Մնում է, որ ուղիղ եթերներից հետո ծռմռված չաշխատեն – Համացանցային Հայաստան (՞՞՞…)՝ վարչապետը շարունակում է երկիրը ղեկավարել համացանցի ուղիղ եթերներով հանդերձ… Արդի հայերենով՝ խնդրվում է սիրել եւ ընդունել.- նշանակվել են փոխվարչապետ եւ նախարարներ…

Մնում է, որ ուղիղ եթերներից հետո աշխատեն

Ըստ Նիկոլ Փաշինյանի, հանրությունը պետք է զգա, որ սա այն կառավարությունն է, որն առաջին հերթին հաշվետու է իր առջեւ: Ուստի նա, արդեն որպես վարչապետ, շարունակում է երկիրը ղեկավարել համացանցի ուղիղ եթերներով հանդերձ…

Նորընտիր վարչապետը հայտարարեց, որ առաջիկայում պետք է իրականացվեն բարեփոխումներ տարբեր ոլորտներում:

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել առաջին կարեւոր խորհրդակցությունը, որին մասնակցել են կառավարության նորանշանակ նախարարները: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է նրանց կառավարության կազմում ընդգրկվելու կապակցությամբ եւ նշել. «Խնդրում եմ ձեզ հենց այսօրվանից անցնել աշխատանքի, ծանոթանալ ընթացիկ վիճակին, որպեսզի ընդհանրապես ժամանակ չկորցնենք, որովհետեւ կան օպերատիվ խնդիրներ, որոնք անհրաժեշտ է ժամ առաջ լուծել:

«Մեր աշխատանքի տրամաբանությունը եւ փիլիսոփայությունը պետք է լինի հետեւյալը՝ մեր կոչումը եւ խնդիրը ՀՀ քաղաքացիների կյանքն առավել հարմարավետ ու բարեկեցիկ դարձնելն է, իհարկե, մեր կառավարությունը քաղաքական առումով ունի առաջնահերթություն՝ Հայաստանի Հանրապետությունը նախապատրաստել արտահերթ խորհրդարանական ընտրությունների»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ այս ընթացքում պետք է կարողանալ արձանագրել լուրջ արդյունքներ: Այս կառավարության ոճը պետք է լինի մշտական երկխոսությունը հասարակության հետ:

«Հանրությունը պետք է զգա, որ սա այն կառավարությունն է, որն ինքն է ձեւավորել եւ որն առաջին հերթին հաշվետու է իր առաջ եւ որը ոչ միայն առաջարկում է գաղափարներ, այլ նաեւ ունի բոլոր փաստարկները՝ դրանք հիմնավորելու եւ դրանց օգտակարությունն ընդգծելու համար»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:   Continue reading

Խառնակության մենախոսությունը… Չենք ուզում քննարկել՝ այգին լավն է, լավը չէ, քանզի այգին դեռ պատրաստ չէ – Բայց երբ ինչ-որ պահանջ ենք ձեւակերպում, փորձում ենք դա անել գրագետ, հավասարակշռված, առանց մեզ ու դիմացինին վիրավորելու, առանց դիմացինին մեր ատամնաշարն ու ստամոքսի պարունակությունը ցուցադրելու…

«Որոշ մարդիկ ակտիվ բողոքի ակցիաներ էին անում, երբ վերակառուցվում էր «Վերնիսաժ»-ը: Ընդամենը ամիսներ անց, այսօր այդ տարածքը դարձել է գեղեցիկ, ժամանակակից, բարեկարգ, քաղաքաշինական բոլոր նորմերին համապատասխան շինություն ու վայր, որը դարձել է ոչ միայն երեւանցիների, այլ նաեւ զբոսաշրջիկների ամենասիրելի վայրերից մեկը, որտեղ եւ զբոսնում են, եւ ծանոթանում Հայաստանի մշակութային առանձնահատկություններին, պատմությանը եւ այլն: Վստահ եմ, որ երբ քաղաքապետարանի մերձակա այգին (Երեւանի 2800-ամյակին նվիրված,- խմբ.) կառուցի եւ հանձնվի մեզ՝ դա առավելեւս դառնալու է մեր ամենասիրելի զբոսայգին եւ պուրակը, կասկած չունեմ»,-գրում է ֆ/բ օգտատեր Սմբատ Ղահրամանյանը ճիշտ այն օրը, երբ ցուցարարները մտել էին քաղաքապետարանի շենք՝ պահանջելով քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը:

Մի առիթով նշել ենք, որ ընդհանրապես մեր երկրում ցուցարարների խմբեր կան, որոնց որեւէ տեղ հայտնվելը հակառակ «արդյունքն» է ունենում: Գոնե մեզ համար: Ու ասում են՝ մենք ժողովուրդն ենք:

Եթե մազերի հետ խաղացող նվնվան ձայնով ու հետույքը տեսախցիկների առաջ ցցող այդ տղան ժողովուրդն է, բա մե՞նք ով ենք: Եթե սիրունատես աղջիկը բերանն այնպես է բացում, որ բացվածքը գերազանցում է նրա գլխի երկարությունն ու լայնությունը, ու նա ժողովուրդն է, բա մե՞նք ով ենք: Եթե մեր երկրի անխտիր բոլոր խնդիրներից «գլուխ հանող» հասարակական կազմակերպությունները ժողովուրդն են,  բա մե՞նք ով ենք:   Continue reading

Առանց մանրուքի դետալներ – 600 անձ աշխատելու է 3 հերթափոխով (200-ական) – Ինչու 3:1 հարաբերակցությունը փոխվեց 10:1-ի… (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր) – Մասնագետները միշտ էլ ասել են, որ  2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելիս այսպես ասենք, դոնոր կարող է լինել 1-ին էներգաբլոկը… ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգմանը զուգահեռ մեզ անհրաժեշտ է մտածել նոր ԱԷԿ ունենալու մասին…

2018թ. ապրիլ-նոյեմբերին, ինչպես նաեւ 2019թ. նույն ժամանակահատվածում, «ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացում» հայ-ռուսական համատեղ ծրագրի շրջանակներում, ՀԱԷԿ-ում աշխատելու են ՌԴ-ի «Ռուսատոմ Սերվիս» ընկերության կողմից ներգրավված մեծաթիվ մասնագետներ: Նրանց մեծ հոսքը՝ ավելի քան 600 անձ, սպասվում է այս տարվա հունիս-հուլիսին: Աշխատանքները հիմնականում կազմակերպվելու են 3 հերթափոխով: Յուրաքանչյուր հերթափոխում աշխատելու է ավելի քան 200 մասնագետ:

http://www.hayary.org/wph/?p=6880Միանշանակ ունենալու՛ ենք նոր ԱԷԿ, բայց ինչու՞ ենք դանդաղում (2-րդ մաս) – Հին ու նոր հարթակները՝ ճիշտ ընտրված – …Այսինքն՝ ապացուցվեց ՀԱԷԿ-ի հիմքի տակ տեկտոնիկ ակտիվ խզվածքի բացակայությունը – Պատյանն ու թակարդը լինելու՞ է… Ոչ միայն էներգետիկ անվտանգություն… Իրենք կառուցում, մեզ փակե՞լ են տալիս – Այսօրվա դրությամբ աշխարհում գործում են մոտ 440 ատոմային էլեկտրակայաններ, որոնք կենտրոնացած են աշխարհի 30 երկրներում…

http://www.hayary.org/wph/?p=6865Միանշանակ ունենալու՛ ենք նոր ԱԷԿ (1-ին մաս), բայց ինչու՞ ենք դանդաղում – Հայաստանը մեկ անգամ չէ, որ միջազգային բարձր ամբիոններից հավաստել է, որ վերականգնվող էներգետիկան մեր երկրում անպայման պետք է զարգանա, բայց ատոմային էներգետիկան այլընտրանք չունի՝ հաշվի առնելով բազամթիվ գործոններ…

Կառավարությունը վերջերս նիստերից մեկում ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման հետ կապված 3 որոշում ընդունեց: Մեկով դեռ 15 տարի առաջ ընդունված որոշումում փոփոխություն արեց, մյուսով այդ երկարաձգման ներդրումային պլանը հաստատեց, իսկ երրորդով՝ միջոցառումների ծրագիրը: Առաջինը՝ տարիներ առաջ ընդունված որոշումում փոփոխությունը հենց 600 անձի թեմայի հետ է կապված («Լուսանցք»-ում եւ «Հայաստանի Հանրապետություն»-ում հայկական ԱԷԿ-ին եւ ընդհանրապես մեր միջուկային էներգետիկային ու դրան առնչվող ոչ մի թեմա գրեթե չեմ շրջանցել այն հստակ գիտակցումով, որ միջուկային էներգետիկան մեզ համար ռազմավարական կարեւորության ոլորտ է՝ քաղաքական եւ տնտեսական անվտանգության տեսակետից: Նույնը՝ այս թեմայի դեպքում):

Եվ այսպես՝ դեռ 2003թ. որոշմամբ ասվում էր, որ hիմնական աշխատանքները (ՀԱԷԿ-ի շահագործումը երկարացնելու) արվելու են ՀԱԷԿ-ի տուրբինային արտադրամասում, որը դասվում է որպես ներքին եւ կենսական կարեւորության գոտի, որտեղ ըստ գործադիրի պահանջի, այցելուների եւ ուղեկցող անձնակազմի թիվը պետք է չգերազանցի 3:1 հարաբերակցությունը: Հիմա փոփոխություն է արվել, ըստ որի՝ ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման շրջանակներում իրականացվող աշխատանքների, այդ թվում պլանային-նախազգուշական վերանորոգումների ընթացքում, կայանի պաշտպանված գոտի, ինչպես նաեւ ներքին ու կենսական կարեւորության գոտիներ մուտք գործող օտարերկրյա այցելուների եւ ուղեկցող անձնակազմի թիվը պետք է չգերազանցի 10:1 հարաբերակցությունը:

Ինչու է 3:1 հարաբերակցությունը 10:1-ի փոխվել:   Continue reading

Ո՛չ ձկան համով լոլիկին ու կարիճի գենով ցորենին – (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)… ԳՁՕ-ների մասին գրավոր տարբեր աղբյուրներ նշում են, որ գենետիկորեն ձեւափոխված սննդի պատճառով մարդու գենի հնարավոր փոփոխության եւ բացասական ազդեցության  ստույգ ապացույցներ դեռ չկան –  Բայց ԱՄՆ-ում, որտեղ արգելված չէ նմանատիպ սնունդը, բնակչության 70%-ը տառապում է ալերգիաներից…

Որոշ ժամանակ առաջ ճիշտ այս վերնագրով նյութ հրապարակեցի «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում: Ընդգծել էի, թե Հայաստանում կարգելվի տրանսգենային գյուղատնտեսությունը: Հիմա նույն թեմայից խոսելիս պետք է հարցնեմ՝ Հայաստանում կարգելվի՞ տրանսգենային գյուղատնտեսութւնը: Որովհետւ կառավարության կազմն այլեւս փոխված է եւ չգիտեմ, թե խնդրո առարկային ինչպես են վերաբերում նոր գյուղատնտեսության եւ առողջապահության նախարարները: Կարող էինք կապվել եւ ճշտել, բայց որոշեցինք նախ մեր այս հրապարակումն անել: Նրանց էլ մտածելու ժամանակ կտանք:

Բոլորովին վերջերս էր (նախորդ տարվա նոյեմբերին), որ մեծ աղմուկ բարձրացավ ամերիկյան «Մոնսանտո» ընկերության՝ Հայաստան մուտքի հետ կապված հարցի շուրջ (այս ընկերությունն աշխարհում հայտնի է իր գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ պարունակող արտադրանքով)։ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը անմիջապես պարզաբանում ներկայացրեց, որ նախարարությունը չի համագործակցում «Մոնսանտո» ընկերության հետ, եւ ավելին, ԱՄՆ դեսպանատան կողմից կազմակերպված համաժողովում, որին դեսպանատան հրավերով մասնակցել էին մի շարք ամերիկյան կազմակերպություններ, մասնավորապես «Մոնսանտո» ընկերությունը, գյուղնախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը շեշտադրել էր Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացման կարեւորությունը՝ նշելով, որ նախարարությունը հետաքրքրված է օրգանական գյուղատնտեսության մեջ կիրառվող ապրանքատեսականիով։ Իսկ ԱՄՆ դեսպանատունն էլ ասել էր, թե «Մոնսանտո»-ն նոր չէ, որ պետք է մուտք գործի, եւ այս ընկերության արտադրանքը Հայաստանում վաճառվել է 2006թ.-ից, եւ ամերիկյան այլ ու այս ընկերությունների արտադրանքից ու ծառայություններից օգտվելու կամ չօգտվելու մասին որոշումներն ի վերջո կայացնելու են Հայաստանի ֆերմերները եւ ագրոբիզնեսի ոլորտի ընկերությունները։

Նոյեմբերի 9-ին, կառավարության նիստից անմիջապես հետո, լրագրողներս փորձեցինք պարզաբանում ստանալ գյուղատնտեսության նախարարից եւ սննդի անվտանգության պետական ծառայության պետից՝ ի վերջո հասկանալու, թե պե՞տք է մեզ արդյոք այդ ընկերության արտադրանքը, վտանգավոր չէ՞ մեր փոքրատարածք երկրում ԳՁՕ-ացված սերմեր կամ արտադրանք կիրառելը եւ այլն: Եթե զերծ մնանք նրանց պաշտոնական ձեւակերպումներից ու պարզաբանումներից եւ խոսենք ավելի մատչելի, ապա գնահատականն առավել քան հստակ է. երկու պետական այրերն էլ, առանց խուսանավելու, հստակ շեշտեցին, որ իրենք, որպես ՀՀ քաղաքացի, չեն կարծում, որ ԳՁՕ պարունակող մթերքը նպատակահարմար է իրացնել Հայաստանում, եւ որ իրենք, որպես քաղաքացի, չէին ցանկանա նման ապսրանք օգտագործել։   Continue reading

Սարդարապատի հայեցակարգային խորհուրդը – Այդ ժամանակ հերոսական դիմադարձությունը մեծ ընդգրկում է ունեցել, եւ եղել է կազմակերպված մի ճակատ… Պատմաբանների մեծամասնությունը խոսում է սոսկ Սարդարապատի, Բաշ-Ապարանի եւ Ղարաքիլիսայի ճակատամարտերի մասին – Իսկ Արեւելյան Հայաստանի տարածքներում կռիվները վաղ են սկսվել…

Մի զարմանալի օրինաչափությամբ 1918թ. հերոսամարտերի խորհուրդը ամբողջական եւ ճիշտ չի ներկայացվում: Խնդիրն այն է, որ այդ ժամանակ հերոսական դիմադարձությունը մեծ ընդգրկում է ունեցել, եւ եղել է կազմակերպված մի ճակատ: Իսկ պատմաբանների ճնշող մեծամասնությունը խոսում է սոսկ Սարդարապատի, Բաշ-Ապարանի եւ Ղարաքիլիսայի ճակատամարտերի մասին, որը շատ նեղ դիտանկյուն է: Արեւելյան Հայաստանի տարածքներում կռիվները վաղ են սկսվել: 

Ախալքալաքում 1917թ. վերջին ձեւավորվում է Ախալքալաքի ազգային խորհուրդը եւ գավառի պաշտպանության ժամանակավոր կոմիտե, քաղաքագլուխ Մկրտիչ Մարգարյանի գլխավորությամբ: Ախալքալաքի գավառում կատաղի մարտերը տեղի են ունեցել 1918թ. հունվար-մայիս ամիսներին՝ ցավոք ավարտվելով ջավախքահայերի կործանարար գաղթով: Ասենք, որ այս նահանջի ժամանակ եւ գաղթակայաններում զոհվել է մոտ 40 հազար հայ (80 հազար բնակչության կեսը): Այստեղ մեղավոր են վատ կազմակերպվածությունը, ռազմավարության բացակայությունը եւ հրամանատարական կազմի անձեռնհասությունը:

http://www.hayary.org/wph/?p=6930100 տարի առաջ.- Անհայտ նվիրյալներ. Թադեւոս Նահատակյան – Ջավախքի բազմադարյան պատմության մեջ բազում են նվիրյալ գործիչները, որոնք իրենց արգասավոր գործունեությամբ սատարել են երկրամասի առաջընթացին եւ սերունդների հիշողության մեջ թողել լուսավոր հետք… 1917թ. նա դառնում է Ախալքալաքի պարենային կոմիտեի անդամ  եւ զգալի գործ կատարում ժողովրդին պարենով ապահովելու հարցում…

Հավելենք նաեւ, որ Վրաստանի մենշեւիկյան կառավարությունը (մասոնական ժողովարան) սատանայական ու ճիվաղային մտադրությամբ ցանկանում էր վերացնել ջավախքահայությանը՝ Ախալցխայի եւ Ախալքալաքի գավառները հանձնելով թուրքերին: Նրանք մտադիր էին հայերին Բակուրիանի, Ծալկայի եւ Մանգլիսի գաղթակայաններում մեկուսացնել արտաքին աշխարհից ու սովի մատնել: Սա քաղաքական մեր ղեկավարության անճարակության եւ ապաշնորհության հետեւանքն էր: Չկար գործողությունների համակարգում եւ խելամիտ կառավարում: Քաղաքական մեր գործիչները չէին տիրապետում քաղաքականության նրբություններին ու խուսանավման կարողություններին: Ցավոք, Հայաստանի իշխանությունները գործնական առումով չհետաքրքրվեցին Ջավախքի, Թռեղքի եւ Սամցխեի հայության ճակատագրով:

http://www.hayary.org/wph/?p=6954Վարդան Շահպարոնյանի հետքերով – Տեղին ենք համարում նշել՝ «Ախալքալաք» նշանակում է «Աստծո արարածների քաղաք»՝ խոսքը հայերի արարչագործության մասին է… Ջավախքը միշտ պետք է մնա համայն հայության հոգածության եւ սիրո առարկա

http://www.hayary.org/wph/?p=6889  Լիարժեք չգնահատվածը- Քաղաքական եւ հասարակական գործիչ, որ իսկապես սիրում էր իր երկիրը – Վարդան Գասպարի Շահպարոնյանը Ջավախքի նշանավոր անհատներից մեկն է… Բազմաոլորտ հայանպաստ գործունեություն է ծավալել – նաեւ որպես Ախալքալաքի հայ հասարակության լիազոր ներկայացուցիչ, մասնակցել է Փարիզի հաշտության համաժողովին – զեկուցել է Ախալքալաքի գավառում տեղի ունեցած դեպքերի եւ ջավախքահայության կրած վնասների մասին…   Continue reading

Վարդան Շահպարոնյանի հետքերով – Տեղին ենք համարում նշել՝ «Ախալքալաք» նշանակում է «Աստծո արարածների քաղաք»՝ խոսքը հայերի արարչագործության մասին է… Ջավախքը միշտ պետք է մնա համայն հայության հոգածության եւ սիրո առարկա…

(«Լուսանցք»-ը քաղաքական այս հիանալի գործչի մասին գրել էր այս տարվա թիվ 13 (491) թողարկումում: Սա լրացում է).-

http://www.hayary.org/wph/?p=6889Լիարժեք չգնահատվածը- Քաղաքական եւ հասարակական գործիչ, որ իսկապես սիրում էր իր երկիրը – Վարդան Գասպարի Շահպարոնյանը Ջավախքի նշանավոր անհատներից մեկն է… Բազմաոլորտ հայանպաստ գործունեություն է ծավալել – նաեւ որպես Ախալքալաքի հայ հասարակության լիազոր ներկայացուցիչ, մասնակցել է Փարիզի հաշտության համաժողովին – զեկուցել է Ախալքալաքի գավառում տեղի ունեցած դեպքերի եւ ջավախքահայության կրած վնասների մասին…

Մայիսի 7-ին 16 հոգուց բաղկացած մեր խումբը՝ Մերսեդես մակնիշի միկրոավտոբուսով ուխտագնացության մեկնեց Ջավախք, ավելի ստույգ՝ Ախալքալաք: Կազմի մեջ էին անվանի հայորդու երեք թոռները՝ Վարդանը, Վահագնը, Տիգրանը եւ զարմիկ, զարմուհիները: Մենք հմայվում էինք բնության տեսարաններով եւ զրուցում Վարդան Շահպարոնյանի փոթորկուն կյանքի ու բուռն գործունեության մասին:

Հենց սահմանին, Բավրայի սահմանային կետում բավականին հետաքրքիր միջադեպ տեղի ունեցավ: Վրաստանի անվտանգության ծառայության աշխատակիցները խիստ անհանգստացած եւ թունոտ հայացքներով մեզ հարցաքննեցին՝ մեր այցի նպատակի, մտադրությունների եւ անելիքների մասին: Նրանց թվում էր, թե մենք ինչ-որ վտանգավոր գործունեություն էինք ցանկանում իրականացնել Ջավախքում: Մենք ներկայացանք որպես զբոսաշրջիկներ, որոնք պարզապես գնում են հանգստանալու եւ կերուխումերի: Կարծես թե կասկածները ցրվեցին եւ փարատվեցին:

Խմբի մեջ կային Վարդան Շահպարոնյանի ժառանգները Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանի Դաշնությունից եւ Հայաստանի Հանրապետությունից: Նույնիսկ եկել էին երկու հրեա՝ իրենց բավականին տարօրինակ պատկերացումներով: Բանն այն է, որ զարմուհիներից մեկն ամուսնացել է հրեա գործարարի հետ: Հյուրերից մեկը՝ մոսկվաբնակ մի կին, ընդգծված հակահայկական դատողություններ էր անում եւ փառաբանում Իսրայելը: Մենք անհրաժեշտ ճշտումներ կատարեցինք եւ ներկայացրինք քաղաքակրթական մեր արժեքները:    Continue reading

Իսրայելը՝ «Եվրատեսիլ 2018»-ի հաղթող – Հայաստանը՝ չկարողացավ եզրափակիչ անցնել… Շառլ Ազնավուրը ի թիվս այլ պարգեւների՝ արժանացել է նաեւ Ճապոնիսյի Ծագող արեւի շքանշանին… Մեկնարկել է «Թանգարանային գիշեր» միջոցառումների շարքը… Հուշարձաններն էլ ներդրողի կարիք ունեն… Մարզական աշխարհի խաչմերուկներում.- սպորտային լուրեր՝ ֆուտբոլ, շախմատ, սամբո, ըմբշամարտ, մարտեր առանց կանոնների, աթլետիկա, Ցզյու Վենցզյունը՝ շախմատի աշխարհի 17-րդ չեմպիոնուհի… Պլասիդո Դոմինգոն եւ Խուան Դիեգո Ֆլորեսը կերգեն 2018թ. Աշխարհի առաջնության բացման ժամանակ… Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության ինքնատիպ պաշտոնական www.hayary.org կայքից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք հայ ազգայնականության շահերը պաշտպանող «Լուսանցք» շաբաթաթերթ…

Իսրայելը՝ «Եվրատեսիլ 2018»-ի հաղթող

Իսրայելի ներկայացուցիչ Նետան դարձավ «Եվրատեսիլ 2018»-ի հաղթող: Պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքում Նետան, որը դեռ մինչեւ մրցույթը հաղթողի հիմնական ֆավորիտն էր, վաստակեց 212: Այնուհետեւ, ըստ «Եվրատեսիլ 2018»-ի քվեարկության կարգի՝ հեռուստադիտողների քվեարկության շնորհիվ միավորների քանակը հասցրեց 529-ի:

Հայաստանի պրոֆեսիոնալ ժյուրին 12 միավոր տվեց Շվեդիային: Նաեւ 10 միավոր տվեց Մոլդովային, 8 միավոր՝ Իսրայելին, 7 միավոր Կիպրոսին, 6 միավոր Չեխիային, 5 միավոր՝ Գերմանիային, 4 միավոր՝ Ֆրանսիային, 3 միավոր՝ Հոլանդիային, 2 միավոր՝ Ավստրալիային, 1 միավոր՝ Ավստրիային:

«Եվրատեսիլ 2018»-ում Հայաստանը ներկայացնում էր երգիչ Սեւակ Խանաղյանը: Նա իր «Քամի» երգով ելույթ ունեցավ մայիսի 8-ին կայացած առաջին կիսաեզրափակչում եւ չկարողացավ եզրափակիչ անցնել:

Ի թիվս այլ շքանշանների ու պարգեւների, որոնք ստացել է տարբեր երկրների կողմից, Շառլ Ազնավուրը արժանացել է Ծագող արեւի շքանշանին… 

Հայաստանում Ճապոնիայի դեսպանությունը տեղեկացնում է, որ Ճապոնիայի կառավարության կողմից Շառլ Ազնավուրը շքանշանի է արժանացել։

«2018թ. ապրիլի 29-ին Ճապոնիայի կառավարությունը հայտարարել է Գարնանային շքանշանի հանձնում 2018-ի օտարերկրացի դափնեկիրներին: Երգիչ Շառլ Ազնավուրը նրանցից մեկն է եւ, ճանաչելով իր ներդրումը Ճապոնիայում երաժշտության զարգացման և Ճապոնիայի եւ Ֆրանսիայի միջև բարեկամության ամրապնդման գործում, արժանացել է Ծագող արեւի շքանշանին:

Ազնավուրը, ով նաեւ Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ակտիվ երաժշտական գործունեություն է ծավալում արտասահմանում, այդ թվում՝ Ճապոնիայում: Հայաստանում Ճապոնիայի դեսպանությունն իր ջերմ շնորհավորանքն է հղում նրան շքանշանը ստանալու առթիվ»:

Հայաստանի բնության պետական թանգարանում մեկնարկել է «Թանգարանային գիշեր» միջոցառումների շարքը

Հայաստանի բնության պետական թանգարանը միացել է «Թանգարանային գիշեր» համաեվրոպական միջոցառմանը եւ ներկայացել իր յուրօրինակ միջոցառումների ցանկով: Այս տարի Թանգարանների միջազգային խորհրդի կողմից ընտրված օրվա խորագիրն է «Գերհաղորդակցվող թանգարաններ. նոր մոտեցումներ, նոր հանրույթներ»:

Բնապահպանության նախարարությունից հայտնում են, որ  մայիսի 18-ից 19-ը «Թանգարանների միջազգային օրվա» եւ «Թանգարանային գիշեր» միջոցառման շրջանակներում ՀՀ բնապահպանության նախարարության Հայաստանի բնության պետական թանգարանում կցուցադրվի «Ակնթարթ» եւ «Ժամանակի շունչը» խորագրով ցուցահանդեսը։
Այսօր մեկնարկած միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել թանգարանի հանրահռչակման եւ հասարակության հետ կապերի բաժնի պետ Գոհար Սամսոնյանը՝ բարձր գնահատելով նմանատիպ միջոցառումների կարևորությունը, որոնք միտված են բնության հանդեպ հոգատարության սերմանմանը։ Միջոցառման ընթացքում ելույթով հանդես է եկել նաեւ ՀՀ նկարիչների միության անդամ Վլադիմիր Գրիգորյանը, ով շնորհակալություն է հայտնել թանգարանի տնօրինությանը՝ համագործակցության, աջակցություն ցուցաբերելու համար։
Այս տարի Հայաստանում Թանգարանների գիշերն անցկացվում է արդեն 15-րդ անգամ: Թանգարանների միջազգային օրը նշվում է 1977թ.-ից` յուրաքանչյուր տարի համախմբելով ավելի քան 30 հազար թանգարաններ աշխարհի տարբեր երկրներից:   Continue reading

Վանատուրը պաշտպանն է Հայոց Տան – Վանատուր Աստծո տոնը հարյուրամյակներ անց վերականգնված տոներից է…

Հայոց սրբազան տոմարով Արեգ ամսվա Արեգ օրը՝ մարտի 21-ին Հայոց ամանորը եւ Արեգ ամսվա Անահիտ օրը՝ ապրիլի 8-ին Զատիկը նշելուց հետո մայիսին հայ արիները տոնում են Հայոց հյուրընկալության եւ օջախի Աստված Վանատուրի տոնը:

Վանատուրի տոնն այս անգամ նշվեց մայիսի 15-ին: Վանատուրի տոնը հարյուրամյակներ անց վերականգնված տոներից է:

Երբ գարնան եռուզեռն իր ընթացքի մեջ է մտնում, հայարի օջախներում նոր թափ է ստանում հյուրընկալությունն ու հյուրասիրությունը: Երբ գարունը արդեն բերք ու բարիքի եւ բնական ընթացքի ու ամռան սպասման մեջ է, հայարիները հյուրընկալ դռները բաց փառաբանում են Վանատուր Աստծուն, որ հայ օջախները միշտ հյուրընկալ պահի եւ Հայաստան աշխարհը լի ու առատ դարձնի:

Մայիսյան տոնը սկսվեց վաղ առավոտյան՝ Սեւանի ափին՝ Վանատուր Աստծուն նվիրված ծիսակարգով: Ծեսը վարել են Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) առաջնորդ Արմեն Ավետիսյանը եւ ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի քրմական դասի ներկայացուցիչ քուրմ Արմոգը: Նրանք ձոն հղեցին առ Վանատուր Աստված:   Continue reading

«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 17-ի (495) հոդվածները 

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Երբ հեքիաթն ավարտվում է, երկնքից երեք խնձոր է ընկնում – Բայց հիմնականում երրորդ խնձորը, որ լսողինն է՝ժողովրդինը՝ տեղ չի հասնում…- Միայնակ իշխանափոխության գնացողը պիտի Գարեգին Նժդեհի «Վճռական Մենակը» լինի, այլ դեպքում՝ կաշխատի բումերանգի վերադարձող հարվածի քաղաքականությունը (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

2. Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի վարչապետ… Վարչապետը մայիսի 9-ին իր առաջին այցը կատարեց Արցախի Հանրապետություն… «Ես Սերժ Սարգսյանի հետ հանդիպել եմ մի քանի օր առաջ, քննարկել ենք իրավիճակը, թեյ ենք խմել միասին… նա չի հեռանում Հայաստանից»,- ասել է երկրի նախագահ Արմեն Սարգսյանը… Վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է նոր վարչապետին եւ մաղթել անճգնաժամ աշխատանքային ժամանակահատված… «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը ինքն է ցանկանում դառնալ վարչապետ… «Ամենակարեւոր զարգացումն այն է, որ մեր ժողովուրդը վերցրեց իր ճակատագիրն իր ձեռքը»,- ասել է արտահերթ ընտրությունների կողմնակից ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը՝ խոսելով երկրում տեղի ունեցած հեղափոխության մասին… «ՀՀԿ-ն լինելու է ընդդիմություն, որի քայլերը միտված են լինելու Հայաստանի հզորացմանը»,- ասել է ԱԺ փոխնախագահ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը…

3. Ժողովրդականի թացն ու չորը.- Մինչ այս պահը Նիկոլ Փաշինյանն իր կամքը խորհրդարանին պարտադրել է համաժողովրդական բողոքի ու ընդվզման միջոցով – հակառակ կողմը հասկացնում է, որ կարող են նույն կերպ հրաժարականներ պահանջել՝ իրենց մարդկանց փողոց հանելով… / Պահանջները հետո հենց մեզ կհարվածեն – Տեղական իշխանությունները, այդ թվում՝ Երեւանի քաղաքապետարանը, ավագանին պաշտպանված են ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով, ինչպես նաեւ ՀՀ միջազգային պարտավորություններով…

– http://www.hayary.org/wph/?p=6347Հայապահպանության (համազգային՝ Հայրենիք-Սփյուռք-Ծպտյալ հայեր (չբացահայտվողներ պիտի լինեն…) կառավարմանը նպաստող) նախարարության տեսլականը.- Սա էությամբ Համահայկական կառույցի ստեղծման փորձ է, համահայկական սահմանադրության, բանակի, անվտանգության համակարգի, դրամատան եւ այլ կառույցների ստեղծման խնդիրներ պիտի լուծեր նախարարությունը (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական  Միաբանության առաջնորդ)…

– http://www.hayary.org/wph/?p=6380Հայ Արիական Միաբանությունը ընդդիմադիր է եւ՛ իշխանությանը, եւ՛ ընդդիմադիրներին, եւ՛ եկեղեցունՄիակ գաղափարա-քաղաքական, ռազմա-աշխարհակարգային եւ հոգեւոր-հավատամքային այլընտրանքը… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

4. Եռատոն. Մայիսյան հաղթական տոներ.- Հայ արիականներն ու համախմբված հեթանոս ազգայնականները՝ Եռաբլուրում… Մայիսյան տոները տարաբնույթ են, որպես ազատագրական, ինքնապաշտպանական ու բարոյա-հոգեբանական հաղթանակներ՝ Շուշի, Սարդարապատ, Ավարայր… Տոնական խորհուրդներ, որ գնում են դեպի Հայ Դատի ակունքներ…

5. Շուշիի ազատագրումը՝ հայրենատիրության երաշխիք – Եռատոնը միասին նշել են հայ արիականներն ու համախմբված հեթանոս ազգայնականները, քննարկել են նաեւ ներքաղաքական հարցեր… Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Երկրապահի օրվա առթիվ – Եռասերունդ երկրապահն այսօր էլ բանակի կողքին է եւ պատվով համալրում է հայկական զինուժը… Շուշիի ազատագրման 26-րդ տարեդարձն է – պատմական մանրամասներ

6. Հայաստանի Առաջին Հանրապետություն. Լույսն ու ստվերը…- Մինչդեռ հայոց պատմության լրջմիտ եւ խորաքնին զննությունը ցույց է տալիս, որ հայերս պետականություն միշտ ունեցել ենք, թեկուզեւ իրավաբանորեն եւ միջազգայնորեն չճանաչված – խոսքը Զեյթունի, Համշենի, Սասունի, Արցախի, Սամցխեի եւ այլ իշխանությունների կամ իշխանապետությունների մասին է… / Արեւմտահայերն այդպես էլ չընդունեցին արեւելահայերի պետականությունը եւ փաստորեն, չաջակցեցին այդ իշխանությանը…

– http://www.hayary.org/wph/?p=3028Համաշխարհային մութ ուժերի դեմ՝ Համահայկական գաղտնի կառավարություն.Հայոց համաշխարհային գաղտնի կառավարության տեսլականը – Ընդդեմ խառնածինների ավերիչ աշխարհակարգի…

– http://www.hayary.org/wph/?p=4111Համաշխարհային ավերիչ մամլիչին կարող է դիմակայել միայն Համաարիական արարիչ բռունցքըՄիջազգային գաղտնի ուժերին՝ համազգային դիմակայություն

– http://www.hayary.org/wph/?p=5684Անհոգի ամեն բան կկործանվի… Հայը կարո՛ղ է ու պիտի՛ փոխի այս պատմության ընթացքը – Համահայկական գաղտնի կառավարության ստեղծումն ընթացքի մեջ է…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

7. Վանատուրը պաշտպանն է Հայոց Տան – Ծեսը կվարեն Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) առաջնորդ Արմեն Ավետիսյանը եւ ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի քրմական դասի ներկայացուցիչ քուրմ Արմոգը… / Հետաքրքիր զուգադիպությամբ մայիսի 15-ը ճանաչվել է Ընտանիքի օր, որը միջազգային տոն է… / Մի հետաքրքիր զուգադիպությամբ էլ մայիսի 16-ը նշվում է որպես Ուսանողների եւ երիտասարդների օր…

– http://www.hayary.org/wph/?p=5866Հայոց հավատի ու գաղափարախոսության պետականացումը՝ այլեւս անհրաժեշտություն – Հայ արիականները բանակցում են երկրի աշխարհիկ եւ հոգեւոր իշխանությունների հետ (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

8. «Արարատը գրկաբաց սպասում է» – Երեւանը՝ մայիսյան տոների եւ հանգստի անցկացման նախընտրելի ուղղություն… Կրկին ահազանգ ու կրկին Գառնո տաճարի շուրջ – այս անգամ էլ քննարկեցին Գառնու տաճարի շրջակայքում հյուրանոց կառուցելու թեման… Գրքերի տոն՝ Արցախում – Հայկական երկրորդ հանրապետությունում անցկացվեց գրքերի ցուցահանդես-վաճառք… «Լույս» հիմնադրամի մասին… Մշակութային տարաբնույթ լուրեր… Այցելե՛ք եւ օգտվե՛ք հայ արիների պաշտոնական կայքից-www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» ազգային շաբաթաթերթ…

9. Մարզաշխարհի խաչմերուկներում.- Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոնը կորոշվի վերջին փուլում… Եվրոգավաթների մասնակից 4 թիմերից 3-ը հայտնի են… «Արդար խաղի» գլխավորողը «Ալաշկերտ»-ն է… Ֆուտբոլի հավաքականը 2 ընկերական հանդիպում կունենա… «Արսենալ»-ը կբարձրացնի Հենրիխ Մխիթարյանի աշխատավարձը… Արսեն Վենգերը խոշոր հաղթանակով հրաժեշտ տվեց «Էմիրեյթս»-ին… Հենրիխ Մխիթարյանը հաղթանակած ավարտեց մրցաշրջանը… «Բանանց»-ը՝ ֆուտբոլիստին կաշառելու վերաբերյալ հայտարարություն է տարածել… «Շիրակ» ՖԱ-ն ՀՖՖ-ի որոշումն ապօրինի է համարում… ՀՖՖ կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի պատասխանը… Չպետք է «Շիրակ»-ին պատժել՝ 12 միավոր նվազեցնելով… Դատախազությունը «Շիրակ» ՖԱ վերաբերյալ հրապարակումները ոստիկանություն է ուղարկել դեռ մայիսի 8-ին… «Շիրակ»-ի նկատմամբ մեղմ որոշում է կայացվել».-Ռուբեն Հայրապետյան… Լեւոն Արոնյանը՝ աշխարհի 4-րդ ունիվերսալ շախմատիստը… «Հայկական արծիվներ»-ն առաջին իսկ փորձից՝ չեմպիոն… Կանանց շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդը առաջ է անցել 2 միավորով… Հայ հրաձիգները Չեխիայի մրցաշարում գրավեցին 3-րդ տեղը… Եվգենյա Մեդվեդևա-Բաբասյանը կտեղափոխվի Կանադա եւ կփոխի քաղաքացիությունը… Հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամաևտիկների մարտերը…

– Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվեն.- Սա՛պիտի լինի աշխարհիբոլոր անկյուններում գտնվող յուրաքանչյուր հայի առաջին իսկ խոսքը  Արեւածագին՝ ԱրԷգԱկին (Արական եւ Էգ(Իգ)-ական Ակունքներին) ողջունելուց հետո… (Արմեն ԱվետիսյանՀայ Արիական Միաբանության առաջնորդ – http://www.hayary.org/wph/?p=33) – Փա՛ռք Հային ու Հայքին, Հայ ՀոգեՈգեղեն Տիեզերաաշխարհներին, Փա՛ռք Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին www.hayary.org (Հայ Արիական Միաբանության առաջնորդի ֆ/բ էջ https://www.facebook.com/pg/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-135442695410/community/?ref=page_internal  

Երբ հեքիաթն ավարտվում է, երկնքից երեք խնձոր է ընկնում – Բայց հիմնականում երրորդ խնձորը, որ լսողինն է՝ժողովրդինը՝ տեղ չի հասնում…- Միայնակ իշխանափոխության գնացողը պիտի Գարեգին Նժդեհի «Վճռական Մենակը» լինի, այլ դեպքում՝ կաշխատի բումերանգի վերադարձող հարվածի քաղաքականությունը (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

«Լուսանցք»-ը Հայ Արիական Միաբանության տեսակետներին անդրադարձել է դեռ հենց նոր խորհրդարանական Հայաստանի վարչապետական պարտականությունները ստանձնած Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, երբ հրապարակվեց «Դեռ ոչինչ չի՛ փոխվել» հոդվածը՝ այդ ազգայնական կառույցի ղեկավար Արմեն Ավետիսյանի հեղինակությամբԼուսանցք» թիվ 15 (493), ապրիլի 27-մայիսի 3, 2018թ.):

Այսօր խորհրդարանական Հայաստանը նոր վարչապետ ունի, նա ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն է: Արդյո՞ք այժմ ինչոր բան փոխվել է. փորձեցինք իմանալ հայ արիների (նաեւ համախմբված հեթանոս ազգայնականների) առաջնորդ Արմեն Ավետիսյանի տեսակետը:

Արդյո՞ք շատ սրընթաց չէր Նիկոլ Փաշինյանի «խաղաղության եւ համերաշխության» հեղափոխական ալիքը եւ նույնքան շատ զարմանալի չէր իշխող կուսակցության այսքան արագ հրաժարումը իշխանությունից: Եվ այժմ ի՞նչ է փոխվել Ձեր նախկին տեսակետներում:

http://www.hayary.org/wph/?p=6924Արթնացում. հայի գենը հակահայ չէ՛.- Դեռ ոչինչ չի՛ փոխվել… Միայն ազգային պետությունը կփոխի համակարգը, հանրաին պետության (հանրապետության) մնալը նույնն է պահելու ամեն բան՝ օրենքի տառից մինչեւ անօրինության կիրառումը.. Սերժ Սարգսյանի անարյուն հեռացումը նոր սերնդին վերազարթոնքի է կոչում, սա օրինակ կծառայի հաջորդ իշխանությունների համար՝ աթոռից չկառչելու առումով…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

– Մինչեւ հարցերի պատասխան տալը կցանկանայի անդրադառնալ դեռ այն ժամանակներին, երբ առաջադրվեցին սահմանադրական փոփոխությունները: Մենք հայտարարեցինք, որ այդ փոփոխությունների մեջ կան որոշակի բարեփոխումներ, ինչպես ընտանիքի հստակ սահմանումը եւ ազգային արժեհամակարգին վերաբերող էլի որոշ դրույթներ, սակայն փոփոխության բուն թեման մեզ համար ահազանգող էր, ինչը խորհրդարանական Հայաստանին անցնելն էր:   Continue reading

Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի վարչապետ… Վարչապետը մայիսի 9-ին իր առաջին այցը կատարեց Արցախի Հանրապետություն… «Ես Սերժ Սարգսյանի հետ հանդիպել եմ մի քանի օր առաջ, քննարկել ենք իրավիճակը, թեյ ենք խմել միասին… նա չի հեռանում Հայաստանից»,- ասել է երկրի նախագահ Արմեն Սարգսյանը… Վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է նոր վարչապետին եւ մաղթել անճգնաժամ աշխատանքային ժամանակահատված… «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը ինքն է ցանկանում դառնալ վարչապետ… «Ամենակարեւոր զարգացումն այն է, որ մեր ժողովուրդը վերցրեց իր ճակատագիրն իր ձեռքը»,- ասել է արտահերթ ընտրությունների կողմնակից ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը՝ խոսելով Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության մասին… «ՀՀԿ-ն լինելու է ընդդիմություն, որի քայլերը միտված են լինելու Հայաստանի հզորացմանը»,- ասել է ԱԺ փոխնախագահ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը…

Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի վարչապետ

ՀՀ ԱԺ մայիսի 8-ի հատուկ նիստում կայացած անվանական, բաց քվեարկությամբ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ: Նրան կողմ քվեարկեց 59, դեմ՝ 42 պատգամավոր: Վարչապետի թեկնածությունը պաշտպանեցին ԱԺ «Ելք», ՀՅԴ եւ «Ծառուկյան» խմբակցությունները, ինչպես նաեւ այնքան ՀՀԿ-ական պատգամավոր, որքան անհրաժեշտ էր ընտրությունում հաղթելու համար:

Շնորհավորելով Նիկոլ Փաշինյանին՝ երկրի նախագահն ասել է. «Ուզում եմ մաղթել, որպեսզի որքան հնարավոր է շուտ ձեւավորեք կառավարությունը եւ լծվեք այն բոլոր խնդիրների լուծմանը, որ մեր պետության, կառավարության, ողջ ժողովրդի եւ երկրի՝ Հայաստանի Հանրապետության առջեւ են: Ձեզ լավագույն մաղթանքներս եւ հաջո-ղություններ»:

Նոր վարչապետը հայտնել է, որ կառավարության կազմում էական փոփոխություններ կլինեն: Այսօր անուններ հրապարակելը ճիշտ չէ: Այո, բազմաթիվ թեկնածուներ կան, ունենք պրոֆեսիոնալներ, որոնք պետք է ներգրավվեն կառավարման ոլորտում: Ի դեպ, երբ մենք ասում ենք ազգային համերաշխություն եւ միասնություն, դա չի նշանակում, որ բոլորս ամեն ինչի մասին նույն կերպ ենք մտածում, մեր տեսակետները նույնական են, իսկ քննադատությունը համարվում է միասնության խաթարում: Իհարկե ոչ: Հաշվի առնելով ընթացիկ քաղաքական վիճակի առանձնահատկությունները՝ մենք պետք է այդ մթնոլորտը կարգավորենք»,- ասել է վարչապետը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին իր առաջին այցը կատարեց Արցախի Հանրապետություն, նախագահ Բակո Սահակյանի հետ քննարկվել են բազմաբնույթ հարցեր: Նա նաեւ նշեց, որ առաջիկայում մասնակցելու է ԵԱՏՄ գագաթնաժողովին:   Continue reading

Ժողովրդականի թացն ու չորը.- Մինչ այս պահը Նիկոլ Փաշինյանն իր կամքը խորհրդարանին պարտադրել է համաժողովրդական բողոքի ու ընդվզման միջոցով – հակառակ կողմը հասկացնում է, որ կարող են նույն կերպ հրաժարականներ պահանջել՝ իրենց մարդկանց փողոց հանելով… / Պահանջները հետո հենց մեզ կհարվածեն – Տեղական իշխանությունները, այդ թվում՝ Երեւանի քաղաքապետարանը, ավագանին պաշտպանված են ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով եւ ՀՀ միջազգային պարտավորություններով…

Ժողովրդականի թացն ու չորը

ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ անդրադառնալով վերջին ներքաղաքական զարգացումներին, ilur.am-ին երեկ ասել է, թե Նիկոլ Փաշինյանի՝ համաժողովրդական ալիքի ռեսուրսը սպառված է: Լեւ-ոն Տեր-Պետրոսյանը մասնավորապես նշել է. «Մինչ այս պահը Նիկոլ Փաշինյանն իր կամքը խորհրդարանին պարտադրել է համաժողովրդական բողոքի ու ընդվզման միջոցով, ինչը, որպես ժողովրդավարության դրսեւորում, ըմբռնումով է ընկալվել միջազգային հանրության կողմից: Սակայն կարո՞ղ է նա, արդյոք, խորհրդարանի վրա նույն մեթոդով ազդել նաեւ այսուհետեւ: Ակնհայտ է, որ ո՛չ, որովհետեւ այդ ռեսուրսն արդեն սպառված է: Մի բան է խորհրդարանին սեփական կամքը պարտադրել ժողովրդական շարժման առաջնորդի հանգամանքով, եւ բոլորովին այլ բան՝ վարչապետի կարգավիճակով: Այս դեպքում արդեն միջազգային հանրությունը նման գործելակերպ չի հանդուրժի, որովհետեւ դա կդիտվի որպես իշխանության մի թեւի կողմից մյուսի վրա գործադրվող անթույլատրելի ճնշում, մանավանդ նկատի առած այն պարագան, որ նույն այդ միջազգային հանրությունը ժամանակին ճանաչել է թե՛ խորհրդարանական ընտրությունների, եւ թե՛ դրանց արդյունքում ձեւավորված խորհրդարանի օրինակարգությունը»:

Քաղաքական ու պետական այս գործչի գնահատականին չհավատալ չեմ կարող, բայց մտածում եմ՝ ինչ էր երեկ Երեւանի քաղաքապետարանի մոտ տեղի ունեցածը: Կրկին նշյալ ռեսուրսի գործածում:

Երեկ այստեղ բողոքի ակցիա էր, որի մասնակիցները պահանջում էին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը: Ո՞վ էր կազմակերպել: Պատասխան՝ նախաձեռնող խումբը: Ո՞վ կամ ովքե՞ր էին այս նախաձեռնող խմբում: Հստակ պատասխան չկա: Տարածքում իհարկե Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն է, ավագանու «Ելք» խմբակցության անդամները՝ Դավիթ Խաժակյանի գլխավորությամբ եւ, իհարկե, կանանց իրավունքների ու էլի իրավունքների պաշտպաններ:   Continue reading

Եռատոն. Մայիսյան հաղթական տոներ.- Հայ արիականներն ու համախմբված հեթանոս ազգայնականները՝ Եռաբլուրում… Մայիսյան տոները տարաբնույթ են, որպես ազատագրական, ինքնապաշտպանական ու բարոյա-հոգեբանական հաղթանակներ՝ Շուշի, Սարդարապատ, Ավարայր… Տոնական խորհուրդներ, որ գնում են դեպի Հայ Դատի ակունքներ…

Հայ մարդը պետք է ապրի իր ընտանիքում, որ միջուկն է ոչ միայն սեփական գերդաստանի, տոհմի, այլեւ ամբողջ ազգի…

Հայ Արիական Միաբանության (ներառյալ կառույցի «Արցախի ազատամարտի մասնակիցներ»-ի խորհրդի) եւ Հայ Ազգայնականների Համախմբման ներկայացուցիչները, ինչպես նախորդ տարի, այս տարի եւս՝ Եռատոնի (2-րդ աշխարհամարտի կամ ինչպես ասել ենք՝ Հայրենական Մեծ պատերազմի հայ հերոսների, Շուշիի փառապանծ ազատագրման եւ Երկրապահի) օրերին հայտարարում են, որ հավերժելու ելած հայության համար մայիսը հաղթության ամիս է՝ անցյալի, ներկայի ու գալիքի հաղթանակների, որը մեր պայքարը պիտի ավարտի Հողահավաքի ու Հայահավաքի իրականացմամբ

Սա նշում ենք հատկապես այս օրերին, երբ աշխարհի վերաբաժանման, նոր աշխարհակարգի ձեւավորման ալիքներն ավելի նկատելի են դառնումԵվ մենք հիշում ու նշում ենք վերջին դարերում մեր նվաճած ազատագրական, ինքնապաշտպանական ու բարոյահոգեբանական հաղթանակները, որպեսզի մեր նախնյաց ոգիների հետ ավելի խրոխտ գնանք դեպի մեր նպատակները, Հայոց Գերնպատակը

Համաշխարհային 2-րդ պատերազմում հայությունը (սփյուռքը եւս ձեռք մեկնեց) մարտնչելով Խորհրդային Միության ռազմական ուժերում՝ ընդդիմացան ո՛չ միայն կեղծ արիական տեսության տարածմանը, այլեւ իրապես համամարդկային վտանգ դարձած նացիստաֆաշիստական տեսությունների ներդրմանը: Շուրջ 1,5 միլիոնանոց Խորհրդային Հայաստանից պատերազմին մասնակցեցին մոտ 600 հազար հայորդիներ, ինչը եւս նպաստեց ջախջախելու գերմանական զավթարար բանակին՝ այսպիսով կասեցնելով հայկական սահմանների մոտ մինչեւ ատամները զինված եւ կազմ ու պատրաստ կանգնած նացիստական գերմանիայի դաշնակից Թուրքիայի զինուժի առաջխաղացումը՝ դեպի Հայաստան եւ Կովկաս…   Continue reading

Շուշիի ազատագրումը՝ հայրենատիրության երաշխիք – Եռատոնը միասին նշել են հայ արիականներն ու համախմբված հեթանոս ազգայնականները, քննարկել են նաեւ ներքաղաքական հարցեր… Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Երկրապահի օրվա առթիվ – Եռասերունդ երկրապահն այսօր էլ բանակի կողքին է եւ պատվով համալրում է հայկական զինուժը…

Շուշիի ազատագրումը՝ հայրենատիրության երաշխիք

Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) Գերագույն Խորհրդի անդամները մայիսի 8-ին, առավոտ ծեգին եղել են Գառնի տաճարում՝ շնորհավորելու Շուշիի ազատագրման օրը: Ճիշտ նույն պահին Հայոց ռազմի Աստված Վահագնի արձանի մոտ Շուշիի տոնը Երեւանում նշել են Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ) անդամները:

Այնուհետեւ խմբերը հանդիպել են Եռաբլուրում՝ հարգանքի տուրք մատուցելու մերօրյան հաղթանակը կռած հայորդիներին: Այստեղ փառաբանման ծես է կատարվել երկիրը պահողների՝ ազատամարտիկների, երկրապահ կամավորականների տոնի առթիվ:

Հետո խմբերը եղան հայ արիների գրասենյակում եւ Շուշիի տոնը նշեցին ՀԱՄ «Արցախի ազատամարտի մասնակիցների» խորհրդի հետ միասին:

Տոնը սկսվել է քրմական ծեսով, որ վարել է ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի ներկայացուցիչ քուրմ Ար-մոգը: Խորհրդանշական կրակը վառելու պատիվը տրվել է նրանց, ովքեր Արցախյան ազատամարտի մասնակից են եղել:   Continue reading

Հայաստանի Առաջին Հանրապետություն. Լույսն ու ստվերը…- Մինչդեռ հայոց պատմության լրջմիտ եւ խորաքնին զննությունը ցույց է տալիս, որ հայերս պետականություն միշտ ունեցել ենք, թեկուզեւ իրավաբանորեն եւ միջազգայնորեն չճանաչված – խոսքը Զեյթունի, Համշենի, Սասունի, Արցախի, Սամցխեի եւ այլ իշխանությունների կամ իշխանապետությունների մասին է… / Արեւմտահայերն այդպես էլ չընդունեցին արեւելահայերի պետականությունը եւ փաստորեն, չաջակցեցին այդ իշխանությանը…

Հայի տեսակը առաջնածին է եւ երկնաշնորհ, ով հստակ կատարում է աստվածային իր վսեմ առաքելությունը: Այժմ առաջադեմ գիտությունն ընդունում է, որ պետությունը տիեզերական ուժերի տված արտոնությունն է: Դա վերաբերում է Հայաստանին՝ Հայա Աստծո սերնդի տանը, Եգիպտոսին, Սումերին (Շումեր) եւ այլն: Դեռ ավելին. արմենոիդ տեսակի ներկայացուցիչներն ամենուրեք, աշխարհագրական տարբեր լայնություններում, արարել են պե-տություններ եւ հաստատել քրմական հայեցակարգային իշխանություն:

Այնպես որ, մենք հզոր ենք եղել եւ մեր կամքը թելադրել մնացյալ աշխարհին՝ լինելով առաջնորդ եւ մտքի աշխարհակալ:  Այս օրինաչափությունը գործել է պատմության քառուղիներում եւ տարբեր ժամանակներում: Շատ դեպքերում մյուս ազգերը մեզ օգնության են կանչել, եւ մենք սրբորեն կատարել ենք աստվածային օրենքները պահպանելու մեր գործառույթը, քանի որ տիեզերական ուժերի հովանավորյալն ենք:

Պետք է արձանագրել, որ կյանքը սրընթաց առաջ է ընթանում, շատ բաներ են փոխվում, բայց պատմագիտության մեջ քիչ բան է փոխվում. կենսունակ են մնում նույն կաղապարները եւ կարծրատիպերը: Այդպես է նաեւ պետականության աստվածային ծագման տեսադրույթի խնդիրը, որը ժամանակակից պատմագիտությունը չի ընդունում եւ դրանով իսկ իրեն դատապարտում ամլության: Հենց այս առումով էլ այժմ չի ընդունվում Հայկազունիների արքայատոհմի իրական լինելը, մի հարստություն, որը աստվածային ծագում ունի: Չմոռանանք, որ այդ մասին վկայում է քերթողահայր Մովսես Խորենացին: Գուցե այս հարցում դեր է խաղում  պլեբեյական իշխանության եւ սպասարկու գիտական համակարգի կպչուն հանգամանքը:   Continue reading