Հայկական խոհանոց – ներկայացնում է Ռուզաննա Նահապետյանը:
Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:
– Ջեմով կարկանդակներ
Բաղադրությունը – Կարագ -100 գ, դեղնուց – 3 հավկիթի, մեղր – 1 ճաշի գդալ, շաքարավազ – 100 գ, թթվասեր – 100 գ, սոդա – 0.5 թեյի գդալ, կիտրոնի հյութ – 2 ճաշի գդալ, ալյուր – 3 բաժակ, ջեմ:
Պատրաստման եղանակը – Պատրաստել ձեռքերին չկպչող խմոր: Բացել 10/20 սմ-ի, վրան ջեմ լցնել, գլանակի պես փաթաթել, կտրատել, հակառակ կողմով դնել: Ջեռոցում պահել 20 րոպե 2000-ի տակ:
* * *
Աշխարհի մարզական հեւքից –
Ռազմամարզականի եզրափակիչը՝ Երեւանում
Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում կայացավ «Նախազորակոչային եւ զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի» եզրափակիչ փուլը: Նոյեմբերի 3-5-ն անցկացված Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված ռազմամարզական խաղերին մասնակցել են Հայաստանի մարզերում եւ Երեւանում 1-ին տեղերը գրաված հանրակրթական դպրոցների թիմերը՝ թվով 99 աշակերտ: Ծրագրում ներառված էին նռնակի նետում, 8 կգ-անոց ուսապարկով փոխանցումավազք, ինքնաձիգի քանդում-հավաքում, կրոսավազք, հրաձգություն, ձգումներ պտտաձողից:
Հ.Գ. – Նախարարության կողմից պարգևատրվել են ռազմամարզական խաղերի հաղթողները – Նոյեմբերի 5-ին, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում ավարտվել են ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության նախազորակոչային եւ զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերը: Մրցումների փակման ու հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը ուղերձ է հղել մասնակիցներին, նշելով, որ ռազմամարզական խաղերը կատարել են իրենց դերը, նշանակում է՝ նախարարությունն էլ հասել է իր առջեւ դրված նպատակին: Ընդհանուր թվով 31.245 մասնակիցներից նոյեմբերի 3-5-ն անցկացված ռազմամարզական խաղերի եզրափակիչ փուլում ուժերն են չափել 99 դպրոցական: Ընդհանուր թիմային հաշվարկով հաղթել է Լոռու մարզի Վանաձորի №13 ավագ դպրոցի թիմը, 2-րդ տեղն է զբաղեցրել Երեւան քաղաքի Ա. Մանուկյանի անվան №93 միջնակարգ դպրոցի թիմը, իսկ 3-րդ տեղը՝ Շիրակի մարզի Փոքր Մանթաշի միջնակարգ դպրոցի թիմը: Հաղթողները պարգևատրվել են ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության հավաստագրերով, գավաթներով ու նվերներով: Հիշեցնենք, որ անցած տարի թիմային հաշվարկով հաղթել էր Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի միջնակարգ դպրոցի թիմը, 2-րդ տեղն էր զբաղեցրել Վայոց Ձորի մարզի Արենիի միջնակարգ դպրոցի թիմը, իսկ 3-րդ տեղը՝ Շիրակի մարզի Փոքր Մանթաշի միջնակարգ դպրոցի թիմը:
Բարձրագույն խմբի առաջնության 12-րդ փուլը
Երեւանի «Փյունիկ»-ը այս փուլում հաղթանակ տանելով՝ վաստակեց 23 միավոր եւ ընդհուպ մոտեցավ առաջատարին՝ մայրաքաղաքի մեկ այլ թիմի՝ «Ալաշկերտ»-ին (25 միավոր): 3-դ տեղում է Գյումրիի «Շիրակը»՝ 21 միավոր), որը միայն 1 միավորով է առաջ սյունիքցիներից՝ «Գանձասար-Կապանից»:
Հաջորդ՝ 13-րդ փուլը, տեղի կունենա նոյեմբերի 7- 8-ին: Կենտրոնական խաղը տեղի կունենա Գյումրիում, որտեղ «Շիրակ»-ը կընդունի Երեւանի «Արարատ»-ի, որը 18 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը:
«Փյունիկ»-ին զրկեցին Հայաստանի գավաթից
Կայացան ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի պատասխան 2 խաղերը: Գործող գավաթակիր Երեւանի «Փյունիկ»-ը Կապանում հանդիպեց «Գանձասար-Կապանի» հետ՝ խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 0:0: Առաջին խաղն ավարտվել էր կապանցիների վստահ հաղթանակով՝ 3:1, որոնք էլ մտան կիսաեզրափակիչ: Continue reading →