Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
Ա1պլյուս- Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
- «Սահմանադրությունը փոխել ինքը չի կարող, փորձելու է ճնշել պատգամավորին․ մեր խնդիրն է թույլ չտալ» (տեսանյութ)
- Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
- Օրացույց․ 25-ը օգոստոսի (տեսանյութ)
- Քաղաքական հաշվեհարդարի հետ գործ ունենք․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
- Պարեկները երեխային տեղափոխել են ԲԿ․ ՆԳՆ (տեսանյութ)
- Այս ամենը Լևոն Քոչարյանի հարցադրման հետևանք էր․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
- Դատարանը քննարկում է Սեդրակ Քոչարյանի կալանավորման հարցը․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
- Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մասյացոտնի թեմի քահանայից դասին
- Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել ՔՊ նիստից (տեսանյութ)
Monthly Archives: June 2015
Մի՛ տարանջատվեք եւ մի՛ թույլ տվեք փոխել շարժման հստակ ուղղությունը
Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը այս օրերին առանց քաղաքական որեւէ նկատառման, բացառապես երիտասարդական կառույցների միջոցով սատարել են «Ո՛չ թալանին» նախաձեռնությանը, որը կազմակերպեց ու նախաձեռնեց էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարը:
«Ո՛չ թալանին» նախաձեռնությունը համաժողովրդական պայքարի վերածվեց, ինչը մի խումբ երիտասարդների հասուն գործելաոճի եւ ազնիվ պայքարի արդյունք եղավ, նաեւ յուրաքանչյուր հայի սրտով էր: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մի քանի անգամ առաջարկեց հանդիպել եւ բանակցել, սակայն նախաձեռնության կազմակերպիչները նախընտրեցին հեռահար բանակցությունը եւ պայքարի շարունակականությունը: Ի վերջո, նախաձեռնողները հասան այդ դրական արդյունքին, որ երկրի նախագահը իր մոտ հրավիրած համապետական քննարկմանը հավաստեց միջազգային աուդիտի անցկացման անհրաժեշտությունը եւ հանգամանալից ստուգումների ապահովումը, որին կարող են մասնակցել նաեւ «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամները:
Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը շնորհավորում են հայրենասեր երիտասարդների համառությունն ու հաղթական առաջին քայլերը եւ կրկին առանց քաղաքական որեւէ նկատառման, հայտնում իրենց աջակցությունը շարունակվող պայքարին, որը կշարունակվի Ազատության հրապարակում: Ողջունում ենք նաեւ կուտակային դեմ պայքարած «Դեմ եմ»-ի տղարների՝ «Ո՛չ թալանին» շարժմանը աջակցելու գործելաոճը, քանի որ «Դեմ եմ»-ի կազմակերպիչները արդեն ապացուցել են, որ կարողանում են զերծ մնալ քաղաքական խաղերին տրվելուց եւ պայքարում են հանուն նպատակի հաղթանակի: Continue reading
,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 23-ի (369) հոդվածները
Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան – http://www.hayary.org/wph/?p=2223 (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)
Թանկացումը կծավալվի հանրային բոլոր ոլորտներում ու կտանի նոր կեղեքման…
Ցանկացած թանկացում կտանի շղթայական ծավալման ու ի վերջո կկործանի մեզ: Կկործանի, քանզի այսօր մենք պատերազմական դադարի մեջ գտնվող երկիր ենք, արտաքին թշնամիներով պարուրված եւ միայն ներքին անդորրը եւ կայունությունը կօգնի մեզ հաղթահարել արտաքին վտանգները… Բայց բավարար քայլեր չենք անում այդ իրավիճակը ստեղծելու համար, իսկ հակառակն անելու համար ներքին թշնամին օգտվում է ընձեռած հնարավորություններից ու արտաքին օժանդակություններից…
Մեր իշխանությունները պիտի հստակ քայլեն տնտեսության որոշակի հատվածի ազգայնացման ճանապարհով: Հասկանալի է, որ խոսքը ռազմավարական նշանակության արտադրությունների եւ սպասարկման բնագավառի մասին է նախ եւ առաջ: Օտարը երբեք չի կարող ավելի լավ տնտեսվար լինել, քան՝ մենք: Ավելի ճիշտ՝ միտումնավոր չի լինի լավը… Պարզապես պիտի մեզ հավաքենք ու մերոնց պատժել սովորենք: Եվ տնտեսությունը կմտնի ռիթմիկ հուն՝ կգնա կայունության, ապա՝ կայացման… Այլապես պիտի հավերժական թանկացումների ուղին բռնենք՝ օտարի ձեռքին ու մտքին նայելով, ինչն իրականում հավերժ չէ՝ կկործանի շատ արագ.- համոզված է Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը:
Մեր այսօրվա երիտասարդությունը նույնպես համարձակ է ու կամային, եւ պետք է փայփայել այդ որակները, համարձակությանը ոգեղենություն հաղորդել, ոչ թե փշրել այն: Մեր երիտասարդությունը ազգի ներկայիս բանակն է ու վաղվա միտքը, ապագայի հոգեւոր տեսլականը, ուստի նրա ազգային ու սոցիալական պայքարի ոգին միայն կհասունացնի մեր ներկան, վաղվա օրն ու ապագան… Սա հաստա՛տ փայփայել է պետք: Հայ արի երիտասարդները եւս կշարունակեն մասնակցել սոցիալական արդարությանն ուղղված բոլոր պայքարներին, առանց քաղաքական ելույթների ու երեւույթների, իսկ երբ խիստ անհրաժեշտ լինի՝ կմասնակցենք նաեւ մենք՝ բոլորս…
Երբ ուրիշի կլոզը մենք ենք պարտակում – Միջազգային արձագանքները՝ Հայաստանում էլէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարին… Պահանջ, որ բոլորիս սրտով է…
Երբ իմ տանն ինչ-որ իրադարձություն է լինում, ես անպայման հետեւում եմ հեռու ու մոտիկ հարեւանների կարծիքներին ու ոչ այն պատճառով, որ դրանք ինձ հետաքրքիր են, այլ՝ որ դրանցով կարող եմ հասկանալ, թե ով ինձնից ինչ է ակնկալում (դրանքն ու դրանցովը կարծիքներին է վերաբերում): Այլ կերպ՝ իմ երկրում կատարվող որեւէ դեպքի միջազգային արձագանքներն ուսումնասիրելով՝ կարող եմ հասկանալ, թե որ երկիրն ինչ է ուզում որ իմ երկրում լինի:
Հիմա՝ էլէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան Երեւանում եւ Գյումրիում ոստիկանները, մեղմ ասած, կոպտորեն ցրեցին: Ի՞նչ է հուշում միջազգային, իմա՝ երկու բեւեռների անդրադարձը (տարբեր երկրներ «կցված» են բեւեռներից որեւէ մեկին):
Մինչ այդ ասեմ, ես հավատում եմ, որ «Ո՛չ թալանին» նախաձեռնության պայքարի պատճառը էլէներգիայի սակագնի բարձրացումն է, եւ հատկապես երիտասարդներն ունեն հստակ պահանջ եւ ազնիվ մղումներ, այն է՝ պարտավոր չենք վճարել ռուսական ընկերության սխալների եւ ճոխությունների դիմաց: Գիտեմ նաեւ, որ այդ պայքարի մեջ կան մարդիկ, ովքեր ցույցեր անելու համար տարիներ շարունակ գումար են ստանում: Բայց դրանք (դրանք եմ ասում, որովհետեւ հենց դրանք են վարկաբեկում ամեն առողջ ընդվզում) գոնե այս պահին շատ չեն, եւ էլէներգիայի թանկացման դեմ պայքարողները, ընդգծում եմ՝ հատկապես երիտասարդները իրենց մղումներում անկեղծ են եւ իրենց պահանջներին տեր են: Պահանջ, որ բոլորիս սրտով է. եթե որեւէ ընկերություն վատ է աշխատել, պետք է պատասխանատվության ենթարկել՝ բոլոր հետեւանքներով հանդերձ: Continue reading
Վարչապետին մեծ վատություն է ցանկացել անել – նոր տեքստագիր է պետք նրան… Իսկ առհասարակ Բաղրամյան պողոտա պետք է գնալ, հանդիպեք մարդկանց, կենդանի շփումը շատ բան կշտկի…
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ կառավարության նիստը ելույթով սկսեց: Ես չգիտեմ, թե ով էր գրել այդ ելույթի տեքստը, բայց հաստատ գրողը վարչապետին շատ մեծ վատություն է ցանկացել անել: Ու նա հաջողեց դրանում:
Եթե ուշադիր կարդանք գործադիր իշխանության ղեկավարի ելույթը, կտեսնենք, որ այն հենց սկզբից՝ երկրորդ պարբերությունից, լի է իրար հակասող խոսքով:
«Հասարակությունում տարածված է այն մտայնությունը, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը պայմանավորված է բաշխիչ ցանցերում առկա չարաշահումներով, ժողովրդական լեզվով ասած՝ թալանով: Չեմ բացառում, որ չարաշահումներ եղել են: Բայց ուզում եմ ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ անկախ նրանից, թե ինչպիսի եւ ինչ չափերի չարաշահումներ կարող էին լինել ընկերությունում, դրանցից ոչ մի լումա չի հաշվարկվել սակագնի մեջ»,- ասում է վարչապետը:
Նախ՝ այս տեքստը գրողը վարչապետին գցել է, մեղմ ասած, անհարմար վիճակի մեջ: Որովհետեւ եթե վարչապետը չի բացառում, որ չարաշահումներ են եղել, ուրեմն չի կարող ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ այդ չարաշահումները չեն ներառվել սակագնում: Քանի որ, եթե չարաշահումների չափը, ծավալը եւ կառուցվածքը չգիտենք, չենք կարող իմանալ՝ ներառվել են դրանք սակագնում, թե ոչ: Continue reading
Լեզուն խոսելու, բայց նաեւ լռելու համար է… Ընկերություններն ազգայնացնելու ժամանակն է… Ինքներս դառնանք ՀԷՑ-ի բաժնետերերը… Մի՛ մուծեք, թող տրաքի… Կարեւորը՝ եվրոպական չափանիշներով են ծեծել… Որոշել՝ որն է պահանջը… Բիբինը գործուղմա՞ն է, թե՞ փախել է… Թանկացումը կծավալվի ու կկործանի…
Ում համար՝ ոնց կամ՝ դու՛ ասացիր – Լեզուն խոսելու, բայց նաեւ լռելու համար է
– Ցանկացած թանկացում կտանի շղթայական ծավալման ու ի վերջո կկործանի մեզ: Կկործանի, քանզի այսօր մենք պատերազմական դադարի մեջ գտնվող երկիր ենք, արտաքին թշնամիներով պարուրված եւ միայն ներքին անդորրը եւ կայունությունը կօգնի մեզ հաղթահարել արտաքին վտանգները… Բայց բավարար քայլեր չենք անում այդ իրավիճակը ստեղծելու համար, իսկ հակառակն անելու համար ներքին թշնամին օգտվում է ընձեռած հնարավորություններից ու արտաքին օժանդակություններից…
Մեր իշխանությունները պիտի հստակ քայլեն տնտեսության որոշակի հատվածի ազգայնացման ճանապարհով: Հասկանալի է, որ խոսքը ռազմավարական նշանակության արտադրությունների եւ սպասարկման բնագավառի մասին է նախ եւ առաջ:
Օտարը երբեք չի կարող ավելի լավ տնտեսվար լինել, քան՝ մենք: Ավելի ճիշտ՝ միտումնավոր չի լինի լավը… Պարզապես պիտի մեզ հավաքենք ու մերոնց պատժել սովորենք: Եվ տնտեսությունը կմտնի ռիթմիկ հուն՝ կգնա կայունության, ապա՝ կայացման… Այլապես պիտի հավերժական թանկացումների ուղին բռնենք՝ օտարի ձեռքին ու մտքին նայելով, ինչն իրականում հավերժ չէ՝ կկործանի շատ արագ.- համոզված է Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը:
Մեր այսօրվա երիտասարդությունը նույնպես համարձակ է ու կամային, եւ պետք է փայփայել այդ որակները, համարձակությանը ոգեղենություն հաղորդել, ոչ թե փշրել այն: Մեր երիտասարդությունը ազգի ներկայիս բանակն է ու վաղվա միտքը, ապագայի հոգեւոր տեսլականը, ուստի նրա ազգային ու սոցիալական պայքարի ոգին միայն կհասունացնի մեր ներկան, վաղվա օրն ու ապագան… Սա հաստա՛տ փայփայել է պետք:
Հայ արի երիտասարդները կշարունակեն մասնակցել սոցիալական արդարությանն ուղղված բոլոր պայքարներին, առանց քաղաքական ելույթների ու երեւույթների, իսկ երբ խիստ անհրաժեշտ լինի՝ կմասնակցենք նաեւ մենք՝ բոլորս…
* * *
Ընկերություններն ազգայնացնելու ժամանակն է
System of a Down ռոք խմբի մենակատար, աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանգյանն արձագանքել է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարին եւ Facebook-ի իր էջում գրել, թե՝ 1. հանրային ծառայությունների ոլորտում գործող օտարերկրյա, մենաշնորհային դիրք զբաղեցնող ընկերությունները պետք է պետական ակտիվներ դառնան եւ խստորեն կարգավորվեն եւ վերահսկվեն անկախ մարմնի կողմից, 2. Հայաստանի քաղաքացիական հասարակությունը ամրապնդվում է, 3. նախկինում հաջողված խաղաղ քաղաքացիական անհնազանդության ակցիաները, ինչպես հանրային տրանսպորտի սակագնի թանկացման դեմ բողոքը, տվեցին իրենց պտուղները»:
Ինքներս դառնանք ՀԷՑ-ի բաժնետերերը
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն առաջարկում է ազգայնացնել ՀԷՑ-ը: Նա իրավացի է, ճիշտ պահն է, որպեսզի պետությունը ազգայնացնի բաշխիչ էլեկտրացանցերը:
Տնտեսագետն առաջարկում է ստեղծել բաժնետիրական ընկերություն, որի բաժնետոմսերը կբախշվեն բնակչությանը: «Այսինքն՝ մենք ինքներս կդառնանք բաժնետերեր, ինքներս էլ կիրականացնենք վերահսկողություն, կմասնակցենք գործերի կառավարմանը, որոշումների կայացմանը: Այս դեպքում վերհսկողությունը ավելի խիստ կլինի եւ ավելի սրտացավ վերաբերմունք կլինի սակագնի, շահույթի ձեւավորման հարցում, քան մասնավոր ընկերությունների դեպքում է»,- ասաց տնտեսագետը:
Բացի այդ, նա համարում է, որ կարելի է բաշխիչ էլեկտրացանցերը լիազորագրային կառավարման հանձնել: «Այն ընկերությունը, որը կկառավարի բաշխիչ էլեկտրացանցերը, շահույթ չպետք է ունենա, պարզապես պետք է ստանա բարձր աշխատավարձ՝ արդյունավետ կառավարման պայմանով»: Continue reading
Ի՞նչ է կատարվում մեր էներգետիկ ոլորտում… Երեւանում մայդան չկա՛ – Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը իզուր է փնտրում (գերտերություններն ու ածանցյալ պետությունները եւս)… Ռուսաստանն ուժով ճնշում է, բայց … կկորցնի … թվում է, թե դիրքերն ամրապնդում է, բայց իրականում կորցնում է…
«Լուսանցք»-ը այս տարվա թիվ 21 (367) թողարկումում հրապարակում էր արել «Ովքեր եւ ինչու են քաոս սարքում մեր էներգահամակարգում» վերնագրով: Էլէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցի այս օրերին «Անկախ»-ին տված հարցազրույցում Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հնչեցրել էր մեր նույն հարցադրումները. ինչ է կատարվում մեր էներգետիկ ոլորտում եւ ինչու:
Ի դեպ, նա ցույցերն արդարացված էր համարել. «Երիտասարդների վրդովմունքն ու ցույցերն արդարացված են: Իսկապես տարիների ընթացքում օբյեկտիվ պատճառների փոփոխության հետեւանքով գները կամաց-կամաց կարող են փոփոխվել: Բայց օբյեկտիվ պատճառներին գումարել նաեւ սխալներն ու չարաշահումները եւ անսպասելիորեն մոտ 20%-ով գին բարձրացնել (կուտակել-կուտակել ու պայթեցնել), աննախադեպ է, եւ ցանկացած երկրում դա վրդովմունք կառաջացներ՝ նամանավանդ, որ մարդկանց մեծ մասը արդարացիորեն կամ ոչ այնքան արդարացիորեն համոզված է, որ հիմնականում դա կատարվել է չարաշահումների պատճառով»:
Վազգեն Մանուկյանը ճիշտ է համարում 3 կամ 6 ամսով սակագնի բարձրացման որոշումը սառեցնելը: «Պետք է նստել, քննարկել եւ հասկանալ, որ երբ մենք սեփականաշնորհեցինք Բաշխիչ ցանցերը, ի՞նչ ներդրումներ են կատարվել այդ ընկերության կողմից, ի՞նչն է փոխվել, ի՞նչ է կատարվում մեր էներգետիկ համակարգում: Իմ տպավորությունն այն է, որ մենք էներգետիկ ոլորտում մեր ունեցած առաջավոր դիրքերից կամաց-կամաց իջանք՝ ի տարբերություն, օրինակ, մեր հարեւան Վրաստանի, որն ընդհակառակը, բարձրացավ: Այսինքն, պետք է գնահատել պատմությունը, տեսնել, թե ովքեր են մեղավոր, ովքեր են այդ ամենի վրա իրենց անձնական հարցերը լուծել եւ նրանց պատժել, որովհետեւ մի երկիր, որտեղ հանցագործության կամ սխալի համար պատիժ չեն կրում, ու ամեն ինչ ներվում է, այդ երկիրը զարգացում չունի: Բայց պատիժը դեռ խնդիր չի լուծում: Պետք է քննարկել էներգետիկայի ընդհանուր զարգացման խնդիրները՝ 20-30 տարում ի՞նչ ճանապարհով ենք ընթանալու, ի՞նչ սակագներ պետք է լինեն, սակագներն ինչպե՞ս են ազդելու հասարակության սոցիալական վիճակի եւ տնտեսության վրա եւ այլն: Թող այդ քննարկումները մի քանի ամիս տեւեն, որից հետո որոշում ընդունվի»:
Մի դիտարկում անեմ. ՀԷՑ-ին, բիբինախառը հանդերձ, պիտի շնորհակալություն հայտնել, որ նրանք, անխոհեմ եւ ճոռոմ գտնվելով, ստիպեցին հայ հանրությանը՝ մտածել՝ ինչ գումար է տալիս, ում է տալիս եւ ուր են գնում այդ գումարները: Եվ գոնե այս պահի դրությամբ) ստիպեցին որոշում ընդունել առանց քաղաքական կուսակցությունների աջակցության (լավ կլինի, իհարկե, որ ղեկավարող թեկուզ խումբ լինի՝ շարժումն ավելի կազմակերպված առաջ տանելու համար եւ լավ կլինի, որ ցուցարարները հստակ ներկայացնեն պահանջները հստակ հասցեատերերին): Continue reading
Կդառնա՞ Պուտինը Ստալին, Ռուսաստանի Դաշնությունն էլ՝ Խորհրդային Միություն – Թե՞ արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվի… Հայաստանի բնակչության 1/3-ը կդառնա՞ ՌԴ քաղաքացի…
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փորձում է հանդես գալ որպես աշխարհի 2-րդ ռազմա-քաղաքական բեւեռի առաջնորդ, ինչը ստիպում է նրան քայլերի դիմել, որը պիտի դիտարկել կա՛մ որպես ռուսական մեծապետականության (վելիկոռուսականություն) ցուցադրում, կա՛մ՝ անհատականության ցուցադրական դրսեւորում: Այսինքն, աշխարհը պիտի նրան դիտարկի որպես «աշխարհի կեսն իմն է» ասողի… Չնայած «վլադի միր»-ը Պուտինին պարտադրում է չբավարարվել աշխարհի կեսով եւ կիրառել «տիրիր աշխարհին»՝ իր անվանը համարժեք քաղաքականությունը…
Վերջերս Վլադիմիր Պուտինը 1 ժամից ավելի ուշացել է Վատիկանում Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հետ հանդիպումից: Բի-Բի-Սի-ի հաղորդմամբ, հանդիպումը նշանակված է եղել տեղի ժամանակով 17:00-ին: 17:25 Պապի անձնական քարտուղարը դուրս է եկել նախագահ Պուտինին դիմավորելու, սակայն նա եկել է միայն 45 րոպե անց:
Ասում են, առաջին անգամը չէ, որ Պուտինն ուշանում է Հռոմի Պապի հետ հանդիպումից, 2013թ. նոյեմբերին կայացել է նրանց առաջին հանդիպումը, որից առաջ Պապը ստիպված է եղել սպասել 50 րոպե: Ռուսաստանի նախագահը հայտնի է տարբեր պաշտոնական հանդիպումներից ու միջոցառումներից ուշանալու սովորությամբ, օրինակ տարբեր տարիների նրան սպասել են Ուկրաինայի ղեկավարները, Միացյալ Նահանգների նախագահը, Գերմանիայի կանցլերը եւ Մեծ Բրիտանիայի թագուհին:
Շատերը կհիշեն, որ նման վարվելակերպ ուներ նաեւ Իոսիֆ Ստալինը, ով միշտ ուշանում էր հանդիպումներից: ԽՍՀՄ ղեկավարը անգամ 2-րդ համաշխարհայինի տարիներին եւ դրանից հետո պահպանեց այդ սովորույթը: Նրա կարծիքով սպասեցնելը հզորության նշան էր… Անգամ 1943թ. Թեհրանում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ ԽՍՀՄ-ի ղեկավարների հանդիպումներին Ստալինն ուշանում էր 2, 3 կամ մի 5 րոպե: Եվ պետք է ասել՝ ազդեցությունը մեծ էր լինում: Երբ բոլորը նստած սպասում էին, նախագահները, դիվանագետները, զինվորականները, լրագրողները եւ այլք, մտնում է Ստալինը եւ ակամա բոլորը ոտքի էին կանգնում, այս դեպքում՝ ստիպված ոտքի էին կանգնում նաեւ երկրների ղեկավարները… եւ Ստալինը խրոխտ քայլերով մոտենում էր իրեն հատկացված տեղին: Մի անգամ ԱՄՆ-ի նախագահը որոշում է ինքն ուշանալ եւ հանդիպման վայր է գալիս 10 րոպե ուշացումով, բայց ի զարմանս նրա՝ Ստալինը եկած չի լինում եւ ներս է մտնում Տրումենի մտնելուց 1-2 րոպե հետո… Անգլիայի վարչապետ Չերչիլն ավելի խորաթափանց է գտնվում եւ զերծ է մնում նման փորձերից: Continue reading
Վալերի Պերմյակովը կորե՞լ է – Իսկ Ավետիսյանների հարազատները մտադիր են նրանց տունը վերածել տուն-թանգարանի… Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» շաբաթաթերթ…
Այս դաժան ոճրագործությունը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում: Գյումրիում 2015թ. հունվարի 12-ին Մյասնիկյան 188 հասցեում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը իրեն ամրակցված զենքով սպանել էր Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի բոլոր անդամներին: Սպանդից հետո Հայաստանում եւ, մասնավորապես, Գյումրիում հասարակական հուզումներ սկսեցին եւ դարձան համահայկական բողոքի ալիք: Մարդկանց վրդովեցնում էր այն հանգամանքը, որ ռուս զինծառայողը իր կատարած հրեշավոր հանցագործության համար պետք է դատապարտվեր ոչ թե Հայաստանում, այլ Ռուսատսանում եւ այդ երկրի իշխանությունների կողմից: Հանրության մեծ արձագանքից հետո խնդրին անդրադարձավ նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Դեպքից 5 ամիս է անցել, սակայն չգիտես ինչու պատկան մարմինները խորը լռություն են պահպանում: Հանրային նման հնչեղություն ստացած այս գործը մտել է փակուղի եւ հանրության համար տեղեկատվությունն անհասանելի է, ինչը մահոգիչ է արդեն:
Հասկանալի է, որ ռուսաստանյան իշխանությունների նպատակն է լռությամբ մոռացության մատնել դեպքը, որ ռուս լամուկը հնարավորինս կորի Հայաստանի լրատվական դաշտից: Այսօր որեւէ մեկին հայտնի չէ, թե որտեղ է գտնվում Վալերի Պերմյակովը եւ ինչ է եղել նրա հետ: Արդյո՞ք նա շարունակում է մնալ Գյումրու ռուսական ռազմաբազայում, թե՞ Ռուսաստանի իշխանությունները նրան տարհանել են Հայաստանից:
Սրանք հարցեր են, որոնց նկատմամբ հանրային, անգամ պետական ուշադրությունը չպետք է նվազի, իսկ մեր դատախազությունը պետք է մնա հետեւողական ու պարտավորված լինի հայությանը հասցնել անհրաժեշտ տեղեկատվությունը: Continue reading
Բաքվի բանանը բումերանգ դարձավ – Ադրբեջանին խոստացած զեկույցը տապալվեց՝ Հայաստանը «օկուպանտ» եւ «ագրեսոր» չէ… ԼՂՀ ԱԺ խմբակցությունների համատեղ հայտարարությունը… ՄԻԵԴ-ը («Չիրագովի» ու «Սարգսյանի» գործերում) հեռու մնաց Արցախի կարգավիճակի հարցից…
Այս անգամ Բաքուն ինքը դարձավ իր բանանային քաղաքականության բանանը… ԵԽԽՎ-ն փոխել է ԼՂ հարցում Հայաստանի համար անընդունելի ձեւակերպումը: Իսկ Ադրբեջանը հակառակ ձեւակերպումների համար շատ մեծ ծախսերի գնաց՝ ինչպես ԵԽԽՎ պատգամավորներին կաշառելու, այնպես էլ եվրոպական 1-ին խաղերի ամբողջ բյուջեն ստանձնելու առումով:
Համենայնդեպս զարմանալի էր, որ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը Լեռնային Ղարաբաղի մասին զեկույցում հայկական կողմի համար անընդունելի ձեւակերպումը փոխեց: Ըստ ԱԺ պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանի, վեհաժողովը քվեարկությամբ «Վեհաժողովը քաջատեղյակ է Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի եւ մյուս տարածքների օկուպացիայի մասին» բառերը փոխարինել է «Վեհաժողովը քաջատեղյակ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին» բառերով:
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 11-ին ընդունելով ԵԽԽՎ համազեկուցողներ Աքսել Ֆիշերին եւ Ալան Միլին ասել էր, որ ղարաբաղյան հիմնահարցի մասին զեկույց պատրաստելու ԵԽԽՎ որոշումը կարող է վնաս հասցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների գործունեությանը, ընդհանրապես բանակցային գործընթացին: Հիշեցնենք, որ ադրբեջանական լոբբիստների միջոցով մի անգամ այդ հարցը անցել էր նախկին ձեւակերպմամբ, ինչը «ստիպել» էր ԵԽԽՎ-ի Արցախի հարցով հանձնաժողովը վերակազմավորել: Իհարկե, այդ հանձնաժողովը միայն Ադրբեջան այցելեց հաճույքով, Երեւանում սառը ընդունելության արժանացավ, իսկ Արցախում առհասարակ հրաժարվեցին ընդունել հանձնաժողովին: ԵԽԽՎ-ում Լեռնային Ղարաբաղի թեմայով զեկուցող Ռոբերտ Ուոլտերը, ով գլխավոր ադրբեջանական լոբբիստն է, դեմ էր քվեարկել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ներկայացված փոփոխություններին, բայց ադրբեջանամետները պարտվեցին:
Չի բացառվում, որ Եվրոպական 1-ին խաղերի ավարտին այլեւս կարիք չկար հաճոյանալու Բաքվին, քանի որ ամեն բան արվեց Ադրբեջանի հաշվին, եւ այժմ կարելի էր Բաքվին տեղը դնել: Հատկապես, որ մարդու իրավունքների ու ազատությունների ոլորտում ԵԽԽՎ-ն հիմնականում քննադատում է Ադրբեջանի իշխանություններին եւ կարծես եկել է նաեւ պատժելու ժամանակը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն էլ աշխատանքային այցով մեկնել է Բելգիա, որտեղ կմասնակցի Բրյուսելում տեղի ունեցող Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովին: Նախագահը անդրադարձել է հայ-եվրոպական համագործակցությանը, որը վերջին ժամանակներս ավելի հայամետ ուղի է բռնել: Continue reading
Սատանա՞ է, Չարի աստվա՞ծ, թե՞ Ավերիչն ամենայնի – ՄեկԱրարչական սկզբունքներից են սնվում ու գոյատեւում Բարին ու Չարը (մաս 1-ին)… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…
Սիրում եմ քեզ կյա՛նք, քանզի արարչական ես ու անգնահատելի, սրբազան ժամանակահատված ես ծննդի եւ մահվան միջեւ, մի լուսեղեն ժամանակահատված՝ ազգիս նվիրաբերվելու եւ անդադրում գործելու…
Սիրում եմ քեզ մա՛հ, քանզի բնական ես ու անգերազանցելի, տանում ես հոգիս հանուն ազգիս բնության հետ ձուլելու, ուրեմնեւ՝ հավերժության գիրկը…
http://www.hayary.org/wph/?p=4708#more-4708 – Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (ամբողջական հոդվածը) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ… Հայ Աստվածները – Հայոց Աստվածային Համակարգ.- 1. Հայր Արա – Հայր (Գերագույն) Աստված, Աստվածահայր: 2. Մայր Անահիտ – մայրության եւ պտղաբերումի Աստվածուհի, Աստվածամայր: 3. Վահագն – ռազմի ու զորության Աստված: 4. Աստղիկ – սիրո (նաեւ գեղեցկության) Աստվածուհի: 5. Միհր – արդարադատության Աստված: 6. Նանե – ողջախոհության Աստվածուհի: 7. Տիր – իմաստնության (դպրության ու գիտության) Աստված: 8. Վանատուր – հյուրընկալության եւ հյուրասիրության (օջախի) Աստված…
…Աստվածների անունները նույնպես Արարչի կամքի արտահայտություն են, չնայած անունները հստակորեն կարող են պարզաբանվել մեր լեզվամտածողությամբ: Հատկապես՝ մեր հին լեզվամտածողությամբ…
http://www.hayary.org/wph/?p=4892 – Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (ամբողջական հադվածը) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ… Նախորդ պարզաբանումներում նշեցի («Հայ Աստվածների փնտրտուքը՝բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին», «Լուսանցք» թիվ 2-8, 2015թ.), որ Հայ Արիական Միաբանությունը վաղուց է հայտարարել Բնածին 7 Երկրային Ազգերի ի սկզբանե գոյության մասին: Նշեցի նաեւ, որ «Տիեզերական հայելային արտացոլանքի» մեկնությամբ այդ Ազգերը, որպես Մարդ Տեսակի բազմազանություն, Արարվել են Տիեզերքի Արարչի կողմից, կրում են Տիեզերական Գենը, քանզի Արարչի Արարված 7 Աստվածությունների Զարմից են եւ յուրաքանչյուրն իր Տեսակի Առաքինություններն ու Առաքելությունն ունի որդեգրած…
* * *
Աստվածաբանական իմ աշխատություններում չար ուժերի թեմային նույնպես անդրադարձել եմ: Սա մի կարեւոր հոգեւոր առանցք է, որ հետաքրքրում է մարդկությանն այնքան, որքան արարչական երեւույթները, Աստվածները: Այո, սա հոգեւոր առանցք է, քանզի այլ հարթության մեջ անհնար է հասկանալ այս երեւույթն ամբողջապես: Առանցքը բացասական, բայց արարչական է, այսինքն՝ բնածին ու բնականոն գործառույթներով է օժտված եւ ունի հստակ ուղղություն եւ առաքելություն, որ ամրագրված է Տիեզերակարգով: «Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին» («Լուսանցք» թիվ 2-8, 2015թ.) եւ «Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները» («Լուսանցք» թիվ 9-13 (355-359) եւ 15-21 (361-367), 2015թ.) հոդվածաշարերում եւս Չարիների, չար ուժերի մասին խոսել եմ:
Բարիներն ու Չարիները Տիեզերական բեւեռներ են, որ հստակ կատարում են Արարչի կամքը: Continue reading
Միշտ անհանգիստ – Տերերը հայտնի են, ձեռքները բռնող չկա… Գառնու ձոր մեքենայով գնացողները ու՞մ են վճարում ստիպված – Իսկ բարձրաստիճան տերերին վաղուց գիտեն… Տեղադրեք ձեր գովազդը www.hayary.org-ում եւ «Լուսանցք»-ում…
Գառնու ձորի երկայնքով դեպի Քարերի սիմֆոնիա տանող ճանապարհն անասելի վատն է: Պարզվում է, այդ վատ ճանապարհով մեքենադ քշելու համար ստիպված ես ոմն Շմավոն Համբարձումյանի 1000 դրամ վճարել: Ասում ենք՝ կվճարենք, բայց հասկանալի ու տրամաբանական պատասխան տվեք՝ ինչի՞ համար:
50-անց, անհատ ձեռնարկատեր ներկայացող տղամարդը պատասխանում է՝ եթե ուզում եք, մեքենան թողեք հեռու, ոտքով գնացեք, ձեզանից փող չեմ վերցնի. «Եկել եք հանգստանալու չէ, ուտելիքով, բանով, բարի եղեք վճարեք: Ես ապօրինի բան չեմ անում, հեսա ՀԴՄ կտրոն էլ կտամ»,- ներկայացնում է panorama. am-ը (hեղինակ՝ Լալա Տեր-Ղազարյան):
Պարզաբանեմ, որ հանգստի գոտու ցանկապատված տարածքում չենք նստել, եղել ենք գետի ափին մի ծառի տակ, որտեղ ոչ մի տաղավար կամ ծածկ չկար: Ճանապարհի սկզբում էլ որեւէ գրություն կամ ցուցանակ, որ դեպի Քարերի սիմֆոնիա տանող ճանապարհը վճարովի է, չկա:
Օրական այդ ճանապարհով երեւի մի քանի տասնյակ մեքենա է գնում: Թե ովքեր են անհատ ձեռնարկատերն ու նրա թիկունքը, դժվար է ասել, բայց որ զբաղված են հանրային սեփականությունը հանրությանը վաճառելով ու օդից փող կպցնելով, դա փաստ է:
Լավ կլինի պատկան մարմիններն ուշադրություն դարձնեն փաստին:
«Լուսանցք»-ը այս փաստին եւ շատ այլ փաստերի՝ կապված Գառնո տաճարի, ձորի, կամրջի եւ Քարերի սիմֆոնիայի հետ, մշտապես անդրադարձել է: Պաշտոնական նամակներ են հղվել նաեւ պատկան մարմիններին՝ համապատասխան հոդվածները կցված: Փոքրիշատե հաջողություններ կան արդեն արձանագրված:
«Լուսանցք»-ը Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման հետ միասին հաջողություններ արձանագրեց նաեւ մշակույթի նախարարության եւ այդ մշակութադավ կառույցի ՊՈԱԿ-ների մշակութակեր տնօրենների դեմ պայքարում, երբ նրանք փորձեցին Գառնո տաճարի տարածքում սրճարան կառուցել: Կարծես արգելվեց նաեւ Գառնի, Զվարթնոց եւ այլ տաճարների տարածքներում վերջերս հնչեղ դարձած օտարաշունչ «կորպորատիվ խնջույքների» անցկացումը… Continue reading
Օրիխալք – Ատլանտիդա կղզու կենտրոնում եղել է օրիխալքից պատրաստված կոթող, որի վրա արձանագրված են եղել «աստվածային սուրբ օրենքները»… Սա հիշեցնում է «Սասնա ծռեր»-ում նկարագրված Պղնձե քաղաքը…
Պլատոնը, խոսելով Ատլանտիդայի հարուստ ընդերքի մասին, առանձնացնում է մի հանքատեսակ, որը կոչվել է օրիխալք, եւ որը այն ժամանակներում ունեցել է մեծ արժեք (ոսկուց հետո):
Օրիխալքի մասին գիրք է գրել Բ. Կուզնեցովը («Մետաղ՝ Ատլանտիդայից»): Գրքի հեղինակը հետազոտությունների արդյունքում հանգել է այն եզրակացության, որ օրիխալքը այժմ արույր (լատուն) կոչվող համաձուլվածքն է (75% պղինձ, 23.5% ցինկ եւ չնչին քանակով խառնուրդներ): Բնածին օրիխալք հանդիպում է հազվադեպ: Իսկ «մետաղ Ատլանտիդայի» նա անվանել է ցինկը:
Ատլանտոլոգ Ն. Ժիրովը՝ մասնագիտությամբ քիմիկոս, նույնպես համարում է, որ օրիխալքը արույրն է, որը ստանում էին հազվադեպ հանդիպող աուրիլխալցիտից: Նրա կարծիքով՝ օրիխալք անվանումն առաջացել է հունարեն «օրոս»-լեռ եւ «խալկոս»-պղինձ բառերից, ինչը նշանակում է «լեռնային պղինձ»:
Իսկ Հնդիկ հնագետ Դիքշիտը («Ներդրում՝ հնեաբանությունում») գրում է, որ սանսկրիտյան «ayas» բառը համապատասխանում է լատիներեն «aes»-ին եւ անգլերեն «ore»-ին, ինչը նշանակում է պղինձ:
Կարո Դաֆադարյանի «Ալքիմիան պատմական Հայաստանում» գրքում ասվում է. «Պղինձ-մետաղ»: Լատիներեն՝ aes ռուսերեն՝ «մեդ-մետալլ»: Ունի բազմաթիվ ծածկանուններ՝ զոհրե, լուսաբեր, հողմ, գեճ, եղբայր կարմիր եւ դեղին, կրուճ, միջնորդ, պաղած արիւն, ուրբաթ, նուհաս: Մտնում է ոսկու դռները: Continue reading
Հայկական խոհանոց – Սիբեխով աղցան… Վատ լուր՝ բուսակերների համար… Աշխարհի մարզական հեւքից – Ադրբեջանի PR-հաղթանակը վերածվեց PR-աղետի… Այնուամենայնիվ մի հայկական շնորհակալություն հակահայ Բաքվին…
Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:
– Սիբեխով աղցան
Բաղադրությունը – Սիբեխի ցողուն- 0,5 կգ, համեմ, սամիթ, ռեհան – 0,5-ական կապ, քացախ- 4 ճաշի գդալ, բուսայուղ – 50 գ, կարմիր տաքդեղ, սպիտակ պղպեղ, աղ:
Պատրաստման եղանակը – Սիբեխը խաշել, կտրատել 1 սմ չափով: Մանր կտրատել նաեւ կանաչեղենը: Կարմիր տաքդեղն էլ սիբեխի չափով կտրատել, խառնել իրար:
Այնուհետեւ իրար խառնել բուսայուղը, քացախը, համեմել աղով ու պղպեղով եւ լցնել կանաչեղենի վրա: Սառնարանում կարելի է պահել 2-3 օր:
Վատ լուր՝ բուսակերների համար
Բրիտանական The Daily Mail-ը «վատ նորություն» է հայտնել բոլոր բուսակերներին. պարզվում է՝ բույսերը «լսում են», թե ինչպես են ուտում իրենց: Նման եզրակացություն են ներկայացրել ԱՄՆ-ի Միսուրիի համալսարանի գիտնականները: Բույսերը նաեւ պաշտպանվում են, երբ նրանց վրա հարձակում են գործում: Գիտնականները, մասնավորապես, պարզել են, որ երբ, օրինակ, թրթուրներն սկսում են բույսեր խժռել, բույսերը այդ ժամանակ էլ ավելի «պաշտպանողական կեցվածք» են ընդունում՝ ավելի շատ յուղեր արձակելով, որոնք էլ վանում են թրթուրներին:
Միեւնույն ժամանակ՝ բույսերը չեն պաշտպանվում քամուց, որի ձայնը եւս լսում են: Այս կերպ գիտնականները եզրակացրել են, որ բույսերը տարանջատում են ձայները, որ լսում են իրենց միջավայրում: Բույսերը հստակորեն զանազանում են ուտելու ձայնը եւ համապատասխան էլ արձագանքում: Այս նկատառումով աղբյուրը դիմում է մարդկանց, ովքեր առանց «խղճի խայթի» վրա են տալիս բուսական աղցաններին:
* * *
Աշխարհի մարզական հեւքից –
PR-հաղթանակը վերածվեց PR-աղետի
Մեծ Բրիտանիայում «Amnesty International» իրավապաշտպան կազմակերպության հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչ Նաոմի Ուեսթլենդը «The Huffington Post» պարբերականի բրիտանական տարբերակում հրապարակել է հոդված, ըստ որի՝ «Երբ Բաքվում բացվեցին Եվրոպական խաղերը եւ Լեդի Գագան տերեւների տակ թաքնված դաշնամուրի վրայից երգեց «Imagine»-ը, անհնար էր վստահաբար ասել, թե ինչ կզգար Ջոն Լենոնը Եվրոպայի ամենաբռնակալ ռեժիմներից մեկի կողմից իր բողոքի երգի յուրացման առիթով: Հնարավոր է՝ «Բաքու 2015»-ի կազմակերպիչները կարծում էին, որ խաղաղության եւ միասնության մասին երգն օլիմպիական արժեքներին համապատասխան տուրք կլինի, որոնք, ինչպես պնդում են, առաջ են մղում բազմազանության, հարգանքի, փոխըմբռնման գաղափարները եւ սպորտը ծառայեցնում են հասարակության ներդաշնակ զարգացմանը: Հնարավոր է՝ իշխանությունները կարծում էին, որ դա մարդկանց կստիպի հավատալ իրենց երկրի կերպարին, որը նրանք ջանասիրաբար փորձում էին մաքրել աշխարհի առջեւ այդ կարեւոր իրադարձությունից առաջ»: Continue reading
Հունիսի 22-ին Նանե Աստվածուհու տոնն է – Միաժամանակյա արիադավան ծիսակարգ՝ Հայաստանի 5 վայրերում
Ամեն տարի հունիսի 22-ին հայ արիները նշում են Հայոց ողջախոհության Աստվածուհի Նանեի տոնը: Հայ արիները հյուրընկալության-լիառատության եւ վարդավառի-սիրո տոների միջեւ են նշում ողջախոհության Աստվածուհու տոնը եւ փառաբանում են Նանե Աստվածուհուն՝ ակնկալելով որ իր ողջախոհությամբ կօգնի նաեւ տարվա հաջորդ կեսն անցկացնել առավել կազմակերպված եւ նպատակասլաց, նաեւ գալիք ձմռանը դիմակայելու պատրաստ:
Հայ Արիական Միաբանության հոգեւոր հանձնախմբի եւ Քրմական դասի նախաձեռնությամբ, Հայ Ազգայնականների Համախմբման աջակցությամբ, տոնն այս անգամ նշվեց մեր երկրի 5 վայրերում միաժամանակ՝ Արեւմտյան Հայաստանի, Նախիջեւանի եւ Ջավախքի հետ սահմանային հատվածներում, Արցախում ու Երեւանում:
Արեւմտյան Հայաստանի սահմանային հատվածում ծեսի ժամանակ որպես սրբազան մասունքեր ծառայեցին՝ սուրը եւ կեռխաչը, Նախիջեւանի ուղղությամբ՝ սուրը եւ Գարեգին Նժդեհի բրոնզաձույլ արձանաքանդակը, Ջավախքի հատվածում՝ սուրը եւ հավասարաթեւ խաչը, Արցախում՝ սուրը եւ հավերժության նշանը: Իսկ Երեւանում՝ 4 սրերի շրջանի մեջ տեղադրվեցին Հայկական լեռնաշխարհի մանրակերտը, Հայ Աստվածների արձանաքանդակը, Հայ Արիական տոնացույցը, ՀՀ եւ ՀԱՄ դրոշներն ու զինանշանները, նաեւ գինի ու մրգատեսակներ՝ ծիրան, նուռ, խաղող, հացահատիկի ցողուններ ու լավաշ:
Միաժամանակյա ծիսակարգ անցկացվեց բոլոր 5 վայրերում, որի ժամանակ արորդիները կատարեցին արիադավան ծես՝ վասն Միացյալ Հայաստանի վերակերտման, նաեւ հայության՝ Հայկական լեռնաշխարհում համախմբմանն ու զորանալուն ուղղված: Continue reading
,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 22-ի (368) հոդվածները
Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան – http://www.hayary.org/wph/?p=2223 (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)


