Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
Ա1պլյուս- Քըլըչը արձագանքել է
- Հրդեհ՝ ԶՊՄԿ-ում․ այրվել են վառելիքաքսուկային նյութեր
- Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ է ունեցել Չինաստանում Հայաստանի մշակութային տարվա շրջանակում
- Փաշինյանը Սառնաղբյուր բնակավայրում էր (տեսանյութ)
- Փաշինյանը Մարալիկում․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
- Եպիսկոպոսական ձեռնադրություն եւ օծում Ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ (տեսանյութ)
- Որոշ կազմակերպչական և ժամանակային հարցեր հնարավոր չեն դարձնում հուլիսին SOAD-ի համերգի կազմակերպումը. ԿԳՄՍ նախարար
- Ախալքալաք–Կարս երկաթուղին Ադրբեջանի երկաթուղու նման այլեւս բաց է Հայաստանի համար. Փաշինյան
- Զելենսկին զգուշացնում է՝ Ռուսաստանը կարող է հարվածել «Օրեշնիկ» հրթիռով
- Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց (տեսանյութ)
Daily Archives: December 5, 2015
,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 42-ի (388) հոդվածները
Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան – http://www.hayary.org/wph/?p=2223 (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)
Միջուկային պատերազմի պատրաստություններ – Թուրքիան ամերիկյան գործիք-գործոն… Հայաստանն էլ ռուսական գործիք-գործոն չդառնա, քանի որ դա միշտ կորուստներով է ավարտվել հայերի համար…
http://www.hayary.org/wph/?p=5215 –Կծավալվի՞ պատժիչ հարվածը… Ռուսաստանը չի՞ պատերազմի – կրկին տեսակետ կա, որ այլեւս ընթանում է 3-րդ համաշխարհայինը… ՆԱՏՕ-ն ԻԼԻՊ-ին համարում է ընդհանուր թշնամի…
Չնայած Թուրքիայի նախագահի բոլոր գործադրած ջանքերին, Էրդողան-Պուտին հանդիպումը չկայացավ Փարիզում: Իսկ Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի էր ունենում ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային հռչակագրի կողմ պետությունների 21-րդ համաժողովը, որի նախագահությունն ստանձնել է Ֆրանսիան: Համաշխարհային այդ համաժողովին մասնակցել են 150 պետությունների ու կառավարությունների ղեկավարներ, այդ թվում՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, հազարավոր այլ պատվիրակներ: Աննախադեպ մասնակցությամբ բարձր մակարդակի փարիզյան համաժողովի պատվիրակությունները մինչ օրակարգին անցնելը մեկ րոպե լռությամբ հարգել են ս.թ. նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների զոհերի հիշատակը:
Ռուսաստանի նախագահը մերձավորարեւելյան թեմաներով հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Հանդիպումներ են եղել նաեւ Իսրայելի, Իրանի եւ այլ երկրների ղեկավարների հետ: Եթե եվրոպական երկրների ղեկավարները հակված են համագործակցելու Ռուսաստանի հետ՝ ընդդեմ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման, ապա ամերիկյան կողմը ամեն բան անում է ռուսական կողմին Մերձավոր Արեւելքից դուրս մղելու համար: Եվ կա ՆԱՏՕ-ական Թուրքիա, որին էլ ասպարեզ է նետել Վաշինգտոնը՝ բառիս բուն իմաստով: Continue reading
Ազգային ինքնորոշումը պետք է հենվի պատմական արդարության վրա – Լեռնային Ղարաբաղ.- Պատմական տվյալներ… Մինչխորհրդային ժամանակաշրջան… Խորհրդային տարիներին… Հիմնախնդրի ներկա փուլը… ՀՀ դիրքորոշումը…
Սույն հոդվածը մեր պետության պաշտոնական դիրքորշումն է Արցախի (Լեռնային Ղարաբաղի – ԼՂ) հիմնախնդրի վերաբերյալ, ինչը կարեւորում եւ հրապարակում ենք՝ մեր պետական քայլերի հաջորդականությունը եւ հետեւողականությունը հասկանալու համար:
Պատմական տվյալներ
Արցախը (Ղարաբաղը) պատմական Հայաստանի անբաժանելի մասն է: Ուրարտական ժամանակաշրջանում (մ.թ.ա. 9-6դդ.) Արցախը հայտնի էր Ուրտեխե-Ուրտեխինի անվանվամբ: Արցախի՝ որպես Հայաստանի մաս, հիշատակումներ կան Ստրաբոնի, Պլինիոս Ավագի, Կլավդիոս Պտղոմեասի, Պլուտարքոսի, Դիոն Կասիոսի եւ այլ անտիկ հեղինակների աշխատություններում: Դրա վառ վկայությունն է նաեւ պահպանված պատմամշակութային հարուստ ժառանգությունը:
Մեծ Հայքի թագավորության բաժանումից հետո (387թ.) Արցախը կազմում է Արեւելահայկական թագավորության մաս, որն էլ շուտով ընկնում է Պարսկաստանի տիրապետության տակ: Այդ շրջանում Արցախը Հայկական մարզպանության, այնուհետեւ՝ արաբական տիրապետության ժամանակաշրջանում Արմենիա կուսակալության մաս էր կազմում: Արցախը մաս է կազմել Հայկական Բագրատունյաց թագավորության (9-11դդ.), ապա Զաքարյանների հայկական իշխանության (12-13դդ.):
Հաջորդած դարերում Արցախը հայտնվել է այլեւայլ նվաճողների վերահսկողության ներքո՝ մնալով հայկական եւ ունենալով կիսաանկախ կարգավիճակ: XVIII դարի կեսերից սկսվում է թուրք քոչվոր ցեղախմբերի ներթափանցումը Արցախի հյուսիս, ինչը հանգեցնում է ընդհարումների տեղաբնիկ հայերի հետ: Այդ ժամանակաշրջանում հիշարժան են որոշակի ինքնիշխանության հասած 5 (Խամսայի) հայկական մելիքությունները, որոնք իրենց ծաղկման եւ հզորության գագաթին հասան XVIII դարի ավարտին: 1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. Գյուլիստանի հաշտության պայմանագրով Արցախ-Ղարաբաղն անցնում է Ռուսաստանի տիրապետության տակ:
Մինչխորհրդային ժամանակաշրջան
Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) հիմնախնդիրը ծագել է 1917թ. Ռուսաստանյան կայսրության փլուզման արդյունքում Անդրկովկասում 3 ազգային պետությունների՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի հանրապետությունների կազմավորման շրջանում: ԼՂ բնակչությունը, որի 95%-ը հայեր էին, գումարեցին իրենց առաջին համագումարը, որը ԼՂ-ն հռչակեց անկախ վարչաքաղաքական միավոր, ընտրեց Ազգային խորհուրդ եւ կառավարություն: 1918-1920թթ. ԼՂ-ն ուներ պետականության բոլոր ատրիբուտները՝ ներառյալ բանակն ու օրինական իշխանությունը:
ԼՂ ժողովրդի խաղաղ նախաձեռնություններին ի պատասխան Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետությունը դիմեց ռազմական գործողությունների:
1918թ. մայիսից մինչեւ 1920թ. ապրիլը Ադրբեջանի եւ նրան սատարող Թուրքիայի զինված ստորաբաժանումները հայ ազգաբնակչության հանդեպ իրագործեցին բռնություններ եւ ջարդեր (1920թ. մարտին միայն Շուշիում կոտորվեց եւ տեղահանվեց շուրջ 40 հազար հայ): Բայց դրանով հնարավոր չեղավ պարտադրել ԼՂ-ի ժողովրդին ընդունելու Ադրբեջանի իշխանությունը:
1919թ. օգոստոսին Ղարաբաղը եւ Ադրբեջանը՝ ռազմական բախումը կանխելու նպատակով կնքեցին նախնական պայմանագիր, որով համաձայնեցին երկրամասի կարգավիճակի խնդիրը քննարկել Փարիզի խաղաղության խորհրդաժողովում: Continue reading
Կքայլի՞ Ռուսաստանը հայկական ուղով – Իհարկե, այստեղ կան բայցեր… Կա պատմական դառը փորձ… Բայցեւ ոչինչ չի կարելի բացառել… Եվ ինչ ընթացք կստանա ռուս-թուրքական հակահայ պայմանագրի երկարաձգման հարցը…
http://www.hayary.org/wph/?p=5216 – Ռուսաստանի ամենաչգնահատված գործընկերը – Հայերի հավատը Ռուսաստանի նկատմամբ վերականգնելու համար Մոսկվան պիտի այնպես անի, որ թուրքերը մտածեն նաեւ Արարատի վերադարձի մասին…
Ռուս-թուրքական հակամարտությունը դեռեւս հանդարտվելու միտում չունի: Չնայած թուրքական կողմի հաշտեցման տանող քայլերին եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված հանդարտեցնող կոչերին, ոչինչ չի ստացվում, քանի որ Մոսկվան ցայսօր խոսում է վրեժխնդրությունից եւ ձեռնարկում տնտեսական պատժիչ քայլեր:
Ոմանք էլ արդեն պատերազմի են պատրաստվում՝ կարծելով, թե Միացյալ Նահանգները երբեք չեն հանդուրժի որ Ռուսաստանը մնա ու ծավալվի Սիրիայում, որովհետեւ դա միանշանակ կառաջացնի Ռուսաստան-Սիրիա-Իրան ուժեղ դաշինքի ստեղծան գաղափարը, ինչը կարող է վերջ տալ Արեւմուտքի մենատիրությանը Մերձավոր Արեւելքում:
Վերլուծությունները հիմնականում հանգեցնում են այն տեսակետին, որ Անկարան չէր համարձակվի այս պահին խոցել ռուսական ռազմական ինքնաթիռը, որը հարվածներ էր հասցնում ԻԼԻՊ-ի դիրքերին, եթե Վաշինգտոնի պարտադրանքը (այս դեպքում համաձայնությունը թույլ է հնչում) չլիներ: Չնայած ԻՊ-ի դեմ պայքարին, Իրաքից Եվրոպա գնացող նավթի ու գազի պաշարները չեն կտրվել եւ գաղտնի առաքվել են (սա արդեն բացահայտել են ռուսները, անգամ լուսանկարներ ներկայացրել Թուրքիային եւ արեւմուտքի երկրներին): Թուրքիայի նախագահի որդին է վերահսկում այդ գաղտնի գործարքը եւ շատ էժան ստանալով նավթի եւ գազի պաշարները, Անկարան դրանք իր տարածքով արտահանում է Եվրոպա… Իզուր չէ, որ ՌԴ նախագահը կտրուկ արտահայտվեց, թե՝ այդ «գաղտնի ճանապարհով ոչ թե նավթ է հոսում, այլ մեր արյունը»… Եվ ռուական ռազմանավերը արդեն հարվածում են նաեւ այդ ուղղությամբ՝ զգալի վնաս հասցնելով ոչ միայն ԻՊ-ի ծայրահեղական ահաբեկիչներին, այլեւ Անկարայի վերահսկողության ներքո գտնվող եւ թուրքմեններով բնակեցված սիրիական տարածքներին: Continue reading
Թե՞ Արեւմուտքը կքայլի հայկական ճանապարհով – Իսկ ու՞ր են Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչած (1919-1920թթ.) Փարիզի ու Սան Ռեմոյի համաժողովներին մասնակցած, Սեւրի միջազգային դաշնագիրն ու 1920թ. նոյեմբերի 22- ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճիռը ստորագրած եվրոպական պետությունները…
95 տարի առաջ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի տնօրինությամբ ընդունված միջազգային Իրավարար վճիռ-քարտեզի տակ դրած ստորագրությամբ սուլթանական Թուրքիան պարտավորվեց Հայաստանին հանձնել 40 հազար քառ. մղոն տարածք: Սեւրի միջազգային դաշնագրով Հայաստան-Թուրքիա սահմանները ճշտած միջազգային այդ վճիռը ստորագրել էին մի շարք պետություններ: 14 երկրի ստորագրած միջազգային այդ աննախադեպ վճռի իրագործումը խափանեց Իրավարար վճիռը ստորագրելուց 10 օր հետո, 1920թ. դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը մեր երկիրը զավթած Ռուսաստանը:
Հայոց ցեղասպանությունը առաջինը ճանաչել են 1919-1920թթ. Փարիզի ու Սան Ռեմոյի միջազգային կոնֆերանսներին մասնակցած եւ Սեւրի միջազգային դաշնագիրն ու 1920թ. նոյեմբեր 22-ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճիռը ստորագրած եվրոպական պետությունները, որոնք Իրավարար վճիռ-քարտեզով Թուրքային պարտավորեցրին Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել 40 հազար քառ. մղոն տարածք (ավելի քան 90 հազար քառ. կմ): Իրավարար վճիռ-քարտեզը ստորագրել են.1. Բրիտանական կայսրությունը, 2. Ֆրանսիան, 3. Իտալիան, 4. Ճապոնիան (այս 4 երկրները պաշտոնապես կոչվում էին Գլխավոր Դաշնակից տերություններ), 5. Հայաստանը, 6. Բելգիան, 7. Հունաստանը, 8.Հեջազը (Սաուդյան Արաբիա), 9. Լեհաստանը, 10. Պորտուգալիան, 11. Ռումինիան, 12. Սերբիա-Խորվաթիա-Սլովենական թագավորությունը, որոնք հետո մտան Հարավսլավիայի մեջ, 13. Չեխոսլովակիան (այս 9 պետությունները կոչվում էին Գլխավոր դաշնակից տերութիւնների դաշնակից տերություններ) եւ 14. սուլթնական Թուրքիան (Քեմալ աթաթուրքի նախաձեռնությամբ… Թուրքիայի ազգային մեծ ժողովը այդ փաստաթուղթը հրաժարվեց ստորագրել): Սեւրի դաշնագրի Հայաստանին վերաբերող կետերը 1919թ. փետրվարից սկսած մինչեւ Գլխավոր Դաշնակից տերությունների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա եւ Ճապոնիա) կողմից նշուած կետերի հաստատումը Սեւրում, նախապատրաստել եւ ստորագրության են պատրաստել 1919թ. հունվարի 18-ից մինչեւ 1920թ. հունվարի 21-ը ընդհատումներով գումարված Փարիզի հաշտության եւ 1920թ. ապրիլի 19-26-ը Իտալիայի Սան-Ռեմո քաղաքում անցակցված խորհրդաժողովները: Փարիզի Խորհրդաժողովը հունվարին հիմնեց Պատասխանատվության եւ պատժամիջոցների հանձնաժողով (կարճ՝ նաեւ Տասնհինգի հանձնաժողով), որի առաջին ենթահանձնախումբը գլխավորում էր ԱՄՆ պետքարտուղար Լենսինգը: Continue reading
Հայաստանի տարածքո՞վ դեպի Թուրքիա – Ինչպիսին կլինի Ադրբեջանի դիրքորոշումը, Իսկ ՀԱՊԿ եւ ԵՏՄ անդամ (որ նաեւ համաթուրքական դաշինքի մեջ են) Ղազախստանը ու Ղրղզստանը կպաշտպանե՞ն Ռուսաստանին՝ հայտնի չէ: Հայաստանին չսատարեցին՝ Ադրբեջանի հարցում…
http://www.hayary.org/wph/?p=5218 – Թուրքիան կմասնատվի՝ ամե՛ն դեպքում – Էրդողանական ազգայնամոլությունից նորօսմանականության եւ նոր համաթուրանականության հոտ է գալիս՝ զուգահեռ համաիսլամական գործոնով պայմանավորված…
http://www.hayary.org/wph/?p=5217 – Հայաստանը հզոր սպառազինությու՞ն է ստանում – Հանրահայտ ,Իսկանդերե-ներն էլ կմատակարարվեն մյուս տարվա 2-րդ կեսին… Ռուսաստանի պատժամիջոցները.- Թուրքիայի առաջին պատժամիջոցը՝ տնտեսական…
Քանի օր է ռուսական էլեկտրոնային տեղեկատվական տիրույթում շրջանառվում է տեղեկություն, ըստ որի՝ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Կրեմլից՝ Վլադիմիր Պուտինից հրաման է ստացել հայ-թուրքական սահմանի երկայնքով մարտական պատրաստականության բերել Հյուսիս-Կովկասյան տարածաշրջանի «էլիտար» գնդերն ու բրիգադները, զենիթային եւ ռեակտիվ գործողության համակարգերը, հակահրետանային համալիրներն եւ մոտոհրաձգային ու հետեւակային զորքերը, որոնց ընդհանուր թվաքանակը կազմում է 7000 զինվոր:
Այս տեղեկատվությունը դեռ պաշտոնական հաստատում չի ստացել, չնայած լուրերը պարբերաբար թարմացվում են: Նախարար Սերգեյ Շոյգուն էլ այս օրերին կարճատեւ՝ մի քանի ժամյա այցով եղել է Հայաստանում, ենթադրվում է՝ Գյումրիի ռուսական ռազմակայանում: Իսկ թե ինչ նպատակով՝ հայտնի չէ, բայց այս տեղեկությունները կարծես միահյուսվում են եւ դժվար թե լինեն ապատեղեկատվություն:
Արդյո՞ք սա նշանակում է, որ Ռուսաստանը զբաղված է Հայաստանը պատերազմի հենակետի վերածելու նախապատրաստական աշխատանքներով: Իսկ առկա տեղեկության համաձայն, ռուսական 58-րդ բանակի էլիտար ստորաբաժանումները շարժվել են դեպի հայ-թուրքական սահման: Զինվորներ ու ռազմատեխնիկա է շտապ տեղաբաշխում մեր պետական սահմանի երկայնքով: Այս մասին հատնել է asialive.info-ն՝ հղում անելով ՌԴ ՊՆ զեկույցին: Ըստ այդմ՝ «լավագույն ուժերն» են ներառվել այս գործողության համար: Continue reading
Թուրքիայի դեսպանատունը Վրաստանում՝ հայկական Ջավախքի դեմ – Ինչու՞ են միայն հայ ազգայնական ուժերը Արցախի, Նախիջեւանի, Արեւմտյան Հայաստանի հետ բարձրացնում նաեւ Ջավախքի խնդիրը…
http://www.hayary.org/wph/?p=5222 – «Ազգային թշնամական փոքրամասնություն» սարքողներ կան Հայաստանում – Եվ ո՞ր հայերն են լցնում Թուրքիայի, ուրեմնեւ՝ Ադրբեջանի բյուջեն՝ այսպիսով վտանգելով հայ զինվորի կյանքն ու երկրի սահմանների անդորրը (Արմեն Ավետիսյան, հայ արիների առաջնորդ եւ համածմբված հայ ազգայնականների համակարգող)…
Օրերս Վրաստանում Թուրքիայի դեսպանատունն անդրադարձել է Ջավախքում թուրքերի բնակեցման նախագծին, որը Անկարայում կապում են 1944թ.. Ջավախքից արտաքսված թյուրքալեզու բնակիչների հետնորդների իրավունքների պաշտպանության հետ: Սա Վրաստանում Թուրքիայի դեսպանատան հայտարարությունն է՝ Մեսխեթցի թուրքերի բռնագաղթի 71-ամյակի հետ կապված. «Մեսխեթցի թուրքերի արտաքսման 71-ամյակին ցավով ենք հիշում տանջանքներ կրած եւ կյանքից զրկված մարդկանց: 71 տարի առաջ այս օրը, ԽՍՀՄ առաջնորդ Ստալինի հրամանով, մի գիշերվա մեջ մեսխեթցի թուրքերին վտարեցին իրենց տներից եւ երկաթուղով Միջին Ասիա աքսորեցին: Մարդկային պայմաններից զուրկ աքսորի հետեւանքով 20 հազար անմեղ մարդ մահացավ:
Այդ ժամանակներից մինչեւ հիմա՝ 71 տարի շարունակվող աքսորի ընթացքում, թուրք մեսխեթցիները չեն կորցրել իրենց մշակույթը եւ ավանդույթները, իսկ մյուս կողմից նպաստել են իրենց բնակության երկրների սոցիալ-տնտեսական զարգացմանը: Այսօր թուրք մեսխեթցիները կատարում են համապատասխան քայլեր՝ միջազգային հանրության եւ վրացական իշխանությունների հետ համագործակցության արդյունքում հայրենիք վերադառնալու համար:
http://www.hayary.org/wph/?p=5206 – Որոգայթներ Արեւմտյան Հայաստանի շուրջ – Հայերի համար ի՞նչ տարբերություն՝ Արեւմտյան Հայաստանը թուրքական է լինելու, թե քրդական – Կազմ ու պատրաստ սպասում են նաեւ Ադրբեջանն ու Վրաստանը… Ջավախքին էլ է պանթուրքիզմը սպառնում… Continue reading
Մեր ժամանակների վկայագրում (3).- Ազգային զարթոնք. բնապահպանական ցույցեր (2-րդ մաս) – Արմեն Ավետիսյան, (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…
Սկիզբը՝ թիվ 40, 41-ում
http://www.hayary.org/wph/?p=5208 – Մեր ժամանակների վկայագրում (1) – Բացահայտում՝ 28 տարի անց – Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)… 1988-ի փետրվարին Աբովյանում սկսվեցին Բնապահպանական ցույցերը, որ 2 օրից վերածվեցին Արցախյան շարժման…
http://www.hayary.org/wph/?p=5221 -Մեր ժամանակների վկայագրում (2) – Ազգային զարթոնք. բնապահպանական ցույցեր (1-ին մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…
..1988 թվականի փետրվարի 18, քաղաք Աբովյան, «Պոզիստոր» ա/մ «Սիրիուս» գործարան: Անհասկանալի շշուկները հետզհետե ավելի պարզ ու լսելի էին դառնում, իսկ գործարանի բանվորներն՝ ավելի պիրկ ու անհանգիստ: Աբովյանի տարածքում կառուցվում էին գազի կուտակման պահեստներ, որոնց վտանգավորությունը (հնարավոր ավերիչ պայթյուն՝ Աբովյանի եւ մոտակա տարածքների համար) աշխուժորեն հիմնավորում էին Երեւանից ժամանած մարդիկ: Խնդիրն առաջին հայացքից համայնքային էր եւ մեծ քաղաքականության հետ կարծես ամենեւին կապ չուներ, բայց հաջորդող լուրերը քաղաքական նրբերանգներ բացահայտեցին՝ ինչ-որ նախաձեռնող խումբ նախապատրաստվում էր Աբովյանում նշել նաեւ 1921թ. փետրվարի 18-ի ժողովրդական ապստամբության 67-ամյակը: Հետաքրքրությունը հետզհետե մեծանում էր, լարվածությունը՝ նմանապես: Շուտով շրջանառության դրվեց հանրահավաքի գաղափարը: Continue reading
Երբ պայքարը աթոռի, ոչ թե գաղափարի շուրջ է – Բոլորովին կապ չունի, այդ ընդդիմադիր հռչակված կառույցը ամիսը մեկ մի նոր անունով հանդես կգա, թե իր հին կամ զուգահեռ բոլոր անուններով…
Սահմանադրական փոփոխությունների թեման հենց սկզբից որոշակի նոր բաների մասին խոսելու հնարավորություն էր ստեղծել, սակայն դա երկար չտեւեց, քանի որ ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ընդդիմադիրները համակարգված ասելիքին այդպես էլ տեղ չտվեցին: Իսկ իրավիճակային ասելիքները երկար կյանք չեն ունենում, առավել եւս, երբ կրկնվում են՝ տաղտկալի են դառնում: Եվ կապ չունի, այդ ընդդիմադիր հռչակված կառույցը ամիսը մեկ մի նոր անունով հանդես կգա, թե իր հին կամ զուգահեռ բոլոր անուններով:
Ի վերջո, ժողովուրդը մի հին ու փորձված խոսք ունի, «անունը կա՝ ամանումը չկա», այսինքն՝ այս դեպքում, ընդդիմադիրների անունը, իբր բազմանալով եւ փոփոխվելով, իրականում կա, բայց քանի որ նույն մարդիկ են, ապա նոր սպասումներ չեն լինում եւ ստացվում է՝ «ամանումը չկա»:
Բոլորս ենք հետեւում մեր երկրի ներքին կյանքին, անցուդարձերին եւ իսկապես կուրախաննք, եթե մի նոր որակի, հին ու նոր տրամադրություններն ու տրամաբանությունները շաղկապած քաղաքական կառույց հայտնվի ներկա ընդդիմադիրներին համարժեք ուժով ու կարողություններով: Իհարկե կան նման կառույցներ, բայց իրենց դրամական կարողություններով, անդամների սոցիալ-տնտեսական դժվարին կարգավիճակով դեռ ի զորու չեն ավելի մեծ դերակատարում ստանձնել երկրի ներսում:
Իսկ հին ուժերով ստեղծված «Նոր Հայաստանը» հերթական անգամ հայտարարեց շուրջօրյա նստացույց սկսելու մասին: Բայց չստացվեց: Մարդիկ այլեւս չեն ցանկանում առանց լուրջ համոզմունքի ժամանակ վատնել: Գալիս են հանրահավաքի կամ բողոքի ցույցի, ավարտից հետո հետեւում են զարգացման ընթացքին եւ համոզվելով, որ ոչ մի բան տեղի չի ունենալու, կոչերից հոգնած տուն են վերադառնում՝ վաղվա սպասումով: Առավել հուսալքող է դարձնում բողոքավորներին այն, երբ հավաքի որոշ մասնակիցներ հայտարարում են, թե դուրս են գալու դեկտեմբերի 1-ին եւ այլեւս տուն չեն գնալու՝ մինչեւ իշխանությունը չփոխվի: Բայց անգամ 1 օր չեն մնում դրսում…
Continue reading
Դեռ հասկանալ է պետք քաղաքականության մայր «եզր»-երը (իմա՝ հայրենի) – Մերթ ընդ մերթ հայտնվում են էլի ազգափրկիչ ծրագրերով դաշինքներ, որոնց առաջին ծրագրային կետը լինում է դրամահավաքը…
Ըստ որոշ աղբյուրների, Հիմնադիր Խորհրդարանի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը վաղուց չի համարվում ընդդիմադիր ալիք առաջացնող գործիչ, պարզապես փոխարինողի հարցն է ձգձգվում: Բայց Երեւանում հանցավոր խմբի վնասազերծումը եւ ՀՀ ազգային անվտանգության նշած՝ «հանցավոր խմբի հետ ընդդիմադիր ուժերից մեկի կապի մասին» տեսակետը ընդդիմադիր շարժումներ առաջացնելու ցանկություն ունեցող ոմանց ստիպել է Րաֆֆի Հովհաննիսյանին ետ բերել քաղաքական դաշտ:
«Ժառանգության» խորհրդարանական խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի՝ վերջերս ԱՄՆ դեսպանատանը արած «արյունալի» հայտարարությունները եւս հիասթափեցնող են եղել ու «հայ ժողովորդին փուռը տվող պատգամավորը» հազիվ թե այսօր նոր ասելիք ունենա, եթե լսողներ լինեն այլեւս:
Դեռ սեպտեմբերին Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին եւ եվրոպական մի շարք այլ դեսպանների, ապա մեկնեց ԱՄՆ՝ երեւի առողջական որոշ խնդիրներ կարգավորելու նպատակով: Եվ երբ շարք վերադարձավ՝ նոյեմբերի 30-ին իր գրասենյակում ընդունեց մի խումբ դեսպանների եւ այլ դիվանագետների: «Ժառանգություն» կուսակցության ղեկավարը, ով նաեւ «Նոր Հայաստան» ճակատի հիմնադիր անդամն ու Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր տնօրենն է, Հանրապետության ներկա իրավիճակի, Հայաստանի եւ տարածաշրջանի քաղաքական զարգացումների իր տեսլականը համառոտ ներկայացրեց Եվրոպական Միության դեսպան Պյոտր Սվիտալսկուն, ԵԱՀԿ դեսպան Անդրեյ Սորոկինին, Գերմանիայի դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերին, Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնվըրթին, ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին, Իտալիայի դեսպան Ջիովանի Ռիչիուլիին, Լեհաստանի դեսպան Եժի Մարեկ Նովակովսկուն, Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գասսերին, Չեխիայի դեսպան Պետր Միկիսկային եւ Ճապոնիայի դեսպանի խորհրդական Քենիչիրո Սասամիին: Continue reading
Ազգային հարստություն – 3. Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ – ԳԱԱ-ն խոսում է դրական ու բացասական կողմերից (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)…
Սկիզբը՝ թիվ 40, 41-ում
http://www.hayary.org/wph/?p=5200 – Ազգային հարստություն.- Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ (1-ին մաս) – Հարց, որի ճիշտ պատասխանը կդառնա փրկօղակը (Արմենուհի Մելքոնյան, ,Լուսանցքե-ի գլխավոր խմբագիր)… Նոր գազային էլկայան կունենանք…
http://www.hayary.org/wph/?p=5214 – Ազգային հարստություն.- Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ (2-րդ մաս) – Բնապահպանները բարձրաձայնում են ռիսկերը… Եթե ազոտն ու ֆոսֆորը լիճ թափվեն… Եթե ձկները ցանցավանդակներում բուծվեն…
Մենք նշեցինք, թե ինչու են բնապահպանները դեմ Սեւանում ձկնաբուծության զարգացման ծրագրին, եւ ինչ ռիսկեր է այն պարունակում մեր երկրի եւ ամբողջ տարածաշրջանի համար: Ի՞նչ կարծիքի է խնդրո առարկայի շուրջ գիտական հատվածը:
Սեւանա լճում իշխանի արդյունագործական որսը դեռ 1976թ.-ից արգելված էր: Իսկ 1978թ. իշխանը, որպես անհետացող տեսակ, նույնիսկ ԽՍՀՄ Կարմիր գրքում գրանցվեց: Այժմ այդ ձկնատեսակի պոպուլյացիան ինչ-որ չափով վերականգնված է, բայց դրական արդյունքի մասին (խոսքը բնական վերարտադրության վերականգնման մասին է) առայժմ խոսել չենք կարող:
Սեւանա լճի ձկնային պաշարները գնալով նվազում են: Հայ եւ ռուս գիտնականները մի ուսումնասիրություն են հրապարկել՝ «Սեւանա լճի մակարդակի բարձրացումից հետո լճի ուսումնասիրությունը», եւ այստեղ նշված տվյալների համաձայն, 1983թ. լճում ձկան պաշարը կազմում էր ավելի քան 10,7 հազար տոննա, 2005թ.՝ 625 տոննա, 2006թ.՝ 253,6 տոննա, 2009թ.՝ 278,6 տոննա։ Սեւանա լճում ձկնապաշարի ընդհանուր ծավալը, 2010թ. գնահատականներով, կազմում էր ավելի քան 300 տոննա։
Մեր գիտնականները շարունակում են, թե երկու տարի առաջ Սեւանում կար 170 տոննա ձուկ, այժմյան ցուցանիշը 8,5 տոննայի սահմաններում է: Այլ կերպ՝ սա նշանակում է, որ մենք այսօր չունենք ձկնարդյունագործական պաշար: Continue reading
Շաբաթվա մարզական կյանքից.- Հայկական ֆուտբոլի ոդիսականը – ՖԱՖ-ը պահանջում է ՀՖՖ նախագահի հրաժարականը… Մեր հավաքականի ֆուտբոլիստների դիմումը… Հրաժարական՝ անհաջողության դեպքում… Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…
Ցանկալի եւ անցանկալի մրցակիցները
Ֆուտբոլի Եվրոպայի 2016թ. առաջնության որակավորման փուլը դեռ չի ավարտվել, իսկ ահա ՖԻՖԱ-ում արդեն տեղի ունեցավ 2018թ աշխարհի առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: Մեր ուշադրության կենտրոնում, բնականաբար, գտնվում է եվրոպական գոտու վիճակահանությունը: ՖԻՖԱ-ն հավաքականներին նախապես բաժանել է 6 զամբյուղներ՝ առաջնորդվելով վարկանիշային աղյուսակով: Հայաստանի հավաքականը ընդգրկվել է 5-րդ զամբյուղում: Դա նշանակում է, որ մեր թիմին մրցակից չեն կարող դառնալ Կիպրոսի, Լատվիայի, Ֆինլանդիայի, Բելառուսի, Մակեդոնիայի, Ադրբեջանի, Լիտվայի եւ Մոլդովայի թիմերը, որոնք նույնպես հայտնվել են նույն զամբյուղում:
Ընտրական խմբերը կգլխավորեն Գերմանիան, Բելգիան, Հոլանդիան, Պորտուգալիան, Ռումինիան, Անգլիան, Ուելսը, Իսպանիան եւ Խորվաթիան (1): Ելնելով այդ երկրների հնարավորություններից, մեր թիմի համար ցանկալի մրցակից կարելի է համարել Ուելսի հավաքականին: 2-րդ զամբյուղում ընդգրկվել են Սլովակիան, Ավստրիան, Իտալիան, Շվեյցարիան, Չեխիան, Ֆրանսիան, Իսլանդիան, Դանիան, Բոսնիան եւ Հերցեգովինան: Այստեղ ընդունելի տարբերակ է Սլովակիան: 3-րդ զամբյուղից լուրջ մրցակիցներ են համարվում Ուկրաինան, Շոտլանդիան, Լեհաստանը, Հունգարիան, Շվեդիան, Սերբիան, Հունաստանը, անցանկալի՝ Ալբանիան, ցանկալի՝ Հյուսիսային Իռլանդիան: 4-րդ զամբյուղում բարդ կլինի մրցակցել Սլովենիայի, Իսրայելի, Իռլանդիայի, Նորվեգիայի, Բուլղարիայի, Չեռնոգորիայի դեմ, անցանկալի հակառակորդ է Թուրքիան, ցանկալի՝ Ֆարերները եւ Էստոնիան: 6-րդ զամբյուղում ընդգրկվել են Ղազախստանը, Լյուքսեմբուրգը, Լիխտենշտեյնը, Վրաստանը, Մալթան, Սան Մարինոն եւ Անդորան: Վերջին երկուսն ամենաթույլ մրցակիներն են ցանկացած թիմի համար: Բազմազանության համար ցանկալի կլինի, եթե Հայաստանի հավաքականի մրցակիցներ դառնան Անգլիան, Խորվաթիան, Ավստրիան, Շվեյցարիան, Շոտլանդիան, Հունգարիան, Շվեդիան, Սլովենիան, Չեռնոգորիան, Ֆարերները, Լիխտենշտայնը, Սան Մարինոն, քանի որ մերոնք դեռեւս չեն հանդիպել այդ երկրների ազգային թիմերի հետ: 2018թ աշխարհի առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում:
ՈւԵՖԱ-ն դեռ չի արձագանքել
Ինչպես հայտնի է, թուրքական զինուժը ռուսական Սու-24 օդանավ է խոցել Սիրիայի տարածքում, ինչի պատճառով լարվածություն է ստեղծվել Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ: ՈւԵՖԱ-ն չի պատրաստվում հաստատել Թուրքիայի կամ Ռուսաստանի՝ մեկը մյուսի թիմերի կամ հավաքականների միմյանց հետ հանդիպումները կանխելու կամ մրցավարական խմբերը փոխելու առաջարկները: «Այս պահին կա միայն մեկ որոշում, որն ընդունվել է 2014թ. հուլիսին, որը վերաբերում է ռուսական եւ ուկրաինական թիմերի տարանջատմանը»,- նշված է ՈւԵՖԱ-ի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ հայ-ադրբեջանական հակամարտության հենց սկզբից եւս կանխվել են փոփոխությունների հարցերը, բայց դեռ միջադեպերի առիթ եւս չի եղել:
ՖԱՖ-ը 3 պահանջներին ավելացրել է եւս 2-ը
Հայկական առաջին ճակատ ՖԱՖ շարժումն օրերս երթ կազմակերեց դեպի ՀՖՖ՝ իր 3 պահանջներին ավելացնելով եւս 2-ը։ Հիշեցնենք, որ նրանք պահաջում էին, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ունենա փորձառու գլխավոր մարզիչ։ 2-րդը՝ ազգային թիմ հրավիրվեն ֆուտբոլիստներ՝ առանց ավելորդ հավակնոտության եւ 3-րդ՝ ՀՖՖ նախագահի հրաժարականը։ Ցույցի մասնակիցները պահաջում են նաեւ ՀՖՖ գործադիր կոմիտեի կազմալուծումն ու տոմսերի էժանացումը։ ՖԱՖ երկրպագուները ցանկացան ցուցապաստառներ ամրացնել ֆուտբոլի ֆեդերացիայի դարպասներին, սակայն ոստիկանները դա թուլ չտվեցին։ Այդ հարցում թեթեւ ընդհարում տեղի ունեցավ ոստիկանների եւ ցույցի մասնակիցների միջեւ։ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ֆուտբոլասերներին կոչ արեց չօգտագործել հրավառ, պայթուցիկ նյութեր եւ ցույցն անցկացնել խաղաղ։ ՖԱՖ-ի երկրպագուները հայտարարեցին, որ կհամառեն այնքան ժամանակ, մինչեւ չստանան իրենց հարցերի պատասխանները։ Continue reading


