«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 34-ի (467) հոդվածները 

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Քրդական ճաք՝ աշխարհի վերաբաժանման ճանապարհին.- Թուրքիայի մասնատումը եւ Հայք-Հայաստանի վերականգնումը… Արեւմտյան Հայաստանը ո՛չ Թուրքիա, ո՛չ էլ Քուրդիստան… Քուրդիստանի անկախացման փորձ՝ Իրաքից… Հասնել նպատակին՝ անգամ արյունահեղության գնով… Նոր իրավիճակ՝ Իրաքի Քուրդիստանի հանրաքվեից հետո… Թուրքիան չի՛ հանդուրժի Իրաքյան Քուրդիստանի գոյությունը… Իրանը դեմ է Քուրդիստան պետության առաջացմանն ընդհանրապես… Սիրիան՝ լուրջ խնդիրների մեջ, բայց՝ հեռանկարների շեմին… Իրաքը քրդական ինքնավարության անկախությունը չի՛ ճանաչի… Արդյո՞ք սա մնում է իսրայելական ծրագիր… Հայաստանը պետք է զգույշ լինի քրդական հարցում… Արցախի անկախության շահերը պահանջում են… Իրաքի զորքերը մտել են Քուրդիստանի ինքնավարության տարածք…

2. Հյուսիս – Հարավի համար գումար կա, նոր ատոմակայանի համար՝ ոչ… Շուկայում ոչ մի նյութի կամ տեխնիկայի էական թանկացում գրեթե չի եղել, հապա ինչու՞ այդ 1 կմ-ն դարձավ 3,5 մլն դոլար, երբ առավելագույնը՝ 1.5 մլն դոլար էր… Այդ ի՜նչ վերահսկողություն է արվում, որ Հյուսիս-հարավն այդպես արագ է ընթանում…

3. Հայոց Ջավախքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են – Սամցխե-Ջավախքի 6 քաղաքներում քաղաքապետերի պաշտոնում առաջադրվել է 35 թեկնածու, նրանցից 14-ը ազգությամբ հայեր են… Խաթարված է Ջավախքի բնականոն զարգացման ընթացքը – Ջավախքահայության դիմումն առ համայն հայության (դիմումի որոշումն  ընդունվել է համաջավախքյան քննարկումների արդյունքում՝ Մեծ համաժողովի նախօրեին)…

http://www.hayary.org/wph/?p=6542Հին աշխարհակարգի նոր սպասարկուները – Ալենդալեսականների գործը դժվարանում է (Հրանտ Բագրատյան – Էդուարդ Շարմազանով եւ այլք ու նաեւ «Լուսանցք»-ը)… Ոչինչ չի փոխվել այն աշխարհակարգի կանոններից, որի սկիզբը դրվեց 1945թ.՝ 2-րդ աշխարհամարտի ավարտից հետո – Ընդդեմ ազգի գործելը մրցանակներ է բերում… Եկեղեցուն հիշում են, երբ պարտադրվում է… Մեկի եկեղեցամերժությունը, մյուսի՝ կղերականությունը… Մեգաէկոնոմիկայի «հիմնադիրը» լեզվին է տալիս… Էդուարդ Շարմազանովը հոգնել է քաղաքականությունից եւ ցանկանում է հոգեւոր ոլորտ տեղափոխվել… Հայը՝ ծածկագիր է – Այդպես էլ նաեւ Հայաստանն են Արմենիա ասում՝ Արի Մարդկանց Բնօրրան…

4. Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Բագրատունիների հրեական ծագման առասպելը (Մաս 2-րդ)… Սակայն Խորենացին միաժամանակ հայտնում է, որ գոյություն ունի երկրորդ ավանդությունը կամ զրույցը, որը Բագրատունիներին համարում է սերված Հայկի սերնդից… Բագրատունիների պատմության ասպարեզից անհետանալուց հետո «Հայոց պատմության» կեղծված օրինակը ընկել է նոր կեղծարարների ձեռքը…

http://www.hayary.org/wph/?p=6497Ի՞նչ կլինի, եթե տարածաշրջանում դաշնակցեն հակառակորդները՝ Հայաստանն ու Իսրայելը… Հայ-հրեական հարաբերությունները թերեւս աշխարհի ամենահին հարաբերություններից մեկն է… – Իսրայելը փոխու՞մ է իր տարածաշրջանային առանցքը… – Հիմա կաշխուժանա՞ն հայ-հրեական գործարար կապերը… – Հոլոքոստով անցածը կհասկանա՞ Եղեռն ապրածի ցավը… – Կճանաչի՞ Իսրայելը Հայոց ցեղասպանությունը…

http://www.hayary.org/wph/?p=6511Հայ-չինական պարիսպ՝ ընդդեմ թուրքականության – Հնագույն երկու երկրների շահերը՝ համաշխարհային խաչմերուկի բաժանարար գծում… Գործակցություն, որ կփոխի տարածաշրջանի դեմքը… Արարողակարգայինից՝ գործնական ընդլայնում… Դինամիկ փոխգործակցությունը՝ առաջնային… Առաջնային՝ նաեւ պաշտպանական գործակցությունը… Հայաստան-Չինաստան ռազմական համագործակցությունը բոլորովին նոր իրավիճակ կստեղծի տարածաշրջանում…

5. Սպանդանոցներ.- ինչ է անում աշխարհը եւ ինչ ենք անելու մենք… Իսկ Սպանդունիներին կարգեց սպանդանոցների  վրա… Աշխարհիկի ու կրոնականի բաժանումներով – Առանց անզգայացման մորթը Ֆրանսիայում թույլատրվում է այն սպանդանոցներում, որտեղ մորթը հուդայական կամ մուսուլմանական կանոններով է… Մսամթերքի անվտանգության պահանջներից ելնելով՝ պետք է անցնենք սպանդանոցային մորթի…

6. Երեւանում բացվեց հայկական վիշապագորգի խճանկարը – Վիշապագորգ՝ չարին սանձելու խորհրդանիշը… Վիշապագորգերը հայերիս համար ուրույն նշանակություն ունեն – այն հաղթության խորհրդանիշ է – Հայոց ռազմի ու զորության Աստծուն՝ Վահագնին վիշապաքաղ ենք ասում, այսինքն՝ վիշապին՝ չարին, քաղող, սանձող, հնազանդեցնող…

7. Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից – www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» ազգային շաբաթաթերթ… «Միսս Արմենիա 2017» մրցույթի հաղթողն առանց թագի մնաց… Մշակութային տեղեկատվություն – լուրեր հայկական կինոաշխարհից…

8. Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում.- Հայկական շախմատի առաջատարը՝ աշխարհի գավաթակիր… Լեւոն Արոնյանը եւ՛ երջանիկ է եւ՛ ամուսնանում է… Հայաստանի բանակային ըմբիշների հաջողությունը… Ամբողջ Հայաստանը Արոնյանից սպասում է Տիգրան Պետրոսյանի փառավոր հաջողության կրկնությանը… Կարեն Գրիգորյանը՝ «Երեւան Օփենի» միանձնյա առաջատար… Գյուղական խաղերի եզրափակիչ փուլը՝ Վանաձորում… Ֆուտբոլի Սուպերգավաթ՝ առանց հրավառության… Ֆուտբոլի, ըմբշամարտի, ծանրամարտի, մուայթայի, գեղասահքի եւ այլ մարզաձեւերի մասին լրատվություն…

Քրդական ճաք՝ աշխարհի վերաբաժանման ճանապարհին.- Թուրքիայի մասնատումը եւ Հայք-Հայաստանի վերականգնումը… Արեւմտյան Հայաստանը ո՛չ Թուրքիա, ո՛չ էլ Քուրդիստան… Քուրդիստանի անկախացման փորձ՝ Իրաքից… Հասնել նպատակին՝ անգամ արյունահեղության գնով… Նոր իրավիճակ՝ Իրաքի Քուրդիստանի հանրաքվեից հետո… Թուրքիան չի՛ հանդուրժի Իրաքյան Քուրդիստանի գոյությունը… Իրանը դեմ է Քուրդիստան պետության առաջացմանն ընդհանրապես… Սիրիան՝ լուրջ խնդիրների մեջ, բայց՝ հեռանկարների շեմին… Իրաքը քրդական ինքնավարության անկախությունը չի՛ ճանաչի… Արդյո՞ք սա մնում է իսրայելական ծրագիր… Հայաստանը պետք է զգույշ լինի քրդական հարցում… Արցախի անկախության շահերը պահանջում են… Իրաքի զորքերը մտել են Քուրդիստանի ինքնավարության տարածք…

* * *

…Հիմա Մերձավոր Արեւելք եւ Կովկաս տարածաշրջանների հետ միասին մենք մեր արտաքին քաղաքականության մեջ պիտի վերակիրառենք Հայկական Լեռնաշխարհ տարածաշրջանի գործոնը, որպեսզի Հայաստանի դերն ու նշանակությունը ոչ միայն բնական ու պատմական առանցքներ ունենա, այլեւ՝ աշխարհա-քաղաքական, ռազմա-տնտեսական… Հայկական Լեռնաշխարհի բնիկները միա՛յն հայերն են ու այն միայն հայերի՛ հայրենիքն է, որի վրա միայն հայկակա՛ն պետություն պիտի լինի… Հայկական Լեռնաշխարհի արծարծումը միայն կարող է կանխել հայոց հողերում երբեւե չգոյ Քուրդիստանի տարածումը (ըստ լեզվաբանների՝ ճիշտը Քրդստանն է)…

* * *

«Լուսանցք»-ը բազմիցս անդրադարձել է աշխարհի նոր վերաբաժանման ծրագրերին, որոնք մի քանիսն են եւ տարիներ շարունակ շրջանառվում են, որպեսզի համաշխարհային արձագանքներից պարզ լինի, թե որ տարբերակն է առավել ընկալելի ու ընդունելի: Իհարկե, չեն կարող բոլոր տարբերակները բոլորի համար էլ ցանկալի լինել, ինչը նաեւ դիմադրական ազդակներ է արձակում շրջանառվելու ընթացքում, որը եւս հավաքագրվում է աշխարհը գաղտնի վերաբաժանողների կողմից՝ հետագա ծավալումներին դիմակայելու կամ նախապես դեմն առնելու համար:

Թուրքիայի մասնատումը եւ Հայք-Հայաստանի վերականգնումը

Այդ մի շարք ծրագրերում, որոնք շրջանառվում են համապատասխան քարտեզներով, հայության համար կան ոչ ցանկալի կամ համեմատաբար ցանկալի ծրագրեր: Իսկ ցանկալի ծրագրերի բացակայությունը չի նշանակում, որ չի կարելի հասնել դրան: Այս տարիների ընթացքում աշխարհի միջազգային ասպարեզում լուրջ փոփոխություններ են եղել, որոնք որոշ երկրների նախնական ամուր դիրքերը խարխլել են, իսկ որոշներինն էլ՝ ամրացրել ու նոր զարգացումների ճանապարհ բացել: Մենք գրեթե բոլոր հնարավոր տարբերակներին այս տարիների ընթացքում անդրադարձել ենք, եւ աշխարհի վերաբաժանման մի քանի քարտեզներում ներկայիս Հայաստանին հատկացված են ներկայիս Թուրքիայի (Արեւմտյան Հայաստանի) եւ ներկայիս Ադրբեջանի (Արեւելյան Հայաստանի) մեր բռնազավթված հայրենի հողերից որոշ հատվածներ: Երբեմն մասնակիորեն արծարծվել են հայոց Նախիջեւանի ու Ջավախքի պատկանելության հարցերը: Բայց ամբողջական Հայաստանի վերականգնման խնդիրը դեռ առկախ է, ինչի միակ ցանկալի ու ընկալելի տարբերակը կարող է լինել հայերիս համար…

Եվ ինչպես նշեցինք, որոշ երկրների դիրքերը նախկինի համեմատ սասանվել են նոր աշխարհակարգի ծավալումների ընթացքում, ուրեմնեւ՝ աշխարհի նոր վերաբաժանման ժամանակ…

Թերեւս ավելի է հասունացել Թուրքիայի մասնատման խնդիրը: Այստեղ նախկինում նախատեսվող Քուրդիստանի ստեղծման հարցը արդեն միանշանակ չէ… Հայաստանի դերը վերջին տարիներին ավելի է մեծացել տարածաշրջանում (հատկապես եվրոպական ուղղության ծրագրերում, ամերիկյան ու ռուսական ուղղությունները դեռ առավելապես քրդամետ են), ինչը կարող է որոշակիորեն սեղմել Քուրդիստանի արհեստական ստեղծման ծավալները՝ այն թողնելով Իրաքյան Քուրդիստանի սահմաններում, որին կարող են միանալ (ըստ անհրաժեշտության եւ առաջնահերթության) Սիրիայի ու Իրանի քրդաբնակ շրջանները: Իհարկե քրդերը ցանկանում են տիրել նաեւ Արեւմտյան Հայաստանի տարածքին՝ այսպես կոչված «Մեծ Քուրդիստանի» ստեղծման համար, ինչը մեզ համար միանշանակ անընդունելի է:

Արեւմտյան Հայաստանը ո՛չ Թուրքիա, ո՛չ էլ Քուրդիստան

Ոչ մի տարբերություն չկա՝ թուրքերն են զավթել մեր տարածքները, թե քրդերն են զավթելու… Առավել եւս, որ Հայոց ցեղասպանության իրականացման մեջ մեծ է նաեւ քրդերի դերը, որոնք աջակցել են թուրքերին, որպեսզի հայկական տարածքներում մնան միայն իրենք եւ տիրեն հայերի հողերին եւ ունեցվածքին՝ թեկուզ Թուրքիայի կազմում…

Սա դեռ պիտի քննարկվի միջազգային տարբեր օրակարգերում: Քրդերը հատկապես Արեւմտյան Հայաստանի տարածքում շատ վատ են պահել իրենց բնիկներիս հանդեպ: Եվ այստեղ մի հարց էլ կա, եթե թուրքերը մեզ վնասելով մտել են մեր երկիր ու բնավորվել մեր կամքին հակառակ, ապա քրդերին (եւ այլոց) մենք ենք ներս թողել մեր տուն, որպես անհայրենիք ազգությունների, ինչը քրդերի արածը Հայոց ցեղասպանության տարիներին պակաս նողկալի չի դարձնում…

Այսօր կրկին անդրադարձանք այս խնդրին, քանի որ Իրաքյան Քուրդիստանի անկախության բարձրացման հարցը արդեն իսկ առնչվում է աշխարհի նոր վերաբաժանմանը:   Continue reading

Հյուսիս – Հարավի համար գումար կա, նոր ատոմակայանի համար՝ ոչ… Շուկայում ոչ մի նյութի կամ տեխնիկայի էական թանկացում գրեթե չի եղել, հապա ինչու՞ այդ 1 կմ-ն դարձավ 3,5 մլն դոլար, երբ առավելագույնը՝ 1.5 մլն դոլար էր… Այդ ի՜նչ վերահսկողություն է արվում, որ Հյուսիս-հարավն այդպես արագ է ընթանում…

Հայաստանի տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը օրեր առաջ կառավարության մամուլի սրահում ասուլիս էր հրավիրել՝ խոսելու պաշտոնավարման մեկ տարվա արդյունքներից: Սակայն նրան ուղղված հարցադրումները գլխավորապես վերաբերում էին Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքին:

Անդրադառնալով Ասիական զարգացման բանկի հայաստանյան ներկայացուցչության գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենթալի հայտարարությանը, թե Հյուսիս-հարավի 1 կմ-ի կառուցման արժեքը բարձրացել է՝ հասնելով 3.5 մլն դոլարի, եւ արդյո՞ք այդպիսով Ռոզենթալը կասկածի «տակ է առել» ծրագրի իրականացումը, Վահան Մարտիրոսյանն ասաց. «Գինը կապված է օբյեկտիվ պատճառների հետ, որոնց, անհրաժեշտության դեպքում, մանրամասն կանդրադառնամ առաջիկայում: Ասիական զարգացման բանկը ֆինանսավորում է ճանապարհի հատվածներից մի քանիսը, նախարարությունը եւ բանկը լավ համագործակցում են, ցանկացած ծրագիր քննարկվում է, եւ վստահ եմ, որ ԱԶԲ ներկայացուցիչը կասկածի տակ չի դրել ծրագրի իրականացումը: Աշտարակ-Լանջիկ հատվածը, որի կառուցումը ֆինանսավորում են ԱԶԲ-ն եւ Եվրոպական ներդրումային բանկը, հարթավայրային չէ, այդ իսկ պատճառով էլ այնտեղ ինքնարժեքը բարձրացել է՝ կապված հողային աշխատանքների հետ»:

1 կմ-ն 3.5 մլն դոլարային հաշվարկից հետո այս ճանապարհը պե՞տք է Հայաստանին, կուտակած պարտքերն ավելի շատ չե՞ն լինելու, քան բուն օգուտը. լրագրողների այս դիտարկանն ի պատասխան նախարարը համառոտեց. «Վստահ եմ, որ Հայաստանին պետք է այս ճանապարհը, Հյուսիս-հարավից կախված է եւ՛ զբոսաշրջային, եւ՛ բեռնափոխադրումների հոսքը, ինչը, վստահ ենք, կավելանա, կակտիվանա նաեւ բիզնեսը»:   Continue reading

Հայոց Ջավախքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են – Սամցխե-Ջավախքի 6 քաղաքներում քաղաքապետերի պաշտոնում առաջադրվել է 35 թեկնածու, նրանցից 14-ը ազգությամբ հայեր են… Խաթարված է Ջավախքի բնականոն զարգացման ընթացքը – Ջավախքահայության դիմումն առ համայն հայության (դիմումի որոշումն  ընդունվել է համաջավախքյան քննարկումների արդյունքում՝ Մեծ համաժողովի նախօրեին)…

Վրաստանում հոկտեմբերի 21-ին կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմինների՝ Շրջանային ժողովի պատգամավորների եւ քաղաքապետերի ընտրություններ:

Սամցխե-Ջավախքի 6 քաղաքներում քաղաքապետերի պաշտոնում առաջադրվել է 35 թեկնածու, նրանցից 14-ը ազգությամբ հայեր են: Ախալցիխեում, Ախալքալաքում եւ Ադիգենում քաղաքապետի պաշտոնի համար կպայքարեն 6-ական թեկնածու, Նինոծմինդայում եւ Ասպինձայում՝ 5-ական, իսկ Բորժոմիում՝ 7 թեկնածու:

Տարածաշրջանի 6 քաղաքներից 5-ում «Գիորգի Վաշաձե – Նոր Վրաստանի միասնություն» նախընտրական բլոկը քաղաքապետի պաշտոնում առաջադրել է ազգությամբ հայերի: Իսկ մնացած կուսակցությունները ազգությամբ հայեր են առաջադրել միայն Ախալքալաքում եւ Նինոծմինդայում:

Ադիգենում առաջադրվել են Արկադի Սահակյանի, Ասպինձայում՝ Գալուստ Մկրտչյանի, Բորժոմիում՝ Արտակ Հովսեփյանի, Ախալցխայում՝ Արզուման Զորողլյանի, Ախալքալաքում՝ Ռուբեն Մկրտչյանի թեկնածությունները:

6 քաղաքներում քաղաքապետերի պաշտոնում առաջադրված 35 թեկնածուներից միայն երկուսն են առաջադրվել նախաձեռնող խմբի կողմից, իսկ մնացած 33-ը ներկայացնում են քաղաքական տարբեր կուսակցություններ ու դաշինքներ:

Նինոծմինդա քաղաքում նախաձեռնող խմբի կողմից առաջադրվել է Անդրանիկ Ղարսլյանը, իսկ Ասպինձայում՝ Լեւան Ցաբաձեն:

6 քաղաքների քաղաքապետերի պաշտոնում առաջադրված 34 թեկնածուներից միայն մեկն է կին, մնացածն արական սեռի ներկայացուցիչներ են: «Վրացական երազանք-դեմոկրտական Վրաստան» իշխող կուսակցությունը Նինոծմինդայում առաջադրել է Անիվարդ Մոսոյանի թեկնածությունը:

«Լուսանցք» թիվ 34 (467), 2017թ.

http://norkhosq.net/2017/09/%D5%BB%D5%A1%D5%BE%D5%A1%D5%AD%D6%84%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B5%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A4%D5%AB%D5%B4%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6-%D5%A1%D5%BC-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B5%D5%B6-%D5%B0/  – ՋԱՎԱԽՔԱՀԱՅՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄՆ ԱՌ ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆ (Posted by norkhosq.net on September 27th, 2017)   Continue reading

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Բագրատունիների հրեական ծագման առասպելը (Մաս 2-րդ)… Սակայն Խորենացին միաժամանակ հայտնում է, որ գոյություն ունի երկրորդ ավանդությունը կամ զրույցը, որը Բագրատունիներին համարում է սերված Հայկի սերնդից… Բագրատունիների պատմության ասպարեզից անհետանալուց հետո «Հայոց պատմության» կեղծված օրինակը ընկել է նոր կեղծարարների ձեռքը…

Սկիզբը՝ թիվ 33-ում

http://www.hayary.org/wph/?p=6536Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Բագրատունիների հրեական ծագման առասպելը (1-ին մաս) – Սկսեցին հնչել անարդար մեղադրանքներ Խորենացու հասցեին, նրան նույնիսկ կեղծարար եւ գրագող անվանեցին՝ կասկածելով նաեւ նրա՝ 5-րդ դարի պատմիչ լինելու փաստը, չնայած այն բանի, որ դարեր շարունակ Խորենացին հայոց մեջ ճանաչված է եղել որպես բացառիկ հեղինակություն եւ ճշմարիտ պատմագիր…

Զ. Սոլականը «Ուրարտու՞ ոչ Առարդա, Նաիրի. Բի-յայնա» գրքում (մեջբերումներ անելիս ոչ մի ուղղում՝ նույնիսկ կետադրական, չենք անում,- խմբ.) «Բագրատունիք» վերնագրի ներքո գրում է. «Բի-յայնա Դավթե-փուլուշիներում պահպանվել է եւ քաղաքանուն, եւ մարդու մասնագիտություն Հու-Բագ վանկով սկզբնավորված: Bag-ra-di-ni նշանակում է «բագրադիով լինի», «կրակարարով, կրակադիրով, լուսարարով լինի»:

Ինչպես տեսնում ենք, «հուր», «կրակ» բառը Բագրատունիների տոհմանվան բաղադրիչ մասն է կազմում, ինչը վկայում է Հայկ-Վահագնի (Հավ-ագն-ի) հրեղեն բնույթի մասին, որից սերում են Բագրատունիները:

Նույն գրքում հեղինակը Շանբատ անունով աստղը արդեն վերագրում է Սանատրուկին, միայն այն բանից ելնելով, որ նա, ըստ Խորենացու, ծնվել է ձմռան մի բուք օր, եւ նրան փրկել է ճերմակ շունը՝ Սանբատը, Շանբատը:

Կարծում եմ՝ ոչ թե ժայռագրություններն են աղաղակում (ինչպես նախորդիվ մեջվերել ենք Սոլականի ասածը), այլ հենց ինքը՝ հեղինակը, ով իրեն է վերապահում «պատմական ճշմարտության» վերականգնման իրավունքը՝ չունենալով դրա համար լուրջ փաստարկներ, եւ խոսում է այնպիսի վստահությամբ, որ միայն զարմանք եւ ծիծաղ է առաջացնում:

Ըստ Սոլականի, Հրվ. Եռանկյուն համաստեղությունը (Triangulum Australe) կրել է Հայկ Հաբեթոսթե անունը:

Այժմ տեսնենք՝ այս առումով ինչ է գրում Արմեն Դավթյանը «Հայոց աստղային երկինք» գրքում. «Այս համաստեղության այժմյան «Եռանյունի» անունը գալիս է Պտղոմեոսից, որ արդեն չգիտի, ի տարբերություն հայերի եւ շումերների, որ եռանկյունի հիշեցնող գծապատկերը «արոր» է: Շումերերեն այն կոչվում է mulAPIN (URU, ENGAR)-«գութան, արոր, խոփ»-Եռանկյունի+Անդրոմեդայի գամմա: ENGAR-«գութան»-անճար գութան (նախագութան, նախաարորագութան)   Continue reading

Սպանդանոցներ.- ինչ է անում աշխարհը եւ ինչ ենք անելու մենք… Իսկ Սպանդունիներին կարգեց սպանդանոցների  վրա… Աշխարհիկի ու կրոնականի բաժանումներով – Առանց անզգայացման մորթը Ֆրանսիայում թույլատրվում է այն սպանդանոցներում, որտեղ մորթը հուդայական կամ մուսուլմանական կանոններով է… Մսամթերքի անվտանգության պահանջներից ելնելով՝ պետք է անցնենք սպանդանոցային մորթի…

Պատմաբան եւ թարգմանիչ Սիմոն Կրկյաշարյանի գրվածքներից մեկից (Նախարարներն ու նախարարությունները Հին Հայաստանում) տեղեկանում ենք, որ Հին Հայաստանում գոյություն են ունեցել «նաեւ աղբյուրներում վկայված ու չվկայված տարբեր պաշտոններ»: Օրինակ՝ Մովսես Խորենացին վկայում է, որ Վաղարշակը կարգեց – արքունական որսերի վրա՝ Դատին, ձիերի երամակների վրա՝ Գաբաղին, սեղանատան սպասների եւ գահերի վրա՝ Աբելին։ Ձյունականներին՝ ամառանոցների պահապաններ եւ ձյունակիրներ կարգեց, իսկ Սպանդունիներին կարգեց սպանդանոցների  վրա…

Այժմ, նոր Հայաստանում, սպանդանոցային գործի վրա մեկ նախարար չէ, որ կարգված է. այս մասով գործառույթներ ունեն թե գյուղատնտեսության, թե ներդրումների եւ տնտեսական զարգացման նախարարները եւ թե սննդի անվտանգության պետական ծառայության պետը: Նրանք ամեն ինչ պետք է անեն, որպեսզի Հայաստանը լիովին անցնի անասունների սպանդանոցային մորթին:

Հայաստանում պետք է բակային մորթին վերջ դնել եւ անցնել քաղաքակիրթ՝ սպանդանոցային տարբերակի: Այս դեպքում զարգացած երկրները քաղաքակիրթ ասելով նկատի են ունենում նախ եւ առաջ անասունի արագ եւ անցավ մորթը: Ու որպեսզի բակային մորթին վերջ դնելու գործը շուտ սկսվի, Վարչական իրավախախտումների օրենսգրքում փոփոխություն արվեց: Ըստ որի՝ բակային մորթ անողը կտուգանվի 100 հազար դրամով՝ եթե պաշտոնատար անձ է եւ 20 հազար դրամով՝ եթե ֆիզիկական անձ է:

Այս տարվա մարտին կառավարությունը որոշում ընդունեց, համաձայն որի՝ կենդանիների մորթ պետք է կատարվի բացառապես սպանդանոցային պայմաններում: Պետական գնումների համար պահանջն ուժի մեջ է մտել 2017թ. մայիսի 1-ից: Տեղական մսամթերքի եւ մսի արտադրողների ու արտահանողների համար այն կգործի նոյեմբերի 1-ից: 2018թ. մարտի 1-ից արդեն պահանջն ուժի մեջ կմտնի շուկաների համար, ապրիլի 1-ից՝ մայրաքաղաքում առկա հասարակական սննդի կետերի համար։ Իսկ 2018թ. հուլիսի 1-ից միս միայն սպանդանոցներից պետք է գնեն մարզերում գործող հասարակական սննդի կետերը։ Ի դեպ, սպանդանոցում պարտադիր մորթի պահանջը չի վերաբերում  անձնական կամ ծիսակատարությունների նպատակով օգտագործման դեպքերին: Ուստի այս նպատակով բակային մորթ անողը չի տուգանվի: Տուգանքի պահով խոսքը վերաբերում է ոչ սպանդանոցային պայմաններում կենդանիների մորթից գոյացած մթերք կամ կենդանական ծագման հումք վերամշակողին, իրացնողին, վաճառողին, մատակարարողին կամ ներմուծողին:   Continue reading

Երեւանում բացվեց հայկական վիշապագորգի խճանկարը – Վիշապագորգ՝ չարին սանձելու խորհրդանիշը… Վիշապագորգերը հայերիս համար ուրույն նշանակություն ունեն – այն հաղթության խորհրդանիշ է – Հայոց ռազմի ու զորության Աստծուն՝ Վահագնին վիշապաքաղ ենք ասում, այսինքն՝ վիշապին՝ չարին, քաղող, սանձող, հնազանդեցնող…

Երեւանում 2 օր առաջ մի միջոցառում եղավ, որ ստիպեց մի պահ վայելել կյանքը ու զերծ մնալ քաղաքական, կուսակցական եւ այլ թոհուբոհերից:

Երեւանի քաղաքապետարանի առաջարկությամբ «Մեգերյան կարպետ» ընկերության կողմից մայրաքաղաքի Կարապի լճի հարեւանությամբ բացվեց հայկական վիշապագորգի խճանկարը: Բացմանը ներկա էր նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Այս խճանկարը պատրաստված է գույնզգույն եւ, որ ուշագրավ է, կիսաթանկարժեք քարերով:

Վիշապագորգի խճանկարը պատրաստվել է շուրջ 900 հազար կտոր քարերից, որոնք ներառում են մարմար, գրանիտ, ազուրիտ, տուֆ-ավազաքար:

«Մեգերյան կարպետ» ընկերության նախագահ Րաֆֆի Մեգերյանը ողջույնի իր խոսքում շնորհակալություն հայտնեց Երեւանի քաղաքապետին՝ ընկերության ծրագրերին մշտապես աջակցելու համար՝ ընդգծելով, որ քաղաքապետարանի այս առաջարկը յուրօրինակ քայլ, ինչպես նաեւ եւս մեկ հնարավորություն է հայկական մշակութային ժառանգությունը նաեւ այս կերպ ներկայացնելու համար:

Երեւանի քաղաքապետի խորհրդական, Երեւան քաղաքի գլխավոր դիզայներ Գագա Ամատունին էլ նշել է, որ սա Երեւանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության եւս մեկ հաջողված օրինակ է, ինչն ունենալու է նաեւ շարունակություն:   Continue reading

Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից – www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» ազգային շաբաթաթերթ… «Միսս Արմենիա 2017» մրցույթի հաղթողն առանց թագի մնաց… Մշակութային տեղեկատվություն – լուրեր հայկական կինոաշխարհից…

Հայ գեղեցկուհին՝ առանց թագի՞

Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 24-ին կայացած «Միսս Արմենիա 2017» մրցույթում հաղթող ճանաչվեց 17-ամյա Լիլի Սարգսյանը՝ Երեւանից, ով մասնագիտությամբ դիզայներ է։ Հաղթողի թագը պատրաստել է ոսկերչական հայտնի ընկերություններից մեկը, որն այն նվեր է արել՝ պայմանով, որ թագը դնելիս անպայման հայտարարվի պատրաստողի անունը։ Սակայն կազմակերպիչները չհայտարարեցին որեւէ անուն, եւ պատրաստողները զայրացած այդ վերաբերմունքից, գիշերն այցելել են  հաղթողին ու հետ վերցրել թագը։

Մրցույթի կազմակերպիչ Գոհար Հարությունյանը հաստատեց այդ տեղեկությունը՝ նշելով, որ թագը պատրաստած «Արտյոմս» ոսկերչական ընկերության կողմից դժգոհություններ են եղել իրենց քիչ լուսաբանելու պատճառով: Ընկերությունը հրաժարվել է որեւէ մեկնաբանություն անել:

Զարմանալի է, բայց տարիներ անց վերականգնելով այս մրցույթը (դեռ ինչ որ դատական գործընթացներ կան հակառակ կողմի հետ, որը վիճարկում է մրցույթի անցկացման իրավունքը), այսպիսի տխուր իրավիճակի ենք հանդիպում, երբ հաղթողից ետ են վերցնում ստացած թագը…

Պետք է նշենք նաեւ, որ կազմակերպիչներն ամեն բան արել էին, որ մրցոյթը պատշաճ կերպով անցնի, բայց անգամ հաղորդավարները, որ հանրությանը հայտնի հայեր էին ՀՀ-ից եւ ԱՄՆ-ից, շատ կաշկանդված էին անցկացնում միջոցառումը, որն անհարկի ձգձգվում էր նաեւ այս կամ այն թղթածրարի ուշացման պատճառով:

Իսկ այն հանգամանքը, որ մեր հաղորդավարները կամ համերգավարները (սա արդեն անցել է հարսանյաց հանդեսները վարողներին) յուրաքանչյույ 5 րոպեն մեկ ծափահարություններ են կորզում արհեստականորեն, արդեն լավ չի դիտվում: Այստեղ եւս այդպես էր: Ծափահարությունները ինքնաբուխ են լինում, ոչ թե պահանջով կամ խնդրանքով, որ լցնում են միջոցառումների ժամանակի գրեթե կեսը…

«Միսս Հայաստան 1998» տիտղոսակիր, մրցույթի կազմակերպիչ եւ ժյուրիի նախագահ Գոհար Հարությունյանը նշել է հետեւյալը. «Աշխատեցինք այնպես անել, որ մրցանակները բաշխվեն բոլոր գեղեցկուհիների միջեւ: Միայն թագը բավականին մեծ գումար արժե, պատրաստված է արծաթից եւ կիսաթանկարժեք քարերից: Եթե այս տարվա պես մյուս տարի էլ ունենանք հովանավոր, կաշխատենք, որ թագը մնա գեղեցկուհուն: Առհասարակ, կարծում եմ՝ ճիշտ է, երբ թագը մնում է հաղթողի մոտ»: Թագի ետ վերցնելու կապակցությամբ նա նշեց, որ հնարավոր է բանակցությունները լավ ընթանան եւ խնդիրը կարգավորվի։ Միաժամանակ հավելեց, թե մեր գեղեցկուհին այնքան համեստ, բարի, հասկացող աղջիկ է, որ այդ թագն իրեն չի հետաքրքրում, ինքը շատ ուրախ է իր հաղթանակի համար, բայց, միեւնույն է, մենք կփորձենք հարցը լուծել: BRAVO.am-ին տված հարցազրույցում Լիլի Սարգսյանը պատմել է, թե ինչ է զգացել Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում.«Պահն ինձ համար շատ ինտրիգային չէր: Ես հետ տվեցի, չեմ հուզվել, որովհետեւ կարեւորն ինձ համար հաղթանակն էր։ Թագի խնդիրը լուծվում է, Գոհար Հարությունյանը բանակցել է, շուտով այն կրկին կլինի ինձ մոտ»։

Ժյուրիի անդամները կարծում են, որ չնայած հաղթանակին, 17-ամյա Լիլի Սարգսյանի հետ աշխատելու անհրաժեշտություն կա, ինչպես քայլելու, այնպես էլ ազատ խոսելու եւ այլ առումներով: Հուսանք, մինչեւ «Միսս Աշխարհ 2017»-ը ամեն բան կարգավորված կլինի, իսկ հաջորդիվ մրցույթները կանցնեն աավելի բարձր մակարդակով:   Continue reading

Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում.- Հայկական շախմատի առաջատարը՝ աշխարհի գավաթակիր… Լեւոն Արոնյանը եւ՛ երջանիկ է եւ՛ ամուսնանում է… Հայաստանի բանակային ըմբիշների հաջողությունը… Ամբողջ Հայաստանը Արոնյանից սպասում է Տիգրան Պետրոսյանի փառավոր հաջողության կրկնությանը… Կարեն Գրիգորյանը՝ «Երեւան Օփենի» միանձնյա առաջատար… Գյուղական խաղերի եզրափակիչ փուլը՝ Վանաձորում… Ֆուտբոլի Սուպերգավաթ՝ առանց հրավառության… Ֆուտբոլի, ըմբշամարտի, ծանրամարտի, մուայթայի, գեղասահքի եւ այլ մարզաձեւերի մասին լրատվություն…

Հայկական շախմատի առաջատարը՝ աշխարհի գավաթակիր

Թբիլիսում ավարտվեց շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը: Եզրափակիչում Լեւոն Արոնյանը մրցում էր չին շախմատիստ Դին Լիժենի հետ: Դասական 4 խաղից հետո շախմատիստներն ունեին 2-ական միավոր եւ որոշիչ եղավ թայ-բրեյքը: Արագ շախմատում մեր շախմատիստը գերազանցեց մրցակցին՝ հավաքելով 4 միավոր՝ Լեւոն Արոնյանը 12 տարի անց կրկին դարձավ աշխարհի գավաթակիր: Նա աշխարհում առաջին շախմատիստն է, ով հաղթում է աշխարհի գավաթը 2-րդ անգամ:

Մրցաշարն անցկացվում էր նոկաուտ համակարգով՝ մրցախաղում պարտվողը դուրս էր մնում հետագա պայքարից: Խաղարկությանը մասնակցում էին 128 շախմատիստ: Մեր առաջատարը իրավունք է ստացել մասնակցելու 2018թ. մարտի 10-28-ը Բեռլինում կայանալիք հավակնորդների մրցաշարին: Լեւոն Արոնյանը աշխարհի գավաթակիր էր դարձել դեռեւս 2005թ.: Հայ գրոսմայստերը շախմատային օլիմպիադայի եռակի, շախմատի աշխարհի թիմային առաջնության հաղթող է:

Լեւոն Արոնյանը եւ՛ երջանիկ է եւ՛ ամուսնանում է

«Ես պարզպես երջանիկ եմ, որ հայտնվել եմ հավակնորդների մրցաշարում»,- chess-news.ru-ի հաղորդմամբ Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին հաղթելուց եւ եզրափակիչ անցնելուց հետո ասել էր Լեւոն Արոնյանը:

Նա խոստովանել է, որ ինչքան երկար մնա Թբիլիսում, այնքան քիչ է հնարավորությունը, որ կզբաղվի հարսանիքի կազմակերպչական հարցերով: Ավելի վաղ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հայտնել էր, որ սեպտեմբերի 30-ին Երեւանում տեղի կունենա իր հարսանիքը: Նրա հարսնացու Արիանա Կաոլին ավստրալուհի շախմատիստ է, ՖԻԴԵ-ի վարպետ, կրում է «շախմատային Աննա Կուրնիկովա» տիտղոսը, միաժամանակ, կրթությամբ տնտեսագետ է եւ վերջերս Երեւանում հրատարակում է «Ճամփորդ» անվճար շաբաթաթերթը: Այստեղ տպագրված հոդվածում նա նշել է, որ առաջին որդուն կանվանակոչի Մոնթե։ Նա նման ցանկություն է հայտնել, երբ այցելել է Արցախ ու ծանոթացել այսօր առաջնագծում կանգնած տղաների հետ՝ միաժամանակ զգալով լեգենդար հրամանատար Ավոյի՝ Մոնթե Մելքոնյանի ներկայությունը։

Լեւոն Արոնյանի հարսանիքի քավորը նախագահ Սերժ Սարգսյանն է

Սեպտեմբերի 30-ին շախմատի աշխարհի գավաթակիր Լեւոն Արոնյանի հարսանիքն է, ով ընդամենը օրեր առաջ հերթական հաղթանակը պարգեւեց իր համակիրներին։ Նրա ընտրյալը՝ Արիանա Կաոլին, ֆիլիպինյան ծագումով ավստրալացի շախմատիստուհի է, ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ։ Հարսանիքը կկայանա «Ռեդիսոն Բլյու» ռեստորանային համալիրում, պսակադրությունը՝ Սաղմոսավանքում։

Նորապսակների քավորը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է, հարսանիքին հրավիրված են բազմաթիվ պաշտոնյաներ, հայտնի անձինք։ Ի դեպ, Լեւոնի կինը հարսանիքից առաջ նախաամուսնական խնջույք է կազմակերպել, որի լուսանկարներն արդեն հայտնվել են համացանցում։

* * *

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն ընթացիկ մրցաշրջանում հերթական փառահեղ նվաճմանը հասավ՝ 2-րդ անգամ դառնալով աշխարհի գավաթակիր: Թբիլիսիում անցկացված շախմատի աշխարհի գավաթի եզրափակչում կայացած արագ շախմատի մրցախաղում նա իրեն գերազանց դրսեւորեց՝ 2 խաղերում էլ պարտության մատնելով չինացի Դին Լիժենին եւ վճռելով մրցակցության ելքը: Հիշեցնենք, որ մինչ այդ կայացած դասական շախմատի 4 խաղերն էլ խաղաղ ելք էին ունեցել:

Աշխարհի գավաթը նվաճելու համար Արոնյանն արժանացավ 96 հազար դոլար պարգեւավճարի: Դին Լիժենի պարգեւավճարը 64 հազար դոլար է:

Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանն առաջին անգամ աշխարհի գավաթակիր էր դարձել 2005թ. Խանտի Մանսիյսկում՝ եզրափակչում 3-1 հաշվով հաղթելով ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Ռուսլան Պոնոմարյովին:   Continue reading

«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 33-ի (466) հոդվածները 

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Հին աշխարհակարգի նոր սպասարկուները – Ալենդալեսականների գործը դժվարանում է (Հրանտ Բագրատյան – Էդուարդ Շարմազանով եւ այլք ու նաեւ «Լուսանցք»-ը)… Ոչինչ չի փոխվել այն աշխարհակարգի կանոններից, որի սկիզբը դրվեց 1945թ.՝ 2-րդ աշխարհամարտի ավարտից հետո – Ընդդեմ ազգի գործելը մրցանակներ է բերում… Եկեղեցուն հիշում են, երբ պարտադրվում է… Մեկի եկեղեցամերժությունը, մյուսի՝ կղերականությունը… Մեգաէկոնոմիկայի «հիմնադիրը» լեզվին է տալիս… Էդուարդ Շարմազանովը հոգնել է քաղաքականությունից եւ ցանկանում է հոգեւոր ոլորտ տեղափոխվել… Հայը՝ ծածկագիր է – Այդպես էլ նաեւ Հայաստանն են Արմենիա ասում՝ Արի Մարդկանց Բնօրրան…

2. Համահայկական հավաք. Հայաստանը՝ հայոց նպատակների առաջադրողն ու առաջնորդը.- Հայաստանի մայրաքաղաքն այս օրերին ընդունել է աշխարհի հայության այն հատվածին, ովքեր եկել էին մասնակցելու Հայաստան-Սփյուռք հերթական՝ 6-րդ համահայկական համաժողովին… Հայաստանում էին նաեւ «Ծագումով հայեր»  հաղորդաշարի տարբեր երկրներում հայտնի հայերը…

3. Թուրքը միշտ է մնում է թուրք.- Իսկ հայաստանահայ առեւտրականները դեռ գովերգում են – ոմանք էլ Ստամբուլում բնավորվել ու թուրք եղբայրների հետ բիզնես են անում՝ հանուն Թուրքիայի բյուջեի ավելացման… թուրք ազգայնամոլների խումբը քարերով հարձակվել է եկեղեցուց դուրս եկող պոլսահայերի վրա ու բղավել «մա՛հ ձեզ»…

4. Միավորված ազգերի կազմակերպությունն էլ կբարեփոխեն – Մեր երկրի նախագահի ելույթը դիվանագիտական առումով կարեւոր հնչերանգներ է պարունակել, ինչը ավելի կմեծացնի մեր պետության դերն ու նշանակությունը միջազգային տարաբնույթ կառույցներում… Դոնալդ Թրանփի ներկայացրած հռչակագիրը կազմված է 10 կետից… Վլադիմիր Պուտինը ժամանակ չի ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին մասնակցելու…

5. Սխալ հասցեագրու՞մ, թե՞ հայոց բթամտություն – ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը գտնում է, որ բացասական արձագանքը սխալ է հասցեագրված, սկսած Դաշնակցությունից եւ նախարարի անձից, խեղաթյուրվում է խնդիրը… Իսկ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը դեմ է ռուսաց լեզվի խորացված դասավանդման հայեցակարգին եւ ասել է. «Դա հայոց բթամտությունն է…

6. Նախնյաց տոնն է՝ մեր նախնիների հիշատակի օրը – Արիադավան հայերն ու համախմբված հեթանոս ազգայնականները սրբազան տոնի ծիսական արարողությունը կանցկացնեն Արա լեռան գագաթին՝ ծիսական կրակը վառելով Արեւի ճառագայթների ջերմությամբ… Կհիշվեն նաեւ սեպտեմբերի 2-ի (Արցախի Հանրապետության) եւ 21-ի (Հայաստանի Հանրապետության) անկախության տոները – կկարեւորվեն նաեւ Հայաստան-Սփյուռք հերթական համաժողովը Երեւանում եւ հայության շարունակական անխախտ ու նպատակային կապը…

7. Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Բագրատունիների հրեական ծագման առասպելը (1-ին մաս) – Սկսեցին հնչել անարդար մեղադրանքներ Խորենացու հասցեին, նրան նույնիսկ կեղծարար եւ գրագող անվանեցին՝ կասկածելով նաեւ նրա՝ 5-րդ դարի պատմիչ լինելու փաստը, չնայած այն բանի, որ դարեր շարունակ Խորենացին հայոց մեջ ճանաչված է եղել որպես բացառիկ հեղինակություն եւ ճշմարիտ պատմագիր…

8. Ախուրյանի ջրավազանային տարածք – Թուրքիան ավելի շատ օգտվելով Արաքսից՝ մեզ ավելի լուրջ խնդրի առաջ է կանգնեցնելու (մաս 3-րդ)… Ջրառաջարկի ձեւավորման հիմնական խնդիրներից է գետավազանի ազատ ջրահոսքի կուտակումը… Մեր ամեն կաթիլ ջրառը պետք է խիստ հիմնավորված լինի – պետությունը պիտի շատ խիստ լինի՝ ջրառի նպատակահարմարության հարցին նայի ոչ թե մասնավորի շահագործական տեսանկյունից, այլ՝ ազգայինի կարեւորությունից…

9. Հայկական խոհանոց – Դդմիկով եւ հորթի մսով ուտեստ… Հայկական գորգը՝ ազգային հպարտություն – ցուցադրություն Երեւանի բնակելի շենքերի պատուհաններից… Համահայկական պար՝ Գյումրու կենտրոնում… Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում – 2024-ին ամառային Օլիմպիական խաղերը կանցկացվեն Փարիզում… Սերժ Սարգսյանը մասնակցեց Ասիական 5-րդ խաղերի բացմանը… Տարոն Մարգարյանը մասնակցել է «Երեւան Օփեն 2017» շախմատի միջազգային մրցաշարի բացմանը… Ստեփանակերտի 94-րդ տարեդարձին նվիրված ֆուտբոլի միջազգային մրցաշարում հաղթել է Արցախի թիմը… Լեւոն Արոնյանը շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում… Ֆուտբոլի, բասկետբոլի, ըմբշամարտի, ծանրամարտի, հեծանվասպորտի, մարմնամարզության եւ այլ մարզական լուրեր…

– http://www.hayary.org/wph/?p=6193  Արիական Հայաստան.- Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից – www.hayary.org… Կարդացե՛ք հայ ազգայնական մամուլ` հայ արիների ինքնատիպ կայքում… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք հայոց ազգային արժեքների ու նպատակների պաշտպանության խոսափող «Լուսանցք» շաբաթաթերթ…

Հին աշխարհակարգի նոր սպասարկուները – Ալենդալեսականների գործը դժվարանում է (Հրանտ Բագրատյան – Էդուարդ Շարմազանով եւ այլք ու նաեւ «Լուսանցք»-ը)… Ոչինչ չի փոխվել այն աշխարհակարգի կանոններից, որի սկիզբը դրվեց 1945թ.՝ 2-րդ աշխարհամարտի ավարտից հետո – Ընդդեմ ազգի գործելը մրցանակներ է բերում… Եկեղեցուն հիշում են, երբ պարտադրվում է… Մեկի եկեղեցամերժությունը, մյուսի՝ կղերականությունը… Մեգաէկոնոմիկայի «հիմնադիրը» լեզվին է տալիս… Էդուարդ Շարմազանովը հոգնել է քաղաքականությունից եւ ցանկանում է հոգեւոր ոլորտ տեղափոխվել… Հայը՝ ծածկագիր է – Այդպես էլ նաեւ Հայաստանն են Արմենիա ասում՝ Արի Մարդկանց Բնօրրան…

Ոչինչ չի փոխվել այն աշխարհակարգի կանոններից, որի սկիզբը դրվեց 1945թ.՝ 2-րդ աշխարհամարտի ավարտից հետո, երբ հայտնի գաղտնի ուժերը սպառված համարեցին ազգային-ազգայնական Եվրամիությունը: Այսինքն՝ նացիստական ու ֆաշիստական Եվրոպայի եւ նացիոնալ-սոցիալիստական խորհրդային կայսրության առճակատումը աշխարհին կանգնեցրեց նոր վերաբաժանան շեմին… 1945թ. սկիզբ դրվեց հիտլերականությունը մերժող ժողովրդավարական-ազատական Եվրոպական Միության եւ ստալինականությունը մերժող ինտերնացիոնալ-սոցիալիստական Խորհրդային Միության բեւեռացմանը:

Եվ առ այսօր այժմեական է այդ աշխարհակարգը՝ տարբերությամբ, որ Եվրոպական Միություն եւ Խորհրդային Միություն հակամարտող կողմերից մեկին փոխարինեց Ռուսաստանի Դաշնությունը (ԱՊՀ-ի տեսքով)՝ ԽՍՀՄ փլուզումից հետո, եւ ապա սկիզբ դրվեց Եվրոմիություն-Եվրասիամիություն երկբեւեռ աշխարհակարգին:

Բայց ժողովրդավարական կոչվող արժեհամակարգը արդեն սպառվել է, ինչը երկբեւեռ աշխարհի հիմնասյունն էր, եւ առաջ է եկել նոր աշխարհակարգի տեսլականը: Այն վերստին կարող է ազգային-ազգայնական երանգներ ստանալ ի դեմս ֆրանսիական, գերմանական, իտալական եւ այլ եվրոպական ու ամերիկյան նացիոնալիստական շարժումների: Նման ուղի կարող է ընտրել նաեւ մյուս համաշխարհային բեւեռը՝ ռուսական կամ զուգահեռ սլավոնական ազգայնական շարժումների առաջ քաշմամբ, ինչն արդեն որոշակիորեն կիրառվում է ռուսաստանյան քաղաքական ոլորտում…   Continue reading

Համահայկական հավաք. Հայաստանը՝ հայոց նպատակների առաջադրողն ու առաջնորդը.- Հայաստանի մայրաքաղաքն այս օրերին ընդունել է աշխարհի հայության այն հատվածին, ովքեր եկել էին մասնակցելու Հայաստան-Սփյուռք հերթական՝ 6-րդ համահայկական համաժողովին… Հայաստանում էին նաեւ «Ծագումով հայեր»  հաղորդաշարի տարբեր երկրներում հայտնի հայերը…

Հայաստանի մայրաքաղաքն այս օրերին ընդունել է աշխարհի հայության այն հատվածին, ովքեր եկել էին մասնակցելու Հայաստան-Սփյուռք հերթական՝ 6-րդ համահայկական համաժողովին: Հայաստանը հյուրընկալում էր նաեւ աշխարհահռչակ հայերի, ովքեր հրավիրվել էին մասնակցելու «Ծագումով հայեր» հաղորդաշարի գործունեության 10-ամյակի միջոցառումներին: Վստահաբար՝ սա հարմար առիթ էր իրենց հայությունը վերագտածներին ծանոթանալու եւ՛ միմյանց, եւ՛ աշխարհի հայության ներկայացուցիչների հետ:

Մեր այսպես կոչված հարեւանների համար էլ նշենք, որ սփյուռքյան գործիչներին եւ իրենց ծագումը բացահայտած հայտնի հայերին չի սարսափեցրել ադրբեջանական «սեւ ցուցակը», եւ նրանք հումորով են մոտեցել այդ հարցադրմանը, իսկ նրանցից շատերն այցելել են Արցախ:

Կարեւոր համարելով Հայաստան-Սփյուռք 6-րդ Համահայկական համաժողովի բոլոր ելույթները, առաջարկները եւ քննարկումները՝ այնուամենայնիվ այստեղ կանդրադառնանք ամենագլխավորին՝ Համահայկական խորհրդի ստեղծման գործընթացին:

«Ծագումով հայեր» հաղորդաշարի հեղինակ Մանանա Հակոբյանի հրավերով աշխարհի տարբեր երկրներից Հայրենիք են ժամանել հաղորդման բոլոր տարիների ավելի քան 110 հերոսներ, ինչպես նաեւ հաղորդաշարի անվանի բարեկամներ՝ դերասանուհի Օրնելլա Մուտտին (Իտալիա), աշխարհահռչակ խոհարար Ժերար Գեխարոն (ԱՄՆ), կինոարտադրող Քրիստիան Աղդանը  (Ֆրանսիա) եւ այլոք։ Պատվավոր հյուրերի շարքում են հանրահայտ Միշել Լեգրանը (Ֆրանսիա) եւ Գարո Փալյանը (Թուրքիա)։   Continue reading

Թուրքը միշտ է մնում է թուրք.- Իսկ հայաստանահայ առեւտրականները դեռ գովերգում են – ոմանք էլ Ստամբուլում բնավորվել ու թուրք եղբայրների հետ բիզնես են անում՝ հանուն Թուրքիայի բյուջեի ավելացման… թուրք ազգայնամոլների խումբը քարերով հարձակվել է եկեղեցուց դուրս եկող պոլսահայերի վրա ու բղավել «մա՛հ ձեզ»…

Ստամբուլի հայկական եկեղեցիներից մեկի մուտքի մոտ ազգայնամոլների խումբը քարերով հարձակվել է եկեղեցուց դուրս եկող հայերի վրա ու բղավել «Մա՛հ ձեզ»:, հաղորդում է թուրքական artigercek.com կայքը: Այս մասին հայտնել է նաեւ պոլսահայ գործիչ Երվանդ Օզուզունը՝ Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության հայազգի պատգամավոր Սելինա Դողանի հայրը:

http://www.hayary.org/wph/?p=3407 Թուրքիայում բնակվող ազգերը՝ վաղուց գաղտնածածկագրված (հայերին, հույներին եւ հրեաներին կոդավորել են)…Էրդողանը խոստացել է չմեկուսացնել ալեւիներին

http://www.hayary.org/wph/?p=4801 – Անկարան դեռ քննարկումների հույս ունի – Իսկ Թուրքիայում այսօր էլ կոդավորված են 3 ազգեր (հայերը, հույները, հրեաները), որոնց մասին բոլոր տվյալները գաղտնի հավաքվում են…

http://www.hayary.org/wph/?p=6164Քոչվորները դեռ շահույթ են ստանում հայաստեղծ արժեքներից – Հայկական բնական եւ պատմական հարստությունները, մշակութային գանձերը, այլ արժեքները, որոնք գտնվում են ներկայիս Թուրքիայի եւ Ադրբեջանի զավթած տարածքներում, ճանաչվում են այդ երկրների «ազգային արժեք»… Ծիծաղելի է, բայց 1000 տարվա կյանք չունեցող թյուրքական տարրը դառնում է 4-5, 7-8 կամ 12 հազարամյա կամ ավելի հին պատմական եւ այլ արժեքների կրող սեփականատեր…

http://www.hayary.org/wph/?p=2799  Հայաթափումը՝ թուրք-հրեական գործա՞րք – Այս ծրագրով նոսրացավ տարածաշրջանի հզոր հայկական համայնքը… Վտանգավոր գործընկերության դասերը…

Ստամբուլի Սուրբ Հովհաննես հայկական եկեղեցու մուտքի մոտ քարկոծված պոլսահայերը եկեղեցի էին եկել Խաչվերացի տոնի առթիվ երեկոյան կազմակերպված պատարագին:   Continue reading

Միավորված ազգերի կազմակերպությունն էլ կբարեփոխեն – Մեր երկրի նախագահի ելույթը դիվանագիտական առումով կարեւոր հնչերանգներ է պարունակել, ինչը ավելի կմեծացնի մեր պետության դերն ու նշանակությունը միջազգային տարաբնույթ կառույցներում… Դոնալդ Թրանփի ներկայացրած հռչակագիրը կազմված է 10 կետից… Վլադիմիր Պուտինը ժամանակ չի ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին մասնակցելու…

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Միացյալ Նահանգներ: Նախագահը Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին, որտեղ հանդես է եկել ելույթով: Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ:

Նյու Յորքում նա նաեւ այլ երկկողմ հանդիպումներ է ունեցել:

Մեր երկրի նախագահի ելույթը դիվանագիտական առումով կարեւոր հնչերանգներ է պարունակել, ինչը ավելի կմեծացնի մեր պետության դերն ու նշանակությունը միջազգային տարաբնույթ կառույցներում, շարունակական կդարձնի Հայաստանի մասնակցությունը խաղաղասիրական ու մարդասիրական միջոցառումներին, կնպաստի պաշտոնական Երեւանի արտաքին փոխլրացնող քաղաքականության հետագա ծավալմանը, արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքների հաստատմանը, հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական խնդիրների պարզաբանմամը եւ այլն (Հայաստանի նախագահի ելույթի առանցքային կետերին, ինչպես նաեւ Ադրբեջանի նախագահի պատասխան հիստերիային «Լուսանցք»-ը դեռ կանդրադառնա):   Continue reading

Սխալ հասցեագրու՞մ, թե՞ հայոց բթամտություն – ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը գտնում է, որ բացասական արձագանքը սխալ է հասցեագրված, սկսած Դաշնակցությունից եւ նախարարի անձից, խեղաթյուրվում է խնդիրը… Իսկ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը դեմ է ռուսաց լեզվի խորացված դասավանդման հայեցակարգին եւ ասել է. «Դա հայոց բթամտությունն է…

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը «Փոխադարձ վստահություն, միասնականություն եւ պատասխանատվություն» խորագրով Հայաստան-Սփյուռք հերթական՝ 6-րդ համահայկական համաժողովին Tert.am-ի հետ զրույցում կարեւորել է այսպիսի համաժողովների իրականացումը, քանի որ այն համախմբում է բոլորին: Նրա մեկնաբանությամբ, այնպես չէ, որ Հայաստանը իշխանությունների անունից մեկ ձայնով կարող է խոսել եւ ոչ էլ այնպես է, որ Սփյուռքն է կարող մեկ ձայնով բոլորի անունից խոսել:

«Շատ հիմնախնդիրներ կան, բայց չի կարելի ասել, որ բոլորն են այստեղ բարձրաձայնվում, մի շարք հիմնախնդիրներ բարձրացվում են որոշներն էլ՝ ոչ: Չեմ կարծում՝ սա այն ֆորմատն է, որ ներքին խնդիրները բարձրացվեն, բայց կարելի է այնպես անել, որ որոշ չափով դրանք եւս ներկայացվեին»,- ասել է նա եւ նշել, որ համագումարը համախոհություն ձեւավորելու նպատակ ունի:

Խոսելով իր կուսակից նախարար Լեւոն Մկրտչյանի գլխավորած՝ գիտության եւ կրթության ոլորտի մասին, նա անդրադարձել է ռուսերեն լեզվի հայեցակարգին եւ դիտարկմանը, որ մեղադրանքները հնչում են, որ հենց դաշնակցական նախարարի կողմից է դա իրականացվում:   Continue reading