Զգոն լինենք, որ չձեւափոխվենք – Հայաստանում արտադրված օրգանիկ պարարտանյութը եւս կարող է մրցունակ լինել… Հայտնի է, որ ԳՁՕ-ացված սերմն ու պտուղը տառացիորեն ոչնչացնում են բնականին… Հանրային սննդի ոլոտում առանց այն էլ թերությունները շատ են – Հայաստանի բնաշխարհն ու գյուղոլորտը մաքուր պահեք…

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը 2016-2017թթ. գործունեության մասին ամփոփիչ ասուլիսում, խոսելով գյուղոլորտի ծրագրերից՝ ասաց, թե ուզում են նաեւ օրգանական գյուղատնտեսությունը առանձին ուղղություն դարձնել, քանզի մեր երկիրը օրգանական գյուղատնտեսության զարգացման մեծ ներուժ ունի: Ըստ այդմ, նախարարությունը Հայաստանում օրգանիկ պարարտանյութերի ծավալների ավելացմանն ուղղված ծրագրեր է իրականացնում: «Որովհետեւ Հայաստանում արտադրված օրգանիկ պարարտանյութը եւս կարող է մրցունակ լինել. այդ դեպքում ինչո՞ւ սուբսիդավորենք քիմիականը, եթե կա օրգանականը»,- նշեց նախարարը:

Բացի այդ՝ օրգանական գյուղատնտեսության զարգացումը շղթայաձեւ որոշ ոլորտների դրական տեղաշարժի էլ կբերի, օրինակ՝ ագրոտուրիզմի:

Թեմայի համապատկերում խոսք եղավ, թե որոշ ժամանակ առաջ ԱՄՆ-ից երկու ձեռներեցներ եկել էին Հայաստան եւ ցանկություն հայտնել օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվելու: Դրա հետ կապված լրագրողներն էլ հարցեր հնչեցրին: «Լուսանցք»-ին հետաքրքրողը, սակայն, հետեւյալն էր. ԱՄՆ-ի գյուղատնտեսությունը, առանց չափազանցության, խեղդված է գենետիկորեն ձեւափոխված մթերքի մեջ: Այնտեղ սննդում նույնիսկ մինչեւ 70% ԳՁՕ-ի պարունակությունը թույլատրվում է օրենքով: Եվ օրգանական մթերք արտադրելու համար պատկան կառույցը մեծ արտոնություններ է տալիս: Այդ դեպքում ի՞նչն է նրանց ստիպել Հայաստանու՛մ զբաղվել օրգանական գյուղատնտեսությամբ: Ի պատասխան գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը պարզաբանեց, որ իրենք ցանկանում էին այստեղ արտադրել եւ արտահանել ԱՄՆ, քանզի այդպես ավելի թանկ կլինի, եւ հետեւաբար, նրանց համար՝ եկամտաբեր:   Continue reading

Մեր վերմակի երկարությունը արհեստանոցների չափո՞վ է միայն – Տարածքային զարգացման փորձարարական ծրագրերի մասին… Իսկ կա՞ն մարզային ներդրումային ծրագրեր, որոնք միջազգային օժանդակությամբ չեն, բացառապես տեղական ուժերով են եւ հայկական կապիտալով…

Վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել էր նախարարներին՝ 2016-2017թթ. գործունեության վերաբերյալ ամփոփիչ ասուլիսներ տալ, որպեսզի մեր չմահավան հանրությունը վերջապես տեսնի, թե կառավարությունը ո՜նց է քրտինքի մեջ կորած օրնիբուն աշխատում:

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանն էլ ասուլիս հրավիրեց ու խոսեց մարզային ծրագրերից: Օրինակ, ՄԱԶԾ-ի հետ 5 մլն դոլարի ծրագիր կա: Տավուշի մարզի 45 սահմանամերձ համայնքներում իրականացվում են  փոքրածավալ համայնքային զարգացման ծրագրեր։ Այդ թվում՝ 90 փոքրածավալ ջերմոցային տնտեսությունների հիմնադրում (արդեն հիմնվել է 21 ջերմոց՝ 42 նոր աշխատատեղով), 120 հա նոր այգիների հիմնադրում կամ առկա այգիների բարելավում (շուրջ 60 հա այգիների տնկիները արդեն մատակարարվում են, նոյեմբերին կիրականացվի ծառատունկը), 30 փոքրածավալ արտադրամասերի ստեղծում (ներմուծվել են գինու 9 տնայնագործ արտադրամասերի սարքավորումները, հայտարարվել են շուրջ 10 չրանոցների կառուցման մրցույթները), համայնքային փնջերի համար 4 գյուղմեխանիզացիայի պարկերի հիմնում, 50 հա տարածքում ջուր խնայող տեխնոլոգիաների ներդնում, 6 համայնքներում մաքուր եւ անվտանգ խմելու ջրի հասանելիության ապահովում:   Continue reading

Տիրատոն.- Հայ արիները կփառաբանեն Հայոց իմաստնության Աստված Տիրին – Հայ Աստծո պատվին սրբազան ծես կկատարվի՝ ի փառս հայի արարչական գենի անաղարտության ու աստվածազարմ զորության… Այս օրերին նաեւ Ուսուցչի տոնն է – Սերունդ կրթելը բարդ ու պատասխանատու առաքելություն է… Հայ լեզվաբանության 11-րդ միջազգային գիտաժողովը – Աշխարհի 11 երկիր ներկայացնող շուրջ 60 հետազոտողներ…

Ինչպես «Լուսանցք»-ին տեղեկացրեցին Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոնից, հոկտեմբերի 16-ին հայ արիականները եւ համախմբված հեթանոս ազգայնականները հերթական անգամ կնշեն վերականգնված աստվածային տոներից մեկը՝ Հայոց իմաստնության Տիր Աստծո տոնը, որ նաեւ Տիրատոն են կոչում:

Հայ Արիական Միաբանության եւ Հայ ազգայնականների համախմբման ներկայացուցիչներն այս տարի եւս կայցելեն Զվարթնոցի հինավուրց տաճար, որտեղ պահպանվում են Տիր Աստծու տաճարի մասնիկները: Կլինի խորհրդապաշտական երկրպագություն, որի ժամանակ Տիր Աստծուց կխնդրեն իմաստնություն եւ տիեզերահաս մտածողություն, որ Հայ Աստվածների կամոք միշտ հարստանա եւ զորանա հայոց գենը, որ հայի սերմը ազգին մշտապես պարգեւի գիտուն, իմաստուն, ավանդապաշտ եւ ազգային սովորույթներին հետեւող զավակներ:

Այնուհետեւ ծիսական արարողությունը կշարունակվի Քարահունջի աստղադիտարանի տարածքում, որի ժամանակ Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի երեք ներկայացուցիչներ՝ քրմեր Արմոգը, Արեգը եւ Արամը, Արագածի հարավային գագաթից վառած կրակով բոցկլտացող ութանկյուն ջահով կվառեն օրվա ծիսական կրակը:

Տիր Աստծո պատվին սրբազան ծես կկատարվի՝ ի փառս հայի արարչական գենի անաղարտության ու աստվածազարմ զորության: Քրմերը խոհեմություն ու խոկալու պայծառություն կխնդրեն Հայ Աստծուց, որպեսզի կարողանան վերագտնել հայոց ծինաբանական գաղտնիքներն ու խորհրդապաշտական ծածկագրերը:   Continue reading

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (1-ին մաս)… Կփորձենք հասկանալ մեր պարի ուղնուծուծը, տեսանկարել ողնաշարը, իմանալ՝ պահպանե՞լ ենք այն ամբողջությամբ, թե՞ ահազանգի խնդիր ունենք… Հայոց պարի մասնատուփից դուրս բերենք մասնագամերը, բացահայտենք ու մեկնաբանենք դիցապատմական մասունքների ծագումը…

«Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության» խորագրի ներքո մենք ենթախորագիր ենք բացում՝ «Հայոց պարային համակարգը»:

Կփորձենք հասկանալ մեր պարի ուղնուծուծը, տեսանկարել ողնաշարը, իմանալ՝ պահպանե՞լ ենք այն ամբողջությամբ, թե՞ այնքան ենք տարրալուծել այս ու այն պարերի մեջ, որ այսօր ահազանգի խնդիր ունենք: Ի՞նչ է մեր պարային համակարգը, ի՞նչ է ասում, ի՞նչ ունի տալու, ինչի՞ է կոչված, ու՞ր է գնում:

Ուրախ կլինենք, եթե մեր մասնագետները, ոլորտի գիտակները արձագանքեն: Կրկնակի հաճելի կլինի, եթե արձագանքեն նաեւ ազգագրագետները, տարազի խնդիրներով զբաղվողները, չէ՞ որ պարային տիրույթից տարազի հարցերը դուրս չեն: Թող արձագանքեն նաեւ նրանք, ովքեր հետաքրքրված են այս ամենով:

Որովհետեւ հայոց պարը հայի ոգին է, ու սա փաստ է եւ ոչ թե գեղարվեստական նկարագրություն:

Որովհետեւ հայոց պարը մեր ինքնության խորհրդանիշերից է:

Որովհետեւ հայոց պարը մեր արմատն է, մեր կենցաղն է, մեր աշխատանքը, ապագան, մեր իղձերի ցուցիչը:

Որովհետեւ հայոց պարը մենք ենք՝ թերթվող հայելու առաջ:   Continue reading

Այցելե՛ք եւ օգտվե՛ք հայ արիների պաշտոնական կայքից – www.hayary.org… Կարդացե՛է եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»-… Տոնավաճառ՝ Արցախի բերքի տոնիին… Խոսրովի անտառի կենդանիները վերադառնում են… Հանձնաժողով՝ հրդեհների վերաբերյալ վերլուծության նպատակով… Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցել է Երեւանում ռուսական եկեղեցու օծման արարողությանը… Պոլսո պատրիարքական տեղապահ Բեքչյանը նամակ է հղել պատրիարքի հավանական թեկնածուներին… ԱՄՆ-ի Պետդեպը հիշատակում է Թուրքիայում հայկական եկեղեցական սեփականությունը… Սպահանի Հայոց թեմի թեմակալ առաջնորդը սպասում է… Հայաստանում հոգեորսության դեպքերը շարունակում են հաճախակիանալ…

Արցախի բերքի տոնին մասնակցության 900 հայտ է ներկայացվել – Տոնավաճառ Ստեփանակերտում՝ գյուղաշխատողի օրվա առթիվ

Հոկտեմբերի 8-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում անցկացվելիք Բերքի տոնին այս տարի 900 հայտ է ներկայացվել: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավար Աշոտ Դանիելյանը: Նրա խոսքով, միջոցառմանը մասնակցելու են Արցախի բոլոր շրջաններից, ինչպես նաեւ մասնակցության ցանկություն են հայտնել 30 տնտեսվարող սուբյեկտներ: «Գյուղատնտեսության աշխատողի օրվան նվիրված Բերքի տոնին համաժողովրդական բնույթ տալու նպատակով անց են կացվելու մի շարք մշակութային եւ տոնական միջոցառումներ: Իսկ ցուցահանդես-տոնավաճառին, արտադրողների հետ մեր ունեցած պայմանավորվածության համաձայն, գյուղատնտեսական մթերքներն ու արտադրատեսակները կվաճառվեն շուկայականից 15-20% ցածր գներով»,- ասել է Աշոտ Դանիելյանը:

Արցախի բոլոր տնտեսավարող սուբյեկտներին եւ ֆերմերներին հնարավորություն է տրվել այդ օրը ներկայացնել իրենց արտադրանքը եւ վաճառել: Նշվել է նաեւ, որ Բերքի տոնին մասնակցելու նպատակով հանրապետության շրջաններից եկած բոլոր անհատներին ու տնտեսավարող սուբյեկտներին ԱՀ գյուղատնտեսության նախարարությունը՝ որպես աջակցություն, ապահովելու է վառելիքով:

Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 8-ին այցելել է Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ Ստեփանակերտ քաղաքում կազմակերպված տոնավաճառ: Նա շրջել է տաղավարներում, ծանոթացել շրջանների եւ անհատ ձեռներեցների կողմից ներկայացված ապրանքներին, մտքեր փոխանակել ոլորտում առկա խնդիրների եւ անելիքների վերաբերյալ:

Խոսրովի անտառի կենդանիները վերադառնում են

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի նախագահությամբ կայացել է բնապահպանության նախարարին կից գիտատեխնիկական խորհրդի նիստը: Օրակարգի հարցրեը վերաբերել են «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհված տարածքների ուսումնասիրություններին: ՀՀ ԲՆ աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության բնության հատուկ պահպանվող տարածքների եւ դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը ներկայացրել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում տեղի ունեցած հրդեհի հետևանքով ստեղծված իրավիճակի վերլուծությունը:

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի հրդեհված տարածքների բույսերի բազմազանության վիճակի եւ ինքնավերականգնման հնարավորության մասին տվյալներ է ներկայացրել ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ժիրայր Վարդանյանը: Բնության համաշխարհային հիմնադրամի /WWF/ հայաստանյան մասնաճյուղի ծրագրի ղեկավար, կ.գ.թ. Արսեն Գասպարյանը ներկայացրել է իրենց կողմից իրականացված արգելոցի կենսաբազմազանության վրա հրդեհների ազդեցության ուսումնասիրությունը: Հրդեհների հետեւանքների վերացման ուղղությամբ ամերիկյան գիտնականների կողմից տրված նախնական եզրակացությունը ներկայացրել է ՀՀ բնապահպանության նախարարի իրավախորհրդատու Արեգ Ղարաբեգյանը:   Continue reading

Աշխարհի մարզական հեւքից. Մարզաշխարհի խաչմերուկներում – Հայաստանի ֆուտբոլի առաջնությունից եւս մեկ թիմ պակասեց… Բարձրագույն խմբի եւ Հայաստանի գավաթի խաղերն ընթացքի մեջ են… ՀՖՖ-ն որակազրկել է մի շարք մրցավարների… Հայաստանը տապալվեց ֆուտբոլի աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի խաղերում… Հենրիխ Մխիթարյանը ազգային հավաքականում եւ անգլիական ակումբում… Հայաստանը կմասնակցի շախմատի Եվրոպայի թիմային առաջնությանը… Լեւոն Արոնյանը՝ անգլիական հնագույն ամսագրի էջերում… Ֆուտբոլի, շախմատի, ըմբշամարտի, սամբոյի, սպորտային մարմնամարզության եւ այլ մարզական լուրեր…

Հայաստանի առաջնությունից եւս մեկ թիմ պակասեց

Կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը: Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա ՍՊԸ-ի տնօրեն Ռ.Գրիգորյանը դիմում է ներկայացրել ֆեդերացիա՝ «Լոռի-2-04» թիմը առաջնությունից հանելու համար:

ՀՖՖ կարգապահական կոմիտեն առաջնորդվելով կանոնակարգով, սահմանափակ պատասխանատվությամբ սույն ընկերությանը տուգանել է 50 հազար դրամով: 5000 դրամով տուգանվել է նաեւ Հրազդանի մանկապատանեկան մարզադպրոցը, քանի որ կանանց մրցաշարի «Գյումրի աղջիկներ-2» -«Հրազդան ԱՀ» խաղին հրազդանցիների մարզիչ Արթուր Հարությունյանն արձանագրությունում լրացրել է 15 ֆուտբոլիստ՝ պարտադիր 18 ֆուտբոլիստի փոխարեն:

«Գանձասար-Կապան»-ը կրկին ջախջախեց «Ավան-Ակադեմիա»-ին

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի 2018թ խաղարկությունում այսօր կայացել է քառորդ եզրափակիչ փուլի առաջին պատասխան խաղը: Առաջին խմբում հանդես եկող «Ավան-Ակադեմիան» իր հարկի տակ ընդունեց բարձրագույն խմբի ներկայացուցիչ Կապանի «Գանձասար-Կապանին» եւ պարտվեց 0:4 խոշոր հաշվով:  Հյուրերի կազմում 2 գոլ է խփել Գեւորգ Նռանյանը, մեկական՝ Աշոտ Ադամյանը եւ Դմիտրի Յաշինը:

Այդպիսով, կապանյան ակումբն առաջինը մտավ կիսաեզրափակիչ փուլ, քանի որ առաջին խաղում նույնպես խոշոր հաղթանակ էր տարել (3:0): «Գանձասար-Կապանի» հաջորդ մրցակիցն իհայտ կգա քառորդ եզրափակիչ «Արարատ»-«Շիրակ» հանդիպումից հետո, որը տեղի կունենա հոկտեմբերի 25-ին: Գյումրիում կայացած թիմերի առաջին խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:

«ԳանձասարԿապան»-ը վստահ հաղթեց «Բանանց»-ին

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 9-րդ փուլում կայացավ երկրորդ հանդիպումը: Կապանի «Գանձասար-Կապան»-ը Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում ընդունեց «Բանաց»-ին եւ վստահ հաղթանակ տարավ: Խաղի հաշիվը 60-րդ րոպեին բացեց Ալեքս Ջունիորը, իսկ 82-ին այն կրկնապատկեց Գեղամ Հարությունյանը:

Կապանցիները երրորդ հաղթանակը տարան առաջնությունում, վաստակեցին 12 միավոր եւ բարձրացան 3-րդ տեղ՝ շրջանցելով հենց «Բանանց»-ին: Այս խաղափուլի վերջին խաղում «Փյունիկ»-ն իր հարկի տակ կընդունի «Ալաշկերտ»-ին:

«Շիրակ»-ը «Արարատ»-ի հետ խաղում չկարողացավ պահպանել 2 գնդակի առավելությունը

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 9-րդ փուլի մեկնարկային խաղում Երեւանի «Արարատ»-ը իր հարկի տակ ընդունեց Գյումրիի «Շիրակ»-ին: Երեւանի «Նաիրի» մարզադաշտում թեեւ հանդիպում էին հանրապետության երկու հնագույն թիմերը, բայց ֆուտբոլասերների մոտ այն հետաքրքրություն չէր առաջացրել: Սակայն մարզադաշտ եկած մի քանի տասնյակ երկրպագուները բավական համառ պայքարի ականատես դարձան:

Նախ 2 անգամ աչքի ընկան շիրակցիները: Խաղի 35-րդ րոպեին նրանք 11մ հարվածի իրավունք վաստակեցին, որն վստահ իրացրեց Իգոր Ստանոեւիչը: 4 րոպե անց հյուրերը եւս մեկ արդյունավետ գրոհ կազմակերպեցին եւ Արամ Մուրադյանը ընթացքից կատարված հարվածով 2-րդ անգամ գրավեց «Արարատ»-ի դարպասը: Սակայն 1-ին խաղավարտի վերջում տանտերերի կազմակերպված հազվադեպ գրոհներից մեկն ավարտվեց Արամ Քոչարյանի ոչ այնքան ուժեղմ սակայն դիպուկ հարվածով: 2-րդ խաղակեսում թիմերը հիմնականում պայքար էին մղում նախաձեռնությանը տիրելու համար: Երկար ժամանակ խաղադաշտում հավասար պայքար էր գնում: Սակայն հանդիպման 79-րդ րոպեին արարատցիների դարպասապահի երկար փոխանցումից հետո բավական վտանգավոր գրոհ ձեռնակեցին աջ եզրով:  Արդյունքում, եզրից կատարված փոխանցումից հետո գնդակը հայտնվեց փոխարինման մտած Գարեգին Կիրակոսյանի մոտ, որը ընթացքին կատրաված հուժկու հարվածով անակնկալի բերեց «Շիրակ»-ի դարպասապահին:   Continue reading

Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում – Ավստրիացի մարմնամարզիկները հնարավոր է ԿԺԴՀ-ի պատճառով չմասնակցեն Օլիմպիական խաղեր-2018-ին… Ինտելեկտուալ խաղ երեխաների համար… Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան որակազրկվեց 1 տարով… Հենրիխ Մխիթարյանը` Վալանսում. Համլետ Մխիթարյանից 18 տարի անց… Ֆուտբոլի Հայաստանի ազգային առաջնություն… Այլ մարզական լուրեր… Այցելե՛ք եւ օգտվո՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից – www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» ազգային շաբաթաթերթ…

Ավստրիացի մարմնամարզիկները հնարավոր է ԿԺԴՀի պատճառով չմասնակցեն Օլիմպիական խաղեր-2018-ին

Ավստրիայի Օլիմպիական կոմիտեի նախագահ Կարլ Շտոսսը հայտարարել է, որ ավստրիացի մարմնամարզիկները չեն մասնակցի ձմեռային Օլիմպիական խաղեր-2018-ին հարավկորեական Փհենչհան քաղաքում, եթե ԿԺԴՀ-ի կողմից  միջուկային-հրթիռային ծրագրի ակտիվացման պատճառով Կորեական թերակղզում լարվածությունն աճի:

«Եթե իրավիճակը վատանա եւ մեր մարմնամարզիկների անվտանգությունը այլևս չերաշխավորվի, մենք չենք գնա Հարավային Կորեա: Մենք, այնուհանդերձ, չենք կարծում, որ դա տեղի կունենա այսօր»,- rsport.ria.ru-ի հաղորդմամբ ասել է Շտոսսը:

Հյուսիսային Կորեան սեպտեմբերի 3-ին հայտարարել էր, որ ջրածնային ռումբի փորձարկումն անցել է հաջող: Այդ նախագիծը նախատեսված է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների համալրման համար:

Հյուսիսային Կորեան միջուկային զենք է փորձարկել:

Դոնալդ Թրամփը չի բացառել Հյուսիսային Կորեային հարվածելու հավանականությունը:

Հյուսիսային Կորեան կրկին բալիստիկ հրթիռ է արձակել:

Կիմ Չեն Ինն անձամբ է պարգեւատրել ջրածնային ռումբի ստեղծողներին:

Գյուղական խաղերի եզրափակիչ փուլը՝ Վանաձորում

2017թ. ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունն առաջին անգամ կազմակերպում է «Հայաստանի Հանրապետության գյուղական մարզական խաղեր» միջոցառումը:

Միջոցառումը մեկնարկել է 2017թ. օգոստոսին Հայաստանի գյուղական համայնքներում: Առաջին գյուղական խաղերի եզրափակիչ փուլը տեղի կունենա հոկտեմբերի 1-ից 4-ը Վանաձորում:

Նշենք, որ ծրագրին մասնակցում են գյուղերում բնակվող 20 տարեկանից բարձր տղամարդկանց եւ 16 տարեկանից բարձր կանանց Հայաստանի մարզերի հավաքական թիմերը: Մասնակիցները մրցելու են ատլետիկական հնգամարտի ծրագրով:

Ինտելեկտուալ խաղ երեխաների համար

Երեխաներին համակարգիչներից կտրելու եւ նրանց կրթելու նոր տարբերակ են մտածել Արամն ու Դավիթը, ովքեր ստեղծել են «Ապագայի Հայաստան» կոչվող ինտելեկտուալ խաղը՝ 188 հարցով։ Այն  նախատեսված է 10 տարեկանից բարձրերի համար։ Տղաները խաղը բաժանել են 4 մասի՝ «Պատմական Հայաստան», «Հայոց ցեղասպանություն», «Հայ գրականություն» եւ «Մեծանուն հայեր»։

Խաղն ինտելեկտուալ է, ժամանցային եւ ուսուցողական։ Մասնակիցները նետելով զառը՝ հայտնվում են դաշտերից մեկում եւ պատասխանում թեմային առնչվող հարցերին։ Կա նաեւ «Օսմանյան բանտ» կոչվող թեմա՝ տրամաբանական հարցերով։   Continue reading

«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 35-ի (468) հոդվածները 

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Վրաստանի հակահայ ուժերը սադրում են – Հայ-վրացական հարաբերությունները մեծամասամբ դրական միտում չեն ունեցել, ինչը պատմական արմատներ ունի… Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա, թե՞ Իրան-Հայաստան-Վրաստան տարածաշրջանային եռյակ… Թուրքամետ խառնավրացիները իշխում են նաե՛ւ վրացիներին, իսկ հայերի հետ բախման պատճառ չկար, բայց բախումը եղավ – ովքե՞ր են այդ սադրիչները…

2. Հայոց Ջավախքում՝բնականաբա՛ր որպես հայ – Ջավախքը՝ Հայաստանի եւ ամբողջ հայության խնդիրն է – համայն հայության հիմնախնդիրների օրակարգում պիտի լինի… Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խորապես մտահոգված է Գումբուրդոյի իրավիճակով… Հայկական խաչքարի տեղադրումը կխոչընդոտի՞ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործին…

3. Ինչու՞ է շահարկվում Մինսկի խմբի հարցը – Բաքուն վաղուց է ինչ ցանկանում է արցախյան խնդրի կարգավորման հարցում հասնել ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափի փոփոխմանը՝ Թուրքիայի ներգրավվմանը որոշիչ մակարդակում… Ինչու՞ է շահարկվում՝ թե ԵԱՀԿ ՄԽ կազմը կարող է վերանայվել, կամ՝ ԼՂ հակամարտությամբ զբաղվող հատուկ դեսպանների հաստիքները լուծարվելու են… Իսկ Արցախի հարցը ազգային ինքնորոշման եւ մարդկային իրավունքների տիրույթներում է եւ խնդրի միջազգային ճանաչումն անշրջելի՛ գործընթաց է…

Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվեն Սա՛պիտի լինի աշխարհի  բոլոր անկյուններում գտնվող յուրաքանչյուր հայի առաջին խոսքը  Արեւածագին՝ ԱրԷգԱկին (Արական եւ Ի(Է)գական) Ակունքներին  ողջունելուց հետո… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության  առաջնորդhttp://www.hayary.org/wph/?p=33). Փա՛ռք Հային ու Հայքին,  Հայ ՀոգեՈգեղեն Տիեզերաաշխարհներին, Փա՛ռք Հայ Աստվածներին ու  Տիեզերքի Արարչին www.hayary.org  

http://www.hayary.org/wph/?p=6511Հայ-չինական պարիսպ՝ ընդդեմ թուրքականության – Հնագույն երկու երկրների շահերը՝ համաշխարհային խաչմերուկի բաժանարար գծում… Գործակցություն, որ կփոխի տարածաշրջանի դեմքը… Արարողակարգայինից՝ գործնական ընդլայնում… Դինամիկ փոխգործակցությունը՝ առաջնային… Առաջնային՝ նաեւ պաշտպանական գործակցությունը… Հայաստան-Չինաստան ռազմական համագործակցությունը բոլորովին նոր իրավիճակ կստեղծի տարածաշրջանում…

4. Քրդերի անկախացումն անհնա՞ր է, թե՞… Իրաքյան Քուրդիստանը շրջապատված ու շրջափակված է… Այս բազմատարր Քուրդիստանը չի կարողանալու անկախանալ, անգամ եթե հանրաքվեից հետո հռչակագիր ընդունվի անկախ պետության հռչակման մասին… Իրաքի Քուրդիստանի վարչակազմը կապվա՞ծ է «Մոսադի» հետ…

– http://www.hayary.org/wph/?p=6552Քրդական ճաք՝ աշխարհի վերաբաժանման ճանապարհին.- Թուրքիայի մասնատումը եւ Հայք-Հայաստանի վերականգնումը… Արեւմտյան Հայաստանը ո՛չ Թուրքիա, ո՛չ էլ Քուրդիստան… Քուրդիստանի անկախացման փորձ՝ Իրաքից… Հասնել նպատակին՝ անգամ արյունահեղության գնով… Նոր իրավիճակ՝ Իրաքի Քուրդիստանի հանրաքվեից հետո… Թուրքիան չի՛ հանդուրժի Իրաքյան Քուրդիստանի գոյությունը… Իրանը դեմ է Քուրդիստան պետության առաջացմանն ընդհանրապես… Սիրիան՝ լուրջ խնդիրների մեջ, բայց՝ հեռանկարների շեմին… Իրաքը քրդական ինքնավարության անկախությունը չի՛ ճանաչի… Արդյո՞ք սա մնում է իսրայելական ծրագիր… Հայաստանը պետք է զգույշ լինի քրդական հարցում… Արցախի անկախության շահերը պահանջում են… Իրաքի զորքերը մտել են Քուրդիստանի ինքնավարության տարածք…

5. Անկախությունն անկասելի է անգամ արյամբ – Աշխարհի անկախական շարժումները շուտով կկազմաքանդեն այս սին աշխարհը… Կատալոնիայի հանրաքվեի շուրջ ստեղծված իրադրությունը՝ «առաջին համացանցային պատերազմն է աշխարհում»… Մադրիդը բռնանում է Բարսելոնայի երկրի կամքին…

– http://www.hayary.org/wph/?p=3248Անկախական շարժումները շուտով կկազմաքանդեն այս սին աշխարհըԱրմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

6. Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Բագրատունիների հրեական ծագման առասպելը (3-րդ մաս)… Շամբատ=Շամբահայր»-ը ծածկանուն է եւ կապ ունի Հայկ-Կեսարի եւ նրա հրեղեն բնույթի հետ… Հայտնի մարդկանց հրեականացնելու մոլուցքով համակված կեղծարարները փորձել են հրեական ծագում վերագրել շատերին՝ ինչպես ֆրանսիացի հռչակավոր գրող Ժյուռ Վեռնին…

7. Սպանդանոցներ.- ինչ է անում աշխարհը եւ ինչ ենք անելու մենք (2-րդ մաս)… Անզգայացումը կարող է լինել ներարկման կամ էլեկտրահարման միջոցով – համենայնդեպս, մորթի պահանջներ, որպես այդպիսին, դեռ սահմանված չեն… «Հալալ» մակնշմամբ արտադրանքը մաքուր համարում ունի – գործում են Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ 57 երկրներում…

– http://www.hayary.org/wph/?p=6380#more-6380 – Հայ Արիական Միաբանությունը ընդդիմադիր է եւ՛ իշխանությանը, եւ՛ ընդդիմադիրներին, եւ՛ եկեղեցուն…- Միակ գաղափարա-քաղաքական, ռազմա-աշխարհակարգային եւ հոգեւոր-հավատամքային այլընտրանքը… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

– http://www.hayary.org/wph/?p=5866Հայոց հավատի ու գաղափարախոսության պետականացումը՝ այլեւս անհրաժեշտություն – Հայ արիականները բանակցում են երկրի աշխարհիկ եւ հոգեւոր իշխանությունների հետ (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

http://www.hayary.org/wph/?p=6542Հին աշխարհակարգի նոր սպասարկուները – Ալենդալեսականների գործը դժվարանում է (Հրանտ Բագրատյան – Էդուարդ Շարմազանով եւ այլք ու նաեւ «Լուսանցք»-ը)… Ոչինչ չի փոխվել այն աշխարհակարգի կանոններից, որի սկիզբը դրվեց 1945թ.՝ 2-րդ աշխարհամարտի ավարտից հետո – Ընդդեմ ազգի գործելը մրցանակներ է բերում… Եկեղեցուն հիշում են, երբ պարտադրվում է… Մեկի եկեղեցամերժությունը, մյուսի՝ կղերականությունը… Մեգաէկոնոմիկայի «հիմնադիրը» լեզվին է տալիս… Էդուարդ Շարմազանովը հոգնել է քաղաքականությունից եւ ցանկանում է հոգեւոր ոլորտ տեղափոխվել… Հայը՝ ծածկագիր է – Այդպես էլ նաեւ Հայաստանն են Արմենիա ասում՝ Արի Մարդկանց Բնօրրան…

8. Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում – Ավստրիացի մարմնամարզիկները հնարավոր է ԿԺԴՀ-ի պատճառով չմասնակցեն Օլիմպիական խաղեր-2018-ին… Ինտելեկտուալ խաղ երեխաների համար… Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան որակազրկվեց 1 տարով… Հենրիխ Մխիթարյանը` Վալանսում. Համլետ Մխիթարյանից 18 տարի անց… Ֆուտբոլի Հայաստանի ազգային առաջնություն… Այլ մարզական լուրեր… Այցելե՛ք եւ օգտվո՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից – www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» ազգային շաբաթաթերթ…

– http://www.hayary.org/wph/?p=6193 – Արիական Հայաստան.- Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից – www.hayary.org… Կարդացե՛ք հայ ազգայնական մամուլ` հայ արիների ինքնատիպ կայքում… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք հայոց ազգային արժեքների ու նպատակների պաշտպանության խոսափող «Լուսանցք» շաբաթաթերթ…

Վրաստանի հակահայ ուժերը սադրում են – Հայ-վրացական հարաբերությունները մեծամասամբ դրական միտում չեն ունեցել, ինչը պատմական արմատներ ունի… Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա, թե՞ Իրան-Հայաստան-Վրաստան տարածաշրջանային եռյակ… Թուրքամետ խառնավրացիները իշխում են նաե՛ւ վրացիներին, իսկ հայերի հետ բախման պատճառ չկար, բայց բախումը եղավ – ովքե՞ր են այդ սադրիչները…

Հոդվածի բուն էությանն անցնելուց առաջ՝ կարեւոր ենք համարում մի փոքր պատմական անդրադարձ անել:

Հայ-վրացական հարաբերությունները մեծամասամբ դրական միտում չեն ունեցել, ինչը պատմական արմատներ ունի: Վրաստանն իրեն ավելի լավ է զգացել Հայաստանի հարեւանների հետ ընկերակցելով, հատկապես, երբ նրանք հարձակվել են Հայաստանի վրա …  որպեսզի անկաշկանդ օգտվի հայկական տարածքներից ու բնական եւ այլ հարստություններից:

Վերջին հարյուրամյակներում ոչինչ էապես չի փոխվել, միայն հարեւաններն են փոխվել, ու Վրաստանը հիմա էլ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ է դաշնակցում, քանի որ այդ երկրների նման զավթարար քաղաքականություն է վարել (դեռ վարում են բոլոր երեքն էլ) Հայաստանի նկատմամբ եւ վախենում է միայնակ մնալ պատասխան տալու պահին…

Երբեմն Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ են ստեղծվել, երբ հատկապես զավթարարները ցանկացել են Հայաստանից հետո տիրել Վրաստանին… Մենք ընդդիմանալով մեր թշնամիներին, կամա թե ակամա, պատսպարել ենք Վրաստանին ներխուժումներից՝ առաջին հարվածը եւ հակառակորդին թուլացնելը վերցնելով մեզ վրա, անգամ եթե պարտվել ենք…

Սա հարյուրամյակների փորձ ունի: Բայց վրացիների շնորհակալությունը հաճախ է ավարտվել անբնական՝ թուրք-ադրբեջանական ոտնձգություննեից թուլացած Հայաստանից որոշ պատառիկներ էլ Վրաստանն է սեփականացրել, քանի որ հայերն այլեւս դիմադրելու ուժ չեն ունեցել մի քանի ճակատով կռվելուց հետո: Հայկական հողերի մի մասը դեռ Վրաստանի կազմում են՝ Լոռվա մի հատվածը, Ջավախքը եւ այլն:

Եվ ահա, մոտ 30 տարի ԽՍՀՄ փլուզումից հետո, Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան եղբայրությունը (երեք երկրներն էլ հայտարարել են եղբայրական դաշինքի մասին) շրջափակման մեջ է պահում Հայաստանին՝ ամեն կերպ վնասելով տարածաշրջանում Հայաստանով անցնելու միտում ունեցող միջազգային նշանակության ենթակառուցվածքների ծրագրերը:

Այստեղ կանգ առնենք ու կտրուկ շրջադարձ անենք:   Continue reading

Հայոց Ջավախքում՝բնականաբա՛ր որպես հայ – Ջավախքը՝ Հայաստանի եւ ամբողջ հայության խնդիրն է – համայն հայության հիմնախնդիրների օրակարգում պիտի լինի… Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խորապես մտահոգված է Գումբուրդոյի իրավիճակով… Հայկական խաչքարի տեղադրումը կխոչընդոտի՞ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործին…

Դիմելով աշխարհասփյուռ ազգակիցներին (դիմումի որոշումն ընդունվել է համաջավախքյան քննարկումների արդյունքում՝ Մեծ համաժողովի նախօրեին)՝ ջավախահայերը ահազանգել են, որ արդեն տեւական ժամանակ է, ինչ խաթարված է Ջավախքի բնականոն զարգացման ընթացքը։

Հատկապես այս օրերին կրկին սրացումներ են լինում, երբ ՏԻՄ ընտրությունների նախապատրաստական աշխատանքներն են ընթանում հայոց Ջավախքում: 6 քաղաքներում առաջադրվել են 25 թեկնածուներ, որոնցից 14-ը հայ են: Հայեր են առաջադրվել ինչպես վրացական կուսակցությունների, այնպես էլ նախաձեռնող խմբերի կողմից: Եվ հենց այս օրերին նոր սադրանքի ականատեսն ենք լինում:

…«Մեր պատմական հայրենիքի այս հատվածի տարեգրությունը հնագույն ժամանակներից մինչեւ այսօր լի է դառնություններով։ Այստեղ «հյուրընկալվել» են պետություն նվաճողներ, ռազմատենչ ցեղեր,  պատմիչների տեղեկություններով՝ կազմակերպվել են սպանդներ, գերեվարվել ու տեղահանվել են բնիկ բնակչության ամբողջական հատվածներ եւ այլն։ Տարածաշրջանը վերջնականապես ազատագրվել է նախավերջին նվաճող պետությունից՝ Թուրքիայից, 1829թ.։ Ադրիանուպոլսի ռուս-թուրքական հաշտության պայմանագրով դարձել է Ռուսական կայսրության մաս։ 1918թ-ին եղել է վիճելի տարածք Հայաստանի ու Վրաստանի միջեւ։ Հայտնի իրադարձություններից հետո ջավախահայերի կամքին հակառակ՝ բռնակցվել է Վրաստանին։ 1991թ-ի մարտի 31-ին տեղի է ունեցել Վրաստանի անկախության հանրաքվեն, որին Հայաստանի այն ժամանավա իշխանությանների հորդորներով մասնակցել է նաեւ Ջավախքը եւ դարձել է նորանկախ Վրաստանի մաս։ Անկախության հռչակագրի հենքը Վրաստանի 1921թ. սահմանադրությունն էր, որը իրապես ապահովելու էր Ջավախքի բնականոն զարգացումը։   Continue reading

Ինչու՞ է շահարկվում Մինսկի խմբի հարցը – Բաքուն վաղուց է ինչ ցանկանում է արցախյան խնդրի կարգավորման հարցում հասնել ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափի փոփոխմանը՝ Թուրքիայի ներգրավվմանը որոշիչ մակարդակում… Ինչու՞ է շահարկվում՝ թե ԵԱՀԿ ՄԽ կազմը կարող է վերանայվել, կամ՝ ԼՂ հակամարտությամբ զբաղվող հատուկ դեսպանների հաստիքները լուծարվելու են… Իսկ Արցախի հարցը ազգային ինքնորոշման եւ մարդկային իրավունքների տիրույթներում է եւ խնդրի միջազգային ճանաչումն անշրջելի՛ գործընթաց է…

Բաքուն երկար ժամանակ է ինչ ցանկանում է արցախյան խնդրի կարգավորման հարցում հասնել ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափի փոփոխմանը: Քանիցս հայտարարել է, որ Մինսկի խումբը կամ պիտի վերանայել կամ պետք է նոր ձեւաչափ մտածել: Իհարկե, նախեւառաջ չմոռանալով շեշտել, որ այդ ձեւաչափում անհրաժեշտ է ընդգրկել նաեւ Թուրքիային… Ադրբեջանի մեծ եղբայրն ընդգրկված է Մինսկի խմբում, սակայն համանախագահների կարգավիճակում չէ, ինչին ձգտում է Ադրբեջանը:

Ըստ Բաքվի, «ադրբեջանական օկուպացված տարածքների» հարցը կարող է կարգավորվել միայն այնպիսի կառույցում, որտեղ Թուրքիային եւս որոշիչ դեր կտրվի: Իհարկե, այդպես կցանկական Բաքվում, քանզի հայ-թուրքական տխրահռչակ արձանագրությունների տապալման հարցերից մեկն այն էր, որ հայ-թուրքական երկկողմ արձանագրությունները վերածվել էին հայ-թուրք-ադրբեջանական եռակողմի, քանի որ Անկարան մի քանի նախապայման էր առաջ քաշել, որից մեկը Արցախի հետ միասին ազատագրված տարածքները կրկին զավթիչին զիջելու հարցերն էին… Բաքուն անգամ փակեց ԵԱՀԿ գրասենյակը Ադրբեջանում, ապա դեմ քվեարկեց ԵԱՀԿ տարածաշրջանային գրասենյակը Երեւանում մնալու հարցին՝ այսպես հետզհետե վտարելով ԵԱՀԿ-ին տարածաշրջանից:

Այսինքն, ըստ Բաքվի, Հայաստանի հետ բանակցային սեղանի շուրջ պիտի երկու Ադրբեջան նստեն՝ մեծ եւ փոքր եղբայրներով: Մինչդեռ Հայաստանը չի կարողանում բանակցային սեղանի շուրջ վերադարձնել հիմնախնդրի տիրոջը՝ Արցախին, որի հարցը քննարկվում է տարիներ շարունակ:   Continue reading

Քրդերի անկախացումն անհնա՞ր է, թե՞… Իրաքյան Քուրդիստանը շրջապատված ու շրջափակված է… Այս բազմատարր Քուրդիստանը չի կարողանալու անկախանալ, անգամ եթե հանրաքվեից հետո հռչակագիր ընդունվի անկախ պետության հռչակման մասին… Իրաքի Քուրդիստանի վարչակազմը կապվա՞ծ է «Մոսադի» հետ…

Այսօր շատերն են մտահոգ, որ որոշ սառեցված թեժ կետերում հնարավոր են նոր առկայծումներ Իրաքի ինքնավար Քուրդիստանում անկախության հանրաքվեից հետո: Սակայն, վերլուծաբանների կարծիքով, առկա իրավիճակի գնահատմամբ այս հանրաքվեն  չի ազդելու ոչ Դոնբասի ու Լուգանսկի (Ուկրաինայի հետ), ոչ Մերձդնեստրի (Մոլդովայի հետ), ոչ էլ Աբխազիայի կամ Հարավային Օսիայի (Վրաստանի հետ) ինքնահռչակ հանրապետությունների նոր հակամարտությունների առաջացմանը: Չի ազդելու նաեւ Արցախի խնդրի վրա՝ նոր լայնածավալ բռնկումների առումով:

Բացատրությունը մեկն է՝ Իրաքյան Քուրդիստանը չի կարողանալու անկախանալ: Անգամ եթե հանրաքվեիից հետո հռչակագիր ընդունվի անկախ պետության հռչակման մասին, Իրաքի իշխանությունները կասեցնելու են անկախության տանող ցանկացած գործնական քայլ: Այս համոզվածությունը  հենվում  է այն հանգամանքների վրա, որ Իրաքյան Քուրդիստանի չորս բոլորը դեմ են նման պետության առաջացմանը եւ պատրաստ են անգամ զինված ընդհարման գնալ, ինչը միայնակ անհաղթահարելի է Իրաքյան Քուրդիստանի համար, իսկ գերտերությունները դժվար թե առճակատման գնան միանգամից այսքան տարածաշրջանային ազդեցիկ խաղացողների նկատմամբ:

Իրաքը, Թուրքիան, Իրանը եւ Սիրիան արդեն դեմ են արտահայտվել եւ սկսել են շրջափակման գործընթացները: Եթե Իրաքյան Քուրդիստանին իրենց պայքարով միանային նաեւ Թուրքիայի, Սիրիայի եւ Իրանի քրդերը, ապա գուցե իրավիճակն այլ լիներ, եւ անգամ ազդեր Հարավային Կովկասի վրա՝ հայ-ադրբեջանական եւ ռուս-վրացական բախումների մասնակի վերսկսմամբ: Բայց այդպես չէ, «Լուսանցք»-ն իր նախորդ թողարկումում հստակ նշել էր, թե ինչ լուրջ հակադրություններ կան Սիրիայի քրդերի եւ Իրաքի քրդերի միջեւ: Նույնն է նաեւ Թուրքիայի քրդերի դեպքում, որոնք ավելի համերաշխ են Սիրիայի քրդերի հետ: Միայն Իրանի քրդերի հստակ տեսակետը հայտնի չէ, բայց մի բան պարզ է՝ Թեհրանը վերահսկում է իր քրդական համայնքի քայլերը:   Continue reading

Անկախությունն անկասելի է անգամ արյամբ – Աշխարհի անկախական շարժումները շուտով կկազմաքանդեն այս սին աշխարհը… Կատալոնիայի հանրաքվեի շուրջ ստեղծված իրադրությունը՝ «առաջին համացանցային պատերազմն է աշխարհում»… Մադրիդը բռնանում է Բարսելոնայի երկրի կամքին…

«Լուսանցք»-ը անդրադարձել է աշխարհի անկախական շարժումներին եւ հանգամանալից ներկայացրել, թե որ աշխարհամասի որ երկրներում դրանք արդեն հասունացած վիճակում են եւ ընդամենը մի առկայծում է անհրաժեշտ, որպեսզի շղթայական ծավալումներ ընթանան:

Ամենածավալուն հոդվածն այդ ուղղությամբ Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանինն է, որ հրատարակվել է 2013թ. («Անկախական շարժումները շուտով կկազմաքանդեն այս սին աշխարհը», «Լուսանցք» թիվ 23 (286)): Հայ արիների առաջնորդը նշել է, որ աշխարհի վերաձեւումների ժամանակ հիմնականում տրոհվում են որոշակի պետություններ, նորերն են առաջանում՝ ստեղծելով նոր իրավիճակներ: Հիմնականում անկախական շարժումներ ունեցող երկրներն են տրոհվում, քանի որ այդ ժամանակ միայն խթանել է պետք եւ մնացյալը կատարվում է ինքնըստինքյան… Նա անդրադարձել էր աշխարհի  բոլոր այն պետություններին, որոնք տրոհվելու միտում ունեն, քանի որ ունեն անկախության ձգտող տարածքներ եւ այնտեղ բնակվող բնիկներ կամ այլազգիներ:

– http://www.hayary.org/wph/?p=3248Անկախական շարժումները շուտով կկազմաքանդեն այս սին աշխարհըԱրմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

Անգամ Աֆրիկայում, որ որոշիչ որեւէ դեր չունի աշխարհաքաղաքական հարցերում, եւս լինում են տրոհվող երկրներ: Սա էլ տեղային ռազմա-քաղաքական հարցերի լուծմանն է ուղղված, ինչը հիմնականում կրոնական ուղղությամբ է իրականացվում: Վերջին բաժանումներից են Ջիբութի եւ Էրիթրեա պետություները, որ առանձնացան Եթովպիայից, զրկելով Աֆրիկայի համար այս նախնական երկիրը ծովային սահմաններից: Նույնը կատարվեց երբեմնի ծովային երկիր Սերբիայի հետ, երբ Հարավսլավիայի մասնատումից հետո բռնությամբ մասնատեցին նաեւ Սերբիան (քանի որ առավելապես ռուսամետ էր ու ընդդիմանում էր արեւմտյան ծրագրերին): Իսկ աֆրիկյան վերջին մասնատումը եղավ Սուդանի հետ՝ այն տրոհելով Հյուսիսային (քրիստոնեական) եւ Հարավային (մահմեդական) Սուդանների: Նման խնդիրներ ունեն Լիբիան, Սոմալին եւ ոչ միայն աֆրիկյան շատ երկրներ…   Continue reading

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Բագրատունիների հրեական ծագման առասպելը (3-րդ մաս)… Շամբատ=Շամբահայր»-ը ծածկանուն է եւ կապ ունի Հայկ-Կեսարի եւ նրա հրեղեն բնույթի հետ… Հայտնի մարդկանց հրեականացնելու մոլուցքով համակված կեղծարարները փորձել են հրեական ծագում վերագրել շատերին՝ ինչպես ֆրանսիացի հռչակավոր գրող Ժյուռ Վեռնին…

Սկիզբը՝ թիվ 33-34-ում

http://www.hayary.org/wph/?p=6549Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Բագրատունիների հրեական ծագման առասպելը (Մաս 2-րդ)… Սակայն Խորենացին միաժամանակ հայտնում է, որ գոյություն ունի երկրորդ ավանդությունը կամ զրույցը, որը Բագրատունիներին համարում է սերված Հայկի սերնդից… Բագրատունիների պատմության ասպարեզից անհետանալուց հետո «Հայոց պատմության» կեղծված օրինակը ընկել է նոր կեղծարարների ձեռքը…

http://www.hayary.org/wph/?p=6536Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Բագրատունիների հրեական ծագման առասպելը (1-ին մաս) – Սկսեցին հնչել անարդար մեղադրանքներ Խորենացու հասցեին, նրան նույնիսկ կեղծարար եւ գրագող անվանեցին՝ կասկածելով նաեւ նրա՝ 5-րդ դարի պատմիչ լինելու փաստը, չնայած այն բանի, որ դարեր շարունակ Խորենացին հայոց մեջ ճանաչված է եղել որպես բացառիկ հեղինակություն եւ ճշմարիտ պատմագիր…

Նույնիսկ եթե Խորենացու մոտ հիշատակվում է Շամբատ անունը, որն իբր նա վերափոխել է Շամբայի, ապա երկու դեպքում էլ նրանք հայերենում իմաստ ունեն՝ Շամբատ=Շամբ+ատ=Շամբ+Հայր=Շամբահայր, որտեղ ատ, ադ=ate նշանակում է «հայր» (Ս. Այվազյան. «Ուրարտերեն-հայերեն»):

Ենթադրում ենք, որ «Շամբատ=Շամբահայր»-ը ծածկանուն է եւ կապ ունի Հայկ-Կեսարի եւ նրա հրեղեն բնույթի հետ:

Մովսես Խորենացու «Հայոց պատմության» աշխարհաբար թարգմանության ներածությունում Ստ. Մալխասյանը նշում է. «…Խորենացին երգը կամ առասպելը կարճառոտ բերելով՝ ինքը նրան մեկնում է, կամ, ինչպես ինքն է ասում, «ճշմարտում է», այսինքն՝ այլաբանությունը բացատրում է»:

Մալխասյանը օրինակներ է բերում, որտեղ Խորենացին ( ՞ ) ճիշտ կամ սխալ է մեկնաբանում ճշմարտյալ պատմությունը:

Մենք ստույգ չենք կարող ասել՝ Խորենացին «ճշմարտել է» «ՀրԷԷ» թաքնագիրը, թե դրա անհրաժեշտությունը չի եղել, բայց կարող ենք ենթադրել, որ կեղծարարները «Հրէէ»-ի այլաբանական իմաստը չեն «իմացել» եւ այն վերածել են «հրեա» բառի:

Իսկ այժմ կներկայացնենք «Հրէէ» թաքնագրի առաջացման ենթադրյալ տարբերակները.

Հրէէ=Հուր+է=Հրէ էություն, որտեղ «է»-ն էություն բառի սկզբնատառն է կամ այն կարող է նշանակել Էա, որը Հայա-Էա-Հայկի կրճատ ձեւն է: Ուրեմն «զԲագարատ, որ ի Շամբատայ Հրէէ էր, կնշանակի՝ Բագարատը Շամբատի Հրէ էությունից էր:   Continue reading

Սպանդանոցներ.- ինչ է անում աշխարհը եւ ինչ ենք անելու մենք (2-րդ մաս)… Անզգայացումը կարող է լինել ներարկման կամ էլեկտրահարման միջոցով – համենայնդեպս, մորթի պահանջներ, որպես այդպիսին, դեռ սահմանված չեն… «Հալալ» մակնշմամբ արտադրանքը մաքուր համարում ունի – գործում են Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ 57 երկրներում…

Սկիզբը՝ թիվ 34-ում

http://www.hayary.org/wph/?p=6548Սպանդանոցներ.- ինչ է անում աշխարհը եւ ինչ ենք անելու մենք… Իսկ Սպանդունիներին կարգեց սպանդանոցների  վրա… Աշխարհիկի ու կրոնականի բաժանումներով – Առանց անզգայացման մորթը Ֆրանսիայում թույլատրվում է այն սպանդանոցներում, որտեղ մորթը հուդայական կամ մուսուլմանական կանոններով է… Մսամթերքի անվտանգության պահանջներից ելնելով՝ պետք է անցնենք սպանդանոցային մորթի…

Սպանդանոցների թեմայից խոսելիս եւ մորթի եվրոպական, ամերիկյան, ռուսական, կրոնական ու աշխարհիկ ձեւերից խոսելիս, ամենայն լրջությամբ ասացինք, որ նույնիսկ եվրոպական որոշ սպանդանոցներում մորթերի համեմատ մեր բակային մորթն այնքան ճիշտ է արվել, որ հաստատ կարող ենք ասել՝ կենդանիները չեն տանջվել: Հստակ հիշում եմ նույնիսկ պատանեկությանս տարիներից, թե ինչպես էին մեր գյուղում կով մորթում, եւ մորթի այդ ձեւը Հայաստանի մի շարք գյուղերում էլ եմ տեսել. մեծ մուրճով հարվածում էին կովի ճակատամիջին, կովը շշմում, ընկնում էր գետնին, տղամարդիկ արագ կապում կամ բռնում էին անասունի ոտքերից եւ մեկն էլ՝ առավել ուժեղը, արագ կտրում էր վիզը: Կովը չէր թպրտում կամ առավելագույնը մեկ-երկու անգամ էր թպրտում, իսկ դա նշանակում էր, որ չի տանջվել, եւ մորթն անցավ է եղել: Հետո հատուկ հարմարանքով կովին կախում կամ կիսակախում էին գլխիվայր, որպեսզի արյունը լրիվ դուրս թափվի: Հիմա մսամթերքի անվտանգության պահանջներից ելնելով՝ պետք է անցնենք սպանդանոցային մորթի: Եվ դատելով եվրոպական փորձից՝ ճիշտ նույն բանն է արվելու՝ արագ մորթ անզգայացումից հետո, պարզապես ավելի արագ ու այսպես ասենք, սարքի օգնությամբ: Իսկ անզգայացումը կարող է լինել ներարկման կամ էլեկտրահարման միջոցով: Համենայնդեպս, մորթի պահանջներ, որպես այդպիսին, դեռ սահմանված չեն:   Continue reading