Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
Ա1պլյուս- COP17-ի առաջնորդների գագաթնաժողովի պաշտոնական բացումը․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
- Հայաստանն ու Լիտվան քննարկել են երկկողմ հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները
- Փաշինյանն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
- Պապիկյանը հանձնարարել է ամրապնդել կարգապահությունը զորամասերում
- Ռուբինյանն ու Բրաուն-Պիվեն քննարկել են տարածաշրջանային հարցեր
- Իրանց պետք ա, որ Ծառուկյանը լինի մեղադրյալ, դրա համար մեղադրյալին դարձրել են տուժող․ Երեմ Սարգսյան (տեսանյութ)
- Վահագն Խաչատուրյանն ընդունել Է Ալժիրի Ազգային խորհրդի նախագահին
- Փաշինյանն ու Գուտերեշը միասին ճաշել են․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
- Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի հանդիպումը
- Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին (տեսանյութ)
Monthly Archives: July 2013
Հեղափոխական ալիքը կդառնա՞ Թուրքիան մասնատող հարված – …Երեւանը պետք է մտածի Թուրքիայում անջատողական շարժումներ սկսելու մասին…
Հեղափոխական ալիքը կդառնա՞ Թուրքիան մասնատող հարված
…Անկարան եւ Բաքուն ոչ մի առիթ եւ ոչ մի պահ բաց չեն թողնում Հայաստանում ու Արցախում (անգամ՝ սփյուռքում) ինչ-որ բաներ խառնելու համար: Կարծում ենք՝ պաշտոնական Երեւանը դիվանագիտորեն պետք է մտածի Թուրքիայում ընդվզումներին նաեւ անջատողական նրբերանգներ հաղորդելու առումով:
Խոսքն ինչպես բուն ներթուրքական, այնպես էլ միջազգային գործողությունների եւ քայլերի մասին է: Չնայած քրդական եւ հայկական հարցերը փորձում են «քնացնել», սակայն այն կարող է ուժգնանալ, եթե Երեւանը Թուրքիան մասնատող միջազգային հեռահար ծրագրերի հետեւորդ պետությունների շահերին համահունչ խոսի…
Սիրիան, Իրանը եւ Կիպրոսը (Հունաստանի հետ) եւս շահագրգռված կլինեն իրենց դեմ գործող Անկարային պատժելու հարցում…
«The Jerusalem Post» պարբերականը նշել է, որ արաբական գարնան «հոգին» տեղափոխվում է Թուրքիա: Չի բացառվում, որ արաբական գարունը ճանապարհ է հարթել Թուրքիայի համար, չնայած մինչ այս, լրատվամիջոցները բարձրաձայնում էին, թե հեղափոխական արաբական ալիքը թափանցում է Ադրբեջան: Եթե այժմ Թուրքիայում նախահեղափոխական տրամադրություններ կան, ապա այդ լրատվամիջոցների կարծիքով, Ադրբեջանում դրանք կհայտնվեն այդ երկրի նախագահի ընտրությունից հետո:
Կարծիք էլ կա, թե թուրքերը «արաբական ժողովրդի գարնանային ներկայացումից հատված են կրկնօրինակում», որպեսզի քաղաքական փոփոխություն իրականացնեն: Դա իբր հավաստում է նաեւ «Արդարություն եւ Զարգացում» կուսակցության առաջնորդ, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ իր բնույթին համապատասխան խաղը, երբ անտեսվում են ճնշումները եւ նա խոստանում է շարունակել կառուցողական աշխատանքները:
Հակառակն է պնդում Վաշինգտոնում «American Enterprise» ինստիտուտի գիտաշխատող Մայքլ Ռուբինը. «Սա կարող ենք անվանել «թուրքական գարնան» սկիզբ, ինչը լուրջ հարված է Էրդողանի կառավարությանը»: Թուրքիայում սոցիալական կայունությունը փշրված է»,- արդեն նշել է «Heritage Foundation» հիմնադրամի ավագ գիտաշխատող Արիել Քոհենը, ով հավատում է, որ աշխարհիկների ու իսլամիստների միջեւ բեւեռացումը կավելանա, եւ «ավելի շատ բռնություններ տեղի կունենան ապագայում»:
Լուսանցքի թիվ 282-ի հոդվածները
Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան)
Հայկական խոհանոց… Շաբաթվա մարզական կյանքից… www.hayary.org-ը տրամադրում է գովազդի տեղ… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…
– Հայկական խոհանոց – Սինձով եւ ձավարով ապուր…
– Շաբաթվա մարզական կյանքից…
– Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը (www.hayary.org) տրամադրում է գովազդային վահանակի տեղ…
– Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթ, բաժանորդագրության համար դիմել…
(«Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն: «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:)
Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
– Սինձով եւ ձավարով ապուր
Բաղադրությունը
Սինձ – 1 կգ
ծեծած ձավար – 1 բաժակ
գլուխ սոխ – 1 հատ
տնական յուղ կամ կարագ
կարմիր եւ սպիտակ պղպեղ
աղ
մածուն
Պատրաստման եղանակը
Սինձը նախապես լավ լվանալ (վրայի հողը հեշտ մաքրելու եւ ախտահանելու համար լվանալ աղաջրով կամ կիտրոնի ջրով): Լվացած ձավարը եփել, ավելացնել մանր կտրտած սինձը եւ եփել մարմանդ կրակի վրա:
Սրան ավելացնել տնական յուղով կամ կարագով արված սոխառածը՝ կարմիր ու սպիտակ պղպեղով խառնած: Մատուցել մածունով:
* * *
Արձագանք «Լուսանցք»-ի հրապարակմանը – Լավաշի հուշարձանն ու հացթուխի արձանը նույն բանը չեն Քաղաքապետարանը պարզունակ է դատում՝ չընկալելով էությունը…
Արձագանք «Լուսանցք»-ի հրապարակմանը –
Լավաշի հուշարձանն ու հացթուխի արձանը նույն բանը չեն
Քաղաքապետարանը պարզունակ է դատում՝ չընկալելով էությունը
Բոլորիս հայտնի է եւ գաղտնիք չէ, որ մեր հարեւանները՝ բարեկամ թե թշնամի, զանազան խարդավանքներով «ապացուցում» ու աշխարհով մեկ հայտարարում են, որ պատմամշակութային եւ այլ կարգի հայկական ազգային արժեքներ իրենց ազգային սեփականություններն են: Ասենք՝ կովկասյան թաթարները, որոնք հետագայում կարողացան հարեւան իրանական տարածքից մեկի՝ Ադրբեջանի անունը իրենց վրա գցել եւ «ազարբայջանլի» կոչվել, ներկայում ավելի եռանդով ոչ միայն հայկական տարածքներ են վերագրում իրենց, այլեւ հայկական ազգային կերակուրներ վերագրում սեփական «պատմությանը»:
1968թ. Բաքվում ռուսերեն հրատարակվեց Ն. Ալխազովի «Ազարբայջանսկայա կուլինարիա» գիրքը:
1985թ. հրատարակվեց Ա. Ախմեդովի «Ազարբայջան կուլինարիասի» ադրբեջաներեն, անգլերեն, ռուսերեն լեզուներով՝ 100 հազ օրինակ տպաքանակով, շքեղ կազմով գիրքը:
Ղարաքիլիսայի ճակատամարտ. Նժդեհն ապահովեց Երեւանին ցանկալի 3 օրերը… Նժդեհի կոչը՝ Ղարաքիլիսայի (Վանաձոր) բնակչությանը… Հայ արիների հայտարարությունը…
Մայիսյան նորահայտ հաղթական էջեր – Ղարաքիլիսայի ճակատամարտ. Նժդեհն ապահովեց Երեւանին ցանկալի 3 օրերը…
– Նժդեհի կոչը՝ Ղարաքիլիսայի (Վանաձոր) բնակչությանը…
– 1918թ. մայիսի 28-ը Հայաստանի 1-ին Հանրապետության ստեղծման օրն է (հայ արիների հայտարարությունը)
Ղարաքիլիսայի ճակատամարտ. Նժդեհն ապահովեց Երեւանին ցանկալի 3 օրերը…
Գարեգին Նժդեհի զորամասին էր վիճարկված առաջինը վերադառնալ Ղարաքիլիսա: Հայ կորպուսի հրամանատարը (Հեծյալ գնդի պետ՝ Ղորղանյան, 24 մայիս, Դիլիջան) հրամայել է արձակել, որ Նժդեհն իր զորամասով վերադառնա Ղարաքիլիսա, շփման մեջ մտնի թշնամու ուժերի հետ եւ սպասի օգնության:
Եվ Նժդեհը հիշում է.- ստանալով այդ հրամանագիրը՝ զորամասս կենտրոնացավ հայոց եկեղեցու բակում: Վայրկյանների ընթացքում տարածվեց Ղարաքիլիսա վերադառնալու լուրը, եւ եկեղեցու շուրջը խռնվեց ժողովուրդը: Եկել էին ճամփու դնել մեզ: Սպայակույտի համհարզը կարդաց Երեւանից ստացված հեռախոսագիրը՝ Սարդարապատում հայ զենքի ունեցած հաջողության մասին:
Քիչ անց՝ հայտնվեց Զորավար Նազարբեկյանը, խոր հուզումով հաղորդեց ազգի պահանջը՝ 3 օր ժամանակ տալ Երեւանին, որ կարողանա հաշտություն կնքել թուրք հրամանատարության հետ, ապա մի քանի խոսքով օրհնեց մեր զորքին: Գնալով հուզումը կխորանար: Եկեղեցում վաղուց էր սկսվել ժամերգությունը – զանգերի ղողանջը, միացած երգեցողության, տխրորեն կարձագանքեր հեռուները:
Հայ բնապահպաններին արքայազն Չարլզը չի՜ լսի – Բնապահպանները ցանկացան արքայազնին նամակ փոխանցել, բայց հանձնեցին ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանին…
Հայ բնապահպաններին արքայազն Չարլզը չի՜ լսի…
…Միաժամանակ հայ բնապահպանները հույս ունեն, որ նա իր ազդեցության սահմաններում կմիջամտի բրիտանական այս վտանգավոր ներդրումային ծրագիրը կանխելու համար, նաեւ կխթանի բրիտանական ներդրումները՝ «Հայաստանում կանաչ տնտեսության մեջ»…
Մասնավոր այցով Հայաստանում էր Ուելսի արքայազն Չարլզը: Նա հայտնի է իր բնապահպանական գործունեությամբ, եւ հայ բնապահպանները որոշել էին հանդիպել նրան: Երբ Արքայազնն այցելել է Մատենադարան, շենքի գլխավոր մուտքի մոտ բազմաթիվ լրագրողներ ու բնապահպաններ մի քանի ժամ շարունակ սպասելուց հետո էլ չկարողացան հանդիպել, քանզի այցը կազմակերպվել էր հետնամուտքով, չնայած ուղեկցող անձնակազմը ներս է մտել գլխավոր մուտքով:
Բնապահպանները ցանկացել են արքայազնին նամակ փոխանցել, բայց այն հանձնեցին ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանին, ով խոստացավ այն փոխանցել Արքայազն Չարլզին: Նամակը, որ կազմել է «Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը», հանձնվել է որպես բաց նամակ, քանի որ Ուելսի Արքայազնը հանդես է գալիս հանուն անտառների պահպանության, իսկ «Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մեջ բրիտանական ներդրումները հակասում են նրա գաղափարներին»:
Արտագաղթ՝ վատ կառավարման պատճառով – Կյանքի թանկացումը գրպանին համարժեք չի կատարվում… Դեսպանը խոստացել է, բայց ո՜չ գազի գնի համար…
– Արտագաղթ՝ նաեւ վատ կառավարման պատճառով…
…Նրանք պատժվելու են իրենց հպարտ լինելու համար՝ կրելով թե՜ անապահովի եւ թե՜ լացկան բոզուկ հարուստի բեռը:
– Դեսպանը խոստացել է, բայց ո՜չ գազի գնի համար…
Մեր քաղաքացու կյանքի թանկացումը գրպանին համարժեք չի կատարվում եւ մնայուն կառավարության հայտարարված անցած ու գալիք 7%-անոց տնտեսական աճերը եւս այդ գրպանը չեն լցնելու…
Կյանքի հետագա թանկացումը մի քանի անգամ ավելի մեծ է գրպանի պարունակությունից: Իսկ գրպաններն կան, որ դատարկ են բոլորովին: Ո՞վ է սրանից հետո կանխելու արտագաղթի նոր (տոկոսները թող կառավարությունը նշի) աճը:
«Լուսանցք»-ն իր առաջին իսկ թողարկումում նշել է, որ, որպես լրատվամիջոց, դառնալու է ազգային արժեքների պաշտպանության միջոց, եւ հայրենալքությունն ու ազգամերժությունը մեր թերթի սիրելի թեմաները չեն հաստատ: Սակայն, երբ հայրենիքը լքում են ոչ միայն լքելու եւ սեփական փորացավը բավարարելու համար, որի քարոզիչը չենք մենք, այլ՝ պետական վատ կառավարման եւ սոցիալական անարդարության հետեւանքով, ապա այս մասին չխոսելը նույն հանցագործությունն է, ինչպես մեր նշած հայրենալքություն քարոզելը:
Ազգային տնտեսության բացակայության հետեւանքը – Վառելիքաէներգետիկ ոլորտի ռազմավարական նշանակությունը… Թեժ կրքեր. Գազը չպե՜տք է թանկանա…
– Ազգային տնտեսության բացակայության հետեւանքը…
…Այսպես, գազի սակագնի թանկացումը ստիպում է հարաբերություններ պարզել ոչ միայն Հայաստանին ու Ռուսաստանին, քանզի ռազմավարական գործընկերոջ քայլերը ոչ միշտ են բարեկամական, այլեւ՝ Իրանին եւ Միացյալ Նահանգներին, ինչը հավաստում է, որ վառելիքաէներգետիկ ոլորտը ռազմավարական նշանակություն ունի, իսկ մենք այն (այլ ռազմավարական տնտեսական ոլորտներ եւս) հանձնել ենք մեր այս ու այն «բարեկամներին»…
– Թեժ կրքեր. Գազը չպե՜տք է թանկանա…
Ազգային տնտեսության բացակայության հետեւանքը
Քանիցս նշել ենք, որ ազգային տնտեսության անցնելու խիստ անհրաժեշտություն կա: Շատերը դա պատկերացնում են խորհրդային կամ նմանատիպ այլ «ազգայնացման» տեսությամբ, ինչը բոլորովին կապ չունի իրական ազգային տնտեսակարգի հետ: Տնտեսության ազգայնացումը կոլխոզացում չի ենթադրում ու նաեւ մասնավոր հատվածի վերացում չի ենթադրում: Տնտեսության ազգայնացումը նախ եւ առաջ շեշտը դնում է ռազմավարական ոլորտները բացառապես պետական սեփականության ձեւում ներառելուն, իսկ ներսի ու օտարերկրյա մասնավորի նկատմամբ էլ՝ հստակ մեխանիզմներով վերահսկողությանը եւ մասնավորի ոչ ճիշտ աշխատանքի դեպքում էլ՝ պետության կողմից հետկանչման եւ գործի սեփականացման լծակներ ունենալը:
Ինչեւէ, հենց ազգային տնտեսակարգի բացակայության պատճառով է, որ օտարել ենք բոլոր կարեւորագույն համապետական տնտեսական կառույցները եւ աչքներս ջուր կտրած սպասում ենք, թե գազն ու էլէներգիան, ջուրն ու կապը… ով ինչպես կմատուցի մեզ մեր երկրում:
«Վրացական երազանք»-ի պապական երազախաբությունը… Հայկական զինված ուժերն ամեն օր պատրաստ են պատերազմի… Կորեական հանգուցալուծու՞մ…
– «Վրացական երազանք»-ի պապական երազախաբությունը – …պապ, հայր եւ որդի Իվանիշվիլիները տառապում են (ոմանք՝ էին) գլխի ուժեղ քորից… գալիք 4-րդը տառապելու է խրոնիկ երազախաբությամբ…
– Հայկական զինված ուժերն այսօր էլ՝ ամեն օր պատրաստ են պատերազմի…
– Կորեական հանգուցալուծու՞մ – Կկնքվի՞ զինադադարի համաձայնագիր Կորեաների միջեւ…
«Վրացական երազանք»-ի պապական երազախաբությունը
Ինչքան էլ մեր շա՛տ հարեւան վրացիները փորձեն հավաստել, որ հայերիս եղբայրներն են, միեւնույնն է՝ ասել եւ ասելու ենք, որ նրանք պատմության ընթացքում առավելապես եթե ո՜չ բուն թուրքավարի, ապա թուրքաոճ գործելակերպով են առաջնորդվել հայերի հետ հարաբերություններում:
Այսօր էլ եղբայության քարոզով զբաղված վրացին փորձում է հավաստել, թե Սաակաշվիլիի ղեկավարած Վրաստանը եղբայրական դաշինք էր հաստատել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, իսկ Իվանիշվիլու ղեկավարած Վրաստանը եղբայր է լինելու ինչպես թուրք-ադրբեջանական ուղղության հետ, այնպես էլ՝ հայ-ռուսական:
Է՛, մեզ ինչ, եթե մեզ ու մեր թշնամիներին հավասար սիրել-հարգելու են: Իսկ վերջերս մի նոր մեծվրաստանյան քարտեզ է ի հայտ եկել, որտեղ մեր եղբայրները տիպիկ թյուրքական ախպերություն են արել…
Օտարի խելքի բանը չէ – Արցախի խնդիրը նաեւ ազգային զգացական ոլորտին է առնչվում… Ադրբեջանում ժողովուրդը պատրաստ չէ համախմբման եւ պատերազմի…
– Օտարի խելքի բանը չէ – Արցախի խնդիրը բացի պատմա-քաղաքական եւ ռազմա-տնտեսական ոլորտներից ներառում է նաեւ ազգային զգացական ոլորտը…
– Պատրաստ չեն պատերազմի – Պատերազմում հաղթում է պետությունը, բայց Ադրբեջանում ժողովուրդը պատրաստ չէ համախմբման եւ բանակը ի վիճակի չի լինի մարտնչել…
Օտարի խելքի բանը չէ
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հերթական այցը LՂՀ դժգոհություն է առաջացրել Ադրբեջանի հասարակական-քաղաքական շրջանակներում: Ադրբեջանցի կոնֆլիկտաբան Էլխան Մեհդիեւը նշել է, թե պաշտոնական Բաքուն պետք է արձագանքեր հայ նախարարի այցին: «Այդ հարցով շատ անհանգստացած ենք, նույնիսկ այնքան, որ պատրաստ ենք սպանել հայ նախարարին: Իշխանությունը անպայման պետք է իր բողոքը հայտնի այսուհետ: Բայց, իշխանությունը ոչ մի կերպ չի արձագանքում, երբ անգամ Ղարաբաղում Սերժ Սարգսյանի մասնակցությաամբ զինվորական շքերթ է կայանում»,- ասել է այս կոնֆլիկտաբանը:
Ադրբեջանում պատրաստ են սպանել մեր ԱԳ նախարարին, իսկ ԱՄՆ-ում, ՌԴ-ում եւ Եվրոպայում շատ նորմալ են ընկալում ինչպես Էդվարդ Նալբանդյանի, այնպես էլ Սերժ Սարգսյանի այցերը: Մեր նախագահի հետ հանդիպմանը ԵԽ պահպանողականների ու ռեֆորմիստների խմբակցության պատգամավորական պատվիրակության ղեկավար Մարտին Քալանան կարեւորել է հայկական կողմի հավասարակշռված մոտեցումը արցախյան հարցում, ինչը նաեւ նպաստում է Հայաստան-ԵՄ երկխոսությանը եւ առհասարակ՝ եվրամերձեցմանը: ՀՀ արտաքին քաղաքականության հավասարակշիռ գործելաոճը տրամաբանական է ընկալվել, քանի որ հայկական քաղաքակրթությունն էլ եվրոպական քաղաքակրթության բաղկացուցիչ մասն է:
Անկարան չի թաքցնում նորoսմանյան ձգտումները… Սիրիական հակամարտության ընթացքում եւս ծավալապաշտական քարտեզներ են տպագրվում…
– Անկարան չի թաքցնում նորoսմանյան ձգտումները…
Սիրիական հակամարտության ընթացքում եւս ծավալապաշտական քարտեզներ են տպագրվում, ինչն արտացոլում է համաթրքական նպատակները
– Պարսից ծոցում զորավարժություններ են…
Անկարան չի թաքցնում նորoսմանյան ձգտումները
Շարունակվում է սիրիական հակամարտությունը եւ այն այլեւս ընդունել է արյունալի եւ աղետալի ընթացք: Միջազգային ասպարեզում Սիրիային աջակցող Իրանը չէր մասնակցում սիրիական խնդրին առնչվող միջազգային խոշոր հանդիպումներին, բայց մայիսի վերջին գումարեց «Սիրիայի բարեկամների» այլընտրանքային համաժողով: Իրանի ԱԳ նախարար Ալի Ակբար Սալեհին ասել է, որ մի քանի երկրների են հրավիրել համաժողովին մասնակցելու համար:
Թեհրանը հայտարարել է համաժողովի անցկացման մասին՝ «Սիրիայի բարեկամության խմբի» սպասվող հանդիպմանը զուգահեռ, որտեղ մասնակցելու են Արեւմտյան պետությունները, արաբական մի շարք երկրներ եւ սիրիական ընդդիմությունը: Հանդիպումը կկայանա Հորդանանի մայրաքաղաք Ամմանում:
3. Կսարքեն լեզբոգեյաերկսեռատրանսգենդերային մարդատեսակ… «Հղի տղամարդը» բաժանվել է կնոջից… Նա ցանկանում էր կենտավրոս ունենալ…
– Կսարքեն լեզբոգեյաերկսեռատրանսգենդերային մարդատեսակ…
…Գուցե «ա՞զգ» կամ «պետությու՞ն» ստեղծեն՝ ԼԳԲՏ-ի Միացյալ Նահանգներ՝ ՄԱԿ-ում հատուկ կարգավիճակով:
– «Հղի տղամարդը» բաժանվել է կնոջից (ոչ մաքուր հայերենով ասած, այդ խզիկը իր բաժանման մասին պատմել է)…
– Նա ցանկանում էր կենտավրոս ունենալ (վերջապես, ու՞ր է այն ազգային իշխանությունը, որը Կոմայգին գոմայգուց կտարբերակի, այլապես «գոմիկանոց-այգին» իսկապես գոմ-այգու կվերածեն՝ հետագայում դրսի ու ներսի ձիերին, էշերին ու այլ անասունների ներմուծելով)…
Կսարքեն լեզբոգեյաերկսեռատրանսգենդերային մարդատեսակ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ուղերձ է հղել «Հոմոֆոբիայի եւ տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ կազմակերպված միջազգային համաժողովին» նշելով, որ այն կազմակերպվել է Նիդեռլանդների կառավարության կողմից (շատ տրամաբանական է, որ հենց այս այլասերվածության բացահայտ քարոզիչ երկրի,- հեղ.)՝ հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը նշելու համար: ՄԱԿ-ի անչա՛փ մարդասեր նախագահը շնորհակալություն է հայտնել մեկ այլ անչա՛փ մարդասերի՝ «Ձերդ Գերազանցություն Նիդեռլանդների թագուհի Մաքսիմային», ով աջակցել է այս իրադարձությանը:
ՄԱԿ-ը հոմոֆոբիայի դեմ պայքարը համարում է «մարդու իրավունքներ բոլորի համար գաղափարի՝ առավել ծավալուն մարտի առանցքային մասը, ռասիզմը վերացնելու եւ գենդերային հավասարությունը խթանելու ՄԱԿ-ի վաղեմի աշխատանքի մասը նաեւ»: Եվ ՄԱԿ-ի, ասում են բա՛րձր ամբիոնից, տառապալից խոսքերով արտաբերվել է. «Սերունդներ շարունակ լեզբուհիները, գեյերը, երկսեռականներն ու տրանսգենդերները (ԼԳԲՏ)՝ բոլոր տարածաշրջաններում ենթարկվել են սարսափելի բռնության իրենց սեռական կողմնորոշման եւ գենդերային ինքնության պատճառով: Նրանք արժանացել են արհամարհանքի, ծաղրանքի եւ խտրականության: Նրանց ստիպել են զգալ ամեն բան, բացի ազատությունից ու հավասարությունից»:
Հիշողության կորուստ՝ եվրոպացիների շրջանում… Նաեւ տեսողության ու լսեղության կորուստ – չեն նկատում Երեւանի քաղաքապետարանի կողքին Կոմայգու գոյությունը…
Հիշողության կորուստ՝ եվրոպացիների շրջանում
– Մոռացել են «Պարադա» համասեռամոլություն քարոզող սերբական ֆիլմի ցուցադրման ձախողումը…
– Մոռացել են Հայ Արիական Միաբանության եւ հայ արիների առաջնորդ Արմեն Ավետիսյանի անունը…
Նաեւ տեսողության կորուստ – չեն նկատում Երեւանի քաղաքապետարանի հենց կողքին Կոմայգու գոյությունը, որն ըստ եվրականոնակարգի, վերածվել է գոմայգու…
Հայտնի է, որ մի խեղումը կարող է այլ խեղումների կամ հիվանդությունների պատճառ դառնալ, ինչին նպաստում են հատկապես սեռա եւ հոգեխեղումները: Եվ ահա, «Amnesty International»-ի անդամները հիշողության լուրջ կորուստ են ունեցել: Մենք էլ՝ որպես նրանց կողմից մերժվածներ, համենայնդեպս կասենք ճշմարտությունը, որպեսզի հիվանդը կողմնորոշվի:…
Այս միջազգային ու երեւի իրավապահ կազմակերպությունը մոռացել է իր զեկուցագրում (կամ էլ պատվիրատուներն են հիշողության կորուստ ունեցել) նշել, որ մեր երկրում տավալվել է նաեւ բազմազանության շքերթի անվան ներքո պատսպարված համասեռականների երթը: Ինչը բախվեց դրա դեմ բողոքի ելած պահպանողական արժեքներ ունեցող հայ ազգային երիտասարդներին: Երիտասարդներ, ովքեր բազմազանության շքերթը գնահատեցին դրա իրական դեմքով՝ միասեռականության «քարոզացույց», եւ փաստեցին դրա անհարիր լինելը մեր բնածին նկարագրին ու հավաքական անվտանգության պահպանման առաջնահերթություններին:
Իսկ սա արդեն չի՛ նպաստում հակազգային երեւույթների տարածմանը, ինչը կոպտորեն խախտում է եվրաարժեհամակարգը: Ինչպե՞ս կարելի է մոռանալ եւ չնշել սա: Մի՞թե այսքան լուրջ է եվրոպացիների մոտ հիշողության կորստի հիվանդությունը:
Անբարոն, հավատախեղն ու հակաազգայինը՝ եվրամակարդակ – …Պետք է ազգովի առավել ուժգին թքե՜լ այս մտածելակերպի եւ այն սերմանողների վրա…
– Անբարոն, հավատախեղն ու հակաազգայինը՝ եվրամակարդակ…
…Պետք է ազգովի առավել ուժգին թքե՜լ այս մտածելակերպի եւ այն սերմանողների վրա:
– Ծոմակը (Արմինե Օգանեզովան) անբարոյականության սերմանողներից մեկն էր Հայաստանում…
…Թող Ծոմակը բարով վայելի եվրահաճույքները, Եվրոպան էլ՝ Ծոմակին:
Անբարոն, հավատախեղն ու հակաազգայինը՝ եվրամակարդակ
Զարմանալի կլիներ, եթե «Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մԵԿ անգամ էլ չխոսեր «Հայաստանում գեյ-ակումբի վրա իրականացված հարձակման ու ադրբեջանական ֆիլմերի տապալված ցուցադրման» մասին: Հրապարակելով աշխարհի տարբեր երկրներում մարդու իրավունքների վերաբերյալ իր ամենամյա զեկույցը, սրանք Հայաստանի վերաբերյալ ոչ ծավալուն հատվածում արձանագրել են, որ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած ՀՀԿ-ն նախորդ տարի մայիսի 6-ին հաղթանակ տոնեց խորհրդարանական ընտրություններում: Չնայած ընտրական գործընթացների ժամանակ խոսքի, հավաքների ու տեղաշարժի ազատությունն հիմնականում սահմանափակված չի եղել, այնուհանդերձ որոշ դիտորդներ հաղորդել են տարածված ընտրակաշառքի եւ ընտրողների նկատմամբ ճնշումներ բանեցնելու դեպքերի մասին: Խոսքի ազատության վերաբերյալ նշվել է, թե այն հիմնականում չի սահմանափակվել, սակայն հասարակական թշնամանքի եւ որոշ դեպքերում բռնության զոհ են դարձել անձիք, ում արտահայտած մտքերն ընկալվել են որպես հակաազգային:
Զեկույցի հեղինակները պնդել են, թե իրավապահ մարմինները որոշ դեպքերում չեն կարողացել պատշաճ քննել եւ հրապարակավ ու անկողմնակալ դատապարտել նմանօրինակ գործողությունները, եւ հիշատակվում է 2012թ. ապրիլին Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի փառատոնի կազմակերպման փորձերը նախ՝ Գյումրիում, ապա Վանաձորում, որոնք ուղեկցվել էին ցուցարարների բողոքի գործողություններով:
«Արդյունքում փառատոնի անցկացումը տապալվել էր, իսկ կազմակերպիչներից ոմանք բռնության էին ենթարկվել:
Լուսանցքի թիվ 281-ի հոդվածները
Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան)


