբ հայ զինվորը վերստին հաստատեց իր նվիրվածությունը երկրին ու ազգին: Հայկական զինուժը կանգնեցրեց ադրբեջանական լայնածավալ, զորքով ու զինտեխնիկայով բազմազան հարձակումը Արցախի հետ սահմանների ամբողջ երկայնքով՝ տալով արժանի հակահարված եւ համարժեք պատասխան: Այն դեպքում, երբ թշնամին գերազանցում էր զորաքանակով եւ տեխնիկայի հագեցվածությամբ:

Այս էջերը միաժամանակ եւ՛ Հայաստանի եւ՛ Արցախի Հանրապետությունների անկախության սեփականությունն են, քանզի դեռ ԽՍՀՄ-ական տարիներին ինչպես ՀԽՍՀ-ն՝ Խորհրդային Հայաստանը, որպես միութենական 15 հանրապետություններից մեկը, այնպես էլ ԼՂԻՄ-ը՝ Ադրբեջանի ԽՍՀ կազմից անկախացած ինքնավար մարզերից մեկը, միաժամանակ բռնեցին անկախացման ճանապարհը: Ճիշտ է՝ մինչեւ Խորհրդային Միության կազմաքանդումը հայկական պետությունները նաեւ վերամիավորվելու խորհրդարանական որոշումներ կայացրեցին եւ փաստացի վերամիավորվեցին, սակայն իրավական տեսանկյունից, միջազգային ասպարեզում մնացին որպես առանձին պետություններ՝ ճանաչված եւ չճանաչված:

Այսօր էլ Հայաստանի ու Արցախի Հանրապետությունները 25 տարեկան են, եւ փաստացի վերամիավորումը դեռ չեն հասցրել իրավական ավարտի:   Continue reading

Հայ արիականներն ու համախմբված հեթանոս ազգայնականները սեպտեմբերի 21-ին նշեցին Անկախության ու Նախնյաց տոները… Սեպտեմբերի 23-ին՝ աշնանային գիշերահավասարի օրը, Նախնյաց հիշատակի առանձնահատուկ հոգեզրույցի ծես կատարվեց…

Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման լրատվական կենտրոնները «Լուսանցք»-ին են փոխանցել Հայաստանի անկախության եւ հայ նախնյաց տոները շնորհավորող հայտարարություն, որը ներկայացնում ենք առանց փոփոխությունների:

«Եթե մայիսը հայության համար հաղթանակների ամիս է, ապա սեպտեմբերը՝ հայության անկախության եւ պետականաշինության ամիսն է:

Սեպտեմբերի 2-ին նշվում է Արցախի, սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության հոբելյանը: Հայկական 2 հանրապետությունների ծնունդն էլ նվիրական պայքարի, կամքի դրսեւորման ու հայ նահատակների անմահ գործը շարունակելու արդյունք են:

Ավելի քան 600 տարի առանց պետականության գոյատեւելուց հետո, հայությունը 20-րդ դարում 3 Հանրապետություն կերտեց, չնայած անցավ ցեղասպանության, պատերազմների ու դաժան մաքառումների ճանապարհով…   Continue reading

Բաքուն Վատիկանին դեռ համոզում է, բայց Հռոմի պապը հաստատուն է – Պապը չի այցելի այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության զոհերի» հուշարձան եւ չի օգտվի ադրբեջանական խոհանոցից… Ռուսաստանի կովկասյան զորավարժությունները – Ռուսական զինուժը պիտի պարտրաստ լինի չեզոքացնել հնարավոր վտանգները…

Բաքուն Վատիկանին դեռ համոզում է, բայց Հռոմի պապը հաստատուն է

Հոկտեմբերի 2-ի առավոտյան Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, Կովկաս՝ իր երկրորդ հովվապետական այցի շրջանակներում Թբիլիսիից կժամանի Բաքու: Ինքնաթիռը վայրէջք կկատարի ժամը 9.30-ին, եւ Պապն անմիջապես կուղեւորվի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի:

Ծիսական մի շարք արարողությունները կտեւեն շուրջ 6 ժամ, այդ ընթացքում կտրվի ճաշ, բայց առանց ադրբեջանցիների մասնակցության, կլինեն միայն եկեղեցու կաթոլիկ համայնքի ներկայացուցիչները:

Այդ այցի ընթացքում Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Իլհամ Ալիեւի հետ կհանդիպի 45 րոպեով, իսկ Կովկասի մահմեդականների առաջնորդ Ալլաշուքյուր Փաշազադեի հետ՝ 15 րոպեով:

Այս մասին արդեն 2 ամիս է, ինչ խոսում են Բաքվում: Ադրբեջանի իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի փոխեն Հռոմի պապի այցելության գրաֆիկը, սակայն նրանց մոտ ոչինչ չի ստացվել: Ադրբեջանի նախագահի բոլոր փորձերը տապալվեցին. նա չկարողացավ Վատիկանին համոզել, որ Պապն այցելի այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության զոհերի» հուշարձան:

Վատիկանը հրաժարվել է նաեւ ադրբեջանական խոհանոցի բարիքներից՝ պատճառաբանելով, թե Ֆրանցիսկոսը տարեց մարդ է եւ ամեն ինչ չի ուտում:  Continue reading

Կառավարությունը կազմաքանդվեց. արդյո՞ք կնորանա կազմն ու գործելաոճը – Փաստացի, Սերժ Սարգսյանն է Կարեն Կարապետյանի միջոցով գնում բարեփոխումների եւ կառավարության ներսում իրական փոփոխություններ իրականացնելու ճանապարհով…

Ըստ քաղաքական ուժերի տեսակետների, որը հիմնականում դրական է, ընդգծվում է նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի արհեստավարժ լինելը, նրա աշխատանքային արդյունավետ փորձը եւ հնարավորությունները Հայաստանում վստահելի պաշտոնյա դառնալու:

Մեր քաղաքացիները, եթե անգամ ծանոթ չէին նորանշանակ վարչապետի կյանքին ու գործունեությանը, այնուամենայնիվ, փոփոխության կողմնակից էին, մեր թղթակիցների հետ զրույցներում նրանք նշում էին, որ միակ ցանկությունն այն է, որպեսզի լինի աշխատանք եւ սոցիալական արդարություն, այլապես արտագաղթը չի կանգնեցնի ուժգնացող ընթացքը: Ոմանք էլ ձեռքներն էին թափ տալիս, թե ժամանակը ցույց կտա:

Ըստ որոշ տեղեկությունների, Կարեն Կարապետյանի նշանակումը լուրջ հույսեր է արթնացրել նաեւ Հայաստանից հեռացած շատ գործարարների մոտ: Ոմանք արդեն մտորում են գալ Հայաստան եւ ինչ-որ բան ձեռնարկել: Ըստ ամենայնի, նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարած՝ ամբողջ հայության ներուժն օգտագործելու գաղափարը կարող է կյանքի կոչվել, եթե իհարկե ամեն բան ընթանա ըստ օրենքների, նաեւ տրված խոստումների առողջ տրամաբանության: Գուցե այս համապատկերում էր Կարեն Կարապետյանը խոստանում, թե բիզնես չի խլվի…

Օրերս Բաղրամյանի թռչնաֆաբրիկայի սեփականատեր Արմենակ Խաչատրյանը կառավարության օգնությանն էր դիմել, որպեսզի նպաստեն  իր աշխատանքների կարգավորմանը, որի չլինելու դեպքում նա կարտագաղթի Հայաստանից։ Նա մեկ շաբաթ էր տվել Կարեն Կարապետյանին, որից հետո իրեն անգամ տնտեսական ընդդիմություն պիտի հռչակեր ու հեռանար: Նշված գործարանը 3 տարում 6,5 միլիոն դոլարի պարտք է փակել Առքեսիմբանկում ու այլեւս չի կարողանում պարտավորությունները կատարել։ 450 աշխատողից գործարանում այժմ 5 հոգի է մնացել։ «Հին վարչապետն ընդունել է 3 անգամ, մեկ էլ այս նոր էկոնոմիկայի նախարարն ընդունեց, բայց այնպիսի տպավորություն է, որ իրենց ձեռքը ոչինչ չկա, գնում՝ փակուղու են հանդիպում»,- ասել է Արմենակ Խաչատրյանը, ով հույս ունի, որ նոր կառավարությունը կօգնի իրեն՝ փրկելու գործարանը։   Continue reading

Նախարարները գնացին, կեցցե՛ն նախարարները – Ներկայացվեցին առաջին նորանշանակ նախարարները… Հանկարծ հիշեց ազգայինի մասին – Մշակութային արժեքների պահպանման լիազորությունը վերցվեց ցայսօր (հակա)մշակույթի նախարարությունից,…

Նախարարները գնացին, կեցցե՛ն նախարարները

Վարչապետը երեկ էներգետիկայի եւ բնական պաշարների, գյուղատնտեսության, ֆինանսների, տրանսպորտի եւ կապի նախարարությունների աշխատակազմերին ներկայացրեց նորանշանակ նախարարներին:

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախկին նախարար Լեւոն Յոլյանին կփոխարինի Աշոտ Մանուկյանը: Կոպիտ ասած՝ սովորաբար «ընդունում-հանձնումը» լինում է նույն բառապաշարի շրջանակում. հինը լավն էր, հուսով ենք՝ կշարունակի իր փորձով օգնել ոլորտին, նորը լավն է, իր փորձը կներդնի եւն:

Փորձեմ ինքս հակիրճ «ընդունում-հանձնում» անել:

Էներգետիկայի նորանշանակին չեմ ճանաչում (գործունեության որոշիչ լինելու առումով), իսկ Լ. Յոլյանը պետք է հեռանար թեկուզ հենց այն վերաբերմունքի համար, որ ցույց էր տվել «Նաիրիտ»-ի վերագործարկման հետ կապված:

Գյուղատնտեսության նորանշանակ նախարարն է Իգնատի Առաքելյանը, փոխարինում է Սերգո Կարապետյանին: Անկեղծ ասած՝ Սերգո Կարապետյանի գործունեության սկզբնական շրջանը չէի հավանում, ավելի ստույգ՝ չէի հասցնում նրա գործունեությունը գնահատել, որովհետեւ նախարարի ու լրագրողների շփումը մի տեսակ չէր ստացվում: Սակայն, հետո այդ ամենը արագ փոխվեց: Թե՛ շփումը ստացվեց, թե՛ ճիշտ աշխատանքը, ինչը բերեց երկու կողմերի արագ ու արդյունավետ փոխգործակցությանը: Ու պարզվեց, որ նախարարը քաջատեղյակ է գյուղատնտեսության խնդիրներին, լուծման ուղիներին, պատասխանատվությամբ առաջադրեց դրանք եւ, որ ամենակարեւորն է, պատասխանատվություն զգաց գյուղի ու գյուղացու հանդեպ: Եվ այո, սա այն դեպքն է, երբ նախարարին ճանապարհելիս խոսքերը հենց այնպես, արարողակարգային չեն հնչում:   Continue reading

Անիրատեսական բյուջեն՝ ռումբ երկրի տակ – Դեռ պարզ չէ հնարավո՞ր է բյուջեի կրճատում լինի, սակայն առաջիկայում շատ ծախսերի կրճատում հաստատ կլինի… Տեսնես՝ ու՞մ հաշվին – Գազի եւ էլէներգիայի սակագների վերանայման մասին…

Անիրատեսական բյուջեն՝ ռումբ երկրի տակ

Ֆինանսների նորանշանակ նախարար Վարդան Արամյանը գործադիրի երեկվա նիստից հետո լրագրողներին խնդրեց իրեն ժամանակ տալ «խորանալու իրեն վստահված ոլորտում» եւ խոստացավ այսօր եւեթ հանձնարարել, որպեսզի գերատեսչությունն ունենա լրատվական աշխարհի եւ հանրության հետ հաղորդակցության ձեւաչափ:

Անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությանը, որով վարչապետը հորդորեց վերացնել «պրիմիտիվ գողությունը», նախարարն ասաց. «Վարչապետի նմանատիպ հորդորը նաեւ հանձնարարական էր ֆինանսների նախարարությանը: Թույլ տվեք ես մտնեմ իմ աշխատանքի մեջ, ես ձեզ խոստանում եմ՝ մենք կունենանք շփվելու ընդհանուր հարթակ եւ դա լինելու է կանոնակարգված»:

Սա հասկանալի կլիներ, եթե Վարդան Արամյանը նոր, իմա՝ ոչ քաջածանոթ մարդ լիներ ոլորտում, բայց նա այս ոլորտում փոխնախարար է եղել եւ նաեւ ֆինանսերի գծով Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը: Այս տարիների ընթացքում  չի՞ իմացել, որ գողություն է եղել:

Այս հարցին ի պատասխան նկատեց. «Ոչ, չեմ իմացել, ի՞նչ եք դուք կարծում: Աշխարհում նմանատիպ խնդիրներ կամ խեղումներ միշտ էլ համակարգերն ունենում են: Դա նաեւ դրոշակ է բարձրացնում, որպեսզի մենք անմիջապես ձեռնամուխ լինենք, համակարգը գցենք ավելի նորմալ վիճակի մեջ»:   Continue reading

Հավասարություն երեք անհայտներով կամ՝ Աշտար, Աշտարակ, Ճատրակ (4-րդ մաս) – Էլ որտեղի՞ց ունենանք իրեղեն ապացույցներ, եթե մեր արժեքավոր հնագույն գտածոները զարդարում են օտարների թանգարանները… Շախմատը խաղ է, որը հնարել են հարյուրամյակներ առաջ…

Հավասարություն երեք անհայտներով կամ՝ Աշտար, Աշտարակ, Ճատրակ

Սկիզբը թիվ 28-30-ում

http://www.hayary.org/wph/?p=5788Հավասարություն երեք անհայտներով կամ՝ Աշտար, Աշտարակ, Ճատրակ (3-րդ մաս) – Ինչքա՞ն կարելի է տգիտության պատճառով ջուր լցնել ուրիշների ջրաղացին… «Ճատրակ – Շատրանգ» գրքից մի հատված «Շահնամե»-ից՝ որտեղ խոսվում է ճատրակի ստեղծման մասին…

http://www.hayary.org/wph/?p=5763Հավասարություն երեք անհայտներով կամ՝ Աշտար, Աշտարակ, Ճատրակ (2-րդ մաս) – «Սարը, որին արիական ժողովուրդները համարում էին սուրբ օրրան՝ նրանց մոտ կոչվել է Արիարատա՝ «Հավատացյալների կառք»… Արիարատան, անկասկած, Արարատ լեռն է»… 

http://www.hayary.org/wph/?p=5750Հավասարություն երեք անհայտներով կամ՝ Աշտար, Աշտարակ, Ճատրակ – Աշտար-Աստղիկը ոչ միայն ջրի, գեղեցկության, մայրության դիցուհի է, այլ նաեւ՝ ժամանակի (1-ին մաս)… Հայտնաբերվել է էկզոմոլորակ… Հրեան սեւ խոռոչ է ստեղծել…

Կարդալիս Ֆիրդուսու հիասքանչ ստեղծագործությունները, հոգու խորքում ինչ-որ հարազատ զգացողություն է առաջանում, անկախ այն բանից, թե որ երկրի բանաստեղծ է նա «համարվում»: Օրբելին Ֆիրդուսու մասին գրում է. «Նրան խորթ չեն եղել աշխարհիկ հաճույքները, այդ թվում՝ իսլամի կողմից չընդունվող վայելքները (Ֆիրդուսին չի թաքցնում իր սերը գինու հանդեպ)»:

Այս տեղեկությունը կասկածի տակ է դնում նրան ազգությամբ պարսիկ բանաստեղծ համարելը: Աշխարհը նրան ճանաչել է որպես Ֆիրդուսի Աբուլղասիմ կամ Աբուլ Կասիմ Մանսուր: Ֆիրդուսի-ն նրա մականունն է:   Continue reading

Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ – (6-րդ մաս) – Թիվ մեկ մարզաձեւի նախաօլիմպոսյան հայահետքերից մինչեւ օլիմպիական գոլի հայ մեծավարպետ ու հայամականուն մարզարքա…

Սկիզբը՝ թիվ 26-30-ում

http://www.hayary.org/wph/?p=5776Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ.- Ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի (5-րդ մաս), բայց ինչպե՞ս լուծել կորուսյալ մեդալների գերխնդիրը… Միհրան Հարությունյանի՝ օլիմպիական չեմպիոնի կոչումը վերականգնելու շուրջ…

http://www.hayary.org/wph/?p=5761Ռիոյից հետո՝ պատմության վերանայում.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ – Ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի (4-րդ մաս) – Այն ժամանակ մեդալներ տրվում էին միմիայն հենց եզրափակիչի մասնակիցներին.…

http://www.hayary.org/wph/?p=5749Ռիոյից հետո՝ պատմության վերանայում.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ (3-րդ մաս) – Ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի… «Սիրելի՛ հայեր, միշտ հիշե՛ք, որ դուք լավագույնն եք, ես ձեզ սիրում եմ, որովհետեւ ես էլ ձեր մի մասն եմ. ունեմ հայ արյուն»…

http://www.hayary.org/wph/?p=5727Ռիոյին ընդառաջ՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ – (2-րդ մաս) – Իրական դեմքերն ընդդեմ առասպելյալ դեպքերի, բայցեւ ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի… Արդի օլիմպիական խաղերին մասնակցած առաջին հայ մարզիկները…

http://www.hayary.org/wph/?p=5717Ռիոյին ընդառաջ՝ պատմական խորքերից.- (1-ին մաս) – Հայազգի օլիմպիական հաղթորդներ – Իրական դեմքերն ընդդեմ առասպելյալ դեպքերի… Մինչ դեպի նորագույն ժամանակներ «առաջադիմելը»՝ արժե պարզապես դիմել մի «կամրջող» համեմատության…

Ինչպես արդեն համոզվեցինք, օլիմպիական ոսկե մեդալակիր եւ Օլիմպիական իսկ շքանշանակիր, խոյահարող տիպի հարձակվող Նիկիտա Սիմոնյանով Հայ ֆուտբոլի օլիմպիական տարեգրությունը ո՛չ սկսվել է, ո՛չ էլ ավարտվել…

Համենայն դեպս՝ մեր համատեքստում ֆուտբոլի թեման փակելուց առաջ (թեպետ դա փակե՞լ կլինի), առանց առանձնապես մանրանալու. ծանրանանք մի այլ արտերեւույթի վրա: 1920թ. արդի 7-րդ օլիմպիադայի (Անտվերպեն) ֆուտբոլային մրցաշարում անմիջական անկյունայինից (կոռներ), իմա՝ ամենաբարդ դիրքից (զրոյական անկյունից), միանվագ գրոհ-հարվածով դարպասախոցում գրանցվեց, ինչն էլ ծնող պատճառ դարձավ մարզաշխարհի եզրաբանության մեջ նորորակ կատեգորիայի հայտնության՝ «օլիմպիական գոլ»:

Տեղին է աստ թագավորեցնել հրեա բանաստեղծ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Իոսիֆ Բրոդսկու խոսքը. «Ամենակարեւոր բաներն աշխարհում կոռներն է ու պենալտին»:   Continue reading

Աշխարհի մարզական հեւքից.– Մարզական աշխարհի ոլորաններում – Անարդարության դեմ պայքար՝ քրտնաջան աշխատանքով… Հաքերները հրապարակել են WADA-ի տվյալների բազայի 3-րդ մասը… Կայացան Հայաստանի ֆուտբոլի գավաթային առաջին խաղերը… Շախմատային խաչմերուկներում եւ մարզական այլ լուրեր…

Անարդարության դեմ պայքար՝ քրտնաջան աշխատանքով

Նախագահ Սերժ Սարգսյանը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է 31-րդ ամառային օլիմպիական խաղերում մեդալների արժանացած Հայաստանի մարզիկների, նրանց մարզիչների մեծարման եւ պարգեւատրման հանդիսավոր արարողությանը: Նա մեդալակիրներին հանձնել է պետական բարձր պարգեւները, շնորհավորել Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերում հաջող հանդես գալու կապակցությամբ եւ շնորհակալություն հայտնել համաշխարհային սպորտի այդ մեծ ստուգատեսում, մեր երկրի պատիվը եւ դրոշը բարձր պահելու համար: «Շատ ուրախ ենք, որ 20-ամյա ընդմիջումից հետո Հայաստան բերվեց օլիմպիական ոսկին: Համոզված եմ, որ ոչ միայն մենք, այլ նաեւ Արթուր Ալեքսանյանի մրցակիցները տեսան իրենց գերազանցող մարզիկին, ոչ միայն մրցակիցները, այլեւ մրցավարները եւ բոլոր երկրպագուները: Մենք Ռիո դե Ժանեյրոյում ականատես եղանք մեդալների, բայց մենք տեսանք նաեւ մեծ ներուժ, իսկ դա նշանակում է, որ հաջորդ օլիմպիադաներում ունենալու ենք շատ ավելի մեծ հաջողություններ: Եվ շատ կարեւոր է, որ մեր ավանդական մարզաձեւերից, նկատի ունեմ՝ ըմբշամարտը, ծանրամարտը, այս մարզաձեւերից զատ, մենք տեսանք այլ մարզաձեւերում եւս շատ մեծ արդյունքների հասնելու հնարավորություններ, օրինակ, մարմնամարզության ոլորտում: Սա չափազանց կարեւոր է: Մեդալներից բացի, մենք տեսանք նաեւ ցավալի դիպվածներ, իհարկե, նաեւ անարդարություն»:

Ըստ նախագահի, ընդհանրապես աշխարհը եւ մասնավորապես, մարզաշխարհը զերծ չէ անարդարությունից: «Անարդարության դեմ պայքարելու միակ ձեւը քրտնաջան աշխատանքն է, հաստատակամությունն է եւ համոզմունքը, որ հետագա մրցություններում հասնելու ենք հաջողության: Եվ ես վստահ եմ, որ ոչ միայն գալիք առաջնություններում՝ Եվրոպայի եւ աշխարհի, Միհրան Հարությունյանը կարողանալու է հաջողության հասնել: Վստահ եմ, որ Տոկիոյում նա դառնալու է չեմպիոն, միայն թե պետք է շարունակել եւ ցույց տալ բոլորին, որ դու ունես կամային բարձր որակներ»,- նշել է Սերժ Սարգսյանն ու հավելել, որ չի ցանկանում մեկ առ մեկ թվարկել մեր օլիմպիականներին, որովհետեւ դահլիճում նստածները եւ, ընդհանրապես, մեր ժողովրդի մեծ մասը նրանց բոլորին անգիր գիտի:   Continue reading