Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
Ա1պլյուս- «Քաղաքացիական պայմանագրի» մեծ հանրահավաքը Շիրակի մարզում. ՈՒՂԻՂ (տեսանյութ)
- Ուժեղ Հայաստան դաշինքը Տաշիրում է․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
- Կասեցվել է «Օսկան» կաթնաշոռի արտադրությունը
- Եթե փորձեն հաղթանակը տանել մեզանից, ապա կստանան հեղափոխություն (տեսանյութ)
- ԿԸՀ-ն քննում է Փաշինյանի հայտարարությունը «Ուժեղ Հայաստանի» դիմումի հիման վրա. ՈՒՂԻՂ (տեսանյութ)
- «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն և «Թովմասյան» հիմնադրամը ստորագրել են հուշագիր (տեսանյութ)
- Ռոբերտ Քոչարյանի թիմը Սիսիանում է․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
- Գորիսի ԲԿ նախկին տնօրենի գործով նախաքննությունն ավարտվել է, գույքը կալանքի տակ է դրվել․ ՔԿ
- «Եթե չենք կարողանում փոփոխություններ իրականացնել, մանդատները վայր ենք դնելու». Նինա Կարապետյանց (տեսանյութ)
- «Եվրոպական հնագիտության օրերը»՝ ՀՀ-ում
Monthly Archives: January 2018
Երեւանը՝ նոր որոշումներով.- Հրավառություն -1 մլն տուգանքից մինչեւ արտոնություններ – Խնդիրն այն չէ, որ հրավառություն չլինի, այլ այն է՝ որ ժամ լինի, կարգ, վայր… Երեւան քաղաքի 2018թ. բյուջե – Ծախսերի 38.3 տոկոսը՝ սոցիալականին…
1 մլն տուգանքից մինչեւ արտոնություններ
Այսուհետ առանց թույլտվության հրավառություն իրականացնողները կտուգանվեն 1 միլիոն դրամով, իսկ մեկ տարվա մեջ երկրորդ անգամ օրենսդրության պահանջները խախտելու դեպքում՝ 2 մլն դրամով:
Անկեղծ ասած՝ ինձ մնար, տուգանքի չափն ավելի մեծ կանեի: Հասկանում եմ՝ ուրախություն է, շատերի համար՝ անմոռանալի երջանիկ պահ: Բայց պատկերացրեք, ուշ երեկոյան աշխատանքից վերադարձած մոր վիճակը, որ առանց այն էլ չքնող մանկահասակ երեխային հազար անգամ օրորոցային երգելով նոր-նոր քնացրել է՝ մեկ էլ շրխկ, թրխկ, կողքի շենքի բնակիչը իր պատշգամբից հրավառություն է անում: Ձայնից միանում են տարածքի ավտոմեքենաների ազդանշանները: Երեխան լեղաճաք արթնանում է ու ամբողջ գիշեր չի քնում կամ քնում է ընդհատումներով…
Խնդիրն այն չէ, որ հրավառություն չլինի, այլ այն է՝ որ ժամ լինի, կարգ, վայր:
Այս տարվա կառավարության հենց առաջին նիստում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձավ այդ հարցին: Ըստ այդմ, Երեւանում (ոչ միայն) կազմակերպվող հրավառությունները ոչ միայն խանգարում են բնակչության հանգիստը, այլեւ առաջացնում են բազմաթիվ հրդեհներ ու այլ արտակարգ իրավիճակներ:
Կանոնակարգված չեն հրավառությունների անցկացման վայրերի, ժամերի, հրավառությունների կազմակերպման թույլտվությունների անցկացման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ թույլտվությունների համար տեղական տուրքերի չափերը: Continue reading
Ադրբեջանական ընտրություններին ընդառաջ՝ ներկլանային վերադասավորումներ – Մեհրիբան Ալիեւայի կլանն ավելի ազդեցիկ է դառնում, բայց նախիջեւանյան կլանը շարունակում է հսկել անվտանգային ու պաշտպանական ոլորտը՝ լարված պահելով Իլհամ Ալիեւին…
Ադրբեջանում մոտ 10 կարեւորագույն բանկեր կփակվեն. հայտնել է ադրբեջանագետ, պգթ Տաթեւիկ Հայրապետյանը: Ադրբեջանական վերնախավում նոր վերադասավորումներ են ընթանում, ինչը հղի է ոչ միայն ներքին, այլեւ արտաքին խնդիրների առաջացմամբ:
Եվ ԱՄՆ պետքարտուղարության հայտարարություն-զգուշացումն իր քաղաքացիներին՝ անվտանգության նկատառումներից ելնելով չայցելել մի շարք երկրներ, որոնք ահաբեկչության վտանգի առաջ են, ներառում էր նաեւ Ադրբեջանը: Պատահական չէր նույն օրը Ադրբեջանում նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը նախարարների հետ: «Նա ելույթի ամենասկզբում նշեց՝ Ադրբեջանն աշխարհի ամենակայուն երկիրն է, եւ չնայած աշխարհում առկա բազմաթիվ սպառնալիքներին՝ իրենք կարողանում են ապահովել անվտանգություն՝ իրենց եւ օտարերկրյա քաղաքացիների համար, եւ դա կշարունակվի նաեւ 2018թ.»,- նշել է ադրբեջանագետը, ում խոսքով՝ այս երկու հայտարարությունները հակասում են իրար: Continue reading
Հայաստանը եւ Արցախը «մասամբ ազատ» են, Ադրբեջանը՝ ոչ ազատ – ընդհանուր առմամբ Հայաստանն առաջնային դիրքերում է մի շարք հետխորհրդային երկրների համեմատ…
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում 2018» ամենամյա զեկույցը:
Այստեղ ամփոփված է ժողովրդավարական ազատությունների վիճակն աշխարհի 195 երկրներում, ինչպեսեւ 14 տարածքներում 2017թ. ընթացքում:
Զեկույցի մեթոդաբանության համաձայն՝ երկրները դասակարգվում են 3 խմբերում՝ «ազատ», «մասամբ ազատ» եւ «անազատ»՝ հիմք ընդունելով «քաղաքական իրավունքներ» եւ «քաղաքացիական ազատություններ» ինդեքսներով ստացած միավորները, որոնց դեպքում 1-ը ժողովրդավարության առավելագույն մակարդակն է, իսկ 7-ը՝ վերջինիս բացակայությունը:
Այս տարվա զեկույցը վերնագրված է «Ժողովրդավարության ճգնաժամը»: Continue reading
Ճանաչեցինք եզդիների ցեղասպանությունը՝ իրաքյան ահաբեկիչների կողմից կատարված – Հայաստանի խորհրդարանը 2014թ. էլ հայտարարություն է ընդունել նաեւ Օսմանյան կայսրությունում եզդիների, ասորիների եւ հույների ցեղասպանության մասին…
Հայաստանի Խորհրդարանն ընդունեց եզդիների ցեղասպանության դատապարտման օրինագիծը: Քվեարկության դրվեց «Ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ 2014թ. իրականացված ցեղասպանության դատապարտման մասին» նախագիծը եւ մինչ քվեարկությունը վարման կարգով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը նշեց, որ գրավոր առաջարկներ է ներկայացրել, սակայն հեղինակներից որեւէ մեկը հաշվի չի առել դրանք։
«Ոչ մի ցեղասպանության ճանաչման բանաձեւում ճանաչում բառը չի օգտագործվում, մենք շատ երկրների մեղադրում ենք ընտրովի վերաբերմունքի մեջ, մենք էլ նույնը չանենք ու ամբողջությամբ դատապարտենք»,- նշել է նա։ Նախագիծն ԱԺ-ն ընդունեց 91 կողմ եւ 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: «Նախագիծը ոչ միայն կոչ է անում եզդի ժողովրդի նկատմամբ կատարված ցեղասպանությունը դատապարտել, այլ միջազգային հանրությանը կոչ է անում միջազգային կառուցակարգերի միջոցով հետաքննել կատարված հանցագործությունները, հետապնդել եւ պատասխանատվության ենթարկել միջազգային հանցագործություն կատարած մարդկանց ու ձեռնարկել քայլեր ապագայում նման դրսեւորումները կանխելու համար»,- ԱԺ-ում «Ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ 2014թ. իրականացված ցեղասպանության դատապարտման մասին» նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց հիմնական զեկուցող, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Մախմուդյանը։ Continue reading
Վրաստանի ձեռքը Թանդոյան եկեղեցու՞ն էլ հասավ – Արեւմտյան չափանիշներով ժողովրդավարական պետություն դիտարկվող Վրաստանն իրականացնում է խտրական ազգային եւ հոգեւոր քաղաքականություն՝ արհամարհելով ազգային փոքրամասնություններին եւ անգամ տեղաբնիկ ու պետականաստեղծ հայերին…
Կյանքը ցույց է տալիս, որ ռազմավարական նախկին ճակատագրական սխալները շատ թանկ են նստում տվյալ ազգի վրա եւ անընդհատ շոշափում են նրա արժանապատվության եւ վարկանիշի խնդիրները: Այդպիսի մի հիմնահարց է վիրահայության իրավունքների եւ նրա մշակութային ժառանգության հանգամանքը:
Եթե հայկական վերնախավը անցյալ դարի 10-ական թվականներին կարողանար իրական քաղաքականությամբ եւ ռազմավարությամբ քաղաքակրթական տարածքը չզիջել օտարներին, տվյալ դեպքում վրացիներին, իսկ ավելի ստույգ՝ մենշեւիկյան մասոնական ժողովարանին, ապա այժմ չէին ծագի Վրաստանում եղած եւ հայերի կառուցած եկեղեցիների պահպանության հարցերը:
Մենք պետք է Հայաստանի առաջին հանրապետությունն ստեղծեինք հին հայկական Տփղիս/այժմ՝ Թբիլիսի/կենտրոնով: Այդ պարագայում կունենայինք ուժեղ ու ընդարձակ երկիր, որը ավելի ամուր հիմք կլիներ Հայաստանի երրորդ հանրապետության համար: Համոզված ենք՝ այդ դեպքում չէր լինի նաեւ թուրք-ադրբեջանական շրջափակումը: Ավելին, Հայաստանը ելք կունենար դեպի Սեւ ծով, որը կլուծեր աշխարհաքաղաքական, քաղաքական եւ տնտեսական շատ խնդիրներ:
Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության այժմյան իշխանություններին, ապա նրանք չեն զբաղվում վիրահայերի, մահմեդական հայերի եւ այլ հիմնախնդիրներով՝ ընդարձակելով քաղաքական գործունեության տարածքը: Continue reading
Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (12-րդ մաս) – Թամզարան՝ շումերական դիցապատմական հերոս – «Թամզարա» երգը Արամաստ-Թամզարայի եւ Տիհանա-Անահիտի էպիկական սիրո պատմության երգն եւ հայ էպիկական երգարվեստի ու շումերական էպոսի գլխավոր բաղկացուցիչ մաս…
Սկիզբը՝ թիվ 36-45, 2017թ. եւ թիվ 1, 2018թ.
http://www.hayary.org/wph/?p=6720 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (11-րդ մաս) – Գորանին՝ բնակարգի պատկերում… Գորանի պարատեսակը բնության տարերքների ու դիցական երեւույթների ծիսական արարողակարգ է – Բնության տարերքների ուժի եւ անբացատրելի երեւույթների համար ստեղծվել են բազմաթիվ առասպելներ, որոնք նկարագրում են տիեզերքի ահեղքը եւ ահեղքի ձայնը…
http://www.hayary.org/wph/?p=6692 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության (10-րդ մաս).- Հայոց պարն ի սկզբանե – Ազգային ակունքի կենսուրախությունը՝ Շալախոյ… Կենսագրությունը՝ շողով-շաղով… Եվ պարտադրված ոդիսականը… Ի՞նչ կապ ունեն կինտոները… Կովկասյան յուրաքանչյուր ժողովուրդ Հայոց ազգային «Շալախո» ծիսական պարը ցանկանում է դարձնել իր սեփական պարը…
http://www.hayary.org/wph/?p=6676 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (9-րդ մաս) – Ռազմական Յար Խշ Տի… Այժմ ներկայացնենք մեր տեսակետը եւ մեկնաբանությունը «Յար Խշ Տի» պարի ժամանակաշրջանի, ծագման մասին, կատարենք լեզվական, միաժամանակ բանահյուսական վերլուծություն…
http://www.hayary.org/wph/?p=6664 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (8-րդ մաս) – Ռուս Տամ Բազի կամ Ռուս Տան Բազեն՝ ռազմական պար… Ծիսական ռազմական պարերը տիեզերաստեղծման պարեր են: Այն պարերն են, որոնք կատարում են երկնային պատգամներ, դիցական ծիսական արարողակարգեր…
http://www.hayary.org/wph/?p=6651 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (7-րդ մաս) – Քոչարի-գոչարի. հայարիների համախմբման ծիսապարը… Ի՞նչ է ներկայացնում մեր քոչարին – Քոչարի պարին յուրհատուկ շարժումները պատկերված են Սյունիքի ժայռապատկերներում, որոնք առնվազն 12 հազար տարվա վաղեմություն ունեն…
http://www.hayary.org/wph/?p=6640 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (6-րդ մաս) – Ուզուն Դարա. հայկական տիեզերաբանական պատկերացումների պահեստարանը… Կից նյութ՝ Ուզուն դարան՝ ադրբեջանական հերթական խանգարմունքի պատճառ…
http://www.hayary.org/wph/?p=6626 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (5-րդ մաս) – 1. Շիվհալանի. ոչ թե լաց ու կոծի, այլ՝ ուժի պար – Իշխանաց պարերի անվանաշարքին է պատկանում … 2. Գյոնդ, գյովընդ, գյովենդ, գովընդ. կյանքի շրջանի պարը – Հայերեն արմատական բառարանում «գյոնդ» բառի ստուգաբանությունը ներկայացնելիս բերում է «գունդ» բառի տարբեր իմաստներն ու նշանակությունները… Նյութին կից՝ մեր հինավուրց պարերը՝ մեկ գրքում (հատվածներ)…
http://www.hayary.org/wph/?p=6613 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության (4-րդ մասս).- Հայոց պարն ի սկզբանե. ծիսական պար եւ պարադից… Համանման մոտեցմամբ հնարավոր է վերջնականապես ամրագրել «պար» բառի մշակութաբանական ծագումը եւ նրա ուղղակի կապը մեր ազգի հետ… «Պարադից» բառը ծնվել է Հայկական Պար լեռնաշխարհում, ուղղակիորեն Տիգրիս եւ Եփրատ գետերի հովտում: Այն Դիցերի աստղային պարն է… Աստեղաց պար» նշանակում է «լուսաւորեալների պար», իսկ ժամանակի ընկալումներում լուսավորյալները Դիցերն էին, Տի-եզրից եկածները… 2. Կից նյութ՝ մոսկվաբնակ պարագետ եւ հոգեբան Իրինա Սիրոտկինայի մենագրությունից մի հատված՝ էթնոպարագետ Սրբուհի Լիսիցյանին վերաբերող մասից…
http://www.hayary.org/wph/?p=6599 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե. Իշխանաց պար, Շէխանի, Շերխանի (3-րդ մաս) – Ասել ենք՝ հայկական ծիսական պարերը հայ դիցերի պատգամն են, պատգոչը… Իշխանաց պարը էությամբ հզորների եւ ուժեղների պար է՝ Առյուծների պար, որը ներառում է Առյուծ դիցերի կամ դյուցազունների տիրոջ, այսինքն՝ իշխանական դասի, կամ քրմական դասի գաղափարը…
http://www.hayary.org/wph/?p=6583 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (2-րդ մաս) – Պատգոչ-բառը հայերենի հնախոսական եզրաբառ է, որը նշանակում է բանբեր, պատգամաբեր – Երկնային գոչ կամ գոչ պատ՝ երկնքից, Գոչ-գոռոչ-գոռոց իմաստաբանական հիմքից է կազմված Գոչ-Գոչարի-Քոչարի եզրաբառը… Ծեսը կապվում է բոլոր տեսակի ծիսական պարերի հետ՝ Իշխանաց պարերի, ռազմական, բնության, դիցական, ավանդական…
http://www.hayary.org/wph/?p=6570 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (1-ին մաս)… Կփորձենք հասկանալ մեր պարի ուղնուծուծը, տեսանկարել ողնաշարը, իմանալ՝ պահպանե՞լ ենք այն ամբողջությամբ, թե՞ ահազանգի խնդիր ունենք… Հայոց պարի մասնատուփից դուրս բերենք մասնագամերը, բացահայտենք ու մեկնաբանենք դիցապատմական մասունքների ծագումը… Continue reading
Գաղտնիքների բացահայտվելու ժամանակները.- ՀԴԲ-ի փաստաթուղթ. Մարտին Լյութեր Քինգին կասկածել են կոմունիստների հետ կապի մեջ… Մեկնարկել է Քենեդիի սպանության գործի փաստաթղթերի հրապարակման գործընթացը…
ՀԴԲ-ի փաստաթուղթ. Մարտին Լյութեր Քինգին կասկածել են կոմունիստների հետ կապի մեջ
ԱՄՆ իշխանությունները կասկածել են հայտնի ամերիկացի իրավապաշտպան, խաղաղության Նոբելյան մրցանակիր Մարտին Լյութեր Քինգին (1929-1968թթ.) կոմունիստների հետ կապի մեջ: «Ռիա նովոստի»-ի հաղորդմամբ, այս մասին նշված է նախօրեին հրապարակված փաստաթղթում:
Մարտին Լյութեր Քինգին հետեւելու փաստը հայտնի է եղել պատմաբաններին, բայց այս փաստաթուղթը նախկինում երբեք չի հրապարակվել: Այն Մարտին Լյութեր Քինգի մասին ՀԴԲ-ի կազմած 20 էջանոց թղթապանակ է, թվագրվում է 1968թ. մարտի 12-ով: Մարտին Լյութեր Քինգը սպանվել է 1968թ. ապրիլի 4-ին:
Փաստաթղթում ասված է, որ Մարտին Լյութեր Քինգի շրջապատում աշխատել էին Ամերիկայի Կոմունիստական կուսակցության երկու անդամ, եւս 8-ը կապված էին կոմունիստական շարժման հետ: ՀԴԲ-ի կարծիքով, Քինգի գլխավորությամբ իրավապաշտպան շարժումը շատ լավ համընկնում էր կոմունիստների նպատակին՝ ձեւավորել աֆրոամերիկացիների աշխատանքային կոալիցիա: Մասնավորապես, Մարտին Լյութեր Քինգի օգնական Ստենլի Լեւիսոնին ՀԴԲ-ն անվանում է «քայքայիչ տարր», ով «երկակի կյանք էր վարում հանուն Ամերիկայի կոմունիստական կուսակցության»:
ՀԴԲ-ն նաեւ չի վստահել Մարտին Լյութեր Քինգի հայտարարություններին այն մասին, որ մտադիր է պայքարել գունավոր բնակչության իրավունքների համար ոչ բռնի մեթոդներով: Փաստաթղում նշված է, որ Մարտին Լյութեր Քինգը կապված է եղել մարդկանց հետ, ովքեր կասկածվել են «սեւ ազգայանականության մեջ»:
ՀԴԲ-ի կազմած փաստաթղթի զգալի մասը նվիրված է Մարտին Լյութեր Քինգի սեռական կյանքին, նշված է, որ նա ունեցել է անօրինական երեխա: Continue reading
Մարզական աշխարհի խաչմերուկներում.- Հունաստանում վառվել է ձմեռային Օլիմպիական խաղերի կրակը… Հարավային Կորեան ուրախ կլինի ընդունել մարզիկների ԿԺԴՀ-ից… Ձմեռային Օլիմպիական խաղերի տոմսերի շուրջ 35%-ն է վաճառվել… ՄՕԿ-ը հեռացրեց Ռուսաստանի հավաքականին… Հայաստանն ի պաշտպանություն Ռուսաստանի մարզիկների… Ռուսաստանը այլընտրանքային ձմեռային Օլիմպիական խաղեր կանցկացնի՞… Շախմատի Հայաստանի չեմպիոնները վայր դրեցին լիազորությունները… Հենրիխ Մխիթարյան Լոնդոնի «Արսենալ» կտեղափոխվի… Այլ մարզական լուրեր… Հայաստանը գրանցել է 2018թ. դպրոցական օլիմպիական առաջին հաջողությունները…
Հունաստանում վառվել է ձմեռային Օլիմպիական խաղերի կրակը
Հունաստանում կայացել է 2018թ. ձմեռային Օլիմպիական խաղերի կրակը վառելու հանդիսավոր արարողությունը։ Այն ավանդաբար անցկացվել է հին տաճարում, իսկ կրակը վառվել է արեւի ճառագայթներից: Ներկա են եղել Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը, Փենչհանում Խաղերի կազմկոմիտեի ղեկավար Լի Հի Բոմը, Հին Օլիմպիայի քաղաքագլուխ Եֆտիմիոս Կոտզասը, Հունաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Սպիրոս Կապրալոսը, Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը:
Օլիմպիադան տեղի է ունենալու Կորեայի Հանրապետության Փենչհան քաղաքում։ Առաջին ջահակիրը դարձել է հույն մարզիկ Ապոստոլոս Անգելիսը, որը մասնագիտանում է դահուկավազքում եւ բիաթլոնում: Մեկ շաբաթվա ընթացքում օլիմպիական կրակով ջահը կանցնի Հունաստանի տարբեր քաղաքներով: Հոկտեմբերի 31-ին այն կհանձնեն «Փենչհան-2018-ի» կազմկոմիտեի ներկայացուցչին։
Հարավային Կորեան ուրախ կլինի ընդունել մարզիկների ԿԺԴՀ-ից
Հարավային Կորեան պատրաստ է ընդունել մարզիկների աշխարհի բոլոր երկրներից, այդ թվում նաեւ Հյուսիսային Կորեայից, Փենչհանում կայանալիք 2018թ. ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցելու համար:
«Կորեան կողջունի բոլոր մարզիկներին եւ Ազգային օլիմպիական բոլոր կոմիտեներին, այդ թվում նաեւ մարդկանց ԿԺԴՀ-ից»,- հայտարարել է Լի Հի Բոմը՝ Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի նստաշրջանում: Նրա խոսքով, Օլիմպիադա-2018-ը դառնալու է «խաղաղության եւ ներդաշնակության խաղեր»: «Անվտանգությունը գլխավոր մտահոգությունն է (կազմկոմիտեի)»,- ընդգծել է նա՝ հիշեցնելով, որ Հարավային Կորեայի Ազգային օլիմպիական կոմիտեն անցած շաբաթ կազմակերպել էր սեմինար՝ նվիրված անվտանգության հարցերին: Օրերս Հարավային եւ Հյուսիսային Կորեաների սպորտային պետական պատասխանատուները հուշագիր ստորագրեցին՝ հյուսիսկորեական մարզիկների մասնակցության մասին:
2018թ. ձմեռային Օլիմպիական խաղերը կայանալու են փետրվարի 9-25-ը: Պարալիմպիադա-2018-ը՝ մարտի 9-18-ը:
Ձմեռային Օլիմպիական խաղերի տոմսերի շուրջ 35%-ն է վաճառվել
Հարավային Կորեայի Փենչհան քաղաքում կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերի հնարավոր 1,07 միլիոն տոմսերից վաճառվել է միայն 275 հազար 964-ը, իսկ Պարալիմպիադա-2018-ի տոմսերի 0,2%-ը:
Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) մամուլի ծառայության ներկայացուցիչը նշել է, որ կազմակերպիչներն ամբողջությամբ աջակցում են Օլիմպիական խաղեր-2018-ի կազմկոմիտե գործունեությանը: Նշվել է, որ ՄՕԿ-ի ներկայացուցիչները Փենչհան վերջին այցի ժամանակ կորեացի կազմակերպիչների հետ քննարկել են մի շարք լրացուցիչ գաղափարներ կապված տոմսերի վաճառքի հետ, որոնք կիրականացվեն առաջիկա ժամանակահատվա՛ում: Continue reading
«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 1-ի (479) հոդվածները
Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223 (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)
http://www.hayary.org/wph/?p=6691 – Տարեփոխության հոգեբանությունը՝ ըստ Աստղակերպի.- 2018-ի տարվա տանուտերը հայկական Այծեղջյուրն է, ոչ թե չինական Շունը… Օտարի հավատալիքները օտարացնում են նաեւ մեզ… Այլի տարեփոխության հոգեբանությանը գերեվարվելով՝ նսեմացնում ենք մեր հոգեաշխարհը, որի ազդակները նսեմացման են տանում նաեւ մեր միտքն ու մարմինը…
55-ամյա հոբելյանը՝ Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյան…- Ծնունդդ շնորհավոր՝ առաջնորդ հայ արիների – Մարդ, ով ասում, ապրել եւ ապրում ու գործում է նույն սկզբունքով…
Հայ Արիական Միաբանությունն իր կառույցներով (Արցախյան ազատամարտի մասնակիցների, մարզա–առողջարարական, արժեհամակարգային–քաքնագիտական, ռազմավարա–քաղաքական, հանրային–հասարակական, հոգեւոր–քրմական, գիտա–մտավորական, բարոյա–իրավական, լեզվա–մշակութային, տեղեկատվա–լրատվական, երիտասարդական եւ այլ), տարածքային եւ սփյուռքյան մասնաճյուղերով շնորհավորում է ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանին՝ հունվարի 15-ին՝ ծննդյան 55-ամյակի առթիվ:
Շնորհավորանքին միանում է Հայ Ազգայնականների Համախմբման խորհուրդը, որի գործերի կազմակերպական պատասխանատու-կարգավարն է հայ արիականների առաջնորդը:
Հայ արիականներն ու համախմբված ազգայնականները Արմեն Ավետիսյանին (http://www.hayary.org/wph/?p=33)
մաղթում են առողջություն, երջանկություն, հաջողություններ անձնական եւ ընտանեկան կյանքում, ինչպեսեւ ազգային գործունեությունում, որոնք ի սկզբանե մինչ ցայսօր անբաժանելի են մնացել միմյանցից: 55-ամյա հոբելյարին կամենում են հոգեւոր իմաստնության առավել տիեզերահասություն, նվիրյալ զորականի անդրդվելի կամք եւ հզորություն, ազգային եւ հոգեւոր գործչի հեռատեսություն ու նպատակասլացության եւ իր նպատակներում հաղթանակի հասնելու առավելագույն կարողություններ:
Թո՜ղ Հայ Աստվածներն ու Տիեզերքի Արարիչը լինեն պահապան Հայ Արիական Միաբանության առաջնորդին եւ նրա արմատական գործին…
Թո՜ղ Հայ Ոգե-Հոգեղեն աշխարհները լինեն նրա խորհրդատուն եւ ուղեկիցը՝ մինչ զոհաբերություններով լեցուն ընթացող Երկրա-Երկնային Արահետի ավարտը…
Թո՜ղ Երկնային բոլոր Բ(Ա)րի ուժերը զորավիգ լինեն Արմեն Ավետիսյանի ընտանիքին՝ նրա կյանքի ու գործի անբաժան ընկեր Արմենուհի Մելքոնյանին http://www.hayary.org/wph/?p=2223 / https://www.facebook.com/armenuhi.melqonyan եւ զավակներ՝ վարդավառյան օրերի ծնունդ Աստղիկին ու տրնդեզյան օրերի ծնունդ Արեգին: Continue reading
Հայ արիները Սյունիքում ամփոփեցին Ցեղակրոնության օրվա միջոցառումները… Ուխտագնացություն՝ Նժդեհյան երեք սրբավայրեր…
Հունվարի 14-ին սկսված՝ Հայ Ցեղակրոնի եւ Ցեղակրոնության օրվա առիթով կազմակերպված միջոցառումների ամփոփումը եղավ հունվարի 15-ին՝ Սյունիքի մարզի Բաղաբուրջ գյուղում՝ առավոտ ծեգին, ճիշտ այն տան դիմաց, որի բնակիչներն արդեն օրհնված են մի մեծ գործի նպաստելու համար…
Օրվա խորհրդի միջոցառումների առաջին մասն ավարտվեց Հայ Արիական Միաբանության անդամների եւ հեթանոս ազգայնականների ուխտագնացությամբ դեպի Գարեգին նժդեհի մասունքների վերաթաղման 3 սրբավայրերը: Ուխտագնացները նախ այցելեցին Վայոց Ձորի Սպիտակավոր Վանք, որի բակում վերաթաղված է Հայոց Սպարապետի մասունքների հիմնական մասը, ապա եղան Կապանի Գարեգին Նժդեհի հուշահամալիրում եւ գիշերեցին Խուստուփ լեռան լանջին: Հունվարի 15-ի առավոտյան ուխտագնացները ծիսական արարողություն կատարեցին նաեւ Խուստուփի լանջին վերաթաղված մեծ հայորդու շիրիմի առջեւ եւ ինչպես նախորդ սրբավայրերի մոտ, այստեղ եւս փառաբանվեց հայ աազգային եւ պետական գործիչ, գաղափարախոս եւ իմաստասեր, զորավար գարեգին Նժդեհը՝ ազգին անմնացորդ ծառայելու եւ ազգային գաղափարախոսություն պարգեւելու համար: Ցեղակրոն ուսմունքը ցայսօր ամենահամահավաք ազգային գաղափարախոսությունն է, որ նաեւ արդիական է ու արմատական:
Զուգահեռ ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի քրմական դասի 3 ներկայացուցիչ Բաղաբուրջ գյուղում առավոտ կանուխ, փակ ծիսակարգով, ոգեկոչման կրակ վառեց այն տան դիմաց, որտեղ նպաստել էին Նժդեհի մասունքները Խուստուփի լանջին վերաթաղելու գործին, երբ Ռուսաստանի Վլադիմիրի գերեզմանատնից 1983թ. գաղտնի Հայաստան էր տեղափոխել մեծ հայորդու մասունքները: Այնուհետեւ ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի քրմերը սրբազան ծիսակարգով հարգանքի տուրք մատուցեցին բոլոր նրանց, ովքեր ժամանակին կազմակերպել էին այդ տեղափոխման գործը:
Այսօր երեկոյան Հայ Արիական Միաբանության երեւանյան գրասենյակում կհավաքվեն ուխտագնացության մասնակիցները՝ մեծ շուքով տոնելու Գարեգին Նժդեհի ծննդյան 132-ամյակը եւ Մեծ հայի հիմնած Ցեղակրոն Ուխտերի ստեղծման 86-րդ տարեդարձը:
Հայ արիների եւ համախմբված հեթանոս ազգայնականների համար սա իսկապես ոգու տոն է, քանզի ցեղն իր մեջ կրող, ցեղի, ազգի համար ապրող հայն է լինելու ապագա եւ ամբողջական Հայաստանի կերտողն ու տերը:
Հայ Արիական Միաբանության
Լրատվական կենտրոն
15.01.2018թ. – Սյունիք-Երեւան
Շնորհավորում ենք Հայ Ազգին . Հունվարի 14-ը Հայ Ցեղակրոնի եւ Ցեղակրոնության օրն է – Ամեն հայ ցեղակրոն է – Ցեղի Գենը կրում է իր մեջ – ինչը պարզապես գիտակցել է պետք… Գարեգին Նժդեհը՝ Ցեղակրոններին (1935թ., 14 հունիսի)…
Մեր ազգի արիադավան (հեթանոս)-ցեղակրոն հատվածին շնորհավորել էինք հունվարի 1-ի` Մեծն Հայորդի Գարեգին Նժդեհի ծննդյան օրվա` 132-ամյակի առթիվ, այժմ շնորհավորում ենք հունվարի 14-ի` Հայ ցեղակրոնի եւ Ցեղակրոնության օրվա 86-րդ ամյակի կապակցությամբ` մաղթելով երջանկություն, համբերություն եւ քաջություն, արդար աշխատանք եւ արդարադատ պետություն, նաեւ ազգային ու պետական խնդիրները հաղթանակով լուծելու կամք ու կարողություն:
Համայն հայությանը մաղթում ենք անդադար հաջողություններ՝ Միացյալ Հայաստանի եւ Միասնական Ազգի վերակերտման ճանապարհին…
Ամեն հայ Ցեղակրոն է – Ցեղի Գենը կրում է իր մեջ – ինչը պարզապես գիտակցել է պետք…
Ցեղակրոն հայակուռ ուսմունքը ստեղծել է ազգային գաղափարախոս, պետական գործիչ, իմաստասեր եւ ռազմական զորավար Գարեգին Նժդեհը, եւ այդ հզոր ուսմունքն առայսօր համակարգված ու արդեն իսկ գործուն ազգային գաղափարախոսություն է, ինչը նաեւ բնույթով վերկուսակցական, վերդասակարգային ու վերկրոնական է:
Ցեղակրոն հայորդի – նշանակում է հայկական արժեքային համակարգը կյանքի ուղենիշ դարձրած հայ:
Եվ Հայի Գենը կրող աշխարհասփյուռ ավելի քան 3-4 տասնյակ միլիոն (նաեւ ծպտյալ, ազգափոխված կամ այլակրոն դարձած) հայերին է ուղղված մեր համազգային շնորհավորանքը: Արիադավան (հեթանոս), քրիստոնյա, մահմեդական (ծպտյալ) եւ այլադավան ու այլուրեք ապրող հայերը կարո՛ղ են եւ պե՛տք է համախմբվեն Ցեղակրոն գաղափարների շուրջ, ինչը թույլ կտա աշխարհի շուրջ 200 երկրներում ազգայնորեն աշխուժացնել հայկական տարրն ու հայանպաստ գործունեությունը: Continue reading
Սպառազինությունը՝ ո՛չ միայն զինական – Մեր պետության ու բնակչության անվտանգության հարցերը… Պետությունն ու ժողովուրդը պիտի պատրաստ լինեն անգամ ամենավատ ծավալումներին… Ազգ-բանակը նաեւ հոգեբանություն է, ասում են հայ արիները, ինչի կիրառմամբ ազգը հենց ինքն է անպարտ զենքի վերածվում – Ազգային անվտանգության եւ պետական ու հասարակական կարգը պահպանող կառույցները պիտի ունենան նաեւ գիտա-թաքնագիտական խորհուրդներ… Ուշադրությու՛ն, ցանցային նեյտրալիտետը վտանգված է…
Նախորդ տարավերջին կայացավ Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստ, որին մասնակցեց երկրի նախագահ Սերժ Սարգսյանը: Առիթը պատեհ էր՝ անդրադառնալու նաեւ մեր պետության ու բնակչության անվտանգությանը եւս:
Մեր ժամանակներում բացառված չեն ինչպես տեղային բախումներն ու պատերազմները, այնպես էլ տարածաշրջանային ու համաշխարհային: Ուստի՝ մեր պետությունը, մեր ժողովուրդը պիտի պատրաստ լինի անգամ ամենավատ ծավալումներին: Իսկ պատրաստ լինելը նշանակում է ոչ միայն դիմակայել վտանգներին, այլեւ հակադարձ հարվածներ հասցնել…
Այս համապատկերում ոչ միայն մեր հաղթանակած բանակն ունի անելիքներ, այլեւ ուժային բոլոր կառույցները, ազգային անվտանգությունն առավել եւս: Ժամանակակից սպառազինությունից զատ պիտի կյանքի կոչել ազգ-բանակ ծրագիրը, էլ ավելի ազգայնացնել անվտանգության եւ ոստիկանական համակարգերը՝ օտարների ներթափանցումը կանխելու եւ բացառապես ազգին ու հայրենիքին ծառայելու համար:
Ազգ-բանակը նաեւ հոգեբանություն է, ասում են հայ արիները, ինչի կիրառմամբ ազգը հենց ինքն է անպարտ զենքի վերածվում: Հենց այս կաղապարն էլ պիտի կիրառվի այլ ուժային կառույցներում, ինչը ցայսօր պնդում է Հայ Արիական Միաբանությունը՝ հավելելով, որ ազգային անվտանգության եւ պետական ու հասարակական կարգը պահպանող կառույցները պիտի ունենան նաեւ գիտա-թաքնագիտական խորհուրդներ, որոնք ո՛չ միայն մեկ քայլ առաջ պիտի մտածեն, թե ինչ անել, այլ՝ մեկ քայլ առաջ էլ պիտի իմանան, թե ի՛նչ է պատրաստվում անել հակառակորդը…
Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը համոզված է, որ հզոր երկրներում կան նման կենտրոններ եւ դրանք շատ բան են որոշում-կանխորոշում աշխարհում՝ կապված երկնային ու երկրային դրական եւ բացասական ազդեցությունների հետ, դրանից բխող հետեւանքների հետագա ծավալումներին դիմակայելու, նաեւ դրանք այս կամ այն կերպ մարդկության օգտին կամ դեմ կիրառելու առումով…
Իսկ մանկա-պատանեկան հաղոդդումների վերածվող էքստրասենսա-աստղաբանա-բախտագուշակության մակարդակի տանող հեռուստահաղորդումները (որ ռուսական եւ ամերիկյան օրինակների վատ պատճենն են) կարող են հակառակ ազդեցությունը թողնել: Մարդիկ հույսը ոչ թե կիսագիտական-կիսաֆանտաստիկ զազրախոսության վրա պիտի դնեն, այլ իրապես տիեզերագիտական խորիմաստ մտքի, այն էլ պետական մակարդակով կազմակերպված… Իմիջիայլոց, այս վերջինը կարող է համահայկական բնույթ ստանալ եւ գործել ոչ միայն Հայաստանում:
Ըստ հայ արիների՝ վերոնշյալին հասնելու համար մեր սպառազինությունը պիտի լինի եւ՛ զինական եւ՛ մտավոր եւ՛ հոգեւոր: Continue reading
Երուսաղեմի վերանայման հարցը՝ համաշխարհային ռազմաճակատի առաջին խրամատ – ԱՄՆ-ի «սեւ ցուցակը» նրբերանգներ կունենա՞ առանձին պետությունների համար… ԱՄՆ-ի նախագահը կատարեց երկար սպասված այն քայլը, որը պիտի արագացներ աշխարհի վերաբաժանման գործընթացը – ոչ միայն երկփեղկվեց աշխարհը, այլեւ այդ աշխարհը վերածվելու է միմյանց դեմ մարտնչող երկու ճակատների…
Նախորդ տարեվերջին ԱՄՆ-ի նախագահը կատարեց երկար սպասված այն քայլը, որը պիտի արագացներ աշխարհի վերաբաժանման գործընթացը, ոչ միայն երկփեղկելով աշխարհը, այլեւ այդ աշխարհը վերածելով միմյանց դեմ մարտնչող երկու ճակատների: Այս ճակատներից ռազմաճակատի վերածվելու քայլն այլեւս օդում կախված է:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ճանաչեց Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք:
Պաշտոնական Վաշինգտոնն անտեսելով իսրայելա-պաղեստինյան հակամարտության մեջ չներքաշվելու մահմեդական աշխարհի եւ ՄԱԿ-ի հորդորները՝ արեց այդ հայտարարությունը: Նախագահը նաեւ հանձնարարեց ԱՄՆ-ի դեսպանատունը տեղափոխել Երուսաղեմ՝ փաստորեն կատարելով ընտրարշավի ժամանակ իսրայելամետ ընտրողներին տված խոստումը՝ ճանաչել Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք:
Դոնալդ Թրամփը նշել է. «Վերջապես ասում ենք ակնհայտը, որ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաքն է: Սա ոչ այլ ինչ է, քան իրականության ճանաչում: Ես նաեւ Պետդեպարտամենտին հանձնարարում եմ սկսել ԱՄՆ-ի դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու գործընթացը: Եվ երբ դեսպանատունը կառուցված լինի, այն տուրք կլինի խաղաղությանը»: Հիշեցնենք, որ Երուսաղեմը միջազգայնորեն երբեք չի ճանաչվել որպես Իսրայելի մայրաքաղաք եւ բոլոր երկրների դեսպանությունները գտնվում են Թել Ավիվում: Continue reading
Օրախնդիր եւ տեսակետ.- Երուսաղեմ. իրականություն եւ գաղտնի շերտեր… Երուսաղեմի հիմնախնդիրը քաղաքակրթական պատերազմի դրսեւորում է – Այն պարզապես քաղաքակրթական կարեւորագույն կետ է, որն ի սկզբանե եղել է Հայ տեսակի գործունեության դաշտում… Դեռ ավելին. քաղաքը հիմնել են մեր հզոր նախնիները…
Երուսաղեմի հիմնախնդիրը քաղաքակրթական պատերազմի դրսեւորում է: Այն պարզապես քաղաքակրթական կարեւորագույն կետ է, որն ի սկզբանե եղել է Հայ տեսակի գործունեության դաշտում: Աստվածաշնչում եւ պատմական այլ վավերագրերում հավաստվում է, որ ներկայիս Իսրայելի տարածքները պատկանել են ամալեկներին: Վերջիններիս անվանումը նշանակում է Աստծո հրեշտակների սերունդ, որը վերաբերում է հայերին: Դեռ ավելին. քաղաքը հիմնել են մեր հզոր նախնիները հավանաբար մ.թ.ա. 2000թ./մեկ այլ մեկնաբանությամբ՝ մ.թ.ա. 3000թ./: Խոսքը հիքսոսների մասին է, որոնք Հայոց քաղաքակրթությունը տարածում էին Մերձավոր Արեւելքում եւ ամբողջ աշխարհում: Այդ մասին հավաստում են եգիպտացի քուրմ Մանեթոնը/ մ.թ.ա. IV դ/, քրիստոնյա պատմաբան Եվսեբիոս Պամփիլեա Կեսարացին/III-IV դդ./ եւ այլք: Այս հանգամանքը մեզ համար կարեւոր է, որպեսզի հետամուտ լինենք Երուսաղեմի հայության կարգավիճակի պահպանությանը:
Երուսաղեմը եղել է աստվածազարմ Հայկազունիների հիմնած Միտաննի հայկական կայսրության տարածքում: Վերջինս մեկնաբանվում է իբրեւ Մեկի՝ Աստծո տուն, այնպես, ինչպես Հայաստանը հնում նաեւ կոչվել է Թորգոմի տուն: Այդ ժամանակներում հայերս ունեցել ենք քրմական հայեցակարգային իշխանություն Հայկական լեռնաշխարհից մինչեւ Երուսաղեմ եւ Պաղեստին: Հետագայում այն մենք կորցրինք: Արաբական խալիֆաթի ժամանակաշրջանում Մուհամմեդը եւ արաբ խալիֆները գնահատել են քաղաքակրթական մեր ծանրակշիռ ավանդը եւ իրավաբանորեն /հրամանագրերով/ ամրագրել մեր պատմական իրավունքները Երուսաղեմում, այդ թվում նաեւ Հիսուս Քրիստոսի գերեզմանի պահպանության գերակա մեր իրավունքը: VI դարում մենք այստեղ ունեինք մոտ 70 վանք, եկեղեցի եւ սրբավայր, որոնք կառուցել էին Արշակունիները, Սահառունիները եւ այլ արքայական ու նախարարական տոհմեր: Իսկ Երուսաղեմի պատրիարքությունը հիմնվել է VII դարում: Մենք Երուսաղեմում համայնք չենք, այլ սեփականատեր, որը ամրագրված է միջազգային իրավունքով: Continue reading


