Daily Archives: January 23, 2016

,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 2-ի (392) հոդվածները

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան – http://www.hayary.org/wph/?p=2223 (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Մեծ խաչմերուկի վտանգավոր սահմանագծեր – Ռուսաստան-Իրան-Սիրիա առանցքը լրջորեն հակազդում է Արեւմուտքին – Սաուդյան Արաբիան չի պատրաստվում պատերազմել Իրանի հետ…

2. Շուռ եկող իրավիճակներ – Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը փոխել է իրավիճակը տարածաշրջանում, հատկապես՝ արաբական մի շարք երկրների, Թուրքիայի ու Իսրայելի համար…

3. Իսկ Իրանն էժան գազ չի՜ տալիս – Ինչու՞ են հայ-իրանական որոշ ծրագրեր տասնամյակներով ձգձգվում… Կլինե՞ն հրաշքներ Իրանում – ռազմաքաղաքական տեսանկյունից եւս հայկական ուղղությունը շահեկան է դառնում…

4. Կռվում են նաեւ դրամն ու մանաթը – Հայաստանն ու Ադրբեջանը այստեղ էլ հայտնվել են տրամագծորեն հակառակ բեւեռներում… Ուրեմն՝ ՀԷՑ-ում ռուսներն իրապես քաոս էին սարքել – Ընդամենը արդյունավետ կառավարում էր պահանջվում…

5. Պետությունը բոլորիս տունն է – Այն իշխանության կամ ընդդիմության դեմքը չէ, որ ցանկալի կամ անցանկալի լինի… Արդյո՞ք շղթան իրականում երկարում է – Կալանավորված հանցախմբի շղթայի օղակները նաեւ սփյուռքյան են…

6. 12 ճշմարտություն հայերի մասին, որը մոռացել է մարդկությունը (1-ին մաս) – Բոգդան Գեմբարսկին Հայաստանը ճանաչեց ու համարեց իր երկրորդ հայրենիքը եւ փաստացի գտավ թե որտեղ է բիբլիական դրախտը երկրի վրա…

7. Ազգային հարստություն – (7-րդ մաս) – Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ – Նշաձողի վերեւում՝ գենոֆոնդի պահպանումը (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր)…

8. Մեր ժամանակների վկայագրում (7). – Չուզեցի գինեսյան ռեկորդակիր դառնալ – Հայաստանում ոչ ոք այսքան երկար չէր «բոյկոտվել ու ողջ մնացել», եւ ոչ մեկին այսքան արագ չէին դատապարտել ու բանտարկել մեր երկրում – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…

9. Հայկական խոհանոց – Աղցան՝ նեխուրով, խնձորով ու հավով… Գիտնականները հետազոտում են եգիպտական բուրգում գտնված տիեզերական մասնիկները… Մարզաշխարհի խաչմերուկներում… Այցելե՛ք www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Մեծ խաչմերուկի վտանգավոր սահմանագծեր – Ռուսաստան-Իրան-Սիրիա առանցքը լրջորեն հակազդում է Արեւմուտքին – Սաուդյան Արաբիան չի պատրաստվում պատերազմել Իրանի հետ…

Արաբական մի շարք երկրներ կարծում են, որ Սաուդյան Արաբիան շտապեց հայտարարել Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին: Անկարան շարունակում է աջակցել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը, ինչի դեմ նաեւ Իրանն է հանդես գալիս, եւ դա եւս վախեցնում է Թուրքիային: Բայց, փաստորեն, Սաուդյան Արաբիան լավ հարաբերություններ ունի Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, որոնց միջոցով էլ հույս ունի, թե կհաղթի Իրանին՝ համաարաբական եւ համաթուրքական միասնականությամբ:

Բայց Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) հայտարարության մեջ հստակ նշված է, որ Թուրքիան պետք է անհապաղ դուրս բերի իր զորքն Իրաքից առանց որեւէ նախապայմանի: Նախորդ տարեվերջին դեռ Կահիրեում նման որոշում էր կայացվել: «ԱՊԼ-ն դատապարտում է Թուրքիային Իրաքի տարածք զորք մտցնելու համար եւ պահանջում է Անկարայից անհապաղ դուրս բերել այն առանց որեւէ պայմանի»,- կրկնել է ԱՊԼ գլխավոր քարտուղարի տեղակալ Ահմեդ բեն Հելլին: Իրաքի ԱԳՆ ղեկավար Իբրահիմ ալ Ջաֆարին էլ հայտարարել է, որ արաբական երկրների ԱԳ նախարարների որոշումը միաձայն է եղել, ինչը պետք է զգուշացնի ինչպես Թուրքիային, այնպես էլ տարածաշրջանով շահագրգիռ երկրներին:

Երբ Ռուսաստանը սկսեց ռմբակոծել ԻՊ-ի դիրքերը Սիրիայում, եւ սիրիական բանակը սկսեց մեկը մյուսի հետեւից ազատագրել բռնազավթված տարածքները, Իրաքի կառավարությունը եւս որոշեց դիմել Մոսկվայի օգնությանը: Սա զգաստացրեց ԱՄՆ-ին ու եվրոպական երկրներին, եւ Բաղդադին նրանք հավաստեցրին, թե կստիպեն, որ Անկարան ետ քաշի իր զորքերը Իրաքից: Եվ կոշտ հայտարարությունները Վաշինգտոնից ու Բրյուսելից հետեւեցին մեկը մյուսին, բայց թուրքական զորքերը մնացել են… Մոսկվայի փաստացի պնդմամբ՝ իսլամական ահաբեկիչների հետ նավթային գործարքներ անելու համար:

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ երկիրը շարունակելու է Իրաքի Նայնավա նահանգի Բաշիքա ճամբարից թուրքական զորքերի դուրսբերումը, իսկ Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը նշել է, որ Բաշիքայի զորակազմի մի մասը տեղափոխվել է այլ շրջան, եւ իրաքյան կառավարությունը դրական է գնահատել այդ որոշումը: Սակայն դրան հաջորդեց Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունն այն մասին, որ թուրքական ռազմական ներկայությունն Իրաքում կպահպանվի մինչեւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից Մոսուլի ազատագրումը:  Continue reading

Շուռ եկող իրավիճակներ – Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը փոխել է իրավիճակը տարածաշրջանում, հատկապես՝ արաբական մի շարք երկրների, Թուրքիայի ու Իսրայելի համար…

Ավստրիայի մայրաքաղաքում վերջ դրվեց Իրանի նկատմամբ պատժամիջոցներին, ինչի մասին ուրախությամբ հայտարարեց նաեւ ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, ով մասնակցում էր այդ բանակցություններին: Համաձայն հաղորդագրության՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը զեկույցով հանդես եկավ (զեկուցեց ՄԱԳԱՏԵ-ի գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոն)՝ հայտարարելով, որ Իրանը կատարել է Իրանի ու «5+1 խմբի» միջեւ ձեռք բերված համաձայնությամբ նախատեսված պարտավորությունները: Վիեննայում ելույթ է ունեցել նաեւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին: Այսպես՝ ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն չեղյալ հայտարարեցին Իրանի դեմ պատժամիջոցները:

Զեկույցներից հետո ԻԻՀ ԱԳ նախարարն ու ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ ազդարարելով միջուկային համաձայնության մեկնարկը: Վիեննայում հանդիպեցին նաեւ Իրանի ու Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչությունների ղեկավարները:

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ողջունեց Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացման մեկնարկը, Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը. «Սա շատ կարեւոր իրադարձություն է, քանի որ Հայաստանը շահագրգռված է խորացնել փոխշահավետ համագործակցությունը բարեկամ Իրանի հետ»:

Այս որոշումը լարել է իրավիճակը Սաուդյան Արաբիայում, այս երկրին Իրանի հետ հակասությունների հարցում պաշտպանող որոշ արաբական երկրներում, նաեւ Թուրքիայում եւ Ադրբեջանում: Որոշակի նաեւ Իսրայելում, չնայած Թել Ավիվն ամեն բան արեց, որ «միջուկային համաձայնություն» չկայանա: Գուցե սա էր պատճառը, որ ԱՄՆ-ն նոր պատժամիջոցների ցանկ սահմանեց Իրանի նկատմամբ՝ կապված արդեն բալիստիկ հրթիռների արտադրության եւ օգտագործման հետ՝ այսպիսով սատարելով նաեւ դաշնակից Իսրայելի ջանքերին:  Continue reading

Իսկ Իրանն էժան գազ չի՜ տալիս – Ինչու՞ են հայ-իրանական որոշ ծրագրեր տասնամյակներով ձգձգվում… Կլինե՞ն հրաշքներ Իրանում – ռազմաքաղաքական տեսանկյունից եւս հայկական ուղղությունը շահեկան է դառնում…

Իսկ Իրանն էժան գազ չի՜ տալիս

Անդրադառնալով Հայաստանի տարածքով Իրանից Վրաստան գազ մատակարարելու հնարավորությանը՝ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը երեկ հրավիրած մամլո ասուլիսում ասաց, որ վերջնական որոշում դեռեւս կայացված չէ ո՛չ Իրանի, ո՛չ Վրաստանի, ո՛չ էլ «Գազպրոմ»-ի կողմից: Հայաստանը, իհարկե, հետեւում է այդ բանակցություններին, եւ անհրաժեշտ պահի կմիանա դրանց:

Իսկ հնարավո՞ր է, որ Հայաստանին այդ բանակցություններին մասնակից չդարձնեն, չէ՞ որ հայ-իրանական գազատարը մերը չէ: Նախարարն ընդհանրապես հորդորեց եթե-ներով, հնարավոր-ներով ու արդյոք-ներով չխոսել: Բայց, այնուամենայնիվ, թյուրըմբռնումներից խույս տալու նկատառումով ընդգծեց, թե՝ «չնայած այն հանգամանքին, որ Հայաստան-Իրան գազատարը պատկանում է «Գազպրոմ»-ին՝ այդ գազը պետք է անցնի Հայաստանի տարածքով, եւ Հայաստանը չի կարող այս ամենին կողքից նայել»:

Տեղեկացնենք, որ խոսքը տվյալ պարագայում Իրանից 500 միլիոն խորանարդ մետր գազ Վրաստան մատակարարելու մասին է, ինչն իրատեսական է եւ «Հայաստանը կարող է ապահովել այդ մատակարարումը»:

Գանք գազի սակագնի հարցին: Տեղեկացվել է, որ Հայաստանի կառավարությունը դիմել է Ռուսաստանին՝ Հայաստան մատակարարվող գազի սակագինը վերանայելու հարցով: Բանակցություններն այս պահին շարունակվում են: Թե ինչ ակնկալիքներ կարող է ունենալ Հայաստանը, այս պահին պարզ չէ: «Ակնկալիքների մասին ես այս պահին չեմ ցանկանում խոսել: Բանակցություններն ընթանում են: Ես այս պահին չեմ կարող ասել, թե ինչ ընթացք կունենան այդ բանակցությունները եւ ինչ արդյունք կտան»,-ի հավելումն ասաց նախարարը:

Նկատենք, որ երկու օր առաջ, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հայտնել էր, թե եթե հայկական կողմն ակնկալիքներ չունենար, ապա չէր դիմի: Հիմա ունե՞նք, թե՞ ոչ, պարզ չէ:  Continue reading

Կռվում են նաեւ դրամն ու մանաթը – Հայաստանն ու Ադրբեջանը այստեղ էլ հայտնվել են տրամագծորեն հակառակ բեւեռներում… Ուրեմն՝ ՀԷՑ-ում ռուսներն իրապես քաոս էին սարքել – Ընդամենը արդյունավետ կառավարում էր պահանջվում…

Կռվում են նաեւ դրամն ու մանաթը

Վերջին մեկ տարում միջազգային տնտեսական շուկայում տեղի ունեցող իրադարձությունների հետեւանքով նախկին ԽՍՀՄ երկրների ազգային արժույթներն ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել են: Վերը նշված պետությունների արժույթներից ամերիկյան դոլարի նկատմամբ ամենաշատն արժեզրկվել է ադրբեջանական մանաթը, ամենաքիչը՝ հայկական դրամը: Մասնավորապես ադրբեջանական մանաթը 2015թ. հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 30ն արժեզրկվել է 98,7%ով, այն դեպքում, երբ հայկական դրամն այդ ընթացքում արժեզրկվել է ընդամենը 1,8%-ով:

Նախկին խորհրդային երկրների ցանկում Ադրբեջանին հաջորդում են Ղազախստանը (85,7%-ով), Ուզբեկստանը (57,1%-ով), Բելառուսը (55,9%-ով), Ուկրաինան (50,9%-ով), Տաջիկստանը (32,1%-ով), Ռուսաստանը (29%-ով), Ղրղզստանը (28,7%-ով), Վրաստանը (27,7%-ով), Մոլդովան (26,3%-ով), Թուրքմենստանը (14,3%-ով), Լատվիան, Լիտվան եւ Էստոնիան (9,6%-ով):

Վերոնշյալ ցուցանիշին հնարավոր է եղել հասնել մի շարք գործոնների շնորհիվ, որոնցից թերեւս ամենակարեւորը, ըստ որոշ վերլուծաբանների, ՀՀ ԿԲ-ի դրամավարկային հավասարակշռված քաղաքականությունն է: Պետք է նշել, որ հակառակ բոլոր չարախոսություններին կամ անհիմն քննադատություններին՝ ժամանակը ցույց տվեց, որ ճիշտ քաղաքականության շնորհիվ Հայաստանն ու Ադրբեջանը հայտնվել են տրամագծորեն հակառակ բեւեռներում:

Ըստ որոշ տնտեսագետների, մեր դրամը ռուբլու համեմատ չի արժեզրկվում երկու գործոնի հետեւանքով. ա) որովհետեւ դրամի ամրապնդման վրա ազդել է վերջին ամիսներին ներմուծման կրճատումը, բ) օտարերկրյա վարկերի ներգրավումը: Կարծիք կա, որ այս երկու գործոնները փոխհատուցել են այն կորուստները, որ ունեցել ենք տրանսֆերտների կրճատման հետեւանքով: Չնայած ռուբլու արժեզրկումը ճնշող ազդեցություն է ունենում դրամի վրա, բայց կան գործոններ, որոնք դրամի ամրապնդման վրա են ազդում։ Տնտեսագետները նշել են նաեւ, որ դժվար է ասել, թե ինչ կլինի մի քանի ամիս անց, եթե ավելի արժեզրկվի ռուբլին կամ ավելի պակասեն տրանսֆերտները, բայց այս պահին դրա նախադրյալները չեն նկատվում:

Ինչ վերաբերում է դրամն արհեստական պահելուն, ԿԲ-ում այդ տեսակետին համաձայն չեն եւ դա համարում են դրամավարկային քաղաքականության գործիքներ, միջոցառումներ, որ նպատակ ունեն փոխարժեքը կարգավորելու:

Ուրեմն՝ ՀԷՑ-ում ռուսներն իրապես քաոս էին սարքել

Պարզվում է՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը նոր սեփականատեր ունենալուց հետո այլեւս կորուստով չի աշխատել:  Continue reading

Պետությունը բոլորիս տունն է – Այն իշխանության կամ ընդդիմության դեմքը չէ, որ ցանկալի կամ անցանկալի լինի… Արդյո՞ք շղթան իրականում երկարում է – Կալանավորված հանցախմբի շղթայի օղակները նաեւ սփյուռքյան են…

«Լուսանցք»-ը մեկ-երկու անգամ անդրադարձավ նախորդ տարի նոյեմբերի 25-ին ձերբակալված հանցախմբին եւ ԱԱԾ գործողություններին ու պարզաբանումներին՝ սպասելով, որ ավելի հստակ պարզաբանումներ ու ապացույցներ կլինեն: Այդ ժամանակ առավել հեշտ է վերլուծել եւ ներկայացնել իրական վիճակը: Անվտանգության ծառայությունը առգրավված զենքերի ու այլ փաստերի հետ մեկտեղ մեղադրում է երկրի որոշակի քաղաքական ու հանրային գործիչների, իսկ մյուս կողմը փորձում է հիմնավորել, թե ԱԱԾ-ն գործել է ԿԳԲ-ի ձեւերով ու սարքած խմբին ուղղորդել այս ու այն գործիչների մոտ…

Սակայն այն հանգամանքը, որ սփյուռքից ժամանած Արթուր Վարդանյանը, ում ոչ ոք Հայաստանում չէր ճանաչում ի սկզբանե, հանկարծ կարողանում է ինչ-ինչ գումարներ ծախսելով Հայաստանում խումբ ստեղծելու եւ հայաստանյան ու սփյուռքյան գործիչների հետ հանդիպելու ծրագրեր կազմել: Սիրիական դեպքերի ժամանակ հայտարարում է, թե հայ ազատամարտիկներից կազմված ջոկատ է տանում Քեսաբ՝ սիրիահայերին պաշտպանելու համար, սակայն Քեսաբում նրան տեսնող չի լինում: Արցախյան ազատամարտի բովով անցած տղաների մեծամասնությունը Արթուր Վարդանյանի շուրջ համախմբվում է ՀՀ եւ ԼՂՀ սահմանները պաշտպանելու համար, սակայն երկրի պաշտպանության նախարարությունը դրանից տեղյակ չի լինում, ինչը նշանակում է այդ ենթադրյալ ջոկատները երբեք չէին կարող մեր սահմաններին մոտենալ առանց թույլտվության: Այն էլ զինված:

Ու էլի այսպիսի բաներ, որ հաստատ կասկածի տեղիք է տալիս, որ այս խումբը գործել է հանուն Հայաստանի շահերի: Մի կասկածելի բան էլ կա, որ երիտասարդ ոմն մեկը չէր կարող այսքան համարձակ մտնել նման գործողությունների մեջ, եթե… Հավատալ, թե Արթուր Վարդանյանը կարող էր ինքը ծրագրել, զենք-զինամթերք հայթայթել,վճարել դրա ու այլ բաների համար, բարդ է: Սա 1988-1990-ականները չեն, որ հայ ֆիդայիները ռուսական զինմասերի վրա հարձակվելով զենք-զինամթերք էին առգրավում, մեքենաներ ու սնունդ էին ձեռք բերում ռազմաճակատ մեկնելու համար… Այս դեպքում՝ բոլորովին ուրիշ կարգավիճակ է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ոլորտներում:

Նշանակում է՝ իսկապես ինչ-որ մտահոգիչ բան, որից պետք է զգուշանալ, գոնե մինչեւ իրական պարզաբանումը: Եվ հետագա ձերբակալությունները առավել մտահոգիչ են դարձնում այս խնդիրը: Եվ զինված հսկողությունը պետական նշանակության շենքերի մոտ նույնպես հիմնավորված է, քանի որ դեռ թարմ են 1999-ի հոկտեմբերի 27-ի դեպքերը:

Կալանավորված Արթուր Վարդանյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը դեռ նախորդ տարեվերջին հայտարարեց, թե կուտակված զենքը ուղղված չի եղել Հայաստանի ու ՀՀ քաղաքացու դեմ՝ դրանով պայմանավորելով այն հանգամանքը, որ ԱԱԾ-ի գրոհի ժամանակ որեւէ դիմադրություն չի եղել: Նա չի հերքել, որ «այո՛, տանը եղել է զենք-զինամթերք, դա հանրահայտ փաստ է, բայց միեւնույն ժամանակ նաեւ պետք է փաստենք, որ նմանօրինակ զենքի առկայության պայմաններում, եթե չի եղել բացարձակ դիմադրություն, քանզի կաշկանդված չէին, կարող էին անել, կարող էր իմ պաշտպանյալը մասնավորապես անել»… Ուստի՝ փաստաբանը հետեւություն է անում, թե «կարծում եմ, որ դա նշանակում է, որ այդ զենքը ուղղված չի եղել Հայաստանի Հանրապետության եւ քաղաքացու դեմ»:  Continue reading

12 ճշմարտություն հայերի մասին, որը մոռացել է մարդկությունը (1-ին մաս) – Բոգդան Գեմբարսկին Հայաստանը ճանաչեց ու համարեց իր երկրորդ հայրենիքը եւ փաստացի գտավ թե որտեղ է բիբլիական դրախտը երկրի վրա…

Բոգդան Գեմբարսկի (1905-1978). այս լեհ հրապարակախոսը, արեւելագետն ու թարգմանիչը 2-րդ hամաշխարհային պատերազմի տարիներին Վարշավայի (1944թ.) ապստամբության ղեկավարներից էր, ձերբակալվել է, եղել համակենտրոնացման ճամբարում:

Հայանպաստ գործունեությունն սկսել է հասուն տարիքում: Հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում լեհ ժողովրդի նշանավոր զավակի գործունեությունը, եւ պատահական չէ, որ նրա տապանաքարին դաջված է մարմարե փոքր խաչքար, ինչը Հայաստանից տարել է լեհուհի, երեւանաբնակ Մարիա Գրոխոլսկան (1917-1989), ով զբաղվել է թարգմանությամբ:

«Նամակներ աշխարհին» գրքից ներկայացնում ենք «Առաջին նամակը իմ անծանոթ ընթերցողին»:

Սույն աշխատությունը տպագրում ենք այն պարզ պատճառով, որ այն հայերիս համար, ցավոք, դեռ արդիական է եւ հենց օտարի աչքերով է բացահայտվում այսպես կոչված միջազգային հանրության «մոռացկոտությունը» հայերի, հայոց բնօրրանի ու միջազգայնորեն ձեւակերպված հայկական հարցի նկատմամբ:

Բայց պարզվում է նաեւ, որ լեհ հրապարակախոսը Հայաստանն իր երկրորդ հայրենիքն է համարում, քանզի այն մարդկության դրախտավայրն է երկրի վրա, ու այլեւս դադարում է օտար լինել:

Նա Հայաստանը նորովի է հայտնագործում, ինչպես Կոլոմբոսը՝ Ամերիկան՝ Երկրի վրա, իսկ Ներուն՝ Հնդկաստանը՝ իր սեփական սրտի մեջ…

Առաջին նամակն իմ անծանոթ ընթերցողին (որի մեջ հիշեցնում եմ նրան 12 մոռացվւսծ ճշմարտությունները):

Այս նամակներս լույս են տեսնելու նաեւ հայերեն, իսկ հետո այլ լեզուներով, ըստ էության նրանք չեն հասցեագրված հայ ընթերցողներին. վերջիններս գիտեն այն, ինչ ես գրում եմ այստեղ: Իսկ եթե նույնիսկ չգիտեն ամբողջը, ապա առնվազն զգում են այն մեծ ճշմարտությունը, որը ես պետք է պատմեմ այլ ազգի մարդկանց, որոնք, ինչպես եւ ես, հայ չեն եւ մինչեւ այժմ բոլորովին չեն հետաքրքրվել Հայկական հարցով: Սակայն հասավ այն օրը, երբ Հայաստանն իմ երկրորդ հայրենիքը դարձավ իմ ընտրությամբ: Բայց դա չի նշանակում, թե ես հրաժարվում եմ առաջին հայրենիքից՝ Լեհաստանից: Սերը երկուսի նկատմամբ էլ հիանալի տեղավորվում է սրտիս մեջ: Ու եթե ամեն ոք, հավատարիմ մնալով իր հայրենի երկրին, աշխատեր ճանաչել եւ անկեղծ սիրել որեւէ այլ ժողովրդի, հավատացեք ինձ, սիրելի՛ ընթերցող, աշխարհն այլ պատկեր կունենար:

Այժմ ձեզ պետք է ասեմ, թե ինչու հենց Հայաստանը սիրեցի:  Continue reading

Ազգային հարստություն – (7-րդ մաս) – Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ – Նշաձողի վերեւում՝ գենոֆոնդի պահպանումը (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր)…

Սկիզբը՝ թիվ 40-44-ում (2015թ.) եւ թիվ 1-ում (2016թ.)

http://www.hayary.org/wph/?p=5342Ազգային հարստություն – (6-րդ մաս)- Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչՀարստության շտեմարան, որ ավելին է, քան (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)…

http://www.hayary.org/wph/?p=5271 Ազգային հարստություն – (5-րդ մաս).- Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչՀայաստանի իշխանը արտաքին շուկաներում թանկարժեք ձկնատեսակներից էՀեռանկարներ, շուկաներ, հնարավորություններ

http://www.hayary.org/wph/?p=5242Ազգային հարստություն.- (4-րդ մաս) – Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ – Պետությունը չի թաքցնում, բայց պաշտոնյան իրեն ոչ ադեկվատ է պահում…

http://www.hayary.org/wph/?p=5228Ազգային հարստություն – (3-րդ մաս) Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչԳԱԱն խոսում է դրական ու բացասական կողմերից (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)…

http://www.hayary.org/wph/?p=5214Ազգային հարստություն.- Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ (2-րդ մաս) – Բնապահպանները բարձրաձայնում են ռիսկերը… Եթե ազոտն ու ֆոսֆորը լիճ թափվեն… Եթե ձկները ցանցավանդակներում բուծվեն…

http://www.hayary.org/wph/?p=5200Ազգային հարստություն.- Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ (1-ին մաս) – Հարց, որի ճիշտ պատասխանը կդառնա փրկօղակը (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)… Նոր գազային էլկայան կունենանք…

Այսպիսով, 6 մասից բաղկացած հոդվածաշարս ավարտել կարող էի նախորդիվ, եթե ձեռքիս չհայտնվեր Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի Կենսաբանության եւ դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր, կենսաբանական գիտությունների դոկտոր Սամվել Պիպոյանի խոսքը նախորդ տարվա դեկտեմբերի 15-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ:

Ստորեւ պարզապես բառացի մեջբերում եմ «ԷկոԼուր»-ում տպագրվածը:
Continue reading

Մեր ժամանակների վկայագրում (7).- Չուզեցի գինեսյան ռեկորդակիր դառնալ – Հայաստանում ոչ ոք այսքան երկար չէր «բոյկոտվել ու ողջ մնացել», եւ ոչ մեկին այսքան արագ չէին դատապարտել ու բանտարկել մեր երկրում – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…

Սկիզբը՝ թիվ 40-44-ում (2015թ.) եւ թիվ 1-ում (2016թ.)

http://www.hayary.org/wph/?p=5208Մեր ժամանակների վկայագրում (1) – Բացահայտում՝ 28 տարի անցԱրմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)… 1988-ի փետրվարին Աբովյանում սկսվեցին Բնապահպանական ցույցերը, որ 2 օրից վերածվեցին Արցախյան շարժման

http://www.hayary.org/wph/?p=5221Մեր ժամանակների վկայագրում (2) – Ազգային զարթոնք. բնապահպանական ցույցեր (1-ին մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

http://www.hayary.org/wph/?p=5231Մեր ժամանակների վկայագրում (3).- Ազգային զարթոնք. բնապահպանական ցույցեր (2-րդ մաս) – Արմեն Ավետիսյան, (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

http://www.hayary.org/wph/?p=5278Մեր ժամանակների վկայագրում (4).- Ազգային զարթոնք. բնապահպանական ցույցեր (3-րդ մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…

http://www.hayary.org/wph/?p=5272Մեր ժամանակների վկայագրում (5).- Ազգային զարթոնք. բնապահպանական ցույցեր (4-րդ մաս)… Դեռ պիտի անցնեինք արցախյան շարժման եւ արցախյան ազատամարտ ճանապարհներով…

http://www.hayary.org/wph/?p=5346Մեր ժամանակների վկայագրում (6).- Տարօրինակ աշխարհ (հանդիպում՝ բանտ տանողի հետ)… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Այս թեման, ըստ էության, որոշակիորեն շարունակում է նախորդին, չնայած այդպես ի սկզբանե մտածված չէր: 2003-2006թթ. իմ քաղաքական կյանքի մի հատվածն են, երբ որեւէ թեմայից խոսելիս կամ ասուլիս տալիս այն, կամա թե ակամա, առնչվում էր այդ ժամանակ արծարծածս բոլոր թեմաներին:

Մեղավորությունն իմը չէր սակայն, զլմ-ները, անկախ այն բանից, թե ասուլիսը ասենք՝ հրավիրել եմ մասոնների կամ այլ գաղտնի ուժերի մասին խոսելու համար, ընթացքում հարցեր էին տալիս (ու միշտ սադրիչ) նաեւ համասեռականների իշխանական ցուցակի, աղանդավորականների դեմ հայտարարված պայքարի, ընդդեմ մարդկանց համարակալման մեր հետագա քայլերի, ապազգային (եթե չասեմ՝ հակազգային) կազմակերպությունների մասին մեր տեսակետների եւ այլնի մասին:

Անգամ սա չէր շեղի տվյալ ասուլիսի բուն թեման, եթե հարց տվողներն ուղղակի որոշակի նպատակով չգային… Նման վարվելակերպը երբեք չեմ հանդուրժել, երբ որոշ լրագրողներ մտածված փորձել են ասուլիսը տանել իրենց ցանկալի հունով կամ տապալել: Անգամ կոպտել ու դուրս եմ հրավիրել ոմանց՝ իմանալով, որ դրանից օգտվելով՝ ավելի էին մրոտելու իմ անձը: Բայց միշտ եմ զզվել տականք տեսակից, այս դեպքում՝ լրագրողական…

Սրանք էլ երբ նկատեցին, որ իրենց բարբաջանքները եւ իմ «քարանձավային» քաղաքական գործչի կերպարի մոգոնումն ինձ չի անհանգստացնում, որոշեցին բոյկոտել… Ոչ վատն ասել, ոչ էլ առավել եւս՝ լավը… Պատճառ բռնեցին, թե վիրավորել եմ մի լրագրողի «ընդդեմ մարդկանց համարակալման» ասուլիսի ժամանակ: Թեմայից հասկանալի է, թե ինչի համար էր հրավիրված ասուլիսը, բայց միեւնույնն է, երբ խոսում էի համաշխարհային գաղտնի կառավարության այս ծրագրի մասին, «Ազատություն» ռ/կ-ի ներկայացուցիչը խոսքը դեռ բերանիս՝ հարց ուղղեց համասեռականների մասին… Հասկանալի է, թե Արեւմուտքի ձայնը ինչու պիտի հերթական խառնակչությունն աներ, իրենց թույլ տեղին էի կպել մեր երկրում… Հասկանալի է նաեւ, որ այս անգամ եւս պիտի թույլ չտայի հարամելու ասուլիսը, եւ ես նախահարձակ եղա: Դե լրագրողներն էլ մի բորբոքվեցի՜ն, մի հավաքվեցի՜ն հետո ու «լկտիացած արիացի» կոչեցին ինձ… Որոշեցին, որ այլեւս չեն տեսնելու Հայ Արիական Միաբանության եւ իմ գոյությունը… Բայց ես դրանից չկորա կամ չմեռա իհարկե, ինչպես ակնկալում էին պատվեր կատարողները, ՀԱՄ կառույցն էլ չնեղսրտեց ու չինքնալուծարվեց: Իսկ բոյկոտն ավելի քան 10 տարի տեւեց, որոշ զլմ-ների համար այն դեռ պատվիրված շարունակվում է…  Continue reading

Հայկական խոհանոց – Աղցան՝ նեխուրով, խնձորով ու հավով… Գիտնականները հետազոտում են եգիպտական բուրգում գտնված տիեզերական մասնիկները… Մարզաշխարհի խաչմերուկներում… Այցելե՛ք www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայկական խոհանոց – ներկայացնում է Ռուզաննա Նահապետյանը:

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

– Աղցան՝ նեխուրով, խնձորով ու հավով

Բաղադրությունը – Սպանախ – 1 կապ, նեխուր – 1 կապ, կանաչ սոխ – 8 հատ, հավի կրծքամիս – 200 գ, խնձոր – 1 հատ, բուսայուղ – 20 գ:

խյուսի համար՝ թթվասեր – 2 ճաշի, գդալ, կոնյակ – 1 ճաշի գդալ, կիտրոնահյութ – 1 հատի, աղ, պիտակ պղպեղ:

Պատրաստման եղանակը – Կանաչեղենը կտրատել: Միսը ձողաձեւ կտրատել, բուսայուղով տապակել: Այնուհետեւ ափսեի մեջ լցնել կտրտած սպանախն ու նեխուրը, վրան ավելացնել խնձորը կտրտած, սրա վրա էլ խյուսը լցնել, այնուհետ՝ հավի կրծքամիսը եւ վերջում զարդարել կտրտած կանաչ սոխով: Անուշ լինի:

Գիտնականները հետազոտում են եգիպտական բուրգում գտնված տիեզերական մասնիկները

Գիտնականների խումբն ուսումնասիրում է մյուոնները՝ տիեզերական ծագում ունեցող տարրական մասնիկնեը, որոնք հայտնաբերվել են Եգիպտոսի այսպես կոչված «Թեքված բուրգում»: Associated Press-ի փոխանցմամբ՝ գիտնականները հայտնել են, որ այդ մասնիկների ռենտգենային տվյալները կարող են նոր տեղեկությունները հաղորդել բուրգի կառուցման մասին: Գիտնականները նախազգուշացրել են, որ Դահշուրի Թեքված բուրգի նոր հետազոտությունը կարող է փոխել ավանդական պատկերացումներն այն մասին, թե ինչպես են կառուցվել եգիպտական բուրգերը:

* * *

Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում

Մարիա Գեւորգյանը՝ շախմատի Հայաստանի կանանց չեմպիոն

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ընթացող առաջնությունում 8-րդ փուլում առաջնության միանձնյա առաջատար միջազգային վարպետ Մարիա Գեւորգյանը հանդիպեց 2-րդ հորիզոնականում ընթացող Աննա Հայրապետյանի հետ: Մրցաշարի ավարտից 1 փուլ առաջ չեմպիոն դառնալու համար առաջատարին նվազագույնը անհրաժեշտ էր ոչ-ոքի: Նա կարողացավ գրանցել բաղձալի արդյունքը, վաստակեց 7,5 միավոր եւ հռչակվեց Հայաստանի չեմպիոն: Ավելին՝ վերջին փուլուն նա հաղթեց նաեւ նախորդ տարվա չեմպիոնին՝ Սուսաննա Գաբոյանին եւ առանց պարտության ավարտեց մրցաշարը:  Continue reading