Monthly Archives: January 2017

,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 2-ի (435) հոդվածները  

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Աշխարհն ազգայնանում է – Եվրամիություն-Եվրասիամիություն հակամարտությունը առանցք չունի/Եվրամիություն-Եվրասիամիություն հակամարտության ազգայնացումը/Ազգայնական Եվրոպան՝ Եվրամիություն-Եվրասիամիություն հակամարտության ճանապարհին/Եվրամիության կազմաքանդումը՝ եվրո-ամերիկյան ու ռուսաստանյան ազգայնականության միջոցով…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

2. Եթե վարչապետը կարողանա շինհրապարակ տանել ա՛յդ մասնավորին – Ինչպես չդիմել ռեւանշիզմի՝ պատժելով հանցագործին… Ազգային փոխադրող ունենալուն դեմ չէ… «Վտանգ չկա,  անհոգ եղեք»… Ո՜րն է վարչապետի գործառույթը…

3. Խորհրդարանական ընտրություններ՝ խորհրդարանական երկիր դառնալու համար – ԿԸՀ-ի կայքում զետեղվել է առանձին էջ, որտեղ տեղադրված է 2017թ ապրիլի 2-ին կայանալիք ԱԺ ընտրությունների կազմակերպման եւ անցկացման միջոցառումների ժամանակացույցը, փաստաթղթերի ձեւաթղթերը եւ այլ անհրաժեշտ տեղեկություններ…

4. Փող տվեցինք ու ՄԱԿ-ի Պատվո ցուցակ մտանք… Ստամբուլում գտնվող հայկական ճամբարը՝ երիտասարդության կենտրոն… Սադրիչին պե՛տք է պատասխանենք – Բաքուն փորձում է կամ ձեւացնում է, որ փորձելու է խնդիրը լուծել ռազմական ճանապարհով…

5. Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Երկիր, որ ժողովատեղին էր Աստվածների (2-րդ մաս) – Երբ «ընտրյալ» է համարում ոչ թե ինքն իրեն, այլ՝ օտարը նրան…

6. Երանելիորեն հարուստ, բայց բազմաթիվ խնդիրներով (2-րդ մաս) – Մեր երկրի ԲՀՊՏ-ները հարուստ են նաեւ մշակութային ժառանգության կոթողներով… ԲՀՊՏ-ների կառավարումն իրականացնող ՊՈԱԿ-ներն էլ թերություններ ունեն…

7. Հայկական խոհանոց – Թթու ճաշ՝ վարունգով կամ կաղամբով… Բաքուն ընդդեմ КВН-ի – Արցախի KBN-ի թիմը… 17 անձ բերման է ենթարկվել Քիմ Քարդաշյանին կողոպտելու գործով… Սկանդալային ավտոմրցավազքերի մասնակից Մառա Բաղդասարյանը կրկին կալանավորվել է… Այցելե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայք-www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» շաբաթաթերթ…

8. Մարզական աշխարհի խաչմերուկներում.- ԱՖՖ-ն արգելել է խաղի ժամանակ կախարդանքը… Սեռական բնույթի սկանդալ՝ ամերիկյան սպորտում… Գոլ, ամուսնության առաջարկ, դեղին քարտ՝ 1 րոպեում… Հենրիխ Մխիթարյանը՝ լավագույն գոլի հեղինակ… Լեւոն Արոնյանը՝ աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում… Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը՝ շախմատի կանանց աշխարհի առաջնությաունում… Մարզական այլ լուրեր…

– http://www.hayary.org/wph/?p=5939«Լուսանցք» շաբաթերթի ընտրովի հոդվածներ՝ հայ արիականության, հայ ազգայնականության, հայապահպանության, հայրենատիրության, համազգային տեսլականների եւ ազգային արժեհամակարգի այլ խնդիրների շուրջ

– http://www.hayary.org/wph/?p=5940«Լուսանցք» շաբաթերթի հայ արիադավան հոդվածներից՝ Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծինԱրարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները… Սատանա՞ է, Չարի աստվա՞ծ, թե՞ Ավերիչն ամենայնի… Մարդ եւ Տիեզերք.- չակրաները որպես նյարդահամակարգ կենտրոններ… Այլ հավատներ ու բնախոսական երեւույթներ

– http://www.hayary.org/wph/?p=5986Տարվա տանուտերը Աղեղնավորն է, ոչ թե Աքաղաղը – Բնական՝ գարնանային տարեփոխությունը մնում է հայության մի հատվածի տոնը.- Հայ արիները Վահագնականչի հետ` Արեգ ամսվա Արեգ օրը տոնում են Հայոց Ամանորը… Բնության տարրերի պատկերացումներում եւս կան առանձնահատկություններ…

* «Լուսանցք»-ն ամեն անգամ անդրադառնում է տարվա տանուտերի «ընտրություններին», քանզի այս ոլորտն էլ է մնացել օտարի թելադրանքի տակ: Եվ որպեսզի տարվա տանուտերի «ընտրություններում» ամեն ինչ արդար ու թափանցիկ անցնի, ինչպես հայտարարում են չինական տարեփոխությունը պարտադրող համաշխարհային ժողովրդավարները, հերթական անգամ ներկայացնում ենք հայկական տարեփոխության առանցքը…

Եթե վարչապետը կարողանա շինհրապարակ տանել ա՛յդ մասնավորին – Ինչպես չդիմել ռեւանշիզմի՝ պատժելով հանցագործին… Ազգային փոխադրող ունենալուն դեմ չէ… «Վտանգ չկա,  անհոգ եղեք»… Ո՜րն է վարչապետի գործառույթը…

Տարբեր առիթներով մեր երկրի տարբեր վարչապետերի հետ զրույցներում, նաեւ իմ հրապարակումներում գրել եմ, որ չի կարելի արտաքին պարտք վերցնել եւ նպաստ ու թոշակ ավելացնել: Հակառակ պարագայում մի օր կանգնելու ենք լրջագույն խնդրի առաջ՝ մանավանդ եթե հաշվի առնենք, որ տնտեսությունը, մեղմ ասած, էական դրական տեղաշարժեր չունի: Զրույցներն ու հրապարակումների բանավոր արձագանքները հրապարակման ենթակա չեն, միայն կասեմ, որ ընդհանրապես վարչապետի համար շատ դժվար է ամբոխահաճ, ժողովրդահաճ (պոպուլիստ) չլինելը: Գուցե նաեւ այն պատճառով, որ մեր երկրում վարչապետը հաճախ գլխավորապես քաղաքական կերպար է ավելի, քան տնտեսական: Կարեն Կարապետյանը այս առումով դուրս եկավ ընդունված ստանդարտից, երբ հայտարարեց տնտեսության չափազանց ծանր վիճակի եւ, ըստ այդմ, նպաստ ու թոշակ չբարձրացնելու մասին: Սա ճիշտ մտածված եւ, այո, դրական իմաստով ժողովրդահաճ քայլ եղավ, երբ ասվեց նաեւ, որ թոշակի ու նպաստի չափը կբարձրանա այն ժամանակ, երբ տնտեսությունում համարժեք տեղաշարժեր կլինեն: Սա այն դեպքն է, երբ ողջունում ես քայլը՝ արդեն երկրորդական տեղ մղելով այն հանգամանքը, թե դա արված է «փի ար» կոչվածի, «շոուի» կամ չգիտեմ էլ ինչի համար…

Համապատկերում նկատեմ, որ երբ Կարեն Կարապետյանն ամփոփեց նոր կառավարության գործունեության 100 օրը, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքից խոսելով՝ ասաց, թե այդ միջանցքի շինարարությունը անպայման կշարունակվի, եւ եթե սկսել ենք, ապա պետք է գնանք մինչեւ վերջ: Սակայն, ավտոմայրուղու շինարարությունը մեր երկրի արտաքին պարտքի բեռի ավելացման եղանակով անելը լավագույն լուծումը չէ. «Հյուսիս-հարավ ճանապարհը մեզ համար շատ կարեւոր է, եթե կառուցումը սկսել ենք, պետք է շարունակենք: Սակայն դա անել մեր արտաքին պարտքի բեռի ավելացման հաշվին, լավագույն եղանակը չէ, մենք քննարկում ենք այլ տարբերակներ»: Վարչապետը տեղեկացրեց, որ ներկայում կառավարությունը փորձում է գտնել ճանապարհային միջանցքի շինարարությունը մասնավոր հատված-պետություն փոխգործակցությամբ շարունակելու տարբերակներ:  Continue reading

Խորհրդարանական ընտրություններ՝ խորհրդարանական երկիր դառնալու համար – ԿԸՀ-ի կայքում զետեղվել է առանձին էջ, որտեղ տեղադրված է 2017թ ապրիլի 2-ին կայանալիք ԱԺ ընտրությունների կազմակերպման եւ անցկացման միջոցառումների ժամանակացույցը, փաստաթղթերի ձեւաթղթերը եւ այլ անհրաժեշտ տեղեկություններ…

Մեր քաղաքական դաշտում արդեն նախընտրական եռուզեռ է, քաղաքական ուժերը վերահաշվարկների ու վերադասավորումների մեջ են: Հիշեցնենք, որ հիմք ընդունելով ՀՀ ընտրական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել՝ Հայաստանի խորհրդարանի հերթական ընտրությունը նշանակել 2017թ. ապրիլի 2-ին: Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտել պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում միաձայն ընդունվեց Հայաստանում ապրիլի 2-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը։ Նիստը վարող ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց հիմնական միջոցառումները, որոնք իրականացվելու են ընտրություններից առաջ։ Մասնավորապես, ապրիլի 2-ին կայանալիք ԱԺ ընտրություններում նախընտրական քարոզարշավը մեկնարկելու է մարտի 5-ից մինչեւ մարտի 31-ը։ Ապրիլի 1-ին կլինի լռության օր, իսկ ապրիլի 2-ին արդեն կկայանան ընտրություններ։

Նիստի ավարտից հետո Տիգրան Մուկուչյանն աշխատանքային հանդիպում է ունեցել 2017թ. ապրիլի 2-ին կայանալիք ԱԺ ընտրությունների կազմակերպման հետ կապված՝ ընտրական օրենսգրքով սահմանված գործառույթներ իրականացնող պետական կառավարման մարմինների ու Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկայացվել է ԱԺ ընտրությունների հիմնական միջոցառումների ժամանակացույցը, պարզաբանվել յուրաքանչյուր մարմնի գործառույթները, ինչպես նաեւ այդ գործառույթների իրականացման ժամկետները:

ԿԸՀ-ի կայքում, ինչպես հայտարարվել էր, զետեղվել է առանձին էջ, որտեղ տեղադրված է 2017թ ապրիլի 2-ին կայանալիք ԱԺ ընտրությունների կազմակերպման եւ անցկացման միջոցառումների ժամանակացույցը, փաստաթղթերի ձեւաթղթերը եւ այլ անհրաժեշտ տեղեկություններ: ԿԸՀ-ն հիմք ընդունելով լիազոր մարմնի կողմից ըստ ընտրական տարածքների ընտրողների թվի վերաբերյալ տրամադրված տեղեկանքը եւ ընտրողների ռեգիստրի թիվը՝ սահմանել է ԱԺ ընտրություններին յուրաքանչյուր ընտրական տարածքում կուսակցության, կուսակցությունների դաշինքի տարածքային ընտրական ցուցակում ընդգրկվող թեկնածուների առավելագույն թիվը, որը եւս հրապարակվել է:   Continue reading

Փող տվեցինք ու ՄԱԿ-ի Պատվո ցուցակ մտանք… Ստամբուլում գտնվող հայկական ճամբարը՝ երիտասարդության կենտրոն… Սադրիչին պե՛տք է պատասխանենք – Բաքուն փորձում է կամ ձեւացնում է, որ փորձելու է խնդիրը լուծել ռազմական ճանապարհով…

Փող տվեցինք ու Պատվո ցուցակ մտանք

Մեր երկիրը ներառվել է 2017թ. ՄԱԿ-ի պատվո ցանկում (Honour roll)՝ կազմակերպության կանոնավոր բյուջեին ժամանակին եւ ամբողջությամբ կատարված անդամավճարների համար: ԱԳՆ-ից մանրամասնում են, որ այս տարվա. հունվարին Հայաստանի կառավարության կողմից ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին է փոխանցվել 151,338.00 ամերիկյան դոլար, որպես ՄԱԿ-ին մեր երկրի անդամակցության գծով 2017թ. տարեկան անդամավճար: Նյու Յորքում նման հայտարարությամբ հանդես է եկել ՄԱԿ-ի մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարիկը:

Պատվո ցանկում ընգրկվում են այն անդամ երկրները, որոնք ընթացիկ տարվա առաջին 30 աշխատանքային օրվա ընթացքում ամբողջությամբ վճարում են ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին անդամակցության գծով ֆինանսական պարտավորությունները։ 2017թ. հունվարի 10-ի դրությամբ պատվո ցանկում ներառվել է ՄԱԿ-ի 193 անդամ երկրներից միայն 9-ը՝ Հայաստանը, Անգոլան, Բենինը, Դոմինիկյան Հանրապետությունը, Հունգարիան, Լիբերիան, Սենեգալը, Հարավային Սուդանն ու Ուկրաինան: «ՄԱԿ-ի անդամ եւս 17 երկրներ վճարումները կատարել են մասնակիորեն»,- հայտնել էին ՄԱԿ-ից:

Առավել շատ վճարողը եղել է Հունգարիան՝ 4 մլն. դոլար, ամենաքիչը վճարել է Լիբերիան՝ 25 հազար դոլար: Վճարի չափը որոշելիս հաշվի է առնվում վերջին 10 տարում տվյալ երկրում բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի միջին ցուցանիշը: Այսօրվա դրությամբ միջազգային կազմակերպության խոշորագույն հովանավորը շարունակում է մնալ Միացյալ Նահանգները, որը ծածկում է կազմակերպության ծախսերի 22%-ը: Ռուսաստանի պարագայում ցուցանիշը 2,5% է:

Վճարումները վերաբերում են ՄԱԿ անդամ բոլոր երկրներին: Կանոնադրության համաձայն, 2 տարի գումարը չվճարելու պարագայում զրկվում է Գլխավոր Ասամբլեայում ձայնի իրավունքից: Անցած տարվա հունվարին այդ վիճակում 15 երկիր հայտնվեց: Մեկ ամսվա ընթացքում նրանցից 7-ը՝ այդ թվում Իրանն ու Վենեսուելան կարողացան վերականգնել ձայնի իրավունքը: Մի քանի երկրների՝ մասնավորապես Յեմենին ու Սոմալիին ՄԱԿ-ում ներեցին՝ հաշվի առնելով քաղաքական ու տնտեսական ծանր վիճակը:   Continue reading

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Երկիր, որ ժողովատեղին էր Աստվածների (2-րդ մաս) – Երբ «ընտրյալ» է համարում ոչ թե ինքն իրեն, այլ՝ օտարը նրան…

Սկիզբը՝ թիվ 1-ում

http://www.hayary.org/wph/?p=6004Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Երկիր, որ ժողովատեղին էր Աստվածների (1-ին մաս)… Ինչ են պատմում շումերա-աքքադական, խուռիական, բաբելոնյան, ուգարիտյան… հին եբրայական աղբյուրները…

Արատտան Հայկական լեռնաշխարհի մինչ օրս հայտնի առաջին պետությունն է (վկայված Ք.ա. 28-րդ դարից), որը թե՛ անվամբ, թե՛ տեղագրորեն եւ թե՛ ջրհեղեղի հետ կապված ավանդությամբ զուգադրելի ու նույնական է Աստվածաշունչ մատյանի Արարատի հետ: Արատտա-Արարատը փրկիչ երկիր է ինչպես շումերական, այնպես էլ աստվածաշնչյան աշխարհընկալումներում: Ընդ որում, Աստվածաշունչ մատյանի համաձայն՝ Արարատի լեռներում կնքվեց Աստծո եւ մարդկության հավիտենական ուխտը, որի խորհրդանշանը դարձավ ծիածանը (Ծննդոց, 9, 12-13)…

Սա «ընտրյալ ժողովուրդ» հասկացության բացառիկ մի կիրառություն է ոչ միայն ժամանակի վաղեմության առումով, այլ հատկապես այն հանգամանքով, որ «ընտրյալ» է համարում ոչ թե ժողովուրդն ինքն իրեն (ինչպես հրեաներն ու ճապոնացիները), այլ՝ օտարը նրան, ընդ որում հակառակորդ ու մրցակից լինելով: Իսկ դա նշանակում է, որ մեր նախնիների աստվածընտրյալ լինելու մասին պատկերացումը գոյություն է ունեցել եւ ճանաչվել նաեւ Հայկական լեռնաշխարհի սահմաններից դուրս:   Continue reading

Երանելիորեն հարուստ, բայց բազմաթիվ խնդիրներով (2-րդ մաս) – Մեր երկրի ԲՀՊՏ-ները հարուստ են նաեւ մշակութային ժառանգության կոթողներով… ԲՀՊՏ-ների կառավարումն իրականացնող ՊՈԱԿ-ներն էլ թերություններ ունեն…

Սկիզբը՝ թիվ 1-ում

http://www.hayary.org/wph/?p=6006Երանելիորեն հարուստ, բայց բազմաթիվ խնդիրներով (1-ին մաս) – Մեր բնության հատուկ պահպանվող տարածքների մասին… Հիմնականում ԲՀՊՏ-ների սահմանների նկարագրություններ չեն եղել, հատկապես՝ պետական արգելավայրերի…

Ինչ վիճակ է մեր բնության հատուկ պահպանվող տարածքներում (ԲՀՊՏ) եւ ինչից պիտի սկսել խնդիրների լուծումը:

Նախ նկատենք, որ ԲՀՊՏ-ներում առավել կարեւորվում է կենսաբազմազանության ներկայացվածությունը, քանի որ բուսական կամ կենդանական աշխարհի ամեն մի տեսակի կորուստը կարող է էական նշանակություն ունենալ էկոհամակարգերի հավասարակշռության ապահովման, մարդկանց առողջության եւ կայուն զարգացման համար: Հայաստանի կենսաբազմազանությունն աչքի է ընկնում հարստությամբ եւ բազմազանությամբ: Հայաստանի աշխարհագրական դիրքը, միգրացվող կենդանիների եւ չվող թռչունների տարանցիկ ճանապարհների խաչմերուկում գտնվելը, լանդշաֆտային ու բարձունքային գոտիների բազմազանությունը եւ տեսակառաջացման ակտիվ գործընթացները ստեղծել են նպաստավոր պայմաններ հարուստ ու ինքնատիպ կենսաբազմազանության ձեւավորման համար: Մեր հանրապետության տարածքում գրանցված են ավելի քան 4500 տեսակի սնկեր, մոտ 9000 տեսակի ստորակարգ եւ բարձրակարգ բույսեր, որոնց խտությամբ Հայաստանն աշխարհում գրավում է առաջնակարգ տեղերից մեկը՝ յուրաքանչյուր 1 քառ. կմ-ին ընկնում է մոտ 107 տեսակ:   Continue reading

Հայկական խոհանոց – Թթու ճաշ՝ վարունգով կամ կաղամբով… Բաքուն ընդդեմ КВН-ի – Արցախի KBN-ի թիմը… 17 անձ բերման է ենթարկվել Քիմ Քարդաշյանին կողոպտելու գործով… Սկանդալային ավտոմրցավազքերի մասնակից Մառա Բաղդասարյանը կրկին կալանավորվել է… Այցելե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայք-www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» շաբաթաթերթ…

Հայկական խոհանոց – Խորագիրը վարում է սննդի տեխնոլոգ  Ռուզաննա Նահապետյանը:

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

– Թթու ճաշ՝ վարունգով կամ կաղամբով

Բաղադրությունը – Գլուխ սոխ – 2 հատ, յուղ – 2 ճաշի գդալ, թթու կաղամբ կամ վարունգ – 0,5 կգ, կարմիր պղպեղ՝ փոշի – 1 ճաշի գդալ, ձավար – 100 գրամ, բլղուր – 100 գ, ձու – 1 հատ, ալյուր – 1 ճաշի գդալ, չոր սամիթ, ռեհան կամ ծիտրոն՝ 0.5 թեյի գդալ:

Պատրաստման եղանակը – Պատրաստել սոխառած, ավելացնել թթու կաղամբը կամ վարունգը՝ մանր կտրատած: Վրան լցնել կարմիր պղպեղը, թողնել մարմանդ կրակի վրա՝ 10 րոպե հետո ավելացնելով 2 լ ջուր:

Առանձին լվանալ բլղուրը, քամել, ավելացնել ձուն, ալյուրը, սամիթը, խառնել, պատրաստել գնդիկներ, ավելացնել եռացող ճաշի մեջ: Վերջում ավելացնել 2 բաժակ թթվի ջուր:

Բաքուն ընդդեմ КВН-ի – Արցախի KBN-ի թիմը

Ադրբեջանում նոր սկանդալ է հասունանում՝ “ուրախահնարամիտյան”… Մեր արեւելյան հարեւաններին դուր չի եկել, որ Սոչիյում հունվարի 10-ին մեկնարկած  “Ուրախների եւ հնարամիտների” 28-րդ միջազգային “КиВиН – 2017” փառատոնին մասնակցելու է նաեւ Արցախը ներկայացնող “Աղով-հացով” թիմը: Ի դեպ, այդ փառատոնին ելույթ է ունենալու նաեւ ադրբեջանական “Բաքվի հավաքականը” թիմը:

Իլհամ Ալիեւին սպասարկող ԶԼՄ-ներն ամեն ինչ անում են նոր սկանդալ հրահրելու համար: Նախ,նրանք դիմել են փառատոնի կազմակերպիչ “АМиК” կազմակերպությանը, որտեղից նրանց շատ հանգիստ պատասխանել են, որ արցախյան թիմը, եթե հայտարարագրված է, ապա ԱՆՊԱՅՄԱՆ մասնակցելու է: Sputnik Azərbaycan-ն ազերիների համար այս սարսափելի թեման մեկնաբանելու համար դիմել է երկրի Միլի Մեջլիսի մի քանի պատգամավորների եւ “Բաքվի հավաքականը” թիմի անդամներին, որոնք հրաժարվել են մեկնաբանել:

Միակ համարձակը Թահիր Իմանովն էր, որը ժամանակին եղել է “Բաքվեցի տղաները” թիմի մասնակից:”Ինչպես եք մտածում,ի՞նչ կարող է ասել այս ամենի կապակցությամբ այն մարդը, ով ծնվել է Ղարաբաղում…Իհարկե,ես կտրականապես դեմ եմ, որ նրանք ելույթ ունենան փառատոնին…Ես ամբողջությամբ պաշտպանում եմ մեր նախագահի քաղաքականությունը այդ հարցի շուրջ”,- հայտարարել է նախկին ուրախն ու հնարամիտը: Դերասանը նաև համարում է, որ “Բաքվի հավաքականը” պետք է բողոք ներկայացնի Մասլյակովին, եւ շատ է ափսոսացել, որ չկա Անար Մամեդխանովը, ով այս հարցը կլուծեր:   Continue reading

Մարզական աշխարհի խաչմերուկներում.- ԱՖՖ-ն արգելել է խաղի ժամանակ կախարդանքը… Սեռական բնույթի սկանդալ՝ ամերիկյան սպորտում… Գոլ, ամուսնության առաջարկ, դեղին քարտ՝ 1 րոպեում… Հենրիխ Մխիթարյանը՝ լավագույն գոլի հեղինակ… Լեւոն Արոնյանը՝ աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում… Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը՝ շախմատի կանանց աշխարհի առաջնությաունում… Մարզական այլ լուրեր…

ԱՖՖն արգելել է խաղի ժամանակ կախարդանքը

Աֆրիկայի ֆուտբոլի ֆեդերացիան Ռուանդայի առաջնության ժամանակ գրանցված միջադեպի հետեւանքով արգելել է խաղի ժամանակ զբաղվել կախարդությամբ: Բանն այն է, որ Մուսա Կամարան հանդիպման ժամանակ ինչ-որ իր է դրել մրցակցի դարպասպաձողի կողքին, անհասկանալի ինչ-որ բաներ շշնջացել եւ 12 րոպե անց գոլ խփել՝ փրկելով իր թիմին պարտությունից:

Ինչպես տեղեկացնում է Eurosport-ը, ֆեդերացիայի կողմից արգելքն ուժի մեջ կմտնի որոշումից անմիջապես հետո, իսկ ֆուտբոլիստը կախարդելու համար կտուգանվի 116 եվրոյով: Եթե թիմն օգտագործի կախարդանք, ապա կտուգանվի 3400 եվրոյով եւ կպատժվի տուգանային 3 միավորով:

Սեռական բնույթի սկանդալ՝ ամերիկյան սպորտում

Ամերիկացի 18 մարզուհիներ դատական հայց են ներկայացրել սպորտային մարմնամարզության ԱՄՆ-ի կանանց օլիմպիական հավաքականի բժիշկ Լարի Նասարի նկատմամբ, ում մեղադրում են սեռական ոտնձգության մեջ:

Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, սպորտային բժիշկն իր ոտնձգությունները քողարկել է բուժզննման անվան տակ: Հարկ է նշել, որ նրա մոտ հետազոտվել են տարբեր մարզաձեւերի ներկայացուցիչներ՝ ֆուտբոլիստուհիներ, գեղասահորդներ, լողորդներ եւ անգամ բասկետբոլիստուհիներ:

Ի դեպ, Լարի Նասարին ներկայումս հետախուզման մեջ է գտնվում՝ կապված մանկական պոռնոգրաֆիայի գործի հետ:

Գոլ, ամուսնության առաջարկ, դեղին քարտ՝ 1 րոպեում

Գուամայի Պրեմիեր լիգայում «Ռովերս» ֆուտբոլային թիմը 5:1 հաշվով առավելության է հասել «Շիպյարդի» նկատմամբ, սակայն հանրության ուշադրությունը գրավել է ոչ խաղը, ոչ էլ գրանցված խոշոր հաշիվը: Ինչպես տեղեկացնում է «Eurosport»-ը, 35-րդ րոպեին «Ռովերսի» ֆուտբոլիստ Էշտոն Սուրբերն անչափ գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել, որից հետո ուրախությունից պատռել է մարզաշապիկը, ամուսնության առաջարկ արել ընկերուհուն եւ, իհարկե, արժանացել դեղին քարտի:

Այս ամբողջ իրադարձությունները տեղի են ունեցել մեկ րոպեի ընթացքում:

Հավելենք, որ 2-րդ մարզաշապիկի վրա գրված է եղել՝ «Կամուսնանա՞ս ինձ հետ»: Աղբյուրի տեղեկություններով՝ սիրեցյալը դրական պատասխան է տվել ֆուտբոլիստին:

Աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը՝ իր տեղափոխության մասին

«Շանհայ Շենհուա» ֆուտբոլային ակումբի նորեկ Կառլոս Տեւեսը պատմել է այն մասին, թե ինչպես է ընդունել չինական թիմի առաջարկն ու որոշել հեռանալ հարազատ «Բոկա Խունիորսից»: Այս մասին տեղեկացնում է «Mundo Deportivo»-ն:

Այս տրանֆերի շնորհիվ արգենտիանցին դարձել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը, ով 2 տարվա ընթացքում կվաստակի 60 մլն եվրո: «Ուզում եմ շնորհակալություն հայտնել «Բոկա Խունիորս»-ի երկրպագուներին՝ իրենց սիրո եւ աջակցության համար: Ես Ձեզ հրաժեշտ չեմ տալիս: Իհարկե, դժվար էր հեռանալու որոշում կայացնելը, իսկ հիմա բարդ է գիտակցելը, որ այլեւս իմ սիրելի թիմի ֆուտբոլիստը չեմ:

Համաձայնվեցի տեղափոխվել Չինաստան տարբեր պատճառներով: Երբեմն փոփոխություններն անհրաժեշտ են, քանի որ շատ դժվար է ամեն օր դիմանալ այն ճնշմանը, որն զգում է «Բոկա»-ի յուրաքանչյուր ֆուտբոլիստ»,- ասել է Կառլոս Տեւեսը:  Continue reading

Մեր հաղթանակած եւ հաղթանակների պատրաստ բանակը 25 տարեկան է

https://www.youtube.com/watch?v=mM6IWcggnXU«Բարի նպատակներով չես լռեցնի շնագայլի ոռնոցը» – ՀԱԲ-ի Ռազմական Խորհրդի անդամ, հետագայում ՀԱԲ-ի գլխավոր հրամանատարի՝ գաղափարախոսական հարցերով տեղակալ, ՀԱԲ-ի հազարապետ, ,,Կոտայք,, գնդի հրամանատար` Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ եւ Հայ Ազգայնականների Համախմբման համակարգող)

http://kentron.tv/index.php/am/news/item/12500-ahar280117.html…Հայաստանի բանակը պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին, սակայն կանոնավոր զինված ուժեր ունենալու գաղափարը շատ ավելի հին էր: Դեռեւս 1980-ականների վերջին եւ 1990-ականների սկզբներին ձեւավորվող ջոկատներն ու ռազմական կազմակերպությունները փոքրիկ բանակների էին նմանվում, եւ յուրաքանչյուրն իր ձեւով, Արցախի եւ Հայաստանի պաշտպանությունից զատ, քայլեր էր ձեռնարկում մեկ՝ կազմակերպված Զինուժ ունենալու համար: Այդ ռազմական կազմակերպություններից մեկը ՀՀՇ-ական իշխանության հետ լարված հարաբերություններ ունեցող Հայոց Ազգային Բանակն էր՝ ՀԱԲ-ը: ՀԱԲ-ը որպես կանոնավոր բանակի նախատիպ՝ թեմայի վերաբերյալ ՀԱԲ-ի նախկին հրամանատարներից մեկի՝ Արմեն Ավետիսյանի տեսակետը…– https://www.youtube.com/watch?v=n6RZaqVTces&app=desktop 

* * *

Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը շնորհավորում են հայությանը՝ մեր հաղթանակած եւ հաղթանակների ընդունակ ու պատրաստ բանակին՝ վերակազմավորման 25-ամյակի առթիվ

Վերակազմավորման, քանի որ այսօրվա մեր բանակը հայկականհայոց բանակի շառավիղն է՝շարունակությունը, որի հիմքերը դրվել են հազարավորտասնյակ հազարավորտարիներ առաջԵրբ Հայ Արքաներն էին առաջնորդում Հայոց Զորքը՝ Հայ Աստվածների հետ միասին՝ Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնի գլխավորությամբ

Փ՛առք մերօրյա նահատակներին ու քաջարի զինվորներին

Փ՛առք մեր նախնյաց ու նրանց փառապանծ գործին

Փ՛առք Հայ Աստվածներին եւ Հայ Երկնային ու Երկրային Տեսակին

Եվ թող գա՛ այն օրը, երբ Վահագն Աստվածը կիկին կգլխավորի հայ զորագնդերը՝ դեպի վերջնական հաղթանակ, դեպի Հայոց Հողահավաքի ու Ազգահավաքի Բնականոն ու Տիեզերահաճ ավարտը… – www.hauatu.org 

* * *

https://www.youtube.com/user/MrHayaryanHayary TVՀԱՄ պաշտոնական ալիք… / http://www.hayary.org/wph/?p=5262 Տեսանյութեր համացանցից… http://www.hayary.org/wph/?p=2683 – Հայոց պատմություն եւ գաղափարներ… http://www.hayary.org/wph/?p=2681Հայոց հայ-արիական հավատ… http://www.hayary.org/wph/?p=2682 – Հայոց (Հայ-Արիական) տոներ եւ ծեսեր…

,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 3-ի (436) հոդվածները  

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223 (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

Լույս է տեսել «Լուսանցք»-ի՝ 2017թ. 3-րդ թողարկումը

  1. Կհաջողե՞ն վերականգնել հակահայ ուղեգիծըՊաշտոնական Երեւանը պետք է կարողանա ոչ միայն Հայաստանի Հանրապետության (ներառյալ Արցախի Հանրապետության) կարեւորությունը մեծացնել միջազգային ասպարեզում, այլեւ հայկական գործոնը դարձնել գրավիչ ու շահեկան՝ աշխարհի ռազմաքաղաքական գործընթացներում, ինչը թույլ կտա ոչ միայն կանխել միջազգայնացրած թուրքադրբեջանական հակահայկական քաղաքականությունը, այլեւ հայկական ազգային շահերն ու նպատակները դարձնել միջազգային օրակարգի հարցեր
  2. Հրեա լրագրողը եւս մեկ անգամ ապացուցեց, որ ԵԱՏՄն թյուրքական դաշինք էԲելառուսը Ռուսաստանի Արցախն է, ինչպես՝ Կոսովոն՝ Սերբիայի, եւ Հայաստանը պե՛տք է ինքնահռչակ այս երկրների հետ շփվի Մոսկվայի ու Բելգրադի միջոցով (Անկարան եւ Բաքուն՝ Մոսկվայի ու Մինսկի պապաքաղաքներ / Իլհամ Ալիեւը՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի պապա եւ մամա Ռոզա / Սա դեռ 2016-ի կեսերին: Այլ իրավիճակ ստեղծվեց 2017-ի սկզբներին)…
  3. Ռուսաստանը Հայաստանում ներդրու՞մ կանիԵղբայրական Ադրբեջանն ու Բելառուսը ամենավերջինն են ԱՊՀում
  4. Ձիավորին կորոշի տնտեսական շարժըՌուսաստանի հայ գործարարները լավ կանեն, հայրենիքի մասին խոսելիս «պատմական» եզրույթը չգործածեն, քանզի պատմականի մասին հիշողություններով են խոսում: Մեր հայրենիքը Հայկական լեռնաշխարհն է: Առայժմ հզորացնենք Հայաստանի Հանրապետությունը՝ հայրենիքի մյուս հատվածները վերադարձնելու նպատակով: Ինչքան կտեւի դա, մեծ նպատակի համար կարեւոր չէ
  5. Ոչ թե նախընտրական, այլ արդե՛ն հետընտրական մտորումներԼեւոն ՏերՊետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Գագիկ Ծառուկյանը, Արթուր Բաղդասարյանը, Աղվան Վարդանյանըկառավարության անդամների եւ ԱԺ պատգամավորների, նախագահական նստավայրում այսօր հանգրվանածների եւ այլ ոլորտներում դիրքեր ունեցողների 90%-ը մի իշխանության մեջ են եղել 1990-ականներին: Բաժանվել են՝ եղածը չբաժանելու՝ մեջմեջ չանելու պատճառով: Դրա համար էլ ցայսօր ոչ մեկը ոչ մեկի ոտքը չի տրորել իրապես, եւ «քաղաքական բանտարկյալ» ասվածը պարզապես այս տասնամյակների խաղի շարունակությունն է
  6. Երանելիորեն հարուստ, բայց բազմաթիվ խնդիրներով (3-րդ մաս) – Ինչ ԲՀՊՏներ են մեզ պետքԷկոմիջանցքների հողերի սեփականությունը չի փոխվի…- Այս պարագայում, ի դեպ, հարկ է զգուշավոր լինել. մեզանից շատերի՝ բնությանը անխնա շահագործողի վերաբերմունքն է այդպես թելադրում
  7. Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- National geographic-ը Քարահունջը աստղադիտարան է կոչումԻնչու է հայ գիտնականը դրանից վատ զգում… – Ինձ համար զարմանալի են Վահագն Գուրզադյանի «դիտարկումները»: Նույն ԶԼՄները իրեն էլ Պարիս Հերունուց պակաս տեղ չեն տվել: Որ ինքը Հերունու կողքին ստվերում է մնացել, Հերունի՞ն է մեղավոր
  8. Աշխարհի մարզական հեւքիցՄարզաշխարհի խաչմերուկներում.- «Տարվա լավագույն հայ մարզիկ» մրցույթի հանձնաժողով ունենքԴժվարամատչելի հետազոտություններն էլ կիրականացվեն մեզ մոտՀնարավորության դեպքում կանցկացվեն ԱրցախումՇախմատային խաչմերուկՄարզական այլ լուրեր
  9. Հայկական խոհանոցԾեծած միսը՝ գազարով ու պանրովՀայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը – www.hayary.org – տրամադրում է գովազդային վահանակի տեղԿարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Այս եւ այլ թեմաների մասին կարդացեք «Լուսանցք»-ի թիվ 3 (436), հունվարի 27-01 – 02.02, 2017թ. թերթային համարում Continue reading

Աշխարհն ազգայնանում է – Եվրամիություն-Եվրասիամիություն հակամարտությունը առանցք չունի/Եվրամիություն-Եվրասիամիություն հակամարտության ազգայնացումը/Ազգայնական Եվրոպան՝ Եվրամիություն-Եվրասիամիություն հակամարտության ճանապարհին/Եվրամիության կազմաքանդումը՝ եվրո-ամերիկյան ու ռուսաստանյան ազգայնականության միջոցով…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

http://www.hayary.org/wph/?p=5939«Լուսանցք» շաբաթերթի ընտրովի հոդվածներ՝ հայ արիականության, հայ ազգայնականության, հայապահպանության, հայրենատիրության, համազգային տեսլականների եւ ազգային արժեհամակարգի այլ խնդիրների շուրջ

http://www.hayary.org/wph/?p=5940«Լուսանցք» շաբաթերթի հայ արիադավան հոդվածներից՝ Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծինԱրարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները… Սատանա՞ է, Չարի աստվա՞ծ, թե՞ Ավերիչն ամենայնի… Մարդ եւ Տիեզերք.- չակրաները որպես նյարդահամակարգ կենտրոններ… Այլ հավատներ ու բնախոսական երեւույթներ

ԵվրամիությունԵվրասիամիություն հակամարտությունը առանցք չունի

Մի քանի անգամ անդրադարձել եմ Եվրամիություն-Եվրասիամիություն հակամարտությանը եւ այդ կառույցների ներքին խնդիրներին, որոնք ոչ միայն ներկազմակերպական բնույթ ունեն, այլեւ ռազմա-քաղաքական նշանակություն եւ ներդրվում ու վերահսկվում են արտաքին որոշակի ուժերի կողմից: Իսկ այդ ուժերը դեռեւս սնվում են մեկ կենտրոնից:

Եվրասիական Միությունն ի սկզբանե անկայուն կառույց է եւ դժվար թե կայունացման վերջնական ճանապարհ անցնի: Մոսկվան ԱՊՀ-ն ստեղծելուց կարճ ժամանակ անց հասկացավ, որ այն չի կարող փոխարինել ԽՍՀՄ-ին, ինչը թույլ չի տա քաղաքական ու տնտեսական ասպարեզներում մրցակցել Արեւմուտքի հետ, ուստի՝ փորձեց երրորդ ուղղությամբ դա իրականացնել՝ ստեղծելով ՀԱՊԿ-ն: Այսինքն՝ գոնե ՆԱՏՕ-ին հակադրվելով, Ռուսաստանը պիտի փորձեր այդ պայքարը տեղափոխել նաեւ քաղաքական ու տնտեսական ոլորտներ, ինչը թույլ կտար միաբեւեռ աշխարհը կրկին երկփեղկելու եւ սեփական տեսլականները պարտադրելու՝ համաշխարհայնացնելու համար:

Բայց ինչպես ԱՊՀ-ն, այնպես էլ ՀԱՊԿ-ն չկարողացան իրապես հավասարակշռել Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին, ինչն ավելի ընդգծվեց Կովկասում եւ Արեւելյան Եվրոպայում ընթացող ռազմա-քաղաքական գործողությունների ընթացքում: Կարծում եմ՝ այս իրադարձությունները ռուս-վրացական կարճատեւ պատերազմից հետո անցան այլ փուլ եւ ռազմա-քաղաքական պայքարից մտան տնտեսա-քաղաքական պայքարի մեջ:   Continue reading

,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 2-ի (435) հոդվածները

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

Լույս է տեսել «Լուսանցք»-ի՝ 2017թ. 2րդ թողարկումը.

1. Աշխարհն ազգայնանում է (ԵվրամիությունԵվրասիամիություն հակամարտությունն առանցք չունի / ԵվրամիությունԵվրասիամիություն հակամարտության ազգայնացումը / Ազգայնական Եվրոպան՝ ԵվրամիությունԵվրասիամիություն հակամարտության ճանապարհին / Եվրամիության կազմաքանդումը՝ եվրոամերիկյան ու ռուսաստանյան ազգայնականության միջոցով)… հեղինակը՝ Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ
2.
Եթե վարչապետը կարողանա շինհրապարակ տանել ա՛յդ մասնավորինինչպես դիմել ռեւանշիզմի՝ պատժելով հանցագործին
3.
Ո՛րն է վարչապետի գործառույթը
4.
Խորհրդարանական ընտրություններ՝ խորհրդարանական երկիր դռնալու համարնախապատրաստական ընթացքի մասին
5.
Երկիր, որ ժողովատեղին էր Աստվածների (2-րդ մաս) – Երբ ընտրյալ է համարում ոչ թե ինքն իրեն, այլ օտարը նրան
6.
Երանելիորեն հարուստ, բայց բազմաթիվ խնդիրներով (2-րդ մաս) – Բնության հատուկ պահպանվող տարածքների խնդիրներ
7.
Սադրիչին պե՛տք է պատասխանենք
8.
Փող տվեցինք ու ՄԱԿի Պատվո ցուցակ մտանք
9.
Մարզական աշխարհի խաչմերուկներում
10.
Հայկական խոհանոցԹթու ճաշ՝ վարունգով կամ կաղամբով
11.
Այլ լուրեր

Այս եւ այլ թեմաների մասին կարդացեք «Լուսանցք»-ի թիվ 2 (435), հունվարի 20-26, 2017թ. թերթային համարում:   Continue reading

,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 1-ի (434) հոդվածները  

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Սադրանքներ, որ ունեն նաեւ բարեկամներ – Արցախի քաղաքական օրակարգում որեւէ զիջողական, պարտվողական տրամադրություն չկա… Զինվորներն ու սպաները եւս վստահեցրել են, որ ցանկացած պահի պատրաստ են դիմագրավելու եւ հակահարված հասցնելու հակառակորդին…

2. Համասեռական ամերիկացի դիվանագետը մղվում է Հայ Դատին ընդառաջ – Այն ժամանակ Հայ Արիական Միաբանությունը հայտարարեց, որ համասեռական դեսպանի նշանակումը հայերը կդիտարկեն որպես ազգային վիրավորանք…

3. ԵԱՀԿ-ն կրկին ոչ հայանպաստ հայտարարություն է արել՝ դեկտեմբերի 29-ին ադրբեջանական դիվերսիայի փորձի հետ կապված… Համանախագահները անուղղակի մասնակցում եւ ուղղակի քողարկում են ադրբեջանական դիվերսիան…

4. Որ հազար ապրիլ մե՛նք սարքենք թշնամու գլխին – Մեր եւ թշնամու նախորդ տարվա մարտական կորուստները…

– http://www.hayary.org/wph/?p=5985Կլինե՞ն հայ արիները խորհրդարանում – 23-ամյա հայ ազգայնական կառույցի 2016-ի գործունեությունն ու 2017-ի հետագա քայլերը (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվենՍա՛ պետք է լինի աշխարհի բոլոր անկյուններում գտնվող յուրաքանչյուր հայի առաջին խոսքը Արեւածագին՝ ԱրԷգԱկին ողջունելուց հետո…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ http://www.hayary.org/wph/?p=33) – Փա՛ռք Հային ու Հայքին, Հայ ՀոգեՈգեղեն ՏիեզերաաշխարհներինՓա՛ռք Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին www.hayary.org

5. ՀՀ-ն դեպի ԻԻՀ երկաթուղուց չի հրաժարվում – Բայց քննարկումների փակագծերն էլ առայժմ չի բացում… Ներդրողի համար գրավիչ է, ոչ միայն Հայաստանը, այլեւ տարանացիկ այս ճանապարհը՝ Հայաստանով, Իրանից մինչեւ Սեւ ծով…

6. Ճանապարհներ՝ կենտրոնը բեռնաթափելու համար… Որ քիթբերան-կապիչների առեւտուր չլինի… Այս տարվա Երեւանը՝ թվերով… Եվ ամենակարեւորը…

7. Երանելիորեն հարուստ, բայց բազմաթիվ խնդիրներով (1-ին մաս) – Մեր բնության հատուկ պահպանվող տարածքների մասին… Հիմնականում ԲՀՊՏ-ների սահմանների նկարագրություններ չեն եղել, հատկապես՝ պետական արգելավայրերի…

8. Գոնե ի շահ սեփական առողջության – Նորվեգիայում ՀԷԿ-եր կառուցելու եւ շահագործելու բնապահպանական չափանիշներն այնքան խիստ են, որ բնակչությունը հանգիստ է. ոչ մի ՀԷԿ չի վնասի բնությունը…

9. Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Երկիր, որ ժողովատեղին էր Աստվածների (1-ին մաս)… Ինչ են պատմում շումերա-աքքադական, խուռիական, բաբելոնյան, ուգարիտյան… հին եբրայական աղբյուրները…

10. Անդրադարձ.- մարզական աշխարհի տարեվերջյան խաչմերուկներ – Երբ վեր է խոյանում երկրի դրոշը եւ հնչում է հիմնը… Մերոնք 170 մեդալ են նվաճել… Եվս մեկ հայի (բռնցքամարտիկ Միշա Ալոյանի) մեդալազրկում՝ Միհրան Հարությունյանից հետո… Տարվա լավագույն մարզիկը՝ Արթուր Ալեքսանյան… Հենրիխ Մխիթարյանը՝ լավագույն ֆուտբոլիստ… Շախմատային խաչմերուկ… Մարզական այլ լուրեր…

11. Հայաստանյան երգի հայտերի ընդունումը շարունակվում է… Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից – www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք հայ ազգայնականության աջակից «Լուսանցք» շաբաթաթերթը…

Սադրանքներ, որ ունեն նաեւ բարեկամներ – Արցախի քաղաքական օրակարգում որեւէ զիջողական, պարտվողական տրամադրություն չկա… Զինվորներն ու սպաները եւս վստահեցրել են, որ ցանկացած պահի պատրաստ են դիմագրավելու եւ հակահարված հասցնելու հակառակորդին…

2016-ի դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան, մեր թշնամին անտեսելով տոնական օրերին բոլոր կողմերից հնչած հրադադարի առաջարկները, ձեռնարկեց դիվերսիոն ներթափանցման փորձ Հայաստանի սահմաններից ներս՝ Տավուշի ուղղությամբ: Մարզի՝ Չինարի գյուղից դեպի հարավ-արեւելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկեցին դիվերսիոն ներթափանցման փորձ, որը ձախողվեց հայկական ԶՈւ ստորաբաժանումների գործողությունների արդյունքում:

Մինչ այդ, դեկտեմբերի 26-ի լույս 27-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 100 անգամ՝ արձակելով մոտ 900 կրակոց: Հարավային (Հադրութ) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ 60 մմ-ոց ականանետ: ԼՂՀ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանել են ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը հրավիրել է ծառայողական խորհրդակցություն, որին մասնակցել են բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների եւ ծառայությունների պետերը, միավորումների եւ զորամասերի հրամկազմը:

Իսկ Տավուշի ուղղությամբ ՀՀ զինված ուժերը մարտի են բռնվել հակառակորդի հետ, կիրառվել է նաեւ դիպուկահարների եւ նռնականետերի կրակ, որը շարունակվել է ադրբեջանական դիվերսանտներին հետ շպրտելու ընթացքում։ Փաստացի՝ հակառակորդի արկածախնդրությանը, 2 օրվա ընթացքում, զոհ է գնացել ավելի քան մեկ տասնյակ ադրբեջանցի զինվորական: ՀՀ պաշտպանության նախարարությունը մի քանի անգամ հաստատել է, որ իր տրամադրության տակ ունի անհերքելի ապացույցներ՝ ադրբեջանական կողմի մեծ կորուստների վերաբերյալ: Մարտական հենակետերից մեկի մոտ եւս հայտնաբերվել է ադրբեջանական ԶՈւ համազգեստով մահացու վիրավորումներ ստացած անձի դի, որի ինքնությունը պարզելու ուղղությամբ կատարվել են համապատասխան գործողություններ: Հաջորդ օրը հակառակորդն ունեցել է եւս 4 կորուստ, երբ հայկական ստորաբաժանումները պատժիչ գործողություններ են իրականացրել:   Continue reading

Համասեռական ամերիկացի դիվանագետը մղվում է Հայ Դատին ընդառաջ – Այն ժամանակ Հայ Արիական Միաբանությունը հայտարարեց, որ համասեռական դեսպանի նշանակումը հայերը կդիտարկեն որպես ազգային վիրավորանք…

…Ֆրանսիայի համանախագահի փոփոխությունից հետո, իր ներկայացուցչին փոխեց նաեւ ԱՄՆ-ն: 2017թ. հունվարից դեսպան Ռիչարդ Հոգլանդը ժամանակավորապես կստանձնի ԱՄՆ համանախագահի պաշտոնը Եվրոպայի Անվտանգության ու համագործակցության կազմակերպության Մինսկի խմբում: Նա կփոխարինի դեսպան Ջեյմս Ուորլիքին, ով դեկտեմբերի 31-ից այլեւս չի զբաղեցնի այդ պաշտոնը: ԱՄՆ դեսպանատնից հայտնում են, որ դեսպան Հոգլանդն ունի ավելի քան 30 տարվա դիվանագիտական գործունեության փորձ: Նա եղել է ԱՄՆ դեսպանը Տաջիկստանում 2003-2006թթ., Ղազախստանում՝ 2008-2011թթ. եւ ԱՄՆ փոխդեսպանը Պակիստանում՝ 2011-13թթ.: Վերջին շրջանում նա ղեկավարում էր Սիրիայում բռնությունների դադարեցման ռուս-ամերիկյան համաձայնության հետ կապված ռազմական համակարգման աշխատանքները եւ զբաղեցնում էր Հարավային ու Կենտրոնական Ասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի առաջին տեղակալի պաշտոնը: Մինչ վերոհիշյալ նշանակումները դեսպան Հոգլանդը ղեկավարել է Եվրոպայի ու Եվրասիայի վարչության Կովկասի ու Կենտրոնական Ասիայի հարցերով գրասենյակը եւ եղել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատան մամլո խոսնակը:   Continue reading