Առանց չափազանցության՝ սա ահազանգ է՝ ուղղված բոլորիս՝ շարքային քաղաքացուց մինչեւ վերին ու ամենավերին օղակներ: Սա ահազանգ է, որ հնչեցնում եմ ամենուրեք: Այս մասին խոսում եմ նաեւ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում: Հայաստանն անապատանում է: Ի՞նչ անել:
Երբ այս տարի ամռանը Հունաստանում հրդեհներ բռնկվեցին, փորձեցինք հասկանալ, թե ինչ վիճակում է Հայաստանը, հրդեհավտանգ ինչ տարածքներ ունենք, արդյո՞ք պատրաստ ենք դիմակայել հրդեհներին եւն: Այդ ժամանակ իմ զրուցակից՝ Յոշիտագա Յականան, ով նաեւ Նորվեգիայում ու Շվեդիայում է աշխատել եւ մասնագիտացած է հրդեհների կանխարգելման գործում, բացատրեց, որ հրդեհը դիտարկում է իբրեւ հետեւանք, ոչ թե պատճառ։ Եվ այն դիտարկում է հենց անապատացման դեմ պայքարի համապատկերում, իսկ անապատացումն էլ համարում է ոչ թե մեկ, այլ մի քանի ոլորտների խնդիր։
Վերջերս էլի զրուցեցինք, հարցրեցի՝ Հայաստանում կա՞ անապատացման վտանգ:
Պատասխանը հստակ էր. «Աշխարհի 119 երկիր, այդ թվում եւ ձերը, անապատացման խնդրին առնչվում է»:
Բայց նա հետաքրքիր մի բան պարզաբանեց. եթե շատ երկրներ գլխավորապես օբյեկտիվ պատճառներով են անապատացման վտանգին դեմ առ դեմ կանգնած, Հայաստանի պարագայում հիմնական պատճառները սուբյեկտիվ են: Օբյեկտիվը, ըստ նրա բացատրության, բնական պատճառներն են՝ ջրի պակաս, կլիմայական առումով ոչ բարենպաստ դիրք… Continue reading



