Վանատուրը պաշտպանն է Հայոց Տան – Ծեսը կվարեն Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) առաջնորդ Արմեն Ավետիսյանը եւ ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի քրմական դասի ներկայացուցիչ քուրմ Արմոգը… / Հետաքրքիր զուգադիպությամբ մայիսի 15-ը ճանաչվել է Ընտանիքի օր, որը միջազգային տոն է… / Մի հետաքրքիր զուգադիպությամբ էլ մայիսի 16-ը նշվում է որպես Ուսանողների եւ երիտասարդների օր…

Վանատուրը պաշտպանն է Հայոց Տան

Հայոց սրբազան տոմարով Արեգ ամսվա Արեգ օրը՝ մարտի 21-ին Հայոց ամանորը եւ Արեգ ամսվա Անահիտ օրը՝ ապրիլի 8-ին Զատիկը նշելուց հետո մայիսին հայ արիները տոնում են Հայոց հյուրընկալության եւ օջախի Աստված Վանատուրի տոնը:

Վանատուրի տոնն այս անգամ կնշվի մայիսի 15-ին:

Վանատուրի տոնը հարյուրամյակներ անց վերականգնված տոներից է:

Երբ գարնան եռուզեռն իր ընթացքի մեջ է մտնում, հայարի օջախներում նոր թափ է ստանում հյուրընկալությունն ու հյուրասիրությունը: Երբ գարունը արդեն բերք ու բարիքի եւ բնական ընթացքի ու ամռան սպասման մեջ է, հայարիները հյուրընկալ դռները բաց փառաբանում են Վանատուր Աստծուն, որ հայ օջախները միշտ հյուրընկալ պահի եւ Հայաստան աշխարհը լի ու առատ դարձնի:

Մայիսյան տոնը կսկսվի վաղ առավոտյան՝ Սեւանի ափին՝ Վանատուր աստծուն նվիրված ծիսակարգով: Ծեսը կվարեն Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) առաջնորդ Արմեն Ավետիսյանը եւ ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի քրմական դասի ներկայացուցիչ քուրմ Արմոգը: Նրանք ձոն կհղեն առ Վանատուր Աստված:

Ձոնի ընթացքում ներկաները չրերով առատ, հալվայով ու մածնով գաթաներով լցված սկուտեղները վեր կբռնեն:   Continue reading

«Արարատը գրկաբաց սպասում է» – Երեւանը՝ մայիսյան տոների եւ հանգստի անցկացման նախընտրելի ուղղություն… Կրկին ահազանգ ու կրկին Գառնո տաճարի շուրջ – այս անգամ էլ քննարկեցին Գառնու տաճարի շրջակայքում հյուրանոց կառուցելու թեման… Գրքերի տոն՝ Արցախում – Հայկական երկրորդ հանրապետությունում անցկացվեց գրքերի ցուցահանդես-վաճառք… Մշակութային լուրեր… Այցելե՛ք եւ օգտվե՛ք հայ արիների պաշտոնական կայքից-www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» ազգային շաբաթաթերթ…

«Արարատը գրկաբաց սպասում է»

Երեւանը՝ մայիսյան տոների նախընտրելի ուղղություն

Մայիսյան տոները արձակուրդին հավելվող հաճելի լրացում է եւ օրգանիզմի յուրահատուկ վարժանք՝ ամառային արձակուրդներին ընդառաջ, տեղեկացնում է SUNMAG.ME առցանց-ամսագիրը։ Վերջինս առանձնացրել է քաղաքները, որտեղ հանգիստը մատչելի է։ Ամսագրի ընտրած քաղաքների թվում է նաեւ Հայաստանի մայրաքաղաք Երեւանը։

«Օգտակար-հաճելի նկատառում. ռուսները կարող են Հայաստան գնալ անգամ ներքին անձնագրերով, այնպես որ եթե ձեր օտարերկրյա անձնագիրն ինչ-ինչ պատճառով չկա, ապա Արարատը միեւնույն է՝ գրկաբաց սպասում է ձեզ»,- գրում է ամսագիրը։

Ի պատասխան հարցի՝ ուր այցելել, ամսագիրը հուշումներ է անում. Երեւանն, իբրեւ աշխարհի հնագույն քաղաքներից մեկը, որ հիմնադրվել է մ.թ.ա. 8-րդ դարում, պատմական փաստերի պակաս չունի, կարելի է տեսնել հնագույն տաճարներ՝ թե քաղաքի կենտրոնում, թե նրա սահմաններից դուրս՝ զմրուխտ-կանաչ լեռների շքեղ համապատկերին։

Հրատարակչությունը խորհուրդ է տալիս բնության գրկում հանգիստը նախապես ծրագրել՝ գնալ Սեւանա լիճ, Տաթեւի վանք, թե Արարատի ստորոտ, որտեղ կարելի է անգամ օդապարիկով թռչել, հակառակ պարագայում հյուրերին սպասում են երեւանյան կոնյակն ու խորովածը։

Երեւանից բացի, ամսագրի առանձնացրած քաղաքների շարքում են Ալգարվեն (Պորտուգալիա), ԹելԱվիվը (Իսրայել), Քիշնեւը (Մոլդովա), Ինսբրուկը (Ավստրիա), Վալետտան (Մալթա), Մարրակեշը (Մարոկկո։

Կրկին ահազանգ ու կրկին Գառնո տաճարի շուրջ

Զբոսաշրջության ծավալման համապատկերին նորից խոսակցություններ են լինում՝  Գառնու տաճարը հանգիստ չի տալիս ոմանց: «Հերթական անգամ մեր մշակութային արժեքները ոտնահարում են եւ ամեն ինչ բիզնեսի վերածում».- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է զբոսաշրջության մասնագետ Վահե Լորենցը: Ասուլիսի ժամանակ այս անգամ էլ քննարկեցին Գառնու տաճարի շրջակայքում հյուրանոց կառուցելու թեման եւ նշեցին, որ մամուլում այդպիսի լուրեր են շրջանառվում:

«Եթե Գառնու հնագույն հեթանոսական տաճարը դիտարկում են որպես բացառապես բիզնես, ապա այդ դեպքում ինչու մյուս քրիստոնեական արժեքներին եւս այդպես չեն վերաբերվում, օրինակ՝ Մայր Աթոռին, որ կարող է ավելի շահութաբեր լինել հիմա»,- նշել է զբոսաշրջության մասնագետը:   Continue reading

Մարզաշխարհի խաչմերուկներում.- Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոնը կորոշվի վերջին փուլում… Եվրոգավաթների մասնակից 4 թիմերից 3-ը հայտնի են… «Արդար խաղի» գլխավորողը «Ալաշկերտ»-ն է… Ֆուտբոլի հավաքականը 2 ընկերական հանդիպում կունենա… «Արսենալ»-ը կբարձրացնի Հենրիխ Մխիթարյանի աշխատավարձը… Արսեն Վենգերը խոշոր հաղթանակով հրաժեշտ տվեց «Էմիրեյթս»-ին… «Բանանց»-ը՝ ֆուտբոլիստին կաշառելու վերաբերյալ հայտարարություն է տարածել… «Շիրակ» ՖԱ-ն ՀՖՖ-ի որոշումն ապօրինի է համարում… ՀՖՖ կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի պատասխանը… Չպետք է «Շիրակ»-ին պատժել՝ 12 միավոր նվազեցնելով… Դատախազությունը «Շիրակ» ՖԱ վերաբերյալ հրապարակումները ոստիկանություն է ուղարկել դեռ մայիսի 8-ին… «Շիրակ»-ի նկատմամբ մեղմ որոշում է կայացվել».-Ռուբեն Հայրապետյան… Լեւոն Արոնյանը՝ աշխարհի 4-րդ ունիվերսալ շախմատիստը… «Հայկական արծիվներ»-ն առաջին իսկ փորձից՝ չեմպիոն… Կանանց շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդը առաջ է անցել 2 միավորով… Հայ հրաձիգները Չեխիայի մրցաշարում գրավեցին 3-րդ տեղը… Եվգենյա Մեդվեդևա-Բաբասյանը կտեղափոխվի Կանադա եւ կփոխի քաղաքացիությունը…

Աշխարհի մարզական հեւքից.-

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 29-րդ փուլում կայացած բոլոր խաղերում գրանցվեց ոչ-ոքի արդյունք: Մրցաշարի հետնապահ Երեւանի «Արարատ»-ը իր հարկի տակ չնայած սկզբում պարտվում էր «Շիրակին» 0:4 հաշվով, սակայն կարողացավ վերականգնել հավասարակշռությունը եւ փրկել խաղը՝ 4:4: Կապանի «Գանձասար-Կապան»-ն ու «Բանանց»-ը մեկական գոլ փոխանակեցին եւ նույնպես չորոշեցին հաղթողին: Իսկ ահա Երեւանի «Փյունիկ»-ն ու «Ալաշկերտ»-ը ընդհանրապես չկարողացան գրավել դարպասները եւ գոլազուրկ ոչ-ոքի արեցին:

Այդպիսով, այս փուլից հետո մրցաշարային աղյուսակում ոչ մի փոփոխություն չկատարվեց: Դա նշանակում է, որ չեմպիոնի հարցը կլուծվի վերջին՝ 30-րդ փուլում, որը տեղի կունենա մայիսի 20-ին: Այդ օրը առաջնության առաջատար «Շիրակ»-ը իր հարկի տակ կընդունի «Փյունիկ»-ին, իսկ հետապնդող «Ալաշկերտ»-ը՝ «Գանձասար-Կապան»-ին:

Եվրոգավաթների մասնակից 4 թիմերից 3-ը հայտնի են

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում կայացան 27-րդ փուլի հանդիպումները: Առաջատար Գյումրիի «Շիրակ»-ը հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց Երեւանի «Բանանց»-ին: Առաջատարից 3 միավոր հետ մնացող Երեւանի Ալաշկերտ»-ը մրցակցի հարկի տակ 3:2 հաշվով կամային հաղթանակ տարավ «Արարատ»-ի նկատմամբ: 4-րդ տեղում ընթացող «Գանձասար-Կապան»-ը լարված պայքարում 4:3 հաշվով պարտության մատնեց իր անմիջական հետապնդողին՝ Երեւանի «Փյունիկ»-ին:

Այդպիսով, «Ալաշկերտ»-ն ու «Գանձասար-Կապան»-ն ապահովեցին իրենց տեղը եվրոգավաթների մրցաշարերում, իսկ վերջին, 4-րդ ուղեգիրը կվիճարկեն 4-րդ եւ 5-րդ տեղերում գտնվող «Բանանց»-ն ու «Փյունիկ»-ը:

Հիշեցնենք, որ 26-րդ փուլում  «Ալաշկերտ»-ն իր հարկի տակ ոչ-ոքի՝ 0:0 խաղաց «Շիրակ»-ի հետ, ինչը թույլ տվել գյումրեցիներին առաջինը նվաճել եվրագավաթների ուղեգիր:

«Արդար խաղի» գլխավորողը «Ալաշկերտ»-ն է

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 5-րդ շրջանի խաղերի արդյունքում Fair Play”(Արդար խաղի) դասակարգման աղյուսակը գլխավորում է մայրաքաղաքի «Ալաշկերտ»-ը: ՀՖՖ-ից ներկայացնում են միավորները՝ «Ալաշկերտ»՝ 7,92, «Փյունիկ»՝ 7,91, «Բանանց»՝ 7,80, «Գանձասար-Կապան»՝ 7,79, «Արարատ»՝ 7,78 եւ «Շիրակ»՝ 7,77։   Continue reading

Մայիսյան տոներ.- Շուշիի ազատագրումը՝ հայրենատիրության երաշխիք…

Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) Գերագույն Խորհրդի անդամները այսօր՝ մայիսի 8-ին, առավոտ ծեգին եղել են Գառնի տաճարում՝ շնորհավորելու Շուշիի ազատագրման օրը: Ճիշտ նույն պահին Հայոց ռազմի Աստված Վահագնի արձանի մոտ Շուշիի տոնը Երեւանում նշել են Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ) անդամները:

Այնուհետեւ երկու խումբն էլ հանդիպել են Եռաբլուրում՝ հարգանքի տուրք մատուցելու մերօրյան հաղթանակը կռած հայորդիներին: Այստեղ փառաբանման ծես է կատարվել երկիրը պահողների՝ ազատամարտիկների, երկրապահ կամավորականների տոնի առթիվ:

Հետո խմբերը եղան Հայ Արիական Միաբանուևթյան գրասենյակում եւ Շուշիի տոնը նշեցին ՀԱՄ «Արցախի ազատամարտի մասնակիցների» խորհրդի հետ միասին:

Տոնը սկսվել է քրմական ծեսով, որ վարել է ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի քրմական դասի ներկայացուցիչ քուրմ Արմոգը: Խորհրդանշական կրակը վառելու պատիվը տրվել է նրանց, ովքեր Արցախյան ազատամարտի մասնակից են եղել: Նրանք, ովքեր ցավոք այսօր ողջ չեն, հերթափոխն իրենց որդիներին էին հանձնել: Որդիներից երկուսը երդման տեքստը կնքեցին ու հանձնեցին Հայ Արիական Միաբանության առաջնորդ, Արցախյան ազատամարտի տարիներին Հայոց Ազգային բանակի (ՀԱԲ) ռազմական խորհրդր անդամ, հազարապետ, «Կոտայք» գնդի հրամանատար Արմեն Ավետիսյանին, ում հետ էլ ընդդեմ թուրքական հրոսակների նրանց հայրերն էին կռվել:   Continue reading

«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 16-ի (494) հոդվածները 

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Այն ուրիշ՝ մեկ այլ կողմը – Ու կա երրորդ կողմ, որ ցավով հետեւում է երկու կողմերի հարաբերություններին, տագնապած է՝ հանկարծ ճգնաժամ չսկսվի, երկրում ցնցումներ չլինեն – հանկարծ արնահոտ չգա («Լուսանցք» շաբաթաթերթ)…

2. Պարզվում է՝ կա երրորդ կողմ, որ դեռ չի խոսել – Կա մի երրորդ կողմ, որ էլի ՀՀ քաղաքացիներ են, ունեն նույնպիսի սահմանադրական իրավունքներ ինչպես եւ՛ իշխանությունները եւ՛ ընդդիմադիրները, բայց այդ իրավունքները խախտվում են երկու կողմից էլ – Նրանք համբերատար լռում են՝ երկու կողմում էլ մերոնք են ասելով… Եվ այս մասին չխոսեց ոչ մի կողմը…

3. Հիմա ու՞մ է զիջելու ՀՀ 3-րդ նախագահը – …հավաստում են, որ ժողովուրդը թույլ չի տա ոչ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ոչ էլ առավել եւս Ռոբերտ Քոչարյանին վերադառնալ մեծ քաղաքականություն, հատկապես Սերժ Սարգսյանի ընդգծված անարյուն հեռանալուց հետո… Նիկոլ Փաշինյանը հերքել էր նաեւ որեւէ երկրի միջամտության հնարավորությունը…

4. Խորհրդարանական Հայաստանի առաջին ճգնաժամը անարյուն հասնում է հանգուցալուծման իր հանգրվանին.- Հրաժարականից հետո Սերժ Սարգսյանը ուղերձ էր հղել ՀՀԿ պատգամավորներին – «Հրավիրում եմ ձեզ խոսելու խաղաղության ու կայունության մասին»… Ընդդիմադիրները սպասում էին, որ կկայացվի այնպիսի որոշում, ինչը հնարավորություն կտա Նիկոլ Փաշինյանին ընտրվել վարչապետ… ԱԺ հատուկ նիստում վարչապետի միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն էր… Վահրամ Բաղդասարյանը պարզաբանել է Նիկոլ  Փաշինյանին դեմ քվեարկելու ՀՀԿ խմբակցության որոշումը… Այս եւ նմանատիպ բացատրությունները չէին բավարարի ո՛չ խորհրդարանական մյուս ուժերին, ո՛չ էլ Հանրապետության հրապարակի ցուցարարներին… Այս ամենը հասկանալով, Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ արեց, որ ՀՀԿ-ն պարզապես քվեարկի իր օգտին… ՀՀԿ-ն խորհրդարանի 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուին աջակցելու է դառնալ վարչապետ… ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հայտարարությունը… Քաղաքական ճգնաժամը շարունակվում է. Արմեն Սարգսյանը կոչ է անում շարունակել խորհրդակցությունները… ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդականխորհրդատու Գառնիկ Իսագուլյանի խոսքը… Արցախի քաղաքական ուժերը անհանգստացած են Հայաստանի ներքաղաքական վիճակով… Իր խոսքը հնչեցրեց նաեւ ջավախքահայ ազգային գործիչ Վահագն Չախալյանը… Վերահսկվում է՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանը այցելել է ՊՆ եւ հանդիպում ունեցել ՊԲ բարձրագույն հրամկազմի հետ…

– http://www.hayary.org/wph/?p=6347Հայապահպանության նախարարության տեսլականըՍա իրականում Համահայկական նախարարության ստեղծման փորձ էր լինելու, համահայկական սահմանադրության, բանակի, անվտանգության համակարգի, դրամատան եւ այլ կառույցների ստեղծման խնդիրներ պիտի լուծեր նախարարությունը (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

– http://www.hayary.org/wph/?p=6380Հայ Արիական Միաբանությունը ընդդիմադիր է եւ՛ իշխանությանը, եւ՛ ընդդիմադիրներին, եւ՛ եկեղեցուն…- Միակ գաղափարա-քաղաքական, ռազմա-աշխարհակարգային եւ հոգեւոր-հավատամքային այլընտրանքը… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

– http://www.hayary.org/wph/?p=5866Հայոց հավատի ու գաղափարախոսության պետականացումը՝ այլեւս անհրաժեշտություն – Հայ արիականները բանակցում են երկրի աշխարհիկ եւ հոգեւոր իշխանությունների հետ (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

5. Անկարան դիրքավորվում է երկար պայքարի համար – Ընտրական գործընթացները տարածաշրջանային երկրներում իրենց ազդեցությունը թողեցին նաեւ Թուրքիայի վրա… Սակայն, այս դեպքում այն արտաքին քաղաքական նպատակ է հետապնդում, ի տարբերություն այլ երկրներում ընթացող ներքին քաղաքական հիմնախնդիրների, ինչպես օրինակ արտահերթ ընտրությունները Հայաստանում եւ Ադրբեջանում…

6. 100 տարի առաջ.- Անհայտ նվիրյալներ. Թադեւոս Նահատակյան – Ջավախքի բազմադարյան պատմության մեջ բազում են նվիրյալ գործիչները, որոնք իրենց արգասավոր գործունեությամբ սատարել են երկրամասի առաջընթացին եւ սերունդների հիշողության մեջ թողել լուսավոր հետք… 1917թ. նա դառնում է Ախալքալաքի պարենային կոմիտեի անդամ  եւ զգալի գործ կատարում ժողովրդին պարենով ապահովելու հարցում…

7. Աշխարհի մարզական հեւքից.– Հայաստանի 6 ակումբներին ՈւԵՖԱ-ի արտոնագրեր շնորհվեցին… Հայաստանի հավաքականն Ազգերի լիգային կպատրաստվի Ավստրիայում… «Էրեբունի» մարզադաշտը նվիրվել է ՀԱՕԿ-ին… Համառ պայքար ֆուտբոլի ազգային առաջնությունում… Հենրիխ Մխիթարյանը կրկին վնասել է ծունկը… Արթուր Աբրահամը 48-րդ հաղթանակը տարավ… Ֆերդինանտ Կարապետյանը՝ ձյուդոյի Եվրոպայի չեմպիոն… Հայ ըմբիշների 2 ոսկին եւ 1 բրոնզը՝ Եվրոպայի առաջնությունում… Տաթեւ Աբրահամյանը 6-րդն է, Վարուժան Հակոբյանը՝ 10-րդը… Չեխիայի Գրան Պրիին կմասնակցի 7 հայ հրաձիգ… Այլ մարզական լուրեր… / Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտանական կայքից-www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» ազգային-ազգայնական շաբաթաթերթ…

Այն ուրիշ՝ մեկ այլ կողմը – Ու կա երրորդ կողմ, որ ցավով հետեւում է երկու կողմերի հարաբերություններին, տագնապած է՝ հանկարծ ճգնաժամ չսկսվի, երկրում ցնցումներ չլինեն – հանկարծ արնահոտ չգա («Լուսանցք» շաբաթաթերթ)…

Այս օրերին շարժումը իսկապես ահռելի ծավալներ ստացավ: Եվ սա անհերքելի է: Բայց եւ անհերքելի է այն, որ երկու կողմերում հայտնված մարդիկ սկսեցին չտանել միմյանց: Հատկապես այն կողմում, ովքեր ուզում էին Նիկոլ Փաշինյանին տեսնել իբրեւ վարչապետ, սկսեցին թուրք անվանել նրանց, ովքեր չէին մերժում ՀՀԿ-ին եւ պատգամավորին վարչապետի պաշտոնին չէին տեսնում: ՀՀԿ-ին կողմ մարդիկ նիկոլականներին զսպվածության կոչեր էին անում, բայց վերջիններս չէին լսում՝ իշխող կուսակցությանը համարելով երկրում վերջին տարիներին ստեղծված վիճակի պատճառը:

http://www.hayary.org/wph/?p=6925«Արժեքը» – Արմենուհի Մելքոնյան («Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր) – Նրանք մարդիկ են, ովքեր, առանց չափազանցության, անանձնական կյանքով են ապրում…

Ու կա երրորդ կողմ, որ ցավով հետեւում է երկու կողմերի հարաբերություններին: Որ տագնապած է՝ հանկարծ ճգնաժամ չսկսվի, հանկարծ երկրում ցնցումներ չլինեն, հանկարծ արնահոտ չգա: Երրորդ կողմ, որ ՀՀԿ-ի քաղաքականությունը, հատկապես ներքին, չի հավանում, բայց Նիկոլ Փաշինյանին էլ չի ընկալում իբրեւ վարչապետ: Ու լռում է, որովհետեւ մյուս երկու կողմերն էլ իրենն են: Բաժանում չի դնում: Ոչ մի կողմում «ժողովրդի թշնամի» ու «թուրք» չի փնտրում: Որովհետեւ միշտ ատել է այդ սահմանազատումը: Միշտ ատել է ու միշտ տագնապել դրա հետեւանքներից:   Continue reading

Պարզվում է՝ կա երրորդ կողմ, որ դեռ չի խոսել – Կա մի երրորդ կողմ, որ էլի ՀՀ քաղաքացիներ են, ունեն նույնպիսի սահմանադրական իրավունքներ ինչպես եւ՛ իշխանությունները եւ՛ ընդդիմադիրները, բայց այդ իրավունքները խախտվում են երկու կողմից էլ – Նրանք համբերատար լռում են՝ երկու կողմում էլ մերոնք են ասելով… Եվ այս մասին չխոսեց ոչ մի կողմը…

Ապրիլ 27-ին վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի մամուլի խոսնակ Արամ Արարատյանի հայտարարությունը անսպասելի էր, քանի որ կողմերը կարծես թե նախորդ հանդիպման ձախողումից պիտի այլ կերպ մտածեին, սակայն հայտարարության մեջ հստակ նշված էր, որ Նիկոլ Փաշինյանի հերթական հրավերը նախորդից «պրակտիկորեն չի տարբերվում, բացի նրանից, որ այս անգամ չի թելադրում, թե ում հետ պետք է գալ բանակցությունների»:

Եվ Կարեն Կարապետյանի պատասխանը նույնն է, ինչ նախորդ անգամ: Բանակցությունները, որտեղ մի կողմը բացառապես թելադրում է օրակարգ, իսկ մյուսը չի կարող օրակարգ ներկայացնել՝ չեն կարող համարվել բանակցություններ: Բացի այդ, վարչապետը մնում է այն տեսակետին, որ լրատվամիջոցների առջեւ բանակցությունների անցկացումն արդեն իսկ ենթադրում է, որ բանակցությունների նպատակը որեւէ արդյունք արձանագրելը չէ: «Այդ իսկ պատճառով մասնակցել «բանակցությունների», որոնք լուծումներ գտնելու հավանականություն չունեն, վարչապետի պաշտոնակատարը համարում է անհեռանկարային»,- նշված է հայտարարությունում:

Կարեն Կարապետյանի կարծիքով, Նիկոլ Փաշինյանի կողմից արժե ընդունել բոլոր խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերին ուղղված ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի առաջարկը՝ երկրում ստեղծված իրավիճակը եւ դրանից դուրս գալու ուղիները համատեղ քննարկելու մասին:   Continue reading

Հիմա ու՞մ է զիջելու ՀՀ 3-րդ նախագահը – …հավաստում են, որ ժողովուրդը թույլ չի տա ոչ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ոչ էլ առավել եւս Ռոբերտ Քոչարյանին վերադառնալ մեծ քաղաքականություն, հատկապես Սերժ Սարգսյանի ընդգծված անարյուն հեռանալուց հետո… Նիկոլ Փաշինյանը հերքել էր նաեւ որեւէ երկրի միջամտության հնարավորությունը…

Նիկոլ Փաշինյանը շարունակում է պնդել, թե իրենց նկատմամբ բռնությունների դեպքում անգամ իրենք «զանգերով, ցույցերով, հրապարակումներով…» են պատասխանելու եւ այդպես են շարունակելու պայքարը, առանց բռնության կիրառման:

Այն հարցին, թե արդյո՞ք ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին վարչապետի պաշտոնում առաջադրելու մասին խոսակցությունները կարող են իրականություն դառնալ, նա նշեց, թե ինքը դա համարում է անլուրջ խոսակցություն։ Նա տեղեկացրեց, որ եթե որեւէ մեկը մտածում է՝ իրենք որեւէ պարագայում հետքայլ են անելու, սխալվում է։

Ինչ մնում է ՀՀ 1-ին նախագահ Լեւոն ՏերՊետրոսյանին, ապա որոշ ընդդիմադիր գործիչներ հայտնեցին, թե Նիկոլ Փաշինյանը մերժել է նախկին նախագահի առաջարկները, քանի որ շարժումը չեն ցանկանում կապել նրա անձի հետ: Անգամ մերժվել են նախկին նախագահի կողմից մասնագետների տրամադրման առաջարկները՝ կառավարության ձեւավորման հարցում, որպես օգնություն:   Continue reading

Խորհրդարանական Հայաստանի առաջին ճգնաժամը անարյուն հասնում է հանգուցալուծման իր հանգրվանին.- Հրաժարականից հետո Սերժ Սարգսյանը ուղերձ էր հղել ՀՀԿ պատգամավորներին – «Հրավիրում եմ ձեզ խոսելու խաղաղության ու կայունության մասին»… Ընդդիմադիրները սպասում էին, որ կկայացվի այնպիսի որոշում, ինչը հնարավորություն կտա Նիկոլ Փաշինյանին ընտրվել վարչապետ… ԱԺ հատուկ նիստում վարչապետի միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն էր… Վահրամ Բաղդասարյանը պարզաբանել է Նիկոլ  Փաշինյանին դեմ քվեարկելու ՀՀԿ խմբակցության որոշումը… Այս եւ նմանատիպ բացատրությունները չէին բավարարի ո՛չ խորհրդարանական մյուս ուժերին, ո՛չ էլ Հանրապետության հրապարակի ցուցարարներին… Այս ամենը հասկանալով, Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ արեց, որ ՀՀԿ-ն պարզապես քվեարկի իր օգտին… ՀՀԿ-ն խորհրդարանի 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուին աջակցելու է դառնալ վարչապետ… ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հայտարարությունը… Քաղաքական ճգնաժամը շարունակվում է. Արմեն Սարգսյանը կոչ է անում շարունակել խորհրդակցությունները… ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդականխորհրդատու Գառնիկ Իսագուլյանի խոսքը… Արցախի քաղաքական ուժերը անհանգստացած են Հայաստանի ներքաղաքական վիճակով… Իր խոսքը հնչեցրեց նաեւ ջավախքահայ ազգային գործիչ Վահագն Չախալյանը… Վերահսկվում է՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանը այցելել է ՊՆ եւ հանդիպում ունեցել ՊԲ բարձրագույն հրամկազմի հետ…

Խորհրդարանական Հայաստանի առաջին ճգնաժամը անարյուն հասնում է հանգուցալուծման իր հանգրվանին

* * *

http://www.hayary.org/wph/?p=6921Խորհրդարանական Հայաստանի առաջին ճգնաժամը՝ նոր պետհամակարգի ներդրման առաջին իսկ օրերին – Վարչապետ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ… Նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը Հայաստանում բողոքի ցույցերի հետ կապված… Արցախի նախագահ Բակո Սահակյանը՝ Հայաստանի ներքաղաքական վիճակի մասին… Փոխվարչապետ Կարեն Կարապետյանն առաջարկում էր բանակցել ու լուծումներ գտնել… ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի՝ վերջին օրերի դեպքերի վերաբերյալ հայտարարությունը… Գերագույն հոգեւոր խորհրդի եւ եպիսկոպոսաց դասը (Կաթողիկոս Գարեգին Բ) ուղերձ է հղել վերջին դեպքերի առիթով… Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեւորգի Կուտոյանի համերաշխության կոչը… Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյան. մեր ակնկալիքն է, որ արտակարգ ռեժիմի կարիքը չլինի ո՛չ հիմա, ո՛չ էլ հետագայում… Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյան. ստիպված ենք լինելու կիրառել օրենքով սահմանված համաչափ իրավական ներգործություն… ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի հայտարարությունը ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ… / «Երեւանը Ֆիզուլին չէ, որ վերածենք պալիգոնի»… Երդվյալ ազատամարտիկների միությունը սթափության կոչ է տարածել՝ հայտարարություն երկրում ստեղծված ներքաղաքական լարված իրավիճակի մասին… Նմանատիպ կոչով հանդես են եկել նաեւ Արցախի ազատամարտիկները… Արտակարգ Իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր… Հանրային խորհրդի նախագահ Վազգեն մանուկյանը հայտարարություն է տարածել Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ… «Հիմնարար ազատությունների հարգումը մեր ձեռքբերումներից է». ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան… Քաղաքապետ Տարոն Մարգարյանը (Երեւանի քաղաքապետարանը) կոչով-հորդորով դիմել է ծնողներին… Կոչ եմ անում իրավիճակի խաղաղ հանգուցալուծման.Շահեն Թաթոյան, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան…

* * *

Հրաժարականից հետո Սերժ Սարգսյանը ուղերձ էր հղել ՀՀԿ պատգամավորներին – 25.04.18 / «Հրավիրում եմ ձեզ խոսելու խաղաղության ու կայունության մասին»…

ՀՀ 3-րդ Նախագահի ուղերձում մասնավորապես ասված է. «Հարգելինե՛րս, ստիպված եմ մեկ անգամ եւս հրապարակավ հանդես գալ ի լուր մեր ողջ ժողովրդի, բայց այս անգամ դիմելով ձեզ: Որքան էլ իմ հրաժարականից հետո տրամադրվել էի չմիջամտել քաղաքական գործընթացներին, հիմա համարում եմ, որ պարտավոր եմ անել դա:

Հրավիրում եմ ձեզ ինձ հետ հանդիպման, որպեսզի ավելի հանգամանալից բացատրեմ իմ հրաժարականի պատճառները, իմ դիտարկումները ներկայացնեմ կուսակցության ապագայի, կուսակցության նոր առաջնորդության եւ բարեփոխման կարեւորության, տարբերվող դերակատարմամբ Խորհրդարանում աշխատելով երկրի զարգացմանը նպաստելու վերաբերյալ:

Հրավիրում եմ ձեզ խոսելու խաղաղության ու կայունության մասին, իսկ հանդիպումը կկազմակերպի ՀՀԿ ֆրակցիայի ղեկավարը:

Հարգանքով, Սերժ Սարգսյան»:

Այս հայտարարությունից հետո ընդդիմադիրները սպասում էին, որ կկայացվի այնպիսի որոշում, ինչը հնարավորություն կտա Նիկոլ Փաշինյանին առանց խոչընդոտների ընտրվել վարչապետ:

Հատկապես որ այդ հանդիպումից հետո ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, թե ՀՀԿն վարչապետի թեկնածու չի առաջադրելու:   Continue reading

Անկարան դիրքավորվում է երկար պայքարի համար – Ընտրական գործընթացները տարածաշրջանային երկրներում իրենց ազդեցությունը թողեցին նաեւ Թուրքիայի վրա… Սակայն, այս դեպքում այն արտաքին քաղաքական նպատակ է հետապնդում, ի տարբերություն այլ երկրներում ընթացող ներքին քաղաքական հիմնախնդիրների, ինչպես օրինակ արտահերթ ընտրությունները Հայաստանում եւ Ադրբեջանում…

Ընտրական գործընթացները տարածաշրջանային երկրներում իրենց ազդեցությունը թողեցին նաեւ Թուրքիայի վրա: Սակայն, այս դեպքում այն առավելապես արտաքին քաղաքական նպատակ է հետապնդում, ի տարբերություն այլ երկրներում ընթացող ներքին քաղաքական հիմնախնդիրների, ինչպես օրինակ արտահերթ ընտրությունները Հայաստանում եւ Ադրբեջանում:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախաձեռնել է Թուրքիայում անցկացնել արտահերթ նախագահական ընտրություններ, ինչը թույլ կտա նրան փոփոխված սահմանադրական իրավունքների համաձայն երկու անգամ առաջադրվել նախագահի պաշտոնում: Որոշ ժամանակ անց, եթե նա հիմա չնախաձեռներ այս ընտրությունները, անգամ նորացված սահմանադրական կարգով նրան կմնար միայն մեկ ժամկետ՝ վերստին նախագահ ընտրվելու համար: Եվ նա ստեղծեց արտահերթ ընտրությունների, այսպես կոչված կարեւորությունը:

Թուրքական ընդդիմադիրները եւ քրդական քաղաքական ուժերը նման անհրաժեշտության կարիք չեն զգում, իրավիճակը նորմալ են գնահատում: Նրանք համոզված են, որ Թուրքիայի նախագահը սա կազմակերպում է, որպեսզի կարողանա ավելի երկար ժամկետով մնալ նախագահի պաշտոնին, ինչը նրան ավելի շատ հնարավորություն կտա փորձարկել իր նորօսմանական եւ նորհամաթուրքական ծրագրերը: Իսկ ընդդիմադիրները այս ծրագրերը Թուրքիայի համար կարծանարար են համարում:   Continue reading

100 տարի առաջ.- Անհայտ նվիրյալներ. Թադեւոս Նահատակյան – Ջավախքի բազմադարյան պատմության մեջ բազում են նվիրյալ գործիչները, որոնք իրենց արգասավոր գործունեությամբ սատարել են երկրամասի առաջընթացին եւ սերունդների հիշողության մեջ թողել լուսավոր հետք… 1917թ. նա դառնում է Ախալքալաքի պարենային կոմիտեի անդամ  եւ զգալի գործ կատարում ժողովրդին պարենով ապահովելու հարցում…

Ջավախքի բազմադարյան պատմության մեջ բազում են նվիրյալ գործիչները, որոնք իրենց արգասավոր գործունեությամբ սատարել են երկրամասի առաջընթացին եւ սերունդների հիշողության մեջ թողել լուսավոր հետք:

Նման անհատների շարքում իր պատվավոր տեղն ունի նաեւ մանկավարժ եւ հասարակական-քաղաքական գործիչ Թադեւոս Պողոսի Նահատակյանը:

Հավելենք նաեւ, որ նրա նախնիները սերում էին Կարինի նահանգի Դվնիկ գյուղից, ուր Թադեւոսի նախատատը՝ Վարվառեն, նահատակվել էր ազգի եւ քրիստոնեական հավատքի համար: Ի դեպ, վերջինս Հայ առաքելական եկեղեցու նոր վկա էր: Հենց այս հանգամանքով էր բացատրվում ազգանվան ծագումը (նախկինում եղել է Զուրիկյան): Նահատակյանի ապուպապերը Ջավախք են գաղթել 1830թ. եւ հաստատվել Տիլիսկա (Տիլիսկե) գյուղում:

Նա ծնվել է 1877թ. հուլիսի 1-ին Ախալքալաքի գավառի Տիլիսկա/այժմ՝ Դիլիսկա/ գյուղում:

Ուսումնատենչ պատանին 1892-1897 թթ. սովորում է Ախալքալաքի քաղաքային ուսումնարանում եւ ստանում առաջին դասային աստիճանի ուսուցչի որակավորում:

Ուսումնառությունից հետո Նահատակյանը Թիֆլիսի նահանգի 2-րդ շրջանի ժողովրդական ուսումնարանների տեսչի կարգադրությամբ 1901թ. հոկտեմբերի 2-ին նշանակվում է Ախալքալաքի գավառի Գյոնդուրա գյուղի ուսումնարանի ուսուցիչ: Նույն տեսչի հրամանով նա 1905թ. սեպտեմբերի 20-ին տեղափոխվում է Տիլիսկայի ուսումնարան:   Continue reading

Աշխարհի մարզական հեւքից.– Հայաստանի 6 ակումբներին ՈւԵՖԱ-ի արտոնագրեր շնորհվեցին… Հայաստանի հավաքականն Ազգերի լիգային կպատրաստվի Ավստրիայում… «Էրեբունի» մարզադաշտը նվիրվել է ՀԱՕԿ-ին… Համառ պայքար ֆուտբոլի ազգային առաջնությունում… Հենրիխ Մխիթարյանը կրկին վնասել է ծունկը… Արթուր Աբրահամը 48-րդ հաղթանակը տարավ… Ֆերդինանտ Կարապետյանը՝ ձյուդոյի Եվրոպայի չեմպիոն… Հայ ըմբիշների 2 ոսկին եւ 1 բրոնզը՝ Եվրոպայի առաջնությունում… Տաթեւ Աբրահամյանը 6-րդն է, Վարուժան Հակոբյանը՝ 10-րդը… Չեխիայի Գրան Պրիին կմասնակցի 7 հայ հրաձիգ… Այլ մարզական լուրեր… / Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտանական կայքից-www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» ազգային-ազգայնական շաբաթաթերթ…

Աշխարհի մարզական խաչմերուկներում

Հայաստանի 6 ակումբներին ՈւԵՖԱի արտոնագրեր շնորհվեցին

Ապրիլի 20-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակում կայացավ ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) հերթական նիստը: Քննության էին դրվել «Ալաշկերտ», «Արարատ», «Բանանց», «Գանձասար-Կապան», «Շիրակ» եւ «Փյունիկ» ակումբների արտոնագրային ֆինանսական չափանիշի փաստաթղթային փաթեթները, որոնցով նրանք դիմել էին ՈւԵՖԱ-ի արտոնագիր ստանալու համար: Այդ արտոնագրերը նրանց իրավունք են ընձեռում մասնակցելու 2018/2019թթ. ՈւԵՖԱ-ի ակումբային մրցաշարերի խաղարկությանը՝ համապատասխան մարզական որակավորում ստանալու դեպքում:

Նիստի ընթացքում քննության էին դրվել ակումբների ֆինանսական փաթեթները, որոնց հիման վրա Արտոնագրման բաժնի փորձագետներն անցկացրել էին համապատասխան ստուգումներ: Դրանց արդյունքները մանրամասնորեն ներկայացվեցին նիստի ընթացքում: Հիմնվելով դրանց վրա Արտոնագրման կոմիտեն որոշում կայացրեց «ՈւԵՖԱ»-ի արտոնագրեր շնորհել թեկնածու բոլոր 6 ակումբներին:

Մեր հավաքականն Ազգերի լիգային կպատրաստվի Ավստրիայում

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի մրցաշարին պատրաստվելու համար կանցկացնի եւս 2 ընկերական հանդիպումներ: Մայիսի 29-ին եւ հունիսի 4-ին մեր ընտրանին կհանդիպի համապատասխանաբար Մալթայի եւ Մոլդովայի հավաքականների հետ: Խաղերը կայանալու են Ավստրիայում:

Նման որոշում կայացնելու պատճառը ոչ թե Հայաստանում տիրող քաղաքական ճգնաժամն է, այլ այն, որ այդ օրերին Եվրոպայի շատ երկրներ ուսումնամարզական հավաքներ են անցկացնելու հենց այդ ալպիական երկրում:

«Էրեբունի» մարզադաշտը նվիրվել է ՀԱՕԿին

Ապրիլ 27-ին կայացած Երեւանի ավագանու նիստում որոշվել է Երեւանի Հմայակ Խաչատրյանի անվան մանկապատանեկան համալիր մարզադպրոցի 100% բաժնետոմսերը նվիրել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին, որի հաշվեկշռի մեջ է մտնում նաեւ «Էրեբունի» մարզադաշտը: «Սույն որոշման նախագծի ընդունմամբ հնարավորություն կստեղծվի ներդրումներ կատարել «Էրեբունի» ֆուտբոլային ակումբում եւ ապահովել վերջինիս մասնակցությունը միջազգային հեղինակավոր կազմակերպությունների, այդ թվում Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈւԵՖԱ) կողմից կազմակերպվող առաջնություններին»,- նշված է որոշման նախագծում։   Continue reading

«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 15-ի (493) հոդվածները 

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. «Արժեքը» – Արմենուհի Մելքոնյան («Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր) – Նրանք մարդիկ են, ովքեր, առանց չափազանցության, անանձնական կյանքով են ապրում…

2. Արթնացում. հայի գենը հակահայ չէ՛.- Դեռ ոչինչ չի՛ փոխվել… Միայն ազգային պետությունը կփոխի համակարգը, հանրաին պետության (հանրապետության) մնալը նույնն է պահելու ամեն բան՝ օրենքի տառից մինչեւ անօրինության կիրառումը.. Սերժ Սարգսյանի անարյուն հեռացումը նոր սերնդին վերազարթոնքի է կոչում, սա օրինակ կծառայի հաջորդ իշխանությունների համար՝ աթոռից չկառչելու առումով…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

3. Հեռացավ, երբ տեսավ խաբկանքի ծավալները – Սերժ Սարգսյանի համար պարզապես ապշեցուցիչ էր այն հանգամանքը, որ իրեն ամեն օր «ամեն ինչ լավ է» ասող զեկույցները իրականում ստախոսության գոհարներ էին, որ անարժանապատիվ հետեւանքների էին հասցրել տարիների վստահությունը…

– http://www.hayary.org/wph/?p=6911Հեղա(փոխ)ությու՞ն, թե՞ մի նոր հեղա(փող)ություն – Պատմական անցման ճանապարհին… Խորհրդարանական Հայաստանի առաջին ցնցումները… Ստիպված ենք կրկին ասել՝ զգուշացե՛ք «հայրենասեր արտագաղթողներից»… ԱԺ իշխող մեծամասնությունը չի՞ վախենում ԱԺ ընդդիմադիր փոքրամասնությունից… ՀՀԿ ներքին մեծամասնությունը չի՞ վախենում ՀՀԿ ներքին փոքրամասնություններից… Իսկ ունե՞նք ֆինանսական եւ այլ միջոցներ ունեցող ընդդիմություն…Այսինքն՝ իշխող կուսակցությունը ներքին կարգով աջակցում է, որ չիշխող կուսակցությունը մարդկային քանակության խնդի՞ր չունենա… Որոշ սփյուռքահայերի – իսկ «անԹրամփ» ԱՄՆ չեք ուզու՞մ, որ Մերձավոր Արեւելքն է ավերում, զոհվում են հազարավոր հայեր եւս, տասնյակ հազարավորներն էլ գալիս են ԱՄՆ – պաշտպանու՞մ եք նրանց – իսկ «անՍերժ» ՀՀ չեք ցանկանու՞մ հայրենադարձվելով պահանջել… ՀՀԿ-ականներն ասելիք չունե՞ն… / ՀՀԿ արտագնա նիստում՝ Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտոնապես առաջադրվեց… / Հիմա խաղա՞ղ է, թե՞ խաղաղ չէ…

– http://www.hayary.org/wph/?p=6916Նիկոլ Փաշինյանը չվարչապետ, կամ «Հեղափոխություն под ключ» (Ջիմ Շարպի հեղինակած հեղափոխության իրականացման մոդելը) – Ինչու՞ եւ ի՞նչ նպատակով է կապկել ԱԺ պատգամավորը… Ո՞մ է ծառայելու այս հեղա-փող-ությունը… 

4. Մի բան խիստ անհանգստացնում է Սերժ Սարգսյանին – Ամեն ինչում առաջնային նշանակություն տալ ներքին կայունությանն ու երկրի անվտանգությանը… / Թուրքական հանդիպում – Ադրբեջանն ամեն վայրկյան պատրաստ է Հայաստանի ներքաղաքական իրավիճակից ելնելով արկածախնդրության դիմել…

5. Խորհրդարանական Հայաստանի առաջին ճգնաժամը՝ նոր պետհամակարգի ներդրման առաջին իսկ օրերին – Վարչապետ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ… Նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը Հայաստանում բողոքի ցույցերի հետ կապված… Արցախի նախագահ Բակո Սահակյանը՝ Հայաստանի ներքաղաքական վիճակի մասին… Փոխվարչապետ Կարեն Կարապետյանն առաջարկում էր բանակցել ու լուծումներ գտնել… ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի՝ վերջին օրերի դեպքերի վերաբերյալ հայտարարությունը… Գերագույն հոգեւոր խորհրդի եւ եպիսկոպոսաց դասը (Կաթողիկոս Գարեգին Բ) ուղերձ է հղել վերջին դեպքերի առիթով… Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեւորգի Կուտոյանի համերաշխության կոչը… Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյան. մեր ակնկալիքն է, որ արտակարգ ռեժիմի կարիքը չլինի ո՛չ հիմա, ո՛չ էլ հետագայում… Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյան. ստիպված ենք լինելու կիրառել օրենքով սահմանված համաչափ իրավական ներգործություն… ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի հայտարարությունը ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ… / «Երեւանը Ֆիզուլին չէ, որ վերածենք պալիգոնի»… Երդվյալ ազատամարտիկների միությունը սթափության կոչ է տարածել՝ հայտարարություն երկրում ստեղծված ներքաղաքական լարված իրավիճակի մասին… Նմանատիպ կոչով հանդես են եկել նաեւ Արցախի ազատամարտիկները… Արտակարգ Իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր… Հանրային խորհրդի նախագահ Վազգեն մանուկյանը հայտարարություն է տարածել Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ… «Հիմնարար ազատությունների հարգումը մեր ձեռքբերումներից է». ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան… Քաղաքապետ Տարոն Մարգարյանը (Երեւանի քաղաքապետարանը) կոչով-հորդորով դիմել է ծնողներին… Կոչ եմ անում իրավիճակի խաղաղ հանգուցալուծման.Շահեն Թաթոյան, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան…

6. Ապրիլի 24-ը չե՛նք կարող վտանգի ենթարկել – Հանդիպում  նախագահական նստավայրում՝ մեկ օր առաջ – Օր, երբ երկու հայ իրավունք չունեն իրար վրա ձեռք բարձրացնել: Օր, երբ չպետք է թափվի հայի մի կաթիլ արյուն: Օր, երբ ամբողջ աշխարհը մեզ է դիտում: Մենք չե՛նք կարող չհամախմբվել այս օրը՝ ապրիլի 24-ին… / Այս տարի հայտնի կդառնա հայկական «Ավրորա» մարդասիրական միջազգային մրցանակի 3-րդ դափնեկիրը…

7. Հիշատակի, վրեժի եւ հայրենատիրության օր – Հայ արիներն ու հեթանոս ազգայնականները այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ Եռաբլուր… Լրացավ 1915թ. Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցը – 1915թ. ապրիլի 24-ին գլխատվեց հայ մտավորականությունը…

Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվեն.- Սա՛պիտի լինի աշխարհի բոլոր անկյուններում գտնվող յուրաքանչյուր հայի առաջին իսկ խոսքը  Արեւածագին՝ ԱրԷգԱկին (Արական եւ Էգ(Իգ)-ական Ակունքներին) ողջունելուց հետո… (Արմեն ԱվետիսյանՀայ Արիական Միաբանության առաջնորդ – http://www.hayary.org/wph/?p=33) – Փա՛ռք Հային ու Հայքին, Հայ ՀոգեՈգեղեն Տիեզերաաշխարհներին, Փա՛ռք Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին www.hayary.org (Հայ Արիական Միաբանության առաջնորդի ֆ/բ էջ https://www.facebook.com/pg/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-135442695410/community/?ref=page_internal 

– http://www.hayary.org/wph/?p=6193 – Արիական Հայաստան.- Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից – www.hayary.org… Կարդացե՛ք հայ ազգայնական մամուլ` հայ արիների ինքնատիպ կայքում… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք հայոց ազգային արժեքների ու նպատակների պաշտպանության խոսափող «Լուսանցք» շաբաթաթերթ…  

– https://www.youtube.com/user/MrHayaryan  Hayary TV Հայ Արիական Միաբանության պաշտոնական ալիքhttp://www.hayary.org/wph/?p=5262 – Տեսանյութեր համացանցից http://www.hayary.org/wph/?p=2683 – Հայոց պատմություն եւ գաղափարներ http://www.hayary.org/wph/?p=2681 Հայոց ՀայԱրիական հավատ http://www.hayary.org/wph/?p=2682 Հայոց (ՀայԱրիական) տոներ եւ ծեսեր…  

«Արժեքը» – Արմենուհի Մելքոնյան («Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր) – Նրանք մարդիկ են, ովքեր, առանց չափազանցության, անանձնական կյանքով են ապրում…

Այս օրերի ընթացքում երկու կողմերից էլ ինչ ասես լսեցինք՝ իրական ու չափազանցված, լուրջ եւ ծիծաղելի, մտահոգ ու մանկամիտ, բարոյական ու թեթեւաբարո: Տեղեկատվական հոսքն այնքան արագ էր, որ հատկապես լրագրողներս սկսել էինք… չհասցնել…

Հիմնականում կանխատեսելի էին երկու կողմերի պահվածքն էլ, տեսակետներն էլ…

Ինձ հետաքրքրում է այն երրորդ՝ չերեւացող կողմը: Իմ գծած այս շրջանակում մարդիկ են՝ աշխատանք ունեցող եւ չունեցող, ընդ որում երկու կողմերից էլ, ովքեր լռեցին: Նրանք մարդիկ են, ովքեր, առանց չափազանցության, անանձնական կյանքով են ապրում: Նրանք մեր երկրի համար լրիվ ուրիշ տեսլականներով են ապրում: Այն տեսլականներով, որոնց մասին այսօր ոչ մի կողմն էլ չի մտածում… Նրանք լռեցին, ու ես ամենաշատը նրանց լռության ձայնն եմ լսում…

Ես նրանց եմ սիրում…

Եվ անկախ իմ վերաբերմունքից այս կամ այն կողմի հանդեպ, «Լուսանցք»-ը լրատվամիջոց է, որը վաղն էլ են կարդալու:

Ու վաղվա ընթերցողը արխիվը նայելիս պետք է հստակ հասկանա՝ ինչ է կատարվել այս օրերին Հայաստանում:

Ու պետք է դա հենց ի՛նքը հասկանա՝ չմիջնորդավորված տեղեկություն կարդալով:

Ուստի՝ մենք այսօր ավելի շատ ոչ թե թերթային, այլ արխիվային գործ ենք անում՝ որոշ՝ առանցքային կառույցների այս օրերի մամուլի հաղորդագրությունները ներկայացնելով առանց խմբագրման եւ զուգահեռ՝ նաեւ կատարվողը:

Իսկ ամենակարեւորը՝ մենք որպես երկիր պետք է հզորանանք:

Այլընտրանք չունենք: Սա մեր խոստումն է՝ մեր նախնիներին ու մեր պատարագն է՝ Հայոց մեծ ցեղասպանության զոհերի հոգու հանգստության համար:

Արմենուհի Մելքոնյան

«Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր

«Լուսանցք» թիվ 15 (493), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Արթնացում. հայի գենը հակահայ չէ՛.- Դեռ ոչինչ չի՛ փոխվել… Միայն ազգային պետությունը կփոխի համակարգը, հանրաին պետության (հանրապետության) մնալը նույնն է պահելու ամեն բան՝ օրենքի տառից մինչեւ անօրինության կիրառումը.. Սերժ Սարգսյանի անարյուն հեռացումը նոր սերնդին վերազարթոնքի է կոչում, սա օրինակ կծառայի հաջորդ իշխանությունների համար՝ աթոռից չկառչելու առումով…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Մինչեւ սույն հոդվածի ծավալվելը՝ մեկ անգամ եւս նշեմ, որ Հայ Արիական Միաբանությունը Հայրենիք-Սփյուռք քաղաքական ոլորտում ընդդիմադիր է (իմա՝ տարբերվում է) մի՛շտ ու բոլո՛ր իշխանություններին, բոլո՛ր ընդդիմություններին:

Մենք ընդդիմադիր ենք գաղափարախոսական եւ ռազմա-քաղաքական ասպարեզում, ու ո՛չ միայն ազգայնական արմատական կեցվածքով, այլեւ՝ հայ-արիական եւ ցեղա(կրոն)պաշտական հայացքներով:

Մենք տարբերվում ենք մեր հայոց արիադավան-հեթանոս հավատով ու Հայ Աստվածների պաշտամունքով: ՄեկԱրարչական ԲազմԱստվածային Տիեզերակարգով-Բնակարգով…

Մենք տարբերվում ենք մեր պետականության պատկերացմամբ՝ Հանրային պետության (Հանրապետության) մերժմամբ եւ Ազգային պետության (Թագավորական հարստության որոշակի վերականգնմամբ) առաջադրմամբ:

– Սա նշանակում է դարձ Արարչակնիք Տիեզերակարգի Եռահամակարգ հարատեւ ընթացքին: Այն է՝ Ամբողջական Հայրենիքը մարմինն է, Միասնական Ազգը՝ հոգին, իսկ (Համ)Ազգային պետությունը՝ միտքը (մարմին-սիրտ-ուղեղ)… Եվ այդ միտքը պիտի աշխատի այնպես, որ հոգին մարմնում ապրի ու զարգանա հարատեւության սկզբունքով:

Իսկ այսօր.-

– Այն՝ ինչ կատարվեց, պիտի՛ կատարվեր:

– Այն ինչ կատարվում է դրանից հետո՝ չպիտի՛ կատարվեր:

Որ խոհրդարանական երկիր դարձած Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը, տարիներ շարունակ Հայաստանի Հանրապետության նախագահը տեղեկատվական ոլորտում հակատեղեկատվական ալիքներով էր պատված, կարող եմ վստահ ասել: Այդ ոլորտը սպասարկողները կարծես մեկ ձայնով էին գործում, թեկուզ իրարից անկախ եւ Հայաստանի ներքին քաղաքականությունը երկրի առաջին դեմքի համար վերածել էին քաղաքակուրության…

Սա բոլորին, ովքեր պատասխանատուներն էին ՃԻՇՏ-ը զեկուցելու, ձեռնտու տարբերակ էր, «ամեն բան լավ է, ամեն ինչ կարգին է եւ …» արտաքին աշխարհի հետ պայքարի մտած նախագահի համար նրանց կերակրատաշտը մնում էր աչքից հեռու եւ անձեռնմխելի ու որակյալ ստախոսների սեղաններին:   Continue reading