,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 3-ի (308) հոդվածները

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան – http://www.hayary.org/wph/?p=2223

1. ԱրԷգԱկ-ն առաջվա պես սնում է Հայ-Արիներին – Քուրմ Արեգ (ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի Քրմական խորհրդի ներկայացուցիչ)… «Մեր ավանդապատումները» շարքից – Արարատի մարզ…

2. Արեւմուտքի հուսահատ պայքարը – անսեռ կամ բազմասեռ ամենատարբեր մոլագարների իրավունքները խեղդում են… Ժողովրդավարության բռնակալ դեմքը – պոռնկության պարտադրանքը դպրոցներում…Մաքսազերծվա՞ծ, թե՞ մաքսային (ռուսախոս) աղանդավորներ…

3. Քաղաքական պայքարի տնտեսական դեմքը.- Էներգետիկ հզորությունները տրվել են գերտերություններին… «Նաիրիտ»-ը էլ պետության շահը չի՞ (եւ գրանցված է օֆշորային գոտու՞մ)… Բաց երկնքի բա՞ց թվերը… Վարկային ճամպրու՞կ, թե՞ շահումով լոտո…

4. Քաղաքական պայքարի բնապահպանական դեմքը.- ՀԷԿ-երը՝ ձկնատեսակների վերացման պատճառ… Ձկնահամալրում, որ չի լրացնում Սեւանի բնաշխարհը… Բնապահպանական ոլորաններում – Բնապահպանները մեր երկրի վիճակը մասնագիտորեն գնահատում են միջինից ցածր…

5. Ցավոտ կետեր – Կվերականգնե՛նք «Մասիս»-ի համբավը – Սովետից ցայսօր բան չի՞ փոխվել (Արմենուհի Մելքոնյան)… Բեռը ծանրանում է, ուսը կդիմանա՞ – 1 տարում ՀՀ պետական արտաքին պարտքն ավելացել է…

6. Գազային խնդրի գազային պայթուցիկները – Վերնախավի աջ ձեռքը չգիտի՞, թե ինչ է անում ձախը… Գազային ներքաղաքական հակամարտությունը շարունակվում է…

7. Ո՞վ ետ կտա մեր փողերը – Պարտադիր կամ հակասահմանադրական… Կենսաթոշակային համակարգը պետք է բարեփոխվի, բայց պիտի նաեւ հրապարակային քննարկումներ լինեն…

8. Պատերազմն Ադրբեջանի «հագով» չէ – Պատերազմ սկսողը օրումեջ հայտարարություններ չի անում… Գերշահեր՝ նաեւ հայաստանյան գյուղերում – Ամերիկյան կողմը փորձելու է անցնել ռուսներից…

9. Եղունգ ունես՝ գլուխդ քորի՛ր, Ալիեւ… Բաքուն իր ահից է գոռում… Մոսկվան եւս մտահոգված է – Բրյուսելն ու Վաշինգտոնը «Հարավային հոսք»-ի շուրջ բարդ իրավիճակ են ստեղծում… Կշրջափակվի՞ Ռուսաստանը – Ուկրաինայի ու Հայաստանի որոշիչ դերը…

10. Հայկական խոհանոց – Կանաչ ոլոռով ապուր… Մուլտֆիլմերը չեն ծառայում երեխաններին… Գարեջրի եւ օղու մասին… Շաբաթվա մարզական հեւքից… Տեղադրե՛ք ձեր գովազդը www.hayary.org-ում… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

ԱրԷգԱկ-ն առաջվա պես սնում է Հայ-Արիներին – Քուրմ Արեգ (ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի Քրմական խորհրդի ներկայացուցիչ)… «Մեր ավանդապատումները» շարքից – Արարատի մարզ…

Ծառերն արմատներ ունեն, իսկ մարդիկ՝ անցյալ: Հատիր արմատները՝ կչորանա ծառը: Նույնն էլ պատահում է այն մարդկանց հետ, որոնք չեն ուզում իմանալ սեփական ազգի անցյալը: (Չինգիզ Խան)

…Հիշեցնեմ Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի  խոսքերն այս առումով, ով յուրօրինակ ձեւով է բացատրում այս ամենը. «Այսօր «առաջադեմ մարդկություն» կոչվածը պաշտպանում է բացառապես անբարոների ու այլանդակների, խեւերի ու մոլագարների, ընչաքաղցների ու ստորների, դավաճանների եւ ուրացողների իրավունքները, նրանց իրավունքները, որոնք (ոչ՝ ովքեր), միանշանակ հեռացել են արարչական արարման արդյունք ՄԱՐԴ-ու աստվածազարմ էությունից, ինքնությունից ու կերպից…

* * *

Եվրոպան, ավելի ստույգ՝ եվրոպական մարդկային կերպարանքի պաշտպանները, այլեւս գիտակցում են, որ մարդկային կերպարանքից  (նաեւ ի վերուստ տրված առաքինություններից ու առաքելություններից) համատարած հրաժարումով, սլանում է կործանման, ինչը հայ արիների բնորոշմամբ՝ ասուն մարդուն իջեցնում է անասուն կենդանու կարգավիճակի, ավելին՝ սեռամոլագարական տվայտանքներով՝ անգամ անասնական կարգավիճակից էլ են գահավիժում…

Մի՞թե այս ամենը չեն տեսնում մեր ավանդապաշտ եւ սկզբնական արմատներ ունեցող ազգի պատասխանատու ներկայացուցիչները, որ պատրաստ են ամեն վայրկյան զիջելու այն ուժերին (գուցե արդեն կտրվե՞լ են արմատից), որոնք այլեւս մարդատեսակ չեն, եւ բացառապես մարդանմանների նոր տեսակ են սարքել, որ պատրաստ է հրաժարվել մարդկային բոլոր դրսեւորումներից:

Մի՞թե մենք էլ պետք է հասնենք արեւմտյան այս մարդանմանների վիճակին, որ եվրոպական մարդկային կերպարանքի պաշտպանների նման հուսահատ քայլերի դիմենք: Մի՞թե հասկանալի չէ, որ մեզ փորձում են հլու անասունի վիճակի հասցնել, միայն ուտել-լափելու եւ սեքսին տրվելու գիտակցությամբ:

Հիշեցնեմ Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի խոսքերն այս առումով, ով յուրօրինակ ձեւով է բացատրում այս ամենը. «Այսօր «առաջադեմ մարդկություն» կոչվածը պաշտպանում է բացառապես անբարոների ու այլանդակների, խեւերի ու մոլագարների, ընչաքաղցների ու ստորների, դավաճանների եւ ուրացողների իրավունքները, նրանց իրավունքները, որոնք (ոչ՝ ովքեր), միանշանակ հեռացել են արարչական արարման արդյունք ՄԱՐԴ-ու աստվածազարմ էությունից, ինքնությունից ու կերպից: Ոչ ոք մեր մոլորակում, որ ունի ծավալվելու եւ դա զանգվածաբար իրականացնելու միջազգային հնարավորություն, չի պաշտպանում  արարչածին մարդ մնացած ՄԱՐԴ-ու իրավունքները, ինչը նշանակում է մեր մանկության հեքիաթների՝ Բարի եւ Չարի ուժերի կռիվները, միշտ էլ իրականություն են եղել ու պետք է այս իրական հեքիաթը հասցնել ավարտին՝ Բարին պիտի հաղթի Չարին: Եվ այնժամ Երկնքից կընկնեն հեքիաթի 3 խնձորները, որն իրականում Արարչի, Աստվածների եւ Նախնյաց հոգիների տեսքով կտրվի մեզ: Միայն այսպես ՄԱՐԴ-ը կդառնա իր արմատ-ակունքներին, իսկ այդ ՄԱՐԴ-ը ունի ԱԶԳԱՅԻՆ պատկանելություն, ինչից էլ այսքան վախենում են մարդանմանները, որ չունեն ծագում, անհայրենիք են ու անապագա: Սրանք իրենց նմանների աշխարհ են ուզում ստեղծել, որ հաղթի Չարը…»:

Continue reading

Արեւմուտքի հուսահատ պայքարը – անսեռ կամ բազմասեռ ամենատարբեր մոլագարների իրավունքները խեղդում են… Ժողովրդավարության բռնակալ դեմքը – պոռնկության պարտադրանքը դպրոցներում…Մաքսազերծվա՞ծ, թե՞ մաքսային (ռուսախոս) աղանդավորներ…

Արեւմուտքի հուսահատ պայքարը

Եվրոպան արդեն խեղդվում է համասեռամոլների, տրանսվիստիտների, մանկապիղծների, անասունների հետ քնողների ու ամուսնացողների, անսեռ կամ բազմասեռ ամենատարբեր մոլագարների իրավունքներից:

Աշխարհիկ պղծումները քիչ էին, ի հայտ են եկել եկեղեցական «բարեփոխիչներ», որ ամուսնացնում են այս հիվանդ ու խեւաբարո «առաջադեմներին»:

Իսկ այն, որ ընտանիքը պետք է սերունդ տա, բազմանա ու զարգացնի մարդկությանը, մղվել է հետին պլան: Եվ թե ինչ է ծնվելու անսեռ կամ բազմասեռ «առաջադեմներից»՝ անհայտ է (իսկ որդեգրումները շուտով (կհասկանա՛ն վերջապես) անմարդկային կհամարվեն), ու թե ինչ է ծնվելու մարդ կոչվածի եւ որեւէ անասունի խառնուրդից՝ մտածել անգամ չարժե…

Այսօր Եվրոպայում ուժգնանում է հատկապես համասեռական ամուսնությունների դեմ պայքարը: Փարիզը մշտապես եղել է նմանների բարեկեցիկ կյանքի վայր, բայց ֆրանսիացիները կարծես հասկացել են, թե ինչ կեղտի ու աղբի մեջ են հայտնվել: Ավելի քան 500 հազար մարդ է մասնակցել նույնասեռ ամուսնությունների դեմ վերջին ցույցին, եւ կարգը փողոցներում պահպանելու համար գործել է ավելի քան 1500 ոստիկան:

Նույնասեռ ամուսնությունների օրինականացումը նախագահ Ֆրանսուա Օլանդի նախընտրական խոստումներից է: Օրինագծի քննարկումը զանգվածային բողոքի պատճառ էր դարձել, բայց օրենքն ընդունվեց, իսկ 2013թ. մայիսի 29-ին Մոնպելյեում անցկացվեց տղամարդկանց առաջին պսակադրությունը: Ֆրանսիացիները փորձում են ընդդիմանալ: Փարիզի կենտրոնում հացադուլ է անում Բեատրիս Բուրժը, ով ի նշան բողոքի ապրում է փողոցում: Վրան է տեղադրել Էյֆելյան աշտարակի հարեւանությամբ ու տեղավորվել երկրի խորհրդարանի հարակից նստարաններից մեկին:

Նա հայտնի է որպես ավանդական արժեքների պաշտպան, գլխավորում է «Ֆրանսիական գարուն» շարժումը, որը դեմ է միասեռ ամուսնություններին: Ֆրանսուհին պահանջում է երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրաժարականը՝ նշելով, որ խորհրդարանը հեշտությամբ կարող է սկսել գործընթացը եւ կսպասի դրան: Քանի դեռ չի սկսել, սպառնում է հացադուլը շարունակել:

Արման Դավթյան

Ժողովրդավարության բռնակալ դեմքը

Գերմանիայում էլ է ուժգնանում պայքարը համասեռամոլության դեմ: Ծնողները բողոքում են դպրոցներում հոմոսեքսուալիզմի քարոզի դեմ, իսկ Բադեն-Վյուտեմբերգում կազմակերպվել է բողոք՝ «Ո՜չ՝ 2015-ի կրթական ստանդարտին եւ ծիածանային գաղափարներին»:

Continue reading

Քաղաքական պայքարի տնտեսական դեմքը.- Էներգետիկ հզորությունները տրվել են գերտերություններին… «Նաիրիտ»-ը էլ պետության շահը չի՞ (եւ գրանցված է օֆշորային գոտու՞մ)… Բաց երկնքի բա՞ց թվերը… Վարկային ճամպրու՞կ, թե՞ շահումով լոտո…

Էներգետիկ հզորությունները տրվել են գերտերություններին

Վերջերս քաղաքական դաշտի բոլոր հակամարտությունները առավելապես սոցիալ-տնտեսական բնույթի են: Օրերս էլ «Որոտան» ՀԷԿ-երի համալիրը վաճառվեց ամերիկյան «Քոնթուր գլոբալ» եւ «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ hոլդինգ քամփնի» ընկերություններին՝ դառնալով քաղաքական ուժերի քննարկումների հերթական թիրախը։

«Այս ներդրումը կլինի ամենամեծ ներդրումը ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ում, եւ այն կատարվել է էներգետիկ ոլորտում (180-250 մլն)։ Դեսպանությունում առաջնակարգ խնդիրներից մեկը ՀՀ հետ առավել ամուր ներդրումային եւ առեւտրային կապերի ձեւավորումն է, եւ այս գործարքի ստորագրումը դրա ապացույցներից մեկն է,- նշել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը եւ ընդգծել, որ սա իր երկրի առաջին ներդրումն է ՀՀ էներգետիկ ոլորտում ու շատ կարեւոր է թե՛ Միացյալ Նահանգների, թե՛ Հայաստանի համար»:

«Որոտան»-ի վաճառքի հարցում որոշ ընդդիմադիրներ, այնուամենայնիվ, հայտնել են իրենց դժգոհությունը: «ՀՀ կառավարությունը ավելի ու ավելի է խորացնում մասնավորեցման հետ կապված խոշոր գործարքներում «Պետական գույքի մասնավորեցման մասին» օրենքը խախտելու եւ ԱԺ-ին շրջանցելու պրակտիկան,- ասել է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը եւ հավելել,- մենք իմանում ենք, որ կառավարությունն ինչ-որ գործարք է ստորագրել ամերիկյան ֆիրմաների հետ, եւ մասնավորեցումը կատարված է այսպես՝ գույքն ուղղակի վաճառվել է այդ ընկերությանը: Քավ լիցի, որեւէ խնդիր չունենք ամերիկյան ընկերությանը ինչ-որ բան վաճառելու հետ, բայց խնդիր ունենք, երբ շրջանցվում է օրենքը: Հիմա ուզում եմ հասկանալ՝ ԱԺ-ն հստակ լիազորություններ ունի, ըստ «Պետական գույքի մասնավորեցման մասին» ՀՀ օրենքի՝ միայն շարժական գույքը կարող է վաճառվել՝ առանց ծրագիր ընդունելու: Այս դեպքում վաճառվել է ամբողջ սեփականությունը՝ խախտելով օրենքը, ԱԺ-ի բոլոր լիազորությունները» (տեղեկացնում ենք, որ ուղիղ խոսքը հաճախ չենք խմբագրում,- խմբ.):

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը չի համաձայնել ընդդիմադիր պատգամավորի հետ, միաժամանակ հայտնել, թե այսուհետեւ մասնավոր հարցերը, խմբակցությունների տեսակետներն ու դիրքորոշումը չկապեն ԱԺ-ի դերակատարության կամ հեղինակության հետ. «Եթե կարծում եք, որ դա օրենքի խախտում է, եւ կառավարությունը չարաշահել է իր լիազորությունները, ապա ես անպայման կանդրադառնամ այդ հարցին»:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության, «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ի, ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» եւ «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ հոլդինգ քամփնի» ընկերությունների միջեւ ստորագրվել էր գույքի առուվաճառքի պայմանագիր: Առաջիկա 6 տարիներին ընկերությունը ստանձնել է պարտավորություն՝ ներդնելու շուրջ 70 մլն. դոլար «Որոտան»-ի արդիականացման եւ վերանորոգման գործում՝ համաձայն նախապես ներկայացվելիք կապիտալ ներդրումների ու ծախսերի ծրագրի, որը կքննարկվի, կհամաձայնեցվի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ։ Վերջինս հաստատել է սակագնային պլանը, ըստ որի ընկերությունը առաջիկա 25 տարիներին կապահովի համալիրի անխափան շահագործումը:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր եւ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էլ չի հասկանում, թե ինչու են ՀՀ էներգետիկ հզորությունները տրվում ամերիկացիներին կամ ռուսներին. «Թող չվիրավորվեն ամերիկացիք կամ ռուսները, որոնց ամբողջությամբ տվել ենք էներգետիկ հզորությունները, բայց մենք երկիր ենք, մեզ էլ է էներգետիկա պետք: Ճիշտն ասած՝ ես այդ սեփականաշնորհումը (մենք, ցավոք, չենք սեփականաշնորհում, այլ՝ մասնավորեցման ենք տալիս: Սրանք լրիվ հակառակ բաներ են եւ տարբերակել է պետք,- խմբ.) չեմ հասկանում»: Ըստ պատգամավորի, կա մտավախություն, որ մի քանի տարի անց «Որոտան»-ը գնած ընկերությունը այն կարող է վաճառել ասենք՝ թուրքերին կամ ադրբեջանցիներին, որովհետեւ «նրանք ստրատեգիական ինվեստոր չեն» (այս կարծիքին է նաեւ տնտեսագետ Վարդան Բոստանջյանը, ով չի հավատում ամերիկյան կողմի երաշխիքներին):

Continue reading

Քաղաքական պայքարի բնապահպանական դեմքը.- ՀԷԿ-երը՝ ձկնատեսակների վերացման պատճառ… Ձկնահամալրում, որ չի լրացնում Սեւանի բնաշխարհը… Բնապահպանական ոլորաններում – Բնապահպանները մեր երկրի վիճակը մասնագիտորեն գնահատում են միջինից ցածր…

ՀԷԿ-երը՝ ձկնատեսակների վերացման պատճառ

Փետրվարի 2-ը խոնավ տարածքների միջազգային օրն էր: ՀՀ Ռամսարի կոնվենցիայի ներկայացուցիչներն էլ ունեն իրենց գերխնդիրը, որն այսօր Հայաստանում խոնավ տարածքների պահպանությունն է՝ գետեր, լճեր, ճահճային տարածքներ եւ այլն: Կոնվենցիային Հայաստանը միացել է 1993թ.: Միջազգային մարմիններին ներկայացվել են մեր երկրի պահպանության կարիք ունեցող տարածքները:

ՙԷկոլուր՚ տեղեկատվական ակումբում ՀՀ Ռամսարի կոնվենցիայի ազգային համակարգող Կարեն Ջենտերեջյանը նշել է, թե պահպանության կարիք մեծապես ունեն Սեւանա լիճը, Արփա լիճը, մի շարք ճահճային տարածքներ ու գետեր: Խոսելով գետերի խնդրից՝ նա հայտնել է, որ «դրանց եւ գետերի ֆաունայի համար հիմնական վտանգ են ներկայացնում օր օրի ավելացող ՀԷԿ-երը»: Նրա խոսքերով՝ ՀԷԿ-երը չունեն ձկնատեսակների համար ապահով անցումներ, որոնք ձկներին կպաշտպանեն այդ ՀԷԿ-երից։ Այս պատճառով էլ որոշ ձկնատեսակներ վերացման վտանգի տակ են:

Մեր բնապահպանները պետք է ոչ թե ՀԷԿ-երի դեմ պայքարեն, այլ դրանց տերերին ստիպեն՝ կառույցը տեխնիկապես ճիշտ շահագործել:

Ձկնահամալրում, որ չի լրացնում Սեւանի բնաշխարհը

Բնապահպանության նախարարության 2014թ. գերակա խնդիրներից է լինելու Սեւանա լճում էնդեմիկ ձկնատեսակների՝ գեղարքունի եւ ամառային իշխանի պոպուլյացիայի համալրումը: Նախարար Արամ Հարությունյանի խոսքերով, այս տարի նախատեսվում է աճեցնել մոտ 366.600 հազ. հատ մանրաձուկ եւ բաց թողնել Սեւանա լիճ: Իսկ լճի հետ կապված ծրագրերը կընթանան 3 ուղղությամբ: Մինչեւ տարեվերջ կավարտվի այս տարվա նախատեսված մանրաձկան համալրումը, կկատարվեն անտառվերականգման եւ լճի պահպանության աշխատանքներ:

Անդրադառնալով բնապահպանների մտահոգությանը, թե Սեւանա լճում արհեստական ձկնատեսակների համալրումով փորձ է արվում մեծ ձկնաբուծարանի վերածել Սեւանը, նախարարը նշել է, որ «մանրաձկան բացթողնման աշխատանքները կապ չունեն ձկնաբուծարանի հետ, սրանք համալրման աշխատանքներ են եւ արվում է պետբյուջեով» (ոչ նախարարի հայերենը հասկացա, ոչ պատասխանը,-Կ.Բ.). «Մեր վերջնական նպատակը բնական վերարտադրման պրոցեսին հասնելն է, այն ապահովելը: Ոչ միայն բնական վերարտադրություն կլինի, այլեւ հնարավորություն կունենանք հետագայում արդյունագործական որսի թույլտվություն տալ, որը երկար ժամանակ է չկա»:

Նախարարը չի անդրադառնում բնապահպանների այն մտահոգությանը, թե, օրինակ, լիճ լցվող իշխանին կերակրելու համար արհեստական կեր են թափելու այնտեղ:

Continue reading

Ցավոտ կետեր – Կվերականգնե՛նք «Մասիս»-ի համբավը – Սովետից ցայսօր բան չի՞ փոխվել (Արմենուհի Մելքոնյան)… Բեռը ծանրանում է, ուսը կդիմանա՞ – 1 տարում ՀՀ պետական արտաքին պարտքն ավելացել է…

Ցավոտ կետեր – Կվերականգնե՛նք «Մասիս»-ի համբավը…

Սկիզբը՝ թիվ 2-ում

Կոշիկի արտադրությունում մենք առաջնային հումքը՝ կաշին արտահանում ենք, որ հետո ներմուծենք ավելի թանկ, մինչդեռ կաշվի վերամշակման հզորություններ ունենք: Ու սա այն պատճառով, որ ոլորտում միասնական կարգավորման քաղաքականությունն է բացակայում: Իրավիճակը շտկելու համար էլ էկոնոմիկայի նախարարությունը կոշիկի արտադրության զարգացման տեսլականն ունի արդեն՝ հասկանալով, որ տեղական հումքը տեղում մշակելը հայկական կոշիկի արտադրությանը բոլորովին այլ թափով զարկ տալուն զուգահեռ այլ օգուտներ էլ է բերելու:

Օրինակ՝ սկզբնական շրջանում առնվազն 150 նոր, 700 հազարից 1 մլն դոլարի հավելյալ ավելացված արժեք միայն աշխատավարձի եւ շահույթի մասով, վերամշակման ժամանակ տեղական մատակարարներից գնումներ, էժան տեղական հումքի հաշվին կոշիկի արտադրության աճ:

Ի դեպ, փակագծերում շատ կարեւոր մի բան եմ ուզում նշել. տեղական հումքի որակին առնչվող մանրամասներին ես տեղեկացա խորհրդային տարիների մի փաստաթղթից՝ հաճելիորեն զարմանալով, թե ինչքան մանրամասն են վերլուծվել կոշիկի արտադրությանն առնչվող խոչընդոտները:

Փաստաթուղթը կոչվում է «Արտադրական միավորումները որպես սոցիալիստական արդյունաբերության համակենտրոնացման նոր ուղղություն» (Հ. Ա. Տոնոյան), եւ այստեղ խոսվում է կոշիկի արդյունաբերության վիճակի մասին: Ու մենք կարող ենք համեմատել այդ տարիների եւ մեր ներկայիս պատկերը (այսօրվա վիճակը տես նախորդիվ): Ըստ այդմ, մինչեւ 1962թ. ՀՍՍՀ կոշիկի արդյունաբերության՝ ձեռնարկությունների մեծ մասը (ավելի քան 70%-ը) մանր ձեռնարկություններ էին, որոնց տարեկան արտադրական կարողությունները  500 հազար զույգից  չէին անցնում։ Ֆաբրիկաների թողարկման հզորությունը ավելացվել էր հապճեպ վերակառուցումների միջոցով, որոնց  ոչ կատարյալ սխեման տեխնոլոգիական  նորմի խախտման պատճառ էր դառնում:

«Ձեռնարկությունների մեծ մասում իշխում էր ձեռքի աշխատանքը, Միության առաջավոր կոշիկի ձեռնարկությունների համեմատ ցածր էր մեքենազինվածությունը։ Արտադրանքի մեծ մասը թողարկվում էր փոքրաքանակ սերիաներով,  արտադրության կազմակերպման անհատական եւ  երբեմն էլ աշխատանքի բաժանման փոքր խմբային մեթոդով: Մանր ձեռնարկությունների մեծ մասում արտադրանքի ինքնարժեքը խիստ բարձր էր, որի հետեւանքով հանրապետության կոշիկի արդյունաբերությունը աշխատում էր վնասով: Բավական է նշել, որ 1962թ. ժողտնտխորհի թեթեւ արդյունաբերության վարչությունում կոշիկի 1 ռուբլու արտադրանքի վրա կատարվող ծախսերը կազմում էին 107,3 կոպեկ., վատ էր կազմակերպված նյութատեխնիկական մատակարարման գործը։ Խիստ ցածր էր արտադրանքի որակը, անորոշ՝ սպառողի պահանջը կոշկեղենի տեսականու նկատմամբ»:

Continue reading

Գազային խնդրի գազային պայթուցիկները – Վերնախավի աջ ձեռքը չգիտի՞, թե ինչ է անում ձախը… Գազային ներքաղաքական հակամարտությունը շարունակվում է…

Չնայած Մոսկվան իր գործն ավարտված է համարում, սակայն գազային ներքաղաքական հակամարտությունը Հայաստանում շարունակվում է եւ հնարավոր է որոշակիորեն առաջացնի նաեւ արտաքին վեճ: Հնարավոր է, քանի որ անգամ ռուսական կողմն ինքն է դա զգում, ուստի հայտարարել է, թե եթե ՀՀ-ում դժգոհ են այս իրավիճակից, հատկապես՝ «ՀայՌուսգազարդ»-ի 20% հայաստանյան բաժնեմասի «Գազպրոմ»-ին հանձնելու մասին պայմանագրից, ապա կարող են դիմել միջազգային դատարան (եւ պարտադիր ռուսերեն գրագրությամբ): Երբ «ՀայՌուսգազարդ»-ը վերանվանվեց «Գազպրոմ Արմենիա», ընդդիմադիր ուժերը հայտարարեցին, թե մնում է միայն ստեղծել «ՀՀ լուծարային հանձնաժողով», որի նախագահ կդառնա հենց Սերժ Սարգսյանը, եւ այդ հանձնաժողովը Հայաստանի Հանրապետությունը կլուծարի կամ կհանձնի որեւէ երկրի…

Դժգոհ են նաեւ հանրությունն ու քաղաքական այլ ուժեր, եւ այն, թե իբր այս «գործարքը լիովին համապատասխանում է Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ ռազմավարական համագործակցության ոգուն», ինչպես ասում են իշխանավորները, միայն տարակուսանք է առաջացնում: Ռուսական կողմն էլ հետ չի մնացել պերճախոսությամբ եւ հայտնել են, թե ««Գազպրոմ»-ը միշտ եղել է եւ մնում է ՀՀ հուսալի գործընկերը»:

Եթե բնակչությունը արագորեն չտեսնի բարելավում այս համակարգում, ապա «գազային հակամարտությունը» կարող է վերածվել «գազային հեղափոխության», ինչը հաստատ կարժանանա Արեւմուտքի աջակցությանը, եւ Հայաստանը կհայտնվի մի նոր «հեղափոխական գարնան» ծրագրի մեջ:

Երբ կառավարության նիստում հաստատվեց «Հայռուսգազարդ»-ի բաժնետոմսերի 20%-ը ռուսական «Գազպրոմ»-ին վաճառելու պայմանագիրը, էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը ներկա չէր եւ հարցը ներկայացրեց փոխնախարար Իոսիֆ Իսայանը: Իսկ էներգետիկայի նախարարն այդ ընթացքում հարցազրույց էր տվել գազի թեմայով, ու մի լավ քննադատել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ պաշտպանելով վարչապետ Տիգրան Սարգսյանին: Նիստին չմասնակցելն իհարկե չի ազատում նախարարին հետագա պատասխանատվությունից, լավ, թե վատ՝ ժամանակը ցույց կտա, բայց մի բան հստակ է, որ նախկին նախագահի ժամանակ աշխատած նախարարը քննադատում է մի մարդու, ում օրոք ինքը եւս նախարար լինելով չի ընդվզել երբեք (նույնը կարելի է ասել վարչապետի մասին, ով նույնպես չի ընդվզել նախկին նախագահի օրոք, երբ ԿԲ նախագահն էր): Մի՞թե հաջորդ նախագահի ժամանակ էլ գործողին պետք է քննադատի այս «գազային քաղաքականության» համար…

Նման գործելաոճը եզակի չէ, եւ թեմայի շրջանակներում նշելով էներգետիկայի նախարարին՝ տասնյակ պաշտոնյաների նկատի ունենք: Եթե ուշադիր զննենք, ապա 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք աշխատած եւ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք մնացած ու հիմա գործող նախագահ Սերժ Սարգսյանի օրոք «հարատեւող» մի բոլուկ պաշտոնյաներ կան: Սա նման է իշխանություն-ընդդիմություն ներկա վիճակին, երբ գրեթե բոլորն էլ տարբեր ժամանակներում եղել են իշխանավոր ու այսօր թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր օղակներում ավելի քան 90%-ով հավաքված են մարդիկ, որ անկողմնակալ ու արդար դատավարության դեպքում կպատժվեն քրեական ու վարչական բազում օրենքներով:

Continue reading

Ո՞վ ետ կտա մեր փողերը – Պարտադիր կամ հակասահմանադրական… Կենսաթոշակային համակարգը պետք է բարեփոխվի, բայց պիտի նաեւ հրապարակային քննարկումներ լինեն…

2014թ. հունվարի 1-ից նախատեսված կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի որոշ դրույթներ «սառեցվեցին» Սահմանադրական դատարանի որոշմամբ՝ մինչեւ քաղաքական ուժերի բողոքի հիման վրա սկսված դատաքննությունն ավարտվի: Իսկ այն կավարտվի մարտի 28-ին, բայց ընդդիմադիրները փորձում են նոր հիմնավորումներ եւս ավելացնել:

Եթե ՍԴ-ի որոշմամբ ամեն ինչ մնա նույնությամբ, ապա հիշեցնենք, որ Կենտրոնական բանկը՝ իբրեւ կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչ, լիցենզավորել է 2 ընկերության՝ «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ»-ին եւ «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա»-ին, որոնք մեր քաղաքացիների ամսական 5-10% կենսաթոշակային վճարումները կկառավարեն 3 տեսակի ֆոնդերում։ Ըստ ԿԲ-ի ֆինանսական համակարգի կարգավորման վարչության բաժնի պետ Կարեն Հակոբյանի, «այն անձինք, որոնք ձգտում են առավելագույն եկամուտի, չեն խուսափում որոշակի ռիսկից, կարող են ընտրել հավասարակշռված ֆոնդը, այն անձինք, որոնք միջին ռիսկի են հակված, կարող են ընտրել պահպանողականը, եւ այն անձինք, որոնք բավարարվում են քիչ եկամուտով եւ քիչ ռիսկով, կարող են ընտրել կայուն եկամտային ֆոնդը»:

Իսկ «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարումների» նախաձեռնող խմբի անդամ Արսեն Մանուկյանը ոչ միայն չի վստահում կառավարիչներին ու ֆոնդերի կենսագործունեությանը, այլեւ կարծում է, որ անգամ գրանցումը հավելյալ գումար պոկելու առիթ է. «Ես ինքս ձեռք չեմ բերել ու չգիտեմ էլ՝ երբ ձեռք կբերեմ, բայց դա եւս 9000 դրամի ծախս է: Դու պետք է ունենաս այդ ամենը, որ կարողանաս օգտվել այդ համակարգից: Սա եւս մի անտեղի ծախս է քաղաքացու համար»:

Ի պատասխան այն բողոքների, որ Պետական եկամուտների կոմիտեից հարցումներ է արվում ««պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարումների» մասով, ՊԵԿ-ը հանդես է եկել պարզաբանմամբ, թե կուտակային վճարների ներդրման հետ կապված գործում է բացառապես օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանականերում: Մասնավորապես, ԱԺ կողմից 2010թ. դեկտեմբերի 22-ին ընդունվել էր մեծածավալ օրենսդրական փաթեթ (այդ թվում՝ «Պետական կենսաթոշակների մասին», «Ներդրումային ֆոնդերի մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին», «Եկամտային հարկի մասին» ու «Եկամտային հարկի եւ պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքները), որով նախատեսվում էր ՀՀ-ում եկամտային հարկի ու կուտակային վճարների աստիճանաբար ներդրում: Այդ նպատակով ՀՀ կառավարությունը հաստատել է դրա իրականացման համապատասխան միջոցառումներ եւ ժամանակացույց»:

Continue reading

Պատերազմն Ադրբեջանի «հագով» չէ – Պատերազմ սկսողը օրումեջ հայտարարություններ չի անում… Գերշահեր՝ նաեւ հայաստանյան գյուղերում – Ամերիկյան կողմը փորձելու է անցնել ռուսներից…

Պատերազմն Ադրբեջանի «հագով» չէ

Բաքվի ռազմատենչ հայտարարությունները մի քիչ պակասել են, սակայն սահմանամերձ գոտիներում տակավին չի դադարում ադրբեջանական սադրանքը: Հայաստանի նախագահն էլ ձանձրանալով Ադրբեջանի նախագահի տղայական հայտարարություններից, օրերս, փոքր ինչ հեգնելով խոսեց, թե պատերազմ սկսողը օրումեջ հայտարարություններ չի անում՝ պարզապես սկսում է, ինչը Իլհամ Ալիեւի դեպքում չենք տեսնում: Սերժ Սարգսյանը նաեւ նշեց, որ հայկական կողմն ամեն բան անում է Արցախի խնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու համար, եւ չի ցանկանում վերսկսել պատերազմը: Բայց եթե այն սկսի Ադրբեջանը, ապա մենք, մեր պետությունը պատրաստ է դրան եւ այդ հարցում կհամոզվի նաեւ մեր հակառակորդը:

Ըստ երեւույթին՝ նախագահի այս մարտական տրամադրվածությունը եւ քաղաքական ու հանրային ուժերի՝ ՀԱՊԿ հանդեպ անվստահությունը, ստիպեցին մեր երկրի ռազմավարական գործընկերոջը վերջապես խոսել: Հիշեցնենք, որ նախկինում ԱՊՀ պատասխանատուներից ոմանք (ՌԴ պաշտոնյաները եւս) այն հարցին, թե ինչպես կարձագանքի Մոսկվան Արցախի հակամարտության ռազմականացման դեպքում, պատասխանում էին, թե ԱՊՀ կամ ՀԱՊԿ պայմանագրերը միայն ՀՀ հետ են ստորագրված, եւ ԼՂՀ խնդիրը այնտեղ ներառնված չէ: Իհարկե, ասողները եւս լավ հասկանում էին, որ Արցախ-Ադրբեջան հակամարտությունը, առավել եւս պատերազմը հայ-ադրբեջանական է եւ իրականում կռիվը Հայաստանի (հայության) հետ է: Բայց, ինչպես սովետական ռուսներն էին «պախմելիայի» ժամանակ արտահայտվում, «չեղած տեղը կալբասն էլ միրգ է»… Բայց հանկարծ միրգն ու երշիկեղենը տարբերակվում են, եւ այլ խոսք է հնչում. «Նույնիսկ մեկ արկի՝ ՀՀ տարածքում հայտնվելու դեպքում՝ ՀԱՊԿ-ը կգործի»,- «Վեստի.ազ» լրատվական կայքին տված հարցազրույցում ասում է ՌԴ նախագահին առնընթեր Ազգամիջյան խորհրդի անդամ Ալեքսանդր Սոկոլովը:

«Հույս ունեմ, որ Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսումը հավանական չէ: Հնարավոր պատերազմում, եթե նույնիսկ կողմերի բանակներից մեկը մարտավարական առավելություն ստանա, ապա երկու ժողովուրդներն էլ պարտություն կկրեն»,- նշել է ռուս պաշտոնյան, ում խոսքերով, ԼՂ հիմնախնդիրը ռազմական լուծում չունի եւ «Աստված չանի, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ռազմական բախում լինի»:

Հասկանալի է, որ ՌԴ նախագահին առնընթեր Ազգամիջյան խորհրդի անդամն առանց նախագահ Վլադիմիր Պուտինի նման բան չէր ասի, ինչը նշանակում է՝ Մոսկվա-Բրյուսել հակամարտության մեջ ռուսական կողմն զգում է իր պարտվելու հավանականությունը, եւ փորձում է շտկել վիճակը: Հայաստանի տարածքում մեկ արկ ընկնելու հանգամանքը Մոսկվան որպես «ագրեսիա կդիտի», իսկ այդ դեպքում՝ «ՀԱՊԿ-ն կգործի ըստ սահմանված դրույթների»:

Continue reading

Եղունգ ունես՝ գլուխդ քորի՛ր, Ալիեւ… Բաքուն իր ահից է գոռում… Մոսկվան եւս մտահոգված է – Բրյուսելն ու Վաշինգտոնը «Հարավային հոսք»-ի շուրջ բարդ իրավիճակ են ստեղծում… Կշրջափակվի՞ Ռուսաստանը – Ուկրաինայի ու Հայաստանի որոշիչ դերը…

Եղունգ ունես՝ գլուխդ քորի՛ր, Ալիեւ

Արդեն Եվրոպայում էլ ակնհայտ է, որ Բաքուն եվրոպական էներգետիկ անվտանգությունը ապահովողի կերպար է ստեղծում պարզապես: Դա այդպես է, քանզի անգամ Բաքվի բնակիչները արդեն հաճախակի է, որ գազ չեն ունենում:

«Մինչ Ադրբեջանի իշխանությունները մտածում են ինչ-որ վերացական էներգախողովակների մասին՝ «TAP», «TANAP», «Nabucco» եւ այլն, հավաստիացնում են երկրի բնակչությանը Ադրբեջանի էներգետիկ հզորության մեջ, նաեւ իբր մեծ դերն ունենք Եվրոպայի էնեգետիկ անվտանգության գործում, Ադրբեջանի քաղաքացիները զրկված են առօրյա կյանքի համար անհրաժեշտ տարրական պայմաններից»,- վերջերս հայտնել էր ադրբեջանական «Հաքքին.ազ» լրատվական կայքը:

Հոդվածում ասվում է, որ Բաքվի մի շարք թաղամասեր զրկված են գազից: Նման լուր կարդում ենք նաեւ «Ազերիգազ» ընկերության մամուլի ծառայության հաղորդագրությունում: Բաքվի բնակարաններում գազ չլինելու հանգամանքը իշխանությունները ջանում են կրկին բացատրել ինչ-որ վթարով:

«Ավաղ, Բաքվի բնակիչների համար արդեն սովորական է դարձել մի փոքր անձրեւի կամ ձյան պատճառով բոլոր կոմունալ ծառայություններից զրկվելը, իսկ մարզերի մասին խոսելը նույնիսկ ավելորդ է»,- տեղեկացնում է նշյալ տեղեկատվական կայքը:

Իսկ «Ազերիգազ»-ի մամուլի ծառայության տնօրեն Ազար Ագաեւի խոսքով, մոտակա ժամանակներս Սուրախանի եւ Սաբունչի թաղամասերի գազամատակարարումը կվերականգնվի, սակայն Աբշերոնի եւ Ղարադաղի թաղամասերը գազ չեն ունենա եւս որոշ ժամանակ:

«Դժբախտաբար, Ադրբեջանի ներկան այսպիսին է: Իշխանությունները շարունակաբար խոսում են մի շարք էներգախողովակների մասին՝ հավաստիացնելով երկրի բնակչությանը Ադրբեջանի էներգետիկ հզորության մեջ, սակայն, չգիտես ինչու, նրանք չեն կարողանում Ադրբեջանի քաղաքացիներին ապահովել տարրական պայմաններով: Իսկ ո՞վ կապահովի ադրբեջանցիների էներգետիկ անվտանգությունը: Այս մասին ինչ-որ մեկը մտածու՞մ է, թե ոչ: Ինչպե՞ս կարող են մարդիկ ապրել այս դաժան ցրտի պայմաններում՝ առանց ջրի եւ գազի»,- գրում են հենց ադրբեջանական կայքերը:

Continue reading

Հայկական խոհանոց – Կանաչ ոլոռով ապուր… Մուլտֆիլմերը չեն ծառայում երեխաններին… Գարեջրի եւ օղու մասին… Շաբաթվա մարզական հեւքից… Տեղադրե՛ք ձեր գովազդը www.hayary.org-ում… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայկական խոհանոց – Կանաչ ոլոռով ապուր

(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Բաղադրությունը – Կանաչ ոլոռ – 300 գ, գլուխ սոխ – 1 հատ, կարտոֆիլ – 400 գ, գազար – 400 գ, տաքդեղ կամ ծիծակ – 1 հատ, աղ, ծիտրոն:

Պատրաստման եղանակը – Ոլոռը նախապես թրջել, հետո եփել: Առանձին թավայում սոխառած անել, վրան ավելացնել կտրտած կարտոֆիլը, գազարը, տաքդեղը կամ կծու ծիծակը՝ ըստ ցանկության: Այս ամենը սոխառածի մեջ լավ խառնել, հետո հարիչով հարել ու լցնել ոլոռի վրա:

Ապուրը կրակի վրայից վերցնել 10 րոպե եռալուց հետո: Ավելացնել չոր ծիտրոն եւ մատուցել թթվասերով:

Մուլտֆիլմերը չեն ծառայում երեխաններին, նպաստում են սերնդախեղմանը

Այսօր այն կարծիքն է գերակշռում, որ վաղուց է, ինչ ամբողջ աշխարհում մուլտֆիլմերը շեղվել են իրենց բուն նպատակից: Սրա հետ համամիտ են մանկավարժական ու մտավորական շրջանակները, այդպես են խոսել նաեւ Երեւանի 9-րդ մանկապատանեկան միջազգային ֆիլմերի փառատոնի մասնակից ռեժիսորները:

Վրացի ռեժիսոր Գրիգոլ Չիգոգիձեն հայտնել է իր մտահոգությունը. «Ամենուր, ամեն տեղ բռնություն է ու պատերազմ, արյուն եւ ագրեսիա, սրա դեմ ինչ-որ կերպ պայքարել է պետք»: Ուկրաինացի ռեժիսոր Նատալյա Սկրյաբինան հիշում է՝ փոքր տարիքում գրեթե սթրեսի է ենթարկվել ագրեսիվ մուլտֆիլմի պատճառով: Նրա խոսքով՝ տեղի է ունենում արժեքների փոխակերպում. «Միայն առարկայական ենք սկսում մտածել եւ մոռացել ենք զգացմունքայինի ու հոգեւորի մասին»: Ռեժիսորները հիշեցրել են՝ երեխաներին դաստիրակելու խնդիրը հրատապ է բոլոր ժամանակներում եւ բոլոր պետություններում: Այս գործում անփոխարինելի դեր ունեն մուլտֆիլմերը, որոնք ձեւավորում են երեխանների արժեհամակարգը: Իսկ այժմ անիմացիա ստեղծողները մտածում են ոչ թե մանուկների առողջ հոգեբանության, այլ սեփական բիզնեսի մասին: Ռուսական «Երալաշ» հաղորդման ռեժիսոր Բորիս Գրաչեւսկին խորհուրդ է տալիս, որ մտածեն ստեղծագործությունների շուրջ. «Ում եւ ինչի համար եք անում, բարությամբ ավելի հեշտ է հասնել թիրախին, քան չարությամբ, թեեւ բարության ճանապարհը փոքր-ինչ դժվար է»: Աֆրիկացի ռեժիսոր Բենջամին Ֆրանսիզը մուլտֆիլմերը կարեւորում է նաեւ միջմշակութային հաղորդակցության ոլորտում, անգամ հակամարտությունների լուծման հարցում. «Պետք է ստեղծենք այնպիսի կերպարներ, որոնք կօգնեն հասկանալ, թե ինչ է հանդուրժողականությունը եւ բացահայտել տարբեր մշակույթների առանձնահատկությունները»:

Հայկական մուլտֆիլմերից խոսելիս, նախ եւ առաջ կարելի է առանձնացնել «Սասունցի Դավիթ»-ը, որը եւ՛ գեղարվեստական, եւ՛ քարոզչական ու դաստիարակչական արժեք է ոչ միայ հայ մանուկների համար, այլեւ ներկայանալի նյութ է օտար հանդիսատեսի աչքին: Մեր մանուկներին պիտի մատուցել ինչպես գեղարվեստական, հեքիաթային ու գունագեղ, այնպես էլ պատմական ու մշակութային գիտելիքներ տվող մուլտֆիլմեր:

Continue reading

,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 2-ի (307) հոդվածները

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան – http://www.hayary.org/wph/?p=2223

1. Ու՞ր է մեր դիվանագիտական դեմքը – Հայաստանը՝ մասնատվող Թուրքիայի եւ նախատեսվող Քրդստանի արանքում… Երբ մեր տարածքները վերադարձնենք մեզ, ապրողներ եւ երկիրը զորացնողներ հաստատ կգտնվեն…

2. Աբդուլլահ Օջալանի պատվիրված նամակը՝ հայությանը (քրդերը՝ հայ-թուրքական հաշտարա՞ր)… Դատապարտվել է քրդական կառույցի ոչ հայանպաստ հայտարարությունը… Արեւմուտքն անհանգստացած է Թուրքիայի հզորացումից (ԱհմեթԴավութօղլու)…

3. Երբ գա՛ հայ վրիժառու բազուկը – Հայ արիականներն ու ազգայնականները ողջունել են ASALA-ի հնարավոր վերածնունդը… ՀԱՀԳԲ-ի (ԱՍԱԼԱ-ի) հուշակոթողը՝ սրբազան վրեժի ազդակ…

4. Առաջարկում են ստեղծել ազգ-բանակ – Հայ արիները ողջունում են ԱՍԱԼԱ-ին եւ փորձում ներթափանցել Թուրքիայի ու Ադրբեջանի իշխանությունների մեջ…

5. Իլհամ Ալիեւին կենթարկե՞ն քրեական պատասխանատվության – հարցը հնչել է ԵԽԽՎ-ում… Եվրոպան Հայաստանի հարցում հակաընդդիմադի՞ր – ԵԽԽՎ-ում հայ պատվիրակությունը նոր անդամ ունի…

6. Ներքին խնդիր.- «Կուտակային կենսաթոշակային օրենք»-ը Սահմանադրական դատարանում է… Արտաքին վտանգը՝ առաջնային.- Ադրբեջանը սահմանագծի տարբեր հատվածներում ոչ մեծ քանակի զինտեխնիկա է կուտակել…

7. Մարդկանց համարակալման վերջին ընթացքը՝ մարմնի մեջ պարտադիր ներդրվելու է միկրոչիփ… Եվրոպական ֆուտբոլի համասեռական ընթացքը… Մեր ավանդապատումները շարքից.- Վայոց ձոր (2-րդ մաս)…

8. ՀՀ-ում ադրբեջանական ահաբեկչական վտա՞նգ (չեչեն եւ ադրբեջանցի ահաբեկիչները համագործակցու՞մ են)… Ամերիկյան ՀԴԲ-ի գործակալներն ուղեւորվել են Ռուսաստան…

9. 100-ամյա տարելիցից առաջ – Հուշակոթող արեւելահայ նահատակներին էլ – արնախումները հայտարարել էին, թե ընդամենը 1 հայ են թողնելու, այն էլ պատմության թանգարանում պահելու եւ ցուցադրելու համար…

10. Ցավոտ կետեր.- Կվերականգնե՛նք «Մասիս»-ի համբավը – Եթե, իհարկե, պետությունը քիչ արագ գործի… «Որոտան»-ն էլ տարան (այս անգամ ոչ թե ռուսները, այլ՝ ամերիկացիները)…

11. Հայկական խոհանոց – Ավելուկով, ոսպով եւ դդմով ապուր… Աշխարհի մարզական հեւքից… ՀԱՄ պաշտոնական կայքը (www.hayary.org) տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Ու՞ր է մեր դիվանագիտական դեմքը – Հայաստանը՝ մասնատվող Թուրքիայի եւ նախատեսվող Քրդստանի արանքում… Երբ մեր տարածքները վերադարձնենք մեզ, ապրողներ եւ երկիրը զորացնողներ հաստատ կգտնվեն…

Մերձավոր Արեւելքը Հայկական լեռնաշխարհի (որ միտումնավոր հանված է քաղաքական շրջանառությունից) ու Կովկասի տարածաշրջանի հետ մշտապես գտնվում է գերլարված իրավիճակում, կարծես երբեւէ հանդարտվելու միտում չի նկատվելու այստեղ: Հազարամյակներ շարունակ այս եռակցված տարածքը շարունակ եռում է: Հասկանալի է, չէ որ այստեղ են խաչվում ինչպես ռազմա-քաղաքական (համաշխարհային եզակի խաչմերուկ է, որ խաչվում են Եվրոպան, Ասիան ու Աֆրիկան, ըստ այդմ նաեւ՝ մյուս աշխարհամասերի շահերը), այնպես էլ ռազմա-տնտեսական (նավթա-գազային պաշարներով հատկապես) առումներով:

Իհարկե, քաղաքականությունը դիվանագիտական գործընթաց է առավելապես, բայց երբ դառնում է ռազմա-քաղաքական կամ քաղաքա-տնտեսական, ապա այլ բնույթ է ստանում նաեւ բուն քաղաքականությունը: Այսօր, մի քանի տարի շարունակվող սիրիական ու իրանական միջազգային խնդիրները բարձրացրել են համաշխարհային աշխարհա-քաղաքական վերաձեւումների հին ու նոր թեմաները: Թուրքիայում եւս խնդիրներ կան, դրանք դեռ ներպետական են, սակայն ծավալվելու եւ միջազգայնանալու միտումներ ունեն: Իզուր չէ, որ կրկին ակտիվացել են քրդերը, ինչպես Սիրիայում (ինքնավարություն են հռչակել անգամ եւ այլն), այնպես էլ Թուրքիայում: Քրդերը նաեւ ցանկություն են հայտնում մասնակցել բանակցային «Ժնեւ-2-»ին: Պետք է հասկանալ, թե ի՞նչ են ուզում քրդերը կամ էլ նրանք, որ քրդերին հասկացրել են, թե կարելի է «Ժնեւ-2»-ի սիրիական խնդրին առնչվող համաժողովին մասնակցել: Ինչը նշանակում է՝ նորից են ցանկություն հայտնում պետություն ստեղծելու առումով: Արդեն տարիներ շարունակ խոսում են այս մասին, ու աշխարհի գաղտնի տերերի որոշ ծրագրերում դեռ կա «Քրդստան» ստեղծելու տարբերակը, որն իհարկե կղեկավարվի «քրդացած» հրեաների, այսինքն՝ Իսրայելի կողմից: Նման արհեստածին պետության ստեղծումով կկազմաքանդվեն Թուրքիան, Իրանը, Սիրիան եւ Իրաքը: Այսինքն՝ այդ երկրների տարածքներում քրդերի անջատողական նոր շարժումներ կլինեն, որոնք կմիանան վերջում, եթե ծրագիրը հաջող ընթանա:

Վաղուց հայտնի է, որ նման ծրագրերը՝ «Մեծ Մերձավոր Սրեւելք» կամ «Նոր Մերձավոր Արեւելք», թե այլ անուններով, առնչվում են նաեւ հայության շահերին, քանի որ Թուրքիայի մասնատում ասվածը, որից հետո պետք է «Քրդստան» հայտնվի աշխարհի քարտեզի վրա, նկատի է առնում Արեւմտյան Հայաստանի տարածքը: Այսպես՝ նոր աշխարհակարգի եւ աշխարհաբաժանման ծրագրերում գծագրվել է քրդական պետության մի քարտեզ: Սակայն, այդ պետությունը մնացել է քարտեզի վրա, ումենք՝ հայերսամեն բան պիտի անենք, որ այդպես էլ մնա՝ որպես քարտեզապետություն:

Քրդերը փորձում են այս խառն իրավիճակում ստեղծել իրենց պետությունը (ինչը հիմնականում աշխարհի գաղտնի կառավարության ծրագիր է), բայց նրանցից շատերը չեն էլ ըմբռնում, որ դա տարածաշրջանային մի խաղ է եւ տասնյակ միլիոնների հասնող քրդերը գործածվում են Թուրքիայի, Սիրիայի, Իրաքի, Իրանի ու այլ պետությունների դեմ (հետագայում՝ գուցե նաեւ Իսրայելի):

Continue reading

Աբդուլլահ Օջալանի պատվիրված նամակը՝ հայությանը (քրդերը՝ հայ-թուրքական հաշտարա՞ր)… Դատապարտվել է քրդական կառույցի ոչ հայանպաստ հայտարարությունը… Արեւմուտքն անհանգստացած է Թուրքիայի հզորացումից (ԱհմեթԴավութօղլու)…

Օջալանի պատվիրված նամակը՝ հայերին

Քրդերի առաջնորդ «Քուրդիստանի բանվորական (երբեմն գրվում է նաեւ աշխատավորական,- խմբ.)» կուսակցության հիմնադիր ղեկավար, Թուրքիայի Իմրալի կղզում ցմահ բանտարկյալ Աբդուլլահ Օջալանը նամակով դիմել է հայ ժողովրդին:

Ըստ թուրքական «Միլլիյեթ» թերթի՝ քրդերի ղեկավարն իր նամակում գրել է, որ հայերի նկատմամբ երբեք բացասական վերաբերմունք չի ունեցել: Նշելով, որ 1915թ. հայ ժողովրդի դեմ սարսափելի ցեղասպանություն է իրականացվել: Ծանր պայքարի արդյունքում հայության ոտքի կանգնելը  նա համարում է հրաշք:

«Մենք ոչ միայն քուրդ ժողովրդի, այլեւ հատկապես հայերի, ինչպես նաեւ այս տարածաշրջանի բոլոր ժողովուրդների եւ դավանանքների ազատության համար ենք պայքարում: Չնայած ծանր պայմաններին՝ փորձում եմ շարունակել խաղաղության հասնելու ուղիների փնտրտուքը, որը ոչ մի ազգի դեմ ուղղված չէ եւ վնաս չի հասցնի»,- ասել է Օջալանը: Նա հայերին խորհուրդ է տվել իրենց պայքարը շարունակել՝ հեռու մնալով միջազգային ուժերի եւ լոբբիների գաղտնի նպատակներից, որոնք ուղղված են հակամարտություն հրահրելուն:

Ըստ թուրքական մամուլի, Օջալանն այդ նամակով ցանկանում է մեղմել «Քրդական համայնքների միության» (KCK-ՔՀՄ) գործադիր խորհրդի համանախագահ Բեսե Հոզաթի՝ ավելի վաղ հնչեցրած հակահայկական հայտարարությունը, որը մեծ աղմուկ էր բարձրացրել: Նա հայտարարել էր, որ Թուրքիայի ներսում ստեղծվել են կառույցներ, որոնք, ըստ էության, պետություն են պետության մեջ՝ դրանք անվանելով «զուգահեռ պետություններ»: Հոզաթը այդ առումով մատնանշել էր Ֆեթուլլահ Գյուլենի համայնքը, հայկական, հունական ու իսրայելական լոբբիները:

«Լուսանցք»-ի կողմից էլ հավելենք, որ նորից մի խառնակիչ ձեռք փորձում է թուրքքրդական բախումներն ու հարցերը հայքրդականի վերածել:

* * *

Դատապարտվել է քրդական կառույցի ոչ հայանպաստ հայտարարությունը

Վերջերս «Քրդական համայնքների միության» (KCK-ՔՀՄ) համանախագահ Բեսե Հոզաթի արած հայտարարությունն այն մասին, թե Թուրքիայում պետական իշխանությանը զուգահեռ ձեւավորված պետությունների մաս են կազմում ազգայնական հայերը, հույները եւ հրեաները, բուռն քննարկումների առիթ է դարձել: Այդ հայտարարությունը խիստ քննադատության է ենթարկել «Ռադիքալ» օրաթերթի անվանի սյունակագիր պրոֆեսոր Ահմեթ Ինսելը: Նա հայտնել է, թե ակնկալում է, որ քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանը հունվարի 19-ին Հրանտ Դինքի հիշատակի առթիվ հղելիք ուղերձում կանդրադառնա խնդրին եւ վերջ կդնի այդ անհեթեթությանը:

Continue reading

Երբ գա՛ հայ վրիժառու բազուկը – Հայ արիականներն ու ազգայնականները ողջունել են ASALA-ի հնարավոր վերածնունդը… ՀԱՀԳԲ-ի (ԱՍԱԼԱ-ի) հուշակոթողը՝ սրբազան վրեժի ազդակ…

Երբ գա՛ հայ վրիժառու բազուկը

Ադրբեջանական իշխանություններն իրենց ռազմատենչ հայտարարություններին ավելացրել են նաեւ ահաբեկչական կառույցների ստեղծման քաղաքականությունը, եւ սա կարող է կիրառվել ոչ միայն տեղային բնույթի գործողությունների ժամանակ, այլեւ՝ բուն պատերազմական: Ինչը նշանակում է՝ սադրիչ գործողություններ հակառակորդի թիկունքում, այսինքն՝ Հայաստանում: Այս առումով էլ կարեւոր էր հայ արիականների ու ազգայնականների հայտարարությունը (արված հայկական բանակի օրվա առթիվ), որում ողջունվել են ՀԱՀԳԲASALAի աշխուժացման փորձերը, քանզի ահաբեկչության դեմ պետք է պայքարել համարժեքորեն՝ օգտվելով հայ գաղտնի բանակի եւ մյուս վրիժառուների հիանալի փորձից:

Օրերս համացանցում հերթական անգամ արծարծվեց Հունգարիայում՝ ՆԱՏՕ-ական միջոցառումների ընթացքում, գիշերը քնած ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ստահակ Ռամիլ Սաֆարովի թեման, եւ հետաքրքիր է, որ սփռված տեսակետներում կար մի լուր եւս, թե ASALA-ն վճռել է պատժել ադրբեջանցի լամուկին՝ ոչնչացնելով նրան:

Ամեն դեպքում, մերթ ընդ մերթ լսում ենք ադրբեջանցի, այսպես կոչված մոջահեդների հերթական սպանության մասին լուրը Սիրիայից, ինչը հավաստում է, որ Բաքուն փորձելու է ահաբեկչությունը նույնպես իր մարտավարության օրակարգ մտցնել: Այդպես էլ չենթարկվելով դիպուկահարներին սահմանային գոտիներից հեռացնելու եվրապահանջին, այժմ էլ փորձեր են արվելու ահաբեկչական գործողություններով խաթարել Հայաստանի ու Արցախի բնակչության անդորրը:

Երբ Ադրբեջանը համաձայնության եկավ Իսրայելի հետ, ռազմահենակետեր տրամադրել Իրանի դեմ պայքարելու դեպքում, «Հեզբոլահ»-ը հայտարարեց, թե ահաբեկչական գործողություններ է պատրաստում Ադրբեջանում եւ Թուրքիայում: Նրանք հարձակումներ էին պատրաստում մի շարք իսրայելական թիրախների վրա, մասնավորապես՝ Իսրայելի դեսպանատների վրա Ադրբեջանում, Թուրքիայում, Կիպրոսում, Հունաստանում ու Եգիպտոսում: Բայց իրականում ահաբեկչական այս կազմավորումը վարձկանների է անդամագրում, ովքեր Անկարայում անցնում են նախապատրաստական փուլ, իսկ ամբողջ հակաթուրքական ու հակաադրբեջանական աղմուկը այդ երկրների դեմ, Արեւմուտքի եւ այլոց զայրույթը կանխելու նպատակ ուներ թերեւս: «Հեզբոլահ»-ը աշխուժանալու նշաններ ցույց տվեց նաեւ Եվրոպայում՝ Փարիզում, Ամստերդամում, Լոնդոնում եւ աշխարհի տարբեր մայրաքաղաքներում: Այս կազմակերպությունը վարձում է եվրոպական, կանադական ու ավստրալիական անձնագրերով մարդկանց, ինչպեսեւ արեւմտյան արտաքինով Լիբանանի քաղաքացիների, որպեսզի ահաբեկիչները կարողանան հեշտությամբ գործել: Վերջին տարիների ընթացքում Ադրբեջանի քաղաքացիները Ռուսաստանում, Աֆղանստանում եւ Սիրիայում նոււյնպես մասնակցություն են ունենում ահաբեկչական ու ծայրահեղական գործողություններում:

Մի շարք ադրբեջանցի ծայրահեղականներ են ձերբակալվել Ռուսաստանում, Սիրիայում ավելի քան 30 ադրբեջանցի ահաբեկիչ է սպանվել: Ըստ ադրբեջանցի վերլուծաբան Արիֆ Յունուսի՝ Սիրիայում, Աֆղանստանում եւ Պակիստանում կռվում են ավելի քան 300 ադրբեջանցի իսլամիստներ, որոնցից շուրջ 100-ը ահաբեկիչների համարում ունեն: Այս ահաբեկիչները համացանցում նաեւ տեսահոլովակներ են տեղադրում, որտեղ «ջիհադի» կոչեր են անում:

ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի դեսպանատները  հանդես էին եկել հայատարարությամբ, որտեղ նախազգուշացրել էին իրենց քաղաքացիներին Ադրբեջանում ահաբեկչության սպառանալիքի առկայության մասին: Ադրբեջանը հայտնվել էր այն 9 երկրների ցուցակում, ուր Իսրայելը իր քաղաքացիներին խորհորդ չի տալիս այցելել, քանի որ այնտեղ ահաբեկչության զոհ դառնալու վտանգ կա: Մի ժամանակ Իսրայելի քաղաքացիական ծառայողներին արգելվել էր ԱՊՀ հարավային հանրապետություններ, այդ թվում՝ Ադրբեջան այցեր կատարելը:

Continue reading