Հայաստանյան երգի հայտերի ընդունումը շարունակվում է… Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից – www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք հայ ազգայնականության աջակից «Լուսանցք» շաբաթաթերթը…

Հայաստանյան երգի հայտերի ընդունումը շարունակվում է

«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի մասնակցության համար Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը շարունակում է երգի հայտերի ընդունումը եւ սպասում երգահանների հետաքրքիր առաջարկների աշխարհի բոլոր ծայրերից: Հայաստանի հանրային հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ երգը չպետք է գերազանցի 3 րոպեն, երգը պետք է նախկինում հրապարակված չլինի, երգի բառերը չպետք է ներառեն քաղաքական որեւէ ենթատեքստ, վիրավորական արտահայտություններ, ոչ պատշաճ լեզու, երգը չի կարող որեւէ կազմակերպության քարոզ լինել կամ որեւէ արտադրանքի գովազդ, երգը կարող է լինել ցանկացած լեզվով եւ ցանկացած ժանրի:

Առաջարկվող երգի երաժշտությունը կամ երգն ամբողջությամբ (երաժշտությունն ու բառերը միասին) անհրաժեշտ է ներկայացնել մինչեւ հունվարի 30-ը՝ ուղարկելով selection@armtv.com էլեկտրոնային հասցեին (կից անհրաժեշտ է ներկայացնել նաեւ հեղինակային իրավունքի փաստաթուղթը եւ կոնտակատային տվյալներ, որով հնարավոր կլինի Ձեզ հետ կապ հաստատել):

«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթին կմասնակցի 43 երկիր. Հայաստանը կներկայացնի «Դեպի եվրատեսիլ» մրցույթի հաղթող Արծվիկը: Մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին եւ 13-ին Կիեւում:

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:   Continue reading

Ծնունդդ շնորհավո՛ր՝ հայ արիականների եւ համախմբված հեթանոս ազգայնականների առաջնորդ…

Հայ Արիական Միաբանությունն իր բոլոր կառույցներով (քաղաքական եւ հանրային, հավատքային ու մշակութային, լրատվական ու տեղեկատվական-վերլուծական, մտավորական, գիտական ու երիտասարդական եւ այլ), տարածքա­յին ու սփյուռքյան մասնաճյուղերով հանդերձ շնորհավորում է ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավե­տիսյանին` ծննդյան 54-ամյակի առթիվ, որը լրացավ հունվարի 15-ին (Հայ Արիական Միաբանու­թ­յան առաջնորդ  – http://www.hayary.org/wph/?p=33):

Մաղթում ենք՝ առողջություն, երջանկություն, հաջողություններ անձնական, ընտանեկան եւ համազգային կյանքերում, որոնք ցայ­սօր անբաժանելի են մնում միմյանցիցԱրմեն Ավետիսյանին կամենում ենք էլ առավել տիեզերահաս հոգեւոր իմաստնություն, անդրդվելի կամք եւ աստվա­ծա­տուր զո­րու­թյուն, համբերատարություն ու ողջախոհություն, հարաճուն նպատակասլացության ու շարունակական հաղթանակների հասնելու առավելագույն կարողություններ:
Տիեզերքի Արարիչը, Հայ Աստվածներն ու Հայոց Նախնյաց Սրբազան Հոգիները պահապան մեր առաջնորդին, ով եղել ու մնում է գաղափարի, հավատի եւ զենքի մարտիկ, ըստ առաջնահերթության գործելով՝ գրչին, հավասարա­թեւ խաչի էությանը ու զինական գործին հավասարապես նվիրված…
Շնորհավորանքներին միանում են համախմբված հեթանոս ազգայնականները եւ հայ արիական կառույցին համակիր, օժանդակ ու աջակից անհատները: Միանում են նաեւ Համաարիական դաշինքի կազմավորմանը մասնակից օտար­ազ­գի շատ ազգայնականներ ու արիադավան, հնահավատ գործիչներ…

Լույս է տեսել «Լուսանցք»-ի՝ 2017թ. 1-ին թողարկումը

  1. Սադրանքներ, որ ունեն նաեւ բարեկամներ (սա ամփոփում է, որ պիտի հուշի 2017-ի մեր նախահարձակ քայլերը)
  2. Որ հազար ապրիլ մե՛նք սարքենք թշնամու գլխին (2016-ի մեր կորուստների վրեժի համար)
  3. ՀՀ-ն դեպի ԻԻՀ երկաթուղուց չի հրաժարվում (բայց թե ինչ քննարկումներ են, փակագծերն առայժմ չի բացվում)
  4. Երկիր, որ ժողովատեղին էր Աստվածների (ինչ են այս մասին պատմում շումերա-աքքադական, խուռիական… հին եբրայական աղբյուրները)
  5. Ճանապարհներ՝ կենտրոնը բեռնաթափելու համար (քաղաքական թոհուբոհում երբեմն մոռացվում են շատ կարեւոր քայլեր)
  6. Որ քիթբերան-կապիչների առեւտուր չլինի (պետք է ամեն ինչ անել՝ Պեկինի օրը չընկնելու համար)
  7. Երանելիորեն հարուստ, բայց բազմաթիվ խնդիրներով (ինչ վիճակ է մեր բնության հատուկ պահպանության տարածքներում)
  8. Մարզաշխարհի տարեվերջյան խաչմերուկներում

– Այս եւ այլ թեմաների մասին կարդացեք «Լուսանցք»-ի թիվ 1 (434), հունվարի 13-19, 2017թ. թերթային համարում:

 * * *

Մամուլի կրպակներից ձեռք բերեք հայ ազգայնականության եւ ազգային արժեքների պաշտպանության խոսափող «Լուսանցք» շաբաթաթերթը…

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել` «Պրես Ստենդ», «Բլից մեդիա», «Հայփոստ», «Լուսանցք»՝ 52-38-75; lusantsk@list.ru:

– 1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ, 6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ, 3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ, 1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ:

Շնորհավորում ենք Հայ Ազգին – Հունվարի 14-ը Հայ Ցեղակրոնի եւ Ցեղակրոնության օրն է – Յուրաքանչյուր հայ ցեղակրոն է՝ պարզապես գիտակցել է պետք…

Հայ Արիական Միաբանությունը (ՀԱՄ) եւ Հայ Ազգայնականների Համախմբումը (ՀԱՀ) կրկին իրենց շնորհավորանքներն են հղում – հունվարի 1-ին լրացավ Գարեգին Նժդեհի ծննդյան 131-րդ, իսկ հունվարի 14-ին՝ Ցեղակրոն Ուխտերի ստեղծման 85-րդ տարեդարձը: Փա՛ռք Հավերժական Կյանք մտած Գարեգին Նժդեհին եւ փառահեղ Հայ Նախնյաց:

Մեր ազգի արիադավան (հեթանոս) – ցեղակրոն հատվածին արդեն շնորհավորել էինք հունվարի 1-ի` Մեծն Հայորդի Գարեգին Նժդեհի ծննդյան օրվա` 131-ամյակի առթիվ: (http://www.hayary.org/wph/?p=3690 – Հունվարի 1-ին Գարեգին Նժդեհի սուրբ ծննդյան օրն է – Հունվարի 14-ին Հայ ցեղակրոնի եւ Ցեղակրոնության օրն է… Հավերժի ճամփորդը՝ Հայոց հսկան՝ Գարեգին Նժդեհ… Նժդեհի հրապարակում՝ Նժդեհի՛ արձանը… Նժդեհյան 3 սրբավայրերը…):

Այժմ շնորհավորում ենք նաեւ հունվարի 14-ի` Հայ ցեղակրոնի եւ Ցեղակրոնության օրվա կապակցությամբ` մաղթելով արդար աշխատանք, երջանկություն, համբերություն եւ քաջություն, նաեւ անձնական, ազգային  ու պետական խնդիրները հաղթանակով լուծելու կամք ու կարողություն:

Հայությանը  մաղթում ենք հաջողություններ՝ Միացյալ Հայաստանի (Հայկական ամբողջ բարձրավանդակումեւ Միասնական Ազգի կերտման ճանապարհին…  Continue reading

Թիվ 434 – 478, 2017

  1. Թիվ 1 (434), 13 հունվարի – 19 հունվարի
  2. Թիվ 2 (435), 20 հունվարի – 26 հունվարի
  3. Թիվ 3 (436), 27 հունվարի – 2 փետրվարի
  4. Թիվ 4 (437), 3 փետրվարի – 9 փետրվարի
  5. Թիվ 5 (438), 10 փետրվարի – 16 փետրվարի
  6. Թիվ 6 (439), 17 փետրվարի – 23 փետրվարի
  7. Թիվ 7 (440), 24 փետրվարի – 2 մարտի
  8. Թիվ 8 (441), 3 մարտի – 9 մարտի
  9. Թիվ 9 (442), 10 մարտի – 16 մարտի
  10. Թիվ 10 (443), 17 մարտի – 23 մարտի
  11. Թիվ 11 (444), 24 մարտի – 30 մարտի
  12. Թիվ 12 (445), 31 մարտի – 6 ապրիլի
  13. Թիվ 13 (446), 7 ապրիլի – 13 ապրիլի
  14. Թիվ 14 (447), 14 ապրիլի – 20 ապրիլի
  15. Թիվ 15 (448), 21 ապրիլի – 27 ապրիլի
  16. Թիվ 16 (449), 28 ապրիլի – 4 մայիսի
  17. Թիվ 17 (450), 5 մայիսի – 11 մայիսի
  18. Թիվ 18 (451), 12 մայիսի – 18 մայիսի
  19. Թիվ 19 (452), 19 մայիսի – 25 մայիսի
  20. Թիվ 20 (453), 26 մայիսի – 1 հունիսի
  21. Թիվ 21 (454), 2 հունիսի – 8 հունիսի
  22. Թիվ 22 (455), 9 հունիսի – 15 հունիս
  23. Թիվ 23 (456), 16 հունիսի – 22 հունիսի
  24. Թիվ 24 (457), 23 հունիսի – 29 հունիսի
  25. Թիվ 25 (458), 30 հունիսի – 6 հուլիսի
  26. Թիվ 26 (459), 7 հուլիսի – 13 հուլիսի
  27. Թիվ 27 (460), 14 հուլիսի – 20 հուլիսի
  28. Թիվ 28 (461), 21 հուլիսի – 27 հուլիսի
  29. Թիվ 29 (462), 28 հուլիսի – 3 օգոստոսի
  30. Թիվ 30 (463), 1 սեպտեմբերի – 7 սեպտեմբերի
  31. Թիվ 31 (464), 8 սեպտեմբերի – 14 սեպտեմբերի
  32. Թիվ 32 (465), 15 սեպտեմբերի – 21 սեպտեմբերի
  33. Թիվ 33 (466), 22 սեպտեմբերի – 28 սեպտեմբերի
  34. Թիվ 34 (467), 29 սեպտեմբերի – 5 հոկտեմբերի
  35. Թիվ 35 (468), 6 հոկտեմբերի – 12 հոկտեմբերի
  36. Թիվ 36 (469), 13 հոկտեմբերի – 19 հոկտեմբերի
  37. Թիվ 37 (470), 20 հոկտեմբերի – 26 հոկտեմբերի
  38. Թիվ 38 (471), 27 հոկտեմբերի – 2 նոյեմբերի
  39. Թիվ 39 (472), 3 նոյեմբերի – 9 նոյեմբերի
  40. Թիվ 40 (473), 10 նոյեմբերի – 16 նոյեմբերի
  41. Թիվ 41 (474), 17 նոյեմբերի – 23 նոյեմբերի
  42. Թիվ 42 (475), 24 նոյեմբերի – 30 նոյեմբերի
  43. Թիվ 43 (476), 1 դեկտեմբերի – 7 դեկտեմբերի
  44. Թիվ 44 (477), 8 դեկտեմբերի – 14 դեկտեմբերի
  45. Թիվ 45 (478), 15 դեկտեմբերի – 21 դեկտեմբերի

Continue reading

Տարվա տանուտերը Աղեղնավորն է, ոչ թե Աքաղաղը – Բնական՝ գարնանային տարեփոխությունը մնում է հայության մի հատվածի տոնը.- Հայ արիները Վահագնականչի հետ` Արեգ ամսվա Արեգ օրը տոնում են Հայոց Ամանորը… Բնության տարրերի պատկերացումներում եւս կան առանձնահատկություններ…

«Լուսանցք»-ն ամեն անգամ անդրադառնում է տարվա տանուտերի «ընտրություններին», քանզի այս ոլորտն էլ է մնացել օտարի թելադրանքի տակ: Եվ որպեսզի տարվա տանուտերի «ընտրություններում» ամեն ինչ արդար ու թափանցիկ անցնի, ինչպես հայտարարում են չինական տարեփոխությունը պարտադրող համաշխարհային ժողովրդավարները, հերթական անգամ ներկայացնում ենք հայկական տարեփոխության առանցքը… (կարդալ ամբողջը) – http://www.hayary.org/wph/?p=5986 … / https://www.facebook.com/armenuhi.melqonyan?ref=tn_tnmn – Արմենուհի Մելքոնյան – Armenuhi Melqonyan

2017.- Շնորհավորանքներ համայն հայությանը՝ հայ արիադավան-հեթանոսներին եւ քրիստոնյա հայերին՝ իրենց տոնական օրերի կապակցությամբ…

Ձմեռային արեւադարձի վերհառնող ջերմությամբ շնորհավորում ենք.-

– Ազգի հայարիադավան (հեթանոս՝ ազգային հավատի կրող) – ցեղակրոն հատվածին` հունվարի 1-ի` Արորդի  եւ այլեւս Աստվածամարդ Գարեգին Նժդեհի ծննդյան օրվա (131-ամյակի) եւ գալիք հունվարի 14-ի` Հայ Ցեղակրոնի ու Ցեղակրոնության (ազգային գաղափարախոսության) օրվա (85-ամյակի) կապակցությամբ` մաղթելով անձնական ու համազգային երջանկություն, իմաստնություն եւ ողջախոհություն, քաջություն, բայցեւ՝ համբերություն, անձնական, ազգային ու պետական խնդիրները հաղթանակով լուծելու կամք ու կարողություն:

http://www.hayary.org/wph/?p=2315«Ձեզ համար` Քրիստոսի սուրբ ծնունդը շնորհավոր, ինձ համար` Նժդեհի սուրբ ծնունդը…»,- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ) – Մեր արիացեղ (նաեւ՝ հեթանոսական) ժամանակներում հայերն Ամանորը տոնել են բնական տարեփոխությամբ՝ Արեգ ամսվա Արեգ օրը (այսօր՝ մարտի 21-ին)՝ գարնանային գիշերահավասարի օրը, փառաբանելով Բնության (վերա)Զարթոնքը… Տիեզերքի Արարչից եւ Հայ Աստվածներից խնդրել են բերքառատ ու հաջողաբեր, նաեւ հաղթանակների տարի… Այդ օրն արի հայերը տոնում են նաեւ Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնի տոնը, նշում Նրա փառահեղ հաղթանակը՝ Չարի Վիշապի նկատմամբ…

Բազում հազարամյակներ հետո էլ Հայ Գենի (Ծինի) բոլոր որակներին հավատարիմ (այսօր դրանց վերահաստատմանը ձգտող) արիադավան – ցեղակրոն հատվածին մաղթում ենք՝ հայ-արիական հաստատուն տիեզերահավատի ճանապարհ, հատկապես՝ հայահավաքի եւ հողահավաքի սրբազան գործում:

Փա՛ռք Հավերժական Կյանք մտած եւ այլեւս Աստվածամարդ Գարեգին Նժդեհին եւ փառահեղ Հայ Նախնյաց: 

http://www.hayary.org/wph/?p=3690Հունվարի 1-ին Գարեգին Նժդեհի սուրբ ծննդյան օրն է – Հունվարի 14-ին Հայ ցեղակրոնի եւ Ցեղակրոնության օրն էՀավերժի ճամփորդը՝ Հայոց հսկան՝ Գարեգին ՆժդեհՆժդեհի հրապարակում՝ Նժդեհի՛ արձանը… Նժդեհյան 3 սրբավայրերը…

Նաեւ շնորհավորում ենք հայ քրիստոնյաների նոր տարին – Քրիստոսից հետո 2017 թվականը՝ մաղթելով բարօրություն, երջանկություն եւ հաջողություններ` ինչպես անձնական կյանքում, այնպես էլ ի նպաստ ազգի զորացման ու առաջընթացի:

Շնորհավորում ենք Սփյուռքի հայությանը՝ մաղթում, որ համայն հայությունն ի վերջո բռնի տունդարձի ճանապարհը, ինչը կարող է իրականություն դառնալ միայն Հայոց Հայրենիքի ու Հավատի վերագնահատման եւ հիրավի Ազգային (ո՛չ՝ Հանրային-Հանրա-) պետության ուղին բռնելու դեպքում… Թող վերագտնի՛ աշխարհասփյուռ հայն իր արմատը-ակունքը, ծինաբանական որակները, ինքնությունն ու էությունը…

Թող համայն հայությունն ապրի հայաշու՛նչ եւ հայաբնու՛յթ, հայակե՛րտ ու հայակա՛մք Հայրենիքում:

* * *

Լրացավ նաեւ.- 
Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) ստեղծման 23-ամյակը՝ 1993թ. դեկտեմբերի 15-ին:
Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ) ստեղծման 8-ամյակը, որը ծնվեց Հայոց արդարադատության Աստված Միհրի տոնի օրը՝ 2008թ. դեկտեմբերի 22-ին:

 http://www.hayary.org/wph/?p=5990Ձմեռային արեւադարձ է՝ Հայոց արդարադատության Միհր Աստծո տոնը

Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) նորաստեղծ Քրմական Խորհրդի (Հոգեւոր Հանձնախմբին կից)՝ 6-ամյակը, որն ստեղծվեց դեկտեմբերի 22-ին (2010թ.)՝ Հայոց արդարադատության Աստված Միհրի տոնի օրը:

Փա՛ռք Տիեզերքի Արարչին, որ Հայ Տեսակ է Արարել:

Փա՛ռք Հայ Աստվածներին:

Փա՜ռք Հայ Հոգե-Ոգեղեն Տիեզերաաշխարհներին, Հայոց Նախնյաց:

Փա՜ռք Հայ Ազգին ու Հայք-Հայաստանին…

Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդ

Շնորհավորանքներին միանում է նաեւ Հայ Ազգայնականների Համախմբման Խորհուրդը

2017թ. – քաղաքամայր Երեւան

Ձմեռային արեւադարձ է՝ Հայոց արդարադատության Միհր Աստծո տոնը

Ձմեռային արեւադարձին՝ դեկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը, սկասվում են Հայոց արդարադատության Աստված Միհրին նվիրված տոնական օրերը: Հայ Արիական Միաբանությունը այս տոնը նշում է ամսի 23-ից 26-ն ընկած ժամանակահատվածում:

Այս տարի հայ արիականներն ու համախմբված հեթանոս ազգայնականները Հայոց արդարադատության Աստծու վերածնունդը նշեցին հենց դեկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը՝ Գառնո տաճարի շրջակա ձորատարածքում: Այդ օրը ձմեռային արեւադարձի օրն է նաեւ, ու Միհր Աստվածն այս բնակարգի վերահաստատման պաշտպանն է նաեւ: Եվ դա է պատճառը, որ Հայ Աստվածն իր գործառույթին զուգահեռ պաշտվել է նաեւ որպես լույսի ու ջերմության Աստված (Արեւ-Աստված):

Այսօր արեւածագը Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասը Հատիսի լանջին  է դիմավորել՝ Միհրադարձի ծեսով:  Ջահավառումն ուղեկցվել է ձոնով՝ առ Միհր Աստված: Այնուհետեւ քրմերը յուրօրինակ պար են բռնել՝ կարծես բացված ութանկյուն՝ դեմքով դեպի արեւելքը: Արեւապարին հետեւել է գինեխումը: Սա մի ծես է, երբ քրմերը գինին ճաշակում են մեկ մեծ գավից՝ միասին երդում տալով Հայոց Արդարադատության Աստծուն՝ աչքի լույսի պես պահել Արդարության ու Ճշմարտության թիվ մեկ պատվիրանը, որ տեսանելի է ինչպես Արեգակի լույսը, այն է՝ չկա առավել թանկ բան, քան Հայրենիքը ու ամեն ջանք պետք է թափել՝ ի նպաստ Հայրենիքի ու Ազգի բարօրության:   Continue reading

,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 43-ի (433) հոդվածները  

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Տարվա տանուտերը Աղեղնավորն է, ոչ թե Աքաղաղը – Բնական՝ գարնանային տարեփոխությունը մնում է հայության մի հատվածի տոնը.- Հայ արիները Վահագնականչի հետ` Արեգ ամսվա Արեգ օրը տոնում են Հայոց Ամանորը… Բնության տարրերի պատկերացումներում եւս կան առանձնահատկություններ…

2. Կլինե՞ն հայ արիները խորհրդարանում – 23-ամյա հայ ազգայնական կառույցի 2016-ի գործունեությունն ու 2017-ի հետագա քայլերը (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

– http://www.hayary.org/wph/?p=5974#more-59742016թ. դեկտեմբերի 15-ին լրացավ Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) 23-ամյակը

– http://www.hayary.org/wph/?p=5866Հայոց հավատի ու գաղափարախոսության պետականացումը՝ այլեւս անհրաժեշտություն – Հայ արիականները բանակցում են երկրի աշխարհիկ եւ հոգեւոր իշխանությունների հետ (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

– http://www.hayary.org/wph/?p=5939«Լուսանցք» շաբաթերթի ընտրովի հոդվածներ՝ հայ արիականության, հայ ազգայնականության, հայապահպանության, հայրենատիրության, համազգային տեսլականների եւ ազգային արժեհամակարգի այլ խնդիրների շուրջ…

3. Ընտրություն՝ վարչապետական հեռանկարով – Քաղաքական ուժերը, ժողովրդավարական, ազգային-հայրենասիրական, թե ազգայնական … բանակցությունների մեջ են եւ 2017-ի սկզբներին կխոսեն իրենց մասնակցության ձեւաչափերի մասին…

4. Ազգաթալանի պատժելիությունն անժամանցելի է՝ ինչպես ցեղասպանությունը.- Նախ օրենք՝ հիշողության ապօրինի կորստի եւ օրինական վերականգնման համար – Իսկ մինչ 2017-ի 2-րդ կեսը ապօրինի հարստացածները կշարունակեն վայելել ու ավելացնել հարստությունը – Չէ՞ որ նրանց «արդեն օրինական» ունեցվածքի վրա հեշտ է լինելու ապացուցել հերթական միլիոնի ավելացումը…

5. Ապրիլյան չօգտագործված հնարավորություն – «Անջատում հանուն փրկության» սկզբունքի կիրառումը կարող է նպաստել ԼՂՀ անկախության ճանաչմանը… Հայաստանի ԱԳ նախարարի հանդիպումները ԵՄ հատուկ հատուկ ներկայացուցչի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի, Վրաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ…

Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվենՍա՛ պետք է լինի աշխարհի բոլոր անկյուններում գտնվող յուրաքանչյուր հայի առաջին խոսքը Արեւածագին՝ ԱրԷգԱկին ողջունելուց հետո…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ http://www.hayary.org/wph/?p=33) – Փա՛ռք Հային ու Հայքին, Հայ Հոգե-Ոգեղեն ՏիեզերաաշխարհներինՓա՛ռք Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին… www.hayary.org

6. Երբ հսկողությունը խիստ է, աշխատանքի արդյունքը երեւում է – Քաղաքապետը հորդորում է նախապատրաստվել ավելի ձնառատ ձմռան… Քաղաքապետարանում եւ վարչական շրջաններում կգործի «Թեժ գիծ» եւ այլ ծառայություններ…

7. ԱԺ-ի ու կյանքի ճշտերը տարբեր են պատգամավորի համար – Տոն օրերին շուկայի այս «օրենքը» հենց «թունելի Հակոբի» գյուղում ու հանրապետության էլի շատ գյուղերում եւ աշխարհի զարգացած երկրներում գործում է, բայց ոչ՝ մեր խորհրդարանում… Մուրացիկությունն արգելելը՝ ճիշտ որոշում…

8. Վերին Լարսի այլընտրանքը… կորել է – Նախարարը դժվարացավ ասել, թե Հայաստանի կողմից քանի մեքենա կա… Եվ ամեն տարի խոսվում է Վերին Լարսին այլընտրանքային ճանապարհի մասին, բայց այդպես էլ չի գտնվում…

9. Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության,- Թե ինչու է բոլոր ազգերի բնօրրանը Հայկական լեռնաշխարհը (3-րդ մաս)… Աստվածաշնչյան Արարատը «նշանակում է ոչ թե լեռը, որը հիմա կոչվում է Արարատ, այլ լեռնային երկիրը` տեղադրված նրանից հարավ, Վանա լճից ոչ հեռու»…

– http://www.hayary.org/wph/?p=5940«Լուսանցք» շաբաթերթի հայ արիադավան հոդվածներից՝ Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին… Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները… Սատանա՞ է, Չարի աստվա՞ծ, թե՞ Ավերիչն ամենայնի… Մարդ եւ Տիեզերք.- չակրաները որպես նյարդահամակարգ կենտրոններ… Այլ հավատներ ու բնախոսական երեւույթներ…

– http://www.hayary.org/wph/?p=5963Հայկական ինքնատիպ բնաշխարհ ու ներաշխարհ.- Հայկական գամփռն ու ձին՝ Հայկական լեռնաշխարհի բնիկները… Կոխ.- մարտարվեստ ու հայկական պար՝ մարտից առաջ, «Հսկայի պարով»՝ դեպի «Հաղթանակի պարը»…

10. Այծաբուծությունը՝ օրգանական ու արժեքաստեղծ ճյուղ (2-րդ մաս) – Մոթալը պանրի «քիչ հանդիպելու» մասին ափսոսանքով է խոսում անգամ միջազգային մասնագիտական էլեկտրոնային մամուլը (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)…

11. Հայկական խոհանոց – Սիգը՝ կծու թանձրուկով եւ լավաշի մեջ… Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է – Տե՛րը լինենք մեր պատմության… «Միսս աշխարհ-2016»… Կոմպոզիտոր Սոֆյա Միքայելյանը զբաղեցրել է 3-րդ տեղը… Այլ լուրեր… Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» շաբաթաթերթ…

12. Աշխարհի մարզական խաչմերուկներում.- 2016թ.-ին հայ մարզիկները նվաճել են 170 մեդալ… Ֆուտբոլիստներն ավարտեցին 2016թ. ազգային առաջնությունը… Հենրիխ Մխիթարյանը լավագույն ֆուտբոլիստ.- նա խփեց իր 1-ին գոլը Անգլիայում եւ հավատում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հաղթանակին… Եվս մեկ մեդալազրկում.- հայազգի բռնցքամարտիկը մեղադրել է իր բժիշկներին… 2019թ. Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը՝ Հայաստանում… Շախմատային խաչմերուկ եւ մարզական այլ լուրեր…

– http://www.hayary.org/wph/?p=5868Կարդացե՛ք հայկականության եւ հայ ազգայնականության շահերի հետեւորդ ու պաշտպան «Լուսանցք» շաբաթաթերթ, այցելե՛ք արմատական ազգայնականների՝ հայ արիականների http://www.hayary.org/wph/  պաշտոնական կայք…

Տարվա տանուտերը Աղեղնավորն է, ոչ թե Աքաղաղը – Բնական՝ գարնանային տարեփոխությունը մնում է հայության մի հատվածի տոնը.- Հայ արիները Վահագնականչի հետ` Արեգ ամսվա Արեգ օրը տոնում են Հայոց Ամանորը… Բնության տարրերի պատկերացումներում եւս կան առանձնահատկություններ…

«Լուսանցք»-ն ամեն անգամ անդրադառնում է տարվա տանուտերի «ընտրություններին», քանզի այս ոլորտն էլ է մնացել օտարի թելադրանքի տակ: Եվ որպեսզի տարվա տանուտերի «ընտրություններում» ամեն ինչ արդար ու թափանցիկ անցնի, ինչպես հայտարարում են չինական տարեփոխությունը պարտադրող համաշխարհային ժողովրդավարները, հերթական անգամ ներկայացնում ենք հայկական տարեփոխության առանցքը:

Ի տարբերություն չինական՝ Մուկ, Կով, Վագր, Նապաստակ (Կատու), Վիշապ, Օձ, Ձի, Ոչխար, Կապիկ, Աքաղաղ (Հավ), Շուն եւ Խոզ կենդանակերպի, հայերն առաջնորդվում են ավանդական կենդանաշրջանով, որ ներկայացնում է Արեգակի 12 աստղատները՝ Խոյ, Ցուլ, Երկվորյակներ, Խեցգետին, Առյուծ, Կույս, Կշեռք, Կարիճ (Օձակալ), Աղեղնավոր, Այծեղջյուր, Ջրհոս եւ Ձկներ: Տարվա տանուտերը կրկնվում է յուրաքանչյուր 12 տարին մեկ: Տանուտերին գտնելու համար, ըստ կարգի, ներկա թվականից պետք է հանել 4 եւ, ապա, բաժանել 12-ի վրա: Բաժանումից ստացած մնացորդը ցույց է տալիս տանուտերի հերթական տեղը կենդանաշրջանում: Եթե մնացորդը 1 է, ուրեմն տանուտերը Խոյն է, իսկ եթե 7 է, ապա Կշեռքն է, Եթե մնացորդ չկա, ապա Ձկներն է: Ավանդական կենդանաշրջանի հերթականությունն էլ նշեցինք վերեւում՝ 12 աստղատներով:

Չինական ավանդույթի հայ հետեւորդներին մեկ անգամ եւս հորդորենք, որ գան մեր ազգային տարեփոխության կարգին, որը տիեզերական հաշվարկի արդյունք է:…

Հայ արիները հիշեցնում են՝ որ Աստծուն (Աստվածներին) որ հավատում ու պաշտում ես, բոլոր մտքերը, աղոթքները, ցանկություններն ու անգամ անեծքները ուղղորդվում են այդ Աստծուն (Աստվածներին) եւ ըստ վերին Արդարության կարգի՝ համարժեք ազդակներ են իջնում… Միաժամանակ զորություն հաղորդելով այդ Աստծուն (Աստվածներին), քանի որ ազգն ունի հավատավոր հետեւորդներ: Ըստ հայ արիական տիեզերատեսության՝ միայն բնական ազգերն Աստվածներ ունեն, որոնք էլ կարող են կատարել նրանց ցանկություններն ու մաղթանքները կամ՝ կարող են ընթացք տալ առաջարկված պատիժներին եւ այլն:   Continue reading

Կլինե՞ն հայ արիները խորհրդարանում – 23-ամյա հայ ազգայնական կառույցի 2016-ի գործունեությունն ու 2017-ի հետագա քայլերը (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

Հայ արիականների տոնացույցի դեկտեմբերյան տոնը՝ Հայ Արիական Միաբանության հիմնադրման օրն է՝ 1993թ. դեկտեմբերի 15-ը: Տոնից առաջ հանդիպեցինք ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանին, գալիք տարում հայ արիների կառույցի առաջիկա նպատակներին տեղեկանալու համար:

– Շնորհավորում ենք Հայ Արիական Միաբանության 23-ամյակի առթիվ: Որքանո՞վ եք հաջողված համարում այս տարին Ձեր կառույցի գործունեության համար:

– Շնորհակալ եմ, 1-2 օրից կառույցի ներսում կնշվի հերթական տարեդարձը, եւ մենք, որպես երիտասարդ միաբանություն` միաբանների ընտանիք, փորձում ենք մեր բազմահազարամյա ազգային իմաստությամբ գործել՝ հնարավորինս անսխալ՝ դրանով բազմապատկելով մեր օգտակարությունն ազգի ու հայրենիքի բարօրությանն ուղղված: Պահից օգտվելով՝ շնորհավորեմ հայ արիադավան ցեղակրոններին, արդարադատության Միհր Աստծո գալիք տոնի (դեկտեմբերի 26), ինչպեսեւ հունվարի 1-ին՝ մեծն Նժդեհի ծննդյան եւ հունվարի 14-ին՝ Ցեղակրոնի օրվա առիթով:

Իսկ այն նպատակները, որոնք դրված էին ՀԱՄ առջեւ, որպես շուրջ 30 ինքնուրույն գործող միավորումների համախմբում ներկայացնող կառույցի, ավելի քան կիսով չափ իրականացվեց: Միշտ դնում ենք նվազագույն եւ առավելագույն նպատակներ եւ խոսքս առավելագույնի մասին է: Նվազագույնը, այսպես թե այնպես, կատարվում է մեր ամենօրյա աշխատանքի շնորհիվ:

Ավարտվում է ներկազմակերպական ձեւավորումների հերթական փուլը, շարունակում ենք հայ արիական քրմական դասի ձեւավորման գործընթացը եւ մեր հոգեւոր դպրոցի կառուցման փորձը, ընդարձակել ենք մեր տոնացույցի տոների կատարման ծավալները եւ նշելու վայրերը, խորացրել ենք մեր կապերը Համահայկական ազգայնական ուժի ստեղծմանն ուղղված, որոշակի առաջընթաց կա արձանագրված Համաարիական միջազգային դաշինքի կառուցման առումով, Հայ Ազգայնականների Համախմբման հետ միասին նախաձեռնել ենք Հայաստանի ազգայնական թեւի աշխուժացման ծրագիր, քայլեր ենք նախաձեռնել Հայոց արիադավան (հեթանոսական) հավատի՝ պետական ճանաչմանն ուղղված՝ դրա համար իրավական ու պատմա-քաղաքական լուծումներ առաջարկելով: Հայապահպանությանն ու ազգային կեցակարգի պաշտպանությանն ուղղված բազմոլորտ նպատակներ են առաջադրվել, բանակին եւ ոստիկանությանը ազգային գաղափարների ներքին կիրառման կանոնակարգային առաջարկներ ենք արել, ՀԱՄ արցախյան ազատամարտիկներով ՀՀ-ԼՂՀ միացյալ երկրի պաշտպանությանն ուղղված տարաբնույթ գործողությունների ենք մասնակցել, առաջարկել ենք ազգ-բանակի գաղափարը, Հայաստանյայց առաքելական եկեղեցուն՝ արիադավան-հեթանոսության հետ հաշտեցման եզրեր ենք ներկայացրել ու էլի որոշ բաներ:   Continue reading

Ընտրություն՝ վարչապետական հեռանկարով – Քաղաքական ուժերը, ժողովրդավարական, ազգային-հայրենասիրական, թե ազգայնական … բանակցությունների մեջ են եւ 2017-ի սկզբներին կխոսեն իրենց մասնակցության ձեւաչափերի մասին…

Հայաստանի քաղաքական դաշտը նոր տվայտանքների մեջ է, հատկապես հին ու նոր իշխանություններն ու ընդդիմությունները վերադասավորման փուլում են, որն ընթանում է ներքին ու արտաքին ուղղություններով՝ որոշակի բանակցություններին զուգահեռ:

«2017թ. սպասվելիք ԱԺ ընտրությունները Հայաստանի համար կարեւոր մարտահրավերներ են»,- ասել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան  Պյոտր  Սվիտալսկին, ապա հավելել, որ այդ գործընթացի տխուր մաս է կազմում կոռուպցիան։ Նա հույս է հայտնել, որ միասին հնարավոր կլինի բնակիչներին հասկացնել, որ  կաշառք ընդունելը  չէ երկրի ապագան փոխելու ճանապարհը: «Ձեր ապագան 10 հազար դրամ չարժե»,- ասել է եվրագործիչը, ով նշել է, որ կոռուպցիայի դեմ պայքարում ճիշտ չէ մեղադրել միայն պաշտոնյաներին, «յուրաքանչյուրն ինքը պետք է պայքարի, Հայաստանը պետք է մերժի կոռուպցիան, վերացնի կաշառքը ոստիկանությունում, դատարաններում, դպրոցում…»: Նա վստահեցրել է, որ ԵՄ-ն կոռուպցիայի դեմ պայքարում կշարունակի աջակցել ՀՀ կառավարությանը, թեեւ վերջինս այդ հարցում թերացել է։

Մինչ Արեւմուտքի եւ Ռուսաստանի կողմից կհնչեն նոր հայտարարություններ, Հայաստանում արդեն գործընթացները ծավալվել են:

Հայաստանի ազգային կոնգրեսի (ՀԱԿ) վարչության նիստում քննարկվել է համագումարի ընդունելիք բանաձեւի նախագիծը եւ հստակ է, որ ՀԱԿ-ականները լրջորեն պատրաստվում են գալիք ընտրություններին: Հայտնի է, որ Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) ղեկավար Ստեփան Դեմիրճյանը, ով խորհրդարան է անցել «Հայ ազգային կոնգրես» դաշինքի միջոցով, այս պահին ամենահանգիստն է մյուս ոչ ՀԱԿ-ական թեկնածուներից: ՀԺԿ նախագահը շարունակում է շփվել Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ եւ կարծիք կա, որ նա նորից ընտրության կգնա ՀԱԿ-ի հետ՝ ստանալով անցողիկ համար համամասնական ցուցակում:

ՀՀ 1-ին նախագահն էլ ամեն առիթով իր հատուկ վերաբերմունքն է ցույց տալիս Ստեփան Դեմիրճյանի նկատմամբ:

Քննարկվում է նաեւ այն հարցը, որ ՀԱԿ ցուցակը կարող է գլխավորել Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը ոմանց կարծիքով առավել անկանխատեսելի կդարձնի նախընտրական պայքարը:   Continue reading

Ազգաթալանի պատժելիությունն անժամանցելի է՝ ինչպես ցեղասպանությունը.- Նախ օրենք՝ հիշողության ապօրինի կորստի եւ օրինական վերականգնման համար – Իսկ մինչ 2017-ի 2-րդ կեսը ապօրինի հարստացածները կշարունակեն վայելել ու ավելացնել հարստությունը – Չէ՞ որ նրանց «արդեն օրինական» ունեցվածքի վրա հեշտ է լինելու ապացուցել հերթական միլիոնի ավելացումը…

Ազգային ժողովն ընդունեց «Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով արտոնություններ սահմանելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Դրան կողմ քվեարկեց 101 պատգմավոր, դեմ ու ձեռնպահ չեղավ: Փաստորեն, պատգամավորներն առաջին անգամ միասնաբար կողմ քվեարկեցին, այն էլ հարկային օրենսգրքի հետ կապված նախագծերի փաթեթին: Անգամ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը զարմացավ եւ նշեց, որ առաջին անգամ է, երբ հարկային օրենսգրքի հետ կապված հարցին միասնաբար կողմ են քվեարկում, ուստի՝ պետք է լավատես լինել:

Մինչ քվեարկությունը, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ սա ոչ թե հարկային համաներման, այլ դրան մոտ՝ անհուսալի պարտքերի դուրսգրման օրենք է: Նշեց, որ դա տույժ ու տուգանքների մոտ 5%-ն է ներկայացնում: «Պետք է ասեմ, որ այսօրվա դրությամբ մենք ունենք 130 մլրդ. դրամի մայր պարտքեր եւ մոտ 65 մլրդ. դրամ տույժ ու տուգանքներ: Իսկ այս նախագծով ընդամենը 3 մլրդ.-ի մասին է խոսքը: Ասեմ՝ դատարաններում հերթ է սնանկացման վարույթների մասով: Մենք պետք է կարողանանք ճիշտ համաներման քաղաքականություն վարել»,- ասել է պատգամավորը:

Հասկանալի է, որ հարկային մարմնի կողմից իրականացվող վերահսկողությունները անմիջական կապ ունեն նախկինում եւ այսօր էլ առկա ապօրինի հարստացման հարցի հետ, որի քրեականացման մասին օրինագիծը հաստատվեց ԱԺ-ում: Եվ այդ նախագիծը ավելի ծավալուն քննարկումների թեմա դարձավ:

Կառավարության նիստում գործադիրը հավանություն էր տվել ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու վերաբերյալ որոշման նախագծին, որի համաձայն, քրեականացվում է ապօրինի հարստացումը: Սա եւս ԱԺ-ն հաստատեց: Ըստ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի, այսպիսով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքում նախատեսել ապօրինի հարստացման հանցակազմը: Ըստ ներկայացված նախագծի, ավելանում է նոր՝ 310.1 հոդվածը՝ «Ապօրինի հարստանալը»:

Եվ այսպես՝ «Ապօրինի հարստանալը՝ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի՝ հաշվետու ժամանակահատվածում գույքի ավելացումը եւ (կամ) պարտավորությունների նվազումը, որոնք էականորեն գերազանցում են նրա օրինական եկամուտները, եւ որը ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով, եւ եթե ապօրինի հարստացման համար հիմք հանդիսացող այլ հանցագործության հատկանիշները բացակայում են՝ պատժվում է ազատազրկմամբ՝ 3-6 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ: Սույն հոդվածում էական է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը)»:   Continue reading

Ապրիլյան չօգտագործված հնարավորություն – «Անջատում հանուն փրկության» սկզբունքի կիրառումը կարող է նպաստել ԼՂՀ անկախության ճանաչմանը… Հայաստանի ԱԳ նախարարի հանդիպումները ԵՄ հատուկ հատուկ ներկայացուցչի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի, Վրաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ…

Միջազգային իրավունքի ֆրանսահայ մասնագետ Րաֆֆի Գալֆայանը հայտնել է, որ «Անջատում հանուն փրկության» սկզբունքի կիրառումը կարող է նպաստել ԼՂՀ անկախության հռչակագրի միջազգային ճանաչման գործընթացում»: Նման կարծիք նա հայտնել է «ԼՂՀ հակամարտությունը եւ «անջատում հանուն փրկության» սկզբունքը» խորագրով ֆորում-քննարկման ժամանակ, ապա հավելել է, որ իր ստեղծման ակունքներում ինքնորոշման իրավունքը չի նախատեսել որեւէ երկրի տարածքի անջատում. «Այն մասնավորապես իրենից ներկայացրել է պետության կողմից մարդկանց խմբի որոշակի իրավունքների ու անվտանգության ապահովում:

Ըստ բանախոսի՝ կարեւոր է նաեւ այն հանգամանքը, որ դա չէր կարող կիրառվել տվյալ երկրի իշխանությունների համաձայանության բացակայության պարագայում: Սակայն, ժամանակի ընթացքում այս սկզբունքը լրացվել է եւ ի հայտ է եկել ոչ միայն ներքին, այլեւ արտաքին ինքնորոշման սկզբունք, այն է՝ անջատում տվյալ երկրից: Որպես արտաքին ինքնորոշման իրավունքի կիրառման օրինակ՝ մեջբերվել են Կոսովոյի անկախացման ժամանակ միջազգային դատարանի կողմից առաջ քաշված 4 հիմնական չափորոշիչները:   Continue reading

Երբ հսկողությունը խիստ է, աշխատանքի արդյունքը երեւում է – Քաղաքապետը հորդորում է նախապատրաստվել ավելի ձնառատ ձմռան… Քաղաքապետարանում եւ վարչական շրջաններում կգործի «Թեժ գիծ» եւ այլ ծառայություններ…

Երեւանի քաղաքապետարանում դեռ դեկտեմբերի 12-ին կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարեց աշխատակազմի կոմունալ տնտեսության, բնապահպանության վարչություններին, 12 վարչական շրջանների ղեկավարներին, օպերատիվ շտաբին եւ «Սանիթեք» ընկերությանը համագործակցված իրականացնել ձյան մաքրման աշխատանքները՝ դրանցում ներգրավելով նաեւ վարչական շրջանների համապատասխան բաժինների եւ համատիրությունների աշխատակիցներին։

«Շաբաթ երեկոյան տեղացած ձյան մաքրման աշխատանքների ընթացքին տեղերում հետևել եմ նաեւ անձամբ եւ պետք է նշեմ, որ բավականին օպերատիվ եւ արդյունավետ էին իրականացվում դրանք: Բայց նաեւ պետք է նկատենք, որ տեղումներն այնքան էլ առատ չէին ու, ըստ այդմ, կհորդորեմ նախապատրաստվել ավելի ձնառատ ձմռան: Հանրության շրջանում թյուր կարծիք կա ձեւավորված, որ ձյան տեղումները միշտ անակնկալի են բերում Երեւանի քաղաքապետարանին, ինչը հավանաբար մեր որոշ պատասխանատուների անպատասխանատու հայտարարությունների հետեւանք է: Հիդրոմետ ծառայությունը նախապես տեղեկացնում է եղանակային փոփոխությունների եւ սպասվող տեղումների մասին, ինչն արդեն իսկ նշանակում է, որ ձյունը անակնկալ չի գալիս: Ընդամենը պետք է օպերատիվ եւ արդյունավետ կազմակերպել համապատասխան աշխատանքներն ու չփորձել սեփական անգործությունը կամ թերի աշխատանքը քողարկելու համար ինչ-որ անիմաստ արդարացումներ փնտրել»,- ընդգծեց Տարոն Մարգարյանը:   Continue reading