Ջավախքի մասին կարող եք տեղեկություն ստանալ Bagin.info կայքից
Պատմականորեն Ջավախք-Սամցխե տարածաշրջանը կամ, ինչպես այն անվանում են վրացիները՝ Սամցխե-Ջավախեթին, տարբեր ժամանակներում ընդգրկված էր հայկական, վրացական, պարսկական և վերջացրած բյուզանդական, արաբական, օսմանյան և ռուսաստանյան պետությունների կազմում և եղել է դրանց միջև պատնեշ: 1921 թվականից, ինչպես և ողջ Վրաստանը, այս տարածաշրջանն ընդգրկվեց ԽՍՀՄ-ի կազմում:
1980-ականների վերջում և 1990-ականների սկզբում, երբ ողջ Միության տարածքում անձրևից հետո սնկերի պես սկսեցին ստեղծվել ազգային շարժումներ և ժողովրդական ճակատներ, այնժամ Ախալքալաքում 1989 թվականին տեղացի հայրենասերները, ազգայնականները և մտավորականները ստեղծեցին Ջավախքի ժողովրդական շարժումը: Չունենալով հստակ ծրագիր և կանոնակարգ, գաղափարախոսություն և ուղղվածություն` ոմանք պահանջում էին քաղաքական-մշակութային ինքնավարություն Վրաստանի կազմում, իսկ մյուսները` Վրաստանից անջատում: Իբր Զվիադականներից բնակչության ինքնապաշտպանության համար ստեղծելով ֆիդայինական ջոկատներ` նրանք իրականում զբաղվում էին թալանով և զենքի վաճառքով և նման պարագլուխներ-առաջնորդներից մեկն Ախալքալաքի շրջանի ոստիկանության ներկայիս պետ Սամվել Պետրոսյանն էր և իր բանդան: Գնելով զենք և զինամթերք պարզ չէ ումից` նա այն վաճառում էր Զվիադականներին, Մխիդրիոնականներին և վրացական գվարդիականներին, որոնք պատերազմում էին Հարավային Օսիայում և Աբխազիայում, իսկ ստացված գումարներով գնում էր տներ և անշարժ գույք Թբիլիսիում և Երևանում: Այնուհետև ընդհանուր լեզու գտնելով նրա հետ` Զվիադ Գամսախուրդիյան նրան նշանակեց Ախալքալաքի շրջանի պրեֆեկտ` փակելով նրա բերանը: Սակայն, Շևարդնաձեի իշխանության գալուց հետո նրան հանեցին այս պաշտոնից: 1996-97 թվականներին Սամվել Պետրոսյանը նորից սկսեց աղմկել, ինչից հետո նա միանգամից դարձավ Բոգդանովկա-Բորժոմի ճանապարհի պետը, և քաղաքական ակտիվությունը Ջավախքում լիովին դադարեց: 2001-2002 թվականներին Ախալքալաքում Դավիթ Ռստակյանը և նրա համախոհները ստեղծեցին «Վիրք» կուսակցությունը: 2003 թվականի նոյեմբերին՝ Վարդերի Հեղափոխության ժամանակ Սամվել Պետրոսյանը եղել է ֆաշիստ Սահակաշվիլու մոլի կողմնակիցը, քանի որ արդեն իսկ մի քանի տարի չէր աշխատում պետական համակարգում, այլ զբաղվում էր հայ-վրացական սահմանով երշիկեղենի և նրբերշիկների ապօրինի արտահանմամբ:
Շարունակել կարդալ →