Մարզական աշխարհի խաչմերուկներում՝ մեկ հեւքով – Հայ մարզիկները մեր երկրում եւ արտերկրում… Այցելե՛ք եւ օգտվե՛ք ՀԱՄ պաշտոնական կայքից (www.hayary.org)… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Մարզական աշխարհի խաչմերուկներում՝ մեկ հեւքով.-

Մեր ծանրորդները՝ ՌԴ նախագահի գավաթակիր

Մեր ծանրորդները հաջող հանդես եկան Կազանում  ավարտված ծանրամարտի «ՌԴ նախագահի գավաթի» խաղարկությունում: Նախ Հռիփսիմե Խուրշուդյանն իրեն հավասարը չունեցավ գերծանր քաշային կանանց պայքարում՝  երկամարտում ցույց տվեց 246 կգ (110+136) արդյունք: Ապա գերազանց հանդես եկավ նաեւ մեր գերծանր քաշային Ռուբեն Ալեքսանյանը՝ պոկում վարժությունում բարձրացրեց 189 կգ ծանրաձողը, հրում վարժությունում՝  241 կգ, եւ երկամարտի 430 կգ արդյունքով զբաղեցրեց 1-ին տեղը:

Մեր երկիրը ներկայացել էր 3 մարզիկով՝ Հռիփսիմե Խուրշուդյան (+75 կգ), Առաքել Միրզոյան (94 կգ) եւ Ռուբեն Ալեքսանյան (+105 կգ):

Արոնյանը զիջեց առաջատարի դիրքերը

Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում կայացավ 10-րդ փուլը: Աշխարհի նախկին չեմպիոն հնդիկ Վիշվանաթան Անանդին պարտվելուց հետո, Լեւոն Արոնյանը չկարողացավ հաղթահարել մրցաշարի ետնապահ բուլղարացի Վեսելին Թոփալովին՝ գրանցվեց ոչ-ոքի: Հայ շախմատիստը Վիշվանաթան Անանդի հետ կիսում է 3-4-րդ տեղերը՝ 4,5 միավորով: Առաջատարներն են ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը եւ ամերիկացի Ֆաբիանո Կարուանան՝ 6-ական միավորով:

Հ.Գ.-1 – Լեւոն Արոնյանը շարունակում է նահանջը – Հայաստանի շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը 2-րդ պարտությունը կրեց Մոսկվայում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում: 11-րդ փուլում մեր շախմատիստը սպիտակներով մրցեց ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ, որը մինչ այդ 9 ոչ-ոքի էր արել եւ կրել մեկ պարտություն: Լեւոն Արոնյանը, ինչպես եւ նածորդ փուլում կայացած Վեսելին Թոփալովի հետ խաղում, բավական վստահ սկսեց հանդիպումը եւ միջնախաղում լավ դիրք ստացավ: Սակայն հետագայում նա մի քանի կոպիտ սխալներ թույլ տվեց եւ արդեն ինքը հայտնվեց ոչ շահեկան վիճակում՝ ինչից էլ օգտվեց Պյոտր Սվիդլերը: Այդպիսով, Լեւոն Արոնյանը մնաց նույն 5,5 միավորով եւ այժմ Սվիդլերի եւ հոլանդացի Անիշ Գիրիի հետ բաժանում է 4-6-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է ամերիկացի Ֆաբիանո Կարուանան, ով 1 միավոր ավելի ունի: Հաջորդ, 12-րդ տուրը, տեղի կունենա վաղը, մարտի 25-ին: Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով կհանդիպի հենց մրցաշարի առաջատարի հետ

Հ.Գ.–2 – Լեւոն Արոնյանը պահպանում է հաղթելու հնարավորությունըՄոսկվայում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի  հավակնորդների մրցաշարում այսօր կայացավ 12-րդ փուլը: Այն անչափ վճռորոշ նշանակություն ուներ մեր գրոսմասյտեր Լեւոն Արոնյանի համար: Նա սեւերով հանդիպեց մրցաշարի առաջատարներից մեկի, ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ: Պարտության դեպքում նա միանշանակ զրկվում էր առաջին տեղ գրավելու հնարավորությունից, իսկ հաղթանակը, հակառակը, նրան դարձնում էր գլխավոր հավակնորդներից մեկը:

Սակայն լարված պայքարում խաղը 67-րդ քայլում ավարտվեց ոչ-ոքիով: Այդպիսով, Լեւոն Արոնյանը վաստակեց 6 միավոր եւ տեսականորեն դեռեւս պահպանում է առաջին հորիզոնականը գրավելու շանսերը: Հաջորդ, 13-րդ փուլում, մեր շախմատիստը սպիտակներով հանդիպելու է մրցաշարի առաջատարներից մեկի՝ Սերգեյ Կարյակինի հետ, որն ունի 7 միավոր: Վերջին, 14-րդ փուլում, նա սեւերով մրցելու է ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ, որին վստահ հաղթել է առաջին շրջանում: Հաղթանակների դեպքում Լեւոն Արոնյանը կարող է հավակնել առաջին տեղին, եթե, իհարկե, միավորներ կորցնեն առջեւում գտնվող մյուս երկու շախմատիստները՝ Ֆաբիանո Կարուանան (7 միավոր) ու Վիշի Անանդը (6,5 միավոր): Հավասար միավորներ հավաքելու դեպքում առաջատարները անցկացնելու են լրացուցիչ մրցամարտ կամ մրցաշար:

Հաղթել է կայացած բոլոր փուլերում

Մեր շախմատիստ Կարեն Մովսիսյանը հաջողությամբ է հանդես գալիս իսպանական Սան Սեբաստիան քաղաքում մեկնարկած միջազգային մրցաշարում: Արդեն կայացել է 3 փուլ, եւ նա հաղթել է բոլոր մրցակիցներին ու մի խումբ շախմատիստների հետ: Սույն մրցաշարը կազմակերպվում է 39-րդ անգամ: Այն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 9 փուլով:  Continue reading

Ամանորյա շնորհավորանք հայերին եւ արիական մյուս ազգերին.- Փա՜ռք Վահագնի վերածննդին եւ շնորհավո՛ր Հայոց Ամանոր – Հայ արիները եւ հեթանոս ազգայնականները նշել են բնական տարեփոխությունը…

Հայաստանի սահմաններին՝ 21 խորհրդանշական կրակ եւ 21 հաղթական խորհուրդ, որպես Սրբազան Լույս՝ Միացյալ Հայաստանի վերակերտման ճանապարհին…

Հայոց սրբազան տոմարով Արեգ ամսվա Արեգ օրը՝ մարտի 21-ի լուսաբացին, հայ արիները եւ համախմբված հեթանոս ազգայնականները, 4 խմբի բաժանված, նշել են բնական տարեփոխությունը: Մի խումբը Հայոց Ամանորը եւ Վահագն Աստծո երկրային հերթական վերածնունդը նշել է Նախիջեւանին սահմանակից հատվածում՝ Վայոց ձորի տարածքումմյուսը՝ Թուրքիային սահմանակից հատվածում՝ Շիրակի տարածքում, հաջորդը՝ Վրաստանին սահմանակից հատվածում՝  Լոռու տարածքում, եւ վերջինը՝ Իրանին սահմանակից հատվածում՝ Սյունիքի տարածքում: Առանձին ծիսակատարություն կատարվել է նաեւ Արցախում:

Հայ արիները եւ հեթանոս ազգայնականները տարիներ շարունակ իրենց ծեսերն ու տոները կատարում են ոչ միայն մայրաքաղաք Երեւանում, այլեւ՝ Արցախում, Ջավախքում, Արեւմտյան Հայաստանում, Քաշաթաղի ու Քարվաճառի ազատագրված տարածքներում, Հայաստանի մարզերի պատմական վայրերում, լեռների գագաթներին կամ լճերի ու գետերի ափերին, մեր ահմանային հատվածներում…

Այս այգաբացին տոնական ծեսերը կատարել են Հայ Արիական Միաբանության հոգեւոր հանձնախմբի քրմական դասի ներկայացուցիչները: Տոնակատարությունը, ինչպես ընդունված է, սկսվել է գինեձոներով եւ կրակի վառման ծիսակարգով: Փառաբանվեցին Տիեզերքի Արարիչը, Հայ Աստվածները եւ, հատկապես, օրվա խորհրդի տերը՝ Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնը: Քրմական դասի ներկայացուցիչները Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ մեր երկրի նշյալ տարածքներում վառել են գլխավոր մեծ կրակն ու խորհրդանշական 21 փոքր կրակները՝ ազգի համար զորություն ու արեւշատություն խնդրելով Վահագն Աստծուց:   Continue reading

,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 7-ի (397) հոդվածները

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) – http://www.hayary.org/wph/?p=2223 (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Ռուսական օդուժի հեռացումը՝ քաղաքական նոր մեկնարկ Սիրիայում – Պատերազմները հսկայածավալ ծախսեր են ենթադրում, բայց նաեւ՝ զենք-զինամթերքի առեւտուր միաժամանակ…

2. Հայաստանի ԱԳՆ-ն աջակցում է թշնամուն – Ետ կանչելու դեսպաններ ունենք… Կարմիր խաչը եւս տեղեկություն չունի դավաճաններից… Մոսկվան չի ցանկանում խզել 1921թ. մարտի 16-ի ռուս-թուրքական հակահայ պայմանագիրը…

3. Տարածաշրջանի կայունության գրավականը – Երեւանը պետք է կարողանա դիմակայել թուրքական (այդ թվում՝ ադրբեջանական) հնարավոր ծավալումներին,… Մոսկվան՝ նորից ընդդեմ Երեւանի… Ադրբեջան փախած դավաճան ընտանիքը ծպտվա՞ծ է մնում, թե՞…

4. Երբ խնդրանքով ենք դիմում, հույսի հույսին ենք մնում – Ռուսաստանը կնվազեցնի՞ գազի գինը… Հայկական 7 ընկերություն՝ գինու եւ ալկոհոլային խմիչքների միջազգային ցուցահանդեսում… Հայկական գինին Եվրոպա մտավ՝ Բենիլյուքսի երկրներ…

5. Բիզնե՛ս է, բի՛զ-նե՛ս (պատրաստվում են ՀԷՑ-ի միջոցով շահույթ ստանալ).- Սամվել Կարապետյանը հաստատում է «Լուսանցք»-ի ասածները… ՀԵՑ ընկերության գործը դատախազությունում… ԵՄ-ՀՀ՝ էներգետիկ համագործակցության քայլեր…

6. Լրջորե՛ն զբաղվեք.- Քաղաքապետը մուրացկան երեխաների խնդրին է անդրադառնում – Իսկաես ամոթալի է մուրացկան երեխաներ (առհասարակ մուրացկաններ) ունենալը… «Վերնիսաժի» տարածքի բարեկարգման հարցը…

7. Ազգային եւ ռազմավարական.- Արարատյան դաշտ. մեր մեծագույն հպարտությունն ու մեծ հոգսը (2-րդ մաս) – Ինչքան օգտագործելի եւ ռազմավարական պաշար ունենք…

8. Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Ինաննա-Աստղիկ. մեգը սանձող Աստվածուհին (1-ին մաս) – Այն մասին, թե ինչ ծածկագիր է 9 թիվը… Վեներա մոլորակը՝ ինչպես Մշո դաշտը, ամբողջովին պատված է մշուշով…

9. Հակահայկականության ռուսական ճահիճը.- Մարդկայինի՝ տարբեր ազգային ընկալումներ կան նաեւ – Հայ մարդուն ստորացնում են ռուսական բանտում… Իսկ իրական մարդասպանն ազատ է եւ… հերոս Ադրբեջանում…

10. Հակահայկականության ռուսական ճահիճը.- Մարդասպան, որին պատսպարում են սատանայով – Վալերի Պերմյակովը չի հրաժարվել, որ խումբը ստեղծել է ինքը եւ պայմանագիրը, որ կնքվել է սատանայի հետ…

11. Հայկական խոհանոց – Սպանախով եւ կոտեմով սառը նախուտեստ… «ԵՊՀ օլիմպիադա-2016»-ի 2-րդ փուլ անցածները… Մարզաշխարհի խաչմերուկներում… Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Ռուսական օդուժի հեռացումը՝ քաղաքական նոր մեկնարկ Սիրիայում – Պատերազմները հսկայածավալ ծախսեր են ենթադրում, բայց նաեւ՝ զենք-զինամթերքի առեւտուր միաժամանակ…

Ռուսաստանի նախագահի որոշումը՝‘օդուժը աստիճանաբար հեռացնելու Սիրիայից, տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել, միանշանակ չեն վերլուծումները. ոմանց համար անսպասելիի էր սա, մյուսների համար՝ ակնկալելի:

Հիշեցնենք, որ պաշտոնական Մոսկվան իր օդուժի ներգրավման քայլը բացատրել էր ժամկետային սահմանափակվածությամբ, թեեւ հստակ ժամկետներ չէին նշվել: Բայց խոսքը՝ որոշակի պատժիչ քայլերից հետո հեռանալու մասին է եղել: Որոշակի առաքելություն իրականացնելուց հետո: Նշենք նաեւ, որ տարածաշրջանում տարբեր գերտերությունների օդուժի ներգրավման գործողությունները եւս երկարատեւ բնույթ չեն ունեցել, այդ թվում՝ ամերիկյանն ու ֆրանսիականը: Օդուժը պատերազմների ընթացքում, կարճաժամկետ դրվածքով գործողություն է իրականացնում եւ, առհասարակ, նպաստող գործ ու գործոն է՝ ավելի երկարատեւ ցամաքային ընդհանուր պատերազմների ժամանակ:

Թվում է՝ ԻԼԻՊ-ի ահաբեկչական խմբավորումները հաղթանակ պիտի նկատեն Մոսկվայի որոշումը, սակայն այն, ինչ կատարեց ռուսական օդուժը Սիրիայի տարածքում, թույլ չի տա այդպես մտածել: Սիրիական կառավարական ուժերը բավականին ամուր դիրքերի վրա են այժմ եւ ազատագրել են մի շարք կարեւոր կենտրոններ, որոնք ԻԼԻՊ-ին թույլ էին տալիս անգամ մտածել Սիրիայի մասնատման մասին: Իմիջիայլոց, այս խնդիրը եւս դրվել էր Մոսկվայի կողմից, որ Սիրիան ոչ միայն չի կարող մասնատվել, այլեւ չի կարող դաշնային պետության վերածվել, ինչին ձգտում է Արեւմուտքը՝ քրդական խնդիրը այստեղ եւս խաղարկելով:  Continue reading

Հայաստանի ԱԳՆ-ն աջակցում է թշնամուն – Ետ կանչելու դեսպաններ ունենք… Կարմիր խաչը եւս տեղեկություն չունի դավաճաններից… Մոսկվան չի ցանկանում խզել 1921թ. մարտի 16-ի ռուս-թուրքական հակահայ պայմանագիրը…

Հայաստանի ԱԳՆ-ն աջակցում է թշնամուն

ԱԺ-ում հայտարարությունների ժամին ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Յուրի Վարդանյանի հայտարարություններին, որոնք նրա խոսքով, «ցնցել էին համացանցը»: Մենք կհավելենք՝ ոչ միայն համացանցը:

Հիշեցնենք, որ մեր դեսպանը ցեղասպանություն հասկացությունն ընդունում է շատ «զավեշտալի» (հասկանում ենք նաեւ, որ այլ բան է ցանկացել ասել, սակայն բառաչիմացությունը ակնհայտ է այս, այսպես կոչված դիվանագետի մոտ):

Բայց սա միակ մտքի գոհարը չէր: Եվ նրա մամուլի խոսնակը թեեւ փորձել է մեղմացնել վիճակը, բայց ավելի անհեթեթ բան է դուրս եկել: Դեսպանը որոշել է անդրադառնալ արտագաղթի թեմային։ Եվ որպեսզի ապացուցի, որ Հայաստանում արտագաղթ չկա, նա խորհուրդ է տվել ապրիլի 24-ին տեսնել, թե ինչքան մարդ է բարձրանում Ծիծեռնակաբերդ ու համոզվել, որ արտագաղթ չկա»։

Այս դեսպանը առավելապես որպես ուղղակի սովետական անկիրթ մարզիկ է մնացել ցայսօր, քան՝ քաղաքական գործիչ, որը դեռ փորձում է դառնալ՝ թեկուզ մեր քաղաքական շահերը ոտնահարելով… Հայաստանի ԱԳՆ-ն արդեն պետք է ետ կանչած լիներ հայոց լեզվից (ուրեմնեւ՝ լեզվամտածողությունից) կիլոմետրերով հեռու դեսպանին:
Continue reading

Տարածաշրջանի կայունության գրավականը – Երեւանը պետք է կարողանա դիմակայել թուրքական (այդ թվում՝ ադրբեջանական) հնարավոր ծավալումներին,… Մոսկվան՝ նորից ընդդեմ Երեւանի… Ադրբեջան փախած դավաճան ընտանիքը ծպտվա՞ծ է մնում, թե՞…

Տարածաշրջանի կայունության գրավականը

Հայաստանի նախագահի այցը Հունաստան եւ Կիպրոս տեղավորվում է տարածաշրջանային այն քաղաքականության մեջ, որով պաշտոնական Երեւանը պետք է կարողանա դիմակայել թուրքական (այդ թվում՝ ադրբեջանական) հնարավոր ծավալումներին, եթե սիրիական հարցը կրկին դառնա աշխարհաքաղաքական բաժանումների պատճառ: Սերժ Սարգսյանի հանդիպումները բարձր մակարդակով են անցել եւ շատ ընդգրկուն, ինչը հավաստում է, որ հակաթուրքական ճակատում Հունաստանն ու Կիպրոսը մնում են կարեւոր դաշնակիցներ: Այս առումով հատկապես կարեւոր է Հունաստանի առկայությունը, քանի որ այս երկիրը եւս ՆԱՏՕ-ի կարեւոր անդամ է, ինչպես Թուրքիան:

Սերժ Սարգսյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի նախագահ Նիկոս Վուցիսի, նախագահ Պավլոպուլոսի եւ վարչապետ Ցիպրասի հետ, եւ հանդիպումները երկուստեք արդյունավետ են գնահատվել: ՀՀ նախագահը հանդիպել է նաեւ հունահայ համայնքի եւ Հունաստանում գործող հայկական ավանդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Կիպրոի այցը եւս արդյունավետ է գնահատվել: Մեր երկրի ղեկավարը հանդիպել է այդ երկրի խորհրդարանի ղեկավար Իանակիս Օմիրուի հետ, ով անձնական մեծ ավանդ ունի Կիպրոսում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունման գործում: Հանդիպումներ են եղել նաեւ Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահ Իանակիս Օմիրուի, Համայն Կիպրոսի Արքեպիսկոպոսի եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Մեր նախագահն անդրադարձել է համագործակցության բոլոր բնագավառներին, բայց առանձնահատուկ նշել է, որ այսօր լինելով փոքրատարածք պետություն, մենք զարգացրել ենք աշխարհի հետ հարաբերվելու մեր առանձնահատուկ մոդելը, որտեղ կարեւորվում է այն հանգամանքը, որ երկրները պատասխանատու են տարածաշրջանի խաղաղության համար: «Այսօր մարդկությունը կանգնած է գլոբալ մարտահրավերների առջեւ, որոնց դիմակայումը պահանջում է հավաքական ջանքեր՝ լինի դա միջազգային ահաբեկչություն, կիբերանվտանգություն, կլիմայի փոփոխություն, միգրացիա, թե համաճարակ: Գլոբալիզացված աշխարհում որեւէ տարածաշրջանի անկայունությունը կարող է համաշխարհային մասշտաբի հետեւանքներ ունենալ: Հետեւաբար, յուրաքանչյուրս անհատական պատասխանատվություն ունի սեփական տարածաշրջանի խաղաղության համար: Հենց այս պատասխանատվության գիտակցումն է ընկած Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում»:  Continue reading

Երբ խնդրանքով ենք դիմում, հույսի հույսին ենք մնում – Ռուսաստանը կնվազեցնի՞ գազի գինը… Հայկական 7 ընկերություն՝ գինու եւ ալկոհոլային խմիչքների միջազգային ցուցահանդեսում… Հայկական գինին Եվրոպա մտավ՝ Բենիլյուքսի երկրներ…

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, կառավարությունը հավանություն էր տվել «ՀՀ կառավարության եւ ՌԴ կառավարության միջեւ ՀՀ բնական գազի առաքման ժամանակ գների ձեւավորման կարգի վերաբերյալ 2013թ. դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության կնքման առաջարկին:

Ձեռք բերված համաձայնությամբ՝ բնական գազի գինը Հայաստանում 2016թ. հունվարի 1-ից սկսած մինչեւ 2016թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածի համար պահպանվում է նախորդ տարվա՝ 165 դոլարի չափով:

Իսկ թե ինչ գին կվճարենք ապրիլի 1-ից հետո, պարզ չէ: Համենայնդեպս, եթե համաձայնագիր չկնքվի, ապա ապրիլի 1-ից գազի դիմաց կրկին կվճարենք նախկին՝ 189 դոլար գնով:

Հնարավո՞ր է այսպես լինի: Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Լեւոն Յոլյանը չի կարծում: Այդ դեպքում ինչու՞ են բանակցությունները ձգձգվում: «Աշխատանքային գործընթաց է»,- նախարարի հակիրճ պատասխանն է:

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը համենայնդեպս հույս ունի, որ Ռուսաստանը Հայաստանի համար կնվազեցնի գազի գինը: Հիշեցնենք, որ դեռ այս տարվա հունվարի կեսերին Հայաստանի իշխանությունները դիմել էին Ռուսաստանի իշխանություններին՝ ռուսական բնական գազի սակագնի նվազեցման խնդրանքով (մենք միշտ խնդրանքով ենք դիմում, ոչ թե առաջարկով, դրա համար էլ հույս ենք ունենում, ոչ թե հավատացած կամ համոզված լինում,-խմբ.): Ներկայում կողմերի միջեւ բանակցություններ են ընթանում: «Ելնելով միջազգային տնտեսական իրավիճակից եւ աշխարհաքաղաքական զարգացումներից՝ ակնհայտ է դառնում, որ գազի գնի նվազեցումը ոչ միայն անհրաժեշտ, այլ հնարավոր է»,-նկատել է կառավարության ղեկավարը:  Continue reading

Բիզնե՛ս է, բի՛զ-նե՛ս (պատրաստվում են ՀԷՑ-ի միջոցով շահույթ ստանալ).- Սամվել Կարապետյանը հաստատում է «Լուսանցք»-ի ասածները… ՀԵՑ ընկերության գործը դատախազությունում… ԵՄ-ՀՀ՝ էներգետիկ համագործակցության քայլեր…

«Rbc»-ին տված հարցազրույցում «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կուտակած պարտքի 20%-ն արդեն մարվել է:

Նույն հարցազրույցում նա ասել է այն, ինչ ընկերության հետ կապված գործարքի օրերին հայտնեց «Լուսանցք»-ը, այն է՝ երբ մեր երկրի վարչապետն ասում էր, որ խնդրել ենք, որ գործարարն օգնի Հայաստանին՝ գնելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը, մենք նկատեցինք, որ դա բնավ էլ օգնություն չէ, այլ՝ բիզնես, այն էլ՝ շահութաբեր բիզնես, քանզի ձեռնտու է եւ՛ տնտեսական եւ՛ քաղաքական տեսանկյունից:

«Հայաստանի էլեկտրական ցանցերը» պարտքեր է ունեցել, մոտավորապես՝ 220 միլիոն դոլար: Գնել ենք ակտիվները, որպեսզի ծածկենք այդ պարտքերը: Սա բարեգործություն չէ: «Հայաստանի էլեկտրական ցանցերը» լավ կազմակերպություն է եւ երկարաժամկետ ակտիվներ ունի, իսկ մեր ղեկավարությամբ այն ավելի լավը կդառնա»,- սրանք նշյալ հարցազրույցում ասած Սամվել Կարապետյանի խոսքերն են:  Continue reading

Լրջորե՛ն զբաղվեք.- Քաղաքապետը մուրացկան երեխաների խնդրին է անդրադառնում – Իսկաես ամոթալի է մուրացկան երեխաներ (առհասարակ մուրացկաններ) ունենալը… «Վերնիսաժի» տարածքի բարեկարգման հարցը…

Վերջերս սկսել եմ ավելի շատ ուշադրություն դարձնել Երեւանի քաղաքապետարանում հրավիրվող աշխատանքային խորհրդակցություններին: Գուցե այն պատճառով, որ այդ խորհրդակցությունների ժամանակ շեշտադրումներ են արվում, որոնք ինձ հետաքրքրում են: Մանավանդ, երբ շեշտադրումը հստակ է հնչեցվում, խնդիրն ուշադրության կենտրոնում պահելու տիրույթն ավելի է մեծանում՝ հնարավորությունների ծավալի առումով:

Մարտի 14-ին քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային այդպիսի մի խորհրդակցության ընթացքում սոցիալական ապահովության վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում են անօթեւան քաղաքացիներին համապատասխան կացարանում տեղավորելու ուղղությամբ տարվող աշխատանքները, որի շրջանակում շուրջ 100 քաղաքացիների արդեն իսկ ցուցաբերվել է աջակցություն:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է. «Կացարանով աջակցելուց զատ, լավ կլինի, որ սոցիալական ապահովության վարչությունը հետամուտ լինի նաեւ այդ մարդկանց աշխատանքով ապահովելու հարցում: Այս ուղղությամբ ի՞նչ քայլեր է ձեռնարկել վարչությունը: Մենք պետք է լուծումներ տանք նաեւ այս հարցին. եթե տվյալ մարդն աշխատելու հնարավորություն ունի, փորձենք օգտակար լինել, աջակցենք նրանց: Օրինակ, այդ մարդկանցից ոմանց կարող ենք կանաչապատման ձեռնարկությունում աշխատանքի տեղավորել: Աշխատե՛ք այս ուղղությամբ՝ մոտ ապագայում ներկայացնելով համապատասխան քայլեր, որոնք ձեռնարկվել են ձեր կողմից»:  Continue reading

Ազգային եւ ռազմավարական.- Արարատյան դաշտ. մեր մեծագույն հպարտությունն ու մեծ հոգսը (2-րդ մաս) – Ինչքան օգտագործելի եւ ռազմավարական պաշար ունենք…

Սկիզբը՝ թիվ 6-ում

http://www.hayary.org/wph/?p=5433Ազգային եւ ռազմավարական.- Արարատյան դաշտ. մեր մեծագույն հպարտությունն ու մեծ հոգսը (1-ին մաս) – Ինչ ունենք ջրավազանային կառավարման տարածքում

Նախորդիվ տեղեկացրինք, որ բնապահպանության նախարարությունը մշակել է Արարատյան դաշտի ջրավազանային կառավարման պլանը եւ դրա վերաբերյալ միջանկյալ հաշվետվություն կա արդեն: Եվ որպեսզի ավելի պարզ դառնար մեր ընթերցողին, թե ինչ կարգի խնդիր ունենք լուծելու, ներկայացրեցինք Արարատյան դաշտի ջրավազանային կառավարման տարածքի (ՋԿՏ) հիդրոլոգիական եւ հիդրոերկրաբանական ընդհանուր բնութագիրը:

Ըստ այդմ, այժմ կփորձենք հասկանալ, թե ամբողջ ջրավազանային կառավարման տարածքից ինչքա՞նն է օգտագործելի ջրային պաշարը:  Continue reading

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Ինաննա-Աստղիկ. մեգը սանձող Աստվածուհին (1-ին մաս) – Այն մասին, թե ինչ ծածկագիր է 9 թիվը… Վեներա մոլորակը՝ ինչպես Մշո դաշտը, ամբողջովին պատված է մշուշով…

Շումերական դիցաբանությունում ամենասիրված ու հանրաճանաչ դեմքն է եղել Ինաննա աստվածուհին՝ բաբելոնյան Իշտարի, հունական Ափրոդիտեի, հռոմեական Վեներայի, հայկական Արուսյակ-Աստղիկի տիպարը:

«Էնմերքարը եւ Արատտայի տիրակալը» վիպերգից հայտնի է, որ Ինաննան եղել է Արատտայի ու նաեւ Շումերի Էրեք (Ուրուկ) քաղաքի դիցուհին:

Ինաննան (IN.AN.NA.) կամ Իննին (IN.NIN) շումերերենում նշանակում է Ին Երկնային կամ Ին Տիրուհի:

Իսկ թե ինչ է նշանակում Ին-ը (IN), անհայտ է:

Որպեսզի հասկանանք այս բառի իմաստը, նախ պետք է ծանոթանանք Վեներա մոլորակի կառուցվածքի եւ առանձնահատկություների հետ:

Դեն Բրաունը («Դա Վինչիի կոդը») Վեներա մոլորակի մասին գրում է. «Աստղագիտությունից հայտնի է որ Վեներա մոլորակը 8 տարին մեկ արտագծում է կանոնաձեւ հնգաթեւ աստղ երկնային սֆերայի մեծ շրջանագծով:

Հնում մարդիկ նկատել են այս երեւույթը եւ այնքան ցնցված են եղել, որ Վեներան եւ նրա հնգաթեւ աստղը դարձել է կատարելության, գեղեցկության եւ կրքոտ սիրո շրջափուլային խորհրդանիշը:  Continue reading

Հակահայկականության ռուսական ճահիճը.- Մարդկայինի՝ տարբեր ազգային ընկալումներ կան նաեւ – Հայ մարդուն ստորացնում են ռուսական բանտում… Իսկ իրական մարդասպանն ազատ է եւ… հերոս Ադրբեջանում…

Հակահայկականության ռուսական ճահիճը.- Մարդկայինի՝ տարբեր ազգային ընկալումներ կան նաեւ

Հայ-ռուսական հարաբերությունների ցուցիչ է դարձել Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սարսափազդու սպանությունը ռուս զինվորական Վալերի Պերմյակովի կողմից եւ դեռ ընթացող դատավարությունն այդ դեպքով պայմանավորված: Այս սպանությունն ի սկզբանե համահայկական պաշտպանությամբ ընթացավ եւ դեռ շարունակում է մնալ հայության ուշադրության կենտրոնում ամբողջ աշխարհում:

Մինչ հերթական դատավարական նիստի ընթացքի ներկայացմանն ու պարզաբանումներին անցնելը՝ հիշեցնենք, որ մի դատական գործ էլ կա հայ-ռուսական հարաբերություններում, որ պարզապես դրդում է հայ մարդկանց՝ երբեն նաեւ ատելությամբ լցվել ռուսական ամեն բանի նկատմամբ…

Մեր ընթերցողները, ինչպեսեւ՝ մենք, չեն մոռացել նաեւ նախկին ազատամարտիկ Հրաչյա Հարությունյանի բանտարկության մասին, ով անտանելի պայմաններում է:

Հիշեցնենք, որ դատարանը մեղավոր է ճանաչել Հրաչյա Հարությունյանին՝ Պոդոլսկում տեղի ունեցած վթարի մեջ՝ դատապարտելով 6 տարի եւ 9 ամսվա բանտարկության: Մեղադրող կողմին հաջողվել է ապացուցել, որ հայ վարորդը խախտել է ճանապարհային երթեւեկության կանոնները: Նրա վարած ԿամԱԶ-ի մակնիշի բեռնատարը Պոդոլսկի շրջանում 2013թ. հուլիսի 13-ին բախվել էր մարդատար ավտոբուսին եւ վթարի հետեւանքով 18 մարդ էր զոհվել, 60-ից ավելին՝ վիրավորվել: Փորձաքննությունը պարզել էր, որ բեռնատարը երկար ժամանակ տեխզննում չէր անցել եւ բացի այդ, Հրաչյա Հարությունյանը խախտել էր երթեւեկության կանոնները:  Continue reading

Հակահայկականության ռուսական ճահիճը.- Մարդասպան, որին պատսպարում են սատանայով – Վալերի Պերմյակովը չի հրաժարվել, որ խումբը ստեղծել է ինքը եւ պայմանագիրը, որ կնքվել է սատանայի հետ…

Գյումրիում գազանաբար սպանված Ավետիսյանների իրավահաջորդների փաստաբան Լուսինե Սահակյանն անդրադառնալով Վալերի Պերմյակովի՝ Ռուսաստանի Դաշնության Հյուսիս-կովկասյան օկրուգի զինվորական դատարանում տեղի ունեցած դատավարությանը, ասել է. «Թե՛ դատավարությունը, թե՛ Պերմյակովի պահվածքը արտառոց էին, նա մեղադրվում է զենքով դասալքության, զենք-զինամթերք հափշտակելու եւ ապօրինի կրելու հոդվածներով, Հայաստանի Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն, մենք իրավունք չունեինք նախաքննական նյութերին ծանոթանալու: Պերմյակովի ցուցմունքներին մենք ծանոթ չէինք, առաջին անգամ լսեցինք նրա ցուցմունքները: Քանի որ դրանք հրապարակվեցին մասնակի, եւ ամբողջական չէին, ըստ էության այն հատվածները, որոնք առավելապես մեզ հետաքրքրում են, դրանք չընթերցվեցին՝ նկատի ունենալով, որ իբրեւ գործը հանձնվել է հայկական կողմին, ուստի չեն հրապարակում»: Չնայած, ըստ փաստաբանի, դատավարության ընթացքում, ճիշտն ասած, շատ արտառոց իրավիճակ էր, կարծես բոլոր կողմերը համաձայնեցված արագ դատավարություն էին անում: «Համենայնդեպս ինձ համար շատ անծանոթ գործընթաց է սա, հրապարակվում են ինչ-որ մասեր, ընդ որում որոշ դեպքերում հրապարակվում են երրորդ դեմքով, այսինքն՝ ակնհայտ երեւում է, որ նրանք սեղմած են հրապարակում ցուցմունքները: Եվ ուղղակի չէին ընթերցում ցուցմունքները, մի մասը ընթերցում էին, մի մասը երրորդ դեմքով էին հրապարակում, ինչը արդեն իսկ խոսում է այն մասին, որ իրենք, ըստ էության, կոնսպեկտից էին քաղում: Ցուցմունքերում կային հակասություններ, բայց ասեմ, որ մենք բավական լուրջ տվյալներ ստացանք, որոնք այս փուլում ես չեմ հրապարակի, սակայն կային տվյալներ, որոնք շատ հետաքրքրական էին, հետագայի համար մենք, անպայման, դրանք կօգտագործենք: Եւ հետարքրքական է նաեւ, թե այդ մասերը արդյո՞ք տրամադրվել են հայկական կողմին, թե՝ ոչ»:

Մեր փաստաբանները կարծում են, որ ցուցմունքները պետք է որ տրամադրած լինեն, բայց գործում կային տվյալներ, որոնք սպանության մասին չէին, սակայն էական նշանակություն ունեին սպանության մասով: Հայկական կողմը, երբ փաստաբաններին տրամադրի նյութերը, իրենք արդեն կտեսնեն՝ արդյոք ամբողջակա՞ն են, թե ոչ, եթե ամբողջական նյութերը տրված չլինեն, հնարավոր է միջնորդություն ներկայացվի, որ դրանք ամբողջական ստանան, որովհետեւ դրանք էական նշանակություն ունեն: Իսկ այն հարցին, թե ինչպիսի՞ն էր այս անգամ հայասպանի պահվածքը, Լուսինե Սահակյանն ասաց, որ «դա էլ արտառոց էր, տպավորություն էր, թե ընդհանրապես իր դատավարությունը չէ, որովհետեւ շատ անտարբեր էր, ինչպես նկատվեց, շատ դեպքերում քնում էր նույնիսկ»:  Continue reading

Հայկական խոհանոց – Սպանախով եւ կոտեմով սառը նախուտեստ… «ԵՊՀ օլիմպիադա-2016»-ի 2-րդ փուլ անցածները… Մարզաշխարհի խաչմերուկներում… Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայկական խոհանոց – Խորագիրը վարում է սննդի տեխնոլոգ Ռուզաննա Նահապետյանը:

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

– Սպանախով եւ կոտեմով սառը նախուտեստ

Բաղադրությունը – Սպանախ – 2 կապ, սոխ – 2 գլուխ, ընկույզ – 100 գ, սխտոր – 1 գլուխ , կոտեմ – 1 կապ, թահին – 1 սուրճի բաժակ:

Պատրաստման եղանակը – Սոխառած անել բուսայուղով: Սոխառածի վրա ավելացնել կտրտած սխտորը, հետո՝ ընկույզը: Այնուհետեւ ավելացնել կտրտած սպանախը, կոտեմը: Վերջում լցնել թահինը եւ մատուցել:

Հայտնի են «ԵՊՀ օլիմպիադա-2016»-ի 2-րդ փուլ անցածները

«ԵՊՀ օլիմպիադա-2016»-ի II փուլ է անցել 605 աշակերտ: ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության կողմից իրականացվող ամենամյա օիմպիադան անցկացվում է 2009 թ.-ից, որին մասնակցում են ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ հանրապետության բոլոր մարզերի հանրակրթական դպրոցների աշակերտներ: Հարկ է ընդգծել, որ այս տարի «ԵՊՀ օլիմպիադան» անցկացվում է երկու փուլով եւ աշակերտներն իրենց ուժերը փորձում են հանրակրթական 13 առարկաների գծով՝ մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, ինֆորմատիկա, կենսաբանություն, աշխարհագրություն, հայ ժողովրդի պատմություն, հայոց լեզու և գրականություն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ստեղծագործական աշխատանք:

«ԵՊՀ օլիմպիադա-2016»-ի II փուլ անցած մասնակիցների անուններն այստեղ՝ մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն, հայ ժողովրդի պատմություն, հայոց լեզու եւ գրականություն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ստեղծագործական աշխատանք: Նշենք, որ «ԵՊՀ օլիմպիադա-2016»-ի II փուլը կանցկացվի ս.թ. մարտի 26-ին՝ ժամը 11:00-ին, ԵՊՀ-ում, որին կմասնակցեն I փուլի հաղթողները: Օլիմպիադայի արդյունքների ամփոփումը և պաշտոնական փակումը տեղի կունենա ապրիլի 15-ին` ժամը 15:00-ին, ԵՊՀ մեծ դահլիճում:

Հ.Գ.- Օլիմպիադայի հետ կապված հարցերով կարող եք դիմել ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչություն

* * *

Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում

Ռոման Բերեզովսկու հրաժեշտի խաղը՝ մարտի 25-ին

ՀՖՖ կայքը հայտնում է, որ մարտի 25-ին՝ ժամը 19:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Հայաստան-Բելառուս ազգային հավաքականների ընկերական հանդիպմանը կլինի մեր ազգային հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկու հրաժեշտի խաղը Հայաստանի ազգային հավաքականի կազմում: Մեր մարզասերները, հայ երկրպագուները իսկապես սիրեցին Ռոման Բերեզովսկուն, ում հաճախ անվանում էին մեր սիրելի Ռոմա կամ ընկերների սիրելի Բերեզի:  Continue reading

,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 6-ի (396) հոդվածները

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) – http://www.hayary.org/wph/?p=2223 (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Նոր վարչակարգ. քայլ առ քա՞յլ, թե՞ միանգամից – 2017-ի վարչապետը միայն 2018-ին կղեկավարի երկրի նախագահին… 1 օրում ստեղծվող ու լուծարվող կազմակերպությունները եւ քաղաքական սահմանափակումները…

2. Լավ կլիներ՝ առանց խ(հ)եղափոխության – Ոչ թե ռեւոլյուցիա, այլ էվոլյուցիա է պետք մեզ… Քաղաքական դաշտը կարգավորելու խնդիր կա – օտարաստեղծ եւ օտարահաճ ուժերը պիտի լուծարվեն օրենսդրորեն…

3. Արցախի հարցը վերաորակավորվու՞մ է – Մոսկվայի, Փարիզի եւ Վաշինգտոնի միջեւ մեծ տարաձայնություններ չկան, բայց կա լուրջ մրցակցություն… Հայկական գործոնի ամրապնդման փուլը…

4. Մոսկվան կրկին «բարեկամորեն» հակադրվեց Երեւանին – ԱՄՆ-ն ու Եվրոպան Ադրբեջանին չեն զինում, իսկ ՀՀ ռազմավարական գործընկեր ՌԴ-ն մեր թշնամի երկրին շարունակում է զենք վաճառել…

5. Գաղտնի բանակցություննե՞ր, թե՞ ամերիկյան խաղեր – Այնուամենայնիվ, հայկական լոբբին ԱՄՆ-ում հաղթում է ադրբեջանականին… Իրանի սահմանային զորքերի հրամանատարը ժամանել է Ադրբեջան…

6. Ըստ հայ արիների՝ հայոց բանակը պիտի ազգ-բանակ լինի՛ – Երկրապահները համախմբվում են հայոց բանակի շուրջ… Գազի խնդիրը.- Ռուսաստանի հետ բանակցություններում արտոնյալը նույն գի՞նն է…

7. Կանանց տոն, որ չկարողացան մխտռել ցետկինյան սինդրոմակիրները – Իսկ լեսբի ֆեմինիստները հավասար են ուզում լինել գոմո «տղամարդկա՞նց», թե՞ հանքափոր տղամարդկանց հետ… Գարունը տաքացնում է, նայած ում՝ որ կողմից – Տոն, որ եւ համեստների եւ համարձակների սրտով էր…

8. Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Արամազդ Աստծո պաշտամունքը (2-րդ մաս)… Թե ինչու Հայոց դիցարանում չամրացավ մեռնող-հարություն առնող աստվածության գաղափարը…

9. Ազգային եւ ռազմավարական.- Արարատյան դաշտ. մեր մեծագույն հպարտությունն ու մեծ հոգսը (1-ին մաս) – Ինչ ունենք ջրավազանային կառավարման տարածքում

10. Հայկական խոհանոց – Չամիչով եւ ընկույզով փոխնձե գնդիկներ… Ալերգիան եւ ժառանգականությունը… Հայաստանում կանաչեղենը քիչ է յուրացվում… Հայկական բալետը ոչինչ չի կարողանում անե՞լ… Միջազգային ցուցահանդեսում՝ Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքները…

11. Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում… ՀԱՄ (www.hayary.org) պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ…Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…