Հայ արիները եւ համախմբված հեթանոս ազգայնականները նշեցին ողջախոհության Նանե Աստվածուհու տոնը…

Հայ Արիական Տոնացույցի վերականգնված տոներից մեկն էլ Նանե Աստվածուհու տոնն է:

Այսօր, հունիսի 23-ին Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի  Քրմական դասի նախաձեռնությամբ, նշվեց Հայոց ողջախոհության Նանե Աստվածուհու տոնը:

Հայ արիները հյուրընկալության-լիառատության եւ վարդավառի-սիրո տոների միջեւ են նշում ողջախոհության Աստվածուհու տոնը եւ փառաբանում են Նանե Աստվածուհուն՝ ակնկալելով, որ իր ողջախոհությամբ կօգնի նաեւ տարվա հաջորդ կեսն անցկացնել առավել կազմակերպված եւ նպատակասլաց, նաեւ գալիք ձմռանը դիմակայելու պատրաստ:

Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի քրմական դասի նախաձեռնությամբ, Հայ Ազգայնականների Համախմբման աջակցությամբ, տոնն այս անգամ նշեցին  Քարահունջում՝ հունիսի 22-ի ամառային արեւադարձի դիմավորման ծեսից մեկ օր հետո՝ կրկին արեւածագին՝ ինչպես միշտ:   Continue reading

Հայ Արիական Միաբանությունը ընդդիմադիր է եւ՛ իշխանությանը, եւ՛ ընդդիմադիրներին, եւ՛ եկեղեցուն…- Միակ գաղափարա-քաղաքական, ռազմա-աշխարհակարգային եւ հոգեւոր-հավատամքային այլընտրանքը… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

22 / Հունիս / 2017թ. / Նյութի հեղինակ՝ լրագրող Սիրան Հունանյան, «Հրապարակ»:

…«Մեր գործունեությունը թվում է թե ընդհատակում է, դա այդպես չէ, պարզապես մենք մի ճիշտ բան ենք հասկացել, երբ գործողություններից առաջ հայտարարություն ես անում, անպայման խանգարողները շատանում են եւ՛ Հայաստանում, եւ՛ Հայաստանից դուրս»,- նշում է Հայաստանի Հայ Արիական կուսակցության (ՀՀԱԿ) առաջնորդ Արմեն Ավետիսյանը (http://www.hayary.org/wph/?p=33

http://www.hayary.org/wph/?p=5866Հայոց հավատի ու գաղափարախոսության պետականացումը՝ այլեւս անհրաժեշտություն – Հայ արիականները բանակցում են երկրի աշխարհիկ եւ հոգեւոր իշխանությունների հետ (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

Hraparak.am-ը շարունակում է ներկայացնել ««Հայտնի» կուսակցությունների անհայտ գործունեությունը» շարքը։ Թեպետ մեր զրուցակցի խոսքերով՝ կուսակցությունն այդքան էլ «ընդհատակում» չէ։ Տեղեկացնենք, որ Հայ Արիական Միաբանությունը մոտ 22 հազար անդամ ունի հայրենիքում եւ սփյուռքում, իսկ կուսակցության մեջ ընդգրկված են ՀԱՄ անդամների կեսը։

– Հայ Արիական Միաբանությունը ոչ միայն հայ ազգայնական, համահայկական, համաարիական խնդիրներով է զբաղվում, այլ նաեւ մենք փորձում ենք եզրեր գտնել համաշխարհային մակարդակով աշխատելու (միջ)ազգայնական բոլոր երկրների ուժերի հետ։ Հանրահայտ է՝ կա գաղտնի համաշխարհային կառավարություն, որը ունի իր վաղուց հաստատված կարգերը, իր ժողովրդավարականամբոխավարական դրած արժեհամակարգը, եւ նրանք չեն ցանկանում, որ փոփոխվի այն ու գնա դեպի ազգային ուղղությամբ, չնայած պետք է ասեմ, որ Եվրամիությունը կազմաքանդման եզրին է, Մերձավոր Արեւելքում էլ ընթանում է աշխարհի վերաբաժանման հերթական գործընթացը, եւ ակնհայտ է, որ նույն այդ ուժերը կազմաքանդման որպես առաջամարտիկ ճանաչել են Ֆրանսիայի «Ազգային ճակատ»-ի ղեկավար Մարին Լը Պենին (նորացվող ԵՄ-ն վերահսկողության տակ պահելու համար)։ Մենք փորձում ենք մեր ունեցած հնարավորություններով նպաստել, որպեսզի այս անգամ Հայաստանը միջազգային ասպարեզում հանդես գա ոչ թե որպես գործիք, ինչպես նախկինում՝ հեռու շահերի քննարկումներից, այլ դերակատարում ունեցող պետություն։  Continue reading

«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 23-ի (456) հոդվածները 

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Կվտարվի՞ Թուրքիան Եվրոպայից – Հետզհետե բացասականորեն խորանում են Եվրոպա-Թուրքիա հարաբերությունները – Եթե Միացյալ Նահանգները պահպանում են որոշակի ջերմություն Թուրքիայի հետ, ապա եվրոպական համագործակցությունը կարծես սպառել է ջերմության պաշարը…

2. Եվրամիությունն իրեն է մոտեցնում Հայաստանին – Մոտ ժամանակում հնարավոր կլինի եզրափակել Հայաստան-Եվրամիություն բանակցությունները… Բանագնացները շատ մոտ են համաձայնագրի կնքմանը՝ հավանաբար նոյեմբերին Բրյուսելում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովում.…

3. Անկարան փորձում է տեղավորվել հաշտարար-միջնորդի դերում – Թուրքիան մտադիր է ռազմական բազա տեղակայել Քաթարում… Անկարան հեռուն գնացող քայլ է անում ռազմաբազա բացելով՝ այն կառնչվի նաեւ ՆԱՏՕ-ի նպատակներին Պարսից ծոցում, արաբական աշխարհում՝ շիա եւ սուննի կրոնական, ինչպեսեւ՝ արաբա-իրանա-իսրայելական քաղաքական հարցերին…

4. Հատուկ թուրքասերների համար – Հայերը թուրքական մամուլում ատելության գլխավոր թիրախն են – Իսկ Հայաստանում ոմանք դեռ պնդում են, թե թուրքն առաջվա թուրքը չէ – բացում են թուրքական ապրանքների խանութներ եւ «նոր» թուրքերի զենք-զինամթերքի համար գումարներ ներդնում Թուրքիայի բյուջեում – հետո դրանով Ադրբեջանից են կրակում հայ սահմանապահների վրա… «Պահելով խոստումը» – Աշխարհաքաղաքական խնդիրնեը կպարտադրեն Թուրքիայի ներկայիս իշխանություններին՝ առերեսվել Հայոց ցեղասպանության խնդրի հետ…

– Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվենՍա՛պիտի լինի աշխարհի  բոլոր անկյուններում գտնվող յուրաքանչյուր հայի առաջին խոսքը  Արեւածագին՝ ԱրԷգԱկին ողջունելուց հետո… (Արմեն Ավետիսյան, ՀայԱրիական Միաբանության առաջնորդhttp://www.hayary.org/wph/?p=33). Փա՛ռք Հային ու Հայքին, Հայ Հոգե Ոգեղեն  Տիեզերաաշխարհներին, Փա՛ռք Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին www.hayary.org 

5. Կդիմե՞ն համանախագահները կտրուկ միջոցների – ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարությունը այս անգամ հետաքրքիր է եւ հասցեական… Ադրբեջանի կողմից համաձայնագրային պարբերաբար խախտումները եւ  լկտի պահվածքը պիտի պատժվի… Անդրադարձ է եղել արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում եւ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին տիրող իրավիճակին…

6. Բաքուն սպառնում է նաեւ Նախիջեւանից հարվածել Երեւանին – Տիեզերական Գարնան պահանջը. աշխարհի վերաբաժանումը կընթանա բնական ճանապարհով… եթե Երեւանում առանցքային թիրախներ գրեթե չկան, ապա Բաքվում շատ կտուժեն հայկական իսկանդերային հարվածներից… Նախիջեւանում տեղի են ունեցել նաեւ համաթուրքական համաժողովի նիստեր եւ թուրք-ադրբեջանական զորավարժություններ…

7. Խեղված աշխարհը նոր վիժու՞մ է ունենալու – Երբեւէ չգոյ Քուրդիստան կոչված այս երկի՞րը պիտի ստեղծվի Արեւմտյան Հայաստանի, որն այսօր Թուրքիայի բռնազավթած տարածքներից է, Իրանի, Իրաքի եւ Սիրիայի տարածքների վրա… Քուրդիստանը կամ այլ բան թող ստեղծեն հայկական հողերից հեռու՛, քանզի առաջիկայում մեր հողերը Թուրքիայից ու Ադրբեջանից  էլ են ազատագրվելու…

8. Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Աշխարհի տիրակալ՝ Հայկ-Կառավար (4-րդ մաս) – Երբ բոլոր ճանապարհները բերում են Քարահունջ – Քարահունջում է գտնվում սուրբ Քարը («բեթիլ»)՝ «Աստծո տունը», որն հետագայում հրեաներն անվանեցին Վիֆլեեմ (Բեյտլեեմ, Հացի տուն) – Հայտնի է, որ «Հացի տուն» է կոչվել Հայկ-Օրիոն համաստեղությունը… Եվ Հնդկաստանն ինչպես որ է…

9. Օգնենք, որ պահանջենք – Երեւանի նորընտիր ավագանու առաջին նիստին մասնակցեց նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը… Այլապես մեր քաղաքն ատող ու աղտոտող թրքանների կողքից անտարբեր անցնելով ու լավամարդ մնալով՝ ոչինչ պահանջելու իրավունք չենք ունենա – Թե չէ դրել ենք մեսիջ-մուսիջ, լա՜վ էլի…

10. Պահե՛նք մեզ պահողին (2-րդ մաս).- Առանց համալիր լուծման 100 տոկոսանոց արդյունք՝ չիք… Գյուղատնտեսությունը ռիսկային է բոլոր երկրներում, մերում՝ առավելապես – Քանզի ոլորտում ոչ ապահովագրական համակարգ ունենք, ոչ էլ կարողանում ենք վնասները նորմալ փոխհատուցել… Գանք կարկտահարության դեմ պայքարի միջազգային փորձին՝ խոսելով մեզ մոտ դրա ձեւերի կիրառման նպատակահարմարությունից… Միջազգային պերճանքի հայկական հնարավորությունը – Եվ ձեռնտու տարբերակը…

11. Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից-www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» ազգային շաբաթաթերթ… «Առաջավոր Ասիայի երաժշտական ազգաբանություն» խորագրով միջազգային գիտաժողով-փառատոն՝ Երեւանում… Ճիշտ չեմ համարում, որ երեխան դատի է տալիս ծնողին – Հենրիխ Մխիթարյան (ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան)…

12. Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում – ՊՆ-ն հայտարարում է զորակոչիկների մրցույթ… Ամերիկահայ արշավորդուհին Վարդենիս քաղաքից ոտքով հասել է Ստեփանակերտ… Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի ընդհանուր խորհրդանշական հավաքականում է… Հայաստանի ֆուտբոլի հավաքականը պարտվեց Մոնտենեգրոյին… Կայացել է Ալբերտ Ազարյանի գավաթի խաղարկությունը… Լեւոն Արոնյանը կրկին գերգրոսմայստեր է – Նա առանց պարտության 1-ինն է Նորվեգիայի գերմրցաշարում… Այլ մարզական լուրեր…

Կվտարվի՞ Թուրքիան Եվրոպայից – Հետզհետե բացասականորեն խորանում են Եվրոպա-Թուրքիա հարաբերությունները – Եթե Միացյալ Նահանգները պահպանում են որոշակի ջերմություն Թուրքիայի հետ, ապա եվրոպական համագործակցությունը կարծես սպառել է ջերմության պաշարը…

Հետզհետե բացասականորեն խորանում են Եվրոպա-Թուրքիա հարաբերությունները: Եթե Միացյալ Նահանգները քիչ թե շատ պահպանում են որոշակի ջերմություն Թուրքիայի հետ, ապա եվրոպական համագործակցությունը կարծես սպառել է ջերմության պաշարը:

Եվրամիությունը որոշել է աուդիտի ենթարկել Թուրքիայի՝ ԵՄ թեկնածու դառնալուց հետո այս երկրին տրամադրված ֆինանսական միջոցների օգտագործման նպատակայնությունը: 2007-2013 թթ. ԵՄ-ն Թուրքիային 4,48 մլրդ եվրո նյութական օգնություն է ուղարկել: Ընդ որում, նշված ժամանակահատվածում տրամադրված գումարը կազմում է ԵՄ թեկնածու երկրներին տրամադրվող օգնության 40%-ը: Սա լուրջ թիվ է: Նախատեսվում էր, որ այդ գումարը պետք է ծախսվեր Թուրքիայի եվրաինտեգրման համար սահմանված նախապայմաններն իրագործելու նպատակով: 2014թ. հետո նույն նպատակով Թուրքիային պետք է տրամադրվեր եւս 1,65 մլրդ եվրո, սակայն Բրյուսելը դեռեւս լիովին չի վճարել այդ գումարը:

Աուդիտների եվրոպական դատարանի անդամ Գուստավ Վեսսբերգը ասել է. «Թուրքիան Եվրամիության արտաքին ֆինանսական օգնությունից ամենից շատ օգտվող երկիրն է: Միեւնույն ժամանակ պաշտպանության, միգրացիայի եւ ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում ԵՄ-ի նշանակալից գործընկերն է: Սակայն մինչ օրս մենք երբեք չենք ստուգել, թե Թուրքիա ուղարկված նյութական օգնությունը որքանով է ծառայել իր նպատակին»: Աուդիտորների խնդիրն է լինելու՝ պարզել, թե արդյոք տրամադրված ֆինանսները օգտագործվել են նախատեսված ոլորտներում ծրագրված նպատակների համար եւ արդյոք դրանք արդյունավետ են եղել: Աուդիտի ընթացքում ուշադրություն կդարձվի 3 հիմնական ոլորտների՝ օրենքի գերակայություն, ժողովրդավարություն եւ լավ կառավարում, կրթություն, աշխատանք եւ սոցիալական քաղաքականություն:   Continue reading

Եվրամիությունն իրեն է մոտեցնում Հայաստանին – Մոտ ժամանակում հնարավոր կլինի եզրափակել Հայաստան-Եվրամիություն բանակցությունները… Բանագնացները շատ մոտ են համաձայնագրի կնքմանը՝ հավանաբար նոյեմբերին Բրյուսելում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովում.…

Ըստ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, մոտ ժամանակում հնարավոր կլինի եզրափակել Հայաստան-Եվրամիություն բանակցությունները: Բանագնացները շատ մոտ են համաձայնագրի կնքմանը. այս մասին հայտնել է նաեւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:: Եվրոպական շատ երկրներ, ինչպես վերջերս Ֆրանսիան, ողջունել են հայ-եվրոպական բանակցությունների ավարտը:

«ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագիրն ինքնին համապարփակ եւ ամբողջական փաստաթուղթ է։ Այդպես կարելի է դատել՝ աչքի տակ անցկացնելով փաստաթղթի գլուխներ՝ քաղաքական երկխոսություն եւ բարեփոխումներ, արդարադատության ոլորտին առնչվող բարեփոխումներ, առեւտուր եւ ներդրումներ, ոլորտային համագործակցություն»,- համոզմունք է հայտնել տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը «ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագիր. ի՞նչ արդյունքներ ակնկալել ավարտված բանակցություններից» թեմայով կայացած քննարկման ժամանակ:

Ըստ նրա եւ այլ վերլուծաբանների, այս փաստաթուղթը շատ մոտ է ԵՄ ասոցացման համաձայնագրի բովանդակությանը։ Առեւտրի ու ներդրումների վերաբերյալ դրույթով առնվազն հիմք է ստեղծվում խորը եւ համապարփակ առեւտրի համար։ Սա շատ կարեւոր է, քանի որ մենք այժմ ունենք մի իրավիճակ, երբ ԵՏՄ անդամակցության համատեքստում ամռանը նախատեսվում է Մաքսային օրենսգրքի ընդունումը։ Սա մեծ ռիսկեր է պարունակում, դրա ստորագրումը չի բացառվում, որ ինքնասպանության նման մի բան կլինի, որը կարող է խոչընդոտել Առեւտրի համաշխարհային կազմակերպության հետ հարաբերությունների զարգացմանը։   Continue reading

Անկարան փորձում է տեղավորվել հաշտարար-միջնորդի դերում – Թուրքիան մտադիր է ռազմական բազա տեղակայել Քաթարում… Անկարան հեռուն գնացող քայլ է անում ռազմաբազա բացելով՝ այն կառնչվի նաեւ ՆԱՏՕ-ի նպատակներին Պարսից ծոցում, արաբական աշխարհում՝ շիա եւ սուննի կրոնական, ինչպեսեւ՝ արաբա-իրանա-իսրայելական քաղաքական հարցերին…

Թուրքիան մտադիր է ռազմական բազա տեղակայել Քաթարում. այս մասին հայտնել է Քաթարում Թուրքիայի դեսպան Ահմեդ Դեմիրոքը: Նախատեսվում է, որ ռազմակայանում կլինեն ցամաքային զորքերի 3 հազար զինվորներ, ինչպես նաեւ ռազմաօդային եւ ռազմածովային ուժեր: Տեղեկատվությունը հաստատել է Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը, ով, մասնավորապես, ասել է. «Թուրքիայի եւ Քաթարի քաղաքական կամքն այս ուղղությամբ առկա է: Ընթացքում մանրամասները կպարզվեն»:

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հաստատել է Քաթար թուրք զինծառայողներ ուղարկելու մասին օրենքը: Թուրքիայի խորհրդարանն օրենք է ընդունել, որը թույլ կտա թուրքական զորքերը տեղակայել Քաթարում, ինչպես նաեւ վերապատրաստելու այդ երկրի ժանդարմերիայի ներկայացուցիչներին: Դրանից առաջ Թուրքիայի ԱԳՆ-ն հաստատել է, որ Անկարան եւ Դոհան ստեղծելու են թուրքական ռազմաբազա Քաթարում: Նշվում է նաեւ, որ թուրքական զինծառայողների տեղակայումը Քաթարում  կիրականացվի համաձայն երկու երկրների միջեւ 2015թ. ստորագրված համաձայնագրի:

Հիշեցնենք, որ Սաուդիան Արաբիան, Եգիպտոսը, Բահրեյնը, Միացյալ Արաբական Էմիրություննեը խզել են դիվանագիտական կապերը Քաթարի հետ: Պատճառն այն է, որ այդ երկիրը չի միացել հակաիրանյան ճակատին:   Continue reading

Հատուկ թուրքասերների համար – Հայերը թուրքական մամուլում ատելության գլխավոր թիրախն են – Իսկ Հայաստանում ոմանք դեռ պնդում են, թե թուրքն առաջվա թուրքը չէ – բացում են թուրքական ապրանքների խանութներ եւ «նոր» թուրքերի զենք-զինամթերքի համար գումարներ ներդնում Թուրքիայի բյուջեում – հետո դրանով Ադրբեջանից են կրակում հայ սահմանապահների վրա… «Պահելով խոստումը» – Աշխարհաքաղաքական խնդիրնեը կպարտադրեն Թուրքիայի ներկայիս իշխանություններին՝ առերեսվել Հայոց ցեղասպանության խնդրի հետ…

Հատուկ թուրքասերների համար

Հայերը թուրքական մամուլում ատելության գլխավոր թիրախն են

Օրերս պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի անվան հիմնադրամը հրապարակել է «Մամուլում ատելություն պարունակող նյութերի դիտարկում» զեկույցը, որն ընդգրկում է 2017թ, հունվար-ապրիլ ամիսները: «Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, ըստ զեկույցի՝ 4 ամսվա ընթացքում Թուրքիայի ազգային, էթնիկ եւ կրոնական խմբերին թիրախավորող 1876 հոդված եւ լուր է հրապարակվել: Մամուլում հրապարակված բոլոր նյութերում բացահայտվել է 58 տարբեր խմբերի նկատմամբ ատելության 2335 դեպք:

Այս 4 ամսվա ընթացքում ամենաշատը թիրախավորվել են հայերը: Հայերին թիրախավորող 439 ատելություն պարունակող նյութ է հայտնաբերվել: 2-րդը սիրացիներն են, որոնց մասին հրապարակվել է նմանատիպ բովանդակությամբ 433 նյութ, իսկ հրեաները 3-րդն են՝ 298: Առաջին եռյակին հաջորդում են ընդհանուր առմամբ բոլոր քրիստոնյաները, ապա հույները, նրանց թիրախավորող համապատասխանաբար 210 եւ 198 նյութ է հրապարակվել:

Ըստ զեկույցի՝ նշյալ ժամանակահատվածում մամուլի հրապարակումներում հայերը ներկայացվել են որպես թշնամի՝ ասոցացվելով բռնության հետ: Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ առկա հակամարտությանը վերաբերող նյութերում եւ մեկնաբանություններում հայերը թիրախավորվել են, հիշատակվել են PKK եւ ASALA-ի հետ միասին եւ նույնականացվել են «ահաբեկչության» հետ:

Բացի այդ հայերին ցույց են տվել որպես մի ուժ, որը կանգնած է մշտապես թշնամի ներկայացվող խմբերի ու անձերի հետեւում:

Ատելություն պարունակող հռետորաբանություն հանդիպում է տասնյակ թերթերում: Հասկանալի է, որ ոչ միայն թերթերում են դրանք գրվում, կյանքում եւս առկա են, եւ հարմար պահի են սպասում թուրքերը, որ շարունակեն իրենց կիսատ մնացած գործը…

Իսկ Հայաստանում շարունակում են ոմանք պնդել, թե թուրքն առաջվա թուրքը չէ: Իսկ եթե առաջվանը չէ, ուրեմն կարելի է Հայաստանում թուրքական ապրանքների խանութներ բացել եւ «նոր» թուրքերի զինտեխնիկայի համար ներդրումներ անել Թուրքիայի բյուջե: Ոչինչ, որ այդ զենք-զինամթերքը նաեւ Ադրբեջան է հասնում եւ այնտեղից կրակում մեր սահմանապահ տղերքի վրա… կարեւորը՝ որ թուրքը փոխվել է… «մի տեսնես, թե ինչպես են բարեւում, ընդունում, որ իմանում են հայ ես, ապրանքների տեսականին ներկայացնում են ամբողջությամբ, թեյ ու սուրճ են հյուրասիրում… երբեք չես վախենում, թե կվնասեն»… սա մերօրյա ծախու հայերի տեսությունն է: Դե եթե սրանք, սրանց նմաններն են այսքան գոհ, ապա պատկերացնելի է, թե Թուրքիայում պոռնկությամբ զբաղվող հայ կոչվածներն ինչքան գոհ կլինեն՝ «մի տեսնես, թե ինչպես են…», ավելի լավ է չխորանանք:   Continue reading

Կդիմե՞ն համանախագահները կտրուկ միջոցների – ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարությունը այս անգամ հետաքրքիր է եւ հասցեական… Ադրբեջանի կողմից համաձայնագրային պարբերաբար խախտումները եւ  լկտի պահվածքը պիտի պատժվի… Անդրադարձ է եղել արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում եւ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին տիրող իրավիճակին…

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Ռիչարդ Հոգլանդին (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին։ Նախարարը համանախագահների ուշադրությունն է հրավիրել, որ ապրիլին Մոսկվայում կայացած Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳ ախարարների հանդիպմանը եռանախագահների ներկայությամբ համաձայնություն է ձեռք բերվել մամուլի հաղորդագրության միանման տեքստի վերաբերյալ, ինչը եւ հրապարակվել է Հայաստանի ու Ռուսաստանի ԱԳՆ-ների կողմից, իսկ Ադրբեջանի ԱԳ նախարարությունը, ըստ ավանդույթի, ոչ միայն չի կատարել պայմանավորվածությունը, այլեւ հանդես է եկել անհեթեթ մեկնաբանությամբ, թե իբր Մոսկվայի հանդիպմանը արտգործնախարարները ոչ թե կարեւորել են նախորդ տարվա գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունների իրականացումը, այլ՝ բանակցություններին քննարկվել են գագաթաժողովներին կայացած բանակցությունները։

Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ, թեեւ մայիսի 18-ի համանախագահների հասցեական հայտարարությունն առաջինը չէր, Ադրբեջանը շարունակում է ոչ միայն արհամարհել, անտեսել համանախագահների կոչերն ու հորդորները, այլեւ անել լրիվ հակառակը: Հասունանում է մի իրավիճակ, որ եռանախագահող երկրները՝ որպես միջնորդության, հիմնախնդրի կարգավորմանն ուղղված ջանքերի միջազգային մանդատ ունեցող ձեւաչափ, պետք է ոչ միայն հայտարարություններ անեն, այլեւ համապատասխան կոնկրետ գործողությունների դիմեն, որպեսզի սանձեն Ադրբեջանի այս ապակառուցողական ու սադրիչ քաղաքականությունը:   Continue reading

Բաքուն սպառնում է նաեւ Նախիջեւանից հարվածել Երեւանին – Տիեզերական Գարնան պահանջը. աշխարհի վերաբաժանումը կընթանա բնական ճանապարհով… եթե Երեւանում առանցքային թիրախներ գրեթե չկան, ապա Բաքվում շատ կտուժեն հայկական իսկանդերային հարվածներից… Նախիջեւանում տեղի են ունեցել նաեւ համաթուրքական համաժողովի նիստեր եւ թուրք-ադրբեջանական զորավարժություններ…

Դեռ տարեսկզբին ադրբեջանական լրատվամիջոցները արդեն հաղթական ձոներգեր էին պատրաստում, քանի որ տեղեկատվություն էր տարածվել՝ իբր չի բացառվում, որ Ադրբեջանը նաեւ Նախիջեւանից հարվածի, այն էլ Երեւանին: Նույն լրատվամիջոցներն արդեն սկսել էին «փաստել», թե Հայաստանի մայրաքաղաքում խուճապ է:

Բնականաբար, մենք՝ հայերս, ինչ-որ խուճապ չենք կարող հիշել, որովհետեւ դա ադրբեջանական հերթական «հերոսական» կեղծիքն է, իսկ իրականում այդ սուտը Ադրբեջան մտավ այն բանից հետո, երբ Նախիջեւանում նոր զորամասի բացման ժամանակ ցուցադրվեցին մի քանի զինատեսակներ, այդ թվում՝ T-300 Kasirga համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր (Ադրբեջանը ձեռք է բերել դրանք Թուրքիայից):

Իհարկե, մենք երբեք չպետք է բացառենք, որ Նախիջեւանից եւս կարող են սադրանքներ լինել, բայց դա չի կարող Արցախի նկատմամբ իրականացնել, չկա սահմանային որեւէ հատված, ուստի՝ պիտի իրականացվի Հայաստանի ուղղությամբ: Իսկ դա բոլորովին նոր իրավիճակ կստեղծի տարածաշրջանում, ինչին դժվար կարողանա պատասխանել Բաքուն, կամ էլ՝ դա միանգամից կվերածվի մի նոր պատերազմի, եթե ինքնակամ որոշում է, եւ կունենա շարունակություն:

Բայց վերոնշյալ լուրերը որեւէ հիմք կամ իրավիճակային հարմար պահ չունեին, ինչը պարզապես պիտի համարել հերթական սին քարոզչության դրսեւորումը:

T-300 Kasirga համակարգերի ի հայտ գալը այնքան էլ մեծ եւ սարսափազդու տպավորուէթյուն չէր գործել Հայաստանի վրա, որը կարող էր նման ապատեղեկատվության հանգեցներ, հիշեցնենք, որ մինչ այդ Նախիջեւանում տեղակայվել էին «Սմերչ» ՀԿՌՀ–ի առնվազն մեկ դիվիզիա (առավելագույն հեռահարությունը 90 կմ) եւ T–300 Kasirga համակարգի որոշակի քանակություն (առավելագույն հեռահարությունը 100–120 կմ՝ կախված կիրառվող հրթիռից): Այդ համակարգերը, իհարկե, թույլ են տալիս հարվածել Երեւանին: Սակայն դրա համար պետք է գտնվել Հայաստանի հետ սահմանից մոտ 20–25 կմ հեռավորության վրա: Իսկ իմանալով, որ Հայաստանը տիրապետում է գերիշխող դիրք ունեցող բարձունքների (հատկապես այն բանից հետո, երբ հայկական հատուկ ջոկատայիններն զբաղեցրին չեզոք գոտին, վերջին ժամանակներս՝ նաեւ այլ նպաստավոր դիրքեր), որտեղից ինչպես ափի մեջ երեւում է Նախիջեւանի մեծ մասը, թշնամու արձակման կայանները հազիվ թե կարողանան հայտնվել անհրաժեշտ հեռավորության վրա՝ այն էլ հայկական հրետանու պատասխան հարվածի ներքո:   Continue reading

Խեղված աշխարհը նոր վիժու՞մ է ունենալու – Երբեւէ չգոյ Քուրդիստան կոչված այս երկի՞րը պիտի ստեղծվի Արեւմտյան Հայաստանի, որն այսօր Թուրքիայի բռնազավթած տարածքներից է, Իրանի, Իրաքի եւ Սիրիայի տարածքների վրա… Քուրդիստանը կամ այլ բան թող ստեղծեն հայկական հողերից հեռու՛, քանզի առաջիկայում մեր հողերը Թուրքիայից ու Ադրբեջանից  էլ են ազատագրվելու…

Կարծես տեղի է ունենում այն, ինչի մասին խոսվում է տարիներ շարունակ: Ոչնչից պիտի վեր հառնի մի նոր արհեստական երկիր՝ Քուրդիստան անունով: Երբեւէ չգոյ այս երկրի շնորհներն ինչքան շատ են այս խեղված աշխարհում, որ այդ հայտնագործություն երկիրը պիտի ստեղծվի Արեւմտյան Հայաստանի, որն այսօր Թուրքիայի բռնազավթած տարածքներից է, Իրանի, Իրաքի եւ Սիրիայի տարածքների վրաՍա ոչնչով չի տարբերվում հայկական տարածքների վրա արդեն ստեղծված Թուրքիայի կամ Ադրբեջանի հայտնաբերումներից

Փաստորեն, կան ուժեր, որ աշխարհի վերաձեւումների ժամանակ իրենց մագելաններ, ամերիգովեսպուչիներ կամ կուկեր են կարծում եւ ամեն բան անում են, որ աշխարհի երեսից վերացնեն իրական պատմությունն ու պատմական արդարությունը: Բայց ի վերջո այդ արդարությունը գալիս է եւ հաստատում իր բնականոն տեղը տիեզերական (նաեւ երկրային) իրականության մեջ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը աչքի առաջ ունենալով Թուրքիայի քրդերի նոր զինված պայքարը, արագորեն դեմ է արտահայտվել Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանում սեպտեմբերի 25-ին տեղի ունենալիք անկախության հանրաքվեի անցկացմանը: Ելույթ ունենալով Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ժողովի ժամանակ, նա ասել է, որ «ցանկացած քայլ, որը ուղղված կլինի Իրաքի հյուսիսային հատվածի անկախության համար կդիտվի որպես Իրաքի տարածքային անմբողջականության խախտում»: Ըստ Թուրքիայի նախագահի՝ դա ոչ միայն սխալ քայլ կլինի, այլեւ վտանգ կստեղծի տարածաշրջանի համար: «Մենք այդ տարածաշրջանում աջակցում ենք Իրաքի տարածքային ամբողջականությանը: Այս ճգնաժամային իրավիճակում նման քայլի գնալը ոչ մեկին ձեռնտու չէ»,-ասել է թուրք նախագահը:   Continue reading

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Աշխարհի տիրակալ՝ Հայկ-Կառավար (4-րդ մաս) – Երբ բոլոր ճանապարհները բերում են Քարահունջ – Քարահունջում է գտնվում սուրբ Քարը («բեթիլ»)՝ «Աստծո տունը», որն հետագայում հրեաներն անվանեցին Վիֆլեեմ (Բեյտլեեմ, Հացի տուն) – Հայտնի է, որ «Հացի տուն» է կոչվել Հայկ-Օրիոն համաստեղությունը… Եվ Հնդկաստանն ինչպես որ է…

Սկիզբը՝ թիվ 20-22-ում

http://www.hayary.org/wph/?p=6353Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Աշխարհի տիրակալ՝ Հայկ-Կառավար (3-րդ մաս) – Երբ քարը գլուխ ու պորտ ունի՝ ոգի ու հոգի… Չարացած կինը հենց այդ գիշեր մի պարան է գործել եւ գաղտագողի նավը կապել կողքի ժայռից – Այդ պատճառով նավի չի կարողանում պոկվել ժայռից, վեր բարձրանալ ջրերի վրա եւ Նոյի տապանի պես հասնել Մեծ Մասիսի կատարին – Ավանդությունն ասում է, որ ծեր կինը նավը կապել է Հայեկ ժայռին…

http://www.hayary.org/wph/?p=6341Աշխարհի տիրակալ՝ Հայկ-Կառավար (2-րդ մաս) – Երբ հին հայկական ձեռագրերի տեղեկույթը այլ աղբյուրների է վերագրվում… Երբ հին հայկական ձեռագրերի տեղեկույթը այլ աղբյուրների է վերագրվում… – Հայկը երկրի վրա Կեսար է՝ Կես-Աստված, դրա համար էլ նրա թվային արժեքը հավասար է 54-ի, իսկ երկնքում նա Աստված է՝ Կառավար, եւ նրա թվային արժեքը հավասար է 108-ի…

http://www.hayary.org/wph/?p=6317Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Աշխարհի տիրակալ՝ Հայկ-Կառավար (1-ին մաս) – Երբ գիտական աշխարհում «տաբուացված» են Հայ, Հայկ, Հայաստան բառերը… Եթե Յահվե անունը կարդանք հակառակ ուղղությամբ, ապա կստացվի Եվհայ բառը – Ստացվում է՝ Յահվեն եւ հայ է եւ հրեա – Սա, իհարկե, համարենք կատակ… Իսկ այժմ խակ բառից, որը հայերենում նշանակում է չհասած, տհաս, անցնենք Խեք անվանը…

Ինչպես գրում է Բիգարնը, «Իսիդան մինչեւ բեղմնավորումը նախաքրիստոնեական թեեոգոնիայում կրել է virgo paritura անունը, այսինքն՝ անորովայն հող (առաջնային մատերիա), որին շուտով կկենդանացնեն արեւի ճառագայթները: Իսիդայի արձանի տակ գրված է եղել. «Իսիդային (Կույսին), որից ծնվեց Որդին»: Նա նաեւ «մայրն է բոլոր աստվածների, ինչպես վկայում է Քարը»:

Քարահունջում է գտնվում սուրբ Քարը («բեթիլ»)՝ «Աստծո տունը», որն հետագայում հրեաները անվանեցին Վիֆլեեմ (Բեյտլեեմ, Հացի տուն)՝ այն քաղաքը, որտեղ իբր ծնվել է Քրիստոսը, ինչը հարցականի տակ է դնում Աստվածաշնչում նշված Քրիստոսի ծննդվայրին վերաբերող տեղեկությունը: Հայտնի է, որ «Հացի տուն» է կոչվել Հայկ-Օրիոն համաստեղությունը:   Continue reading

Օգնենք, որ պահանջենք – Երեւանի նորընտիր ավագանու առաջին նիստին մասնակցեց նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը… Այլապես մեր քաղաքն ատող ու աղտոտող թրքանների կողքից անտարբեր անցնելով ու լավամարդ մնալով՝ ոչինչ պահանջելու իրավունք չենք ունենա – Թե չէ դրել ենք մեսիջ-մուսիջ, լա՜վ էլի…

Երեւանի նորընտիր ավագանու առաջին նիստին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ելույթում խոսեց Երեւանի խնդիրներից, առաջադրած նպատակներից եւ հստակ ասաց, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երեւանի ամենամեծ վարկանիշ ունեցող գործիչն է եւ հաջորդ ընտրություններում էլ կարող է ընտրվել: Նախագահի խոսքերից մեջբերումը բառացի է. «Տարո՛ն ջան, Երեւանը լուծման կարոտ շատ խնդիրներ ունի։ Ես քեզ մի անգամ ասել եմ՝ դու մեզ հիասթափեցնելու իրավունքը չունես։ Չունես, քանի որ դու Անդրանիկ Մարգարյանի որդին ես եւ Հանրապետականի ղեկավարներից մեկը։ Այս օրը քեզ համար շատ հիշարժան օր է՝ քո հայրիկի, իմ լուսահոգի ընկերոջ՝ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան տարեդարձի օրը, Ամենայն հայոց կաթողիկոսի ներկայությամբ երդվեցիր, որ բարեխղճորեն ծառայելու ես Երեւանին եւ երեւանցիներին։ Ուղղակի պարտավոր ես գիշեր ու ցերեկ աշխատել, որպեսզի կարողանաս ավելացնել երեւանցիների հարգանքն ու վստահությունը քո նկատմամբ, որպեսզի կարողանաս պահել Երեւանում ամենամեծ վարկանիշ ունեցող գործչի դիրքը, որպեսզի կարողանաս հաջորդ ընտրություններին ավելի շատ քվեներ վաստակել եւ շարունակել կառավարել Երեւանը»:   Continue reading

Պահե՛նք մեզ պահողին (2-րդ մաս).- Առանց համալիր լուծման 100 տոկոսանոց արդյունք՝ չիք… Գյուղատնտեսությունը ռիսկային է բոլոր երկրներում, մերում՝ առավելապես – Քանզի ոլորտում ոչ ապահովագրական համակարգ ունենք, ոչ էլ կարողանում ենք վնասները նորմալ փոխհատուցել… Գանք կարկտահարության դեմ պայքարի միջազգային փորձին՝ խոսելով մեզ մոտ դրա ձեւերի կիրառման նպատակահարմարությունից… Միջազգային պերճանքի հայկական հնարավորությունը – Եվ ձեռնտու տարբերակը…

Սկիզբը՝ թիվ 22-ում

http://www.hayary.org/wph/?p=6352Գյուղատնտեսություն. Պահե՛նք մեզ պահողին (1-ին մաս).- Վնասների կանխարգելումը պետք է որ փոխի համակարգը… Գուցե տարօրինակ հնչի, բայց խնդրի էությունը հասկանալու համար նախ պետք է աղետների «գույքագրում» անենք… Որպեսզի հասկանանք, թե այս ամենից ինչպես ենք դուրս գալու, այստեղ էլ պիտի վնասների որոշակի «գույքագրում» անենք՝ իրավիճակը եւ, ըստ այդմ, հետագա քայլերը ճիշտ գնահատելու համար…

3 օր առաջվա կարկուտը ցույց տվեց, որ գյուղատնտեսության առջեւ ծառացած խնդիրները օր առաջ լուծելը հրամայական է:

Գյուղատնտեսությունը ռիսկային է բոլոր երկրներում, մերում՝ առավելապես: Քանզի ոլորտում ոչ ապահովագրական համակարգ ունենք, ոչ էլ կարողանում ենք վնասները փոխհատուցել (վնասի դեպքում պետության կողմից տրվող գումարները մասնակի աջակցություն են, որոնք, հաշվի առնելով ամեն տարի վնասների ավելացող ծավալները, ծանր բեռ են մեր պետության համար): Բայց, ինչպես արդեն ասել ենք, սա չի նշանակում, որ իրավիճակից ելք չկա: Գործադիրի հաստատած՝ բնակլիմայական աղետներից գյուղատնտեսության վնասների կանխարգելման հայեցակարգը, ճիշտ է, համալիր ու ամբողջական լուծում խնդրին առայժմ չի տալիս, բայց քայլ է՝ այդ լուծումը գործնական տիրույթում տեղավորելու:

Խոսելով բնակլիմայական աղետների հետեւանքով գյուղատնտեսության վնասներից՝ ասել էինք, որ եթե կանխարգելիչ քայլեր չձեռնարկենք, ամեն հաջորդ տարվա վնասն ու կորած միլիոնները կարող են գերազանցել նախորդ տարվա ցուցանիշը: Փորձենք հասկանալ, թե ինչ կանխարգելիչ քայլերի մասին է խոսքը: Ու կսկսենք կարկտահարության դեմ պայքարից. խնդիր, որ միայն մեր երկրի առջեւ չէ որ ծառացած է: Ուստի երբ քննարկենք կարկտահարության դեմ անելիք մեր քայլերը, զուգահեռ կխոսենք միջազգային փորձից:

Մեր գյուղնախարարությունը կարկտահարության դեմ պայքարը կարեւորում է՝ հաշվի առնելով այն փաստը, որ մթնոլորտային վտանգավոր երեւույթներից տնտեսությանը ամենամեծ վնասը հասցնում է կարկտահարությունը, հետեւապես, խիստ անհրաժեշտ է շեշտակի զարգացնել տվյալ ուղղությունը, մասնավորապես՝ ընդլայնել պաշտպանվող տարածքները, բարձրացնել հակակարկտային ներգործության արդյունավետությունը, փորձարկել ու ներդնել հակակարկտային պաշտպանության նոր միջոցներ:   Continue reading

Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից-www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» ազգային շաբաթաթերթ… «Առաջավոր Ասիայի երաժշտական ազգաբանություն» խորագրով միջազգային գիտաժողով-փառատոն՝ Երեւանում… Ճիշտ չեմ համարում, որ երեխան դատի է տալիս ծնողին – Հենրիխ Մխիթարյան (ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան)…

«Առաջավոր Ասիայի երաժշտական ազգաբանություն» խորագրով միջազգային գիտաժողով-փառատոն՝ Երեւանում

Հայաստանի կոմպոզիտորների միությունը եւ Փարիզի «Արարատ» գիտության միջազգային ակադեմիան հունիսի 15-17-ըկազմակերպեցին «Առաջավոր Ասիայի երաժշտական ազգաբանություն» խորագրով միջազգային գիտաժողով-փառատոն:

Հայաստանի կոմպոզիտորների միությունից հայտնել են, որ միջոցառման բացմանը, ելույթներով հանդես են եկել Մեծ Կովկասից եւ հարևան տարածաշրջաններից երաժշտագետներ։ Գիտաժողովից հետո կայացել է համերգ, որին մասնակցել են Հայաստանի 11 ազգային փոքրամասնությունների երաժշտախմբեր։

Գիտաժողովի մասնակիցները հաջորդ օրը դարձյալ Միության դահլիճում հանդես են եկել զելույցներով, այցելել են Հայաստանի թանգարաններ։ Եռօրյա գիտաժողով-փառատոնը եզրափակվել է հունիսի 17-ին՝ կլոր սեղան քննարկումով։

Միջազգային այս նախագծին մասնակցել են ազգությամբ հայ եւ օտարազգի երաժշտագետներ ու երաժիշտներ:

Ճիշտ չեմ համարում, որ երեխան դատի է տալիս ծնողին – Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի տարբեր շրջաններից եկած երեխաները զեկույց են ներկայացնելու ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան Հենրիխ Մխիթարյանին՝ իրենց առնչվող հարցերի, խնդիրների եւ երազանքների մասին: Զեկույցի ավարտից հետո Հայաստանի հավաքականի ավագը պատասխանել է երեխաներին վերաբերող հարցերին: Ահա այդ հարցերից մի քանիսը.

Հարց. Վերջին մի քանի տարվա մեջ թե՛ Երեւանում, թե՛ Հայաստանի տարբեր համայնքներում, իրականացվել են հետազոտություններ, համաձայն որոնց երեխաների արյան եւ մազերի մեջ հայտնաբերվել են կապարի եւ այլ մետաղների հետքեր, որոնք պատճառ են դառնում տարատեսակ հիվանդությունների, այդ թվում քաղցկեղի: Ընդ որում հիմնական պատճառը հանքարդյունաբերությունն է, օդի, ջրի եւ հողի աղտոտվածությունը: Արդյոք տեղյա՞կ եք այս խնդրի մասին եւ կարո՞ղ եք օգնել բարձրաձայնելու այս հարցը, այդ թվում բնապահպանների հետ համագործակցելով, որպեսզի լուծումներ գտնվեն թե՛ երեխաների, եւ թե՛ ողջ Հայաստանի համար:

Պատասխան. Ցավալի է լսել այդ լուրի մասին: ՈՒՆԻՍԵՖ-ը, ինչպես նաեւ մենք, փորձում ենք օգնել նման երեխաներին, որպեսզի նրանք առողջ մեծանան եւ հասնեն իրենց երազանքներին եւ նպատակներին:   Continue reading

Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում – ՊՆ-ն հայտարարում է զորակոչիկների մրցույթ… Ամերիկահայ արշավորդուհին Վարդենիս քաղաքից ոտքով հասել է Ստեփանակերտ… Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի ընդհանուր խորհրդանշական հավաքականում է… Հայաստանի ֆուտբոլի հավաքականը պարտվեց Մոնտենեգրոյին… Կայացել է Ալբերտ Ազարյանի գավաթի խաղարկությունը… Լեւոն Արոնյանը կրկին գերգրոսմայստեր է – Նա առանց պարտության 1-ինն է Նորվեգիայի գերմրցաշարում… Այլ մարզական լուրեր…

ՊՆ-ն հայտարարում է զորակոչիկների մրցույթ

Պաշտպանության նախարարությունը՝ «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաեւ զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում առավել արդյունավետ օգտագործելու նպատակով հայտարարում է մրցույթ:

ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից մանրամասնում են, որ մրցույթին կարող են մասնակցել 2017թ. ամառային զորակոչի ընթացքում զորակոչի ենթակա, տեղեկատվական եւ հաղորդակցական, ինչպես նաեւ բարձր տեխնոլոգիաների ոլորտներում խորը մասնագիտական գիտելիքներ ու համապատասխան խնդիրներ լուծելու գործնական հմտություններ ունեցող զորակոչիկները հետեւյալ մասնագիտություններով՝ ծրագրավորում, ցանցեր, կիբեռանվտանգություն:

«Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները մինչեւ ս.թ. հունիսի 25-ը կարող են գրանցվել http://atmk.mil.am/ հղմամբ, կամ ուղարկել իրենց տվյալները atmk@mil.am էլ. փոստի հասցեին: Հեռախոս՝ +374 10 294416»,- ասված է ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ:

Ամերիկահայ արշավորդուհին Վարդենիս քաղաքից ոտքով հասել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ

Ամերիկահայ լեռնագնաց, արշավորդուհի Թելմա Ալթունը Վարդենիս քաղաքից շուրջ 280 կիլոմետր վազելով, հասել է Արցախ։ Նախօրեին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում արշավորդուհին ասել է, որ շատ արշավների է մասնակցել, բայց սա իր առաջին այցն է հայրենիք:

«Վազքս սկսել եմ Վարդենիս քաղաքից, որտեղից արշավային երթուղով հասել եմ Ստեփանակերտ, իսկ վաղը առավոտյան կշարունակեմ վազքս դեպի Հադրութ քաղաք. արշավս մտադիր եմ ավարտել երեք օրում։ Արշավի ընթացքում մի քանի վայրում կանգ եմ առել՝ զրուցել տեղացիների հետ և ասեմ, որ բավականին տպավորված եմ իմ հայրենակիցների ջերմ եւ անմիջական վերաբերմունքից: «0ւրախ եմ եւ հպարտ, որ այս հողում ապրում են հայրենասեր մարդիկ, հիացած եմ տեսարժան վայրերով եւ հրաշք բնությամբ: Խոստանում եմ, որ նորից կվերադառնամ իմ հայրենիք»,- ասել է Թելմա Ալթունը եւ նշել, որ իր նախաձեռնության հիմնական առաքելությունը դրամահավաքի կազմակերպումն է «Համահայկական Արշավային Երթուղի» նախագծի համար, որի գլխավոր նպատակն է Հայաստանում զարգացնել արկածային, արշավային տուրիզմի ենթակառուցվածքները, գծանշել, քարտեզագրել Հայաստանի բոլոր արշավային երթուղիները:   Continue reading