,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 297-ի հոդվածները

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝Արմենուհի Մելքոնյան – http://www.hayary.org/wph/?p=2223)

1. Եվրաշանտաժ կլինե՞ր, եթե ազգային մարդկանց խաղաղ «ներխուժում» կատարվեր – Իսկ եվրագրանտակերներին ձեռնտու չէ, երբ օրենքով վերահսկվելու են եվրակաշառքները…

2. Գենդերը՝ տոտալիտարիզմի՛ գործիք – գենդեր բառը երեւի կփոխարինվի հայկական սեռ բառով, բայց վտանգը չի անցնի քանզի այլ օրենքներ էլ կան հերթի դրված՝ ինչպես «Խտրականության դեմ օրենքը»…

3. Չլսեցին ու չհավատացին (ՀԱՄ առաջնորդին), եւ խորացավ հիվանդությունը –Իսկ գուցե պատվերն ա՞յլ էր այն ժամանակների – Համասաեռականությունը, առավել եւս դրանց ամուսնությունները տեղ չունեն հայության կյանում…

4. Դալայ Լաման եւ Հայ Քրմերը միեւնույն կարծիքն ունեն – Կրոնների կործանումը, Հայոց հավատադարձը եւ… անցումային Արիա-քրիստոնեությանն անցնելը… Ի վերջո վերադառնալու է Հայ Աստվածների պաշտամունքը – (Հավատի ուժը եւ անգեղների (Տորք Անգեղի) վերադարձը)…

5. Երբ Հայաստան այցելածն է բնիկ հային խորհրդատու – Իսկ բնիկ հայը Սիոնը չի սրբացնում, այլ՝ Արարատը – Եկեղացական որոշ ծառայամիտներ դեռ պնդում են, որ կրոնն է հային ստեղծել…

6. Հոգեւորական կենսաթոշակառունե՞ր… – Տրանսպորտի սակագինը կփորձեն թանկացնել ձմռանը… – Անքննարկելին – Արտագաղթի պատճառները… – Մովսիսյանի՞ն ինչ մեղու կծեց…

7. Հայաստանի շահը՝ առանց այլընտրանքի – Վիլնյուսի գագաթնաժողովից առաջ եւ եվրոպական ու ռուսական հակամարտության միջով…

8. Տայի՛ն-տայի՛ն, մի պատվոգիր էլ տղին տային… «Տղամարդկային» միջադեպ՝ Արթուր Բաղդասարյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ… ՀԱՕԿ-ը հանդես եկավ հայտարարությամբ…

9. Օդային փոխադրումների ծառայություն. ՀՀ-ն հիմա էլ երկինքն է բացում – Ազատական քաղաքականության լա՞վն է շատ, թե՞ վատը…

10. Գրողների եւ կոմպոզիտորների միությունները նոր նախագահներ ունեն, նաեւ «Հայ մտավորականների եւ մշակույթի գործիչների» խորհուրդ է ստեղծվել… Հայկական խոհանոց – Հավի կրծքամիս` նարնջով… Շաբաթվա մարզական հեւքից… ՀԱՄպաշտոնական կայքը (www.hayary.org) տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Կարդացեք եւ բաժանորդագրվեք «Լուսանցք». Բաժանորդագրության համար դիմել…

Եվրաշանտաժ կլինե՞ր, եթե ազգային մարդկանց խաղաղ «ներխուժում» կատարվեր – Իսկ եվրագրանտակերներին ձեռնտու չէ, երբ օրենքով վերահսկվելու են եվրակաշառքները…

Եվ սրա՞նք են ցանկանում իշխել աշխարհը: Սա՞ է մարդկության զարգացման «վերջին ճիչ­ը»: 

Մարմնի ո՞ր մասից է այդ ճիչը դուրս գալիս… Անկախ այն բանից, այդ մարդանմանն օտար է, թե հայ է կոչվում… (համապատասխան լուսանկարը տեսնել «Լուսանցք»-ի թերթային թողարկման մեջ)

Եվ սրանք նաեւ Հայաստանու՞մ են ցանկանում իշխել…

ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ Հայաստանը նույն եռանդով շարունակելու է իր ներդրումն ունենալ ԵԽ նպատակների առաջմղման գործում: Նախարար Նալբանդյանը նշել է, որ հայկական նախագահության ընթացքում մեկ տասնյակից ավելի կարեւոր միջոցառումներ են տեղի ունեցել եւ դրանցից առանձնացրել է ՀՀ նախագահի այցը Ստրասբուրգ, Երեւանում անցկացված «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները եւ իշխանությունների հայեցողության սահմանները ԵԽ անդամ երկրներում» խորագրով խորհրդաժողովը, ԵԽ միջմշակութային երկխոսության կրոնական հարթության հանդիպումը, Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի լիագումար նիստը, ԵԽ անդամ երկրների մայրաքաղաքների քաղաքապետերի խորհրդաժողովը, ԵԽ բարձրագույն կրթության հարցերով պատասխանատու նախարարների տարածաշրջանային հանդիպումը եւ այս օրերին ընթացող բարձրաստիճան խորհրդաժողովը:

ԵԽ գլխավոր քարտուղարն էլ բարձր է գնահատել հայկական նախագահության ծավալած գործունեությունը եւ աշխատանքները, մտքեր են փոխանակվել նաեւ ԵԽ հետագա գործունեության, իրականացվող բարեփոխումների եւ այլ հարցերի վերաբերյալ: Հիշեցնենք, որ ԵԽ գլխավոր քարտուղարը Երեւանում էր «Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության եւ անհանդուրժողականության դե­մ» բարձրաստիճան խորհրդաժողովին մասնակցելու նպատակով: Թորբյորն Յագլանդից բացի, Երեւան էին ժամանել ԵԽ, ԵԱՀԿ, ԱՊԼ ներկայացուցիչներ: Համաժողովի ժամանակ Հայաստանի Հելսինկյան ասոցիացիայի ղեկավար Միքայել Դանիելյանը բողոքի ցույց էր կազմակերպել՝ նշելով, որ նպատակն է ցույց տալ «Եվրոպայի ղեկավարներին ՀՀ-ում նման կոնֆերանսների անցկացման անթույլատրելիությունը՝ իրավապաշտպանների եւ քաղաքացիների վրա ճնշման առկայության պայմաններում», եւ համաժողովի անցկացումը որակել է «ցինիզմ»: Եվրաջատագով եւ եվրոպաներից սնվող ցուցարարները (գուցե նաեւ ներկա եվրոպացիների պատվերով) պաստառներով ներխուժել են դահլիճ ու ՀՀ ԱԳ նախարարի եւ ԵԽ գլխավոր քարտուղարի  ելույթներից հետո, դահլիճում թողնելով պաստառները, հեռացել են:

Continue reading

Գենդերը՝ տոտալիտարիզմի՛ գործիք – գենդեր բառը երեւի կփոխարինվի հայկական սեռ բառով, բայց վտանգը չի անցնի քանզի այլ օրենքներ էլ կան հերթի դրված՝ ինչպես «Խտրականության դեմ օրենքը»…

Միջազգային «ականապատված» գենդեր բառը երեւի կփոխարինվի հայկական սեռ բառով – Օրենքի վտանգը չի անցնի սակայն, քանզի այլ օրենքներ կան հերթի դրված (ինչպես՝  «Խտրականության դեմ օրենքը»), որ հենվելով այս «անմեղացած» օրենքին՝  նույն վտանգներն է բերելու… Պետք է զգոն մնալ եւ զգոն պահել ազգը…

Ընդդեմ այլասերվածության երեւանյան երթից (քաղաքապետարանի շենքի մոտից դեպի կառավարության նստավայր) հետո համացանցում առավել մեծ թափով է ծավալվում «գենդերիզացիայի» (նույն գլոբալիզացիան է՝ մարդուն միասեռության կամ անսեռության դրդելու ոլորտում) դեմ պայքարը: Ուրախալի է, որ հատկապես երիտասարդներն են պաշտպան կանգնել այնպիսի ազգային ու բարոյական արժեքների, որոնցով պահպանվում է հայ մարդը եւ ընտանիքը, եւ ըստ այդմ՝ հայոց պետականությունը: Ովքեր են կանգնած «գենդերային» օրենքների հետեւում, արդեն պարզ է բոլորին, եւ առավել բացահայտվեց օրերս, եվրադրամաշնորհներից սնվող հ/կ-ների՝ եվրոպացիների համար Երեւանում կազմակերպած բողոքի ցույցից:

«Մենք դաստիարակված մարդիկ ենք եւ չենք պատրաստվում մտնել նրանց ննջարաններ ու տեսնել, թե ինչո՞վ են զբաղված: Բայց նաեւ չենք ուզում, որ նրանք իրավունք ունենան փողոց դուրս գալու եւ այդ ամենը ցուցադրելու այն մեծամասնությանը, ովքեր զզվում են դրանից եւ հակամարդկային համարում միասեռություն­ը»: «Ո՞վ է ասում կամ ո՞ր տրամաբանությունն է հուշում, որ մենք իրենց այդ իրավունքը պետք է ապահովենք: Ինչո՞ւ շատ ավելի լուրջ ձեւով չի պաշտպանվում երեխաների սոցիալական իրավունքը, բազմազավակության իրավունքը, ինչո՞ւ մայրերին արտոնություններ չեն տրվում, բայց միասեռականներին այլոց երեխաներին որդեգրելու եւ խեղելու իրավունքներն են ամրապնդվու­մ»: Այս կարգի տեսակետներ հնչեցին «Քաղաքակրթությունների երկխոսությու­ն» համաժողովում «Ընտանիք եւ կրթություն» թեմայով քննարկման ժամանակ: Այս ամենը ի պատասխան հակադարձվեց Անգլիայի ներկայացուցչին: Համաժողովում վրդովմունք արտահայտեց նաեւ հայաստանյան պատվիրակության ղեկավար, Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Անգլիայի ներկայացուցիչ Ադրիան Պապստը, հիմնական զեկուցողներից հետո խոսք խնդրելով, սկսեց խոսել նույնասեռ ընտանիքների իրավունքների մասին, թեպետ նշեց, որ նման ընտանիքներն ընտանիք դժվար է համարել: Այնուհանդերձ, նա կոչ արեց հարգել այդ մարդկանց իրավունքները ու ինչ-ինչ արտոնությունների մասին ակնարկներ արեց:

Continue reading

Չլսեցին ու չհավատացին (ՀԱՄ առաջնորդին), եւ խորացավ հիվանդությունը –Իսկ գուցե պատվերն ա՞յլ էր այն ժամանակների – Համասաեռականությունը, առավել եւս դրանց ամուսնությունները տեղ չունեն հայության կյանում…

«Ի՞նչ եղավ համասեռամոլ պաշտոնյաների ցուցակը»,- գրեց «Ժողովուրդ»-ը Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ հարցազրույցից հետո: Նորից խոսվեց, որ սեռական սանձարձակությունները ավելի բացահայտ դրսեւորվեցին, երբ ստացան իշխանական վերնախավից ոմանց աջակցությունը:  Դեռ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք կառավարության կազմում միասեռականների առկայության մասին ցուցակներ են ուղարկվել ՀՀ նախագահին, վարչապետին եւ պաշտպանության նախարարին: Ըստ ՀԱՄ առաջնորդի, ժամանակին իր աղմկահարույց հայտարարությունը արդյունք է տվել. «Ես չուզեցի դա շոուի վերածել, որովհետեւ այն իսկապես շատ լուրջ Էր: Ես այն ժամանակ տեղեկացնում Էի, որ դա համատարած ձեր դռներն է ծեծելու, ինձ ասում էին, թե դու կատակում ես: Այն ժամանակ Կոմայգին նոր էր ձեւավորվել, ինչպես ասում են, դա Գոմայգու վերածվեց: Այդ ամենը զգուշացնում էի ու ասում, որ ես շոու չեմ ուզում: Ինձ պետք էր, որ հարցը լուծվեր: Իմ մտահոգությունն այն էր, որ դա աստիճանական չիջնի ներքեւ, եթե վերնախավում կա, ապա տրամաբանական Է, որ դա իջնում Է, եւ ամբողջ ազգը, լեզուս էլ չի պտտվում ասեմ, ապրելու է այդ կյանքով: Ու ես գոհ եմ, որ դա կասեցվեց»:

http://www.hayary.org/wph/?p=3512 – 

Ի՞նչ եղավ համասեռամոլ պաշտոնյաների ցուցակը.- Նրանք արտագաղթել են նախագահի նստավայրից

http://www.hayary.org/wph/?p=3511 

Նոր մանրամասներ՝ համասեռամոլ պաշտոնյաների ցուցակի մասին. Գառնիկ Իսագուլյանը բացում է փակագծերը

………………………………………………………………………..

Ըստ «Ժողովուրդ»-ին տված հարցազրույցի, նաեւ նշվել է, որ հիմա դա չի ծավալվում վերնախավերում, «Ռոբերտ Քոչարյանի ժամանակներն ուրիշ էին, իսկ Սերժ Սարգսյանի ժամանակներում այդ ծավալումներն այլեւս չկան: Ով կա՝ կա, չգիտեմ, դա իրենց գործն Է: Անգամ բանտում, գիտեք, կային միջոցներ, որ այդ ցուցակները տարածեի, ու ինձ բազմիցս ասել են՝ կարող ես տարածել, բայց իմ նպատակը դա չէր: Ես բավարարվեցի նրանով, որ մինչեւ իմ բանտարկվելն ուղարկեցի համապատասխան անձանց, որոնք այս երկրի ղեկավարներն էին, որոնք իրավասու էին ինչ-որ բան անել, ինձ պետք չէր նարդի խաղացողներին էլ այդ ցուցակը տալ»: Վերջում հավաստվում է, որ այս գործը հասել է մի սահմանի, որ պետք է առաջ շարժվել առանց նախկին տարիները մեջբերելու եւ այն կետից, որտեղ կա առաջընթաց եւ ավարտին հասցնելու պայմանավորվածություններ:

Continue reading

Դալայ Լաման եւ Հայ Քրմերը միեւնույն կարծիքն ունեն – Կրոնների կործանումը, Հայոց հավատադարձը եւ… անցումային Արիա-քրիստոնեությանն անցնելը… Ի վերջո վերադառնալու է Հայ Աստվածների պաշտամունքը – (Հավատի ուժը եւ անգեղների (Տորք Անգեղի) վերադարձը)…

Մի քանի միլիարդ բուդդայականների առաջնորդ Դալայ Լաման օրերս հայտարարություն է տարածել եւ, ըստ լրատվամիջոցների, «ցնցել աշխարհ­ը» իր «դարակազմիկ հայտարարությամ­բ»: Այս բարձրաստիճան հոգեւորականը մասնավորապես ասել է. «…Աշխարհի բոլոր կրոնները մեծ նշանակություն են տալիս սիրո զգացմունքին, կարեկցանքին, հանդուրժողականությանն ու ներողամտությանը եւ նպաստում են հոգեւոր արժեքների զարգացմանը: Դա միանշանակ այդպես է: Սակայն իրականությունն այսօր այնպիսին է, որ էթիկան կրոնի հետ ձուլելու այլեւս իմաստ չունի: Այնպես որ, ես ավելի ու ավելի վստահ եմ, որ եկել է ժամանակը գտնելու նոր ճանապարհ՝ հոգեւոր ու էթիկական հարցերում լուծում գտնել առանց կրոնի»:

Առանց կրոնի հոգեւոր հարցերին լուծում տալն իսկապես դարակազմիկ միտք է, բայց տիեզերաիմաստ գաղտնիքներին փոքրիշատե տիրապետող մարդն անգամ պատահաբար չէր ասի նման խոսքեր:

Բուդդայականների հոգեւոր առաջնորդն այսօր բացահայտ խոսում է այն մասին, որ նա չի տեսնում կրոնը՝ որպես ժամանակակից հասարակության հոգեւոր ու բարոյական հիմք: Այո, դա այդպես է եւ չի կարելի չհամաձայնել Դալայ Լամայի հետ: Ըստ նրա, «մարդկությունն այսօր մանկան գիտակցությունից անցնում է մեծահասակի գիտակցության եւ այլեւս չի ցանկանում «Աստծո ծառ­ա» լինել: Մարդիկ ցանկանում են լինել սեփական ճակատագրի ստեղծողը, իսկ նրանց հազար տարվա դոգմաներ են առաջարկում, որոնք այլեւս չեն համապատասխանում ոչ ժամանակին, ոչ էվոլյուցիայի­ն»:

Այս մտքերը եւս պարզ են, բայց վստահաբար ոչ պարզունակ: Գիտենք, որ Դալայ Լաման մեր ժամանակների ամենահարգված մարդկանցից մեկն է եւ սիրելի քաղաքական ու հոգուոր առաջնորդ է միլիոնավոր մարդկանց համար, ուստի համոզված ենք, որ հնչած խոսքերը կշռադատված են ու նպատակայնորեն ասված: Ընդամենը 2 տարեկանում 14-րդ Դալայ-Լամա հռչակված մանուկը այսօր հանդիսանում է Տիբեթի (Չինաստան), Մոնղոլիայի, Բուրյաթիի (Ռուսաստան) եւ բազմաթիվ այլ շրջանների բուդդայականների հոգեւոր առաջնորդը, ով 1989թ. արժանացել է Նոբելյան մրցանակի, իսկ 2006թ. ստացել է ԱՄՆ Կոնգրեսի Ոսկե մեդալ:

Կրոնների ճգնաժամի մասին հայտարարել է նաեւ Հայ Արիական Միաբանությունը: Համաշխարհային կրոնների «Հոգեւոր սպառմա­ն» կամ հայ պոետի ասած «Ոգու սով­ի» մասին խոսել են նաեւ Հայ Քրմերը: Ինչպես Դալայ Լաման է նշել կրոնների մասին, «որպես ժամանակակից հասարակության հոգեւոր ու բարոյական հիմք» չհանդիսացող կառույցի, այդպես էլ արիադավան հայերն են ահազանգել կրոնավորների այլեւս բոլոր հարցերում հանդուրժողականության ու ներողամտության աններելի թույլ կեցվածքի մասին: Այսպես, ժամանակին անհարկի ներողամիտ դրսեւորումներից տկարացան նաեւ հեթանոսական-ազգային (այլեւս գլոբալացված) հավատները, կտրվելով իրենց բնական արմատ-ակունքներից, եւ 301-311թթ. տեղի ունեցավ համաշխարհային հավատափոխությունը: Ազգապաշտական (ազգի ընտրությամբ պաշտվող) հավատներին եկան փոխարինելու անհատապաշտական (անհատի ընտրությամբ պաշտվող) կրոնները…

Continue reading

Երբ Հայաստան այցելածն է բնիկ հային խորհրդատու – Իսկ բնիկ հայը Սիոնը չի սրբացնում, այլ՝ Արարատը – Եկեղացական որոշ ծառայամիտներ դեռ պնդում են, որ կրոնն է հային ստեղծել…

Հայաստանյայց առաքելական եկեղեցու անունից այս անգամ էլ մի հայտարարություն տեր Ասողիկ քահանան է արել՝ թե հայ աթեիստը հայ չէ: Այս տեսաhոլովակը դրված է YOUTUBE.COM-ում եւ կոպիտ արձագանքների է արժանացել: Ամենամեղմերից է՝ «այս դեմքը մտքներիդ պահեք, որտեղ տեսնեք քարով խփեք՝ թող փախնի ստորին Երուսաղեմ…»: Հասկանալի է, որ «վերին Երուսաղեմ» ուղարկում են, երբ մարդ հոգին է ավանդում, բայց «ստորին Երուսաղեմ» ուղարկելն առաջին անգամ պատահեց: Կան նաեւ նման մեկաբանություններ. «Իսկ ինչ վերաբերվում է ԱԶԳ-ին՝ ասում ես ՀԱՅ ու վերանում են կողքի բոլոր նշանակությունները…»:

Սա այն է, ինչ պարբերաբար ասում են հայ արիները, որ ՀԱՅ-ը որպես տեսակ, որպես արարչածին բնական ԱԶԳ՝ վեր է կրոնական, քաղաքական, սոցիալական եւ բոլոր այլ որակումներից ու պետք է դառնա բոլորի միասնանալու արմատ-ակունքը: ՀԱՅ-ը մարդատեսակ է, որ ունի ծագում-գեն եւ բնօրրան-հայրենիք, ազգարմատ եւ ազգային պատկանելություն, յուրահատուկ ինքնություն եւ էություն, առաքելություն եւ առաքինություններ, եւ այս ամենը չեն կարող ստորադասվել կրոնական կամ քաղաքական համոզմունքների առջեւ: ՀԱՅ-ն է ստեղծել իր հավատը, գաղափարներն ու մտածողությունը, եւ երբ հատկապես կրոնական ուղղվածությամբ են բնորոշում ՀԱՅ-ին, այն էլ օտարադավան ու օտարի Աստծո դավանանքի սկզբունքներով կրոնի, ապա այդ կրոնը մարդկային անհատական պաշտամունքից երբեք չի կարող ազգային հավատի հիմք ծառայել, ազգային հոգե-մարմնական լիցքեր հաղորդել, քանզի անհատական աստիճանից չի բարձրանում ազգային մակարդակի:

Կրոնով ազգամերժությունը՝ նաեւ վտանգ է հայ մարդու ո՜չ միայն ազգային, այլեւ՜ մարդկային որակների հայանպաստորեն դրսեւորման համար: Հայն այսօր ոչ միայն աթեիստ է, քանզի չի տեսնում օրվա կրոնի աստվածասիրությունը, նաեւ ճարահատյալ ծպտյալ է ու իսլամադավան, որ չկոտորվի նորեն, որոշ երկրներում նաեւ այլակրոն է՝ օտարական կյանքի պարտադրանքի բերումով, բայց դա չի նշանակում թե հայ մարդու գենը մերժելի է զուտ քրիստոնեական պատճառաբանությամբ: Այդ գենն է ստեղծում կրոններ կամ գաղափարախոսություններ, բայց ո՜չ երբեք՝ հակառակը:

Continue reading

Հոգեւորական կենսաթոշակառունե՞ր… – Տրանսպորտի սակագինը կփորձեն թանկացնել ձմռանը… – Անքննարկելին – Արտագաղթի պատճառները… – Մովսիսյանի՞ն ինչ մեղու կծեց…

Հոգեւորական կենսաթոշակառունե՞ր

Հոգեւոր ոլորտի ներկայացուցիչներն այժմ աշխատանքային օրենսդրությունից դուրս են: ԱԺ Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նպատակահարմար է գտել նրանց եւս բերել օրենսդրական դաշտ: «Որպես ՀՀ քաղաքացիներ նրանք, փաստորեն, չեն էլ կարողանում օգտվել սոցիալական պաշտպանության՝ կենսաթոշակային համակարգից»,- Panorama.am-ի հետ զրույցում ասել է պատգամավորը: Ժողովրդական ընդունված խոսք կա, թե «հոգեւորականին պահում է ժողովուրդը», սա արդեն անցյալում է, եւ քաղաքացիական հասարկության պայմաններում, սահմանադրական հանրապետության պայմաններում հոգեւորականները պետք է հնարավորություն ունենան պաշտպանվել օրենքով: «Մենք ունենք հսկայական թվով հոգեւորականներ, ովքեր փաստացի դուրս են օրենսդրական կարգավորման դաշտից: Նրանք ոչ միայն չեն կատարում վճարումներ սոցիալական պաշտպանության համակարգին, այլ նաեւ հետագայում, երբ կարիքն են զգալու սոցիալական պաշտպանության համակարգից օգտվելու, փաստորեն, իրենց կատարած աշխատանքին համարժեք, չեն ստանալու անհրաժեշտ կենսաթոշակ: Մինչեւ հիմա ոչինչ չի արվում՝ նրանք ոչ աշխատանքային պայմանագիր ունեն, ոչ գրանցված են որպես աշխատողներ, որեւէ վճարում չեն կատարում սոցիալական ապահովության հիմնադրամին: Քանի որ հոգեւոր դասը զբաղվածության ոլորտում հիմա մեծ կշիռ է զբաղեցնում, դա նշանակում է, որ մենք եկեղեցու հետ այդ հարցը գոնե քննարկելու անհրաժեշտություն ունենք: Չեմ ասում, որ պետությունը այնքան մխրճվի հոգեւոր կյանքի մեջ, որ փորձի բոլոր հարցերին կարգավորում կամ միջամտություն ցույց տա, բայց գոնե իրավունքների պաշտպանության տեսակետից մենք կարծում եմ, մտածելու բան ունենք»,- ասել է ՀՅԴ ներկայացուցիչը:

Իսկապես՝ Աստծուն ծառայելը այլ բան է, եկեղեցի աշխատանքի գնալը՝ մի այլ բան: Ուրեմն՝ աշխատավորների միջեւ տարբերություն դնելը արդեն ճիշտ չէ: Պետության առջեւ աշխատավորն աշխատավոր է, ու արտոնյալներ չպետք է լինեն: Եվ եկեղեցին պետությունից բնավ դուրս չէ:

Անի  Մարության

Կփորձեն թանկացնել ձմռանը

Տրանսպորտի սակագնի թանկացման դեմ պայքարը շարունակում է մնալ առաջնային քննարկվող թեմաներից մեկը: Թեման «եռացող» պահող երիտասարդ նախաձեռնողները ակնարկում ու նախազգուշացնում են ուղեվարձի թանկացման դեմ ավելի ուժգին պայքարելու մասին: Քաղաքապետարանը դանդաղ տեմպերով փորձում է թանկացման համար անվիճելի հիմնավորումներ գտնել ու դրանք ձեւակերպել: Այս ձեւակերպումն էլ կոչել է «ներքաղաքային տրանսպորտի սակագնի ձեւավորման հանձնաժողովի քննարկումներ», որին արդեն հասցրել են չհավատալ:

Continue reading

Հայաստանի շահը՝ առանց այլընտրանքի – Վիլնյուսի գագաթնաժողովից առաջ եւ եվրոպական ու ռուսական հակամարտության միջով…

Չնայած այն փաստին, որ շարունակվում են Հայաստանի՝ Մաքսային (ՄՄ) միությանը միանալու շուրջ ներազգային ու միջազգային տարաձայնությունները, եվրոպական կողմը կարծես վերջնականապես հաշտվում է այդ իրողության հետ, հասկանալով, որ Երեւանն այլ ելք չուներ՝ Մոսկվայի հետ հարաբերություններում:

«Մենք վճռական ենք Հայաստանի հետ շարունակել մեր խորը համագործակցությունը, բայց իհարկե պետք է հաշվի առնենք նաեւ ՄՄ-ին անդամակցելու որոշումը, որը կայացվել է վերջերս»,- ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի հերթական՝ 14-րդ նիստի մեկնարկից առաջ ասել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության՝ Ռուսաստանի, Արեւելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության եւ ԵԱՀԿ հարցերով տնօրեն Գունար Վիգանդը:

Նիստի շրջանակներում հայ եւ եվրոպացի գործընկերները քննարկել են Եվրոպական քաղաքականության եւ ԵՄ Արեւելյան գործընկերության շրջանակներում ՀՀ-ԵՄ համագործակցությունը, առեւտրատնտեսական եւ երկկողմ հարաբերությունների ապագային առնչվող հարցեր: «Վիլնյուսի գագաթնաժողովից առաջ այստեղ քննարկել ենք քաղաքական բարեփոխումներից մինչեւ տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաեւ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հետ կապված խնդիրներ»,- նշել է եվրոպացի պաշտոնյան՝ հավելելով, որ իրենք մանրամասն ուսումնասիրել են բոլոր հարցերը, բայց դրանք ավելի մանրամասն կքննարկվեն Վիլնյուսի գագաթնաժողովում: Նա չի բացառել, որ Վիլնյուսում ինչ-որ փաստաթուղթ կստորագրվի. «Ես հիմա չեմ կարող ասել, բայց կարող եմ նշել, որ ՀՀ-ի եւ ԵՄ-ի հետ համագործակցությունը կշարունակվի»:

Continue reading

Տայի՛ն-տայի՛ն, մի պատվոգիր էլ տղին տային… «Տղամարդկային» միջադեպ՝ Արթուր Բաղդասարյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ… ՀԱՕԿ-ը հանդես եկավ հայտարարությամբ…

Տայի՛ն-տայի՛ն, մի պատվոգիր էլ տղին տային

Հոկտեմբերի 20-ին՝ գյուղաշխատողի օրվա կապակցությամբ տեղի ունեցած համաժողովի ընթացքում գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը պարգեւատրեց մի շարք ֆերմերների, գյուղատնտեսության աշխատանքին նպաստողների, բայց Գագիկ Ծառուկյանին չհիշեց եւ նրա մայրը՝ Ռոզա Ծառուկյանը հայտնեց, թե «վիրավորված է, որ տղուն մի հատ վկայական չտվին… 200 մլն. Ծառուկյան Գագիկը բարեգործական հիմնադրամից տվեց, մի հատ վկայական տային իրա գործարանի տնօրենին, որ այստեղ ներկայացված է… Այդ ո՞ր մայրը լինի, որ չվիրավորվի, եթե որդին կարող է միլիոններ նվիրել կարկտահարված մարզին, ու մի հատ վկայականի չարժանանա՞, այդ ո՞ր մայրն է, որ պետք է լռի, թեեւ ինձ ասում են՝ լռի, վերեւում Աստված բարի է: Մեռնեմ Աստծուն»: Նա իր համար էլ էր վիրավորվել. շատ գործ է անում, օրինակ՝ բանակին 60 դրամով 1000 տոննա կարտոֆիլ է մատակարարելու. «Բայց «ոչ մի բանի չարժանացա, իսկ համաշխարհային կառույցից ստացել եմ պլատինե աստղ, նոր եմ եկել Կիեւից…18 գյուղնախարար եմ փոխել, բայց այսօր չեն ուզում, որ ես ինչ որ տեղ երեւամ»: Հայտարարեց նաեւ, որ առաջիկայում հրավիրելու է ֆերմերների միության համագումար, ու հրաժարական է տալու, «երբ 15 տարի Ֆերմերների միության փոխնախագահն է եղել, 3 տարի՝ արդեն նախագահն է: Գյուղնախարարությունն անգամ չի փորձել նրա հետ քննարկել, թե որ ֆերմերին կամ գործարարին պարգեւատրել»: 2 օր հետո փոշմանեց ու ասաց, որ դեռ հրաժարական չի տալու:

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի մոր հայտարարությանը գյուղնախարարությունը մեկնաբանություն չտվեց: Իսկ 1-2 օր անց նոր լրատվություն տարածվեց, թե Ռոզա Ծառուկյանը, ով նախկինում որդուն պաշտպանելու համար մեղադրել է Սերժ Սարգսյանին հարկերը կազինոներում վատնելու մեջ, այժմ՝ արդեն չի մեղադրում: Եվ ստացվում է, բարկությունը միայն գյուղնախարարի վրա է կուտակված, ով որդուն գյուղնախարարության պատվոգրով անգամ չպարգեւատրեց:

Ռոզա Ծառուկյանը, իր խոսքերով, նախանձ կին չէ. «Ուզում եմ բոլորին էլ պարգեւատրեմ: 10 մարզում ունեմ ֆերմերների կառույց եւ իրենց նախագահը, կոմիտեի անդամները, բայց մերոնցից ոչ ոք տեղյակ չէր, որ 70 ֆերմերի պատվոգիր եւ ոսկե մեդալ տվեցին: Ֆերմերները բոլորը հավաքվել են՝ ինձ հարցնում են՝ մենք արժանի չէի՞նք, որ մեզ չեն գնահատել»: ՕԵԿ-ական նախարարի վերաբերմունքի մեջ քաղաքական ենթատեքստ չի տեսնում. «Չգիտեմ, ի՞նչ քաղաքական բան պիտի լինի… Ինչի Ծառուկյանը էս երկրի թշնամին ա՞, նրան լավ էլ հարգում են: Մնացածը թողնում եմ ձեր դատին»:

Continue reading

Օդային փոխադրումների ծառայություն. ՀՀ-ն հիմա էլ երկինքն է բացում – Ազատական քաղաքականության լա՞վն է շատ, թե՞ վատը…

Ազատական քաղաքականության լա՞վն է շատ, թե՞ վատը

Հայաստանն այլեւս ընտրել է օդային փոխադրումների ոլորտի ազատականացման ուղին: Գործադիրը վերջին նիստում կայացրեց այս որոշումը՝ հաստատելով ՀՀ-ում մրցունակ եւ շարունակական օդային փոխադրումների ծառայությունների մատուցման ապահովման ծրագիրը:

Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն անձամբ ազատական քաղաքականության կողմնակից է, բայց նաեւ համամիտ է մեր որոշ մտահոգություններին: Մինչ այս մասին խոսելը նախ նշենք, թե ինչ ասել է բաց երկնքի  քաղաքականություն, որպեսզի նաեւ հասկանալի դառնա, թե ինչից են բխում մեր անհանգստությունները:

Ինչու՞ է նախարարը բաց երկնքի կողմնակից: Որովհետեւ վստահ է, որ ազատականացումը կառաջացնի 1-2% տնտեսական աճ, եւ դա, նրա համոզմամբ, կլինի զբոսաշրջության եւ ծառայությունների աճի շնորհիվ: «Ազատականացումը կնպաստի ավիափոխադրումների գների նվազմանը եւ որակի բարձրացմանը»,- ասաց նախարարը՝ միաժամանակ հայտնելով, թե միջազգային փորձը վկայում է, որ ազգային փոխադրողները հազվադեպ են աշխատում շահույթով եւ, որպես կանոն, սուբսիդավորվում են պետության կողմից:

Էկոնոմիկայի նախարարը ավելի քան վստահ է, որ բաց երկնքի քաղաքականությունը կունենա ամենամեծ դրական ազդեցությունը տնտեսության, աշխատատեղերի ստեղծման, ուղեւորների քանակի աճի եւ ավիափոխադրումների սակագնի իջեցման վրա՝ այս ամենը միաժամանակ համադրելով ազգային անվտանգության խնդիրների հետ. «Արտաքին աշխարհի հետ կապակցվածության բարձրացումը կարող է Հայաստանի տնտեսկան աճի ապահովման համար ունենալ առաջնային նշանակություն՝ համադրելով արտաքին ռեսուրսների ներհոսքը տնտեսության ներքին ռեսուրսների համակարգված եւ արդյունավետ զարգացման հետ»: Բանախոսի խոսքերով, ակնկալվում է, որ ներկա իրավիճակի հետ համեմատ բաց երկնքի քաղաքականության բարեհաջող իրագործումը մոտակա 3-4 տարիներին հետեւյալ ցուցանիշները կտա. 1. 0.3-0.4 մլրդ  դոլարի չափով ՀՆԱ-ի աճի ապահովում, 2. 18-23 հազ նոր աշխատատեղերի ստեղծում հիմնականում օդագնացության եւ զբոսաշրջության ոլորտներում, 3. 20-25%-ով ուղեւորների քանակի ավելացում, 4. տոմսերի միջին գների մոտ 10% նվազում, ընդ որում որոշակի ուղղություններով կլինի գների առավել մեծ նվազում՝ պայմանավորված ավելացած մրցակցությամբ:

Continue reading

Գրողների եւ կոմպոզիտորների միությունները նոր նախագահներ ունեն, նաեւ «Հայ մտավորականների եւ մշակույթի գործիչների» խորհուրդ է ստեղծվել… Հայկական խոհանոց – Հավի կրծքամիս` նարնջով… Շաբաթվա մարզական հեւքից… ՀԱՄպաշտոնական կայքը (www.hayary.org) տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Կարդացեք եւ բաժանորդագրվեք «Լուսանցք». Բաժանորդագրության համար դիմել…

Գրողների միությունը նոր նախագահ ունի

Երեւանում տեղի ունեցած Հայաստանի Գրողների միության համագումարում Գրողների միության նախագահ է ընտրվել Էդվարդ Միլիտոնյանը: Նա ստացել է 199 ձայն: Թեկնածուներից Հովիկ Հովեյանը հավաքել է 100 ձայն, Դավիթ Սարգսյանը՝ 24, իսկ Ռոմիկ Սարդարյանը՝ 4:

Գրողների միությունը ունի 520 անդամ:

Հայաստանի գրողների միությունն ստեղծվել է 1934թ. օգոստոսին: 1946թ. սեպտեմբերին տեղի է ունեցել միության 2-րդ համագումարը, վարչության նախագահ է ընտրել Ավետիք Իսահակյանը: Այնուհետեւ միությունը ղեկավարել են Էդվարդ Թոփչյանը, Վարդգես Պետրոսյանը, Հրաչյա Հովհաննիսյանը, Վահագն Դավթյանը, Ռազմիկ Դավոյանը, Հրանտ Մաթեւոսյանը, Լեւոն Անանյանը:

ԵԳՄ նախագահ Աբգար Ափինյանին եւս համարում էին գրղների միության նախագահի պաշտոնին հավակնող թեկնածուներից մեկը, բայց նրա նախաձեռնությամբ ստեղծվել է մի նոր՝ «Հայ մտավորականների եւ մշակույթի գործիչների» խորհուրդ: Այդ խորհուրդն իր առաջին նիստում քննարկվել է Հայաստանում գործող ու գրանցված հեռուստաալիքների ծրագրերը, դրանք հիմնականում համարել է խիստ մտահոգիչ: Ցուցադրվող հաղորդումները, սերիալները, որոնք պրոպագանդում են օտար արժեքներ, վարկաբեկում են ազգային արժեքները, պետք է դադարեցվեն: Խորհրդի պատվավոր նախագահն է Երվանդ Մանարյանը, իսկ ստեղծման նպատակը՝ «իսկական մտավորականների համախմբումն է մի տեղ, նրանց՝ ովքեր հայտնվում է այնտեղ, որտեղ ժողովրդի ցավն է, ոչ թե միայն փակվում է սենյակում ու վեպեր գրում»:

Կոմպոզիտորների միությունը եւս նոր նախագահ ունի

Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միավորումե հ/կ-ն նոր նախագահ ունի: Կայացած ընտրություններում կոմպոզիտորները 43 ձայնով «այո» են ասել Արամ Սաթյանի թեկնածությանը: Միության արդեն նախկին նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը ստացել է 41 ձայն, 2 թերթիկ անվավեր է ճանաչվել:

Նշենք, որ կոմպոզիտորների միությունը արտահերթ համագումար անցկացրեց, ինչից հետո էլ կայացան ընտրությունները: Մինչ համագումարի մեկնարկը, կոմպոզիտորը լրագրողների հետ զրույցում չէր հստակեցրել իր պաշտոնում նորից առաջադրվելու հարցը եւ հայտարարել էր. «Բացարձակ չեմ քննարկում, կարող է առաջարկեմ, կարող է և` ոչ: Իմ նպատակը չէ միության նախագահը լինել, իմ նպատակն այն է, որ միությունը կարողանա ապրել: Հակառակ դեպքում, ես իմ երաժշտությունն ունեմ: Ես չեմ որոշում, որ մնամ, որոշողը միության անդամներն են»:

Վերջին շրջանում կոմպոզիտորները երկու թեւի էին բաժանվել (ինչպեսեւ՝ գրողները), ու երկուստեք վիրավորանքներ էին հնչում: Երիտասարդ կոմպոզիտորները արտահերթ համագումարին բաժանում էին բուկլետներ, որոնց վրա գրված էր, որ դեմ են նախագահ Ամիրխանյանի թեկնածությանը:
Կարեն Բալյան

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

– Հավի կրծքամիս` նարնջով

 Բաղադրությունը – Կրծքամիս- 4 հատ, նարինջ – 1 հատ, բուսայուղ  – 100 գ, պաքսիմատ  – 150 գ, մանանեխ – 1 թեյի գդալ, օսլա – 1 թեյի գդալ, կարագ – 30 գ, սպիտակ պղպեղ, աղ:

Պատրաստման եղանակը – Հավի կրծքամսերը աղով, պղպեղով համեմել, բաժանել 2-ական մասերի, կես նարինջը քամել, լցնել դրանց վրա, մյուս կեսը պահել թանձրուկի համար: Այս թանձրուկն էլ պատրաստելու համար միմյանց խառնել մյուս՝ կես նարնջի հյութը, մանանեխը, կարագը:

Թանձրուկը եռացնել, ավելացնել աղ, սպիտակ պղպեղ, վերջում օսլան 2 ճաշի գդալ սառը ջրով բացել ու լցնել եռացող թանձրուկի վրա: Սա դնել մի կողմ, կրծքամսերը քամել, պաքսիմատով պատել ու տապակել բուսայուղով:

Անուշ լինի:

*  *  *

Շաբաթվա մարզական հեւքից –

Continue reading

Դալայ Լաման եւ Հայ Քրմերը նույն կարծիքն ունեն.- Կրոնների կործանումը, Հայոց հավատադարձը եւ անցումային Արիա-քրիստոնեությանն անցնելը…

Մի քանի միլիարդ բուդդայականների առաջնորդ Դալայ Լաման օրերս հայտարարություն է տարածել եւ, ըստ լրատվամիջոցների, «ցնցել աշխարհը» իր «դարակազմիկ հայտարարությամբ»: Այս բարձրաստիճան հոգեւորականը մասնավորապես ասել է. «Աշխարհի բոլոր կրոնները մեծ նշանակություն են տալիս սիրո զգացմունքին, կարեկցանքին, հանդուրժողականությանն ու ներողամտությանը եւ նպաստում են հոգեւոր արժեքների զարգացմանը: Դա միանշանակ այդպես է: Սակայն իրականությունն այսօր այնպիսին է, որ էթիկան կրոնի հետ ձուլելու այլեւս իմաստ չունի: Այնպես որ, ես ավելի ու ավելի վստահ եմ, որ եկել է ժամանակը գտնելու նոր ճանապարհ` հոգեւոր ու էթիկական հարցերում լուծում գտնել առանց կրոնի»: Առանց կրոնի հոգեւոր հարցերին լուծում տալն իսկապես դարակազմիկ միտք է, բայց տիեզերաիմաստ գաղտնիքներին փոքրիշատե տիրապետող մարդն անգամ պատահաբար չէր ասի նման խոսքեր:

Բուդդայականների առաջնորդն այսօր բացահայտ խոսում է այն մասին, որ նա չի տեսնում կրոնը` որպես ժամանակակից հասարակության հոգեւոր ու բարոյական հիմք: Այո, դա այդպես է եւ չի կարելի չհամաձայնել Դալայ Լամայի հետ: Ըստ նրա, «մարդկությունն այսօր մանկան գիտակցությունից անցնում է մեծահասակի գիտակցության եւ այլեւս չի ցանկանում «Աստծո ծառա» լինել: Մարդիկ ցանկանում են լինել սեփական ճակատագրի ստեղծողը, իսկ նրանց հազար տարվա դոգմաներ են առաջարկում, որոնք այլեւս չեն համապատասխանում ոչ ժամանակին, ոչ էվոլյուցիային»:

Այս մտքերը եւս պարզ են, բայց վստահաբար ոչ պարզունակ: Գիտենք, որ Դալայ Լաման մեր ժամանակների ամենահարգված մարդկանցից մեկն է եւ սիրելի քաղաքական ու հոգուոր առաջնորդ է միլիոնավոր մարդկանց համար, ուստի համոզված ենք, որ հնչած խոսքերը կշռադատված են ու նպատակայնորեն ասված: Ընդամենը 2 տարեկանում 14-րդ Դալայ-Լամա հռչակված մանուկը այսօր հանդիսանում է Տիբեթի (Չինաստան), Մոնղոլիայի, Բուրյաթիի (Ռուսաստան) եւ բազմաթիվ այլ շրջանների բուդդայականների հոգեւոր առաջնորդը, ով 1989թ. արժանացել է Նոբելյան մրցանակի, իսկ 2006թ. ստացել է ԱՄՆ Կոնգրեսի Ոսկե մեդալ:

Կրոնների ճգնաժամի մասին հայտարարել է նաեւ Հայ Արիական Միաբանությունը: Համաշխարհային կրոնների «Հոգեւոր սպառմա­ն»կամ հայ պոետի ասած «Ոգու սով­ի» մասին խոսել են նաեւ Հայ Քրմերը: Ինչպես Դալայ Լաման է նշել կրոնների մասին, «որպես ժամանակակից հասարակության հոգեւոր ու բարոյական հիմք» չհանդիսացող կառույցի, այդպես էլ արիադավան հայերն են ահազանգել կրոնավորների այլեւս բոլոր հարցերում հանդուրժողականության ու ներողամտության աններելի թույլ կեցվածքի մասին:

Continue reading

,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 296-ի հոդվածները

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան – http://www.hayary.org/wph/?p=2223)

1. Ժամանակն է քաղաքականություն բերելու «Հայկական լեռնաշխար­հ» եզրույթը – Հարցազրույց Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ…

2. Զորիբալայանական անտողատակ տողերն ու դրա հետեւանքները – Որ անցնեն աղերսագրերի ու թղթե շերեփի ժամանակները…

3. Հայաստանի նախագահը չի՛ կարող ծպտյալ թուրք, ռուս կամ եվրաամերիկացի լինել – Հայ արիներն ու ազգայնականները դե՛մ են նստակեցության ցենզը հանելուն…

4. Բողոքով պաշտպանվող մեր բարոյականը – Կոմայգու տրանսվեստիտների ու մարմնավաճառների խնդիրը, եւ երթ՝ ընդդեմ գենդերային մտածողության…

5. Ներքին քաղաքականության արտաքին ձեռքը – Արտաքին ազդեցությունը դեռեւս գերակշռում է մեր ներքաղաքական կյանքում…

6. Ցավոտ կետեր. Սողանք. բնության ճիչը մարդու ականջին – Սպառնում բնակչության կյանքին ու առողջությանը…

7. Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի հայաթափման հույսերը… Միխեիլ Սաակաշվիլուն՝ մեր կողմից… Գոյություն ունի վրացերեն լեզու եւ միայն ա՛յն կունենա պետական կարգավիճակ…

8. Հայկական խոհանոց – Ձուկը՝ խմորի մեջ… Շաբաթվա մարզական հեւքից… ՀԱՄ պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Գնե՛ք եւ կարդացե՛ք «Լուսանցք» շաբաթաթերթ, բաժանորդագրության համար դիմե՛լ…

Ժամանակն է քաղաքականություն բերելու «Հայկական Լեռնաշխար­հ» եզրույթը – Հարցազրույց Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ…

…Բայց եթե Արցախի խնդրի կարգավորման մասին է այդ բաց նամակը, ապա այն ճիշտ հակառակը՝ բոլորովին խճճում է այդ հարցը: Արցախցիները արդեն լուծե՛լ են իրենց խնդիրը, եւ միայն այդ լուծված խնդիրը պետք է դառնա օրակարգի թեման...

Հարցազրույց՝ Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ

– Հայկական հարցի առնչությամբ Դուք պարբերաբար հոդվածներ, վերլուծություններ եք գրում: Զորի Բալայանի՝ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակը կարդացե՞լ եք: 

– Ամբողջությամբ կարդացել եմ, հայոց պատմությունն էլ բավականաչափ գիտեմ, կարողանում եմ նաեւ գրված մտքի տողատակերն էլ հասկանալ, տողատակերում ներդրված պատվերն էլ: Թե չէ ընդդիմախոսներին առաջինը որ մեղադրում են՝ բաց նամակը ամբողջությամբ չկարդալն է: Համոզված եմ՝ այն գործիչները, որ լավ, թե վատ կարծիքներ են հայտնել, հաստատ կարդացել են, եւ չի կարելի այդպիսի պարզունակ մեկնաբանություն անել:

Օրերս մի հայտարարություն արեցի, որ Հայաստանի մայրաքաղաքը Երեւանն է, ոչ թե Բրյուսելը, Մոսկվան կամ Վաշինգտոնը, խոսքը Զարուհի Փոստանջյանի սադրիչ հարցի մասին էր, որ ԵԽԽՎ-ում տրվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Այստեղ ԱԺ պատգամավորը, որ ըստ ամենայնի, Ստրասբուրգն է իր մայրաքաղաքը համարել, անփաստարկ հարցադրումով զվարճացրեց իր ոստանի տերերին, եւ «հերոսաբար» վերադարձավ եվրակենտրոնին ենթակա (իր կարծիքով) քաղաք Երեւան ու արժանացավ մի քանի եվրաջատագովների բուռն ծափերին… Այժմ մեկ այլ հայ՝ հրապարակախոս եւ գրող Զորի Բալայանը, ժամանակ չգտավ կամ՝ ինչպես նախորդ օրինակում, պետության փողերով չհասավ իր մայրաքաղաք, եւ բաց նամակ գրեց: Այստեղ արդեն մայրաքաղաքը Մոսկվան է: Ոչ մի տարբերություն, հայի համար իր մայրաքաղաքը Բրյուսելն է, Մոսկվան, Վաշինգտոնը, Պեկինը, թե Անկարան կամ Թեհրանը: Հայ էլ կա՝ դեռ Թբիլիսին է համարում հայության կենտրոնը:

Ցանկացած խոսք, նախաձեռնություն կամ հարցադրում այս մտածելակերպով արված՝ չի կարող ծառայել հայկական շահերին, առավել եւս նպատակների հաղթական իրականացմանը: Շողոքորթությունը, քծնանքը եղկելի են ոչ միայն հայրենիքում, այլեւ հենց օտարների մոտ: Նրանք պարզապես դա ցույց չեն տալիս, գործածում են նմաններին ու հետո, երբ այլեւս վարկաբեկված են, շպրտում են ու նորերին փնտրում…

Continue reading

Զորիբալայանական անտողատակ տողերն ու դրա հետեւանքները – Որ անցնեն աղերսագրերի ու թղթե շերեփի ժամանակները…

Զորի Բալայան հայ մտավորական, հրապարակախոսը բաց նամակ ուղղեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Այդ նամակն անմիջապես որակվեց իբրեւ «նամակ ռուսաց թագավորին», իբրեւ աղերսագիր, խնդրագիր: Պարույր Հայրիկյանն անգամ Զորի Բալայանին համարեց լավ հրապարակախոս, բայց ոչ հայ մտավորական: Զորի Բալայանը նամակին ընդդիմացողներին պատասխանեց հակիրճ, իբր թե դեմ խոսացողները նամակը չեն կարդացել:

Ինչեւէ, մենք կարդացինք: Կարդացինք տող առ տող, տառ առ տառ՝ հասկանալու համար՝ ինչ է գրել ռուսաստանյան նախագահին հայ գրողը, ինչ է ուզում հայ գրողը, իր իսկ խոսքերով՝ «Ալեքսանդր Առաջինի ե՛ւ Ժառանգորդից, ե՛ւ Հաջորդից (մեծատառ Ժ-ն ու Հ-ն Զ. Բ.-ինն են,-խմբ.)՝ Վլադիմիր Վլադիմիրովիչից»:

Վերջապես ի՞նչու է հայ գրողը Գյուլիստանի պայմանագրից անտեղի մեջբերումներ անում («հավերժական ժամանակների համար» ստորագրված պայմանագիր. կարծես Ռուսաստանն ու Պարսկաստանն այլ բան պիտի ուզեին), ի՞նչ նպատակով, ի՞նչ ուժերի անուղղակի կամ ուղղակի դրդմամբ, հիմնական մեկնաբանությունը թողնում ենք ընթերցողին:

* * *

Վաղուց այսպիսի ներազգային աղմուկ չէր եղել Արցախի եւ, առհասարակ, ազգային շահերի պաշտպանության հետ կապված: Եվ գրող, հրապարակախոս Զորի Բալայանի բաց նամակը՝ ուղղված Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, վերհանեց ազգայնորեն աղմկելու անհրաժեշտությունը:

Հիմնականում այդ նամակը որակվեց հայտնի ձեւակերպմամբ՝ «նամակ ռուսաց թագավորին», եւ բազմաթիվ քաղաքական, հասարակական գործիչներ, մտավորականներ ու մշակույթի ներկայացուցիչներ այդ նամակը հենց աղերսագիր կոչեցին: Դրա բովանդակությանն ընդդիմադիրներն ասում էին, որ նամակին «սատար են կանգնել վարչախմբի համարյա բոլոր նախաձեռնությունների մշտական պաշտպան՝ գաղութացված հոգեբանության ու մտածելակերպի տեր մանկլավիկները»: Անգամ համուզմունք էին հայտնում, թե «նորագույն այս խայտառակությունը հերթական ապացույցն է այն ճշմարտության, որ 1988թ. վերածնված ազգային-ազատագրական պայքարը մնացել է կիսատ եւ անհրաժեշտ է այն անհապաղ հասցնել տրամաբանական ավարտին՝ կառուցելով լիարժեքորեն ազատ ու ինքնիշխան հայկական պետությու­ն»: Այլապես, ըստ ընդդիմախոսների, խնդրո առարկա է դառնում ոչ միայն ազգային-ազատագրական պայքարի 1-ին փուլի հիմնական ձեռքբերումը՝ Արցախի ազատագրումը, այլեւ Հայաստանի ինքնիշխանությունը: Այսպես սկսվեց հակընդդեմ բացախոսությունը, ինչը միանգամայն համահունչ էր բաց նամակի էությանը. «Ղարաբաղի խնդի­ր»-ն ավելի շատ Ռուսաստանի խնդիրն է…»:

Continue reading