«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 6-ի (439) հոդվածները կարդացեք 2017թ. փետրվարի 17-23-ի թերթային տարբերակում…

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223 (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

Ինչպես ամեն Լուսաբերի օր (ուրբաթ), այսօր էլ լույս է տեսել «Լուսանցք»-ի հերթական թողարկումը: Կրպակներից այն գնելով կամ բաժանորդագրվելով՝ կարող եք կարդալ հետեւյալի մասին.

* Այս համարում կարող եք կարդալ հետեւյալ թեմաների մասին.
– Բելառուսա-ադրբեջանական պարզունակ մի ստորություն (բլոգեր Ալեքսանդր Լապշինի դեպքը ցույց տվեց, որ 3 թուրքական եւ 2 ռուսական պետություններով կառուցված ԱՊՀ-ն Հայաստանի տեղը չէ):

-Պատաշինության քաղաքականություն (կկառուցվե՞ն պատեր հայ-թուրքական, հայ-ադրբեջանական, թուրք-իրանական, թուրք-սիրիական կամ իրաքյան  սահմաններին, ինչպես կառուցվել են իսրայելա-պաղեստինյան, ռուս-լատվիական եւ այլ սահմաններին: Հատկապես ԱՄՆ-Մեքսիկա սահմաններին):
– Փորձարկումներ, որ պիտի հրա՞շք ապահովեն (խորհրդարանական ընտրությունների նորամուտ սարքավորումները փորձարկվեցին ՏԻՄ ընտրություններում, բայց արդյո՞ք դրանք հրաշք են գործելու եւ ընտրություններն ազատ, արդար ու թափանցիկ են ընթանալու):
– Ռեյտինգային եզրույթն ընդամենը տարածքային ցուցակներ են, կամ՝ ինչպես իրականացնել քվեարկումները:
– Երբ Հռոմի պապից ավելի կաթոլիկներ են հայտնվում (թե ինչու է քաղաքականությունը համեմատվում պոռնկության հետ: Նաեւ այն մասին, թե ինչու հայ արիները (որ հեթանոս ազգայնականների հետ դաշիքն էին կազմել) չեն մասնակցում խորհրդարանական ընտրություններին):
– Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը ազգափրկչի կերպարին չի ձգում, առավե եւս՝ ընդդիմադիր եզրույթով:
– Սնդիկ բառը եւ սնդիկ տարրը («Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության» խորագրի ներքո շատ գաղտնագրեր են բացահայտվում մեր ոչնչացված պատմության էջերից):   Continue reading

«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 5-ի (438) հոդվածները 

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Հակահայ դրսեւորումներ.- Գուցե զոհաբերվե՞ց հրեա լրագրող Ալեքսանդր Լապշինը (Ուկրաինայի եւ Ադրբեջանի նախագահները՝ ընդդեմ Արցախի տնտեսության, Բելառուսի եւ Ադրբեջանի նախագահները՝ ընդդեմ Արցախի զբոսաշրջության, Ռուսաստանը եւ Իսրայելը ընդդեմ Հայաստանի՞ են խաղում, թե՞…)…

2. Համաշխարհային նոր եռյակի որոնումները (Միացյալ Նահանգներ-Ռուսաստանի Դաշնություն-Ֆրանսիա, թե՞ Միացյալ Նահանգներ-Ռուսաստանի Դաշնություն-Գերմանիա, …թե՞ Ռուսաստանն ու Չինաստանը նոր համաշխարհային եռյակ կփորձեն ձեւավորել ասիական ու հարավամերիկյան որոշ երկրների հետ)…

3. Սլավոնական եռյակն անգամ չգոյ վիճակում հակահայ է մնացել (Ռուսաստան-Ուկրաինա-Բելառուս եռյակի երկրները՝ ընդդեմ Հայաստանի ու Արցախի, ՀԱՊԿ, ԱՊՀ, ԵԱՏՄ անդամ երկրները՝ հօգուտ ո՛չ ՀԱՊԿ-ԱՊՀ-ԵԱՏՄ-ական Ադրբեջանի ու Թուրքիայի գործում են հայության շահերի դեմ): Հաապատկերում Հայ Արիակական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը ներկայացնում է դրվագներ համասլավոնական եւ համաարիական դաշինքների ձեւավորման ընթացքից եւ կեցվածքներից…

Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվենՍա՛ պետք է լինի աշխարհի բոլոր անկյուններում գտնվող յուրաքանչյուր հայի առաջին խոսքը Արեւածագին՝ ԱրԷգԱկին ողջունելուց հետո…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ http://www.hayary.org/wph/?p=33) – Փա՛ռք Հային ու Հայքին, Հայ ՀոգեՈգեղեն ՏիեզերաաշխարհներինՓա՛ռք Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին www.hayary.org

4. Ամուր ընտանիքը՝ հզոր պետության հիմք – Այս մտածելակերպը դեռ արտագաղթի պես մի բան է մտքով ու հոգով ընչաքաղցների ուղեղներում… Հայ ընտանիքի պահպանման խնդիրը միայն զույգերի եւ ընտանեկան սիրո ու ջերմության խոսքերով չէ որ պիտի ապահովվի, պետությունն ունի լուրջ պարտավորություններ…

5. Հայկական հանդուրժողականությունը հասնում է վտանգավոր օտարամոլության (ազգադավ գրանտակերները շարունակում եմ նպաստել գենախեղումներին, այլասերումներին, հոգեմոլագարությանը…) – Եվ հանդուրժողականության անվան տակ հայատյացություն են քարոզում անպատիժ… Արարիչը մարդկանց արարել է իրենց Աստվածների տեսքով ու բնությամբ…

6. Տրնդեզ. Տիրոջն ընդառաջ գնալու տոն – Հայ արիները Հայոց Տրնդեզի ծիսական եւ տոնական արարողությունը կնշեն նաեւ Հայոց Ջավախքում… Կփառաբանվի  Տիեզերքի Տերը՝ Արարիչը, Ամենայն Ստեղծին՝ Ամենայն Ակունքի Արարողը…

7. Տրնդեզ. Արեւխաչի, Արարման ծիսակարգ. (Կարինե Հայրապետյան) – Արեւապաշտության գաղափարը… Արամ Նահապետը՝ Արիական գաղափարախոսության հիմնադիր… Տըրընդեզ, «Տէրն ընդ ձեզ» ծիսական տոնի գաղափարը… Տրընդտեսը՝ Սիրո, սերնդատվության օծման արարողակարգ… Տրնդեզ. ավանդույթներ՝ կրակի լեզվով…

– http://www.hayary.org/wph/?p=5986Տարվա տանուտերը Աղեղնավորն է, ոչ թե Աքաղաղը – Բնական՝ գարնանային տարեփոխությունը մնում է հայության մի հատվածի տոնը.- Հայ արիները Վահագնականչի հետ` Արեգ ամսվա Արեգ օրը տոնում են Հայոց Ամանորը… Բնության տարրերի պատկերացումներում եւս կան առանձնահատկություններ…

8. Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Սնդիկ բառը եւ սնդիկ տարրը (2-րդ մաս). մեր ճակատագրի մի հետքով… (Գոհար Պալյան) Տարբերակ. Սնդիկ բառը ծածկագիր է, որի պատճառով էլ հայերենում չկա նրա ծագման մասին որեւէ տեղեկություն…

– http://www.hayary.org/wph/?p=5939«Լուսանցք» շաբաթերթի ընտրովի հոդվածներ՝ հայ արիականության, հայ ազգայնականության, հայապահպանության, հայրենատիրության, համազգային տեսլականների եւ ազգային արժեհամակարգի այլ խնդիրների շուրջ

– http://www.hayary.org/wph/?p=5940«Լուսանցք» շաբաթերթի հայ արիադավան հոդվածներից՝ Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծինԱրարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները… Սատանա՞ է, Չարի աստվա՞ծ, թե՞ Ավերիչն ամենայնի… Մարդ եւ Տիեզերք.- չակրաները որպես նյարդահամակարգ կենտրոններ… Այլ հավատներ ու բնախոսական երեւույթներ

9. «Մենք եւ մեր կենցաղը» նոր խորագրի ներքո խոսելու ենք E-ով մակնշում ունեցող սննդամթերքից. Ի՞նչ է դա նշանակում, վտանգավո՞ր է, թե՞ ոչ եւ ինչպես ընտրել առողջարար սնունդ… Էլի պարտք ենք վերցնելու – Հայաստանն առաջիկայում պատրաստվում է 350 մլն դոլարի վարկ վերցնել. դա վտանգավոր չէ՞ արդեն մեր երկրի համար…

10. Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում.- Լեւոն Արոնյանը փոխարինեց աշխարհի նախկին չեմպիոնին… Հովհաննես Գաբուզյանը՝ կայծակնային մրցաշարի հաղթող… Հենրիխ Մխիթարյանը տպավորել է անգլիացիներին… Ձմեռային Ունիվերսիադա. Հայաստանը 22-23-րդ տեղերը բաժանել է Շվեդիայի հետ… Ազգային ու միջազգային մարզական այլ լուրեր… Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

– http://www.hayary.org/wph/?p=5917Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից – www.hayaryorg… Կարդացե՛ք հայ ազգայնական մամուլ` հայ արիների ինքնատիպ կայքում… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք հայ ազգայնականության եւ ազգային արժեքների պաշտպանության խոսափող «Լուսանցք» շաբաթաթերթ…

Հակահայ դրսեւորումներ.- Գուցե զոհաբերվե՞ց հրեա լրագրող Ալեքսանդր Լապշինը (Ուկրաինայի եւ Ադրբեջանի նախագահները՝ ընդդեմ Արցախի տնտեսության, Բելառուսի եւ Ադրբեջանի նախագահները՝ ընդդեմ Արցախի զբոսաշրջության, Ռուսաստանը եւ Իսրայելը ընդդեմ Հայաստանի՞ են խաղում, թե՞…)…

Ուկրաինայի եւ Ադրբեջանի նախագահներ Ալեքսանդր Պորոշչենկոն եւ Իլհամ Ալիեւը պայմանավորվել են արգելք սահմանել այն ապրանքատեսակների շրջանառության վրա, որոնք արտադրվել են Բաքվի եւ Կիեւի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում եւ չունեն Ադրբեջանի կամ Ուկրաինայի իշխանությունների կողմից տրամադրված արտոնագիր:

Փաստորեն, Արցախում արտադրված ապրանքները կարող են հատել Ուկրաինայի սահմանը միայն այն դեպքում, եթե առկա է Բաքվի համաձայնությունը: Նույնը կիրառվում է Ադրբեջանի կողմից, եթե խոսք լինի Դոնբասում (որ նույնպես անկախ հանրապետություն է հռչակվել) արտադրված ապրանքների ներմուծման մասին:

Համաձայնությունն ուժի մեջ է մտել անմիջապես՝ նախագահների հանձնարարությունից հետո, այսինքն՝ այս հարցում միջպետական համաձայնագրի կնքման անհրաժեշտություն չկա: Անհրաժեշտ համաձայնությունը ստորագրվել է երկու երկրների մաքսային կառույցների ղեկավարների միջեւ:   Continue reading

Համաշխարհային նոր եռյակի որոնումները (Միացյալ Նահանգներ-Ռուսաստանի Դաշնություն-Ֆրանսիա, թե՞ Միացյալ Նահանգներ-Ռուսաստանի Դաշնություն-Գերմանիա, …թե՞ Ռուսաստանն ու Չինաստանը նոր համաշխարհային եռյակ կփորձեն ձեւավորել ասիական ու հարավամերիկյան որոշ երկրների հետ)…

Դոնալդ Թրամփ նախագահության առաջին իսկ օրերից Միացյալ Նահանգներում եւ Եվրոպայում շարունակվում են ընթանալ բողոքի ցույցեր: Չնայած դրանք հետզհետե նվազում են: Բայց նորընտիր նախագահը միայն Արեւմուտքի խիստ ժողովրդավար հատվածի համար չէ, որ ունի անհավասարակշիռ եւ կտրուկ գործչի համարում: Նրան նաեւ Արեւելքի իսլամականներն են սկսել չսիրել, անգամ՝ համեստ մահմեդական կյանք վարող հավատավորները: Դոնալդ Թրամփին չեն հավանում նաեւ մեքսիկացիները, որոնց «ներխուժումը» ԱՄՆ-ի տարածք կանխելու համար նախագահը մտադիր է պատ կառուցել Միացյալ Նահանգներ-Մեքսիկա սահմանին:

Փաստորեն, ԱՄՆ-ի նախագահը այսօր առավել ընդունելի է Ռուսաստանի ու Եվրոպայի ազգային կողմնորոշման հետեւորդների համար: Իսկ սա մի բան է նշանակում, որ հասունանում է նոր աշխարհակարգի ձեւավորման պահը: ԱՄՆ-ն, որպես այդ գործընթացները կարգավորող երկիր, պիտի Դոնալդ Թրամփին միլիոնավոր չսիրողների խաղարկմամբ կազմաքանդի հին աշխարհակարգը եւ ապահովի նորի առաջացումը առանց այլեւայլությունների… Իսկ այդպիսի վտանգ միշտ կա, ամեն դեպքում Ռուսաստանը կփորձի ինքնուրույն բեւեռ ձեւավորել, ինչը մտադիր է անել նաեւ Չինաստանը (ասիական ու հարավամերիկյան մի շարք երկրների հետ): Արեւմուտքը ԱՄՆ-ի գլխավորությամբ պիտի ապահովվի աշխարհի գաղտնի տերերի նոր ծրագրերի հաղթարշավը:

Խաղն սկսված է՝ Միացյալ Նահանգներում՝ Դոնալդ Թրամփը, Եվրոպական համագործակցությունում՝ ֆրանսուհի ազգայնական առաջնորդ Մարին Լը Պենը, ում կհետեւեն եվրոպացի ազգայինները եւ Ռուսաստանի Դաշնությունում՝ Վլադիրմիր Ժիրինովսկին, ում դեպքում՝ փաստացի Վլադիմիր Պուտինն է ղեկավարում գործընթացները: Ինչպես «Լուսանցք»-ը քանիցս նշել է, համաշխարհային այս գործընթացները դեռ վաղուց էին փորձարկվում, երբ այս կամ այն ձեւափոխված աշխարհի քարտեզն էր հայտնվում միջազգային ասպարեզում: Ինչպես միշտ, աշխարհի վերաձեւման բոլոր գործընթացները սկսում են Մերձավոր Արեւելքից, որտեղ խաչվում են համաշխարհային գերշահերը, քանի որ տարածաշրջանը այն մեծ խաչմերուկն է, որտեղ բնականորեն են հատվում Եվրոպայի, Ասիայի ու Աֆրիկայի հարաբերությունները:   Continue reading

Սլավոնական եռյակն անգամ չգոյ վիճակում հակահայ է մնացել (Ռուսաստան-Ուկրաինա-Բելառուս եռյակի երկրները՝ ընդդեմ Հայաստանի ու Արցախի, ՀԱՊԿ, ԱՊՀ, ԵԱՏՄ անդամ երկրները՝ հօգուտ ո՛չ ՀԱՊԿ-ԱՊՀ-ԵԱՏՄ-ական Ադրբեջանի ու Թուրքիայի գործում են հայության շահերի դեմ): Հաապատկերում Հայ Արիակական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը ներկայացնում է դրվագներ համասլավոնական եւ համաարիական դաշինքների ձեւավորման ընթացքից եւ կեցվածքներից…

«Լուսանցք»-ը բազմիցս անդրադարձել է համասլավոնական թեմային, որի առանցքը ժամանակին անսասան էր թվում: Դա Ռուսաստան-Ուկրաինա-Բելառուս եռյակն էր, որ հույս ուներ համասլավոնական դաշինքի կազմավորմամբ համախմբել Եվրոպայի արեւելյան հատվածը՝ Չեխիա, Սլովակիա, Լեհաստան, Բուլղարիա, Սերբիա, Սլովենիա եւ Հարավսլավիայի կազմաքանդումից հետո առաջացած երկրները… Սա կարող էր իրապես մի հզոր ուժի վերածվել՝ համաշխարհային բեւեռի կարգավիճակով ու դրանից բխող բոլոր հետեւանքներով:

Բայց Մոսկվայի քաղաքականությունը շատերին, այդ թվում մեզ՝ հայերիս, լավ ծանոթ է ու ընկալելի են այդ «եղբայրության» հետեւանքները: Իսկ թե սլավոնական եղբայրության ստեղծումը ինչ նպատակներ ուներ Ռուսաստանի համար, դա էլ հասկանալի էր այդ երկրների սլավոնական ծագմամբ ազգերին: Մոսկվան չի կարողանում դուրս գալ մեծապետական (մեծ(վելիկո)ռուսական) ազգայնամոլական նկրտումներից, ինչը ծավալապաշտության ախտով է պարուրվել այլեւս (պատճառը հստակ է՝ չկան այլեւս մաքրարյուն ռուսներ եւ Ռուսաստանում վաղուց իշխում են այլք՝ ռուսական անուն-ազգանուններով պարզապես…): Որեւէ դաշինք կամ միավորում այս երկրի հետ՝ նշանակում է սեփական անկախության կորուստ, ազգային արժեհամակարգի ոչնչացում:

Մոսկվան, որպես համասլավոնական դաշինքի առաջատար, իհարկե, տեսնում է Ռուսաստանին, եւ այդ առանցքի շուրջ համախմբված մյուս սլավոնական երկրներին: Բայց եվրասլավոնները ոչ մի վստահություն չունեն ռուսական քաղաքականության նկատմամբ եւ տարիներ շարունակ չճանաչեցին նման առանցքի գոյությունը: Միայն Ուկրաինան ու Բելառուսն էին գործում կից այդ առանցքին եւ սլավոնա-արիական դաշինք ասվածը հենց այդ շրջանակում էլ կայանում էր: Սակայն Ուկրաինայի հետ առճակատումը նաեւ այդ եռյակը քանդեց, իսկ Ռուսաստան-Բելառուս սլավոնական համագործակցությունը առավելապես Ռուսաստան-Բելառուս միությունն է հիշեցնում…   Continue reading

Ամուր ընտանիքը՝ հզոր պետության հիմք – Այս մտածելակերպը դեռ արտագաղթի պես մի բան է մտքով ու հոգով ընչաքաղցների ուղեղներում… Հայ ընտանիքի պահպանման խնդիրը միայն զույգերի եւ ընտանեկան սիրո ու ջերմության խոսքերով չէ որ պիտի ապահովվի, պետությունն ունի լուրջ պարտավորություններ…

…Հայի բնույթն է այդպիսին: Եվ իզուր չէ, որ հայ արիականներն ասում են, որ միջազգային օրենքների գերակայությունը Հայաստանի օրենքների նկատմամբ վճռական փորձ է՝ ի վերջո մեր երկրում հաստատել այդ ստրկատիրական կարգերը: Անբարո եւ հոգեզորկ, ապազգային եւ հակամարդկային օրենքներն էլ նպաստում են դրան: Բայց ինչքան հզոր է հայի նախնական գենը, որ ըստ հայ արիականների, ցայսօր միայն կարողացել են բթացնել մեր բնակչության մի մասի զգոնությունն ու ինքնության դրսեւորումները, բայց այդպես էլ չեն կարողացել ու չեն կարողանա ստրկացնել բազում հազարամյակների միջով անցած հային… Այն հային, որը երբ կար, դեռ ոչ ոք չկար…

«Լուսանցք»-ը պարբերաբար անդրադառնում է հողահավաքի ու հայահավաքի գաղափարախոսությանը, սակայն մինչ դրան վերահասնելը կան փուլային ճանապարհներ, որ հաստատ պիտի անցնեն Հայաստանն ու հայությունը: Միացյալ Հայաստանի գաղափարը չի կարող իրականանալ միայն նվիրյալ տղաների զոհաբերությամբ եւ անձնազոհությամբ, այս ճանապարհով կարող է վեր հառնել հայրենիքի ու ազգի համախմբման տեսլականը, բայց նախ պիտի քայլեր անել այսօրվա Հայաստանում (ներառյալ Արցախը) ազգաբնակչության սոցիալ-տնտեսական պայմանների բարելավման, երկրում սոցիալական ու իրավական արդարության վերականգնման ուղղությամբ:

Հայտնի խոսք է՝ ընտանիքը պետության հիմքն է: Մեր դեպքում՝ հայ ընտանիքը, որի պահպանման խնդիրը միայն զույգերի եւ ընտանեկան սիրո ու ջերմության խոսքերով չէ որ պիտի ապահովվի, պետությունն ունի լուրջ պարտավորություններ բոլոր ընտանիքների նկատմամբ, քանզի բոլորն էլ պետականության հիմքի շաղախն են:   Continue reading

Հայկական հանդուրժողականությունը հասնում է վտանգավոր օտարամոլության (ազգադավ գրանտակերները շարունակում եմ նպաստել գենախեղումներին, այլասերումներին, հոգեմոլագարությանը…) – Եվ հանդուրժողականության անվան տակ հայատյացություն են քարոզում անպատիժ… Արարիչը մարդկանց արարել է իրենց Աստվածների տեսքով ու բնությամբ…

Ցավոք, այսօր եւս ականատես ենք լինում գենախեղումների, արյունապղծության դեպքերի: Իհարկե, դրանք մեծ թիվ չեն կազմում, բայց մեծ արձագանքների են արժանանում, հատկապես գրանտակեր հ/կ-ների կողմից եւ թվացյալ մի տեսակետ են ստեղծում, թե հայերը այլամերժ են: Այսինքն՝ սեփական ազգի անարատության մասին մտածելը միջազգային չափանիշներով արատավոր երեւույթ է: Սա հասկանալի է ինքնությամբ հայերի համար, քանի որ աշխարհիս երեսին եղել են ու կան մարդու երկու ձեռքերի մատների վրա հաշվվող բնածին ազգեր… Հասկանալի է, որ մնացյալը, որ այսօր բացարձակ մեծամասնություն են, պիտի քարոզեն խառնարյունությունն ու օտարասիրությունը:

Հաճախ դա անում են անգամ տկարամտության աստիճանի հասնող բացատրություններով: Իբր՝ մարդը պիտի իր արյունը խառնի, որ զարգացում ապրի, թարմանա… Ահա հենց այստեղ է, որ կրկին պիտի ասենք՝ դա ձեր նմաններին է անհրաժեշտ, որ չունեք բնածին գեն, պիտի պարբերաբար խառնվեք, որ մի քիչ որակ ունենաք…

Բնածին ազգերի գենը տիեզերագեն է եւ իր սնուցումն ու թարմացումը ստանում է Տիեզերքից, ինչպես ասում են հայ արիականները, ովքեր տեսակի պահպանման խնդիը աստվածային որակները պահպանելու խնդիր են տեսնում, քանզի Արարիչը մարդկանց արարել է իրենց Աստվածների տեսքով ու բնությամբ...

Վերջերս կրկին համացանցում նման մի թեմա էր, մի սեւականի հետ ամուսնացած հայ կնոջ ու նրանց երեխայի լուսանկարի շուրջ էր այդ աղմուկը, որը նոր փորձ էր՝ Հայաստանի վրա միջազգային հարձակումներ ապահովելու համար: Եվ էլի գրանտակերներն էին վատացել, թե «ինչու են հայերը ֆաշիստների նման պահում իրենց»… Անգամ «դատավարություն» սարքեցին:   Continue reading

Տրնդեզ. Տիրոջն ընդառաջ գնալու տոն – Հայ արիները Հայոց Տրնդեզի ծիսական եւ տոնական արարողությունը կնշեն նաեւ Հայոց Ջավախքում… Կփառաբանվի  Տիեզերքի Տերը՝ Արարիչը, Ամենայն Ստեղծին՝ Ամենայն Ակունքի Արարողը…

Փետրվարի 13 – Տրնդեզ – Տիառն ընդ առաջի տոն, Տերն ընդ առաջ՝ Տիրոջն առաջ գնալու տոն:

Այդ օրը կրակներ վառելը, Տրնդեզ անելը՝ խորհուրդ ունեցող կրակ վառելը (կրակե դեզ վառելը)՝ Երկնային Արէգակի Երկրային արտացոլանքի խորհուրդն է նախանշում, եւ Արէգակը (Արական ու Է(Ի)գական Ակունքը)՝ որպես Երկրի Կյանքի Պահապան-Ակունք է փառաբանվում: Սա է պատճառը, որ արի մարդիկ հաճախ Տերն ընդ առաջը նաեւ որպես Տրնդեզ են նշում:

Յուրաքանչյուր տոն նորոգումի իր խորհուրդն ունի եւ վերածնում-վերանորոգում-վերականգնում է կապը Տիեզերական Իրականության եւ Օրինաչափությունների հետ: Բնական ազգերի համար ծիսական տոները կյանքի անբաժան մասն են:   Continue reading

Տրնդեզ. Արեւխաչի, Արարման ծիսակարգ. (Կարինե Հայրապետյան) – Արեւապաշտության գաղափարը… Արամ Նահապետը՝ Արիական գաղափարախոսության հիմնադիր… Տըրընդեզ, «Տէրն ընդ ձեզ» ծիսական տոնի գաղափարը… Տրընդտեսը՝ Սիրո, սերնդատվության օծման արարողակարգ… Տրնդեզ. ավանդույթներ՝ կրակի լեզվով…

Տիրընդտեսը կամ Տէրընդտեսը Արեւի խորհրդին նվիրված ծիսակարգ է, հրատոն:

Տէրընդտեսը ներկայանում է որպես Արեւպաշտական հավատքի, Արեւաստվածների, Արեւի խորհուրդը Երկրի վրա՝ միակ արարողակարգը, հուր-կրակի միջոցով: Տիրընդտեսը Արեւ-Հուր-կրակ շրջանի ծես է, ավանդական հայ ընտանիքի Սիրո, ամուսնության, պտղաբերության, բարեբանումի, օրհնանքի, օծման, մաքրագործման արարողության ծիսակարգ:

Տերընդտես կամ Տիրընդտեսի անունը կապվում է Տիր Աստծո հետ:

Հայոց Տիր/Տիւր Աստվածանունը արտահայտում է Տիր-*dei- *diur-,*dir-, Տիւ-լույս-օր-ցերեկ-Երկինք իմաստը: Տիրը լույսի, գրի, արվեստների, երկրագործության եւ պտղաբերության հովանավոր Աստվածն է:

Տէրընդտես կամ Տիրընդտես, Տրնդէզ, Տեառնընդառաջ, Տանդառեջ, Տառինջ եւ բազմաթիվ այլ անուններով հայտնի տոնը հայ ժողովուրդը վաղ ժամանակներից նշում է փետրվարի 13-14-ին:

Հայկական լեռնաշխարհում տարբեր ժամանակաշրջաններում ձեւավորված 4 պետական դիցարանները կրում են Արեւապաշտության գաղափարը.

  1. Հայասական-Կիցցուվադանա,
  2. Արատտա-Ուրարտու-Վան-Բիայնա-Նայիրի,
  3. Հայկական Լեռնաշխարհում ձեւավորված Արեւելքի Վարդապետություն հավատքի Դիցարան, որը հետագայում ստացել է հելլենա-հռոմեական «հայ» հեթանոսական դիցարան անունը, որտեղ իրար են խառնել տարբեր ժողովուրդների ու ազգերի Աստվածների:
  4. Արեւելքի Վարդապետություն, Առաքելական-Լուսավորչական հավատ, Քրիստոնեական կրոն, Քրիստոս եւ սրբեր:

Հայոց բոլոր դիցարաններն էլ ունեցել են Միաստվածության գաղափարը, եղել են Ար-Արեւակիր դիցարաններ, Գերագույն Աստվածը ներկայացել է որպես Ար-Արեւ կամ Արեւաստված: Մեզ հայտնի գլխավոր Արեւաստված-Դիցերն են՝ Արամ, Արա Գեղեցիկ,, Թեյշիբանի, Արեգ-Շիվինի, Ադարութհա, Խուտուինի, Արամազդ, Վահագն, Միհր, Տիր, Haldini Alsiuse-Հալդինի Ալսիուսե, Միհրին, Քրստոս Հիսիուս, Անահիտ, Աստղիկ, Նանե, Սանդարամետ: Տերընդտեսի հրատոնը նվիրված է բոլոր Արեւ-Դիցերին:   Continue reading

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Սնդիկ բառը եւ սնդիկ տարրը (2-րդ մաս). մեր ճակատագրի մի հետքով… (Գոհար Պալյան) Տարբերակ. Սնդիկ բառը ծածկագիր է, որի պատճառով էլ հայերենում չկա նրա ծագման մասին որեւէ տեղեկություն…

Սկիզբը՝ թիվ 4-ում

http://www.hayary.org/wph/?p=6047Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Սնդիկ բառը եւ սնդիկ տարրը. մեր ճակատագրի մի հետքով (1-ին մաս) – Ամիրդովլաթ Ամասիացու մոտ սնդիկի գաղտնագրերից մեկը կոչվում է թռչուն: Թռչունը ալքիմիայում, նաեւ էզոթերիկ գրականությունում ոգու խորհրդանիշ է համարվում… Նոյը համարվել է աղավնի…

Ունենք սնդիկ բառի առաջացման երկրորդ տարբերակը՝ սնդիկ=սին+դիկ/դիք, որտեղ «սին» բառը նշանակում է սնամեջ, դատարկություն, իսկ «դիք» բառը նշանակում է զառիվեր, ուղղահայաց, այսինքն՝ սնդիկ=սին ու դիքդատարկ+ուղղահայաց/զառիվեր, որտեղ ուղղահայացը կամ դիքը բարոմետրի սնդիկի սյունն է: Այսինքն՝ սնդիկ նշանակում է սյան դատարկություն=սյան ոգի:

Այսպիսով՝ սնդիկ բառը կազմված է հայերեն սյուն/սին եւ դիկ/տիկ/դիք արմատներից, որտեղ «յու»-ն եւ «ի»-ն սղվել են:

Սնդիկ բառը ծածկագիր է, որի պատճառով էլ հայերենում չկա նրա ծագման մասին որեւէ տեղեկություն:

Սրանք իմ՝ մասնագիտությամբ քիմիկոսի տարբերակներն են: Ուրախ կլինեմ, եթե մեր լեզվաբաններն առաջարկեն այլ տարբերակներ եւս:

Սնդիկի եւ ոգի բառի հետ կապված մի հուզիչ պատմություն կա Բ. Կուզնեցովի «Վիշապի արյունից» գրքում:   Continue reading

«Մենք եւ մեր կենցաղը» նոր խորագրի ներքո խոսելու ենք E-ով մակնշում ունեցող սննդամթերքից. Ի՞նչ է դա նշանակում, վտանգավո՞ր է, թե՞ ոչ եւ ինչպես ընտրել առողջարար սնունդ… Էլի պարտք ենք վերցնելու – Հայաստանն առաջիկայում պատրաստվում է 350 մլն դոլարի վարկ վերցնել. դա վտանգավոր չէ՞ արդեն մեր երկրի համար…

Մենք եւ մեր կենցաղը.- Ի՞նչ ուտել՝ ասենք ձու՞կ, թե՞ ձկնանման ուտեստ – Եվ ի՞նչ են նշանակում E-ով մակնշումները

Երբ անդրադառնում էինք գենետիկորեն ձեւափոխված սննդամթերքի խնդիրներին, նկատեցինք, որ ՀՀ-ն դեռ բավականաչափ աղտոտված չէ եւ կարող է բնապահպանապես մաքուր մթերք արտադրել: Բայց քանի որ այսօր մեր շուկայում էլ կան ոչ մաքուր, հավելումներով մթերքներ, փորձենք հասկանալ, թե ինչ ենք ուտում: Օրինակ՝ մեր շուկայում կա մեծածավալ սննդամթերք՝ E-ով մակնշմամբ: Ի՞նչ է դա նշանակում:

Նախ ասենք, որ հավելում ասվածից արդի աշխարհում վախենալ պետք չէ: Առանց հավելումների՝ ժամկետի խնդիր չենք կարող լուծել: Խնդիրն այն է, թե ինչ չափաքանակով են այդ հավելումները:

Կան թույլատրելի սննդային հավելումներ, այդ հավելումների թույլատրելի չափաքանակներ են սահմանված, եւ դրանց մասին իմանալ պետք է:

Բայց մինչ այդ ասենք, որ, փաստորեն, սպառողը, եթե հոգում է սեփական առողջության մասին, ապա գնումներ կատարելիս, այսպես ասենք, պետք է ընթերցանությամբ զբաղվի՝ ուշադիր հետեւելով մակնշումներին: Ու գնումների այլեւս ժամանակատար գործընթացն էլ չպետք է ժամանակի վատնում համարի, քանզի առողջությունից թանկ բան չկա:   Continue reading

Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում.- Լեւոն Արոնյանը փոխարինեց աշխարհի նախկին չեմպիոնին… Հովհաննես Գաբուզյանը՝ կայծակնային մրցաշարի հաղթող… Հենրիխ Մխիթարյանը տպավորել է անգլիացիներին… Ձմեռային Ունիվերսիադա. Հայաստանը 22-23-րդ տեղերը բաժանել է Շվեդիայի հետ… Ազգային ու միջազգային մարզական այլ լուրեր… Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Լեւոն Արոնյանը փոխարինեց աշխարհի նախկին չեմպիոնին

Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը կմասնակցի 2017թ. Grand Chess Tour-ին: Մրցաշարի կազմակերպիչները հրավիրել են 9 շախմատիստ՝ աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսեն, փոխչեմպիոն Սերգեյ Կարյակին, նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդ, ինչպես նաեւ Ուեսլի Սո, Ֆաբիանո Կարուանա, Հիկարու Նակամուրա, Մաքսիմ Վաշյե-Լագրավ, Յան Նեպոմնյաշչի եւ Լեւոն Արոնյան:

Ի դեպ, նախնական որոշմամբ մրցաշարին պետք է մասնակցեր ոչ թե մեր շախմատիստը, այլ աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը, սակայն վերջինս ետ է կանչել իր հայտը: Նշենք, որ շախմատային փուլի շրջանակում անցկացվելու են 2 դասական եւ 3 արագ շախմատի մրցաշարեր: Լեւոն Արոնյանը կմասնակցի Սինգվիլդի գավաթի խաղարկությանը, Լոնդոնի դասական մրցաշարին եւ արագ շախմատի 2 մրցումների: Grand Chess Tour-ի մրցանակային հիմնադրամը կազմում է 1,2 մլն դոլար:

Հովհաննես Գաբուզյանը՝ կայծակնային մրցաշարի հաղթող

Հայաստանի տղամարդկանց շախմատի չեմպիոն Հովհաննես Գաբուզյանի հաղթանակով ավարտվեց Իրանում կայացած Սաբալանի գավաթի խաղարկության շրջանակում անցկացված կայծականային շախմատի մրցաշարը:

Մեր շախմատիստը 9 հնարավորից վաստակել է 8 միավոր եւ դարձել մրցաշարի միանձնյա հաղթող: 2-րդ տեղը 7,5 միավորով գրավել է իրանցի գրոսմայստեր Ղայեմ Մաղամին, ով հաղթեց դասական շախմատի կանոններով անցկացվող մրցաշարում:

Կանանց շախմատի չեմպիոնը միտումնավոր պարտվել է ամուսնուն

Ջիբրալթարի ավարտված շախմատի խոշոր միջազգային մրցաշարում կանանց աշխարհի չեմպիոն Հու Յիֆանը վերջին խաղում կատարել է ընդամենը 5 քայլ եւ միտումնավոր պարտվել: Պատճառն այն է, որ մրցաշարի ընթացքում չինուհի գրոսմայստերը  մրցել է շախմատիստուհիների հետ, որի պատճառով քիչ քանակությամբ վարկանիշային միավորներ է վաստակել: Ավարտական փուլում Հու Յիֆանին արդեն ուժեղ սեռի ներկայացուցիչ է մրցակից բաժին հասել, սակայն ճակատագրի բերումով վերջինս եղել է նրա ամուսինը՝ հնդիկ գրոսմայստեր Բաբու Լալիթը:

Աշխարհի չեմպիոնը մրցաշարի ավարտից հետո, այնուամենայնիվ, ներողություն է խնդրել կազմակերպիչներից, սակայն ավելացրել է, որ նման մրցաշարերում ցանկալի է վիճակահանության ժամանակ տարանջատել կանանց եւ տղամարդկանց, որպեսզի այն ավելի հետաքրքիր դառնա:   Continue reading

Հայ արիներն Արարչական տոնը նշեցին Երեւանում եւ Ջավախքում միաժամանակ…

Փետրվարի 13-ին, ինչպես Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման անդամները Հայոց Տրնդեզի ծիսական եւ տոնական արարողությունը նշեցին Հայոց Ջավախքում:

Մինչ տոնական արարողությանն անցնելը՝ ՀԱՄ հոգեւոր հանձնախմբի քրմական դասի ներկայացուցիչները գաղտնածես անցկացրեցին, որից անմիջապես հետո վառեցին սրբազան կրակը՝ սկսելով միջոցառման բաց ծիսական մասը, որին մասնակցեցին նաեւ ՀԱՄ քրմական դասի առաջադրած քրմի թեկնածուները:

Ծիսական արարողություններին մասնակցեցին նաեւ Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը եւ Գերագույն Խորհրդի մի շարք անդամներ: Հայ արիները առաջնորդը եւս փառաբանեց Տիեզերքի Արարչին՝ Հայ Տեսակի, Հայկական Տիեզերաշխարհի եւ Բնաշխարհի արարման համար եւ հայտնեց հայ արիականների կամքը՝ վերատիրելու Արարչակնիք եւ Աստվածաշունչ Հայկական Լեռնաշխարհը, որտեղ վերստին տեղի կունենա հայության համախմբումը եւ տիեզերագեն առաքելության վերականգնումը

Այնուհետեւ կրակի շուրջ գինեձոն, երգ ու պար, տոնախմբություն սկսվեց, որի կազմակերպիչներրը ՀԱՄ Ջավախքի կառույցի պատասխանատուներն էին:   Continue reading

«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 5-ի (438) հոդվածները կարդացեք 2017թ. փետրվարի 10-16-ի թերթային տարբերակում…

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

Ինչպես ամեն Լուսաբերի օր (ուրբաթ), այսօր էլ լույս է տեսել «Լուսանցք»-ի հերթական թողարկումը: Կրպակներից այն գնելով կամ բաժանորդագրվելով՝ կարող եք կարդալ հետեւյալի մասին.

Գուցե զոհաբերվե՞ց հրեա լրագրողը (Ուկրաինայի եւ Ադրբեջանի նախագահները՝ ընդդեմ Արցախի տնտեսության, Բելառուսի եւ Ադրբեջանի նախագահները՝ ընդդեմ Արցախի զբոսաշրջության, Ռուսաստանը եւ Իսրայելը ընդդեմ Հայաստանի՞ են խաղում, թե՞…):

Ամուր ընտանիքը՝ հզոր պետության հիմք (այս մտածելակերպը դեռ արտագաղթի պես մի բան է հոգով ու մարմնով ընչաքաղցների ուղեղներում)

Հայկական հանդուրժողականությունը հասնում է վտանգավոր օտարամոլության (գրանտակերները շարունակում եմ նպաստել գենախեղումներին, այլասերումներին…):

Համաշխարհային նոր եռյակի որոնումները (Միացյալ ՆահանգներՌուսաստանի ԴաշնությունՖրանսիա, թե՞ Միացյալ ՆահանգներՌուսաստանի ԴաշնությունԳերմանիա, …թե՞ Ռուսաստանն ու Չինաստանը նոր համաշխարհային եռյակ կփորձեն ձեւավորել):

Սլավոնական եռյակն անգամ չգոյ վիճակում հակահայ է մնացել (ՌուսաստանՈւկրաինաԲելառուս եռյակի երկրները՝ ընդդեմ Հայաստանի ու Արցախի, ՀԱՊԿ, ԱՊՀ, ԵԱՏՄ անդամ երկրները՝ հօգուտ Ադրբեջանի գործում են հայության շահերի դեմ): Այստեղ Հայ Արիակական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը ներկայացնում է դրվագներ համասլավոնական եւ համաարիական դաշինքների ձեւավորման ընթացքից եւ կեցվածքներից

Ու քանի որ շուտով Տրնդեզ է, կարդացեք խնդրեմ բուն հայկական ազգային տոնի տարբեր մեկնաբանությունները (ինչպես են այն տոնելու հայ արիները Հայոց Ջավախքումեւ Տրնդեզը, որպես Արեւխաչի ծիսակարգ, ինչպես է մեկնաբանում մեր մշտական հեղինակներից մեկը Գերմանիայից):

– «Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության» մշտական խորագրի ներքո շարունակում ենք տպագրել Գոհար Պալյանի «Սնդիկ բառը եւ սնդիկ տարրը. մեր ճակատագրի մի հետքով» հոդվածը:   Continue reading

,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 4-ի (435) հոդվածները  

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Նախընտրական վազվզոցներ – Պատրաստվում են ոչ միայն քաղաքական ուժերը, ԿԸՀ-ի եւ ընտրական խնդիրներով զբաղվող բոլոր հանձնաժողովների ու այլ կառույցների անդամները, դիտորդներն ու լրատվամիջոցները, այլեւ՝ իրավապահ մարմինները…

2. Անգաղափար քաղաքականության կործանարար ուժը – Բարեգործներ, որ առաջանում են անհայտությունից եւ «ծառայում» ժողովրդին ու պետությանը… Իրավիճակի իրատեսական գնահատումը, կուսակցությունների դաշինքաշինությունը՝ ըստ նյութական ու պալատական ընդհանրությունների եւ նման այլ իրողություններ «իրավունք» չեն տալիս Հայ Արիական Միաբանությանը մասնակցել՝ հույսը դնելով պատահականության կամ անսպասելի արդարության ի հայտ գալու վրա…

3. ՀՀԿ-ն թվացյալ է կաղում. փորձնական փուչիկը նետված է – Այսքանից հետո հասկանալի էր, թե ինչու է նշանակվում նոր վարչապետ, որոշակի նոր կառավարությամբ, ինչու են որոշ ՀՀԿ-ական գործիչներ հեռանում, ինչու են հազարավոր նոր անդամագրումներ լինում եւ այսպես շարունակ…

4. Պայքար, որ ընթանում է բազմաճակատ – Ներկայացնենք հայտնի Վիկիլիքսի մի գաղտնի փաստաթուղթ, որ արձանագրված է  2009-ի թվագրությամբ: Բայց սա մի փաստաթուղթ է, որը հուշում է, թե նման բան կարող է լինել նաեւ այսօր…

5. Խնամու պատմության հետքերո՞վ… Ժողովրդի ծառաները շատանում են… Արդյո՞ք նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը կկրկնի իր քաղաքացիական խնամու՝ Գագիկ Ծառուկյանի քաղաքական քայլերը: Արդյո՞ք նա նույնպես մոռացել է իր՝ միլիոնատիրոջ պատմության գաղտնի էջերը, եւ արդյո՞ք նրա ականջին էլ կարողացան հասցնել «թագավոր ջան» խլացուցիչ ձայնականչերը…

6. Դաշինք, որն անդեմ է, բայց ապագա ունի եւ որ այս դաշինքը կհայտնվի խորհրդարանում՝ դա հաստատ է – Արդյո՞ք այդպես կարող են աշխատել քաղաքական ամենատարբեր գաղափարներ ու հայացքներ ունեցող ուժերն ու անհատները: Մեզ մնում է սպասել հետագա զարգացումներին…

7. ԵԱՀԿ-ն այնքան հանդուրժեց, որ «պարգեւ» ստացավ – Երեւանում կարեւորում են ԵԱՀԿ-ի դերը, Բաքուն վետո է դնում… Եվրոպայում եւս անհանգստացած են, քանի որ սա տարածաշրջանի միակ գրասենյակն է… Իսկ հայ գրանտակերներին սեւ օրեր են սպասում…

8. Մենք եւ մեր կենցաղը.- Միկրոալիքային վառարաններ. օգու՞տն է շատ, թե՞ վնասը…  «Մենք եւ մեր կենցաղը» խորագրի ներքո կփորձենք «Լուսանցք»-ի ընթերցողներին ներկայացնել այն ամենի մասին, ինչ իրենք կենցաղում, խնդրո առարկայի պարագայում՝ խոհանոցում, ամենից շատ են գործածում…

9. Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Սնդիկ բառը եւ սնդիկ տարրը. մեր ճակատագրի մի հետքով (1-ին մաս) – Ամիրդովլաթ Ամասիացու մոտ սնդիկի գաղտնագրերից մեկը կոչվում է թռչուն: Թռչունը ալքիմիայում, նաեւ էզոթերիկ գրականությունում ոգու խորհրդանիշ է համարվում… Նոյը համարվել է աղավնի…

10. Հայկական խոհանոց – Աղցան՝ կոնյակի եւ թահինի թանձրուկով… Մարդու ուղեղն աղոթքից հետո… Լուսինը կընկնի՞ Երկրի վրա, թե՞ կհեռանա Երկրից… Սպիտակ Տան պաշտոնական կայքից անհետացավ ԼԳԲՏ իրավունքներին վերաբերող բաժինը… Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք ազգային արժեքների հետեւորդ «Լուսանցք» շաբաթաթերթ…

11. Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում – Լեւոն Արոնյանը ձախողվեց վերջին փուլում… Գաբրիել Սարգսյանը մեդալ նվաճեց Իրանում… Մեր ֆուտզալի հավաքականը սայթաքեց վերջին խաղում… «Մենք գոհ ենք Հենրիխ Մխիթարյանից»… Մարկոս Պիզելին եւ Արազ Օզբիլիսը կշարունակեն խաղալ… Արեւմտյան Հայաստանի եւ Արցախի հավաքականները չեն մասնակցի… Մարզական այլ լուրեր…