ԱԺ-ի ու կյանքի ճշտերը տարբեր են պատգամավորի համար – Տոն օրերին շուկայի այս «օրենքը» հենց «թունելի Հակոբի» գյուղում ու հանրապետության էլի շատ գյուղերում եւ աշխարհի զարգացած երկրներում գործում է, բայց ոչ՝ մեր խորհրդարանում… Մուրացիկությունն արգելելը՝ ճիշտ որոշում…

Ես վատ բան չեմ տեսնում այն բանի մեջ, որ տոներին, իմա՝ Գրիգորյան տոմարով Նոր տարուն մարդիկ փորձում են լիառատ սեղաններ գցել: Վատն այն է, որ մարդիկ դա անում են պարտքի, վարկի, ոսկու գրավի միջոցով: Նախորդ տարի մեր երկրի՝ իրեն թիվ մեկ սոցիոլոգ, քաղտեխնոլոգ ու չգիտեմ էլ ինչ-ոլոգ համարող Ահարոն Ադիբեկյանը ասում էր, թե հնարավոր է 50 հազար դրամով սեղան գցել: Իհարկե, հնարավոր է: Եթե տանդ դուռը բացող չկա, 10 հազարն էլ բավարար է: Բայց ինչ անի այն հայը, ով ունի ընկերներ, հարազատներ, բարեկամներ, իրապես սիրում է նրանց եւ անհամբեր սպասում է տոներին՝ նրանց տեսնելու, կարոտն առնելու, նրանց հետ ժամանակ անցկացնելու համար: Սեղան չգցի, բա ի՞նչ անի, ասի, որ ամբողջ տարին օրը 24 ժամ աշխատել է ու մի սեղան բացել չի՞ կարողանում: Լիառատությունը մերն է, ջերմ հյուրասիրությունը մերն է, ունեցածովդ հարազատիդ հետ կիսվելու շնորհքը մերն է: Ու դրա մեջ վատ բան չկա: Հա, թե ամերիկացի լինենք ու մեր ընտանիքը 2-3 հոգուց բաղկացած լինի ու ծնողներին էլ նախնի կոչենք, իհարկե կարող ենք այդ օրը տան դուռն անգամ չբացել ու ընդամենը 2 հազար դրամ ծախսենք ու 2-3 հոգով, ի՜նչ կա որ, մի տորթիկ վայելել: Բայց չէ՞ որ մենք այլ կեցակարգ ունենք, մեր ծնողները մեր նախնիները չեն, մեր տան անդամներն են, մեր տատ ու պապերը նույնիսկ դեռ մեր նախնիները չեն, նրանք մեր տան անդամներն են: Ամբողջ տարին աշխատել ենք, հարազատներով միմյանց չենք տեսել, տոներին հենց այդ բացը լրացնելու ժամանակն է, մեկ էլ հոպ՝ մեզ այլ կեցակարգ է պարտադրվում՝ սեղան մի՛ դրեք, հյուրեր մի՛ ընդունեք, ձեր հարազատները ձեր նախնիներն են, ուրեմն եւ կարող են ձեզ հետ չլինել, ընկերներին մոռացեք, բարեկամներին էլ հետը, մի՛ ծախսեք, մի՛ ուրախացեք, մի՛ ուրախացրեք, ապրեք ձեզնով՝ առանց հարազատության, բարեկամության, մեկուսացեք, միայն դուք եք ու վերջ:   Continue reading

Վերին Լարսի այլընտրանքը… կորել է – Նախարարը դժվարացավ ասել, թե Հայաստանի կողմից քանի մեքենա կա… Եվ ամեն տարի խոսվում է Վերին Լարսին այլընտրանքային ճանապարհի մասին, բայց այդպես էլ չի գտնվում…

Պետք է ամեն ինչ անել վերին Լարսի անցակետին այլընտրանքային ճանապարհ ունենալու համար:

Այսպես է համարում տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ով երեկ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ քննարկվում է նաեւ լաստանավ վարձելու միջոցով խնդրին լուծում տալու հարցը: «Արդյունքները պարզ կլինեն քննարկումներից հետո,- ասաց նա,- բեռնափոխադրողը հաշվում է՝ ինչ կարող է դա արժենալ, եւ եթե Լարսը բացվում է, ինքը գերադասում է Լարսով:

Փորձում ենք տարբեր ճանապարհներ գտնել: Հիմա քննարկում ենք ավիացիոն մեթոդով ավիափոխադրումներ կազմակերպելու հարցը: Վրաստան այցի ժամանակ քննարկումներ ենք ունեցել Վրաստանի վարչապետի եւ ճյուղային նախարարների հետ»:

Վերին Լարսի անցակետը այս պահին (երեկ մինչեւ ժամը 16-ի դրությամբ) փակ է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների համար: Անցակետում կուտակված մեքենաները շատ են, ՌԴ-ի կողմից Լարսում կանգնած է 700 մեքենա, դրանցից՝ 400-ը հայաստանյան մեքենաներ են, հիմնականում՝ բեռնատար, քանի որ մարդատար մեքենաների համար ժամանակ առ ժամանակ բացվում է ճանապարհը:

Նախարարը դժվարացավ ասել, թե Հայաստանի կողմից քանի մեքենա կա, բայց Ռուսաստանի հետ համեմատ՝ քիչ են:

Թե երբ բաց կլինի ճանապարհը, դա էլ պարզ չէ: «Երեկ եւ առաջին օրը եղել ենք անցակետում, մեր աչքով տեսել ենք, թե ինչ առատ ձյուն է տեղում:

Վրացի գործընկերները բոլոր տեխնիկական միջոցները ներդրել են, որպեսզի շատ արագ լուծում տան այդ հարցին: Եթե ձյունը գոնե մի քիչ թուլանա, մի քանի ժամվա ընթացքում ճանապարհը կարող է բացվել»,- նշեց Վահան Մարտիրոսյանը:   Continue reading

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության,- Թե ինչու է բոլոր ազգերի բնօրրանը Հայկական լեռնաշխարհը (3-րդ մաս)… Աստվածաշնչյան Արարատը «նշանակում է ոչ թե լեռը, որը հիմա կոչվում է Արարատ, այլ լեռնային երկիրը` տեղադրված նրանից հարավ, Վանա լճից ոչ հեռու»…

Սկիզբը՝ թիվ 41-42-ում

http://www.hayary.org/wph/?p=5964Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Թե ինչու է բոլոր ազգերի բնօրրանը Հայկական լեռնաշխարհը (2-րդ մաս)… Դեպի արեւելք առաջին արշավանքի նախօրյակին՝ Արիները իրենց զորաշարժի համար հավաքատեղի էին ընտրել Արցախը՝ Շուշի հրամանատարական կենտրոնով…

http://www.hayary.org/wph/?p=5963Հայկական ինքնատիպ բնաշխարհ ու ներաշխարհ.- Հայկական գամփռն ու ձին՝ Հայկական լեռնաշխարհի բնիկները… Կոխ.- մարտարվեստ ու հայկական պար՝ մարտից առաջ, «Հսկայի պարով»՝ դեպի «Հաղթանակի պարը»…

Հայամարդի ժամանակներից մարդկությանը բաց թողնված երկու դարաշրջանների ընթացքում Գրառող Հրեշտակի թափած արցուքները հազիվ թե մաքրեն նրա բոլոր գրառումները զզվելագույն եւ դաժանագույն չարագործությունների գրքում, որ իրագործել են քրիստոնյաները եւ մահմեդականները հին հավատքի հետեւորդների դեմ: Տաճարներն ու կոթողները, որոնք քանդվել են նորընծա «սրբերի» եռանդով, այժմ նրանց տեղը մնացել են լոկ ավերակներ: «Ես հենց նոր այցելեցի այդպիսի պատմական հուշարձաններից մեկը, կառուցված շատ հնագույն ժամանակներում, առավել հնագույն, քան դա պատրաստ են ընդունել եւ խոստովանել եվրոպացիները: Ես ձեզ գրում եմ 4000 տարի առաջ կառուցված խորանի վրա»:

Լքելով Դիադինը՝ երրորդ օրը լուսաբացին, ես ուղեւորվեցի դեպի Ծաղկանց լեռներ՝ Ալա-Դաղ: Ալա-Դաղը ժամանակակից անվանումն է ամբողջ լեռնաշղթայի: Աղեղնաձեւ են (ուռուցիկ մասը դեպի հյուսիս): Աշխարհագրական առումով գտնվում է Հայկական լեռնաշխարհում, Արածանիի վերին հոսանքի շրջանում, Վանա լճից հյուսիս-արեւելք, Մանազկերտի եւ Աբաղայի դաշտերի միջեւ: Արեւելքում բարձրանում են Թոնդրակ (3542 մ), արեւմուտքում՝ Մուրատբաշի (Ծաղկո լեռ, 3519 մ), մերձգագաթային սարավանդի վրա՝ Նպատ (2332 մ), Ալա-դաղ (3351 մ), Կալտիկ (3200 մ), Կերդահոլ (3255 մ) գագաթները՝ սառցադաշտային տրոգներով եւ կարերով: Ծաղկած լեռները մասնատված են Արածանի, Արճեշ եւ Բերկրի գետերի հովիտներով: Այդ լեռները միավորված են մեկ անվանումով՝ Ալա-Դաղ՝ «Աստծո սար»: Այդ գագաթները հետաքրքիր են իրենց առասպելներով:   Continue reading

Այծաբուծությունը՝ օրգանական ու արժեքաստեղծ ճյուղ (2-րդ մաս) – Մոթալը պանրի «քիչ հանդիպելու» մասին ափսոսանքով է խոսում անգամ միջազգային մասնագիտական էլեկտրոնային մամուլը (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)…

Սկիզբը՝ թիվ 42-ում

http://www.hayary.org/wph/?p=5962Այծաբուծությունը՝ օրգանական ու արժեքաստեղծ ճյուղ – Հայաստանը հացաբույսերի, խաղողի վազի, որոշ պտղատու ծառերի մշակության, կենդանիների ընտելացման, գյուղատնտեսության որոշ ճյուղերի սկզբնավորման կենտրոններից է…

Հայաստանում պանրագործությամբ զբաղվել են հնագույն ժամանակներից: Մ.թ.ա. 3-2 հազարամյակների հնավայր Կարմիր բլուրի պեղումների արդյունքում պանրագործարան է  հայտնաբերվել: Հասկանալի է, որ պանրագործարանը մեկ օրում չի ստեղծվում եւ այն ունենալու համար ճանապարհ էր պետք  անցնել: Հայաստանում ավանդաբար պատրաստվում են կանաչ, հորած, մոթալ, չանախ, լոռի, թել (հյուսած) պանիրներ: Ուրարտու (Արարտա) թագավորության պեղումների ժամանակ հայտնաբերվել են խնոցիներ, ինչպես նաեւ օրգանական մնացորդներ, որոնք պարունակում են սիճուկ եւ վկայում են Ուրարտուում պանրագործության գոյության մասին (մ.թ.ա. 8-6 դդ): Գոյություն ունի նաեւ վկայություն պանրագործության մասին բրոնզե դարի եւ անտիկ շրջանի ժամանակ:

Ֆրանսիացի իմ զրուցակիցը, որ այծաբուծությամբ է զբաղվում (նրա մասին գրել եմ իմ նախորդ հրապարակումում), ասաց, որ ինքը Հայաստանից բերված այծի պանիր է համտեսել եւ շատ է հավանել ու, շատ արագ տեխնոլոգիական որոշ մանրամասներ ներկայացնելով, ասաց, որ այդ համը դեռ կատարելագործվելու տեղ ունի: Չթաքցրեց, որ հայկական այծի պանիրը յուրօրինակ համ ունի: Հարցրեցի՝ «ավելի լավն է, քան ֆրանսիակա՞նը», ժպտաց. «Ավելի հետաքրքիր համ ունի»:   Continue reading

Հայկական խոհանոց – Սիգը՝ կծու թանձրուկով եւ լավաշի մեջ… Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է – Տե՛րը լինենք մեր պատմության… «Միսս աշխարհ-2016»… Կոմպոզիտոր Սոֆյա Միքայելյանը զբաղեցրել է 3-րդ տեղը… Այլ լուրեր… Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» շաբաթաթերթ…

Հայկական խոհանոց – Խորագիրը վարում է սննդի տեխնոլոգ  Ռուզաննա Նահապետյանը:

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

– Սիգը՝ կծու թանձրուկով եւ լավաշի մեջ

Բաղադրությունը – Սիգ – 1 կգ, լավաշ – 1 կամ 2 հատ (կախված չափից), կարագ – 50-100 գ, կիտրոն:

Թանձրուկի համար՝ բուսայուղ – 100 գ, լոլիկի կծու հյութ – 100 գ, թթվասեր – 100 գ, սխտոր – 1 գլուխ, աղ, սեւ պղպեղ, չորացրած թարխուն:

Պատրաստման եղանակը – Թանձրուկը պատրաստել՝ ամեն ինչ իրար խառնելով եւ խառնիչով հարելով:

Սիգը մաքրել, լվանալ, ոսկրահան անել եւ վերածել ձողաձեւ կտորների: Թանձրուկը լցնել ձկան վրա, թողնել 4-6 ժամ: Լավաշը փռել ջեռոցի տակդիրի մեջ, վրան դնել կարագը, փռել ձուկը, ծածկել մյուս լավաշով եւ դնել ջեռոցը: Եփել 20-30 րոպե՝ 1800-ի տակ:

Մատուցելուց առաջ ձեւավորել կիտրոնով:

«Միսս աշխարհ-2016» է ճանաչվել Պուերտո Ռիկոյի ներկայացուցիչը

Այս տարի «Միս աշխարհ»  տիտղոսին  է արժանացել Ստեֆանի դել Վալլեն Պուերտո Ռիկոյից: Նա 19 տարեկան է, խոսում է իսպաներեն, անգլերեն, ֆրանսերեն: Բի-Բի-Սի– գրում է, որ նա պատրաստվում է կարիերա սկսել զվարճանքի ոլորտում:
«Վիցե-միսս» տիտղոսին է արժանացել Դոմինիկյան Հանրապետության ներկայացուցիչը, երրորդ տեղում է ինդոնեզացի գեղեցկուհին: Եզրափակիչ հնգյակում են նաեւ Քենիայի եւ Ֆիլիպինների ներկայացուցիչները:

Նոր Ջուղայի աշակերտներն առաջինն են Իրանի աշակերտական գիտահետազոտական մրցույթփառատոնում

Շահինշահր քաղաքում տեղակայված Իրանի օդանավաշինության արհեստի (ՀՍԱ) գործարանի թռիչքային փորձարկության վայրում նոյեմբեր ամսվա ընթացքում  անցկացվել է  հեռակառավարվող թռչող սարքերի աշակերտական 10-րդ մրցույթ-փառատոնը, որին մասնակցել են Սպահան նահանգի զանազան քաղաքների ավագ դպրոցներից ներկայացված 35 թիմ: «Հայերն այսօր»-ին Իրանից Երանուշ Թահմազյանը հայտնել է, որ Սպահան քաղաքի  կրթա-դաստիարակության հիմնարկության երրորդ շրջանին պատկանող դպրոցներից մասնակցել էին 8 թիմ, ներառյալ՝ Նոր Ջուղայի Հայոց ազգ. «Կատարինյան» արական ավագ  դպրոցի ներկայացուցիչները, որոնք փայլուն մասնակցություն են ունեցել մրցույթի բոլոր  բաժիններում:   Continue reading

Աշխարհի մարզական խաչմերուկներում.- 2016թ.-ին հայ մարզիկները նվաճել են 170 մեդալ… Ֆուտբոլիստներն ավարտեցին 2016թ. ազգային առաջնությունը… Հենրիխ Մխիթարյանը լավագույն ֆուտբոլիստ.- նա խփեց իր 1-ին գոլը Անգլիայում եւ հավատում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հաղթանակին… Եվս մեկ մեդալազրկում.- հայազգի բռնցքամարտիկը մեղադրել է իր բժիշկներին… 2019թ. Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը՝ Հայաստանում… Շախմատային խաչմերուկ եւ մարզական այլ լուրեր…

Եւս մեկ հայի մեդալազրկում՝ Միհրան Հարությունյանից հետո – Հայազգի բռնցքամարտիկը մեղադրել է իր բժիշկներին

Ռուսաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Միշա Ալոյանը հայտարարել է, որ օլիմպիական արծաթե մեդալից զրկվել է իր բժիշկների պատճառով։ Լոզանի մարզական արբիտրաժային դատարանը մարզիկին զրկել է մեդալից՝ մեղադրելով տուամինոհեպտան օգտագործելու մեջ։ Նրա խոսքերով՝ դա եղել է քթի համար նախատեսված կաթիլների մեջ, եւ բժիշկները մոռացել են ձեւակերպել թերապևտիկ բացառությունը։

«Ամեն դեպքում՝ այդ որոշումը կբողոքարկվի։ Այժմ հնարավորությունների մասին խոսելը բարդ է,- Ալոյանի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Ես արդեն, գիտե՞ք, այս իրավիճակում ոչնչի չեմ հավատում, իսկ գուցե ինչ-որ տեղ դեռ հուսալու հնարավորություն կա։ Թերապևտիկ բացառությունը չի օգտագործվել այն պատճառով, որ փաստաթղթերը չեն ձեւակերպվել։ Դա բժիշկների սխալն է, եւ խնդրի էությունը հենց դրա մեջ է։ Ես նրան ասացի, որպեսզի դա անի։ Նա ինձ ասաց, որ դա կարելի է ընդունել, եւ ես այդ դեղամիջոցն ընդունեցի հավաքների ժամանակ։ Այդ փաստաթուղթը ես չպետք է ձեւակերպեի, ոչ էլ մարզիչները։ Հավաքականի բժիշկ Կլյագինին խնդրեցի դա անել, նա չարեց, եւ ահա ծագել է այս մեծ խնդիրը»։

2016թ.-ին հայ մարզիկները նվաճել են 170 մեդալ

2016թ. մարզական տարում հայ մարզիկները` մեծահասակների, երիտասարդների եւ պատանիների Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում նվաճել են 170 մեդալ, այդ թվում նաեւ 4 օլիմպիական մեդալ: Տարին ամփոփում է Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը։

Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցած 31-րդ ամառային օլիմպիական խաղերում, 20-ամյա ընդմիջումից հետո օլիմպիական ոսկին Հայաստան բերեց հունա-հռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը: Օլիմպիական արծաթե մեդալների արժանացան հունա-հռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը, ծանրորդներ՝ Սիմոն Մարտիրոսյանը եւ Գոռ Մինասյանը:

2016թ. մեծահասակների, երիտասարդների եւ պատանիների ՀՀ հավաքականների անդամները աշխարհի առաջնություններում նվաճել են 41 մեդալ՝ 10 ոսկե, 11 արծաթե եւ 20 բրոնզե: Եվրոպայի առաջնություններում հայ մարզիկների նվաճած մեդալների թիվը 125 է՝ 37 ոսկե, 46 արծաթե եւ 42 բրոնզե: Մեդալակիրների թվում են նաեւ հաշմանդամություն ունեցող 7 մարզիկ:

Հայաստանի լավագույն մարզիկի անունը շուտով հայտնի կդառնա

Դեկտեմբերի 20-ին կամփոփվի 2016թ. Հայաստանի 10 լավագույն մարզիկների ընտրության հարցումը։ վեարկության սկիզբը դրվել է դեկտեմբերի 15-ին: Այս մասին Panorama.am-ին հայտնեց Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի նախագահ Յուրա Ալեքսանյանը:

ՀՄԼՖ-ի նախագահը շեշտեց, որ այսօր կավարտվի քվեարկությունը, վաղը կամփոփվեն արդյունքները եւ օրվա 2-րդ կեսին հայտնի կդառնա Հայաստանի տարվա լավագույն մարզիկների տասնյակը: Յուրա Ալեքսանյանի խոսքերով` լավագույններին ընտրելու բարի ավանդույթը եկել է հնուց: Այն նպատակ է հետապնդում ոգեշնչել մարզիկներին, որպեսզի նրանք հաջորդ տարիներին ավելացնեն մեդալների քանակը եւ ավելի շատ բարձրացնեն հայկական դրոշը՝ միջազգային մրցահարթակում:

Քվեարկությանը մասնակցել են 7 տարի աշխատանքային փորձ ունեցող և իսկապես գործող մարզական լրագրողները: Ըստ կանոնակարգի, ցանկում ընդգրկվել են 2016թ. Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների մեդալակիրները, համաշխարհային ուսանողական խաղերի հաղթողները, աշխարհի ու Եվրոպայի երիտասարդների, պատանիների առաջնություններում հաջողություններ գրանցած մարզիկները:

Ֆուտբոլիստներն ավարտեցին 2016թ. ազգային առաջնությունը

Ավարտվեց Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի 17-րդ փուլը, դրա հետ միասին նաեւ մրցաշրջան-2016-ը: Տարվա վերջին պաշտոնական խաղում հանրապետության չեմպիոն Երեւանի «Ալաշկերտ»-ն իր հարկի տակ ընդունեց «Փյունիկ»-ին: Թիմերն  90 րոպեի ընթացքում այդպես էլ չկարողացան գրավել դարպասները եւ գրանցվեց գոլազուրգ ոչ-ոքի:

«Ալաշկերտ»-ը վաստակեց 30 միավոր եւ շարունակում է ընթանալ 2-րդ հորիզոնականում: Մայրաքաղաքի մեկ այլ թիմ՝«Փյունիկ»-ը 3 միավոր քիչ ունի, եւ «Գանձասար-Կապան»-ի հետ բաժանում է 3-4-րդ տեղերը: 17 փուլից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է Գյումրիի «Շիրակ»-ը, որն ունի 34 միավոր: Հենց այս 4 թիմերն էլ կպայքարեն մրցանակային տեղերի համար, քանի որ առաջնության մյուս 2 երեւանյան թիմերը՝ «Բանանց»-ն ու «Արարատ»-ը, բավականին ետ են մնացել վերը նշված քառյակից՝ համապատասխանաբար 11 եւ 21 միավորով:

Առաջնությունում այժմ երեքամսյա ընդմիջում է հայտարարվել: Հաջորդ, 18-րդ փուլը, կկայանա 2017թ. մարտի 4-5-ին: Թիմերը ձմռանը ոչ միայն կհանգստանան, այլեւ կփորձեն տրանսֆերային պատուհանի ժամանակ համալրել եւ թարմացնել իրենց կազմերը:

Հենրիխը խփեց իր առաջին գոլը Անգլիայում եւ հավատում է«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հաղթանակին

Հայաստանի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարծում է, որ իր թիմը դեռ կարող է պայքարել չեմպիոնի կոչման համար անգլիական Պրեմիեր լիգայում, չնայած առաջատարից՝ «Չելսի»-ից հետ է մնում 13 միավորով։ «Երբեք մի ասա երբեք, անհնարին ոչինչ չկա։ Հիշում եմ, թե ինչպես մի անգամ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը «Մանչեսթեր Սիթի»-ին գերազանցում էր 8 միավորով, սակայն, ի վերջո, զիջեց այդ արշավում։ Այնպես որ, ամեն բան հնարավոր է։ Մեր թիմը պետք է սկսի հաղթել։ Պետք է դասեր քաղենք մեր սխալներից եւ շարժվենք առաջ։ Լավ արդյունքներ կունենանք։

Գիտեմ, թե ինչ ճնշում է գործադրվում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի վրա։ Բոլորը մեզանից հաղթանակ ու մրցանակներ են ակնկալում։ Եթե պատրաստ չլինեի դրան, այստեղ չէի գա»,- Հենրիխ Մխիթարյանի խոսքերը մեջբերել է «Sky Sports»-ը։

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը վերջապես խփեց երկար սպասված իր 1-ին գոլը անգլիական թիմի կազմում: Դա տեղի ուենցավ ուկրաինական «Զարյա»-ի հետ Եվրոպայի լիգայի խմբային փուլի խաղում:   Continue reading

2016թ. դեկտեմբերի 15-ին լրացավ Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) 23-ամյակը

ՀԱՄ Գերագույն Խորհուրդը (ԳԽ) շնորհավորում է ՀԱՄ կառույցի  հիմնական, համակիր եւ օժանդակ հազարավոր անդամներին՝ հերթական հոբելյանի կապակցությամբ: Փա՛ռք Տիեզերքի Արարչին, Հայ Աստվածներին եւ Հայությանը՝ Հայ Արարչաստեղծ ու Աստվածազարմ Տեսակին…

Հայ Արիական Միաբանությունը հիմնադրվել է Հայաստանի Աբովյան քաղաքում՝ 1993թ. դեկտեմբերի 15-ին: Այսօր ՀԱՄը կազմակերպական կառույցներ ունի Հայաստանի մայրաքաղաք Երեւանում եւ հանրապետության բոլոր մարզերում, նաեւ Արցախում, Ջավախքում եւ Սփյուռքում:

Դեկտեմբերի 15-ին Հայ Արիական Միաբանության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ տոնական միջոցառում եւ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը ներկայացրեց հայ արիների 23-ամյա գործունեությունը: Նա անդրադարձավ ինչպես Հայաստանի անկախացման, երկրի սահմանների պաշտպանության եւ Արցախի ազատագրման տարիների, այնպես էլ անկախ Հայաստանի ու Արցախի հռչակումից հետո ու ցայսօր շարունակվող ՀԱՄ գործունեությանը` քաղաքական, հանրային, հոգեւոր, երկրի մարտականինքնապաշտպանական, մշակութային եւ այլ ոլորտներում (http://www.hayary.org/wph/?p=33 – ՀԱՄ առաջնորդ՝ Արմեն Ավետիսյան):

ՀԱՄ առաջնորդը ներկայացրեց նաեւ առանձին ոլորտներում կառույցի աշխատանքներն ու հաջողությունները, որոնք նպաստել են Հայ Արիական Միաբանության նաեւ միջազգային ճանաչմանը: Կարեւորեց հատկապես քաղաքական ու հանրային կյանքում ձեռնարկած՝ երկրում հայ ազգայնականության դիրքերն ամրապնդած, արիադավան-հեթանոսական հավատի եւ Հայ Աստվածների պաշտամունքի վերահաստատմանն ուղղված եւ Հայաստանի ու Սփյուռքի հայ արիական-ազգայնականության շուրջ համախմբված ուժերի եւ անհատների միավորմանն ուղղորդած քայլերը:   Continue reading

,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 42-ի (432) հոդվածները  

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Հայոց պահաջատիրության միջազգայնացումը – Կիլիկիո կաթողիկոսարանը Սիսի կաթողիկոսարանի վերադարձի պահանջի խնդրով դիմեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան… Պոլսի Հայոց պատրիարքարանը թուրքական ճնշման տակ…

Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվենՍա՛ պետք է լինի աշխարհի բոլոր անկյուններում գտնվող յուրաքանչյուր հայի առաջին խոսքը Արեւածագին՝ ԱրԷգԱկին (ԱՐ-ական եւ Է(Ի)Գ-ական ԱԿունքին) ողջունելուց հետո…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ http://www.hayary.org/wph/?p=33) – Փա՛ռք Հային ու Հայքին, Հայ Հոգե-Ոգեղեն ՏիեզերաաշխարհներինՓա՛ռք Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին www.hayary.org

2. Մեր ներքին կյանքում արտաքին վարա՞կ կա ներդրված.- Չհավատալու եւ չսպասելու կոչ… Դեռ սպասում են Մոսկվային… ՌԴ-ի դեմ հայց՝ հոգեկանին ՀՀ ուղարկելու համար… Հոգեւորականը ստու՞մ է, թե՞ ոչ… Զինված խմբի գլուխը՝ քաղկալանավո՞ր… Դավաճանները.- Թե չսատկացվեն, շարունակելու են վնասել…

3. Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Թե ինչու է բոլոր ազգերի բնօրրանը Հայկական լեռնաշխարհը (2-րդ մաս)… Դեպի արեւելք առաջին արշավանքի նախօրյակին՝ Արիները իրենց զորաշարժի համար հավաքատեղի էին ընտրել Արցախը՝ Շուշի հրամանատարական կենտրոնով…

4. Հայկական ինքնատիպ բնաշխարհ ու ներաշխարհ.- Հայկական գամփռն ու ձին՝ Հայկական լեռնաշխարհի բնիկները… Կոխ.- մարտարվեստ ու հայկական պար՝ մարտից առաջ, «Հսկայի պարով»՝ դեպի «Հաղթանակի պարը»…

5. Այծաբուծությունը՝ օրգանական ու արժեքաստեղծ ճյուղ – Հայաստանը հացաբույսերի, խաղողի վազի, որոշ պտղատու ծառերի մշակության, կենդանիների ընտելացման, գյուղատնտեսության որոշ ճյուղերի սկզբնավորման կենտրոններից է…

– http://www.hayary.org/wph/?p=5940«Լուսանցք» շաբաթերթի հայ արիադավան հոդվածներից՝ Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին… Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները… Սատանա՞ է, Չարի աստվա՞ծ, թե՞ Ավերիչն ամենայնի… Մարդ եւ Տիեզերք.- չակրաները որպես նյարդահամակարգ կենտրոններ… Այլ հավատներ ու բնախոսական երեւույթներ…

 – http://www.hayary.org/wph/?p=5939«Լուսանցք» շաբաթերթի ընտրովի հոդվածներ՝ հայ արիականության, հայ ազգայնականության, հայապահպանության, հայրենատիրության, համազգային տեսլականների եւ ազգային արժեհամակարգի այլ խնդիրների շուրջ…

6. Դրամատներն ու մաքսատները տոներին աշխատելու են… Կշարունակի՞ Արմեն Ամիրյանն ինչպես իր նախկինը՝ Հասմիկ Պողոսյանը… Մուհամեդ մարգարեի ծննդյան օրը… Լենին.- մասոն հեղափոխականը՝ մուտանտ… Այցելե՛ք եւ օգտվե՛ք հայ արիականների www.hay.ary.org – կայքից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

7. Մի քանի խնդրանք՝ վարչապետի ժողովրդահաճ գործելակերպը հաշվի առնելով – …Հայ ըմբիշ Միհրան Հարությունյանի օլիմպիական ոսկե մեդալի վերադարձի եւ  հանրահայտ ֆուտբոլիստ ու մարզիչ Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 90-ամյակի առաջարկները …

8. Մարզական աշխարհի խաչմերուկներում.- Ֆուտբոլիստներն ավարտեցին 2016թ. Առաջնությունը… Հենրիխ Մխիթարյանն 1-ին գոլը խփեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ում… Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում… «Ուրարտու» բասկետբոլային թիմի ճակատագիրը… Շախմատային խաչմերուկ… Այլ մարզական լուրեր…

– http://www.hayary.org/wph/?p=5929Արիական Հայաստան.- Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից – www.hayaryorg… Կարդացե՛ք հայ ազգայնական մամուլ` հայ արիական ինքնատիպ կայքում… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք հայ (համահայկական) ազգայնականության եւ ազգային արժեքների պաշտպանության խոսափող «Լուսանցք» շաբաթաթերթ…

Հայոց պահաջատիրության միջազգայնացումը – Կիլիկիո կաթողիկոսարանը Սիսի կաթողիկոսարանի վերադարձի պահանջի խնդրով դիմեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան… Պոլսի Հայոց պատրիարքարանը թուրքական ճնշման տակ…

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանից տեղեկացնում են, որ Արամ Ա. Կաթողիկոսը Սիսի կաթողիկոսարանի վերադարձի պահանջը հասցրեց միջազգային մակարդակի եւ այդ հարցով դիմել է միջազգային դատարան՝ ՄԻԵԴ: Սա իսկապես Հայոց պահանջատիրության առաջընթացի համար կարեւորագույն քայլ է՝ անկախ դատարանի վճռից: Ի վերջո, անգամ հարցը չբավարարելու դեպքում այն կմնա օրակարգում եւ, կախված միջազգային իրավիճակի փոփոխություններից, վստահաբար կվերադառնա միջազգային ասպարեզ… Իսկ հարցի դրական արծարծումները այսօրվա դատական այս բարձր ատյանում հաստատ եւս մեկ հուժկու հարված կդառնան թուրքական պետության մասնատման գործընթացում:

Մինչ ՄԻԵԴ-ին դիմելը, Արամ Ա կաթողիկոսը Վատիկանում հանդիպել էր Հռոմի Ֆրանցիսկոս Պապին: Վստահաբար արծարծվել է նաեւ եվրադատարան դիմելու հարցը: Ի վերջո Հռոմի Պապը վերջին ժամանակներս իր հոգեւոր-քաղաքական քայլերով նպաստեց Հայոց ցեղասպանույան ճանաչմանն ուղղված քայլերին եւ Հայոց պահանջատիրության միջազգայնացմանը:

Իզուր չէ, որ Կիլիկո թեմի կաթողիկոսը շեշտել է, որ «Հռոմի Պապի՝ արդարության վերականգնմանն ուղղված քայլերն անելու համար քաջություն էր պետք, ինչը ունեցավ Վատիկանի առաջնորդը, եւ նրա հաջորդիվ բոլոր քայլերն ուղղված են ճշմարտության պաշտպանմանն ու 20-րդ դարի առաջին ցեղասպանութան ճանաչմանն ու դատապարտմանը:

Միջին Արեւելքի հարցերի քննարկման ընթացքում քիրստոնյա հոգեւոր առաջնորդները խոսել են բոլոր քրիստոնյաների պաշտպանության մասին, որոնք հայտնվել են ծայրահեղական մահմեդականների բռնությունների օղակում: Փաստորեն, միջկրոնական ու հատկապես քրիստոնեա-իսլամական հակադրությունները այլեւս տեղային բնույթից վերածվում են համաշխարհային հակադրության, ինչը կարող է մի նոր խաչակրաց արշավանքի առիթ դառնալ:   Continue reading

Մեր ներքին կյանքում արտաքին վարա՞կ կա ներդրված.- Չհավատալու եւ չսպասելու կոչ… Դեռ սպասում են Մոսկվային… ՌԴ-ի դեմ հայց՝ հոգեկանին ՀՀ ուղարկելու համար… Հոգեւորականը ստու՞մ է, թե՞ ոչ… Զինված խմբի գլուխը՝ քաղկալանավո՞ր… Դավաճանները.- Թե չսատկացվեն, շարունակելու են վնասել…

* * *

http://www.hayary.org/wph/?p=5881  Իշխանությունն ու ընդդիմությունը՝ հայոց պետությունը չե՛ն – Վերջապես ե՞րբ ենք զատելու հայրենիքը՝ պետությունից, պետությունն էլ իշխանությունից կամ ընդդիմությունից… Հայաստանը հա՛յի երկրիրն է ու վե՛րջ…Հայը հայկական պետության մեջ ռազմագերի չի՛ կարող լինել…

http://www.hayary.org/wph/?p=5710  Ապստամբությու՞ն, թե՞ ահաբեկչություն. մեր ներքին կյանքի սրած երկու սայրերը… ՊՊԾ գնդի տարածքի գրավումից առաջ… Մեկ գրավում՝ հոգնակիով ներկայացված… Պատանդ են վերցրել, որ ի՞նչ անեն… Որ իմանայի՝ հիշարժան օ՜ր է լինելու… Հովվի ասածը հոտի պետքը չէ… Մեղավորը ոստիկաներն են, որ կան… Խզմալյանը չհամոզե՞ց, թե՞ չվստահեցին… Ի զեն ներսու՞մ… Խմորը ջուր է ուզում…

http://www.hayary.org/wph/?p=5709  Ճաշակին ընկեր չկա, իսկ վտանգը բոլորիս համար է – Ու արտաքին ուժերը մեզ ներքաշեցին տարածաշրջանի քաղաքական կյանքի մեջ…

http://www.hayary.org/wph/?p=5704  Մի՞ թե մնաց միայն ուժային լուծումը – Զինված խմբին թվում է` իր հաղթանակը մոտ է (ո՞վ է ապատեղեկատվություն տալիս)… ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա զինված հարձակման ամփոփագիր…

http://www.hayary.org/wph/?p=5657  Պատերազմող երկրում չե՛ն սարքում ներքին խրամատներ – Իսկ այդ խրամատները հաճած օտարների պատվերով են առաջանում, ինչպես այս կամ այն գունավոր եւ այլ հեղափոխական շարժումները…

http://www.hayary.org/wph/?p=5378  Ազգադավը հո պոզով-պոչով չի լինում – Օտարների դրամաշնորհներով ներազգային շարժումների հետեւանքը… Մեր պատկան մարմինները ավելի ուշադիր պիտի լինեն՝ դրանց հենց տեղում ձերբակալեն-վնասազերծեն…

http://www.hayary.org/wph/?p=5393  Իսկ ի՞նչ է սպասվում դավաճանին, եթե Հայաստան գա – Ուզում ենք, որ հանկարծ եթե նա Հայաստանին հանձնվի, շա՛տ մարդասեր լինելով հարցը ոչ թե զուտ իրավական տիրույթում քննարկենք, այլ՝ ազգային ու բարոյական…

* * *

Չհավատալու եւ չսպասելու կոչ

– Ալան Միլը ցավակցեց ՊՊԾ գնդում կատարված դեպքերի զոհվածների համար

Հայաստան ժամանած ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ալան Միլին, Ջուզեպպե Գալատիին եւ նրանց ուղեկցող անձանց ընդունել էր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանը: Հանդիպման ժամանակ Ալան Միլը ցավակցեց հուլիսին ոստիկանության ՊՊԾ գնդում կատարված դրամատիկ դեպքերի ընթացքում զոհվածների համար, եւ հույս հայտնեց, որ հետագայում կորուստները կբացառվեն:

Ոստիկանության պետի տեղակալը մանրամասն ներկայացրել է ոստիկանությունում ընթացող բարեփոխումների ընթացքը, վերջին տարիներին արձանագրված հաջողությունները, ինչպես եւ ոստիկանության գործունեության ոլորտում 2015-2017թթ. բարեփոխումների ծրագրով կատարված աշխատանքներն ու առաջիկա անելիքները: Մասնավորապես, անդրադարձ էեղել հասարակության վստահության ամրապնդման, ոստիկանության ծառայողների կողմից իրավախախտումների կանխարգելման ու բացահայտման եւ մի շարք այլ ուղղություններին:

Ներկայացվեցին նաեւ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի աշխատանքները: Հյուրերին հետաքրքրում էին կառավարման նոր համակարգի վերաբերյալ ոստիկանության մոտեցումը:

Համազեկուցողները նշել են, որ իրենց ուշադրության կենտրոնում է մնում Երեւանի ՊՊԾ գնդում կատարված դեպքերի քննության ընթացքը:

Արդեն տեղեկացրել ենք, որ ավարտվել է Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը: Ինչպես հաղորդել է ՀՔԾ-ն, «Զինված խմբի կողմից 2016թ. հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի վարչական շենքերն ու հարակից տարածքը զավթելու եւ պահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ եւ 235-րդ հոդվածներով հարուցված քրեական գործով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննությամբ ձեռք բերված՝ հանցանքի կատարումը վկայող բավարար ապացույցների համակցության հիման վրա 21 մեղադրյալի նախկինում առաջադրված մեղադրանքները լրացվել, նրանց մեղադրանքներ են առաջադրվել քննությամբ հաստատված հանցավոր արարքների կատարման համար»:   Continue reading

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Թե ինչու է բոլոր ազգերի բնօրրանը Հայկական լեռնաշխարհը (2-րդ մաս)… Դեպի արեւելք առաջին արշավանքի նախօրյակին՝ Արիները իրենց զորաշարժի համար հավաքատեղի էին ընտրել Արցախը՝ Շուշի հրամանատարական կենտրոնով…

Սկիզբը՝ թիվ 41-ում

http://www.hayary.org/wph/?p=5948Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Թե ինչու է բոլոր ազգերի բնօրրանը Հայկական լեռնաշխարհը (1-ին մաս)… Մեծ Ջրհեղեղից հետո եղել է Երկիր մոլորակի սառցապատում, որից հետո առաջին դրախտավայրն է եղել Արցախը… 

Որ ջրհեղեղից հետո եղել է Երկիր մոլորակի սառցապատում, եւ սառցապատումից հետո առաջին դրախտավայրը եղել է Արցախը, այդ մասին Մովսէս Նաճարեանը իր «Լեզվաբանությո՞ւն թե իմաստասիրություն» աշխատության մեջ գրում է. «Մի շարք մասնագէտներ ենթադրում են թե մեծ ջրհեղեղը (ու մայր ցամաքի մասնատումըՄ.Ն.) կարող էր առաջանալ բեւեռների թեքման դիրքի փոփոխութիւնից (22.10-ից 24.50), ինչը տեղի է ունենում 41.000 տարուայ ընթացքում, երբ իւրաքանչիւր 20.500 տարին մէկ՝ հերթականութեամբ պատահում է ջրհեղեղ ու ապա երկիր մոլորակի սառցապատում:

Մեզանից մօտ 38.000 տարիներ առաջ պատահած մեծ ջրհեղեղը իսկապէս այդպիսի փոփոխութեան հետեւանքը կարող էր լինել:

Հայկական առասպելաբանութիւն.-

«Առիւծ կամ Առիւծաձեւ Մհեր»-ը գործ ունի Առիւծ կենդանակերպի ու «մեհ»-ջրի հետ՝ ուստի եւ ջրհեղեղի հետ:

Նա ոչ պատահականօրէն կոչուել է նաեւ «Մեծ Մհեր»՝ ինչը ակնյայտօրէն բովանդակում է «Մեծ ջրհեղեղ»-ի գաղափարը, որն ինչպէս վերը տեսանք՝ պատահել է մ.թ.ա մօտ 35.668թ.-ին: Սոյն ժամանակահատուածի «Առիւծ» կենդանաշրջանը տեւել է մ.թ.ա. 36.780-ից մինչեւ 34.620 թուականը, որից յետոյ սկիզբ պիտի առնէր ՆօյԾուռ Դաւթի դարաշրջանը:

Կարլեն Աւետիսեանը գրում է.

Դաւթից յետոյ՝ Փոքր Մհերը (ԶրուանըՄ.Ն.) «Աստծուց կռիւ ուզեց, սակայն Աստուած եօթ ձիաւոր հրեշտակներ ուղարկեց եւ կէսօրից մինչեւ իրիկուն կռուան, որոնց վրա Թուր Կեծակին չէր գործում, իսկ ինքն էլ մինչեւ իրան խրւում էր հողի մէջ»:

Ըստ յօդուածագրի (նաեւ ըստ մեզ)՝ սոյն «եօթ հրեշտակները» ջրհեղեղից յետոյ եօթ կենդանակերպերի իշխանութեան շրջաններն են, որոնց աւարտին Փոքր Մհեր պիտի մտնէր քարանձաւ (երկրի սառցապատումն է): Այդ եօթ շրջանները կազմում են 2160×7=15.120 տարի:

Բայց քանի որ իւրաքանչիւր ջրհեղեղից մինչեւ երկրի սառցապատման ժամանակամիջոցը 20500 տարի է (ըստ գիտնականների)՝ ապա Փոքր ՄհերԶրուանի «կռիւը» սկսած կը լինի ջրհեղեղից 5380 տարի յետոյ:

Սումէրական արքայացանկում յայտնաբերեցինք՝ որ Զրուանը  իշխանութեան է եկել ջրհեղեղից 4750 տարի անց, եւ իշխել է 840 տարի (որոնց գումարը լինում է 5590 եւ ո՛չ թէ 5380)՝ ինչը համապատսխանում է մ.թ.ա. 32.030թ.-ից 31.190թ., որի ընթացքում էլ նա սկսել է 15.120 տարուայ իր բուն կռիւը՝ գալիք սառցապատման դէմ, այսինքն նախապատրաստական հսկայական աշխատանքներ է տարել այդ ուղղութեամբ՝ ընդերքային քարանձաւկացարաններ կառուցելով ժայռերի եւ լեռների խորքերում:

«Փոքր Մհեր» անունը բովանդակում է «փոքր ջրհեղեղ»-ի եւ «Ջրհոս կենդանակերպ»-ի գաղափարները:

Փոքր ինչ անդրադառնանք պատմության ծալքերին:   Continue reading

Հայկական ինքնատիպ բնաշխարհ ու ներաշխարհ.- Հայկական գամփռն ու ձին՝ Հայկական լեռնաշխարհի բնիկները… Կոխ.- մարտարվեստ ու հայկական պար՝ մարտից առաջ, «Հսկայի պարով»՝ դեպի «Հաղթանակի պարը»…

Հայկական գամփռն ու ձին՝ Հայկական լեռնաշխարհի բնիկները

Հայկական գամփռ

Գամփռը շների մի քանի տեղական տեսակի մեկ միասնական անվան տակ միավորված շնատեսակ է, որը հազարամյակների ընթացքում բուծել են հայերը։ Եվ հազարամյակներ շարունակ այս շնատեսակը եղել է Հայկական լեռնաշխարհի շուն եւ այդպիսին էլ մնում է: Ինչը գրանցվեց նաեւ ՅՈւՆԵՍԿՕ-ում՝ Գամփռը հաստատելով որպես հայկական ծնատեսակ: Գամփռ շանը պատկերող Հայաստանի փոստային նամականիշ կա նաեւ:

Հայաստանում եղել են հատուկ շնաբուծարաններ, որոնք վայրի գազանների (գայլ, շնագայլ) եւ շան զուգավորումից ստացել են վերը նշված ցեղերը եւ դրանք վաճառել են շատ թանկ։ Շնաբույծները միաժամանակ հայտնի գազանորսներ էին, եւ նրանք սա համարում էին իրենց ապրուստի գլխավոր միջոցը եւ պահպանում էին այս գելխեղդ շան յուրատիպությունը։

Շնաբուծության համար հիմնականում որսում էին գայլեր, երբեմն՝ շնագայլեր։ Գայլին պահում էին բնական պայմաններին մոտ իրավիճակում՝ խոր եւ երկար այրերում, նաեւ քարանձավներ ունեցող ժայռերում, որտեղ կային որսալու եւ բզկտելու հարմարություններ։ Որսած գայլն իր բնական քարանձավում որսում էր նապաստակ կամ այլ կենդանիներ, որոնց աննկատելի կերպով գայլաբուն էին ուղարկում որսորդները գետնուղիներով: Ստեղծում էին պայմաններ, որ գայլերը նկատեն ու հալածեն աղվեսների, կաքավների, անգամ արջերի։

Հայկական լեռնաշխարհում բուծված շները բաժանվում էին 5 առանձին խմբերի. հոտապահ շուն կամ գելխեղդ, բակապահ շուն կամ ուղղակի գամփռ, արջի որսի շուն կամ արջաշուն, փոթորկաշուն եւ բարակ կամ թազի։

Հոտապահ շուն – գելխեղդ

Այս շների դերը ընտանի կենդանիների հոտերը եւ նախիրները գայլերից ու գողերից պահպանելն է։ Շան մականունն է գայլխեղդ: Գլուխը մեծ է, շրթունքը՝ հաստ, քիթը՝ կարճ, կուրծքը՝ լայն։ Ուժեղ է ու անվախ, հավատարիմ, բայց ոչ այնքան ուշիմ։ Շատ հավատարիմ է իր տիրոջը, ամեն վտանգի կդիմակայի՝ տիրջը պահպանելու համար։

Մարմնով խոշոր է ու հզոր՝ կարճ դունչ, բարձր ճակատ, արմատից քիչ վերեւ կտրված ականջներ, բրդոտ ու հաստ վիզ, մկանուտ բարձր ոտքեր, ամուր գավակ։ Սովորություն ունի պոչը ոլորելու եւ դնելու մեջքին։ Քայլում է հանդարտ, ինքնավստահ ու վեհ։ Անհարկի չի հաչի։ Իր անսխալ բնազդով իսկույն որոշում է թշնամին ու բարեկամը եւ ըստ արժանվույն էլ վարվում է հետը:   Continue reading

Այծաբուծությունը՝ օրգանական ու արժեքաստեղծ ճյուղ – Հայաստանը հացաբույսերի, խաղողի վազի, որոշ պտղատու ծառերի մշակության, կենդանիների ընտելացման, գյուղատնտեսության որոշ ճյուղերի սկզբնավորման կենտրոններից է…

Այս թեմային օրեր առաջ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում անդրադարձա: «Լուսանցք»-իս ընթերցողներից մեկը, ով իմ ամենախստապահանջ եւ ամենահավատարիմ ընթերցողներից է, նեղացել էր, թե ինչու այդ թեման «մեր թերթում» չեմ ներկայացնում: Ընթերցողիս պահանջին անսալով՝ թեման որոշ հավելումներով մանրամասնում եմ:

Երբ նախորդ տարի գյուղնախարարությունում խորհրդակցություն հրավիրվեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գիտական կազմի մասնակցությամբ՝ քննարկելու այնպիսի ծրագրեր, որոնք կարող են էական տեղաշարժ բերել գյուղոլորտին, մասնագետները հանդես եկան տոհմային այծաբուծության զարգացման առաջարկով (ավելի ստույգ՝ 8 առաջարկներից մեկն էր սա): Խորհրդակցության մասնակիցները համոզված էին, որ այծաբուծությունը մեզ համար շատ կարեւոր ճյուղ է, մանավանդ եթե հաշվի առնենք, որ այծի կաթից արտադրված մթերքների նկատմամբ միջազգային շուկայում մեծ պահանջարկ կա:

Ընդհանրապես թե մեր եւ թե արտերկրի մասնագետները մեկ անգամ չէ որ ասել են, թե Հայաստանում օրգանական գյուղատնտեսությունը հեռանկարային է: Եթե այս համապատկերում դիտարկենք այծաբուծության հարցը, ապա այն կարող է նաեւ եկամտաբեր լինել: Երբ ուսումնասիրում էի միջազգային փորձը, ռուսաստանյան մի ագարակատիրոջ (տարիներ առաջ ներառված է եղել ԱՄՆ գյուղդեպարտամետի մարկետինգի աջակցության ծրագրում), ով տարբեր ցեղատեսակի այծեր է բուծում, իբր միամտորեն հարցրեցի, թե հատկապես ինչու են կապում օրգանական գյուղատնտեսությունն ու Հայաստանի այծաբուծությունը: Նա անկեղծորեն զարմացավ. «Ի՞նչ է, չգիտե՞ք, հայկական այծերը հիվանդություների նկատմամբ դիմադրողականություն ունեն»: «Բայց, ասենք, անգլիական այծերի համեմատ պակաս կաթնատու են»,- ասացի: «Այո,- շարունակեց,- բայց երբ համարյա չեն հիվանդանում, հակաբիոտիկներ գրեթե չեն ստանում, իսկ սա խոսում է դասական օրգանական գյուղատնտեսության մասին»…   Continue reading

Դրամատներն ու մաքսատները տոներին աշխատելու են… Կշարունակի՞ Արմեն Ամիրյանն ինչպես իր նախկինը՝ Հասմիկ Պողոսյանը… Մուհամեդ մարգարեի ծննդյան օրը… Լենին.- մասոն հեղափոխականը՝ մուտանտ… Այցելե՛ք եւ օգտվե՛ք հայ արիականների www.hay.ary.org – կայքից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Դրամատներն ու մաքսատները տոներին աշխատելու են

Կառավարության երեկվա նիստում նախքան օրակարգային հարցերի քննարկումը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մի շարք հանձնարարականներ տվեց: Առաջինը տվեց ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանին. հաշվի առնելով ամանորյա տոները՝ տնտեսվարողներին մատուցվող մաքսային ծառայությունների անընդհատությունն ու անխափանությունն ապահովելու նպատակով սահմանել աշխատանքային ժամերի հստակ գրաֆիկ՝ ներառելով դեկտեմբերի ոչ աշխատանքային եւ հունվարի տոնական օրերը: «Պարոն Հարությունյան, ինձ թվում է՝ շատ լավ հնարավորություն է արտակարգ ռեժիմ սահմանելու, հոսքը շատ է լինելու, որպեսզի մենք հասկանանք՝ մեր նեղ տեղերը որտեղ են, ինչպես անենք, որպեսզի մաքսիմալ կոմֆորտային պայմաններ ստեղծենք ներկրողների համար: Կան դրական արձագանքներ, որ, օրինակ, 5 հինգ օրվա մեջ ձեւակերպել են 25 օրվա փոխարեն: Ես չգիտեմ՝ 5 օրը լա՞վ է, թե՞ ոչ, բայց մեկ անգամ էլ այդ ժամանակացույցերը նայենք»,- նշեց գործադիրի ղեկավարը:

Շաբաթ-կիրակի, տոնական օրերին բանկերի աշխատանքն ապահովելու առաջարկությամբ վարչապետը դիմեց նաեւ ԿԲ նախագահին: Իսկ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահին առաջարկեց հաշվի առնելով ամանորյա տոները, առավել ուշադիր լինել առեւտրային շուկայում ապրանքների գների արհեստական բարձրացման կամ հակամրցակցային գործողություների կանխարգելման հարցում: «Մեր առաջարկը հետեւյալն է՝ մաքսիմալ ուշադիր եղեք, տնտեսվարողի շահն ապահովեք: Միջամտում եք միայն այն դեպքում, երբ հասկանում եք, որ դա արհեստական է, գերիշխող է, որպեսզի բեռ չդառնա բիզնեսի համար»,-ընդգծեց վարչապետը:

Կշարունակի՞ Արմեն Ամիրյանն ինչպես իր նախկինը՝ Հասմիկ Պողոսյանը

Նոյեմբերի 8-ին մարզային 63 հուշարձանների ճակատագրի մասին մշակույթի նախարարին տեղեկության հարցում է արել Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահը՝ ցանկանալով իմանալ, թե որտեղ եւ ինչ վիճակում են այդ հուշարձանները, որոնք 2012թ. կառավարության որոշմամբ, «Քարերը ժողովելու ժամանակը» ծրագրի շրջանակներում («Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների տեղափոխման մասին» որոշում, 2012թ. սեպտեմբերի 13, N1169-Ա), Հայաստանի մարզերից տեղահանվեցին եւ տեղափոխվեցին Երեւան՝ քառամյա ցուցահանդեսի:   Continue reading

Մի քանի խնդրանք՝ վարչապետի ժողովրդահաճ գործելակերպը հաշվի առնելով – Հայ ըմբիշ Միհրան Հարությունյանի օլիմպիական ոսկե մեդալի եւ  հանրահայտ Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 90-ամյակի առաջարկները …

Հարգելի պարոն վարչապետ, Ձեզ ուղղված այս բաց դիմումիս պատճենն ուղարկել եմ Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանին, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանին:

2016թ. սեպտեմբերի 19-ին էլ բաց դիմում եմ հղել Նախագահ Սերժ Սարգսյանին՝ երկու խնդրանքներով. առաջին եւ գլխավոր՝ 2016թ. օլիմպիադայում բազում անարդարությունների զոհ դարձած հայ ըմբիշ Միհրան Հարությունյանի եւ, ի դեմս նրա, մեր պետության արծաթե մեդալը փոխարինել տալ օլիմպիական չեմպիոնի ոսկե մեդալով, երկրորդ՝ Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 90-ամյակի եւ եզակիորեն միակ մրցախաղով օլիմպիական չեմպիոնության 60-ամյակի առթիվ, հայոց մեծ սպորտին մատուցած բացառիկ ծառայությունների համար նրան արժանացնել  առանձնահատուկ շնորհների:

Այդ դիմումի 1-ական պատճենները ուղարկել եմ նշված մարզական գործիչներին, մասնավորապես՝ ԱՕԿ-ի նախագահին հասցեագրված ուղեկցական դիմումում խնդրելով հետամուտ լինել նաեւ, ՄՕԿ-ի միջոցով, լուսահոգի Հրանտ Շահինյանի ընտանիքին, Ալբերտ Ազարյանին, Արկադի Անդրեասյանին, կորուսյալ օլիմպիական մեդալների փոխարեն, դրանց կրկնօրինակները հատկացնելու հարցալուծմանը: Բաց դիմումի տեքստը տպագրվել է «Լուսանցք» շաբաթաթերթում:  Continue reading