Հայկական խոհանոց – Կանաչ սոխով ճլմբուր… Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում – Ավելի քան 7 մլրդ. դրամ՝ սպորտին – Աշխատանքներն իրականացվելու են Հայաստանի տարբեր մարզերում ու մայրաքաղաք Երուանում… Հռոմի Պապը ողջունել է հոկեյիստների ընդունած հռչակագիրը… Բանակային ձեռնամարտ ու թայլանդական բռնցքամարտ՝ մեկ հարկի տակ… Հունաստանում պարգեւատրել են Ռոման Ամոյանին… Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում Լեւոն Արոնյանը մտավ 1/4 եզրափակիչ… Ֆուտբոլի Հայաստանի 2017-18թթ գավաթի խաղարկությունը մեկնարկեց… Բարձրագույն խմբի խաղերը… Մարզական եւ մշակութային այլ լուրեր…

Հայկական խոհանոց – Խորագիրը վարում է սննդի տեխնոլոգ  Ռուզաննա Նահապետյանը:

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

– Կանաչ սոխով ճլմբուր

Բաղադրությունը – Կանաչ սոխ – 1 կապ, կարագ – 50 գրամ, հավկիթ – 2 հատ, սեւ պղպեղ, աղ:

Պատրաստման եղանակը – Ջուրը եռացնել նախապես: Կարագը լցնել մեջը: Սոխը լվանալ, կտրատել բարակ-բարակ՝ 1 սմ չափով:

Ջրի եռալու ընթացքում սոխը լցնել մեջը եւ հենց նույն պահին հավկիթը սեւ պղպեղով համեմել ու հարելով լցնել եռացող զանգվածի մեջ: Անմիջապես կրակի վրայից վերցնել եւ մատուցել լավաշով:

* * *

«Գրամոֆոն» մրցանակաբաշխությանը հնչել են Արամ Խաչատրյանի գործերից

Հայ երաժիշտները օրերս մասնակցել են դասական երաժշտության ամենանշանակալի իրադարձությանը՝ «Գրամոֆոն» մրցանակաբաշխությանը։ Համահայկական նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, հրավիրված էր ելույթ ունենալու «Գրամոֆոնի» 40-րդ հոբելյանական մրցանակաբաշխությանը, որն ամեն տարի տարբեր անվանակարգերում առանձնացնում է դասական երաժշտության ոլորտում աշխարհի լավագույն երաժիշտներին։
ՀՊԵՆ հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ Սերգեյ Սմբատյանը մրցանակաբաշխության երեկոյի ընթացքում տված հարցազրույցում ընդգծել է, որ իր եւ նվագախմբի համար մեծ պատիվ է գտնվել Լոնդոնում եւ ելույթ ունենալ այս հեղինակավոր միջոցառմանը։
Նա, ներկայացնելով Համահայկական սիմֆոնիկ նվագախումբը, նկատել է, որ այն ստեղծվել է այս տարի. անդրանիկ բեմելը կայացել է ապրիլի 24-ին Երեւանում՝ հանդես գալով իր գործընկեր դիրիժորների հետ։
«Հայաստանում մենք ունենք դասական երաժշտության մեծ ավանդույթներ: Դուք ամենուր կարող եք տեսնել հիասքանչ հայ երաժիշտների: Գաղափարն այն էր, որպեսզի համախմբենք բոլորին մեկ տեղում, որպեսզի նրանք ելույթ ունենան միասին»,- նշել է Սերգեյ Սմբատյանը:
Ամբողջ մրցանակաբաշխությունն ուղեկցվել է դասական եւ ժամանակակից կոմպոզիտորների գործերի կատարումներով։ «Գրամոֆոնում» նույնպես Սերգեյ Սմբատյանը հնչեցրել է հայկական երաժշտություն։ Դասական երաժշտության ճանաչված ներկայացուցիչներն ունկնդրեցին հատվածներ Արամ Խաչատրյանի բալետներից։ «Գրամոֆոն» ամսագրի գլխավոր խմբագիր Ջեյմս Ջոլին նշել է. «Երիտասարդ նվագախումբ է, երաժիշտները նվագում են վարակիչ կենսունակությամբ: Մենք ուրախ ենք ողջունելու Սերգեյ Սմբատյանին Լոնդոնում, քաղաք, որտեղ նա սովորել է»։

* * *

Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում

Սերժ Սարգսյանը Թուրքմենստանում ներկա կլինի Ասիական 5-րդ խաղերի բացմանը

Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 17-ին աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան՝ ներկա գտնվելու Աշղաբաթում կայանալիք Ասիական 5-րդ խաղերի բացման պաշտոնական արարողությանը, որի հրավերը Հայաստանի նախագահը ստացել եւ ընդունել էր Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի՝ ս.թ. օգոստոսի 24-ին Հայաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ:

Ավելի քան 7 մլրդ. դրամ՝ սպորտին

Սպորտի մասսայականացման, պրոֆեսիոնալ սպորտի զարգացման, ինչպես նաեւ առողջ ապրելակերպի քարոզչության եւ տարածման նպատակով սպորտի ոլորտում 2017թ. մասնավոր միջոցներով կկառուցվեն ու կհիմնանորոգվեն մարզադահլիճներ, լողավազաններ, մարզադպրոցներ: Կատարվող մասնավոր ներդումների ծավալը ընթացիկ տարում կգերազանցի 7 մլրդ. դրամը: Աշխատանքներն իրականացվելու են Հայաստանի տարբեր մարզերում ու մայրաքաղաք Երուանում:

Մասնավոր միջոցներով 2017թ. հիմնանորոգվելու են Տավուշի մարզի Իջեւան քաղաքում գտնվող լողավազանը եւ հարակից շինությունները: Ներդրվելու է163,934.00 դրամ: Լողավազանը կնպաստի Իջեւանում ջրային մարզաձեւերի զարգացմանն ու մասսայականացմանը:

Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում կառուցվելու է մարզադահլիճ, որի համար 2017թ. մասնավորի կողմից ներդրվելու է 35,000.00 դրամ: Նշենք, որ Սիսիանի մարզադահլիճի կառուցումը սկսվել է անցած տարի, որի ընթացքում արդեն կատարվել է 65,000.00 դրամի ներդրում: Մարզադահլիճի կառուցումը նպաստելու է խաղային եւ մենապայքարային մարզաձեւերի զարգացմանը եւ մասսայականացմանը:   Continue reading

«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 31-ի (464) հոդվածները 

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Հայ-չինական պարիսպ՝ ընդդեմ թուրքականության – Հնագույն երկու երկրների շահերը՝ համաշխարհային խաչմերուկի բաժանարար գծում… Գործակցություն, որ կփոխի տարածաշրջանի դեմքը… Արարողակարգայինից՝ գործնական ընդլայնում… Դինամիկ փոխգործակցությունը՝ առաջնային… Առաջնային՝ նաեւ պաշտպանական գործակցությունը… Հայաստան-Չինաստան ռազմական համագործակցությունը բոլորովին նոր իրավիճակ կստեղծի տարածաշրջանում…

2. Սիրիայի խնդիրը՝ հայի եւ թուրքի հայացքներով – Մերձավորարեւելյան ցանկացած ընդհարում, լինի դա քաղաքական կամ տնտեսական, թե ռազմական ոլորտներում, առնչվում է նաեւ հարակից տարածաշրջաններին… Հայաստանը խորապես մտահոգված է բարեկամ սիրիացի ժողովրդի ճակատագրով… Թուրքիան ծրագրում է նոր ռազմական գործողություն սկսել Սիրիայում…

– Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվենՍա՛պիտի լինի աշխարհի  բոլոր անկյուններում գտնվող յուրաքանչյուր հայի առաջին խոսքը  Արեւածագին՝ ԱրԷգԱկին ողջունելուց հետո… (Արմեն Ավետիսյան, ՀայԱրիական Միաբանության առաջնորդhttp://www.hayary.org/wph/?p=33). Փա՛ռք Հային ու Հայքին, Հայ Հոգե Ոգեղեն  Տիեզերաաշխարհներին, Փա՛ռք Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին www.hayary.org  

3. Չկա նման հարց՝ ՀԱՊԿ, թե՞ ՆԱՏՕ.- Սադրանք Հայաստանի նկատմամբ. ո՞վ փորձեց համատեղել անհամատեղելին… Արդյո՞ք ժամանակը չէ ցույց տալ աշխարհին, որ մենք պահանջում ենք զատել մեզ մեր թշնամիների հետ բարեկամություն կամ գործընկերություն խաղալուց… Ավելի պարզ՝ երբ Ադրբեջանին եւս հրավիրում են, Հայաստանը հրաժարվում է մասնակցել: Սա է մեր տեսակետը… Իսկ ԵՄ-ՀՀ նոր համաձայնագիրը՝ ստորագրման շեմին…

4. Ադրբեջանական առ եւ տուր. ծախու եվրոպացիների գործերը – Ադրբեջանի իշխող վերնախավը՝ 2,9 մլրդ դոլարի կաշառատվության գաղտնի ծրագիր է իրագործել – ծրագիրը ստացել է «ադրբեջանական լվացքատուն» անվանումը… Նախկինում եւս եղել է – բայց «ռուսական լվացքատուն»… Նոր կոռուպցիոն սկանդալ է ծավալվում Իլհամ Ալիեւի ու նրա մերձավորների շուրջ…ԵԽԽՎ. Ադրբեջանի կողմից կոռուպցիայի ու «փողերի լվացման» սենսացիոն բացահայտումներ…

5. 75%-ը փողոց դուրս կգա այլասերվածության քարոզչության դեմ եւ կողմ է ԱԺ-ում ԼԳԲՏ քարոզչությունն արգելող (հատկապես անչափահասների շրջանում) օրենքի ընդունմանը՝ ինչպես դա ՌԴ-ում է եւ ԱՄՆ-ի նահանգներում… 86%-ը դեմ է ԼԳԲՏ քարոզչությամբ: զբողվող հ/կ-ների… 68%-ը հակված է պատժելու այդ հ/կ-ներին… 92%-ը բացասական է վերաբերում դեսպանատների խասռնակչություններին… Այլ նյութեր…

6. Հետահայաց երեւանյան մի գույնի – Փառատոնը՝ հայկականի ներկայացման արդի ձեւ… Գարեջրի փառատոնի շեշտադրումը հայկական գարեջրի լավագույն ավանդույթների տարածումն է – Քսենոփոնը ուղղակիորեն վկայել է, որ գարեջրագործության հայրենիքը Հայկական լեռնաշխարհն է եղել… «Երեւան ՏԱՐԱԶֆեստ»-ի ցուցահանդեսին այս տարի ներկայացվել են 21 տաղավար…

7. Ախուրյանի ջրավազանային տարածք – Երբ խնդիրները շատ են, մոտեցումն էլ՝ զուտ սպառողական… Ստորերկրյա ջրերը կազմում են Արարատյան արտեզյան ավազանի մասը եւ համարվում են Հայաստանի խմելու ջրի ռազմավարական պաշար…Այդ պաշարների վերագնահատումը անհրաժեշտ եւ պարտադիր պայման է՝ հենց այդ պաշարների ռացիոնալ կառավարման համար…

8. Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Արա Գեղեցիկ կամ՝ բացարձակի ընկալումը որպես նոր հինգի դրույթ (մաս 1-ին)… Գեղեցիկ անելը ոպես Հինգի դրույթ եւ Մեկ ամբողջականություն հոգեւոր կրոնական եւ ծիսական դաշտում ներկայանում է այսպես… Շումերական ավանդազրույցներում մարդու արարումն ու գեղեցիկ անելու խնդիրը շաղկապված են իրար…

9. Հայկական խոհանոց – Նեխուրով ապուր… «Լուսանցք»-ի հաշվապահը՝ Սոֆյա Մովսիսյանի երկրորդ գիրքը՝ «Կարոտ եւ սեր»… Աշխարհի մարզական հեւքից .- Մարզաշխարհի խաչմերուկներում – Հայաստանի հավաքականի հերթական անկումները… Ուրախացրեց թերեւս ֆուտզալի մեր չեմպիոնը… Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում… Լեգենդար Իգոր Տեր-Հովհաննիսյանը Երեւանում է… Մարզական այլ լուրեր… Այցելե՛ք եւ օգտվե՛ք հայ արիների www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք  «Լուսանցք»…

Հայ-չինական պարիսպ՝ ընդդեմ թուրքականության – Հնագույն երկու երկրների շահերը՝ համաշխարհային խաչմերուկի բաժանարար գծում… Գործակցություն, որ կփոխի տարածաշրջանի դեմքը… Արարողակարգայինից՝ գործնական ընդլայնում… Դինամիկ փոխգործակցությունը՝ առաջնային… Առաջնային՝ նաեւ պաշտպանական գործակցությունը… Հայաստան-Չինաստան ռազմական համագործակցությունը բոլորովին նոր իրավիճակ կստեղծի տարածաշրջանում…

Հնագույն երկու երկրների շահերը՝ համաշխարհային խաչմերուկի բաժանարար գծում…

«Լուսանցք»-ը շատ է անդրադարձել համաշխարհային բեւեռների բազմաբնույթ քաղաքականությանը եւ Արեւմուտքի ու Ռուսաստանի միջեւ սեփական դերն ու նշանակությունը կարեւորելու Հայաստանի այս կամ այն քայլին, նաեւ բացթողնված: Աշխարհաքաղաքական հորձանուտում Հայաստանն ի վերջո ընտրեց փոխլրացնող քաղաքականությունը, որն ավելի շահավետ եղավ, քան մինչ այդ միակողմանի ռուսամետ քաղաքական ուղին էր:

Ռուսամետ ուղին հարյուրամյակներ շարունակ առավելապես մեր գլխին դարձավ բացառապես ռուսահաճ ուղի եւ ամեն բան կյանքի էր կոչվում հիմնականում Ռուսաստանի շահերն հաշվի առնելով… Մոսկվան անգամ հայերի կարծիքը դադարեց հարցնել, քանի որ ռուսահաճությունը Հայաստանը դարձրել էր ռուսական մի «գուբեռնյա», որի ճակատագիրը Ռուսաստանը որոշում էր արդեն Թուրքիայի հետ, բայց ոչ երբեք Հայաստանի…

Հայաստանի Առաջին Հանրապետության տարիներին պաշտոնական Երեւանը փորձեց Անտանտի՝ Արեւմուտքի երկրների հետ պաշտպանել հայ դատը, սակայն Արեւմուտքը եւս երկակի խաղ խաղաց եւ գրեթե չգոյ (Անտանտի երկրների եւ դաշնակիցների բանակնեևից բզկտված) Թուրքիային հնարավորություն տվեց վերակազմակերպվել ու կրկին վերատիրել իր զավթած հայկական տարածքներին… Եվ առանց պետական կառույցների, բանակի ու դիմադրողական ոգու մնացած, միլիոններով ցեղասպանված հայությունը կրկին դիմեց ռուսական կողմին, որն արդեն թուրքի հետ եղբայրացած մեջ-մեջ արեցին երբեմնի հզոր Հայաստանի վերջին բեկորները:

Խորհրդային Հայաստանը արդեն ոչ թե ձեւական, այլ իրական ու շոշափելի «գուբեռբնյա» դարձավ ԽՍՀՄ-ացված Ռուսաստանի համար: Այստեղ եւս չփոխվեց վերաբերմունքը «եղբայր ու բարեկամ» Հայաստանի նկատմամբ եւ ռուսական մի այլ բնույթի կայսրության մեջ հայերը նոր կորուստներ կրեցին՝ Ադրբեջանին «նվիրելով» Արցախն ու Նախիջեւանը հարակից հայկական տարածքներով, իսկ Վրաստանին՝ Ջավախքը……

ԱՊՀ-ական եւ ՀԱՊԿ-ական Ռուսաստանը եւս չարաշահեց Կովկասում իր միակ գործընկերն ու դաշնակիցը մնացած Հայաստանի շահերը, ինչը ժառանգաբար անցավ ԵԱՏՄ համակարգ… Հայկական շահերը ցայսօր Ռուսաստանի կողմից դիտարկվում են որպես թուրք-ադրբեջանական շահերի հետ առուծախի առարկա:

Բայց արդեն քանի տարիներ Հայաստանը իր արտաքին քաղաքականության մեջ կիրառում է փոխլրացնող, երկբեւեռ աշխարհի շահերը համադրող քաղաքական ուղի, ինչը տալիս է իր պտուղները: Արեւմուտքը այլեւս Հայաստանին չի դիտարկում ռուսական «գուբեռնյա», օգնում է, որ Հայաստանի ռուսազերծումն անցավ ընթանա, Ռուսաստանն էլ հասկացել է, որ պաշտոնական Երեւանի մի կտրուկ քայլից հետո Ռուսաստանը բոլորովին դուրս կմնա Կովկասյան տարածաշրջանից, որտեղ խաչվում են բոլոր ճանապարհները՝ Եվրոպա-Ասիա կապերի…

Փոխլրացնող քաղաքականությունը Հայաստանին հնարավորություն տվեց նաեւ զարգացնել կապերը համաշխարհային երրորդ բեւեռին գնացող Չինաստանի հետ: Իսկ Չինաստանի հետ հարաբերությունները կարեւորում են ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Արեւմուտքում:

Պեկինը շատ պարզ հայտարարեց, որ ցանկանում է վերականգնել հին «Մետաքսի ճանապարհը»՝ Չինաստան-Եվրոպա, որը Կովկասում անցել է Հայաստանով (արհեստական Թուրքիա եւ Ադրբեջան չկային այդ ժամանակ): Չինական կողմն այսօր էլ պնդում է, որ այդ ճանապարհը պիտի անցնի Իրան-Հայաստան-Վրաստան-Սեւ ծով-Եվրոպա ուղղությամբ: Պաշտոնական Պեկինը հենց այնպես չի շրջանցում ներկայիս Թուրքիան եւ Ադրբեջանը, որոնք կլանում են Եվրոպա-Ասիա խաչմերուկի բոլոր ուղիները բոլոր ոլորտներում՝ քաղաքական, թե տնտեսական… Չինաստանը լավ գիտի թյուրքական բաշիբոզուկների արնախում ծագումը: Դարեր շարունակ չինացիները, կորեացիները, ճապոնացիները եւ այլք դա գիտեն սեփական փորձից, երբ ալթայներից տարածվում էին քոչվոր թյուրքերը եւ ամեն բան խեղդում արյան մեջ: Այսօր էլ Չինաստանը ունի թյուրք-ույղուրական խնդիր, ինչպես նաեւ գտնվում է Անկարայի ծրագրած «Մեծ Թուրանի» ճանապարհին, Միջինասիական թյուրքական երկրների կողքին:

Չինաստանում նաեւ լավ են հասկանում, որ համաթուրանական ճանապարհի առաջին պատնեշը Հայաստանն է եւ հայերին սատարելով՝ պաշտպանում են իրենց սահմանները: Թուրքիայում Հայաստանը «անիծյալ սեպ» են համարում համաթուրանականության ճանապարհին: Թյուրքական վտանգն արդեն գիտակցում են նաեւ Արեւմուտքում եւ Ռուսաստանում: Իհարկե, նախկինում էլ էին գիտակցում, սակայն դրա իրականացման վտանգն այսօր ավելի մեծ է… Եթե համաշխարհային երկու բեւեռներում քննարկվում է նաեւ Թուրքիայի փոխարեն երբեւէ չգոյ մեկ այլ երկրի՝ Քուրդիստանի ստեղծումը, ապա Չինաստանը հստակ հասկանում է, որ Հայաստանն է թյուրքական առաջխաղացման պարիսպը: Քուրդիստանը մի նոր իսլամական թնջուկ է դառնալու հետզհետե: Թուրքիան էլ սկզբում կամակատար երկիր էր աշխարհի ուժեղների համար, սակայն… Նույնը լինելու է Քուրդիստանի դեպքում: Միայն մի բան է փոխվելու՝ թյուրքականությունը փոխարինվելու է իսլամականությամբ: Իմիջիայլոց, սա գիտակցելով, Անկարան արդեն Թուրքիան հանրապետությունից վերածում է իսլամական պետության, որպեսզի ստանա տարածքի իսլամական երկրների աջակցությունը եւս:

 Իսկ Հայաստանն ու հայությունը Հայկական լեռնաշխարհի հետ նույնականացվում են առանց կեղծիքի եւ ստապատմագիտության, ինչը առկա է թուրք-ադրբեջանական եւ քրդական առումներով: Հազարամյակներ շարունակ Հայաստանը եղել է տարածաշրջանի բնիկության երաշխավորը եւ անխափան խաչմերուկը՝ Եվրոպա-Ասիա ճանապարհին:

Եվ միայն Հայաստանի վերականգնումը Հայկական լեռնաշխարհում կբերի նույն դրական իրողությունը տարածաշրջանում եւ համաշխարհային քաղաքականության մեջ:

Այսօր Արեւմուտքի եւ Ռուսաստանի վերաբերմունքների մեջ եւս կան փոփոխություններ ի նպաստ Հայաստանի, սակայն Չինաստանն արդեն իսկ քայլեր է անում:

Այդպիսի քայլեր է անում նաեւ Իսրայելը, ինչը հավաստում է, որ տարածաշրջանում տեղի են ունենալու աշխարհի վերաձեւման գործընթացներ, որին մենք՝ հայերս, պիտի նորովի մասնակցենք եւ մեծ խաղի մեջ խաղալիքի փոխարեն այլեւս որպես խաղացող ներկայանանք……

Չինաստանը կարծես առաջինն է նման քայլի գնում եւ բոլոր ոլորտներում առաջարկում է զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ: Վերջին տարիներին եւ տակավին վերջերս մենք դրա ականատեսն ենք:   Continue reading

Սիրիայի խնդիրը՝ հայի եւ թուրքի հայացքներով – Մերձավորարեւելյան ցանկացած ընդհարում, լինի դա քաղաքական կամ տնտեսական, թե ռազմական ոլորտներում, առնչվում է նաեւ հարակից տարածաշրջաններին… Հայաստանը խորապես մտահոգված է բարեկամ սիրիացի ժողովրդի ճակատագրով… Թուրքիան ծրագրում է նոր ռազմական գործողություն սկսել Սիրիայում…

Մերձավորարեւելյան ցանկացած ընդհարում, լինի դա քաղաքական կամ տնտեսական, թե ռազմական ոլորտներում, առնչվում է նաեւ հարակից տարածաշրջաններին: « Լուսանցք»-ը հստակեցրել է, որ բնականորեն Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի միջեւ կա եւս մեկ տարածաշրջան, որը Հայկական Լեռնաշխարհն է, ինչքան էլ այսօր «հայ», «հայկական» «Հայաստան» եւ այլ հայարմատ երեւույթներն ու հասկացողությունները, պատմական եւ աշխարհագրական տեղանունները դուրս են շպրտվել քաղաքական ու դիվանագիտական միջազգային օրակարգերից: Սակայն, ժամանակները փոխվում են, եւ ամեն բան դառնում է ի շրջանս յուր:

Եթե Թուրքիան մերժում է Հայկական Լեռնաշխարհի գործածումը, ապա քրդերը փորձում են այն անտեսել՝ հույս ունենալով, թե Քուրդիստան կստեղծեն նաեւ Արեւմտյան Հայաստանի տարածքում: Դե միջազգային ասպարեզում էլ, ըստ թուրքական կամ քրդական շահերի, «փակվել» է Հայկական Լեռնաշխարհի անունը: Բայց, կրկնենք, ամեն բան փոխվում է, եւ շուտով, երբ կգա աշխարհի վերաբաժանման նոր փուլը, հայերն ու Հայաստանը դեռ կհավաքվեն ու կամբողջանան Հայկական Լեռնաշխարհում…   Continue reading

Չկա նման հարց՝ ՀԱՊԿ, թե՞ ՆԱՏՕ.- Սադրանք Հայաստանի նկատմամբ. ո՞վ փորձեց համատեղել անհամատեղելին… Արդյո՞ք ժամանակը չէ ցույց տալ աշխարհին, որ մենք պահանջում ենք զատել մեզ մեր թշնամիների հետ բարեկամություն կամ գործընկերություն խաղալուց… Ավելի պարզ՝ երբ Ադրբեջանին եւս հրավիրում են, Հայաստանը հրաժարվում է մասնակցել: Սա է մեր տեսակետը… Իսկ ԵՄ-ՀՀ նոր համաձայնագիրը՝ ստորագրման շեմին…

Մեր հասարակության մի հատվածում մի անհասկանալի երեւույթ կա, երբ շատ արագ ու առանց պարզ վերլուծության անգամ կարող են համաշխարհային դատողություններ հնչեցնել, որտեղ Հայաստանը կա՛մ սխալ է կա՛մ ճիշտ: Այս մտածողությամբ առաջնորդվողների համար չկա հնարավոր այլ տարբերակ, որ ասենք, մեր երկիրը շարժվել է այս կամ այն հանգամանքը հաշվի առնելով, թե այդ հանգամանքը ի՞նչ դրական կամ բացասական ազդեցություն կունենա մեր պետության վարկանիշի կամ արտաքին քաղաքականության վրա: Կամ՝ արդյո՞ք նպատակահարմար է զինվորական մի միջոցառման մասնակցել, որին նաեւ թշնամի երկիրն է մասնակցում, որի հետ այսօր դեռ պատերազմական վիճակում ենք…

Արդյո՞ք ժամանակը չէ ցույց տալ աշխարհին, որ մենք պահանջում ենք զատել մեզ մեր թշնամիների հետ բարեկամություն կամ գործընկերություն խաղալուց… Մենք չենք կարող մեր թշնամիների հետ նույն ուղղությամբ ու նպատակի համար գործել… Ադրբեջանի հետ զորավարժության մասնակցելը կամ հայ-թուրքական արձանագրություններ պարտադրելը չեն կարող լռեցնել հայոց պահանջատիրությունը: Եվ հարցն այստեղ ՀԱՊԿ-ին կամ ՆԱՏՕ-ին չի վերաբերում, այն շոշափում է հայի հայրենիքի ամբողջականացման ու ապագայի տեսլականները:

Վերոնշյալ մտայնությունը հասարակական նշյալ շերտում առաջ էր եկել այն պատճառով, որ Հայաստանը մասնակցում է ՀԱՊԿ զորավարժությանը, իսկ ՆԱՏՕ-ի զորավարժությունից հրաժարվել է: Ուրեմն Հայաստանն էլի ռուսամետ է, եւ Մոսկվան է արգելել…

Այսինքն, որ Հայաստանը մնում է ՆԱՏՕ-ի գործընկերն ու մասնակիցը խաղաղարար առաքելություններին, դա նշանակություն չունի: Հայաստանն արեւմտամետ չէ այս դեպքում…   Continue reading

Ադրբեջանական առ եւ տուր. ծախու եվրոպացիների գործերը – Ադրբեջանի իշխող վերնախավը՝ 2,9 մլրդ դոլարի կաշառատվության գաղտնի ծրագիր է իրագործել – ծրագիրը ստացել է «ադրբեջանական լվացքատուն» անվանումը… Նախկինում եւս եղել է – բայց «ռուսական լվացքատուն»… Նոր կոռուպցիոն սկանդալ է ծավալվում Իլհամ Ալիեւի ու նրա մերձավորների շուրջ…ԵԽԽՎ. Ադրբեջանի կողմից կոռուպցիայի ու «փողերի լվացման» սենսացիոն բացահայտումներ…

«Transparency International»  միջազգային կազմակերպությունն անդրադարձել է «The Guardian» պարբերականի կողմից անցկացված լրագրողական  հետաքննությանը, որը սկանդալային բացահայտումներ է արել Ադրբեջանի ղեկավարության կողմից եվրոպացիներին կաշառելու վերաբերյալ եւ ադրբեջանական «լվացքի» հետաքննության կոչ է անում:

Բացահայտումները շարունակվում են, պարզվել է, որ Ադրբեջանի իշխող վերնախավը՝ 2,9 մլրդ դոլարի գաղտնի ծրագիր է իրագործել՝ ԵԽԽՎ անդամ հայտնի եվրոպացիներին վճարելու, շքեղ ապրանքներ ձեռք բերելու եւ ոչ թափանցիկ բրիտանական ընկերությունների միջոցով փողեր լվանալու համար («Լուսանցք»-ն անդրադարձել է այս եւ նմանատիպ այլ թեմաներին):

Այս գաղտնի ծրագիրը ստացել է «ադրբեջանական լվացքատուն» անվանումը:

«Դրամական միջոցները, որոնք ներդրվել են Ադրբեջանի եւ Ռուսաստանի անթափանց վճարային համակարգերի միջոցով, ուղղվել են դեպի բրիտանական ընկերություններ եւ Եվրոպայի առաջատար բանկերից մեկը՝ Danske-ը, վճարումներ է կատարել Էստոնիայում իր մասնաճյուղի միջոցով:   Continue reading

75%-ը փողոց դուրս կգա այլասերվածության քարոզչության դեմ եւ կողմ է ԱԺ-ում ԼԳԲՏ քարոզչությունն արգելող (հատկապես անչափահասների շրջանում) օրենքի ընդունմանը՝ ինչպես դա ՌԴ-ում է եւ ԱՄՆ-ի նահանգներում… 86%-ը դեմ է ԼԳԲՏ քարոզչությամբ: զբողվող հ/կ-ների… 68%-ը հակված է պատժելու այդ հ/կ-ներին… 92%-ը բացասական է վերաբերում դեսպանատների խասռնակչություններին… Այլ նյութեր…

Վերջին ժամանակներս Արեւմուտքի ապազգային քաղաքականության ջանքերով կրկին աշխուժացել են ԼԳԲՏ-ական շրջանակները եւ այդ իսկ պատճառով «Ժողովրդի ձայնը» ակումբը Ֆեյսբուք սոցիալական ցանցում նախաձեռնեց սոցիալական հարցում. «Արդյո՞ք պետք է Հայաստանում օրենք ընդունել, որը կարգելի ԼԳԲՏ քարոզչությունը անչափահասների շրջանում» թեմայով:

Այո, վերջերս Հայաստանում տեղի ունեցան մի շարք իրադարձություններ, որոնք հանգիստ կարելի է որակավորել, որպես այլասերվածության քարոզ, կարծում է «Ժողովրդի ձայնը»: Նախ՝ Երեւանի կենտրոնում փակցվեցին համասեռամոլություն քարոզող գովազդային պաստառներ, իսկ հետո նկարահանվեցին ֆիլմեր ԼԳԲՏ համայնքի մասին, որոնց ցուցադրման շեմը 12+ էր: Այս ամենի հեղինակը «Փինք Արմենիա» հասարակական կազմակերպությունն է, որն ունի օտարերկրյա ֆինանսավորում: Հայտնի է, որ վերջին տարիներին նման կազմակերությունները ակտիվորեն զբաղվում են Հայաստանում այլասերվածության քարոզչությամբ, որի պատվիրատուները օտարերկրյա հիմնադրամներն են:

Հարցմանը մասնակցել են 1100 ֆեյսբուքյան օգտատեր: Արդյունքում պարզ դարձավ, որ հարցման մասնակիցներից 86%-ը բացասական է վերաբերվում այն հասարակական կազմակերպությունների գործունեությանը, որոնք Հայաստանում զբաղվում են անչափահասների շրջանում ԼԳԲՏ քարոզչությամբ: 8%-ը դրական է վերաբերվում, 6%-ը՝ չեզոք:   Continue reading

Հետահայաց երեւանյան մի գույնի – Փառատոնը՝ հայկականի ներկայացման արդի ձեւ… Գարեջրի փառատոնի շեշտադրումը հայկական գարեջրի լավագույն ավանդույթների տարածումն է – Քսենոփոնը ուղղակիորեն վկայել է, որ գարեջրագործության հայրենիքը Հայկական լեռնաշխարհն է եղել… «Երեւան ՏԱՐԱԶֆեստ»-ի ցուցահանդեսին այս տարի ներկայացվել են 21 տաղավար…

«Այնտեղ կար նաեւ ցորեն ու գարի եւ ընդեղեն ու կրատերների մեջ գարուց պատրաստված գինի, որի երեսին լողում էին գարու հատիկներ, կրատերների մեջ կային նաեւ եղեգներ՝ մեծ ու փոքր, առանց ծնկի: Ծարավելու դեպքում մարդ պետք է այդ եղեգի ծայրը բերանին դներ ու ծծեր: Եվ այն շատ թունդ էր, եթե ջուր չխառնեին, իսկ սովոր մարդու համար շատ ախորժելի ըմպելիք էր»:

Հույն նշանավոր պատմիչ ու զորավար Քսենոփոնը, տպավորվելով Հայաստան կատարած ճամփորդություններից, հիշատակարանում սա է գրում: Նկատենք, որ «կրատեր» ասելով նկատի ուներ կարասները, սովոր մարդ ասելով՝ հայերին: Շատ աղբյուրներից է հայտնի, որ հույները գարեջուրը չէին կարողանում անխառն խմել:

Դեռ 2005թ. Երեւանյան գարեջրի փառատոնի ժամանակ Երեւանի քաղաքապետարանի մշակույթի եւ տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանն ասաց, թե «որպես գարեջրի պատրաստման 3000-ամյա վկայություն ունեցող քաղաք, լիիրավ ենք այն բրենդային փառատոն դարձնելու։ Ի դեպ, քաղաքապետարանի կազմակերպած Գարեջրի փառատոնի շեշտադրումը հայկական գարեջրի լավագույն ավանդույթների տարածումն է եւ ճանաչվածության խթանումը»:   Continue reading

Ախուրյանի ջրավազանային տարածք – Երբ խնդիրները շատ են, մոտեցումն էլ՝ զուտ սպառողական… Ստորերկրյա ջրերը կազմում են Արարատյան արտեզյան ավազանի մասը եւ համարվում են Հայաստանի խմելու ջրի ռազմավարական պաշար…Այդ պաշարների վերագնահատումը անհրաժեշտ եւ պարտադիր պայման է՝ հենց այդ պաշարների ռացիոնալ կառավարման համար…

Մոտ 1,5 տարի առաջ անդրադառնալով Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի մակարդակի անկման փաստին՝ ահազանգեցինք, որ այդ մակարդակի՝ մետրերով անկումը մոտ ապագայում մեզ ազգային լուրջ խնդրի առջեւ կկանգնեցնի: Հաշվի առնելով խնդրի ռազմավարական նշանակությունը՝ ահազանգին միանում էին մասնավոր, հանրային, մասնագիտական ու պետական հատվածները: Հետո մանրամասն ներկայացրեցինք խնդրի լուծման գործադիր իշխանության տարբերակը, երբ մշակվեց Արարատյան դաշտի ջրավազանային կառավարման պլանը՝ շեշտելով, որ այդ կարգի պլանի ու դրա իրագործման անհրաժեշտությունը միայն Արարատյան դաշտը չէ որ ունի: Ախուրյանի ջրավազանային տարածքը եւս պետք չէ անտեսել: Եվ ահա ընթացիկ տարվա գարնան սկզբին ունեցանք այս տարածքի կառավարման պլանը՝ հուսալով, որ տնտեսական զարգացման ոչ մի սցենար չի խախտի ջրառաջարկի եւ պահանջարկի այն շեմը, որն անցնելու դեպքում մեկը մյուսի հետեւից խնդիրներ են թափվում՝ բացասական հետեւանքներով հանդերձ:

Հասկանալու համար, թե Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքը (ՋԿՏ), որի պլանը մինչեւ 2022թ.-ն է, ինչքան կարեւոր է մեզ համար, ասենք, որ այն սահմանակից է Թուրքիային եւ Վրաստանին: Թուրքիայի հետ նաեւ անդրսահմանային բնույթ ունի:

Այս ՋԿՏ-ն, որ ներառում է Ախուրյանի եւ Մեծամորի գետավազանները եւ զբաղեցնում է 5029 քառ.կմ մակերես, բառիս ուղիղ իմաստով տիրություն է անում 6 քաղաքային եւ 235 գյուղական բնակավայրի, որից  65-ը Արարատյան դաշտում են, մնացյալը՝ Շիրակի եւ Արագածոտնի մարզերում: Պաշտոնական տվյալների համաձայն, ինչպես ներկայացնում է բնապահպանության նախարարությունը, Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքի ջրային պաշարը ընդամենը կազմում է 3752,7 մլն խմ, այդ թվում՝ բազմամյա բնական գետային հոսքը՝ 2593,4 մլն խմ, ստորերկրյա ջրային պաշարները՝ 1130,1 մլն խմ, բնական լճերը՝ 0,023 մլն խմ, ջրամբարների մեռյալ ծավալը՝ 28,09 մլն խմ, ձնաբծերը՝ 1,07 մլն խմ: Այս բազմամյա բնական գետային հոսքը ներառում է նաեւ Մեծամորի գետավազանում Արաքս եւ Ախուրյան գետերի միախառնումից ներքեւ ընկած հատվածից վերցվող Հայաստանի հասանելի ջրի քանակը՝ 1114,9 մլն խմ: Ախուրյանի ՋԿՏ-ի մակերեւութային ջրերը մենք օգտագործում ենք տարբեր նպատակներով՝ էլէներգիայի արտադրության, ոռոգման, արդյունաբերական: Իսկ ստորերկրյա ջրային պաշարները խմելու հիմնական աղբյուր են Շիրակի եւ Արմավիրի մարզերի, մասնավորապես՝ Գյումրի եւ Արմավիր քաղաքների համար: Ստորերկրյա ջրերը կազմում են Արարատյան արտեզյան ավազանի մասը եւ համարվում են Հայաստանի խմելու ջրի ռազմավարական պաշար:   Continue reading

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Արա Գեղեցիկ կամ՝ բացարձակի ընկալումը որպես նոր հինգի դրույթ (մաս 1-ին)… Գեղեցիկ անելը ոպես Հինգի դրույթ եւ Մեկ ամբողջականություն հոգեւոր կրոնական եւ ծիսական դաշտում ներկայանում է այսպես… Շումերական ավանդազրույցներում մարդու արարումն ու գեղեցիկ անելու խնդիրը շաղկապված են իրար…

Գեղեցիկ անելը կամ արա գեղեցիկը այս քաղաքակրթության արարչական համակարգի հիմնադրույթն է:

Հաճախ է խոսվում Արարչական համակարգի եւ տիեզերական օրենքների մասին, վերջինս շատ հաճախ ընկալվում է բառացիորեն՝ օրենքներ, որոնք գործում են երկիր մոլորակից դուրս:

Հանգամանքների բերումով, մեր իմաստաբանության մեջ «տիեզերական օրենքներ» եզրույթը կորցրել է իրական իմաստը եւ ստացել այլ իմաստային պարունակություն, որը բխեցվել է կոսմոսի օրենք կամ ունիվերզիում օրենք իմաստից։ Այս նոր պարունակությունը սկզբունքորեն չի համապատասխանում տիեզերական օրենքներ եզրույթի եւ բառակազմական ու իմաստաբանական բովանդակությանը: Տիեզերական օրենքներ բառակապակցության մեջ «տիեզերքը» ունի «լուսավոր եզերք» իմաստը, հետեւաբար, երբ խոսում ենք տիեզերական օրենքների մասին որպես փիլիսոփայական կատեգորիայի, ապա այն պետք է հասկանանք որպես լուսավոր եզերքի օրենք, այսինքն՝ գիտելիք օրենքի մասին։

Եթե շատ ամբողջական ներկայացնենք խնդիրը, ապա Արարչական համակարգը այն համակարգն է, որը կարգավորում է հարաբերությունները լուսավոր եզերքի օրենքներով, այն է՝ գիտելիքի օրենքով, որի գլխավոր շարժիչ ուժը Գեղեցիկ անելու գաղափարախոսությունն է:

Գեղեցիկ անելու գաղափարախոսության սկզբունքը կարիք ունի լրջագույն քննախուզության ճանաչողական իմաստաբանության միջոցով, անհրաժեշտ է տեսնել եւ անջատել գեղեցիկ անելու խնդիրը եւ ծագման վայրը, նաեւ մատնանշել նրան, ով գեղեցիկը եւ գեղեցիկ անելու սկզբունքը դարձրեց ժառանգական կենսակերպ եւ քաղաքակրթական արժեք։   Continue reading

Հայկական խոհանոց – Նեխուրով ապուր… «Լուսանցք»-ի հաշվապահը՝ Սոֆյա Մովսիսյանի երկրորդ գիրքը՝ «Կարոտ եւ սեր»… Աշխարհի մարզական հեւքից .- Մարզաշխարհի խաչմերուկներում – Հայաստանի հավաքականի հերթական անկումները… Ուրախացրեց թերեւս ֆուտզալի մեր չեմպիոնը… Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում… Լեգենդար Իգոր Տեր-Հովհաննիսյանը Երեւանում է… Մարզական այլ լուրեր… Այցելե՛ք եւ օգտվե՛ք հայ արիների www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք  «Լուսանցք»…

Հայկական խոհանոց – Խորագիրը վարում է սննդի տեխնոլոգ  Ռուզաննա Նահապետյանը:

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

– Նեխուրով ապուր

Բաղադրությունը – Նեխուր – 1 կապ, գազար- 200 գ, կարտոֆիլ – 200 գ, կարմիր տաքդեղ – 1 հատ, դեղին տաքդեղ  – 1 հատ, սոխ – 2 հատ:

Պատրաստման եղանակը – Նեխուրը լվանալ աղաջրում, խաշել, լցնել սառցաջրի մեջ: Խաշած ջրի մեջ լցնել գազարն ու տաքդեղները՝ խորանարդիկներով կտրատած:

Առանձին սոխառած անել, վերջում ավելացնելով 1 պճեղ սխտոր: Սոխառածը լցնել գազարաջրի մեջ: Այս ամենը համեմել աղով ու պղպեղով:

Սառցաջրից հանել նեխուրը, կտրտել եւ լցնել ապուրի մեջ:  Ուտելիս ավելացնել թթվասեր:

Ամեն մի քայլը՝ մտածված

«Լուսանցք»-ի հաշվապահը՝ Սոֆյա Մովսիսյանը, հենց թվերից հոգնում, տառերին է կպչում: Ու ծնվում է նրա երկրորդ գիրքը՝ «Կարոտ եւ սեր»:

«Դպրոց, տեխնիկում, ինստիտուտ եւ ապա ՀԿԿ Կենտկոմի հրատարակչություն: Աշխատել եմ տարբեր խմբագրություններում, որոնց եթե թվեմ, ոմանք կկարծեն, թե գլուխ եմ գովում»,- անկեղծանում է հեղինակը:

Եվ ապա շարունակում. «Որտեղ էլ աշխատել եմ, սիրտ ու հոգի եմ դրել աշխատանքիս մեջ… Ուրախացել եմ ուրիշի հաջողություններով եւ տխրել, լաց եղել ուրիշի ցավի, վշտի պատճառով: Այդպես էլ իմ անձնական կյանքը մղվել է երկրորդ պլան, եթե իմ կարիքն ունեն, ես պետք է օգնեմ… Իսկ ինչ կթողնեմ ինձանից հետո, մարդիկ եւ հարազատներս կասեն»:

Ու թեեւ հեղինակը տխրում է, որ՝ «Այս երկրագունդը շատ է փոքրացել/ Եվ ոմանց համար խաղաքարտ դարձել, / Ինչպես ուզում են՝ այնպես ձեւում են», բայց չի խեղճանում. «Կյանքը շարունակվում է, ժամանակ չկա, ուրեմն առա՜ջ»:

Առաջ, առանց պարտության: Իսկ դրա համար հարկ է……

Արածդ ի՞նչ էր՝ թեթեւ մի խաղ էր,

Ազատ հարված էր ֆոտբոլի դաշտում,

Այնինչ քեզ պետք էր շախմատը խաղալ,

Ամեն մի քայլը՝ մտածված ձեւով:

Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում

Հայաստանի հավաքականի հերթական անկումները

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը աշխարհի 2018թ առաջնության ընտրական փուլի 7-րդ փուլի խաղում պարտվեց Ռումինիայի հավաքականին: Բուխարեստում կայացած հանդիպման 1-ին կեսն անցավ հավասար պայքարում, իսկ 2-րդ խաղակեսն անցավ ռումինացիների որոշակի տարածքային առավելությամբ: 55-րդ րոպեին Տարոն Ոսկանյանը ձեռքով խաղաց իր տուգանային հրապարակում եւ մրցավարը 11մ հարված նշանակեց, սակայն Հայաստանի հավաքականի դարպասապահը ետ մղեց հարվածը: Իսկ Տարոն Ոսկանյանին ցույց տված կարմիր քարտը ազդեց խաղի վերջաբանի վրա, 10 հոգով դժվարացավ հաղթանակի համար խաղալը, չնայած մեր ֆուտբոլիստներն ամեն բան արեցին դրա համար… Բայց վերջին րոպեիին Ռումինիայի հավաքականը գոլ խփեց եւ հաղթեց 1:0 հաշվով:   Continue reading

«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 30-ի (463) հոդվածները 

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Ի՞նչ կլինի, եթե տարածաշրջանում դաշնակցեն հակառակորդները՝ Հայաստանն ու Իսրայելը… Հայ-հրեական հարաբերությունները թերեւս աշխարհի ամենահին հարաբերություններից մեկն է… – Իսրայելը փոխու՞մ է իր տարածաշրջանային առանցքը… – Հիմա կաշխուժանա՞ն հայ-հրեական գործարար կապերը… – Հոլոքոստով անցածը կհասկանա՞ Եղեռն ապրածի ցավը… – Կճանաչի՞ Իսրայելը Հայոց ցեղասպանությունը…

2. Անե՞լ, թե՞ չանել այդ քայլը՝ ընդառաջ Իսրայելին… Երեւանը իր զինտեխնիկան կթարմացնի ոչ միայն Ռուսաստանի, այլեւ Իրանի հետ համագործակցելով… Պաշտպանական ոլորտում Ադրբեջանն ու Իսրայելը 5 միլիարդ դոլարի պայմանագրեր են կնքել… հայերի ու հրեաների մեջ շատ կան ընդհանրություններ, բայցկան նաեւ կնճռոտ ծալքեր, ու շատ կարեւոր է, որ լինի երկխոսություն… Հայաստանում Իսրայելի հետ համագործակցության դեմ կողմեր կան նաեւ… Բաքուն ցանկանում էր անօդաչուների հնարավորությունները փորձարկել հայկական դիրքերի վրա – իսրայելական օպերատորները մերժել են դա…

– http://www.hayary.org/wph/?p=6423#more-6423Ի՞նչ ունեն կիսելու հայն ու հրեան – Հրեաները հետաքրքրվա՞ծ են Հայաստանով… Հնարավոր է նաեւ ոչ քաղաքական համագործակցություն, եթե հրեան իրապես նպաստի, որ հայինը տրվի հային…Իրականում հայն է մարդկության արարման եւ փրկության երկրի տերը, որտեղ խաչվում են Երկրի ու Երկնքի օրենքները… Հայ-հրեական հարաբերությունները ջե՞րմ են…

3. Թուրքերի նոր հայրը նոր Թուրքիա է ստեղծում… Էրդողանն ընդդեմ Աթաթուրքի – Օսմանիան Թուրքիան ընդդեմ Հանրապետական Թուրքիայի… Մեծ Թուրան» տգիտությունը ծավալվում է եվրոպայի Բալկաններից մինչեւ ռուս-ասիական Սիբիր ու Չինաստան… – ու հյուսիսային… – դեպի հարավ… Համաշխարհային գաղտնի կառավարությանը «բարի լուր» կամ «աչքալուսանք»՝ նրանք այլեւս ծառայելու են թյուրքական մարդանման շնագայլերի կամ նման այլ գազանների խորհրդարանում… Հայաստանը պիտի դառնա տարանցիկ երկիր եւ վերատիրի Հայկական լեռնաշխարհին…

4. Երբ «հաղթում» է հարյուրավոր զոհերին պարտակելով… Իրականությունը երբեք հնարավոր չէ թաքցնել հավերժ, բացահայտումը միշտ ժամանակի եւ իրավիճակի հետ է կապված – նախորդ տարվա ապրիլյան 4-օրյա պատերազմի ադրբեջանական իրականությունը եւս բացահայտվեց… Խոսում է նաեւ Ադրբեջանի ՊՆ-ի նախկին տեղակալ Իսա Սադիգովը… Պայթյուն՝ Ադրբեջանի զինպահեստներից մեկում…

– Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվենՍա՛պիտի լինի աշխարհի  բոլոր անկյուններում գտնվող յուրաքանչյուր հայի առաջին խոսքը  Արեւածագին՝ ԱրԷգԱկին ողջունելուց հետո… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդhttp://www.hayary.org/wph/?p=33). Փա՛ռք Հային ու Հայքին, Հայ Հոգե Ոգեղեն  Տիեզերաաշխարհներին, Փա՛ռք Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին www.hayary.org  

5. Ահազանգ.- Բնությունը սկսել է հակահարվածը. կա՛նգ առ, մարդ կոչվող… Սա՛ էլ ռազմականին հավասար առաջնահերթություն է… Թեղուտի պոչհանքը «կուլ է տալիս» անտառը… Սեւանի պաշտպանության խնդիրը դեռ բաց է – Սեւանա լիճն իջնելով մոտենում է նախորդ տարվա մակարդակին… Խոսրովի անտառին կփոխանցվի 100.000 եվրո… ԱԻՆ-ը հետեւություններ կանի (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)…

6. Կանք մենք՝ ազգակիցներս – Սեպտեմբերի 1-ին դպրոց է հաճախել 40 հազար 1-ին դասարանցի – Սոցիալական ոչ մի խնդիր անուսում մնալը չի արդարացնի… Առաջնայինը ազգային անվտանգությունն է – Ազգային անվտանգության խորհրդի նիստ – ՊՆ օրինագծերը կնպաստեն ազգ-բանակ գաղափարախոսության ամբողջական իրացմանը…

7. Այցելե՛ք եւ օգտվե՛ք հայ-արիների www.hayary.org պաշտոնական կայքից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» ազգային շաբաթաթերթ… Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է… Դիմումներ Երեւանի քաղաքապետին՝ կենդանիների պաշտպանության, շների ու հեծանվորդների համար տարածքներ առանձնացնելու, մայրաքաղաքի փողոցների անվանափոխության, քաղաքի մաշված եւ գունաթափված դրոշները փոխելու, տրանսպորտի խնդիրների եւ այլ հարցերի մասին… Շառլ Ազնավուրի անվանական աստղը՝ Հոլիվուդի Փառքի ծառուղում… Սանկտ Պետերբուրգում՝ «Երեւանի օրեր»… Միջոցառումներ Գառնիի եւ Զվարթնոցի տաճարներում… Կրթա-մշակութային միջոցառումներ Երեւանում, մարզերում, Ջավախքում… Ազգային բնույթի փառատոններ … Գիտա-տեխնիկական եւ խաղային ոլորտի լուրեր, միջազգային դպրոցական օլիմպիադաներ եւ հանրակրթական հարցեր… «Մոնթե Մելքոնյան» ռազմամարզական վարժարանի, «Երիտասարդ երկրապահ», «Բազե» եւ այլ երիտասարդական հավաքների մասին…

8. Մեկամսյա ամփոփում՝ մարզաշխարհի խաչմերուկներից.- 29-րդ ամառային համաշխարհային ուսանողական խաղերից 6 մեդալ… Հայ ըմբիշների փարիզյան մեդալները… Հունահռոմեականում բաց թողնված ոսկե մեդաը… Ազատոճայինները 2 մեդալ նվաճեցին… Աշխարհի առաջնությանը՝ 2 հայ բռնցքամարտիկ… 5-ական մեդալ՝ բռնցքամարտի միջազգային մրցաշարերից… ՈւԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի խաղարկության նախնական փուլում… Ֆուտբոլ. Հայաստանը վերջին րոպեին պարտվեց Ռումինիային… Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություն – 2017/2018… Հայաստանի Առաջին խմբի առաջնություն 2017/2018… Հայաստանում բասկետբոլի վերականգնման հաջողված քայլերը… Շախմատային սուպերմրցաշարի հաղթողը… Լեւոն Արոնյանը բարձրացրեց իր անհատական վարկանիշը… Հայաստանի առաջնության 1-ին խմբի մրցաշարի հաղթողը… Հայտնի են  հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկները… Հայ մարզիկի կյանքը վտանգված է Բելառուսում… Հայ տանկիստները՝ «Տանկային բիաթլոն»-ում… Հենրիկ Մխիթարյանի խաղերը, լրատվություն՝ ֆուտբոլային, շախմատային եւ այլ մարզաձեւերից ու մարզական կյանքից…

Ի՞նչ կլինի, եթե տարածաշրջանում դաշնակցեն հակառակորդները՝ Հայաստանն ու Իսրայելը… Հայ-հրեական հարաբերությունները թերեւս աշխարհի ամենահին հարաբերություններից մեկն է… – Իսրայելը փոխու՞մ է իր տարածաշրջանային առանցքը… – Հիմա կաշխուժանա՞ն հայ-հրեական գործարար կապերը… – Հոլոքոստով անցածը կհասկանա՞ Եղեռն ապրածի ցավը… – Կճանաչի՞ Իսրայելը Հայոց ցեղասպանությունը…

Հայ-հրեական հարաբերությունները թերեւս աշխարհի ամենահին հարաբերություններից մեկն է, որը բազմաճյուղ բնույթ է ունեցել եւ ունի ցայսօր: Դրանք ինչպես աշխարհիկ, այնպես էլ հոգեւոր բնույթ են ունեցել: Չենք կարող ասել, թե երբ կամ երբեւէ բարեկամական եղել են հայ-հրեական հարաբերությունները, թե ոչ, ցավոք բազում հազարամյակներ գրանցած պատմական գրքերն ու քրմական մատյանները չեն պահպանվել, որտեղ վստահաբար արձանագրված էր ամեն բան: Եվ հետաքրքիր է, որ դրանք ոչնչացվել են հենց հրեական հոգեւոր ներխուժումից հետո, երբ հուդա-քրիստոնեությունը կիսահայերի եւ ոչ հայերի կրոնա-քաղաքական հրահրմամբ մտավ Հայաստան…

301թ. ներխուժմանը «Լուսանցք»-ը բազմիցս է անդրադարձել եւ դրանից հետո Հայաստանի ու հայության գոյությունը, հայի ֆիզիկական ու հոգեւոր ապագան վտանգվել է ու դեռ վտանգված է ցայսօր… Հայն այսօր իր պատմության ակունքները հաճախ փնտրում է այլոց պատմությունների մեջ, քանի որ հուդա-քրիստոնեական ջարդարարությունները գրեթե ոչ մի հետք չեն թողել: Բայց բնական արդարությունը վերադառնում է եւ պեղումները հայոց հողում, անկախ այն հանգամանքից, թե ում կողմից են այսօր զավթված, հայտնաբերում են հայության հնագույն արարչակնիք եւ աստվածատուր հետքերը, ազգային արժեհամակարգը եւ հոգեւոր զորությունները…

Գոնե գիտենք, որ ավելի քան 2000 տարի հայ-հրեական հարաբերությունները ամենավատերից մեկն են, որի պատճառով հայությունը հատկապես շատ է տուժել, վերջին հարյուրամյակներում, նաեւ ցեղասպանվել ու հայրենիքի զգալի մասն է կորցրել համաթուրանական եւ սիոնակա-մասոնական եղբայրության համատեղ հալածանքներից…

Սա մի պահ մի կողմ թողնելով, փորձենք հասկանալ, թե ի՞նչ են փնտրում հրեաները այժմ Հայաստանում: Այն երկրում, որի դեմ մինչեւ վերջին ժամանակներս գործել են նաեւ Ադրբեջանին օժանդակելով: Այն, որ հրեաների հոգեւոր առաջնորդները, աստղաբաններն ու թաքնագետները կարող են հասկանալ տիեզերական փոփոխությունների ընթացքը եւ դրա ազդեցությունը տիեզերական մարմինների, այդ թվում՝ Երկիր մոլորակի ու բնակչության վրա, ընկալելի է, ինչն էլ կարող է տիեզերական գարնան զարթոնքը Հայաստանում եւ հայերի հետ անցկացնելու առիթ դառնալ: Եկել է Երկնային պատիժների ժամանակը՝ Երկրային ամենաթողությունների, անբնականության, ընդդեմ արարչակարգի գործած, աստվածամերժության, հակամարդկային ու ապազգային այլ քայլերի համար…

Սա հասկանում են ոչ միայն Իսրայելում: Հայկական լեռնաշխարհը վերստին ստանձնում է մարդկության փրկության օրրանը դառնալու առաքելությունը: Բայց այդ առաքելությունը չեն կարող կյանքի կոչել Արարատյան Աշխարհի տարբեր հատվածները զավթած թուրքերն ու ադրբեջանցիները կամ վրացիներն ու իրանցիները… Հայկական բարձրավանդակը հայությանը վերադարձնելն այլեւս բնական պահանջ է, ոչ թե զուտ հայկական պահանջատիրություն… Իսկ հայն իր պահանջատիրական առաջին քայլերն արել է Միացյալ Հայաստանի վերակերտման ճանապարհին՝ Արցախն ու մի շարք այլ հայկական տարածքներն ազատագրելով եւ կամային բանակ ստեղծելով: Արցախը փաստացի Հայաստան է, իսկ ավելի ստույգ՝ Հայաստանի 12-րդ մարզը…

Եվ ազգերն ու երկրները, լինեն դրանք բնածին կամ արհեստական, իրենք պիտի որոշեն, թե որ ճակատում են հայտնվելու՝ բնական, թե հակաբնական…

http://www.hayary.org/wph/?p=6496#more-6496Անե՞լ, թե՞ չանել այդ քայլը՝ ընդառաջ Իսրայելին… Երեւանը իր զինտեխնիկան կթարմացնի ոչ միայն Ռուսաստանի, այլեւ Իրանի հետ համագործակցելով… Պաշտպանական ոլորտում Ադրբեջանն ու Իսրայելը 5 միլիարդ դոլարի պայմանագրեր են կնքել… հայերի ու հրեաների մեջ շատ կան ընդհանրություններ, բայցկան նաեւ կնճռոտ ծալքեր, ու շատ կարեւոր է, որ լինի երկխոսություն… Հայաստանում Իսրայելի հետ համագործակցության դեմ կողմեր կան նաեւ… Բաքուն ցանկանում էր անօդաչուների հնարավորությունները փորձարկել հայկական դիրքերի վրա – իսրայելական օպերատորները մերժել են դա…

http://www.hayary.org/wph/?p=6423#more-6423Ի՞նչ ունեն կիսելու հայն ու հրեան – Հրեաները հետաքրքրվա՞ծ են Հայաստանով… Հնարավոր է նաեւ ոչ քաղաքական համագործակցություն, եթե հրեան իրապես նպաստի, որ հայինը տրվի հային…Իրականում հայն է մարդկության արարման եւ փրկության երկրի տերը, որտեղ խաչվում են Երկրի ու Երկնքի օրենքները… Հայ-հրեական հարաբերությունները ջե՞րմ են…   Continue reading

Անե՞լ, թե՞ չանել այդ քայլը՝ ընդառաջ Իսրայելին… Երեւանը իր զինտեխնիկան կթարմացնի ոչ միայն Ռուսաստանի, այլեւ Իրանի հետ համագործակցելով… Պաշտպանական ոլորտում Ադրբեջանն ու Իսրայելը 5 միլիարդ դոլարի պայմանագրեր են կնքել… հայերի ու հրեաների մեջ շատ կան ընդհանրություններ, բայցկան նաեւ կնճռոտ ծալքեր, ու շատ կարեւոր է, որ լինի երկխոսություն… Հայաստանում Իսրայելի հետ համագործակցության դեմ կողմեր կան նաեւ… Բաքուն ցանկանում էր անօդաչուների հնարավորությունները փորձարկել հայկական դիրքերի վրա – իսրայելական օպերատորները մերժել են դա…

Ընդդեմ իսրայելական անօդաչու թռչող սարքերի, որոնք վաճառվել են Ադրբեջանին եւ գործածվում են հայկական զինուժի դեմ, Երեւանը իր զինտեխնիկան կթարմացնի ոչ միայն Ռուսաստանի հետ պաշտպանական բնագավառում համագործակցելով, այլեւ կխորացնի Իրանի հետ համագործակցությունը ռազմա-պաշտպանական ոլորտում:

Թեհրանը չի բացառում, որ իսրայելական անօդաչու թռչող սարքերը կարող են կիրառվել նաեւ Իրանի դեմ: Այս հարցերի շուրջ Իրանում պայմանավորվել են ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը եւ ԻԻՀ պաշտպանության եւ զինված ուժերի աջակցման նախարար Հոսեյն Դեհղանին։ Ընդգծելով հայ-իրանական հարաբերությունների բարձր մակարդակը՝ պետությունների պաշտպանական գերատեսչոզւթյունների ղեկավարները երկկողմ հարաբերություններն ընդլայնելու եւ զարգացնելու պատրաստակամություն են հայտնել:

Բացի երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերից, քննարկվել են նաեւ միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող եւ հակամարտությունների կարգավորմանն առնչվող խնդիրներ: Անդրադարձ է եղել նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին, կարեւորվել է տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման ուղղությամբ գործադրվող ջանքերը եւ կողմերն ընդգծել են խնդրի խաղաղ, բացառապես բանակցային ճանապարհով կարգավորման անհրաժեշտությունը:

Վիգեն Սարգսյանի հանդիպել է նաեւ Իրանի հոգեւոր առաջնորդի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի հետ եւ նրանք համակարծիք են եղել, որ լարվածության նոր օջախների ձեւավորումը լրջորեն վնասելու է տարածաշրջանային անվտանգությունը, ուստի անհրաժեշտ է համադրել ջանքերը՝ ահաբեկչության եւ ծայրահեղականության տարածումը կանխելու նպատակով։ ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի եւ ԻԻՀ Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Ալի Շամխանիի հետ նույնպես քննարկվել են երկկողմ կարեւորության եւ տարածաշրջանային մի շարք հարցեր:   Continue reading

Թուրքերի նոր հայրը նոր Թուրքիա է ստեղծում… Էրդողանն ընդդեմ Աթաթուրքի – Օսմանիան Թուրքիան ընդդեմ Հանրապետական Թուրքիայի… Մեծ Թուրան» տգիտությունը ծավալվում է եվրոպայի Բալկաններից մինչեւ ռուս-ասիական Սիբիր ու Չինաստան… – ու հյուսիսային… – դեպի հարավ… Համաշխարհային գաղտնի կառավարությանը «բարի լուր» կամ «աչքալուսանք»՝ նրանք այլեւս ծառայելու են թյուրքական մարդանման շնագայլերի կամ նման այլ գազանների խորհրդարանում… Հայաստանը պիտի դառնա տարանցիկ երկիր եւ վերատիրի Հայկական լեռնաշխարհին…

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը մեկնաբանել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի թվիթերից «հանրապետություն» բառի հեռացման փաստը: «Էրմենիհաբեր»-ը գրում է, որ թուրքական «Diken» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Իբրահիմ Քալընը կարծիք է հայտնել, թե այդ փոփոխության մեջ որեւէ տարօրինակ բան չկա:

Խոսնակը նշել է, որ «Թուրքիայի նախագահ» արտահայտությունը նոր չէ. այն օգտագործվել է երկրի 5-րդ նախագահ Ջեւդեթ Սունայի (1966-1973թթ.) ժամանակներից սկսած՝ բոլոր նախագահների կողմից: «Ջեւդեթ Սունայը, Ֆահրի Քորություրքը, ապա Օզալը, Դեմիրելը, Սեզերը, նաեւ Աբդուլլահ Գյուլը իրենց մի շարք հրավիրատոմսերում օգտագործել են «Թուրքիայի նախագահ» արտահայտությունը:

Նունիսկ 2014թ. նախագահական ընտրությունների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից պաշտոնական թերթում հրատարակված որոշման մեջ կարելի է տեսնել «Ընտրվել է որպես Թուրքիայի նախագահ» արտահայտությունը»,- ասել է Թուրքիայի նախագահի խոսնակը:

Նա նաեւ հավելել է, որ այս հարցով իրենք դիմել են Թուրքիայի լեզվաբանական ընկերությանը (TDK) եւս, ու ընկերությունը մեկնաբանել է, որ Թուրքիայի հանրապետության նախագահ (թուրքերեն՝ Turkiye Conhuriyeti Comhurbaskani) արտահայտությունում «Conhuriyet» եւ «Comhurbaskani» բառերն ըստ էության կրկնաբանություն են եւ քերականական տեսակետից Conhuriyet-ը (հանրապետություն) միանգամայն ավելորդ է:

Հիշեցնենք, որ այս պարզաբանումների նախօրեին Թուրքիայի նախագահը Twitter-ի իր միկրոբլոկից հեռացրել էր «հանրապետություն» բառը՝ ներկայանալով միայն որպես «Թուրքիայի նախագահ»: Այս փոփոխությունը հարուցել է լրատվամիջոցների ու որոշ ընդդիմադիր գործիչների զարմանքն ու դժգոհությունը:

Սակայն պիտի հիշեցնենք, որ որպես «Թուրքիայի նախագահ» հանդես գալու նախապայման, նախագահ Էրդողանը արդեն իսկ նախապես նսեմացրել էր Աթաթուրքի հանրապետական քայլերը եւ իր շրջապատի միջոցով կասկածի տակ էր առել «Թուրքիայի Հանրապետության» հիմնադրի՝ բոլոր թուրքերի հայր լինելու հանգամանքը՝ երբեմն Աթաթուրքին որպես համասեռական, երբեմն «շուռ տված հայ», երբեմն էլ թուրքերի ու իսլամի շահերն անտեսած մեկի ներկայացնելով, ով իր գաղափարներով պիտի անցնի պատմության գիրկը, քանի որ նոր առաջնորդ է հայտնվել՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Իսկ նոր առաջնորդը վաղուց է հասկացրել, որ իր ծրագրերում Թուրքիան չի կարող հանրապետական լինել եւ թուրքերին սպասում է իսլամական պետության հեռանկարը… Անգամ նախագահ ընտրվելուց հետո Էրդողանը փոխեց ավանդական նստավայրը, որտեղից երկիրը կառավարել են Աթաթուրքն ու բոլոր նախորդ նախագահները եւ, նոր նստավայր անցնելով, սկիզբ դրեց թուրք-իսլամական «բարեփոխումների»…   Continue reading