Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
Ա1պլյուս- Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 389-ի
- Սուրեն Աղաջանյանը ոսկե մեդալ է նվաճել
- Պատմական հաղթանակ․ «Արարատ-Արմենիան» Եվրոպա լիգայի ուղեգիր նվաճեց
- Ներդրվում է ապագա վարորդների որակյալ կրթության համակարգ. ՆԳՆ
- «Հրահանգավորված» և «թիրախավորված» արդարադատությունը չպետք է տեղ ունենա․ ԲՀԿ
- «Կկարոտեմ բոլորիդ»․ ԱԺ նիստի ավարտին Ռուբինյանը մոռացել էր․․․ (տեսանյութ)
- ԵՄ-ին անդամակցելու մեկնարկի մասին օրենքը «ֆեյք» գաղափար է․ Ֆարմանյան (տեսանյութ)
- էդ կոմբայնը սարքել եք «Տժվժիկը»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
- Մակունցը և Արգենտինայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցությունը
- «Ուժեղ Հայաստան»-ը դատապարտում է քաղաքական հետապնդումների նոր դրսևորումները
Monthly Archives: December 2014
2014-2015 – Հայ արիականների տարեվերջյան շնորհավորանքները – Նժդեհը ծնվեց Հայամարդ, ապրեց ինչպես Ցեղամարդ եւ հեռացավ որպես Աստվածամարդ…
– Մեր ազգի արիադավան (հեթանոս-ազգային) – ցեղակրոն հատվածին` հունվարի 1-ի` Գարեգին Նժդեհի ծննդյան օրվա եւ հունվարի 14-ի` Ցեղակրոնության (եւ Ցեղակրոնի) օրվա կապակցությամբ` մաղթելով առողջություն, երջանկություն, համբերություն եւ քաջություն, անձնական, պետական ու ազգային խնդիրները հաջողությամբ եւ հաղթանակով լուծելու կամք ու կարողություն:
– Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) ստեղծման 21-ամյակը: Հիմնադրվել է 1993թ. դեկտեմբերի 15-ին՝ Հայաստանի Աբովյան քաղաքում, Էլար-Դարանիի պատմական տարածքում: (ՀԱՄ հիմնադիրը – http://www.hayary.org/wph/?p=33)
– Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ) ստեղծման 6-ամյակը (հիմնադրման ծեսը կայացել է Երեւանում, Էրեբունի ամրոցի տարածքում՝ 2008թ. դեկտեմբերի 22-ին), որ նշվեց Հայոց Արդարադատության Աստված Միհրի տոնին՝ դեկտեմբերի 22-ին՝ Արեւմտյան եւ Արեւելյան Հայաստան-ների սահմանակից մի հատվածում:
– Հունվարի 14-ին հայ արիներն ու ազգայնականները կնշեն Ցեղակրոնի (Ցեղակրոնության 83-ամյակի) օրը եւ կհաստատեն իրենց երդումը՝ մնալ հավատարիմ ազգային ուխտի եւ հայադավան ուսմունքի սկզբունքներին, հայոց նպատակների հաղթական գործին:
Հայ արիներին եւ ազգայնականներին շնորհավորանքների հետ մաղթում ենք՝ հայարիական հաստատուն ճանապարհ ինչպես հայահավաքի եւ հողահավաքի սրբազան գործում, այնպես էլ հայ տեսակի առաքելության եւ տիեզերահաս հայոց հավատի վերահաստատման ուղեծրում:
Նաեւ շնորհավորում ենք հայ քրիստոնյաների նոր տարին` ամանորը` մաղթելով առողջություն, երջանկություն եւ հաջողություններ՝ անձնական կյանքում եւ ի նպաստ ազգի զորացման: Թող այս նոր տարին-2015 թվականը լինի Հայաստանի եւ Սփյուռքի հայության համար նոր համերաշխության եւ համահայկական խնդիրների լուծման հաղթանակների տարի:
– http://www.hayary.org/wph/?p=4574 – 1915-ի «Տարվա Տանուտեր»-ը հայկական կենդանաշրջանի Կշեռքն է, ոչ թե չինականի՝ Ոչխարը կամ Այծը… Տարբեր են նաեւ հայկական ու չինական տարեցույցի երկնային ճյուղերը…
– Շնորհավոր Նժդեհի Սուրբ Ծնունդը – Հայ արիներն ասել եւ ասում են՝ Նժդեհը ծնվեց Հայամարդ, ապրեց ինչպես Ցեղամարդ եւ հեռացավ որպես Աստվածամարդ… Continue reading
http://www.hayary.org/wph/?p=3690 – Հունվարի 1-ին Գարեգին Նժդեհի սուրբ ծննդյան օրն է – Հունվարի 14-ին Հայ ցեղակրոնի եւ Ցեղակրոնության օրն է… Հավերժի ճամփորդը՝ Հայոց հսկան՝ Գարեգին Նժդեհ… Նժդեհի հրապարակում՝ Նժդեհի՛ արձանը…
http://www.hayary.org/wph/?p=2315 – «Ձեզ համար` Քրիստոսի սուրբ ծնունդը շնորհավոր, ինձ համար` Նժդեհի սուրբ ծնունդը…»,- Արմեն Ավետիսյան
http://www.hayary.org/wph/?p=2925 – Շնորհավորում ենք Հայությանը – Հունվարի 14-ը Հայ Ցեղակրոնի եւ Ցեղակրոնության օրն է…
http://www.hayary.org/wph/?p=3500 – Մեծն հայորդու բաղձանքը՝ հայրենիք վերադարձն էր. Սրբազան վերաթաղում – Կգա՛ նաեւ Նժդեհի հոգու հանգստության օրը… Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին
http://www.hayary.org/wph/?p=3483 – Ահա եւ իմ վերջին խօսքը… 30 տարի առաջ՝ 1983թ. հոկտեմբերի 7-ին… Վերաթաղման երրորդություն…
http://www.hayary.org/wph/?p=2879 – Գարեգին Նժդեհի գաղտնի զբոսանքը Երեւանում… Մեծ հայի 3 սրբավայրերը – Հիշեցնենք, որ Գարեգին Նժդեհի մասունքները վերաթաղվել են…
http://www.hayary.org/wph/?p=3181 – Ղարաքիլիսայի ճակատամարտ. Նժդեհն ապահովեց Երեւանին ցանկալի 3 օրերը… Նժդեհի կոչը՝ Ղարաքիլիսայի (Վանաձոր) բնակչությանը… Հայ արիների հայտարարությունը…
http://www.hayary.org/wph/?p=3080 – Ազատությունը չի՛ սեփականացվում, իսկ Նժդեհը չի՛ կրկնօրինակվում – «Նժդեհի կոշիկների փոշին անգամ ծանր կլինի լցոնված ու խցանված դեմքերի առնվազն 99%-ի համար»…
http://www.hayary.org/wph/?p=4357 – Նժդեհի անվերջ վերադարձը (մաս 1-ին) – «Մենք հայ ենք»-ի քվեարկության արդյունքներով, հռչակվել է բոլոր ժամանակների թիվ 1 Հայ…
http://www.hayary.org/wph/?p=4369 – Նժդեհի անվերջ վերադարձը (մաս 2-րդ) -Հայոց հողին հանձնելու երրորդության գաղափարը, երեք սրբավայրերի եռանկյունահամակարգ առկայությունը… Մարդիկ ձեռքներին ամուր պահում էին Նժդեհի հուշամեդալը…
http://www.hayary.org/wph/?p=4387 – Նժդեհի անվերջ վերադարձը (մաս 3-րդ՝ ամփոփում) – Հիմնել Գարեգին Նժդեհի անվան «Մարդկայնության, Ոգու եւ Արարման» համաշխարհային մրցանակ… Նժդեհյան ռազմահայրենապաշտական դաստիարակություն՝ ամենայն հայոց (ՀՀ, ԼՂՀ, Սփյուռք) կրթական բոլոր աստիճաններում, հայոց բանակում…
* * *
https://www.facebook.com/photo.php?v=728827520492504 – Բավ է Հայ Ազգ – Արարող Հայը՝ Տիեզերածին Տեսակ…
http://www.hayary.org/wph/?p=3356 – Տեսանյութ.- Պարզաբանում են հայ արիները.- Ներկայացնում է ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը… Թուրքիան պետք է վերադարձնի հայկական բոլոր բռնազավթված հողերը՝ Հայ Աստվածների կամոք եւ զորությամբ… Հայի Հավատը Արարչական է եւ Հայի Առաքելությունը եւս Տեսաժապավենը նկարահանել է թրքուհի երիտասարդ կինոռեժիսորը Երեւանում ու Գառնիում եւ այն ներկայացվել է Թուրքիայում՝ երիտասարդ կինոռեժիսորների փառատոնում: ՀԱՄ պայմանը՝ ներկայացնել տեսաժապավենն առանց աղճատման՝ պահպանվել է…
http://www.hayary.org/wph/?p=2484 – ՏԵսանյութ – Շանթ – 08.04.2012 – Ինչպես են նշում Զատիկը հայ քրիստոնյաներն ու հեթանոսները… Զատիկի հովանավորը Մայր Անահիտն է՝ Հայ Աստվածամայրը…
http://www.youtube.com/watch?v=Q3UO0a7Epn4 – Հայր իմ դու Արա…
http://www.hayary.org/wph/?p=3356 – Հայ-Արիական տեսանյութեր – ձայնագրություններ – երաժշտություն…
Միհր Աստծո տոնն է՝ երկրային վերածնունդը – Հայ արիներն ու հեթանոս ազգայնականները փառաբանեցին Հայ Աստծուն
Ձմեռային արեւադարձին՝ դեկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը, Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը նշել են Հայոց արդարադատության Աստված Միհրի տոնը՝ վերածնունդը:
Այդ օրը ձմեռային արեւադարձի օրն է նաեւ, ու Միհր Աստվածը այս բնական կարգի վերահաստատումից պաշտվել է նաեւ որպես լույսի ու ջերմության Աստված (Արեւ–Աստված):
Հայ Տեսակի Արարման տոնից հետո հայ արիները ձմեռային արեւադարձի օրը փառաբանում են Հայոց արդարադատության Աստծուն՝ Տիեզերական արդարության եւ իրավունքի վերահաստատման սպասումով, Հայ տեսակի առաքելության վերաիմաստավորման ու նորովի կիրառման համար: Միհրական արդարադատությունը պետք է հաստատվի ինչպես Երկիր մոլորակում, այնպես էլ բոլոր Տիեզեաաշխարհներում:
Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի քրմերն ու քրմի թեկնածուները այս անգամ արեւածագը դիմավորեցին քաղաքամայր Երեւանում՝ Վահագն Աստծո արձանի մոտ: Արիադավան-հեթանոսական ծես է կատարել եւ Միհր Աստծու արդարադատության հաստատման համար փառաբանվել է նաեւ Վահագն Աստծու զորությունը, որպեսզի հայոց արդարադատության ուժը երկրում այլեւս չհակասի երկնային օրենքներին…
,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 41-ի (346) հոդվածները
Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան – http://www.hayary.org/wph/?p=2223 (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)
4. ԵՏՄ մուտքը՝ հայկական դրամի արժեզրկմամբ եւ թանկացումներով – Հայկական դրամի արժեզրկումն աննախադեպ է…
2015-ի «Տարվա Տանուտեր»-ը հայկական կենդանաշրջանի Կշեռքն է, ոչ թե չինականի՝ Ոչխարը կամ Այծը… Տարբեր են նաեւ հայկական ու չինական տարեցույցի երկնային ճյուղերը…
«Լուսանցք»-ը այս տարի եւս անդրադառնում է տարվա տանուտերի «ընտրություններին»:
Ամեն անգամ նշում ենք, որ մեզանում այս ոլորտը եւս մնում է օտարի թելադրանքի տակ, եւ մի քանի օրից՝ հայերի մեծ մասը «կդառա» չինական Ոչխարի (նաեւ որպես Այծ է նշվում) հետեւորդներ...
Բազմիցս նշել ենք, որ բնականորեն տարին փոխվում է գարնանը, եւ դա է իրական տարեփոխությունը, բայց ձմեռային կրոնական «տարեփոխությունը» շարունակում է իր հաղթարշավը, եւ հայաստանյան ու սփյուռքյան հայերը հունվարի 1-ին են նշում Ամանորը՝ Նոր Տարին:
Ինչպես նշվեց, բնական՝ գարնանային տարեփոխությունը, դեռ մնում է հայության մի հատվածի տոնը: Հայ արիներն ու հեթանոս հայերը մարտի 21-ին են տոնում Հայոց Ամանորը, որը համընկնում է Երկրային Բնության Վերազարթոնքին՝ Գարնան Վերածննդին: Այդ օրը նաեւ փառաբանվում է Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնը, քանզի Արի Վահագնը հնազանդեցնում-հաղթում է Չարի Վիշապին եւ այդ օրը տոնվում է Վահագնի Երկրային (Վերամարմնավորումը) Վերածնունդը: Այդ կռիվը այլաբանորեն ներկայացվում է որպես Երկնի ու երկրի երկունքի ցավեր, որից էլ Վերածնվում է Վահագնը… Այդ Երկունքն էլ ազդարարում է Երկրային Նոր Տարվա սկիզբը:
Ինչեւէ, քրիստոնեական տոներն ու ծեսերը ինքնահաստատվելու համար հիմնվեցին հայ հեթանոս-արիադավան հավատի տոնացույցի եւ ծիսակարգի վրա՝ փոխելով իմաստը, չնայած ցայսօր փորձում են հերքել դա: Այսպես առաջին դերում հայտնվում է եկեղեցական տոնը, իսկ ազգային ավանդականն անտեսվում է: «Լուսանցք»-ը գրել է, որ անգամ կրոնական ու տարեփոխական կարգն է անհասկանալի մնացել: Կաթոլիկների (նաեւ այլոց) մոտ նախնական օրը պահպանվել է եւ Հիսուսի ծնունդը նշում է դեկտեմբերի 25-26-ին (իմիջիայլոց, պահպանել են Հայոց արդարադատության Աստված Միհրի տոնի օրը՝ հասկանալով, որ այդ ժամանակ իսկապես բաց են Տիեզերքի Դարպասները…): Այնուհետեւ, օրեր անց փոխվում է Տարին: Իսկ հայ առաքելականների մոտ տարեփոխությունից հետո է ծնվում Հիսուսը՝ հունվարի 6-ին…
Չնայած ասել ենք, որ ըստ աստվածաշնչյան տվյալների, Հիսուսի ծննդյան օրը աշնանն է, ինչը հուշում է Բիբլիայում առկա նկարագրությունը: Այդ օրը բնության եւ մարդկանց առօրյա գործերի նկարագրությունից իմանում ենք նաեւ հոտաղների առկայություն մասին, ինչը հավաստում է, որ այդ ժամանակ ձմեռ չի եղել, եւ ժամանակահատվածը մոտ է աշնանը:
Բազում դարերի պատմություն, հավատ ու մշակույթ ունեցող հայերիս նորօրյա 2015-ի խոհրդանիշը այժմ էլ չինական Ոչխարն է (կամ՝ Այծը): Եվ հիմա էլ հայերից շատերը ամեն բան անում են, որ այդ չինական Ոչխարը իրենց համար ուղեցույց դառնա… Այս դեպքում՝ քրիստոնյա հայերի համար, որ իրենց գառների տեղ դրած գնում են հոտի հովիվի հետեւից, իսկական բախտավորություն է՝ քրիստոնեական գառան համար ոչխարի տարի է…
Continue reading
Երբ դժվար է, չկա տարվա հինն ու նորը – Սթրեսը նախա եւ հետտոնական չէ, այլ՝ աղքատության հետեւանք… Սպասարկող երկիր դարձած Հայաստանն այլեւս զարկ չի տալիս արդյունաբերությանը եւ արտադրություններին…
Երեւանի քաղաքապետարանը 19 մլն 475 հազ. դրամ կծախսի՝ մայրաքաղաքի գլխավոր տոնածառի լույսերը վառելու հանդիսավոր արարողությունը կազմակերպելու համար: Մայրաքաղաքի բյուջեից հատկացվելիք այդ գումարը նախատեսվում է ծախսել դեկտեմբերի 22-ին կայանալիք հանդիսությունները կազմակերպելու համար: Այդ օրը տեղի կունենա տոնական համերգ՝ երգիչ-երգչուհիների մասնակցությամբ:
Տոնը միշտ պետք է նշել, անգամ պատերազմական իրավիճակում, բայց մարդկանց մոտ տրամաբանական հարց է ծագում, արդյո՞ք այդ գումարով հնարավոր չէ մայրաքաղաքի որեւէ խնդիր լուծել, որպեսզի այդ նպատակով եկող տարի գումար չծախսեն, իսկ փոխարենն ավելի համեստ միջոցառում անցկացվի: Ի վերջո, օրվա հացի խնդիր ունեցող մարդկանց մոտ հենց այս ցուցադրականությունն է հուսահատություն առաջացնում: Մարդկանց մի մասը քեֆ անելով ուրախանում է, մի այլ մասը՝ հուսահատության եւ հիասթափության նոր չափաբաժին է ստանում:
Հայաստանում սոցիալ-տնտեսական վիճակը գնալով վատթարանում է, մինչեւ թանկացումները արդեն հայտնի էր, որ բնակչության շուրջ 90%-ը դժգոհ է ներկա ներքին քաղաքականությունից: Քաղաքացիների առջեւ ծառացած խնդիրները հիմնականում չեն լուծվում հիմնովին:
Տվյալներ կան, որ Հայաստանում առկա բնակչության թիվը զգալի պակասել է, մոտ 2,2 մլն-ն է մշտապես բնակվում հայրենիքում: Հազարավոր ՀՀ քաղաքացիներ շարունակում են հայտնվել Ռուսաստանի Դաշնությունում, Միացյալ Նահանգներում ու եվրոպական երկրներում: Տեղեկություն կա նաեւ, որ Ռուսաստանում ապրում է ավելի քան 800 հազ. աշխատանքային ներգաղթյալ Հայաստանից:
2014թ. մեր երկրում գործազուրկ քաղաքացիների քանակը շարունակում է աճել: Սպասարկող երկիր դարձած Հայաստանն այլեւս զարկ չի տալիս արդյունաբերությանը եւ արտադրություններին: Պետք է ծայարահեղ լավատես լինել մտածելու համար, որ մյուս տարի մարդիկ արդեն կարող են աշխատանք գտնել մեր երկրում:
Իսկ վերնախավում ներկայացնում են հայաստանաբնակների 3 մլն թիվը, եւ ստացվում է, որ պահում ենք կառավարման համակարգ ու համապատասխան ֆինանսավորում՝ 3 մլն բնակչության համար, սակայն ունենք 2,2 մլն մարդ, ինչի մասին անգամ տվյալներ են հաղորդում օտար դեսպանատներից: Ուղեւորահոսքի տատանումները եւս ոգեւորիչ չեն՝ «Զվարթնոց»-ում եւս ելումուտի դրական ցուցանիշների սպասում կա դեռ:
Պաշտոնական տվյալներով, ՀՀ-ում ընտանիքների մոտ 42%-ն աղքատ է, որից 10,2%-ը՝ չքավոր է, որից էլ 3,7%-ն իրեն համարում է ընչազուրկ:
Ո՞վ է պատասխանատուն – Աշխարհում տոն օրերին էժանացում է, Հայաստանում՝ թանկացում… Թանկացումները կհարվածե՛ն երկրին… Ձգե՛լ մարդուն մեջտեղից կիսող գոտիները… Տնտեսական աճը պետք է տեսանելի՛ լինի…
Թանկացումները կհարվածե՛ն երկրին
Դոլարի փոխարժեքի բարձրացման հետեւանքով Հայաստանում սկսված թանկացումներն արդեն պարբերական բնույթ են կրում: Բայց, անկախ այս հանգամանքից, ըստ «ավանդության», տարեփոխության շեմին Հայաստանում թանկանում է ամեն բան… Այսպես են հայերը նշում Ամանորը, երբ ամբողջ քաղաքակիրթ կոչված աշխարհում այդ օրերին ամեն բան էժանանում է: Բայց այս օրինակը մեր փողատերերի ու բիրդան աղաների համար վաղուց եվրաարժեք չէ:
Մարդիկ մի կերպ՝ պարտքեր կուտակելով, մի քանի օր Նոր տարի են նշում, հետո 3-4 ամիս փակում են այդ մի 3-4 օրվա պարտքերը: Իսկ հունվար-ապրիլ ամիսները տարվա ամենադժվար ժամանակահատվածն են:…
Արդեն շեշտակի թանկացել են առաջին անհրաժեշտության ապրանքատեսակները: Դրանց մեջ են մտնում սուրճը, բուսայուղը, կաթնամթերքի ամբողջ տեսականին, միրգ-բանջարեղենն ու մսեղենը եւ այլն: Ի դեպ, սուրճի 1 կգ-ն թանկացել է միջինը 400 դրամով, ձեթը՝ 50-70 դրամով, շաքարավազը՝ 100-ից ավելի դրամով, կաթնամթերքը՝ 50 դրամով: Հերթական անգամ թանկացել են հացը, հրուշակեղենը:
Հացը, որը ամենաանհրաժեշտն է մեր սեղանին, նորից է թանկացել, եւ պատճառը դարձյալ դրամի արժեզրկումն է: Մայրաքաղաքի խանութներում 1 գիշերվա ընթացքում հացն ու հացամթերքը թանկացել են 1 կգ-ն՝ 10 դրամով: Եթե հաշվենք, որ քաշն էլ է պակասել, ապա թանկացումը 10 դրամից էլ շատ կլինի: Պատճառը ալյուրի գնի բարձրացումն է: Միջազգային շուկայում ալյուրի եւ ցորենի գնի վերջին բարձրացումը գրանցվել էր այս տարվա փետրվար-մարտին՝ կապված ուկրաինական ճգնաժամի հետ, իսկ ներկայիս թանկացումն արդեն ոչ թե միջազգային շուկայի, այլ դարձյալ դրամի արժեզրկման հետեւանք է: Ռուսաստանյան շուկայում ալյուրը թանկացել էր դեռ 10 օր առաջ: Նոյեմբերի վերջին այդ երկրի գյուղնախարարությունն արձանագրել էր ցորենի եւ ալյուրի գնաճ՝ դա մեկնաբանելով ռուբլու դիրքերի թուլացմամբ ու ռուսաստանյան արտադրողների բացասական սպասումներով: Սակայն հատկանշական է, որ ռուսաստանյան ալյուրի 2%-անոց թանկացմանը հայաստանյան հացամթերքի շուկան արձագանքել է 5,8%-անոց թանկացմամբ: Ավելին՝ մեր «աճպարարները» վաղուց ներկրածն ու պահեստում տեղավորած ալյուրն էլ են «կոխել» նոր ներկրածի անվան տակ ու գերշահույթ են ստանում:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարել է, որ Հայաստանում նկատվող թանկացումներից անհանգստացած են իշխանությունները. «Մեզ այս իրավիճակը մտահոգում է: Ամենաշատն իշխանությանն է մտահոգում, որովհետեւ իշխանության իմիջի խնդիր է, որ ժողովուրդը լավ ապրի»: Բայց, ցավոք, ԱԺ նախագահի խոսքերը միայն «բարոյական աջակցություն» են այս պահին: Նա հայտնել է, որ դրամի արժեզրկման պատճառները շատ տարբեր կարող են լինել՝ չնայած այն բանին, որ փորձում են ներկայացնել, թե միտումնավոր է տեղի ունենում. «Համաշխարհային շուկան պիտի նայես, թանկացումներն ուրիշ տեղից են գալիս: Միշտ էլ ավանդաբար այդպես է կարծես թե եղել, Նոր տարվա օրերն են գալիս, աշխարհի տարբեր երկրներում դեպի էժանացում է գնում, որովհետեւ շրջանառությունն է մեծանում, մեզ մոտ թանկացում է գնում, որովհետեւ շրջանառությունը շատ փոքր է լինում… Զսպման մեխանիզմներ կկիրառվեն, թե ինչ կլինի, կերեւա դեկտեմբերի 15-ից հետո»:
ԵՏՄ մուտքը՝ հայկական դրամի արժեզրկմամբ եւ թանկացումներով – Հայկական դրամի արժեզրկումն աննախադեպ է…
Ըստ տարածված լուրերի, բանկային համակարգի աշխատողներից մեկը «կոնֆիդենցիալ» տեղեկություն է հայտնել, որ օրեր առաջ, երբ դոլարը դեռեւս չէր հատել 430-ի սահմանը, պետական բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը մեծ քանակով դրամ է փորձել վերածել դոլարի, եւ արտարժույթը ցանկացել է գնել իրենց բանկից:
Չնայած բանկի ղեկավարությունը փորձել է վաճառք չիրականացնել, մանավանդ այդ օրերին հենց ԿԲ-ն էր արգելում դոլար վաճառելը, սակայն սույն անձը ճնշումներ է գործադրել ԿԲ-ի վրա եւ ստացել իր ուզած քանակի դոլարը: Միայն նշվել է, որ «այդ անձը պատասխանատու է երկրի տնտեսության համար եւ այս օրերին պիտի միայն պետական գանձարանի մասին մտածեր, բայց…»:
Հայկական դրամի արժեզրկումն աննախադեպ է
Դրամը շեշտակի արժեզրկվեց բոլոր արժույթների նկատմամբ։ Առեւտրային բանկերը 1 դոլարը օրերս վաճառում էին միջինը 501-502 դրամով, որոշ բանկեր՝ 505-510 դրամով։ ՀՀ ԿԲ-ն էլ միանգամից 24 դրամով թանկացրեց իր կողմից վաճառվող դոլարի գինը. ԿԲ-ն մի քանի օր առաջ վաճառել է 4 մլն դոլար՝ 494,46 դրամ միջին կշռված փոխարժեքով (դրանից առաջ վաճառել էր 6 մլն դոլար՝ 470,22 դրամ 1 դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով)։
«Հայաստանում դրամի արժեզրկման այս ցուցանիշը ռեկորդային է վերջին 10 տարվա կտրվածքով։ Դոլարը 500 դրամ արժեր 2004թ. վերջին։ Այն տարբերությամբ, որ դրամն այն ժամանակ ամրապնդվում էր, իսկ այսօր՝ արժեզրկվում։ Շատերը զուգահեռներ են անցկացնում 2009թ. մարտին արձանագրված դրամի արժեզրկման հետ։
Այդ ժամանակ դոլարի գինը 1 օրվա ընթացքում 305 դրամից հասավ 370-ի։ Այս անգամ օրական կտրվածքով նման շեշտակի տատանում չեղավ, սակայն իրավիճակը առավել մտահոգիչ է։ Բանն այն է, որ 2009թ. փոխարժեքը պարզապես ճշգրտվեց ու կայունացավ, իսկ այսօր գործ ունենք շարունակական ու անկանխատեսելի գործընթացի հետ, որին գումարվում է նաեւ կյանքի պայմանների թանկացումը:
ԵՏՄ մուտքը՝ հայկական դրամի արժեզրկմամբ եւ թանկացումներով
Դրամի արժեզրկումը շարունակվում է, իսկ թե ինչ տեղի կունենա հունվարի 1-ից հետո, երբ կդառնանաք ԵՏՄ-ական պետություն՝ հայտնի չէ, քանի որ ԵՏՄ եւ ԵՄ մաքսային կանոնները կհակադրվեն մեր երկրի տարածքում եւս:
Ըստ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանի, «ՀՀ դրամի ճշգրտումը պայմանավորված է օբյեկտիվորեն գոյություն ունեցող եւ արժութային շուկայի վրա ազդող մի շարք գործոններով: Մասնավորապես դրամի փոխարժեքի ճշգրտմանը նպաստեցին արտաքին գործոնները, վերջին ժամանակահատվածում տարածաշրջանում եւ միջազգային ֆինանսական շուկաներում տեղի ունեցած զարգացումները՝ տնտեսական աճի անկում, ազգային արժույթի արժեզրկում եւ այլն»: ԿԲ խորհրդի անդամը նշել է նաեւ, որ «մեր տնտեսությունը մեծապես կախված է Ռուսաստանից, ուստի այդ երկրի տնտեսությունում տեղի ունեցող զարգացումները չէին կարող իրենց ազդեցությունը չունենալ մեր տնտեսության վրա: Խոսքը վերաբերում է թե՛ ներդրումներին, թե՛ տրանսֆերտներին»: Հաջորդ արտաքին գործոնը, ըստ ԿԲ-ի, պայմանավորված է միջազգային ապրանքահումքային շուկաներում տեղի ունեցող զարգացումներով, ինչպես նաեւ կապված զարգացած ու զարգացող երկրների տնտեսական աճի տեմպերի անկման հետ: Այսինքն, համաշխարհային տարբեր ապրանքային շուկաներում նկատվող գնանկումային միտումները եւս անդրադառնում են Հայաստանի վրա: Մեզ հիմնականում առնչվում են հանքարարերի շուկաները, որտեղ նկատվող գնանկումը նույնպես բերում է արժութային հոսքերի ծավալների կրճատման:
Թե ինչ պատահեց, երբ մեսիջվեցինք բոլորս – ԿԲ նախագահը մեսիջ է ուղարկում «սպեկուլյանտ տարրերին»… Միջանկյալ օղակ – Բարդ է, բայց այլ ելք չկա… Շահեկան դիրք – ԵՏՄ-ԵՄ խնդիրներ…
Թե ինչ պատահեց, երբ մեսիջվեցինք բոլորս
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը այցելում է խանութներ՝ մեսիջներ ուղարկելով ներկրող գործարարներին: Մեր առեւտրական գործարարները վարչապետին ցույց են տալիս գնապիտակներ, որոնք ապացուցում են «ողջամիտ թանկացումը»: Վարչապետը խանութներից դուրս է գալիս, գնապիտակները փոխում են… Չէ, վարչապետին չեն խաբում, ուղղակի 1 րոպե առաջ դոլաը կրկին թանկացավ: Մինչ այդ՝ օր առաջ վարչապետը հանդիպում է Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչներին, եւ վերջիններս մեսիջ են ուղարկում Հայաստանին, որ պատրաստ են մեզ աջակցել ֆինանսական շուկայի կարգավորման գործում: Դրանից հետո ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը մեսիջ է ուղարկում «սպեկուլյանտ տարրերին», թե արժույթը կարգավորվելու է, եւ դրամը դեռ արժեւորվելու է: Ասուլիսից հետո դրամը արժեւորվում է: Հետո կրկին մի փոքր արժեզրկվում է, հետո նորից՝ արժեւորվում: «Սպեկուլյանտ տարրն» էլ երեւի ԿԲ նախագահին հիշեցնում է, որ միջազգային տնտեսագիտական եզրույթում չկա սովետական սպեկուլյացիան, եւ իրենց արածը պարզապես դիլերությունն է: Երեկ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը երեկ կառավարության նիստից հետո հանրությանը մեսիջ է ուղարկում, թե եթե Կենտրոնական բանկի նախագահի հայտարարությունը մի քանի օր առաջ արվեր, արժութային շուկան ավելի արագ կկայունանար. «Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի երեկվա ելույթից արդեն մի քանի ժամ անց հայկական դրամի փոխարժեքը սկսեց բարձրացնալ: Նման դեպքերում հասարակության մեջ, բացի օբյեկտիվ խնդիրները, նաեւ տագնապներն են դեր խաղում ու այստեղ մեսիջները կարեւոր են: Այո, մեր շուկան ազատական է, սակայն արժույթի հետ կապված սպեկուլյացիաները, այդ թվում նաեւ՝ սեւ շուկայում, պետք է խստագույնս պատժվեն»: Հետո ՌԴ նախագահ Պուտինն է մեսիջ ուղարկում միջազգային հարթակին, թե այս դժվարին վիճակը երկու տարի կտեւի, ինքն այդ մասին ասել է իր ժողովրդին, եւ նա պատրաստ է դիմանալ, բայց այ Եվրոպան հաստատ 2 տարի չի դիմանա:
Աշխարհը՝ միջուկային հակամարտության շեմի՞ն – Եզրեր ունենալ ինչպես ԱՊՀ-ՀԱՊԿ-ի հետ, այնպես էլ Արեւմուտք-ՆԱՏՕ ուղղութուններով… Նոր «սառը պատերա՞զմ»…
Մոսկվան շարունակում է պնդել, թե Ուկրաինայի պետական հեղաշրջումը կազմակերպված էր ԱՄՆ-ի ու Եվրամիության կողմից, որին հաջորդեցին պատժամիջոցներն ու սպառնալիքները Ռուսաստանի հասցեին: Ըստ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, եթե սա տեղի չունենար, ապա Արեւմուտքը մեկ այլ պատճառ էր փնտրելու՝ հզորացող Ռուսաստանին ճնշելու համար:
Այս իրավիճակը թույլ տվեց նաեւ կազմակերպել ՆԱՏՕ-ի ուժերի տեղաշարժը ինչպես Եվրոպայի Արեւելքում, այնպես էլ բուն Արեւելքում՝ Ասիայում: ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի կտրուկ շարժը դեպի Ասիա՝ Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջան, նպատակ ուներ վերահսկողություն սահմանել նաեւ Չինաստանի ուղղությամբ:
Ըստ Մոսկվայի, միայն զսպվածությունը փրկեց աշխարհը նոր մեծ ու վտանգավոր հակամարտությունից: Բայց սա խթանում է միջուկային նոր հակամարտությունների առաջխաղացմանը. նման տեսակետ են հայտնել Global Research-ի վերլուծաբանները: Նրանց կարծիքով՝ այսօր աշխարհը կանգնած է գլոբալ պատերազմի շեմին, ինչպես Կարիբյան ճգնաժամի տարիներին (1960-ականներ): «Ուշադիր զննեք աշխարհը, եւ կտեսնեք նոր զենքերի ու հրիթռների, նոր սուզանավերի մշակում…»,- նշում է վերլուծաբաններից մեկը:
ԱՄՆ-ն բացահայտ սպառնում է Ռուսաստանին եւ Չինաստանին, որոնք փորձում են 2-րդ համաշխարհային պատերազմից հետո հաստատված աշխարհակարգը վերանայել, սակայն, ըստ Վաշինգտոնի, պետք է իմանան, որ Միացյալ Նահանգներն իր դաշնակիցների հանդեպ սպառնալիքներին կարող է պատասխանել ռազմական մեթոդներով: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալ Բոբ Վորքը՝ ելույթ ունենալով ամերիկյան Արտաքին հարաբերությունների խորհրդում: «Նախ՝ ամբողջությամբ պարզ է, որ այս երկու երկրները (Չինաստան եւ Ռուսաստան) ամրացնում են իրենց դիրքերը իրենց սահմանների մոտ»,- նշել է Վորքը եւ հավելել, որ ԱՄՆ-ն պետք է հստակեցնի, թե այդ երկրներն իրենց կենսական կարեւորության շրջանները որոնք են համարում: Նրա խոսքերով՝ Վաշինգտոնը պետք է համոզվի, որ Պեկինն ու Մոսկվան ուժ չեն գործածի, ինչը կհանգեցնի նաեւ ԱՄՆ-ի կողմից պատասխան ռազմական միջամտության: Փոխնախարարի կարծիքով՝ Ռուսաստանն ու Չինաստանը ցանկանում են վերափոխել վերջին 70 տարիների ընթացքում հաստատված աշխարհակարգը:
Հայաստանը 3-րդն է սպառազինության «մրցույթում»… Նրանք զինվում են… Նավթային նոր խաղեր… Ո՞վ է Քըրքի խորհրդատուն (կվաճառե՞ն Արեւմտյան Հայաստանը)… Հայերենը՝ պաշտոնական լեզու Քրդստանում…
Հայաստանը 3-րդն է սպառազինության «մրցույթում»
BICC Բոնի կոնվերսիայի միջազգային կենտրոնը հրապարակել է «Գլոբալ սպառազինությունների ինդեքս 2014» հերթական ամենամյա զեկույցը, որտեղ Հայաստանն ամենաշատ սպառազինություններ ունեցող երկրների շարքում 3-րդ տեղում է:
Զեկույցում ներառված են 151 երկրներ: Սպառազինությունների ինդեքսը կազմելիս հաշվի է առնվում երկրի ՀՆԱ-ում ռազմական եւ առողջապահական ծախսերի, ինչպես նաեւ ծանր տեխնիկայի ու երկրի բնակչության թվի հարաբերակցությունը: Ըստ այդմ՝ երկրները գնահատվում են 0-1000 միավորով, որտեղ աճը դեպի 1000 նշանակում է, որ երկիրը ավելի շատ սպառազինություններ ունի, իսկ դեպի 0՝ հակառակը:
Այս տարի Հայաստանը զեկույցում 3-րդ տեղում է՝ 783,0 ընդհանուր միավորով: Նախորդ տարի Հայաստանը զեկույցում 4-րդ տեղում էր՝ 724,12 միավորով:
1-ին տեղում է Իսրայելը՝ 831,6 միավորով, իսկ 2-րդում Սինգապուրն է՝ 801,0 միավորով: Ըստ ինդեքսի՝ 10 ամենառազմականացված երկրների թվում են նաեւ Սիրիան, Ռուսաստանը, Կիպրոսը, Հարավային Կորեան, Հորդանանը, Հունաստանը եւ Ադրբեջանը՝ 10-րդ տեղում՝ 746,2 ընդհանուր միավորով: Վրաստանը ինդեքսում զբաղեցրել է 47-րդ տեղը, Թուրքիան՝ 27-րդը, Իրանը՝ 30-րդը, ԱՄՆ-ն՝ 31-րդ տեղը: Ինչպես նշվում է, այս տարվա ինդեքսը կազմվել է նախորդ տարվա տվյալների համեմատականի հիման վրա:
Զեկույցում Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում նշված է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը վերջին տարիներին ավելացրել են իրենց սպառազինությունները:
Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի 40-ամյակին ընդառաջ – Վրիժառու ճանապարհ, որը դեռ արդիական է… Ով միայն ներողությամբ կբավարարվի՝ նա կնախաձեռնի մի նոր ցեղասպանություն…
Վերջերս լույս է տեսել Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի «Վավերագրություն զինյալ եւ հրատարակչական գործունեություն» գիրքը, որի հեղինակն է Սագօ Օգնայեանը (Լիբանան, Բեյրութ): Գիրքը հրատարակվել է Լիբանանի «Սփյուռք» պարբերաթերթի հրատարակչությամբ, 150 էջանոց է եւ բաղկացած է 3 հիմնական բաժիններից:
Գրքի հեղինակ Սագօ Օգնայեանը հարցազրույց է տվել, որն ուղարկվել է «Լուսանցք»-ի խմբագրություն: Հարցազրույցը հանձնվել էր նաեւ զլմ-ներին, բայց մեր դիտարկմամբ, այն արձագանք չգտավ տպագիր մամուլում, ինչից հետո որոշեցինք տպագրել հարցազրույցը՝ հաշվի առնելով ՀԱՀԳԲ-ASALA-ի հանդեպ ունեցած մեր խորը հարգանքը եւ նվիրյալ տղաների՝ նորից ի հայտ գալու կարեւորությունը: Նաեւ՝ որպեսզի ասված խոսքը հասանելի լինի մեր ընթերցողներին:
Ըստ հեղինակի, գիրքը կը բաղկանայ 3 մասերէ, որոնց ենթախորագիրներն են.-
Ա) «ՀԱՀԳԲ-ի Ռազմական Գործողութիւնները»: Մանրամասնօրէն կը տրուին այն զինուորական գործողութիւնները (ընդամէնը 256 թիրախ եւ 45 մահ), որոնց պատասխանատուութիւնները ստանձնած են ՀԱՀԳԲ-ն եւ իրեն ենթակայ փոքր խմբաւորումները:
Բ) ՀԱՀԳԲ-ի Գրահրատարակչութիւնը». Կը բովանդակէ‘
ա. տեղեկութիւններ ՀԱՀԳԲ-ի պաշտօնաթերթ «Հայաստան»-ի մասին, որուն մէջ լոյս տեսած են հայերէն, արաբերէն, անգլերէն, ֆրանսերէն, յունարէն, թրքերէն, պարսկերէն եւ ռուսերէն լեզուներով յօդուածներ:
բ. ՀԱՀԳԲ-ի հրատարակած գրքոյկներն ու գիրքերը հայերէն, արաբերէն, անգլերէն, ֆրանսերէն լեզուներով, ընդամէնը 40 հատ, տրուած են այս հրատարակութիւններուն մասին տեղեկութիւններ եւ անոնց կողքի նկարները:
գ. ՀԱՀԳԲ-ի որմազդները, բացատրութիւններ իւրաքանչիւրին բովանդակութիւնը իրենց նկարներով, ընդամէնը 52 որմազդ:
Գ) ՀԱՀԳԲ-ի նահատակները, որոնց դամբանաքարերը զետեղուած են Եռաբլուրի մէջ: Հոս կը տրուին իւրաքանչիւրին մասին կարճ տեղեկութիւններ իրենց նկարներով, ընդամէնը 39 նահատակ:
– Գիրքը նոր էջ կբացի՞ մեր նորագույն զինյալ ազատագրական պայքարի պատմության մեջ՝ ծառայելով որպես ձեռնարկ պատմաբանների եւ հասարակության համար:
Նախագահների մրցու՞թ, թե՞ ազդարարում – «մեսի՞ջ»՝ ՀՀ եւ ԼՂՀ ապագա նախագահների… Եռյակը վերստին քառյա՞կ դարձավ… ԱԺ-ն հայտարարեց պաշտոնյաների եւ ազատամարտիկների հանդեպ բռնությունների անթույլատրելիության մասին…
Տեղեկատվություն է տարածվել, որ ԼՂՀ վարչապետը սկսել է շրջանառել, որ հաջորդ նախագահը ինքն է լինելու: Վարչապետ Արայիկ Հարությունյանը իբր անձամբ է հետեւում այդ մտքի ծավալմանը: Ավելին՝ նա քաղաքական շրջանակներում բարձրաձայնել է ոչ միայն իր ցանկության մասին, այլ հայտարարել է, որ կփոխարինի գործող նախագահ Բակո Սահակյանին, քանի որ ինքը կարող է հաղթել բոլորին, այդ թվում՝ Արկադի Ղուկասյանին:
Վարչապետ Հարությունյանը նախկին նախագահ Ղուկասյանի անունը պատահական չի շեշտել:
Վերջինիս վերադարձի մասին վաղուց են խոսում՝ թեման մերթ ընդ մերթ կապելով ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի հետ:
Խոսում են նաեւ ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի իրավահաջորդի մասին: Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ՝ Զատիկի պատարագից հետո, Ջրօրհնեքին օրվա խաչի կնքահայրը Սերժ Սարգսյանն էր: Իսկ այժմ նախատեսված է, որ լինելու է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը...
Չի բացառվում, որ սա արդեն բաց կոչ է ինչպես քաղաքական դաշտին, այնպես էլ հանրությանը: Գուցե այսպես նախագահի ցանկալի իրավահաջորդի մասին ազդարարվում է՝ կարծիքները արդեն իսկ ճշտելու համար:
Եթե սահմանադրական փոփոխություններն իրականանան եւ երկրի 1-ին դեմքը վարչապետը լինի, ապա այս ծավալումները չեն բացառվում: Եթե այդ բարեփոխումները տապալվեն, չի բացառվում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը, եւ այստեղ արդեն Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը կարող է իր հայտը ներկայացնել:
Այս դեպքում նաեւ ընդդիմադիր ուժերն ավելի արագ կմասնատվեն, եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն առավել խրոխտ կկանգնի Ռոբերտ Քոչարյանի, քան թե՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին: Ըստ իրավիճակի՝ շատ ընդդիմադիրներ նույնպես կկանգնեն իշխանական թեւի ընդունած որոշման կողքին, ինչպես միշտ է եղել: ՀՀ քաղաքական վերնախավը լուրջ սերնդափոխության կարիք ունի՝ ավելի քան 25 տարվա «հնությունից»:
Արտակ Հայոցյան
Եռյակը վերստին քառյա՞կ դարձավ
ԱԺ-ում կայացավ ընդդիմադիր քառյակ կարգավիճակով առաջին նիստը: Քառյակ, որովհետեւ ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն» (ԺԿ) կուսակցություններին միացավ նաեւ խորհրդարանական ընդդիմադիր ՕԵԿ-ը, որ երկար ժամանակ մերժված էր եռյակի կողմից:
Հայակրոն հայերը կհասնե՛ն Հայկականության (Հայիզմ-Արմենիզմ) հաղթարշավին – Հայ Արիական Միաբանությունը 21 տարեկան է… – ՀԱՄ կառույցում ընդգրկված են… ՀԱՄ-ը առավելապես հայ ցեղապաշտ ու արիադավան (ցեղահավատ-հեթանոս) ընտանիքների դաշինք է…
Ինչպես տեղեկացրել են ՀԱՄ լրատվական կենտրոնից, Հայ Արիական Միաբանության հռչակման օրը՝ 1993թ. դեկտեմբերի 15-ը, հայ արիականներն ու համախմբված հեթանոս ազգայնականները, ըստ հայ-արիական տոնացույցի, համարում են Հայ Տեսակի Արիական (Արարչական) Որակների վերականգնման օր:
Հայ Արիական Միաբանության 21-ամյա հոբելյանը նշվել է հայ արիների քրմական ծեսով:
Քրմական ծեսը, ինչպես նախորդ տարի, կատարվել է Արեւելյան ու Արեւմտյան Հայաստան(ներ)ի սահմանակից պատմական մի վայրում, որի ժամանակ փառաբանվել է Տիեզերքի Արարիչը՝ Հայ Տեսակի արարման համար, փառաբանվել են Հայ Աստվածները, որոնց սերմից ենք սերում մենք՝ հայերս, փառաբանվել է նաեւ Հայաստան աշխարհը, որի վերամիավորման համար (Հայկական լեռնաշխարհում) մինչեւ հաղթանակ պիտի պայքարեն հայ արիականները:
Հայ Արիական Միաբանության հիմնադիրն ու առաջնորդը, գաղափարախոսն ու հոգեւոր պատասխանատուն՝ Արմեն Ավետիսյանը համառոտ ներկայացրել է ՀԱՄ անցած ուղին, ինչպեսեւ՝ ապագա ծրագրերն ու առաջիկա անելիքները:
Այս տոնական օրը կայացել է նաեւ ՀԱՄ հերթական համաժողովը, որին մասնակցել են կառույցի քաղաքական եւ հոգեւոր ոլորտների պատասխանատու ներկայացուցիչներ, ՀԱՄ կազմում ընդգրկված բոլոր միավորումների ղեկավարներ, մայրաքաղաքային ու մարզային կազմակերպությունների, Արցախի եւ Ջավախքի պատասխանատուները, սփյուռքյան մասնաճյուղերի մի շարք ներկայացուցիչներ եւ հրավիրյալներ:
Հայ արիականները հավաստել են, որ նպատակների հաջողության համար շարունակելու են միասնական եւ ազգաշահ նպատակներով առաջնորդվող հայ ազգայնական հզոր համահայկական կառույի կազմավորման աշխատանքները: Կշարունակեն իրենց նպատակային գործունեությունը՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ Սփյուռքի քաղաքական, հանրային-հասարակական, լրատվական ու մշակութային, գիտական ու մտավորական, սոցիալական ու տնտեսական եւ այլ ոլորտներում:
Հայ Արիական Միաբանությունը կա եւ կմնա միաբան կառույցների ու անդամների հավաքականություն, որը քաղաքական–հանրային առումով ազգայնական է՝ ազգակենտրոն–ցեղակրոն, հավատով՝ արիադավան–հեթանոսական, պետական կողմնորոշմամբ՝ կենտրոնաձիգ–հայրենակենտրոն:
Հայկական խոհանոց – Դդումը՝ կաթով, մեղրով… Պատանի հայ երաժիշտները Մոսկվայում… Աշխարհի մարզական հեւքից – Օլիմպիական խաղերը՝ հեթանոսական ծես… Այցելե՛ք եւ օգտվե՛ք ՀԱՄ պաշտոնական կայքից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…
Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:
– Դդումը՝ կաթով, մեղրով
Բաղադրությունը – Դդում – 1 կգ, յուղ- 2 ճաշի գդալ, կաթ – 1 բաժակ, ալյուր – 0.5 բաժակ, մեղր – 3 ճաշի գդալ, աղ -1 պտղունց, ընկույզ – 100 գ, չամիչ – 100 գ:
Պատրաստման եղանակը – Դդումը մաքրել, կտրտել, խաշել: Ալյուրը բովել, ավելացնել յուղը, կաթով բացել, որպեսզի դառնա խյուս: Խաշած դդումը լցնել խյուսի մեջ, ավելացնել ընկույզը, չամիչը եւ երեսին լցնել մեղր:
«Բրոնզե Շչելկունչիկ»-ը՝ 14-ամյա Դանիել Մելքոնյանին
Մոսկվայում դեկտեմբերի 2-9-ը կայացավ Պատանի երաժիշտների «Շչելկունչիկ» 15-րդ միջազգային հեռուստատեսային մրցույթը, որի մասնակցեցին 9-14 տարեկան 48 պատանի երաժիշտներ՝ Հայաստանից, Բելառուսից, Վրաստանից, Ղասախստանից, Մոլդովայից, Ուկրաինայից, Ավստրիայից, Գերմանիայից, Եգիպտոսից, Թայլանդից: Այս տարվա հոբելյանական մրցույթին Հայաստանից մասնակցել են Երեւանի Պ. Ի. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի ջութակահար Պոլինա Շարաֆյանը (դասատու՝ պրոֆեսոր Ալ. Կոսեմյան) եւ շեփորահար Դանիել Մելքոնյանը (դասատու՝ դոցենտ Գ. Սարգսյան):
14-ամյա հայ շեփորոհար Դանիել Մելքոնյանն արժանացել է «Բրոնզե Շչելկունչիկ» մրցանակի, իսկ 12-ամյա Պոլինա Շարաֆյանը՝ դիպլոմի: Դանիելը հանդես է եկել Ա. Գեդիկեի, Ս. Ռախմանինովի, Է. Բարայի, Յ. Գումմելի ստեղծագործություններով: Պատանի երաժիշտների «Շչելկունչիկ» 15-րդ միջազգային հեռուստատեսային մրցույթն անցկացվել է 3 անվանակարգերում՝ դաշնամուր, փողային եւ հարվածային գործիքներ, լարային գործիքներ՝ ջութակ, թավջութակ, տավիղ:
Պատանի երաժիշտ-կատարողների ելույթները գնահատվել են անվանի երաժիշտներից կազմված հեղինակավոր ժյուրիի կողմից:


