Այսօրվա աշխարհի սեւ հումորը Իսրայելի հանցագործություններին ուղղված մարդու իրավունքների հավակնորդների աջակցությունն է ՄԱԿ-ում ԻԻՀ ներկայացուցիչ Մոհամմադ Խազաին Պաղեստինի ժողովրդի հետ համախմբման միջազգային օրվա թեմային նվիրված Գլխավոր Ասամբլեայի նիստի ժամանակ կրկին ընդգծել է Պաղեստինի ժողովրդի իրավատենչ պայքարի հետ ԻԻՀ ժողովրդի ու կառավարության համախմբումը:
Ըստ Խազաիի. «60 տարի է անցնում Պաղեստինի բռնազավթումից՝ այդ երկրամասի անմեղ ու անպաշտպան մարդկանց փախստական դառնալուց եւ նրանց տների ու բնակավայրերի ոչնչացումից, եւ շարունակ պաղեստինցիները ենթարկվում են սիոնիստների բռնություններին ու դաժան հարձակումներին: Շարունակվում են կանանց ու մանուկների սպանդն ու կոտորածը: Բազում պաղեստինցիներ են ծնվել արտաքին ուժերի բռնազավթման տարիներին. ապրել են բռնազավթման շրջանում եւ մահացել բռնազավթման շարունակության շրջանում: Եւ միաժամանակ ականատեսը եղել ցեղասպանությանը, հետապնդմանն ու հալածանքների, զանգվածային պատիժներին ու իրենց օրինական իրավունքներից, մասնավորապես իրենց մայր հողում ապրելու իրավունքից, զրկված լինելուն»:





Armenian
English
Russian