Հայաստանն Ադրբեջանի դոնո՞րն է

«Մեկնաբանի սրահ»-ի հյուրն է «Քաշաթաղ»

կազմակերպության ղեկավար Ռոբերտ Սիմոնյանը

- Արցախյան պատերազմը նոր հանելուկների առաջ կանգնեցրեց հայությանը: Մեր պետականությունը չի կայանում, Հայաստանի բնակչության կենսամակարդակն անշեղորեն վատանում է: Ի՞նչ տրամաբանությամբ:

- Մենք պատերազմում հաղթեցինք, որից հետո ստեղծվեցին համապատասխան պետական կառույցներ: Այն ժամանակ կարծեցինք՝ այդ հաղթանակը ամրապնդելու համար են դրանք նախատեսված: Սակայն, քիչ ժամանակ անց տպավորությունն այն էր, որ ոմանք կարծես չէին հավատում, թե մենք կարող ենք հաղթել, դրա հիման վրա կառուցել մեր հայկական իրականությունը եւ պատմության նոր՝ բոլորովին այլ որակի էջեր բացել:…

- Դա՞ էր պատճառը, որ ստեղծվեցին «Քաշաթաղի» պես կազմակերպություններ:

Շարունակել կարդալ

Մարտի 1-ն է՞լ են ամերիկացիք արել

Սեպտեմբերի 11-ի ահաբեկչության փորձագետներն արդեն մի քանի օր է գտնվում են Երեւանում եւ մի շարք հանդիպումներ են ունեցել ոչ միայն մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի, այլեւ՝ խորհրդարանական խմբակցությունների եւ ընդդիմության ներկայացուցիչների հետ: ԱԺ հանձնաժողովի հետ նրանք դիտել են Թատերական հրապարակում կատարվածի տեսաերիզները:

Շարունակել կարդալ

… Խաղաղ պայմաններում

Վերջին ժամանակներս կրկին հրատապ է դարձել առանց այն էլ մշտառկա՝ բանակում զոհված զինվորների սպանությունների դեպքերի բացահայտմանն ուղղված հանրային պահանջը: Կառավարության շենքի մոտ խաղաղ պայմաններում զինվորների հարազատների պարբերաբար ցույցերը վկայում են, որ զինդատախազության վճիռները հավատ չեն ներշնչում: Եվ իրապես, երբ ծանոթանում ենք սպանված զինվորների մասով զինդատախազության վճիռներին, այնքան անհեթեթությունների կարելի է հանդիպել, որ միանգամայն հասկանալի է դառնում բողոքող հարազատների ցասումն ու պահանջը: Խնդիրն այնքան է փակուղային դարձել, որ մարդիկ դիմում են ԵԱՀԿ-ի միջամտությանը: Չնայած օրերս ԵԱՀԿ-ի եւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակների միջեւ կնքվել է պայմանագիր՝ զինված ուժերի ժողովրդավարական վերահսկում իրականացնելու նպատակով, ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը հայտնել է, որ այս հարցերով «ԵԱՀԿ-ն չի կարող հետաքննություն անցկացնել, դա տեղական իշխանությունների, հատկապես՝ գլխավոր դատախազության եւ ոստիկանության խնդիրն է ու վեր է մեր մանդատից»: Նա նշել է, որ պայմանագիրը նախատեսում է «ցուցաբերել մասնագիտական աջակցություն, որը թույլ կտա վերլուծել առկա օրենսդրությունը բանակի կարգապահական վարույթների վերաբերյալ, ճշտել առկա խնդիրները եւ պարզել, թե արդյոք դրանք համապատասխանում են միջազգային չափանիշներին, ինչպես նաեւ կարող է դիտարկել բանակի կարգուկանոնի հետ կապված բողոք-դիմումները»:


Շարունակել կարդալ

Ներքին տեղահանվածների ճակատագրերը…

Ըստ տարածքային կառավարման նախարարության միգրացիայի գործակալության պետ Գագիկ Եգանյանի, 1992-1994թթ. ռազմական գործողությունների եւ ռմբակոծությունների պատճառով զգալի վնասներ են կրել Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի, Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերը: Այդ ժամանակահատվածում նշյալ մարզերում բնակվել է ՀՀ բնակչության 27%-ը՝ 976 հզ. հաշվառված անձ: Իսկ բնակչության 75%-ը պատերազմական գործողությունների պատճառով հեռացել է մշտական բնակության վայրից: Այս քաղաքացիները համարվում են ներքին տեղահանվածներ, ովքեր հեռացել են իրենց բնակավայրերից, բայց ապրում են մեր երկրի սահմաններում: Հայաստանում ներկայումս պաշտոնապես հաշվառվում են 21.270 ներքին տեղահանվածներ:

Շարունակել կարդալ

ՀՀԿ-ականները խախտում են ՀՀ նախագահի 1-ին պատվիրանը

Երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը փորձեց հայության համար ՀԱՅ տեսակի կարեւորությունն ընդգծել, դա միանշանակ չընկալվեց: Հայության մի մասը ողջունեց այդ միտքը, մի մասն էլ թերահավատություն դրսեւորեց կամ տարօրինակորեն վտանգ տեսավ: Առայժմ թողնենք, թե ով ինչ տեսավ ու ինչ կարծեց ու անդրադառնանք ՀՀ եւ ՀՀԿ նախագահի քաղաքական հենարան հանդիսացող ՀՀԿ-ի ավագ եւ երիտասարդ կարկառուն գործիչների (Հովիկ Աբրահամյան եւ Արմեն Աշոտյան)՝ իրենց ղեկավարի գլխավոր պատվիրանից շեղվելու ՀԱՅ-ամերժ դրսեւորմանը:

Շարունակել կարդալ

«Լուսանցք» թիվ 35 (74), 2008թ.

Կովկասը դեռ պայթյունավտանգ է…

Ու՞մ է ծառայում եկեղեցին

Միջազգային համաժողով «Կապույտ մզկիթ»-ում
 
Էռնեկյանի կադրերը փչացնում են նրա գործերը 
 
Ի՞նչ կլինի, եթե Թուրքիան որոշի…

Հայ-վրացական խճանկար՝ Երեւան-Թբիլիսի.


Կրթական նոր ծրագիր՝ առավել օժտված երեխաների հայտնաբերման, աջակցման եւ «արտահանման» համար 
 

Շարունակել կարդալ

Կովկասը դեռ պայթյունավտանգ է…

Կովկասյան վերջին իրադարձությունները նոր անակնկալներ են մատուցում. վրաց-օսա-ռուսական պատերազմը նրբորեն շղարշած նոր վարագույրներ են բացվում… Արդեն ակնհայտ է, որ կովկասյան 5-օրյա պատերազմի հեղինակներն իսրայելա-ամերիկյան դաշինքի պատվիրատուներն են: Իսրայելն անհանգստացած է «Մեծ Մերձավոր Արեւելք» ծրագրի դանդաղ (մերձավորարեւելյան) ընթացքով եւ մի նոր ճակատ է բացել՝ իր սահմաններից ավելի հեռու, իր համար առավել ապահով, բայց ոչ պակաս պայթյունավտանգ…

Շարունակել կարդալ

Ու՞մ է ծառայում եկեղեցին

Սեպտեմբերի 27-ին Երեւանի սբ. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում կայացավ էկումենիկ աղոթքի արարողություն՝ նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի ու Կոստանդնուպոլսի Տիեզերական պատրիարք Նորին ամենասրբություն Բարդուղիմեոս Ա-ի: Վերջինս Հայաստան էր ժամանել Մյուռոնօրհնության տոնակատարություններին մասնակցելու համար:

Նախ՝ Մյուռոնօրհնության արարողության մասին, որն անցկացվեց սեպտեմբերի 28-ին: Զուտ հոգեւոր տոնը կատարվեց իսկական «գործարար» միջոցառումների ոգով: Բացի հոգեւոր դասի ներկայացուցիչներից, մասնակցում էին նաեւ պետական պաշտոնատար անձինք՝ ՀՀ եւ ԼՂՀ նախագահների, վարչապետների, նախարարների եւ այլոց մասնակցությամբ: Ամբողջ տոնակատարությունն անցավ հրմշտոցների ու գոռգոռոցների մթնոլորտում, հաստավիզ ու անտաշ թիկնապահների մի ամբողջ կոհորտա էր մասնակցում այս միջոցառմանը, եւ նրանց հիմնական նպատակը կարծես այս ամեն ինչից հավատացյալ ժողովրդին հեռու պահելն էր: Ու դա թիկնապահներին հաջողվեց: Բարձրաձայն լսվում էին նրանց հոխորտանքներն ու վիրավորանքները, որոնք հատկապես տեղում էին տարեց մարդկանց հասցեին, ովքեր փորձում էին մոտենալ կաթողիկոսին, տեսնել արարողությունը: Մարդկանց դեսուդեն էին շպրտում: Այդ օրը վիրավորված ու խոցված հեռացան բազմաթիվ հայաստանահայեր ու սփյուռքահայեր, ովքեր չնայած իրենց քրիստոնեական համբերատարությանը՝ մի քանի… խոսքեր ուղղեցին պաշտոնյաների, հոգեւորականների ու նրանց թիկնապահների հասցեին……

Շարունակել կարդալ

Միջազգային համաժողով «Կապույտ մզկիթ»-ում

Սեպտեմբերի 25-ին ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան նախաձեռնությամբ Երեւանի «Կապույտ մզկիթ»-ում, ի համերաշխություն Պաղեստինի ժողովրդի, կայացավ համաժողով:

Ներկա էին ԻԻՀ հոգեւոր եւ աշխարհիկ ներկայացուցիչներ, հյուրեր: Միջոցառմանը քիչ ուշացումով միացան նաեւ ՀՀ-ում Սիրիայի ու Լիբանանի դեսպանները: Հայկական կողմից հրավիրվածների շարքում էին Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը եւ պատմական գիտությունների թեկնածու, սփյուռքահայ Գեւորգ Յազըչյանը, ովքեր հանդես եկան օրվա թեմային համահունչ զեկույցներով:

Մոտ մեկ տասնյակ ելույթներ հնչեցին՝ նվիրված Ղուդսի (Երուսաղեմի) համաշխարհային օրվան եւ Պաղեստինի ազատագրական պայքարին: Բոլոր ներկաներին ու ելույթ ունեցողներին շնորհակալական խոսք ասեց Իրանի դեսպանության մշակույթի կենտրոնի տնօրեն Մուհամմադ Ռեզա Շաքիբան:

Շարունակել կարդալ

Էռնեկյանի կադրերը փչացնում են նրա գործերը

Գեղցիներից չպրծանք, էլի՛…

Տարօրինակ զուգադիպությամբ մեր գործարարները միշտ այնպես են անում, որ իրենց արած ամենալավ գործն անգամ ջուրն են գցում: Խոսքս սփյուռքահայ գործարարներից մեկի ու ոչ միայն Հայաստանում հայտնի Էդուարդո Էռնեկյանի մասին է: Ավելի ստույգ՝ ոչ թե նրա, այլ՝ նրա կադրերի: «Մեր գործարար» եմ ասում, որովհետեւ ազգությամբ հայ է ու այստեղ որոշ ներդրումներ է արել: Բայց արի ու տես, որ լրագրողներս միշտ զայրացած ենք հեռանում գրեթե յուրաքանչյուր այն այցից, որ ձեռնարկվում է Էռնեկյանի այս կամ այն գործին ծանոթանալու նպատակով:

Շարունակել կարդալ

Ի՞նչ կլինի, եթե Թուրքիան որոշի…

Ի՞նչ կլինի, եթե Թուրքիայի խորհրդարանն ընդունի որոշում, թուրքերեն իմաստի բառերով կազմված ազգանուններ կրող սփյուռքի եւ ՀՀ հայերին հայտարարի թուրքական պետության՝ իբր «Պատվավոր հայրենակից», եւ թույլ տա Թուրքիայի քաղաքացիներին համահավասար օգտվել օրենքներից ու բնակություն հաստատել երկրի տարածքում: Անկախ այն բանից, թե այդ հայը կունենա՞ նաեւ մեկ այլ պետության եւս մեկ քաղաքացիություն… Հավատացեք, այսպիսի միջոցառումը շատ ձեռնտու է թուրքական պետության արդի «եվրա»քաղաքականության համար: Նախ՝ կվերանան «ցեղասպանության» հետ առնչվող տհաճ (էլ չասենք՝ վտանգավոր) քաշքշուկները, դիտողությունները եւ պահանջատիրությունները: Այդ որոշմամբ Թուրքիան կշահի վստահություն եւ վարկ՝ միջազգային հեղինակություն, հայերի նկատմամբ ցուցաբերած բարյացակամության ու բարեկամության համար (հատկապես՝ Թուրքիայի եւ Հայաստանի նախագահների վերջին հանդիպումից եւ թուրքական «կովկասյան» ծրագրի առաջադրումից հետո): Բացի այդ՝ Թուրքիան կշահի նաեւ օտարերկրյա դրամագլուխ, տարածաշրջանային ենթակառուցվածքների եւ լուրջ արդյունաբերական ձեռնարկներ, նաեւ՝ վստահություն: Կմեղմանա Հայաստանի ու Թուրքիայի միջեւ գոյություն ունեցող լարված վիճակը: Թուրքիան այդ քայլով կփաստարկի տվյալ հայերի՝ Թուրքիայի հին քաղաքացիներ լինելու հարցը, եւ կարիք չի լինի նրանց Հայաստանում ու սփյուռքում ապրելու ստիպողականությունը… Թուրքիան նույնիսկ կարող է սփյուռքում եւ Հայաստանում ապրող այդպիսի հայերին հյուպատոսի միջոցով պաշտպան դառնալ (գուցե ՀՀ-ից էլ եռանդուն պաշտպանի) դեսպանատուն ունեցող երկրներում:

Շարունակել կարդալ

Հայ-վրացական խճանկար՝ Երեւան-Թբիլիսի.

էլի ախպե՞ր ենք

Սեպտեմբերի 30-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով ժամանեց Թբիլիսի եւ հանդիպեց Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլուն: Երկու երկրների նախագահները նշել են, որ չնայած բարեկամական եւ գործնական հարաբերությունների առկայությանը, դեռ կա չիրացված մեծ ներուժ: Քննարկվել են տնտեսական փոխգործակցությանը վերաբերող բազմակողմանի հարցեր, նաեւ սահմանազատման խնդիրներ:

Հռետորական երկու հարց ուղղենք նախագահներին՝ 1. Հետաքրքիր է՝ այդ մեծ ներուժն առ այսօր ու՞մ մեղքով եւ ու՞մ պատվերով չի իրացվել: 2. Հայերն էլի՞ շարունակում են մնալ Վրաստանի համար վտանգավոր քաղաքացիներ, ինչպես դա Միխայիլ Սահակաշվիլու նախագահ դառնալու ժամանակներում էր հնչում, թե՞ Վան Բայբուրդի նման վրացահպատակները փոխել են այդ կարծիքը… հաճախ անթույլատրելիորեն խոսելով ոչ միայն վրաստանահայերի, այլեւ՝ հայաստանահայերի անունից: Իսկ գուցե «Ոսկե գեղմ» շքանշանով (օտարերկրյա քաղաքացիներին տրվող Վրաստանի բարձրագույն պետական շքանշան) պարգեւատրելով Սերժ Սարգսյանին՝ մի նո՞ր փափուկ բարձ են դնում գլխներիս տակ…

Շարունակել կարդալ

Կրթական նոր ծրագիր՝ առավել օժտված երեխաների հայտնաբերման, աջակցման եւ «արտահանման» համար

Աշխարհի առաջատար բուհերում բարձրակարգ կադրերի պատրաստման նպատակով կրթական ոլորտի մասնագետները պատրաստվում են հայտնաբերել այդ բուհերում կրթություն ստանալ ցանկացող՝ ՀՀ եւ սփյուռքահայ առավել օժտված երեխաներին եւ աջակցել նրանց՝ ընդունվելու այդ բուհերը: ՀՀ եւ սփյուռքահայ առավել օժտված երեխաների հետ աշխատանքում մասնագետները նախատեսում են կիրառել հեռավար-էլեկտրոնային ուսուցման ժամանակակից մեթոդներն ու ծրագրերը:

Ի դեպ՝ այդ նպատակով ՀՀ (տեխնիկական հնարավորության դեպքում, նաեւ Արցախ-ԼՂՀ-ի եւ Ջավախքի) ընտրված երեխաներն ապահովվելու են համակարգիչներով ու ինտերնետային կապով:

Շարունակել կարդալ

ՀՀ ԶԼՄ-ներին

Քանի որ Հովհաննես Գալաջյանն իր խմբագրած «Իրավունք» թերթում սահմանված ժամկետում չի տպագրել մեր պատասխանը, չնայած պարտավոր էր դա անել, ուստի՝ մենք դիմում ենք ՀՀ ԶԼՄ-ներին՝ այն տպագրելու խնդրանքով:

«Զարմանք»-ին ի պատասխան

Զարմանալի զլմ-ներ կան Հայաստանում, երբ իրենց շա~տ հետաքրքրող հարցերի ենք անդրադառնում՝ տարօրինակորեն լռում են դրա մասին, երբ բոլորովին այլ խնդիրներ ենք արծարծում, խոսում են նախկին հարցերի մասին:

 

Շարունակել կարդալ

Հայտարարություն

Հայ Արիական Միաբանությունը ողջունում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համահայկական քաղաքականություն ծավալելու ջանքերը: Նյու-Յորքում ամերիկահայ հանրության հետ հանդիպման ժամանակ հայի ինքնության միասնականացմանն ուղղված խոսքերը շատ կարեւոր են եւ մշտառկա: Մենք միշտ կարեւորել եւ քարոզել ենք ՀԱՅ լինելու գաղափարը:

«Հայի ինքնությունը չպետք է լինի բարդ եւ խորհրդավոր, այն պետք է հրաժարվի լեզվական, կրոնական, մշակութային, կուսակցական կամ գաղափարական տարանջատումներից: Անգլիախոս, թուրքախոս, ռուսախոս կամ հայախոս հայը, առաքելական, կաթոլիկ, բողոքական կամ մահմեդական հայը, սոցիալիստ կամ ժողովրդավար հայը, ազատական կամ ազգայնական հայը պարզապես հայ է…», – ՀՀ նախագահի այս խոսքերը կուզենայինք, որ նախ բանաձեւ դառնար յուրաքանչյուր պաշտոնյայի համար, հետո՝ ամեն հայի: Այո’, հայի ինքնությունն այսօր բազմազան է, եւ պիտի հանդուրժող լինենք բոլորս: Հնարավորինս հանդուրժող՝ հենց մեր ինքնությունը եւ պետականությունը չկորցնելու առումով: Վստահ ենք՝ կգա մի օր եւ ՀՀ նախագահները կխոսեն նաեւ արիական հայի մասին, որն իր ներաշխարհում կրում է հենց հավաքական հայի ամբողջականությունը:

Հայ Արիական Միաբանությունը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կոչ է անում շարունակել նման քաղաքականությունը եւ այդ գործում հայտնում է իր աջակցությունը:

Մեր կարծիքով, իրական հաջողության հասնելու համար արտաքին համահայկական դրսեւորումները պիտի զուգորդվեն ներքին հայկականությամբ եւ ամրագրվեն մարդկային, ազգային ու պետական բոլոր ոլորտներում:

Հայ Արիական Միաբանության

Գերագույն Խորհուրդ

30.09.2008թ.

Շարունակել կարդալ