Հայկական խոհանոց – Հայկական կանաչեղենով եւ չեչիլով աղցան… Արցախի գինու փառատոնին մասնակցել է նախագահ Բակո Սահակյանը… Շուշիում կայացավ «Արցախ ԷթնոՖեստ» 1-ին միջազգային փառատոնը… Մեկնարկում է «Սոսե» միջազգային 3-րդ կինոփառատոնը… Այլ մշակութային եւ բնապահպանական լուրեր… Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայկական խոհանոց – Խորագիրը վարում է սննդի տեխնոլոգ  Ռուզաննա Նահապետյանը:

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

– Հայկական կանաչեղենով եւ չեչիլով աղցան

Բաղադրությունը – Համեմ – 30 գրամ, կոտեմ – 30 գրամ, թարխուն – 30 գրամ, չեչիլ պանիր – 100 գրամ, ծիրանաչիր (բնական, առանց քաղցրաջրի չորացրած) – 100 գրամ, կարագ – 10 գրամ, կոնյակ – 20 գրամ, չորացրած թարխուն – 1 պտղունց, չորացրած ծիտրոն – 1 պտղունց:

Պատրաստման եղանակը – Կանաչեղենը լվանալ, տերեւներն առանձնացնել, դրանք լցնել մեծ ափսեի կենտրոնում:

Թավայի մեջ կարագը մի փոքր հալեցնել, ծիրանաչիրը լցնել մեջը եւ աննշան տաքացնել: Ապա ավելացնել կոնյակն ու վերցնել կրակի վրայից: Ավելացնել չոր թարխունն ու ծիտրոնը:

Չեչիլը բաժանել բարակ թելիկների ու լցնել ափսեի մեջտեղի կանաչեղենի վրա: Հետո պանրի վրա էլ լցնել կանաչեղենի պարունակությունը: Աղցանը մատուցել սեւ չորահացով:

Արցախի գինու փառատոնին մասնակցել է նախագահ Բակո Սահակյանը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 17-ին Հադրութի շրջանի Տող գյուղում մասնակցել է Արցախյան գինու 3-րդ փառատոնին:

Երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ գինու փառատոնի անցկացումը դարձել է ավանդական եւ արդեն իսկ ակնհայտ դրական ազդեցություն ունի տեղական արտադրանքի խթանման վրա: Նշենք, որ փառատոնի կազմակերպման նախաձեռնությունը ԼՂՀ էկոնոմիկայի նախարարությանն է: Տնային տնտեսություններն ու արտադրողները ներկայացնում են իրենց պատրաստած գինին ու գյուղացիական այլ արտադրանքներ:

Շուշիում կայացավ «Արցախ ԷթնոՖեստ» 1-ին միջազգային փառատոնը

Սեպտեմբերի 15-17-ը Արցախում տեղի ունեցավ  «Արցախ ԷթնոՖեստ» առաջին միջազգային փառատոնը: Արցախի մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը մշակութային ինքնության պահպանման, ազգային եւ ավանդական արժեքների վերարտադրության ու հանրահռչակման,  ինչպես եւ  միջազգային համագործակցության խթանման քաղաքականության շրջանակներում սկսում է նոր՝ «Արցախ ԷթնոՖեստ» միջազգային  նախագիծը:   Continue reading

Հայ արիականներն ու համախմբված հեթանոս ազգայնականները նշեցին Անկախության ու Նախնյաց տոները

 * Հայ Արիական Միաբանությունն ու Հայ Ազգայնականների Համախմբումը մեկ անգամ էլ կոչ են անում Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների իշխանություններին՝ ավարտին հասցնել Արցախի՝ Մայր Հայաստանին վերամիավորվելու վաղուց կայացրած երկկողմանի որոշումները…

Եթե մայիսը հայության համար հաղթանակների ամիս է, ապա սեպտեմբերը՝ հայության անկախության եւ պետականաշինության ամիսն է: Սեպտեմբերի 2-ին նշվում է Արցախի, սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության հոբելյանը: Հայկական երկու հանրապետությունների ծնունդն էլ նվիրական պայքարի, կամքի դրսեւորման ու հայ նահատակների անմահ գործը շարունակելու արդյունք են:

Ավելի քան 600 տարի առանց պետականության գոյատեւելուց հետո, հայությունը 20-րդ դարում երեք Հանրապետություն կերտեց, չնայած անցավ ցեղասպաության, պատերազմների ու դաժան մաքառումների ճանապարհով…Ավելին՝ 20-րդ դարեվերջին հայկական երկու Հանրապետություն հռչակվեց տարածաշրջանում՝ Հայաստանի ու Արցախի, որոնց վերամիավորումը իրավական եւ փաստական կյանք ստացավ մեր կյանքում, չնայած միջազգային ձեւակերպումների ուժ չստացավ ցայսօր:

Բայց Հայաստանում եւ Սփյուռքում 21-րդ դարը դիտարկվում է որպես հայոց միասնության՝ միացյալ հայկական պետության վերակերտման հարյուրամյակ, ինչը պիտի ազդարարվի Արցախի՝ Հայաստանին վերամիավորվելու վերջնական ու համազգային որոշումով ու միջազգային տեղեկացմամբ: Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունները վերամիավորմամբ սկիզբ կդնեն հայոց հողահավաքի՝ ամբողջական Հայաստանի վերականգնմանը (Արցախի, Նախիջեւանի, Ջավախքի եւ Հայաստանի դեռ բռնազվթված արեւմտյան ու արեւելյան հատվածների վերամիավորմամբ):   Continue reading

Հավասարություն երեք անհայտներով կամ՝ Աշտար, Աշտարակ, Ճատրակ (3-րդ մաս) – Ինչքա՞ն կարելի է տգիտության պատճառով ջուր լցնել ուրիշների ջրաղացին… «Ճատրակ – Շատրանգ» գրքից մի հատված «Շահնամե»-ից՝ որտեղ խոսվում է ճատրակի ստեղծման մասին…

Սկիզբը թիվ 28-29-ում

http://www.hayary.org/wph/?p=5763Հավասարություն երեք անհայտներով կամ՝ Աշտար, Աշտարակ, Ճատրակ (2-րդ մաս) – «Սարը, որին արիական ժողովուրդները համարում էին սուրբ օրրան՝ նրանց մոտ կոչվել է Արիարատա՝ «Հավատացյալների կառք»… Արիարատան, անկասկած, Արարատ լեռն է»… 

http://www.hayary.org/wph/?p=5750Հավասարություն երեք անհայտներով կամ՝ Աշտար, Աշտարակ, Ճատրակ – Աշտար-Աստղիկը ոչ միայն ջրի, գեղեցկության, մայրության դիցուհի է, այլ նաեւ՝ ժամանակի (1-ին մաս)… Հայտնաբերվել է էկզոմոլորակ… Հրեան սեւ խոռոչ է ստեղծել…

Մաս երրորդ՝ ճատրակ

Ճատրակի հետ կապված որոշ տեղեկությւոններ կներկայացնենք Վաղարշապատի պատմությունից (ՀՍՀ, 4 ):  «Վաղարշապատը, մինչեւ հայ Արշակունյաց հարստության անկումը (428), կատարել է մայրաքաղաքին փոխարինող աթոռանիստի դերը»: Այն ուներ միջնաբերդ, արքունի պալատներ, զորանոցներ, բանտ, հզոր աշտարակավոր պարիսպներ՝ մի քանի դարպասներով (հատկապես նշանավոր էր արեւելյան մեծ դարպասը՝ Արեգի դուռը): Քաղաքը հարավից պաշտպանված էր Քասախի ջրով լցվող եւ Պարկեն-փոկ կոչվող խոր խրամով, հարավ-արեւմուտքից ընդարձակ ճահճով, որը նաեւ կառափարան էր, ուր կատարվում էին մահապատիժներ:

Գրիգոր Լուսավորիչ հորջորջվողը (իրականում ավերիչ է) կործանում է Սանդարամետի մեհյանը եւ տեղում հիմնում (301-303) Կաթողիկե եկեղեցի՝ Մայր տաճար սբ. Էջմիածինը (Ագաթանգեղոս, Պատմություն, գլ.ՃԲ-ՃԺԳ):   Continue reading

,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 30-ի (420) հոդվածները  

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Ինչի՞ կբերի համարձակությունը – Ամեն թանկացումից հետո ինչու էին հավաստիացնում, թե դա էր իրական սակագինը:… Շաբաթվա գոհարը.- Հազիվ նորմալ մարդ են ճարել – Սարոյանի գրողը Ուորլիքի ջանին կպնի – Բոլորից ցցունը Գալուստն է որ կա…

2. Գործարարների ներգաղթը նաեւ՛ հայության ներգաղթ է նշանակում – Մեր հարկային կարծրատիպ օրենքներից օգտվելով՝ մեր գործարարներին իրենց կողմն են ձգում Վրաստանի իշխանությունները… Շուտով երեւի նաեւ Իրանի…

3. Պետք է թա՛փ տալ բանակը – Հայ զորականը պիտի լինի ազգամետ ու հայրենակենտրոն, ում միակ գաղափարախոսությունը պիտի լինի Հայի զենքն ու Հայի աստվածը…

4. Հայ-իրանական քայլ՝ տարածաշրջանային բեկմամբ – Երեւանը հասկացրեց Մոսկվային, որ կարող է լինել առանձին գործոն… «Հայաստան էքսպո»-ն՝ Թեհրանում… Զբոսաշրջային ենթակառուցվածքների ուսումնասիրություն կարվի…

5. Կամուրջ՝ Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ – Ադրբեջան-Վրաստան-Թուրքի՞ա, թե՞ Իրան-Հայաստան-Վրաստան – Նոր եռյակը կարո՛ղ է սպասարկել երկու աշխարհաքաղաքական ուղղություններին էլ, ինչպես Եվրոպա, այնպես էլ Ռուսաստան գնացող…

6. Հավասարություն երեք անհայտներով կամ՝ Աշտար, Աշտարակ, Ճատրակ (3-րդ մաս) – Ինչքա՞ն կարելի է տգիտության պատճառով ջուր լցնել ուրիշների ջրաղացին… «Ճատրակ – Շատրանգ» գրքից մի հատված «Շահնամե»-ից՝ որտեղ խոսվում է ճատրակի ստեղծման մասին…

7. Ամեն լավ բան դեռ առջեւում է – Մայրաքաղաքի կրթամշակութային օջախները սաներին դիմավորեցին նոր ու ժամանակակից երաժշտական գործիքներով… Հնամաշի համար կենտրոնում տեղ չկա… Թեքահարթակ հետիոտնային անցումների խնդիրը…

8. Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ.- Ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի (5-րդ մաս), բայց ինչպե՞ս լուծել կորուսյալ մեդալների գերխնդիրը… Միհրան Հարությունյանի՝ օլիմպիական չեմպիոնի կոչումը վերականգնելու շուրջ…

9. Մարզական աշխարհի խաչմերուկներում.- Պարալիմպիկ խաղերն էլ ավարտվեցին… Քոչվորների օլիմպիական խաղերը բնիկների համար չեն… Մեր Ֆուտբոլի ազգային հավաքականն ու իր կազմը… Ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության աղյուսակը… Շախմատային խաչմերուկ… Մարզական այլ լուրեր…

10. Հայկական խոհանոց – Սմբուկով եւ գառան մսով ճաշ… Հայաստանի ՊՆ-ն ստացել են «Բանակ-2016»-ի «գրան պրին»… Մշակութային լուրեր… Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»՝ ազգային շաբաթաթերթ…

– Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվենՍա՛ պետք է լինի յուրաքանչյուր հայի առաջին խոսքը Արեւածագին՝ ԱրԷգԱկին ողջունելուց հետո…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ – http://www.hayary.org/wph/?p=33) – Փա՛ռք Հային ու Հայքինwww.hayary.org 

Ինչի՞ կբերի համարձակությունը – Ամեն թանկացումից հետո ինչու էին հավաստիացնում, թե դա էր իրական սակագինը:… Շաբաթվա գոհարը.- Հազիվ նորմալ մարդ են ճարել – Սարոյանի գրողը Ուորլիքի ջանին կպնի – Բոլորից ցցունը Գալուստն է որ կա…

Ինչի՞ կբերի համարձակությունը

Վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Կարեն Կարապետյանը երեկ առաջին անգամ վարեց կառավարության նիստը եւ տվեց առաջին հանձնարարականները:

«Առաջինը. շատ է խոսվում հանրությանը բավական հետաքրքրող թեմայի՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Մենք աշխատում ենք, ստեղծում ենք համապատասխան նոր հանձնաժողովներ, որպեսզի կոորդինացնենք դա: Բայց այս պահին ուզում եմ Պետական եկամուտների կոմիտեին տալ հանձնարարական. առաջին հերթին մեր գերատեսչությունները պետք է կատարեն իրենց գործառույթները: Ելնելով դրանից՝ ապահովել ոչ կարգապահ եւ արտոնյալ ընկալվող խոշոր արտադրողների եւ ներմուծողների կողմից հարկային կարգապահության անվերապահ կատարումը։ Երկրորդ, հարկային ստուգումները պետք է իրականացվեն բացառապես ռիսկային համարվող սուբյեկտներում, փոքր եւ միջին ձեռնարկություններին անդրադառնալ ծայրահեղ դեպքերում, մաքսային ծառայողների հնարավոր սուբյեկտիվ վարքագծի բացառում եւ գործունեության թափանցիկության ապահովում: Աշխատակազմին՝ նախապատրաստել ավելի մանրամասն հանձնարարական, բայց այս գործողությունները, պարո՛ն Հովսեփյան, Դուք պետք է կատարեք առանց բիզնեսի համար խոչընդոտ ստեղծելու։ Որեւիցե ձեւակերպում, որեւիցե ստուգում չպետք է խանգարի իրենց ամենօրյա գործունեությանը:   Continue reading

Գործարարների ներգաղթը նաեւ՛ հայության ներգաղթ է նշանակում – Մեր հարկային կարծրատիպ օրենքներից օգտվելով՝ մեր գործարարներին իրենց կողմն են ձգում Վրաստանի իշխանությունները… Շուտով երեւի նաեւ Իրանի…

Ըստ որոշ տեղեկությունների, Կարեն Կարապետյանի նշանակումը վարչապետի պաշտոնում լուրջ հույսեր է արթնացրել Հայաստանից հեռացած շատ գործարարների մոտ: Ոմանք արդեն մտորում են գալ Հայաստան եւ ինչ-որ բան ձեռնարկել: Ըստ ամենայնի, նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարած՝ ամբողջ հայության ներուժն օգտագործելու գաղափարը կարող է կյանքի կոչվել, եթե իհարկե ամեն բան ընթանա ըստ օրենքների եւ առողջ տրամաբանության:

Հարկային նոր օրենքների ընդունումը Հայաստանում դեռ չի բերել ուղղակի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման: Միայն թվերով տնտեսական աճ նկարելով (թեեւ արդեն դա էլ անհնար է լինում), ոչինչ չի փոխվի՝ հարուստները կշարունակեն հարստանալ, աղքատները՝ աղքատանալ: Իսկ հարուստների շահույթը որպես տնտեսական աճ ցուցադրելով՝ մի օր երկիրը քայքայման առաջ կկանգնեցնենք:

«Ցանկացած հարկատուի ձեռնտու է, որ հարկերը ինչքան հնարավոր է՝ թեթեւ լինեն, հարկային բեռից ընդհանրապես ազատվի: Շարքային քաղաքացուն, եթե հարցնես՝ ինչպե՞ս կուզես լինի հարկային դաշտը, կասի՝ ընդհանրապես հարկ չվճարեմ, սակայն մենք ունենք բյուջեով խնդիր»,- այսպիսի տեսակետ էր հայտնել ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Հարկային նոր օրենսգրքով, որը ԱԺ-ն ընդունել է առաջին ընթերցմամբ, շատ հարկատեսակների եւ ապրանքատեսակների գծով նախատեսում է կրկնակի հարկում: ՀՀԿ-ական պատգամավորը վստահեցնում է, որ պատգամավորները հարյուրավոր առաջարկներ ունեն, անձամբ իր առաջարկություններից մեկը վերաբերում է եկամտահարկի փոփոխությանը. «Ես կողմնակից եմ, որ երկամտահարկն ու շահութահարկը լինեն համահունչ մեկը մյուսին. մեզ մոտ այդ կարգավիճակը խախտված է»:   Continue reading

Պետք է թա՛փ տալ բանակը – Հայ զորականը պիտի լինի ազգամետ ու հայրենակենտրոն, ում միակ գաղափարախոսությունը պիտի լինի Հայի զենքն ու Հայի աստվածը…

Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության զինված ուժերի բոլոր զորամասերում գնդերեցներ են գործում, որոնք ստիպում են զինվորներին ամեն ուտելուց առաջ արտասանել. «Խաղաղությամբ ճաշակենք այն ամենը, ինչ պատրաստված է աստծո կողմից, օրհնյալ է տերն իր բարիքներով: Ամեն»:

Ավելի ստույգ՝ գնդերեցները ներկա չեն լինում, այդ «հոգու զրուցակիցները» աշխարհիկ աշխատավարձով կցված են բանակին: Նրանց «հորդորով» մեր հրամանատարներն են ստիպում զինվորին աղոթել:

Ու, կրկնում եմ, զինվորը դա կատարում է օրվա մեջ ամեն ուտելուց առաջ՝ ստիպողաբար: Լինում են եկեղեցու «հորդորին» ընդդիմացող հրամանատարներ:

Ու երբ մի հրամանատար էլ զինվորին չի ստիպում աղոթել՝ վերադասը նկատողություն է անում:   Continue reading

Հայ-իրանական քայլ՝ տարածաշրջանային բեկմամբ – Երեւանը հասկացրեց Մոսկվային, որ կարող է լինել առանձին գործոն… «Հայաստան էքսպո»-ն՝ Թեհրանում… Զբոսաշրջային ենթակառուցվածքների ուսումնասիրություն կարվի…

Հայ-իրանական քայլ՝ տարածաշրջանային բեկմամբ

http://www.hayary.org/wph/?p=5779#more-5779Կամուրջ՝ Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւԱդրբեջանՎրաստանԹուրքի՞ա, թե՞ ԻրանՀայաստանՎրաստանՆոր եռյակը կարո՛ղ է սպասարկել երկու աշխարհաքաղաքական ուղղություններին էլ, ինչպես Եվրոպա, այնպես էլ Ռուսաստան գնացող

http://www.hayary.org/wph/?p=5768Երեւանը չպետք է աշխատի որպես Մոսկվա – Հայաստանը իր խաղը պիտի տանի տարածաշրջանում՝ քանզի կարող է միջանցք լինել Պարսից ծոցի եւ Սեւ ծովի միջեւ… Կներկայացվեն Հայաստանի եւ Արցախի արտադրական հզորությունները…

http://www.hayary.org/wph/?p=5767Հայաստանը պիտի՛ դառնա տարանցիկ երկիր – Իրան-Ադրբեջան-Ռուսաստան, թե Իրան-Հայաստան-Վրաստան-Եվրոպա… Պիտի գործել նաեւ ընդդեմ՝ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա ուղղության…

http://www.hayary.org/wph/?p=5766Արդյո՞ք Իրանը կաջակցի Հայաստանը մեկուսացնող ծրագրերին – Իրանական մտորումներ Կասպիցծովյան ավազանում… Աշխարհի վերաբաժանման նոր փուլում պիտի առանձին խաղացող դառնա…

http://www.hayary.org/wph/?p=5765Շահեկան դիրքում՝ վրացական տարանցիկության եւ իրանական պաշարների – Հայաստան-Իրան առանցքը կարող է մրցակցային դառնալ Թուրքիա-Ադրբեջան բոլոր տարածաշրջանային նախաձեռնություններին…Եվրոպական միություն – Եվրասիական միություն՝ նոր հակամարտություն…

«Լուսանցք»-ի նախորդ թողարկումում ներկայացրել ենք Իրան-Հայաստան-Վրաստան եւ Իրան-Ադրբեջան-Ռուսաստան, որոշակիորեն նաեւ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա զարգացումներում առկա վիճակը եւ հնարավոր ծավալումները: Այս բոլոր ուղղություններն էլ լուրջ ազդեցությոն ունեն Հայաստանի ներկայի ու ապագայի վրա, ուստի մշտապես գտնվում են մեր ուշադրության կենտրոնում: Այս տնտեսական դաշինքները ոչ միայն տարածաշրջանային նշանակություն ունեն, այլեւ՝ համաշխարհային, ինչը վերոնշյալ ուղղություններին տվել է աշխարհա-քաղաքական նշանակություն:

Ուստի՝ ինչպես Վաշինգտոնն ու Բրյուսելը, այնպես էլ Մոսկվան, մտադիր են գործուն մասնակցություն ունենալ նշյալ տնտեսական ուղությունների մեջ:   Continue reading

Կամուրջ՝ Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ – Ադրբեջան-Վրաստան-Թուրքի՞ա, թե՞ Իրան-Հայաստան-Վրաստան – Նոր եռյակը կարո՛ղ է սպասարկել երկու աշխարհաքաղաքական ուղղություններին էլ, ինչպես Եվրոպա, այնպես էլ Ռուսաստան գնացող…

Չնայած այն հանգամանքին, որ Թբիլիսին, Արեւմուտքի շահերից ելնելով, որոշել է ամրացնել կապերը Հայաստանի եւ Իրանի հետ, այնուամենայնիվ, ինչպես Ադրբեջանը, Վրաստանը եւս երկարատեւ տնտեսական, քաղաքական ու ռազմական կապեր ունի Թուրքիայի հետ:

Վրաստանը մեր տարածաշրջանի տարանցիկ երկիր է վաղուց, հատկապես՝ Ադրբեջանից Թուրքիա գնացող երկու խողովակաշարերի համար՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի եւ Հարավային Կովկասի գազատարի՝ Բաքու-Թբիլիսի-Էրզրում խողովակաշարի համար: Նաեւ ներգրավված է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու ընթացիկ շինարարության մեջ, որը տարածաշրջանային երկաթուղային կապ կապահովի Թուրքիայի, Վրաստանի ու Ադրբեջանի միջեւ:

Թուրքիայի հետ կապը մնում է այնքան ազդեցիկ, որ վերջերս արագ պարզել են, որ Վրաստանում կան նաեւ Էրդողանի դեմ հեղաշրջման կազմակերպիչ համարվող Գյուլենի հետ կապ ունեցող ուսումնական հաստատություններ: Յասին Թեմիզկանը՝ Թուրքիայի գլխավոր հյուպատոսը Բաթումում, հայտարարություն տարածեց՝ կոչ անելով վրացի ծնողներին չուղարկել իրենց երեխաներին այդ դպրոցները: Սա, իհարկե դուր չեկավ շատ վրացիների, նաեւ իշխանավոր, եւ Վրաստանում Թուրքիայի դեսպան Լեւենթ Գյումրյուքչյուն հայտարարեց, թե հյուպատոսի խոսքերը սխալ են մեկնաբանվել, թեեւ վրացական հեռուստաընկերություններն այնուհետեւ հրապարակեցին Թուրքիայի գլխավոր հյուպատոսի ամբողջ ելույթի տեսագրությունը:   Continue reading

Ամեն լավ բան դեռ առջեւում է – Մայրաքաղաքի կրթամշակութային օջախները սաներին դիմավորեցին նոր ու ժամանակակից երաժշտական գործիքներով… Հնամաշի համար կենտրոնում տեղ չկա… Թեքահարթակ հետիոտնային անցումների խնդիրը…

Ամեն լավ բան դեռ առջեւում է

Բոլորս ենք հիշում, թե երկարատեւ մի շրջան ինչ օրի հայտնվեցին մեր երկրի երաժշտական ու արվեստի դպրոցները, այդ թվում՝ Երեւանի: Ցուրտ, մութ, շենքային պայմանների եւ հետեւաբար, երաժշտական գործիքների փչացում, սաների օրեցօր ավելի ու ավելի պակաս:

Այսօր իրավիճակն այլ է՝ նորոգված ու հարմարավետ պայմաններով օջախներ, սաների թվի ավելացում եւ… մեր նորանկախ երկրում չեղած մի երեւույթ, որ այլեւ արձանագրված է որպես փաստ. այն է՝ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական ու արվեստների դպրոցներին երաժշտական նոր գործիքների նվիրաբերում:

Այս տարի, նոր ուսումնական տարվան ընդառաջ, արդեն իսկ նորոգված ու հարմարվետ պայմաններով ապահովված մայրաքաղաքի կրթամշակութային օջախները սաներին դիմավորեցին նոր ու ժամանակակից երաժշտական գործիքներով, որն ի դեպ, արդեն ասացինք, աննախադեպ ծրագիր է:

«Վերջին տարիներին իսկապես մեծ աշխատանք ենք կատարել մեր երաժշտական եւ արվեստի դպրոցներում հարմարվետ պայմաններ ապահովվելու ուղղությամբ: Մինչ այդ թե՛ մշակութային օջախների կոլեկտիվների եւ թե՛ ծնողների կողմից մշտապես բարձրացվել են հրատապ լուծում պահանջող տարբեր հարցեր, որոնք, սակայն, հնարավոր չի եղել լուծել: Բայց վերջին 3 տարիների ընթացքում ժամանակին բարձրացված այդ հարցերն ու առաջարկները մենք դարձրեցինք առաջնահերթ լուծում պահանջող աշխատանքային ծրագրեր՝ մշակութային օջախների հիմնանորոգման տեսքով: Եվ այսօր կարող ենք ասել, որ քաղաքապետարանի ենթակայության երաժշտական եւ արվեստի դպրոցները գրեթե 90%-ով հիմնովին նորոգված են: Սա իսկապես մեծ ձեռքբերում է թե՛ Երեւանի եւ թե՛ մեր համաքաղաքացիների համար: Այսօր արդեն մշակութային օջախներ հաճախող շուրջ 15.000 երեխա ունենք ու, համոզվա՛ծ եմ, որ այդ կրթօջախների նորոգման արդյունքում մենք դեռ կունենանք սաների թվի աճ: Այսօրվանից սկիզբն ենք դնում նաեւ Երեւան համայնքի պատմության մեջ աննախադեպ մի ծրագրի, որի շրջանակում մենք հետեւողականորեն կթարմացնենք նաեւ մեր երաժշտական ու արվեստի դպրոցների երաժշտական գործիքները: Եվ վստահեցնում եմ բոլորիդ, որ զարգացման մեր բոլոր ծրագրերը լինելու են շարունակական: Նաեւ համոզված եմ, որ մեր տաղանդաշատ երեխաների եւ, իհարկե, վաստակաշատ մանկավարժների հետեւողական աշխատանքի շնորհիվ մենք կբազմապատկենք այն բոլոր ձեռքբերումները, որ վաստակել են մեր սաները թե՛ Հայաստանի եւ թե՛ արտերկրի տարբեր փառատոներում: Ձեզ հետ միասին մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի միշտ բարձր պահենք թե՛ մայրաքաղաքի եւ թե՛ մեր երկրի պատիվը»,- ընդգծել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի ճեմասրահում, ուր հավաքվել էին մշակութային օջախների ղեկավարներն ու սաները՝ հանդիսավոր պայմաններում նշելու տոնը:   Continue reading

Հավասարություն երեք անհայտներով կամ՝ Աշտար, Աշտարակ, Ճատրակ (3-րդ մաս) – Ինչքա՞ն կարելի է տգիտության պատճառով ջուր լցնել ուրիշների ջրաղացին… «Ճատրակ – Շատրանգ» գրքից մի հատված «Շահնամե»-ից՝ որտեղ խոսվում է ճատրակի ստեղծման մասին…

Սկիզբը թիվ 28-29-ում

http://www.hayary.org/wph/?p=5763Հավասարություն երեք անհայտներով կամ՝ Աշտար, Աշտարակ, Ճատրակ (2-րդ մաս) – «Սարը, որին արիական ժողովուրդները համարում էին սուրբ օրրան՝ նրանց մոտ կոչվել է Արիարատա՝ «Հավատացյալների կառք»… Արիարատան, անկասկած, Արարատ լեռն է»… 

http://www.hayary.org/wph/?p=5750Հավասարություն երեք անհայտներով կամ՝ Աշտար, Աշտարակ, Ճատրակ – Աշտար-Աստղիկը ոչ միայն ջրի, գեղեցկության, մայրության դիցուհի է, այլ նաեւ՝ ժամանակի (1-ին մաս)… Հայտնաբերվել է էկզոմոլորակ… Հրեան սեւ խոռոչ է ստեղծել…

Մաս երրորդ՝ ճատրակ

Ճատրակի հետ կապված որոշ տեղեկությւոններ կներկայացնենք Վաղարշապատի պատմությունից (ՀՍՀ, 4 ):  «Վաղարշապատը, մինչեւ հայ Արշակունյաց հարստության անկումը (428), կատարել է մայրաքաղաքին փոխարինող աթոռանիստի դերը»: Այն ուներ միջնաբերդ, արքունի պալատներ, զորանոցներ, բանտ, հզոր աշտարակավոր պարիսպներ՝ մի քանի դարպասներով (հատկապես նշանավոր էր արեւելյան մեծ դարպասը՝ Արեգի դուռը): Քաղաքը հարավից պաշտպանված էր Քասախի ջրով լցվող եւ Պարկեն-փոկ կոչվող խոր խրամով, հարավ-արեւմուտքից ընդարձակ ճահճով, որը նաեւ կառափարան էր, ուր կատարվում էին մահապատիժներ:

Գրիգոր Լուսավորիչ հորջորջվողը (իրականում ավերիչ է) կործանում է Սանդարամետի մեհյանը եւ տեղում հիմնում (301-303) Կաթողիկե եկեղեցի՝ Մայր տաճար սբ. Էջմիածինը (Ագաթանգեղոս, Պատմություն, գլ.ՃԲ-ՃԺԳ):

1768-ին վերակառուցվում է վանքի պարիսպը՝ 16 բոլորշի բուրգերով ու դիտանոցներով, կոփածո քարե հիմքով, վերին մասը՝ աղյուսով: Ուղղանկյուն պարիսպները 4 կողմերում ունեցել են կամարակապ 4 մեծ դռներ եւ եւս 6 դռներ՝ տարբեր կողմերում: Բուրգերը տեղավորվել են պարիսպների 4 անկյունագլուխներում եւ տեղ-տեղ բոլոր կողմերում, որոնց շնորհիվ վանքն ստացել է ամրոցի նմանություն:   Continue reading

Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ.- Ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի (5-րդ մաս), բայց ինչպե՞ս լուծել կորուսյալ մեդալների գերխնդիրը… Միհրան Հարությունյանի՝ օլիմպիական չեմպիոնի կոչումը վերականգնելու շուրջ…

Սկիզբը՝ թիվ 26-29-ում

http://www.hayary.org/wph/?p=5761Ռիոյից հետո՝ պատմության վերանայում.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ – Ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի (4-րդ մաս) – Այն ժամանակ մեդալներ տրվում էին միմիայն հենց եզրափակիչի մասնակիցներին.…

http://www.hayary.org/wph/?p=5749Ռիոյից հետո՝ պատմության վերանայում.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ (3-րդ մաս) – Ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի… «Սիրելի՛ հայեր, միշտ հիշե՛ք, որ դուք լավագույնն եք, ես ձեզ սիրում եմ, որովհետեւ ես էլ ձեր մի մասն եմ. ունեմ հայ արյուն»…

http://www.hayary.org/wph/?p=5727Ռիոյին ընդառաջ՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ – (2-րդ մաս) – Իրական դեմքերն ընդդեմ առասպելյալ դեպքերի, բայցեւ ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի… Արդի օլիմպիական խաղերին մասնակցած առաջին հայ մարզիկները…

http://www.hayary.org/wph/?p=5717Ռիոյին ընդառաջ՝ պատմական խորքերից.- (1-ին մաս) – Հայազգի օլիմպիական հաղթորդներ – Իրական դեմքերն ընդդեմ առասպելյալ դեպքերի… Մինչ դեպի նորագույն ժամանակներ «առաջադիմելը»՝ արժե պարզապես դիմել մի «կամրջող» համեմատության…

Ամենից առաջ՝ թիվ 1 մարզաձեւի սկզբունքորեն արտոնած բացառության կարգով, բայցեւ գերակա ենթախորագրին կամրջվելու նշանաբանով ամբողջացնենք օլիմպիական ֆուտբոլի բոլո՛ր հայկազուն մրցանակակիրների տիտղոսացանկը:   Continue reading

Մարզական աշխարհի խաչմերուկներում.- Պարալիմպիկ խաղերն էլ ավարտվեցին… Քոչվորների օլիմպիական խաղերը բնիկների համար չեն… Մեր Ֆուտբոլի ազգային հավաքականն ու իր կազմը… Ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության աղյուսակը… Շախմատային խաչմերուկ… Մարզական այլ լուրեր…

Պարալիմպիկ խաղերն էլ ավարտվեցին

Օլիմպիական խաղերից հետո բրազիլական Ռիո դե Ժանեյրոն ընդունեց 15-րդ Պարալիմպիկ խաղերի մասնակիցներին: Հայաստանից հանդես եկան 2 ներկայացուցիչ: Ծանրորդ Գրետա Վարդանյանը պաուերլիֆթինգի (հրում պառկած դիրքից) մրցումների 55 կգ քաշային կարգում հաջողությամբ կատարեց բոլոր 3 մոտեցումները եւ ցույց տվեց 96 կգ արդյունք: Նա 9 մասնակիցների մեջ զբաղեցրեց 5-րդ տեղը: Այս քաշային կարգում պարալիմպիկ խաղերի չեմպիոն հռչակվեց մեքսիկացի Ամալյա Պերեսը, ով սահմանեց աշխարհի նոր ռեկորդ՝ 130 կգ:

Հայաստանը ներկայացնող լողորդուհի Մարգարիտա Հովակիմյանը մասնակցեց կանանց 50 մ ազատ ոճ լողի մրցումներին եւ ցույց տվեց 46,82 վրկ արդյունք՝ գրավելով 20-րդ տեղը:

Հաքերները հրապարակել են WADA-ի տվյալների բազայի 3-րդ մասը

Երեկ «Fancy Bears» հաքերային խումբը հրապարակել է 5 երկիր ներկայացնող ևս 11 մարզիկների տվյալները, որոնցից 9-ը ոսկե մեդալ են նվաճել Ռիոյի Օլիմպիական խաղերում։

Մեծ Բրիտանիա– Նիկոլա Ադամս, Լորա Տրոտտ, Շիվոն-Մարի Օ’Կոննոր, Օլիվիա Քարնեգի-Բրաուն։
Դանիա– Ջանետ Օտտեսեն։
Ավստրալիա– Կիմ Բրեննան, Ալեքսանդր Բելոնոգով, Ջեկ Բոբրիջ։
Իսպանիա– Մարիա Բելմոնտե Գարսիա։
Գերմանիա– Յուլիան Յուստուս, Լաուրա Զիգեմունդ։

Հրապարակված տեղեկատվության համաձայն՝ բոլոր 11 մարզիկներն ունեցել են թերապևտիկ բացառություններ եւ արգելված խթանիչների օգտագործման թույլտվություն։ Այս մասին հայտնել է eurosport.ru-ն։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին «Fancy Bears»-ը հրապարակել է WADA-ի տվյալների բազայի առաջին մասը, որում նշվում է, որ WADA-ն ամերիկացի օլիմպիական չեմպիոնուհիներ Սերենա եւ Վինուս Ուիլյամս քույրերին, մարմնամարզուհի Սիմոնա Բեյլսին ու բասկետբոլիստուհի Ելենա Դելլե Դոննին թույլատրել է արգելված խթանիչներ օգտագործել։

«Հաքերների գործողությունները չեն կարող չհետաքրքրել մարզական հանրությանը»

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը չի ընդունում հաքերների գործողությունները, բայց նաեւ կարծում է, որ բացահայտված տվյալները չեն կարող չհետաքրքրել մարզական հանրությանը։ Այս թեման նա շոշափել է ԱՊՀ-ի անդամ երկրների ղեկավարների հետ զրույցում։

«Մենք չենք ընդունում այն, ինչ անում են հաքերները, բայց այն, ինչ նրանք կատարեցին, չի կարող հետաքրքիր չլինել միջազգային հանրության, առաջին հերթին՝ մարզական հանրության համար։ Շատ հարցեր են առաջանում,- Պուտինի խոսքերը մեջբերել է eurosport.ru-ն։- Կարծես թե առողջ մարզիկները լեգալ կերպով ընդունում են այնպիսի դեղորայք, որն արգելված է մյուսների համար, իսկ մարդիկ, ովքեր ակնհայտորեն տառապում են ծանր հիվանդություններից, ծանր հաշմանդամությունից, նույնիսկ ինչ-որ դեղամիջոցի օգտագործման կասկածով զրկվում են Պարալիմպիկ խաղերին մասնակցելու իրավունքից։ Դա ընդհանրապես չի տեղավորվում որևէ շրջանակի մեջ»։

Ավելացնենք, որ Ռուսաստանի հավաքականին՝ ամբողջ կազմով, արգելվել է մասնակցել Պարալիմպիկ խաղերին՝ Միջազգային պարալիմպիկ կոմիտեի ղեկավարության որոշմամբ։

Քոչվորների օլիմպիական խաղերը բնիկների համար չեն

«Լուսանցք»-ն արդեն գրել է, որ Հայաստանի որոշ մարզիկներ ինքնակամ մասնակցել են Ղրղըզստանում կայացած «Քոչվորների համաշխարհային 2-րդ խաղեր»-ին, չնայած ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարությունը հրաժարվել էր մասնակցությունից: Ինչպես նախորդ թողարկումում էինք գրել՝ Հայկական լեռնաշխարհի բնիկները՝ հայերը, այս անպատասխանատու քայլով հավասարվել էին Հայկական լեռնաշխարհ ներխուժած քոչվորների՝ թյուրքական ցեղախմբերի հետ:

Պահանջում ենք, որ սպորտի եւ երիտասարդության նախարարությունը պատասխանատվության ենթարկի 6 մասնակիցներին, ովքեր հանդես են եկել Հայաստանի պետական դրոշի ներքո: Դեռ պարծեցել են, թե նվաճել են 3 մեդալ: Նշվել է, որ մաս-ռեստլինգի մրցումներում Հովհաննես Հովհաննիսյանը եւ Կարեն Մարտիրոսյանը 2-րդ տեղերն են զբաղեցրել համապատասխանաբար 70 եւ 80 կգ քաշային կարգերում, իսկ 60 կգ քաշային Նարեկ Թադեւոսյանը 3-րդ տեղն է գրավել: 56 երկրների մեջ, որոնք իրենց բնակչությանը քոչվոր են համարել, ցավոք, հնչել է նաեւ Հայաստանի անունը, որ իբր մեր երկիրը մեդալների հաշվարկով  զբաղեցրել է 20-րդ տեղը՝ մեկով առաջ անցնելով ԱՄՆ թիմից:

Հիշեցնենք, որ նախարարությունը քննադատել էր սեփական որոշմամբ մեկնած մարզիկների արարքը, իսկ նախարար Գաբրիել Ղազարյանը հայտարարել էր, որ այդ խաղերում հանդես եկած մարզիկները կպատժվեն: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը նույնպես հայտարարություն է տարածել այն մասին, որ ոչ մի կապ չունի խաղերին մասնակցած հայ մարզիկների հետ:   Continue reading

Հայկական խոհանոց – Սմբուկով եւ գառան մսով ճաշ… Հայաստանի ՊՆ-ն ստացել են «Բանակ-2016»-ի «գրան պրին»… Մշակութային լուրեր… Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»՝ ազգային շաբաթաթերթ…

Հայկական խոհանոց – Խորագիրը վարում է սննդի տեխնոլոգ  Ռուզաննա Նահապետյանը:

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

– Սմբուկով եւ գառան մսով ճաշ

Բաղադրությունը – Գառի ազդրամիս – 1 կգ, սմբուկ – 1 կգ, տաքդեղ – 0.5 կգ, լոլիկ – 1 կգ, սոխ – 2 գլուխ, խառը կանաչի – 1 կապ, սպիտակ գինի – 100 գ:

Պատրաստման եղանակը – Գառան միսը կտրատել, շարել կաթսայի տակ: Շերտ-շերտ վրան շարել կլոր-կլոր կտրատած սմբուկը, տաքդեղը, լոլիկը, սոխը:

Համեմել սեւ պղպեղով, աղով: Գինին լցնել վրան: 15 րոպե եփել ուժեղ կրակի վրա: Եփել դմակով: Հենց եռա, մեկ ժամի չափ եփել մարմանդ կրակի վրա:

Վերջում վրան լցնել կտրտած կանաչին: Եվ բերանը փակ պահել՝ մինչեւ մատուցելը, որպեսզի խառը կանաչու բույրը չկորչի:

* * *

Հայաստանի ՊՆ-ն ստացել են «Բանակ-2016»-ի «գրան պրին»

Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի պաշտպանության նախարարությունները ստացել են «Բանակ-2016» համաժողովի գլխավոր մրցանակները: ՌԴ պաշտպանության փոխնախարար Ռուսլան Ցալիկոը հանձնել է պարգեւները  նաև համաժողովին մասնակցած առաջատար պաշտպանական ձեռնարկությունները:

Ավելի քան կես միլիոն մարդ սեպտեմբերի 6-11-ն է այցելել միջազգային ռազմատեխնիկական «Բանակ-2016» համաժողովի հարթակներ, որը 2-րդ տարին անընդմեջ ընթացել է «Հայրենասեր» այգու կոնգրես-ցուցահանդեսային կենտրոնում, Ալաբինոյի զորավարժարանում եւ մերձմոսկովյան Կուբինկա օդանավակայանում:

Ծառայողական եռամարտ – մարզվում են ոստիկանները… – Ոստիկանության 2016թ. մարտական եւ ֆիզիկական պատրաստականության օրացուցային պլանի համաձայն՝ ծառայողական եռամարտ է անցկացվել:

«Գութան» ազգագրական երգի-պարի փառատոնը կանցկացվի նաեւ Արցախում

Այս տարի «Գութան» ազգագրական երգի-պարի փառատոնը կանցկացվի ոչ միայն Երեւանում, այլ նաեւ Արցախում: Փառատոնի հիմնադիր «Մրրո» հայ ազգային երգարվեստի կենտրոնի նախագահ, ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանն ասաց, որ արդեն 3-րդ տարին է, ինչ Երեւանում փառատոնն իր շուրջն է հավաքում բոլոր լավագույն ազգագարական խմբերին: Սեպետմբերի 28-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզում (Կասկադ) 15 ազգագրական խումբ՝ «Ակունք», «Մարաթուկ», «Կարին», «Սասնա Ծռեր», «Վան», «Մշո հավքեր», «Նուբար», «Գորանի», «Մենք ենք մեր սարերը», «Տարոնցիներ», «Մասունք», «Վերադարձ», «Տավրոս», «Ծովակ», «Ոստան» ներկայացնելու են ամբողջական Հայաստանի տարբեր գավառների ավանդական երգն ու պարը:

Արսեն Գրիգորյանն ասաց, որ այս տարի իրեն հաջողվել է «Գութան» ազգագրական երգի պարի փառատոնն իրականություն դարձնել նաեւ Արցախում, որը երգչի երազանքներից է եղել:

«Վաղուց էր որոշված, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով չէր ստացվում, փառք Աստծո, այս տարի դա մեզ հաջողվեց»,- հավելեց նա:

Երեւանից  Արցախ է մեկնելու 8  խումբ, որոնց կմիանա նաեւ Արցախի «Մենք ենք մեր սարերը» խումբը: Փառատոնը կայանալու է հոկտեմբերի 3-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում: «Մենք Արցախում փառատոնը նույնպես դարձնելու ենք ամենամյա»,- ընդգծեց փառատոնի հիմնադիրը: Նրա խոսքով, այս փառատոնի հիմնական նպատակն է ավանդական երգ ու պարի պահպանումը, սերնդեսերունդ փոխանցումը, որպեսզի մեր եկող սերունդը դառնա մեր մշակույթի կրողն ու իրենցից հետո եկող սերնդին փոխանցողը: «Պահպանենք մեր ազգային երգն ու պարը»,- ընդգծեց փառատոնի հիմնադիրը:

Երեւանում կանցկացվի Արգենտինյան ֆիլմերի 5-րդ փառատոնը

Սեպտեմբերի 19-23-ը Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնում կանցկացվի Արգենտինյան ֆիլմերի 5-րդ փառատոնը, որը կազմակերպվել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Դեսպանության կողմից: Այս մասին տեղեկանում ենք «Արգենտինյան ֆիլմերի V փառատոնը Երեւանում» ֆեյսբուքյան էջից:

Փառատոնի ընթացքում կցուցադրվեն արգենտինացի հեղինակավոր ռեժիսորների ֆիլմեր, այդ թվում` մեկ անիմացիոն ֆիլմ, որոնք կներկայացվեն բնօրինակ լեզվով եւ հայերեն ու անգլերեն ենթագրերով: Բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է:

Սեպտեմբեր 19-ին ներկայացվելու է ռեժիսոր Էրնան Գոլդֆրիդի «Սպասազանգ» կատակերգությունը, սեպտեմբերի 20-ին՝ ռեժիսորներ Լիլիանա Ռոմերոյի, Նորման Ռուիսի «Արեւադարձային անտառի հեքիաթներ» անիմացիոն ֆիլմը: Հաջորդ օրերին ցուցադրվելու է Գուստավո Տառետտոյի «Կողմնապատեր», Մարիանո Կոնի, Գաստոն Դուպրատի «Հարեւանը», Պաբլո Տրապերոյի «Տոհմը» ֆիլմերը:

Սեպտեմբերի 19-ին «Մշակութային կազմակերպությունդպրոց» ծրագրի շրջանակում Երեւան կայցելի շուրջ 160 երեխա

Մեկնարկեց ՀՀ կառավարության ծրագրում ներառված «Մշակութային կազմակերպություն-դպրոց» աբոնեմենտային համակարգի ներդրման պիլոտային ծրագրի նոր փուլը` նվիրված ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին: Լրագրողների հետ հանդիպմանը Մշակույթի նախարարության մշակութային ծրագրերի եւ մոնիթորինգի վարչություն պետ Արմինե Խաչատրյանը հայտնեց, որ ծրագրով նախատեսվում է ԼՂՀ , ՀՀ մարզերից եւ սահմանապահ համայնքներից դպրոցական երեխաների գիտամշակութային այցելություն մայրաքաղաքի մշակութային օջախներ:

«Շուրջ 160 երեխա սեպտեմբերի 19-ին կայցելի Երեւան: Սրան նախորդող փուլը ՝ մայիս-հունիս ամիսներին, շատ հաջող ընթացավ: Միտված ենք ծրագիրը դարձնել շարունակական: Այս տարի ապրիլյան պատերազմից հետո ծրագրում ընդգրկվեցին նաեւ Արցախի երեխաները` մասնավորապես Թալիշ, Մարտակերտ, Մատաղիս համայնքներից»,- նշել է Մշակույթի նախարարության մշակութային ծրագրերի եւ մոնիթորինգի վարչություն պետը: Նրա խոսքով՝ պարբերաբար միանում են սիրիահայ երեխաներն ու Երեւանի հանրակրթական դպրոցների երեխաները:
Հանդիպմանը ներկա Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանն էլ ընդգծեց, որ այս ծրագիրը գիտաճանաչողական նշանակություն ունի. «Երեխաներն այցելում են մայրաքաղաք, մշակութային օջախներում ներկա են գտվում տարբեր միջոցառումների: Ծրագիրն այնպես է կազմվել, որպեսզի մշակույթի տարբեր բնագավառներին երեխաները մասնակից դառնան՝թատրոն, թանգարան, համերգային ծրագրեր եւ այցելություններ տեսարժան վայրեր»: Նա ասել է, որ մինչ այցելությունները, երեխաների համար պատրաստում են մի փոքր սոցիոլոգիական հետազոտություն. «Բաժանում ենք հարցաթերթիկներ, որտեղ կա նաև հետևյալ հարցը՝ թե որտե՞ղ կցանկանան մայրաքաղաքում լինել: Եվ հետագա բոլոր ծրագրերը կազմում ենք ըստ այդ հետազոտությունների: Օրինակ կենդանաբանական այգին կապ չունի, բայց քանի որ երեխաները գրել են, դա էլ ենք ներառել»:
Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրենը հավելեց նաեւ, որ օրինակ, եթե երեխանները պետք է դիտեն «Անուշ» օպերան, մինչ ներկայացումը երեխաները ճանաչողական զբոսանք են կատարում Ալ. Սպենդարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքով, ծանոթանում գրիմանոցներին, տեսնում թե որտեղ են պատրաստվում դերասանները, ծանոթանում են բեմի հետևում կատարվող իրադարձություններին:

ՀՀ կառավարության ծրագրում ներառված «Մշակութային կազմակերպությունդպրոց» աբոնեմենտային համակարգի ներդրման պիլոտային ծրագիրը մեկնարկել  է 2015թ.։ Այն իրականացնում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիան:

Հայաստանում 2015-ին գործել է 830 գրադարան

Հայաստանում նախորդ տարվա ընթացքում գործել են 3 հանրապետական եւ 827 հանրային գրադարաններ: Հանրային գրադարաններից 10-ը մարզային կենտրոնական են, 49-ը` տարածքային կենտրոնական, 83-ը` քաղաքային, 659-ը` գյուղական եւ 26-ը` մանկական: Տվյալները ներկայացրել է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը:

Գրադարանային ֆոնդը կազմում է մոտ 19 միլիոն 111 հազար:

2015-ին գրադարաններն ունեցել են 507 հազար այցելու. 160 հազար 196-ը՝ 15 տարեկան եւ ցածր, 89 հազար 125-ը՝ 16-18 տարեկան, 107 հազար 269-ը՝ 19-25 տարեկան, 69 հազար 560-ը՝ 26-40, 37 հազար 78-ը՝ 41-55, 23 հազար 36-ը՝ 56-63, 20 հազար 736-ը՝ 64 եւ բարձր: Այցելուների մեծ մասը՝ 342 հազար 54-ն իգական սեռի ներկայացուցիչներ են:

Գրադարանային աշխատողների թվաքանակն է 2247, նրանիցի կին են 2147-ը:

2015թ. հանրապետությունում գործել են 3 գիտական մասնագիտացված գրադարաններ: Գրադարանների գրադարանային հավաքածուն (ֆոնդը) կազմել 22.800.1 հազար. օրինակ, ընթերցողների թվաքանակը՝ 27 հազար 683 մարդ, հաճախումների քանակը՝ 250,9 հազար, գրադարանային աշխատողների թվաքանակը՝ 150 մարդ:

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝           51-45-01                 «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 30 (420), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 29-ի (419) հոդվածները  

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Քաղաքական ու տնտեսական հրաժարականը (ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրաժարական ներկայացրեց) – Նոր մոտեցումներ նա չկարողացավ տալ – «Լուսանցք» շաբաթաթերթ…

2. ՀՀԿ ԳՄ նիստում հաստատված նոր վարչապետը Կարեն Կարապետյան է՝ Երեւանի նախկին քաղաքապետը… Ով է նա, ով է նա… ՀՀ նախագահը վարչապետ կնշանակի 10-օրյա ժամկետում… Թունելի Հակոբը պանիխիդայի ժամանակ է ստուգել…

3. Երեւանը չպետք է աշխատի որպես Մոսկվա – Հայաստանը իր խաղը պիտի տանի տարածաշրջանում՝ քանզի կարող է միջանցք լինել Պարսից ծոցի եւ Սեւ ծովի միջեւ… Կներկայացվեն Հայաստանի եւ Արցախի արտադրական հզորությունները…

4. Հայաստանը պիտի՛ դառնա տարանցիկ երկիր – Իրան-Ադրբեջան-Ռուսաստան, թե Իրան-Հայաստան-Վրաստան-Եվրոպա… Պիտի գործել նաեւ ընդդեմ՝ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա ուղղության…

5. Արդյո՞ք Իրանը կաջակցի Հայաստանը մեկուսացնող ծրագրերին – Իրանական մտորումներ Կասպիցծովյան ավազանում… Աշխարհի վերաբաժանման նոր փուլում պիտի առանձին խաղացող դառնա…

6. Շահեկան դիրքում՝ վրացական տարանցիկության եւ իրանական պաշարների – Հայաստան-Իրան առանցքը կարող է մրցակցային դառնալ Թուրքիա-Ադրբեջան բոլոր տարածաշրջանային նախաձեռնություններին…Եվրոպական միություն – Եվրասիական միություն՝ նոր հակամարտություն…

7. Հետահայաց.- Ձմերուկի համով գարեջրաբույր Երեւանս… Երեւանյան փառատոններ – Մենք միշտ էլ սիրում ենք այն, ինչ մերն է, հայկական ծագում ունի, հայկական կնիք ունի…

8. Հավասարություն երեք անհայտներով կամ՝ Աշտար, Աշտարակ, Ճատրակ (2-րդ մաս) – «Սարը, որին արիական ժողովուրդները համարում էին սուրբ օրրան՝ նրանց մոտ կոչվել է Արիարատա՝ «Հավատացյալների կառք»… Արիարատան, անկասկած, Արարատ լեռն է»… 

9. Եթե միայն. ազատ մտորումներ – Սիբիլ Ակունը փոխում է կուսակցությունը… Ունեմ մի կրոն՝ պատմական Հայաստանը, եւ հավատում եմ նրա աշխարհակալ աստղին կրոնական կուրությամբ…

10. Ռիոյից հետո՝ պատմության վերանայում.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ – Ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի (4-րդ մաս) – Այն ժամանակ մեդալներ տրվում էին միմիայն հենց եզրափակիչի մասնակիցներին.…

11. Մարզական աշխարհի խաչմերուկներում`մեկ հեւքով… Երեւանի քաղաքապետը հանդիպել է չեմպիոն եւ մրցանակակիր հայ օլիմպիականների հետ… Օլիմպիական անարգանքը կբողոքարկվի… Մեկնարկեցին Պարալիմպիկ խաղերը… Քոչվորների օլիմպիական խաղեր, որից պիտի շատ հեռու մնալ…

12. Հայ ժողովուրդը մտքի, հոգու բոլոր շերտերով պետք է լինի ամբողջական… Մենք չենք վայելում մեր մշակույթը… Թվում էր՝ ապրիլյան դեպքերը պետք է զարթուցիչի դեր կատարեին… Օպերային թատրոնը մեկնարկում է նոր թատերաշրջանը… Կրթության մասին օրենքում փոփոխություններ են առաջարկվում… Այցելե՛ք www.hayary.org – Կարդացե՛ք «Լուսանցք»…

– Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվենՍա՛ պետք է լինի յուրաքանչյուր հայի առաջին խոսքը Արեւածագին՝ ԱրԷգԱկին ողջունելուց հետո…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ – http://www.hayary.org/wph/?p=33) – Փա՛ռք Հային ու Հայքինwww.hayary.org