Ոչ ոք չի փոխվել, ոչինչ չի՞ մոռացվել – Չնայած՝ ունենք վարչապետ եւ կառավարություն, ԱԺ նախագահ եւ տարօրինակ վարքագծով ընդդիմադիրներ…

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը վերջերս բավականին աշխույժ մասնակցում է քաղաքական դաշտի վայրիվերումներին: Երկար ժամանակ չխոսելուց հետո, նա հանկարծ ու միանգամից վերաարծարծեց ՀՀ իշխանության մեջ ծվարած համասեռական պաշտոնյաների հարցը: Հիշեց, որ այդ ցուցակները կարդացել եւ գիտեն ՀՀ նախկին եւ ներկա նախագահները, այսպես՝ աջուձախ իշխանական ու օտարերկրյա որոշ շրջանակների լսեցնելով, թե «մենք գիտենք՝ ով ով է… խելոք մնացեք»… Հետո նա էլի շատ աշխույժ մասնակցեց ընդդիմադիր քառյակի՝ իշխանությունների խայծը կուլ չտալու պայքարին եւ համոզում էր չհամագործակցել իշխանությունների հետ, դառնալ ուժեղ ընդդիմություն: Այժմ էլ նա հայտարարել է, թե կառավարությունում ոչնչ չի փոխվել:

Այս ամենը ավելի հետաքրքիր է դառնում, երբ հիշում ենք, որ Գառնիկ Իսագուլյանն առ այսօր համագործակցում է ինչպես գործող նախագահ Սերժ Սարգսյանի, այնպես էլ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:

Ինչեւէ: Ներքաղաքական կյանքում վերջերս կարծես աշխուժանում են բոլորը, բայց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահը հասցրել է նաեւ արտաքին ուղղությամբ հայտարարարություն անել. «Եթե Հայաստանը հետ կանչի հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից, չեղյալ հայտարարի իր ստորագրությունը, ապա Երեւանի վրա կլինեն ճնշումներ Արեւմուտքից, հատկապես արձանագրությունները նախաձեռնած երկրներից, սակայն մեր երկիրը շատ ծանրակշիռ փաստարկներ ունի, այդ թվում այն, որ արձանագրություններն օրակարգում թողնելն ի վնաս իրեն է»:

Խոսելով նոր կառավարության մասին՝ նա նշել է, եթե հենց նույն օրը այդ կառավարությունը չի վերացնում հասարակության աչքը ծակող խնդիրները, ապա նշանակում է՝ կառավարությունում ոչինչ չի փոխվել՝ բացի անուններից: ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանն ավելի մեղմ է արտահայտվել. «Հովիկ Աբրահամյանի գործելաոճը տարբեր է, բայց դեռ հուսադրող չէ: Բայց գործող վարչապետի գործելաոճը գոնե կտրուկ տարբերվում է նախորդ վարչապետի՝ միավանկ, անբովանդակ, վիրավորական ոճից, առհասարակ այն առոգանությունից, որով նախկին վարչապետը շփվում էր հանրության, պատգամավորների հետ»: Իսկ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը զարմացել է. «Եթե կառավարությանը տրված չէ որոշում կայացնելու լիազորություն, ապա ինչպե՞ս կարող են դրական փոփոխություններ լինել»:

Առհասարակ այն կարծիքն է գերակշռում քաղաքական դաշտում, որ կառավարության աշխատանքը տեսնելու ու գնահատելու համար ժամանակ է պետք: Գուցե 100 օր անց բոլորը խոսեն այս մասին: Այդ օրը կխոսի նաեւ «Լուսանցք»-ը:

Continue reading

Ցավոտ կետեր.- «Made in Armenia»-ն կարո՞ղ է նախանձ շարժել – Իսկ «Թուրքական որակ»-ն ուզում են բրենդ դարձնել… Թուրքիայի անվտանագության ռազմավարության համաձայն՝ Հայաստանը թշնամի երկիր է հռչակված…

Սկիզբը՝ թիվ 12-14-ում

Հայկական տեքստիլին հիմա զարկ տալու համար ինչու՞ է մեր էկոնոմիկայի նախարարությունը խոսում նախ արտապատվիրումից:

Դա պատկան մարմինը բացատրում է հետեւյալ հանգամանքով. բանն այն է, որ սեփական արտադրանքով նոր շուկաների մուտքը ռիսկային է եւ պահանջում է լուրջ ֆինանսական ներդրումներ, իսկ արտապատվիրումը կարող է հիմքեր ստեղծել հայկական ընկերությունների սեփական արտադրությունը զարգացնելու համար: Արտասահմանյան սպառողների շրջանում նախ կձեւավորենք «Made in Armenia»-ի նկատմամբ դրական վերաբերմունք՝ հատկապես առաջատար բրենդերի արտադրանքների դեպքում: Ոլորտի զարգացման համար նպատակը պետք է լինի արտադրական կարողությունների զարգացմամբ սեփական արտադրության զարգացման եւ արտահանման պոտենցիալի մեծացման համար հիմքեր ձեւավորելը, միաժամանակ կարգավորելով ներմուծումը՝ նպաստել արտադրողների տեղական շուկայում բազայի ամրապնդմանը: Մոտակա 10 տարիների ընթացքում հագուստի արտադրության ոլորտը պետք է ձգտի ներգրավել նոր պատվերներ միջին գնային հատվածում:

Ըստ ռազմավարության թիրախային ցուցանիշների կանխատեսման՝ Հայաստանի ոլորտի ընդհանուր արտահանումը 2018թ. 2012թ. համեմատ կարող է աճել շուրջ 4.5 անգամ, իսկ 2023թ.՝ ավելի քան 9 անգամ՝ կազմելով մոտավորապես 120-147 մլն դոլար, ընդ որում շուրջ կրկնակի ավելի արագ կաճի արտապատվիրումը: 2023թ. տեղական արտադրանքի մասնաբաժինը ներքին շուկայում կարող է ներկայիս 10%-ից հասնել մինչեւ 20%: Հայաստանի տեքստիլ եւ տրիկոտաժի ոլորտում ներգրավված աշխատուժի քանակը ներուժ ունի 2018թ. 2012թ. համեմատ աճելու գրեթե կրկնակի չափով, իսկ 2023թ.՝ շուրջ եռակի (2012թ. մեր երկրի այս ոլորտի պաշտոնապես գրանցված աշխատուժի քանակը կազմել է 2,718: Հաշվի առնելով ոլորտում ստվերայնության գործոնը (մոտարկվում է 25%-35%-ի շուրջ)՝ աշխատուժի իրական քանակը կարող է կազմել մոտ 3,200-3,900 մարդ): Ի դեպ, խոսվում է նաեւ նախաձեռնություններից, օրինակ՝ 1. հումքի ներմուծման դեպքում ԱԱՀ վճարման հետաձգում մինչեւ 6 ամիս, 2. հումքի մաքսազերծման ժամանակ հսկիչ գների չկիրառում առնվազն արտադրող ընկերությունների կողմից ներմուծման պարագայում, 3. արտերկրից ուղարկված արտադրական նմուշների ազատում մաքսազերծման վճարներից, 4. մաքսազերծման վարչարարության արդյունավետության բարձրացում՝ մասնավորապես հումքի եւ սարքավորումների պարտադիր սերտիֆիկացման պահանջների վերանայում, 5. շրջանառու միջոցների վարկավորման տոկոսադրույքի սուբսիդավորում, 6. կապիտալ ներդրումային ծրագրերի վարկավորման տոկոսադրույքի սուբսիդավորում, 7. ներմուծված սարքավորումների ազատում ԱԱՀ-ից, 8. արտադրական աշխատուժի վերապատրաստում, 9. արտադրության կազմակերպիչների ուսուցում/վերապատրաստում մասնագիտական կրթական հաստատություններում, 10. համագործակցություն կրթական եւ մասնավոր հատվածի միջեւ նոր աշխատուժի պատրաստման ուղղությամբ:

Մեկ այլ նախաձեռնություն է ռուսական շուկայում Հայստանի թեթեւ արդյունաբերության ոլորտի արտադրանքի արտահանման ընկերության հիմնումն ու համալիր գործողությունների իրականացումը: Արտահանման ընկերության ընտրության համար կմշակվեն համապատասխան չափանիշներ եւ կհայտարարվի մրցույթ: Արտահանման ընկերությունը պետք է լինի Ռուսաստանում գրանցված մասնավոր ընկերություն, որը կիրականացնի հայկական արտադրանքի ներմուծումը, մարքեթինգը, առաջմղումը եւ մեծածախ վաճառքը: Պետական աջակցությունը ուղղված է լինելու հայկական նոր ապրանքների շուկա մուտքի հետ կապված ռիսկերը մեղմելուն:

Continue reading

Մեր ավանդապատումները – Տավուշ… Գիշերն այցելեք թանգարաններ… Պարգեւներ` պարի միջազգային օրվա առիթով… Կաննի կինոփառատոնում՝ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը…

Մեր ավանդապատումները շարքից – Տավուշի մարզ

Սկիզբը՝ թիվ 39-42-ում (2013թ.) եւ թիվ 1-14-ում

Խոլնի քար – գտնվում է  Նոյեմբերյանի շրջանի Կոթի գյուղի հանդում:

Մադաթովի կռվի ժամանակ է լինում: Մի գյուղացի բինայից քոչում է գյուղ: Ճամփին ձիավոր ռուս զինվորներ են հասնում:

Բարեւ են տալիս, բարեւ առնում: Ուզում են իմանալ՝ հո բան չի՞ պատահել:

– Էտը – ասում են,- շտո տակոյ ա:

Գյուղացին էլ թե. «Եզներն իմն են, սելը‘Ակոյինն ա»:

– Սելո սպակոյնա, սպակոյնա,- ասում են ռուսները եւ գնում գուղացու հետ: Հասնում են մի աղբյուրի: Գյուղացին մի գառ է բռնում, որ մորթի:

– Բառաշկա, բառաշկա,- ասում են զինվորները:

Գյուղացին ծիծաղում է. «Բա  արաղ չկա՛, ոնց չէ, կա, կա»: Տիկը մեջտեղ է դնում, խորովածն անում: Ուտում, խմում: Մեկ էլ մի զինվոր նայում է սար ու դաշտի:

– Լեսա,- ասում է, – խոլմի, խոլմի…

Գյուղացին էլ թե. «Բա է՛ն, – ու ցույց է տալիս մի բլրի ցից քարը,- էն էլ մեր ղոլի կողմի քարն ա, էն էլ մեր ղոլն ա, թուրքինը չի»:

Ու բաժանվում են ծիծաղելով:

Եվ դրանից հետո գյուղացու ավելի անունը մնում է խոլի, քարինը՝ Խոլնի քար:

Տավուշ բերդ – գտնվում է Շամշադինի շրջանում:

Երբ արաբները գալիս են այս կողմերը, Աշոտ Երկաթն իր զորքով ամրանում է Ղալի քար կոչված ապառաժին շինված բերդում:

Թշնամին պաշարում է այն, բայց ոչինչ չի կարողանում անել բերդականներին: Մի պառավ կին թաքուն դուրս է գալիս բերդից, որ պաշարվածների համար ուտելիք բերի: Արաբները բռնությամբ իմանում են նրանից ջրի ճանապարհը եւ կտրում ջուրը: Չնայած դրան, բերդում գտնվող Աշոտ Երկաթը անձնատուր չի լինում: Մի մութ գիշեր նա իր զորքով դուրս է գալիս բերդից եւ տեղափոխվում Սեւանի կողմերը:

Continue reading

Աշխարհի մարզական հեւքից – Վերջ առճակատմանը.- Սպորտի նոր նախարար ունենք… «Փյունիկ»-ը՝ Հայաստանի 7-ակի գավաթակիր… «Արարատ»-ը կորցրեց առաջատարի դիրքը… Աշխարհի չեմպիոն՝ մեկ ձեռքով… Աշխարհի չեմպիոնը լքում է Հայաստանը…

Վերջ առճակատմանը.- Սպորտի նոր նախարար ունենք

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀԱՕԿ սպորտվարչության պետ Գաբրիել Ղազարյանը նշանակվել է սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար: Չնայած նախկին նախարար Յուրի Վարդանյանը համառորեն պայքարեց պաշտոնը պահպանելու համար, բայց, ի վերջո, ՀԱՕԿ սպորտվարչության պետը, ով ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մտերիմներից է, փոխարինեց նրան:

Հիշեցնենք, որ Յուրի Վարդանյանի՝ նախարար դառնալուց հետո, Գագիկ Ծառուկյանի հետ մշտապես պայքար էր գնում մարզաշխարհում թիվ 1 դեմքը դառնալու համար: Այն փոփոխական հաջողություններով էր ընթանում, բայց ահա հասավ ավարտին:

Հաղթանակի ոգով` մրցասպարեզում եւ մարտադաշտում

Մայիսի 9-ին մեր ժողովուրդը նշում է ֆաշիզմի դեմ հաղթանակի 69-րդ եւ Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձը: Հաղթանակների գործում զգալի ավանդ ունեն նաեւ հայ մարզիկները: Չնայած պատերազմական վիճակներին, Հայաստանում մարզական կյանքը չընդհատվեց: Ավելին` 2-րդ աշխարհամարտի տարիներին մարզակառույցների թիվն ավելացավ: 1943թ. հոկտեմբերի 9-ին Հայաստանի ժողկոմխորհը (կառավարությունը) որոշում ընդունեց միջնակարգ դպրոցներում ունենալ ֆիզիկական դաստիարակության ղեկավարներ, ստեղծել 10 նոր մարզադպրոցներ եւ այլն: Նույն թվականի հուլիսին որոշվեց եւ 1945-ին սկսեց գործել ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: Պատերազմի 5 տարվա ընթացքում մեր երկրում պատրաստվեց 11645 դահուկորդ, 15528 լողորդ, 25843 մենապայքարային մարզիկ, 42 հազար նռնականետորդ եւ այլն: Ֆիզկուլտուրային կազմակերպությունների թիվը հասավ 777-ի, իսկ մարզիկների քանակը` 33451-ի:

Հաղթանակի ոգով են ռազմի դաշտ մեկնել աննկուն հայ մարզիկները: Բոլորին է հայտնի Հրանտ Շահինյանի` օլիմպիական խաղերի հայաստանցի առաջին չեմպիոնի անունը: Բայց երեւի քչերը գիտեն, որ «նժույգի արքան» Խորհրդային բանակի կազմում մարտնչել է ֆաշիստական հրոսակների դեմ հյուսիսկովկասյան ռազմաճակատում եւ 1943-ին ծանր վիրավորվել: Պատերազմի ավարտից հետո Հրանտ Շահինյանը հենակներով վերադարձավ մարզադահլիճ: Կամքով արի մարտիկն ու մարզիկն ուժ գտավ` վերականգնելու վիրավոր ոտքը եւ, դեռ ավելին, Հելսինկիում 1952թ. կայացած օլիմպիական խաղերում նվաճեց 2-ական ոսկե եւ արծաթե մեդալ:

Հայոց մարզաշխարհի մարդկանց դերն անուրանալի է նաեւ արցախյան հերոսամարտում: Հենց միայն ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի 23 շրջանավարտներ եւ ուսանողներ հերոսաբար ընկան մարտադաշտում: Նրանք խաղային, մենապայքարային, ջրային, կիրառական մարզաձեւերի ներկայացուցիչներ են: Անմահացած մարզիկների հիշատակը հավերժացնում է հարազատ բուհի բակում վեր խոյացած խաչքար-հուշարձանը:

«Փյունիկ»-ը՝ Հայաստանի 7-ակի գավաթակիր

«Հանրապետական» մարզադաշտում կայացավ ֆուտբոլի Հայաստանի գավաթի 23-րդ խաղարկության եզրափակիչ հանդիպումը: Երեւանի «Փյունիկ»-ը մրցեց Կապանի «Գանձասար»-ի հետ, որն առաջին անգամ էր անմիջականորեն պայքարում պատվավոր մրցանակի համար:

Continue reading

Հայկական խոհանոց – Տոնական խաշլամա՝ Շուշիի հաղթանակի առթիվ եւ Մածնաշոռ… Շուշին ազատագրելով՝ փառահեղ նախնյաց եւ մեր պահանջատիրության ու բնական հայրենիքի վերատիրման վեհ կարոտն առանք… ՀԱՄ www.hayary.org-ը տրամադրում է գովազդի տեղ… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

– Տոնական խաշլամա՝ Շուշիի հաղթանակի առթիվ

Բաղադրությունը – Գառ – 10 կգ, գլուխ սոխ – 2 կգ, կանաչ սոխ – 2 կապ, համեմ – 5 կապ, թարխուն – 10 կապ, լոլիկ – 2 կգ, հոնի պաստեղ – 0,5 լ կամ՝ հոնի չիր – 0,5 կգ, սպիտակ անապակ գինի – 1,5 լ, ծիծակ – 3-4 հատ, աղ:

Պատրաստման եղանակը – Միսը կտրատել, աղով համեմել, դասավորել կաթսայի մեջ, արանքներում շերտ-շերտ կտրատել գլուխ սոխը, կանաչ սոխը, լոլիկը, թարխունը, համեմը: Ամենավերջում լցնել հոնի պաստեղը:

Ավելացնել սպիտակ գինին, այս ամենի վրա դնել ծիծակները եւ կաթսան դնել ուժեղ կրակին: Հենց եռա, կրակը մարմանդ անել եւ թողնել խաշլաման եփվի 1-1,5 ժամ:

Իսկ  մեր տնտեսուհիներին, ում հետաքրքրում է, թե ինչպես պատրաստել պաստեղը՝ խանութներից գնելու փոխարեն, սիրով ասում եմ պատրաստման եղանակը: Հոնի պաստեղ պատրաստելու համար անհրաժեշտ է հասած հոնը մի քիչ ջրով եռացնել, կորիզներից հեռացնել, կրկին եռացնել, աղով համեմել: Վերջում երեսին մի փոքր բուսայուղ լցնել ու փակել՝ հետագայում օգտագործելու նպատակով:

Ի դեպ, իսկ տոնական խաշլաման կարելի է վայելել մածնաշոռի հետ:

– Մածնաշոռ

Բաղադրությունը – Քամած մածուն – 200 գ, շոռ – 100 գ, ծիծակ – 1 հատ, կիտրոնահյութ – 0,5 հատի, ռեհան – 50 գ, վարունգ – 100գ, սխտոր – 2 պճեղ, հազարի տերեւներ, աղ:

Պատրաստման եղանակը – Մածունը հարել շոռով, կիտրոնի հյութով, աղով համեմել: Վրան լցնել ճզմած սխտորը, մանր կտրատած ռեհանը, խորանարդիկներով կտրատած վարունգն ու ծիծակը: Այս ամենը խառնել: Գդալներով գնդիկների ձեւ տալով՝ դրանք դնել հազարի տերեւների վրա: Դասավորել ափսեում եւ հրամցնել խաշլամայի հետ:

* * *

Մայիսյան տոները մեր հայրենատիրության երաշխիքն են

Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը բազմիցս են նշել, որ մայիսյան տոները, լինելով ազատագրական, պաշտպանական, թե բարոյա-հոգեբանական, միեւնույնն է՝ հաղթանակներ են, որ տվյալ ժամանակահատվածում կերտել են գոյատեւման ուղի՝ հարատեւման տեսանելի հեռանկարով:

Continue reading

Մայիսյան տոները մեր վրեժի ու հայրենատիրության երաշխիքն են – Փա՛ռք բոլոր ժամանակների բոլոր հայ մարտիկներին…

Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը բազմիցս են նշել, որ մայիսյան տոները, լինելով ազատագրական, պաշտպանական, թե բարոյա-հոգեբանական, միեւնույնն է հաղթանակներ են, որ տվյալ ժամանակահատվածներում կերտել են գոյատեւման ուղի՝ հարատեւման տեսանելի հեռանկարով:

Այդ հաղթանակներն արժեքավոր են յուրովի, հիշատակության արժանի են բոլորը:

Շուշին ազատագրելով՝ փառահեղ նախնյաց եւ մեր պահանջատիրության ու բնական հայրենիքի վերատիրման վեհ կարոտն առանք: Դա լոկ ճակատամարտ չէր կամ հերթական հաղթանակ, վճռական բեկում էր եւ՛ արցախյան պատերազմում, եւ՛ աշխարհասփյուռ հայության սրտերում: Այդ հաղթանակը նաեւ աննկարագրելի խուճապի սկիզբն էր թշնամու ռազմական ու քաղաքական ճամբարներում, որը պիտի ավարտվեր զինադադարի կնքման խնդրագրով… Ի վերջո՝ աշխարհի առջեւ հայի հաղթական ու զորեղ բազկի վերահաստատումն էր դա նաեւ:

Ավարայրի ճակատամարտն իր ժամանակաշրջանի խնդրականն էր լուծում եւ մարտ էր հանուն կրոնի, բայց նաեւ սրբազան նահատակության, որ հաղթանակի զորություն ստացավՍարդարապատը հանուն ինքնապաշտպանության ու գոյատեւման կռիվ էր, որը կերտեց հայոց պետականության վերականգնման առանցքը եւ 1918թ. մայիսի 28-ին ձեւավորվեց հայոց պետությունը՝ հայության հարյուրամյակներ պետականազուրկ գոյատեւումից հետո:

Շնորհավորելով մայիսյան հաղթական տոները, մայիսյան եռատոնը, փառաբանելով (հայ արիական քրմական ծեսով)  բոլոր ժամանակների մեր բոլոր նահատակներին, հերոսներին ու մասնակիցներին, նաեւ թիկունքը ամուր պահողներին, հայաստանյան եւ սփյուռքյան կառույցների անունից՝ Հայ Արիական Միաբանությունը, ինչպես նաեւ Հայ Ազգայնականների Համախմբումը՝ մայիսի 8-ի Շուշիի ազատագրության տոնին զուգահեռ նշում են նաեւ 2-րդ աշխարհամարտի մասնակից հայ զինվորների հաղթանակի օրը՝ մայիսի 9-ին: Այդ հաղթանակը 1940-ականներին անպաշտպան մնացած հայությանն ազատեց նոր ցեղասպանությունից, որը ծրագրված էր թուրքերի կողմից՝ իրենց դաշնակից գերմանացիների հաղթնակի դեպքում…

Շնորհավորում ենք նաեւ Երկրապահի տոնը, բոլոր հայ ազատամարտիկներին ու կամավորականներին:

Հայ արիականներն ու ազգայնականները այցելեցին Եռաբլուր եւ փաաբանեցին ազգի բոլոր նահատակներին, միաժամանակ զորացում, կամք ու բարիք մաղթելով ապրող քաջերին: Հայ Արիական Միաբանության գրասենյակում կայացավ նաեւ Արցախի պատերազմի մասնակիցների հավաք:

Հայ Արիական Միաբանություն եւ Հայ Ազգայնականների Համախմբում

ՀԱՄ «Արցախի ազատամարտի մասնակիցների» խորհուրդ

09.05.2014թ.

Հակասահմանադրական նույնականացման քարտեր – Ակնկալում ենք, որ մեր նամակը կարժանանա ոչ միայն իրավական պատասխանի, այլեւ՝ աշխարհաքաղաքական…

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, պատճեներըՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին

Բաց նամակ

Հարգելի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան.

Նախագծերը Կ-4021-26.11.2013,29.11.2013-ՊԻ-010/1 եւ այլ Կ-402 նշաններով սկսվող օրենքները կոպտորեն խախ­տում են Սահմանադրական դատարանի՝4.10.2006թ, ՍԴՈ-649 որոշումը («Առավոտ», 11.04.2014թ., կցվում է), ինչ­պես­եւ ցանկացած նախագծեր, որոնք պարտադրում են քաղաքացիներին հակասահմանադրական նույնականաց­ման քար­տե­րը՝ դրսի արտաքին դեստրուկտիվ կառույցների հրամանովԴա վերաբերվում է նաեւ gov.am-ում նոր հակասահմանադրական նախագծերին. «Փախստականների եւ ապաստանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ինչպես նաեւ՝  «Էլեկտրոնային կառավարման ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին»:

Սրանցում նույնպես պարտադրում են ստանալ նույնականացման քարտեր, եւ ուրեմն նույնպես կոպտորեն խախ­տում են Սահմանադրական դատարանի 4.10.2006թ. ՍԴՈ-649 որոշումը: Այս՝ «Էլեկտրոնային կառավարման …» ծրագրի նախագծում մասնավորապես գրված է. «Մուտքը դեպի բոլոր է­լեկ­տրո­նային ծառայություններ պետք է ապահովվի թվային ստորագրությունների եւ էլ.նույնականացման քար­տե­րի մի­­ջոցով»:

http://www.hayary.org/wph/?p=35Ովքեր են պատասխան տալու «Սոցիալական ապահովության քարտերի մասին» եւ «Անհատական տվյալներին» ՀՀ հակասահմանադրական օրենքների հաստատման ու ներդրման համար…

http://www.hayary.org/wph/?p=416Մարդու համարակալման վտանգավորությունը ազգային եւ պետական անվտանգության տեսանկյունից…

http://www.hayary.org/wph/?p=3759Մարդկանց համարակալման վերջին ընթացքը՝ մարմնի մեջ պարտադիր ներդրվելու է միկրոչիփ…

http://www.hayary.org/wph/?p=2284#more-2284Բաց նամակ ՀՀ նախագահին.- Կասեցնե՛նք աշխարհի գաղտնի ուժերի ծրագրերը Հայաստանում…

http://www.hayary.org/wph/?p=2717 – Ինչպես սոցքարտը… Այնպես էլ նույնակա­նաց­ման քարտը պար­տադր­վեց…

http://www.hayary.org/wph/?p=3000Մարդկանց համարակալումը հասնում է չիպավորման ընթացքին…

http://www.hayary.org/wph/?p=2231Մարդկանց համարակալման վերջին փուլում ենք…

http://www.hayary.org/wph/?p=2284Մարդկանց համարակալման գործընթացը մտել է կենսաչափական ոլորտ եւ կավարտվի մարդկանց չիպավորմամբ…

http://www.hayary.org/wph/?p=2345Իրական վտանգներ – Մարդկանց չիպավորումը չի՛ կասեցվել…

http://www.hayary.org/wph/?p=2791 Գուցե երեխաների փոխարեն հենց քարտե՞ր բազմացնենք… Միեւնույնն է՝ աշխարհի գաղտնի տերերին 7-8 մլրդ մարդ պետք չէ, նրանք 1 մլրդ-անոց մոլորակ են նկարել հեռվում…

http://www.hayary.org/wph/?p=2180Վտանգ. Սոցքարտերը «ծնեցին» բիոքարտեր, որոնք էլ «կծնեն» չիպեր… Մարդկանց համարակալումը մարդկության չիպավորման է տանում…

http://www.hayary.org/wph/?p=3574 Ահազանգ. – Համարակալեցին հայությանը («Անհատական համարանիշ»-«Սոցիալական քար­տ»), այժմ փորձում են չիպավորել («Բիոքարտ»-Կենսաչափական փաստաթղթեր եւ «Չիպի» տեղադրում մարմնի մեջ)՝ զուգահեռ «գենդերա»-սեռամոլագարական օրենքներ պարտադրելով…

Continue reading

Հայարիների եւ ազգայնականների շնորհավորանքը հայ աշխատավորին.- Թող լինի՛ աշխատանք, ու նաեւ աշխատանքը կանչի տուն հային, այսուհետ արտագաղթին փոխարինի ներգաղթը…

Միջազգային շատ տոներ քաղաքականացված ու երբեմն էլ դիմազրկված են, բայց երբ դրանք տոնում են նպատակայնորեն՝ հարգելով տոնի եւ տոնականների խորհուրդը, ապա այն դառնում է գեղեցիկ ու ազդեցիկ տանախմբություն: Մենք հարգում ենք աշխատավոր մարդուն, բանվորին, մշակին ու գյուղացուն, արվեստագետին ու ստեղծագործողին, գործարարին ու նորարարին, բոլոր ստեղծող-արարողներին…  եւ այս խորհուրդն այսօր ավելի քան անհրաժեշտ է Հայաստանին ու հայաստանցուն:

Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը շնորհավորում են Մայիսի 1-ը՝ աշխատանքի եւ աշխատավոր մարդու տոնը: Ասել եւ ասում ենք՝ հայ մարդը պետք է ապրի հզոր, հայաշունչ, հայաշեն եւ հայասեր երկրում:

Հայաստանի Հանրապետության անկախացումից ի վեր, պատերազմի, երկրաշարժի եւ տարբեր այլ աղետների պատճառով, հաճախ էլ՝ երկրի ապազգային կամ ապաշնորհ կառավարիչների առկայությամբ (նաեւ ալան-թալանի պատճառով), մեզանում մեծապես նոսրացել են աշխատավոր մարդկանց շարքերը եւ դա վտանգ է ինչպես հայ մարդու, հայ ընտանիքների, այնպես էլ հայոց պետականության կայուն ու ռիթմիկ զարգացման համար:

Հայ մարդը տարիներ շարունակ դեգերում է օտար երկրներում եւ մաքառում իր ընտանիքի գոյության պահպանման նպատակով, ինչն էլ հաճախ հայ ընտանիքների պառակտման եւ կործանման պատճառ է դառնում: Մինչդեռ հայ հորջորջվողներից ոմանք՝ հայության մի չնչին, բայց ընչաքաղց՝ կաշառակեր եւ կաշառատու մասը, արդեն հոգնել է շլացուցիչ, ցոփ ու շվայտ կյանքից…

Հայոց երկրում մոռացել են արդյունաբերության, արտադրության, ստեղծագործության եւ գյուղատնտեսության իրական դեմքը, երկիրը դարձել է օտար հայակուլների ու սեփական ազգակուլների սպասարկման տարածք… Արտաքին, թե ներքին բոլոր ներդրումները ծառայում են Հայաստանն ու հայությանը սպասարկող տարածքի ու հանրույթի վերածելու համար:

Continue reading

ՀԱՄ-ն ու ՀԱՀ-ը չեն կարողայս կառավարությունը համարել ազգային՝ թեկուզ միայն այն պատճառով, որ կրկին մշակույթի նախարար նշանակվեց Հասմիկ Պողոսյանը…

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին

ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանից

– – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – — – – – – – — – – – – – – – – – – – –

http://www.hayary.org/wph/?p=3934Գառնին միավորեց բոլորին, բացի… – «Մենք դեմ կլինեինք, եթե այդ սրճարանը նաեւ եկեղեցու բակում կառուցվեր» – Սա նաեւ հարցախույզ էր հայոց հին պատմության, մշակույթի ու հավատի մասին

http://www.hayary.org/wph/?p=3894Ու՞մ պատվերն է կատարում մշակույթի նախարարը… Ծիծաղելի փաստարկներ՝ Գառնո տաճարը «փրկելու» համար… Հայ արիները սպառնում են նոր՝ բայց արիական 301 թվով… Ուզում են ուտելու տեղ սարքեն, թող սարքեն – լավ էլ խոտ է աճում, թող գան ուտեն գնան…

http://www.hayary.org/wph/?p=3802 – Մենք պարտվում ենք պատմամշակութային պատերազմում հենց մեր մեղքով  (ազգովի  փրկե՛նք Գառնո տաճարը) – Հայ արիականներն ու  ազգայնականները կպահանջե՞ն մշակույթի նախարարի պաշտոնանկությունը

http://www.panarmenian.net/arm/news/176636/ – Հանրությունը նորից հաղթեց՝ Գառնու տաճարի հարեւանությամբ սրճարան չի՛ կառուցվի… (այդ սրճարանի կառուցման հարցով երկրի նախագահ Սերժ Սարգսյանին նամակ էր գրել Հայ Արիական Միաբանության  առաջնորդ Արմեն Ավետիսյանը` նշելով

* * *

Հարգելի Հովիկ Աբրահամյան.

Նախ շնորհավորում եմ Հայաստանի վարչապետի բարձր պաշտոնին նշանակվելու կապակցությամբ, Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման անունից մաղթում, որ նախկին բոլոր կառավարությունների սխալներն ու բացթողումները Ձեր ուղեկիցը լինեն շատ կարճ ժամանակ (հասկանալի է, որ դրանցից միանգամից ազատվել հնարավոր չէ): Որ Դուք շուտ ձերբազատվեք այդ բեռից եւ հիմնվելով միայն դրական ու ազգային հաջողությունների վրա՝ առաջ ու իրական զարգացման տանեք երկիրը հայոց:

Չնայած հանրապետության նախագահի հայտարարած եւ բոլորիս ցանկալի լուրջ փոփոխություններով կառավարությունը չստեղծվեց (հուսանք, որ ժամանակավոր է այս հերթականը եւ դեռ կստեղծվի), մեր ցանկացած ազգային վարչապետի (նկատի ունենք՝ թիմով) աներեւակայելի քայլ-սպասումը մնաց առկախ, բայց ցանկանում ենք հուսալ, որ իրական ու դրական փոփոխությունների ականատեսը կլինենք: Ձեր առաջին քայլերը՝ բաց եւ հրապարակավ գործելը, ընդդիմության եւ ցուցարարների խմբերի հետ հանդիպումները տրամադրող են: Կառաջարկենք, որ ընդդիմություն ասվածը չդիտարկեք միայն խորհրդարանական ձեւաչափով, ինչպես հաճախ է լինում, հատկապես, որ այդ ձեւաչափի բոլոր կազմակերպությունները եւ դրանց կարկառուն դեմքերը եղել են իշխանության մեջ ու դեռ հարց է՝ կմնա՞ն ընդդիմադիր, թե՞ նորից կառաջանան դեպի իշխանական բուրգ:

Continue reading

,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 14-ի (319) հոդվածները

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան – http://www.hayary.org/wph/?p=2223

1. Ապրիլի 24-ը Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է – Հայոց արյունն ու հայրենիքը շահարկման ենթակա չեն,- ասում են հայ արիականներն ու ազգայնականները…

2. Նույն թուրքն է՝ ինչ 100 տարի առաջ – Պետք չէ Հայաստանին համբերության համար գնահատել (այն էլ՝ անիմաստ ու ձեւական), իսկ հայ-թուրքական արձանագրությունները պետք է չեղյալ համարվեն…

Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը հայտնեց, որ հայ արիականներն ու ազգայնականներն ի սկզբանե դեմ են եղել հայ-թուրքական կոչված արձանագրությունների ստորագրմանը, եւ ժամանակին միացել են ընդդեմ այդ հարաբերությունների ստեղծված քաղաքական դաշինքին: «Լավ է, որ նախաստորագրումից հետո հենց Անկարան հակաքայլեր արեց, եւ այժմ Հայաստանը կարող է աներկբա հետ կանչել իր ստորագրությունը՝ ապացուցելով, որ ձախողման մեղավորը Թուրքիան ու Ադրբեջանն են»: Ըստ ՀԱՄ առաջնորդի, եթե անգամ մեր նախագահ Սերժ Սարգսյանը ստիպված է գնացել այդ քայլին կամ ինչ-ինչ հաշվարկների հիմնվելով, ապա պետք է համարի, որ այդ քայլի մեջ արդեն իսկ հաջողել է եւ վաղուց ժամանակն է ստորագրության հետկանչի…

3. Փոխհատուցումը նախեւառաջ հայրենատիրությունն է – Առանց փոխհատուցման՝ ցեղասպանության կանխարգելման մասին խոսելն ավելորդ է… Հարց, որ պետք է վերաձեւակերպվի…

4. Հայաստանը հայի հայրենիքն է եւ բնույթով ու էությամբ հայկական ազգային պետություն է – Հայաստանի Ազգային Սահմանադրություն (ՀԱՄ նախագիծ – 2-րդ մաս)

5. Մեր ավանդապատումները. Տավուշ – …Սկսում է սուգ անել հայրը՝ ընկնելով որդու դիակի վրա եւ այդ օրվանից տեղի անունը մնում է Դիլիջան (տեղանուններ ունենք անիմաստ, անգամ՝ հակահայ, որ անհրաժեշտ է փոխել՝ պատմականացնել՝ եւ ամբո՛ղջ Հայաստանում)…

6. Առանց գրաքննության՝ պատասխանի իրավունքով – Նորից Մամիկոնյանների մասին… Խնդիրներ ունենք պատմությունից, որ վերջնական լուծման ու համաձայնեցման կարիք ունեն…

7. Ցավոտ կետեր – «Madein Armenia»-ն կարո՞ղ է նախանձ շարժել – Ոտքի տեղ անելու հնարավորություններ ունենք… Հայկական տեքստիլ եւ տրիկոտաժի ոլորտը զարգացնելու ամենակարեւոր՝ առաջին քայլը գցված է…

8. Հայկական խոհանոց – Հավի կրծքամիս՝սպանախով… Աշխարհի մարզական հեւքից… ՀԱՄ պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Ապրիլի 24-ը Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է – Հայոց արյունն ու հայրենիքը շահարկման ենթակա չեն,- ասում են հայ արիականներն ու ազգայնականները…

Բոլո՛րն են պատասխան տալու՝ ծրագրողները, կազմակերպիչներն ու ցեղասպանները, իրենց շահը փնտրողներն ու լուռ հետեւողները, այսօր էլ այդ իրողությունը մերժողներն ու լռողները…

Ապրիլի 24-ին Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման անդամները հայ արիների առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցեցին 1915-1923թթ. Հայոց Մեծ Եղեռնի (Ցեղասպանության) ավելի քան 3,5 մլն. զոհերի հիշատակին:

Երթին խմբերով մասնակցեցին նաեւ ՀԱՄ «Արցախյան պատերազմի մասնակիցների» խորհրդի եւ «Ոգու պահապաններ» ուսանողական ու երիտասարդական կազմակերպության անդամները, ովքեր ՀԱՄ ղեկավարների հետ այցելեցին նաեւ Եռաբլուր՝ փառաբանելու հայի անկախության ու ազատության համար նահատակված ազատամարտիկներին: Այդ պահին հայ արի քրմերը Վահագն Աստծո արձանի մոտ հիշատակի ու վրեժի ծիսակարգ անցկացրեցին, եւ Հայոց ռազմի ու զորության Աստծուց վրիժառության եւ թշնամուն պատժելու սատարում ու զորություն հայցեցին՝ հանուն միլիոնավոր նահատակների եւ մեր հայրենատիրության:

Հայ արիներն ու ազգայնականները ինչպես Ծիծեռնակաբերդում, այնպես էլ Եռաբլուրում վերստին երդվեցին՝ պայքարել ու ձգտել Հայ Դատի վերջնական հաղթանակին՝ հասնելով Հայոց Հայրենիքի վերատիրմանը-վերամիավորմանը Հայկական լեռնաշխարհում, ապահովելով հայության Հողահավաքն ու Ազգահավաքը Հայի Արարչատուր Բնօրրանում…

Արդար վրե՛ժն է պատասխանը անմեղ զոհերի արյան: Հայոց Ցեղասպանության միջազգայնորեն ճանաչումն ու դատապարտումը պարտադիր պիտի ներառի մեր հողային պահանջատիրությունը եւ բոլոր տեսակի վնասների փոխհատուցումը: Նախ՝ կլուծվի հայի հողային պահանջատիրության հարցը, հետո նոր միայն բոլոր վնասների փոխհատուցման խնդիրը կդրվի:

Continue reading

Նույն թուրքն է՝ ինչ 100 տարի առաջ – Պետք չէ Հայաստանին համբերության համար գնահատել (այն էլ՝ անիմաստ ու ձեւական), իսկ հայ-թուրքական արձանագրությունները պետք է չեղյալ համարվեն…

ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը հարցազրույց է տվել «Արմենպրես» լրատվական գործակալությանը՝ մասնավորապես նշելով. «Նախկին պետքարտուղար Քլինթոնը շատ ակտիվ դերակատարում է ունեցել հայ-թուրքական արձանագրությունների, բանակցության եւ ստորագրման խիզախ որոշման հարցում: Այդ արձանագրություններում որեւէ նախապայմաններ չկան Հայաստանի, Թուրքիայի կամ որեւէ երրորդ երկրի հետ կապված, եւ մենք շարունակում ենք հորդորել, որ երկրները վավերացնեն արձանագրություններն առանց նախապայմանների: Մենք հարգում ենք Երեւանին, որ աձանագրությունները դեռ պահպանվում են խորհրդարանում ու հետ կանչված չեն: Երեւանի համբերությունը գնահատվում է, 4 տարի է անցել, բայց Հայաստանի խորհրդարանը դեռ պահպանում է այդ արձանագրությունները: Մեկ նկատառում ունեմ: Պետքարտուղար Քերիի աշխատանքի ընթացքում հասկացել եմ, որ «ստատուս քվոյի» դրությունը նրան չի գոհացնում, եւ նա հավատացած է, որ ոչ մի հակամարտություն այնքան բարդ չէ, որ հնարավոր չլինի լուծում գտնել: Նա անձամբ զբաղվում է արտաքին քաղաքականության 2 ամենակարեւոր հարցերով՝ Իրանի միջուկային ծրագրի ու Միջին արեւելքի խաղաղության գործընթացի ու պաղեստինյան ճգնաժամի խնդիրներով: Տարածաշրջանային մյուս խնդիրները, հակամարտությունները նա նույնպես կարեւորում է, եւ մենք ձգտում ու կողմերին հորդորում ենք, որ այդ ուղղությամբ աշխատեն, այս պարագայում՝ Հայաստանի, Թուրքիայի հարաբերությունների կարգավորման ու դրա հետ առնչություն չունեցող Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ, որն իրականանում է ԵԱՀԿ ՄԽ միջոցով: Քերիի հրահանգով փորձում ենք կողմերին տանել խնդիրների կարգավորման»:

Բայց բոլորովին նկատելի չէ, թե ինչպես է գնահատվում Հայաստանի 4 տարվա համբերությունը, երբ ԱՄՆի ՆԱՏՕական դաշնակից Թուրքիան շարունակում է իր հակահայ քաղաքականությունը, հայթուրքական հարաբերություններն ի սկզբանե դարձրել է հայթուրքադրբեջանական եւ Արցախին է սպառնում նաեւ, վերջերս էլ Քեսաբում ցույց տվեց, որ ամեն պահի կշարունակի 100 տարի առաջ սկսած Հայոց ՑեղասպանությունըԱյսպե՞ս են գնահատում Թուրքիայի դաշնակիցները Հայաստանին:

Continue reading

Փոխհատուցումը նախեւառաջ հայրենատիրությունն է – Առանց փոխհատուցման՝ ցեղասպանության կանխարգելման մասին խոսելն ավելորդ է… Հարց, որ պետք է վերաձեւակերպվի…

Փոխհատուցումը նախեւառաջ հայրենատիրությունն է

ՄԱԿ-ում տեղի է ունեցել ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ գիտաժողով: Բանախոսներն անդրադարձել են նաեւ ներկայումս թուրքական հասարակության շրջանում Հայոց Ցեղասպանության հետ կապված քննարկումներին, ընդգծել են այդ առնչությամբ Թուրքիայում իրազեկվածության մակարդակի բարձրացման կարեւորությունը:

Սակայն, ինչպես միշտ, հստակ գնահատական չի տրվել Հայոց Ցեղասպանությանը եւ 100-ամյա հետեւանքների վերացմանը:

Իսկ առանց դատապարտման եւ փոխհատուցման՝ ցեղասպանության կանխարգելման մասին խոսելն ավելորդ է: «Queens Chronicle»-ն անդրադարձել է Հայոց Ցեղասպանությունը վերապրածների վկայություններին եւ «Տխրությունը մնում է հայերի համար» վերնագրով հոդված է տպագրել: Նշվել է, որ Ցեղասպանությունը վերապրածներն անհետանում են, բայց դրա ուղղակի ազդեցությունը փոխանցվում է հաջորդ սերնդին: Ցավոք, մեկը մյուսի հետեւից մահանում են անմարդկային սպանդի ականատեսները: Առանց այն էլ այսօր հնարավոր չէ ավելի քան 1,5 մլն. ցեղասպանված հայի գործերը կազմել փաստացի, քանի որ դրանք ոչնչացվել են թուրքական արխիվներում, իսկ հայերի անվանական հաշվարկ կարող էր պահպանվել միայն օսմանյան արխիվներում:

Ըստ «Queens Chronicle»-ի, 99 տարեկան Ազնիվ Կիրակոսյանի ցավն արդեն 95 տարիներ ուղեկցում է նրան. «Իմ կյանքը դաժան է եղել: Երբ մտածոււմ եմ այդ մասին, լացս գալիս է»: Նա հիշում եւ լացում է 4 տարեկանում ունեցած փորձությունների համար, երբ հիշում է, թե ինչպես էր այլ կանանց ու երեխաների հետ քայլում սիրիական անապատներով, իսկ այնտեղ նրանցից շատերը թուրքերի կողմից հոշոտվում էին: Ականատես է եղել, թե ինչպես է անապատում մայրը ծննդաբերել, սակայն ոչ միայն երեխան չի ապրել, այլեւ ամիսներ անց մայրն է մահացել:

104-ամյա Փիրուզ Գալուստյանն էլ նշում է, որ որոշ մանրամասներ տասնամյակների ընթացքում նրա հիշողությունից ջնջվել են, սակայն զգացմունքները վառ են մնում. «Թուրքերը շատ վնասներ են տվել, նրանք խլել են մեր տները: Մենք կենդանիների նման ենք ապրել: Ես ատում եմ նրանց»:

Հայոց Ցեղասպանությունը վերապրած սերունդն անհետանում է, սակայն հաջորդող վերապրողները դա չեն մոռանա

Անկարան լավ հասկանում է, որ դժվար է լինելու հետզհետե դիմակայել Հայոց Ցեղասպանության ճանաչմանը եւ փորձում է իր մի քանի մտավորականների միջոցով հասկացնել տալ, որ պատրաստ է ներողություն խնդրելեթե դրանով հարցը կփակվի

Continue reading

Հայաստանը հայի հայրենիքն է եւ բնույթով ու էությամբ հայկական ազգային պետություն է – Հայաստանի Ազգային Սահմանադրություն (ՀԱՄ նախագիծ – 2-րդ մաս)

(Ազգայնական նախագիծ (Հայաստանի Ազգային Պետություն). Հայ Արիական Միաբանություն, Երեւան-2014թ.)

Սկիզբը՝թիվ 13-ում

Գլուխ 6 – Օրենսդիր Ժողովը (ՕԺ)

Հոդված 64. Օրենսդիր ժողովի լիազորություններն ամրագրված են Ազգային Սահմանադրությամբ: Օրենսդիր ժողովը գործում է համաձայն օրենքի ուժ ունեցող իր կանոնադրության եւ աշխատակարգի: Օրենսդիր ժողովն ընդունում է օրենքներ եւ որոշումներ. օրենքները հաստատում է Հայաստանի Նախագահը, որոշումները՝ Օրենսդիր Ժողովի Նախագահը:

Հոդված 65. Օրենսդիր ժողովն ունի 125 պատգամավոր, որոնցից 100-ն ընտրվում են համամասնական, 25-ը՝ մեծամասնական ընտրակարգով: Օրենսդիր ժողովի գործունեության ժամկետը 5 տարի է. լիազորություններն ավարտվում են նորընտիր Օրենսդիր ժողովի առաջին նստաշրջանի բացման օրը, նիստի ժամանակ՝ լիազորությունների փոխանցման արարողությամբ:

Օրենսդիր Ժողովի հերթական ընտրությունն անցկացվում է գործող Օրենսդիր Ժողովի լիազորությունների ավարտին նախորդող վաթսուն օրվա ընթացքում:

Օրենսդիր Ժողովի ընտրությունը կատարվում է ընտրական օրենքի համաձայն: Ընտրությունը նշանակվում է Ազգային անվտանգության խորհրդի հրամանագրով:

Նորընտիր Օրենսդիր Ժողովի 1-ին նստաշրջանը գումարվում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 2/3-րդի ընտրությունից հետո՝ երկրորդ չորեքշաբթի օրը:

Մինչեւ Օրենսդիր Ժողովի Նախագահի ընտրությունը նիստերը վարում է ամենաշատ քվե ստացած պատգամավորը (մեկից ավելի հավասար քանակի քվե ստացածների առկայության դեպքում անցկացվում է վիճակահանություն):

Հոդված 66. Օրենսդիր Ժողովի գործունեությունը չի կարող դադարեցվել՝ ընտրությունից հետո 1 տարվա ընթացքում, լիազորությունների ավարտից առաջ՝ 6 ամսվա ընթացքում, ռազմական դրության ժամանակ, սահմանադրական կարգին սպառնացող վտանգի առկայությամբ, Երկրի Նախագահի պաշտոնանկության հարուցված հարցի դեպքում:

Օրենսդիր Ժողովի գործունեությունը կարող է դադարեցվել Ազգային Սահմանադրությամբ նախատեսված կարգով: Սահմանադրության անփոփոխելի հոդվածներին հակասող օրենք ընդունելու դեպքում Օրենսդիր Ժողովը լուծարելու պահանջ է դրվում. լուծարելու որոշման հիմքերի հիմնավոր կամ անհիմն լինելու եզրակացությունը տալիս է Սահմանադրական դատարանը, որոշումը կայացնում է Ազգային անվտանգության խորհուրդը:

Հոդված 67. Պատգամավոր կարող է ընտրվել 25 տարին լրացած, ընտրվելու իրավունք ունեցող, վերջին 10 տարում Հայաստանում մշտապես բնակվող եւ Հայաստանի քաղաքացիություն ունեցող յուրաքանչյուր ոք:

Պատգամավորն իրավունք չունի զբաղեցնել պետական այլ պաշտոն, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ. թույլատրվում է պատգամավորական գործունեության հետ համատեղել գիտական, մանկավարժական, ստեղծագործական բնույթի աշխատանք:

Պատգամավորի գործունեության երաշխիքները սահմանվում են օրենքով:

Հոդված 68. Պատգամավորի մանդատը հրամայական է. որոշումներ կայացնելիս պատգամավորը պարտավոր է առաջնորդվել իրեն առաջադրած քաղաքական ուժի կամ իր ընտրողների դիրքորոշմամբ: Պատգամավորի լիազորությունների դադարեցման հիմք է քաղաքական ուժի կամ ընտրողների բացարկը:

Հոդված 69. Պատգամավորն անձեռնմխելի է. նրան հետապնդել, պատասխանատվության ենթարկել իր կարգավիճակից բխող գործողությունների, այդ թվում՝ Օրենսդիր Ժողովում հայտնած կարծիքի համար՝ արգելվում է: Չի կարելի պատգամավորին կալանավորել, նրա դեմ վարչական կամ քրեական վարույթ հարուցել առանց Օրենսդիր Ժողովի համաձայնության:

Հոդված 70. Պատգամավորի լիազորությունները դադարում են Օրենսդիր Ժողովի գործունեության ժամկետն ավարտվելու, Օենսդիր Ժողովը լուծարելու, Ազգային Սահմանադրության 67 հոդվածի պահանջների խախտում հայտնաբերելու, Հայաստանի քաղաքացիությունը կորցնելու, ազատազրկման դատապարտվելու, անգործունակ ճանաչվելու, հրաժարականի եւ ընտրողների բացարկի դեպքերում:

Պատգամավորի լիազորությունների դադարեցման կարգը սահմանվում է Օրենսդիր Ժողովի օրենք-կանոնադրությամբ:

Continue reading

Մեր ավանդապատումները. Տավուշ – …Սկսում է սուգ անել հայրը՝ ընկնելով որդու դիակի վրա եւ այդ օրվանից տեղի անունը մնում է Դիլիջան (տեղանուններ ունենք անիմաստ, անգամ՝ հակահայ, որ անհրաժեշտ է փոխել՝ պատմականացնել՝ եւ ամբո՛ղջ Հայաստանում)…

Մեր ավանդապատումները շարքից՝ Տավուշի մարզ

Սկիզբը՝ թիվ 39-42-ում (2013թ.) եւ թիվ 1-13-ում

ԴիլիջանԱսում են, թե հայրը իր Դիլի անունով որդու հետ գործով քաղաք է գնում: Ճանապարհին, անտառների միջով անցնելիս, որդին կորում է: Հայրն սկսում է աջ ու ձախ որոնել նրան, բայց անօգուտ: «Դիլի ջա՛ն, Դիլի ջա՛ն» կանչելով ման է գալիս անտառներում: Հանկարծ բացատում նա գտնում է որդու դիակը՝ գայլերից հոշոտված:

«Դիլի ջա՛ն, Դիլի ջա՛ն» սկսում է սուգ անել հայրը՝ ընկնելով որդու դիակի վրա: Եվ այդ օրվանից տեղի անունը մնում է Դիլիջան:

Գոշ Գտնվում է Դիլիջանից ոչ հեռու: Մխիթար Գոշը եղել է այս գյուղից: Մի անգամ նա երազ է տեսնում, երազում Աստված նրան ասում է. Մխիթա՜ր, յոթ տարի հացի առատություն է լինելու, յոթ տարի էլ չորային: Առատության տարիներին պաշար հավաքի, սովի ժամանակ ժողովուրդը նեղություն չքաշի: Գոշը մեծ-մեծ ամբարներ է շինել տալիս, վանքի հարստությունով հացի էժան տարին ցորեն է առնում, լցնում ամբարները: Երբ սովը ընկնում է ժողովրդի մեջ, նա մի գուշ փայտե կլոր աման է շինել տալիս եւ դրանով ցորեն բաժանում մարդկանց: Դրանից հետո նրա անունը մնում է Գուշ Մխիթար: Երբ Մխիթարը մեռնում է՝ գյուղը նրա անունով կոչում են Գոշ կամ Գոշի գյուղ:

Շարխաչ Գոշավանքից հյուսիս-արեւմուտք է: Գյուղի գերեզմանատան մեջտեղը կա մի բարձր ժայռ, որի վրա շարքով շինված են 26 հատ մեծ ու փոքր խաչեր: Ասում են, թե գյուղն իր անունը ստացել է խաչերի այդ շարքից:

Բարանա Ժամանակին Ապարանից այստեղ գալով բնակություն են հաստատում մի քանի հայ ընտանիք: Մոտակա գյուղերի բնակիչները նորեկներից հարցնում են. «Էդ որտեղի՞ց եք եկել»: Նրանք էլ ասում են՝ Աբարանա: Դրանից հետո գյուղի անունը մնում է Բարանա:

Continue reading