Daily Archives: November 25, 2017

«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 42-ի (475) հոդվածները 

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

– Կան Տիեզերական հաստատուն ու հարատեւ փուլեր, որոնց դեմ ոչ մի երկրային օրենք, փող կամ զենք չի կարող դիմակայել… Իսկ այդ փուլը Տիեզերական Գարնան՝ Վերածննդի ու Վերազարթոնքի փուլն է, որ Տիեզերական Ձմռան խոր նիրհից արթնացրել է Բնածին Ազգերին՝ առավելապես Արիական… Հիմա ընտրության պահն է, ով Արարատյան Աշխարհի՝ Հայկական Լեռնաշխարհի Բնիկների՝ Հայերի հետ է, նրան Նոր Տապանում տեղ կհատկացվի… Մնացյալը կարժանանան ներման՝ հետմահու…

1. Մոնղոլ-թաթարական ռուսա – թուրքականությունը (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)… Երկուսի մեջ էլ արյան մի բաղադրություն կա, որ դարերի հետք ունի, դա մոնղոլ-թաթարական արյունն է, որի գիշատիչ հատկությունը ամրագրված է ինչպես պանթուրքիզմի (համաթուրանականության), այնպես էլ վելիկոռուսիզմի (վելիկո(մեծ)ռուսականության) հիմքում…

– …Փաստորեն, ռուս-թուրքական մոնղոլ-թաթարականությունը նաեւ այսօր է գործում եւ բացահայտ: ԱՊՀ, ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ կառույցների անդամ Հայաստանը ավելի քիչ է պաշտպանություն գտել նշված կառույցների բարձրագույն որոշումներում, քան՝ Ռուսաստանի դեմ գործող Ադրբեջանը եւ Թուրքիան: Հարյուրամյակների մոնղոլ-թաթարական արյան եւ սերմնացանության հետքերը ստիպում են, որ թյուրքական Ղազախստանը, Ղրղզստանն ու Թուրքմենստանը (որոշակի նաեւ Ուզբեկստանը) ռուսական կողմի հետ (Բելառուսը Ռուսաստանի հետ այնպիսի «կարգավիճակ» ունի, ինչպես Արցախը՝ Հայաստանի) չի կարողանում հանդուրժել դարեդար իրականացված ներխուժումներին ու վայրագություններին դիմացած հայի ու Հայաստանի ոչ մոնղոլ-թաթարական գոյությունը (զարմանալի է, որ վերոնշյալ արյան վարակի հետքեր կան նաեւ Պակիստանում՝ միակն երկիրն է, որ չի ճանաչել Հայաստան պետությունը, քանզի հավատակից-եղբայր-երկիր է համարում Հայաստանից տուժված Ադրբեջանին (սա էլ կրոնախեղության բարդույթի հետեւանք է))…

ՀԱՊԿ-ն, որ Հայաստանի ռազմական պաշտպանությունն է ստանձնել, իրեն պահում է Հայաստանից ավելի հեռու, քան՝ ՆԱՏՕ-ն, որի կարեւոր անդամ է Թուրքիան… Բայց Երեւանը երբեք իր առջեւ չդրեց՝ ԵՄ, թե ԵԱՏՄ,… եւ մեր առջեւ եւս պիտի չդրվի նման հարց…

– …Եվ մի բան էլ՝ «Զվեզդա»-ն պատկանում է ՌԴ պաշտպանության նախարարությանը, իսկ հաղորդավարուհին՝ Վերոնիկա Կրաշեննիկովան, այդ երկրի իշխող՝ «Եդինայա Ռոսիա» կուսակցության բարձրագույն խորհրդի անդամ է, որի նախագահը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է: Եվ այս հաղորդավարուհին կիսակծելով ներկայացնում է, թե ՀՀ իշխանական վերնախավից մեկի հետ է զրուցել, ով ՀՀԿ զինանշանի հետ կապված ասել է՝ «այո՛, մենք արիացիներ ենք»…

Սա ենթատեքստով իբր ծաղր է ներկայացվում, բայց որպես Հայ Արիական Միաբանության առաջնորդ, պաշտոնապես ասեմ այս տխմար կնոջը, որ այո՛, մենք ո՛չ միայն արիական ծագում ունենք, այլեւ մեր Հայրենի՛քն է Նախահայրենիքը բոլոր արիացիների… Արարչական արարումների Երկրային դարպասն ու մարդկության փրկության Օրրանն է Հայկական՝ Արարատյան  Աշխարհը…

Եվ անգրագիտություն է այս ամենը չիմանալը, իսկ ձեր տեսակի ծագման մասին ավելի լավ է չբարձրաձայնեմ: Փոխարենը դեռեւս բավարարվեմ ոչ բնածին ազգ ձեւակերպմամբ… պարզապես անծագում արհեստական ազգ, մի երեւույթ, որ այսօր հարյուրների է հասնում, իսկ աֆրիկյան ցեղախմբերին հավելած՝ հազարների…

2. Ռուսական խեղումներ – Անգամ Հայաստանի քաղաքական քայլերի համեմատումը ուկրաինական մոտեցումների հետ այնքան վրդովվեցուցիչ չէր լինի, եթե ռուսական շովինիզմին հատուկ այլասերվածությամբ չշոշափվեր Գարեգին Նժդեհի անձն ու գործը… Իսկ ինչու՞ է աշխարհի «ամենաժողովրդավարական» երկիր Ռուսաստանը իր դաշնակիցը համարել աշխարհի «ամենաֆաշիստական» երկիր Հայաստանին…

– …Նժդեհյան ցեղակրոնությունը շատ են փորձել կապել ֆաշիզմի հետ, հիտլերականության հետ, սակայն ինչպես Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանն է նշել, «Այս ամենը տգիտության հետեւանք է կամ միտումնավոր տխմարություն, որոնք մեծ հաշվով նույնն են՝ սինաբանություն: Նժդեհի ցեղակրոնությունը ոչ մի կապ չունի եւ արմատական առումով չի էլ կարող ունենալ Հիտլերի նացիզմի կամ Մուսոլինիի ֆաշիզմի հետ: Հայիզմը, նացիզմն ու ֆաշիզմը ոչ մի առնչություն չունեն բնական ու բանական տեսանկյուններից… Իսկ համեմատող տգետները անգամ չեն էլ հասկանում, որ Հիտլերի նացիզմը հենված է գերմանական ազգի՝ մնացյալ ազգերի նկատմամբ գերառավելության տեսության վրա, իսկ Մուսոլինիի ֆաշիզմը հենված է հզոր գերպետության՝ Իտալիայի ստեղծման եւ իշխող դերակատարման տեսության վրա: Առաջինում նացիա-ազգ հիմքն է, քանի որ Հիտլերը գերմանական ձեւավորված ազգ էր տեսնում, որի առաջնորդն էր, իսկ Մուսոլինին հասկանում էր, որ իտալական միասնական ազգ հասկացողություն չի ձեւավորվել (այդպես է նաեւ այսօր՝ ի դեմս անջատողական մի քանի տարածքների) եւ միայն միասնական հզոր պետությունը կարող է պահպանել իր առաջնորդությունը… Բոլորովին այլ բան է ասում Նժդեհի ցեղակրոնությունը: Ազգը՝ հոգին է, հայրենիքը՝ մարմինը, եւ առանց մեկը մյուսի գոյություն ունենալ չեն կարող: Իսկ պետությունը պիտի առաջնորդող միտքը ծառայի՝ ազգի եւ հայրենիքի շահերը պաշտպանելու համար… Եվ որտե՞ղ է այն նմանությունը, որ գտել են այն ասող փորձատգետները: Արիականություն ասելով՝ Նժդեհը հային դեպի իր արմատներն է տանում պարզապես եւ հավատի սլաքն ուղղում դեպի Տիեզերքի Արարիչն ու Հայ Աստվածները, իսկ գերմանական կամ իտալական արիականության հիմքը գերադրական միտում ունի առավելապես՝ միակը՝ բոլորից լավն ու բարձրը… Ավելին ասենք՝ ցեղակրոնը իր ազգն ու հայրենիքը սիրելով՝ ատելության կամ ստորացման նպատակներ չի դնում մյուս ազգերի եւ երկրների նկատմամբ… Պարզապես նա իր մորն ավելի է սիրում, քան մյուս մայրերին, իր ազգն ու հայերնիքը ավելի՝ քան մյուսներինը, ինչը ոչ միայն տրամաբանական է, այլեւ՝ բնական…

Նժդեհին նաեւ փորձեցին կապել Նիցշեի հետ, ինչը եւս սխալ է: Նժդեհի ցեղամարդը երբեք նման չէ Նիցշեի գերմարդուն: Ցեղամարդը պատրաստ է ոչ միայն օգնել ցեղակցին (ազգակցին), այլ ձեռք տալ՝ բարձրացնել, անգամ զոհվել նրա համար… իսկ գերմարդը ոչ միայն մերժում է այլոց օգնելու տեսությունը, այլ հրում է ընկածին՝ նրա պարզած ձեռքը, քանզի իր անձը հավասարեցնում է Աստծուն՝ Աստված է երեւակայում իրեն…»:

Այսքանը կարծում ենք բավարար է ստախոսներին եւս մեկ անգամ պատասխան տալու եւ բերանները փակելու համար…

3. «Դարավոր բարեկամության» տեսության աղավաղումը – Ռուսաստանը, լինի ցարական, բուրժուա-դեմոկրատական, թե սոցիալիստ-համայնավարական, չի փոխել իր վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, միայն փորձել է օգտվել հայկական գործոնից՝ հայերի ազգային նպատակներին ոչ մի ձեւով չարձագանքելով – Ավելին՝ երբ Հայաստանը փորձել է գոնե ինքնուրույն ինչ-որ բան անել, խոչընդոտել է, ի վնաս մեզ համագործակցել մեր հակառակորդների հետ…

4. Հայաստանը ֆենոմեն ունի՝ բնական մթերքի բնօրրան է – Ուստի կարո՛ղ է եւ պարտավո՛ր է հեռու մնալ տրանսգեն աշխարհից… Աշխարհի շատ երկրներում է օրենքով պարտադրվում, որ ապրանքի վրա մակնշված լինի՝ այն գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմ պարունակու՞մ է, թե՞ ոչ – Դա վերաբերում է եւ՛ տեղական արտադրանքին, եւ՛ ներկրվող ապրանքատեսակներին… Երկու տարբեր բեւեռներ են. այն է՝ ԳՁՕ-ն կամ կվերացնի երկիր մոլորակի վրա կենդանի ամեն ինչ, կամ էլ կփրկի մարդկությունը սովից…

– Բնության գործերին խառնվել ու կենդանի օրգանիզմների գեները փոխել գիտնականները սկսել են դեռ 1970-ական թվականներից… Գենետիկորեն ձեւափոխված սննդի մասին գիտնականների կարծիքները մինչ օրս միանշանակ չեն, ավելին՝ երկու տարբեր բեւեռներ են. այն է՝ ԳՁՕ-ն կա՛մ կվերացնի երկիր մոլորակի վրա կենդանի ամեն ինչ, կա՛մ էլ կփրկի մարդկությունը սովից…

– http://www.hayary.org/wph/?p=6620Ո՛վ ընտանիք ասելով ի՛նչ է հասկանում – Հայ ընտանիքները քանդելու նպատակով առաջ քաշված «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագիծը ետ կանչվեց լրամշակման՝ չդիմանալով անտոհմիկների օտարահաճ ճնշումների բացահայտմանը… Ընդվզումը բազմաշերտ է, սկսած իշխանության վերնախավի մեծամասնությունից, ինչն ապացուցում է, որ նման օրենքների դեմ հանդես գալը հայի ազգային նկարագրին համահունչ է… Իսկ մեզ դաս տվողները թող սեփական երեխաներին իրենց երկրներում պաշտպանեն՝ եթե կարող են…

– http://www.hayary.org/wph/?p=6644Ո՞վ պիտի արգելի՛ մեր պետության դեմ ներխուժումները – Հայոց միտքը հայի զենքի դե՛մ են հանում (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)… Գալիք սերնդի գիտական ու զինական ուժերը միմյանց դեմ են հանում – եթե հաջողեն՝ մեր վաղվա օրվան այսօր պիտի բացակա դնենք… Նաեւ կարեւոր մի այլ բան՝ բնականի ամրագրում.- ընտանիքը կնոջ ու տղամարդու միությունն է…

5. Դեկտեմբերյոթյան մտորումներին ընդառաջ.- 29 տարի անց. դաս, որ այդպես էլ չսերտեցինք (2-րդ մաս) – Քանի որ շենքերը տարբեր նշանակության են, դրանց սեյսմակայունության բարձրացման ծրագրերն էլ պետք է ոլորտային լինեն՝ օրինակ ՊՆ-ն, ԱԱԾ-ն, ոստիկանությունը՝ իրենց ենթակայության օբյեկտների մասով եւն… Տարբեր նշանակության շենքերի ընդհանուր թվից կառանձնացվեն սեյսմակայունության տեսանկյունից առավել բարձր ռիսկային աստիճան ունեցող շենքերը եւ առաջնահերթ կդիտարկվեն այդ շենքերի սեյսմակայունության բարձրացման խնդիրները…

– http://www.hayary.org/wph/?p=6631Տնտեսական աճը՝ «վերազգային» երեւու՞յթ – ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանը՝ վերազգային քաղաքականության հետեւորդ – նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ ազգային պետության վախճանի կողմնակից…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)… Հայ պաշտոնյաների, նրանց բարեկամների բուլղարական բիզնեսն ու անշարժ գույքը…

6. Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (7-րդ մաս) – Քոչարի-գոչարի. հայարիների համախմբման ծիսապարը… Ի՞նչ է ներկայացնում մեր քոչարին – Քոչարի պարին յուրհատուկ շարժումները պատկերված են Սյունիքի ժայռապատկերներում, որոնք առնվազն 12 հազար տարվա վաղեմություն ունեն…

7. Հայ տեսակի արարման տոնը՝ Քարահունջի աստղադիտարանի տարածքում – Ամենայն Ստեղծիին՝ Տիեզերքի Արարչին առանձնահատուկ ծիսակարգով կփառաբանեն՝ Հայ Տեսակն Արարելու եւ Երկիր մոլորակը Մարդկային, կենդանական ու բուսական աշխարհների Օրրանը դարձնելու, ինչպեսեւ՝ այդ Օրրանը ԱրԷգԱկ-նային լույսով ու ջերմությամբ սնելու, Բնազդական-Բանական-Բնախոսական Կենսակերպով պարուրելու եւ պաշտպանելու, ու վերջապես՝ այն օդում, ջրում եւ հողի վրա ու հողի տակ ապրող ամենայն շնչավորաց Բնատուր Կենաց Տունը դարձնելու համար…

– …Փառաբանումից հետո գրասենյակում Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդը աշխատանքային քննարկում կազմակերպեց: Օրակարգում Հայաստանի արտաքին քաղաքական ուղղությունների եւ դրանց փոխլրացնող քաղաքականության շարունակական աջակցության մասին հարցն էր: Հայաստանը պետք է շարունակի մնալ աշխարհաքաղաքական կենտրոնների (հնարավոր նոր ուղղությունների) գործընկեր՝ միջնորդ-գործընկերոջ գործառույթներով՝ համադրելով «եւ՛ եւ՛»-ի սկզբունքները: Այլեւս բացառելով «կամ կամ»-ի տարբերակը:

8. Պատրաստելու հաճույքը. գրքով ու առանց գրքի – Հայ խոհարարի հաղթարշավը շարունակվում է… Հայ խոհարարի հաղթարշավը շարունակվում է – Լիանա Դավթյանն այժմ նրա մասին գիրք է գրել՝ ֆրանսերեն՝ ֆրանսախոս աշխարհին ճանաչել տալու համար, թե ով է հայը եւ ինչի է ընդունակ…

9. Հայկական խոհանոց – Ախորժաբեր ուտեստ՝ սեփական խոհանոցից… Բացվեց Երեւանյան գրքի 1-ին փառատոնը, այլ մշակութային լուրեր… Աշխարհի մարզական հեւքից.- Մարզաշխարհի խաչմերուկներում – Հոկեյի «Արարատ» ակումբը նորից կիսում է միավորները… Սամվել Կարապետյանը նշանակվել է Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբի նախագահ (իսկ 1973-75թթ. ԽՍՀՄ չեմպիոն եւ գավաթակիր Երեւանի «Արարատ»-ը Հայաստանում լուրջ աջակցության կարիք ունի)… Հայաստանը՝ բասկետբոլի Եվրոպայի 2021թ. առաջնության ընտրական փուլում… Հենրիխ Մխիթարյանը ՈՒԵՖԱ-ի ընտրյալների ցուցակում է… Ֆուտբոլային, շախմատային եւ այլ մարզական լուրեր… Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը-www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» հայ ազգային-ազգայնական շաբաթաթերթ…

Հայ Տեսակի Արարման տոնը՝ Քարահունջի աստղադիտարանի տարածքում…

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, լուսաբացին հայ արիները նշեցին Հայ Տեսակի Արարման տոնը: Հայ արիականներն ու համախմբված հեթանոս ազգայնականները այն նշեցին Քարահունջի պատմական աստղադիտարանի տարածքում:

Օրը փակ ծիսակարգով է տոնվել:

Ծեսն արել են Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասից երեք քրմեր եւ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը: Նախ՝ Եռանկյան, ապաեւ՝ Քառանկյան խորհրդապաշտական էությամբ ծիսակարգ է կատարվել Աստվածահայր Արային ուղղված: Այն ուղեկցվել է խորհրդապաշտական նշանների երեք, ապաեւ՝ չորս անկյուններում ծիսական կրակներ վառելով եւ ձոներգերով:

Այնուհետեւ Եռանկյուն եւ Քառանկյուն կրակները բացվեցին, եւ տոնը շարունակվեց արդեն բաց ծիսակարգով: Տոնի մասնակիցները փառաբանեցին Ամենայն Ստեղծիին՝ Տիեզերքի Արարչին՝ Հայ Տեսակն Արարելու, Երկիր մոլորակը մարդկային, կենդանական ու բուսական աշխարհների օրրանը դարձնելու, ինչպեսեւ՝ այդ օրրանը ԱրԷգԱկ-նային լույսով ու ջերմությամբ սնելու, բնազդական-բանական-բնախոսական կենսակերպով պարուրելու եւ պաշտպանելու, ու վերջապես՝ այն օդում, ջրում եւ հողի վրա ու հողի տակ ապրող ամենայն շնչավորաց Բնատուր Կենաց Տունը դարձնելու համար…   Continue reading

Մոնղոլ-թաթարական ռուսա – թուրքականությունը (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)… Երկուսի մեջ էլ արյան մի բաղադրություն կա, որ դարերի հետք ունի, դա մոնղոլ-թաթարական արյունն է, որի գիշատիչ հատկությունը ամրագրված է ինչպես պանթուրքիզմի (համաթուրանականության), այնպես էլ վելիկոռուսիզմի (վելիկո(մեծ)ռուսականության) հիմքում…

Կան Տիեզերական հաստատուն ու հարատեւ փուլեր, որոնց դեմ ոչ մի երկրային օրենք, փող կամ զենք չի կարող դիմակայել… Իսկ այդ փուլը Տիեզերական Գարնան՝ Վերածննդի ու Վերազարթոնքի փուլն է, որ Տիեզերական Ձմռան խոր նիրհից արթնացրել է Բնածին Ազգերին՝ առավելապես Արիական…

Հիմա ընտրության պահն է, ով Արարատյան Աշխարհի՝ Հայկական Լեռնաշխարհի Բնիկների՝ Հայերի հետ է, նրան Նոր Տապանում տեղ կհատկացվի… Մնացյալը կարժանանան ներման՝ հետմահու…

* * *

Հայ-ռուսական հարաբերությունները երբեք ճգնաժամային կարգավիճակում չեն հայտնվել հարյուրամյակների ընթացքում, այնքան ժամանակ, ինչքան թերեւս հաշվվում են հայ-ռուսական կոչված հարաբերությունները, ապա համագործակցությունը կամ բարեկամությունը: Եվ միանգամից ասենք, որ սա երկկողմանի քրտնաջան վաստակ չէ, այլ բացառապես հայկական կողմի՝ բարեկամության երդմանը հավատարիմ նվիրվածության արդյունք, որը, ցավոք, ցայսօր էլ միակողմանի է մնացել՝ սարսափելի պատմական էջեր «պարգեւելով» մեր պատմությանը: Երբ ամեն անգամ ռուսական կողմը դավաճանել է հայերիս վրացիների, պարսիկների եւ թուրքերի ու ադրբեջանցիների հետ քաղաքական խաղերի ժամանակ, միեւնույնն է՝ պատմական իրավիճակները ստիպել են կրկին հավատալ ռուսական կողմի խոստումներին, քանզի ավելի քան 600 տարվա պետականության կորուստը մասնատել ու տկարացրել էր հայի միտքը, ոգու եւ ռազմի ուժը…

Նույնիսկ այն ժամանակ, երբ թվացել է, թե այլեւս ոչինչ չի խանգարի հայկական պետության վերականգնմանը եւ անգամ արագ զարգացմանը, Ռուսաստանը դավաճանել է մեզ՝ ռուս-թուրքական հակահայ պայմանագիր կնքելով, որը վերջին տարիներին կրկին վերահաստատվեց…

1-ին համաշխարհային պատերազմի ժամանակ Թուրքիան ջախջախվեց բոլոր ճակատներում եւ 1918թ. Սեւրի դաշնագրով պիտի ոտքի կանգներ հայկական պետականությունը (հայերը թուրքերի դեմ պայքարում աջակցել էին ռուսներին, նաեւ Անտանտի երկրների կողքին էին եղել), բայց ինչպես ռուսական, այդպես էլ արեւմտյան կողմերը նորից թուրքի ձեռքը բռնեցին եւ գրեթե չգոյ թուրքական պետությունը բեկորներից վերհառնեց ու 1919թ. Մուդրոսի բանակցությունների արդյունքում կրկին հաստատվեց Հայկական լեռնաշխարհում… Արեւմուտքի ռազմական ուժերը հեռացան կենտրոնական եւ արեւմտյան Թուրքիայից, մնաց միայն հունական զինուժը, որն ի վիճակի չէր միայնակ վերջնական պարտության մատնել թուրքերին եւ ստիպված հեռացավ, իսկ արեւելյան Թուրքիայում ռուսական զինուժը հետ քաշվեց՝ Արեւմտյան Հայաստանը կրկին թողնելով թուրքերին եւ ներկայիս Հայաստանը բռնազավթելով 1920թ.: Դա քիչ էր կարծես, այդ փոքրիկ Հայաստանից նաեւ Նախիջեւանն ու Արցախը նվիրվեցին Ադրբեջանին, իսկ Ջավախքը թողնվեց Վրաստանին:   Continue reading

Ռուսական խեղումներ – Անգամ Հայաստանի քաղաքական քայլերի համեմատումը ուկրաինական մոտեցումների հետ այնքան վրդովվեցուցիչ չէր լինի, եթե ռուսական շովինիզմին հատուկ այլասերվածությամբ չշոշափվեր Գարեգին Նժդեհի անձն ու գործը… Իսկ ինչու՞ է աշխարհի «ամենաժողովրդավարական» երկիր Ռուսաստանը իր դաշնակիցը համարել աշխարհի «ամենաֆաշիստական» երկիր Հայաստանին…

Նոյեմբերի 19-ին ռուսական «Զվեզդա» հեռուստաալիքը, որը ֆինանսավորվում է Ռուսաստանի ՊՆ կողմից, հեռարձակել է մի հաղորդում, որտեղ խոսվել է մոտ ժամանակներս Բրյուսելում ստորագրվելիք՝ ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագրից: Իհարկե, առաջին անգամը չէ, որ ռուսական կողմը նման առիթով ոչ բարեկամական, եթե չասենք՝ հակահայկական հիստերիա է բարձրացնում, ինչը, փաստորեն ցայսօր կանխել է հայ-եվրոպական նոր մերձեցումները, ավելի լայն համագործակցության հնարավորությունները:

Եվ ահա մի նոր, այսպես կոչված, կանխարգելիչ փորձ ձեռնարկվեց, սակայն ռուսական կողմն այս անգամ չափերն անցավ եւ որպես արգելակիչ գործոն ընտրեց հայության բոլոր ժամանակների սրբագույն հերոսներից մեկի՝ Գարեգին Նժդեհի եւ նրա հայրենանվեր գործի վարկաբեկումը… Անգամ Հայաստանի քաղաքական քայլերի համեմատումը ուկրաինական մոտեցումների հետ այնքան վրդովվեցուցիչ չէր լինի, եթե ռուսական շովինիզմին հատուկ այլասերվածությամբ չշոշափվեր Գարեգին Նժդեհի անձն ու գործը:   Continue reading

«Դարավոր բարեկամության» տեսության աղավաղումը – Ռուսաստանը, լինի ցարական, բուրժուա-դեմոկրատական, թե սոցիալիստ-համայնավարական, չի փոխել իր վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, միայն փորձել է օգտվել հայկական գործոնից՝ հայերի ազգային նպատակներին ոչ մի ձեւով չարձագանքելով – Ավելին՝ երբ Հայաստանը փորձել է գոնե ինքնուրույն ինչ-որ բան անել, խոչընդոտել է, ի վնաս մեզ համագործակցել մեր հակառակորդների հետ…

Օրեր առաջ Հայաստանի նախագահը Սոչիում հանդիպեց Ռուսաստանի նախագահի հետ եւ վստահաբար քննարկումների գլխավոր թեման եղել է ՀՀ-ԵՄ ասոցացման պայանագրի ստորագրման հարցը: Վստահաբար Մոսկվան պնդել է, որ Երեւանն այս անգամ էլ չեղարկի պայմանագիրը, ինչպես նախորդ անգամ եղավ: Սակայն, Սերժ Սարգսյանը իր գործընկեր Վլադիմիր Պուտինին հավանաբար հայտնել է, որ այլեւս հնարավոր չէ չեղարկել, քանի որ Հայաստանի բնակչությունն այլեւս իրեն պաշտպանված եւ ապահով չի զգում միայն բարեկամ Ռուսաստանի հետ տարաբնույթ դաշինքներ կնքելով: Հատկապես Ադրբեջանի հետ ռուսաստանյան մերձեցումները, շարունակաբար զանգվածային ոչնչացման եւ այլ զենքերի վաճառքը ազգային ու պետական անվտանգության տեսանկյունից չի բավարարում հայ ժողովրդին:

Ի դեպ, Թուրքիայի հետ մերձեցումները եւս Հայաստանում վտանգավոր են համարում, քանի որ դրանք ռազմական ու տնտեսական ոլորտում են հիմնականում ծավալվում, ինչը կհզորացնի մեր մեկ այլ թշնամուն՝ Թուրքիային: Մոսկվան նաեւ ատոմակայանի կառուցման հարց է նախաձեռնել եւ, փաստորեն, մեր հակառակորդ երկիրը կարող է նաեւ էներգետիկ առավելություններ ստանալ տարածաշրջանում:

Եթե ռուսական կողմը շարունակում է պնդել, որ այս ամենն ընդամենը բիզնես է, ապա ինչու՞ է ընդդիմանում, երբ Հայաստանն էլ իր բիզնես ծրագիրն է առաջ քաշում՝ տնտեսական համագործակցություն ոչ միայն ԵԱՏՄ-ի հետ, այլեւ՝ ԵՄ-ի:   Continue reading

Հայաստանը ֆենոմեն ունի՝ բնական մթերքի բնօրրան է – Ուստի կարո՛ղ է եւ պարտավո՛ր է հեռու մնալ տրանսգեն աշխարհից… Աշխարհի շատ երկրներում է օրենքով պարտադրվում, որ ապրանքի վրա մակնշված լինի՝ այն գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմ պարունակու՞մ է, թե՞ ոչ – Դա վերաբերում է եւ՛ տեղական արտադրանքին, եւ՛ ներկրվող ապրանքատեսակներին… Երկու տարբեր բեւեռներ են. այն է՝ ԳՁՕ-ն կամ կվերացնի երկիր մոլորակի վրա կենդանի ամեն ինչ, կամ էլ կփրկի մարդկությունը սովից…

Հայաստանը պարտավո՛ր է հեռու մնալ տրանսգեն աշխարհից

Ի՞նչ է անում տրանսգեն սերմեր ու դրանց մշակման համար նախատեսված թույներ արտադրող «Մոնսանտո» միջազգային հսկա ընկերությունը հայկական փոքր շուկայում:

Այս ընկերությունը, որը, ինչպես The Guardian-ն էր գրել, Եվրոպական խորհրդարանում իր շահերն առաջ մղելու համար տարեկան 300-400 հազար եվրո է ծախսում, ի՞նչ է կորցրել մեր, կրկնում եմ, փոքրիկ շուկայում:

Այս հսկա ընկերությունը, որ ինքն է խոստովանում տարբեր երկրներում բարձրաստիճան պաշտոնյաներին կաշառք տալու փաստերը՝ իր տրանսգեն արտադրանքի իրացման նոր շուկաներ գտնելու համար, մեր փոքր շուկայում ի՞նչ թվերի հետ է գործ ունենալու:

Եվ վերջապես՝ այս ընկերությունը, որ արդեն Ռուսաստանում գտել է իր լոբբինգով զբաղվող պետական պաշտոնյաների ու մշտապես միլիարդների հետ է գործ ունենում, մեզանից ի՞նչ է ուզում:

Այս հարցերի պատասխանները կան: Բայց դրանք ցույց տալու եւ «դավադրության տեսություն» առաջ քաշելու մեջ չմեղադրվելու համար՝ սկսեմ մի փոքր սկզբից:

* * *

Նշանավոր ծագումնաբան ու բուսաբույծ Ն. Վավիլովը գրել է, որ ցորենի, գարու, խաղողի, ծիրանի, նռան եւ խնձորի մշակումը Հայկական լեռնաշխարհում է եղել։ Մերձավոր Արեւելքի հնագիտական տվյալների համաձայն, գինու, օղու, գարեջրի եւ քացախի ստացումը նույնպես իրականացվել է մեր երկրում։ Խորհրդային տարիներին, երբ Վայոց ձորի տարածքում ուսումնասիրություններ էին արել, բուսաբույծների արշավախումբը հատնաբերել էր վայրի ցորեն: Սա նշանակում է, որ մեր հայրենիքը ֆենոմեն ունի. մենք եղել ու շարունակում ենք մնալ բնական մթերքի բնօրրան: Ու սա չտեսնված մի առավելություն է արդի աշխարհում, երբ գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներով (ԳՁՕ) սնունդը օրեցօր ավելի ու ավելի է մտնում բոլորիս սննդակարգ:   Continue reading

Դեկտեմբերյոթյան մտորումներին ընդառաջ.- 29 տարի անց. դաս, որ այդպես էլ չսերտեցինք (2-րդ մաս) – Քանի որ շենքերը տարբեր նշանակության են, դրանց սեյսմակայունության բարձրացման ծրագրերն էլ պետք է ոլորտային լինեն՝ օրինակ ՊՆ-ն, ԱԱԾ-ն, ոստիկանությունը՝ իրենց ենթակայության օբյեկտների մասով եւն… Տարբեր նշանակության շենքերի ընդհանուր թվից կառանձնացվեն սեյսմակայունության տեսանկյունից առավել բարձր ռիսկային աստիճան ունեցող շենքերը եւ առաջնահերթ կդիտարկվեն այդ շենքերի սեյսմակայունության բարձրացման խնդիրները…

Սկիզբը՝ թիվ 41-ում

http://www.hayary.org/wph/?p=6639Դեկտեմբերյոթյան մտորումներին ընդառաջ.- 29 տարի անց. դաս, որ այդպես էլ չսերտեցինք – մենք մեր սեյսմիկ անվտանգության ապահովման խնդիրը լուծել չենք կարողանում… Սպիտակի երկրաշարժի պատճառած վնասները հիմնականում պայմանավորված են եղել… Փորձը հաշվի առնելով՝ վերագնահատվեց ՀՀ տարածքի սեյսմիկ վտանգի մակարդակը, կազմվեց սեյսմիկ շրջանացման նոր քարտեզ, վերանայվեցին սեյսմակայուն շինարարության նորմերը – ՀՀ տարածքը բաժանված է 3՝ ըստ ուժգնության աճող հաջորդականությամբ 1, 2, 3 գոտիների…

Նախորդիվ խոսելով մեր բնակֆոնդի վիճակից՝ ասել էինք, որ դրա գերակշիռ մասի սեյսմակայունությունը բարձրացնելու անհրաժեշտություն կա: Ու որ դա միանշանակ պետք է արվի, հաստատ է, քանզի, աստված մի արասցե, աղետի դեպքում, հետեւանքների վերացումն ավելի թանկ է արժենալու, քան եթե հիմա կանխարգելենք: Բացի այդ՝ կա գերագույն արժեք՝ մարդը, որ ամենաթանկ կապիտալն է:

Այնուամենայնիվ, հասկանանք, թե ինչ ձեւով ենք բարձրացնելու մեր բնակֆոնդի սեյսմակայունությունը, ինչ միջոցներ ենք ընտրելու՝ ներկայիս սոցիալ-տնտեսական պայմանների համատեքստում: Կներկայացնենք նաեւ միջազգային փորձի որոշ օրինակներ: Բայց որպեսզի այս ամենն, այսպես ասենք, ավելի մատուցելի լինի, նախ որոշ փաստեր կներկայացնենք:   Continue reading

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (7-րդ մաս) – Քոչարի-գոչարի. հայարիների համախմբման ծիսապարը… Ի՞նչ է ներկայացնում մեր քոչարին – Քոչարի պարին յուրհատուկ շարժումները պատկերված են Սյունիքի ժայռապատկերներում, որոնք առնվազն 12 հազար տարվա վաղեմություն ունեն…

Սկիզբը՝ թիվ 36, 37, 38, 39, 40, 41-ում

http://www.hayary.org/wph/?p=6640Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (6-րդ մաս) – Ուզուն Դարա. հայկական տիեզերաբանական պատկերացումների պահեստարանը… Կից նյութ՝ Ուզուն դարան՝ ադրբեջանական հերթական խանգարմունքի պատճառ…

http://www.hayary.org/wph/?p=6626Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (5-րդ մաս) – 1. Շիվհալանի. ոչ թե լաց ու կոծի, այլ՝ ուժի պար – Իշխանաց պարերի անվանաշարքին է պատկանում … 2. Գյոնդ, գյովընդ, գյովենդ, գովընդ. կյանքի շրջանի պարը – Հայերեն արմատական բառարանում «գյոնդ» բառի ստուգաբանությունը ներկայացնելիս բերում է «գունդ» բառի տարբեր իմաստներն ու նշանակությունները… Նյութին կից՝ մեր հինավուրց պարերը՝ մեկ գրքում (հատվածներ)…

http://www.hayary.org/wph/?p=6613Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության (4-րդ մասս).- Հայոց պարն ի սկզբանե. ծիսական պար եւ պարադից… Համանման մոտեցմամբ հնարավոր է վերջնականապես ամրագրել «պար» բառի մշակութաբանական ծագումը եւ նրա ուղղակի կապը մեր ազգի հետ… «Պարադից» բառը ծնվել է Հայկական Պար լեռնաշխարհում, ուղղակիորեն Տիգրիս եւ Եփրատ գետերի հովտում: Այն Դիցերի աստղային պարն է… Աստեղաց պար» նշանակում է «լուսաւորեալների պար», իսկ ժամանակի ընկալումներում լուսավորյալները Դիցերն էին, Տի-եզրից եկածները… 2.  Կից նյութ՝ մոսկվաբնակ պարագետ եւ հոգեբան Իրինա Սիրոտկինայի մենագրությունից մի հատված՝ էթնոպարագետ Սրբուհի Լիսիցյանին վերաբերող մասից…

http://www.hayary.org/wph/?p=6599Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե. Իշխանաց պար, Շէխանի, Շերխանի (3-րդ մաս) – Ասել ենք՝ հայկական ծիսական պարերը հայ դիցերի պատգամն են, պատգոչը… Իշխանաց պարը էությամբ հզորների եւ ուժեղների պար է՝ Առյուծների պար, որը ներառում է Առյուծ դիցերի կամ դյուցազունների տիրոջ, այսինքն՝ իշխանական դասի, կամ քրմական դասի գաղափարը…

http://www.hayary.org/wph/?p=6583Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (2-րդ մաս) – Պատգոչ-բառը հայերենի հնախոսական եզրաբառ է, որը նշանակում է բանբեր, պատգամաբեր – Երկնային գոչ կամ գոչ պատ՝ երկնքից, Գոչ-գոռոչ-գոռոց իմաստաբանական հիմքից է կազմված Գոչ-Գոչարի-Քոչարի եզրաբառը… Ծեսը կապվում է բոլոր տեսակի ծիսական պարերի հետ՝ Իշխանաց պարերի, ռազմական, բնության, դիցական, ավանդական…

http://www.hayary.org/wph/?p=6570Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (1-ին մաս)… Կփորձենք հասկանալ մեր պարի ուղնուծուծը, տեսանկարել ողնաշարը, իմանալ՝ պահպանե՞լ ենք այն ամբողջությամբ, թե՞ ահազանգի խնդիր ունենք… Հայոց պարի մասնատուփից դուրս բերենք մասնագամերը, բացահայտենք ու մեկնաբանենք դիցապատմական մասունքների ծագումը…

Երբ այդ մարդիկ, այդ Հայերը, ձեռք ձեռքի են տալիս եւ ուս -ուսի տված դոփում գետնին թմբուկների ու ծիրանե գործիքների նվագի ներքո, ապա ավելի շուտ պալատիս սյուները փոշեհատիկի կվերածվեն, քան հնարավոր կլինի կանգնեցնել նրանց:

Հուլիոս Կեսար (Ք. ա. 100-44)

Հայոց պարը եւ պարաձեւը ազգային գաղափարախոսություն է, այն ներկայացնում է հայ ազգին հատուկ ծիսական արարողակարգ՝ խոսքի եւ նվագի ուղեկցությամբ: Պարը մարդու մարմնի, մտքի, հոգու ու ձայնի միաձուլումն է, երբ այդ չորս ելեւէջները դառնում են մեկ ամբողջություն, հասնում են կատարելության:

Հայ մտածողության մեջ պարը հայոց Արեւխաչ լեռների պարն է, Լեռնապարը, Աստեղեաց պարը, Դիցաց պարը՝ Պարադիցը:   Continue reading

Հայ տեսակի արարման տոնը՝ Քարահունջի աստղադիտարանի տարածքում – Ամենայն Ստեղծիին՝ Տիեզերքի Արարչին առանձնահատուկ ծիսակարգով կփառաբանեն՝ Հայ Տեսակն Արարելու եւ Երկիր մոլորակը Մարդկային, կենդանական ու բուսական աշխարհների Օրրանը դարձնելու, ինչպեսեւ՝ այդ Օրրանը ԱրԷգԱկ-նային լույսով ու ջերմությամբ սնելու, Բնազդական-Բանական-Բնախոսական Կենսակերպով պարուրելու եւ պաշտպանելու, ու վերջապես՝ այն օդում, ջրում եւ հողի վրա ու հողի տակ ապրող ամենայն շնչավորաց Բնատուր Կենաց Տունը դարձնելու համար…

Ինչպես «Լուսանցք»-ին տեղեկացրին Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոնից, այս տարի հայ արիականներն ու համախմբված հեթանոս ազգայնականները Հայ տեսակի արարման տոնը կնշեն նոյեմբերի 25-ի լուսաբացին՝ Քարահունջի պատմական աստղադիտարանի տարածքում: 

Տոնի մասնակիցները Ամենայն Ստեղծիին՝ Տիեզերքի Արարչին առանձնահատուկ ծիսակարգով կփառաբանեն՝ Հայ Տեսակն Արարելու եւ Երկիր մոլորակը Մարդկային, կենդանական ու բուսական աշխարհների Օրրանը դարձնելու, ինչպեսեւ՝ այդ Օրրանը ԱրԷգԱկ-նային լույսով ու ջերմությամբ սնելու, Բնազդական-Բանական-Բնախոսական Կենսակերպով պարուրելու եւ պաշտպանելու, ու վերջապես՝ այն օդում, ջրում եւ հողի վրա ու հողի տակ ապրող ամենայն շնչավորաց Բնատուր Կենաց Տունը դարձնելու համար…

Հայ արիական երեք քրմեր, Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ նախ՝ եռանկյան, ապաեւ՝ քառանկյան խորհրդապաշտական էությամբ փակ ծիսակարգեր կկատարեն Աստվածահայր Արային ուղղված: Այն կուղեկցվի խորհրդապաշտական նշանների երեք, ապաեւ՝ չորս անկյուններում ծիսական կրակներ վառելով եւ ձոներգերով:   Continue reading

Պատրաստելու հաճույքը. գրքով ու առանց գրքի – Հայ խոհարարի հաղթարշավը շարունակվում է… Հայ խոհարարի հաղթարշավը շարունակվում է – Լիանա Դավթյանն այժմ նրա մասին գիրք է գրել՝ ֆրանսերեն՝ ֆրանսախոս աշխարհին ճանաչել տալու համար, թե ով է հայը եւ ինչի է ընդունակ…

Հիշու՞մ եք լուսանկարի խոհարարին, ում մասին 22-ամյա լեզվաբան Լիանա Դավթյանը գրել էր «Լուսանցք»-ում:

Հայ խոհարար Կարեն Պողոսյանի մասին է խոսքը, ում ուտեստները համտեսում են երկրների նախագահներ, աշխարհահռչակ երգիչներ…

http://www.hayary.org/wph/?p=6625«Ոչ մի տեղ այսքան բացառիկ կանաչիների տեսականի չեք գտնի, ինչքան աճում է մեր լեռներում» – Այս հայ խոհարարի գործն արժեւորել են տարբեր երկրների նախագահներն ու մեծանուն հայտնի մարդիկ… Հայ աշխարհահռչակ խոհարար, Մոնակոյում հայ խոհարարների դեսպան Կարեն Պողոսյանը կրկին ներկայացնելու է Հայաստանը՝ Մոնտե-Կառլոյում…

Լիանա Դավթյանն այժմ նրա մասին գիրք է գրել՝ ֆրանսերեն՝ ֆրանսախոս աշխարհին ճանաչել տալու համար, թե ով է հայը եւ ինչի է ընդունակ:   Continue reading

Հայկական խոհանոց – Ախորժաբեր ուտեստ՝ սեփական խոհանոցից… Բացվեց Երեւանյան գրքի 1-ին փառատոնը, այլ մշակութային լուրեր… Աշխարհի մարզական հեւքից.- Մարզաշխարհի խաչմերուկներում – Հոկեյի «Արարատ» ակումբը նորից կիսում է միավորները… Սամվել Կարապետյանը նշանակվել է Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբի նախագահ (իսկ 1973-75թթ. ԽՍՀՄ չեմպիոն եւ գավաթակիր Երեւանի «Արարատ»-ը Հայաստանում լուրջ աջակցության կարիք ունի)… Հայաստանը՝ բասկետբոլի Եվրոպայի 2021թ. առաջնության ընտրական փուլում… Հենրիխ Մխիթարյանը ՈՒԵՖԱ-ի ընտրյալների ցուցակում է… Ֆուտբոլային, շախմատային, բռնցքամարտի եւ այլ մարզական լուրեր… Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը-www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» հայ ազգային-ազգայնական շաբաթաթերթ…

Հայկական խոհանոց – Խորագիրը վարում է սննդի տեխնոլոգ  Ռուզաննա Նահապետյանը:

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

Ախորժաբեր ուտեստ՝ սեփական խոհանոցից

Բաղադրությունը – Խաշած կտրտած միս – 0.5 կգ, նեխուր – 2 կապ, սխտոր – 2 գլուխ, սոխ – 3 գլուխ, կարմիր կծու չիլի – 1 հատ, կարմիր կծու ծիծակ – 2-3 հատ, բուսայուղ – 100 գ, համեմունքներ՝ անիսոն կամ քիմիոն, խաշած հատիկ լոբի – 3 բաժակ, եգիպտացորեն – 200 գ, աղացած լոլիկ – 5 հատ, աղ եւ պղպեղ:

Պատրաստման եղանակը – Սոխառած անել, լցնել կտրտած ծիծակները, այնուհետեւ լցնել սխտորը, ապա հերթականությամբ լցնել միսը, լոբին, եգիպտացորենը, լոլիկը, չիլին, համեմունքները: Խառնել, լցնել 1 բաժակ արգանակ՝ լոբու կամ մսի:

Եփել 15 րոպե, նեխուրը կտրատել, լցնել վրան եւ եփել եւս 10 րոպե:

Բացվեց Երեւանյան գրքի առաջին փառատոնը

Նոյեմբերի 24-ին բացվեց Երեւանյան գրքի առաջին փառատոնը, որին ներկա էին հրատարակիչները, գրքամոլները, գրողներն ու թարգմանիչները։

«Ողջունելի է, ոչ միայն Երեւանյան գրքի այս փառատոնը, որը մշակույթի նախարարության առաջին նման նախաձեռնությունն է, այլ ցանկացած նախաձեռնություն, որը վերաբերում է գրքին եւ նպաստում է ընթերցանության զարգացմանը»,- ասաց «Բուկինիստ» գրախանութի տնօրեն Խաչիկ Վարդանյանը։

Արամ Խաչատրյանի փառատոնում ելույթ է ունեցել Օտրի տրիոն

Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակներում հանդես է եկել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի անսամբլ Օտրի տրիոն։ Հայաստանի երիտասարդական նվագախմբի փոխանցմամբ՝ բացառիկ կազմով տրիոն՝ Ռուզաննա Թովմասյան (ֆլեյտա), Անժելա Հովհաննիսյան (ջութակ), Արեւիկ Կոսյան (ալտ) կազմով, ունկնդրին ներկայացրել է բոլորովին նոր համերգային ծրագիր։ Հանդիսատեսը հայկական միջնադարյան եկեղեցիների որմնանկարների ներքո ունկնդրել է Յոզեֆ Հայդնի, Էմիլ Վալդտեյֆելի, Յան վան Գիլսի, Յան Սիբելիուսի, Կամիլ Սեն-Սանսի, Մորիս Ռավելի ստեղծագործություններից։
Աղբյուր նշում է, որ Օտրի տրիոյի աղջիկներն առաջիկայում եւս խոստանում են հետաքրքիր ծրագրեր. խոստովանում են, որ շատ են ցանկանում իրենց կազմով կատարել ամերիկացի կոմպոզիտոր Ջորջ Գերշվինի գործերից, ներկայացնել սիմֆոջազի ճանաչված այս հեղինակի կողմից իմպրովիզացիոն ջազի եւ եվրոպական երաժշտության դասական տարրերի զուգորդումները։
Օտրի տրիոյի ստեղծագործական գործունեության մաս է կազմում նաեւ լուսավորչական-կրթական աշխատանքը։ Երաժիշտները Երեւանում եւ մարզերում ինտերակտիվ համերգներ են կազմակերպում երեխաների, դպրոցականների համար։ Հետաքրքիր դաս-համերգների ընթացքում նրանք պատանի հանդիսատեսին ծանոթացնում են երաժշտական գործիքների, կոմպոզիտորների, դասական արվեստի շատ նրբությունների հետ՝ այդպիսով երեխաների մեջ սեր ու հետաքրքրություն առաջացնելով դեպի բարձր արժեքները։
Այս օրերին անցկացվող Խաչատրյանի միջազգային փառատոնը կյանքի է կոչվել ՀՀ նախագահի հովանու ներքո։ Փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍելլ-ՄՏՍ)՝ ՀՀ մշակույթի նախարարության, «Խաչատրյան» եւ Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամների աջակցությամբ։

Կարդալ նաեւ հարակից հրապարակումները`

Հայկ Մելիքյանի վիրտուոզ նվագը՝ Խաչատրյանի փառատոնի շրջանակներում

Հոլիվուդի լեգենդ Ջոն Մալկովիչի ելույթով կմեկնարկի Խաչատրյանի միջազգային փառատոնը

Խաչատրյանի 5-րդ փառատոնը նվիրվելու է Այվազովսկու 200-ամյակին

Խաչատրյանի փառատոնի շրջանակներում հանդես է գալու կլարնետահար Դավիթ Գյուլամիրյանը

Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում

Հոկեյի «Արարատ» ակումբը նորից կիսում է միավորները

Երեւանի «Արարատ» հոկեյի ակումբը Բելառուսի բարձրագույն խմբի բաց առաջնությունում սեփական հարկի տակ երկու հանդիպում է անցկացրել «Խիմիկ-2»-ի հետ, որից առաջինում հաղթել է խոշոր՝ 11:2 հաշվով, երկրորդում անակնկալ պարտություն է կրել՝ 4:5:   Continue reading