Նախագահը՝ Հյուսիսում… Վարչապետը՝ Արեւմուտքում
Մեր խնդիրները մենք պիտի կարգավորենք
Նախագահը՝ Հյուսիսում… Վարչապետը՝ Արեւմուտքում
Մեր խնդիրները մենք պիտի կարգավորենք
Վերջերս հերթական անգամ նշվեց «Երեւանի օրեր» տոնակատարությունը: Լավ, թե վատ՝ նշվեց, հոբելյանն էլ պատկառելի էր՝ մեր մայրաքաղաքի 2790 ամյակն էր: Հիշեցնենք, որ սա նախկինում «Էրեբունի-Երեւան» տոնն էր, որի «Էրեբունի» մասը տարիներ առաջ «պատմական» որոշումով հանվեց: Ըստ երեւույթին, հին պատմության հետ այլեւս չառնչվելու խնդիր ունեին Երեւանի քաղաքապետարանում (եւ ոչ միայն այդտեղ):
ՀՀ կառավարության «հավակնոտ» ծրագրերի ինքնարժեքն են Տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունները քաղաքամայր Երեւանի թաղերում եւ հանրապետության մարզերում եկան հավաստելու, որ տեղական ինքնակառավարում ասածը Հայաստանում ոմանք հասկացել ու հասկանում են իրենք իրենց համար տարածքներ ստեղծելն ու ինքնակառավարելը: Իսկ ավելի պարզ՝ ամեն մի մականունավոր կամ դեռեւս անմականուն գործարար կամ պետական պաշտոնյա, տեղական ինքնակառավարում ասելով հասկանում է, որ անհրաժեշտ է ունենալ (իմա՝ սեփականացնել) մի որեւիցե մարզ, քաղաք կամ գյուղ (դե գոնե թաղամասիկ), որը հենարան կդառնա իր տնտեսական շահերը քաղաքական հարթությունում պաշտպանելու համար:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հերթական անգամ մասնակցեց ԱՊՀ երկրների նախագահների խորհրդի նիստին: Այս անգամ այն կայացավ Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում: Սրան զուգահեռ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ մեծ պատվիրակությամբ աշխատանքային այցով եղավ ԱՄՆ-ում:
Այլապես դրանք հայտնվելով օտար ձեռքերում՝ մեզ համար կապանքներ են դառնում
Գնալով փորձում են «միս ու արյուն» տալ թուրքական «կովկասյան պլատֆորմ» կոչվածին եւ ամենահետաքրքիրն այն է, որ դրան քաղաքական ու դիվանագիտական աջակցություն ցուցաբերում է ոչ միայն Ադրբեջանը, այլեւ՝ Ռուսաստանը: Բոլորիս հիշողություններում դեռ թարմ է, թե անցյալ դարի սկզբներին ռուս-թուրքական հաշտությունն ու համագործակցությունը ինչ ավեր ու ցեղասպանություն բերեց մեր ազգի գլխին, որի հետեւանքով կորցրեցինք մեր բնօրրան-հայրենիքի զգալի մասը: Շուրջ մեկ դար անց թուրք-ռուսական «կովկասյան» մի նոր ծրագիր է առաջ քաշվել, որին բացի Թուրքիայից ու Ռուսաստանից, մյուս երկրները՝ Վրաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը, կամ ստիպված են միանալու կամ հրաժարվելով՝ զրկանքների են ենթարկվելու……
Ուգո Չավեսը եւ պատմական արդարությունը
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսն ինչպես նախկինում, այս անգամ էլ աչքի ընկավ իր յուրօրինակ տեսակետով: Նա կոչ է արել լատինամերիկյան երկրներին՝ այլեւս չտոնել «Ամերիկայի հայտնագործման օր»-ը, որը շաբաթներ առաջ նշվել է ամբողջ Հարավային Ամերիկայում եւ Իսպանիայում, որտեղ այդ տոնը կոչվում է «Իսպանական ազգի օր»: Ուգո Չավեսի կարծիքով, Քրիստափոր Կոլոմբոսը 1492թ. առաջին անգամ ոտք դնելով Բահամյան Գուանախանի կղզի (ներկայում՝ Սան-Սալվադոր) առաջինն է գլխավորել գաղութարարների ներխուժումը:
Ջավախքը գազաֆիկացվում է… Մի քանի ամիս է, որ Ախալքալաքում գազատարերի տեղադրման աշխատանքներ են ընթանում: Շրջանի գազաֆիկացումն իրականացնում է «Էս Ջի Գազ» ընկերությունը, որը պարտավորվել է Ախալքալաքի եւ Նինոծմինդայի շրջանները բնական գազով ապահովել 3 տարվա ընթացքում: Մինչեւ տարեվերջ կգազաֆիկացվի միայն Ախալքալաքը, որտեղ արդեն ավարտվում են միջին ճնշման խողովակների տեղադրման աշխատանքները: Իսկ քաղաքի որոշ ծայրամասային հատվածներում ու գյուղերում աշխատանքները կավարտվեն հաջորդ տարի: Գազի 1 խմ-ն կարժենա 50 թեթրի, որը գազաբալոնների համեմատությամբ քառակի էժան է:
Մենք գաղթական էինք մեր երկրում Այնպես եղավ, որ արեւելահայությանը բաժին ընկավ այն առաքելությունը, որ ինքը պիտի դառնա այն առանցքը, որի շուրջը կհավաքվի ամբողջ հայությունը, եւ այդպիսով կհզորանա Հայք-Հայաստանը: Այդ գործընթացն սկսվել էր դեռ անցյալ դարի կեսերից, երբ սկսվեց հայերի ներգաղթը: Թվում էր, թե իրականանում է համայն հայության իղձը՝ վերամիավորումը հայրենիքում (բուն հայրենիքի մի հատվածում): Բայց ո՛չ հայաստանցիները, ո՛չ էլ ներգաղթածները իրապես պատրաստ չէին դրան: Կար հայրենասիրական պոռթկում, բայց՝ միայն այդքանը…
Չկար մշակված քաղաքականություն՝ բայց ոչ այնքան կենցաղային ու սոցիալական դժվարությունները հարթելու, որքան՝ բարոյա-հոգեբանական խնդիրները հաղթահարելու համար: Մարդիկ հայրենիք գալով՝ պատրաստ էին առկա դժվարությունները հաղթահարել, եթե հայրենիքում բնականորեն իրենց զգային ինչպես տանը, բայց……
Երբ վերլուծվում են արտագաղթը եւ դրա հետ կապված հիմնախնդիրները, հիմնականում նշվում են հետեւյալ ներքին ու արտաքին պատճառները՝
1. Սոցիալ-տնտեսական ծանր վիճակը:
2. Սոցիալական անարդարությունը, անպաշտպանվածությունը:
3. Պատերազմական (ժամանակավոր զինադադարի) կարգավիճակը:
4. Ներքաղաքական անկայուն իրավիճակը:
5. Արեւմուտքում ընձեռնվող «փայլուն» հեռանկարը:
6. Աշխարհը տեսնելու եւ վայելելու ցանկությունը:
7. Հայրենասիրության եւ ազգասիրության պակասը:
8. Մեր ապատեղեկացված մտածողությունը:
9. Սփյուռքի գոյությունը (որն առաջացել է ցեղասպանության ու գաղթի հետեւանքով, բայց «քաշում տանում է» նաեւ ՀՀ ներկայիս հայերին):
(ԳԱՂՏՆԻ ՆԱԽԱԳԻԾ) Շատերն են հավատում, թե Ամերիկայում ղեկավարելու համար Դեմոկրատական և Հանրապետական կուսակցություններից բացի գոյություն ունի մեկ այլ, առավել բարձր մակարդակի կազմակերպված ուժ, որը ձևավորում է Միացյալ Նահանգների ռազմավարական ծրագրերը, ուղղությունը և ճակատագիրը: Դա մոտավորապես երեք հազար անդամ ունեցող մի կազմակերպություն է, որ հայտնի է «Արտաքին Հարաբերությունների Խորհուրդ» (The Council on Foreign Relations) անունով: Այն նվազագույնս է ներկայացվում հանրությանը, ինչն էլ հասարակ ամերիկացու ապատեղեկացվածության պատճառն է: Այն ստեղծվել է 1921թ. հուլիսի 29-ին մի խումբ «մտավորականների» կողմից, որոնք կարծում էին, թե կա ազգություններից զուրկ համաշխարհային կառավարության, իշխանության կարիք:
Արիական ազգային լեզուները՝ հայոց լեզվի բարբառներ
«Դիտարան» ամսագիր. Եհովայի վկաների տեղեկատվական զենքը
Մարտի 1-ն է՞լ են ամերիկացիք արել
Ներքին տեղահանվածների ճակատագրերը…
«Քո (Արարչիդ-Ս.Մ.) ստեղծած լեզուս…» (Նարեկացի)
Հայոց լեզվի լեզու բառը կազմված է լ, ու հունչարմատներով եւ ազ բառ-արմատով՝ լ-էզ(ազ)-ու: Էզ (ազ)-ը նշանակում է սերում, ծագում, ծագումնային որակ (այդ իմաստն է արտահայտված, տարբեր շեշտադրումներով, ազ-ով կազմված բոլոր բառերում՝ ազգ, ազատ, ազնիվ…): Լ-ն եւ ու-ն, ըստ երեւույթին, ընդգծում են ծագումնային որակի բացարձակությունը, ոգեղենությունը, որպիսին լինում է ազգային (մարդկանց՝ արյունակցական ամբողջականության) ծագումնային որակը:
Հետեւաբար, հայերենի լեզու բառն ասում է այն մասին, որ լեզուն ազգային ներքին ծագումնային (գենետիկական) որակ է, գալիս է ազգի արարումից եւ միշտ նրա կյանքում առկա է (նույն իմաստն է արտահայտում նաեւ ռուսերենի համապատասխան յազիկ բառը): Ըստ այդմ, լեզուն, եթե այն բնական լեզու է, ինչ-որ իմաստով նույնանում է ազգին, ներկայացնում է ազգը: Անընդունելի է, ուստի եւ, լեզվաբանական այն տեսակետն, ըստ որի լեզուն հաղորդակցման միջոց է (դա ճիշտ է օտար լեզուների համար միայն):
Իսրայելի վարչապետի պաշտոնից հրաժարվելուց հետո Էհուդ Օլմերթի միտքը հանկարծ պայծառացել է: Նա պաշտոնաթողությունից կարճ ժամանակ անց հայտարարել է, թե «հանուն Պաղեստինի եւ Սիրիայի հետ երկարատեւ ու կայուն խաղաղության, Իսրայելը վաղ թե ուշ հարկադրված կլինի ազատել բոլոր վիճելի տարածքները, այդ թվում՝ Արեւելյան Երուսաղեմն ու Գոլանի բարձունքները»: Սա Իսրայելի պատմությունում աննախադեպ, եզակի դեպք է, երբ նախկին կամ գործող որեւէ բարձրաստիճան պաշտոնյա արաբա-իսրայելական հակամարտության մասին նման ոչ ավանդական տեսակետ է արտահայտում:
Նոր հազարամյակի դառը ճշմարտություններից մեկն էլ այն է, որ լրատվական-տեղեկատվական պատերազմները ներկա գլոբալ-աշխարհաքաղաքական իրադրության բաղկացուցիչ մասն են: Հիմա հակամարտող ուժերը (ազգեր, կրոններ, պետություններ, դասակարգեր եւ այլն) բացի ռազմականից, գաղափարականից, ընդհարվում են հաճախ տեղեկատվական հարթությունում: Տեղեկատվական զենքերը մեծ չափով կիրառվում են թե ռազմական խոշոր, թե սահմանափակ տարածաշրջանային հակամարտություններում: