,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 301-ի հոդվածները

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր  խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան http://www.hayary.org/wph/?p=2223 

1. Վտանգ. պղծության ալիքը դեռ շարժվում է դեպի Հայաստան.- սոցքարտերով համարակալված եւ բիոքարտերով վերահսկվողհայությանը գենդերապղծելով տանում են չիպավորման՝ մարդ – ռոբոտների ստրկական համակարգ՝ հանուն համաշխարհային գաղտնի կառավարության…

2. «Գենդերային» օրենքը՝ ապազգային թակարդ – հայությանը փորձում են շեղել արարչածին ուղուց՝ վերացնելով արական ուիգական բնական սեռերը, ստեղծելով անսեռ կամ բազմասեռ հիվանդ, չդիմադրող ու վերահսկելի հանրություն…

3. Ռիսկն ավելի մեծ է, քան օգուտը – կենսաթոշակային քաղաքականության խաբուսիկ եւ փոփոխական հեռանկարը… Հայկական թոշակների ոչ հայկական կառավարիչները…

4. Ներքին համաձայնության հոտը – քաղաքապետարանն ու փոխադրողները անցնում են հարձակման… Վաչե Գաբրիելյանը վարչապետի հարցազրույցներից տեղյակ չէ՞… Առաջին տիկինը՝ ընդդեմ անպտղության… Նկարազարդվեցին մայրաքաղաքի բազմաթիվ բակեր…

5. Ի գիտություն Մոսկվայի. Դուք վիշապնեք, մենք՝ վիշապաքաղը – Ռուսաստանի կեղտոտ խաղերը… Հայաստանի պետական լեզուն հայոց լեզուն է (ԱԺ պատգամավոր՝ Խաչատուր Քոքոբելյան)…

6. Արեւմուտքի եւ Հյուսիսի կամ՝ Եվրոպայի ու Եվրասիայի խաչմերուկում… 2 տարվա ընդմիջումից հետո Վիեննայում կայացավ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը…

7. Արդյո՞ք Օբաման կվրդովվի «Շանթի հեղափոխության» կասեցման համար – Իսկ Հայաստանում պետք է գաղտնազերծվեն ոչ միայն ԿԳԲ-ի, այլեւ ԿՀՎ-ի, Մոսադի ու այլոց ոստայնները…

8. Միջուկային հարցեր՝ ուղղված տարածաշրջանի վերաձեւմանը (Իսրայելը շտապում է խառնել հաշտությունը)… Ատոմային հայկական դիմակայություն… Արեւային էներգիան՝ այլընտրանքային եւս մեկ աղբյուր…

9. Ցավոտ կետեր. Ոսկեգործություն. մեզ պետք է ոչ թե ծավալային, այլ՝ ուրույն խաղ – Հայաստանը հնարավորություններն ունի միջազգային ավելի բարձր դասում լինելու՝ քան Թուրքիան…

10. Հայկական խոհանոց – Սիսեռով ու դդումով ճաշ… Շաբաթվա մարզական հեւքից… Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը (www.hayary.org) տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Գնեցե՛ք եւ կարդացե՛ք «Լուսանցք» – բաժանորդագրության համար դիմել…

Վտանգ. պղծության ալիքը դեռ շարժվում է դեպի Հայաստան.- սոցքարտերով համարակալված եւ բիոքարտերով վերահսկվողհայությանը գենդերապղծելով տանում են չիպավորման՝ մարդ – ռոբոտների ստրկական համակարգ՝ հանուն համաշխարհային գաղտնի կառավարության…

Ամերիկականադա«հայ», այսպես կոչված մտավորականների բաց նամակից հետո, որում նրանք իրենց «պապա» Բարաք Օբամայի հրահանգով կոչ էին արել Հայաստանի նորմալ հայերի հետ հավասար իրավունքներ տալ համասեռականներին, հաջորդում է մի նոր լուր: Մեր հանրությունը շարունակում է ահազանգել. ՀՀ բոլոր գրանտակեր հ/կ-ները (գուցեեւ՝ այլոք) պատրաստվում են «իրավապաշտպանին» վայել ձեւերով դիմավորել մի քանի տասնյակ գենդերների, որոնք ժամանում են Հայաստան, բայց իհարկե զբոսաշրջիկի թղթերով: Դրանք հիմնականում ԱՄՆից եւ Կանադայից են: Այս երկրները դեռ չեն հանգստանում, քանի որ ոչ մի կերպ չեն կարողանում սեռախեղ ու մարմնի տարբեր մասերից հիվանդ զանգվածների իրավունքները ավելացնել Հայաստանում:

Այդ եկողները եւս «հայ» են կոչվում, տուրիստ-գենդերները Երեւանում փորձելու են կազմակերպել գեյ-շքերթ: Նրանք կարծում են, թե ԱՄՆ-ի, Կանադայի կամ Արեւմուտքի այլ երկրների քաղաքացիությունն ու անձնագրերը երաշխիք կլինեն, որպեսզի Հայաստանի ոստիկանները չխանգարեն, ավելին՝ օժանդակեն իրենց, որ «ժողովրդաբար» ու «միջազգայնորեն» եւ ապազգայնորեն պայքարելու պատրաստ «հայերը» արդարացիորեն զայրացած հայաստանցիների կողմից բռնությունների չենթարկվեն:

Սա հետեւանքն է այն ապաշնորհության, որ դրսեւորում է ՀՀ պետական ու քաղաքական ոլորտների պատասխանատուների մեծ մասը: Որոնք օրենքների տեսքի են բերում Հայաստան թափանցած ամենատարբեր խեղվածների՝ աղանդավորականների, համասեռականների ու գենդերային աղբի տակ թաքնված այլերի:

Երբ գործիչը պարզապես խաղալիք է եւ խաղում է կամ իշխանություն կամ ընդդիմություն, այս վտանգները միշտ հետեւում են մեզ: Հատկապես, որ այդ գործերի համար պետությունը ստանում է դրամաշնորհներ, որոնց մի մասը հստակ որպես կաշառք է հատկացվում եւ միջազգային հեռատես աչքերը «չեն նկատում», թե ինչպես են ոմանք դա լափում:

Continue reading

«Գենդերային» օրենքը՝ ապազգային թակարդ – հայությանը փորձում են շեղել արարչածին ուղուց՝ վերացնելով արական ուիգական բնական սեռերը, ստեղծելով անսեռ կամ բազմասեռ հիվանդ, չդիմադրող ու վերահսկելի հանրություն…

Անբարո օրենքների ու մարդապիղծ իրավունքների հայաստանյան «հենակետերը» լավ են սերտել միջազգային դավադիր դասերը (փողին «մուննաթ»), այն է՝ հրատապ հավաքվել ու հրապարակավ գոռգոռալ, երբեմն անչափ բարձր, նաեւ հայցել օգնություն՝ դա կատարելով աղիողորմ ճիչերով: Եթե չօգնեց՝ նետվել ազգային ու բարոյական հայերի մեջ, եւ ինքնամոռաց ծեծվել, այնքան՝ մինչեւ վնասները ակնհայտ լինենԵվ այլեւս հեշտ կլինի մեղադրել հայությանը՝ այլյատյացության, նաեւ տարաբնույթ մոլեռանդներին չհարգելու մեջ:

Սա բացահայտ մազոխիզմ է, որ հաճախ սադոմազոխիզմի է վերածվում, երբ միջազգային մակարդակի տերերը Հայաստանի անմակարդակ մանկլավիկների հետ միասին են հանդես գալիս:

Վերջերս ԱԺ-ում «գենդերի» նախագծի շուրջ քննարկումներն արդեն թեժ անցան, քանզի «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների ու հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագծի որոշ դրույթներ հանրության շրջանում այլեւս ընկալվում են որպես համասեռականությանը եւ ընդհանրապես պղծությանը նպաստող դրույթներ:

Այդ օրենքի համահեղինակներից մեկը՝ ՕԵԿ պատգամավոր Հեղինե Բիշարյանն առաջարկեց վիճարկելի «գենդեր» բառի փոխարեն օգտագործել «սեռ» բառը, որպեսզի հասարակության շրջանում բազմակարծությունների առիթ չլինի: Բայց այլ առաջարկ եւս եղավ՝ «Կանանց եւ տղամարդկանց իրավահավասարություն»՝ «գենդեր» բառի փոխարեն. առաջարկողները ԲՀԿ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը եւ Էլինար Վարդանյանն էին:

Օրենքի այս նախագծի շուրջ տարաձայնությունները շատ են, քանի որ պատգամավորների մեծ մասը հանրային աղմուկից հետո հասկացավ, թե ինչ թաքնված վտանգներ կան օրենքի եւ՛ տողերում եւ՛ տողատակերում:

Continue reading

Ռիսկն ավելի մեծ է, քան օգուտը – կենսաթոշակային քաղաքականության խաբուսիկ եւ փոփոխական հեռանկարը… Հայկական թոշակների ոչ հայկական կառավարիչները…

2014թ. հունվարի 1-ից շուրջ 260 հազ. ՀՀ քաղաքացիներ կսկսեն սեփական աշխատավարձից եւս մեկ մասհանում անել, այս անգամ՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին: Նրանք այն քաղաքացիներն են, ովքեր ծնվել են 1974թ. եւ դրանից հետո ու նաեւ աշխատում են:

Այս համակարգի մասին երկու տեսակետ կա. լավատեսները մտածում են, որ կենսաթոշակային տարիքի անցնելուց հետո կսկսեն ապրել եվրոպական այսօրվա տատիկ-պապիկների պես, ովքեր հանգիստ վայելում են ծերությունը՝ այս ու այն երկիր ճամփորդելով: Հոռետեսները վստահ են, որ տարիների ընթացքում կուտակված գումարներն ի վերջո փոշիանալու են: Կա մեկ այլ խումբ էլ, նրանք իրատեսներն են, ովքեր համոզված են, որ այս գործընթացի ռիսկն ավելի մեծ է լինելու, քան օգուտը: Ես ինձ դասում եմ իրատեսների շարքին ու կփորձեմ բացատրել, թե ինչ ռիսկերի մասին է խոսքը:

Նախ ասեմ, թե ինչքան է հարկվելու աշխատավարձից եւ տրվելու կենսաթոշակայինին: Եթե աշխատավարձը չի գերազանցում 500 հազ. դրամը, ապա կուտակային կենսաթոշակային համակարգին է տրվելու աշխատավարձի 5%-ը: Պետությունը քաղաքացու կենսաթոշակային հաշվին է փոխանցելու եւս 5%-ի չափով գումար: Օրինակ, եթե աշխատավարձը 120 հազ. դրամ է, քաղաքացուց հարկվելու է 6 հազ. դրամ, եւ եւս 6 հազ. փոխանցելու է պետությունը:

Եթե քաղաքացու աշխատավարձը գերազանցում է 500 հազ. դրամը, ապա յուրաքանչյուր ամիս պետությունը նրա հաշվին կփոխանցի 25 հազ. դրամ, իսկ քաղաքացին կհարկվի այնքան, մինչեւ իր եւ պետության կուտակումը կազմի աշխատավարձի 10%-ը: Եթե աշխատավարձն ամսական 650 հազ. դրամ է, ապա պետությունը կփոխանցի 25 հազ. դրամ, իսկ քաղաքացին՝ 40 հազ.: Այդպիսով քաղաքացու անհատական կենսաթոշակային հաշվում կկուտակվի 65 հազ. դրամ, ինչն էլ նրա աշխատավարձի 10%-ն է:

Continue reading

Ներքին համաձայնության հոտը – քաղաքապետարանն ու փոխադրողները անցնում են հարձակման… Վաչե Գաբրիելյանը վարչապետի հարցազրույցներից տեղյակ չէ՞… Առաջին տիկինը՝ ընդդեմ անպտղության… Նկարազարդվեցին մայրաքաղաքի բազմաթիվ բակեր…

Ներքին համաձայնության հոտը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտնեց, որ մինչեւ հստակ հաշվարկներ չկատարվեն ու վերջնական համաձայնության չգան, գծատերերը չեն բարձրացնի տրանսպորտի սպասարկման սակագինը: Վստահեցրեց, որ հանձնաժողովը շարունակում է զբաղվել բոլոր հարցերով: Այս հայտարարությունից հետո փոխադրողներն էլ հայտնեցին, թե պատրաստ են վաճառել երթուղիները: ՀՀ փոխադրողների միության նախագահը տրամադրում է 4, 17 եւ 30 համարի երթուղիներից մեկը՝ «Ժառանգություն» խմբակցության փորձագետ Արման Մուշեղյանին, ում ֆ/բ գրառումը ասում է, որ «եթե կա 100 դրամով երթուղի սպասարկել հրաժարվող գծատեր, ինքը պատրաստ է դա իրականացնել եւ գնել գծատիրոջ ամբողջ գույքը»:

Ընդդիմադիր փորձագետի համար անակնկալ չէր փոխադրողների նման արձագանքը, բայց չի շտապում ընդունել առաջարկը: Պիտի հաշվարկներ անի: Մի՞թե առանց հաշվարկների էր խոսել տնտեսագետը: 30 եւ 67 երթուղիները սպասարկող «Արշակյան եղբայներ» ՍՊԸ տնօրեն Աշոտ Արշակյանը եւս դեմ չէ, որ հայտնվեն մարդիկ, որ պատրաստ են գնել «ակնհայտ վնասաբեր այս բիզնեսը, եւ նա էլ իր երթուղայինները կտրամադրի, բայց զգուշացնում է. եթե ապառիկ Է ձեռք բերելու, ի վերջո, նա էլ է 1 տարի հետո նույն պրոբլեմի առաջ կանգնելու»: Փոխադրողը հաշվարկել է, որ իրենց երթուղիներում 1 ուղեւորի սակագինը «Բոգդան» մակնիշի ավտոբուսներով կազմում է մոտավորապես 267 դրամ, իսկ միկրոավտոբուսի 1 ուղեւորի փոխադրման արժեքը՝ 210 դրամ: Բոլոր փոխադրողներն էլ՝ միության նախագահի գլխավորությամբ, զգուշացնում են, եղանակը ցրտելուց հետո վիճակը հսկողությունից դուրս է գալու, իսկ անվադողեր չկան. «Վաղը եթե ձյունը դրեց, մենք կդառնանք մարդասպան, կանգնելու է ամբողջ շարժակազմը»,- ասում են նրանք:

Continue reading

Ի գիտություն Մոսկվայի. Դուք վիշապնեք, մենք՝ վիշապաքաղը – Ռուսաստանի կեղտոտ խաղերը… Հայաստանի պետական լեզուն հայոց լեզուն է (ԱԺ պատգամավոր՝ Խաչատուր Քոքոբելյան)…

* * *

ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյան

Հայաստանում ռուսերենին հատուկ կարգավիճակ տալու՝ ռուս պաշտոնյաների շեշտադրումները ստորացուցիչ են…

Որեւիցե մեկը, մասնավորաբար ես, որեւիցե խնդիր չունեմ ռուսաց լեզվի կամ ռուսաց մշակույթի դեմ, բայց ինչպես ռուսաց լեզուն, այնպես էլ այլ օտար լեզուները ՀՀ տարածքում համարվում են օտար: Հայերենը Սահմանադրությամբ ամրագրված լեզու է, եւ մյուս լեզուների նկատմամբ մենք պետք է ունենանք նույն հարգալից վերաբերմունքը, այլ ոչ թե առանձնացված, առանձնահատուկ կերպով մոտեցում ունենանք ինչ-որ լեզվին…

Ես ստորացուցիչ եմ համարում, … երբ այլ պետական չինովնիկների թվում է, որ իրենք կարող են իրենց իրավունք վերապահել եւ նմանատիպ բարձրագոչ ճառերով հանդես գալ: Կապ չունի, թե որ երկիրն են նրանք ներկայացնում:

Նրանք պետք է գիտակցեն, որ գործ ունեն անկախ Հայաստանի հետ, որի պետական լեզուն հայոց լեզուն է…

Եթե խոսվում է, որ պետք է ռուսերենը գերակա լեզու համարվի, ապա այդ նույն տրամաբանության մեջ պետք է ՀԱՊԿ-ի անդամ երկրներում, այդ թվում Բելառուսում եւ մյուս երկրներում նմանատիպ վերաբերմունք լինի հայերենի նկատմամբ, ինչը, ցավոք սրտի, չկա: Այնպես որ, այդ կայսերապաշտական մոտեցումներով առաջնորդվելու ժամանակները մնացել են անցած դարում, եւ նրանք, ովքեր չեն գիտակցում, ստիպված կլինեն գիտակցել…

Բոլոր պետությունների պետական չինովնիկները պարտավոր են պետական շահով առաջնորդվել, բայց ես խոսում եմ մեր պետական այն չինովնիկների մասին, որոնք երբեմն մոռանում են, որ իրենք ՀՀ պետական չինովնիկներ են եւ փորձում են դուր գալ օտարներին ավելի շատ, քան մեր պետության շահն է պահանջում

Continue reading

Արեւմուտքի եւ Հյուսիսի կամ՝ Եվրոպայի ու Եվրասիայի խաչմերուկում… 2 տարվա ընդմիջումից հետո Վիեննայում կայացավ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը…

Մեր հանրության չեզոք շերտերը չեն հասկանում այն աղմուկը, երբ մի համաշխարհային բեւեռի դեմ  (գուցե նաեւ ճշմարիտ) արտահայտվող ուժերը դիմում են մյուս համաշխարհային բեւեռին, եւ ստացվում է մի կողմն իր տերերով մյուս կողմի տերերի դեմ է պայքարումՍա լինում է հենց այդ տերերի՛ պայքարը Հայաստանում, ոչ թե՛ հայության:

* * *

Ռուսաստանյան զլմ-ները, Մաքսային միությանը միանալու՝ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո մի լավ գովաբանեցին, թե Հայաստանն ապացուցեց, որ Ռուսաստանի բարեկամն է եւ միշտ կատարում է իր ռազմավարական պարտավորությունները: Նաեւ նշեցին, թե այդ հայտարարությունը արվեց այն բանից հետո, երբ ռուսական զանգվածային ոչնչացման զենք վաճառվեց Ադրբեջանին: Եվ ստացվում է՝ Հայաստանը միշտ էլ ցույց է տալիս բարեկամական երկրի եւ հավատարիմ գործընկերոջ գործելաոճ, սակայն ոչ միշտ է համարժեք վերաբերմունքի արժանանում: Ավելին՝ հաճախ դեռ հակառակ վերաբերմունք է տեսնում:

Իսկ վերջերս Մոսկվան վերստին սկսեց սադրանքների լեզվով խոսել գործընկեր Հայաստանի հետ, անգամ դեպի Եվրասիամիությունթե Եվրամիություն կողմնորոշման ընտրության հարցերն աշխուժացան: Ռուսական 1-ին ալիքի կիրակնօրյա հաղորդումներից մեկի ժամանակ նույնիսկ սկանդալային հայտարարություն է հնչել. եթեր է հեռարձակվել մի ռեպորտաժ, որը վերաբերում էր Մաքսայինի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին. թե Մինսկում վերջերս կայացած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ ՄՄ անդամ երկրների առաջնորդները, քննարկելով ՄՄ-ին ՀՀ անդամակցության ցանկությունը, պատասխանել են, որ «առաջիկայում Հայաստանի ձգտումներն այդպես էլ ցանկություն կմնան՝ Ադրբեջանի հետ չլուծված տարածքային վեճի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով»: Չնայած ռեպորտաժը պատրաստել եւ հաղորդումը վարել է ծագումով ադրբեջանցի Իրադա Զեյնալովան, որը 1-ին ալիքում տեղեկատվական ծրագրերի տնօրենն է, սակայն այսօրինակ հաղորդումները հենց այնպես եթեր չեն հեռարձակվում: Եթե հաշվի առնենք նաեւ ՌԴ նախագահ Վլադիրմիր Պուտինի կտրուկ քայլերը, ապա ռուսական ադրբեջանուհու հաղորդումը իսկը պուտինյան ոճով էր:

Continue reading

Արդյո՞ք Օբաման կվրդովվի «Շանթի հեղափոխության» կասեցման համար – Իսկ Հայաստանում պետք է գաղտնազերծվեն ոչ միայն ԿԳԲ-ի, այլեւ ԿՀՎ-ի, Մոսադի ու այլոց ոստայնները…

Հայկական վերջին «հեղափոխության» կազմակերպիչ Շանթ Հարությունյանի գործով Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանը որոշեց բավարարել վարույթը իրականացնող մարմնի միջնորդությունը եւ 2 ամսով նրան տեղափոխել հոգեբուժարան՝ ստացիոնար փորձաքննության ենթարկելու: ԱԱԾ մեկուսարանից էլ տեղափոխեցին Նուբարաշենի հոգեբուժարան:

Դատապաշտպան Ինեսա Պետրոսյանն ասել է, որ իր պաշտպանյալը հանդես է եկել առարկությամբ, որ ինքը հոգեկան խնդիրներ չունի, եւ վարույթ իրականացնող մարմինը հիմք է ընդունել 2008թ. մարտի 1-ի իրադարձություններից հետո կայացրած որոշումը, ըստ որի՝ իր պաշտպանյալը ճանաչվել էր անմեղսունակ եւ չէր դատապարտվել «Մարտի 1-ի» քր.գործով: Ինչպես նման դեպքերում է լինում, դատարանի մոտ էր ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարին, ով նիստից հետո մեղադրյալին տանող մեքենայի հետեւից բացականչեց՝ «Ազատություն»: Սա արդեն «հեղափոխական նոր արարողակարգի» պարտադիր մաս է:

Իսկ մինչ այդ, բողոքողները բարձրաձայնում էին, թե «Շանթը հոգեկան հիվանդ չէ»: Իհարկե ժողովրդի անունից միշտ հանդես եկողները նաեւ «փաստացի» տոկոսներ էին բացականչում, ինչպես «Ժառանգության» անդամ Անահիտ Բախշյանը. «Եթե Շանթը հոգեկան հիվանդ է, ուրեմն՝ մեր հասարակության  95%-ն էլ հոգեկան հիվանդ է, եւ քանի որ 95%-ին չեն կարողանում հոգեբուժարան տանել, որոշել են Շանթին հոգեբուժարան տանել»:

Արդեն դադարում ենք զարմանալ, որ «95%-ով ՀՀ նախագահ ընտրված»Րաֆֆի Հովհաննիսյանի թիմակիցները, Հայաստանի ժողովրդի «95%-ին» Ազատության հրապարակ բերած (չմոռանանք նշել, որ Սփյուռքի «95%-ը» եւս եկել էր) «Ժառանգության» անդամները, թե՛ Հայաստանում, թե՛ օտար երկրներում (աշխարհի գրեթե «95%-ում») կարող են ասել «95%-ով» ստույգ թվեր, բայց որ միայն իրե՛նց է հայտնի

Continue reading

Միջուկային հարցեր՝ ուղղված տարածաշրջանի վերաձեւմանը (Իսրայելը շտապում է խառնել հաշտությունը)… Ատոմային հայկական դիմակայություն… Արեւային էներգիան՝ այլընտրանքային եւս մեկ աղբյուր…

Միջուկային հարցեր՝ ուղղված տարածաշրջանի վերաձեւմանը

Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության կարելի Է հասնել Ժնեւում կայանալիք «վեցնյակի» ու Իրանի հետ բանակցությունների ընթացքում: ԱՄՆ-ն հույս ունի ԻԻՀ հետ համաձայնության հասնել նոյեմբերի 20-21-ին՝ բանակցությունների հաջորդ փուլում: Միջազգային զլմ-ները՝ հղում կատարելով ԱՄՆ վարչակազմի ներկայացուցչի հայտարարությանը, նշում են, որ Վաշինգտոնը փորձելու է «շատ ծանրաբեռնված աշխատել եկող շաբաթ», բայց հայտնի չէ, կհաջողվի՞ արդյոք համաձայնության գալ, ինչն այսօր ավելի հավանական է թվում, քան նախկինում էր: Հիշեցնենք, որ նախորդ բանակցությունների ժամանակ չէր հաջողվել վերջնական համաձայնության հասնել Իրանի միջուկային ծրագրի դադարեցման հարցում:

Իսրայելի վարչապետին զայրացրել է Իրանի միջուկային գործունեության կապակցությամբ ՄԱԳԱՏԵ-ի զեկույցը: Միջուկային հարցի կարգավորման համար Թեհրանի կառուցողական դիվանագիտության պատճառով անելանելի վիճակի մատնված Իսրայելի վարչապետը Իրանի միջուկային գործունեության մասին ՄԱԳԱՏԵ-ի զեկույցը անարժեք է համարել: Ըստ Բենյամին Նեթանյահուի, հարցն այն չէ, թե Իրանի միջուկային աշխատանքները չեն ծավալվել, «կարեւորը դրանց դադարեցվելն է, եւ շրջափակումները շարունակելով պիտի խստացնել Իրանի դեմ ճնշումները»: Իսրայելի վարչապետն այնպես է խոսում Իրանի միջուկային խաղաղանպատակ աշխատանքների դադարեցման անհրաժեշտության մասին, կարծես իր ատոմային ծրագրերը լուրջ սպառնալիք չեն համաշխարհային անվտանգության համար:

Continue reading

Ցավոտ կետեր. Ոսկեգործություն. մեզ պետք է ոչ թե ծավալային, այլ՝ ուրույն խաղ – Հայաստանը հնարավորություններն ունի միջազգային ավելի բարձր դասում լինելու՝ քան Թուրքիան…

Սկիզբը՝ թիվ  36, 37-ում

ՀՀ-ն ուզի, թե ոչ, բայց միջազգային որեւէ շուկա մուտք գործելուց առաջ պիտի ուսումնասիրի, թե այդ շուկայում ինչ է անում Թուրքիան, որովհետեւ սա միջազգային բոլոր մակարդակներում ընդդեմ Հայաստանի է քաղաքականապես ծառայեցնում տնտեսական ամենաաննշան լծակներն անգամ (այս եւ ստորեւ ներկայացվողի մասին խոսել եմ նաեւ «Հայաստանի Հանրապետություն»-ում): Ու քանի որ խնդրո առարկան ոսկեգործության ոլորտն է, հարկ է ուսումնասիրել թուրքական այդ ոլորտային շուկան՝ հասկանալու դրա ուժեղ ու թույլ կողմերը՝ մեր անելիքները հստակեցնելու նկատառումով:

Այս առումով ՀՀ-ն, որ ուզում է ոսկեգործության միջազգային շուկայում տեղ զբաղեցնել եւ վստահ է, որ հեռանկարներ ունի, ուսումնասիրե՞լ է թուրքական շուկան: Համենայնդեպս, պատկան մարմինը՝ էկոնոմիկայի նախարարությունը, վստահեցնում է, որ ուսումնասիրված են ոչ միայն թուրքական, այլեւ հնդկական, ռուսական, ուկրաինական եւ այլ շուկաներ, եւ նաեւ այդ ամենը հաշվի առնելով է կազմվել մեր ոսկեգործության զարգացման ռազմավարությունն ու գործողությունների ծրագիրը:

Հիմա, ըստ այդմ, ի՞նչ տեղ ունի Թուրքիան ոսկեգործության շուկայում: Սա 1993թ. ազատականացրել է թանկարժեք մետաղների ներմուծումը: Երկու տարի անց Ստամբուլում ստեղծել է ոսկու առեւտրի բորսա: Պետության մասնակցությամբ ներդրվում է առեւտրային բանկերի կողմից ոլորտի մասնակիցների հումքի ձեռքբերումը եւ արտադրանքի վաճառքը ֆինանսավորող համակարգ: Պետությունը ֆինանսական մեծ աջակցություն է սկսել հատկացնել Ստամբուլի ոսկեգործության միջազգային ցուցահանդեսի կազմակերպման համար: Պետական աջակցությամբ ստեղծվել են ոլորտային կառույցներ, ինչպես նաեւ բացվել է Ոսկու համաշխարհային խորհրդի Թուրքիայի գրասենյակը (1994թ.): Ստամբուլում պետությունը սկսել է կառուցել ոլորտի արժեշղթան միավորող մեծ համալիր 180 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ (1998թ.): Մասնավորապես, 7 հարկանի 128 հազ. քմ տարածքով նորաստեղծ ընդհանուր վաճառատեղին պետք է միավորեր արտադրության եւ վաճառքի օղակները: Տարածքում կառուցվել են նաեւ հինգաստղանի հյուրանոց եւ ժամանցի այլ ենթակառուցվածքներ: 2002թ. Ստամբուլում ստեղծվել է ոսկու զտարկման գործարան: Պետությունը կանաչ լույս է վառել ոսկու հանքարդյունահանման համար: 2006թ. ավարտվել է Ստամբուլում կառուցվող ոլորտի արժեշղթան միավորող համալիրի շինարարությունը, եւ այն գործարկվել է: Պետական հովանու ներքո ստեղծվել է Թուրքիայի թանկարժեք մետաղների եւ ոսկեգործության արտահանողների ասոցիացիան: Սրա կողմից արտահանողներին տրված բազմատեսակ աջակցությունը ներառել է գիտահետազոտական աշխատանքների, միջազգային ցուցահանդեսների մասնակցության, առաջմղման նյութերի հրապարակման եւ այլ միջոցառումների համաֆինանսավորում: Պետության մասնակցությամբ նաեւ ներմուծողներին ու արտահանողներին արտոնյալ ֆինանսավորում տրամադրող բանկերը (Exim Banks) զգալի ֆինանսավորում են հատկացրել ոլորտի մասնակիցներին: Պետական համալսարաններում եւ միջին մասնագիտական հաստատություններում բացվել եւ զարգանում են ոսկեգործության դիզայնի բաժիններ:

Continue reading

Հայկական խոհանոց – Սիսեռով ու դդումով ճաշ… Շաբաթվա մարզական հեւքից… Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը (www.hayary.org) տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Գնեցե՛ք եւ կարդացե՛ք «Լուսանցք» – բաժանորդագրության համար դիմել…

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

– Սիսեռով ու դդումով ճաշ

* Բաղադրությունը – Նախապես՝ գոնե 6 ժամ առաջ թրջած սիսեռ – 250 գ, մանր կտրտած հորթի միս – 0.5 կգ, դդում – 400-500 գ, սոխ – 1 գլուխ, սխտոր – 4-5 պճեղ, կիտրոն – 1 հատ, սոյայի սոուս – 100 գ, չոր կանաչ ռեհան,սպիտակ պղպեղ:

* Պատրաստման եղանակը – Սիսեռն ու հորթի միսը միասին եփել: Հենց եփվի, ավելացնել սոխը, սխտորը, հետո՝ մեծ-մեծ կտորներով կտրտած դդումը: Այնուհետ հավելել սպիտակ պղպեղը, կիտրոնի հյութը, սոյայի սոուսը, ռեհանը: Եվս մեկ եռ գալուց հետո կրակի վրայից վերցնել: Անու՜շ լինի:

* * *

Շաբաթվա մարզական հեւքից –

Դոպինգ սփաներ նաեւ Հայաստանից

2014թ. ձմեռային օլիմպիական խաղերում դոպինգ սփաների շարքում կլինեն նաեւ հայաստանցի մասնագետներ: Նրանք են Անժելա Սահակյանը, Դավիթ Մոսինյանը եւ Խորեն Մանուկյանը, ովքեր Սոչիի խաղերում կմասնակցեն մարզիկ-մարզուհիների դոպինգ ստուգման գործընթացներին:

Ինչպես նշել է ՀԱՕԿ-ի հակադոպինգային բաժնի գլխավոր մասնագետ Արեգ Հովհաննիսյանը, ով վերջերս մասնակցել է դոպինգի դեմ պայքարի համաշխարհային գործակալության վեհաժողովին, ՅՈւՆԵՍԿՕ-ն այդ բնագավառում Հայաստանին լավագույնն է ճանաչել նոր զարգացող երկրների մեջ: Ընդհանուր առմամբ դոպինգի դեմ պայքարում աշխարհում թիվ 1 երկիրը Ճապոնիան է, որի մարզիկները վերջին 10 տարում չեն որակազրկվել դոպինգ օգտագործելու համար:

Continue reading

,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 300-ի հոդվածները

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր  խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան – http://www.hayary.org/wph/?p=2223 

1. Հայն արիադավան է.- Հայկական ազգայնականության հոգեւոր – քաղաքական բնականությունը – Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

2. Մոսկվան պատերազմ-պատերազմ է խաղում – Վաշինգտոնն էլ հայ «պահանջատեր» ուժերին է խաղացնում… Իսկ հայ արիները պնդում են հայկական պետությունների վերամիավորման հարցը…

3. Հայ արիները պահանջում են.- Կա՛մ իսկապես կունենանք ռազմավարական գործընկերներ, կա՛մ Հայաստանը պետք է փոխի իր աշխարհա-քաղաքական կողմնորոշումը (Մոսկվայի հիվանդագին խաղերը)…

4. Գործընթացը խափանելու փորձ (Անկարան Կիպրոսի մերժումով հարվածում է նաեւ Արցախին…) – Թուրքիայի հարեւանները կարծես հերթով զգուշանում են Անկարայի ձգտումները հասկանալով…

5. Վտանգ. իսկ թաքնվել նորից հնարավոր չի լինի – Դերսիմի եւ ծպտյալ հայերի թեման հանգիստ չի տալիս… Արցախում հայ մարտիկները կոտրեցին թուրք-ադրբեջանական պատերը…

6. Հավաք՝ ոչ արտահերթի համար… Վերահսկիչ պաշտոն, որ կարելի էր բաժանել… «ՀՀՇ բրենդ­ը» կռվախնձոր… Կոռուպցիան նվազել է՝ առանց կատակի… Չծառայողը… չի վերադառնում… Էլ կաղ ու թոփալ, էլ քաչալ շուն… Կանանց ու սփյուռքին՝ ուղիղ բանակ… Ընդդիմադիրներն էլ՝ բանից անտեղյակ…

7. Եվրոպահայության հատվածական հակասությունները… Հայաստանը պետք է պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը… Հայագիտությունը՝ դեպի ապագայի Հայաստան… Հայ-ռուսական տուրիզմը՝ երկկողմ քաղաքականությանը հակասող… Եվրասիական միգրացիոն քաղաքականությունը…

8. Ցավոտ կետեր – Ոսկեգործություն. մեզ պետք է ոչ թե ծավալային, այլ՝ ուրույն խաղ… Ոսկու պաշարներ շատ ակտիվորեն կուտակում են Ռուսաստանը, Թայլանդը, Մեքսիկան եւ այլն…

9. Հայկական խոհանոց – Տավարի լյարդը՝ ռեհանով ու նռան օշարակով… Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը (www.hayary.org) տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» շաբաթաթերթ…

Հայն արիադավան է.- Հայկական ազգայնականության հոգեւոր – քաղաքական բնականությունը – Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

* Հայ ազգայնականության քաղաքական եւ հանրային դրսեւորումները

Հայ քաղաքական եւ հանրային-հասարակական ասպարեզներում ազգայնականության (նացիոնալիզմ) եւ ազգայնամոլության (շովինիզմ) շփոթը ինչպես չիմացության, այնպես էլ նպատակայնորեն վարկաբեկման տանելու հետեւանք է: Առաջինն ուղղելի է, ինչը մեր գործունեության զանգվածայնացման ու ժամանակի հետ է առնչվում, երկրորդը՝ դիմակայելու եւ դիմազրկելու հարվածներ պիտի ստանա ամենուր:

Ազգայնականությունը ազգի ինքնագիտակցության եւ արժանապատվության քաղաքական մարմնավորումն է, ինչպեսեւ՝ արտաքին ինքնապաշտպանության պատվար թաղանթը: Ազգերը բնորոշվում են ինքնատիպությամբ եւ մշտապես ձգտում են տեր լինել իրենց ճակատագրին՝ ի վերուստ տրված ազգային առանձնահատկություններն ու հայրենի հող-բնօրրանը չկորցնելու համար: Յուրաքանչյուր տեսակ բնականորեն հզոր է իր հայրենիքում, եւ ավանդականությունն ու պահպանողականությունը ազգի որակի, աստվածահաս բնապաշտական հավատի ու արժեհամակարգային այլ առումներով, ինչպեսեւ բնատուր տարածքի նկատմամբ՝ ազգայնականի գերխնդիրն է: Սա միշտ առօրյա է դարձնում հողահավաքի ու ազգահավաքի վերջնական ծրագիրը:

Հայ ազգայնականի մտքում եւ հոգում Հայաստանն է հայի հայրենիքը եւ այն միայն հայերի հայրենիքն է: Այլ հայաստանաբնակ ազգերի ու հանրույթների համար Հայաստանը կարող է լինել միայն բնակատեղի, պետություն, որը կպաշտպանի նաեւ նրանց իրավունքները: Նրանք էլ կստանձնեն պարտավորություններ հայկական պետության նկատմամբ: Իսկ հայկական պետականությունը բնույթով ու էությամբ պիտի հայկական լինի՝ ծառայելով համայն հայության շահերին աշխարհի բոլոր հատվածներում:

Հայաստանն ազգայնական հայի համար Հայկական լեռնաշխարհն է իր շրջակա հայապատկան տարածքներով: Այստեղ հայոց պետություն պետք է ստեղծել բացառապես հայկական կեցակարգով, օրենքներով ու նպատակներով պայմանավորված: Սա հնարավոր է իրականացնել ազգային բոլոր բնորոշիչների անաղարտությունը, մարդկային եւ ազգային ինքնությունը պահպանելով եւ դրանցով առաջնորդվելով: Ազգայնականությունն այն քաղաքական պատվարն է, որին բախվելով ջարդուփշուր են լինում օտար հայակուլ գաղափարները՝ ինչպես արտաքին ուղղությունից ներթափանցող, այնպես էլ ներքին ասպարեզում դավադրված (օտարասիրական, մարդատյաց ու ազգատյաց):

Եվ օտարն ու օտարամոլ հայ քաղաքական ու հանրային ոլորտներում լծվել են ազգայնականության նորովի վարկաբեկմանը: Ներկայիս Հայաստանի Հանրապետությունն ըստ գործող Սահմանադրության ազգային պետություն է հռչակված, սակայն իրականում, ըստ իր անվան եւ օրենքների էությամբ պայմանավորված՝ բացառապես հանրային պետություն է, որտեղ ազգայինը ստորադասված է ամենուր: Այլ կերպ հնարավոր էլ չէ նման պետա-իրավական կարգերում, քանզի միջազգային օրենքն ու կեցակարգը, մարդկային ու ազգային (իրականում՝ հակամարդկային ու հակազգային) պատկերացումները ճնշիչ լծակներ ունեն ազգային արժեքների ու ընդհանուր համակարգի նկատմամբ: Մինչդեռ պիտի հակառակը լիներ:

Եվ ազգայնականության նույնացումը ազգայնամոլության հետ՝ օրվա ժողովրդավարների գերխնդիրն է: Անգամ ազգային-ժողովրդավարական քաղաքական հիբրիդը մտցրեցին այս ոլորտ: Բառախաղը այնուամենայնիվ դեռ ազդեցություն գործում է: Մինչդեռ պետք է իմանալ, որ երկու տարբեր համակարգերի պատվաստումը փչացնում եւ անպտուղ է դարձնում երկուսն էլ:

Continue reading

Մոսկվան պատերազմ-պատերազմ է խաղում – Վաշինգտոնն էլ հայ «պահանջատեր» ուժերին է խաղացնում… Իսկ հայ արիները պնդում են հայկական պետությունների վերամիավորման հարցը…

Ի՞նչ է խնդրում Րաֆֆին, որ աստված չի կողմնորոշվում

«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը ՀՀ արտաքին գործերի նախարար եղած ժամանակ (Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք) ասել էր. «Մինչ օրս գոյություն ունի միայն մեկ փաստաթուղթ, փառք Աստծո, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ­է»…

Այսօր նույն Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած «Ժառանգության» ԱԺ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը խոսում է ոչ միայն Արցախի անկախության ճանաչման կամ Արցախի՝ Հայաստանին վերամիավորվելու մասին, այլեւ՝ Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկիայի հողերն է պահանջում:

Դիտարկելով այս երկու «տեսությունները»՝ հանգում ենք այն մտքին, որ հայրենազրկողից մինչեւ հայրենատեր դառնալը անհրաժեշտ է ունենալ առնվազն ամերիկյան «դաբրո»:

Չէ, պահանջատեր լինելը հայի համար ճի՛շտ է ու արդա՛ր, բայց պահանջատեր խաղալը  …. է: Որովհետեւ եթե կա պատվեր, ապա կա Հայաստանի գլխին կախվող հեռահար վտանգ:

Իսկ պահանջատեր լինելու համար Րաֆֆի Հովհաննիսյանի բախտը չբերեց, «գյուղից մարդ կար»՝ Հերմինե Նաղդալյանն էր…

Հայ արիները պնդում են վերամիավորման հարցը

Քաղաքական ուժերից հայ ազգայնականության կարծիքը այս հարցում մնում է նույնը, ինչը ժամանակին բարձրաձայնեց Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը. «Արցախի խնդիրը կլուծվի միայն Հայաստանի հետ վերամիավորման որոշման կատարմամբ, ինչը փաստ դառնալով՝ հետզհետե կհանգստացնի բոլորին: Իսկ Ադրբեջանը անգամ անկախ Արցախին չի ճանաչելու եւ Բաքվի կամ Անկարայի կարծիքը արդեն կարեւոր չէ»: Կա տեսակետ էլ, որ պետք է Արցախի անկախությունը ճանաչել եւ նոր հանրաքվե անցկացնել՝ հայրենիքին վերամիավորելու համար:

 – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – –

Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման սառեցումը եւ բարձրագոչ ու ռազմատենչ ադրբեջանական հայտարարությունները ոչինչ չտվեցին Բաքվին, եւ հերթական նախագահական ընտրությունից հետո հերթական անգամ նախագահ դարձած Իլհամ Ալիեւը նորից համաձայնեց նստել բանակցությունների սեղանի շուրջ: Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպումը կկայանա նոյեմբերի վերջին: Երկու երկրների նախագահների հետ հանդիպումից հետո ԵԱՀԿ ՄԽ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում է, թե նախագահները հաստատել են իրենց մտադրությունը հանդիպելու՝ հստակեցնելու համար ԼՂ-ի խնդրի լուծման իրենց դիրքորոշումները եւ քննարկելու հետագա քայլերը: Համանախագահներն այս հանդիպումը նախապատրաստելուց զատ կողմերին կոչ են արել պահպանել զսպվածություն ինչպես տեղերում, այնպես էլ հրապարակային հայտարարություններում: Նշվել է, որ ռազմական գործողություններն այս պահին կհամարվեն խաղաղ գործընթացը վնասելու փորձ:

Continue reading

Հայ արիները պահանջում են.- Կա՛մ իսկապես կունենանք ռազմավարական գործընկերներ, կա՛մ Հայաստանը պետք է փոխի իր աշխարհա-քաղաքական կողմնորոշումը (Մոսկվայի հիվանդագին խաղերը)…

Հայաստանի գործերին ռուսական բացահայտ միջամտության եւ ճնշումների հետ կապված՝ Հայ Արիական Միաբանությունը այսօր հայտարարություն է տարածել: Երեկ ուշ երեկոյան «Լուսանցք»-ին, բացառիկության իրավունքով, փոխանցվեց հայտարարության տեքստը: Կարեւորելով հաղորդագրությունում արծարծվածը՝ այն տպագրում ենք առանց կրճատումների:

«Բաքվի ռազմատենչ հայտարարություններին ի պատասխան, Հայաստանի ռազմավարական գործընկեր համարվող Ռուսաստանն իր հերթին մի քանի ակնարկներ հնչեցրեց: Մեկը հնարավոր ռազմական ներխուժման մասին էր, որը բարձրաձայնել է Հայաստանում Գյումրիի 102-րդ բազայի հրամանատար Ռուզինսկին, որ եթե Ադրբեջանը պատերազմ սկսի Արցախում, ռուսական բազան կմիջամտի: Բայց հնչել է մեկ այլ հայտարարություն եւս. Չեչնիայի պատերազմից հայտնի գեներալ Շամանովը հայտնել է, թե իր դեսանտայիններով պատրաստ է մեկնել Հայաստան՝ հասարակական կարգը պաշտպանելու համար: Հայաստանը ստորագրել է ՀԱՊԿ մի համաձայնագիր, ըստ որի ՀԱՊԿ ուժերը կարող են մեր երկրում հասարակական կարգ պահպանել, ինչը վստահաբար առկա խաղաղ իրավիճակների համար չէ ասված:

Հասկանալի է՝ այդ գեներալը կատարել է իր գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինի հրահանգը, ինչը Ռուսաստանին այլեւս լկտի պետությունների շարքին է դասում: Պատերազմական գործողություններից երեւի մի քիչ ցնդած Շամանովը չի հասկանում, որ Հայաստանում հասարակական կարգը պահպանելը եւ Ադրբեջանի դեմ պատերազմելը տարբեր բաներ են: Իսկ եթե Մոսկվան այսկերպ հասկացնում է, որ հակառուսական տրամադրությունների դեպքում հնարավոր է այդ տարբերակը կիրառվի Հայաստանում, ապա չարաչար սխալվում է: Հայաստանը Վրաստան չէ, հայկական զինուժն էլ վրացականի համարժեքը չէ: Իսկ շամանովների նմաններին հայ ռազմիկները բազմիցս հանձնել են հողի ընդերքին… Եթե Մոսկվան այսպես կոչված հասարակական կարգի պահպանման համար փորձի զինուժ բերել Հայաստան, ապա ռուս-վրացական 8-օրյա պատերազմը որոշակի կկրկնվի, բայց մեկ շաբաթ անց Ռուսաստանն այլեւս Կովկասի տարածաշրջանում որեւէ տեղ չի ունենա, որովհետեւ շամանովներն ու նմանները իրենց հավերժական քունը կգտնեն հայոց հողում:

Հայ Արիական Միաբանությունը մեկ անգամ արդեն կոչ է հղել Հայաստանի իշխանություններին՝ բանակցել ՆԱՏՕ-ի կամ ամերիկյան կողմի հետ, որպեսզի մի ռազմակայան էլ այդ ռազմական դաշինքն ունենա մեր երկրում: Սա ոչ միայն հավասարակշռության համար է (նաեւ Արեւմուտքին է ձեռնտու), այլեւ՝ Հայաստանի քաղաքական կողմնորոշման հնարավոր փոփոխության հանգրվան է:

Continue reading