Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
Ա1պլյուս- Փաշինյանը Սառնաղբյուր բնակավայրում էր (տեսանյութ)
- Փաշինյանը Մարալիկում․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
- Եպիսկոպոսական ձեռնադրություն եւ օծում Ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ (տեսանյութ)
- Որոշ կազմակերպչական և ժամանակային հարցեր հնարավոր չեն դարձնում հուլիսին SOAD-ի համերգի կազմակերպումը. ԿԳՄՍ նախարար
- Ախալքալաք–Կարս երկաթուղին Ադրբեջանի երկաթուղու նման այլեւս բաց է Հայաստանի համար. Փաշինյան
- Զելենսկին զգուշացնում է՝ Ռուսաստանը կարող է հարվածել «Օրեշնիկ» հրթիռով
- Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց (տեսանյութ)
- «Արարատ-Արմենիան» հռչակվեց Հայաստանի եռակի չեմպիոն
- Նիկոլ Փաշինյանը Ավանում (տեսանյութ)
- «Եկել է Մարկոս Գրիգորյանին գնահատելու ժամանակաշրջանը»
Daily Archives: November 19, 2016
,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 39-ի (429) հոդվածները
Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223 (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)
– http://www.hayary.org/wph/?p=5855 – 1. Ազգը բնակա՛ն ծագում ունի եւ բնակա՛ն օրենքների հետեւորդ է – Կազմաքանդվող երկիրը բանուգործ չունի՞… ԼԳԲՏ համայնքն է երկրից առաջնայի՞ն… Հայաստանից էլ էին գնացել ազգի ու պետության կազմաքանդման դասերը լավ սերտելու… 2. Անբարոն ապազգային է, ապազգայինից դավաճանությունն էլ՝ կես քայլ… 3. Ժողովուրդների կործանման ծրագիրը – «Մենք նրանցից կպատրաստենք լրտեսներ»…
– http://www.hayary.org/wph/?p=5866 – Հայոց հավատի ու գաղափարախոսության պետականացումը՝ այլեւս անհրաժեշտություն – Հայ արիականները բանակցում են երկրի աշխարհիկ եւ հոգեւոր իշխանությունների հետ (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…
– http://www.hayary.org/wph/?p=3028 – Համաշխարհային մութ ուժերի դեմ՝ Համահայկական գաղտնի կառավարություն. – Հայկական համաշխարհային գաղտնի կառավարության տեսլականը – Ընդդեմ խառնածինների ավերիչ աշխարհակարգի…
– Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվեն… Սա՛ պետք է լինի աշխարհի բոլոր անկյուններում գտնվող յուրաքանչյուր հայի առաջին խոսքը Արեւածագին՝ ԱրԷգԱկ–ին ողջունելուց հետո…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ – http://www.hayary.org/wph/?p=33) – Փա՛ռք Հային ու Հայքին, Հայ Հոգե-Ոգեղեն Տիեզերաաշխարհներին… Փա՛ռք Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին… www.hayary.org
Աշխարհակարգի ապագան եւ հայկական գործոնը – Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ) – Աշխարհի հերթական վերաբաժանումը կամ նոր աշխարհակարգի հաստատումը բոլոր դեպքերում խաչվում է ինչպես տարածքային, այնպես էլ գաղափարա-քաղաքական ու հոգեւոր-մշակութային առումներով…
Նկատել եմ, որ «Լուսանցք»-ն իր հատկապես նախորդ մի քանի թողարկումներում պարբերաբար եւ ըստ էության անդրադարձել է ներկայիս աշխարհակարգի հնարավոր ձեւափոխմանը, ինչպեսեւ դրան նպաստող կամ դեպի այդ փոփոխությունները տանող հաջորդական քայլերին, նախաձեռնված գործընթացներին: Աշխարհակարգի ակնառու փոփոխության ցնցումները Եվրամիության կազմաքանդմանն ուղղված հստակ քայլերն էին: Սկզբում այդ ամենը հերթական քաղաքական իրավիճակային երեւույթ էր դիտարկվում, սակայն հետագա գործողությունները թերեւս հավաստում են, որ Եվրամիության ժողովրդավարական ապագան խիստ հարցականի տակ է: Բայց փլուզման վտանգի տակ է ո՛չ միայն եվրոպական ժողովրդավարական արժեհամակարգը, այլեւ՝ եվրոպական քրիստոնեական կրոնի միանձնյա իշխող դիրքը, որտեղ առաջնությունը, չնայած քրիստոնեական բազմազանությանը, ցայսօր Վատիկանի ձեռքերում է:
Իսկ Եվրոպային սպառնացող անկախության՝ պետությունները մասնատման տանող թաքնված ներուժը, այնպիսի մի փոթորիկ կառաջացնի, որի կասեցումն այլեւս անհնարին կլինի: Եվ նման ծավալումները զարթոնքի ժանապարհին են: Անկախության համար մղվող շարժումներն ի վերջո վերածվում են ազգային-ազատագրական պայքարի, որն էլ առաջնորդող ուժի տեսնում է յուրաքանչյուր ազգի կամ պետության ընդգծված ազգային ուժերին՝ ազգայնականությանը:
«Լուսանցք»-ի թիվ 23 (286) 2013թ. թողարկման «Անկախական շարժումները շուտով կկազմաքանդեն այս սին աշխարհը» հոդվածում հնարավորինս ներկայացրել էի աշխարհում առկա անջատողական նպատակներ հետապնդող տարածքները, անկախության ձգտող ազգերին կամ ազգային միավորումներին: Այդ թվում՝ եվրոպական: Իսկ դրանք կարող են ոչ միայն ցնցել հին աշխարհամասը, այլեւ՝ համաշխարհային գործող կարգերը: Continue reading
Հայ Տեսակի Արարման տոնը – Տիեզերահաս արիադավան ծես… Հայ արիներն ու հեթանոս ազգայնականները կփառաբանեն Հայ Տեսակին, որ ի վերուստ արարվել է եւ՛ երկնային, եւ՛ երկրային – ՀԱՅ՝ Հավերժող Առաքելություն Յուրաբնույթ…
Ինչպես «Լուսանցք»-ին տեղեկացրին Հայ Արիական միաբանության լրատվական կենտրոնից, այս տարի հայ արիականներն ու համախմբված հեթանոս ազգայնականները Հայ Տեսակի Արարման տոնը կնշեն այսօր՝ նոյեմբերի 18-ի լուսաբացին: http://www.hayary.org/wph/?p=5915 – Հայ արիականներն ու համախմբված հեթանոս ազգայնականները նշեցին Հայ Տեսակի Արարման տոնը – ՀԱՅ՝ Հավերժող Առաքելություն Յուրաբնույթ…
«Տոնը կնշվի գերլուսնի երկնակամարում հայտնվելու 3-րդ օրը: Տոնի մասնակիցները կփառաբանեն Տիեզերքի Արարչին՝ ինչպես Հայ տեսակն արարելու եւ Երկիր մոլորակը մարդկության օրրանը դարձնելու, այնպես էլ՝ այդ օրրանը Արեւի ու Լուսնի բնատուր շնորհներով պատելու-պաշտպանելոջ եւ անփոխարինելի Կենաց Տուն դարձնելու համար:
Նոյեմբերի 14-ին Երկրի բնակիչները ականատես եղան վերջին 70 տարվա ամենամեծ ու պայծառ լուսինի հատնվելուն: Դա արտասովոր երեւույթ է, երբ գերլուսինը ամենապայծառն է լինում վերջին 70 տարվա ընթացքում: 1948թ. հետո Լուսինը Երկիր մոլորակից ամենակարճ հեռավորության վրա է հայտնվում եւ մոլորակի գիշերային լուսատուի ազդեցությունն ամենահզորն է այդ պահին… Հաջորդ անգամ նման պայծառությամբ Լուսինն ըստ հաշվարկների կհայտնվի միայն 2034թ.: Continue reading
Հյուսիս-Հարավ. ի՞նչ է կատարվում իրականում (4-րդ մաս) – 6 տարվա ընթացքում ճանապարհի 10%-ն էլ չի կառուցվել, եւ անորոշ է՝ ի վերջո երբ կավարտվի ռազմավարական նշանակություն ունեցող այս մայրուղու շինարարությունը (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)…
Սկիզբը՝ թիվ 36-38-ում
http://www.hayary.org/wph/?p=5906 – Հյուսիս-Հարավ. ի՞նչ է կատարվում իրականում (3-րդ մաս) – 2014թ. որոշ տեղեկություններ տարածվեցին, թե Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարական աշխատանքների համար նախատեսված մոտ 900 միլիոն դոլարից ավելի գումարի չարաշահումներ են եղել…
http://www.hayary.org/wph/?p=5891 – Հյուսիս-Հարավ. ի՞նչ է կատարվում իրականում (2-րդ մաս) – Երբ խոսքը երկրի անվտանգության խնդրին է վերաբերում, ապա մնացած ամեն ինչ հետին պլան է մղվում (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)…
http://www.hayary.org/wph/?p=5877 – Հյուսիս-Հարավ. ի՞նչ է կատարվում իրականում (1-ին մաս) – Այս պատկերն էր 6 տարի առաջ… Ահազանգ կա, որ ներգրավված գումարները վատնվել են, եւ ճանապարհն էլ չկա այն երկարությամբ, որ պիտի լիներ գոնե այս փուլում… Ինչպե՞ս է ռազմավարական նշանակության այդ ծրագրի իրագործումը վստահվել Գագիկ Բեգլարյանին…
http://www.hayary.org/wph/?p=5862 – «Հյուսիս-հարավ»-ի գլխին ամպե՞ր են կուտակվում – ամպեր կուտակվեցին դեռ այն ժամանակ, երբ տրանսպորտի նախարար նշանակվեց Գագիկ Բեգլարյանը… Փողերը տարել են. ինչու՞ վարչապետն ահազանգեց…
http://www.hayary.org/wph/?p=5695 – Հյուսիս–հարավ խնդիրը նոր տեսան – …Ահա սա է պատճառը, որ տրանսպորտի նախարարությունը քնած է… Փողերը տարել են. ինչու՞ վարչապետն ահազանգեց…
http://www.hayary.org/wph/?p=5876 – Ըստ նորանշանակ նախարարի՝ անհրաժեշտ է ուսումնասիրել մայրուղու շինարարության աշխատանքների արդյունվետությունը – «Հյուսիս-հարավ»-ի գլխին ամպե՞ր են կուտակվում… Այնուամենայնիվ, «Հյուսիս-հարավ»-ի կառուցումը չի դադարեցվի…
2014թ. հոկտեմբերի 7-ին Ասիական զարգացման բանկի ծրագրերի գլխավոր համակարգող Արեգ Բարսեղյանը հասարակայնության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել էր, թե բանկը Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցման համար 3 տրանշով արդեն տրամադրել է 330 մլն դոլար: Continue reading
Ադրբեջանը 12 նավթային գործարաններ է վաճառում…Հայաստանի մայրաքաղաքի բյուջեն տարեկան կավելանա 100 մլն. դրամով… 2011թ. նոյեմբերի 15-ին Տարոն Մարգարյանն ընտրվեց Երեւանի քաղաքապետ – մոտենում է 2017-ը…
Ադրբեջանը 12 նավթային գործարաններ է վաճառում
Ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը հաղորդում է, որ նախագահ Իլհամ Ալիեւը երկիրը խորը ճգնաժամից փրկելու հույսով շարունակում է համատարած երկրի պետական հաստատությունները մասնավորին վաճառելու գործընթացը:
Եվ, ի դեպ, այս անգամ վաճառքի են հանվել պետությանը պատկանող Ազնեֆտքիմյամաշ (ASC) ընկերության 12 նավ թային գործարաններ:
Նավթային ընկերությանը պատկանող գործարանների մասնավորեցումը կկատարվի աճուրդի ժամանակ, որը տեղի է կունենա բաց կարգով:
Սա նշանակում է, որ կարող են մասնակցել անհատներ, տեղական եւ արտասահմանյան ընկերություններ, տեղական եւ արտասահմանյան ներդրողներ:
Տեղեկացնենք, որ Ադրբեջանում 2016թ. օգոստոս-նոյեմբեր ամիսներին արդեն իրականացվել է պետական գույքի մասնավորեցման 3 աճուրդ:
Առաջին աճուրդի ժամանակ վաճառքի է հանվել 50, երկրորդի ժամանակ՝ 84, իսկ երրորդի ժամանակ՝ 77 պետական օբյեկտներ:
Ընդդիմադիրները քննադատում են նրա քայլը՝ դա համարելով երկիրը կործանման տանող հաստատուն ուղի:
Երեւանի բյուջեն տարեկան կավելանա 100 մլն դրամով
Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի սկզբին ճանապարհային երթեւեկության կանոնների նկատմամբ վերահսկողական համակարգերի եւ վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման ծրագրին առնչվող հարցերի հետ կապված խորհրդակցություն անցկացրեց: Continue reading
Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Թե ինչու Բեթղեհեմ Եփրաթա, ոչ թե Բեթղեհեմ Յուդայի (3-րդ մաս) – Աստվածաշունչ մատյանի նոր բացահայտումները… Հետեւաբար, դա չէր կարող լինել Բեթղեհեմ Յուդայի, այլ Բեթղեհեմ Եփրաթա, որ համապատասխանում է Բարձր Հայքի Դարանաղի գավառին, Արեւմտյան Եփրատի աջ եւ ձախ ափերին…
Սկիզբը՝ թիվ 37-38-ում
…(Հայ–Հայաստան, նույն Հ.Ա.Բ.-ում «հայել» բացատրվում է՝ ներքեւից վերեւ նայել, «նայել» վերեւից ներքեւ (նայել), «տեսանել» հավասար ուղղությամբ նայել: Աստ՝ աստղ; Ան՝ երկինք: Հետեւաբար, «Հայ» – նշանակում Է աստղերին հետեւող, նայող (ազգ): Հայաստան՝ նշանակում Է Աստղային հիմնակետի երկիր:)…
– – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – –
http://www.hayary.org/wph/?p=5903 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Բեթղեհեմի ճիշտ թարգմանությունն է՝ Դարանաղի (2-րդ մաս) – Աստվածաշունչ մատյանի նոր բացահայտումները…
http://www.hayary.org/wph/?p=5889 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հիսուսը խոսել է արամերեն. Աստվածաշունչ մատյանի նոր բացահայտումները (մաս 1-ին)… Արամերենը՝ Արամի ցեղախմբի լեզու… Նոյի տապանը փրկվեց Աստվածների երկրում…
«Է. Ջիլբերտը պատմության խոտոր քառուղիներով անցնելով, վերծանելով հնագույն բոլոր քաղաքակրթությունների (այդ թվում նաեւ՝ Եգիպտոսի) ավանդապատումները, «հասել է» Հայաստան, կանգ առել եւ եկել է այն եզրահանգման, որ մարդկության քաղաքակրթության բնօրրանը (բառացի մեջբերում)–«Արարատյան լեռնաշխարհն է»: Այս հետազոտողի տրամաբանության գլխավոր հիմքը՝ Օրիոն աստեղատունն է. «…մարդկության քաղաքակրթության կորուսյալ գլխավոր արտակարգ փաստը»:
Է. Ջիլբերտը մանրակրկիտ ուսումնասիրությունում եզրահանգում է, որ երեք մարգարե-աստղագետները (որոնք Ջիլբերտի համոզմամբ՝ Հայաստանից են) իրենց աստղագիտական գիտելիքների շնորհիվ Սիրիուս «գերաստղի» ծագման օրն են համարել նոր դարաշրջանի գալուստը, եւ որ Սիրիուս աստղը Մեսիայի ծննդյան ցուցիչ աստղն է եղել:
Ուշագրավ է Ջիլբերտի հետեւյալ փաստարկը, որ «մար» պարսկերեն նշանակում է՝ «շների տեր», եւ այդ անվանումը վերաբերում է Օրիոն համաստեղությանը, քանի որ «որսորդ» Օրիոնի հավատարիմ «շներ» աստեղատներն են՝ Մեծ Շուն եւ Փոքր Շուն համաստեղությունները: Ինչպիսի դիպուկ դիտարկում, չէ՞ որ անգլիացի հետազոտողը չէր տիրապետում հայկական դիցաբանության սկզբնաղբյուրներին: Իսկ Գեորգի Գյուրջիեւը՝ 20-րդ դարի մեծ մարգարեն, հաճախ զրույցներում, խորհրդավորելով խոսքը, երկիմաստ ժպտալով սիրում էր կրկնել.«Աշխարհի գաղտնիքների բանալին «շան» մեջ է»: Continue reading
Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ (13-րդ մաս) – Փնտրվող «ծպտյալները» (անհրաժեշտ քնարաէպիկական նախաշեղումով) – 4… Այսպես՝ ունենում ենք 3 թագավոր-օլիմպիոնիկեոսներ…
Սկիզբը՝ թիվ 26-32, 34-38-ում
Հայոց արքայից արքա Տիգրան Ա Մեծ Հայկազունին մ.թ.ա. 520-ական թթ. հաղթական ռազմարշավով անցել է Սիրիայից, Պաղեստինից, Լիբիայից մինչեւ Ջիբրալթար («Հերկուլեսյան սյուներ»)՝ մտնելով Բալկաններ, Իտալիա, Ֆրանսիա, Իսպանիա (ըստ նույն Սուրեն Մ. Այվազյանի՝ Պաղեստինից մինչեւ 300 հազար հուդայական հրեաների վերաբնակեցնելով Վասպուրական նահանգում, Վանա լճի պարակայքում, Իսպանիայից մինչեւ 50 հազար իբերների էլ՝ Վրաստանի Գուր/իա/ մարզի տարածքում) եւ հընթացս ամենուր տեղաբաշխելով կայազորներ՝ իր ենթահրամանատար իշխանների, որպես տեղական թագավորների, գլխավորությամբ: Վերջիններիցս մեկի գահանիստը Հունաստանի Բեոտիա կենտրոնն էր: Մյուս թագավորը կենում էր Մակեդոնիայում, եւ յուր շառավիղն էլ դարձավ Ալեքսանդր (Իսկանդար) Մակեդոնացու հայր Փիլիպոս (Ֆիլիպ) 2-րդը (մ.թ.ա.-ն չենք բազմանշի. 382, Պելլա-336, Պելլա). շարադրյալի լույսով որոշակի հավաստում է ստանում անտիկ օլիմպիադաների եռաչեմպիոն (ընդ որում՝ հայտնի պատմախորքերից հայկական ծագում ունեցող մրցաձեւերի գծով. ձիարշավ /356/, քառաձի կառարշավ /352/, երկձի կառարշավ /348/), Մակեդոնիայի թագավոր Փիլիպոս 2-րդի նաեւ բուն անձնական հայածագման թեզը: Ըստ այսմ էլ ունենում ենք նույնիսկ 3 թագավոր-օլիմպիոնիկեոսներ՝ Տրդատ Մեծ Արշակունու /մ. թ. 281/ եւ Վարազդատ Արշակունու/ մ.թ. 385 կամ 393/ հետ: Իսկ Ալեքսանդր Մակեդոնացու Իսկանդար հայանունն ինքնին Ս. Մ. Այվազյանը մեկնում է իբրեւ «Իսկական անդրանիկ արիացի» արտահայտության վանկահապավում:
Այս առնչությամբ էլ խորհրդաբանորեն շաղկապվում են ներքուստ փոխհեռավոր թվացող 5 /արաբերեն «խամսա»/ արտերեւույթներ:
1) «Իսկանդարնամե» պոեմ-դյուցազներգությունը պարսկագիր մեծ բանաստեղծ Նիզամի Գյանջեւիի /Գանձակեցի, մոտ 1141-մոտ 1209. հայտնի է «Բրոնզի դարի Գանձակ-ղարաբաղյան հնագիտական մշակույթ» հասկացությունը. բուն Գանձակ քաղաքը ճարտարակերտել են արցախահայերը 5-րդ դարում՝ անվան հիմքում դնելով «գանձ» շքաբառը. իր՝ Նիզամու մայրը /Ռաիսան/ քրդազգի վարկածված Շադդադյանների բարձրատոհմից էր, որի առնվազն Անիի ճյուղի /1072-1199/ հիմնադիր Մանուչեհիր իբն Շավուր Բ-ն եւս մոր կողմից հայ էր՝ Աշոտ Դ թագավորի թոռը/, իր տեսակի մեջ անմրցելի գլուխգործոց (մոտ 1203, ինչը եւ բնօրրանակից հայ պատմիչ Կիրակոս Գանձակեցու ծննդյան մոտավոր տարեթիվն է ), որի գերհերոս, ավելի քան զորավոր եւ ավելի քան զորավար Ալեքսանդր Մակեդոնացու կերպարում հեղինակն ամեհի ազդուժով անհատականացրել է արդարադատ տիրակալի բարոյական իդեալը. ի փառս հեղինակի եւ ամենայն հայոց՝ շատոնց ունենք Նիզամի անձնանունն ու Նիզամյան ազգանունը, Continue reading
Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում.- Կամային հաղթանակ. Հայաստան-Չեռնոգորիա՝ 3։2… Ավանդական քայլերթ՝ Հայաստանի հավաքականի խաղից առաջ… Արթուր Պետրոսյանի եւ Բեռնար Շալանդի ջերմ հանդիպումը… Հենրիխ Մխիթարյանը 105-րդ երկրի պատվիրակն է Անգլիայում… Սամբիստները 5 մեդալ՝ աշխարհի առաջնությունից… «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի առաջնությունը Հայաստանում… Այլ մարզական լուրեր…
Կամային հաղթանակ. Հայաստան-Չեռնոգորիա՝ 3։2
Ֆուտբոլի աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալեց խմբի առաջատար Չեռնոգորիայի հավաքականին:
1-ին խաղակեսի մեկնարկային րոպեներից թիմերը փոխնիփոխ վտանգավոր պահեր էին ստեղծում, բայց Չեռնոգորիայի հավաքականի գրոհները հետզհետե դառնում էին ավելի վտանգավոր: Հանդիպման 36-րդ րոպեին հյուրերը խփեցին առաջին գնդակը, իսկ ընդամենը 2 րոպե անց կրկնապատկեցին այն: Թվում էր, թե կարող է կրկնվել Ռումինիայի ազգային հավաքականի հետ խայտառակ հանդիպումը, երբ մեր թիմը սեփական հարկի տակ պարտվեց 0:5 հաշվով: Բայց Արթուր Պետրոսյանը հանդերձարանում կարողացել էր ուշքի բերել տղաներին եւ մերոնք նախ հաշվի տարբերությունը կրճատեցին 50-րդ րոպեին՝ Արտակ Գրիգորյանը դարձավ գոլի հեղինակ, ապա 74-րդ րոպեին հաշվի հավասարակշռությունը վերականգնեց Վարազդատ Հարոյանը՝ 2:2: Իսկ մրցավարի ավելացրած ժամանակում Հայաստանի հավաքականի կազմում հաղթական գոլի հեղինակ դարձավ Գեւորգ Ղազարյանը:
Սա մեր հավաքականի առաջին հաղթանակն էր 2018թ. ընտրական փուլում: Հայաստանի հավաքականը արդարացիորեն 3 միավոր վաստակելով եւ հուսանք, որ հայկական ֆուտբոլի ձախողումների վերջը դրվեց:
Ավանդական քայլերթ՝ Հայաստանի հավաքականի խաղից առաջ
Հայաստան-Չեռնոգորիա հանդիպումից առաջ, Հայկական Առաջին Ճակատ ֆան շարժումը, չնայած Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ ունեցած տարաձայնությանը, ավանդույթի համաձայն խաղից առաջ քայլերթ կազմակերպեց դեպի Հանրապետական մարզադաշտ: Մարզասերներն այս անգամ չհուսախաբվեցին եւ վայելեցին մեր հավաքականի հաղթանակը: Continue reading
Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից – www.hayaryorg… Կարդացե՛ք հայ ազգայնական մամուլ` հայ արիների ինքնատիպ կայքում… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք հայ ազգայնականության եւ ազգային արժեքների պաշտպանության խոսափող «Լուսանցք» շաբաթաթերթ…
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10)52-38-75, (091)49-64-51, կամ գրել՝ redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:
Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:
Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org կայքի համակարգող
Կարդացե՛ք հայ ազգայնական մամուլ – www.hayary.org –ի «Մամուլ» բաժնում…
«Հայ–Արիներ» պարբերականը հրատարակվում է 2002թ. փետրվարի 2-ից: Հայ Արիական Միաբանության պաշտոնաթերթն է: Հրատարակվել է որպես ամսաթերթ, որոշ ժամանակ անց՝ որպես երկշաբաթաթերթ, հետո՝ կրկին ամսաթերթ:
2002-2009թթ. ընթացքում, շուրջ վեցուկեսամյա ընթացքում հրատարակվել է «Հայ-Արիներ»-ի շուրջ 100 թողարկում: Հայ ազգայնական քաղաքական, գաղափարախոսական, հավատամքային թերթ է (տպագրվում է հիմնականում՝ 24 կամ 48 էջով (վերջին ժամանակներս նաեւ՝ 56, 62, 64, 72 էջով), A-4 ձեւաչափով)), որ ներառում է ինչպես գաղափարաբանական (հիմնականում՝ հայ-արիական, ցեղակրոն բնույթի), այնպես էլ՝ պատմական-հայագիտական, ռազմա-քաղաքական, հոգեւոր-մշակութային, ազգագրական, տոմարագիտական, տիեզերագիտական-աստվածաբանական, լեզվապահպանական եւ այլ հոդվածներ… Continue reading


