Հայկական խոհանոց – Խորագիրը վարում է սննդի տեխնոլոգ Ռուզաննա Նահապետյանը:
Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:
– Կանաչ սոխով ճլմբուր
Բաղադրությունը – Կանաչ սոխ – 1 կապ, կարագ – 50 գրամ, հավկիթ – 2 հատ, սեւ պղպեղ, աղ:
Պատրաստման եղանակը – Ջուրը եռացնել նախապես: Կարագը լցնել մեջը: Սոխը լվանալ, կտրատել բարակ-բարակ՝ 1 սմ չափով:
Ջրի եռալու ընթացքում սոխը լցնել մեջը եւ հենց նույն պահին հավկիթը սեւ պղպեղով համեմել ու հարելով լցնել եռացող զանգվածի մեջ: Անմիջապես կրակի վրայից վերցնել եւ մատուցել լավաշով:
* * *
«Գրամոֆոն» մրցանակաբաշխությանը հնչել են Արամ Խաչատրյանի գործերից
Հայ երաժիշտները օրերս մասնակցել են դասական երաժշտության ամենանշանակալի իրադարձությանը՝ «Գրամոֆոն» մրցանակաբաշխությանը։ Համահայկական նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, հրավիրված էր ելույթ ունենալու «Գրամոֆոնի» 40-րդ հոբելյանական մրցանակաբաշխությանը, որն ամեն տարի տարբեր անվանակարգերում առանձնացնում է դասական երաժշտության ոլորտում աշխարհի լավագույն երաժիշտներին։
ՀՊԵՆ հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ Սերգեյ Սմբատյանը մրցանակաբաշխության երեկոյի ընթացքում տված հարցազրույցում ընդգծել է, որ իր եւ նվագախմբի համար մեծ պատիվ է գտնվել Լոնդոնում եւ ելույթ ունենալ այս հեղինակավոր միջոցառմանը։
Նա, ներկայացնելով Համահայկական սիմֆոնիկ նվագախումբը, նկատել է, որ այն ստեղծվել է այս տարի. անդրանիկ բեմելը կայացել է ապրիլի 24-ին Երեւանում՝ հանդես գալով իր գործընկեր դիրիժորների հետ։
«Հայաստանում մենք ունենք դասական երաժշտության մեծ ավանդույթներ: Դուք ամենուր կարող եք տեսնել հիասքանչ հայ երաժիշտների: Գաղափարն այն էր, որպեսզի համախմբենք բոլորին մեկ տեղում, որպեսզի նրանք ելույթ ունենան միասին»,- նշել է Սերգեյ Սմբատյանը:
Ամբողջ մրցանակաբաշխությունն ուղեկցվել է դասական եւ ժամանակակից կոմպոզիտորների գործերի կատարումներով։ «Գրամոֆոնում» նույնպես Սերգեյ Սմբատյանը հնչեցրել է հայկական երաժշտություն։ Դասական երաժշտության ճանաչված ներկայացուցիչներն ունկնդրեցին հատվածներ Արամ Խաչատրյանի բալետներից։ «Գրամոֆոն» ամսագրի գլխավոր խմբագիր Ջեյմս Ջոլին նշել է. «Երիտասարդ նվագախումբ է, երաժիշտները նվագում են վարակիչ կենսունակությամբ: Մենք ուրախ ենք ողջունելու Սերգեյ Սմբատյանին Լոնդոնում, քաղաք, որտեղ նա սովորել է»։
* * *
Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում
Սերժ Սարգսյանը Թուրքմենստանում ներկա կլինի Ասիական 5-րդ խաղերի բացմանը
Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 17-ին աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան՝ ներկա գտնվելու Աշղաբաթում կայանալիք Ասիական 5-րդ խաղերի բացման պաշտոնական արարողությանը, որի հրավերը Հայաստանի նախագահը ստացել եւ ընդունել էր Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի՝ ս.թ. օգոստոսի 24-ին Հայաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ:
Ավելի քան 7 մլրդ. դրամ՝ սպորտին
Սպորտի մասսայականացման, պրոֆեսիոնալ սպորտի զարգացման, ինչպես նաեւ առողջ ապրելակերպի քարոզչության եւ տարածման նպատակով սպորտի ոլորտում 2017թ. մասնավոր միջոցներով կկառուցվեն ու կհիմնանորոգվեն մարզադահլիճներ, լողավազաններ, մարզադպրոցներ: Կատարվող մասնավոր ներդումների ծավալը ընթացիկ տարում կգերազանցի 7 մլրդ. դրամը: Աշխատանքներն իրականացվելու են Հայաստանի տարբեր մարզերում ու մայրաքաղաք Երուանում:
Մասնավոր միջոցներով 2017թ. հիմնանորոգվելու են Տավուշի մարզի Իջեւան քաղաքում գտնվող լողավազանը եւ հարակից շինությունները: Ներդրվելու է163,934.00 դրամ: Լողավազանը կնպաստի Իջեւանում ջրային մարզաձեւերի զարգացմանն ու մասսայականացմանը:
Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում կառուցվելու է մարզադահլիճ, որի համար 2017թ. մասնավորի կողմից ներդրվելու է 35,000.00 դրամ: Նշենք, որ Սիսիանի մարզադահլիճի կառուցումը սկսվել է անցած տարի, որի ընթացքում արդեն կատարվել է 65,000.00 դրամի ներդրում: Մարզադահլիճի կառուցումը նպաստելու է խաղային եւ մենապայքարային մարզաձեւերի զարգացմանը եւ մասսայականացմանը: Continue reading



