Հունաստանում վառվել է ձմեռային Օլիմպիական խաղերի կրակը
Հունաստանում կայացել է 2018թ. ձմեռային Օլիմպիական խաղերի կրակը վառելու հանդիսավոր արարողությունը։ Այն ավանդաբար անցկացվել է հին տաճարում, իսկ կրակը վառվել է արեւի ճառագայթներից: Ներկա են եղել Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը, Փենչհանում Խաղերի կազմկոմիտեի ղեկավար Լի Հի Բոմը, Հին Օլիմպիայի քաղաքագլուխ Եֆտիմիոս Կոտզասը, Հունաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Սպիրոս Կապրալոսը, Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը:
Օլիմպիադան տեղի է ունենալու Կորեայի Հանրապետության Փենչհան քաղաքում։ Առաջին ջահակիրը դարձել է հույն մարզիկ Ապոստոլոս Անգելիսը, որը մասնագիտանում է դահուկավազքում եւ բիաթլոնում: Մեկ շաբաթվա ընթացքում օլիմպիական կրակով ջահը կանցնի Հունաստանի տարբեր քաղաքներով: Հոկտեմբերի 31-ին այն կհանձնեն «Փենչհան-2018-ի» կազմկոմիտեի ներկայացուցչին։
Հարավային Կորեան ուրախ կլինի ընդունել մարզիկների ԿԺԴՀ-ից
Հարավային Կորեան պատրաստ է ընդունել մարզիկների աշխարհի բոլոր երկրներից, այդ թվում նաեւ Հյուսիսային Կորեայից, Փենչհանում կայանալիք 2018թ. ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցելու համար:
«Կորեան կողջունի բոլոր մարզիկներին եւ Ազգային օլիմպիական բոլոր կոմիտեներին, այդ թվում նաեւ մարդկանց ԿԺԴՀ-ից»,- հայտարարել է Լի Հի Բոմը՝ Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի նստաշրջանում: Նրա խոսքով, Օլիմպիադա-2018-ը դառնալու է «խաղաղության եւ ներդաշնակության խաղեր»: «Անվտանգությունը գլխավոր մտահոգությունն է (կազմկոմիտեի)»,- ընդգծել է նա՝ հիշեցնելով, որ Հարավային Կորեայի Ազգային օլիմպիական կոմիտեն անցած շաբաթ կազմակերպել էր սեմինար՝ նվիրված անվտանգության հարցերին: Օրերս Հարավային եւ Հյուսիսային Կորեաների սպորտային պետական պատասխանատուները հուշագիր ստորագրեցին՝ հյուսիսկորեական մարզիկների մասնակցության մասին:
2018թ. ձմեռային Օլիմպիական խաղերը կայանալու են փետրվարի 9-25-ը: Պարալիմպիադա-2018-ը՝ մարտի 9-18-ը:
Ձմեռային Օլիմպիական խաղերի տոմսերի շուրջ 35%-ն է վաճառվել
Հարավային Կորեայի Փենչհան քաղաքում կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերի հնարավոր 1,07 միլիոն տոմսերից վաճառվել է միայն 275 հազար 964-ը, իսկ Պարալիմպիադա-2018-ի տոմսերի 0,2%-ը:
Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) մամուլի ծառայության ներկայացուցիչը նշել է, որ կազմակերպիչներն ամբողջությամբ աջակցում են Օլիմպիական խաղեր-2018-ի կազմկոմիտե գործունեությանը: Նշվել է, որ ՄՕԿ-ի ներկայացուցիչները Փենչհան վերջին այցի ժամանակ կորեացի կազմակերպիչների հետ քննարկել են մի շարք լրացուցիչ գաղափարներ կապված տոմսերի վաճառքի հետ, որոնք կիրականացվեն առաջիկա ժամանակահատվա՛ում: Continue reading →