Հայ-չինական.- Հայաստանը՝ նաե՛ւ երրորդ համաշխարհային բեւեռում – հակաթուրքական ու հայանպաստ տեսակետները ավելի կզարգանա՛ն… Ռուսաստանն ու Չինաստանը՝ մեծ խաղի շեմին…

Արեւմուտք-Ռուսաստան հակամարտության ճանապարհին Չինաստանը կանգնած է Ռուսաստանի կողքին, քանզի միաբեւեռ աշխարհը հաստատ Պեկինի սրտով չէ: Բայց այնպես էլ չէ, որ չինական քաղաքականությունը ռուսաստանանպաստ է, Չինաստանը քանիցս փորձել է առանձին աշխարհաքաղաքական բեւեռ ձեւավորել, ինչը նաեւ ներկայիս իշխանությունների ծրագրերում է ամրագրված:

Պաշտոնական Պեկինը լրջորեն աջակցեց Ռուսաստանին ուկրաինական հակամարտության ընթացքում, երբ Արեւմուտքի՝ Ռուսաստանի նկատմամբ  տնտեսական սահմանափակումների ժամանակ տնտեսական մեծածավալ պայմանագրեր կնքեց Մոսկվայի հետ: Չին-ռուսական համերաշխությունը արդեն նկատվել էր Սիրիայի դեպքերի ժամանակ, երբ Մոսկվան ու Պեկինը դիմակայեցին Դամասկոսի վրա հարձակվելու ծրագրերին: Այս համերաշխության արդյունքում Սիրիայի իշխանությունները մնացին անձեռնմխելի:

Բայց չինական նախաձեռնությունների ներկապնակում կան նաեւ հայանպաստ քայլեր, ինչը կարող է աշխուժացնել չինական ուղղությունը Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում: Իզուր չէ, որ «Մետաքսի» ճանապարհի  վերականգնման նախագծում նաեւ Հայաստանը կա: Բացի այդ, Չինաստանը եւս ունի թյուրքական խնդիր՝ թյուրք-ույղուրները փորձում են Չինաստանի մի մեծ տարածքի վրա անկախանալ եւ միանալ համաթուրքական («Մեծ Թուրանի» ստեղծման) ծրագրին, ինչը չի կարող մերձեցման չտանել հայ-չինական հարաբերությունները: Բոլորին է հայտնի, որ Հայաստանը առաջին ճակատն է համաթուրքական բոլոր նախաձեռնությունների կասեցման:

Վերջերս Չինաստանի վարչապետը հորդորել է Միացյալ Նահանգներին, Ռուսաստանին եւ Ֆրանսիային՝ ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Սա շատ անսպասելի քայլ էր առաջին հայացքից, սակայն, ինչպես վերը նշվեց, ունի իր առողջ տրամաբանությունը: Իմիջիայլոց, Հայոց ցեղասպանության հարցը Չինաստանի արտաքին քաղաքականության ուղեծրում եւս նորովի է մեկնաբանվում ու կարող է մեզ համար առանցքային նշանակություն ունենալ:

Ինչու՞ էր Չինաստանն առաջարկում ճանաչել Արցախի անկախությունը դեռ 1992թ.: Սրա մասին քչերը գիտեն, իսկ այդ թվականի ամռանը իշխանություններին մոտ կանգնած շրջանակներում իրարանցում էր առաջացրել գաղտնի ու ցնցող մի լուր. Չինաստանն առաջարկել էր Հայաստանին ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ 3-4 պայմանների դիմաց: Պայմանները թերեւս ընդունելի էին՝ Հայաստանը պարտավորվելու էր փոխարենը ճանաչել Թայվանը որպես Չինաստանի մաս եւ դիվանագիտական հարաբերություններ չհաստատել այդ առանձնացած հատվածի հետ: Կողմերը նաեւ ձեռնպահ էին մնալու միջազգային ասպարեզում միմյանց հետ չհամաձայնեցված գործողություններից, եւ, ամենահետաքրքիրն այն էր, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է հայտարարվեր սոցիալիստական երկիր:   Continue reading

Վճար՝ անարժանապատվության դիմաց – Ի՞նչ է նշանակում՝ այդ վնասներն առաջացել են նաեւ վատ կառավարման արդյունքում… Թանկացումն անխուսափելի է, եթե… Կախվածության այլընտրանքը…

«Դրամի արժեզրկման պարագայում չի բացառվում, որ էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունները դիմեն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին եւ առաջարկեն վերանայել էլեկտրաէներգիայի սակագինը: Դա տարօրինակ չի լինի, որովհետեւ այլ երկրներում սակագների փոփոխություններ հաճախ են լինում: Ֆինանսական դաշտի յուրաքանչյուր փոփոխության պայմաններում համապատասխան փոփոխություններ արվում են սակագների առումով: Դրամի արժեզրկման հետ կապված բնական է, որ էլեկտրաէներգիա արտադրող ընկերություններն ու բաշխիչ ցանցերը վնասներ են կրելու: Ես տարօրինակ չէի համարի, եթե ընկերություններից մեկը ներկայացներ հաշվարկներ սակագների վերանայման հետ կապված: Բայց միաժամանակ հայտարարում եմ, որ ՀՀ նախագահի եւ կառավարության դիրքորոշումը հետեւյալն է. ամեն ինչ պետք է անել, որպեսզի սակագների բարձրացում այս տարի չլինի եւ բնակչությունը լրացուցիչ բեռ չստանձնի»,-այս խոսքերը էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանինն են, որոնք նա արտաբերեց այն ժամանակ, երբ այս տարեսկզբի ասուլիսում ներկայացնում էր նախարարության 2014թ. գործունեությունը:

Ամիսներ անց այդ ասուլիսին հաջորդող մեկ այլ ասուլիսում արդեն Երվանդ Զախարյանը, ըստ էության, փաստեց, որ իշխանությունների դիրքորոշումը փոխված է, եւ էլէներգիան կթանկանա:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը էլեկտրաէներգիայի սակագինը թանկացնելու նոր հայտ է ներկայացրել՝ ելնելով ստեղծված իրավիճակից, այն է՝ վերջին երեք տարիների ընթացքում ՀԷՑ-ը որոշակի պատճառներով լուրջ վնասներ է կրել եւ իրավիճակը ստիպում է գնալ սակագնի բարձրացման ճանապարհով… Ատոմակայանի աշխատանքների չնախատեսված դադար եղավ, սակավաջուր տարի նաեւ եւ ռեժիմների խախտումների հետեւանքով ՀԷՑ-ը լուրջ կորուստներ է ունեցել: Եվ պետք է ասեմ, որ այս պատճառներից որեւէ մեկի համար ՀԷՑ-ը պատասխանատու չէ… Սակայն այդ վնասներն, այո, առաջացել են նաեւ վատ կառավարման արդյունքում, սակայն հստակ չափանիշներ չկան, որպեսզի հնարավոր լինի գնահատել, թե որքան են կազմել վնասները վատ կառավարման արդյունքում: Այնպես որ, ես կարծում եմ, որ ՀԷՑ-ը էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման նոր հայտ է ներկայացրել՝ ելնելով ստեղծված իրավիճակից: Այդ քայլին ստիպել են գնալ նաեւ վերջին շրջանում փոխարժեքի տատանումները»,- սրանք բառացի մեջբերումներ են նախարարի խոսքերից՝ արտաբերված 2-րդ ասուլիսի ժամանակ:

Ուշադրություն դարձրեք՝ առաջին հայտարարությամբ նախարարը մեզ պատրաստեց երկրորդ հայտարարությանը:   Continue reading

Տնտեսությունը ներքին խնդիր լուծող՝ արտաքին քաղաքական լծակ – Զարգացման համար բնապաշարները կարեւոր են, իսկ օտարազերծ տնօրինումը՝ պարտադիր… «Հայփոստ»-ն էլ տվեցինք – ՀՀ-ին սեփական ոչինչ պետք չէ՞…

Տնտեսությունը ներքին խնդիր լուծող՝ արտաքին քաղաքական լծակ

Զարգացման համար բնապաշարները կարեւոր են, իսկ օտարազերծ տնօրինումը՝ պարտադիր

Նորանկախ Հսայաստանի իշխանություններն ի սկզբանե հրաժարվեցին տնտեսության արտադրական, արդյունաբերական տեսլականից եւ անցան սպասարկող պետություն կերտելու ծրագրին: Սա հետագայում դարձավ պետության նաեւ հեռանկարային ուղղությունը, ինչը, ցավոք, փաստացի շարունակվում է ցայսօր:

Սա ներքին ծրագիր էր, թե արտաքինով պայմանավորված (իմա՝ պարտադրված) քաղաքականություն, այնուամենայնիվ, իրականացավ հաջողությամբ (ի վնաս մեզ) ու Հայաստանը դարձավ օտար ներդրումներից կախված տնտեսություն ունեցող երկիր, որն առավելապես շարունակում է արտաքին պարտքեր կոտակելով սպասարկել այդ պարտքերը տվողներին ու նրանց շահերը մեր երկրում: Այս մասին մեկ անգամ չէ, որ գրել է «Լուսանցք»-ը, սակայն իրավիճակը նույնն է, իսկ վտանգներն էլ՝ կրկնապատկված:

Հայաստանում չկա այն արդյունաբերական շունչը, որն զգացվում էր ապազգային խորհրդային տարիներին, երբ մարդկանց գոնե աշխատանքով էին ապահովում՝ հանուն կումունիզմի գաղափարների: Իսկ այսօր, ազգային համարվող մեր երկրում չկա աշխատավորական այն զանգվածը, որի ամենօրյա շարժը կհաստատեր, որ իսկապես շնչում է երկիրը հայոց…   Continue reading

Հայկական խոհանոց – Կարմրախայտը՝ գլուխ սոխով… Աշխարհի մարզական հեւքից – …Հերթական խորհրդակցությունը՝ Համահայկական խաղերին ընդառաջ… Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից՝ տեղադրե՛ք ձեր գովազդը…  Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

– Կարմրախայտը՝ գլուխ սոխով

Բաղադրությունը – Կարմրախայտ – 4 հատ, գլուխ սոխ – 4 հատ, լոլիկ – 4 հատ, դափնու տերեւ – 4 հատ, սեւ պղպեղ – 4 հատիկ, թարխուն – 1 կապ, ծիծակ – 1 հատ, կարագ – 50 գ, սպիտակ գինի – 200 գ:

Պատրաստման եղանակը – Կարմրախայտը լվանալ, փորի մեջ աղով համեմել, թողնել 1 ժամ մնա սառնարանում:

Առանձին կաթսայում սպիտակ գինին լցնել, կտրտած լոլիկը դնել եւ ամբողջական սոխը, դափնետերեւը, թարխունը, ձուկը, կարագը: Դնել կրակին եւ եփել 20 րոպե: Մատուցել ծիծակով:

«ԲարՔեմփ Երեւան 2015»-ը մեկնարկել է…

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մոտ 1000 ներկայացուցիչներ՝ ծրագրավորողներ, ճարտարագետներ, բլոգերներ, օն-լայն լրագրողներ եւ սոցիալական ցանցերի ակտիվիստներ, մայիսի 30-ին եւ 31-ի մասնակցում են «ԲարՔեմփ Երեւան 2015» ոչ պաշտոնական կոնֆերանսին (անվանվում է նաեւ «չկոնֆերանս», քանի որ ոչ պաշտոնական է…)։ «ԲարՔեմփը» Երեւանում անցկացվում է 7-րդ տարին անընդմեջ։

* * *

Աշխարհի մարզական հեւքից –

Աշխարհի Առմլիֆտինգի չեմպիոն ունենք

Ռուսաստանի Դաշնության Սանկտ-Պետերբուրգ քաղաքում կայացած Աշխարհի Առմլիֆտինգի 5-րդ առաջնությանը հրավեր էր ստացել մասնակցելու նաեւ Հայաստանի Առմլիֆտինգի ֆեդերացիան: Հայաստանի հավաքականը ներկայացնում էր Էմիլ Ամիրշատյանը, ով 2012թ Ուկրաինայի Յալտա քաղաքում տեղի ունեցած Առմլիֆտինգի Աշխարհի առաջնությունում, «Rolling Thunder» վարժությունում զբաղեցրել էր 1-ին հորիզոնականը՝ դառնալով աշխարհի չեմպիոն:

2013 եւ 2014թթ. լինելով զինվորական ծառայության մեջ՝ Էմիլը հնարավորություն չուներ կրկին իր ուժերը փորձելու միջազգային մրցաշարերում: Սանկտ-Պետերբուրգում նա հանդես է եկել 70 կգ քաշային կարգում եւ մրցել 2 վարժություններում՝«Apollon Axel» ու «Rolling Thunder»: «Apollon Axel» վարժությունում Էմիլը բարձրացնելով 147,5 կգ՝ զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը (արծաթե մեդալ), իսկ «Rolling Thunder» վարժությունում հայ մարզիկը բարձրացնելով 78 կգ՝ զբաղեցրել է 1-ին հորիզոնականը՝ վաստակելով ոսկե մեդալ:

Ֆուտբոլային կրքեր՝ առաջնության ավարտին

Երեւանյան ակումբների՝ «Միկա»-«Ուլիս» խաղն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 2:1: Սա միկացիների 8-րդ պարտությունն էր առաջնությունում, որն այնքան էլ հարմար պահի տեղի չունեցավ, քանի որ թիմը դեռեւս չի ապահովել 4-րդ տեղը: Իսկ դա տալիս է Եվրոպայի լիգայի ուղեգիր: Իսկ Երեւանի «Արարատը» սեփական դաշտում ոչ-ոքի՝ 2:2 խաղաց հանրապետության չեմպիոն «Փյունիկ»-ի հետ, չնայած երկու անգամ առաջ անցավ հաշվի մեջ: Փյունիկցիները պարտությունից խուսափեցին մրցավարի կողմից նշանակված 11մ հարվածի օգնությամբ, որը վստահ իրացրեց հյուրերի լավագույն ռմբարկու Ռոմերոն: Այդ դրվագը դժգոհություն առաջացրեց արարատցիների մոտ, որի պատճառով 2 ֆուտբոլիստ, այդ թվում դարպասապահը, դեղին քարտի արժանացան:   Continue reading

Մայիսի 28-ը՝ գալիքի հաղթության հնարավորություն – Հայ արիները արիադավան ծես եւ արարողություն կատարեցին…

Այսօր՝ մայիսի 28-ին, ճիշտ արեւածագի պահին, Սարդարապատի մերձակայքում, որտեղից շատ լավ երեւում է Արարատ լեռան բնակերտ բազալտե արծիվը, Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) հոգեւոր հանձնախմբի քրմական դասը ռազմականչի ծես արեց՝ ի փառս Սարդարապատի հաղթանակի:

Մի հաղթանակի, որ Հայաստան աշխարհի մի փոքրիկ հատվածին իր գալիքի հաղթանակները նախաշնելու հնարավորություն տվեց

Մի հաղթանակի, որին կարողացանք հասնել 1915թ. ֆիզիկապես, տնտեսապես ու մշակութապես բզկտվելուց հետո: Ու թեեւ Հայաստանի 1-ին Հանրապետությունը շուրջ 2 տարվա գոյություն ունեցավ, բայց թույլ տվեց շունչ քաշել ցեղասպանության արհավիրքից եւ Արեւմտյան Հայաստանի կորստից հետոԵվ հենց սարդարապատյան հաղթանակը նպաստեց, որ մենք ԽՍՀՄում հանրապետություն ունեցանք, ոչ թե եղանք ինչոր արհեստածին հանրապետությանը կից տարածք, ինչպես մեր մյուս տարածքները (Արցախ, Նախիջեւան, Ջավախք եւ այլն): 1918թ. մայիսի 26-28-ին 1-ին Հանրապետությունը ծնվեց ու ամրացավ հայ նվիրյալների կամքով, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի եւ Սարդարապատի փառահեղ հերոսամարտերով: Հայաստանի ազգային խորհուրդը հայտարարեց անկախ  Հանրապետության ստեղծման մասին: 1-ին Հանրապետության 2 տարվա գոյությունն, այնուամենայնիվ, համախմբեց հային եւ հայի միտքն ու բազուկը, ինչը չկոտրվեց անգամ այն ժամանակ, երբ 1920թ. նոյեմբերին մասոնաբոլշեւիկյան համաշխարհային հեղափոխությունը հասավ նաեւ Հայաստան Չնայած արյունահեղությունից խուսափելու համար իշխանությունը հանձնվեց բոլշեւիկյան կառավարությանը, բայց 1915թ. Հայոց ցեղասպանության վերքերը բաց մնացին մինչեւ 1923թ.՝ քանզի նոր ջարդերով էր ընթանում ԽՍՀՄ «եղբայրական մեծ ընտանիքի» կազմավորումը: Արեւմտյան Հայաստանը բռնազավթած թուրքին փոխարինել էր Արեւելյան Հայաստանի մի մասը զավթելուն լծված «սովետական» ադրբեջանցին…   Continue reading

,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 18-ի (364) հոդվածները

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան –  http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները – Պարսկական Աստվածներ (9-րդ մաս)… Ավեստա-Զրադաշտականություն՝ Զրադաշտ կամ Զարաթուշտրա… Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

http://www.hayary.org/wph/?p=4708 – Լուսանցք» թիվ 2-8 (348-354), 2015թ.) – հոդվածն ամբողջական). Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (Արմեն ԱվետիսյանՀայ Արիական Միաբանության առաջնորդ). Հայ Աստվածները – Հայկական  Աստածային Համակարգ` 1. Հայր Արա Հայր (Գերագույն) Աստված, Աստվածահայր: 2. Մայր Անահիտ – մայրության եւ պտղաբերումի Աստվածուհի, Աստվածամայր: 3. Վահագն –ռազմի ու զորության Աստված: 4. Աստղիկ  սիրո (նաեւ գեղեցկության) Աստվածուհի: 5. Միհր  արդարադատության Աստված: 6. Նանե – ողջախոհության Աստվածուհի: 7. Տիր  իմաստնության  (դպրության ու գիտությանԱստված: 8. Վանատուրհյուրընկալության եւ հյուրասիրության (օջախիԱստված

2. Մարդ եւ Տիեզերք. չակրաները որպես նյարդահամակարգ կենտրոններ… Կան նաեւ այլ տվյալներ բնության տարրերի ու չակրաների մասին… Կենդանաշրջանի առանձնահատկությունները… Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

3. Ծնող ու երեխա.- սերնդակերտության «չակրան»… Չինական կենդանակերպի փոխարեն՝ Հայկական կենդանաշրջանը, որ ներկայացնում է Արեգակի 12 աստղատները… Ութաթեւ աստղը բնորոշել է նաեւ ութատարր համակարգ… Արհեստական բանականություն…

4. Կյանքի դասեր մեր էպոսից.- 2. Թշնամու հետ զրույցի չնստել… Եվ Դավիթը իր թշնամուց իր վրեժն առնում է (2-րդ մաս)…– Քուրմ Մանուկ (Հայ Արիական Միաբանություն)

5. Հայաստան՝ «շվեյցարական» մոդելով – Հայաստանը կարող է դառնալ բանակցային կենտրոն՝ ինչպես տարածաշրջանային (Իսրայել-Պաղեստին, Իրան-Արեւմուտք, Կիպրոս-Թուրքիա), այնպես էլ գերտերությունների (ԵՄ-ԵՏՄ, Արեւմուտք-Արեւելք…) հակամարտությունների համար…

6. Հայի բանակը՝ ապագայակերտ կառույց – Հայկական զինուժը՝ նաեւ այլ տարածաշրջաններում… ՆԱՏՕ-ի պաշտոնյան՝ նաեւ Արցախի հակամարտության մասին… Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին…

7. Քաղաքաչկանության վտանգները – Հայկական քաղաքական ոլորտը կայացած ու կայունացած չէ՝ նույն ուժերը կամ իշխանություն են կամ ընդդիմություն եւ ոչ մի տարբերություն, թե ով երբ, որ դիրքում է հայտնվում…

8. Իսկ «պրոֆեսիոնալ հայտարարությունը» կդառնա՞ «պրոֆեսիոնալ հոգատարություն» – թե՞ ռուսական կողմի պարտքը մենք ենք մարելու… Հայաստանն այդպես էլ չդիմեց Իրանին՝ էժան գազ գնելու համար…

9. Ադրբեջանի բանակում զոհերի թիվն աճել է – Շուտով կծառայեն նաեւ օտարերկրացի պայմանագրայիններ… Հաղթել նաեւ տնտեսակա՛ն պատերազմում… Հայաստանը՝ խմելու ջրի կորստի վտանգի առաջ…

10. Հայկական խոհանոց – Սմբուկով կարկանդակ… Հայ ծրագրավորողներն ստեղծում են արհեստական բանականություն… «Եվրատեսիլ-2015». Հայաստանը եզրափակչում է… Աշխարհի մարզական հեւքից… Այցելե՛ք ՀԱՄ պաշտոնական կայք (էջեր՝ հայ արիականների լուսանկարների)… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները – Պարսկական Աստվածներ (9-րդ մաս)… Ավեստա-Զրադաշտականություն՝ Զրադաշտ կամ Զարաթուշտրա… Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Սկիզբը՝ թիվ 9-13, 15-17-ում

Պարսկական Աստվածներ

http://www.hayary.org/wph/?p=4708 – Լուսանցք» թիվ 2-8 (348-354), 2015թ.) – հոդվածն ամբողջական). Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (Արմեն ԱվետիսյանՀայ Արիական Միաբանության առաջնորդ). Հայ Աստվածները – Հայկական  Աստածային Համակարգ` 1. Հայր Արա Հայր (Գերագույն) Աստված, Աստվածահայր: 2. Մայր Անահիտ – մայրության եւ պտղաբերումի Աստվածուհի, Աստվածամայր: 3. Վահագն –ռազմի ու զորության Աստված: 4. Աստղիկսիրո (նաեւ գեղեցկության) Աստվածուհի: 5. Միհր – արդարադատության Աստված: 6. Նանե – ողջախոհության Աստվածուհի: 7. Տիր – իմաստնության (դպրության ու գիտությանԱստված: 8.Վանատուր –հյուրընկալության եւ հյուրասիրության (օջախիԱստված

http://www.hayary.org/wph/?p=4831Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները – Հրեական Աստվածներ… (8-րդ մաս) Թալմուդն ու Թորան են կազմում հրեական օրենքի հիմքը… Քրիստոնեության ծագումը եւ տարածումը…- Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

http://www.hayary.org/wph/?p=4820Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները.- Հրեական կամ Եբրայական Աստվածների անունները «փակի» տակ են. Աստծո անունները՝ հին եւ նոր կտակարաններում (7-րդ մաս)…- Արմեն Ավետիսյան Հայ Արիական Միաբանության առաջնորդ

http://www.hayary.org/wph/?p=4805Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները – Հրեական Աստվածներ (Եհովա-Յահվահ-Իյեվա).- Միջանկյալ խոսք՝ հայությանը պարտադրված հուդա-քրիստոնեության մասին (6-րդ մաս)… Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

http://www.hayary.org/wph/?p=4780Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները.- Հունական Աստվածներ – Օլիմպոս լեռան երկրորդական բնակիչները (5-րդ մաս)… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

http://www.hayary.org/wph/?p=4767  Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (4-րդ մաս) – Հունական Աստվածներ՝ Օլիմպոսի Աստվածներ – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

http://www.hayary.org/wph/?p=4752  – Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները – Հնդկական Աստվածներ – (3-րդ մաս) – Հունական Աստվածներ.- Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

 http://www.hayary.org/wph/?p=4738  Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (2-րդ մաս) – Հնդկական Աստվածներ… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

 http://www.hayary.org/wph/?p=4721  Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (1-ին մաս) – Հնդկական Աստվածներ… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Սկսելով այս բաժինը՝ վերհիշենք արդեն արծարծված բնածին ազգերի խնդիրը, քանի որ այստեղից է վեր բարձրանում Բնածին Աստվածների իրողությունը… Հին պարսկական հավատալիքներում 10 ազգերի արարումն է հաստատում Զրադաշտական Բունդուհիշ մատյանը: Այնտեղ գրված է՝ «Արամազդը արարել է Հայամարդուն, իսկ Հայամարդը՝ մնացած 9-ին, որոնցից վերջինը կապկանմանն էր…»: Նույնը կրկնվում է Ավեստայում, այդպես է նաեւ պարսկական ամենահին դիցաբանությունում, որտեղ ասվում է, որ «Հայամարդիկ իրենց հետ Արարատից իջեցրեցին Արիներին…»: Դիցաբանական այդ պատումը կոչվում է «Ջավիդան Խիրադ» եւ եթե ուշադիր լինենք, ապա այն կկարդանք հայերեն՝ «Հավիտյան Խրատ»:

Իսկ շումերական առասպելն ասում է. «Գելգամեշը մեծ է ավելի, քան մնացած մարդիկ՝ ում երկու երրորդը Աստված է, մնացած մեկ երրորդը մարդ»: Եվ, ինչպես նշել եմ տարբեր աշխատություններում, մենք Հայամարդու դեպքում գործ ունենք Աստվածամարդու հետ, ինչը այլեւս անհերքելի է: Հայր Արայի (ինչպես պարսիկներն են կոչում՝ Արամազդի) սերմից են Հայը՝ Հայ մարդը՝ Համամարդը՝ Աստվածամարդը:

Հայ արիական տիեզերածնության մեկնությամբ՝ 7 Բնածին Ազգեր կան, որ արարվել են նույնքան Բնածին Աստվածների Սերմից՝ Հայ, Հնդիկ, Հույն, Հրեա, Պարսիկ, Եգիպտացի եւ Շեղաչյա (չինա-ճապոնա-կորեա…-կաններ): Եվ Զրադաշտական Բունդուհիշ մատյանի «10 ազգերի արարման» տեսությունը մի քիչ ավելացված է…   Continue reading

Մարդ եւ Տիեզերք. չակրաները որպես նյարդահամակարգ կենտրոններ… Կան նաեւ այլ տվյալներ բնության տարրերի ու չակրաների մասին… Կենդանաշրջանի առանձնահատկությունները… Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Եռահամակարգ (մարմին-միտք -հոգի) մարդը տիեզերքից ստանում է հոգե-ոգեղեն ահռելի ուժ, ինչը երբեմն նմանեցնում են հրեղեն ճառագայթների հետ: Բնազդական-բանական-բնախոսական համադրությամբ մարդը առավել բաց տեղեկատվական էներգետիկ համակարգ է, որն ունակ է արտաքին միջավայրին տեղեկություն տալու եւ այնտեղիւց էլ տեղեկություններ ստանալու: Հեռահաղորդակցությամբ՝ նշյալ եռահամակարգ մարդը կարող է նաեւ զգալ, լսել եւ տեսնել ինչպես Տիեզերական ազդակները, այնպես էլ Տիեզերական իրականությունը… Բայց կա մի հարց, թե մարդը որքանով է պատրաստ առնչվել ԻՐԱԿԱՆՈւԹՅԱՆ հետ եւ ըստ այդմ՝ տիեզերքից ինչ տեղեկություններ եւ ինչ ճանապարհով է ստանում, նաեւ ինչ տեղեկություն է տալիս տիեզերքին եւ ինչպես:

Մարդու մարմինը երկրազգացողությամբ նպաստում է, որ միտքը ստեղծագործի ու նախագծի, վերլուծի ու ծրագեր կազմի՝ անկախ այն բանից, թե դրանք լավն են, թե վատը, ճիշտ են, թե սխալ… Եվ ստեղծվում է մարմնա-մտավոր մի գոյություն, որն անմիջապես սկսում է գործել: Այստեղ կարեւոր է այդ գոյության հոգեւոր աստիճանը, քանզի միտքը կսլանա իր ծրագրի հետեւից այն ուժով ու արագությամբ, որքան հոգեւորի տիեզերահասության աստիճանն է…

Հաճախ եռահամակարգ մարդը իր մտքի հետեւից երկրորդն է ուղարկում, ապա երրորդը՝ փորձելով ջնջել նախորդները: Սակայն, դա այնքն էլ հեշտ չէ: Հայ-արիական իմաստությունն ասում է. «Միտքը Տիեզերքինն է»: Մարդը պիտի կարողանա նաեւ ջանքեր գործադրել, որպեսզի առաջին միտքը ոչնչացնող ուժ ստանա: Ուստի՝ պետք է սթափ գործել, քանի որ անզգույշ, անփույթ որոշումները կարող են շարունակել իրենց գործը՝ անկախ մարդու ընդունած նոր որոշումներից… Եվ հայ-արիական իմաստությունը այստեղ հավելում է, որ եթե միտքը Տիեզերքինն է, ապա տիրապետի՛ր մտքիդ, հետեւի՛ր ընթացքին, այլապես միտքն ինքը կիշխի քեզ… Հենց այնպես չի ոչնչանում հրեղեն (կրակե) ճառագայթերով ընթացող միտքը, այն հսկայական արագությամբ ընդունակ է հասնելու անսահմանության…

Մարդը գաղտնիք չէ բնության համար, ուստի եթե նույնիսկ ցանկանա էլ, տիեզերքից գաղտնիք ունենալ չի կարող, մտքերը մտովի փակել ու մոռանալով ջնջել՝ չի կարող: Մարդը բոլոր մտածումների, անգամ ապրումների մասին տեղեկություն է տալիս տիեզերքին: Եվ իր սնոտիապաշտական պատկերացումների եւ հավատալիքների պատճառով կարող է կասեցնել, ոչնչացնել առկա հնարավորությունն իր նպատակներն իրագործելու համար: Կարող է հիվանդանալ, պատիժների արժանանալ, անգամ մահանալ, եթե մտածումներն ու ապրումները բացասական եւ ինքնաոչնչացնող բնույթ ունեն:

Բարի նպատակների համար թերեւս քիչ համառություն է ցուցաբերվում, իսկ ահա չարագործն իր որոշման մեջ համառ է ու հետեւողական, ուստի՝ հաճախ է հասնում իր նպատակին: Սակայն, եթե բարի մտքերը նույն համառությամբ վեր սլանան, ապա, Տիեզերական Արդարությունն անտեսանելի է, բայց հաստատ կպատժի չարագործին եւ կսանձի չար մտքերը:

Մարդու ճակատագրի «գիրը» հենց մարդն ինքն է ամրագրում՝ իր հասու կամ թերհաս գիտակցությամբ, իր ճշմարիտ կամ սին հավատամքով: Տիեզերական ազդակները՝ հրեղեն ճառագայթները կարող են մարդուն նաեւ իր ճակատագրի մասին տեղեկություն տալ, դրանք կարելի է ընկալել եւ զգալ նաեւ մազերի, մաշկի, ձեռքի ափերի, ոտնատակերի, շրթունքների, աչքերի եւ մարմնի այլ մասերով: Դրանք բոլորը ուղարկվում են չակրաներին: Չակրաները էներգիայի բաշխման շրջապտույտի անիվներն են, նյարդային կենտրոններ, որոնք, ստանալով տեղեկատվությունը կրող ճառագայթները (կրակները), ուղարկում են գեղձերին, մարմնի մյուս կենտրոններին, եւ սկսվում է ծրագրով նախատեսվածի գործողությունը: Չակրաները մարդու ֆիզիկական մարմինը կապում են եթերային մարմնի հետ, որի ցանկացած մաս նույնպես չակրա է կոչվում, եթե ունի նյարդային կենտրոն: Դրանք համարվում են շփման, շոշափման կետեր: Չակրաներից 5-ը տեղակայված են ողնաշարի վրա, մյուսները՝ պարանոցից բարձր:   Continue reading

Ծնող ու երեխա.- սերնդակերտության «չակրան»… Չինական կենդանակերպի փոխարեն՝ Հայկական կենդանաշրջանը, որ ներկայացնում է Արեգակի 12 աստղատները… Ութաթեւ աստղը բնորոշել է նաեւ ութատարր համակարգ… Արհեստական բանականություն…

Ծնող ու երեխա. սերնդակերտության «չակրան» – (Եվ պատվիրաններ, որ դարձել են «էկզոտիկ» ու «մոդայիկ»…)

Վաղուց հայտնի են Եհովայի 10 պատվիրանները, որին, ցավոք, անգամ եկեղեցական սպասավորները չեն հետեւում (մեծամսնությունը հարստանում ու ցոփ ու շվայտ կյանքով է ապրում…), իսկ աշխարհիկ կյանքում այդ պատվիրանները ավելի քան 1700 տարի քարոզող երկրում՝ Հայաստանում, դարձել են «էկզոտիկ» հետաքրքրություններ՝ «մոդայիկ» մեկնաբանությունների համար…

Ուստի՝ այդ պատվիրանները մի կողմ դրած, մանկվարժ Յանուշ Կորչակը իր մասնագիտական գործունեության արդյունքում մշակել է 10 պատվիրան, որոնք է անհրաժեշտ ու կարեւոր համարում ծնողների համար` երեխաների դաստիարակությունը ճիշտ կազմակերպելու առումով:

Եհովայի 10 պատվօրաններն թվարկենք՝ այսօրվա հոգեւորական դասին դրանց մասին եւս մեկ անգամ հիշեցնելու համար.

  1. Ես եմ քո Տեր Աստվածը, ինձանից բացի այլ աստվածներ չպիտի լինեն քեզ համար (Ելից. 20:2-3):

2. Վերեւում՝ երկնքում, ներքեւում՝ երկրի վրա, եւ երկրի խորքի ջրերի մեջ եղած որեւէ բանի նմանությամբ քեզ կուռքեր չպիտի կերտես (Ելից. 20:4):

3. Քո Տեր Աստծո անունը զուր տեղը չպիտի արտասանես: (Ելից. 20:7):

4. Հիշի՛ր շաբաթ օրը, որպեսզի սուրբ պահես այն: (Ելից. 20:8):

5. Պատվի՛ր քո հորն ու մորը (Ելից. 20:12):

6. Մի՛ սպանիր (Ելից. 20:13):

7. Մի՛ շնանար (Ելից. 20:14):

8. Մի՛ գողանար (Ելից. 20:15):

9. Քո հարեւանի դեմ սուտ վկայություն մի՛ տուր (Ելից. 20:16):

10. Ո՛չ քո մերձավորի տան, ո՛չ նրա ագարակի վրա աչք մի ունեցիր: (Ելից. 20:17):   Continue reading

Կյանքի դասեր մեր էպոսից.- 2. Թշնամու հետ զրույցի չնստել… Եվ Դավիթը իր թշնամուց իր վրեժն առնում է (2-րդ մաս)…– Քուրմ Մանուկ (Հայ Արիական Միաբանություն)

Սկիզբը՝ թիվ 17-ում

http://www.hayary.org/wph/?p=4830Կյանքի դասեր մեր էպոսից – Թշնամուն օղորմի չեն տալիս (1-ին մաս)… Էպոսի դիցհերոսների համար վրեժը բնական զգացում ու գործողություն է…- Քուրմ Մանուկ (Հայ Արիական Միաբանություն)

Սասնա տան վրեժի առարկան որոշակի է՝ թշնամին, նա, ով խախտել է աստվածադիր օրենքը, նա, ով իր զուտ մարդեղեն «օրենքներով» խախտել է իր տան աստվածադիր օրենքի պահապանի, կյանքի բնականոն ընթացքը: Տունը, քանի դեռ ուժը չի պատում, քանի դեռ իրենից չի ծնվել-զորեղացել այն դիցազունը, ով պետք է ի մի բերի, բազմապատկի իր ուժերը եւ առաջնորդի իրեն իր թշնամուց վրիժառության սուրբ-գործը, ատամները կրճտացնելով ու լուռ ու մունջ ենթարկվում է թշնամու‘կանոններին (այդ ընթացքում նա սուր չի ճոճում իրենից դեռեւս զորեղ թշնամու նկատմամբ, նրա դեմ իր ժանգոտ թրով, իր քոսոտ ձիով կռվի չի ելնում, անգամ իր վիճակի մասին չի խոսում: Իսկ երբ այդ ամենը լինում է, նա նոր գործի է անցնում…

Էպոսում չգրված օրենքներ կան. երբեք չհավատա՛լ թշնամուն (էլ չասած‘«սիրելու» մասին…), նրա ստերին, «փեզեվանքություններին» կուլ չգնալ, նրա հետ կռվի ելնելուց առաջ հացի, զրույցի չնստել (դիցազներգության մեջ մի անգամ խախտվում է այս պատվիրանը, եւ հայ դիցազունը՝ Դավիթը, պատժվում է:

Դավթի կերպարը շատ բարոյական է: Եվ այդ բարոյականության մասին ասող է դիցազներգության այն դրվագը, որտեղ, երբ Դավիթը կոտորում է Մելիքի զորքը, զորքից մի «հալեւոր» է դուրս գալիս ու Դավթին ասում. «Դավի՛թ, մեռնե՛մ քո արեւուն. /Չէ՞ որ էնոնք էլ մա՛րդ են. ինչի՞ կը կոտորես, ինչի՞ կը սպանես./ Չէ՞ էդոնք էլ էրեխանե՛ր ունե՛ն, /Տուն ու կնի՛կ ունեն: …/Մեզ ինչ՞ մեղք կա. /Մըսրա Մելի՛քն է զոռովեն բռնե, բերե./ Մըսրա Մելիքն է քո դուշման, /Գնա՛ իր հետ կռիվ արա»: Հայ դիցազունը արդար է համարում ասվածը եւ գնում է իր «դուշման»-ի հետ կռվելու, որի գտնվելու տեղը հենց «հալեւորն» է ասում: Որեւէ ազգ, ժողովուրդ չէ Սասնա տան հայի թշնամին, այլ՝ նրա այլասերված, խառնածին տականքը (էպոսում որպես այդպիսիք հանդես են գալիս Մսրա Տունը եւ նրան ենթակա դեւերը).- ասում է էպոսի «վրեժային բարոյականությունը»:   Continue reading

Հայաստան՝ «շվեյցարական» մոդելով – Հայաստանը կարող է դառնալ բանակցային կենտրոն՝ ինչպես տարածաշրջանային (Իսրայել-Պաղեստին, Իրան-Արեւմուտք, Կիպրոս-Թուրքիա), այնպես էլ գերտերությունների (ԵՄ-ԵՏՄ, Արեւմուտք-Արեւելք…) հակամարտությունների համար…

Հայությունը սփռված է համայն աշխարհով, եւ 100-ից ավելի երկրներում հայեր են բնակվում: Իհարկե, բոլոր տեղերում չէ, որ կան կազմավորված համայնքներ, սակայն հիմնականում հայկական սփյուռքը կազմավորված ու կազմակերպված է: Որոշ տվյալների համաձայն, ներկայիս Թուրքիայի տարածքում կա ավելի քան 8,5 մլն ծպտյալ հայ, որոնք ներկայանում են որպես թուրքեր, քրդեր, հույներ, ասորիներ եւն… Նման հայեր կան նաեւ Ադրբեջանում ու Վրաստանում: Հետաքրքիր է, որ վերջին երկրում հայերը վրացականացվել են խորհրդային «եղբայրական» տարիներին, որպեսզի աշխատանքում կարողանան բարձր պաշտոնների հասնել…

Այժմ, հետզհետե բացահայտվում են ծպտյալ (թաքուն) հայերը, եւ առաջիկայում հայության թիվը ավելի հստակ կլինի: Իսկ այժմ՝ առանց ծպտյալ հայերի, աշխարհհում հայության մոտավոր թվաքանակը կազմում է 13-15 մլն, որից շուրջ 3,5 մլն.-ն է ապրում Հայաստանում եւ Արցախում: Մնացյալ հայերն ապրում են հայրենիքից դուրս՝ սփյուռքում, եւ հայ ազգի ներուժի հսկա բաժինը Հայաստանից դուրս է գործում, ցավոք, հաճախ նաեւ՝ ոչ Հայաստանի համար:

Միշտ օրինակ է բերվում հրեական սփյուռքը, որը ամենակազմակերպվածն է աշխարհում: Սակայն հայոց սփյուռքը, ի տարբերություն հրեականի, ավելի մեծ թիվ է կազմում եւ՛ Արեւմուտքի երկրներում (ԱՄՆ՝ մոտ 2 մլն, Ֆրանսիա՝ 0,9 մլն եւ այլն), եւ՛ Ռուսաստանում (մոտ 3 մլն.), եւ՛ Իրանում  (ավելին քան՝ 0,5 մլն), նաեւ՝ Մերձավոր Արեւելքում եւ այլուր: Այսինքն՝ միմյանց հետ քաղաքական բնույթի խնդիրներ ունեցող Արեւմուտքի, Ռուսաստանի ու Իրանի (նաեւ Մերձավոր Արեւելքի) միջեւ հայությունը կարող է լինել կապող օղակ:   Continue reading

Հայի բանակը՝ ապագայակերտ կառույց – Հայկական զինուժը՝ նաեւ այլ տարածաշրջաններում… ՆԱՏՕ-ի պաշտոնյան՝ նաեւ Արցախի հակամարտության մասին… Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին…

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների ազդեցիկ տարափը, որ թափվեց Անկարայի գլխին, դեռ շփոթմունքի մեջ է պահում թուրքական իշխանություններին, որոնք ցայսօր փորձում են դիմակայել այդ արձագանքներին եւ արդեն հասունացող հայկական պահանջատիրությանը: Եվ եղբայր ադրբեջանցիների մասին դեռ մտածելու ժամանակ չունեն, միայն մի անգամ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարեց, թե Երեւանում Ֆրանսուա Օլանդի եւ Վլադիմիր Պուտինի ներկայությունը Արցախի հարցում ստվեր գցեց ԵԱՀԿ Մինսկի խմբի անկողմնակալություն վրա: «Մենք Մինսկի խմբից, որը Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ որպես միջնորդ է հանդես գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցի շուրջ, ակնկալում էինք օբյեկտիվություն»,- ասել է Թուրքիայի վարչապետը եւ հավելել, որ հիասթափված են, հատկապես Ռուսաստանի նախագահից՝ «1915թ. դեպքերը» ցեղասպանություն անվանելու համար: Նա հասկացրել է, որ ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ այդ հարցի շուրջ քննարկումներ են եղել եւ «անհրաժեշտ քայլեր» կձեռնարկվեն: Ցանկացած դիրքորոշում, որը «խանգարում եւ անարգում է մեր պատմությունը, վիրավորում է մեր վստահությունը», կարժանանա համարժեք վերաբերմունքի.- ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Վերջերս իսկապես լարված են ինչպես ռուս-թուրքական, այնպես էլ թուրք-եվրոպական հարաբերությունները, ինչը պետք է լիարժեքորեն օգտագործվի հայկական շահերի առաջխաղացման համար: Այդ թվում՝ Արցախի հիմնահարցի: Այսօր կարեւոր է, որ բոլոր քաղաքական ուժերը պնդեն այն տեսակետը, որ ԼՂՀ-ն պետք է վերադառնա բանակցային գործընթաց: Սա պիտի դառնա ՀՀ եւ ԼՂՀ բոլոր ուժերի առաջին խնդիրը: Արցախ-Ադրբեջան բանակցությունները բոլորովին այլ հարթություն կտեղափոխեն Արցախի անկախության հարցը, ինչից էլ այդքան վախենում են Բաքվում եւ Ակարայում: Սա կարող է նաեւ նախադեպ դառնալ, ասենք, Ջավախքի հայության ընդհանուր ներկայացուցիչների, Նախիջեւանի ու Արեւմտյան Հայաստանի վտարանդի կառավարությունների միջազգային ասպարեզում հայտնվելու համար:

Իհարկե, նման քայլերի դիմելուց առաջ պետք է կարգավորել ներքին գործերը՝ զինուժի պատրաստվածությունը մեկ անգամ եւս կարեւորելով: Մայիսի 12-14-ը հերթական այցով Երեւանում էր ՀՀ կարիքներին օժանդակելու համար ձեւավորված եւ ՆԱՏՕ-ի ու ԳՀԽ կոնսորցիումի հովանու ներքո գործող «Պաշտպանական կրթության զարգացման» թիմը, որում ընգրկված են ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի, Կանադայի, Չեխիայի, ԱՄՆ-ի, Լեհաստանի, Ռումինիայի ու Լիտվայի ռազմաուսումնական հաստատությունների առաջատար փորձագետները: Հայկական կողմից խորհրդատվական խմբի հետ փոխգործակցությանը ներգրավվել էին Հայաստանի պաշտպանության նախարարության Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական, Մարշալ Արմեն Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտները եւ ենթասպաների դպրոցը: Այցի նպատակն էր ՀՀ ռազմաուսումնական հաստատությունների եւ պաշտպանության նախարարության կադրերի ու ռազմական կրթության վարչության հետ 2014թ. համագործակցության ամփոփումը, ինչպես նաեւ 2015թ. ծրագրերի եւ հետագա փոխգործակցության ուղիների համաձայնեցումը: Այս նպատակով անցկացվել է շահագրգիռ հաստատությունների ներգրավմամբ լիագումար կազմով աշխատաժողով եւ կազմակերպվել են միջազգային փորձագիտական խմբի այցեր ռազմական կրթօջախներ:   Continue reading

Քաղաքա-չկա-նության վտանգները – Հայկական քաղաքական ոլորտը կայացած ու կայունացած չէ՝ նույն ուժերը կամ իշխանություն են կամ ընդդիմություն եւ ոչ մի տարբերություն, թե ով երբ, որ դիրքում է հայտնվում…

Քաղաքաչկանության վտանգները…

Այն, որ հայ քաղաքական ոլորտը կայացած ու կայունացած չէ, ասել ենք պարբերաբար, փաստել ենք՝ վերլուծելով ավելի քան 25-ամյա մեր քաղաքական անցյալը: Իսկ այն ամեն անգամ վերլուծելու կարիք չկա, քանի որ այդ տարիների ընթացքում ոչ մի լուրջ փոփոխություն չի եղել երկրի քաղաքական դաշտում… նույն ուժերը կամ իշխանություն են կամ ընդդիմություն եւ ոչ մի տարբերություն, թե ով երբ, որ դիրքում է հայտնվում՝ նրանք եղել են, կան ու ամեն խարդավանքի դիմում են, որ մնան…

Հետաքրքիր է, որ արտաքին աշխարհի համար էլ չկա նոր խնդիր Հայաստանի քաղաքական բնագավառում, ուստի՝ նրանք էլ դժվարություն չեն զգում ինչ-որ բաներ եւ իշխանությանը եւ ընդդիմությանը պարտադրելու: Խնդիր չունեն, որովհետեւ բոլորի հետ էլ «տվել-առել» են (խոսքը միայն «օրինական» կաշառքի՝ դրամաշնորհների մասին չէ…) ու այդ փաստերը հավաքած, ինչ-որ ուժերի կատարածուներ աներկբա ասիչներ են աշխատում մեր երկրում:

Այլեւս ակնհայտ են ինչպես մեր շուրջ 25-ամյա իշխանություն-ընդդիմություն խաղացողները, այնպես էլ այն երկրները, որոնք հատուկ շահագրգռվածություն են ցուցաբերում Հայաստանում եւ մեր տարածաշրջանում:

Դրա համար էլ Հայաստանը դարձել է միջազգային օրենքների, կարգերի ու բարքերի հավաքածու մի տարածք, որտեղ բնակչության շուրջ 99% հայության առկայության դեպքում էլ մերժվում է ազգայինը, էլ չասենք՝ ազգայնականը, բարոյականը, ավանդականը եւ բնականը…

Այս համապատկերին խիստ հետաքրքրական էր նախկին հայտնի ՀՀՇ-ական, Բագրատ Ասատրյանի այն միտքը, թե «անհատույց ոչինչ չի լինում, ՀՀ-ին տրվող վարկերն ու գրանտները հենց այնպես չեն տրվում…»: Ի՞նչ կա դրանց տակ թաքնված, ինչու՞ են տալիս դրամաշնորհը, որն առաջին հայացքից թվում է անհատույց, բայց… իրականում այն պարտադրանք է Արեւմուտքի կողմից:

Սա նաեւ փորձագիտական գնահատական է: Գուցե բացառություն չէ նաեւ ֆոլաթթվով ալյուրի հարստացման պետական ծրագի՞րը, որի վտանգավոր հետեւանքների մասին բարձրաձայնում են նաեւ մասնագետները: Համայնքների խոշորացման ծրագիրը նույնպես սպառնալիք կարող է դառնալ մեր երկրի համար, բայց պարտադրվում է… Ամուր ու կենտրոնաձիգ նախագահական համակարգը փորձում են դարձնել խորհրդարանական, որտեղ օրնիբուն վեճերն ու ասեկոսեները պիտի տնօրինեն: Կամ՝ «ֆեմինիստական», «կապույտ եւ վարդագույն» շարժումների իրավունքներն են օրինականացվում, ինչպես համացանցում են նշել, «Ֆեմին շարժման իրական նշանաբանն է «Կորչի՛ կինը, փա՛ռք էգերին»: Ահա, թե ինչ վերջնանպատակ է հետապնդում «կանանց իրավունքների պաշտպանություն» անվան տակ հանդես եկող այդ շարժումը: Իսկ կապտա-վարդագույն ԼԳԲՏ-ները արդեն «օրինականության» սահմաններում ավերում են հայ ընտանիքները…   Continue reading

Իսկ «պրոֆեսիոնալ հայտարարությունը» կդառնա՞ «պրոֆեսիոնալ հոգատարություն» – թե՞ ռուսական կողմի պարտքը մենք ենք մարելու… Հայաստանն այդպես էլ չդիմեց Իրանին՝ էժան գազ գնելու համար…

Այն, ինչ կատարվում է մեր երկրի էներգետիկ ոլորտում, ցավոք, մեկ անգամ եւս ընդգծում է իրական անկախ պետություն ունենալու անհրաժեշտությունը: Մենք արդեն անդրադարձել ենք էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման խնդրին եւ նշել, որ անընդունելի է ՀԷՑ-ի պարտքը փակել բնակչության հաշվին: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ էլեկտրաէներգիայի սակագինը 17 դրամով բարձրացնելու հայտով: Յուրաքանչյուր թանկացում չի կարող մնալ զուտ ոլորտային եւ ակնհայտ է, որ Էլեկտրաէներգիայի թանկացումը ծանր սոցիալ-տնտեսական հետեւանքներ է ունենալու՝ շղթայական թանկացումներ առաջացնելով: Մեկ անգամ չէ, որ մեր ժողովուրդը նման թանկացումների միջով անցել է, ուստի՝ լավ պատկերացնում է, թե ինչ կկատարվի հաջորդիվ:

Ամենասարսափելին այն է, որ որեւէ թանկացումից հետո անգամ առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումը չկասեցվեց, չպահպանվեց այն նվազագույն զամբյուղը, որն անհրաժեշտ է մարդուն իր գոյությունը պահպանելու համար: Սա նպաստելու է նաեւ տեղական արտադրողների արտադրանքի ինքնարժեքի բարձրացմանը:

Տեսակետ կա, որ էլեկտրաէներգիայի թանկացումը պայմանավորված է ոչ թե օբյեկտիվ հանգամանքներով, այլ արվում է հենց ՀԷՑ-ի կուտակած շուրջ 250 միլիոն դոլարի պարտքը փակելու նպատակով: Իսկ պարտքը կուտակվել է նաեւ վատ կառավարման հետեւանքով: Հիմա ինչու՞ է մեր կառավարությունը ցանկանում, որ մե՛նք փակենք այդ պարտքը: Միայն այն բանի համար, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը ռուսների ձեռքու՞մ է: Բայց չէ՞ որ այս ամենը տեղի է ունեցել հենց կառավարության աչքի առաջ, դա մի օրվա բան չէ: Փոխանակ այդ ընթացքում այս համակարգը առողջացնելու քայլեր ձեռնարկվեին, մեղավորները պատժվեին եւ ընկերության կառավարումն է՛լ ավելի արդյունավետ դառնար,  բոլորովին այլ բան է արվում՝ ընկերության պարտքը հիմա ուզում են փակել բնակչության հաշվին:

Իհարկե, հեշտ թիրախ է ընտրվել, բազում սոցիալական խնդիրներից ու երկարատեւ պայքարներից հոգնած ժողովրդին ավելի հեշտ կլինի պարտադրել, քան փչացնել ռուսի հետ հարաբերությունները՝ նրանց դեմ քայլեր անելով:

Նման վիճակները ամեն անգամ հիշեցնում են մեր կառավարությունների խոստացած «վագրային» կամ այլ թռիչքները տնտեսության մեջ, ինչն այդպես էլ չի արվում՝ մեզնից չկախված, բայց մեծամասամբ, կախված պատճառներով: Ռազմավարական նշանակության օբյեկտները վաճառելու մոլուցքը պիտի հանգեցներ այս վիճակին, ու այդպես է գրեթե բոլոր «վաճառված» ոլորտներում:   Continue reading

Ադրբեջանի բանակում զոհերի թիվն աճել է – Շուտով կծառայեն նաեւ օտարերկրացի պայմանագրայիններ… Հաղթել նաեւ տնտեսակա՛ն պատերազմում… Հայաստանը՝ խմելու ջրի կորստի վտանգի առաջ…

Ադրբեջանի բանակում զոհերի թիվն աճել է – Կծառայեն նաեւ օտարերկրացի պայմանագրայիններ

«Գնահատելով տարեսկզբի քաղաքական իրադարձությունների զարգացումը եւ լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին» թեմայով «Մեդիա կենտրոն»-ում կայացած քննարկման ժամանակ ադրբեջանցի լրագրող, քաղաքական վերլուծաբան Շահին Ռզայեվը ասել է. «Զոհերի թիվն իսկապես աճել է: Բայց Ադրբեջանում, ի տարբերություն Հայաստանի, կարծում են, որ պատերազմը չի ավարտվել, եւ զինվորները մահանում են կռվում» (՞՞՞- խմբ.):

Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանն էլ շեշտել է, որ նախաձեռնությունը միշտ գալիս է Ադրբեջանի կողմից. «Ադրբեջանը ուզում է ցույց տալ միջազգային հանրությանը, որ ԼՂՀ հարցը լուծված չէ, սառեցված չէ»: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանի կարծիքով՝ ՀՀ ռազմական ստորաբաժանումները պատրաստ էին տարեսկզբի այս լարվածությանը հայ-ադրբեջանական սահմանին եւ Ադրբեջան-Արցախ շփման գծում, ինչի մասին խոսում է Պաշտպանության նախարարի հայտարարությունը, որ Հայաստանը երբեմն նախազգուշացնող քայլեր կարող է ձեռնարկել, հենց տեղում որոշումներ կայացնել եւ պատասխանել Ադրբեջանին:

«Վերլուծելով հայ-ադրբեջանական սահմանի լարվածությունը վերջին օրերին՝ երկու հիմնական, կարեւոր գործոն ենք տեսնում: Ռազմական տեսանկյունից ամեն ինչ նույնն է, բայց ադրբեջանական հարձակումների աշխարհագրական ընդգրկումն է մեծացել: Նախկինում հրադադարի խախտման չափը որոշվում էր արձակված կրակոցների չափով, իսկ այժմ լարվածությունը այնքան է մեծացել, որ զոհերի թվով է որոշվում»,- նշել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը:

Ադրբեջանական բանակի անմխիթար ու անհեռանկարային վիճակը հաշվի առնելով (բայց ամեն օր երկրի առաջին դեմքի մակարդակով պոռոտախոսելով)՝ այդ երկրի կառավարությունը որոշել է, որ բանակում ծառայելու են նաեւ օտարերկրացի պայմանագրայիններ: «Պայմանագրային զինվորական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագիծը արդեն շրջանառվում է, որի համաձայն Ադրբեջանի զինված ուժերում այսուհետ կարող են պայմանագրային ծառայության անցնել օտարերկրացիներ եւ առանց քաղաքացիության անձինք (գուցե՝ ահաբեկիչներ):   Continue reading