Մոռացված ու նոր ուղղություններ.- Հայաստանը կարո՛ղ է ապրանքանիշ ունենալ եթերայուղերի արտադրության ոլորտում (2-րդ մաս) – Միջազգային ագրարային գործընթացներից դուրս չմնալու համար…

Սկիզբը՝ թիվ 33-ում

http://www.hayary.org/wph/?p=5831Մոռացված ու նոր ուղղություններ.- Հայաստանը կարո՛ղ է ապրանքանիշ ունենալ եթերայուղերի արտադրության ոլորտում (1-ին մաս) – Քայլ դեպի «ինտելեկտուալ բիզնես» (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)…

Նախորդիվ խոսել էինք այն մասին, որ Հայաստանը կարող է խոսք ասել եթերայուղերի արտադրության ոլորտում, այն է՝ ունենալ սեփական ապրանքանիշը եւ հզոր ապրանքանիշը (այն է՝ ապրանքանիշ՝ ձեւավորված ոչ թե միայն գովազդի, այլեւ՝ իրական որակի հիմքով): Մասնավորապես խնդրո առարկան խորդենին էր, որի արտադրությունը զգալիորեն կարեւորել են Խորհրդային Հայաստանում, անգամ խորդենու վերամշակման գործարան ենք ունեցել: Խորդենու հետ կապված հեռանկարային քայլեր է ունեցել պետությունը, որոնք, սակայն, չեն ձեռնարկվել խորհրդային կարգերի փլուզման հետեւանքով: Այսօր խորդենու մշակումն անտեսելը ճիշտ չէ, քանզի այն կարող է եկամտի լավ աղբյուր դառնալ եւ, բացի այդ, անթափոն օգտագործելու դեպքում կարող ենք շահել բազմակի:

Առիթով ասել ենք, որ ՀՀ-ի անկախացումից հետո ցանկացած ոլորտի պես մեծ փոփոխություններ կրեց նաեւ տեխնիակական մշակաբույսերի տեսականին: Իմա՝ խորդենին նույնպես: Վերջինիս մշակությունը գրեթե դադարեց Հայաստանում: Ավելի ստույգ լինելու համար ասենք, որ նորանկախ Հայաստանում այն դադարեց, օրինակ, կարտոֆիլի ցանքատարածությունների հաշվին: Տարբեր առիթներով խորդենու մշակման հետ կապված զրուցել եմ շատ մասնագետների հետ. պե՞տք էր դադարեցնել դրա մշակումը, թե՞ ոչ, Հայաստանի համար ձեռնտու՞ է խորդենու մշակությունը, թե՞ ոչ, իսկ գուցե ավելի ձեռնտու է ցորենի ու կարտոֆիլի մշակությունը, որոնց «հաշվին» էլ դադարեց խորդենու լայնածավալ մշակումը:   Continue reading

Պետությունը պարտադրված է հաջողելու գյուղոլորտում – Նախարարը գյուղացիների ներկայությամբ հեռախոսազրույց է ունեցել բանկի գլխավոր գործադիր տնօրենի հետ… Որ սեւն ու սպիտակը չխառնվեն – Ի՞նչ է անելու հարկային մարմինը, ո՞րն է հիմնական մոտեցումը…

Պետությունը պարտադրված է հաջողելու գյուղոլորտում

Գյուղատնտեսությունն այն ոլորտն է, որտեղ իշխանությունը պարտադրված է հաջողելու գրեթե միշտ՝ անկախ ընտրական, քաղաքական շահերից: Որովհետեւ Հայաստանի համար գյուղոլորտը զուտ ոլորտ չէ, այն ռազմավարական նշանակություն ունի երկրի համար: Չհաջողելու դեպքում, օրինակ, կարող է սոցիալական բողոքի ալիք սկսվել: Ու թեեւ պետությունը շատ դեպքերում լծակներ չունի բիզնեսին, բանկերին ստիպելու, բայց ամեն կերպ փորձում է գործը գլուխ բերել՝ գյուղացուն աջակցելու համար:

Երեկ կառավարության շենքի առջեւ բողոքի ակցիա էին անում Արարատի մարզի համայնքների (Քաղցրաշեն, Այգեզարդ) խաղողագործներ: Նախարարը նիստից հետո արագ ընդունեց նրանց, եւ ինչպես «Լուսանցք»-ին տեղեկացրեց գյուղատնտեսության նախարարի մամլո խոսնակ Անի Սմբատյանը, հանդիպմանը ներկա են եղել նաեւ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը եւ «Վինար» ՍՊԸ տնօրեն Ավետիք Գալստյանը, որի ղեկավարած ընկերությունն ունի դեռ 2015թ. մթերված խաղողի դիմաց չվճարված ֆինանսական պարտավորություններ գյուղացիների նկատմամբ:

Նախարարի հետ հանդիպմանը գյուղացիները նշել են, որ «Վինար» ընկերությունը պարտք է մարզի մի շարք համայնքների գյուղացիների, ամենաշատ պարտքերը բաժին են ընկնում Քաղցրաշեն եւ Այգեզարդ համայնքներին: Հանդիպմանը նախարարը խնդրի շուտափույթ լուծման նպատակով առաջարկել է ընկերության տնօրենին վաճառել պահեստավորված սպիրտը եւ վճարել գյուղացիների պարտքերը, ինչին Ավետիք Գալստյանը դրական է արձագանքել: «Գյուղացիներին ունեցած պարտքերը անհրաժեշտ է վճարել առանջնահերթ»,- նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:

Գյուղացիները նշել են, որ ունեն վարկային պարտավորություններ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ում, գումարները չստանալու պատճառով չեն կարողանալու կատարել առաջիկա ամսվա վճարումները եւ խնդրել են այդ հարցում նույնպես աջակցել:

Նախարարը գյուղացիների ներկայությամբ հեռախոսազրույց է ունեցել բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանի հետ եւ խնդրել է քննարկել մինչեւ վերոնշյալ գործարքի կնքումը գյուղացիների վարկերի հետաձգման հնարավորությունը: Continue reading

Էրեբունի-Երեւան. 2798. հետահայաց.- Արեւների ու տոների քաղաք Երեւանը – Հայկական լեռնաշխարհն արեւի երկիր է՝ բառիս բուն եւ խորհրդանշական իմաստով… Մայրաքաղաքի թեժ գծերի թեժությունը…

Հայկական լեռնաշխարհը արեւի երկիր է՝ բառիս բուն եւ խորհրդանշական իմաստով: Երեւանը արեւի քաղաք է՝ դարձյալ բառիս բուն եւ խորհրդանշական իմաստով: Արեւի քաղաքն այս տարի դարձավ 2798 տարեկան: Երեւան ժամանած հյուրերն այնքան ոգեւորված են եղել ու տպավորված մարդկանց ջերմությամբ եւ ուրախությամբ, որ Երեւանը համարել են ոչ թե արեւի, այլ՝ արեւների քաղաք: Փարիզի քաղաքապետն, օրինակ, ապշած է եղել, որ Երեւանում բոլորը ճանաչում են մայրաքաղաքի ու երկրի պաշտոնյաներին, որ անկաշկանդ մոտենում են Երեւանի քաղաքապետին ու լուսանկարվում, որ չնայած երկրում առկա բազմաթիվ խնդիրներին, մարդիկ ուրախանալ գիտեն, բարություն անել ու հրճվել գիտեն (Փարիզի քաղաքապետն այցելել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին, եղել Հայոց ցեղասպանության թանգարանում):

Ճիշտ է, տոնի համար այս տարի երկու անգամ քիչ գումար ծախսվեց, բայց անցկացվեց ըստ պատշաճի: Իսկ երկու անգամ քիչ էր, որովհետեւ այդ գումարով նախապես բնակարաններ էին տրվել  ապրիլյան պատերազմում զոհված երեւանաբնանկ զինծառայողների ընտանքիներին («Լուսանցքը» գրել է այդ մասին): Էրեբունի–Երեւանին ընդառաջ արվող սոցիալական բաղադրիչն էլ արվեց: 2798 ընտանիք ստացան նվերներ՝ հեռուստացույց, սառնարան եւ կենցաղում անհրաժեշտ այլ էլեկտրասարքավորումներ: Տոնին ընդառաջ հաղորդագրություններն այնքան շատ էին, որ չէիր հասցնում հետեւել՝ ում բնակարան, ում նվերներ, ում մեդալ ու պարգեւ, ու պատվավոր քաղաքացի կոչում շնորհեցին: Ամեն ինչ արվեց մարդկանց սիրտը շահելու, հոգսը թեթեւացնելու համար: Դիմանալ է պետք, մաքառել է պետք, մենք դեռ անելիք ունենք: «Էրեբունի-Երեւանը» միաժամանակ մեր հզոր նախնիներից հոգեւոր լիցքեր ստանալու, միմյանց նկատմամբ վստահությամբ, սիրով ու հարգանքով համակվելու եւ դրական այդ լիցքերը մեր սիրելի մայրաքաղաքին փոխանցելու հիանալի առիթ է: Այս տոնը ոչ միայն Արեւի քաղաք Երեւանի կուտակած ջերմությունը մեր համաքաղաքացիներին ու մայրաքաղաքի հյուրերին փոխանցելու հնարավորություն է, այլեւ հավաստումն է այն կամքի, որ ամեն ինչ արվել եւ արվելու է համայն հայության մայրաքաղաքի լուսավոր ապագան երաշխավորելու համար»,-ասված էր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձում:   Continue reading

Մայր թատրոնի վերանորոգված բեմն ու առաջին ներկայացումը… Մեծ պրեմիերա՝ Հայաստանի օպերային թատրոնում… Հայկական կրկեսի 60-ամյակը՝ կրկեսային մեծ շքերթով… Հայոց ցեղասպանության 100-ամյակի հուշադրամը՝ 1-ին տեում… ՀՀ անկախության 25-ամյակին՝ 2 նամականիշ… Պատմական քարտեզների ցուցահանդես…  2015թ.- Որքան հայ կա աշխարհում… Լիալուսնի ազդեցության մասին առասպելը եւ հետաքրքրաշարժ այլ լուրեր…

Մայր թատրոնի վերանորոգված բեմում առաջին ներկայացումը նախատեսվում է նոյեմբերին

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի վերանորոգված բեմում առաջին ներկայացումն, ամենայն հավանականությամբ, կլինի նոյեմբերին: Գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Էլբակյանն ասել է, որ հստակ դժվար է նշել, բայց՝՝ «երեւի, նոյեմբերին»:

Առաջինը  ներկայացվելու է Գաբրիել Սունդուկյանի «Պեպո» պիեսը, որի ռեժիսորը Արմեն Էլբակյանն է: «Փորձերն ընթանում են»,- ասել է գեղարվեստական ղեկավարը:

– Թատրոնի 7 մլն. եվրոյանոց դահլիճը պատրաստ է շահագործման – Ամբողջովին ավարտվել են Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմական մեխանիզմների վերազինման աշխատանքները: Հիշեցնենք՝ թատրոնում վերանորոգման աշխատանքները սկսվել են 2015-ի հոկտեմբերից: Վերազինման ծրագրի շրջանակում Հայաստանի  մշակույթի նախարարության եւ «Վագներ-Բիրո Ավստրիա ստեյջ սիսթեմս ԷյՋի», «Զալցբրեններ Ստեյջթեք աուդիո վիդեո մեդիասիսթեմս Ջիէմբիեյջ», «Էլեկտրոնիկ Թիեթր քոնթրոլս Ջիէմբիեյջ» եւ «Արթսթեք» ընկերությունների կոնսորցիումի միջև 2014թ. կնքվել 7 մլն եվրոյի ապրանքի ու ծառայության մատուցման պայմանագիր 23 տարի մարման ժամկետով: Ըստ մշակույթի նախարարության հաղորդագրության՝ 2016թ. օգոստոսի 25-ին կնքվել է աշխատանքների հանձնման-ընդունման արձանագրություն, դահլիճը պատրաստ է շահագործման: Հայտնում են նաեւ վերանորոգման մանրամասները:

Մեծ պրեմիերա՝ Հայաստանի օպերային թատրոնում

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում հոկտեմբերի 22-ին եւ 24-ին լինելու է մեծ պրեմիերա՝ ներկայացվելու է իտալացի մեծանուն կոմպոզիտոր Ջակոմո Պուչինիի «Տոսկա» երեք գործողությամբ օպերան: Օպերային թատրոնից տեղեկացրեցրել են, որ  նոր բեմադրությունում հանդիսատեսը կտեսնի աննախադեպ տեխնիկական հնարքների կիրառում, ռեժիսորական բացառիկ լուծումներ, հանդես կգան օպերային թատրոնի լավագույն ձայները:

Օպերայի բեմադրող ռեժիսորն է Նարինե Ստեփանյանը, բեմադրող դիրիժորը՝ իտալացի Ջանլուկա Մարչիանոն, նկարիչն է ՀՀ վաստակավոր բնկարիչ Ավետիս Բարսեղյանը:

Ներկայացումը նվիրված է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի հիշատակին: Ավելի վաղ թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանն ասել էր, որ ներկայացման 50%-ի վրա աշխատել էին Գեղամ Գրիգորյանի հետ: Ցավոք, նա չհասցրեց այն ավարտին հասցնել: Հիշեցնենք, որ Գեղամ Գրիգորյանը մահացել է այս տարվա մարտի 23-ին:   Continue reading

Տիրատոն. Հայ արիները կփառաբանեն Հայոց իմաստնության Աստված Տիրին – Բազմաթիվ տոներ են կատարվում հոկտեմբերին, որոնք, եթե օրվա խորհրդով չեն կապվում Տիր Աստծո հետ, ապա հազարամյակների խորհրդով շաղկապված են ի վերուստ…

Հոկտեմբերի 15-ին հայ արիները հերթական անգամ կնշեն վերականգնված աստվածային տոներից մեկը՝ Հայոց իմաստնության Տիր Աստծո տոնը, որ հաճախ հենց Տիրատոն են կոչում:

Հայ Արիական միաբանության ներկայացուցիչները կայցելեն Զվարթնոցի հինավուրց տաճար, որտեղ ցայսօր պահպանվում են Տիր Աստծու տաճարի մասնիկները: Նրանք կերկրպագեն Տիր Աստծուն՝ խնդրելով իմաստնություն, որ միշտ հարստացնի հայոց գենը, որ հայի սերմը ազգին մշտապես պարգեւի գիտուն, ավանդապաշտ եւ իմաստուն ու հեռատես զավակներ:

Այդ օրը՝ Նախնյաց նվիրական նախորդ տոնակատարությունից եւ նախնիների հոգիների հետ հոգեւոր շփումից հետո նորովի է վերաիմաստավորվելու հայ արիների գործունեությունը, ովքեր կփառաբանեն ոչ միայն Տիր Աստծուն, այլեւ մյուս Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին:

Տիր Աստվածը հայոց մեջ համարվել է նաեւ գիտության ու դպրության, գիր-գրականության, արվեստի ու արհեստների, հայ մշակույթի եւ ավանդույթ-սովորույթների պահապան Աստվածը, ինչի համար էլ այդ տոնը նշել են բազմաթիվ ասպարեզների ազգային շերտեր: Այսօր էլ բազմաթիվ տոներ են կատարվում հոկտեմբերին, որոնք, եթե օրվա խորհրդով չեն կապվում Տիր Աստծո հետ, ապա հազարամյակների խորհրդով շաղկապված են ի վերուստ…   Continue reading

Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ (8-րդ մաս) – Ոգու եւ մարմնի կրթիչներ. հսկա սառցալեռան երեւացող մասը… Ծավալվենք սոսկ օտարերկրացի օլիմպիական չեմպիոնների հայատոհմիկ մարզիչների փաղանգի շուրջ…

Պատերազմում հաղթանակ է կռում նախեւառաջ ուսուցիչը

(ըստ Միացյալ Գերմանիայի ‹‹ երկաթե» կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկի):

Սկիզբը՝ թիվ 26-32-ում

http://www.hayary.org/wph/?p=5813Արդարությունը գեթ մասամբ վերականգնելու համար – Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին… Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ – (7-րդ մաս) – Ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի (Օլիմպիական խաղեր եւ Բարի կամքի խաղեր)…

http://www.hayary.org/wph/?p=5795Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ – (6-րդ մաս) – Թիվ մեկ մարզաձեւի նախաօլիմպոսյան հայահետքերից մինչեւ օլիմպիական գոլի հայ մեծավարպետ ու հայամականուն մարզարքա…

http://www.hayary.org/wph/?p=5776Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ.- Ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի (5-րդ մաս), բայց ինչպե՞ս լուծել կորուսյալ մեդալների գերխնդիրը… Միհրան Հարությունյանի՝ օլիմպիական չեմպիոնի կոչումը վերականգնելու շուրջ…

http://www.hayary.org/wph/?p=5761Ռիոյից հետո՝ պատմության վերանայում.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ – Ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի (4-րդ մաս) – Այն ժամանակ մեդալներ տրվում էին միմիայն հենց եզրափակիչի մասնակիցներին.…

http://www.hayary.org/wph/?p=5749Ռիոյից հետո՝ պատմության վերանայում.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ (3-րդ մաս) – Ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի… «Սիրելի՛ հայեր, միշտ հիշե՛ք, որ դուք լավագույնն եք, ես ձեզ սիրում եմ, որովհետեւ ես էլ ձեր մի մասն եմ. ունեմ հայ արյուն»…

http://www.hayary.org/wph/?p=5727Ռիոյին ընդառաջ՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ – (2-րդ մաս) – Իրական դեմքերն ընդդեմ առասպելյալ դեպքերի, բայցեւ ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի… Արդի օլիմպիական խաղերին մասնակցած առաջին հայ մարզիկները…

http://www.hayary.org/wph/?p=5717Ռիոյին ընդառաջ՝ պատմական խորքերից.- (1-ին մաս) – Հայազգի օլիմպիական հաղթորդներ – Իրական դեմքերն ընդդեմ առասպելյալ դեպքերի… Մինչ դեպի նորագույն ժամանակներ «առաջադիմելը»՝ արժե պարզապես դիմել մի «կամրջող» համեմատության…

Իրենք, քանակապես ու որակապես որչափ իսկ հզորազոր սաների ջամբեն եւ ուղիղ Օլիմպիոսի գագաթ ճամփեն, միեւնույն է՝ Օլիմպիական խարտիայի արգելուժով զուրկ են մնում որեւէ օլիմպիական պարգեւից: Սակայն իրենց պատմադաստիարակչական տեղն ու դերը թերագնահատողը ծայրահեղ  անարդար եւ ծանրամեղ ապերախտ կլինի, իսկ գերագնահատելը՝ առհասարակ անարդար:   Continue reading

Մարզական աշխարհի խաչմերուկներում.- Հայկական ֆուտբոլը շարունակում է գահավիժել… Մեծ բասկետբոլը վերադարձավ Երեւան… Ռոբերտ Հովհաննիսյանը՝ «Երեւան օփենի» 1-ին հաղթող… Լեւոն Արոնյանը  3-րդն է Տալի հուշամրցաշարում… «Կոտայք»-ը դադարեցրեց գործունեությունը, «Էրեբուն»-ին չի մասնակցի ՀՀ գավաթի խաղարկությանը… Այլ մարզական լուրեր…

Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում

Հայկական ֆուտբոլը շարունակում է գահավիժել

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ռումինիա խաղից հետո անգամ լրագրողները դժկամությամբ ընդունեցին ազգային թիմի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանին: Իսկ թե ինչքան էին դժգոհ մարզասերները՝ կասի 0:5 հաշվով պարտությունը սեփական հարկի տակ: Առաջին իսկ հարցը վերաբերում էր գլխավոր մարզիչի հրաժարականին, ինչին ի պատասխան գլխավոր մարզիչը նշեց, որ քանի դեռ ընտրանու վիճակը ծանր է, ինքը չի պատրաստվում հրաժարական տալ: Իսկ թե ինչով է ծանր, հետեւեց պատասխանը. «Գոնե կարողացել ե՞ք հաշվել վնասվածք ունեցող ֆուտբոլիստների քանակը, իսկ վերջին պահին էլ մեր հարձակվողներից մեկը վնասվածք ստացավ ու չկարողացավ մասնակցել խաղին, 3-րդ րոպեին էլ մնացինք 10 հոգով»:

Իհարկե, այսպիսի արդարացումները որոշակի հիմք ունեն, սակայն ի՞նչ ասել մարզչի, եթե նրա թիմն առաջին 10 րոպեներից հետո արդեն 3 գնդակ էր ընդունել սեփական դարպասը: Վարուժան Սուքիասյանը տվեց խաղի մասին իր գնահատականը. «Ռումինիայի հավաքականն իսկապես ուժեղ էր: Նման ընթացքի պատրաստ չէինք: Վնասվածքից եւ կարմիր քարտից հետո տղաները չկարողացան վերականգնվել: Ես ամբողջ մեղքը վերցնում եմ ինձ վրա: Այնքան տղամարդկություն ունեմ, որ թիմը չեմ կարող թողնել այս ծանր վիճակում: Եթե ֆեդերացիան պահանջի, ես անհապաղ հրաժարական կտամ, բայց պետք է մնամ եւ թիմին այս վիճակից հանեմ: Դանիայի ընտրանու դեմ խաղում նախընտրեցի խաղադաշտ դուրս բերել 5 պաշտպանների, իսկ այստեղ առջեւում որոշակի առավելություն ստանալու համար փորձարկեցի 4 պաշտպանով խաղը եւ սխալվեցի: Կրկնում եմ՝ ամբողջ պատասխանատվությունը  վերցնում եմ ինձ վրա»: Ի դեպ՝ Վարուժան Սուքիասյանը ֆուտբոլիստների վնասվածքներ ստանալու եւ խաղին չմասնակցելու համար մեղադրեց, ոչ ավել ոչ պակաս … լրագրողներին, իբր այսքան բացասական խոսելու հետեւանքն է… ինչին լրագրողները տարակուսած… պատասխանեցին ծափահարություններով: Հարց հնչեց նաեւ այն մասին, թե ինչու Ռուսաստանից Միացյալ Նահանգներ տեղափոխված Յուրա Մովսիսյանը չի համապատասխանում հավաքականի չափորոշիչներին, որին պատասխան հնչեց, թե «Յուրայի հետ պայմանավորվել էին հանդիպել, բայց նա չեկավ»:

Հաջորդ խաղը մեր ֆուտբոլիստներնմ անցկացրեցին Վարշավայում՝ ուժերը չափեցին Լեհաստանի ընտրանու հետ. 1-ին խաղակեսն ավարտվեց ոչ-ոքի՝ 0:0, չնայած 30-րդ րոպեից մերոնք նորից մնացել էին 10 հոգի, 2-րդ խաղակեսի 3-րդ րոպեին դաշտի տերերն առաջ անցան հաշվի մեջ այն բանից հետո, երբ Ռոբերտ Լեւանդովսկու հարվածից հետո գնդակը դիպավ Հրայր Մկոյանի ոտքին եւ հայտնվեց դարպասի հակառակ անկյունում: Սակայն քիչ անց Մարկոս Պիզելին տուգանային հարվածով վերականգնեց հավասարակշռությունը: Խաղի հաշիվը չփոխվեց մինչեւ 94-րդ րոպեն (ավելացրած ժամանակի), երբ դաշտի տերերը տուգանային հարվածի իրավունք ստացան վտանգավոր գոտում: Լեհաստանի հավաքականի եւ գերմանական «Բավարիա»-ի առաջատար Ռոբերտ Լեւանդովսկին գլխի հարվածով խփեց հաղթական գոլը՝ 2:1: Եվ հետաքրքիր է, որ դրանից անմիջապես հետո մրցավարն ազդարարեց հանդիպման վերջը:

Պարտություն՝ իսկապես վերջին վայրկյանին: Սա մեր հավաքականը 3-րդ անընդմեջ պարտությունն է եւ ներ թիմն առանց միավորի եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Panorama.am-ը մի նյութ էր գրել՝ «Ո՞վ է լինելու հայկական ֆուտբոլի «Կարեն Կարապետյանը»», որն իսկապես ամենաարդիական հարցն է այսօր հայկական ֆուտբոլում: Հեղինակը խոսելով պարտությունների շարքից, դիտարկում է արել, որ ինչպես այսօրվա, այնպես էլ նախորդ խաղերից պարզ է դառնում, որ հավաքականի մարզչի փոփոխությամբ հայկական ֆուտբոլին պատուհասած խնդիրները չեն լուծվում։ Մենք եւս համամիտ ենք եւ նշենք, որ իսկապես, հայկական ֆուտբոլի բումից հետո, երբ քիչ էր մնում մեր հավաքականն անցնել Ռիոյի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ (միայն մրցավարների միտումնավոր սխալները դա թույլ չտվեցին) օտարերկրյա, թե հայ բոլոր մարզիչներն էլ հիմնականում տապալվում են… Եվ դիտարկումն այսպիսի հարց է առաջ քաշում՝ արդեն համակարգային փոփոխությունների անհրաժեշտություն է զգացվում, եւ դրան պետք է գնալ՝ հաշվի առնելով, որ ընտրական այս փուլում մեզ այլեւս ոչինչ չի լուսավորում։ Ցավալի է այսպիսի մեկնաբանումը, բայց արդեն 3-րդ փուլից հետո դա իրականություն է: «Կարծում եմ՝ համակարգային փոփոխությունները, որոնք պետք է ընդգրկեն հայկական ֆուտբոլն ամբողջությամբ, անհրաժեշտ է սկսել հենց այս պահից։ Ամենուր նոր անուններ ու նոր գաղափարներ են պետք։ Եվ ո՞վ է լինելու հայկական ֆուտբոլի Կարեն Կարապետյանը»,- եզրափակել է խոսքը կայքի հոդվածագիրը:

Իսկ թե հայ ֆուտբոլիստներին ով գերբնական ինչ-որ բան կհաղորդի կամ կբացատրի, մնում է դեռ անորոշ:

Վարուժան Սուքիասյանը հրաժարական է տվել

Քիչ առաջ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը հայտնել է ՀՖՖ մամուլի քարտուղարությանը` Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հրաժարական տալու մասին։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ ներկա գլխավոր մարզիչը գլխավորում էր Հայաստանի հավաքականը 2015թ. դեկտեմբերից: Աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլում Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ մեր ընտրանին անցկացրած 3 խաղերում էլ պարտություն է կրել:   Continue reading

Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքըից-www.hayary.org… – Հայ-Արիական տեղեկատվություն, մեկնաբանություններ… Կարդացե՛ք եւ Բաժաբորդագրվե՛ք «Լուսանցք»… – Շաբաթաթերթի հայտարարություններ…

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝     (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org ինչպեսեւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

ԱրԱրիչը ԱրԱրեց ԱրԱրածին ԱրԱրատում եւ Առաջին ԱրԱրածն այդ Արիացին էր՝ Արի Մարդը՝ Արի Մանը՝ Արմանը կամ Արմենը…

Եվ երկիրն էլ նրանց կոչեց Արի Մարդկանց՝ Արմենների Երկիր… Եվ Առաջին ԱրԱրվածները ԱրԱրչական Դրոշմով Օծվեցին որպես Հավերժող Առաքելություն Յուրաբնույթ՝ ՀԱՅ-ՀԱՅեր… Բնօրանն էլ նրանց՝ Հայք-Հայաստան…

Հայկական Լեռնաշխարհը բնակերտ Հայք-Հայաստանն է՝ Հայերիս Հավերժական Բնօրրանը… այն Արարչածին Հայ Տեսակի Երկրայի՛ն Հայրենիքն է՝ ինչպես Հայ Ազգի-Մարդկանց, այնպես էլ՝ Հայ Հոգե-Ոգեղեն Տիեզերաաշխարհների, նաեւ՝ Հայ Աստվածների… Հայկական Լեռնաշխարհը միմիայն Հայերի՛ս Բնօրրանն է… Հայ Աստվածների Տիեզերաաշխարհն էլ՝ Հայերիս Երկնայի՛ն Հայրենիքն է… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ) – www.hayary.org

Հայրենիք ունենք այսօր՝ Հայաստան, եւ պիտի դարձնենք այն հզոր, միասնական ու Մեծ Հայարիաստան…

* * *

Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվենՍա՛ պետք է լինի աշխարհի բոլոր անկյուններում գտնվող յուրաքանչյուր հայի առաջին խոսքը Արեւածագին՝ ԱրԷգԱկին ողջունելուց հետո…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ http://www.hayary.org/wph/?p=33) – Փա՛ռք Հային ու Հայքին, Հայ Հոգե-Ոգեղեն ՏիեզերաաշխարհներինՓա՛ռք Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին www.hayary.org

* * *   Continue reading

Տիրատոն.- Հայ արիները եւ համախմբված հեթանոս ազգայնականները փառաբանեցին Հայոց իմաստնության Աստված Տիրին

Հոկտեմբերի 15-ին հայ արիները հերթական անգամ նշեցին վերականգնված աստվածային տոներից մեկը՝ Հայոց իմաստնության Տիր Աստծո տոնը, որ հաճախ հենց Տիրատոն են կոչում:

Հայ Արիական միաբանության ներկայացուցիչները այցելեցին Զվարթնոցի հինավուրց տաճար, որտեղ ցայսօր պահպանվում են Տիր Աստծու տաճարի մասնիկները: Նրանք երկրպագեցին Տիր Աստծուն՝ խնդրելով իմաստնություն, որ միշտ հարստացնի հայոց գենը, որ հայի սերմը ազգին մշտապես պարգեւի գիտուն, ավանդապաշտ եւ իմաստուն ու հեռատես զավակներ:

Հայ Արիական Միաբանության հոգեւոր հանձնախմբի քրմական դասի երկու  ներկայացուցիչներ լուսաբացին Արագածի Հարավային գագաթին վառեցին նախօրեին այնտեղ տարած ութանկյուն ջահը: Տիր Աստծո պատվին սրբազան ծես արվեց՝ ի փառս հայի արարչական գենի անաղարտության ու իմաստնության: Քրմերը Տիրից խոհեմություն ու երկարակեցություն խնդրեցին, որպեսզի հնարավորինս շատ կարողանան փնտրել ու վերագտնել հայոց կորսված գաղտնիքներն ու ծածկագրերը:

Այդ օրը՝ Նախնյաց նվիրական նախորդ տոնակատարությունից եւ նախնիների հոգիների հետ հոգեւոր շփումից հետո նորովի է վերաիմաստավորվելու հայ արիների գործունեությունը, ովքեր կփառաբանեն ոչ միայն Տիր Աստծուն, այլեւ մյուս Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին:

http://www.hayary.org/wph/?p=5843#more-5843Տիրատոն. Հայ արիները կփառաբանեն Հայոց իմաստնության Աստված Տիրին – Բազմաթիվ տոներ են կատարվում հոկտեմբերին, որոնք, եթե օրվա խորհրդով չեն կապվում Տիր Աստծո հետ, ապա հազարամյակների խորհրդով շաղկապված են ի վերուստ…

Տիր Աստվածը հայոց մեջ համարվել է նաեւ գիտության ու դպրության, գիր-գրականության, արվեստի ու արհեստների, հայ մշակույթի եւ ավանդույթ-սովորույթների պահապան Աստվածը, ինչի համար էլ այդ տոնը նշել են բազմաթիվ ասպարեզների ազգային շերտեր:   Continue reading

,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 33-ի (423) հոդվածները  

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Ազգ-բանակի տեսլականը – Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյան… Համազգային բանակ եւ Համահայկական այլ կառույցներ ու օրենքներ (առաջարկներ իշխանություններին) – Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյան…

2. Երբ պաշտոնյան փոխում է միայն արտաքինը – …Այս նյութի նախնական վերնագրին էր՝ «Երբ բիրդան աղաները քաղաքականությունն անբարո են դարձնում»… Ամեն նոր բան հալածվում է հավասարապես եւ՛ իշխանության եւ՛ ընդդիմության կողմից…

3. Մեր անկախության գլխավոր ձեռքբերումը՝ հայկական բանակ – Հայաստանի զինուժի ցուցադրության արձագանքները… Զորահանդեսին այն ապացույցներն էին՝ հարեւաններին եւ աշխարհին ցուցադրելու ռազմական մեր ներուժը, որին տիրապետում է Հայաստանը…

4. ՄԱԿ-ը նոր գլխավոր քարտուղար ունի… Սիրիահայերի ու ԼՂ հիմնահարցերը՝ ՄԱԿ-ի ամբիոնից… ՀՀ կառավարությունը գումար կհատկացնի ԱԳՆ-ին… ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը նամակ է հղել ՄԱԿ-ի ՄԻԳ հանձնակատարին…

5. Պարտքի գերաճի դեմն առնելու համար – Վերջապես ճիշտ որոշում կայացվեց – 2017թ. բյուջեն ավելի պահպանողական ու խելամիտ կլինի՝ իրավիճակն արտացոլող… Կատակ-զգուշացում. նեղանալ չլինի – ՀՀ նախագահը՝ նորանշանակ նախարարներին…

6. Մոռացված ու նոր ուղղություններ.- Հայաստանը կարո՛ղ է ապրանքանիշ ունենալ եթերայուղերի արտադրության ոլորտում (1-ին մաս) – Քայլ դեպի «ինտելեկտուալ բիզնես» (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)…

7. Տեղական ինքնակառավարումը՝ կրկին Հանրապետականի կառավարման ներքո – Բայց Հայաստանի 2-րդ եւ 3-րդ քաղաքներ Գյումրին ու Վանաձորը հաստատեցին, որ ավելի շատ ընդդիմադիր են ներկա իշխանություններին… Իսկ ի՞նչ կփաստի Երեւանը՝ խորհրդարանական ընտրություններից առաջ…

8. Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Ինչ գլխարկ է կրում Մաշտոցը 1753թ. նկարում – Ջիովաննի Դիեբոլոն հայերեն գիտե՞ր… Լայնեզր գլխարկը կարող է առնչվել այդ ժամանակաշրջանի յուրաքանչյուր քաղաքային բնակչի հետ, մասնավորապես՝ նաեւ հայերի…

9. Մուտանտները գլխներիս փորձանք են դառնում – Ովքեր են օժանդակում քուրդ կեղծարարներին… Ինչ ուզում ես ասա՝ քոչվորը մնում է քոչվոր՝ թալանի սովոր… Մեր գիտնականներից էլ են քոչվորի հոգեբանություն ձեռք բերում՝ գենի մուտացիա դեռ կա…

10. Աշխարհի մարզական հեւքից – Մարզական աշխարհի խաչմերուկներում.- Օլիմպիական չեմպիոնները՝ Երեւանի պատվավոր քաղաքացի… Մանուէլն ու Հայկը՝ աշխարհի չեմպիոններ… Լեւոն Արոնյանը 5-րդն է աշխարհում… Շախմատային անցուդարձ… ՖԻՖԱ-ն կուժեղացնի պայքարը ռասիզմի դեմ «ԱԱ-2018»-ի ժամանակ… Մարզական այլ լուրեր…

11. Հազարամյակների քաղաքամայր Երեւան.- հոկտեմբերի 8-ին Երեւանի ծննդյան՝ Էրեբունի-Երեւան տոնի օրն է («Էրեբունի-Երեւան-2798»)… Էջմիածինը 2701 տարեկան է… Շնորհավորում ենք եւ՛ Ոսուցչի օրը եւ՛ Գրադարանավարի օրը… Այցելե՛ք եւ օգտվե՛ք ՀԱՄ պաշտոնական կայքից՝ www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»… Տարվա լավագույն ոսոցիչն ու դաստիարակը… Արցախում կայացել է «Գոթան» ազգագրական երգի-պարի փառատոնը…

Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվենՍա՛ պետք է լինի աշխարհի բոլոր անկյուններում գտնվող յուրաքանչյուր հայի առաջին խոսքը Արեւածագին՝ ԱրԷգԱկին ողջունելուց հետո…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ եւ Հայ Ազգայնականների Համախմբման համակարգող http://www.hayary.org/wph/?p=33) – Փա՛ռք Հային ու Հայքին, Հայ ՀոգեՈգեղեն ՏիեզերաաշխարհներինՓա՛ռք Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին www.hayary.org

Ազգ-բանակի տեսլականը – Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյան… Համազգային բանակ եւ Համահայկական այլ կառույցներ ու օրենքներ (առաջարկներ իշխանություններին) – Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյան…

Չնայած կառավարության փոփոխության շուրջ մեծածավալ հետաքրքրությունների շրջանակ է գործում, ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր քաղաքական ոլորտներում, ինչպեսեւ հանրային, լրագրողական ու այլ բնագավառներում, այնուամենայնիվ, առավել մեծ հետաքրքրությունը եղել ու մնում է բանակի եւ բանակային խնդիրների շուրջ:

ՀՀԿ պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանն ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ հարց ուղղեց պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանին՝ խնդրելով ներկայացնել իր տեսլականը պաշտպանության բնագավառի հետագա զարգացման վերաբերյալ: Նախարարը հայտարարեց, որ հիշարժան օր է իր համար, «քանի որ երկար տարիներ լինելով կառավարման ոլորտում, առաջին անգամ է մասնակցում ԱԺ հարցուպատասխանին»: Նրա խոսքով՝ կառավարության ծրագրում ավելի ամբողջական կներկայացվեն պաշտպանության ոլորտի տեսլականն ու ծրագրերը:

«Գիտեք, որ հունվարի 28-ին՝ բանակի կազմավորման 25-րդ տարին է, եւ մեր խնդիրն է անցում կատարել բանակաշինությունից դեպի ազգ-բանակի կառուցում, որովհետեւ հաշվի առնելով այն իրավիճակում, որտեղ գտնվում է մեր պետությունը, տարածաշրջանը, քաղաքական մարտահրավերները՝ ակնհայտ է, որ չափով մեծ բանակը շարունակելու է մնալ իրականության մի մաս»,- ասել է Վիգեն Սարգսյանը:   Continue reading

Երբ պաշտոնյան փոխում է միայն արտաքինը – …Այս նյութի նախնական վերնագրին էր՝ «Երբ բիրդան աղաները քաղաքականությունն անբարո են դարձնում»… Ամեն նոր բան հալածվում է հավասարապես եւ՛ իշխանության եւ՛ ընդդիմության կողմից…

Ցավոք, շատերի համար ՏԻՄ ընտրությունները երկրորդական նշանակություն ունեն եւ զարմանալի է, որ այդպես են մտածում նաեւ շատ քաղաքական ու հասարակական կազմակերպություններ: Այս բոլորի կարծիքով «ձուկը պիտի գլխից բռնել», այսինքն՝ ոչնչից միանգամից վերցնել երկրի նախագահի աթոռը… Այժմ, սահմանադրական փոփոխություններից հետո՝ վարչապետի աթոռը:

Այսինքն՝ բոլորս դեպի խորհրդարանական գալիք ընտրություններ, իսկ տեղական ինքնակառավարումը թող մնա Հանրապետականներին: Իսկ ՏԻՄ ընտրությունների դերակատարումը երկրի կառավարման համակարգում իսկապես կարեւորագույններից մեկն է:

Իհարկե, ոչ բոլոր քաղաքական ուժերն են այսպես մտածում, եւ այդպես չմտածողներից ոմանք պայքարեցին ՏԻՄ ընտրություններում եւ թեկուզ մասնակի, բայց ունեցան հաջողություններ:  

Հիմա հարցական է մնում մի խնդիր, կամ վերոնշյալ մտածողությամբ ուժերը իրապես չեն հասկանում իրավիճակը եւ «ձուկը գլխից են բռնում» կարգախոսի գերին են դարձել, կամ հասկանում են ու իբր քաղաքականություն են խաղում այս կամ այն ակնկալիքով: Վստահ ենք, որ վերջին տարբերակն է եւ երեւակայական խաղ չէ, մեղմ ասած կամ ավելի ստույգ՝ ինքնավաճառքի քաղաքական պատվեր է նշանակում սա, որը հաճախ սրանց նմանների պատճառով քաղաքականությունը պոռնկություն է դարձնում…   Continue reading

Մեր անկախության գլխավոր ձեռքբերումը՝ հայկական բանակ – Հայաստանի զինուժի ցուցադրության արձագանքները… Զորահանդեսին այն ապացույցներն էին՝ հարեւաններին եւ աշխարհին ցուցադրելու ռազմական մեր ներուժը, որին տիրապետում է Հայաստանը…

Սեպտեմբերի 21-ին Երեւանում կայացած՝ Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսը դեռ մնում է ինչպես մեր թշնամիների, այնպես էլ տարբեր պետությունների ռազմական ու պետական գործիչների ուշադրության կենտրոնում: Բոլոր այս կողմերի համար ամենասպասվածը՝ ռազմական շքերթին «Իսկանդեր»-ների ցուցադրմանը ականատես լինելն էր: Եթե հայերիս համար դա հպարտանալու եւ փառավորվելու տոնական օր էր, ապա թշնամիների համար վատ լուր էր, մյուսների համար էլ՝ զգուշացում. որ Հայաստանին տարածաշրջանում իրապես լուրջ վերաբերվեն:

Հետաքրքիր է, որ այդ նույն օրը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը ուղերձ էր հղել «Խաղաղության միջազգային օրվա» առթիվ, իսկ մեզ համար «Իսկանդեր»-ի առկայությունը, նախ եւ առաջ խաղաղության պահպանման, ռազմական իրավիճակի սրումը կասեցնելու միջոց է: «Ամեն տարի Խաղաղության միջազգային օրը ՄԱԿ-ը բոլոր պատերազմող կողմերին կոչ է անում վայր դնել զենքերն ու 24 ժամ հրադադար պահպանել ամբողջ աշխարհով մեկ: Առանց կռիվների անցնող մեկ օրը՝ խորհրդանշական է եւ բոլորիս հիշեցնում է, որ հակամարտությունները կարող են եւ պետք է ավարտվեն: Բայց խաղաղությունը միայն զենքերը վայր դնելը չէ: Խաղաղություն հաստատել նշանակում է ստեղծել այնպիսի միջազգային հասարակություն, որտեղ մարդիկ չեն տառապի աղքատությունից եւ իրար հետ կկիսեն բոլոր բարիքները: Սա նշանակում է՝ ապրել եւ զարգանալ միասին, աջակցել միմյանց՝ մի մեծ, համընդհանուր ընտանիքի նման»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: Իմիջիայլոց, այս տարվա խաղաղության միջազգային օրը նշանավորվեց «Կայուն զարգացման» 17 նպատակներով, որպես խաղաղություն ստեղծող հիմնաքարեր: Հակամարտությունը հաճախ սկիզբ է առնում, երբ մարդիկ մրցում են սահմանափակ ռեսուրսներին տիրելու համար: ««Կայուն զարգացման Օրակարգ 2030»-ը այն նախագիծն է, որը պիտի օգնի կանխել նման հակամարտությունների առաջացումը՝ բոլորի ներգրավվածությունն ապահովելով:

Երբ նախորդ տարվա սեպտեմբերին ՄԱԿ-ի 193 անդամ պետությունները միաձայն ընդունեցին Կայուն զարգացման 17 նպատակները, նրանց ուղերձը պարզ էր ու հստակ»,- հայտարարել է Բան Կի Մունը:   Continue reading

ՄԱԿ-ը նոր գլխավոր քարտուղար ունի… Սիրիահայերի ու ԼՂ հիմնահարցերը՝ ՄԱԿ-ի ամբիոնից… ՀՀ կառավարությունը գումար կհատկացնի ԱԳՆ-ին… ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը նամակ է հղել ՄԱԿ-ի ՄԻԳ հանձնակատարին…

ՄԱԿ-ը նոր գլխավոր քարտուղար ունի

Այս անգամ գլխավոր քարտուղարի ընտրությունն անակնկալ է եղել շատերի համար: Արդեն տեղեկատվություն էր տարածվել, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հիմնական թեկնածուն Բուլղարիայի ներկայացուցիչ է եւ նա էլ ընտրվելու է: Սակայն, ի զարմանս բոլորի, ընտրվեց Պորտուգալիան ներկայացնող Անտոնիո Գուտերեսը։ Այս թեկնածությունն անսպասելի էր, քանզի մինչեւ վերջին պահը նրա հարցով լուրջ քննարկում չի եղել։ Ինչեւէ, ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը կարողացել է գալ ընդհանուր հայտարարի, եւ պորտուգալացի Անտոնիո Գուտերեսը արդեն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն է:

Նորընտիր գլխավոր քարտուղարը Պորտուգալիայի վարչապետն է եղել շուրջ 10 տարի, իսկ վերջին 10 տարին էլ զբաղեցրել է ՄԱԿ փախստականների հարցերով հանձնակատարի պաշտոնը։ Այս փաստը եւ ՄԱԿ խաղաղապահ գործունեության մեջ Գուտերեսի ունեցած փորձը այս որոշման կայացման համար լուրջ հիմք են եղել։ Այսօր ՄԱԿ-ի կարեւոր մարտահրավերներից մեկը համարվում է փախստականների ու տեղահանվածների խնդիրը, ինչպեսեւ՝ խաղաղապահ գործունեությունը։

Ի դեպ, Անտոնիո Գուտերեսը Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է ընտրվել 2013թ. եւ մինչ օրս ներգրավված է հիմնադրամի գործունեության մեջ։ Քաղաքական այս բարձր պաշտոնն զբաղեցնելուց հետո էլ նա չի լքելու խորհուրդը եւ կպաշտոնավարի մինչեւ 2018թ.։   Continue reading

Պարտքի գերաճի դեմն առնելու համար – Վերջապես ճիշտ որոշում կայացվեց – 2017թ. բյուջեն ավելի պահպանողական ու խելամիտ կլինի՝ իրավիճակն արտացոլող… Կատակ-զգուշացում. նեղանալ չլինի – ՀՀ նախագահը՝ նորանշանակ նախարարներին…

Վերջին տարիներին երբ պետական պարտքն անընդհատ ավելանում էր, առիթով գրեցի, որ պետք չէ ամբոխահաճությամբ զբաղվել եւ ամեն տարի ուրախանալ, թե սոցիալական բյուջե ունենք, այն է՝ բարձրացնում ենք կենսաթոշակներն ու նպաստները: Դրանց չափը բարձրացնել, անշուշտ պետք էր եւ է, բայց այլ մեխանիզմներով: Մինչդեռ մենք անում էինք պարտք վերցնելով: Այլ կերպ՝ միջազգային ֆինանսական կառույցներից գումար էինք խնդրում, որ թոշակ ու նպաստ ավելացնեինք: Մինչդեռ դա պետք էր անել տնտեսության շարժին համընթաց: Իսկ շարժ չկար: Դա գրելուց հետո գիտե՞ք ինչ եղավ: Խմբագրություն զանգեցին, ի դեպ, հիմնականում միջին տարիքի մարդիկ եւ ինձ մեղադրեցին տատիկ-պապիկներին չսիրելու մեջ: Ոչ մի կերպ չէի կարողանում բացատրել, որ ներգրավված գումարները պետք է ներարկել այնպիսի ծրագրերի, որ տնտեսական իրական աճ ունենայինք՝ ըստ այդմ ավելացնելով տատիկ-պապիկներին տրվելիք վճարները:

Ինչեւէ, խմբագրություն զանգողները այսուհետ տարեցներին չսիրելու մեջ կարող են մեղադրել նաեւ ֆինանսների նորանշանակ նախարար Վարդան Արամյանին, ով գրեթե նույնությամբ կրկնեց մտքերս:

Չսպասելով պաշտոնավարման 100 օրը լրանալուն՝ նախարարը ասուլիս հրավիրեց եւ միանգամից հայտնեց, թե 2017թ. բյուջեն պահպանողական է լինելու եւ կենսաթոշակների ու նպաստների չափը չի ավելանալու: «2017թ. բյուջեի նախագծում պահպանողական մոտեցում է դրված: Շատ դժվար է նայել կեսաթոշակառուի աչքերին ու ասել, որ կենսաթոշակի բարձրացում չի նախատեսվում: Սակայն մյուս կողմից էլ ճիշտ չի լինի պարտք վերցնել ու այդ ձեւով բարձրացնել կենսաթոշակները: Դրա համար նախընտրում ենք նախ տնտեսությունն առողջացնել, որից հետո միայն նոր անդրադարձ կլինի կենսաթոշակների բարձրացմանը»,- շեշտեց նախարարը:

Նա հավելեց, թե հաջորդ տարվա բյուջեի նախագծման համար հաշվի են առել ընդհանուր տնտեսական միջավայրը, փորձել են ներկայացնել խելամիտ բյուջե, որը ճշգրիտ կարտացոլի մեր տնտեսական իրականությունը:

Վարդան Արամյանն ուշադրություն սեւեռեց վարչապետի այն հայտարարությանը, թե «մեր տնտեսության վիճակը չափազանց ծանր է»՝ միաժամանակ հավելելով, թե վարչապետի այդ խոսքերը պետք է ընդունել որպես իրողություն, բայց դա բնավ չի նշանակում, որ ապագայի նկատմամբ պետք է ձեւավորել բացասական սպասումներ: Բանն այն է, որ մենք հայտնվել ենք մի իրավիճակում, որը միայն Հայաստանի տնտեսությանը  չէ որ բնորոշ է: Ամբողջ աշխարհում է այդպես, թե զարգացող երկրներում, թե տարածաշրջանի երկրներում նման իրավիճակ է դրսեւորվում: Իսկ պատճառները երկուսն են: Առաջինը ՌԴ-ի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներն են, իսկ Ռուսաստանը Հայաստանի կարեւորագույն գործընկերն է, հիմնական դրամական փոխանցումները կատարվում են ՌԴ-ից եւ, հասկանալի է, որ դա պետք է բացասական ազդեցություն ունենար մեր տնտեսության վրա: Երկրորդ պատճառը համաշխարհային շուկայում հումքային ապրանքների գնանկումն է: Քանի որ Հայաստանը հումք արտահանող երկիր է, մեր արտահանման շուրջ 50%-ը հանքահումքային ապրանքներն են, հասկանալի է, որ  նույն ծավալի հումք արտահանելու դեպքում ավելի քիչ արտարժույթ ենք ստանում:   Continue reading