Աշխարհի մարզական հեւքից – Տարեվերջին մեծարեցին Հայաստանի 10 լավագույն մարզիկներին… Հայաստանի լավագույն ֆուտբոլիստը… Հայրենասիրական դաստիարակությունը բանակում եւ կրթահամակարգում…

Աշխարհի մարզական հեւքից.-

Օլիմպիական խաղերը՝ հեթանոսական ծեսՀայ արքան կռփամարտի մրցումների հաղթող

Օլիմպիական խաղերի պաշտոնական մեկնարկը փաստացի համարվում է մ.թ.ա. 776թ., երբ խաղերն սկսել են համարակալել եւ գրանցել հաղթողների անունները: 281թ. կայացած օլիմպիական խաղերում, ըմբշամարտ մարզաձեւում, հաղթանակ է տոնել Հայոց Տրդատ Արշակունի արքայազնը:

Նա 287թ. հռչակվել է Մեծ Հայքի արքա: Վարազդատ Արշակունին 394թ. տեղի ունեցած Հին աշխարհի վերջին օլիմպիական խաղերում, կռփամարտի (բռնցքամարտ) մրցումների հաղթողն է:

Հնագույն ժամանակների օլիմպիական խաղերը, որպես հեթանոսական ծես, 394թ. դադարեցվել են Հռոմի կայսր Թեոդորոս Ա-ի հրովարտակով: Օլիմպիական խաղերի երկրորդ ծնունդը տեղի է ունեցել 1896թ.:

Տարեվերջին մեծարեցին Հայաստանի 10 լավագույն մարզիկներին

2014թ. Հայաստանի սպորտային կարեւորագույն հավաքի ժամանակ աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնները միաժամանակ դրամական պարգեւներ ստացան, նաեւ խրախուսման արժանացան նրանց մարզիչները:

Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի հարցման արդյունքներով 2014թ. Հայաստանի լավագույն մարզիկ է ճանաչվել աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը: Նա պարգեւատրվեց Երեւանում՝ բնակարանով։

2-րդ տեղը զբաղեցրեց աշխարհի մեկ այլ չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանը: Լավագույն եռյակը եզրափակել է ծանրորդ Ռուբեն Ալեքսանյանը: ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ 2-10-րդ տեղերը զբաղեցրած լավագույն մարզիկներին ավտոմեքենաներ նվիրեց: Գործող եւ նախկին նախագահներ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն հաշվետու այս արարողությանն այս անգամ չեն մասնակցել։

Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ

Անցյալ տարեվերջին կայացավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 2014թ. մրցանակաբաշխության հանդիսավոր երեկոն, որի ժամանակ հայտնի դարձան «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» եւ «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերի հաղթողները:

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, 2014թ. Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:Այդպիսով, նա 5-րդ անգամ եւ 4-րդ անգամ անընդմեջ դարձավ Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ:

Հենրիխ Մխիթարյանի անունը 39 անգամ նշվել է 1-ին, 6 անգամ 2-րդ եւ 2 անգամ՝ 3-րդ տեղում: Նա վաստակել է 215 միավոր: 2-դ տեղը զբաղեցրել է Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին՝ վաստակելով 96 միավոր: Նրա անունը 6 անգամ նշվել է 1-ին, 19 անգամ 2-րդ եւ 9 անգամ՝ 3-րդ տեղում: Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը, վաստակելով 59 միավոր, զբաղեցրել է 3-րդ տեղը: Նրա անունը 2 անգամ նշվել է 1-ին, 11 անգամ 2-րդ եւ 16 անգամ՝ 3-րդ տեղում:

Հայաստանի հավաքականի մարզչական շտաբի անդամ, 2014թ.Հայաստանի մինչեւ 19 տարեկանների ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, այժմ Հայաստանի երիտասարդական հավաքականի եւ Երեւանի «Փյունիկ»ի գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը, հավաքելով 154 միավոր, արժանացավ տարվա լավագույն մարզչի մրցանակին: 2-րդ տեղում է Երեւանի «Բանանց»-ի գլխավոր մարզիչ Ժոլտ Հոռնյակը, ով հավաքել է 72 միավոր, 3-րդ տեղում Երեւանի «Ալաշկերտ»-ի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանն է, ով հավաքել է 64 միավոր:

Հորդանանի արքայազնը՝ ՖԻՖԱի նախագա՞հ
Continue reading

Հիմա Մոսկվան պիտի իսկապես հավաստի, որ մեզ համար չի կարող դիտարկվել որպես Անկարա – Արմեն Ավետիսյան. Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Եկավ այն պահը, երբ հայ-ռուսական հարաբերությունները հասան իրենց գագաթնակետին: Ընտանիքը հայի համար միշտ է եղել սրբություն՝ աստվածային պաշտամունք կա ընտանիքի՝ հայոց հին հավատում… Հիմա Մոսկվան պիտի իսկապես հավաստի, որ մեզ համար չի կարող դիտարկվել որպես Անկարա: Եվ թուրքի նման քնած վիճակում հայ ընտանիքը գնդակահարած ռուս զինվորականը պետք է կա՛մ գնդակահարվի հենց ռուսական ռազմաբազայում, որպես հայասպան եւ ռուսական շահերի դավաճան, դասալիք, կա՛մ պիտի դատապարտվի ու մնա Հայաստանում…

Մոսկվան պետք է ապաանկարայանացվի նաեւ 1916-ի ռուս-թուրքական հակահայ պայմանագիրը չեղյալ հայտարարելով: Այլապես այսուհետ հնչող բարեկամական ու ռազմավարական կոչերը կդառնան միայն կասկածի եւ դավադրության առիթ…

Իսկ այս օրերին վերջապես Հայաստանը որդեգրեց Ռուսաստանի հետ խոսելու լեզուն – դա Մոսկվայի մեծապետական լեզվով խոսելուն հայկական հզոր ալիքով պատասխանելն է, որը ոմանք կընդունեն որպես հակառուսականություն, ոմանք էլ չգիտեմ ինչ, բայց արդեն նշանակություն չունի… Հայը հասկացրեց ռուսին, որ մի օր կորոշի առանց իրեն ապրել ու հաստատ չի վախենում, որ թուրքը իրեն կուտի… Այստեղ պետք է ճիշտ վարվի նաեւ Արեւմուտքը… Իսկ Հայաստանն առհասարակ, բոլորին պիտի այլեւս ատամ ցույց տա – Արեւմուտքն էլ մի բարի պտուղ չէ… եւ միայն համահայկական ու համահայաստանյան միասնությամբ կարելի է ստիպել հարգել հային ու հայի երկիրը… Սա ապացուցվեց նաեւ Գյումրիի ցավալի դեպքերի ժամանակ եւ Ռուսաստանի նախագահը հասկացավ, որ օրեր անց անգամ պետք է ներողություն խնդրել…

Continue reading

Մեր շնորհավորանքը՝ հայ արիների առաջնորդին

Հայ արիների առաջնորդը 52 տարեկան է – 52-ամյա հոբելյանին 50-ամյակին արդեն մաղթել ենք իր երկրային կյանքի դարաշրջանային ամփոփում եւ կսպասենք այդ օրվան…

http://www.hayary.org/wph/?p=33 (համառոտ կենսագրական) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…

Հայ Արիական Միաբանությունն իր հայաստանյան ու սփյուռքյան կառույցներով http://www.hayary.org/wph/?p=4587#more-4587 տարածքային եւ տարաբնույթ մասնաճյուղերով շնորհավորում է ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանին՝ հունվարի 15-ին՝ ծննդյան 52-ամյակի առթիվ: Շնորհավորանքին միանում է նաեւ Հայ Ազգայնականների Համախմբման խորհուրդը:

Հայ արիականներն ու համախմբված ազգայնականները Արմեն Ավետիսյանին մաղթում են առողջություն, երջանկություն, հաջողություններ անձնական կյանքում եւ ազգային գործունեությունում, որոնք ինչպես միշտ անբաժանելի են միմյանցից: ՀԱՄ առաջնորդի խոսքերով՝ «Տանդ դուռը բացելով՝ պիտի մտնես Ազգիդ Տուն, եւ այդ դուռը միայն ժամանակավոր երեւույթ է անձնական ու ազգային տների միջեւ… Մինչեւ Արիական Հայաստանի վերակերտումը…»:

Continue reading

Արմեն Ավետիսյան – Հայ Արիական Միաբանության առաջնորդ

…1990թ. Արմեն Ավետիսյանը, ՀԱԲ-ի ձեւավորումից օրեր առաջ, նախաձեռնել էր Աբովյանի Ազգային Կազմակերպությունների Միացյալ Խորհրդի (ԱԿՄԽ) ստեղծումը, որն այդ ժամանակ էապես օժանդակում էր խառնաշփոթի մեջ հայտնված քաղաքային ու շրջանային իշխանություններին ու գրեթե փոխարինում ոստիկանությանը: Արմեն Ավետիսյանը ՀԱԲ-ի հարյուրապետից մինչեւ ՀԱԲ-ի հազարապետի կոչման արժանացավ, եղել է ՀԱԲ-ի ռազմական խորհրդի անդամ եւ հետագայում գլխավոր հրամանատարի տեղակալ՝ քաղաքական-գաղափարախոսական գծով (ՀԱԲ-ում քարոզվել է Նժդեհյան Ցեղակրոն ուսմունք):

– Արմեն Ավետիսյանը Հայաստանի ազգայնական քաղաքական դաշտի գործուն եւ առաջատար ներկյացուցիչներից մեկն է եւ զբաղվում է ազգայնական քաղաքական ու գաղափարախոսական գործունեությամբ, նաեւ արիադավան-հեթանոսական հավատի ծավալմամբ:
– 1993թ. հիմնադրել է Հայ Արիական Միաբանությունը, որի քաղաքական ու հոգեւոր առաջնորդն ու գաղափարախոսն է առ այսօր: ՀԱՄ-ը կառույցներ ունի ՀՀ բոլոր մարզերում, Երեւանում, Արցախում ու Ջավախքում: Օժանդակ կառույցներ կան նաեւ Սփյուռքում՝ ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Վրաստանում, Իրանում, եվրոպական մի շարք երկրներում եւ այլն…

Կարդալ ամբողջը – http://www.hayary.org/wph/?p=33 

ՀԱՄ առաջնորդ՝ Արմեն Ավետիսյան –https://www.facebook.com/pages/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6/135442695410?sk=timeline

ՀԱՄ առաջնորդի մամուլի խոսնակ՝ Արմենուհի Մելքոնյան – https://www.facebook.com/armenuhi.melqonyan

Հայ Արիական Միաբանություն – 1993-2015թթ.

Հայ Արիական Միաբանություն – ստեղծվել է 1993թ. դեկտեմբերի 15-ին: ՀԱՄ հիմնադիրը Արմեն Ավետիսյանն է՝ հայ արիների առաջնորդն ու գաղափարախոսը:

– Հայ Արիական Միաբանության կառույցում ընդգրկված են 30 միավորումներ ու կազմակերպություններ.

  1. Հայ ցեղապաշտ արիադավան ընտանիքների դաշինքը:
  2. Հայաստանի Հայ-Արիական կուսակցությունը (ՀՀԱԿ) (նախապես ներկայացվել էր որպես Հայ Արիական-Ցեղապաշտական կուսակցություն (ՀԱՑԿ), որի գրանցումը մի քանի անգամ մերժվեց):
  3. Հայ Արիական-Ցեղապաշտական դաշինք հասարակական (հոգեւոր-մշակութային) կազմակերպությունը (ՀԱՑԴ):
  4. Հայ-Արիական կենտրոնը՝ իր մարտարվեստների, մարմնակրթական, ստեղծագործական ու գիտական խմբակներով:                                                 *Հունվարի 14-ին հայ արիներն ու համախմբված ազգայնականները նշել են Ցեղակրոնի (Ցեղակրոնության 83-ամյակի) օրը եւ հաստատել իրենց երդումը՝ մնալ հավատարիմ ազգային ուխտի եւ հայադավան ուսմունքի սկզբունքներին, հայոց նպատակների հաղթական գործին…

Continue reading

2014-2015 – Հայ արիականների տարեվերջյան շնորհավորանքները – Նժդեհը ծնվեց Հայամարդ, ապրեց ինչպես Ցեղամարդ եւ հեռացավ որպես Աստվածամարդ…

– Մեր ազգի արիադավան (հեթանոս-ազգային) – ցեղակրոն հատվածին` հունվարի 1-ի` Գարեգին Նժդեհի ծննդյան օրվա եւ հունվարի 14-ի` Ցեղակրոնության (եւ Ցեղակրոնի) օրվա կապակցությամբ` մաղթելով առողջություն, երջանկություն, համբերություն եւ քաջություն, անձնական, պետական ու ազգային խնդիրները հաջողությամբ եւ հաղթանակով լուծելու կամք ու կարողություն:

 Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) ստեղծման 21-ամյակը: Հիմնադրվել է 1993թ. դեկտեմբերի 15-ին՝ Հայաստանի Աբովյան քաղաքում, Էլար-Դարանիի պատմական տարածքում: (ՀԱՄ հիմնադիրը – http://www.hayary.org/wph/?p=33)

– Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ) ստեղծման 6-ամյակը (հիմնադրման ծեսը կայացել է Երեւանում, Էրեբունի ամրոցի տարածքում՝ 2008թ. դեկտեմբերի 22-ին), որ նշվեց Հայոց Արդարադատության Աստված Միհրի տոնին՝ դեկտեմբերի 22-ին՝ Արեւմտյան եւ Արեւելյան Հայաստան-ների սահմանակից մի հատվածում:

Հունվարի 14-ին հայ արիներն ու ազգայնականները կնշեն Ցեղակրոնի (Ցեղակրոնության 83-ամյակի) օրը եւ կհաստատեն իրենց երդումը՝ մնալ հավատարիմ ազգային ուխտի եւ հայադավան ուսմունքի սկզբունքներին, հայոց նպատակների հաղթական գործին:

Հայ արիներին եւ ազգայնականներին շնորհավորանքների հետ մաղթում ենք՝ հայարիական հաստատուն ճանապարհ ինչպես հայահավաքի եւ հողահավաքի սրբազան գործում, այնպես էլ հայ տեսակի առաքելության եւ տիեզերահաս հայոց հավատի վերահաստատման ուղեծրում:

Նաեւ շնորհավորում ենք հայ քրիստոնյաների նոր տարին` ամանորը` մաղթելով առողջություն, երջանկություն եւ հաջողություններ՝ անձնական կյանքում եւ ի նպաստ ազգի զորացման: Թող այս նոր տարին-2015 թվականը լինի Հայաստանի եւ Սփյուռքի հայության համար նոր համերաշխության եւ համահայկական խնդիրների լուծման հաղթանակների տարի:

http://www.hayary.org/wph/?p=4574 – 1915-ի «Տարվա Տանուտեր»-ը հայկական կենդանաշրջանի Կշեռքն է, ոչ թե չինականի՝ Ոչխարը կամ Այծը… Տարբեր են նաեւ հայկական ու չինական տարեցույցի երկնային ճյուղերը…

– Շնորհավոր Նժդեհի Սուրբ Ծնունդը – Հայ արիներն ասել եւ ասում են՝ Նժդեհը ծնվեց Հայամարդ, ապրեց ինչպես Ցեղամարդ եւ հեռացավ որպես Աստվածամարդ… Continue reading

http://www.hayary.org/wph/?p=3690 – Հունվարի 1-ին Գարեգին Նժդեհի սուրբ ծննդյան օրն է – Հունվարի 14-ին Հայ ցեղակրոնի եւ Ցեղակրոնության օրն է… Հավերժի ճամփորդը՝ Հայոց հսկան՝ Գարեգին Նժդեհ… Նժդեհի հրապարակում՝ Նժդեհի՛ արձանը…

http://www.hayary.org/wph/?p=2315 – «Ձեզ համար` Քրիստոսի սուրբ ծնունդը շնորհավոր, ինձ համար` Նժդեհի սուրբ ծնունդը…»,- Արմեն Ավետիսյան

http://www.hayary.org/wph/?p=2925Շնորհավորում ենք Հայությանը – Հունվարի 14-ը Հայ Ցեղակրոնի եւ Ցեղակրոնության օրն է

http://www.hayary.org/wph/?p=3500 Մեծն հայորդու բաղձանքը՝ հայրենիք վերադարձն էր. Սրբազան վերաթաղում – Կգա՛ նաեւ Նժդեհի հոգու հանգստության օրը… Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

http://www.hayary.org/wph/?p=3483 Ահա եւ իմ վերջին խօսքը… 30 տարի առաջ՝ 1983թ. հոկտեմբերի 7-ին… Վերաթաղման երրորդություն…

http://www.hayary.org/wph/?p=2879  Գարեգին Նժդեհի գաղտնի զբոսանքը Երեւանում… Մեծ հայի 3 սրբավայրերը – Հիշեցնենք, որ Գարեգին Նժդեհի մասունքները վերաթաղվել են…

http://www.hayary.org/wph/?p=3181 Ղարաքիլիսայի ճակատամարտ. Նժդեհն ապահովեց Երեւանին ցանկալի 3 օրերը… Նժդեհի կոչը՝ Ղարաքիլիսայի (Վանաձոր) բնակչությանը… Հայ արիների հայտարարությունը…

http://www.hayary.org/wph/?p=3080  Ազատությունը չի՛ սեփականացվում, իսկ Նժդեհը չի՛ կրկնօրինակվում – «Նժդեհի կոշիկների փոշին անգամ ծանր կլինի լցոնված ու խցանված դեմքերի առնվազն 99%-ի համար»…

http://www.hayary.org/wph/?p=4357 – Նժդեհի անվերջ վերադարձը (մաս 1-ին) – «Մենք հայ ենք»-ի քվեարկության արդյունքներով, հռչակվել է բոլոր ժամանակների թիվ 1 Հայ…

http://www.hayary.org/wph/?p=4369  Նժդեհի անվերջ վերադարձը (մաս 2-րդ) -Հայոց հողին հանձնելու երրորդության գաղափարը, երեք սրբավայրերի եռանկյունահամակարգ առկայությունը… Մարդիկ ձեռքներին ամուր պահում էին Նժդեհի հուշամեդալը…

http://www.hayary.org/wph/?p=4387 – Նժդեհի անվերջ վերադարձը (մաս 3-րդ՝ ամփոփում) – Հիմնել Գարեգին Նժդեհի անվան «Մարդկայնության, Ոգու եւ Արարման» համաշխարհային մրցանակ… Նժդեհյան ռազմահայրենապաշտական դաստիարակություն՝ ամենայն հայոց (ՀՀ, ԼՂՀ, Սփյուռք) կրթական բոլոր աստիճաններում, հայոց բանակում…

* * *

https://www.facebook.com/photo.php?v=728827520492504 Բավ է Հայ Ազգ – Արարող Հայը՝ Տիեզերածին Տեսակ…

http://www.hayary.org/wph/?p=3356 – Տեսանյութ.- Պարզաբանում են հայ արիները.- Ներկայացնում է ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը… Թուրքիան պետք է վերադարձնի հայկական բոլոր  բռնազավթված հողերը՝ Հայ Աստվածների կամոք եւ զորությամբ… Հայի Հավատը Արարչական է եւ Հայի Առաքելությունը եւս Տեսաժապավենը նկարահանել է թրքուհի երիտասարդ կինոռեժիսորը Երեւանում ու Գառնիում եւ այն ներկայացվել է Թուրքիայում՝ երիտասարդ կինոռեժիսորների փառատոնում: ՀԱՄ պայմանը՝  ներկայացնել տեսաժապավենն առանց աղճատման՝ պահպանվել է…

http://www.hayary.org/wph/?p=2484 – ՏԵսանյութ – Շանթ – 08.04.2012 – Ինչպես են նշում Զատիկը հայ քրիստոնյաներն ու հեթանոսները Զատիկի հովանավորը Մայր Անահիտն է՝ Հայ Աստվածամայրը…

http://www.youtube.com/watch?v=Q3UO0a7Epn4 – Հայր իմ դու Արա…

http://www.hayary.org/wph/?p=3356 – Հայ-Արիական տեսանյութեր – ձայնագրություններ – երաժշտություն…

Միհր Աստծո տոնն է՝ երկրային վերածնունդը – Հայ արիներն ու հեթանոս ազգայնականները փառաբանեցին Հայ Աստծուն

Ձմեռային արեւադարձին՝ դեկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը, Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը նշել են Հայոց արդարադատության Աստված Միհրի տոնը՝ վերածնունդը:

Այդ օրը ձմեռային արեւադարձի օրն է նաեւ, ու Միհր Աստվածը այս բնական կարգի վերահաստատումից պաշտվել է նաեւ որպես լույսի ու ջերմության Աստված (ԱրեւԱստված):

Հայ Տեսակի Արարման տոնից հետո հայ արիները ձմեռային արեւադարձի օրը փառաբանում են Հայոց արդարադատության Աստծուն՝ Տիեզերական արդարության եւ իրավունքի վերահաստատման սպասումով, Հայ տեսակի առաքելության վերաիմաստավորման ու նորովի կիրառման համար: Միհրական արդարադատությունը պետք է հաստատվի ինչպես Երկիր մոլորակում, այնպես էլ բոլոր Տիեզեաաշխարհներում:

Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի քրմերն ու քրմի թեկնածուները այս անգամ արեւածագը դիմավորեցին քաղաքամայր Երեւանում՝ Վահագն Աստծո արձանի մոտ: Արիադավան-հեթանոսական ծես է կատարել եւ Միհր Աստծու արդարադատության հաստատման համար փառաբանվել է նաեւ Վահագն Աստծու զորությունը, որպեսզի հայոց արդարադատության ուժը երկրում այլեւս չհակասի երկնային օրենքներին…

Continue reading

,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 41-ի (346) հոդվածները

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան  – http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan

1. 1915-ի «Տարվա Տանուտեր»-ը հայկական կենդանաշրջանի Կշեռքն է, ոչ թե չինականի՝ Ոչխարը կամ Այծը… Տարբեր են նաեւ հայկական ու չինական տարեցույցի երկնային ճյուղերը…

2. Երբ դժվար է, չկա տարվա հինն ու նորը – Սթրեսը նախա եւ հետտոնական չէ, այլ՝ աղքատության հետեւանք… Սպասարկող  երկիր դարձած Հայաստանն այլեւս զարկ չի տալիս արդյունաբերությանը եւ արտադրություններին…

3. Ո՞վ է պատասխանատուն – Աշխարհում տոն օրերին էժանացում է, Հայաստանում՝ թանկացում… Թանկացումները կհարվածե՛ն երկրին… Ձգե՛լ մարդուն մեջտեղից կիսող գոտիները… Տնտեսական աճը պետք է տեսանելի՛ լինի…

4. ԵՏՄ մուտքը՝ հայկական դրամի արժեզրկմամբ եւ թանկացումներով – Հայկական դրամի արժեզրկումն աննախադեպ է…

5. Թե ինչ պատահեց, երբ մեսիջվեցինք բոլորս – ԿԲ նախագահը մեսիջ է ուղարկում «սպեկուլյանտ տարրերին»… Միջանկյալ օղակ – Բարդ է, բայց այլ ելք չկա… Շահեկան դիրք – ԵՏՄ-ԵՄ խնդիրներ…

6. Աշխարհը՝ միջուկային հակամարտության շեմի՞ն – Եզրեր ունենալ ինչպես ԱՊՀ-ՀԱՊԿ-ի հետ, այնպես էլ Արեւմուտք-ՆԱՏՕ ուղղութուններով… Նոր «սառը պատերա՞զմ»…

7. Հայաստանը 3-րդն է սպառազինության «մրցույթում»… Նրանք զինվում են… Նավթային նոր խաղեր… Ո՞վ է Քըրքի խորհրդատուն (կվաճառե՞ն Արեւմտյան Հայաստանը)… Հայերենը՝ պաշտոնական լեզու Քրդստանում…

8. Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի 40-ամյակին ընդառաջ – Վրիժառու ճանապարհ, որը դեռ արդիական է… Ով միայն ներողությամբ կբավարարվի՝ նա կնախաձեռնի մի նոր ցեղասպանություն…

9. Նախագահների մրցու՞թ, թե՞ ազդարարում – «մեսի՞ջ»՝ ՀՀ եւ ԼՂՀ ապագա նախագահների… Եռյակը վերստին քառյա՞կ դարձավ… ԱԺ-ն հայտարարեց պաշտոնյաների եւ ազատամարտիկների հանդեպ բռնությունների անթույլատրելիության մասին…

10. Հայակրոն հայերը կհասնե՛ն Հայկականության (Հայիզմ-Արմենիզմ) հաղթարշավին – Հայ Արիական Միաբանությունը 21 տարեկան է… – ՀԱՄ կառույցում ընդգրկված են… ՀԱՄ-ը առավելապես հայ ցեղապաշտ ու արիադավան (ցեղահավատ-հեթանոս) ընտանիքների դաշինք է…

11. Հայկական խոհանոց – Դդումը՝ կաթով, մեղրով… Պատանի հայ երաժիշտները Մոսկվայում… Աշխարհի մարզական հեւքից – Օլիմպիական խաղերը՝ հեթանոսական ծես… Այցելե՛ք եւ օգտվե՛ք ՀԱՄ պաշտոնական կայքից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

2015-ի «Տարվա Տանուտեր»-ը հայկական կենդանաշրջանի Կշեռքն է, ոչ թե չինականի՝ Ոչխարը կամ Այծը… Տարբեր են նաեւ հայկական ու չինական տարեցույցի երկնային ճյուղերը…

«Լուսանցք»-ը այս տարի եւս անդրադառնում է տարվա տանուտերի «ընտրություններին»:

Ամեն անգամ նշում ենք, որ մեզանում այս ոլորտը եւս մնում է օտարի թելադրանքի տակ, եւ մի քանի օրից՝ հայերի մեծ մասը «կդառա» չինական Ոչխարի (նաեւ որպես Այծ է նշվում) հետեւորդներ...

Բազմիցս նշել ենք, որ բնականորեն տարին փոխվում է գարնանը, եւ դա է իրական տարեփոխությունը, բայց ձմեռային կրոնական «տարեփոխությունը» շարունակում է իր հաղթարշավը, եւ հայաստանյան ու սփյուռքյան հայերը հունվարի 1-ին են նշում Ամանորը՝ Նոր Տարին:

Ինչպես նշվեց, բնական՝ գարնանային տարեփոխությունը, դեռ մնում է հայության մի հատվածի տոնը: Հայ արիներն ու հեթանոս հայերը մարտի 21-ին են տոնում Հայոց Ամանորը, որը համընկնում է Երկրային Բնության Վերազարթոնքին՝ Գարնան Վերածննդին: Այդ օրը  նաեւ փառաբանվում է Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնը, քանզի Արի Վահագնը հնազանդեցնում-հաղթում է Չարի Վիշապին եւ այդ օրը տոնվում է Վահագնի Երկրային (Վերամարմնավորումը) Վերածնունդը: Այդ կռիվը այլաբանորեն ներկայացվում է որպես Երկնի ու երկրի երկունքի ցավեր, որից էլ Վերածնվում է Վահագնը… Այդ Երկունքն էլ ազդարարում է Երկրային Նոր Տարվա սկիզբը:

Ինչեւէ, քրիստոնեական տոներն ու ծեսերը  ինքնահաստատվելու համար հիմնվեցին հայ հեթանոս-արիադավան հավատի տոնացույցի եւ ծիսակարգի վրա՝ փոխելով իմաստը, չնայած ցայսօր փորձում են հերքել դա: Այսպես առաջին դերում հայտնվում է եկեղեցական տոնը, իսկ ազգային ավանդականն անտեսվում է: «Լուսանցք»-ը գրել է, որ անգամ կրոնական ու տարեփոխական կարգն է անհասկանալի մնացել: Կաթոլիկների (նաեւ այլոց) մոտ նախնական օրը պահպանվել է եւ Հիսուսի ծնունդը նշում է դեկտեմբերի 25-26-ին (իմիջիայլոց, պահպանել են Հայոց արդարադատության Աստված Միհրի տոնի օրը՝ հասկանալով, որ այդ ժամանակ իսկապես բաց են Տիեզերքի Դարպասները…): Այնուհետեւ, օրեր անց փոխվում է Տարին: Իսկ հայ առաքելականների մոտ տարեփոխությունից հետո է ծնվում Հիսուսը՝ հունվարի 6-ին…

Չնայած ասել ենք, որ ըստ աստվածաշնչյան տվյալների, Հիսուսի ծննդյան օրը աշնանն է, ինչը հուշում է Բիբլիայում  առկա նկարագրությունը: Այդ օրը բնության եւ մարդկանց առօրյա գործերի նկարագրությունից իմանում ենք նաեւ հոտաղների առկայություն մասին, ինչը հավաստում է, որ այդ ժամանակ ձմեռ չի եղել, եւ ժամանակահատվածը մոտ է աշնանը:

Բազում դարերի պատմություն, հավատ ու մշակույթ ունեցող հայերիս նորօրյա 2015-ի խոհրդանիշը այժմ էլ չինական Ոչխարն է (կամ՝ Այծը): Եվ հիմա էլ հայերից շատերը ամեն բան անում են, որ այդ  չինական Ոչխարը իրենց համար ուղեցույց դառնա… Այս դեպքում՝ քրիստոնյա հայերի համար, որ իրենց գառների տեղ դրած գնում են հոտի հովիվի հետեւից, իսկական բախտավորություն է՝ քրիստոնեական գառան համար ոչխարի տարի է…
Continue reading

Երբ դժվար է, չկա տարվա հինն ու նորը – Սթրեսը նախա եւ հետտոնական չէ, այլ՝ աղքատության հետեւանք… Սպասարկող  երկիր դարձած Հայաստանն այլեւս զարկ չի տալիս արդյունաբերությանը եւ արտադրություններին…

Երեւանի քաղաքապետարանը 19 մլն 475 հազ. դրամ կծախսի՝ մայրաքաղաքի գլխավոր տոնածառի լույսերը վառելու հանդիսավոր արարողությունը կազմակերպելու համար: Մայրաքաղաքի բյուջեից հատկացվելիք այդ գումարը նախատեսվում է ծախսել դեկտեմբերի 22-ին կայանալիք հանդիսությունները կազմակերպելու համար: Այդ օրը տեղի կունենա տոնական համերգ՝ երգիչ-երգչուհիների մասնակցությամբ:

Տոնը միշտ պետք է նշել, անգամ պատերազմական իրավիճակում, բայց մարդկանց մոտ տրամաբանական հարց է ծագում, արդյո՞ք այդ գումարով հնարավոր չէ մայրաքաղաքի որեւէ խնդիր լուծել, որպեսզի այդ նպատակով եկող տարի գումար չծախսեն, իսկ փոխարենն ավելի համեստ միջոցառում անցկացվի: Ի վերջո, օրվա հացի խնդիր ունեցող մարդկանց մոտ հենց այս ցուցադրականությունն է հուսահատություն առաջացնում: Մարդկանց մի մասը քեֆ անելով ուրախանում է, մի այլ մասը՝ հուսահատության եւ հիասթափության նոր չափաբաժին է ստանում:

Հայաստանում սոցիալ-տնտեսական վիճակը գնալով վատթարանում է, մինչեւ թանկացումները արդեն հայտնի էր, որ բնակչության շուրջ 90%-ը դժգոհ է ներկա ներքին քաղաքականությունից: Քաղաքացիների առջեւ ծառացած խնդիրները հիմնականում չեն լուծվում հիմնովին:

Տվյալներ կան, որ Հայաստանում առկա բնակչության թիվը զգալի պակասել է, մոտ 2,2 մլն-ն է մշտապես բնակվում հայրենիքում: Հազարավոր ՀՀ քաղաքացիներ շարունակում են հայտնվել Ռուսաստանի Դաշնությունում, Միացյալ Նահանգներում ու եվրոպական երկրներում: Տեղեկություն կա նաեւ, որ Ռուսաստանում ապրում է ավելի քան 800 հազ. աշխատանքային ներգաղթյալ Հայաստանից:

2014թ. մեր երկրում գործազուրկ քաղաքացիների քանակը շարունակում է աճել: Սպասարկող  երկիր դարձած Հայաստանն այլեւս զարկ չի տալիս արդյունաբերությանը եւ արտադրություններին: Պետք է ծայարահեղ լավատես լինել մտածելու համար, որ մյուս տարի մարդիկ արդեն կարող են աշխատանք գտնել մեր երկրում:

Իսկ վերնախավում ներկայացնում են հայաստանաբնակների 3 մլն թիվը, եւ ստացվում է, որ պահում ենք կառավարման համակարգ ու համապատասխան ֆինանսավորում՝ 3 մլն բնակչության համար, սակայն ունենք 2,2 մլն մարդ, ինչի մասին անգամ տվյալներ են հաղորդում օտար դեսպանատներից: Ուղեւորահոսքի տատանումները եւս ոգեւորիչ չեն՝ «Զվարթնոց»-ում եւս ելումուտի դրական ցուցանիշների սպասում կա դեռ:

Պաշտոնական տվյալներով, ՀՀ-ում ընտանիքների մոտ 42%-ն աղքատ է, որից 10,2%-ը՝ չքավոր է, որից էլ 3,7%-ն իրեն համարում է ընչազուրկ:

Continue reading

Ո՞վ է պատասխանատուն – Աշխարհում տոն օրերին էժանացում է, Հայաստանում՝ թանկացում… Թանկացումները կհարվածե՛ն երկրին… Ձգե՛լ մարդուն մեջտեղից կիսող գոտիները… Տնտեսական աճը պետք է տեսանելի՛ լինի…

Թանկացումները կհարվածե՛ն երկրին

Դոլարի փոխարժեքի բարձրացման հետեւանքով Հայաստանում սկսված թանկացումներն արդեն պարբերական բնույթ են կրում: Բայց, անկախ այս հանգամանքից, ըստ «ավանդության», տարեփոխության շեմին Հայաստանում թանկանում է ամեն բան… Այսպես են հայերը նշում Ամանորը, երբ ամբողջ քաղաքակիրթ կոչված աշխարհում այդ օրերին ամեն բան էժանանում է: Բայց այս օրինակը մեր փողատերերի ու բիրդան աղաների համար վաղուց եվրաարժեք չէ:

Մարդիկ մի կերպ՝ պարտքեր կուտակելով, մի քանի օր Նոր տարի են նշում, հետո 3-4 ամիս փակում են այդ մի 3-4 օրվա պարտքերը: Իսկ հունվար-ապրիլ ամիսները տարվա ամենադժվար ժամանակահատվածն են:…

Արդեն շեշտակի թանկացել են առաջին անհրաժեշտության ապրանքատեսակները: Դրանց մեջ են մտնում սուրճը, բուսայուղը, կաթնամթերքի ամբողջ տեսականին, միրգ-բանջարեղենն ու մսեղենը եւ այլն: Ի դեպ, սուրճի 1 կգ-ն թանկացել է միջինը 400 դրամով, ձեթը՝ 50-70 դրամով, շաքարավազը՝ 100-ից ավելի դրամով, կաթնամթերքը՝ 50 դրամով: Հերթական անգամ թանկացել են հացը, հրուշակեղենը:

Հացը, որը ամենաանհրաժեշտն է մեր սեղանին, նորից է թանկացել, եւ պատճառը դարձյալ դրամի արժեզրկումն է: Մայրաքաղաքի խանութներում 1 գիշերվա ընթացքում հացն ու հացամթերքը թանկացել են 1 կգ-ն՝ 10 դրամով: Եթե հաշվենք, որ քաշն էլ է պակասել, ապա թանկացումը 10 դրամից էլ շատ կլինի: Պատճառը ալյուրի գնի բարձրացումն է: Միջազգային շուկայում ալյուրի եւ ցորենի գնի վերջին բարձրացումը գրանցվել էր այս տարվա փետրվար-մարտին՝ կապված ուկրաինական ճգնաժամի հետ, իսկ ներկայիս թանկացումն արդեն ոչ թե միջազգային շուկայի, այլ դարձյալ դրամի արժեզրկման հետեւանք է: Ռուսաստանյան շուկայում ալյուրը թանկացել էր դեռ 10 օր առաջ: Նոյեմբերի վերջին այդ երկրի գյուղնախարարությունն արձանագրել էր ցորենի եւ ալյուրի գնաճ՝ դա մեկնաբանելով ռուբլու դիրքերի թուլացմամբ ու ռուսաստանյան արտադրողների բացասական սպասումներով: Սակայն հատկանշական է, որ ռուսաստանյան ալյուրի 2%-անոց թանկացմանը հայաստանյան հացամթերքի շուկան արձագանքել է 5,8%-անոց թանկացմամբ: Ավելին՝ մեր «աճպարարները» վաղուց ներկրածն ու պահեստում տեղավորած ալյուրն էլ են «կոխել» նոր ներկրածի անվան տակ ու գերշահույթ են ստանում:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարել է, որ Հայաստանում նկատվող թանկացումներից անհանգստացած են իշխանությունները. «Մեզ այս իրավիճակը մտահոգում է: Ամենաշատն իշխանությանն է մտահոգում, որովհետեւ իշխանության իմիջի խնդիր է, որ ժողովուրդը լավ ապրի»: Բայց, ցավոք, ԱԺ նախագահի խոսքերը միայն «բարոյական աջակցություն» են այս պահին: Նա հայտնել է, որ դրամի արժեզրկման պատճառները շատ տարբեր կարող են լինել՝ չնայած այն բանին, որ փորձում են ներկայացնել, թե միտումնավոր է տեղի ունենում. «Համաշխարհային շուկան պիտի նայես, թանկացումներն ուրիշ տեղից են գալիս: Միշտ էլ ավանդաբար այդպես է կարծես թե եղել, Նոր տարվա օրերն են գալիս, աշխարհի տարբեր երկրներում դեպի էժանացում է գնում, որովհետեւ շրջանառությունն է մեծանում, մեզ մոտ թանկացում է գնում, որովհետեւ շրջանառությունը շատ փոքր է լինում… Զսպման մեխանիզմներ կկիրառվեն, թե ինչ կլինի, կերեւա դեկտեմբերի 15-ից հետո»:

Continue reading

ԵՏՄ մուտքը՝ հայկական դրամի արժեզրկմամբ եւ թանկացումներով – Հայկական դրամի արժեզրկումն աննախադեպ է…

Ըստ տարածված լուրերի, բանկային համակարգի աշխատողներից մեկը «կոնֆիդենցիալ» տեղեկություն է հայտնել, որ օրեր առաջ, երբ դոլարը դեռեւս չէր հատել 430-ի սահմանը, պետական բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը մեծ քանակով դրամ է փորձել վերածել դոլարի, եւ արտարժույթը ցանկացել է գնել իրենց բանկից:

Չնայած բանկի ղեկավարությունը փորձել է վաճառք չիրականացնել, մանավանդ այդ օրերին հենց ԿԲ-ն էր արգելում դոլար վաճառելը, սակայն սույն անձը ճնշումներ է գործադրել ԿԲ-ի վրա եւ ստացել իր ուզած քանակի դոլարը: Միայն նշվել է, որ «այդ անձը պատասխանատու է երկրի տնտեսության համար եւ այս օրերին պիտի միայն պետական գանձարանի մասին մտածեր, բայց…»:

Հայկական դրամի արժեզրկումն աննախադեպ է

Դրամը շեշտակի արժեզրկվեց բոլոր արժույթների նկատմամբ։ Առեւտրային բանկերը 1 դոլարը օրերս վաճառում էին միջինը 501-502 դրամով, որոշ բանկեր՝ 505-510 դրամով։ ՀՀ ԿԲ-ն էլ միանգամից 24 դրամով թանկացրեց իր կողմից վաճառվող դոլարի գինը. ԿԲ-ն մի քանի օր առաջ վաճառել է 4 մլն դոլար՝ 494,46 դրամ միջին կշռված փոխարժեքով (դրանից առաջ վաճառել էր 6 մլն դոլար՝ 470,22 դրամ 1 դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով)։

«Հայաստանում դրամի արժեզրկման այս ցուցանիշը ռեկորդային է վերջին 10 տարվա կտրվածքով։ Դոլարը 500 դրամ արժեր 2004թ. վերջին։ Այն տարբերությամբ, որ դրամն այն ժամանակ ամրապնդվում էր, իսկ այսօր՝ արժեզրկվում։ Շատերը զուգահեռներ են անցկացնում 2009թ. մարտին արձանագրված դրամի արժեզրկման հետ։

Այդ ժամանակ դոլարի գինը 1 օրվա ընթացքում 305 դրամից հասավ 370-ի։ Այս անգամ օրական կտրվածքով նման շեշտակի տատանում չեղավ, սակայն իրավիճակը առավել մտահոգիչ է։ Բանն այն է, որ 2009թ. փոխարժեքը պարզապես ճշգրտվեց ու կայունացավ, իսկ այսօր գործ ունենք շարունակական ու անկանխատեսելի գործընթացի հետ, որին գումարվում է նաեւ կյանքի պայմանների թանկացումը:

ԵՏՄ մուտքը՝ հայկական դրամի արժեզրկմամբ եւ թանկացումներով

Դրամի արժեզրկումը շարունակվում է, իսկ թե ինչ տեղի կունենա հունվարի 1-ից հետո, երբ կդառնանաք ԵՏՄ-ական պետություն՝ հայտնի չէ, քանի որ ԵՏՄ եւ ԵՄ մաքսային կանոնները կհակադրվեն մեր երկրի տարածքում եւս:

Ըստ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանի, «ՀՀ դրամի ճշգրտումը պայմանավորված է օբյեկտիվորեն գոյություն ունեցող եւ արժութային շուկայի վրա ազդող մի շարք գործոններով: Մասնավորապես դրամի փոխարժեքի ճշգրտմանը նպաստեցին արտաքին գործոնները, վերջին ժամանակահատվածում տարածաշրջանում եւ միջազգային ֆինանսական շուկաներում տեղի ունեցած զարգացումները՝ տնտեսական աճի անկում, ազգային արժույթի արժեզրկում եւ այլն»: ԿԲ խորհրդի անդամը նշել է նաեւ, որ «մեր տնտեսությունը մեծապես կախված է Ռուսաստանից, ուստի այդ երկրի տնտեսությունում տեղի ունեցող զարգացումները չէին կարող իրենց ազդեցությունը չունենալ մեր տնտեսության վրա: Խոսքը վերաբերում է թե՛ ներդրումներին, թե՛ տրանսֆերտներին»: Հաջորդ արտաքին գործոնը, ըստ ԿԲ-ի, պայմանավորված է միջազգային ապրանքահումքային շուկաներում տեղի ունեցող զարգացումներով, ինչպես նաեւ կապված զարգացած ու զարգացող երկրների տնտեսական աճի տեմպերի անկման հետ: Այսինքն, համաշխարհային տարբեր ապրանքային շուկաներում նկատվող գնանկումային միտումները եւս անդրադառնում են Հայաստանի վրա: Մեզ հիմնականում առնչվում են հանքարարերի շուկաները, որտեղ նկատվող գնանկումը նույնպես բերում է արժութային հոսքերի ծավալների կրճատման:

Continue reading

Թե ինչ պատահեց, երբ մեսիջվեցինք բոլորս – ԿԲ նախագահը մեսիջ է ուղարկում «սպեկուլյանտ տարրերին»… Միջանկյալ օղակ – Բարդ է, բայց այլ ելք չկա… Շահեկան դիրք – ԵՏՄ-ԵՄ խնդիրներ…

Թե ինչ պատահեց, երբ մեսիջվեցինք բոլորս

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը այցելում է խանութներ՝ մեսիջներ ուղարկելով ներկրող գործարարներին: Մեր առեւտրական գործարարները վարչապետին ցույց են տալիս գնապիտակներ, որոնք ապացուցում են «ողջամիտ թանկացումը»: Վարչապետը խանութներից դուրս է գալիս, գնապիտակները փոխում են… Չէ, վարչապետին չեն խաբում, ուղղակի 1 րոպե առաջ դոլաը կրկին թանկացավ: Մինչ այդ՝ օր առաջ վարչապետը հանդիպում է Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչներին, եւ վերջիններս մեսիջ են ուղարկում Հայաստանին, որ պատրաստ են մեզ աջակցել ֆինանսական շուկայի կարգավորման գործում: Դրանից հետո ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը մեսիջ է ուղարկում «սպեկուլյանտ տարրերին», թե արժույթը կարգավորվելու է, եւ դրամը դեռ արժեւորվելու է: Ասուլիսից հետո դրամը արժեւորվում է: Հետո կրկին մի փոքր արժեզրկվում է, հետո նորից՝ արժեւորվում: «Սպեկուլյանտ տարրն» էլ երեւի ԿԲ նախագահին հիշեցնում է, որ միջազգային տնտեսագիտական եզրույթում չկա սովետական սպեկուլյացիան, եւ իրենց արածը պարզապես դիլերությունն է: Երեկ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը երեկ կառավարության նիստից հետո հանրությանը մեսիջ է ուղարկում, թե եթե Կենտրոնական բանկի նախագահի հայտարարությունը մի քանի օր առաջ արվեր, արժութային շուկան ավելի արագ կկայունանար. «Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի երեկվա ելույթից արդեն մի քանի ժամ անց հայկական դրամի փոխարժեքը սկսեց բարձրացնալ: Նման դեպքերում հասարակության մեջ, բացի օբյեկտիվ խնդիրները, նաեւ տագնապներն են դեր խաղում ու այստեղ մեսիջները կարեւոր են: Այո, մեր շուկան ազատական է, սակայն արժույթի հետ կապված սպեկուլյացիաները, այդ թվում նաեւ՝ սեւ շուկայում, պետք է խստագույնս պատժվեն»: Հետո ՌԴ նախագահ Պուտինն է մեսիջ ուղարկում միջազգային հարթակին, թե այս դժվարին վիճակը երկու տարի կտեւի, ինքն այդ մասին ասել է իր ժողովրդին, եւ նա պատրաստ է դիմանալ, բայց այ Եվրոպան հաստատ 2 տարի չի դիմանա:

Continue reading

Աշխարհը՝ միջուկային հակամարտության շեմի՞ն – Եզրեր ունենալ ինչպես ԱՊՀ-ՀԱՊԿ-ի հետ, այնպես էլ Արեւմուտք-ՆԱՏՕ ուղղութուններով… Նոր «սառը պատերա՞զմ»…

Մոսկվան շարունակում է պնդել, թե Ուկրաինայի պետական հեղաշրջումը կազմակերպված էր ԱՄՆ-ի ու Եվրամիության կողմից, որին հաջորդեցին պատժամիջոցներն ու սպառնալիքները Ռուսաստանի հասցեին: Ըստ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, եթե սա տեղի չունենար, ապա Արեւմուտքը մեկ այլ պատճառ էր փնտրելու՝ հզորացող Ռուսաստանին ճնշելու համար:

Այս իրավիճակը թույլ տվեց նաեւ կազմակերպել ՆԱՏՕ-ի ուժերի տեղաշարժը ինչպես Եվրոպայի Արեւելքում, այնպես էլ բուն Արեւելքում՝ Ասիայում: ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի կտրուկ շարժը դեպի Ասիա՝ Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջան, նպատակ ուներ վերահսկողություն սահմանել նաեւ Չինաստանի ուղղությամբ:

Ըստ Մոսկվայի, միայն զսպվածությունը փրկեց աշխարհը նոր մեծ ու վտանգավոր հակամարտությունից: Բայց սա խթանում է միջուկային նոր հակամարտությունների առաջխաղացմանը. նման տեսակետ են հայտնել Global Research-ի վերլուծաբանները: Նրանց կարծիքով՝ այսօր աշխարհը կանգնած է գլոբալ պատերազմի շեմին, ինչպես Կարիբյան ճգնաժամի տարիներին (1960-ականներ): «Ուշադիր զննեք աշխարհը, եւ կտեսնեք նոր զենքերի ու հրիթռների, նոր սուզանավերի մշակում…»,- նշում է վերլուծաբաններից մեկը:

ԱՄՆ-ն բացահայտ սպառնում է Ռուսաստանին եւ Չինաստանին, որոնք փորձում են 2-րդ համաշխարհային պատերազմից հետո հաստատված աշխարհակարգը վերանայել, սակայն, ըստ Վաշինգտոնի, պետք է իմանան, որ Միացյալ Նահանգներն իր դաշնակիցների հանդեպ սպառնալիքներին կարող  է պատասխանել ռազմական մեթոդներով: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալ Բոբ Վորքը՝ ելույթ ունենալով ամերիկյան Արտաքին հարաբերությունների խորհրդում: «Նախ՝ ամբողջությամբ պարզ է, որ այս երկու երկրները (Չինաստան եւ Ռուսաստան) ամրացնում են իրենց դիրքերը իրենց սահմանների մոտ»,- նշել է Վորքը եւ հավելել,  որ ԱՄՆ-ն պետք է հստակեցնի, թե այդ երկրներն իրենց կենսական կարեւորության  շրջանները որոնք են համարում: Նրա խոսքերով՝ Վաշինգտոնը պետք է համոզվի, որ Պեկինն ու Մոսկվան ուժ չեն գործածի, ինչը կհանգեցնի նաեւ ԱՄՆ-ի կողմից պատասխան ռազմական միջամտության: Փոխնախարարի կարծիքով՝ Ռուսաստանն ու Չինաստանը ցանկանում են վերափոխել վերջին 70 տարիների ընթացքում հաստատված աշխարհակարգը:

Continue reading