Daily Archives: June 6, 2015

,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 20-ի (366) հոդվածները

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան –  http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները – Եգիպտական Աստվածներ (11-րդ մաս)… Մեծ չափերով կախարդական թռչուն՝ հսկայական պոչով, գլխին թագ եւ վառ դեղնակարմիր փետուրներով…- Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

http://www.hayary.org/wph/?p=4708  Լուսանցք» թիվ 2-8 (348-354), 2015թ.) – հոդվածն ամբողջական). Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (Արմեն ԱվետիսյանՀայ Արիական Միաբանության առաջնորդ). Հայ Աստվածները – Հայկական  ԱստածայինՀամակարգ` 1. Հայր Արա Հայր (Գերագույն) Աստված, Աստվածահայր: 2. Մայր Անահիտ – մայրության եւ պտղաբերումի Աստվածուհի, Աստվածամայր: 3. Վահագն –ռազմի ու զորության Աստված: 4. Աստղիկ  սիրո (նաեւ գեղեցկության) Աստվածուհի: 5. Միհր – արդարադատության Աստված: 6. Նանե – ողջախոհության Աստվածուհի: 7. Տիր – իմաստնության  (դպրության ու գիտությանԱստված: 8.Վանատուրհյուրընկալության եւ հյուրասիրության (օջախիԱստված

2. Արեւելք. հավատների ու կրոնների առաջացումը… Հավատը Միջագետքում եւ Եգիպտոսում… Կրոնը Հին Արեւելքում… Նախաիսլամական շրջանի հավատալիքներ… Նախաիսլամական ցեղեր… Արաբիա… շիա եւ սունի մահմեդականներ…

3. Բոն – Միհրականություն – Աստվածը, ով մեծարվում է Բոն-Միհրականությունում, կոչվում է «Ամենաբարի» ու … այս Աստծո կողքին գոյություն ունի աստվածուհի՝ որ կառավարում է ամբողջ աշխարհը…

4. եվրաարժեք է նաեւ կոռուպցիան – Բացառվում են եվրոպական արդարության մասին բոլոր պատկերացումները… Ամենակաշառատուն եւ ամենակաշառակերը իրավունք չունի արժեքներ պարտադրելու…

5. Թուրքիայի համար սպառնալի՞ք ենք – Հայաստանը Թուրքիայի եւ Ադրբեջանի անվտանգության հայեցակարգերում նշված է որպես թշնամի երկիր… Քրդերը խորհուրդ են տալիս չհավատալ թուրքերին…

6. Արդարացում ու թանկացում – Շարքային հայաստանցուն չե՛ն կարող բացատրել, թե ինչու է մեր հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ամեն անգամ բավարարում թանկացման հայտերը…

7. Շքեղության էլեմենտ չկա՞, բայց թանկարժեք տներ ու մեքենաներ կա՞ն… Պահանջվում են ապուշներ.. ՀԷՑ-ը ցեմենտի գործ է դրել… Տաքսի ծառայության գործ է դրել… Գումարը ես տամ, ՀԷՑ-ը բարեգործ լինի…

8. Եթե ուրախությունը կարողանայինք թվի վերածել – ծնողները կտեսակցեն ծառայողներին… Պապերի երազանքը պարտավոր ենք պահպանել (Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյան)…

9. Հայկական խոհանոց – «Խնոցի» փառատոնն Արցախում – Տե՛րը լինենք մեր պատմության… Թամար Կապրելյանը` «Եվրատեսիլ 2015»-ի թոփ մոդել… Աշխարհի մարզական հեւքից – Եվրաղեկավարները չեն մեկնում Բաքու՝ Եվրախաղերի բացմանը… Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից – տեղադրե՛ք ձեր գովազդը… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները – Եգիպտական Աստվածներ (11-րդ մաս)… Մեծ չափերով կախարդական թռչուն՝ հսկայական պոչով, գլխին թագ եւ վառ դեղնակարմիր փետուրներով…- Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Սկիզբը՝ թիվ 9-13, 15-18-ում

http://www.hayary.org/wph/?p=4708  Լուսանցք» թիվ 2-8 (348-354), 2015թ.) – հոդվածն ամբողջական). Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (Արմեն ԱվետիսյանՀայ Արիական Միաբանության առաջնորդ). Հայ Աստվածները – Հայկական  Աստածային Համակարգ` 1. Հայր Արա Հայր (Գերագույն) Աստված, Աստվածահայր: 2. Մայր Անահիտ – մայրության եւ պտղաբերումի Աստվածուհի, Աստվածամայր: 3. Վահագն –ռազմի ու զորության Աստված: 4. Աստղիկ  սիրո (նաեւ գեղեցկության) Աստվածուհի: 5. Միհր – արդարադատության Աստված: 6. Նանե – ողջախոհության Աստվածուհի: 7. Տիր – իմաստնության  (դպրության ու գիտությանԱստված: 8.Վանատուր –հյուրընկալության եւ հյուրասիրության (օջախիԱստված

http://www.hayary.org/wph/?p=4863Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները – Եգիպտական Աստվածներ (10-րդ մաս)… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

http://www.hayary.org/wph/?p=4851Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները – Պարսկական Աստվածներ (9-րդ մաս)… Ավեստա-Զրադաշտականություն՝ Զրադաշտ կամ Զարաթուշտրա… Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

http://www.hayary.org/wph/?p=4831Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները – Հրեական Աստվածներ… (8-րդ մաս) Թալմուդն ու Թորան են կազմում հրեական օրենքի հիմքը… Քրիստոնեության ծագումը եւ տարածումը…- Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

http://www.hayary.org/wph/?p=4820Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները.- Հրեական կամ Եբրայական Աստվածների անունները «փակի» տակ են. Աստծո անունները՝ հին եւ նոր կտակարաններում (7-րդ մաս)…- Արմեն Ավետիսյան Հայ Արիական Միաբանության առաջնորդ

http://www.hayary.org/wph/?p=4805Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները – Հրեական Աստվածներ (Եհովա-Յահվահ-Իյեվա).- Միջանկյալ խոսք՝ հայությանը պարտադրված հուդա-քրիստոնեության մասին (6-րդ մաս)… Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

http://www.hayary.org/wph/?p=4780Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները.- Հունական Աստվածներ – Օլիմպոս լեռան երկրորդական բնակիչները (5-րդ մաս)… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

http://www.hayary.org/wph/?p=4767  Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (4-րդ մաս) – Հունական Աստվածներ՝ Օլիմպոսի Աստվածներ – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

http://www.hayary.org/wph/?p=4752  – Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները – Հնդկական Աստվածներ – (3-րդ մաս) – Հունական Աստվածներ.- Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

 http://www.hayary.org/wph/?p=4738  Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (2-րդ մաս) – Հնդկական Աստվածներ… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

 http://www.hayary.org/wph/?p=4721  Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (1-ին մաս) – Հնդկական Աստվածներ… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Հերմետիզմի երկու ուղղությունները սերտորեն կապված են եղել ու մշտապես փոխազդել։ Առավել վաղ հերմետիկ ստեղծագործությունները նվիրված էին աստղաբաշխությանը, այնուհետեւ նրանց միացան ալքիմիական եւ բժշկական, իսկ ավելի ուշ՝ փիլիսոփայական աշխատությունները։ Հերմեսի աստվածաբանական ստեղծագործությունները ներառված են 17 աշխատություններում՝ Corpus Hermeticum, Ստոբեի լայնածավալ հատվածներում եւ Ասկլեպիոսի լատինական թարգմանություններում, որոնք պահպանված են Ապուլեոսի մոտ։ Ուշ միջնադարում առավելապես սիրված եւ տարածված էր Հերմես Եռամեծի Զմրուխտե քառասալիկը (կամ Tabulae Smaragninae), որի հնագույն տարբերակներից մեկը պահվում է Երեւանի Մատենադարանում։

Օսիրիս (Ուսիր եգիպտական անվան հունականացված ձեւ) – վերածննդի, բնության արտադրող ուժը մարմնավորող եգիպտական Աստված, անդրշիրիմյան աշխարհի արքա, ըստ եգիպտական առասպելաբանության՝ եգիպտացիների նահապետը եւ առաջին թագավորը։ Երկրի վրա թագավորելու ժամանակ մարդկանց սովորեցրել է հողագործություն եւ արհեստներ։

Համաձայն առասպելի՝ նրա դեմ է ընդվզել նրա կրտսեր երկվորյակ եղբայր Սեթը, որը խնջույքի ժամանակ նենգաբար հրապուրելով Օսիրիսին, արգելափակել է նրան սարկոֆագի մեջ, իսկ այնուհետեւ հրամայել անդամահատել Օսիրիսին 14 մասերի եւ ցրել դրանք Եգիպտոսի տարբեր շրջաններոում։ Օսիրիսի քույր Իսիսը, որը միաժամանակ նրա կինն էր), երկար որոնումներից հետո գտնում է ամուսնու մարմնի հատվածները եւ, հավաքելով դրանք, հրաշագործորեն հանում Օսիրիսի մարմնում ամփոփված կենսական ուժը, որից էլ հղիանում է։ (Հունական Աստվածների մասին խոսելիս («սրբազան պոռնկության» մասին է խոսքը) նույնպես առնչվել ենք նման ամուսնությունների, որից զերծ է Հայ Աստվածային Համակարգը: Միակ սիրող զույգը, որը նաեւ բոլոր Աստվածային Համակարգերում եզակի երեւույթ է՝ Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնի եւ սիրո Աստվածուհի Աստղիկի միությունն է, որն ի սկզբանե եղել է Արարչակնիք համաձայնությամբ եւ Հավերժական Սիրո Խորհուրդն է կրում Համայն Տիեզերքում («Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին», «Լուսանցք» թիվ 2-8 (348-354), 2015թ.)):   Continue reading

Արեւելք. հավատների ու կրոնների առաջացումը… Հավատը Միջագետքում եւ Եգիպտոսում… Կրոնը Հին Արեւելքում… Նախաիսլամական շրջանի հավատալիքներ… Նախաիսլամական ցեղեր… Արաբիա… շիա եւ սունի մահմեդականներ…

Արեւելք. հավատների ու կրոնների առաջացումը

Հաճախ ոչ միայն Աստվածների անուններն են փոփոխվել միտումնավոր, այլեւ հավատի դիցարանն է ձեւախեղվել ըստ նպատակահարմարության… Եգիպտական դիցարանում ասվում է, որ ինչպես պետությունն ունի իր գլխավորին՝ արքային, այդպես էլ Աստվածների մեջ պետք է լիներ գլխավորը: Թագավորության զորացմանը զուգահեռ ի հայտ եկավ դիցարանը, որը ստեղծվել է առաջին արքաներից մեկի հրամանով, որպեսզի ամրապնդվի իշխող ցեղի կամ քաղաքի գերիշխանությունը: Երբ պետության մայրաքաղաքը փոխվում էր, երբեմն փոխվում էր նաեւ գլխավոր աստվածը: Եգիպտոսի Հին թագավորության շրջանում գլխավոր աստվածն էր Ռան (արեւի աստվածը), ում երկրպագում էին Մեմֆիս քաղաքում: Բայց երբ մայրաքաղաք դարձավ Թեբեն, գլխավոր աստված հռչակվեց տեղի Աստված Ամոնը: Ք.ա. XIV դարում փարավոն Էխնաթոնը Գերագույն Աստված հռչակեց նախկինում գրեթե անհայտ Աթոնին, դրանով նա փորձեց Ամոնի տաճարի քրմերին զրկել իրենց մեծ իշխանությունից:

Ըստ Աստվածների պաշտամունքի, ոգին էր մարդկանց պահպանում դժբախտությունից եւ տալիս բարօրություն: Երբ համայնքներն ու ցեղերը միավորվեցին եւ առաջացավ պետությունը, մարդիկ նախկին համայնքային աստվածություններին օժտեցին որեւէ բնագավառի հովանավորի դերով: Միաստվածությունը դարձավ ամպրոպի աստված, մյուսը՝ բերրիության, երրորդը՝ արեւի, եւ այսպես շարունակ: Այսպես առաջացավ բազմաստվածությունը: Օրինակ՝ Եգիպտոսում կար ժամանակ, երբ երկրպագում էին շուրջ հազար աստվածների: Նույն վիճակն էր խեթերի ու այլ ժողովուրդների մոտ…

Արեւելքի ժողովուրդներն ունեին աշխարհաստեղծման առասպել, բնության, մարդկանց, կենդանական եւ բուսական աշխարհների ծագման մասին պատկերացումներ, որոնք եւս պահպանվել են դիցարաններում: Եգիպտականում նշված է, որ «Սկզբում համատարած ջուր էր: Այնուհետեւ ջրի մեջ Պտահ Աստվածը ստեղծեց մի կղզի, որը սկսեց մեծանալ: Հետո Աստված երկիրը բաժանեց երկնքից, ստեղծեց օդը: Միայն վերջում նա ստեղծեց մարդկանց»: Շումերականում այսպես է. «Երկիրը ստեղծեց Էլլիլ Աստվածը: Նա բաժանեց երկիրը երկնքից, որոնք սկզբում մեկ միասնություն էին կազմում: Դրանից հետո նա կավից ծեփեց մարդկանց՝ իր իսկ նմանությամբ»: Հնդկական դիցարանից եւս հղումներ կան Արեւելքում. «Սկզբում ոչինչ չկար՝ ո՛չ արեւ, ո՛չ լուսին, ո՛չ աստղեր: Ջրից ծնվեց կրակը: Տաքությունից ծնվեց Ոսկե ձուն: Ոսկե ձվից ծնվեց արարիչ Բրահման: Նա ջարդեց ձուն, եւ այն ճեղքվեց երկու մասի: Վերին կեսը դարձավ երկինք, ստորին կեսը՝ երկիր: Իսկ դրանց միջեւ Բրահման դրեց օդը: Նա հողը դրեց ջրերի մեջ եւ ստեղծեց աշխարհամասերը, սկիզբ դրեց ժամանակին»: Բաբելոնյանում էլ այսպես է ասված. «Սկզբում համատարած ջրային տարերք էր՝ օվկիանոս: Այստեղ իշխում էր հրեշ Թիամաթը: Բաբելոնի գլխավոր Աստված Մարդուկը հաղթեց Թիամաթին: Վերջինիս մարմնի մի կեսից նա ստեղծեց երկինքը, մյուսից՝ երկիրը»…

Այսպես քաղաքականացվում էին դիցարանները իշխող կարգերի հետ միասին եւ շուտով ավելի հեռացան Տիեզերական Սկզբնաղբյուրից՝ նախանշելով Տիեզերահաս հավատների մատը…

Այս մասին խոսել ենք սրանից առաջ՝ Հայ Աստվածների հետ կապված հոդվածաշարում: Եվ ազգային հավատների տկարացումից օգտվեցին միջազգային նշանակություն ձեռք բերող կրոնները:

Հավատը Հին Միջագետքում եւ Եգիպտոսում

Ինչպես հայտնի է Հին Միջագետքում եւ Հին Եգիպտոսում ձեւավորվեց ինքնատիպ քաղաքակրթություն, եւ այստեղ էլ ստեղծվեցին կրոնական համակարգեր: Նրանց դիցարանի հիմնական Աստվածներն էին Էնլին՝ հողի, Շմաշան՝ արեւի, Նեգրալը՝ ռազմի, Իշտարը՝ պտղաբերության: Հին Եգիպտոսում Գերագույն Աստվածը արեւի աստվածն է եղել՝ Ամո-Ռամը: Եգիպտոսում տիրակալը՝ Փարավոնը, համարվում էր նրա որդին: Եվ Միջագետքում, եւ Եգիպտոսում մենք հանդիպում ենք մեռնող եւ հետագայում հարություն առնող Աստվածների մասին առասպելների: Այդ առասպելների միջոցով մարդը փորձում էր արտահայտել բնության շրջանաձեւ զարգացումն իր պատկերացմամբ: Բաբելոնի շրջանում Գերագույն Աստված դարձավ Բել կամ Մարդուկ Աստվածը: Ըստ առասպելի, դա տիեզերական, սկզբնական քաոսից ստեղծում է կարգավորված եւ համակցված այս տիեզերքը: Ըստ Հին Եգիպտոսի, մարդկային հոգին կազմված է 2 մասից՝ 1. մարմնի մահից հետո հոգին մնում է մարմնում, եւ նրա գոյությունը պայմանավորված է նրանով, թե ինչպես կպահպանվի այդ մարմինը եւ ինչպես այն կլինի շրջապատված: Այդ պատճառով եգիպտացիները սկսեցին մահացած մարմիններից մումիաներ պատրաստել եւ տեղադրել դրանք վիթխարի դամբարաններում, բուրգերում: 2. Հոգու երկրորդ մասը դուրս է գալիս մարմնից եւ գնում է մահացածների դատարան, որտեղ եւ որոշվում է նրա ապագան: Եթե նա մեղավոր է, ապա նա ոչնչանում է, իսկ եթե ոչ՝ գնում է դրախտ: Դրախտի մասին եգիպտացիների պատկերացումները պարզունակ են: Նրանք ենթադրում էին, որ դրախտը երկրի վրա է, Եգիպտոսից արեւելք:

Հնդկական հավատները եւս  յուրահատուկ են, որոնք ինչպես ազդել, այդպես էլ ազդվել են այլ ազգերի հին հավատներից, այդ թվում՝ հայերի: Հնդկաստանը երբեմն անվանում են կրոնի երկիր: Հնդկական հավատի հնագույն շրջանը Վեդայականն է: Դա հնագույն Սուրբ Գրքերն են, որտեղ պարունակված են սրբազան օրհներգները, աղոթքները, սրբազան բանաձեւերը եւ այլն: Վեդաները որոշ առումով հիմք եղան հետագա բոլոր՝ հնդկական եւ ոչ միայն, կրոների համար:   Continue reading

Բոն – Միհրականություն – Աստվածը, ով մեծարվում է Բոն-Միհրականությունում, կոչվում է «Ամենաբարի» ու … այս Աստծո կողքին գոյություն ունի աստվածուհի՝ որ կառավարում է ամբողջ աշխարհը…

Սկիզբը՝ թիվ 18-ում

http://www.hayary.org/wph/?p=4862 – Բոն – Միհրականություն (1-ին մաս). Գլխավոր հանելուկը՝ «մոգական քառակուսին» ծածկագիր է, որը կարելի է անվանել «Բոնագիր»… Ալքիմիան՝ Աստծո, Սիրո եւ Ոգու մասին…

Որ ժամանակին էլ պատկանեն տիբեթյան ձեռագրերի տեղեկությունները, միեւնույն է, կշատրիաների կաստան (դասը) երբեք կապ չի ունեցել դրավիդների հետ, հետեւաբար, «մաքուրների» տիրապետության մասին մատնանշումը պետք է դիտել որպես ակնարկ Շենրաբի արիական ցեղից ծագման փաստի: Համաձայն սրան, հնդկական առասպելաբանական բնագրերում հանդես են գալիս արիական Բրահմա եւ Ինդրա աստվածները, իսկ դրավիդյան Շիվան ու Վիշնուն նույնիսկ չեն հիշատակվում, ինչը թույլ է տալիս զուգադրությունների որոնումները կենտրոնացնել արիական պաշտամունքների վրա:

Նյութերը բոնական կրոնի մասին սակավաթիվ են: Տեղեկությունները, որոնք տրվում են եվրոպական աշխատություններում, հակասական եւ մշուշոտ են:

Ինչ վերաբերում է Բոնի նկարագրմանը տիբեթյան աղբյուրներում, ապա այստեղ պետք է հաշվի առնել ակներեւաբար կեղծարարության հնարավորությունը: Քանի որ անտիկ շրջանի կրոնի պատմությունը լավ է ուսումնասիրված, հստակ կարելի է ասել, որ նշված պայմաններին բավարարում է միայն Միհրի պաշտամունքը:

Երբեմն Միհրը համարվում է արական եւ իգական սեռը միատեղող աստված: Որոշ միհրական հուշարձաններում հանդիպում ենք աստծու եւ աստվածուհու խորհրդանշանները:

Համաձայն միհրականության հիմնական թեզի Երկինքը իր կնոջ՝ Երկրի հետ իշխում է բոլոր մյուս աստվածներին, որոնք ծնվել են հիմնական երկմիասնական աստծուց:

Միհրականության մեջ Երկիր-արտադրողուհին (terra-Mater), գլխավոր տեղ է գրավում արարողություններում եւ միհրականության ուսմունքում, իսկ բոնականների մոտ գլխավոր ծիսակարգերից մեկը հողը ջրելն է. «Անուշահոտ ծուխը միանում է երկնքին: Մաքուր, գեղեցիկ թասի մեջ լցվում է մաքուր ջուրը եւ պահվում այն աջ ձեռքում կամ կողմում: Ջրում են մատղաշ, կանաչ խոտը եւ պահում թասը ձախ ձեռքում, որից հետո դնում թանկարժեք մաքուր ամանի մեջ»:

Միհրականության մեջ 4 գլխավոր քամիները տարվա 4 ժամանակների հետ աստվածացվում են որպես բնության ուժերի գորագույն ոգի:

Համաձայն «Ավեստայի», Միհրը լույսի աստված է: Կիլիկիայում հայտնաբերված մեդալիոնի վրա նա պատկերված է պսակը գլխին երիտասարդ տղամարդու տեսքով, դաշույնը աջ ձեռքում, որը նա պատրաստվում է խրել զոհաբերվող ցլի կոկորդը:

Բոնում Միհրը «Սպիտակ լույս» աստծո նմանօրինակն է, ընդ որում՝ նրան կոչում են ոչ թե հենց այնպես «լիա» աստված, այլ «լիա-գշեն» քուրմ-աստված: Քուրմ («գշեն») բառն ունեցել է կոնկրետ իմաստ, հին Տիբեթում հենց այդ անձն էր կրոնական արարողությունների ժամանակ զոհաբերվող ցլի կոկորդը մխրճում դաշույնը: Առանձին մարդկանց աստվածացում է եղել նաեւ արեւմտյան միհրականությունում:

Հայտնի է, որ հայոց Տրդատ թագավորին երկրպագում էին որպես Միհրի էմանացիա, նույնիսկ Կայսր Ներոնը պատրաստվում էր անձամբ մասնակցելու հանդիսականությանը՝ նրան պատշաճը հատուցելու որպես աստծու:

Քսերքսը իր կայսրությունում հատուկ հրամանով արգելեց վիպաշներին երկրպագելը, բայց Միհրը ու Անահիտը վտարանդի աստվածների ցուցակից հանված էին եւ հիշատակվում են Արտաքսերքսի արձանագրություններում որպես Ահուրամազդայի դաշնակիցներ:   Continue reading

եվրաարժեք է նաեւ կոռուպցիան – Բացառվում են եվրոպական արդարության մասին բոլոր պատկերացումները… Ամենակաշառատուն եւ ամենակաշառակերը իրավունք չունի արժեքներ պարտադրելու…

ԵԱՀԿ գործող նախագահ Իվիցա Դաչիչը հանդիպեց ինչպես Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, այնպես էլ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ: ԵԱՀԿ գործող նախագահը Սերբիայի արտաքին գործերի նախարարն է նաեւ, ով վստահաբար լավ է պատկերացնում Արցախի խնդիրը, քանի որ Սերբիան նույնպես տարածքներ կորցրած պետություն է, իսկ Կոսովոն, որ շատ սերբերի համար նույնն է՝ ինչ Արցախը հայերիս համար, բռնի ուժով խլվեց Սերբիայից ու Արեւմուտքի ջանքերով հռչակվեց անկախ պետություն…

Սա ոչ միայն ջլատեց Սերբիան, այլեւ նպաստեց այսպես կոչված քրիստոնեական Եվրոպայի ջլատմանը: Մինչ Հարավսլավիայի մասնատումը, Եվրոպայի շուրջ 50 երկրների շարքում միայն Ալբանիան էր մահմեդական: Իսկ Արեւմուտքի հակասերբական (այստեղ նաեւ հակասլավոնական-հակառուսական քաղաքականություն կար, ինչպես հիմա Ուկրաինայի պարագայում) քայլերի գնալով Եվրոպայում մահմեդական երկրների թիվը հասցրեց 3-ին՝ Ալբանիա, Բոսնիա եւ Հերցոգովինա ու Կոսովո: Այստեղ մի այլ վտանգ էլ կա, նշյալ երկրներում իսլամական բնակչության շրջանում քիչ չեն Եվրոպա թափանցած թուրքերը, ինչը դեռ եվրոպական երկրների գլխին պատուհաս կդառնա: Եվ ոչ միայն եվրոպական: Առանց այն էլ Ֆրանսիան եւ Գերմանիան լուրջ խնդիրներ ունեն թուրքական բնակչության գերաճի հետ կապված: Այդ խնդիրները հասունանում են նաեւ Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Բելգիայում, Հոլանդիայում եւ այլուր: Նաեւ իսլամադավան արաբներն են ավելանում Եվրոպայում, ինչը վերոնշյալ կրոնական վտանգը նաեւ ծայրահեղության է տանում: Իզուր չէ, որ Մերձավոր Արեւելքում ԻԼԻՊ-ի զինվորների շարքերում (նաեւ ահաբեկչական այլ միավորումներում) հազարավոր մահմեդական եվրոպացիներ կան, որ վաղը դեռ վերադառնալու են իրենց եվրոպական բնակավայրերը…

Մի՞ թե այս ամենը դեռ չի մտահոգում եվրոպացիներին: Թերեւս մտահոգում է, բայց եվրոպական երկրների իշխանությունները դեռ համոզված են, որ կարող են զսպել ծայրահեղականներին, եթե դրա կարիքը լինի: Բայց մերձավորարեւելյան վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ նրանք այս եւ մյուս անգամներում նույնպես սխալվելու են: Իրաքի եւ Սիրիայի վրա ռազմա-քաղաքական ճնշումները եւ իրենց ընդդիմադիր հռչակած ծայրահեղ իսլամականներին աջակցելը հանգեցրեց այն բանին, որ «Իսլամական պետություն» հռչակվեց հենց Մերձավոր Արեւելքի սրտում եւ այն հետզհետե ծավալվելու քայլեր է անում ոչ միայն տարածաշրջանում: ԻԼԻՊ-ի առաջնորդները փորձում են թափանցել նաեւ Կովկաս, Իրան, եվրոպական երկրներ ու Ռուսաստան եւ դրա համար պատրաստ են համագործակցել բոլոր ծայրահեղական ու ահաբեկչական խմբավորումների հետ: Այս ամենը հաշվի առնելով՝ Թուրքիան եւ Ադրբեջանը իրենց տարածքները տրամադրում են «Իսլամական պետության» ծավալումների համար՝ չմոռանալով իսլամականության հետ միասին զարկ տալ նաեւ համաթուրանականության ծավալմանը՝ մինչեւ չինական Ույղուրստան:   Continue reading

Թուրքիայի համար սպառնալի՞ք ենք – Հայաստանը Թուրքիայի եւ Ադրբեջանի անվտանգության հայեցակարգերում նշված է որպես թշնամի երկիր… Քրդերը խորհուրդ են տալիս չհավատալ թուրքերին…

Թուրքիայի համար սպառնալի՞ք ենք

Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ կազմակերպված միջոցառումները նորովի վերհանեցին հայկական հարցը միջազգային ասպարեզում: Եվ բացի ցեղասպանության ճանաչումից ու դատապարտումից, կարեւոր գործոն դարձավ նաեւ հայկական պահանջատիրությունը: Անկարան այլեւս ապահով չի զգում իրեն եւ լրջորեն մտահոգված է հայերի պահանջատիրական խնդիրների արծարծմամբ ու որոշակիորեն առաջադրմամբ՝ ինչպես Սիսի կաթողիկոսարանի նստավայրի պահանջի հարցն է Կիլիկիո թեմի կողմից:

Չնայած Անկարան միշտ էլ վերապահումներով է մոտեցել հայերին, նաեւ հույներին ու հրեաներին եւ ցայսօր 1,2 եւ 3 կոդերն են գործում այս ազգերի նկատմամբ Թուրքիայում: Հայերի, հույների եւ հրեաների մասին հավաքվում են բոլոր տեսակի տեղեկությունները՝ համապատասխան կոդի տակ:

Թուրքիայում «Քադիր-Հաս» համալսարանի կողմից հրապարակվել է թուրքական պետության արտաքին քաղաքականության նկատմամբ հանրային ընկալումներն ու մոտեցումները պարզելու նպատակով իրականացված 2015թ. հետազոտական զեկույցը, որում ներկայացված են նաեւ Հայաստանի նկատմամբ թուրքական հանրային ընկալումները: Արդյունքներով, 2013թ. զեկույցի համաձայն, էականորեն աճել է Հայաստանը որպես Թուրքիային սպառնալիք դիտարկողների թիվը թուրքական հասարակական շրջանակներում:

Ըստ նշյալ հետազոտության՝ Հայաստանը զբաղեցրել է Թուրքիային սպառնալիք ներկայացնող երկրների շարքում 4-րդ տեղը՝ 20,3% ցուցանիշով: 2013թ. հետազոտության արդյունքներով այդ ցուցանիշը կազմել էր 7,2%: Նման ցուցանիշի աճը թերեւս պայմանավորված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ու թուրքական հասարակության շրջանում «տագնապների ու անհանգստությունների» սրման հանգամանքներով:

Նախկինում հայտնի էր, որ Հայաստանը Թուրքիայի եւ Ադրբեջանի անվտանգության հայեցակարգերում նշված է որպես թշնամի երկիր: Որքանով տեղյակ ենք, Թուրքիայի համար Հայաստանը 2-րդ թշնամի երկիրն էր Հունաստանից հետո (եթե չի փոխվել), իսկ Ադրբեջանի համար ցայսօր 1-ինն է:   Continue reading

Արդարացում ու թանկացում – Շարքային հայաստանցուն չե՛ն կարող բացատրել, թե ինչու է մեր հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ամեն անգամ բավարարում թանկացման հայտերը…

Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության նախագահ Եվգենի Բիբինը փակ հանդիպում է անցկացրել Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության անդամների հետ, ներկայացրել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովին ներկայացրած հայտի ու սակագնի բարձրացման հիմնավորումները:

Ի՞նչ կարծիքի է այդ հանդիպումից հետո ՀՀԿ-ն, ավելի ստույգ՝ ՀՀԿ-ական պատգամավորը:

«Անկեղծ ասած, ինքս էլ զարմացած եմ, որովհետեւ որեւէ ապացույց, որեւէ գրագետ հիմնավորում, որ իրենք նորմալ աշխատել են, չկար նրա խոսքում: ՀԷՑ-ը շատ լուրջ խնդրի առաջ է հայտնվել եւ դա վատ մենեջմենթի արդյունք է: Որեւէ հիմնավորում, որը մեզ կբավարարեր, չեղավ»,- սրանք ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանի խոսքերն են:

Այսպիսով, այդ Բիբինի հիմնավորումները, Կարինե Աճեմյանի խոսքերով, «հավաստի չէին, այդքան էլ տպավորիչ չէին, այդքան էլ հույս ներշնչող չէին»: Իսկ փակ քննարկմանը հնչած սուր հարցերին ի պատասխան Բիբինը… արդարացել էր:

«Ճիշտ է, նա ասում էր, որ չի արդարանում, պարզապես փաստեր է բերում, բայց այդ փաստերը համոզիչ չէին»,- սրանք էլ  են պատգամավորի խոսքերը:   Continue reading

Շքեղության էլեմենտ չկա՞, բայց թանկարժեք տներ ու մեքենաներ կա՞ն… Պահանջվում են ապուշներ.. ՀԷՑ-ը ցեմենտի գործ է դրել… Տաքսի ծառայության գործ է դրել… Գումարը ես տամ, ՀԷՑ-ը բարեգործ լինի…

Էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու է, սակայն առայժմ հայտնի չէ, թե որքանով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը։

Նրա խոսքով՝ հանձնաժողովն արդեն ուսումնասիրել է սակագնի բարձրացման վերաբերյալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի հայտը, սակայն որոշման մասին կհայտնեն հունիսի 9-ին կամ 10-ին։

Ինչ վերաբերում է հայտում ներառված ծախսերին՝վարձակալած տներ, ավտոմեքենաներ, թանկ շինանյութ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահն ասաց, որ ՀԷՑ-ի հայտում «շքեղության որեւէ էլեմենտ իր արտացոլումը չի գտնի»:

Հիշեցնենք, որ ՀԷՑ-ը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ 1 կվ էլեկտրաէներգիան 17 դրամով բարձրացնելու խնդրանքով։ Դեմ արտահայտվող քաղաքական ուժերը եւ քաղաքացիները պնդում են, որ թանկացումը մի նպատակ ունի՝ սպառողների հաշվին մարել ՀԷՑ-ի կուտակած 250 միլիոն դոլար պարտքը:

Պահանջվում են ապուշներ

Ստացվում է՝ շքեղության էլեմենտները լավ էլ տեղ են գտնում հայտում:

Էս հե՛չ, կարեւորը ՀԷՑ-ը մեզ խնդրանքով է դիմել՝ խնդրում եմ թանկացնե՛լ, դե մոտավորապես «պահանջվում են ապուշներ» ոճով:

Տնտեսագետ Հակոբ Սաֆարյանը (նրա խոսքին այնքան էին հղում արել, որ չեմ հիշում սկզբնաղբյուրը) լավ էլ պարզաբանում է, թե այդ ի՜նչ արդարացված թանկացում է (որոշակի կրճատումներ արվել են տեղի սղության պատճառով):

Եվ այսպես՝

«2015թ. մայիսի 14-ին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների վերանայման հայտով:

Հայտի հետ միասին «ՀԷՑ»-ը հանձաժողով է ներկայացրել նաեւ սակագնի հաշվարկները եւ սակագնի հաշվարկները հիմնավորող փաստաթղթեր:

Առաջին հայացքից հայտում կարծես ամեն ինչ պատշաճ ներկայացված է՝ սյունակ առ սյունակ հիմնավորումներ տալով, թե ինչ հիմքերով պետք է էլեկտրաէներգիայի սակագինը թանկանա մոտ 17 դրամով: Սակայն 20 էջանոց փաստաթղթի ցանկացած էջը մի քանի րոպե տնտղելն իսկ բավական է, որպեսզի ակնառու դառնան ինչպես փնթի վրիպակները, այնպես էլ բովանդակային չհիմնավորված ծախսերը, որոնք չեն խոսում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հրատապության մասին:   Continue reading

Եթե ուրախությունը կարողանայինք թվի վերածել – ծնողները կտեսակցեն ծառայողներին… Պապերի երազանքը պարտավոր ենք պահպանել (Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյան)…

Եթե ուրախությունը կարողանայինք թվի վերածել

Եթե ուրախությունը կարողանանք թվի վերածել, ապա այսօր՝ հունիսի 5-ին Արցախում՝ Ստեփանակերտում, Մարտակերտում եւ Հադրութում, 650, իսկ Կապանում եւ Մեղրիում 55 ուրախություն կծնվի: Վաղը՝ հունիսի 6-ին Սիսիանում, Գորիսում, Սանասարում, Իջեւանում, Նոյեմբերյանում, Բերդում, Մեհրաբում, Քարվաճառում՝ 205 ուրախություն կծնվի: Թվերի հետեւում երեւանաբնակ այն զինծառայողներն են, ովքեր կհանդիպեն իրենց ծնողներին: Բայց ուրախությունը թվաբանական գործողություն չէ, այլապես նշված թվերը պիտի բազմապատկեինք ծնողների, ընտանիքի անդամների, հեռու ու մոտիկ ազգականների, ընկերների, հարեւանների թվով, որ ստանայինք հանրագումարն ուրախության: Բայց սա էլ բավարար չէ, քանզի ամեն հայ զինվորի մասին ամեն հայ մարդ մտածում է: Ուրեմն…

Ուրեմն, զինվորներն էլ թող հանգիստ լինեն, քանզի իրենց տեսակցելու մեկնող ծնողներն էլ ապահով ձեռքերում են. նրանք մայրաքաղաքից անվճար ավտոբուսներով են մեկնում եւ նրանց ուղեկցում են Երեւանի քաղաքապետարանի, Երեւանի վարչական շրջանների աշխատակիցներ, սոցիալական ծառայության տարածքային բաժինների աշխատակիցներ, բժիշկներ, ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչներ:

Իմ եղբայրն էլ զինծառայող է, ես նախորդ տարի էլ եմ օգտվել այս հնարավորությունից եւ տեսակցել նրան: Գիտեք, Երեւանից Արցախ հասնելը, մանավանդ մեր օրերում, այնքան էլ հեշտ բան չէ: Ի դեպ, մանավանդ մեր օրերում եմ ասում ոչ միայն  ֆինանսական խնդրից ելնելով: Մանավանդ մե՛ր օրերում, երբ իրական պատերազմը դեռ չի ավարտվել հերիք չէ, մի բան էլ անընդհատ բացասական լիցքեր ես ստանում բանակային պայմանների ու հարաբերությունների մասին: Նախորդ տարի եղբայրս նոր էր զորակոչվել, դեռ ոչնչից տեղյակ չէինք. ինչ պայմաններում է ծառայում, ինչ է ուտում: Այս տարի նման հարց էլ չեմ տա: Քանզի արդեն տեղում, ինչպես ասում են, սեփական աչքերով եմ տեսել ամեն ինչ: Եղբայրս բանակում կուշտ է, ծառայության համար նորմալ պայմաններ են ապահովված, մենք էլ գնում ենք կարոտներս առնելու: Ինչպես ասում են՝ միայն թե խաղաղություն լինի:   Continue reading

Հայկական խոհանոց – «Խնոցի» փառատոնն Արցախում – Տե՛րը լինենք մեր պատմության… Թամար Կապրելյանը` «Եվրատեսիլ 2015»-ի թոփ մոդել… Աշխարհի մարզական հեւքից – Եվրաղեկավարները չեն մեկնում Բաքու՝ Եվրախաղերի բացմանը… Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից – տեղադրե՛ք ձեր գովազդը… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայկական խոհանոց՝ հնագույններից մեկն աշխարհում

Տե՛րը լինենք մեր պատմության

Հայկական խոհանոցը հնագույններից մեկն է աշխարհում, եթե չասենք՝ ամենահինը, քանզի հայը, որպես արարչածին մարդատեսակ եւ ազգատեսակ, ունի առաջինը արարված լինելու բազում պատմական փաստեր…

Որ հայկական խոհանոցը հին արմատներ ունի՝ հաստատում են նաեւ օտար հնէաբանները՝ պնդելով, որ հայերը շուրջ 3000 տարի առաջ արդեն պատկերացումներ ունեին խմորման եւ հացաթխման մասին: Հնագույն ժամանակներից է սկիզբ առել նաեւ ներկայումս այդքան տարածված խորովածը: Հայկական խոհանոցի ճաշատեսակներն առանձնանում են իրենց յուրահատուկ համով ու կծվությամբ: Որպես համեմունք օգտագործվում են պղպեղ, սխտոր եւ մի շարք նրբահամ կանաչեղեն: Հայերը կերակրատեսակներում օգտագործում են 300 տեսակ վայրի կանաչեղեն ու ծաղիկներ որպես համեմունք եւ նույնիսկ որպես հիմնական ճաշատեսակ: Հայկական խոհանոցում հատուկ տեղ են զբաղեցնում ձկնեղենը. հատկապես իշխանից, թառափից եւ սիգից պատրաստված ճաշատեսակները:

Առանձնահատուկ հպարտության առիթ են հանդիսանում այսօր գինու մառանները, եւ իհարկե, հայակական կոնյակը: Հնէաբաններին հաջողվեց Արենի գյուղի մոտակայքում գտնվող քարանձավներից մեկում հայտնաբերել հնագույն գինեգործարան եւ դրանով իսկ ապացուցել, որ հայերը զբաղվում էին գինեգործությամբ դեռ հեռավոր պղնձե դարում՝ ավելի քան 6000 տարի առաջ: Ալյուրից պատրաստում են յուրահատուկ ճաշատեսակ՝‘արիշտա, հացահատիկից՝ հարիսա հավի կամ գառան մսով: Լավաշից բացի, ալյուրից պատրաստում են նաեւ բազմաթիվ թխվածքներ, մեծ ժողովրդականություն են վայելում գաթան ու փախլավան: Առանձնահատուկ համով առանձնանում են շարոցը (սուջուխը) եւ ալանին: Ալանին պատրաստվում է չորացված դեղձից՝ լցոնված ընկույզի միջուկով եւ շաքարավազով: Հայաստանը հպարտանում է նաեւ իր բնապահպանապես մաքուր քաղցրահամ մրգով, ինչպիսիք են դեղձը, թուզը, նուռը… եւ իհարկե հայկական խորհրդանիշ դարձած արեւահամ ծիրանը:

Հայկական խոհանոցի առանձնահատկությունները – Մեր խոհանոցում գրեթե չեն օգտագործվում յուղեր, ճաշատեսակների մեծ մասը պատրաստվում է հալեցված կարագով, իսկ բուսական յուղն օգտագործվում է հիմնականում ձկնային եւ բանջարեղենային ճաշատեսակներում: Հայկական խոհանոցի մեկ այլ առանձնահատկություններից են կծու խորտիկներն ու սննդարար ապուրները:

Պատրաստման եղանակները – Կանաչեղենով համեմված մսից պատրաստվում է լցոնված բանջարեղեն եւ միրգ, լցոնում են գրեթե ամեն ինչ՝ սոխ, լոլիկ, սմբուկ, պղպեղ, խնձոր, սերկեւիլ: Տարածված կծու եւ բուրումնավետ համեմունքներից են պղպեղը, համեմը, անանուխը, թարխունը, ռեհանը, ծիթրոնը եւ այլն, իսկ հրուշակեղեն պատրաստելիս օգտագործվում է դարչին, մեխակ, հիլը եւ այլն: Կաթնամթերքից հայկական խոհանոցը հպարտանում է մածունով՝ պատրաստված կովի, ոչխարի ու գոմեշի կաթից: Հայկական խոհանոցի ավանդականությունը պայմանավորված է խոհանոցային հնագույն մեթոդներով, մթերքի հումքով եւ համային ներդաշնակության պահպանումով:

Թոնիր եւ կավե ամանեղեն – Թոնիրն է հայկական հացի, մսային որոշ կերակրատեսակների ու ապուրների առանձնահատուկ որակի գաղտնիքը: Թոնրում պատրաստում են նաեւ բանջարեղեն, շիլաներ, ծխեցնում ձուկ ու թռչնամիս: Հայկական որոշ կերակրատեսակների անվանումները կապված են ոչ թե բաղադրամասերի, այլ ամանեղենի անունների հետ, ինչպես օրինակ՝ պուտուկը, կճուճը, տապակը: Սրանք բոլորը միաժամանակ կավե ամանների եւ ճաշատեսակների անվանումներ են:

Հայկական խոհանոցի գոյությունն ի սկզբանե կարեւորվել է (ինչն այսօր չի պահպանվել), քանզի հայի կյանքում այն տեղ ունի ոչ միայն սննդակարգը, կեցակարգը ձեւավորելու գործում, այլեւ՝ տոնական ու ծիսական արարողությունների ժամանակ, երբ ընտրվում է յուրատեսակ ճաշացանկ, լինում են յուրահատուկ գինեձոներ եւ այլն: Այսօր էլ Հայաստանում բերքի ու բարիքի փառատոներն անպակաս են:   Continue reading