Հայտարարություն թուրքական հարցի վերաբերյալ

Հարգարժան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան.
Գնահատելով Ձեր՝ օտարից անկախ, ինքնուրույն պետական քաղաքականություն վարելու եւ Թուրքիայի հետ դիվանագիտական կապ հաստատելու փորձը, այնուամենայնիվ, ուզում ենք հիշեցնել, որ Թուրքիան մեր թիվ 1 թշնամին է (այս երկրի անվտանգության հայեցակարգում Հայաստանը Թուրքիայի թիվ 2 թշնամին է Հունաստանից հետո):
Եվ քանի դեռ ակնհայտ դրսեւորումներով այս թշնամական երկիրը ներում չի հայցել ու չի փոխհատուցել անցած դարասկզբին կատարած ցեղասպանության համար, Դուք  իրավական ու բարոյական իրավունք չունեք որեւէ հարաբերություն (այդ թվում՝ դիվանագիտական) հաստատել Թուրքիայի հետ՝ առանց հայության համապարփակ շահն ու կամքը հաշվի առնելու:
Այլապես, այդ հարաբերությունը մենք կհամարենք ներազգային բարոյականից դուրս: Ուստի՝ կոչ ենք անում դադարեցնել առանց նախապայմանների սահմանները բացելու ամեն մի բանակցություն:
Արիական առաքինության համաձայն,  ներում են միայն պատժելուց հետո, իսկ Թուրքիան նույնիսկ ներում չի հայցել եւ չնչին իսկ պատիժ չի կրել միլիոնավոր հայերի կոտորածների ու մեր հայրենիքի մի մեծ հատվածին տիրանալու համար: Մինչդեռ Դուք արդեն պատրաստ եք ներելու եւ հարաբերություն հաստատելու:
Կարծում եք՝ այդ իրավունքը միանձնյա ունե՞ք…
Միայն որոշակի պայմանների  բավարարման դեպքում մենք ճիշտ կհամարենք Թուրքիայի հետ բանակցելն ու հարաբերություն հաստատելը:
Մեր նախապայմաններն են՝ Թուրքիան պետք է.
1. Ճանաչի Հայոց ցեղասպանության փաստը, ներում հայցի հայ ազգից եւ բավարարի հայության պահանջատիրական իրավունքները:
2. Չեզոքություն պահպանի Արցախի խնդրի կարգավորման հարցում:
3. Դադարեցնի պետական մակարդակով տարվող հակահայ հետեւողական քաղաքականությունը:

  Հայ Արիական Միաբանության «Ոգու պահապաններ»
ուսանողական եւ երիտասարդական կազմակերպություն
16.07.2008թ.

Շարունակել կարդալ

Լուսանցք – թիվ 65 – 4-10 հունիս

Գնեցեք և տարածեք «Լուսանցք» թերթը
Այն լույս է տեսնում ամեն ուրբաթ
Կարող եք ձեռք բերել թերթի կրպակներից, կարող եք պատվիրել կրպակներում կամ բաժանորդագրվել

 Հարցազրույց Ա. Ավետիսյանի հետ

Վարդավառ է՝ Սիրո դիցուհու տոնը

Ինչու՞ են ստում եկեղեցականները

Արիա-Քրիստոնեությունը՝

Քաղաքական կսմիթներ

Վրացերենը՝ առաջխաղացմա՞ն, թե՞ ուծացման միջոց Շարունակել կարդալ

Անմահ Բագիններն Հայոց


Հայոց գաղտնի ուխտ


Հարցազրույց Ա. Ավետիսյանի հետ

- Պրն. Ավետիսյան հայկական զլմ-ներում լուրջ բանավեճ է ծավալվել սիոնիստա-մասոնական թեմաների, ծրագրված դավադրությունների շուրջ, բայց Դուք որեւէ կերպ չեք արձագանքում: Ինչու՞, չէ՞ որ ժամանակին մեղադրվեցիք ու դատապարտվեցիք հենց այդ թեմաներն արծարծելու համար:

- Այսօր արձագանքելու պատճառ չեմ տեսնում: Գոնե առայժմ: Ինչ պետք է՝ ժամանակին ասել եմ: Ներկայումս շատերն էլ հենց այդ ասածներից են օգտվում՝ առանց մեջբերման: Դե՜ ոնց մեջբերեն, եթե դրա համար ինձ դատել են: Ամեն դեպքում ուրախ եմ, որ պետական մակարդակով վերջապես հասկացան, թե ինչ վտանգներ է առաջադրում սիոնիստա-մասոնական նենգ ու կործանարար քաղաքականությունը: Պարզապես զարմանում եմ, որ ունենալով հսկայական հնարավորություններ, ինչքան անկազմակերպ է ծավալվել պայքարն այդ մութ ուժերի դեմ: Չեմ ուզում ասել, թե ժամանակին ով ինչպես էր մտածում այս հարցի մասին, սակայն, եթե ուզում են հաղթել Հայոց աշխարհը շրջափակած չարին, ապա պիտի նախ եւ առաջ իրապես ճանաչեն նրան ու ճանաչել տան մեր հանրությանը: Մենք հենց դա էինք անում, քանզի առանց հանրային լուրջ աջակցության հնարավոր չէ նրանց դեմն առնել: Ա՜յ նրանք կարողանում են հանրությանը «սեփականացնել», քանզի մերոնց լա՜վ են ճանաչում, գիտեն եւ՛ թույլ եւ՛ ուժեղ կողմերը ու շատ լավ գործածում են դրանք:


Շարունակել կարդալ

Վարդավառ է՝ Սիրո դիցուհու տոնը

Հունիսի 29-ին Գառնո հեթանոսական-արիական տաճարում Վարդավառի հերթական ավանդական տոնախմբությունն էր: Արի հայերը, ինչպես եւ բազմաթիվ հայ եւ օտարազգի հյուրեր միասին նշեցին այդ հին ազգային տոնը:

Արորդյաց քրմերի տոնական ծեսից հետո, տաճարի բակում մի քանի ժամ ասմունքի, երգ ու պարի հանդես էր, ձոներգեր էին հնչում չքնաղ Աստղիկին ու զորեղ Վահագնին նվիրված: Եվ այս ամբողջ ընթացքում ոչ մի րոպե չդադարեց վարդավառյան «ջրոցին», որին մասնակցում էին մեծ ու մանուկ, տանտեր ու հյուր:

Արի հայերը փառաբանեցին Տիեզերքի Արարչին, Հայ Աստվածներին եւ առավելապես Աստղիկ Աստվածուհուն՝ ում էլ նվիրված է Վարդավառի գունագեղ տոնակատարությունը:

«Աստղիկն է Աստվածային Սերը Հայոց եւ Վարդավառն է Աստվածային Սիրո Տոնահանդեսը: Աստղիկն է Վարդավառ վարդեր ցանում հայոց սրտերին, վառում է նրանց սիրո արեւով, վարդջուր սրսկում աչքերին նրանց, սեր է ներշնչում, սեր է արարում հայոց սրտերում, որ սիրով ապրեն, որ սիրով սիրեն եւ նույն այդ սիրով գուրգուրեն իրար, մանուկը սիրով իր մորը գգվի, իր հոր արեւին փարվի նա սիրով, աղջիկները կույս գտնեն իրենց սրտի Վահագնին ու երջանկանան հարսնության քողով…» (հատված «Ուխտագիրք Արորդյաց»-ից (Ծագումնարան)):

Անի Մարության

Շարունակել կարդալ

Ինչու՞ են ստում եկեղեցականները

Քաղաքական ստերից ու կեղծիքներից դեռ չհանդարտված մեր հանրությանը հիմա էլ կրոնական կեղծիքներով են սնուցում: Իրենց քաղաքական քրիստոնյա եղբայրներից հետ չմնալով՝ ստին բացահայտորեն տուրք են տվել մի շարք եկեղեցականներ, ովքեր Վարդավառի ազգային-հեթանոսական տոնը փորձում են ներկայացնել հերթական քրիստոնեական տոնակատարություն: Այդ եկեղեցականները, առանց ամոթի իսկ նշույլի, կեղծում են Հայոց պատմությունը, ոտնահարում հազարամյակների մեր սրբազան ավանդույթները: Մի շարք զլմ-ներ էլ կամ անտեղյակ են կամ էլ պատվիրված «ջուր են լցնում» նրանց ջրաղացին, կարծելով, թե դա էլ իրենց Վարդավառն է… Իսկ միմյանց վրա ջուր լցնելն էլ փորձում են կապել Նոյի տապանից իջնելու ինչ-ինչ անհեթեթ արարողության հետ՝ հաստատ իմանալով, որ ո՛չ միմյանց ջրելու եւ ո՛չ էլ արարողակարգային կրակ վառելու ծեսերը քրիստոնեության հետ կապ չունեն:

Շարունակել կարդալ

Արիա-Քրիստոնեությունը՝ ազգային հաշտության ու վերազարթոնքի նախանյութ

Արիա-Քրիստոնեություն

Մի՞թե այսքան կույր են եղել մեր պապերը, եւ արդյո՞ք ավելի կույրը հիմա մենք չենք: Թե՞ պարտադրանքի թմրեցուցիչ լծից չենք ցանկանում ազատագրվել, ժողովուրդն ասում է՝ էշ նստելը մի ամոթ է, էշից իջնելը՝ մի այլ: Քրիստոնեությունը եթե միայն բռնությամբ մտնելով բավարարվեր, մի կերպ կարելի էր հաշտվել այդ եղելության հետ, սակայն, հիմնահատակ ավերվեցին Հայոց հինավուրց մշակույթն ու բազմահազարամյա արձանագրված պատմությունը: Այս ամենն արվեց, որպեսզի հայության էության խորքից հիմնահատակ դուրս հանվի նրա պատմական հիշողությունը: Բայց փա՜ռք ԱՐԱՐՉԻՆ, Հայ Աստվածներին, որ անջնջելի պահեցին հայի գենետիկ հիշողությունը: Ոչ մի երկրում քրիստոնեությունը այսպես բարբարոսաբար ու դաժանորեն չի գործել, եւ դա անհնար է մոռանալ… Սա դեռ քիչ համարելով՝ մի շարք ծախու պատմաբանների միջոցով էլ փորձեցին ամրագրել, որ մենք որպես ազգ ձեւավորվել ենք քրիստոնեությունն ընդունելուց հետո… կարծելով, թե այլեւս անհնար է վերականգնել Հայոց տասնյակ հազարամյակների պատմությունը:

Շարունակել կարդալ

Քաղաքական կսմիթներ

Եվրոպան հո խելքը հացի հետ չի՞ կերել…

Հայության անհանգստությունը, թե ԵԽԽՎ խորհրդարանական վեհաժողովը խստագույնս կպատժի Հայաստանին՝ մարտի 1-2-ի ողբերգական դեպքերի համար, անհարկի է:

Ինչու՞:

Որովհետեւ՝ Եվրոպան չի կարող պատժել մի երկրի, որի կառավարությունն ամենաեվրոպականն է եվրոպական բոլոր երկրների բոլոր կառավարություններից, ու՝ բոլոր առումներով…, որի եվրոպական կառույցների ներկայացուցիչները ամենաեվրոպականն են բուն եվրաարժեքներ դավանող բուն եվրոպացիներից: Կարծում ենք՝ եվրոպացիները շուտով ՀՀ կառավարության ղեկավարների հետ ավելի սերտ կհամագործակցեն, քան՝ ՀՀ նախագահի…

Այնպես որ, ընդդիմությունը զուր հույսեր է փայփայում:

ԱՄՆ-ն ինքն իր թշնամին է՞…

Հայության անհանգստությունը, թե ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը ՀՀ նախագահի ընտրության արդյունքները չի ճանաչել, ուստի խնդիրներ կունենանք, անհարկի է:

Ինչու՞:

Որովհետեւ՝ մինչեւ նոյեմբեր դեռ ժամանակ կա ու հետո՝ գուցե այդ պատիվը տրվի ԱՄՆ նորընտիր նախագահի՞ն: Չէ որ ՀՀ իշխանությունները «սառեցրել» են աշխուժացող հարաբերություններն Իրանի հետ եւ արդեն «տաքացրել» են Թուրքիայի հետ: Ու էլի նման բաներ: Եվ հրեական դրոշի առկայությունն անգամ, ընդդիմության նախկին հանրահավաքում, չի «փրկի» համաժողովրդական շարժմանը, ավելին՝ մոռացության կմատնվի, քանզի գոնե Հայաստան-Թուրքիա հարաբերություններին ԱՄՆ-ն երբեք դեմ չի գնա……

Այնպես որ, ընդդիմությունը զուր հույսեր է փայփայում:

Շարունակել կարդալ

Վրացերենը՝ առաջխաղացմա՞ն, թե՞ ուծացման միջոց

Վերջերս Վրաստանում ազգային փոքրամասնությունների հարցով նախագահի խորհրդական է նշանակվել ոչ անհայտ Վան Բայբուրդը: Մարդ, ում ջավախքահայերը հայտարարել են անցանկալի անձ Ջավախքում: Սակայն, այս անցանկալի անձը շատ ցանկալի է Թբիլիսիում, եւ դա տարօրինակ չէ: Նա Վրաստանի իշխանությունների հլու կամակատարն էր, երբ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր էր: Զարմացանք՝ երբ այս տարի չառաջադրվեց որեւէ ընտրացուցակով, հետո դարձավ հասկանալի, որ այլ աթոռ էին խոստացել:

ՀՀ զլմ-ներից մեկի հետ հեռախոսազրույցում այս անցանկալի անձը հանդես է եկել մի դարակազմիկ հայտարարությամբ՝ «վրացերեն չիմանալը խոչընդոտում է հայերի առաջընթացին», դե՜, Բայբուրդին ինչ կա, նա ինչ ուզի ու ոնց ուզի՝ կասի, ավելի ճիշտ՝ ինչ ուզեն՝ կասի, ու հավանաբար նրան այդ պաշտոնում նշանակելուց առաջ ուզել են, որ Վրաստանի ոչ վրացախոս բնակչությանը ամեն կերպ համոզի-պարտադրի վրացերեն սովորել: Իսկ ավելի մեծ գայթակղություն, քան առաջընթացն է, այն էլ «Թբիլիսի տանելու» հեռանկարով, չկա: Հենց այս պատրվակով էլ հավանաբար շուտով կփակվեն Ջավախքի հայկական դպրոցները, մեր ազգային օգուտի համար, որ վրացական դպրոցում արագ սովորենք վրացերեն ու գտնենք լավ աշխատանք, ապահովենք առաջընթաց:


Շարունակել կարդալ

Հայոց պատմությունը՝ նորովի

Jonik Melikyan
Ջոնիկ Շահենի Մելիքյանը ծնվել է 1938թ. Գյումրի (Լենինական) քաղաքում: Ստացել է բարձրագույն զինվորական եւ իրավաբանական կրթություն: Բանակում եղել է վաշտի հրամանատար, այնուհետեւ՝ շտաբի պետի տեղակալ՝ մարտական պատրաստության գծով: Աշխատել է ՆԳՆ համակարգում, տարբեր իրավաբանական ծառայություններում:
Երկար տարիներ զբաղվում է որսորդությամբ եւ պատմավեպեր գրելով:
Ջ. Մելիքյանն ինքնատիպ պատմավիպասան է, նրա վեպերի հիմքում դրված են հայոց հնագույն պատմական եղելություններն ու մեր պատմիչների վկայությունները: Նա հեղինակ է 9 տպագիր եւ 7 անտիպ վեպերի, որոնք անդրադառնում են հայերի արիական ծագմանը, հայ աստվածների ու մարդկանց հարաբերություններին, հայոց հզոր թագավորներին ու մեր փառահեղ անցյալին: Նա յուրովի է ներկայացնում պատմական անցուդարձերը, նոր որակով է ներկայացնում հայոց հին հեթանոսական հավատն ու պատմական դարձած իրական հերոսներին: Իհարկե, այդ ամենն անում է գեղարվեստական գեղեցիկ նկարագրություններով ու լրացումներով, ինչը նրա պատմավեպերը մատչելի է դարձնում նաեւ դպրոցահասակների համար: Արդեն տպագրվել են Ջ. Մելիքյանի «Հայ-Արիներ», «Արամե», «Կապույտ շուշան», «Ավարայրից Նվարսակ», «Գայլ Վահան», «Անմահ բագիններն Հայոց», «Թափառիկ հայերը», «Հայոց գաղտնի ուխտ» եւ «Մանուել սպարապետ Հայոց» պատմավեպերը: Տպագրության համար այսօր հովանավորության կարիք ունեն պատրաստի եւս 8 գրքեր՝ «Հայկ Նահապետ», «Սկիզբ Հայ Արշակունյաց», «Մեծագործ մեղապարտը Հայոց», «Թեոդորոս Ռշտունի», «Մանուել սպարապետ Հայոց», «Ըմբոստ հոգիներ», «Կարմիր Վարդան» եւ «Վասակ-մարզպան Հայոց»:

 

Շարունակել կարդալ

Հեղափոխություն եւ իշխանափոխություն հանուն…

Սեփականացնելով ազգային շարժումը, արցախյան տարիների պայքարը, այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանը փորձում է սեփականացնել ներկա իշխանություններին ընդդիմացող բազմամբոխ ընդվզման ալիքը:

«Ով մեզ հետ չէ՝ տականք է» կարգախոսով լեւոնականները փորձում են ընդդիմադիր դաշտից դուրս մղել մյուս ուժերին, հատկապես հենց դրական ընդդիմադիր ազգայնական ուժերին, որոնք գաղափարախոսությամբ իրապես ընդդիմադիր են ե’ւ իշխանություններին, ե’ւ ընդդիմադիրներին: Իսկ իշխանություններն ու ներկայիս ընդդիմությունն ընդդիմադիր են միայն սեփական շահերի տեսանկյունից, բայց ոչ՝ գաղափարապես կամ էլ տնտեսական քաղաքականության ընկալմամբ:

1990-ականներին Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ «ազգային գաղափարախոսությունը կեղծ քաղաքական կատեգորիա է», իսկ ավելի պարզ՝ ազգայնականությանը պիտի վտարել քաղաքական դաշտից, որից հետո էլ ներկայացրեց Արցախն ու ազատագրված տարածքները հանձման ծրագիրը, կարծես ապացուցելու համար, որ ազգայնականությունը՝ ազգապաշտությունը (հայրենապաշտությունը) «կեղծ քաղաքական կատեգորիա է»:

Այս հարցում ՀՀ 1-ին նախագահին արջի ծառայություն մատուցեցին իշխանափոխություն արած «ազգայնականներ»-ը՝ ՀՀԿ-ն, Նժդեհյան գաղափարներ «դավանող» մի կուսակցություն, որը վերջին 10 տարիներին իրականում «ապացուցեց», որ ազգային գաղափարախոսությունը «կեղծ քաղաքական կատեգորիա է»: Իսկ ՀՀԿ-ին իշխանության մեջ միացած ՀՅԴ-ն էլ՝ մեկ այլ «ազգային» կուսակցության, «փակելով» ազգայնական դաշտը, նոր թափով ջուր լցրեց լեւոնականների ջրաղացին… Այստեղ էլ ազգային-սոցիալիստները դարձան մեղմ ասած՝ ապազգային-կապիտալիստներ:

Վստահաբար, Նժդեհը հիմա էլ, ոգիների մաշխարհում խորը հիասթափված է, որ իշխանատենչներն իր գաղափարները ծառայեցնում են ազգի հարստահարման, նրա խոսքերով՝ ազգի ապագան հանդիսացող երիտասարդությանը այլասերելու նպատակին: Երկրում աղքատությունն է տիրում, հարուստը հարստանում է առավել, աղքատը՝ գահավիժում ավելի, կարողացողը փախչում է, չկարողացողը՝ փորձում օրվա հացը հայթայթել, ու երազում է մի օր Հայաստանից փախչելու մասին…

Միթե՞ սա էր Նժդեհի պատգամը…

Շարունակել կարդալ

Սեռամոլագարների խրախճանքը ժանտախտի ժամանակ

Բազմիցս է խոսվել Հայաստանի հեռուստաալիքներում գերիշխող ապազգայնության ու անառակաբարո երեւույթների դեմ: Սա առավելապես Հանրային-1 կոչվող հեռուստաընկերությանն է վերաբերում, որն աշխատելով մեր՝ հարկատուներիս հաշվին, ծառայում է մի խումբ եվրամտածողությամբ «տղերքի ու աղջկերքի կայֆերով»..

Մնացյալ հեռուստաընկերությունները գոնե մեկումեջ գովազդով «փակում» են Եվրամակարդակ ապահովող անբարո շարժանկարները, գովազդները, տեսահոլովակներն ու հաղորդաշարերը, որոնք «խեղդել» են հեռուստաեթերը ու սեռագլխային մտածողությամբ մի նոր սերունդ են դաստիարակրտում: Իսկ (տարիներ շարունակ) բթացնող «ժամանակակից եւ միջազգային մակարդակ ապահովող» սերիալներում ավելի «զարգացած եւ նոր ապրելակերպի» տեսարանների ենք ականատես լինում՝ եղբայրը եղբոր կնոջն է…, հարսներն իրար ծոց են մտնում…, հին ու նոր ամուսինները ե’ւ հների հետ են… ե’ւ նորերի…, իսկ մեր արդեն բթացած հայրենակիցներից շատերը նվաղում են սիրո այդ «վեհ» դրսեւորումներից: Ավելին՝ առավել նվաղածներն իրենց նորածինների «կնքում» են այդ պոռնիկների ու համասեռականների անուններով՝ պարզորոշելով իրենց երեխաների ապագան…

Շարունակել կարդալ

Ուխտագնացություն

Հունիսի 17-ը ավանդական ուխտագնացությունների օր է: Առավոտից ուխտյալների տարբեր խմբեր են շարժվում մարզերից ու մայրաքաղաքից դեպի Պարույր Սեւակի տուն-թանգարան եւ ավտովթարի վայր, ինչպես նաեւ՝ դեպի Սպիտակավոր եկեղեցի (Վայոց Ձորի մարզ, Եղեգնաձոր), որի մոտ հողին են հանձնված Գարեգին Նժդեհի մասունքները:

1971թ. հունիսի 17-ի ողբերգական իրադարձությունն առ այսօր տարբեր մեկնաբանությունների տեղիք է տալիս եւ շատերն են կասկածում Սեւակի մահը սովետական ԿԳԲ-ի կողմից կազմակերպելու մեջ… ինչպես կասկածում են Մինասի մահվան դեպքում:

Մեր ուխտյալների խումբն էլ այս հունիսի 17-ին կատարեց իր հերթական ուխտագնացությունը: Առավոտյան խումբն արդեն Սեւակի հիշատակին տեղադրված հուշաքարի մոտ էր, եւ երբ բաժակներ էինք բարձրացնում հայ մեծանուն բանաստեղծի հիշատակի համար, մոտեցան այլ խմբեր, եւ հետզհետե ավելացող մարդկանց ներկայությունն ապացուցեց, որ անվանի հային իրենց հարգանքի տուրքը տալու համար տարբեր մարդկանց այստեղ է բերել հոգու պոռթկումը, խորը հարգանքի գիտակցումը:

Շարունակել կարդալ

ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Սեյեդ Ալի Սաղայանի ելույթը

 «

Իրան և Կովկաս. միասնություն և բազմազանություն» միջազգային գիտաժողովում

( Երևան, 2008թ. հունիսի 6-8, արեգակնային 1387թ. խորդադի 17-19)

ՀԱՆՈՒՆ ԱՍՏԾՈ
Պարոն նախագահ, հարգելի հյուրեր, տիկնայք և պարոնայք

Թեման՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը և Կովկասը

Կովկասը լինելով Իրանի Իսլամական Հանրապետությանը հարակից տարածաշրջաններից մեկը, ունի կարևոր դիրք ու նշանակություն: Նախկին ԽՍՀՄ-ի փլուզումը լուրջ երկրաքաղաքական փոփոխություններ մտցրեց Իրանի հյուսիսային սահմաններում՝ էապես ազդելով ԻԻՀ արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության վրա: Կովկասյան տարածաշրջանը մեծ և էական նշանակություն է ստանում իր աշխարհագրական և երկրաքաղաքական կարևոր դիրքի պատճառով, քանզի այստեղ միմյանց են խաչվում իսլամն ու քրիստոնեությունը, այն կամուրջ է Եվրոպայի և Ասիայի միջև, այստեղով է անցնում Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը, Կենտրոնական Ասիայից ձգվող կիսալուսինը, Կովկասը գտնվում է երկու՝ Կասպից և Սև ծովերի արանքում, ունի էներգետիկ զգալի պաշարներ, պատմա-մշակութային, քաղաքակրթական դարավոր կապեր Իրանի հետ, միաժամանակ նորանկախ երկրները ունեն ներդրումների կարիք և ազատ ջրերին հասանելիության խնդիր՝ էներգակիրները աշխարհի այլ վայրեր առաքելու և փոխադարձաբար տարածաշրջան ներկրելու համար:

Շարունակել կարդալ