Պետությունը բոլորիս տունն է – Այն իշխանության կամ ընդդիմության դեմքը չէ, որ ցանկալի կամ անցանկալի լինի… Արդյո՞ք շղթան իրականում երկարում է – Կալանավորված հանցախմբի շղթայի օղակները նաեւ սփյուռքյան են…

«Լուսանցք»-ը մեկ-երկու անգամ անդրադարձավ նախորդ տարի նոյեմբերի 25-ին ձերբակալված հանցախմբին եւ ԱԱԾ գործողություններին ու պարզաբանումներին՝ սպասելով, որ ավելի հստակ պարզաբանումներ ու ապացույցներ կլինեն: Այդ ժամանակ առավել հեշտ է վերլուծել եւ ներկայացնել իրական վիճակը: Անվտանգության ծառայությունը առգրավված զենքերի ու այլ փաստերի հետ մեկտեղ մեղադրում է երկրի որոշակի քաղաքական ու հանրային գործիչների, իսկ մյուս կողմը փորձում է հիմնավորել, թե ԱԱԾ-ն գործել է ԿԳԲ-ի ձեւերով ու սարքած խմբին ուղղորդել այս ու այն գործիչների մոտ…

Սակայն այն հանգամանքը, որ սփյուռքից ժամանած Արթուր Վարդանյանը, ում ոչ ոք Հայաստանում չէր ճանաչում ի սկզբանե, հանկարծ կարողանում է ինչ-ինչ գումարներ ծախսելով Հայաստանում խումբ ստեղծելու եւ հայաստանյան ու սփյուռքյան գործիչների հետ հանդիպելու ծրագրեր կազմել: Սիրիական դեպքերի ժամանակ հայտարարում է, թե հայ ազատամարտիկներից կազմված ջոկատ է տանում Քեսաբ՝ սիրիահայերին պաշտպանելու համար, սակայն Քեսաբում նրան տեսնող չի լինում: Արցախյան ազատամարտի բովով անցած տղաների մեծամասնությունը Արթուր Վարդանյանի շուրջ համախմբվում է ՀՀ եւ ԼՂՀ սահմանները պաշտպանելու համար, սակայն երկրի պաշտպանության նախարարությունը դրանից տեղյակ չի լինում, ինչը նշանակում է այդ ենթադրյալ ջոկատները երբեք չէին կարող մեր սահմաններին մոտենալ առանց թույլտվության: Այն էլ զինված:

Ու էլի այսպիսի բաներ, որ հաստատ կասկածի տեղիք է տալիս, որ այս խումբը գործել է հանուն Հայաստանի շահերի: Մի կասկածելի բան էլ կա, որ երիտասարդ ոմն մեկը չէր կարող այսքան համարձակ մտնել նման գործողությունների մեջ, եթե… Հավատալ, թե Արթուր Վարդանյանը կարող էր ինքը ծրագրել, զենք-զինամթերք հայթայթել,վճարել դրա ու այլ բաների համար, բարդ է: Սա 1988-1990-ականները չեն, որ հայ ֆիդայիները ռուսական զինմասերի վրա հարձակվելով զենք-զինամթերք էին առգրավում, մեքենաներ ու սնունդ էին ձեռք բերում ռազմաճակատ մեկնելու համար… Այս դեպքում՝ բոլորովին ուրիշ կարգավիճակ է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ոլորտներում:

Նշանակում է՝ իսկապես ինչ-որ մտահոգիչ բան, որից պետք է զգուշանալ, գոնե մինչեւ իրական պարզաբանումը: Եվ հետագա ձերբակալությունները առավել մտահոգիչ են դարձնում այս խնդիրը: Եվ զինված հսկողությունը պետական նշանակության շենքերի մոտ նույնպես հիմնավորված է, քանի որ դեռ թարմ են 1999-ի հոկտեմբերի 27-ի դեպքերը:

Կալանավորված Արթուր Վարդանյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը դեռ նախորդ տարեվերջին հայտարարեց, թե կուտակված զենքը ուղղված չի եղել Հայաստանի ու ՀՀ քաղաքացու դեմ՝ դրանով պայմանավորելով այն հանգամանքը, որ ԱԱԾ-ի գրոհի ժամանակ որեւէ դիմադրություն չի եղել: Նա չի հերքել, որ «այո՛, տանը եղել է զենք-զինամթերք, դա հանրահայտ փաստ է, բայց միեւնույն ժամանակ նաեւ պետք է փաստենք, որ նմանօրինակ զենքի առկայության պայմաններում, եթե չի եղել բացարձակ դիմադրություն, քանզի կաշկանդված չէին, կարող էին անել, կարող էր իմ պաշտպանյալը մասնավորապես անել»… Ուստի՝ փաստաբանը հետեւություն է անում, թե «կարծում եմ, որ դա նշանակում է, որ այդ զենքը ուղղված չի եղել Հայաստանի Հանրապետության եւ քաղաքացու դեմ»:  Continue reading

12 ճշմարտություն հայերի մասին, որը մոռացել է մարդկությունը (1-ին մաս) – Բոգդան Գեմբարսկին Հայաստանը ճանաչեց ու համարեց իր երկրորդ հայրենիքը եւ փաստացի գտավ թե որտեղ է բիբլիական դրախտը երկրի վրա…

Բոգդան Գեմբարսկի (1905-1978). այս լեհ հրապարակախոսը, արեւելագետն ու թարգմանիչը 2-րդ hամաշխարհային պատերազմի տարիներին Վարշավայի (1944թ.) ապստամբության ղեկավարներից էր, ձերբակալվել է, եղել համակենտրոնացման ճամբարում:

Հայանպաստ գործունեությունն սկսել է հասուն տարիքում: Հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում լեհ ժողովրդի նշանավոր զավակի գործունեությունը, եւ պատահական չէ, որ նրա տապանաքարին դաջված է մարմարե փոքր խաչքար, ինչը Հայաստանից տարել է լեհուհի, երեւանաբնակ Մարիա Գրոխոլսկան (1917-1989), ով զբաղվել է թարգմանությամբ:

«Նամակներ աշխարհին» գրքից ներկայացնում ենք «Առաջին նամակը իմ անծանոթ ընթերցողին»:

Սույն աշխատությունը տպագրում ենք այն պարզ պատճառով, որ այն հայերիս համար, ցավոք, դեռ արդիական է եւ հենց օտարի աչքերով է բացահայտվում այսպես կոչված միջազգային հանրության «մոռացկոտությունը» հայերի, հայոց բնօրրանի ու միջազգայնորեն ձեւակերպված հայկական հարցի նկատմամբ:

Բայց պարզվում է նաեւ, որ լեհ հրապարակախոսը Հայաստանն իր երկրորդ հայրենիքն է համարում, քանզի այն մարդկության դրախտավայրն է երկրի վրա, ու այլեւս դադարում է օտար լինել:

Նա Հայաստանը նորովի է հայտնագործում, ինչպես Կոլոմբոսը՝ Ամերիկան՝ Երկրի վրա, իսկ Ներուն՝ Հնդկաստանը՝ իր սեփական սրտի մեջ…

Առաջին նամակն իմ անծանոթ ընթերցողին (որի մեջ հիշեցնում եմ նրան 12 մոռացվւսծ ճշմարտությունները):

Այս նամակներս լույս են տեսնելու նաեւ հայերեն, իսկ հետո այլ լեզուներով, ըստ էության նրանք չեն հասցեագրված հայ ընթերցողներին. վերջիններս գիտեն այն, ինչ ես գրում եմ այստեղ: Իսկ եթե նույնիսկ չգիտեն ամբողջը, ապա առնվազն զգում են այն մեծ ճշմարտությունը, որը ես պետք է պատմեմ այլ ազգի մարդկանց, որոնք, ինչպես եւ ես, հայ չեն եւ մինչեւ այժմ բոլորովին չեն հետաքրքրվել Հայկական հարցով: Սակայն հասավ այն օրը, երբ Հայաստանն իմ երկրորդ հայրենիքը դարձավ իմ ընտրությամբ: Բայց դա չի նշանակում, թե ես հրաժարվում եմ առաջին հայրենիքից՝ Լեհաստանից: Սերը երկուսի նկատմամբ էլ հիանալի տեղավորվում է սրտիս մեջ: Ու եթե ամեն ոք, հավատարիմ մնալով իր հայրենի երկրին, աշխատեր ճանաչել եւ անկեղծ սիրել որեւէ այլ ժողովրդի, հավատացեք ինձ, սիրելի՛ ընթերցող, աշխարհն այլ պատկեր կունենար:

Այժմ ձեզ պետք է ասեմ, թե ինչու հենց Հայաստանը սիրեցի:  Continue reading

Ազգային հարստություն – (7-րդ մաս) – Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ – Նշաձողի վերեւում՝ գենոֆոնդի պահպանումը (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր)…

Սկիզբը՝ թիվ 40-44-ում (2015թ.) եւ թիվ 1-ում (2016թ.)

http://www.hayary.org/wph/?p=5342Ազգային հարստություն – (6-րդ մաս)- Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչՀարստության շտեմարան, որ ավելին է, քան (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)…

http://www.hayary.org/wph/?p=5271 Ազգային հարստություն – (5-րդ մաս).- Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչՀայաստանի իշխանը արտաքին շուկաներում թանկարժեք ձկնատեսակներից էՀեռանկարներ, շուկաներ, հնարավորություններ

http://www.hayary.org/wph/?p=5242Ազգային հարստություն.- (4-րդ մաս) – Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ – Պետությունը չի թաքցնում, բայց պաշտոնյան իրեն ոչ ադեկվատ է պահում…

http://www.hayary.org/wph/?p=5228Ազգային հարստություն – (3-րդ մաս) Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչԳԱԱն խոսում է դրական ու բացասական կողմերից (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)…

http://www.hayary.org/wph/?p=5214Ազգային հարստություն.- Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ (2-րդ մաս) – Բնապահպանները բարձրաձայնում են ռիսկերը… Եթե ազոտն ու ֆոսֆորը լիճ թափվեն… Եթե ձկները ցանցավանդակներում բուծվեն…

http://www.hayary.org/wph/?p=5200Ազգային հարստություն.- Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ (1-ին մաս) – Հարց, որի ճիշտ պատասխանը կդառնա փրկօղակը (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)… Նոր գազային էլկայան կունենանք…

Այսպիսով, 6 մասից բաղկացած հոդվածաշարս ավարտել կարող էի նախորդիվ, եթե ձեռքիս չհայտնվեր Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի Կենսաբանության եւ դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր, կենսաբանական գիտությունների դոկտոր Սամվել Պիպոյանի խոսքը նախորդ տարվա դեկտեմբերի 15-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ:

Ստորեւ պարզապես բառացի մեջբերում եմ «ԷկոԼուր»-ում տպագրվածը:
Continue reading

Մեր ժամանակների վկայագրում (7).- Չուզեցի գինեսյան ռեկորդակիր դառնալ – Հայաստանում ոչ ոք այսքան երկար չէր «բոյկոտվել ու ողջ մնացել», եւ ոչ մեկին այսքան արագ չէին դատապարտել ու բանտարկել մեր երկրում – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…

Սկիզբը՝ թիվ 40-44-ում (2015թ.) եւ թիվ 1-ում (2016թ.)

http://www.hayary.org/wph/?p=5208Մեր ժամանակների վկայագրում (1) – Բացահայտում՝ 28 տարի անցԱրմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)… 1988-ի փետրվարին Աբովյանում սկսվեցին Բնապահպանական ցույցերը, որ 2 օրից վերածվեցին Արցախյան շարժման

http://www.hayary.org/wph/?p=5221Մեր ժամանակների վկայագրում (2) – Ազգային զարթոնք. բնապահպանական ցույցեր (1-ին մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

http://www.hayary.org/wph/?p=5231Մեր ժամանակների վկայագրում (3).- Ազգային զարթոնք. բնապահպանական ցույցեր (2-րդ մաս) – Արմեն Ավետիսյան, (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

http://www.hayary.org/wph/?p=5278Մեր ժամանակների վկայագրում (4).- Ազգային զարթոնք. բնապահպանական ցույցեր (3-րդ մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…

http://www.hayary.org/wph/?p=5272Մեր ժամանակների վկայագրում (5).- Ազգային զարթոնք. բնապահպանական ցույցեր (4-րդ մաս)… Դեռ պիտի անցնեինք արցախյան շարժման եւ արցախյան ազատամարտ ճանապարհներով…

http://www.hayary.org/wph/?p=5346Մեր ժամանակների վկայագրում (6).- Տարօրինակ աշխարհ (հանդիպում՝ բանտ տանողի հետ)… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Այս թեման, ըստ էության, որոշակիորեն շարունակում է նախորդին, չնայած այդպես ի սկզբանե մտածված չէր: 2003-2006թթ. իմ քաղաքական կյանքի մի հատվածն են, երբ որեւէ թեմայից խոսելիս կամ ասուլիս տալիս այն, կամա թե ակամա, առնչվում էր այդ ժամանակ արծարծածս բոլոր թեմաներին:

Մեղավորությունն իմը չէր սակայն, զլմ-ները, անկախ այն բանից, թե ասուլիսը ասենք՝ հրավիրել եմ մասոնների կամ այլ գաղտնի ուժերի մասին խոսելու համար, ընթացքում հարցեր էին տալիս (ու միշտ սադրիչ) նաեւ համասեռականների իշխանական ցուցակի, աղանդավորականների դեմ հայտարարված պայքարի, ընդդեմ մարդկանց համարակալման մեր հետագա քայլերի, ապազգային (եթե չասեմ՝ հակազգային) կազմակերպությունների մասին մեր տեսակետների եւ այլնի մասին:

Անգամ սա չէր շեղի տվյալ ասուլիսի բուն թեման, եթե հարց տվողներն ուղղակի որոշակի նպատակով չգային… Նման վարվելակերպը երբեք չեմ հանդուրժել, երբ որոշ լրագրողներ մտածված փորձել են ասուլիսը տանել իրենց ցանկալի հունով կամ տապալել: Անգամ կոպտել ու դուրս եմ հրավիրել ոմանց՝ իմանալով, որ դրանից օգտվելով՝ ավելի էին մրոտելու իմ անձը: Բայց միշտ եմ զզվել տականք տեսակից, այս դեպքում՝ լրագրողական…

Սրանք էլ երբ նկատեցին, որ իրենց բարբաջանքները եւ իմ «քարանձավային» քաղաքական գործչի կերպարի մոգոնումն ինձ չի անհանգստացնում, որոշեցին բոյկոտել… Ոչ վատն ասել, ոչ էլ առավել եւս՝ լավը… Պատճառ բռնեցին, թե վիրավորել եմ մի լրագրողի «ընդդեմ մարդկանց համարակալման» ասուլիսի ժամանակ: Թեմայից հասկանալի է, թե ինչի համար էր հրավիրված ասուլիսը, բայց միեւնույնն է, երբ խոսում էի համաշխարհային գաղտնի կառավարության այս ծրագրի մասին, «Ազատություն» ռ/կ-ի ներկայացուցիչը խոսքը դեռ բերանիս՝ հարց ուղղեց համասեռականների մասին… Հասկանալի է, թե Արեւմուտքի ձայնը ինչու պիտի հերթական խառնակչությունն աներ, իրենց թույլ տեղին էի կպել մեր երկրում… Հասկանալի է նաեւ, որ այս անգամ եւս պիտի թույլ չտայի հարամելու ասուլիսը, եւ ես նախահարձակ եղա: Դե լրագրողներն էլ մի բորբոքվեցի՜ն, մի հավաքվեցի՜ն հետո ու «լկտիացած արիացի» կոչեցին ինձ… Որոշեցին, որ այլեւս չեն տեսնելու Հայ Արիական Միաբանության եւ իմ գոյությունը… Բայց ես դրանից չկորա կամ չմեռա իհարկե, ինչպես ակնկալում էին պատվեր կատարողները, ՀԱՄ կառույցն էլ չնեղսրտեց ու չինքնալուծարվեց: Իսկ բոյկոտն ավելի քան 10 տարի տեւեց, որոշ զլմ-ների համար այն դեռ պատվիրված շարունակվում է…  Continue reading

Հայկական խոհանոց – Աղցան՝ նեխուրով, խնձորով ու հավով… Գիտնականները հետազոտում են եգիպտական բուրգում գտնված տիեզերական մասնիկները… Մարզաշխարհի խաչմերուկներում… Այցելե՛ք www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայկական խոհանոց – ներկայացնում է Ռուզաննա Նահապետյանը:

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

– Աղցան՝ նեխուրով, խնձորով ու հավով

Բաղադրությունը – Սպանախ – 1 կապ, նեխուր – 1 կապ, կանաչ սոխ – 8 հատ, հավի կրծքամիս – 200 գ, խնձոր – 1 հատ, բուսայուղ – 20 գ:

խյուսի համար՝ թթվասեր – 2 ճաշի, գդալ, կոնյակ – 1 ճաշի գդալ, կիտրոնահյութ – 1 հատի, աղ, պիտակ պղպեղ:

Պատրաստման եղանակը – Կանաչեղենը կտրատել: Միսը ձողաձեւ կտրատել, բուսայուղով տապակել: Այնուհետեւ ափսեի մեջ լցնել կտրտած սպանախն ու նեխուրը, վրան ավելացնել խնձորը կտրտած, սրա վրա էլ խյուսը լցնել, այնուհետ՝ հավի կրծքամիսը եւ վերջում զարդարել կտրտած կանաչ սոխով: Անուշ լինի:

Գիտնականները հետազոտում են եգիպտական բուրգում գտնված տիեզերական մասնիկները

Գիտնականների խումբն ուսումնասիրում է մյուոնները՝ տիեզերական ծագում ունեցող տարրական մասնիկնեը, որոնք հայտնաբերվել են Եգիպտոսի այսպես կոչված «Թեքված բուրգում»: Associated Press-ի փոխանցմամբ՝ գիտնականները հայտնել են, որ այդ մասնիկների ռենտգենային տվյալները կարող են նոր տեղեկությունները հաղորդել բուրգի կառուցման մասին: Գիտնականները նախազգուշացրել են, որ Դահշուրի Թեքված բուրգի նոր հետազոտությունը կարող է փոխել ավանդական պատկերացումներն այն մասին, թե ինչպես են կառուցվել եգիպտական բուրգերը:

* * *

Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում

Մարիա Գեւորգյանը՝ շախմատի Հայաստանի կանանց չեմպիոն

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ընթացող առաջնությունում 8-րդ փուլում առաջնության միանձնյա առաջատար միջազգային վարպետ Մարիա Գեւորգյանը հանդիպեց 2-րդ հորիզոնականում ընթացող Աննա Հայրապետյանի հետ: Մրցաշարի ավարտից 1 փուլ առաջ չեմպիոն դառնալու համար առաջատարին նվազագույնը անհրաժեշտ էր ոչ-ոքի: Նա կարողացավ գրանցել բաղձալի արդյունքը, վաստակեց 7,5 միավոր եւ հռչակվեց Հայաստանի չեմպիոն: Ավելին՝ վերջին փուլուն նա հաղթեց նաեւ նախորդ տարվա չեմպիոնին՝ Սուսաննա Գաբոյանին եւ առանց պարտության ավարտեց մրցաշարը:  Continue reading

,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 1-ի (391) հոդվածները

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան – http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Խաղաղության երաշխի՛ք՝ մեր զինուժը – Պատերազմին պատրաստ լինելու մեր քաղաքականությունը ճիշտ է եւ դա է ցայսօր խաղաղության երաշխիքն ապահովում տարածաշրջանում…

2. Ադրբեջանում ճգնաժամն սկսված է – Եվ այն թագավորելու է բոլոր ոլորտներում… Վրաստանն ընտրում է Ռուսաստանի տարբերակը – Հայաստանի միջոցով…

3. Ադրբեջանում խմել եւ ծխել են ուզում… Ադրբեջանի գահավիժումը շարունակվում է… Ադրբեջանի դեսպանությունները կփակվեն Հարավային ու Կենտրոնական Ամերիկայի, ինչպեսեւ՝ Աֆրիկայի մի շարք երկրներում…

4. Իրանա-սաուդական հակամարտության գինը – Պատերազմը նավթի համաշխարհային շուկայի համար աղետալի հետեւանքներ կունենա, իսկ նավթի գինը անկանխատեսելի փոփոխությունների կենթարկվի…

5. Մեր ժամանակների վկայագրում (6).- Տարօրինակ աշխարհ (հանդիպում՝ բանտ տանողի հետ)… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…

6. Հորդոր՝ կիսով չափ լցված բաժակի լիքը մասն էլ տեսնելու – Այո, չմաքրված փողոցներ կային, եւ այդ մասին ասվում էր, բայց հանուն ճշմարտության պիտի ասվեր նաեւ, որ ձյունը մաքրվում էր, բայց անընդհատ տեղում էր նաեւ…

7. Հորդոր … եւ խուճապի չմատնվելու – Խոզի գրիպ կոչվածն արդյո՞ք մոլեգնում է Երեւանում: Պատկան մարմինը, համենայնդեպս, հորդորում է խուճապի չմատնվել, բայցեւ՝ զգոն լինել…

8. Բաց նամակ երկրի նախագահ Սերժ Սարգսյանին – Ինչու մոռացվեց Կարմիր բլուրը… Եվ թե ինչու մշակույթի նախարարը խաբեց երկրի նախագահին…

9. Ազգային հարստություն-(6-րդ մաս)- Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ – Հարստության շտեմարան, որ ավելին է, քան (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)…

10. Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության – Խնձորտուն-Ջամբուդվիպա… Հունվարի 31-ին Հայաստանի բնակիչները հնարավորություն կունենան տեսնելու այսպես կոչված Մոլորակների շքերթը…

11. Հայկական խոհանոց – Թանապուր՝ ջիլ պանրով… Աշխարհի մարզական հեւքից.- 2015-ի կարճ ամփոփում եւ 2016-ի մարզաշխարհի խաչմերուկներում… Այցելե՛ք եւ օգտվե՛ք ՀԱՄ www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Խաղաղության երաշխի՛ք՝ մեր զինուժը – Պատերազմին պատրաստ լինելու մեր քաղաքականությունը ճիշտ է եւ դա է ցայսօր խաղաղության երաշխիքն ապահովում տարածաշրջանում…

Հայաստանի համար նախորդ տարեվերջն անցավ բավականին բուռն ու նաեւ որոշ դրական լիցքերով. չնայած արդյունքներն այսօր տեսանելի չեն, սակայն, իրականում մեր երկիրը կարողացավ կանոնավորված դիրքերով ամփոփել տարին՝ զուգահեռելով ու համադրելով համաշխարհային բեւեռների ու տարածաշրջանային երկրների հետ ներկա ու հեռահար հարաբերությունները:

Մեր կարծիքով՝ դեռ չէր հասունացել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների նոր հանդիպումը, որի պարբերական փուլն ընդհատվել էր Իլհամ Ալիեւի անպատասխանատու եւ անհավասարակշիռ, նաեւ անպատիժ քաղաքական մոտեցումներից: Բայց ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ինչպես միշտ գովերգում էին այդ հանդիպումների կարեւորությունն ու նշանակությունը: Իրականում, այդ հանդիպումները նախկինում նշանակություն չեն ունեցել միայն մի բանի համար. ադրբեջանական կողմի բոլոր սադրանքներից հետո համանախագահների հայտարարությունները եղել են միօրինակ՝ երկու կողմերին ուղղված: Դրանք կարծես պատճենահանված կրկնվում են տարիներ շարունակ: Այսինքն՝ երբեք չի առանձնացվել հրադադարը խախտող կողմը՝ Ադրբեջանը, երբեք այս երկրի նկատմամբ որեւէ քաղաքական խիստ կեցվածք չի դրսեւորվել: Տարեվերջին թերեւս մի անգամ եղավ այնպիսի մոտեցում, երբ համանախագահները մի քանի տողով անդրադարձան Բաքվի իրավախախտ կերպարին, բայց՝ միայն այդքանը: Իսկ դա չէր կարող Բաքվին ստիպել, որ դադարեցնի հրադադարի պարբերական խախտումները, որը շարունակվում է նաեւ այսօր, ինչպես արցախյան դիրքերի, այնպես էլ հայաստանյան սահմանային շրջանների ուղղությամբ:

Գերմանիան, որը գործուն եվրոպական երկիր է դարձել, որպես նաեւ ԵԱՀԿ հաջորդ նախագահող երկիր, վստահեցրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որ ամբողջությամբ աջակցում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին: ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի շրջանակներում, որը տեղի է ունեցել Բելգրադում նախորդ տարվա դեկտեմբերին, համանախագահները հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանին ու Էլմար Մամեդյարովին, նրանց հետ քննարկել երկու երկրների նախագահների կայանալիք հանդիպման մանրամասները, որից հետո, շվեյցարական Բեռնում կայացավ Սերժ Սարգսյան – Իլհամ Ալիեւ հանդիպումը: Սեղանի շուրջ նստել են նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներն ու Մինսկի խմբի համանախագահները: Այնուհետեւ նախագահները շարունակել են հանդիպումը ԵԱՀԿ նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարություն են տարածել հանդիպումից հետո. «Բանակցությունները հնարավորություն են ընձեռել նախագահներին՝ պարզելու իրենց համապատասխան դիրքորոշումները դեմ առ դեմ այդ զրույցի ընթացքում: Նախագահները քննարկել են վերջին բռնությունները եւ իրենց մտահոգությունն են հայտնել զոհերի վերաբերյալ, ներառյալ՝ խաղաղ բնակչության շրջանում եղած զոհերը, որոնք ծանր զինատեսակների օգտագործման հետեւանք են: Նրանք աջակցություն են հայտնել համանախագահների կողմից տարվող ընթացիկ աշխատանքներին այն առաջարկների շուրջ, որոնք վերաբերում են շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին բռնությունների վտանգը նվազեցնելու միջոցներին՝ ներառյալ հետաքննության մեխանիզմները»:

Ոչինչ չասող հերթական հայտարարությունն է սա ցավոք, ինչը հանգեցրեց այն բանին, որ 2016թ. նորից զոհեր ու վիրավորներ եղան հայ-ադրբեջանական սահմանային հատվածներում: Եվ այս տողերը, որոնք շարադրված են վերոնշյալ հայտարարությունում, թե «նախագահները հաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակելու իրենց պարտականությունները առաջարկների շուրջ, որոնք վերաբերում են ներկայումս բանակցային փուլում գտնվող խնդրի կարգավորմանը», սին են եւ դարձյալ Իլհամ Ալիեւի անպատասխանատու քայլերի պատճառով: Իսկ թե նախագահները «ինչպես են վերահաստատել իրենց հանձնառությունը Մինսկի խմբի ձեւաչափին», արդեն պարզ է:  Continue reading

Ադրբեջանում ճգնաժամն սկսված է – Եվ այն թագավորելու է բոլոր ոլորտներում… Վրաստանն ընտրում է ռուսական տարբերակը… Հայաստանի միջոցով…

Ադրբեջանում ճգնաժամն սկսված է – Եվ այն թագավորելու է բոլոր ոլորտներում

Երբ տարեվերջի նախորդ համարում մենք խոսեցինք այն մասին, որ Թուրքիայի խաղաքարտը ադրբեջանական SOCAR ընկերությունն է մնում, եւ Էրդողանի խոսքերը դառնում են ընդամենը հնչեղ հայտարարություն («Լուսանցք», 44 (390), դեկտեմբերի 18-24, 2015), իմ՝ ազգությամբ ռուս գործընկերներից մեկը ինձ անթաքույց, ուղղակի հարցրեց, թե՞ արդյոք փոխել եմ կողմնորոշումս եւ դարձել ռուսամետ: Ճիշտ նույն հոդվածից հետո ինձ զանգահարեց իմ՝ ոչ ռուսամետ գործընկերներից մեկը եւ շնորհավորեց ինձ՝ այլեւս արեւմտամետ լինելու համար: Ես երկուսին էլ նրբանկատորեն բացատրեցի, որ ես ոչ ռուսամետ եմ, ոչ արեւմտամետ եւ իրենք, մեղմ ասած, իրենց կողմնորոշումների շահերից ենելով, չեն հասկացել իմ հստակ եւ առանց տողատակերի, մաքուր հայերենս, ինչը բոլորովին այլ բան է վկայում, այն՝ թե որ երկրի ինչ գործողությունը ինչ չափով կարող է առնչվել հայկական շահերին եւ ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ (գլոբալ ասած, թեեւ նյութը հստակ նպատակ ուներ):

Ինչեւէ, մեր խմբագրությունը մշտապես պատրաստ է լսել բոլորի տեսակետները, արձագանքները, նաեւ տպագրել դրանք, ինչպես ժամանակ առ ժամանակ անում ենք եւ ինչու ոչ, խորհրդակցել մշտական ընթերցողների հետ, ինչպես շատ հաճախ ենք անում: Բայց արձագանքողը պիտի իմանա, որ մեզ զանգահարելուց առաջ ինքը մեկ հստակ պարտականություն ունի՝ մնալ չափի մեջ:

Գանք Բաքվում զարգացող դեպքերին: Ինչպես եւ կանխատեսել էինք, Ադրբեջանին մեծ ճգնաժամ է սպասվում: Չսխալվեցինք: Այս երկրում «իսկական» աղետ է: Այն, որ Իրանը հստակ որոշել է Վրաստանին գազ մատակարարել Հայաստանի միջոցով, Ադրբեջանի SOCAR ընկերության ներկայացուցչին վազեցրել է Վրաստան: Նախ ասենք, որ Իրանի նավթի նախարարության Ազգային գազի արտահանման ընկերության տնօրեն Ալի Ռեզա Քամելին հայտարարել է, որ Իրանն ու Վրաստանը նախնական պայմանավորվածության են եկել իրանական գազը Հայաստանի տարածքով Վրաստան արտահանելու հարցում: Այս նախարարության պաշտոնական կայքը վկայում է, որ նախատեսվում է տարեկան Վրաստան արտահանել մինչեւ 500 միլիոն խմ գազ: Բարձրաստիճան պաշտոնյան ընդգծել է, որ պայմանավորվածությունը երկարաժամկետ է: Հասկանալի է, որ սա թույլ կտա ավելի մեծ ծավալով շահագործել հայ-իրանական գազատարը: Հիշեցնենք, որ այն շահագործման է հանձնվել 2007թ.: Ու թեեւ ի սկզբանե նախատեսված էր, որ գազամուղի տրամագիծը պետք է լինի 1200 միլիմետր, Հայաստանը կառուցեց միայն 700 միլիմետրանոց գազատար: Շատ տնտեսագետներ այդ օրերին գրեցին, թե դա արվեց Ռուսաստանի ուղղակի ճնշմամբ (պատճառների մասին շատ ենք խոսել):  Continue reading

Ադրբեջանում խմել եւ ծխել են ուզում… Ադրբեջանի գահավիժումը շարունակվում է… Ադրբեջանի դեսպանությունները կփակվեն Հարավային ու Կենտրոնական Ամերիկայի, ինչպեսեւ՝ Աֆրիկայի մի շարք երկրներում…

Ադրբեջանում խմել եւ ծխել են ուզում

Ադրբեջանական ճգնաժամը հասել է այն կետի, որ մի շարք դեսպանատներ են փակվելու անգամ՝ պետական ծախսերը խնայելու նպատակով: Ըստ վերլուծաբանների, Ադրբեջանի կառավարությունը համաշխարհային էներգետիկ շուկայում նկատվող ճգնաժամով պայմանավորված է լրջորեն դիտարկում արտասահմանում մի շարք դիվանագիտական ներկայացուցչությունների հնարավոր փակման հարցը։ Ըստ Haqqin.az պարբերականի, այս մասին հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայությունից եւ նշվում է, որ ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվության համաձայն՝ Ադրբեջանի դեսպանությունները հնարավոր է փակվեն Հարավային ու Կենտրոնական Ամերիկայի, ինչպես նաեւ՝ Աֆրիկայի մի շարք երկրներում։

Նշվում է, որ Ադրբեջանի նախագահն արդեն իսկ հետ է կանչել մի քանի դեսպանների, բայց այժմ ադրբեջանական կառավարությունը դեռեւս չի կողմնորոշվում, թե որ երկրներում փակի իր դիվանագիտական ներկայացուցչությունները։

Ադրբեջանի առեւտրային կենտրոններից իսպառ անհետացել է ալկոհոլը, ինչը պայմանավորված է կառավարության վերջին որոշմամբ, համաձայն որի ալկոհոլը վաճառվելու է միայն բանկային քարտերից վճարելու դիմաց: Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ակցիզային ապրանքների՝ ներառյալ ալկոհոլային խմիչքների եւ ծխախոտի մեծածախ ու մանրածախ վաճառքը կանխիկ տարբերակով արգելվում է: Այսինքն՝ հունվարի 1-ից ալկոհոլի դիմաց պետք է վճարել միայն բանկային քարտի միջոցով:

Սակայն, օրենքը ուժի մեջ մտնելուց 10 օր անց ալկոհոլը անհետացել է խանութներից, այն հնարավոր չէ ձեռք բերել անգամ քարտային վճարման եղանակով: Խոշոր սուպերմարկետների աշխատակիցները հայտնել են, որ իրենց հրամայված է չվաճառել ալկոհոլ եւ առայժմ սպասել: Այլ մանրամասներ հայտնի չեն:

Լենքորանի շրջանի Լիման քաղաքի բնակիչները վերջերս բողոքի ակցիայի շրջանակներում փակել էին Բաքու-Աստարա մայրուղին: Չի բացառվում, որ այս բողոքի ձեւը կկիրառվի այլ բնակավայրերում եւս: Բողոքող քաղաքացիները դժգոհում են ծխախոտի ու ալկոհոլի վաճառքի նկատմամբ սահմանված նոր կանոններից: Ըստ պարբերականի՝ այժմ քաղաքի խանութներում բացակայում են նշված ապրանքները: Ադրբեջանական իրավապահ մարմինների տեղեկացմամբ՝ պարբերաբար քաղաքացիների հետ իրավապահները բանակցություններ են վարում ակցիաները դադարեցնելու եւ ճանապարհները բացելու համար:  Continue reading

Իրանա-սաուդական հակամարտության գինը – Պատերազմը նավթի համաշխարհային շուկայի համար աղետալի հետեւանքներ կունենա, իսկ նավթի գինը անկանխատեսելի փոփոխությունների կենթարկվի…

Նավթի համաշխարհային գներն աճում են Սաուդյան Արաբիայի եւ Իրանի միջեւ հակամարտության համապատկերում: Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում ընթացող առք ու վաճառքի արդյունքում նավթի համաշխարհային գներն աճ են գրանցում: Լոնդոնի ICE բորսայում Brent տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսներն աճել են 3,35%-ով՝ հասնելով 38,18 դոլարի 1 բարելի դիմաց: Նյու Յորքի բորսայում WTI տեսակի նավթը թանկացել է 1,96%-ով եւ կազմել 37,77 դոլար 1 բարելի դիմաց:

Նավթի արտադրության ոլորտում Իրանն ՕՊԷԿ-ի անդամ երկրների շարքում զբաղեցնում է 5-րդ տեղը, իսկ Սաուդյան Արաբիան՝ 1-ին տեղը:

Ռուսական զլմ-ները եւս անդրադարձել են Իրան-Սաուդյան Արաբիա հակամարտությանը եւ դրա հնարավոր ազդեցությանը նավթի համաշխարհային գների վրա: Այդ հակամարտությունը Մերձավոր Արեւելքում իշխանություն ձեռք բերելու համար է, եւ այդ երկրների միջեւ վերջին տասնամյակում ամենալուրջ բախումն է: Եթե նախկինում Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող սրացումները առնվազն մի քանի դոլար ավելացնում էին նավթի գներին, ապա այժմ վերջին իրադարձությունները ոչ մի կերպ չեն ազդել նավթի համաշխարհային գների վրա: Ըստ պարբերականի` դրա պատճառն այն է, որ նավթի գլոբալ ավելցուկներն ավելի շատ են, քան ցանկացած բացասական ազդեցության սպասում, որը կարող է բարձրացնել նավթի գինը:

Ըստ պարբերականի` իրավիճակը լրիվ այլ կլինի, եթե Իրանը եւ Սաուդյան Արաբիան անցնեն հակամարտության ակտիվ փուլին, եւ տեղի ունենա ռազմական բախում: «Սաուդյան Արաբիան, հաշվի առնելով շուրջը տեղի ունեցող իրադարձությունները եւ հատկապես Իրանի ու Արեւմուտքի միջեւ միջուկային գործարքը, իրեն այլեւս անվտանգ չի զգում: Արդեն հիմա պատերազմ է ընթանում Եմենում եւ Սիրիայում, սակայն ուղղակի առճակատումը բացարձակապես այլ խնդիր կլինի»,- գրում են ռուսական լրատվամիջոցները:  Continue reading

Մեր ժամանակների վկայագրում (6).- Տարօրինակ աշխարհ (հանդիպում՝ բանտ տանողի հետ)… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…

Սկիզբը՝ թիվ 41-44-ում (2015թ.)

http://www.hayary.org/wph/?p=5208Մեր ժամանակների վկայագրում (1) – Բացահայտում՝ 28 տարի անցԱրմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)… 1988-ի փետրվարին Աբովյանում սկսվեցին Բնապահպանական ցույցերը, որ 2 օրից վերածվեցին Արցախյան շարժման

http://www.hayary.org/wph/?p=5221Մեր ժամանակների վկայագրում (2) – Ազգային զարթոնք. բնապահպանական ցույցեր (1-ին մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

http://www.hayary.org/wph/?p=5231Մեր ժամանակների վկայագրում (3).- Ազգային զարթոնք. բնապահպանական ցույցեր (2-րդ մաս) – Արմեն Ավետիսյան, (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

http://www.hayary.org/wph/?p=5278Մեր ժամանակների վկայագրում (4).- Ազգային զարթոնք. բնապահպանական ցույցեր (3-րդ մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…

http://www.hayary.org/wph/?p=5272Մեր ժամանակների վկայագրում (5).- Ազգային զարթոնք. բնապահպանական ցույցեր (4-րդ մաս)… Դեռ պիտի անցնեինք արցախյան շարժման եւ արցախյան ազատամարտ ճանապարհներով…

2010թ. պիտի նոր անձնագիր ատանայի, նախորդի ժամկետն արդեն 2 անգամ երկարացրել էի: Օրենքի պահանջ էր: Սյունիքում էի, զանգահարեցի Աբովյանի հայարիական դպրոցն անցած լավագույն տղաներից մեկին՝ Վլադիմիր Խաչատրյանին՝ Վովային, ով նաեւ գործարարությամբ է զբաղվում: Խնդրեցի, որ գնա քաղաքի անձնագրային բաժնի պետի մոտ եւ պայմանավորվի, որ մոտակա մի օր գամ ու փոխեմ անձնագիրս: Այդպես ավելի հեշտ է լինում գործերի մեջ մի դադար գտնելը… Երկար ժամանակ էր, Աբովյանում չէի հասցնում շփվել պետական պաշտոնյաների հետ, որ հաճախ էին փոփոխվում, հիմնականում մայրաքաղաքում, Արցախում ու Ջավախքում եղա մի երկար ժամանակ: Հետո նաեւ տարբեր մարզերում կային աշխատանքներ…  Continue reading

Հորդոր՝ կիսով չափ լցված բաժակի լիքը մասն էլ տեսնելու – Այո, չմաքրված փողոցներ կային, եւ այդ մասին ասվում էր, բայց հանուն ճշմարտության պիտի ասվեր նաեւ, որ ձյունը մաքրվում էր, բայց անընդհատ տեղում էր նաեւ…

Դեկտեմբերի 30-ից հունվարի 2-ը տեղացած ձյունն ու արձագանքները հետեւում են, բայց ես ստիպված եմ թարմացնել դրանք. նախ՝ այն պարզ պատճառով, որ մենք եւս բոլոր թերթերի պես տոնական օրերին չենք տպագրվել եւ ասելիք ունենք ու երկրորդ՝ որ լավին լավ պետք է ասել, վատին՝ վատ: Եվ, ամենակարեւորը, պետք է գնահատել գործունեությունը, ոչ թե գնահատական տալ անձին: Ես, օրինակ, երբեք չեմ սիրել մեր նախկին քաղաքապետերից մեկին, ով ներկայիս նախարար է, որովհետեւ նրա համար ձմռանը տեղացող՝ մինչեւ 1 սմ շերտով ձյունն անգամ միշտ անակնկալ էր, իսկ Երեւանի տրանսպորտն էլ մշտապես անթերի, իդեալական էր աշխատում: Բայց ես չեմ թողնում, որ իմ սուբյեկտիվիզմը (չնայած օբյեկտիվ բոլոր հիմքերի առկայությանը) խառնվի գործին, ու ես այսօր էլ անդրադառնում եմ նրա ղեկավարած գերատեսչության գործունեությանը եւ դրականին դրական եմ ասում, բացասականին՝ բացասական:

Գանք մեր օրերին: Հարկ է նշել, որ դեկտեմբերի 30-ից մինչեւ հունվարի 2-ի լուսաբաց մայրաքաղաքում անընդմեջ տեղացած առատ ձյան շերտի հաստությունը կազմել է 45 սմ, ինչը օդերեւութաբանների հավաստմամբ, հավասար է տեղումների 1 ամսվա նորմային: Այն է՝ ավելի քան 3 օրվա ընթացքում Երեւանում առանց դադարի տեղացել է 1 ամսվա քանակի ձյուն: Գործող քաղաքապետը երբեք չասաց, որ այդ ձյունը անակնկալ էր, թեեւ կարող էր ասել, որ ձյան շերտի այդ հաստությունն է անակնկալ, հորդորեց աշխատել, ինքն անձամբ հսկեց աշխատանքների ընթացքը, եւ 500 հոգի ամանորը դիմավորեցին փողոցները մաքրելով: Մենք մեր տաք տներում քնից հորանջելով զարթնեցինք եւ պարապ չմնալու համար մտանք համացանց, իմա՝ ֆեյսբուք ու սկսեցինք մաղձ թափել: Մինչդեռ ձյունը գալիս էր ու գալիս: Հունվարի 4-ից հեռուստաընկերությունների լրատվականները սկսեցին աշխատել ու քանի որ մաղձի կարիք կար եւ լրահոսն էլ դատարկ էր, հիշեցին այդ օրերի ձյունը: Նույնիսկ այնպիսի լրագրողներ խոսեցին այդ օրը ձյան թեմայով եւ այն տոնով խոսեցին, որ ապշեցի… Ախր չի՛ կարելի նշաձողն այդքան իջեցնել, չի՛ կարելի արվածը չասել միայն այն բանի համար, որ հանրությունը հայհոյանքի, ատելության, բացասական էներգադաշտի կարիք ունի: Հանրությանը խնդրում եմ ինձնից չնեղանալ: Այդ մենք՝ լրագրողներս ենք մեղավոր, որ դուք, մենք, բոլորս այսօր լավը չեք մարսում եւ ստամոքսներս սովորել է ժամկետանց ապրանքի:
Continue reading

Հորդոր … եւ խուճապի չմատնվելու – Խոզի գրիպ կոչվածն արդյո՞ք մոլեգնում է Երեւանում: Պատկան մարմինը, համենայնդեպս, հորդորում է խուճապի չմատնվել, բայցեւ՝ զգոն լինել…

Խոզի գրիպ կոչվածն արդյո՞ք մոլեգնում է Երեւանում: Պատկան մարմինը, համենայնդեպս, հորդորում է խուճապի չմատնվել, բայցեւ՝ զգոն լինել:

Առողջապահության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որում մասնավորապես նշվում էր, թե սուր շնչառական վարակների ակտիվացման ողջ ընթացքում ՀՀ առողջապահության նախարարությունը բնակչությանը հորդորում է խուճապի չմատնվել, բայց եւ զգոն լինել ու հիվանդության առաջին իսկ ախտանշանների դեպքում դիմել բժշկի։ «Քանի որ սեզոնային գործոնով պայմանավորված ակտիվացումը համընկավ եղանակային պայմանների կտրուկ վատացմանը, ինչպես նաեւ տոնական օրերի ակտիվ շփումներին, Առողջապահության նախարարությունն ու համակարգն աշխատեցին արտակարգ ռեժիմով։ Աշխատանքներն առ այսօր տարվում են երկու ուղղությամբ՝ կանխարգելիչ եւ բուժական։ Պետք է ասել, որ նախարարությանը հաջողվեց բարձրացնել մարդկանց զգոնությունը, ինչի վկայությունն է դիմելիության մեծացումը։ Անտարակույս, դրանով է պայմանավորված հանրապետությունում նկատվող իրավիճակի կայունացման եւ դեպքերի նվազման միտումը»:

Նախարարությունը նկատում է, որ այսօր նման իրավիճակ է ոչ միայն Հայաստանում, այլեւ հարեւան եւ եվրոպական մի շարք երկրներում։ «Ոմանք, այդ թվում՝ մենք, ընտրել են ժողովրդի նկատմամբ ազնիվ մոտեցման, իրական իրավիճակը ներկայացնելու եւ զգոնությունը բարձրացնելով արդյունքներ ապահովելու ճանապարհը։ Ոմանք էլ՝ թաքցնելով իրական պատկերը եւ չբարձրաձայնելով մահվան դեպքերի մասին՝ մեծաթիվ զոհերի գնով իրենց բնակչությանը դատապարտել են ուշ դիմելիության»։

Նախարարությունը չի լռում նաեւ ծանր դեպքերի առկայության մասին։ Հաղորդագրությունում նշվում է. «Հենց երեկ տեղեկացվել է, որ 81 հիվանդ բուժում է ստանում վերակենդանացման բաժանմունքներում, իսկ 14-ին միացված է արհեստական շնչառության սարք։ Բոլոր այս հիվանդները կամ ժամանակին չեն դիմել բժշկին կամ ունեն քրոնիկ որեւէ հիվանդություն։ Նրանց բուժման ընթացքը մեր գլխավոր եւ առաջատար մասնագետների, անձամբ նախարարի ամենօրյա ուշադրության կենտրոնում է։ Ամենօրյա այցերի, բուժման տակտիկայի վերլուծությունների շնորհիվ շատ դեպքերում կյանքեր են փրկվում։ Սակայն միշտ չէ, որ գիշեր ու զօր արված քրտնաջան աշխատանքը տալիս է ցանկալի արդյունքը։ Եվ, առհասարակ, միշտ էլ լինում են ծանր ու ծայրահեղ ծանր հիվանդներ, որոնց ոչ բոլորին է հաջողվում փրկել։ Այսպիսին է հիվանդանոցային առօրյան։  Continue reading

Բաց նամակ երկրի նախագահ Սերժ Սարգսյանին – Ինչու մոռացվեց Կարմիր բլուրը… Եվ թե ինչու մշակույթի նախարարը խաբեց երկրի նախագահին…

Չեմ հերքում, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, գիտակցելով մեր ժողովրդի պատմական մշակութային արժեքների կարեւորությունը, զգալի նշանակություն է տալիս դրանց պահպանմանն ու նորերի հայտնաբերմանը: Նա էլ է բազմիցս այդ մասին ասել եւ հայտարարել: Ամիսներ առաջ երկրի ղեկավարը ցանկություն էր հայտնել անձամբ ծանոթանալ մայրաքաղաքի մոտակայքում գտնվող այդպիսի տարածքների հնավայրերի հետ: Այդ շրջագայության ժամանակ նրան ուղեցում էին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը, բնագավառի մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Երկրի ղեկավարին ներկայացրեցին մայրաքաղաքի արեւմտյան մասում՝ Հրազդան գետի ձախափնյա բարձրադիր տարածքում գտնվող «Շենգավիթ» պատմամշակութային հնավայրը, փոքրիկ թանգարանում գտնվող արժեքավոր հանածոները: Ապա խումբը եղավ Արարատի մարզի Լուսառատ համայնքի տարածքում գտնվող Հայաստանի հնագույն մայրաքաղաք Արտաշատի պեղումների վայրում: Այցելեցին «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան: Այստեղ մանրամասն քննարկում ծավալվեց: Էական ուշադրություն դարձվեց հնագիտության ժառանգության պահպանման բարելավման, գտածոների վերականգնման, տարածքի բարելավման եւ բնագավառին վերաբերող կարեւոր շատ այլ հարցեր: Նպատակը մեկն էր. լինելով աշխարհի հնագույններից հնագույնը, հենց մեր պատմամշակութային կենտրոններով աշխարհին ցույց տանք հայ ժողովրդի դարավոր գոյության փաստը:

Սա դեռ կարեւոր հարցի մի կողմն է: Մյուս կարեւոր գործոնն այն է, որ հայտնաբերելով աշխարհահռչակ պատմամշակութային կենտրոներ, արժեքավոր գտածոներ, տեղանքը բարեկարգելով ու որոշ անհրաժեշտ ենթակառուցվածքներ ստեղծելով՝ կարող ենք մեր երկիրը համաշխարհային զբոսաշրջության կենտրոններից մեկը դարձնել: Սա բազմակի կգերազանցի բոլոր կարգի ներդրումները եւ մեր երկրին հսկայական օգուտներ կբերի: Ասում ենք, որ Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ: Ուրեմն՝ մենք պե՛տք է կարողանանք այդ հնություններն ու հնագիտական արժեքները արժանի ձեւով ներկայացնել օտարին: Իսկ սրա համար պետք է երկարատեւ ու ջանասիրաբար աշխատել: Մեր նախագահը համակարգի պատասխանատուների ուշադրությունը հրավիրեց ա՛յս խնդիրների վրա:  Continue reading

Ազգային հարստություն-(6-րդ մաս)- Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ – Հարստության շտեմարան, որ ավելին է, քան (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)…

Սկիզբը՝ թիվ 40-44-ում (2015թ.)

http://www.hayary.org/wph/?p=5271 Ազգային հարստություն – (5-րդ մաս).- Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչՀայաստանի իշխանը արտաքին շուկաներում թանկարժեք ձկնատեսակներից էՀեռանկարներ, շուկաներ, հնարավորություններ

http://www.hayary.org/wph/?p=5242Ազգային հարստություն.- (4-րդ մաս) – Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ – Պետությունը չի թաքցնում, բայց պաշտոնյան իրեն ոչ ադեկվատ է պահում…

http://www.hayary.org/wph/?p=5228Ազգային հարստություն – (3-րդ մաս) Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ – ԳԱԱ-ն խոսում է դրական ու բացասական կողմերից (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)…

http://www.hayary.org/wph/?p=5214Ազգային հարստություն.- Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ (2-րդ մաս) – Բնապահպանները բարձրաձայնում են ռիսկերը… Եթե ազոտն ու ֆոսֆորը լիճ թափվեն… Եթե ձկները ցանցավանդակներում բուծվեն…

http://www.hayary.org/wph/?p=5200Ազգային հարստություն.- Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ (1-ին մաս) – Հարց, որի ճիշտ պատասխանը կդառնա փրկօղակը (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)… Նոր գազային էլկայան կունենանք…

«Սեւանը Հայաստանի համար ավելին է, քան լիճ: Նրա ջրերում, ինչպես հայելիում, արտացոլված է եւ անցյալը եւ ներկան, իսկ ապագան մտահոգություններ է առաջացնում: Մասնագետները գուժում են, որ եթե Սեւանը չբարձրանա առնվազն 6 մետրով, ապա լճի կենսաբանական գոյությունը կդադարի, իսկ սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը կզրկվի քաղցրահամ լճի մեծ պաշարից»: Սա ռուսական կայքերը գրել էին դեռ մինչեւ 2000թ.:  Continue reading