Տեսանյութեր համացանցից

2015թ. դեկտեմբերի 15-ին լրացավ Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) ստեղծման 22-ամյակը

Հայ Արիական Միաբանություն – ստեղծվել է 1993թ. դեկտեմբերի 15-ին
– Հայ Արիական Միաբանության կառույցում ընդգրկված են.
1. Հայ ցեղապաշտ արիադավան ընտանիքների դաշինքը:
2. Հայաստանի Հայ-Արիական կուսակցությունը (ՀՀԱԿ) (նախապես ներկայացվել էր որպես Հայ Արիական-Ցեղապաշտական կուսակցություն (ՀԱՑԿ), որի գրանցումը մի քանի անգամ մերժվեց):
3. Հայ Արիական-Ցեղապաշտական դաշինք հասարակական (հոգեւոր-մշակութային) կազմակերպությունը (ՀԱՑԴ):
4. Հայ-Արիական կենտրոնը՝ իր մարտարվեստների, մարմնակրթական, ստեղծագործական ու գիտական խմբակներով:
5. «Հայ-Արիա» երկշաբաթաթերթը (գրանցված է որպես ՀԱՑԿ եւ ՀԱՑԴ համատեղ պաշտոնաթերթ):
6. «Հայ-Արիներ» ամսաթերթը (ՀԱՄ պաշտոնաթերթ):
7. ՀԱՄ պաշտոնաթերթի «Հայեր» եռամսյա հավելվածը:
8. ՀԱՄ լրատվական կենտրոնը:
9. ՀԱՄ տեղեկատվական-վերլուծական կենտրոնը:
10. Համացանցային ուսումնասիրությունների եւ գործունեության խորհուրդը (ՀԱՄ պաշտոնական կայքը – www.hayary.org):
11. «Հայ-Արիական» ուսանողական ակումբը:
12. «Հայ-Արիներ» երիտասարդական ակումբը:
13. «Հայ-Արորդիներ» մանկապատանեկան ակումբը:
14. ՀԱՄ «Ոգու պահապաններ» հոգեւոր-գաղափարախոսական կազմակերպությունը:
15. ՀԱՄ «Արցախյան պատերազմի մասնակիցների» խորհուրդը:
16. Արիագիտական հետազոտությունների կենտրոնը:
17. Պատմագիտական, իմաստասիրական եւ գաղափարաբանական կենտրոնը:
18. Ազգային արժեքների պաշտպանության միավորումը:
19. Ազգային եւ միջազգային ռազմավարական հարցերի կենտրոնը:
20. «Արիական Արահետ» արտադրա-տնտեսական կազմակերպությունը:
21. ՀԱՄ Սփյուռքի հետ կապերի խորհուրդը:
22. Համահայկական ազգայնական ուժերի միավորման նախաձեռնությունը:
23. Համահայկական համաշխարհային գաղտնի կառույցի ստեղծման նախաձեռնությունը:
24. Համաարիական ուժերի միավորման արտաքին կապերի խորհուրդը:
25. ՀԱՄ Ավագանու եւ մտավորականների խորհուրդը:
26. ՀԱՄ Անվտանգության խորհուրդը:
27. ՀԱՄ Հոգեւոր հանձնախումբը:
28. ՀԱՄ Քրմական խորհուրդը:
29. ՀԱՄ Տիեզերագիտական եւ Աստվածաբանական կենտրոնը:
30. ՀԱՄ Թաքնագիտական կենտրոնը:
* ՀԱՄ-ն ունի  նաեւ անհատ միաբան անդամներ, համակիր, օժանդակ եւ աջակից  շրջանակներ Հայաստանում եւ Սփյուռքում:
* ՀԱՄ-ը նախաձեռնել եւ հանդիսանում է հիմնական քաղաքական ուժը Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ):
Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդ

Հայ Արիական Միաբանություն
Հայաստանի Հայ Արիական Կուսակցություն
Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ
ՀԱՄ երիտասարդական թեւ
Տպագիր մամուլ
Գրքեր
ՀԱՄ պաշտոնական ալիք
ՊատկերասրահՆկարներ համացանցից
Հայ-Արիական Հավատ
Հայ-Արիական տոներ եւ ծեսեր
Հայոց պատմություն, գաղափարներ եւ քաղաքականություն

Փա՛ռք Հայ Աստվածներին եւ Տիեզերքի Արարչին:
Փա՛ռք Հային ու Հայքին:
Փառք Տիեզերածին Արիական տեսակի բոլոր Ազգերին…

Նկարներ համացանցից…

Թիվ 347 – 390 , 2015

  1. Թիվ 1 (347), 23 հունվարի – 29 հունվարի
  2. Թիվ 2 (348), 30 հունվարի – 5 փետրվարի
  3. Թիվ 3 (349), 6 փետրվարի – 12 փետրվարի
  4. Թիվ 4 (350), 13 փետրվարի – 19 փետրվարի
  5. Թիվ 5 (351), 20 փետրվարի – 26 փետրվարի
  6. Թիվ 6 (352), 27 փետրվարի – 5 մարտի
  7. Թիվ 7 (353), 6 մարտի – 12 մարտի
  8. Թիվ 8 (354), 13 մարտի – 19 մարտի
  9. Թիվ 9 (355), 20 մարտի – 26 մարտի
  10. Թիվ 10 (356), 27 մարտի – 2 ապրիլի
  11. Թիվ 11 (357), 3 ապրիլի – 9 ապրիլի
  12. Թիվ 12 (358), 10 ապրիլի – 16 ապրիլի
  13. Թիվ 13 (359), 17 ապրիլի – 23 ապրիլի
  14. Թիվ 14 (360), 24 ապրիլի – 30 ապրիլի
  15. Թիվ 15 (361), 1 մայիսի – 7 մայիսի
  16. Թիվ 16 (362), 8 մայիսի – 14 մայիսի
  17. Թիվ 17 (363), 15 մայիսի 21 մայիսի
  18. Թիվ 18 (364), 22 մայիսի – 28 մայիսի
  19. Թիվ 19 (365), 29 մայիսի – 4 հունիսի
  20. Թիվ 20 (366), 5 հունիսի – 11 հունիսի
  21. Թիվ 21 (367), 12 հունիսի – 18 հունիսի
  22. Թիվ 22 (368), 19 հունիսի – 25 հունիսի
  23. Թիվ 23 (369), 26 հունիսի – 2 հուլիսի
  24. Թիվ 24 (370), 3 հուլիսի – 9 հուլիսի
  25. Թիվ 25 (371), 10 հուլիսի – 16 հուլիսի
  26. Թիվ 26 (372), 17 հուլիսի – 23 հուլիսի
  27. Թիվ 27 (373), 24 հուլիսի – 30 հուլիսի
  28. Թիվ 28 (374), 31 հուլիսի 6 օգոստոսի
  29. Թիվ 29 (375), 4 սեպտեմբերի – 10 սեպտեմբերի
  30. Թիվ 30 (376), 11 սեպտեմբերի – 17 սեպտեմբերի
  31. Թիվ 31 (377), 18 սեպտեմբերի – 24 սեպտեմբերի
  32. Թիվ 32 (378), 25 սեպտեմբերի – 1 հոկտեմբերի
  33. Թիվ 33 (379), 2 հոկտեմբերի – 2 հոկտեմբերի
  34. Թիվ 34 (380), 9 հոկտեմբերի – 15 հոկտեմբերի
  35. Թիվ 35 (381), 16 հոկտեմբերի – 22 հոկտեմբերի
  36. Թիվ 36 (382), 23 հոկտեմբերի – 29 հոկտեմբերի
  37. Թիվ 37 (383), 30 հոկտեմբերի – 5 նոյեմբերի
  38. Թիվ 38 (384), 6 նոյեմբերի – 12 նոյեմբերի
  39. Թիվ 39 (385), 13 նոյեմբերի – 19 նոյեմբերի
  40. Թիվ 40 (386), 20 նոյեմբերի – 26 նոյեմբերի
  41. Թիվ 41 (387), 27 նոյեմբերի – 3 դեկտեմբերի
  42. Թիվ 42 (388), 4 դեկտեմբերի – 10 դեկտեմբերի
  43. Թիվ 43 (389), 11 դեկտեմբերի – 17 դեկտեմբերի
  44. Թիվ 44 (390), 18 դեկտեմբերի – 24 դեկտեմբերի

Continue reading

,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 43-ի (389) հոդվածները

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան – http://www.hayary.org/wph/?p=2223 (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Հայկական շահեր.- Երբ տարբերակ Ա-ն ու Բ-ն խիստ անհրաժեշտ են… ՄԱԿ-ը պաշտպանեց Հայաստանի բանաձեւը – դեկտեմբերի 9-ը հռչակել է Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի եւ … միջազգային օր…

…Իհարկե, սա կարող է նաեւ դրական ընթացք ունենալ, եթե Արեւմուտքը եւս հանգի Թուրքիայի մասնատման գաղափարին, թեկուզ՝ Ռուսաստանից առանձին ծրագրով: Ի վերջո, իսլամական տարրերից դժգոհ Եվրոպան այնքան էլ գոհ չէ թուրքական տարրի առկայությունից: Զուր չէ, որ օրերս Չեխիայի նախագահը իր անհամաձայնությունն է հայտնել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու մասով: Պրահան անգամ քննադատել է ԵՄ-ին այն բանի համար, որ Թուրքիային հատկացնում է 3 մլրդ. դոլար այն բանի համար, որ այդ երկիրը պետք է տեղավորի Սիրիայի եւ տարածաշրջանի այլ երկրների փախստականներին: Չեխիայի նախագահի կարծիքով, Անկարան դա այսպես, թե այնպես պետք է անի, եթե իսկապես աջակցում է հարեւան մահմեդական բնակչությանը, եւ Թուրքիայի հետ այլեւս պետք է զգույշ լինել: Պատճառն այն է, որ ՆԱՏՕ-ի անդամ լինելով՝ այս երկիրը օժանդակում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: Սա է պատճառը, որ նաեւ Իրաքի իշխանություններն են ժամանակ տվել Անկարային՝ դուրս հանել թուրքական զորամիավորումը Իրաքի տարածքից, որն իբր օժանդակում է ԻԼԻՊ-ի դեմ կռվող քրդական ապստամբներին: Այսպես Թուրքիան կարող է հայտնվել ոչ միայն Ռուսաստանի հետ բախման վիճակում, այլեւ Սիրիայի ու Իրաքի, ինչը հաստատ հսկայական ճնշում կլինի Անկարայի վրա: Ռուսական կողմը բանակցել է նաեւ Կիպրոսի հետ, իսկ այս երկիրն իր զավթված տարածքը (մոտ 40%) Թուրքիայից ազատելու նպատակ ունի:

Իսկ սա մի տարբերակ կարող է դառնալ, երբ տարիներ առաջ (կարծես թե դեռ իրաքյան առաջին պատերազմի ժամանակ) Հայ Արիական Միաբանությունը դիմեց Հայաստանում Իրաքի, Իրանի, Սիրիայի, Հունաստանի, Կիպրոսի, Բուլղարիայի եւ Ռուսաստանի դեսպաններին, որ համատեղ ծրագիր իրականացնեն Թուրքիայի ոչնչացմանն ուղղված: Այն Թուրքիայի, որ դարձել է տարածաշրջանի չարիք: Զուգահեռ նաեւ Ադրբեջանի ոչնչացման ծրագիր էր առաջադրվում՝ Իրանի եւ Ռուսաստանի հետ իրականացվելիք: Բայց արձագանքել էր միայն Իրաքի դեսպանատունը, որը կարճ ժամանակ անց փակվեց եւ հեռացավ Երեւանից (այլ երկրներից եւս), ինչը գուցե Սադամ Հուսեյնի մտահոգության հետեւանք էր, քանի որ մի շարք երկրներում դեսպանները «ծախվել» էին… Հայ արիականները տարիներ անց մեկ անգամ եւս կրկնեցին այս կոչերը, բայց այն ուղղեցին Համաարիական դաշինքի կազմում նախատեսված երկրների դեսպաններին: Ինչեւէ, կարծես նման մի իրավիճակ է հասունանում, իսկ այս դեպքում Հայաստանին ձեռնտու տարբերակներ կառաջանան:

2. Մեզ նոր «լուսավորչական» փրկիչներ պետք չեն – Կայացավ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն… Պետք է գտնել մի ուժի, որ պարզապես վստահելի հենարան կլինի՛ եւ իրեն մեր երկրի ու ազգի փրկիչը չի՛ համարի…

3. Հայաստանը մեկն է ու համայն հայկական – Երբ Ազատության հրապարակը կրկին Թատերական են դարձնում… Ինչու՞ եք աշխարհին (հրճվում՝ թե աշխարհը տեսավ) ինչ-որ բան ապացուցում՝ մեզ ցեղասպանած մարդակերին ընկեր աշխարհին… Ինչու՞ չեք մեզ այդ ինչ-որ բանն ապացուցում…

4. Դիտորդական կարծիքներ, որ քաղաքական հնչողություն ունեն – Հայաստանի սահմանադրական հանրաքվեն, աշխարհաքաղաքական կենտրոնները, տեղական կատարողները եւ ադրբեջանամետ եվրախամաճիկները…

5. Անցանք խորհրդարանական համակարգի – «Այո»-ի ու «Ոչ»-ի արանքում հայ արիականները եւ համախմբված ազգայնականները կանգնած են մեկ այլ՝ «իսկ հետո՞» ձեւակերպման վրա»… Իսկ Եվրոպան (նաեւ՝ աշխարհը) ազգայնանում է…

…Արտախորհրդարանական ուժերից, եթե ոչ չեզոք, ապա միջանկյալ դիրքում էր Հայ Արիական Միաբանությունը, որն իր անդամներին թույլ էր տվել քվեարկել ըստ սեփական համոզմունքի: Այս մասին ասել է ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը: Նա հիշեցրել է, որ ՀԱՄ-ը Սահմանադրության փոփոխություններով զբաղվող հանձնաժողովին «Ազգային Սահմանադրության» նախագիծ էր ներկայացրել ամբողջությամբ, որը կարող է ազգին ու պետությանը վերադարձնել հայաշունչ եւ հայախոս դեմքը, բայց… Իսկ ներկա կամ նման այլ սահմանադրական փոփոխություններով, անգամ եթե դրանք բարեփոխումներ կոչվեն, ոչ մի հիմնարար փոփոխություն չի լինելու: Հայ արիականները եւ համախմբված ազգայնականները կողմ են կենտրոնաձիգ պետության ձեւին, ուստի կողմնակից էին, որ կիսանախագահական երկիրը նախագահական դառնա, այլ ոչ թե խորհրդարանականի վերածվի, որտեղ քաղաքական խաղերը եռապատկվելու, քառապատկվելու միտում կունենան… «Սա երկբեւեռ աշխարհում հայտնված մեր երկրի համար եռապատիկ կամ քառապատիկ ավելի խնդիրներ է նաեւ ստեղծելու՝ ամեն մի խորհրդարանական կուսակցության կողմից: Բոլորս գիտենք բոլորի սնող աղբյուրներին… Իհարկե, կան որոշ փոփոխություններ էլ, ինչպես պետության կողմից ընտանիքի ճանաչման ձեւակերպումը եւ այլն, որ վատ չէ համեմատորեն, բայց համահավաք առումով «Այո»-ի ու «Ոչ»-ի արանքում հայ արիականները եւ համախմբված ազգայնականները կանգնած են մեկ այլ՝ «իսկ հետո՞» ձեւակերպման վրա»,- նշել է հայ արիների ղեկավարը: Դրա համար էլ ՀԱՄ Գերագույն Խորհուրդը ներքին շրջաբերականով իր անդամների քվեարկության իրավունքը ազատ է թողել, ըստ այս կամ այն փոփոխությանը կողմ կամ դեմ լինելու առաջնայնության:

Հայ արիականներն ու համախմբված ազգայնականները վերը նշված Ազգային Սահմանադրությամբ լուծվող խնդիրները, ո՛չ գործող, ո՛չ նորովի մատուցված Սահմանադրությամբ լուծելի չեն տեսնում, արտաքին ու ներքին թշնամիների գործողություններն էլ անպատժելի են երկու դեպքում էլ: Իսկ սա ՀԱՄ-ի համար միայն չափանիշ չէ: Սկզբունք է: Արմեն Ավետիսյանը վստահ է, որ միջազգային զարգացումները շուտով հանգեցնելու են մի վիճակի, որ Հայոց Ազգային Սահմանադրության խնդիրն է առաջ գալու, այն Սահմանադրության, որն էությամբ համահայկական է լինելու, բնույթով՝ պահանջատիրական: Այդ Սահմանադրությունն ասելու է՝ «Հայը բնածին ազգ է, Հայկական լեռնաշխարհն էլ հայի բնատուր հայրենիքն է»:

Ֆրանսիական ազգայնականների առաջնորդ Մարին Լը Պենի ղեկավարած Ազգային ճակատը հաղթել է Ֆրանսիայի տարածաշրջանային ընտրությունների առաջին փուլում, մինչ այդ՝ նաեւ ԵԽ ընտրություններում է բազմաթիվ ձայներ հավաքել, ինչը վկայում է, որ շուտով Ֆրանսիային հետեւելու են Գերմանիան, Իտալիան ու այլ եվրաերկրներ, ինչը կհանգեցնի նոր ԵՄ-ի ձեւավորմանը: Ռուսաստանում էլ վաղուց է, ինչ պետական ամբիոններից է գործում Վլադիմիր Ժիրինովսկու ղեկավարած կուսակցությունը, որը կիսաձեւական ազգայնական կազմակերպություն է, բայց ազգայնական կառույցի անվան տակ է գործում եւ ունի բավականաչափ հետեւորդներ: «Սա շուտով համաշխարհային ընթացք կստանա»,- ասում է ՀԱՄ առաջնորդը, ով վստահ է, որ Հայաստանում եւս ամրանալու են ազգայնական գաղափարները եւ ոչ թե ձեւական կամ արհեստական, այլ՝ բնական ու արմատական ակունքներին հենված…Նա մեկ անգամ եւս առաջարկեց ՀՀ իշխանություններին՝ աջակցել ոչ թե այս կամ այն համաշխարհային բեւեռի դրամաշնորհներից օգտվող հասարակական կամ քաղաքական ուժերին, որոնք պատրաստի 5-րդ շարասյուներ են մեր երկրում, այլ՝ իրական ազգայնական ուժերին: Իսկ դրա համար պետք է վերանայվեն պետական քաղաքականության որոշ ուղենիշներ, դրա համար էլ հայ արիները կարեւորում են Հայապահպանության նախարարության ստեղծումը:

6. Մեր ժամանակների վկայագրում (4).- Ազգային զարթոնք. բնապահպանական ցույցեր (3-րդ մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…

7. Ե՛վ կմաքրեն ե՛ւ կհամալրեն – Երեւանի քաղաքապետարանի շարունակական ծրագրերը… Նշաձող, որ թույլ է տալիս հարգել – «Ֆոտոլուր» գործակալության տնօրենի լուսանկարիչների ընտանիքը եւ Reuters-ի գնահատականը…

8. Ազգային հարստություն.- (4-րդ մաս) – Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ – Պետությունը չի թաքցնում, բայց պաշտոնյան իրեն ոչ ադեկվատ է պահում…

9. Աշխարհի մարզական հեւքից – Արթուր Աբրահամին՝ «Բեռլինի չեմպիոն-2015» մրցանակը… Հրապարակվեց ակումբների դասակարգման նոր աղյուսակը… Այլ մարզական լուրեր… Այցելե՛ք եւ օգտվե՛ք հայ արիների www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայկական շահեր.- Երբ տարբերակ Ա-ն ու Բ-ն խիստ անհրաժեշտ են… ՄԱԿ-ը պաշտպանեց Հայաստանի բանաձեւը – դեկտեմբերի 9-ը հռչակել է Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի եւ … միջազգային օր…

Այն, որ ռուս-թուրքական առճակատումը հնարավոր է ազդեր հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա, սպասելի էր, հատկապես Թուրքիայի նախագահ Էրդողանի եւ Ադրբեջանի նախագահ Ալիեւի հանդիպումից հետո: Անկարան Արցախի խնդրի սրացմամբ փորձելու էր մեղմել ռուսական ճնշումը Մերձավոր Արեւելքի ճակատում: Իսկ այստեղ Մոսկվան իր ռազմուժն է կենտրոնացնում Սիրիայում՝ միաժամանակ բանակցելով Իրանի հետ, որ կարող է դառնալ Ռուսաստանի դաշնակիցը տարածաշրջանում: Անգամ խոսք եղավ այն մասին, որ ռուսական ռազմա-քաղաքական ծրագրերում առաջնային է դարձել Աբխազիա-Հայաստան-Իրան-Սիրիա ռազմա-օդային միասնական համակարգի կազմակերպումը: Եվ հասկանալի է, թե ինչ հսկայական տարածք կհայտնվի ռուսական թիրախների տակ:

Չնայած Արեւմուտքը փորձում է մեղմել ռուս-թուրքական սրացումը, այնուամենայնիվ, դա դեռ արդյունք չի տալիս: Եվ Հայաստանը ակամա կարող է հայտնվել երկու ճակատի դեմ, եթե պաշտոնական Երեւանը թուլացնի իր զգոնությունը եւ տուրք տալով Մոսկվայի հերթական բարեկամական խոսքերին՝ թույլ տա Հայաստանի տարածքում գտնվող ռուսական ռազմաբազային հարվածներ հասցնել Թուրքիայի ուղղությամբ:

Իհարկե, սա կարող է նաեւ դրական ընթացք ունենալ, եթե Արեւմուտքը եւս հանգի Թուրքիայի մասնատման գաղափարին, թեկուզ՝ Ռուսաստանից առանձին ծրագրով: Ի վերջո, իսլամական տարրերից դժգոհ Եվրոպան այնքան էլ գոհ չէ թուրքական տարրի առկայությունից: Զուր չէ, որ օրերս Չեխիայի նախագահը իր անհամաձայնությունն է հայտնել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու մասով: Պրահան անգամ քննադատել է ԵՄ-ին այն բանի համար, որ Թուրքիային հատկացնում է 3 մլրդ. դոլար այն բանի համար, որ այդ երկիրը պետք է տեղավորի Սիրիայի եւ տարածաշրջանի այլ երկրների փախստականներին: Չեխիայի նախագահի կարծիքով, Անկարան դա այսպես, թե այնպես պետք է անի, եթե իսկապես աջակցում է հարեւան մահմեդական բնակչությանը, եւ Թուրքիայի հետ այլեւս պետք է զգույշ լինել: Պատճառն այն է, որ ՆԱՏՕ-ի անդամ լինելով՝ այս երկիրը օժանդակում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: Սա է պատճառը, որ նաեւ Իրաքի իշխանություններն են ժամանակ տվել Անկարային՝ դուրս հանել թուրքական զորամիավորումը Իրաքի տարածքից, որն իբր օժանդակում է ԻԼԻՊ-ի դեմ կռվող քրդական ապստամբներին:  Continue reading

Մեզ նոր «լուսավորչական» փրկիչներ պետք չեն – Կայացավ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն… Պետք է գտնել մի ուժի, որ պարզապես վստահելի հենարան կլինի՛ եւ իրեն մեր երկրի ու ազգի փրկիչը չի՛ համարի…

Դեկտեմբերի 6-ին ՀՀ ամբողջ տարածքում գործում էր 1997 ընտրատեղամաս: Ըստ ՀՀ ԿԸՀ հրապարակած նախնական արդյունքների (եւ վերահաշվարկից հետո), հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող 2.567.047 քաղաքացիներից մասնակցել են 1.303.466-ը կամ 50,77%-ը, որոնցից «այո» են քվեարկել 825.832-ը կամ 63,35%-ը, «ոչ»՝ 421.610-ը կամ 32,35%-ը, անվավեր է ճանաչվել 53.331 քվեաթերթիկ, անճշտությունների թիվը 824 է: Հաշվարկի վերջնաժամկետը կլրանա դեկտեմբերի 11-ին ժամը՝ 14:00-ին:

ԿԸՀ-ն հրապարակել է նաեւ էլեկտրոնային եղանակով քվեարկության արդյունքները՝ 265 քաղաքացի իրավունք է ունեցել մասնակցել էլեկտրոնային քվեարկությանը, բայց մասնակցել է 245-ը: Քվեարկության արդյունքում 9 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: 229 հոգի քվեարկել է կողմ, 7-ը՝ դեմ: Վերջնական արդյունքները կհրապարակվեն այդ օրից սկսած՝ 7 օրվա ընթացքում:

Ներկայացվեցին ամփոփ տվյալները նաեւ ըստ մայրաքաղաքի ու մարզերի: Երեւանում քաղաքի 5 տեղամասերի արդյունքներով «այո» է քվեարկել 2251 ընտրող՝ 52,9%-ը, «ոչ»՝ 601՝ 41,2%-ը։ Արագածոտնի մարզի 6 տեղամասերի արդյունքներով «այո» է քվեարկել 1023 ընտրող՝ 66,5%-ը, «ոչ»՝ 452-ը՝ 30,5%-ը։ Արարատի մարզի 1 տաղամաս՝ «այո» է քվեարկել 349-ը՝ 77,9%-ը, «ոչ»՝ 39-ը՝ 19,7%-ը։ Արամավիրի մարզի 14 տեղամասերի համաձայն «այո» է քվեարկել 4645-ը՝ 72,9%-ը, «ոչ»՝ 1268-ը՝ 23,2%-ը: Գեղարքունիքի մարզ 5 տեղամարում «այո» է քվեարկել 2566-ը՝ 76,5%-ը, «ոչ»՝ 444՝ 20,7%-ը։ Լոռու մարզի 9 ընտրատեղամասերում՝ «այո» է քվեարկել 2212-ը՝ 56,2%-ը, «ոչ»՝ 465-ը՝ 39,2%-ը: Կոտայքի մարզ 7 տեղամասում «այո» է քվեարկել 1024-ը՝ 66,6%-ը, «ոչ»՝ 219-ը՝ 29,8%-ը, Շիրակի մարզ 10 ընտրատեղամասում «այո» է քվեարկել 1082-ը՝ 52%-ը, «ոչ»՝ 454-ը՝ 42,4%-ը։ Սյունիքի մարզ 9 ընտրատեղամասում «այո» է քվեարկել 478-ը՝ 71,6%-ը, «ոչ»՝ 58-ը՝ 25,1%-ը, Վայոց ձորի 6 ընտրատեղամասում 1746-ը «այո» է քվեարկել՝ 78,5%-ը, «ոչ»՝ 214-ը՝ 18,4%-ը։ Տավուշի մարզ 3 ընտրատեղամասում 830-ը քվեարկել է «այո»՝ 58,5%-ը, 583-ը՝ «ոչ»՝ 37,1։

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն դիտարկել են 18 տեղական եւ 4 միջազգային կազմակերպություններ: Դիտորդներ կային օտարերկրյա ԿԸՀ-ների կողմից եւ ՀՀ-ում հավատարմագրված դեսպանություններից:

Նույն օրը հանրապետության 26 համայնքներում տեղի են ունեցել համայնքների ղեկավարների ընտրություններ:
Continue reading

Հայաստանը մեկն է ու համայն հայկական – Երբ Ազատության հրապարակը կրկին Թատերական են դարձնում… Ինչու՞ եք աշխարհին (հրճվում՝ թե աշխարհը տեսավ) ինչ-որ բան ապացուցում՝ մեզ ցեղասպանած մարդակերին ընկեր աշխարհին… Ինչու՞ չեք մեզ այդ ինչ-որ բանն ապացուցում…

Այն փաստը, որ այսօրվա խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմությունները չունեն բավարար հետեւոդներ, ավելի նկատելի է լինում ընտրությունների կամ հանրաքվեների ժամանակ: Երբ մարդիկ գալիս են բողոքի ցույցի կամ հանրաքվեի, ապա պարտադիր չէ, որ կուսակցական կամ որեւէ կազմակերպության անդամը լինեն: Նրանցից շատերը պարզապես դժգոհ են ներկա իրավիճակից, ունեն սեփական պատկերացումները եւ այն միայնակ չկարողանալով լուծել՝ փնտրում են համակարգային լուծման մեջ: Եվ ընդդիմադիրների հանրահավաքները հաճախ կայանում են՝ հենց այս մարդկանց ներկայության շնորհիվ:

Իսկ համապետական միջոցառումների ժամանակ այս մարդիկ չեն ցանկանում ծառայել այս կամ այն ընդդիմադիր ուժին, որոնց դեռ լիովին չեն վստահում, եւ այս կազմակերպությունները անգամ ընտրատեղամասերում ներկայացուցիչներ նշանակելու խնդրին են բախվում: Եվ… նրանց նշած հազրավոր անդամների մասին առասպելը հօդս է ցնդում ամեն անգամ:

Այս հանրաքվեին էլ բացի ՀՀԿ-ից, ոչ մի այլ քաղաքական ուժ վստահված անձ չուներ բոլոր մարզերում, բոլոր տեղամասերում: Իսկ այսպես պայքարելով որեւէ լուրջ արդյունքի հնարավոր չէ հասնել: Փոխանակ ընդդիմադիրների միասնական շտաբ ասվածը համախմբեր եւ 1-2 ներկայացուցիչ ուղարկեր բոլոր 1997 ընտրատեղամասերը, միմյանց տեղեր էին վաճառում՝ այս կամ այն շահագրգիռ տեղամասում մարդիկ ունենալու նպատակով:

Սա միասնական պայքարի թիվ մեկ անլրջությունն է:

Երկրորդ անլրջությունը իրեն դեռ ընդդիմադիր առաջնորդ-կուսակցություն հռչակած «Ժառանգության» անդամների կեցվածքն է: Այս կազմակերպությունը փորձում է խիստ ընդդիմադիր երեւալ ոչ միայն խորհրդարանում, այլեւ՝ արտախորհրդարանական ուժերի ընդվզումների ժամանակ:  Continue reading

Դիտորդական կարծիքներ, որ քաղաքական հնչողություն ունեն – Հայաստանի սահմանադրական հանրաքվեն, աշխարհաքաղաքական կենտրոնները, տեղական կատարողները եւ ադրբեջանամետ եվրախամաճիկները…

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի պարտավորությունների կատարման հարցով համազեկուցող Ալան Միլին, ով մեր երկիր է ժամանել ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում: Քննարկվել են նաեւ ՀՀ-ԵԽ բազմաբովանդակ համագործակցությանը վերաբերող հարցեր: Նախագահ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի աջակցությունը Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության ամրապնդման գործում՝ ընդգծելով, որ վերջին տարիներին Հայաստանում իրականացված բարեփոխումները եղել են շարունակական ու հետեւողական: Նշվել է, որ ՀՀ ԱԺ հրավերով սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի դիտարկման առաքելությամբ Հայաստանում գտնվելը դիտորդական խմբի համար լավ հնարավորություն է դիտարկելու Հայաստանում տեղի ունեցած բարեփոխումների ազդեցությունը ընտրական գործընթացների վրա:

Ի պատասխան՝ ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում Հայաստանի հարցով համազեկուցողը գոհունակությամբ է խոսել ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախաձեռնումից հետո իրականացված նախապատրաստական եւ կազմակերպչական ամբողջ գործընթացի, ընտրազանգվածի հետ մինչ այժմ իրականացված աշխատանքի մասին, միաժամանակ գնահատելի համարելով նաեւ այն հանգամանքը, որ փաստաթղթի նախագծի մշակման ընթացքում սերտ համագործակցություն է եղել Վենետիկի հանձնաժողովի հետ, որի գնահատականը կարեւորվել ու հաշվի է առնվել գործընթացն առաջ մղելու տեսանկյունից: «Մենք մեր լավագույն մաղթանքներն ենք հղում Ձեզ՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հետ կապված Ձեր ջանքերի համար»,- ասել է Ալան Միլը:

Սահմանադրությունում փոփոխությունները բխել են ավելի շուտ քաղաքական շահերից, քան՝ հայ ժողովրդի կարիքներից, այնուամենայնիվ կարծիք է հնչել ԵԽԽՎ մի շարք պատգամավորների կողմից: Հասկանալի է, որ այս կառույցում կան այնպիսի ներկայացուցիչներ, որ տարիներ շարունակ սնվում են Բաքվի նավթադոլարներից եւ հակահայկականությունը, հայերին հակառակ արտահայտվելը նրանց ծրագրային հիմնակետերից է: «Եվրոպայի խորհրդի մի շարք պատգամավորներ նշել են, որ ընտրացուցակները ճշգրիտ չէին, եւ չափազանց շատ քաղաքացիներ են սահմանադրական փոփոխություններն ընկալել որպես Սերժ Սարգսյանի իշխանության երկարաձգման համար գործիք»,- գրում է BBC-ում տպված հոդվածի հեղինակը՝ նշելով, որ գործող նախագահը կարող է 2018-ին դառնալ լայն լիազորություններով վարչապետ:

Ըստ ԵԽԽՎ գնահատականի, ցածր մասնակցությունը բացատրվում է այն հանգամանքով, որ [սահմանադրության փոփոխությունների] շարժառիթը քաղաքական նպատակահարմարությունն է, այլ ոչ թե հայաստանյան հասարակության պահանջները: «Փոփոխությունները քաղաքացիների խիստ զգալի մասի կողմից ընկալվել են որպես գործող նախագահի համար միջոց՝ իր իշխանությունը երկրորդ եւ վերջին նախագահական ժամկետի ավարտից հետո պահելու համար»,- ԵԽԽՎ գնահատականն է մեջբերել BBC-ն՝ ընդգծելով, որ ԵԽ-ն Եվրոպայի հիմնական իրավապաշտպան կառույցն է:  Continue reading

Անցանք խորհրդարանական համակարգի – «Այո»-ի ու «Ոչ»-ի արանքում հայ արիականները եւ համախմբված ազգայնականները կանգնած են մեկ այլ՝ «իսկ հետո՞» ձեւակերպման վրա»… Իսկ Եվրոպան (նաեւ՝ աշխարհը) ազգայնանում է…

Սահմանադրական փոփոխությունների «այո»-ն պարզապես մի հերթական «այո» չէր, եւ իր անկախացումից ի վեր կառավարման կիսանախագահական ձեւ որդեգրած Հայաստանը վերածվեց կառավարման խորհրդարանական ձեւ ընդունած Հայաստանի: Մեր պետության առաջին դեմքը այսուհետ կլինի երկրի վարչապետը, ով պետք է հաշվի նստի ոչ միայն խորհրդարանական մեծամասնության, այլեւ ԱԺ մտած բոլոր քաղաքական ուժերի հետ:

Այս հարթության մեջ էլ տեղի ունեցավ ԱԺ հերթական նիստը, որի ժամանակ ՀԱԿ խմբակցությունը հայտարարեց խորհրդարանի նստաշրջանը բոյկոտելու մասին: ՀԱԿ պատգամավորները հեռացան նիստերի դահլիճից: Մինչ այդ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը դիմելով ՀՀԿ անդամներին, հայտարարեց. «Այն բանից հետո, ինչ տեղի ունեցավ սահմանադրական հանրաքվեի ընթացքում, մենք չենք կարող նստել ձեզ հետ նույն դահլիճում եւ աշխատել, կարծես ոչինչ չի եղել. դուք կոլեկտիվ բռնության ենթարկեցիք մեր ժողովրդի կամքը՝ տարբեր կեղծիքների, ճնշումների, ընտրակաշառքների ճանապարհով՝ նենգափոխելով սահմանադրական հանրաքվեի քվեարկության արդյունքները»:

Ոչ միայն ՀԱԿ-ը, այլեւ՝ սահմանադրական բարեփոխումների մյուս հակառակորդները մտադիր են բողոքարկել հանրաքվեի արդյունքները՝ նշելով, որ իշխանությունները կեղծել են դրանք: ՀԱԿ-ը եւ «Ոչ»-ի ճակատը մտադիր են միասին բողոքարկել:

Նշվում է, թե ճակատը բազմաթիվ ապացույցներ ունի կեղծարարության մասին եւ կանոնակարգով սահմանված ժամկետում դրանք կհրապարակի, իբր իշխանությունները կարողացել են կեղծել շուրջ 500 հազար ձայն: Փաստեր կան, որ ի սկզբանե ընտրացուցակները ուռճացված են եղել եւ ԿԸՀ ներկայացրած ընտրողների մասնակցությունն ընդհանուր ոչինչ չունի իրական պատկերի հետ: «Մեր հաշվարկների համաձայն, առավելագույն մասնակցությունը կարող էր լինել 40%, մնացածը ռեժիմի մեքենայությունն է»,- նշել է ՀԱԿ խմբակցության ղեկավար եւ «Ոչ»-ի շտաբի պետ Լեւոն Զուրաբյանը: Ընդդիմադիր գործչի կարծիքով, գործընթացի սկզբում իշխանությունները հույս ունեին կեղծել արդյունքները եւ ապահովել հաղթանակ, սակայն հանրաքվեի օրը համոզվեցին, որ չեն կարող ապահովել մասնակցություն եւ անցկացնել բարեփոխումները, ուստի սկսեցին կիրառել ճնշումներ, բաժանել ընտրակաշառք եւ շոուներ սարքել ընտրատեղամասերում: «Նաեւ ծեծկռտուքներ էին սկսվում, որոնց ընթացքում լրացուցիչ քվեաթերթիկներ էին խառնվում «այո»-ի կույտերին, իսկ որոշ ընտրական հանձնաժողովների նախագահներ դադարեցնում էին ձայների հաշվարկի գործընթացը»,- եզրափակել է խոսքը ընդդիմադիր պատգամավորը: Continue reading

Ե՛վ կմաքրեն ե՛ւ կհամալրեն – Երեւանի քաղաքապետարանի շարունակական ծրագրերը… Նշաձող, որ թույլ է տալիս հարգել – «Ֆոտոլուր» գործակալության տնօրենի լուսանկարիչների ընտանիքը եւ Reuters-ի գնահատականը…

Վերջին օրերի երեւանյան անցուդարձից մենք կարեւորել ենք երեք բան. (քանի որ ձմեռ է) ձնամաքրման աշխատանքներին, վերանորոգվող գրադարանների խնդրին եւ սիրիահայերին աջակցության հարցերը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանին երբ աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ դեկտեմբերի 3-ի լուսադեմին մայրաքաղաքում սկսված ձյան տեղումներին անմիջապես հետեւել են ձնամաքրման աշխատանքները, քաղաքապետն ընդգծել է. «Կազմակերպված ձեւով ձյան մաքրման աշխատանքներ պետք է իրականացնենք ոչ միայն կենտրոնական փողոցներում, այլ նաեւ երկրորդական, երրորդական, նաեւ բակային եւ ընդհանուր օգտագործման տարածքներում: Նաեւ խստորեն վերահսկեք, որպեսզի տվյալ աշխատանքներն իրականացնող կազմակերպությունը պատշաճ կազմակերպի աշխատանքներն ու հետզհետե բացառի նկատված թերացումները»:

Թե ինչ կարեւորություն ունի քաղաքապետի նշած տարածքների մաքրումը, կզգան ինձպեսները, ովքեր մայրաքաղաքը ոտքով «գրոհելը» հաճախ գերադասում են հանրային տրանսպորտով երթեւեկելուց:

Ինչպես «Լուսանցք»-ին հաղորդում են Երեւանի քաղաքապետարանից, մայրաքաղաքում շարունակվում է հսկողությունը ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից Երեւանի ավագանու ընդունած պարտադիր բարեկարգման, առեւտրի եւ սպասարկումների վերաբերյալ պահանջների կատարման նկատմամբ: Այս մասով զեկուցվել է, որ նախորդ ամսվա ընթացքում կազմվել է 21 արձանագրություն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել աշխատանքներն ու մեկ անգամ եւս ծանուցել տնտեսվարողներին իրենց պարտավորությունների մասին. «Ձմռանը օբյեկտների հարակից տարածքները ձյունից եւ սառույցից մաքրելու պարտավորության մասին եւս մեկ անգամ ծանուցեք տնտեսվարողներին: Երեւանի ավագանու սահմանած պարտադիր բարեկարգման նորմերի պահպանումը նրանց պարտավորությունն է, ու յուրաքանչյուրը պետք է ապահովի դրա կատարումը»:  Continue reading

Ազգային հարստություն.- (4-րդ մաս) – Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ – Պետությունը չի թաքցնում, բայց պաշտոնյան իրեն ոչ ադեկվատ է պահում…

Սկիզբը՝ թիվ 40-42-ում

http://www.hayary.org/wph/?p=5200Ազգային հարստություն.- Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ (1-ին մաս) – Հարց, որի ճիշտ պատասխանը կդառնա փրկօղակը (Արմենուհի Մելքոնյան, ,Լուսանցքե-ի գլխավոր խմբագիր)… Նոր գազային էլկայան կունենանք

http://www.hayary.org/wph/?p=5214Ազգային հարստություն.- Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ (2-րդ մաս) – Բնապահպանները բարձրաձայնում են ռիսկերը… Եթե ազոտն ու ֆոսֆորը լիճ թափվեն… Եթե ձկները ցանցավանդակներում բուծվեն…

http://www.hayary.org/wph/?p=5228Ազգային հարստություն – (3-րդ մաս) Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ – ԳԱԱ-ն խոսում է դրական ու բացասական կողմերից (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)…

Ընթացիկ տարվա հունվարի 29-ին «Հայաստանի Հանրապետություն»-ում տպագրվեց իմ՝ «Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ» հոդվածաշարի 2-րդ հատվածը, երբ բնապահպաններն էին բարձրաձայնում ռիսկերը: Ի դեպ, երբ հոդվածաշարի 1-ին մասը տպագրվեց նույն թերթի հունվարի 14-ի համարում, խմբագիրն ինձ խնդրեց հանդիպել նաեւ «Սեւանի իշխան» ՓԲԸ գլխավոր տնօրենին: Հանդիպեցի վերջինիս՝ Էդվարդ Գեւորգյանին: Ցանկացավ տեսնել հոդվածաշարս: Մերժեցի՝ ասելով, որ նա դրանք կարող է միայն թերթում կարդալ, իսկ քանի դեռ թերթում չի տպագրվել, դա իմ եւ խմբագրության սեփականությունն է, մեր ներքին հարցը, եւ ինքը լավագույն դեպքում կարող է մինչեւ տպագրվելը կարդալ միայն իր ասածները՝ այն էլ իմ եւ խմբագրի թույլտվությամբ եւ համաձայնությամբ: Իսկ թե ինչ են ասել իմ հոդվածաշարի մյուս բանախոսները, դա նախապես իրեն ցույց տալը, մեղմ ասած, տգեղ է: Եթե չսկսեմ մասնագիտական էթիկայի տեսանկյունից խոսել:

Ասաց, որ ինձ չի հասկանում, եւ դասախոսական ոճով սկսեց բացատրել Սեւանի նշանակությունը եւ Սեւանի համար իրենց կողմից իրականացվելիք ծրագրի դերը: Ես երկար ու հանգիստ լսեցի, երբ վերջացրեց, ուղիղ հարցրի. «Իմ դեմքից երեւում է, որ ես Սեւանի նշանակությունը չե՞մ հասկանում»: «Ոչ,- ասաց,- պարզապես երեւի ես դասախոս եմ նաեւ, եւ ինձնից անկախ եմ այդ ոճով խոսում»: «Ուրախ եմ, բայց ե՛ս չեմ Ձեր ուսանողը»,- ասացի ու խնդրեցի անցնել բուն նյութին:

Երբ վերջացրեցի հարցազրույցը, նրան տեղեկացրի, որ հոդվածաշարում կխոսեմ այն մասին, թե խնդրո առարկայի շուրջ ինչ կարծիքի են բնապահպանական, գիտական եւ պետական հատվածները, ինչ է ցույց տվել միջազգային փորձի իմ ուսումնասիրությունը:

Եկա խմբագրություն, հոդվածաշարումս որոշակի շտկումներ արեցի, երկրորդ՝ բնապահպանական հատվածի (որ «Լուսանցք»-ն արդեն ներկայացրել է) վերջում, երբ բնապահպանները բարձրաձայնում են ռիսկերը, բառացիորեն հավելեցի ստորեւ ներկայացրածը:
Continue reading

Աշխարհի մարզական հեւքից – Արթուր Աբրահամին՝ «Բեռլինի չեմպիոն-2015» մրցանակը… Հրապարակվեց ակումբների դասակարգման նոր աղյուսակը… Այլ մարզական լուրեր… Այցելե՛ք եւ օգտվե՛ք հայ արիների www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Տարեվերջյան շախմատային գերխաղեր

Ավարտվեց շախմատի «London Chess Classic» գերմրցաշարը, որին մասնակցում էր մեր առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը: Նա 8 միավորով պայքարն ավարտեց մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականում: Լեւոնը Լոնդոնից մեկնելու է Չինաստան, որտեղ Էլինա Դանիելյանի հետ միասին մասնակցելու է այս տարվա վերջին մրցաշարին՝ «Մտավոր խաղերին»:

– Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը հաջող է հանդես գալիս Լոնդոնում անցկացվող ՖԻԴԵ-ի բաց առաջնությունում: 6 փուլից հետո մեր շախմատիստը տարել է 3 հաղթանակ եւ 3 խաղ ավարտել է ոչ-ոքի: Նա այժմ 4,5 միավորով բաժանում է 11-28-րդ տեղերը, սակայն ընդամենը կես միավոր է ետ մնում մրցաշարի 10 առաջատարներից: Առաջնությանը մասնակցող մեր հայրենակից Տիգրան Ղարամյանը, որը ներկայացնում է Ֆրանսիան, նույնպես ունի 4,5 միավոր:

Արթուր Աբրահամին՝ «Բեռլինի չեմպիոն-2015» մրցանակը

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով սուպերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամին է շնորհվել «Բեռլինի չեմպիոն-2015» մրցանակը: Հայազգի բռնցքամարտիկը հպարտացել է, որ Հայաստանից Գերմանիա գալով՝ կարողացել է բարձր պահել հայի անունը եւ հպարտ է, որ նման պատվի եւ հարգանքի է արժանացել Գերմանիայում, որտեղ կան շատ առաջատար մարզիկներ:

Ի դեպ, Արթուր Աբրահամն արդեն ամուսնացել է եւ ինչպես խոստացել էր՝ հայուհու հետ: Նրա ընտրյալը ԵՊՀ-ի ուսանողուհի է:  Continue reading

,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 42-ի (388) հոդվածները

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան – http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Միջուկային պատերազմի պատրաստություններ – Թուրքիան ամերիկյան գործիք-գործոն… Հայաստանն էլ ռուսական գործիք-գործոն չդառնա, քանի որ դա միշտ կորուստներով է ավարտվել հայերի համար…

2. Ազգային ինքնորոշումը պետք է հենվի պատմական արդարության վրա – Լեռնային Ղարաբաղ.- Պատմական տվյալներ… Մինչխորհրդային ժամանակաշրջան… Խորհրդային տարիներին… Հիմնախնդրի ներկա փուլը… ՀՀ դիրքորոշումը…

3. Կքայլի՞ Ռուսաստանը հայկական ուղով – Իհարկե, այստեղ կան բայցեր… Կա պատմական դառը փորձ… Բայցեւ ոչինչ չի կարելի բացառել… Եվ ինչ ընթացք կստանա ռուս-թուրքական հակահայ պայմանագրի երկարաձգման հարցը…

4. Թե՞ Արեւմուտքը կքայլի հայկական ճանապարհով – Իսկ ու՞ր են Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչած (1919-1920թթ.) Փարիզի ու Սան Ռեմոյի համաժողովներին մասնակցած, Սեւրի միջազգային դաշնագիրն ու 1920թ. նոյեմբերի 22- ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճիռը ստորագրած եվրոպական պետությունները…

5. Հայաստանի տարածքո՞վ դեպի Թուրքիա – Ինչպիսին կլինի Ադրբեջանի դիրքորոշումը, Իսկ ՀԱՊԿ եւ ԵՏՄ անդամ (որ նաեւ համաթուրքական դաշինքի մեջ են) Ղազախստանը ու Ղրղզստանը կպաշտպանե՞ն Ռուսաստանին՝ հայտնի չէ: Հայաստանին չսատարեցին՝ Ադրբեջանի հարցում…

6. Թուրքիայի դեսպանատունը Վրաստանում՝ հայկական Ջավախքի դեմ – Ինչու՞ են միայն հայ ազգայնական ուժերը Արցախի, Նախիջեւանի, Արեւմտյան Հայաստանի հետ բարձրացնում նաեւ Ջավախքի խնդիրը…

7. Մեր ժամանակների վկայագրում (3).- Ազգային զարթոնք. բնապահպանական ցույցեր (2-րդ մաս) – Արմեն Ավետիսյան, (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

8. Երբ պայքարը աթոռի, ոչ թե գաղափարի շուրջ է – Բոլորովին կապ չունի, այդ ընդդիմադիր հռչակված կառույցը ամիսը մեկ մի նոր անունով հանդես կգա, թե իր հին կամ զուգահեռ բոլոր անուններով…

9. Դեռ հասկանալ է պետք քաղաքականության մայր «եզր»-երը (իմա՝ հայրենի) – Մերթ ընդ մերթ հայտնվում են էլի ազգափրկիչ ծրագրերով դաշինքներ, որոնց առաջին ծրագրային կետը լինում է դրամահավաքը…

10. Ազգային հարստություն – 3. Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ – ԳԱԱ-ն խոսում է դրական ու բացասական կողմերից (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)…

11. Շաբաթվա մարզական կյանքից.- Հայկական ֆուտբոլի ոդիսականը – ՖԱՖ-ը պահանջում է ՀՖՖ նախագահի հրաժարականը… Մեր հավաքականի ֆուտբոլիստների դիմումը… Հրաժարական՝ անհաջողության դեպքում… Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Միջուկային պատերազմի պատրաստություններ – Թուրքիան ամերիկյան գործիք-գործոն… Հայաստանն էլ ռուսական գործիք-գործոն չդառնա, քանի որ դա միշտ կորուստներով է ավարտվել հայերի համար…

http://www.hayary.org/wph/?p=5215Կծավալվի՞ պատժիչ հարվածը… Ռուսաստանը չի՞ պատերազմի – կրկին տեսակետ կա, որ այլեւս ընթանում է 3-րդ համաշխարհայինը… ՆԱՏՕ-ն ԻԼԻՊ-ին համարում է ընդհանուր թշնամի…

Չնայած Թուրքիայի նախագահի բոլոր գործադրած ջանքերին, Էրդողան-Պուտին հանդիպումը չկայացավ Փարիզում: Իսկ Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի էր ունենում ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային հռչակագրի կողմ պետությունների 21-րդ համաժողովը, որի նախագահությունն ստանձնել է Ֆրանսիան: Համաշխարհային այդ համաժողովին մասնակցել են 150 պետությունների ու կառավարությունների ղեկավարներ, այդ թվում՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, հազարավոր այլ պատվիրակներ: Աննախադեպ մասնակցությամբ բարձր մակարդակի փարիզյան համաժողովի պատվիրակությունները մինչ օրակարգին անցնելը մեկ րոպե լռությամբ հարգել են ս.թ. նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների զոհերի հիշատակը:

Ռուսաստանի նախագահը մերձավորարեւելյան թեմաներով հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Հանդիպումներ են եղել նաեւ Իսրայելի, Իրանի եւ այլ երկրների ղեկավարների հետ: Եթե եվրոպական երկրների ղեկավարները հակված են համագործակցելու Ռուսաստանի հետ՝ ընդդեմ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման, ապա ամերիկյան կողմը ամեն բան անում է ռուսական կողմին Մերձավոր Արեւելքից դուրս մղելու համար: Եվ կա ՆԱՏՕ-ական Թուրքիա, որին էլ ասպարեզ է նետել Վաշինգտոնը՝ բառիս բուն իմաստով:  Continue reading