Արծվիկի եվրատեսիլյան ելույթը գնահատեցին ժյուրիի անդամները եւ հեռուստադիտողները
Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում կայացած եվրատեսիլյան փորձի ընթացքում, մայիսի 8-ին իրենց գնահատականները տվեցին մրցույթի ժյուրիի անդամները, իսկ մայիսի 9-ին՝ նաեւ հեռուստադիտողները: «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթին Հայաստանը ներկայացրեց Առաջին ալիքի «Դեպի եվրատեսիլ» մրցույթի հաղթող Արծվիկը: Մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին եւ 13-ին Կիեւում: Արծվիկը ելույթ ունեցավ մայիսի 9-ին՝ 1-ին կիսաեզրափակչի ընթացքում, 16-րդ համարի ներքո: Նա մրցույթում կատարեց «Fly with me» երգը:
Արծվիկի հետ բեմում եղան երկու պարուհիներ, ովքեր պարային բեմականցման ընթացքում կրեցին հայկական արծաթյա զարդեր եւ ձեռքերի յուրահատուկ շարժմամբ փորձեցին ներկայացնել թռչնի շարժում: Արծվիկի հետ նույն բեմում եղան նաեւ 3 բեք-վոկալիստներ:
Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խմբի որոշմամբ` այս տարվա բեմականացման ընթացքում լեդային էկրանների վրա ներկայացվեցին հայկական զարդարվեստն ու խորհրդանշական թռչնապատկերները: Հայկական ժառանգության բացառիկ նմուշները «Հայկական դրոշմազարդ կտավ» եւ «Հայկական զարդարվեստ» ձեռնարկներից են: Հին զարդանախշերի գեղարվեստական մշակումները բացառիկ իրավունքով տրամադրել է նշված ձեռնարկների հեղինակ Արմեն Քյուրքչյանը: Հայկական զարդարվեստը հայի ազգային ինքնության ամենավառ արտահայտություններից մեկն է: Լինելով արեւմուտքի եւ արեւելքի միջեւ դարեր շարունակ ընթացող երկխոսության վկան՝ հայկական զարդարվեստը այդ երկու մեծ մշակույթների կրողն է եւ ներկայացվեց եվրատեսիլյան բեմից նորաձեւ գունային լուծումներով` խորհրդանշելով Արծվիկի անվան նշանակությունն ու մրցութային երգի վերնագիրը, որը թարգմանաբար նշանակում է «Ճախրիր ինձ հետ»:
Օգտագործվել են զարդանախշեր հետեւյալ աղբյուրներից՝
– 1643թ.: Շոռոթ, Մատենադարան, ձեռ. 779 / 1643: Shorot: 26 X 20cm., Matenadaran, ms.779
– Ավետարան, Նախիջեւան, 1304., ծաղկող ՝ Սիմոն / Gospel, Nakhijevan, 1304, miniaturist-Simon նբ
– Ճաշոց, 9-10դդ / Lectionary, 9-10 cc.
– Հովհաննավանք, 1251թ. / Hovhannavank Monastery, 1251
– Փարպի, Ծիրանավոր, 5-րդ դար / Parpi, Dziranavor, 5 century
«Եվրատեսիլ»-ում Արծվիկի մրցակիցները
«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ դուրս եկած բոլոր երկրներն հայտնի են: Նախօրեին կայացել է մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը: Առաջինը կայացել էր մայիսի 9-ին: Մայիսի 13-ին կայանալիք եզրափակչում ելույթ է ունենալու 26 երկրի ներկայացուցիչ՝ Իսրայել, Լեհաստան, Բելառուս, Ավստրիա, Հայաստան, Նիդեռլանդներ, Մոլդովա, Հունգարիա, Իտալիա, Դանիա, Պորտուգալի, Ադրբեջան, Խորվաթիա, Ավստրալիա, Հունաստան, Իսպանիա, Նորվեգիա, Միացյալ Թագավորություն, Կիպրոս, Ռումինիա, Գերմանիա, Ուկրաինա, Բելգիա, Շվեդիա, Բուլղարիա, Ֆրանսիա:
Մրցույթին ընդհանուր առմամբ մասնակցում էր 42 երկիր: Continue reading →