Դատավարություն, որ հակառուսական սրի պես կախված է օդում – Հայ ընտանիքի գազանաբար սպանությունը պիտի արժանի՝ համարժեք պատժի արժանանա…

Բոլորս ենք հիշում այդ սարսափազդու օրը, երբ Գյումրիում տեղակայված է 102-րդ ռուսական ռազմակայանի զինվորականը 2015թ. հունվարի 12-ին սպանեց մի ամբողջ ընտանիք՝ մեծից փոքր։ Հանցագործության կասկածանքով նույն օրը ձերբակալվեց ռուս պայմանագրային զինծառայող Վալերի Պերմյակովը, ով փորձել էր անցնել Թուրքիայի տարածք (մտածելով՝ թե կհերոսանա այնտեղ, հետո էլ՝ Բաքվում կվայելի կյանքը…): Ասում են՝ ռուս սահմանապահներն են նրան հայտնաբերել հենց սահմանին, բայց այլ կարծիք էլ կա, որ սահմանային գոտի գնալիս գյումրեցիներն են նկատել նրան:

http://www.hayary.org/wph/?p=5394Բարեկամ-ը ՌԴ-ի պարագայում բարին կամեցող-ը չէ – Եվ բառի նշանակությունը փոխողն էլ հաստա՛տ հայկական կողմը չէ… Իսկ արդյո՞ք ռուսն արել է քայլեր, որ իր նկատմամբ հայի հավատը վերականգնվի, արժանի պատիժ սահմանվի…

Ինչեւէ, զենք հափշտակելու եւ դասալքության համար դատարանը Վալերի Պերմյակովին դատապարտել է 10 տարի ազատազրկման։ Սպանության մասին գործն էլ հանձնվել է հայկական կողմին եւ քննվում է առանձին:

Ինչպես խոստացել էր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարանի նախագահ Գագիկ Հովհաննիսյանը, զլմ-ներին թույլ էր տրվել մեքենաներով ընդհուպ մոտենալ ռազմակայանի գլխավոր անցակետին։

Նշենք, որ 2-րդ նիստը նույնպես արտագնա էր, այն անցկացվում է Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանի տարածքում: Դահլիճի դիմաց տեղադրված էին հատուկ վրաններ՝ քաղաքացիների ու լրագրողների համար, որտեղ կային մոնիտորներ՝ նիստին հետեւելու նպատակով։ Ավետիսյանների հարազատները եւս մասնակցել են արտագնա դատական նիստին, չնայած նախապես բոյկոտել էին, քանի որ արտագնա էր: Բայց խորհրդակցելով փաստաբանների եւ այլ շահագրգիռ կողմերի հետ՝ մասնակցեցին:

Բավարարվել էր նրանց պահանջը՝ դատարանի դահլիճում հատուկ աթոռներ ու սեղաններ էին տեղադրված ընտանիքի փաստաբանների ու իրավահաջորդների համար։ Օրեր առաջ էլ Ավետիսյանների հարազատները նշել էին, որ նորմալ պայմանների բացակայության դեպքում կլքեն դատարանի դահլիճը, ինչը հաշվի էր առնվել կազմակերպիչների կողմից: Ռազմակայանի տարածքում նվազագույնի է հասցվել ռուս զինվորների ներկայությունը, անցակետի մոտ մարդկանց եւ լրագրողների շփումը միայն հայ ոստիկանների ու Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի կարգադրիչների հետ էր։  Continue reading

,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 4-ի (394) հոդվածները

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան – http://www.hayary.org/wph/?p=2223 (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Համակարգի փոփոխություն՝ համակարգային փոփոխությամբ – Պիտի վերակազմակերպել Հայաստանի քաղաքական բնագավառը ոտքից գլուխ՝ գաղափարաբանություն հաղորդելով գրեթե միագաղափար բազմակուսակցականությանը… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

1orhmerg-hayaryac

2. Փրկու՞մ են, օգտվու՞մ, թե՞ իրենք են փրկվում – Քաղաքական դաշինքները բնականոն երեւույթներ են, եթե գործում են գրված պայմանավորվածությունները, ոչ թե չգրված… ու դաշինքը (կոալիցիա կոչվածը) բացառապես կերակրաման են ծառայեցնում…

3. ՀՀԿ-ում արդե՞ն վարչապետական ընտրություններ են – Չի բացառվում, որ Ռոբերտ Քոչարյանը կփորձի ներկուսակցական թատերաբեմում եւս հայտնվելը… եթե, ինչպես ասում են, հաջողվի «ձիուց գցել» Սերժ Սարգսյանին… Լեւոն Տեր-Պետրոսյանը դեռ հետեւում է…

4. Բարեկամ-ը ՌԴ-ի պարագայում բարին կամեցող-ը չէ – Եվ բառի նշանակությունը փոխողն էլ հաստա՛տ հայկական կողմը չէ… Իսկ արդյո՞ք ռուսն արել է քայլեր, որ իր նկատմամբ հայի հավատը վերականգնվի, արժանի պատիժ սահմանվի…

5. Դատավարություն, որ հակառուսական սրի պես կախված է օդում – Հայ ընտանիքի գազանաբար սպանությունը պիտի արժանի՝ համարժեք պատժի արժանանա…

6. Իսկ ի՞նչ է սպասվում դավաճանին, եթե Հայաստան գա – Ուզում ենք, որ հանկարծ եթե նա Հայաստանին հանձնվի, շա՛տ մարդասեր լինելով հարցը ոչ թե զուտ իրավական տիրույթում քննարկենք, այլ՝ ազգային ու բարոյական…

7. Հատեցինք կարմիր գիծը.- Մեր երկրի պետական պարտքը աճել է – Ստացվում է, որ 2015-ին՝ միջազգային պահուստների աճին զուգահեռ ավելացել է նաեւ Հայաստանի պետական պարտքը…

8. ՏՄՊՊՀ-ն կասի այն, ինչ իրեն կասվի – Իսկ Նոյեմբերյանում մարդիկ նույնիսկ վտանգավոր ճանապարհներով են անցնում, որպեսզի Վրաստանում լիցքավորեն… Մեր երկրում գնանկումը երբեք ադեկվատ չի լինում, անգամ թանկացումն ադեկվատ չի լինում…

9. Վերադարձ դեպի նախնիների գյուղատնտեսություն.- Այլ կերպ՝ օրգանական գյուղատնտեսական արտադրությունը այն է, ինչով զբաղվել են մեր պապերը՝ «մաքուր հողից՝ անարատ, բնական ուտելիք»։… Ադրբեջանն արդեն խմբագիրների մակարդակով տանում է այս գիծը…

10. Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում… Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից (www.hayary.org)… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

34

Համակարգի փոփոխություն՝ համակարգային փոփոխությամբ – Պիտի վերակազմակերպել Հայաստանի քաղաքական բնագավառը ոտքից գլուխ՝ գաղափարաբանություն հաղորդելով գրեթե միագաղափար բազմակուսակցականությանը… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Հայաստանի սահմանադրական փոփոխությունները բոլորովին նոր քաղաքական իրավիճակ են ստեղծել երկրում:

Հայ Արիական Միաբանությունը միշտ է շեշտել, որ շուրջ 25 տարի Հայաստանում (հասկանալ նաեւ Արցախում) չի կայացել քաղաքական ինքնաբավ ոլորտը, որը անկախ քաղաքական հայացքների բազմազանությունից, պիտի լիներ հայրենակենտրոն եւ ազգամետ: Այսինքն՝ գոնե քաղաքական գործիչները պետք է տարբերակեն իշխանությունը պետությունից, պետությունը՝ հայրենիքից, զանգվածներին ու հանրությանն էլ՝ ժողովրդից, առավել եւս՝ ազգից:

1orhmerg-hayaryac

Բայց չկայացած իրավիճակում երբեւէ չեն կարող տարբերակել, առավել եւս փոխվել այն քաղաքական դերակատարները, ովքեր փոփնիփոխ իշխանություն են կամ ընդդիմություն: Հենց սա էլ հանգեցրել է լճացման՝ այլեւս ասելիք ու անելիք չունեն, բայց մնալու շա՜տ մեծ ցանկություն ունեն… Իսկ նույն կեցվածքի ու նմանատիպ գործելաոճի պայմաններում չի կարող երբեւէ թարմանալ, շնչել-առողջանալ քաղաքական դաշտը:

Եվ քաղաքականությունը Հայաստանում մեծածախ ու մանրածախ առեւտրի բնորոշիչներ է ձեռք բերել, ինչի չվերացման դեպքում այն կդառնա պետական ու ժողովրդական կեցակարգ: Չնայած արդեն այդ բնորոշիչների տարրերը թափանցել են համաժողովրդական ու համապետական նշանակության ամենատարբեր բնագավառներ եւ «կեցությունն է թելադրում գիտակցությունը» այստեղ վիրավորանք չի համարվում…

Continue reading

Փրկու՞մ են, օգտվու՞մ, թե՞ իրենք են փրկվում – Քաղաքական դաշինքները բնականոն երեւույթներ են, եթե գործում են գրված պայմանավորվածությունները, ոչ թե չգրված… ու դաշինքը (կոալիցիա կոչվածը) բացառապես կերակրաման են ծառայեցնում…

Քաղաքական դաշինքները նորմալ բնականոն երեւույթներ են ինչպես արտաքին քաղաքականության մեջ, այնպես էլ ներքին քաղաքական կյանքում: Նորմալ եւ բնականոն չէ, երբ հատկապես ներքաղաքական կյանքում դաշնակցում են, ապա բաժանվում ու վարկաբեկում միմյանց, հետո կրկին դաշնակցում: Չգիտեմ, թե դաշինքի սկզբունքները ինչպես են որոշվում, լինում են գրված եւ չգրված պայմանավորվածություններ, բայց չի կարող եռյակ կամ քառյակ դարձած իշխանական դաշինքը լուծարվել եւ պատասխանատվություն դրվել մեկի վրա, ով մնացել է իշխանության մեջ: Նույնը վերաբերում է ընդդիմությանը, ոչ մի տարբերություն:

Բոլորն էլ լավ հասկանում էին, որ ՀՀԿ-ՀՅԴ-ԲՀԿ-ՕԵԿ իշխանական դաշինքը առավելապես քաղաքական ու գաղափարական բնույթ ունի ՀՀԿ-ի ցեղակրոն-պահպանողական եւ ՀՅԴ-ի ազգային-հայդատական գաղափարների շնորհիվ (համենայնդեպս, կուսծրագրով այդպես է): Մյուս երկուսի գաղափարները ցայսօր դեռ ի հատ բերել է պետք: ԲՀԿ-ն դաշնակից էր դրամա-տնտեսական առումով, իսկ ՕԵԿ-ը՝ աշխարհա-քաղաքական: Հիմա կրկին խոսվում է քաղաքական դաշինքի, այսօրվա լեզվով ասած՝ կոալիցիայի կազմման մասին: Եվ ՀՀԿ վերնախավը հայտարարել է, որ «կուսակցությունը կանոններ ունի կոալիցիա կազմելու համար»:

«Կոալիցիայում ամենակարեւոր պահը պատասխանատվությունն է, որ պետք է բոլոր քաղաքական ուժերը իրենց մոտ զգան՝ նախքան իրավունքներից օգտվելը։ Մեր քաղաքական անցած ճանապարհը հուշում է, որ մեծ ուշադրություն պետք է դարձվի պատասխանատվության բարձրացման վրա»,- խոսելով ՀՅԴ-ի հետ հնարավոր համագործակցության մասին, ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու թիվ մեկ կանոնը այսպես է հրապարակել ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը։

Սա այն է, ինչ ասեցինք վերեւում՝ պատասխանատվությունը չի կարող լինել մեկի վրա, իսկ մյուսները միայն օգտվեն ու հետո դառնան «նեղացած ու ազնիվ ընդդիմադիր»…

Continue reading

ՀՀԿ-ում արդե՞ն վարչապետական ընտրություններ են – Չի բացառվում, որ Ռոբերտ Քոչարյանը կփորձի ներկուսակցական թատերաբեմում եւս հայտնվելը… եթե, ինչպես ասում են, հաջողվի «ձիուց գցել» Սերժ Սարգսյանին… Լեւոն Տեր-Պետրոսյանը դեռ հետեւում է…

Ըստ ՀՀԿ-ի, ինքնանպատակ կոալիցիաներ, ինքնանպատակ համագործակցություն չի կարող լինել: ՀՀԿ-ն դեռեւս վերջնական չի որոշել, թե ում հետ պետք է համագործակցեն եւ ինչ ձեւաչափով, բայց ՀՅԴ-ի հետ բանակցությունները մոտենում են ավարտին: «ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի ստեղծումից հետո քրեաօլիգարխիկ համակարգը չի վերանա… Ճգնաժամն էլ կխորանա: Դա հանգուցալուծում չէ: Դա ընդամենը թուլացած իշխանությունն ինչ-որ մի ժամանակահատվածով ուժեղացնելու խնդիր է լուծում: Դաշնակցության հաշվին է դա տեղի ունենալու»,- ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի ստեղծման մասին այսպես է արտահայտվել «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նա համոզված է, որ ՀՅԴ-ն հերթական պատին է հանդիպելու եւ չի կարողանալու ոչ իր գաղափարներն իրականացնել, ոչ էլ ծրագրերը: Որպես սոցիալիստական կուսակցություն ՀՅԴ-ն ավելի է վարկաբեկվելու:

«Ժառանգություն»-ը կրկին ցայտնոտի մեջ է՝ Արմեն Մարտիրոսյանը տեղյակ չէ, թե կուսղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը ինչ նպատակով է մեկնել Թուրքիա (ըստ սպրդած տեղեկույթունների): Նա միայն գիտի, որ ղեկավարը Բրյուսել է մեկնել, հետո՝ Փարիզ կգնա:

ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանն էլ է համոզված, որ ՀՅԴ-ն չի կարողանալու իր ծրագրերը իրականացնել: Ըստ նրա՝ «երբ կա մեծամասնություն, կոալիցիայի ձեւավորումը դառնում է արհեստական… Ես երբեւէ կողմնակից չեմ եղել արհեստական կոալիցիաների ստեղծմանը»: Անհասկանալի է, քանի որ «երբ սկսվում ես կիսվել պատասխանատվությամբ, բայց դու ունես ամբողջական ռեսուրս, ապա դա պատասխանատվության լղոզում է: Դաշնակցականների համար միգուցե դա հնարավորություն է կյանքի կոչելու իրենց տարբեր նախընտրական ծրագրերում խոստումները, իրենց տեսլականները, դրա հետ միասին, փորձ ձեռք բերել պետական կառավարման մեջ, ինչ-որ ոլորտների կառավարումը ստանձնեն: Բայց դրա հետ միասին, եթե ինքը նորից դառնալու է շատ արհեստական ինչ-որ կոալիցիոն համաձայնագիր, ապա այս պարագայում էլի կնպաստենք շատ վատ քաղաքական մշակույթի ձեւավորմանը»:

Continue reading

Բարեկամ-ը ՌԴ-ի պարագայում բարին կամեցող-ը չէ – Եվ բառի նշանակությունը փոխողն էլ հաստա՛տ հայկական կողմը չէ… Իսկ արդյո՞ք ռուսն արել է քայլեր, որ իր նկատմամբ հայի հավատը վերականգնվի, արժանի պատիժ սահմանվի…

«Լուսանցք»-ի վերջին թողարկումներում փորձում ենք մեր ընթերցողի ուշադրությունը հրավիրել հատկապես դավաճանական մղումների առաջացման ի հայտ գալուն, հայրենալքության եւ ազգադավության վտանգավոր խնդիրներին: Խոսքը «Պետությունը բոլորիս տունն է – Այն իշխանության կամ ընդդիմության դեմքը չէ, որ ցանկալի կամ անց անկալի լինի», «Դավաճանության դեմքն ու գինը» եւ «Ազգադավը հո պոզով-պոչով չի լինում» հոդվածների մասին է, որոնցում ներկայացվել են վերջին ժամանակներս հանրային ակտիվիստից մինչեւ գարշելի ազգադավի եւ ընդդիմադիրի կոչումով գործչից մինչեւ հայրենիքի վարկաբեկումը քաղաքական ուղի դարձրածի անդեմ ճանապարհը: Սույն հրապարակումն էլ վերոթվարկյալների շարքում է՝ որպես դավադիր քայլ:

http://www.hayary.org/wph/?p=5379 – Դավաճանության դեմքն ու գինը – Պետության պատասխանատուները անլուրջ են վերաբերում այն փաստին, որ հայաստանցիներն իրենց աշխատանքն ու հանգստավայրերը թշնամու մոտ են որոնում ու… Ամենադաժանն այն է, որ բուն Հայաստանում են լցնում թուրքական ու ադրբեջանական պետբյուջեները…

http://www.hayary.org/wph/?p=5358 – Պետությունը բոլորիս տունն է – Այն իշխանության կամ ընդդիմության դեմքը չէ, որ ցանկալի կամ անցանկալի լինի… Արդյո՞ք շղթան իրականում երկարում է – Կալանավորված հանցախմբի շղթայի օղակները նաեւ սփյուռքյան են…

http://www.hayary.org/wph/?p=5378 – Ազգադավը հո պոզով-պոչով չի լինում – Օտարների դրամաշնորհներով ներազգային շարժումների հետեւանքը… Մեր պատկան մարմինները ավելի ուշադիր պիտի լինեն՝ դրանց հենց տեղում ձերբակալեն-վնասազերծեն…

Գյումրիում Ավետիսյան ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի դատավարությունն առնչվում է ոչ միայն մի հայ ընտանիքի սպանդին, այլեւ՝ համայն հայության արժանապատվությանը: Սա հստակ է եւ ապացուցվել է ոչ մեկ անգամ:

http://www.hayary.org/wph/?p=5403Դատավարություն, որ հակառուսական սրի պես կախված է օդում – Հայ ընտանիքի գազանաբար սպանությունը պիտի արժանի՝ համարժեք պատժի արժանանա…

Continue reading

Իսկ ի՞նչ է սպասվում դավաճանին, եթե Հայաստան գա – Ուզում ենք, որ հանկարծ եթե նա Հայաստանին հանձնվի, շա՛տ մարդասեր լինելով հարցը ոչ թե զուտ իրավական տիրույթում քննարկենք, այլ՝ ազգային ու բարոյական…

«Լուսանցք»-ի նախորդ թողարկումում անդրադարձանք դավաճան Վահան Մարտիրոսյանի ադրբեջանամետ «հերոսություններին» եւ «Ազգադավը հո պոզով-պոչով չի լինում» հոդվածում հնարավորինս ներկայացրեցինք նաեւ նրա՝ իրականում չգոյ «Ներազգային ազատագրական» շարժման հիմանադրի, ակտիվիստական, սակայն փաստացի՝ հակապետական գործունեությունը:

http://www.hayary.org/wph/?p=5378Ազգադավը հո պոզովպոչով չի լինումՕտարների դրամաշնորհներով ներազգային շարժումների հետեւանքըՄեր պատկան մարմինները ավելի ուշադիր պիտի լինեն՝ դրանց հենց տեղում ձերբակալենվնասազերծեն

Այս դավաճանն իր կնոջ ու երեխայի հետ դեռ Բաքվում է: Դեռ վայելում է ադրբեջանական «հյուրընկալությունը»: Բայց նրա մասին այլեւս ամեն օր չեն գրում ու խոսում ադրբեջանական զլմ-ները, անգամ կարծես մոռացել են նրան:

Ըստ ամենայնի հասկացան, որ այս ազգադավն այնքան էլ պիտանի չէ հակահայկական հիստերիաներ կազմակերպելու համար, իսկ նրա՝ դավաճանական քայլը, անգամ այլ երկրներում չեն ընդունել այնպիսի ոգեւորությամբ, ինչպես Ադրբեջանում ու Թուրքիայում, ինչը եւս սառեցրել է դավադիր ոգեւորությունը… Continue reading

Հատեցինք կարմիր գիծը.- Մեր երկրի պետական պարտքը աճել է – Ստացվում է, որ 2015-ին՝ միջազգային պահուստների աճին զուգահեռ ավելացել է նաեւ Հայաստանի պետական պարտքը…

Հայաստանի Հանրապետության պետական պարտքը առաջին անգամ պաշտոնապես հատեց 5 մլրդ. դոլարի սահմանագիծը:

2015թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ երկրի պետական պարտքը կազմել է 5 մլրդ. 771,2 մլն. դոլար՝ նոյեմբերի համեմատ ավելանալով ավելի քան 220 մլն դոլարով։

Այս մասին տեղեկանում են Հայաստանի կենտրոնական բանկից։ Ազատ փոխարկելի արժույթով արտաքին ակտիվները 2015թ. դեկտեմբերին կազմել են 1 մլրդ. 540 մլն. դոլար։ ԱՄՀ–ում փոխառության հատուկ իրավունքները (SDR) հաշվետու ժամանակահատվածում կազմել են 2,9 մլն. դոլար։ Ոսկի եւ ԱՄՀ-ում փոխարկելի արժույթ չունենք։

Ի դեպ, մեր երկիրը երբեւէ այսքան պարտք չի ունեցել:

Այդ գումարից 4,309,5 մլրդ.-ն արտաքին պարտքն է, 761,4 մլն-ն՝ ներքին: Դեռ հայտնի չէ, թե պետական պարտքը համախառն ներքին արդյունքի քանի տոկոսը կկազմի, որովհետեւ ՀՆԱ-ի մասին տվյալները կամփոփվեն 2 ամսից միայն: Իսկ նախնական ցուցանիշները վկայում են, որ պետական պարտքը մեր ՀՆԱ-ի 50%-ին կհասնի: Continue reading

ՏՄՊՊՀ-ն կասի այն, ինչ իրեն կասվի – Իսկ Նոյեմբերյանում մարդիկ նույնիսկ վտանգավոր ճանապարհներով են անցնում, որպեսզի Վրաստանում լիցքավորեն… Մեր երկրում գնանկումը երբեք ադեկվատ չի լինում, անգամ թանկացումն ադեկվատ չի լինում…

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ԱԺ-ում հետաքրքրվել է, թե ինչու Հայաստանում այս վերջին տարվա ընթացքում բենզինի գինը միայն 1%-ով է նվազել, այն դեպքերում, երբ հարեւան երկրներում շատ ավելին է եղել. «Ամբողջ աշխարհում վառելիքի գինն իջել է, իսկ Հայաստանում շարունակում է մնալ բարձր»:

Նա ներկայացրել է, որ օրինակ՝ Ռուսաստանում իջել է 33%-ով, Չեխիայում՝ 20, Գերմանիայում ու նաեւ Ֆրանսիայում՝ 18:

Նա նշել է, որ Նոյեմբերյանում մարդիկ նույնիսկ վտանգավոր ճանապարհներով են անցնում, որպեսզի Վրաստանում լիցքավորեն իրենց մեքենաներն ու վերադառնան Հայաստան:

Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը բենզինի գնի վերաբերյալ հայտնել է, որ այդ հարցը անհանգստացնում է նաեւ կառավարությանը: Նա ասել է, որ կառավարությունը դիմել է տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին եւ պատասխանը ստանալուց հետո կհրապարակեն:

Յա, իրո՞ք, ո՞ր հանձնաժողովին: Այն, որի նախագահի համար հացն էժանացել է, բայց էդպես էլ էժան հաց չենք գտնում: Կամ՝ ՌԴ-ում թանկացած հնդկաձավարի հետեւանքով մեզ մոտ թանկանում է 1 տարի առաջվա փաթեթավորածը, բայց ինքը դա չի տեսնում… Continue reading

Վերադարձ դեպի նախնիների գյուղատնտեսություն.- Այլ կերպ՝ օրգանական գյուղատնտեսական արտադրությունը այն է, ինչով զբաղվել են մեր պապերը՝ «մաքուր հողից՝ անարատ, բնական ուտելիք»։… Ադրբեջանն արդեն խմբագիրների մակարդակով տանում է այս գիծը…

Իբրեւ տեղեկանք…

Հայաստանում օրգանական գյուղատնտեսությունը սկսել է զարգանալ 2002թ. Արագածոտնի ու Արմավիրի մարզերի լեռնային գոտիներում։ Ներկայումս տարածքներն ընդլայնվել են՝ ընդգրկելով Վայոց ձորի, Սյունիքի, Արարատի մարզերը։ Արդեն ասացինք, որ համապատասխան օրենք ունենք, եւ գոյություն ունի նաեւ ազգային օրգանական նշանը, որը պարտավոր են կիրառել տեղական շուկայում օրգանական սննդամթերք արտադրող բոլոր ընկերությունները։ Արտադրանքի վերահսկողությունն արվում է որակավորված սերտիֆիկացնող մարմինների կողմից։ Օրգանական սննդի մակնշման կամ պիտակի վրա պարտադիր պետք է առկա լինի նաեւ սերտիֆիկացնող մարմնի անունը։ Եթե այդ նշումը չկա, ուրեմն կա ապօրինություն, ասենք՝ արտադրողը, առանց սերտիֆիկացնող մարմնի, ինքնարտահայտվել է։ Սպառողին մնում է ուշադիր լինել։

Հայաստանում այս պահի դրությամբ սահմանափակ քանակությամբ օրգանական սնունդ է արտադրվում։ Այս տարվա դրությամբ ՀՀ-ում հիմնականում արտադրվում են օրգանական միրգ ու վայրի հատապտուղներ, բայց ներուժ կա օրգանական բանջարեղեն եւս արտադրելու։ Խոսքն, իհարկե, գրանցված ընկերությունների մասին է։ Շուկայում չհայտնված բազմաթիվ գյուղացիներ սպառողին կարողանում են մատուցել սեփական փոքրածավալ արտադրության անարատ մեղրը, խնձորը, կաթն ու մածունը եւն։

Այս պահի դրությամբ, ճիշտ է, օրգանական մթերքը թանկ է, բայց եթե հաշվի առնենք, որ առողջությունից թանկ բան չկա, ապա պետք է մտածենք ծախսերը վերահաշվարկելու մասին։ Բացի այդ, երբ օրգանական արտադրանքի ծավալները մեծանան, գնային բոլորովին այլ հարաբերակցություն ու կարգավորում կլինի. դա է հուշում աշխարհի փորձը (այս թեմային մասամբ անդրադարձել եմ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում)։

* * *

Continue reading

Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում… Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից (www.hayary.org)… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Կրթա-մշակութային

Փետրվարի 7 ը համացանցում հայատառ գրելու օրն էhttp://www.a1plus.am/1433769.html

Նախաձեռնությունը  մեկնարկել  է 2012թ  փետրվարի 5 -ին  ֆեյսբուքի օգտատեր Զոհրապ Եգանյանի կողմից արված մեկ գրառումից, որտեղ կոչ էր արվում փետրվարի 7-ը հռչակել համացանցում հայատառ գրելու օր: Նախաձեռնությանն այս ընթացքում միացել են բազմաթիվ անհատներ ու կազմակերպություններ, կարելի  է հաղթահարված համարել նաեւ մեսրոպատառ հայերենով գրելու նախկինում առկա  տեխնիկական խոչընդոտները՝ համացանցին միացող բոլոր տեսակի սարքերից այսօր կարելի է կրել մեսրոպատառ հայերեն: Նախաձեռնության բոլոր անդամների ու մեր տեսակետները կիսողների անունից մեկ անգամ եւս կոչ ենք անում բոլոր անհատներին, պետական եւ մասնավոր կազմակերպություններին համացանցում հայերեն գրել բացառապես մեսրոպատառ, ինչպես նաեւ բանավոր զգուշացումներով կամ համապատասխան բովանդակության շրջաբերականներով  խորհուրդ տալ նման կերպ վարվել նաեւ իրենց ենթականերին: Հատուկ շնորհակակություն լրատվամիջոցներին՝ մեր աշխատանքները լուսաբանելու եւ հայատառ գրելը քարոզելու գործում ցուցաբերած մեծ աջակցության համար:

Փարաջանովի ֆիլմերը՝ Հարվարդի համալսարանի պարտադիր դիտման ցանկում

Սերգեյ Փարաջանովի 2 ֆիլմ ընդգրկվել է Հարվարդի համալսարանի՝ պարտադիր կինոդիտման ցանկում, որը նախատեսված է կինոոլորտի թեկնածուների համար. տեղեկացնում է god-kino2016.ru-ն: Դրանք են՝ «Նռան գույնը» (1969) եւ «Մոռացված նախնիների ստվերները» (1964):

Ընդհանուր թվով, ցուցակում ընդգրկված է համաշխարհային կինոյի 800 անուն, որոնք ինչպես գեղարվեստական, այնպես էլ վավերագրական ֆիլմեր են: Դրանցից 20-ը ռուսական ֆիլմեր են:

Որոշվեցին 2015 թ. լավագույն պետական դպրոցներն ու վարժարանները

Որոշվել են նախորդ տարվա Հայաստանի լավագույն պետական ավագ դպրոցներն ու վարժարանները՝ ըստ ԿԳ նախարարության։ Հիմք ընդունելով ՀՀ հանրակրթական համակարգի կառուցվածքը եւ համակազմի 2014-2015 ուստարվա վիճակագրական տվյալները`դպրոցները բաժանվել խմբերի են հետեւյալ չափանիշներով`

ա/ ըստ կազմակերպաիրավական ձևի և ենթակայության` պետական եւ ոչ պետական, բ/ ըստ աշխարհագրական դիրքի կամ տեղակայման` քաղաքային եւ գյուղական, գ/ըստ կրթական ծրագրերի աստիճանի (տիպի)` տարրական, հիմնական, միջնակարգ եւ ավագ, վարժարան, դ/ ըստ սովորողների թվի – մեծ, միջին եւ փոքր:

ՀՀ-ում պետական տարրական եւ ոչ պետական հիմնական դպրոցների վարկանիշավորում չի կատարվի դրանց սակավաթիվության պատճառով: Վարկանիշավորման արդյունքերը ներկայացվել են պետական եւ ոչ պետական, մարզային, ինչպես նաեւ հանրապետական դպրոցների կտրվածքով: ՀՀ դպրոցների ազգային վարկանիշավորման համակարգի կայքը այսուհետ հասանելի է նաեւ անգլերեն ու ռուսերեն լեզուներով:

Շաբաթվա մարզական կյանքից – Մարզաշխարհի խաչմերուկներում

Հայ ըմբիշների հարուստ ավարը՝ Բուլղարիայում

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշները գերազանց հանդես եկան Բուլղարիայում «Դան Կոլով – Նիկոլա Պետրով» անվանումը կրող միջազգային ավանդական մրցաշարում: Մեր 3 ըմբիշները՝ 71 կգ քաշային Միհրան Հարությունյանը, 75 կգ քաշային Կարապետ Չալյանը եւ 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը հաղթանակ տարան բոլոր գոտեմարտերում եւ գրավեցին 1-ին տեղը: 59 կգ քաշային Գեւորգ Ղարիբյանը նույնպես հասավ մինչեւ եզրափակիչ, սակայն վերջին մրցամարտում զիջեց իր մրցակցին եւ բավարարվեց 2-րդ տեղով՝ արծաթե մեդալով: Էդգար Խաչատրյանը (130 կգ) չնայած պարտվեց նախնական փուլում, սակայն մասնակցեց սփոփման մրցաշարին եւ բրոնզե մեդալ նվաճեց: Մրցումների վերջին օրը 85 կգ քաշայիններ Մաքսիմ Մանուկյանը ու Արթուր Շահինյանն համապատասխանաբար վաստակեցին արծաթե եւ բրոնզե մռդալներ: Մրցաշարում հայ ըմբիշները նվաճեցին 3 ոսկե, 2 արծաթե եւ 2 բրոնզե մեդալ:

Արսեն Ջուլֆալակյանի ոսկե մեդալը՝ Ստամբուլում Continue reading

Խորհրդանիշներ

Վահագնի ծնունդը – Ծիսական

Արմեն Ավետիսյանի պապը տատը ծնողները

,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 3-ի (393) հոդվածները

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան – http://www.hayary.org/wph/?p=2223 (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. ԵԽԽՎ-ն ընդդե՞մ ԵԱՀԿ-ի կամ՝ Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի… Արցախի «օկուպացիայի» հարցը բանանաբումերանգային ձեւով տապալվեց, իսկ Սարսանգի ջրամբարը չի կարող ջուր տալ արցախցուն ոչնչացնել եւ Արցախը գրավել ցանկացող մարդագազանին…

2. Դավաճանության դեմքն ու գինը – Պետության պատասխանատուները անլուրջ են վերաբերում այն փաստին, որ հայաստանցիներն իրենց աշխատանքն ու հանգստավայրերը թշնամու մոտ են որոնում ու… Ամենադաժանն այն է, որ բուն Հայաստանում են լցնում թուրքական ու ադրբեջանական պետբյուջեները…

http://www.hayary.org/wph/?p=5358Պետությունը բոլորիս տունն է – Այն իշխանության կամ ընդդիմության դեմքը չէ, որ ցանկալի կամ անցանկալի լինի… Արդյո՞ք շղթան իրականում երկարում է – Կալանավորված հանցախմբի շղթայի օղակները նաեւ սփյուռքյան են…

3. Ազգադավը հո պոզով-պոչով չի լինում – Օտարների դրամաշնորհներով ներազգային շարժումների հետեւանքը… Մեր պատկան մարմինները ավելի ուշադիր պիտի լինեն՝ դրանց հենց տեղում ձերբակալեն-վնասազերծեն…

4. Մեր բանակը՝ հայի անդավաճան եւ նվիրյալ ապավեն – Հայոց զինուժի հավիտենական առաջնորդը Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագն է… Ադրբեջանն ու Հունգարիան՝ հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության գործով պատասխանող կողմ ՄԻԵԴ-ում…

5. 12 ճշմարտություն հայերի մասին, որը մոռացել է մարդկությունը (2-րդ մաս) – Բոգդան Գեմբարսկի / «Նամակներ աշխարհին» – Հայաստանի հաշվին Ռուսաստանը պատերազմում էր Պարսկաստանի, Պարսկաստանը՝ Թուրքիայի եւ Թուրքիան՝ Ռուսաստանի դեմ…

6. Նոր որակ.- Մշակույթի նախարարի դեմ խաղ չկա՞ – Մագելանի քարանաձավի մասին.- µնապահպանության նախարարությունը վերապահում ունի, բայց կառավարությունը հաստատում է…

http://www.hayary.org/wph/?p=5343Բաց նամակ երկրի նախագահ Սերժ Սարգսյանին – Ինչու մոռացվեց Կարմիր բլուրը… Եվ թե ինչու մշակույթի նախարարը խաբեց երկրի նախագահին…

http://www.hayary.org/wph/?p=5356Ազգային հարստություն – (7-րդ մաս) – Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ – Նշաձողի վերեւում՝ գենոֆոնդի պահպանումը (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր)…

7. Ձնագեդոն, որ ստիպեց չմրթմրթալ Երեւանի վրա – Պարզվեց, ձյունը ոչ միայն ԱՄՆ 11 նահանգների է տիրացել՝ 33 մլն. բնակչությամբ հանդերձ, այլեւ ՍՊՀ տարածքից զատ Ճապոնիա էլ է հասել, որտեղ նույնպես զոհեր են եղել…

8. Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում… ՀԱՄ պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ – այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

9. Անմիացիոն ֆիլմ՝ Օլիմպիական խաղերում Վարազդատ թագավորի հաղթանակի մասին – Տեղեկանք՝ Օլիմպիական խաղերը որպես հեթանոսական ծես… Beeline-ը տեղեկացրել է «Eurasia Mobile Challenge» մրցույթի մասին…