Monthly Archives: July 2015

Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…

http://www.hayary.org/wph/?p=4708#more-4708 (կարդալ ամբողջը) – Հայ ԱստվածներըՀայոց Աստվածային Համակարգ.- 1. Հայր ԱրաՀայր (Գերագույն) Աստված, Աստվածահայր: 2. Մայր Անահիտմայրության եւ պտղաբերումի Աստվածուհի, Աստվածամայր: 3. Վահագնռազմի ու զորության Աստված: 4. Աստղիկսիրո (նաեւ գեղեցկության) Աստվածուհի: 5. Միհրարդարադատության Աստված: 6. Նանեողջախոհության Աստվածուհի: 7. Տիրիմաստնության (դպրության ու գիտության) Աստված: 8. Վանատուրհյուրընկալության եւ հյուրասիրության (օջախի) ԱստվածԱստվածների անունները նույնպես Արարչի կամքի արտահայտություն են, չնայած անունները հստակորեն կարող են պարզաբանվել մեր լեզվամտածողությամբ: Հատկապես՝ մեր հին լեզվամտածողությամբ

Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…

http://www.hayary.org/wph/?p=4892 – (կարդալ ամբողջը) – Հայ Արիական Միաբանությունը վաղուց է հայտարարել Բնածին 7 Երկրային Ազգերի ի սկզբանե գոյության մասին: Նշեցի նաեւ, որ «Տիեզերական հայելային արտացոլանքի» մեկնությամբ այդ Ազգերը, որպես Մարդ Տեսակի բազմազանությունԱրարվել են Տիեզերքի Արարչի կողմից, կրում են Տիեզերական Գենը, քանզի Արարչի Արարված 7 Աստվածությունների Զարմից են եւ յուրաքանչյուրն իր Տեսակի Առաքինություններն ու Առաքելությունն ունի որդեգրած

Սատանա՞ է, Չարի աստվա՞ծ, թե՞ Ավերիչն ամենայնի… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…

http://www.hayary.org/wph/?p=4981 – (կարդալ ամբողջը) – ՄեկԱրարչական սկզբունքներից են սնվում ու գոյատեւում Բարին ու Չարը… Բարիներն ու Չարիները Տիեզերական բեւեռներ են, որ հստակ կատարում են Արարչի կամքըՈր պահին գերակշռում է Չարին, տկարանում է Բարին (նույնն է թե՝ Արին) եւ հակառակը, երբ իր դիրքերում է Արարիչ բեւեռը, Ավերիչ կողմը տկարանում է: Պայքարն ինչպես Տիեզերական անչափելի տարածքում է ընթանում, այնպես էլ Տիեզերական յուրաքանչյուր մարմնում, այդ թվում՝ Երկրում: Համատիեզերական Սկզբունք է եւ յուրաքանչյուրի գիտակցումից ու հոգեւոր մակարդակից է կախված որեւէ բեւեռին սնելը, ուժ տալն ու հզորացնելը… Մի առիթով ասել եմ, որ ՄեկԱրարչական Բազմաստվածության Համակարգը, որտեղից սկիզբ է առնում Արարչակարգը, որ հենց Տիեզերակարգն է, Կյանքի հավասարազոր պայմաններում են Ծնունդն ու Մահը…

Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (ամբողջական հոդվածը)  – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…

http://www.hayary.org/wph/?p=4708#more-4708  Հայ ԱստվածներըՀայոց Աստվածային Համակարգ.- 1. Հայր ԱրաՀայր (Գերագույն) Աստված, Աստվածահայր: 2. Մայր Անահիտմայրության եւ պտղաբերումի ԱստվածուհիԱստվածամայր: 3. Վահագնռազմի ու զորության Աստված: 4. Աստղիկսիրո (նաեւ գեղեցկության) Աստվածուհի: 5. Միհրարդարադատության Աստված: 6. Նանեողջախոհության Աստվածուհի: 7. Տիրիմաստնության (դպրության ու գիտության) Աստված: 8. Վանատուրհյուրընկալության եւ հյուրասիրության (օջախի) ԱստվածԱստվածների անունները նույնպես Արարչի կամքի արտահայտություն են, չնայած անունները հստակորեն կարող են պարզաբանվել մեր լեզվամտածողությամբ, hատկապես՝ մեր հին լեզվամտածողությամբ

Սատանա՞ է, Չարի աստվա՞ծ, թե՞ Ավերիչն ամենայնի – ՄեկԱրարչական սկզբունքներից են սնվում ու գոյատեւում Բարին ու Չարը… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…

Սիրում եմ քեզ կյա՛նք, քանզի արարչական ես ու անգնահատելի, սրբազան ժամանակահատված ես ծննդի եւ մահվան միջեւ, մի լուսեղեն ժամանակահատված՝ ազգիս նվիրաբերվելու եւ անդադրում գործելու…

Սիրում եմ քեզ մա՛հ, քանզի բնական ես ու անգերազանցելի, տանում ես հոգիս հանուն ազգիս բնության հետ ձուլելու, ուրեմնեւ՝ հավերժության գիրկը…

* * *

Աստվածաբանական իմ աշխատություններում չար ուժերի թեմային նույնպես անդրադարձել եմ: Սա մի կարեւոր հոգեւոր առանցք է, որ հետաքրքրում է մարդկությանն այնքան, որքան արարչական երեւույթները, Աստվածները: Այո, սա հոգեւոր առանցք է, քանզի այլ հարթության մեջ անհնար է հասկանալ այս երեւույթն ամբողջապես: Առանցքը բացասական, բայց արարչական է, այսինքն՝ բնածին ու բնականոն գործառույթներով է օժտված եւ ունի հստակ ուղղություն եւ առաքելություն, որ ամրագրված է Տիեզերակարգով: «Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին» («Լուսանցք» թիվ 2-8, 2015թ.) եւ «Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները» («Լուսանցք» թիվ 9-13 (355-359) եւ 15-21 (361-367), 2015թ.) հոդվածաշարերում եւս Չարիների, չար ուժերի մասին խոսել եմ:

Բարիներն ու Չարիները Տիեզերական բեւեռներ են, որ հստակ կատարում են Արարչի կամքը:

Արարիչ ուժերին, որոնց մեջ են նաեւ Աստվածները, հակակշռում են Ավերիչ ուժերը, ինչը հավերժական է դարձնում Բարիների եւ Չարիների հակամարտությունը: Սա հայոց մեջ ամրագրված է Վահագնի ու Վիշապի հավերժական հակամարտությամբ, եւ ի փառս Հայոց ռազմի ու զորության Աստծու, նա միշտ հաղթում ու սանձում է Վիշապին՝ պահպանելով Բարի Առանցքի տիեզերական ազդեցությունը: Դա Երկրում նշվում է որպես գարնան գալստի տոն՝ նոր տարեփոխություն՝ ամանոր… միաժամանակ նաեւ Վահագնի Վերածննդի օր է նշվում՝ ի փառս հերթական հաղթանակի…

Որ պահին գերակշռում է Չարին, տկարանում է Բարին (նույնն է թե՝ Արին) եւ հակառակը, երբ իր դիրքերում է Արարիչ բեւեռը, Ավերիչ կողմը տկարանում է: Պայքարն ինչպես Տիեզերական անչափելի տարածքում է ընթանում, այնպես էլ Տիեզերական յուրաքանչյուր մարմնում, այդ թվում՝ Երկրում: Համատիեզերական Սկզբունք է եւ յուրաքանչյուրի գիտակցումից ու հոգեւոր մակարդակից է կախված որեւէ բեւեռին սնելը, ուժ տալն ու հզորացնելը…

Մի առիթով ասել եմ, որ ՄեկԱրարչական Բազմաստվածության Համակարգը, որտեղից սկիզբ է առնում Արարչակարգը, որ հենց Տիեզերակարգն է, Կյանքի հավասարազոր պայմաններում են Ծնունդն ու Մահը… Առհասարակ կյանքը մի ժամանակահատված է, որ գոյատեւում է ծննդի ու մահվան միջեւ: ՄեկԱրարչական Սկզբունքներից են սնվում ու գոյատեւում նաեւ Բարին ու Չարը… Այստեղ կողք-կողքի են նաեւ Սպիտակն ու Սեւը, Լույսն ու Խավարը… Եվ այս ամենը մի բան է նշանակում՝ Ակունքը բոլորի համար է, եթե յուրաքանչյուրն իր գործառույթն է իրականացնում՝ ըստ Արարչի Կամքի. Բարին՝ բարի, Չարին՝ չար… Բոլորն էլ Արարչի Արարմունքներն են, որ պիտի կատարեն իրենց բեւեռների գործերը…

Մի հետաքրքիր դիտարկում, որին հանդիպել եմ ուսումնասիրությունների արդյունքում, եթե Բարին կամա, թե ակամա կարող է նաեւ չար գործեր անել (նախանձը, խանդը, չկամեցողությունը եւ նմանատիպ երեւույթները եւս չար գործեր են), ապա Չարին երբեք չի անում բարի գործեր: Ի տարբերություն երկրային չարի, տիեզերածին չարը անգամ չի ժպտում, քանզի ժպիտն իսկ սնում է Բարի Առանցքը… Թերեւս հենց սա է պատճառը, որ Չարը կարողանում է երկար իշխել այն վայրերում, որտեղ թուլացել է արարչականը, այդ թվում՝ Երկրում: Իհարկե, գործառույթը խախտողները պատժվում են անկախ այն հանգամանքից՝ բարի են, թե չարի, բայց առավելապես կամ հիմնականում պատժվում են բարի ուժերը, ինչը ամրապնդում է ինչպես Տիեզերական, այնպես էլ Երկրային չարիների դիրքերը:

Երկրում չարի իշխանությանը նպաստում է նաեւ արհեստածինների, խառնածինների, արյունապիղծների, սեռապիղծների ու նմանների քանակական աճը: Միշտ բարին դժվարությամբ է համախմբվում, քանզի այստեղ առկա է անհատականությունների դաշինքը, ինչը այս պայմաններում դժվար գործ է: Չարիները խմբակային, ոչ թե անհատակամ մոտեցում ունեն, ինչը թեթեւացնում է նրանց միասնության խնդիրը: Չարի, բացասականի կամ ավերողի հոգեբանությունն ու մտածողությունը հոտային է նաեւ Երկրում:

Չարի իշխանությունը Երկրում ամրագրվեց այն ժամանակներից, երբ Արարչահաղորդ եւ Տիեզերահաս արիադավանությունը մասնատվեց ու վերածվեց ազգային այնպիսի հավատների (նաեւ արհեստածին ազգերը ստեղծեցին հավատներ), որոնցում եղավ հրաժարում ՄեկԱրարչականությունից եւ Բազմաստվածային Համակարգերում յուրաքանչյուր Աստվածային Համակարգ Արարիչ կարգեց իր Գերագույն Աստծուն… Այսպես սկիզբ դրվեց Երկրի Արարիչ Համակարգի փլուզմանը եւ Ավերիչ Համակարգի ծավալմանը…   Continue reading

,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 27-ի (373) հոդվածները

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան –  http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Ժամանակն է ոչ թե սահմանադրակա՛ն, այլ համակարգայի՛ն փոփոխությունների… Նախագահակա՞ն, թե՞ խորհրդարանական… Քաղաքական ուժերի իրավունքների հետ մեկտեղ քննարկվում են քաղաքացիների իրավունքները նույնպես…

2. Միայն ազգայի՛ն Հայաստանը իրապես կպաշտպանի այլազգիներին – Հայահոգի Սահմանադրությամբ հանրա-պետությունը պիտի դառնա ազգա-պետություն…ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը հայ մարդ եւ առհասարակ մարդ մնալու մասին…

3. Տղամարդը եւ կինը հավասար չեն՝ բնությամբ ու բնույթով – Ըստ հայ արիների տեսակետների, բնության օրենքներով տղամարդն ու կինը բոլորովին այլ բնույթ ունեն, այլ կենսական գործառույթներով են օժտված…

4. Խոստացան, բայց չվերացրին ստվերն ու ստվերոտներին – Բնակչության միայն 21%-ն է հավատում, որ կառավարությունը հակակոռուպցիոն լուրջ ջանքեր է գործադրում… «Հայաստանի սեւ ցուցակ»-ը՝ խաղաքա՞րտ…

5. Սպասվում են նաեւ հարկային օրենսդրության բարեփոխումներ եւ կա ստուգումների կասեցման հնարավորություն… ՍԴ-ն «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ դրույթներ ճանաչեց Սահմանադրությանը հակասող եւ անվավեր…

6. «Մետաքսի ճանապարհ».- Հայաստանի առանցքային դերն անվիճելի է – Արեւելքի ու Արեւմուտքի խաչմերուկ Արտաշատը – Կիլիկյան Հայաստանը՝ Մետաքսի ճանապարհի  ծովային դարպասը – Պատմական հարթակում պարտվեց, անցավ նորին…

7. Կկարողանա՞նք փրկել մեր տնտեսության սիրտը – Նոր միջուկային էներգաբլոկի շահագործման հանձնումը նախատեսված է մինչեւ 2027 թվականը… Հերունու առաջարկած արեւային մեծ կայանը իրականություն չի դառնա այս ծրագրով…

8. Սատանա՞ է, Չարի աստվա՞ծ, թե՞ Ավերիչն ամենայնի (5-րդ մաս) – Ոգի-Հոգի-Գեն – Մարդ արարած եւ Աստված… Աթեիստ գիտնականներն ապացուցել են,  որ Աստված գոյություն ունի…- Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…

9. Կինոփառատոն՝ ծիրանի գույնի ու մոգական թվի աշխարհում… Աստվածների հանգրվանը՝ անփոփոխ – Գետն ունի միլիոն երգ… «Ոսկե Ծիրան»-ի մրցանակակիրները…

10. Հայկական խոհանոց – Ոսպը՝ կանաչ սոխով… Ինչպե՞ս զերծ մնալ արևային այրվածքներից… Տարվա վիքիպեդիստը հայ է… Աշխարհի մարզական հեւքից – ցտեսություն ասեցինք ֆուտբոլային Եվրոպային… Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Ժամանակն է ոչ թե սահմանադրակա՛ն, այլ համակարգայի՛ն փոփոխությունների… Նախագահակա՞ն, թե՞ խորհրդարանական… Քաղաքական ուժերի իրավունքների հետ մեկտեղ քննարկվում են քաղաքացիների իրավունքները նույնպես…

Հանրային քննարկման է դրվել սահմանադրական բարոփոխումների մեկ անգամ արդեն քննարկված փաթեթը: Այս խնդիրը մոտենում է տրամաբանական ավարտին, ինչն իր վերջաբանը կգտնի հանրաքվեի արդյունքներով: Մինչ այդ քաղաքական ու հանրային ուժերը կփորձեն ինչ-որ չափով ազդել սահմանադրական բարեփոխումների վերջնական տարբերակի ձեւավորման վրա: Թեեւ կան ուժեր, որոնք կարծում են, թե միակ ճիշտ որոշումը հանրաքվեն բոյկոտելն է: Այս հարցին այլ ձեւով է նայում մեկ այլ ընդդիմադիր կուսակցություն՝ «Ժառանգություն»-ը, ըստ որի բոյկոտը կենսունակ չէ, ավելի լավ է գնալ եւ «ոչ» ասել: ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանը իրենց տեսակետը այսպես է ձեւակերպել, որ ժամանակավրեպ են համարում սահմանադրական փոփոխությունները, բայց գործընթացից հեռու մնալն այս դեպքում ճիշտ չէ, քանի որ իշխանությունները կփորձեն իրենց տարբերակը առաջ մղել եւ «վստահել իշխանություններին չի կարելի, որովհետեւ ասվում է մի բան, արվում՝ ուրիշ բան»:

Հետաքրքիր լուր կա այն մասին, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պետք է լինի սահմանադրական հանրաքվեի շտաբի պետ: ՀՀԿ խորհրդի նիստում նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել է, որ «սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման կազմակերպչական հարցերով կզբաղվի վարչապետ Հովիկ Աբրահամյանը»: Իհարկե սա անակնկալ չէ, նա առաջին անգամ չէ, որ նախընտրական կամ այլ կարեւոր հարցերով շտաբի պետ է նշանակվել: Բայց այս դեպքում այլ կարծիք կա, թե այսպես Սերժ Սարգսյանը «պատանդ կվերցնի» Հովիկ Աբրահամյանին, ով շարունակում է կապեր պահպանել նախորդ նախագահի՝ Ռոբերտ Քոչարյանի հետ: Իսկ, ինչպես հայտնի է, ՀՀ 2-րդ նախագահը դեմ է նախագահական համակարգի փոփոխմանը՝ փոխարինմանը խորհրդարանական համակարգով, քանզի դա գրեթե չեզոքացնում է նրա հնարավորությունները երկրի ղեկավարմանը վերադառնալու հարցում: Նախագահական համակարգում դա թերեւս հնարավոր էր, իսկ այս դեպքում Ռոբերտ Քոչարյանը չունի որեւէ քաղաքական հենարան՝ խորհրդարանում մեծամասնություն ունենալու: ԲՀԿ-ն, որ ՀՀ 2-րդ նախագահի նախագիծն էր, մի հսկա փուչիկ էր ոմանց համար «թագավոր» Գագիկ Ծառուկյանի հնարավորությունների հաշվին փչված, որն ընդամենը մի ծակոցից պայթեց՝ ոչնչացնելով «ժողովրդական քաղաքական գործչին» ու իր կուսակցությանը:

Հովիկ Աբրահամյանը, որպես հաղթանակ ապահովող շտաբի պետ, «երկկողմանի պատանդ» է, քանի որ նաեւ պետք է վերահսկի Գագիկ Ծառուկյանի՝ հանրաքվեի ուղղությամբ արվող շարժերը, ում քայլերի պատասխանատուն ու երաշխավորն ինքն է եղել դեռ նախկինում, նաեւ այն ժամանակ, երբ ՀՀԿ-ն փորձեց «մեծն Գագիկ Ծառուկյանից» նորից «դոդի Գագո» սարքել…   Continue reading

Միայն ազգայի՛ն Հայաստանը իրապես կպաշտպանի այլազգիներին – Հայահոգի Սահմանադրությամբ հանրա-պետությունը պիտի դառնա ազգա-պետություն…ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը հայ մարդ եւ առհասարակ մարդ մնալու մասին…

Կան քաղաքական ուժեր, որոնք կողմնակից են ոչ թե սահմանադրական փոփոխությունների, այլեւ՝ համակարգային փոփոխության ջատագով են: Արտախորհրդարանական ուժերից Հայ Արիական Միաբանությունը եւս համակարգային փոփոխության կողմնակից է, եւ դա իրականացնելու համար Սահմանադրության ամբողջական փոփոխման հայտ է ներկայացրել՝ ՀԱՄ-ի նախագիծը սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին անձամբ ներկայացնելով: Զրույցս ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ է:

– Այնքան ակտիվ եք աշխատել, որ ամբողջական Սահմանադրության նախագծո՞վ եք հանդես եկել:

– Լավ է, որ Դուք ակտիվ բառն օգտագործեցիք մեր հարցում: Թե չէ, ոմանց թվում է, եթե ամեն օր աղմուկ չես սարքում, ինչ-որ բան չես անում, որ քո մասին խոսեն՝ կարեւոր չէ լավ կամ վատ, կամ եթե բողոքավոր կա՝ նրանից առաջ չես ընկնում, ուրեմն ակտիվ չես: Տարիներ առաջ մեր աղմուկների ժամանակ անգամ մենք ձեւական խաղիկներ չունեինք, հստակ գիտեինք մեր անելիքը եւ ասելիքն էլ փոփոխական չէր երբեք: Պարզապես հիմա մենք, այսպես ասած, անաղմուկ գործնականին ավելի մեծ տեղ ենք տալիս: Եթե գործի մեջ հաջողում ես՝ պարտադիր չէ դա «համահայկական հաջողություն» դարձնել: Ակտիվ չերեւալը դեռ գործ չանել չի նշանակում: Ավելի բացահայտ գործելու ժամը եւս կգա, հիմա նախապատրաստական փուլեր են ընթանում հատկապես հայ ազգայնականության որոշակի հատվածի համախմբման, առավելապես հեթանոսական հավատի հետեւորդների, թե Հայաստանի, թե Սփյուռքի, նաեւ համաարիականության համախմբման ուղղությամբ ենք նոր քայլեր իրականացնում՝ հայ եւ այլազգի արիականների հետ, նաեւ նոր քրմական դաս է ձեւավորվում, ովքեր կառաջնորդվեն տիեզերահաս հավատով ու գիտելիքներով, ՀԱՄ կառույցներն են փոփոխություններ կրում՝ մերթընդմերթ ինքնամաքրման հարցեր են առաջանում եւն: Հատուկ նշեմ, որ ՀԱՄ Արցախյան պատերազմի մասնակից ազատամարտիկների հետ եւս որոշակի նախապատրաստական փուլ ենք անցնում… Մի խոսքով մենք էլ մեր ձեւով ենք ակտիվ: Իսկ քաղաքացիական շարժումներին, արդեն մեկ անգամ չէ որ նշել եմ, մեր երիտասարդական թեւի անդամներով ենք աջակցում՝ առանց կուսակցական պատկանելության խաղարկման կամ այլեւայլ նպատակների: Ու նաեւ Սահմանադրության բոլորովին նոր նախագիծ ենք առաջարկել:

http://www.hayary.org/wph/?p=4941Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը 20 տարեկան է… Հայ արիները հանդիպել են Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի հետ… Հայաստանի Ազգային Սահմանադրության Հայ Արիական Միաբանության նախագիծը…   Continue reading

Տղամարդը եւ կինը հավասար չեն՝ բնությամբ ու բնույթով – Ըստ հայ արիների տեսակետների, բնության օրենքներով տղամարդն ու կինը բոլորովին այլ բնույթ ունեն, այլ կենսական գործառույթներով են օժտված…

Սահմանադրության հնարավոր փոփոխման շեմին նոր հարձակման են անցել արեւմուտքի բազմասեռներն ու բազմասերները: ԼԳԲՏ հակաբնական կազմակերպությունը հարցումներով լցրել է ՀՀ պետական կառույցների առօրյան: Այսպես նրանք փորձում են թղթեր հավաքել, որ հետո այդ թղթերի վրա գործեր մոգոնելով եվրակառույցներին զեկուցեն, թե Հայաստանում իրենց նմանները ճնշումների են ենթարկվում եւ Հայաստանում առկա է այլամերժություն եւ խտրականություն: Սա բազմիցս փորձված թղթախաղ է, բայց իրապես թուղթ հավաքելու իմաստով…

«ՀՀ օրենսդրության մեջ առկա են անհրաժեշտ նախադրյալներ՝ խտրականության որեւէ դրսեւորում բացառելու համար»,- այսպես են պատասխանել ՀՀ նախագահի աշխատակազմի նամակում՝ ի պատասխան «ՓԻՆՔ Արմենիա» ՀԿ-ի կոչին, որով կազմակերպությունը պետական բարձրաստիճան այրերին հորդորում է կատարել իրենց պարտավորությունները՝ պաշտպանելու Հայաստանում ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) անձանց իրավունքները: «Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» ՀԿ-ի տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ մայիսի 17-ին hոմոֆոբիայի եւ տրանֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա առիթով «ՓԻՆՔ Արմենիա»-ն ՀՀ նախագահին, մի քանի նախարարություններին ու պատգամավորներին ուղարկված նամակով հորդորել էր սեռական կողմնորոշման եւ գենդերային ինքնության հիմքով խտրականության բացառման դեմ օրենսդրական կարգավորումներ ապահովել եւ մշտադիտարկել նրանց նկատմամբ խտրականության դեպքերը:

Հետաքրքիր է, որ այսօրինակ «իրավապաշտպան» կազմակերպությունները կամ խմբերը հատուկ ակտիվանում են ընտրությունների, հանրաքվեների կամ օրեսդրական փոփոխությունների նախաշեմին՝ փորձելով տեղում՝ մեր դեպքում Հայաստանում, իրականացնել միջազգային պատվիրատուների պահանջները, որոնք «պաշտպանվում են» ոչ միայն այս կամ այն եվրակառույցի արձագանքներով, այլեւ՝ «օրինական կաշառքով»՝ դրամաշնորհներով:

Երկրի նախագահի աշխատակազմից այս դիմումնատուներին հիշեցրել են, որ «եթե առկա է հավելյալ օրենսդրական կարգավորումների անհրաժեշտություն, ապա հարկ է նշել, որ ՀՀ նախագահը օրենսդրական նախաձեռնության իրավունքով օժտված չէ»: Նախագահականից այնքան դիվանագիտական ու իրավական պատասխան են տվել, որ ԼԳԲՏ-ները դժվար կարողանան այդ նամակից բողոքի թուղթ սարքել… Սակայն, «ՓԻՆՔ Արմենիա»-ն չի նահանջել, հետեւում ունենալով մի մեծ չափաբաժին եվրաարժեքներ: Կազմակերպությունն իր նամակում Սերժ Սարգսյանին նաեւ հորդորել է պետական նշանակության մեդալով չպարգեւատրել այն անձանց ու կազմակերպություններին, որոնք ԼԳԲՏ անձանց եւ նրանց իրավապաշտպանների դեմ ատելության կոչեր են տարածում:   Continue reading

Խոստացան, բայց չվերացրին ստվերն ու ստվերոտներին – Բնակչության միայն 21%-ն է հավատում, որ կառավարությունը հակակոռուպցիոն լուրջ ջանքեր է գործադրում… «Հայաստանի սեւ ցուցակ»-ը՝ խաղաքա՞րտ…

Խոստացան, բայց չվերացրին ստվերն ու ստվերոտներին…

«Թրանսփարենսի ինթերնեյշնըլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանի հաղորդմամբ՝ Հայաստանի բնակչության միայն 21%-ն է հավատում, որ կառավարությունը պայքարում է կոռուպցիայի դեմ: Ըստ նրա, ԵՄ Արեւելյան գործընկերության 5 երկրներում՝ Հայաստան, Վրաստան Ադրբեջան, Ուկրաինա, Մոլդովա, որոնք ունեն կիսանախագահական ու նախագահական կառավարում, կոռուպցիոն տեսանկյունից խնդիրները ընդհանուր են՝ գործադիր իշխանության նկատմամբ զսպումների եւ հակակշիռների մեխանիզմների անբավարար, սահմանափակ լինելը, քաղաքականացված եւ անարդյունավետ դատական համակարգ ու սահմանափակումներ քաղաքացիական հասարակության նկատմամբ:

Նշվել է, որ քաղաքացիական հասարակության սահմանափակումների մասով հիմնական շեշտը դրված է Ադրբեջանի վրա եւ որոշ չափով՝ Հայաստանի: Մյուս երկրների դեպքում նշվում էր, որ իրավիճակը ավելի բարվոք է, ինչը գալիս է դրսի ֆինանսավորումից, ներսից ֆինանսավորման աղբյուրներ չկան: Այս ուսումնասիրությունն արվել է մասնագիտական տերմինաբանությամբ՝ օրինավորության ազգային համակարգի վերաբերյալ: Հայաստանի մասով սա արվել է 3 անգամ՝ 2000-ականների սկզբներին, 2008թ.՝ 2-րդ անգամ՝ մշակված նոր մեթոդաբանությամբ եւ 2-դն էլ ներառում է 2014թ. հունիսի 30–ի դրությամբ: Ներկայացնելով 2014թ. կոռուպցիայի մասով Հայաստանի ցուցանիշները՝ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի վարչության

անդամ Մարատ Ատովմյանը տեղեկացրել է, որ կոռուպցիայի ընկալման համաթվով 174 երկրների շարքում Հայաստանը զբաղեցրել է 94–րդ տեղը: «Որպես հիմնախնդիր նշվում է օլիգարխների ու ստվերային տնտեսության առկայությունը, որը բարձր տոկոս է կազմում մեր երկրում, ինչպես նաեւ հովանավորչությունը, հովանավորչության հետ կապված խնդիրները»,- հայտարարել է իրավաբանը:

Նրա ներկայացմամբ, բնակչության 82%-ը նշել է, որ հանրային հատվածում կոռուպցիան «շատ լուրջ» հիմնախնդիր է Հայաստանի համար եւ ընդամենը 21%-ն է հավատում, որ կառավարությունը հակակոռուպցիոն լուրջ ջանքեր է գործադրում:   Continue reading

Սպասվում են նաեւ հարկային օրենսդրության բարեփոխումներ եւ կա ստուգումների կասեցման հնարավորություն… ՍԴ-ն «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ դրույթներ ճանաչեց Սահմանադրությանը հակասող եւ անվավեր…

Սպասվում են նաեւ հարկային օրենսդրության բարեփոխումներ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցավ հարկային օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ խորհրդակցություն, որին մասնակցեցին պատասխանատու գերատեսչությունների ղեկավարները: Արծարծվել են, մասնավորապես, ՀՀ երկարաժամկետ ու կայուն տնտեսական աճի ապահովման, արտահանման խթանման, բիզնես միջավայրի բարելավման, մրցունակության բարձրացման եւ ներդրումների ներգրավման հեռանկարներին ու հնարավորություններին վերաբերող հարցեր: Քննարկվել են ըստ ուղղությունների առաջարկվող փոփոխությունները եւ ներկայացվել են մի շարք առաջարկություններ:

Կառավարության ղեկավարը, ամփոփելով քննարկումը, կարեւորել է հարկային օրենսդրության բարեփոխումները տնտեսության երկարաժամկետ ու կայուն զարգացման տեսանկյունից եւ հանձնարարել շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին՝ շարունակել աշխատանքներն այդ ուղղությամբ:

Շուտով պարզ կլինի, թե հարկային բարեփոխումներն ինչ տրամաբանությամբ են ընթանալու եւ արդյո՞ք բարեփոխումներ են լինելու…

Վարչապետը հանձնարարեց քննարկել ստուգումների կասեցման հնարավորությունը

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության հուլիսի 23-ի նիստում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին հանձնարարեց մինչեւ 2015թ. ավարտը տեսչություններ ունեցող պետական մարմինների ղեկավարների հետ քննարկել ստուգումների կասեցման հնարավորությունը: Վարչապետը նշեց նաեւ, որ դրա վերաբերյալ կառավարության հաջորդ նիստին ներկայացնեն առաջարկություններ:

Հովիկ Աբրահամյանի խոսքերով՝ հանձնարարության նպատակն է ստեղծված տնտեսական իրավիճակում անհարկի չմիջամտել տնտեսվարողների գործունեության բնականոն ընթացքին. «Ես կարծում եմ, որ մենք պարտավոր ենք ականջալուր լինել տնտեսվարող սուբյեկտների դժգոհություններին: Այս իրավիճակում մենք ամեն ինչ պետք է անենք՝ բացառելու անհարկի միջամտությունները եւ նվազագույնի հասցնել բոլոր կարգի ստուգումները»:

Անի Մարության

ՍԴ-ն «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ դրույթներ ճանաչեց Սահմանադրությանը հակասող եւ անվավեր  
Continue reading

«Մետաքսի ճանապարհ».- Հայաստանի առանցքային դերն անվիճելի է – Արեւելքի ու Արեւմուտքի խաչմերուկ Արտաշատը – Կիլիկյան Հայաստանը՝ Մետաքսի ճանապարհի  ծովային դարպասը – Պատմական հարթակում պարտվեց, անցավ նորին…

«Մետաքսի ճանապարհի» վերականգնումն անհրաժեշտություն է: Այն ցանկանում են թե՛ արեւելյան եւ թե՛ արեւմտյան երկրները: Եվ թեեւ այս անհրաժեշտության մասին վաղուց են խոսում, բայց այն դանդաղ տեմպերով է առաջ գնում:

Ինչու՞, չէ՞ որ այս ճանապարհը միանշանակ դրական ազդեցություն ունի երկու աշխարհամասերի տնտեսությունների համար էլ, մանավանդ այսօր, երբ ընդհանրապես աշխարհի տնտեսական զարգացումները արդեն տարիներ շարունակ վայրիվերումների են ենթարկվում՝ պայմանավորված բազմաթիվ գործոններով:

«Մետաքսի ճանապարհի» վերականգնման դանդաղ ընթացքը մի բան է վկայում. այս ուղին բացառապես տնտեսական կամ զուտ առեւտրային շահ չէ, որ հետապնդում է:

Բանն այն է, որ տարիներ շարունակ ճանապարհի վերականգնման կարեւորության մասին շատ երկրներ են խոսում, անգամ՝ ներկայիս Թուրքիան, եւ ծրագրի գործարկման շատ քարտեզներ են բեմահարթակ նետվում՝ անգամ ներկայիս Թուրքիայի կողմից: Եվ, բնականաբար, վերջինս ամեն ջանք գործադրում է՝ ապացուցելու համար, որ «Մետաքսի ճանապարհը» երբեք Հայաստանով չի անցել եւ չի անցնելու, որովհետեւ «պատմական ճանապարհը պիտի վերականգնվի պատմականորեն»: Թուրքիայի տարիների ջանքերն ապարդյուն անցան, որովհետեւ նավթագազային շահերը միշտ չէ, որ ամեն ինչից վեր են լինում եւ… արդեն ամենաբարձր մակարդակներում խոսվում է այդ պատմական ճանապարհի ու Հայաստանի անջնջելի կապի ու հնարավոր հեռանկարների մասին: Այս անգամ թյուրքական տարրին չի հաջողվում տնտեսական խոշոր ծրագրից մեկուսացնել Հայաստանին:

Ինչ է իրենից ներկայացնելու այսօրվա «Մետաքսի ճանապարհը»՝ հաշվի առնելով արդի ենթակառուցվածնքներն ու արագընթաց ուղիները, որն է դրա այսօրվա քարտեզը, ինչ դեր է հատկացվելու Հայաստանին, ինչ կարող է այն մեզ տալ ու մեր միջոցով տալ: Այս ու այլ հարցերին պատասխանելու համար նախ հասկանանք, թե ինչ ասել է ընդհանրապես «Մետաքսի ճանապարհ» եւ դրա ինչ տարբերակներ են այսօր շրջանառվում:

Արեւելքի ու Արեւմուտքի խաչմերուկ Արտաշատը

Հ. Մարտիրոսյանը «Հայաստանը՝ Մետաքսի ճանապարհի խաչուղիներում» գրում է, որ Հայկական լեռնաշխարհը մի կամուրջ էր Արեւմտյան Ասիայի ու Եվրոպա      աշխարհամասի միջեւ: Հայկական լեռնաշխարհում էին խաչաձեւվում միջազգային առեւտրական այն ուղիները, որոնք Հայաստանը կապում Էին Սեւ եւ Միջերկրական ծովերի ավազանների նավահանգիստների հետ, դրանց վրայով առեւտրական գործարքներ կատարում Իրանում, Միջագետքում, Եգիպտոսում, Հնդկաստանում եւ Չինաստանում: Պլուտարքոսը վկայում Է, որ Հայաստանի անդրանիկ մայրաքաղաքը՝ Արտաշատը, ունեցել Է առեւտրատնտեսական կապերի լայն շառավիղ եւ կարեւոր նշանակություն մ.թ.ա. I դարում: Հռոմա-պարթեւական միջնորդ առեւտրական հարաբերություններում Հայաստանի կատարած վճռորոշ դերի մասին են վկայում Ստրաբոնը եւ հին դարերի ուրիշ պատմիչներ:   Continue reading

Կկարողանա՞նք փրկել մեր տնտեսության սիրտը – Նոր միջուկային էներգաբլոկի շահագործման հանձնումը նախատեսված է մինչեւ 2027 թվականը… Հերունու առաջարկած արեւային մեծ կայանը իրականություն չի դառնա այս ծրագրով…

«Հայաստանի էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչեւ 2036թ.) զարգացման ուղիները» ծրագիրը պատրաստ է: Անկեղծ ասած, այս փաստաթղթից մեծ սպասելիքներ ունեի՝ մտածում էի, կնախանշվեն հստակ քայլեր, որոնք կփրկեն տնտեսության սիրտը՝ էներգետիկ համակարգը: Բայց այդ ծրագիրը, ըստ էության, ոչ մի նոր բան չի ասում, այն չի տարբերվում «ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի դրույթների իրականացումն ապահովող 2014-2020թթ. միջոցառումների ծրագրից: Լավ կամ վատ ծրագիր լինելու խնդիր չէ, պարզապես եթե նորություն չկա, ուրեմն՝ ձեռնարկվելիք քայլերն էլ նոր չեն լինի: Համենայնդեպս, առաջին հայացքից ծրագիրն այդ տպավորությունն է թողնում:

Թեեւ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը լավատես է: Նա տեղեկացրել է, որ արդեն իսկ մշակված է էլեկտրաէներգետիկական համակարգի էլէներգիայի արտադրության, ներկրման, արտահանման եւ բաշխողի էլեկտրական ցանցեր առաքման կանխատեսվող հաշվեկշռի կազմման կարգը, որը դրվել է 2015թ. օգոստոսի 1-ից հաստատված էլեկտրաէներգիայի սակագների հիմքում, ինչը բացառելու է «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ում ֆինանսական վնասների ձեւավորումը։ Ե. Զախարյանի խոսքերով՝ կառավարման համակարգում ներդրվել է վերահսկողության այնպիսի մեխանիզմ, որն անմիջապես կարձագանքի չնչին շեղումների ժամանակ։ Մշակվել են նաեւ էլեկտրաէներգետիկ համակարգի բարելավմանը, ներդրումների արդյունավետությանը, սպառողներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, էլէներգիայի հաշվառման համակարգի արդիականացմանը եւ կորուստների նվազեցմանն ուղղված առաջարկներ, որոնց իրականացումը առաջիկա 1-2 տարիների ընթացքում, նախնական գնահատմամբ, բաշխիչ ցանցերում փաստացի կորուստների նվազմանը կհանգեցնի՝ 1,5-2%-ով։   Continue reading

Սատանա՞ է, Չարի աստվա՞ծ, թե՞ Ավերիչն ամենայնի (5-րդ մաս) – Ոգի-Հոգի-Գեն – Մարդ արարած եւ Աստված… Աթեիստ գիտնականներն ապացուցել են,  որ Աստված գոյություն ունի…- Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…

Սկիզբը՝ թիվ 23-26-ում

http://www.hayary.org/wph/?p=4960Սատանա՞ է, Չարի աստվա՞ծ, թե՞ Ավերիչն ամենայնի (4-րդ մաս) – Դժոխք եւ Դրախտ – Տիեզերաաշխարհներ, որտեղ հայտնվում են մարդկանց հոգիները – Տիեզերաաշխարհներ, որտեղ շարունակում են ապրել մարդկանց հոգիները…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

http://www.hayary.org/wph/?p=4944 – Սատանա՞ է, Չարի աստվա՞ծ, թե՞ Ավերիչն ամենայնի (3-րդ մաս)… Այսօրվա հավատը կամ անհավատությունը… Սատանայի իշխանության վերջը մոտ է… Սատանայի իշխանության վերջը մոտ է… – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…

http://www.hayary.org/wph/?p=4929Սատանա՞ է, Չարի աստվա՞ծ, թե՞ Ավերիչն ամենայնի (2-րդ մաս)- Սատանա. առասպե՞լ, թե՞ իրականություն… Սատանան սատանայի զավակից տարբեր է… ,Հանդերձյալ աշխարհե… Միջնադարյան սնապաշտությունը…- Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…

http://www.hayary.org/wph/?p=4913Սատանա՞ է, Չարի աստվա՞ծ, թե՞ Ավերիչն ամենայնի – ՄեկԱրարչական սկզբունքներից են սնվում ու գոյատեւում Բարին ու Չարը (1-ին մաս)… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…

Աստվածային Համակարգերում եւս կան Տիեզերաաշխարհներ, Հայկական Աստվածային Համակարգը նույնպես ունի իր բնատարածքը, որի մանրակերտը Հայկական բնաշխարհն է Երկրում: Դա էլ այն Հոգեւոր Հայրենիքն է, որ պիտի հոգում ունենա յուրաքանչյուր հայ, բացի Հայրենիք-Բնօրրանից:

Մարդու կյանքը ինչպես արարման, այնպես էլ քայքայման դանդաղ գործընթաց է ծննդի ու մահվան միջեւ: Ինչ որ այդ պահին անում ես, հնարավոր է՝ քո վերջին արարքն է:

Կյանքը գործունեության ասպարեզ է, որ տրված է սահմանափակ ժամանակով: Պետք է ընտրել ինչ-որ բան եւ այն անվանել սկիզբ, այնուհետեւ գիտակցել հետագա յուրաքանչյուր գործողությունը: Սա անչափ կարեւոր է, որի գիտակցումը երկրում արդեն մարդուն մոտեցնում է Աստծուն (Աստվածներին): Անցյալը, ներկան եւ ապագան մի ամբողջություն է, Ոգու դրսեւորման ու կատարելագործման հարատեւ ընթացք եւ այն հասկանալու ու զգալու պարտականություն ունի մարդը:

Աստվածային Տիեզերաաշխարհներում կան նաեւ Ազգային Տիեզերաաշխարհներ, որտեղ հանգրվանում են այն հոգիները, ովքեր ապրել, գործել ու զոհվել կամ մեռել են ոչ միայն անձնական, այլեւ համազգային բարրօրության եւ հայոց հավատի համար: Այստեղ կարող են հանդիպել տասնյակ հազարամյակների ու երեկվա մեռյալների հոգիները, եթե իհարկե նրանք ապրել ու գործել են նույն նպատակների համար:   Continue reading

Կինոփառատոն՝ ծիրանի գույնի ու մոգական թվի աշխարհում… Աստվածների հանգրվանը՝ անփոփոխ – Գետն ունի միլիոն երգ… «Ոսկե Ծիրան»-ի մրցանակակիրները…

Կինոփառատոն՝ ծիրանի գույնի ու մոգական թվի աշխարհում

Ավարտվեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոափառատոնը: Մրցանակներ, նվերներ, դիպլոմներ. սա բոլոր կինոփառատոներին է բնորոշ: Բայց փառատոններն ունեն իրենց բնորոշիչը, կենսոլորտը, որով տարբերվում են մյուսներից: Մերն ուներ նաեւ իրեն բնորոշ գույնն ու թիվը՝ ծիրանագույնն ու 7-ը, որով էլ տարբերվում է աշխարհում գոյություն ունեցող 900 նմանատիպ փառատոններից:

Ծիրանի գույնը, որ հուշում է կինոփառատոնի պատկանելությունը եւ յոթը, որ գալիս է պատմելու, թե ճիշտ այդքան օրերի ընթացքում է արեւահամ պտուղը  հասնում:

Յոթ օր Երեւանն ընկղմվեց համաշխարհային փառքի հասած կինոների գիրկը: Այսքան օր էլ մեր երկրի մայրաքաղաք ժամանած հյուրերը վայելեցին հայոց աշխարհի այս՝ Հայաստանի Հանրապետություն անվանմամբ մասնիկը: Ի դեպ, սա էլ է արվեստ, եթե ճիշտ է կազմակերպվում: Մի խոսքով, քաղաքում իրարանցում, ֆիլմերի հերթափոխ, օրերն արագ են հեռանում, նույնիսկ չես նկատում, թե ինչպես է այն ավարտին հասնում:

Հանդիսատեսը ֆիլմերի արանքում քննարկումներ է սկսում է, կամ քննարկումը վերածում քաղաքական վեճի: Հաճախ չես հասկանում, թե, ասենք, այս կամ այն ֆիլմի որ հատվածը նրանց բերեց քաղաքական դաշտ: Ավելի խորը քննարկում են մանագիտական աչքերը, ովքեր գիտեն կինոյի լեզուն:

Հայկական ֆիլմերի թեման շատ էր եւ բազմաժանր: Ուշագրավ էին նաեւ նրանց մասին վեճերը: Օրինակ, քննարկվում էր, որ մենք մեր վերքերը շատ ենք սիրում, փայփայում ենք ու լավ պահում եւ ամեն առիթվ ցույց տալիս բոլորին: Մինչդեռ ոչ ոք չի փորձում վերքերը բուժողների մասին ֆիլմ նկարել: Օրինակ՝ ֆիլմ նկարել Աղբյուր Սերոբի, Գարեգին Նժդեհի (առաջնեկը կա, թող ծնվեն երկրորդը, երրորդը…),  Անդրանիկի մասին: Բանը հասավ նրան, որ նույնիսկ հարցնում էին, թե ինչու չի կիրառվում խորհրդային մոդելը. ասել կուզի՝  Լենինի դերակատարը ուրիշ դեր չպիտի խաղար, որպեսզի հանդիսատեսի մոտ չփլուզվեր կերպարը: Այն է՝ մեր օրերում սերիալում մականունավոր լորդի կերպարը խաղացողը Նժդեհ չպիտի կերտեր: Մյուսները ծիծաղելի էին համարում այս տեսակետը, եւ կրքերը բորբոքվում էին: Խորհրդային մոդելը գուցե արդարացված էր այդ տարիներին, երբ մեր ծնողների սերունդը կարծում էր, թե ուսուցիչները զուգարան չեն գնում: Ներկայումս շատ բան է փոխված ու շատ բան արդեն անհեթեթ է հնչում: Դերասանը տարբեր դերեր կերտելու համար է:   Continue reading