Daily Archives: October 22, 2016

,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 35-ի (425) հոդվածները  

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Հայոց հավատի ու գաղափարախոսության պետականացումը՝ այլեւս անհրաժեշտություն – Հայ արիականները բանակցում են երկրի աշխարհիկ եւ հոգեւոր իշխանությունների հետ (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

2. Ազգ-բանակին զուգահեռ՝ ռազմարտադրություն – Հայաստանը պատերազմող երկիր է, եւ ռազմարդյունաբերության զարգացումը պետք է լինի պետության թիվ 1 խնդիրը… Մեր երկրում արդեն արտադրվում են որոշ զինատեսակներ…

 Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվեն Սա՛ պիտի լինի աշխարհի բոլոր անկյուններում գտնվող  յուրաքանչյուր հայի առաջին խոսքը Արեւածագին՝ ԱրԷգԱկին ողջունելուց հետո…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ  http://www.hayary.org/wph/?p=33) – Փա՛ռք Հային ու Հայքին, Հայ ՀոգեՈգեղեն ՏիեզերաաշխարհներինՓա՛ռք Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին www.hayary.org 

3. «Գաղտնիքների ժայռին» հայերե՛ն տառեր են – Երբ հայկական հետքը համառորեն չեն ուզում տեսնել… Հայոց քաղաքակրթության հետքերը բնորոշում են որպես «անծանոթ», «անհայտ», կամ էլ «արտերկրյա» քաղաքակրթություն – միայն թե դրանք հայկական չորակվեն…

4. Ռիգայում էլ արեւի քաղաքանկյուն եղավ – «Երեւան» անունը կրող այգին նախագծված է հայկական եւ երեւանյան տարրերով եւ կդառնա Երեւանի քույր քաղաքի բնակիչների ու հյուրերի սիրված վայրերից մեկը…

5. «Հյուսիս-հարավ»-ի գլխին ամպե՞ր են կուտակվում – ամպեր կուտակվեցին դեռ այն ժամանակ, երբ տրանսպորտի նախարար նշանակվեց Գագիկ Բեգլարյանը… Փողերը տարել են. ինչու՞ վարչապետն ահազանգեց…

6. Հայ մամուլի օրվա առթիվ .- Երբ մարդկային ողբերգությունը սենսացիա է… ու այս ամենը՝ իբրեւ թիվ 1 լուր … «Լուսանցք»-ն իր ընթերցողների համար էլի կմնա ինչպես սեւ ու սպիտակը վերլուծող, այնպես էլ կյանքի բոլոր գույները նկատող  լրատվամիջոց…

7. Մոռացված ու նոր ուղղություններ.- Հայաստանը կարո՛ղ է ապրանքանիշ ունենալ եթերայուղերի արտադրության ոլորտում (3-րդ մաս) – Քանզի կա անհրաժեշտը՝ 100 տոկոսանոց բնական հումքը (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)…

8. Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ (9-րդ մաս) – Ոգու եւ մարմնի կրթիչներ. հսկա սառցալեռան երեւացող մասը – 2… Մանավանդ որ այդ աստղասփյուռը ժամանակի եւ տարածության մեջ հանապազ խտանում-բազմանում է…

9. Հայկական խոհանոց – Նռով ու կարմիր լոբով աղցան… Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում… Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից – www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» ազգային շաբաթաթերթ…

– Կարդացե՛ք հայկականության եւ հայ ազգայնականության շահերի հետեւորդ ու պաշտպան «Լուսանցք» շաբաթաթերթ, այցելե՛ք հայ արմատական ազգայնականների՝ հայ արիականների (այստեղ լուսաբանվում են նաեւ համախմբված հայ ազգայնականները) http://www.hayary.org/wph/ պաշտոնական կայք…

Կարդացե՛ք հայկականության եւ հայ ազգայնականության շահերի հետեւորդ ու պաշտպան «Լուսանցք» շաբաթաթերթ, այցելե՛ք արմատական ազգայնականների՝ հայ արիականների http://www.hayary.org/wph/  պաշտոնական կայք…

Կարդացե՛ք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, հայկականության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:

Կարդացե՛ք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում http://www.hayary.org/wph/?cat=21, /  http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ումhttp://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Գնեցե՛ք «Լուսանցք»-ը՝ ՀՀ մամուլի կրպակներից՝ ամեն ուրբաթ օր, կարող եք նաեւ բաժանորդագրվել:

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                  «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝           51-45-01                 «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝  32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ: Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրիցԱյնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

http://www.hayary.org/wph/-ի համակարգող

Հայոց հավատի ու գաղափարախոսության պետականացումը՝ այլեւս անհրաժեշտություն – Հայ արիականները բանակցում են երկրի աշխարհիկ եւ հոգեւոր իշխանությունների հետ (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

Հայ Արիական Միաբանությունը պաշտոնապես դիմել է Հայաստանի պատկան մարմիններին՝ Հայոց ազգային հավատին՝ արիադավանությանը՝ հեթանոսությանը իրավական կարգավիճակ տալու համար:

(Հեթանոս մեզ անվանել են հուդա-քրիստոնյաները, այսպես են անվանել նաեւ ազգային հավատի հետեւորդ այլազգիներին, որպեսզի համաշխարհային կրոնացման, կրոնահամապարփակեցման ճանապարին որպես ազգահավատների եւ էությամբ՝ ազգայնականների, մատնացույց անեն միջազգային կրոնները մերժող ազգային հավատի հետեւորդներին:

Հեթանոս ասորերեն բառը հունարեն էթնոսն է, հայերեն՝ ազգը, այսինքն՝ հեթանոսներ նշանակել է ազգայիններ, ազգային հավատի կրողներ՝ ազգակրողներ (ինչպես Մեծ Հայորդին՝ Նժդեհը, ցեղն իրենց մեջ կրողներին (ցեղի գենակիրներին) կոչեց՝ ցեղակրոններ)…

http://www.hayary.org/wph/?p=5836Ազգ-բանակի տեսլականը – Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյան… Համազգային բանակ եւ Համահայկական այլ կառույցներ ու օրենքներ (առաջարկներ իշխանություններին) – Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյան…

Ըստ իրենց այս ձեւակերպման, իրենք էլ ինքնաբերաբար դարձել են հակազգայիններ, ապազգայիններ, միջազգայիններ (ազգայնական եւ միջազգայնական հակադրության մի մասն է): Ըստ այս իրողության, կրոնը լինելով միջազգայնացման գործիք, իր բնույթով վերազգային ու հակազգային է, ինչն էլ պաշտպանվել է ցայսօր՝ կրոնական տարբեր դրսեւորումներում: 301թ. ցայսօր մենք գտնվում ենք հուդա-քրիստոնեության ճնշման տակ, որի կործանարար ու ավերիչ դերի մասին Հայ Արիական Միաբանությունը բազմաթիվ հոդվածներ եւ աշխատություններ է հրապարակել, եւ որի վերահաստատումը կատարվել է Էկումենիկ ուղեգծի ճանաչմամբ (պարտադրմամբ), ինչն ընդունել են բոլոր քիրստոնեական եկեղեցիները, այդ թվում՝ հայ առաքելական:

Որպեսզի այս նենգախաղերից հեռու մնա Հայոց ազգային հավատը, հայ արիականները հեթանոսություն օտարահունչ տերմինը փոխարինել են հավատի իրական էության՝ արարչականությունը հավաստող ձեւակերպմամբ՝ արիադավանություն: Այն հաճախ գրվում է հեթանոսության հետ կից գծիկով, որպեսզի ավելորդ տարակարծությունների տեղիք չտա…    Continue reading

Ազգ-բանակին զուգահեռ՝ ռազմարտադրություն – Հայաստանը պատերազմող երկիր է, եւ ռազմարդյունաբերության զարգացումը պետք է լինի պետության թիվ 1 խնդիրը… Մեր երկրում արդեն արտադրվում են որոշ զինատեսակներ…

http://www.hayary.org/wph/?p=5836Ազգ-բանակի տեսլականը – Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյան… Համազգային բանակ եւ Համահայկական այլ կառույցներ ու օրենքներ (առաջարկներ իշխանություններին) – Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյան…

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել էր սպառազինության եւ պաշտպանական տեխնոլոգիաների «ԱրմՀայՏեք-2016» առաջին միջազգային ցուցահանդես, որը կազմակերպվել էր ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի որոշման հիման վրա եւ նպատակ էր դրվել ներկայացնել սպառազինության եւ ռազմական տեխնիկայի արտադրության ոլորտում առկա ժամանակակից բարձր տեխնոլոգիական, նորարարական մշակումներն ու պատրաստի լուծումները, նաեւ նպաստել Հայաստանի ռազմական արդյունաբերության համակարգային բարեփոխումների իրականացմանը:

«ԱրմՀայՏեք-2016»-ի շրջանակներում ցուցադրվեցին նորագույն տեխնոլոգիական լուծումներ, օպտիկաէլեկտրոնային սարքեր, տվյալների փոխանցման համակարգեր, ժամանակակից սպառազինության նմուշներ, ահաբեկչության դեմ պայքարի ստորաբաժանումների հանդերձանք, սահմանների հսկման համակարգեր, անօդաչու թռչող սարքեր եւն:

Հայաստանը պատերազմող երկիր է, եւ ռազմարդյունաբերության զարգացումը պետք է լինի պետության թիվ 1 խնդիրը, ինչի մասին պարբերաբար գրում ենք: Մեր երկիրը սպասարկող պետության կարգավիճակից պիտի դուրս գա՝ զարգացնելով արդյունաբերությունը: Միայն այսպես մենք ներկրող երկրից կվերածվենք արտահանող երկրի:   Continue reading

«Գաղտնիքների ժայռին» հայերե՛ն տառեր են – Երբ հայկական հետքը համառորեն չեն ուզում տեսնել… Հայոց քաղաքակրթության հետքերը բնորոշում են որպես «անծանոթ», «անհայտ», կամ էլ «արտերկրյա» քաղաքակրթություն – միայն թե դրանք հայկական չորակվեն…

Հայոց քաղաքակրթության ակունքները շատ հին են եւ ունեն հազարամյակների պատմություն: Խոսքը մեր հզոր եւ բարեպաշտ նախնիների կերտած անանց արժեքների մասին է՝ լեզու, մշակույթ գիտություն, պետություն եւ այլն: Խնդիրն այն է, որ այդ քաղաքակրթությունը մի առանձնակի միտումով թաքցվում է կամ էլ խեղաթյուրվում:

Հարկ ենք համարում արձանագրել մեկ կարեւոր հանգամանք: Հայոց հնագույն պատմության մութ ծալքերի վերհանումը խիստ անհրաժեշտ է ամբողջ աշխարհի հին պատմության համար, քանի որ Երկրագնդի վաղնջական քաղաքակրթությունների պատմությունը լի է բազմաթիվ առեղծվածներով եւ անմեկնելի փաստերով: Լրջմիտ եւ խորագետ մասնագետների կարծիքով (օրինակ՝ գերմանացի Կլաուս Շմիդտ, բրիտանացի Գրեմ Հենկոկ եւ այլք)՝ դրանցից շատերի պատասխանը հայոց հնագույն պատմության էջերում է: Նշենք նաեւ, որ շատ «գիտնականներ» աշխարհի տարբեր վայրերում եղած Հայոց քաղաքակրթության հետքերը բնորոշում են որպես  «անծանոթ»,  «անհայտ», կամ էլ «արտերկրյա» քաղաքակրթություն: Միայն թե  դրանք հայկական չորակվեն: Սա է խնդիրը: 

Ներկայումս գիտական աշխարհում ընդունված տեսակետ է, որ Երկրի հնագույն քաղաքակրթությունները ծագել են Տիգրիս, Եփրատ եւ Նեղոս գետերի հովիտներում: Դրանց ստեղծողները շումերներն ու եգիպտացիներն են, ովքեր Միջագետքում եւ Նեղոսի ավազանում հայտնվում են որպես արդեն զարգացած մշակույթի կրողներ; Հնագիտական պեղումները եւ ժայռապատկերների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս քաղաքակրթությունների ակունքը Հայկական լեռնաշխարհն է: Հայկական հնագույն Ուռհա (Եդեսիա) քաղաքի մոտ (Միջագետք Հայոց) գտնվող Պորտասար («Գոբեկլի թեփե») հնավայրում գերմանացի հնագետ Կլաուս Շմիդտը պեղել է մ.թ.ա. X հազարամյակին պատկանող տաճարային մի համալիր, որն աշխարհում նմանատիպ ամենահին պաշտամունքային կառույցն է:   Continue reading

Ռիգայում էլ արեւի քաղաքանկյուն եղավ – «Երեւան» անունը կրող այգին նախագծված է հայկական եւ երեւանյան տարրերով եւ կդառնա Երեւանի քույր քաղաքի բնակիչների ու հյուրերի սիրված վայրերից մեկը…

Երեւանյան Ռիգա, մի կտոր Երեւանից՝ Ռիգայում, ջերմության անկյուն Ռիգայում. այսպես կարող ենք կոչել այն այգին, որ բացվել է Լատվիայի մայրաքաղաքում եւ կրում է «Երեւան» անունը ու երեւանյան գույներով է՝ մով ու ծիրանագույն:

Ինչպես «Լուսանցք»-ին տեղեկացնում են Երեւանի քաղաքապետարանից, Տարոն Մարգարյանը Ռիգա պաշտոնական այցի շրջանակում հոկտեմբերի 15-ին հանդիպել է Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովին:

Ողջունելով Երեւանի գործընկերոջը՝ Ռիգայի քաղաքապետը առանձնակի կարեւորելով երկու քաղաքների միջեւ համագործակցության ընդլայնմանն ուղղված Երեւանի քաղաքապետի պատրաստակամությունն ու ջանքերը՝ համոզմունք է հայտնել, որ այս այցն իր հերթին կնպաստի երկու քաղաքների միջեւ առկա փոխգործակցության եւ գործընկերային կապերի էլ ավելի ամրապնդմանն ու համագործակցության շրջանակների ընդլայնմանը:

«Պարոն քաղաքապետ, ուրախ եմ կրկին ողջունելու Ձեզ Ռիգայում, ինչը եւս մեկ վկայությունն է երկու քաղաքների միջեւ հաստատված ջերմ ու բարեկամական հարաբերությունների: Իսկապես ողջունելի է այն փաստը, որ Երեւանի եւ Ռիգայի միջեւ փոխգործակցությունը տարեցտարի գրանցում է նոր զարգացումներ, որոնց արդյունքները դառնում են տեսանելի»,- ընդգծել է Նիլ Ուշակովը:   Continue reading

«Հյուսիս-հարավ»-ի գլխին ամպե՞ր են կուտակվում – ամպեր կուտակվեցին դեռ այն ժամանակ, երբ տրանսպորտի նախարար նշանակվեց Գագիկ Բեգլարյանը… Փողերը տարել են. ինչու՞ վարչապետն ահազանգեց…

Ի՞նչ է լինելու «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու հետ, այս պահին ի՞նչ վիճակ է:

Այս կարգի հարցեր էին երեկ կառավարության նիստից հետո լրագրողներն ուղղում տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին:

Ի պատասխան նախարարը նախ ասաց, թե անհրաժեշտ է ուսումնասիրել «Հյուսիս-Հարավ»-ի շինարարության աշխատանքների արդյունավետությունը. «Մենք պետք է տեսնենք, թե ինչ ենք շարունակելու, եւ շարունակելու ենք արդյոք»։   Continue reading

Հայ մամուլի օրվա առթիվ .- Երբ մարդկային ողբերգությունը սենսացիա է… ու այս ամենը՝ իբրեւ թիվ 1 լուր … «Լուսանցք»-ն իր ընթերցողների համար էլի կմնա ինչպես սեւ ու սպիտակը վերլուծող, այնպես էլ կյանքի բոլոր գույները նկատող  լրատվամիջոց…

222 տարի առաջ լույս տեսավ հայոց առաջին պարբերականը՝ «Ազդարար»-ը, որն այդ ժամանակի համար ուներ ի՛ր խոսքն ու ասելիքը: Իհարկե, դա այսօրվա ասելիքը չէր, այսօրվա արագությունը չուներ, սակայն զետեղված նյութերից շատերը նաեւ մերօրյա արդիականությունն ունեն:

Սա շատ կարեւոր է լրատվամիջոցի համար ոչ միայն մասնագիտական առումով, այլեւ՝ պարբերականին հիշելու, տասնամյակներ անց անգամ մեջբերումներ անելու, ի վերջո լրատվամիջոցի կյանքը ոչ միայն երկարացնելու, այլեւ հավերժելու համապատկերում:

Հոկտեմբերի 16-ին՝ Հայ մամուլի օրվա առթիվ շնորհավորանքներ ստացավ նաեւ «Լուսանցք»-ը, իսկ շնորհավորողների մեծամասնությունը մեր ընթերցողներն էին, ինչն էլ ուրախացրեց մեզ: Իհարկե, շնորհակալ ենք նաեւ այն պաշտոնյաներին, քաղաքական, հանրային ու մշակութային գործիչներին, որ հիշեցին նաեւ մեզ, սակայն պիտի խոստովանենք, որ դրանք հիմնականում կամ հերթապահ խոսքեր էին, կամ ինչպես ասում են՝ ասված՝ ըստ ընդունված «պարտադիր» կարգի:

Մեր ընթերցողների խոսքը պարզ ու անմիջական էր, բայց նաեւ մտահոգ, թե ինչպես են հայկական զլմ-ները այսօր աշխատում:   Continue reading

Մոռացված ու նոր ուղղություններ.- Հայաստանը կարո՛ղ է ապրանքանիշ ունենալ եթերայուղերի արտադրության ոլորտում (3-րդ մաս) – Քանզի կա անհրաժեշտը՝ 100 տոկոսանոց բնական հումքը (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)…

Սկիզբը՝ թիվ 33-34-ում

http://www.hayary.org/wph/?p=5847Մոռացված ու նոր ուղղություններ.- Հայաստանը կարո՛ղ է ապրանքանիշ ունենալ եթերայուղերի արտադրության ոլորտում (2-րդ մաս) – Միջազգային ագրարային գործընթացներից դուրս չմնալու համար…

http://www.hayary.org/wph/?p=5831Մոռացված ու նոր ուղղություններ.- Հայաստանը կարո՛ղ է ապրանքանիշ ունենալ եթերայուղերի արտադրության ոլորտում (1-ին մաս) – Քայլ դեպի «ինտելեկտուալ բիզնես» (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)…

Եթերայուղերի արտադրության ոլորտում շահելու համար մենք այլ բույսեր էլ ունենք եւ, ի դեպ, բնագավառում արդեն հաջողություններ էլ ենք գրանցել:

Կա հայտնի մի ընկերություն, որի արտադրանքով հետաքրքրվել են ԱՄՆ-ում եւ Ռուսաստանում, բայց ընկերությունը, փոքր լինելով, դեռ շատ արագ չի կարողանում ծավալվել: Այս ընկերության եթերայուղերն ու կոսմետիկայի բնական միջոցները մեր երկրում հայտնի են, բայց սպառողի գրպանին հարմար չեն: Սակայն ասել, թե թանկ են, սխալ կլինի, քանզի որակյալ ու արդի աշխարհում «էկո»-ի չափանիշներին բավարարող ապրանքը պետք է իր գինն ունենա: Այս ընկերությունը եթերայուղեր ու քսուկներ ունի, որոնք հանգիստ կարելի է համտեսել նույնիսկ, որովհետեւ հումքը 100 տոկոսանոց բնական է՝ զերծ է քիմիական եւ սինթեզված նյութերից:   Continue reading

Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ (9-րդ մաս) – Ոգու եւ մարմնի կրթիչներ. հսկա սառցալեռան երեւացող մասը – 2… Մանավանդ որ այդ աստղասփյուռը ժամանակի եւ տարածության մեջ հանապազ խտանում-բազմանում է…

Սկիզբը՝ թիվ 26-32, 34-ում

http://www.hayary.org/wph/?p=5842Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ (8-րդ մաս) – Ոգու եւ մարմնի կրթիչներ. հսկա սառցալեռան երեւացող մասը – 1… Ծավալվենք սոսկ օտարերկրացի օլիմպիական չեմպիոնների հայատոհմիկ մարզիչների փաղանգի շուրջ…

http://www.hayary.org/wph/?p=5813Արդարությունը գեթ մասամբ վերականգնելու համար – Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին… Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ – (7-րդ մաս) – Ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի (Օլիմպիական խաղեր եւ Բարի կամքի խաղեր)…

http://www.hayary.org/wph/?p=5795Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ – (6-րդ մաս) – Թիվ մեկ մարզաձեւի նախաօլիմպոսյան հայահետքերից մինչեւ օլիմպիական գոլի հայ մեծավարպետ ու հայամականուն մարզարքա…

http://www.hayary.org/wph/?p=5776Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ.- Ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի (5-րդ մաս), բայց ինչպե՞ս լուծել կորուսյալ մեդալների գերխնդիրը… Միհրան Հարությունյանի՝ օլիմպիական չեմպիոնի կոչումը վերականգնելու շուրջ…

http://www.hayary.org/wph/?p=5761Ռիոյից հետո՝ պատմության վերանայում.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ – Ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի (4-րդ մաս) – Այն ժամանակ մեդալներ տրվում էին միմիայն հենց եզրափակիչի մասնակիցներին.…

http://www.hayary.org/wph/?p=5749Ռիոյից հետո՝ պատմության վերանայում.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ (3-րդ մաս) – Ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի… «Սիրելի՛ հայեր, միշտ հիշե՛ք, որ դուք լավագույնն եք, ես ձեզ սիրում եմ, որովհետեւ ես էլ ձեր մի մասն եմ. ունեմ հայ արյուն»…

http://www.hayary.org/wph/?p=5727Ռիոյին ընդառաջ՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ – (2-րդ մաս) – Իրական դեմքերն ընդդեմ առասպելյալ դեպքերի, բայցեւ ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի… Արդի օլիմպիական խաղերին մասնակցած առաջին հայ մարզիկները…

http://www.hayary.org/wph/?p=5717Ռիոյին ընդառաջ՝ պատմական խորքերից.- (1-ին մաս) – Հայազգի օլիմպիական հաղթորդներ – Իրական դեմքերն ընդդեմ առասպելյալ դեպքերի… Մինչ դեպի նորագույն ժամանակներ «առաջադիմելը»՝ արժե պարզապես դիմել մի «կամրջող» համեմատության…

…Մի խորհուրդ խորին կա այն կազուսի մեջ, որ վերջին անվանաշարն ակամա ավարտել ենք բարդագույն մարզաձեւում միակ օլիմպիական եռաչեմպիոնին «ըստ պատկերի յուրում» կերտած հոգելույս  Հակոբ Կերսելյանով: Ահավադիկ, ամեն Հակոբ-Հաղթակոփ՝ զուգարժեք բառալիցքով (1. հաղթանակներ կոփող, 2. հաղթանակներից կոփված), որպես մեծ սպորտից էլ մեծ՝ Օլիմպիական գալակտիկայի արտոնյալ, արտորում է հենց յուրովսանն ճշգրտել ու վավերացնել հանրահայտ թե պեղակարոտ, բայց հավե՜րժ ողջ (1. կենդանի, 2. ամբողջ) մարզչական աստղասփյուռի համանվագային նախերգանքը. իրենց պատմադաստիարակչական տեղն ու դերը թերագնահատողը (եթե այդպիսին դեռ հածում է արեւի տակ) իրոք ծայրահեղ անարդար է եւ ծանրամեղ ապերախտ, իսկ դրանք գերագնահատելը՝ սկզբունքորեն անհնար: Մանավանդ որ այդ աստղասփյուռը ժամանակի եւ տարածության մեջ հանապազ խտանում-բազմանում է, իսկ նրա ճառագած լույսը՝ միայն ուժգնանում ու ավելի հեռահարում:   Continue reading

Հայկական խոհանոց – Նռով ու կարմիր լոբով աղցան… Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում… Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից – www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» ազգային շաբաթաթերթ…

Հայկական խոհանոց – Խորագիրը վարում է սննդի տեխնոլոգ  Ռուզաննա Նահապետյանը:

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

– Նռով ու կարմիր լոբով աղցան

Բաղադրությունը – Նուռ – 1 հատ, կարմիր լոբի՝ եփած – 1 բաժակ, գլուխ սոխ – 1 հատ, կիտրոն – 1 հատ, լոլիկ – 1 հատ, տաքդեղ – 1 հատ, բուսայուղ – 50 գրամ, մաղադանոս – 0.5 կապ:

Պատրաստման եղանակը – Սոխը, լոլիկը, տաքդեղը մանր խորանարդիկներով կտրատել: Խառնել լոբուն: Աղով համեմել, վրան լցնել բուսայուղն ու կիտրոնի հյութը: Վերջում ավելացնել նռան հատիկներն ու կտրտած մաղադանոսը:

* * *

Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում

Վարուժան Սուքիասյանը հեռացավ – նա հրաժարական էր ներկայացրել օրեր առաջ

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը հայտնել էր ՀՖՖ մամուլի քարտուղարությանը` Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հրաժարական տալու մասին։ Հիշեցնենք, որ նա գլխավորում էր Հայաստանի հավաքականը 2015թ. դեկտեմբերից: Աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլում նրա գլխավորությամբ մեր ընտրանին անցկացրած 3 խաղերում էլ պարտություն է կրել՝ Դանիայի, Ռումինիայի եւ Լեհաստանի հավաքականներից:   Continue reading