Որ հասկանան՝ կվախենան – Էկոնոմիկայի նախարարը բառախաղի մասնագետ է դարձել… Ինչպե՞ս կարող են հետեւանքները չմտահոգել, երբ մեր արդյունաբերությունը չի զարգանում, իսկ ՀՆԱ-արտաքին պարտք հարաբերակցությունը մեծանում է…

Երեկ գործադիրը նիստում հավանության արժանացրեց «Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը, որով Հայաստանին կտրամադրվի 300 միլիոն դոլարի չափով բյուջետային աջակցության վարկ: Այն կհատկացվի երեք մասնաբաժիններով՝ յուրաքանչյուրը 100-ական մլն դոլարի չափով: Վարկի տարեկան տոկոսադրույքը կազմում է 2,1%, այն տրամադրվում է 20 տարի մարման ժամկետով, որից 10-ը արտոնյալ ժամանակահատվածն է: Յուրաքանչյուր մասնաբաժնի տրամադրման նախապայման է ՀՀ կառավարության եւ Կենտրոնական բանկի կողմից բարեփոխումների ծրագրի իրականացումը: Ծրագրի գլխավոր ուղղություններն են էներգետիկ հատվածի ֆինանսական կայունության եւ պետական ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացումը, բիզնեսի վարման պայմանների բարելավումը:

Իսկապե՞ս ՀՀ կառավարությունը չի մտահոգվում մեր երկրի պարտքային բեռն ավելացնելու հետեւանքներից:

Պարզվում է՝ ոչ: Համենայնդեպս, այսպես կարելի է փաստել՝ ելնելով էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի խոսքերից:

«Այդ 300 միլիոն դոլար վարկի ստացումը 10 տարի չի ազդի Հայաստանի արտաքին պարտքային բեռի վրա,- ասաց Կարեն Ճշմարիտյանը, – Հայաստանի արտաքին պարտքի ծավալները հաշվարկված են, ու այդ բեռը տնտեսագիտական իմաստով մեծ է, թե փոքր, կախված է տնտեսության արդյունավետությունից»:  Continue reading

Հայկական խոհանոց – Ջեմով կարկանդակներ… Աշխարհի մարզական հեւքից – Ֆուտբոլային կրքեր – Հայ առաջատար ֆուտբոլիստը պատժեց ադրբեջանական թիմին… Այցելե՛ք եւ օգտվե՛ք հայ արիների www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բածանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայկական խոհանոց – ներկայացնում է Ռուզաննա Նահապետյանը:

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

– Ջեմով կարկանդակներ

Բաղադրությունը – Կարագ -100 գ, դեղնուց – 3 հավկիթի, մեղր – 1 ճաշի գդալ, շաքարավազ – 100 գ, թթվասեր – 100 գ, սոդա – 0.5 թեյի գդալ, կիտրոնի հյութ – 2 ճաշի գդալ, ալյուր – 3 բաժակ, ջեմ:

Պատրաստման եղանակը – Պատրաստել ձեռքերին չկպչող խմոր: Բացել 10/20 սմ-ի, վրան ջեմ լցնել, գլանակի պես փաթաթել, կտրատել, հակառակ կողմով դնել: Ջեռոցում պահել 20 րոպե 2000-ի տակ:

* * *

Աշխարհի մարզական հեւքից –

Ռազմամարզականի եզրափակիչը՝ Երեւանում

Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում կայացավ «Նախազորակոչային եւ զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի» եզրափակիչ փուլը: Նոյեմբերի 3-5-ն անցկացված Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված ռազմամարզական խաղերին մասնակցել են Հայաստանի մարզերում եւ Երեւանում 1-ին տեղերը գրաված հանրակրթական դպրոցների թիմերը՝ թվով 99 աշակերտ: Ծրագրում ներառված էին նռնակի նետում, 8 կգ-անոց ուսապարկով փոխանցումավազք, ինքնաձիգի քանդում-հավաքում, կրոսավազք, հրաձգություն, ձգումներ պտտաձողից:

Հ.Գ. – Նախարարության կողմից պարգևատրվել են ռազմամարզական խաղերի հաղթողները – Նոյեմբերի 5-ին, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում ավարտվել են ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության նախազորակոչային եւ զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերը: Մրցումների փակման ու հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը ուղերձ է հղել մասնակիցներին, նշելով, որ ռազմամարզական խաղերը կատարել են իրենց դերը, նշանակում է՝ նախարարությունն էլ հասել է իր առջեւ դրված նպատակին: Ընդհանուր թվով 31.245 մասնակիցներից նոյեմբերի 3-5-ն անցկացված ռազմամարզական խաղերի եզրափակիչ փուլում ուժերն են չափել 99 դպրոցական: Ընդհանուր թիմային հաշվարկով հաղթել է Լոռու մարզի Վանաձորի №13 ավագ դպրոցի թիմը, 2-րդ տեղն է զբաղեցրել Երեւան քաղաքի Ա. Մանուկյանի անվան №93 միջնակարգ դպրոցի թիմը, իսկ 3-րդ տեղը՝ Շիրակի մարզի Փոքր Մանթաշի միջնակարգ դպրոցի թիմըՀաղթողները պարգևատրվել են ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության հավաստագրերով, գավաթներով ու նվերներով: Հիշեցնենք, որ անցած տարի թիմային հաշվարկով հաղթել էր Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի միջնակարգ դպրոցի թիմը, 2-րդ տեղն էր զբաղեցրել Վայոց Ձորի մարզի Արենիի միջնակարգ դպրոցի թիմը, իսկ 3-րդ տեղը՝ Շիրակի մարզի Փոքր Մանթաշի միջնակարգ դպրոցի թիմը:

Բարձրագույն խմբի առաջնության 12-րդ փուլը

Երեւանի «Փյունիկ»-ը այս փուլում հաղթանակ տանելով՝ վաստակեց 23 միավոր եւ ընդհուպ մոտեցավ առաջատարին՝ մայրաքաղաքի մեկ այլ թիմի՝ «Ալաշկերտ»-ին (25 միավոր): 3-դ տեղում է Գյումրիի «Շիրակը»՝ 21 միավոր), որը միայն 1 միավորով է առաջ սյունիքցիներից՝ «Գանձասար-Կապանից»:

Հաջորդ՝ 13-րդ փուլը, տեղի կունենա նոյեմբերի 7- 8-ին: Կենտրոնական խաղը տեղի կունենա Գյումրիում, որտեղ «Շիրակ»-ը կընդունի Երեւանի «Արարատ»-ի, որը 18 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը:

«Փյունիկ»-ին զրկեցին Հայաստանի գավաթից

Կայացան ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի պատասխան 2 խաղերը: Գործող գավաթակիր Երեւանի «Փյունիկ»-ը Կապանում հանդիպեց «Գանձասար-Կապանի» հետ՝ խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 0:0: Առաջին խաղն ավարտվել էր կապանցիների վստահ հաղթանակով՝ 3:1, որոնք էլ մտան կիսաեզրափակիչ:  Continue reading

,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 37-ի (383) հոդվածները

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան – http://www.hayary.org/wph/?p=2223 (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Խաչմերու՞կ, հանգու՞յց, թե՞ խարիսխ – Երեւանի փոխլրացնող արտաքին քաղաքականությունը (Եվրամիություն-Եվրասիամիություն) հասկանալի է Բրյուսելին եւ Վաշինգտոնին, բայց հունից հանում է Անկարայի ու Բաքվի հետ խաղերի նստած Մոսկվային…

2. Հայաստանը՝ ոչ իսլամամետ եւ Իսրայելից հին երկիր – Ի տարբերություն թուրքերի եւ ադրբեջանցիների, ԻԼԻՊ-ի կազմում չկան հայեր (առավել եւս՝ հայաստանցիներ)… Իսայելցի լրագրողն իր պապերի հորինած «ջան Ադրբեջան» երգն է երգում՝ առանց հանգերի…

3. Վաշինգտոնն ու Մոսկվան զիջու՞մ են Պեկինին – Կենտրոնական եւ Միջին Ասիան մրցակցության նոր թատերաբեմ… Չինաստանը Հայաստանին Եվրոպա-Ասիա առանցքի միջանցք եւ համաթուրանականության դեմ պարիսպ է դիտարկում…

4. Ադրբեջանի անվտանգության վտանգավորությունը՝ սեփակա՛ն երկրի նկատմամբ… Հայաստանի ազգային անվտանգությունը զարմացած է հակառակորդի անգրագիտությունից – Իսկ անգրագետ ադրբեջանցիների արկածները դեռ կշարունակվեն…

 5. Երբ դիմացինն անմիտ է ու անզոր – Բաքուն թքած ունի իր կորուստների վրա… Ինչո՞ւ է թեժացվում վիճակը սահմանին… Կրկին անիմաստ է, քանզի անպատիժ է – ԵԱՀԿ ՄԽ-ն Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը միայն սեփական շահերին է ծառայեցնում…

6. Զգացական, բայց ոչ պատրանքային դաշտից – Հայկական գործոն (1-4), որ Հայաստանի տերն է դարձնում… Մե՛նք ենք մեր երկրի ներքին հարստությունը, արմատը, որը պետք է համախմբվի, որ ծլարձակի ու ծառայի մեկ ընդհանուր նպատակի՝ հայահավաքի ու հողահավաքի…

7. Հայաստանը պե՛տք է ունենա ատոմակայան – Հայկական ատոմակայանն ունի անվտանգության բացարձակ մակարդակ… Թուրքիան նախատեսում է իր տարածքում 3-րդ ատոմակայան կառուցել… Բաքուն էլ մտադրություն ունի կառուցելու Ադրբեջանում 1-ին ԱԷԿ-ը…

8. Շաբաթական պատգամավորական անկեղծություն… Թուրքավարի դաշնակցություն… Չի կարող պատահել… Չե՛ն ու՛ – զու՛մ… «Սնիքերս»-ի գլխին քար կգցի… Բռնադատվածներին կօգնե՞ն… Տուգանքները կնվազեցնե՞ն… Այնուհանդերձ՝ մեր ապահով երկիրը…

9. Տեղը տեղին վթարայինից՝ տեղը տեղին վերանորոգված – Նորակառույցի սեյսմակայունությունը համապատասխանում է մեր երկրում գործող չափորոշիչներին… Սահմանափակ կարողություն ունեցողը չի անտեսվի…

10. Կամա՜ց-կամա՜ց վարժացնում են – Եվս մի քանի ամիս ու՝ սկսելու ենք քամվել… Ըստ վարչապետի՝ 250 կՎտժ շատ քչերն են սպառում՝ բնակչության 65%-ը (եւ սա՞ է քիչը), ինչն ակամա խոստովանություն է, որ հայաստանցիների 65%-ը ծայրահեղ աղքատ է…

11. Հայկական խոհանոց – Սխտորած մսագնդիկներ… Էրգրի համի հիշողություն.- հայ ազգային ավանդական ուտեստի փառատոն… Գրադարան այցելում են… Աշխարհի մարզական հեւքից.- հայ մարզիկները… Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Խաչմերու՞կ, հանգու՞յց, թե՞ խարիսխ – Երեւանի փոխլրացնող արտաքին քաղաքականությունը (Եվրամիություն-Եվրասիամիություն) հասկանալի է Բրյուսելին եւ Վաշինգտոնին, բայց հունից հանում է Անկարայի ու Բաքվի հետ խաղերի նստած Մոսկվային…

«Լուսանցք»-ը գրել է, որ Ռուսաստան-Արեւմուտք ռազմա-քաղաքական սրացումները նոր փուլ են մտել եւ հակամարտությունն ընթանում է նաեւ ռազմական, քաղաքական ու տնտեսական ոլորտներում: Եթե այդ հակամարտությունը նախկինում բավարարվում էր սոցիալ-տնտեսական կամ հոգեւոր-մշակութային ու բարոյա-հոգեբանական հարձակումներով, ապա այժմ այն մոտեցել է ռազմական (պատերազմական) հակամարտության եզրին: Որոշ դեպքերում արդեն հատվել են ռազմական հակասությունները երրորդ երկրների տարածքներում: Նշել ենք, որ այս ընթացքում էլ ավելի է սրվել Եվրոպական ու եվրասիական միությունների հակադրությունը: Արդեն նկատելի են այդ կառույցների շահերի բախման առանցքները:

Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովում Հայաստանի նախագահության ժամանակահատվածում կարող են հետաքրքիր իրադարձություններ ծավալվել: Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանն եւ Ղրղզստանը դեմ չեն, որ Ադրբեջանն ու Թուրքիան եւս լրացնեն ԵՏՄ շարքերը: Հայաստանն էլ դեմ չի արտահայտվել, սակայն, հասկանալի է, որ մեր դիրքերը ԵՏՄ-ում ավելի կթուլանան, եթե այդ երկրներն անդամագրվեն: Կկազմվի համաթուրքական քառյակ՝ Ղազախստան, Ղրղզստան, Թուրքիա եւ Ադրբեջան: Եվ ռուսական շահերը մեկ անգամ եւս կդառնան հայավնաս քաղաքականություն, ինչպես եղել է նախկինում...

Եգիպտոսը, Իրանը, Հնդկաստանն ու Վիետնամը եւս հետաքրքրված են ԵՏՄ-ի գործերով, ու այս եւ այլ երկրների ԵՏՄ-ականացումն էլ կարող է որոշակիորեն հայանպաստ լինել: Այս ամենը կարող է ծավալվել հենց մեր երկրի նախագահության ընթացքում, ինչը հնարավոր է լինի ինչպես պատահականության սկզբունքով, այնպես էլ միտումնավոր նախաձեռնությամբ: Եթե ասենք՝ Ադրբեջանը ցանկանա Հայաստանի դեմ քայլեր ձեռնարկել հենց ԵՏՄ-ում:  Continue reading

Հայաստանը՝ ոչ իսլամամետ եւ Իսրայելից հին երկիր – Ի տարբերություն թուրքերի եւ ադրբեջանցիների, ԻԼԻՊ-ի կազմում չկան հայեր (առավել եւս՝ հայաստանցիներ)… Իսայելցի լրագրողն իր պապերի հորինած «ջան Ադրբեջան» երգն է երգում՝ առանց հանգերի…

Թուրքիան եւ Ադրբեջանն այլեւս թաթախված են իսլամական ծայրահեղականներին աջակցելու խնդրում, եւ սա շուտով բումերանգի հարվածի ազդեցություն կունենա: Այս երկրները ոչ միայն աջակցում են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը, որ փորձում է համաիսլամական պետություն ստեղծել Մերձավոր Արեւելքի, Կովկասի, Միջին Ասիայի եւ այլ տարածքների վրա, անգամ Եվրոպայի ու Ռուսաստանի տարածքներն են ներառված որոշ քարտեզներում, այլեւ սնուցում են ահաբեկիչներով, ինչը եւս հնարավոր չէ թաքցնել այլեւս: Իսկ Ստամբուլը դարձել էր «Իսլամական պետության» ահաբեկիչների սնուցման վայր, որտեղ հավաքվում էին աշխարհի տարբեր ծայրերից եկած ահաբեկիչներ եւ ապա անցնում էին Սիրիայի ու Իրաքի այն տարածքներ, որտեղ վխտում են ծայրահեղ իսլամականները:

Այսպես համաշխարհային իսլամական պետության ջատագովները այլեւս չեն թաքցնում իրենց աշխարհակուլ նպատակները: Նրանք մտադիր են կլանել անգամ այն երկրները, որոնք այսօր աջակցում են իրենց:

Հարյուրավոր թուրքեր ու ադրբեջանցիներ են արդեն սպանվել Սիրիայի եւ Իրաքի տարածքները գրավելու ընթացքում: Սակայն դա չի խանգարում, որ նորից շարունակեն իսլամական ահաբեկիչներով սնուցել տարածաշրջանը:

Ըստ երեւույթին, Արեւմուտքի եւ Ռուսաստանի կտրուկ քայլերը սթափեցրել են Անկարային ու Բաքվին, որոնք փորձում են ցույց տալ, թե մաս են կազմել հակաահաբեկչական այն դաշինքին, որը ստեղծվել է Արեւմուտքի կողմից: Սակայն կա անվստահություն, քանի որ թուրքերն ու ադրբեջանցիները համաիսլամական քայլերին զուգահետ առաջ են քաշում համաթուրքական կամ նորօսմանական գաղափարներ, որոնք պակաս վտանգավոր չեն տարածաշրջանի ապակայունացման համար, որքան իսլամական անհանդուրժողականությունը:
Continue reading

Վաշինգտոնն ու Մոսկվան զիջու՞մ են Պեկինին – Կենտրոնական եւ Միջին Ասիան մրցակցության նոր թատերաբեմ… Չինաստանը Հայաստանին Եվրոպա-Ասիա առանցքի միջանցք եւ համաթուրանականության դեմ պարիսպ է դիտարկում…

Հայտնի է, որ համաթուրքական վտանգը հեռահար տարածվում է նաեւ Չինաստանի վրա: Իհարկե, Պեկինը վաղուց ունի տեղային թյուրքական խնդիր, որը ույղուրական վտանգի տեսքով է, սակայն չինացիներին հուզում է դրա համապարփակ վտանգը եւս:

Իզուր չէ, որ «Հին Մետաքսի ճանախարհ»-ն է նախընտրում Պեկինը՝ որպես «Նոր Մետաքսի ճանապարհ»-ի նախագիծ, որտեղ Թուրքիան եւ Ադրբեջանը նախատեսված չեն Չինաստանից Եվրոպա ավտոճանապարհը սպասարկելու համար: Միջին Ասիայի թյուրքական երկրների քաղաքներն էլ նպատակայնորեն են ընտրված: Մի խոսքով՝ Չինաստանը նախատեսել է «Մետաքսի ճանապարհ»-ի վերականգնման գործը հեռու պահել համաթուրքական զարգացումներից:

Այս իրողությունն է, որ անտեսելով թուրքական դերակատարումը, կարեւորել է Հայաստանի դերը մեր տարածաշրջանում: Եվ վերոնշյալ առաջարկվող «Մետաքսի ճանապարհ»-ը Չինաստանից հասնելով Հայաստան՝ իջնում է հարավ, Իրանի եւ արաբական երկրներ Սիրիայի ու Լիբանանի միջոցով հասնում է Միջերկրական ծով ու Եվրոպա… Կամ՝ Հայաստանով անցնում է Վրաստան, ապա՝ Սեւ ծովով հասնում Եվրոպա:

Համաթուրանականության ճանապարհը փակելու առումով Հայաստանը նաեւ լավագույն դաշնակիցն է Չինաստանի համար:

Թուրքերը Հայաստանին «անիծյալ սեպ» են համարել համաթուրքական նպատակների ճանապարհին, եւ սա հասկացել են նաեւ Պեկինում:

Պեկինում նաեւ հասկացել են, որ Ռուսաստանը միայն Արեւմուտքի հետ պայքարում է դիտարկում Չինաստանին որպես դաշնակից: Այլ հարցերում չինացիները եթե հակառակորդ չեն, ապա մրցակիցներ են: Իսկ համաթուրքական պոռթկումները հաճախ ռուս-թուրքական կապի միջոցով է լինում, ինչը աշխարհի 3-րդ բեւեռը կազմելու նպատակ ունեցող Չինաստանի համար միանշանակ է: Իսկ Մոսկվային Միջին Ասիայից կտրելով՝ Պեկինը միաժամանակ խոչընդոտում է նաեւ «1 ազգ՝ 6 պետություն» համաթուրքական ծրագրի ծավալմանը: Ղազախստանը, Ուզբեկստան, Ղրղզստանն ու Թուրքմենստանը չինական ներդրումներից չզրկվելու ու տարածաշրջանային ծրագրերից դուրս չմնալու համար կսառեցնեն իրենց կրքերը համաթուրանական եւ վելիկոռուսական նպատակներին սատարելու մասով…
Continue reading

Ադրբեջանի անվտանգության վտանգավորությունը՝ սեփակա՛ն երկրի նկատմամբ… Հայաստանի ազգային անվտանգությունը զարմացած է հակառակորդի անգրագիտությունից – Իսկ անգրագետ ադրբեջանցիների արկածները դեռ կշարունակվեն…

Վերջին շրջանում ՀՀ ԱԱ ծառայությանն անդրադառնալու պահեր շատ են լինում: Նաեւ ԱԱԾ ղեկավարի այս կամ այն ասելիքի հետ կապված: Իհարկե, սա այն ծառայությունն է, որին պետք է միշտ ուշադրություն դարձնել ու անդրադառնալ, սակայն, երբեմն անսպասելի հարցեր են առաջանում, որոնց անդրադառնալու համար նաեւ տարակուսում ես… հանուն երկրի անվտանգության:

Ինչեւէ: ԱԱԾ պաշտոնական կայքից վերջերս տեղեկացանք, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունը հնարավորություն չունի գտնել մեկին, որը լիարժեք տիրապետում է հայերեն լեզվին, որպեսզի կասկածի տակ չառնվի իսկությունը, իբր, իրենց ձեռք գցած նամակի, որն իրենք վերագրում են Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանին: «Հոկտեմբերի 16-ին ադրբեջանական www.faktxeber.com ինտերնետային լրատվամիջոցը հրապարակել է հերթական կիսագրագետ ու անհաջող սադրիչ տեղեկատվությունը: Ադրբեջանի հակահայկական քարոզչությունն այս անգամ «սենսացիոն» տեղեկատվական արտահոսք է կազմակերպել՝ իբրեւ «հայթայթել ու հրապարակել է ՀՀ ԱԱԾ տնօրեն գեներալ-գնդապետ Գ. Հակոբյանի պաշտոնական գրությունը՝ ուղղված ԼՂՀ ԱԱԾ տնօրեն, գեներալ-լեյտենանտ Ա. Ղարամյանին»:

Ըստ բացատրության՝ շինծու նամակի թռուցիկ ուսումնասիրությունն անգամ ի ցույց է դնում հեղինակների տկարամտությունն ու անգրագիտությունը: Նախ՝ ԼՂՀ ԱԱԾ տնօրենին ուղղված պաշտոնական գրությունում չպետք է օգտագործվի «ԼՂՀ ԱԱԾ պետ» սխալ ձեւակերպումը (ճիշտը՝ ԼՂՀ ԱԱԾ տնօրեն): Հետո, բազմաթիվ ուղղագրական, շարահյուսական սխալներով ու ժամանակային անհամապատասխանություններով նամակում մասնավորապես նշվում է, թե հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմի բազմաթիվ խախտումները, զինծառայողների շրջանում զոհերը, խաղաղ բնակչության եւ քաղաքացիական շինությունների ռմբակոծությունը խուճապ են առաջացրել, ինչի հետեւանքով սահմանամերձ գյուղերի բնակիչները լքում են բնակավայրերը: Հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված անառողջ իրավիճակը՝ ՀՀ ԱԱԾ տնօրենն իբրեւ «հրամայում է» ԼՂՀ ԱԱԾ տնօրենին բնակչության շրջանում բացատրական աշխատանքներ տանել եւ խուճապ հրահրողներին պատասխանատվության ենթարկել:  Continue reading

Երբ դիմացինն անմիտ է ու անզոր – Բաքուն թքած ունի իր կորուստների վրա… Ինչո՞ւ է թեժացվում վիճակը սահմանին… Կրկին անիմաստ է, քանզի անպատիժ է – ԵԱՀԿ ՄԽ-ն Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը միայն սեփական շահերին է ծառայեցնում…

Հայ-ադրբեջանական սահմաններին հարաբերական անդորրը երկար չի պահպանվում: Թեեւ ԵԱՀԿ ՄԽ-ն փորձում է վերականգնել բանակցային գործընթացը, բայց ադրբեջանական կողմը նորից բորբոքում է հակամարտությունը: Սա շարունակվում է անգամ ադրբեջանցիների առավել մեծ կորուստներ, քան՝ մենք, ունենալու դեպքում: Այն է՝ Իլհամ Ալիեւը սեփական զինվորներին զոհաբերելու գնով նույնիսկ փորձում է իր ներքաղաքական խնդիրները պատսպարել արհեստական արտաքին վտանգ ստեղծելով:

Բայց մեր զինուժը իր առջեւ դրված մարտական խնդիրը կատարում է հստակ եւ արժանապատիվ: Այս վերջին օրերին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է հարյուրավոր անգամներ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ 60 եւ 82 մմ-անոց ականանետերից ու ՌՊԳ-7 տիպի նռնականետից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց: Տավուշի մարզի Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը տեղեկացրել էր, որ հոկտեմբերի 24-ի երեկոյան ադրբեջանական գնդակոծությունից գյուղում տուժել է 12 տուն: Վնասվել են տների տանիքներ, պատուհանների փեղկեր, ջարդվել լուսամուտների ապակիներ: Գնդակներից մեկը դիպել է գյուղապետարանի մուտքի դռանը, ապակին է ջարդվել եւ այլն: Գյուղապետարանը հաշվել է վնասները՝ ակնկալելով, որ գնդակոծության նախորդ դեպքերի նման, պետբյուջեից դրամական փոխհատուցում կտրվի: Սակայն այս ամենը կարծես չի հուզում ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, որ միայն հայտարարություններով են բավարարվում:
Continue reading

Զգացական, բայց ոչ պատրանքային դաշտից – Հայկական գործոն (1-4), որ Հայաստանի տերն է դարձնում… Մե՛նք ենք մեր երկրի ներքին հարստությունը, արմատը, որը պետք է համախմբվի, որ ծլարձակի ու ծառայի մեկ ընդհանուր նպատակի՝ հայահավաքի ու հողահավաքի…

Տարիներ առաջ մեր գյուղական համայնքներից մեկում նախընտրական քարոզարշավի շրջանակներում անցկացվող հանդիպման ընթացքում այդ գյուղի տարեցներից մեկը հակադարձեց իր ծրագիրը ներկայացնող քաղաքական գործչին՝ ասելով, որ Հայաստանում բոլորը ցանկանում են նախագահ դառնալ եւ ոչ-ոք չի մտածում թեկուզ վարչապետ դառնալու մասին: Տարեց գյուղացին, առաջին հերթին, իհարկե բողոքում էր, որ իրենց միայն ընտրությունների շեմին են հիշում: Նա քաղաքական գործչին թեւավոր խոսք դարձած իր արտահայտությամբ հասկացնում էր, որ ձեր գեղեցիկ կարգախոսներով զարդարված քաղաքական դիմակների տակից երեւում է իշխանության ծարավ իրական դեմքը:

http://www.hayary.org/wph/?p=5141 – Հայկական գործոն, որ միատարրության հենք ունի… Հայի տիեզերագեն կանչը պիտի յուրաքանչյուրն արթնացնի իր ներսում Այդժամ է, որ իրապես կպայծառանա հայի միտքը՝ արարչաբնույթ երրորդությամբ…

http://www.hayary.org/wph/?p=5127 – Հայկական գործոն, որ կզարթնեցնի հայի գենուժն ու զինուժը – Մեր միասնականությունն ու կազմակերպվածությունը պետք է ուժեղացնի հայկական գործոնը տարածաշրջանում…

http://www.hayary.org/wph/?p=5116 – Հայկական գործոն, որ միս ու արյուն պիտի ստանա – Երբ կգտնենք մեր նախնյաց կարգը – Տեր կանգնենք մեր Հայք-Հայաստան աշխարհին՝ ինչպես մեր սեփական տանը…

Գյուղացուն ավելի պարզ է իրականությունը, որովհետեւ նա չի քայլում ամեն տարի ասֆալտապատվող փողոցներով, նրա երեխաները չեն հաճախում բարեկարգ մանկապարտեզներ եւ վաստակավոր մանկավարժներ ունեցող դպրոցներ, նա չի կարողանում որակյալ բուժօգնություն ստանալ, կտրված է մշակութային կյանքից: Ինչու՞: Պատասխանն առավել քան պարզ է. որովհետեւ գյուղը փոքր է, այնտեղից սպասվող ֆինասական ու քաղաքական շահաբաժինները փոքր են:

Քաղաքագիտության մեջ ընդունված է, որ քաղաքական կուսակցությունները պետք է ձգտեն քաղաքական իշխանության, քանի որ, հասնելով իշխանության, ավելի մեծ հնարավորություններ կունենան իրագործելու իրոնց քաղաքական, տնտեսական եւ այլ ծրագրերը:  Continue reading

Հայաստանը պե՛տք է ունենա ատոմակայան – Հայկական ատոմակայանն ունի անվտանգության բացարձակ մակարդակ… Թուրքիան նախատեսում է իր տարածքում 3-րդ ատոմակայան կառուցել… Բաքուն էլ մտադրություն ունի կառուցելու Ադրբեջանում 1-ին ԱԷԿ-ը…

Հայաստանը կունենա ատոմային էներգետիկա եւ անպայման էլ ավելի կզարգացնի այն: Այս մասին խոսվել է ՀՀ նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստում: Դրանից հետո տեղի ունեցած ասուլիսում էլ նույնն է հայտարարվել: Ասուլիսին մասնակցել է նաեւ խորհրդի նախագահ Ադոլֆ Բիրկհոֆերը (Գերմանիայից)՝ անդրադառնալով ՀԱԷԿ-ի շուրջ թուրքական կողմի շահարկումներին եւ պնդելով, թե ՀՀ-ն պետք է ունենա ատոմակայան:

Ի դեպ, նկատեմ, որ Ադոլֆ Բիրկհոֆերը տարիներ շարունակ նույն տեսակետին է եղել (անձամբ եմ համոզվել, երբ տարին մեկ անգամ հարցրել եմ նրան այդ մասին), եւ ի պատիվ իրեն, տարիներ շարունակ չի փոխել իր համոզմունքը՝ ապացուցելով, որ իրական տնտեսական անվտանգ քաղաքականության համար անհրաժեշտ է ատոմակայան ունենալը մեր պես երկրների համար: Ու քանի որ ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումների համապատկերում չենք կարող անտեսել միջուկային էներգետիկայի զարգացումների անհրաժեշտությունը, մի բան հաստատ է «Հայաստանի նման երկիրը, որը չունի նավթ, գազ, պետք է ունենա ատոմային էներգետիկա» (Բիրկհոֆերի խոսքերով):  Continue reading

Շաբաթական պատգամավորական անկեղծություն… Թուրքավարի դաշնակցություն… Չի կարող պատահել… Չե՛ն ու՛ – զու՛մ… «Սնիքերս»-ի գլխին քար կգցի… Բռնադատվածներին կօգնե՞ն… Տուգանքները կնվազեցնե՞ն… Այնուհանդերձ՝ մեր ապահով երկիրը…

Շաբաթական անկեղծություն

Ուրեմն՝ վատ նորությունը: Մենք բոլորս՝ պատգամավորներով, իշխանություններով, ընդդիմությունով, պահպանողականներով, ազատականներով, թայֆայականներով, ինստիտուցիոնալներով, շատ ելույթ ունեցողներով կամ միայն կնոպկա սեղմողներով, այսինքն՝ բոլորով միասին մեր ժողովրդին հետաքրքիր չենք: Ընդհանրապես հետաքրքիր չենք: Անշուշտ սա շատ դրական երեւույթ կլիներ, եթե Հայաստանը լիներ բարեկեցիկ արեւմտյան երկրներից մեկը. այնտեղ նման երեւույթներն ավելի քան բնական են: Իսկ մեզ մո՞տ… իսկ մեզ մնում է ձեւ անել, իբր քաղաքական գործիչների ու ուժերի հետեւում սատարող հոծ ժողովուրդ կա եւ ինչքան հնարավոր է բարձր խոսել ժողովրդի անունից, ժողովրդի համար (ԱԺ հայտարարությունների ժամին պատգամավոր Թեւան Պողոսյանի հայտարարությունը – 27.10.2015):

Թուրքավարի դաշնակցություն

«1915-ին տեղի ունեցած է Հայոց Ցեղասպանութիւնը եւ այդ իրողութեան վերաբերեալ վէճ չկայ»,- ըսած է համաշխարհային հռչակ վայելող դերասան Ճորճ Քլունին՝ Հարաւային Քալիֆորնիոյ հանրային ձայնասփիւռի կայանի «Ֆրէյմ» յայտագիրէն սփռուած իր հարցազրոյցին ընթացքին:

«Հիմա պատմութիւնը փոխուած է, եւ թուրքերը չեն ուզեր խօսիլ անոր մասին: Իսկ քանի որ մենք Թուրքիոյ մէջ ռազմական խարիսխներ ունինք, յանկարծ այն նոյն քաղաքական գործիչները, որոնք մինչ այդ կ՛ըսէին՝ «Այո՛, Ցեղասպանութիւն տեղի ունեցած է», այսօր չեն կրնար խօսիլ անոր մասին»,- յայտնած է Քլունի:

Դերասանը նաեւ աւելցուցած է, որ ինք շարք մը քոնկրեսականներու հարցուցած է, թէ անոնք կրնա՞ն այսօր խօսիլ Հայոց Ցեղասպանութեան մասին, իսկ օրէնսդիրները պատասխանած են. «Բոլորովին չենք կրնար, որովհետեւ Թուրքիա ահաբեկչութեան դէմ պայքարին մէջ մեր դաշնակիցն է»:

Քլունի ընդգծած է, որ դերասանը չի կրնար քաղաքականութեամբ զբաղիլ, բայց կրնայ բարձրացնել հարցեր, որոնք իրեն համար կարեւոր նշանակութիւն ունին (http://asbarez.com):
Continue reading

Տեղը տեղին վթարայինից՝ տեղը տեղին վերանորոգված – Նորակառույցի սեյսմակայունությունը համապատասխանում է մեր երկրում գործող չափորոշիչներին… Սահմանափակ կարողություն ունեցողը չի անտեսվի…

Տեղը տեղին վթարայինից՝ տեղը տեղին վերանորոգված

«Լուսանցք»-ն անդրադարձել է վթարային շենքերում ապրող ընտանիքներին բնակարանով ապահովելու խնդրին: Հիմա պատկերացրեք, թե ինչ է նշանակում 4-րդ կարգի վթարայնության շենքի բնակարանից դուրս գալ եւ ապրել բոլորովին նոր՝ վերանորոգված բնակարանում:

Հոկտեմբերի 26-ին (ի լրումն մեր նախորդ հրապարակումներից մեկի) եւս 100 ընտանիք ապահովվեց նոր բնակարանով:

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա էր Աջափնյակ վարչական շրջանի Սիսակյան 16 հասցեի նորակառույց շենքի հանդիսավոր բացման արարողությանը:

Սիսակյան 3, Նոր Արեշ 35 փողոց N127/1 եւ Արցախի փողոց 4 նրբանցքի N10/2 հանրակացարանային շենքերում տասնամյակներ շարունակ ապրող 100 ընտանիք դարձավ նոր ու հարմարավետ բնակարանների սեփականատեր:

Երջանիկ տանտերերին հանձնելով նոր բնակարանների բանալիներն ու սեփականության վկայականները՝ քաղաքապետն ընդգծեց, որ քաղաքապետարանը շարունակելու է մայրաքաղաքում առկա տասնամյակների խնդիրների լուծմանն ուղղված ծրագրային քաղաքականությունը:

– Չորրորդ կարգի վթարային շենքերի բնակիչների խնդիրը մշտապես եղել է մեր երկրի նախագահի, նաեւ քաղաքային իշխանության ուշադրության կենտրոնում, եւ մենք, կառավարության հետ համատեղ, հատկապես վերջին տարիներին այս խնդրի լուծման ուղղությամբ հստակ քայլեր նախաձեռնեցինք,- ասաց Տարոն Մարգարյանը:  Continue reading

Կամա՜ց-կամա՜ց վարժացնում են – Եվս մի քանի ամիս ու՝ սկսելու ենք քամվել… Ըստ վարչապետի՝ 250 կՎտժ շատ քչերն են սպառում՝ բնակչության 65%-ը (եւ սա՞ է քիչը), ինչն ակամա խոստովանություն է, որ հայաստանցիների 65%-ը ծայրահեղ աղքատ է…

Բնակիչ-բաժանորդները եթե այսուհետ ամսական 250 կՎտժ էլէներգիայից ավելի սպառեն, ապա կառավարության կողմից սուբսիդավորում չեն ստանա եւ սպառածի ամբողջ բեռը հենց իրենք կստանձնեն: Կառավարության երեկվա նիստում հաստատվեց համապատասխան որոշումը:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից 2015թ. հունիսի 17-ի որոշմամբ ընթացիկ տարվա օգոստոսի 1-ից էլեկտրական էներգիայի սակագները բարձրացվեցին 6,93 դրամ/կՎտժ չափով: Սակագների բարձրացումը հանրության դժգոհությունը հարուցեց: Այդ կապակցությամբ երկրի նախագահ Սերժ Սարգսյանը հանրապետության տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ հունիսի 27-ին խորհրդակցություն անցկացրեց եւ առաջարկեց ուսումնասիրություն անել, որը կպատասխանի, թե ինչքանով է հիմնավորված սակագնի բարձրացումը եւ թե սակագնի չբարձրացման դեպքում ինչ է սպասվում էներգետիկ համակարգին:  Continue reading

Հայկական խոհանոց – Սխտորած մսագնդիկներ… Էրգրի համի հիշողություն.- հայ ազգային ավանդական ուտեստի փառատոն… Գրադարան այցելում են… Աշխարհի մարզական հեւքից.- հայ մարզիկները… Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայկական խոհանոց – ներկայացնում է Ռուզաննա Նահապետյանը:

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

– Սխտորած մսագնդիկներ

Բաղադրությունը – Տավարի միս – 0.5 կգ, կարագ – 100 գ, խաշած բլղուր (կամ բրինձ) – 100 գ, կտրտած սոխ – 1 բաժակ, սխտոր – 2 պճեղ, ձու – 2 հատ, բուսայուղ – 50 գ, սեւ կամ սպիտակ պղպեղ, աղ, չոր ռեհան:

Պատրաստման եղանակը – Աղացած մսին ավելացնել սոխը, սխտորը, բրինձը, կարագը, համեմել աղով, պղպեղով եւ ռեհանով: Խառնել՝ մինչեւ համասեռ դառնալը: Ջեռոցի տակդիրը պատել բուսայուղով:

Համեմված միսը վերածել 40-ական գրամանոց գնդիների: Շարել տակդիրի մեջ եւ եփել 2000-ի տակ 30 րոպե:

Երեսը կարմրելուց հետո հանել եւ մատուցել թթվասերով կամ սխտորած մածունով:

Էրգրի համի հիշողություն.- «Ձեռամբ» ազգային ավանդական ուտեստի

Արագածոտնի մարզի Նոր Արթիկ համայնքում հոկտեմբերի կեսերին անցկացվեց «Էրգրի համի հիշողություն» խորագրով հայ ազգային ավանդական ուտեստի փառատոն: Մարզի ծայրամասային այս համայնքում փառատոնն անցկացվում է արդեն 3-րդ անգամ, որը նպատակ ունի նաեւ նպաստել համայնքում ու տարածաշրջանում մշակութային կյանքի աշխուժացմանը:

«Էրգրի համի հիշողություն» խորագրով հայ ազգային ավանդական ուտեստի փառատոնն այս տարի նվիրվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Եղեռնից մազապուրծ եղածների ժառանգները երիտասարդ սերնդին են փոխանցել ազգային ավանդույթները, այդ թվում նաեւ՝ կենցաղավարությունը, ազգային ուտեստի պատրաստման եղանակները, բաղադրատոմսերը, տոնածիսական եւ առօրյա սննդատեսակների, հյուրասիրության հետ կապված բանահյուսական նշխարքներ: Նախապատրաստական փուլում տարբեր համայնքներում երիտասարդների ուժերով հավաքվել են ավանդական ազգային ուտեստների բաղադրատոմսեր, որոնք տեղ գտան ծրագրի արդյունքում տպագրվող «Էրգրի համի հիշողություն» խորագրով հայ ազգային ավանդական ուտեստը ներկայացնող գրքում:  Continue reading

,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 36-ի (382) հոդվածները

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան – http://www.hayary.org/wph/?p=2223 (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Հայաստանը՝ դանդաղ շտապելու կարգավիճակում – Հայկական դիվանագիտության փոխլրացնող քաղաքականության պտուղները Արեւմուտք-Ռուսաստան հարաբերությունների համապատկերին…

2. Երկուսն էլ մե՛ր հաշվին են կայանում տարածաշրջանում Թուրքերն ու ռուսները ունեն հայության շահի ու անվտանգության հաշվին պայմանավորվելու ավանդույթներ ու փորձ, ինչից էլ պետք է զգուշանալ միշտ…

3. Վտանգ կա, երբ բարելավումը մե՛ր հաշվին է… Թուրքիան եւ ռուսական գազը, Սիրիան եւ մերձավորարեւելյան նավթը… Հայաստանը կսատարի մարդասիրական բոլոր նախաձեռնությունները… Արցախում քննարկվել են անհայտ կորածների ուղղությամբ փնտրողական աշխատանքները…

4. ՄԻԵԴ որոշմամբ հայերի կոտորածներն ակնհայտ ցեղասպանություն էին… Արդարություն թուրքական ձեւով (Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի դատական որոշման արձագանքները)… Թուրք ռազմական տեսուչները՝ Հայաստանում… Հիմարանոցներ կառուցելու փոխարեն՝ արդիական զենք հայոց բանակին…

5. Հայաստանը՝ անվիճելի խաչմերուկ Հայաստանը պետք է մնա բազմաբեւեռ աշխարհի կողմնակից… Անվիճելի՞ թեկնածություն էր ԵՏՄ-ի համար… Արագ կնքելու կոչ՝ ԵՄ-ՀՀ համագործակցության վերաբերյալ շրջանակային համաձայնագիր…

6. Բոլորովին նոր Մերձավոր Արեւելքի հեռանկարը Կհետեւի՞ արդյոք Իրաքը Սիրիայի օրինակին… Հայաստանն ունենալու է իր շահերը, որ պետք է այսօրվանից լինեն մեր երկրի քաղաքական մեծ օրակարգում…

7. Հայկական գործոն, որ միատարրության հենք ունի… Հայի տիեզերագեն կանչը պիտի յուրաքանչյուրն արթնացնի իր ներսում Այդժամ է, որ իրապես կպայծառանա հայի միտքը՝ արարչաբնույթ երրորդությամբ…

8. Ասում են, թե հարկատուն բողոքել կարող է – Սակայն այդ բողոքարկումը չի դադարեցնում հարկային պարտավորությունների գանձումը կամ գանձումն ապահովելու ուղղությամբ գործողությունների կատարումը…

9. Կամ զարգացում, կամ՝ գյուղական էներգահամակարգ.- Միջուկայինն անտեսելու քաղաքական ու տնտեսական իրավունքը չունենք – Պիտի արագացնենք՝ նոր ԱԷԿ կառուցելը 6-7 տարի է արժենում՝ թշնամուց հետ ենք մնում (Արմենուհի Մելքոնյան – «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)…

10. Հայկական խոհանոց – Հնդկաձավարով կողիկ (կոտլետ)… Մշակութային լուրեր… Աշխարհի մարզական հեւքից… Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը-www.hayary.org տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…