Հայկական խոհանոց – Սիսեռով բանջարեղենային աղցան… Վերջապես որոշում կայացվեց… 20 տարվա ջահելն ու ահելը… Մինչեւ 2100թ. մոլորակի բնակչության թիվը կհասնի 11 միլիարդի… Ֆրեզնոյի հայկական թաղամասը ճանաչել պատմական ժառանգություն… ԱՄՆ դեսպան. Հայկական մշակույթը կարողանում է խոսել մարդկանց հետ… Այցելե՛ք եւ օգտվե՛ք հայ արիների պաշտոնական կայքից – www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» ազգային շաբաթաթերթ…

Հայկական խոհանոց – Խորագիրը վարում է սննդի տեխնոլոգ  Ռուզաննա Նահապետյանը:

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

– Սիսեռով բանջարեղենային աղցան

Բաղադրությունը – Խաշած սիսեռ- 2 բաժակ, մանրացրած վարունգ – 2 բաժակ, մանրացրած լոլիկ – 2 բաժակ, մանրացրած կանաչ սոխ – 1 բաժակ, անկորիզ կանաչ ձիթապտուղ – 1 բաժակ, մաղադանոս -1 կապ, նանա-1 կապ:

Թանձրուկի համար՝ կիտրոն – 2 հատ, ձիթապտղի յուղ – 100 գ, սխտոր – 1 պճեղ:

Պատրաստման եղանակը –  Նախ՝ պատրաստել թանձրուկը: Սխտորը ճզմել զեյթունի բուսայուղի մեջ, ավելացնել քամած կիտրոնը, աղով համեմել, խառնել: Խառնել նաեւ սիսեռը, բանջարեղենն ու կանաչեղենը:

Թանձրուկը լցնել սրա վրա: Այնուհետ մատուցել: Անու՛շ լինի:

Վերջապես որոշում կայացվեց

Հրաչյա Հարությունյանի հարազատները սպասում են, թե երբ է դատարանի որոշումը հասնելու Արդարադատության նախարարությանը: Հունիսի 16-ին կայացած նիստում որոշվել է Հրաչյային արտանձնել, որոշումը նաեւ նրան է տրամադրվել:   Continue reading

Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում.- Հայաստանի ֆուտբոլային ակումբները եվրախաղերում… Բռնցքամարտ. Հովհաննես Բաչկովը հռչակվեց չեմպիոն… Ծանրամարտ. Սիմոն Մարտիրոսյանը հռչակվեց աշխարհի չեմպիոն… Մեր երիտասարդ ազատ ոճայինների մեդալները… Աթլետիկայի Եվրոպայի 3-րդ խմբի թիմային առաջնությունում… Շախմատային խաչմերուկ… Բասկետբոլը Հայաստանում… Մարզական այլ լուրեր…

Հայաստանի ֆուտբոլային ակումբները եվրախաղերում

«Ալաշկերտ»-ը կրկին հանդիպեց Անդորայի չեմպիոնի հետ

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտ»-ը ՈւԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի առաջիկա մրցաշարի որակավորման 1-ին փուլում կհանդիպի Անդորայի առաջնության այս տարվա հաղթող «Սանտա Կոլոմա»-ի հետ: Ի դեպ, չեմպիոնների լիգայի նախորդ մրցաշարում «Ալաշկերտ»-ը հանդիպել էր հենց «Սանտա Կոլոմա»-ի հետ եւ հաղթել էր 2 խաղերի արդյունքներով՝ 0:0, 3:0: Մեր թիմը առաջին հանդիպումը անցկացրեց սեփական դաշտում: Այժմ հաջորդ փուլ մտնելու դեպքում «Ալաշկերտ»-ն արդեն ուժերը կչափի Բելառուսի չեմպիոն ԲԱՏԷ-ի հետ: Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայացավ «Ալաշկերտ»-«Սանտա Կոլոմա» առաջին հանդիպումը: Չնայած հայ ֆուտբոլիստներն ավելի շատ հնարավորություններ ունեցան, սական հաղթեցին նվազագույն 1:0 հաշվով, ինչը ամեն դեպքում վտանգավոր վիճակ է ատեղծել պատասխան խաղից առաջ:

ՈւԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլի «Ալաշկերտ»-«Սանտա Կոլոմա» խաղից հետո Հայաստանի չեմպիոնի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանն այսպես մեկնաբանեց հանդիպումը: «Կարծում եմ, ինչին պատրաստվում էինք, տեսանք: Այսօր մենք լավ չխաղացինք: Համատարած պաշպանությունը ճեղքելու համար արագություն եւ ագրեսիվություն էր պետք, ինչը ես չտեսա իմ ֆուտբոլիստների մոտ: Զարմանալի է, որ կենտրոնում լավ չգործեցինք: Պատասխան խաղում ավելի լավ հանդես կգանք, քանի որ 6 օրում կարող ենք բարելավել թիմի ֆունկցիոնալ վիճակը»,- նշել է փորձառու մասնագետը: Ֆուտբոլի Անդորայի չեմպիոն «Սանտա Կոլոմա»-ի գլխավոր մարզիչ Ռիչարդ Իմբերնոնը լիովին գոհ է մնացել իր սաների խաղից, չնայած «Ալաշկերտ»-ի հետ չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլի խաղում նրա թիմը պարտվեց: «Հանդիպումն անցավ սպասվածի պես: Մրցակիցը ցանկանում էր արագ վճռել դիմակայության ելքը, բայց մենք կարողացանք լավ պաշտպանվել: Դժգոհ եմ, որ պարտվեցինք, սակայն այս արդյունքը մեզ համար նպաստավոր է: Այն, որ գնդակին քիչ էինք տիրում, չէր նշանակում, որ գոլ խփելու նպատակ չունեինք: Պարզապես թիմերի մակարդակների տարբերության հարց էր: Կարեւորն այն է, որ մենք մեծ հույսերով ենք վերադառնում Անդորա»,- հետխաղյա ասուլիսին ասաց անդորացի մասնագետը:

Կխաղան նաեւ «Շիրակ»-ը, «Գանձասար-Կապան»-ը եւ Փյունիկ»-ը

Հայաստանի ֆուտբոլային մյուս ակումբների առաջիկա մրցակիցները Եվրոպայի լիգայի առաջիկա մրցաշարում եւս հայտնի են: Վիճակահանության արդյունքներով հանրապետության գավաթակիր Գյումրիի «Շիրակ»-ը որակավորման առաջին փուլում կհանդիպի Սլովենիայի արծաթե մեդալակիր «Գորիցա»-ի հետ: Հայաստանի փոխչեմպիոն Կապանի «Գանձասար-Կապան»-ին մրցակից է բաժին հասել Չեռնոգորիայի բրոնզե մեդալակիր «Մլադոստ» թիմը: Երեւանի «Փյունիկ»-ը, որն անցած առաջնությունում զբաղեցրել է 4-րդ տեղը, այս փուլում կմրցի Սլովակիայի ամենատիտղոսակիր թիմի՝ Բրատիսլավայի «Սլովան»-ի հետ:   Continue reading

«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 24-ի (457) հոդվածները 

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Ինչ են ուզում ամերիկացիներն ու ռուսաստանցիները – Որ զարգացման համար Հայաստանը փոխզիջմա՞ն գնա… Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը՝ Արցախի հարցի ամերիկյան եւ ռուսաստանյան վերաբերմունքների մասին…

2. ՀԱՊԿ, թե՞ ՆԱՏՕ, թե՞…- Բազում օրինակներ կան, երբ ԱՊՀ-ն, ՀԱՊԿ-ն եւ ԵԱՏՄ-ն պաշտպանել են ոչ թե դաշնակից Հայաստանի, այլ Հայաստանին թշնամի երկրների՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերը… ԱՊՀ-ՀԱՊԿ-ական, այնպես էլ ԵՄ-ՆԱՏՕ-ական կողմերի հետ ընթանում է փոխլրացնող քաղաքականություն…

3. Անարգանքը հենց միջազգայի՛ն հանրությանն է վերաբերում.- Սա ահաբեկչություն է եւ միջազգային իրավունքի կոպիտ խախտում – Հայկական պատժիչ գործողություններից մի քանի տասնյակ ադրբեջանական զինվոր է ոչնչացվել…

4. Հարձակում ԱՄՆ-ի ինքնիշխանության դեմ – Կամ՝ չեն ցանկանում խոսել իսլամոֆաշիզմ ստեղծողի հետ… Թուրքիայի նախագահ Էրդողանին կարող են արգելել ԱՄՆ այցելել – Նա սեփական երկրում պատրաստվում է դառնալ գլխավոր ֆաշիստը…

– Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվենՍա՛պիտի լինի աշխարհի  բոլոր անկյուններում գտնվող յուրաքանչյուր հայի առաջին խոսքը  Արեւածագին՝ ԱրԷգԱկին ողջունելուց հետո… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդhttp://www.hayary.org/wph/?p=33). Փա՛ռք Հային ու Հայքին, Հայ Հոգե Ոգեղեն  Տիեզերաաշխարհներին, Փա՛ռք Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին www.hayary.org 

5. Պետական նշանակության կարճատեւ, բայց անհրաժեշտ այց – Հատկապես Քաթարի խնդրի այս լարված օրերին, երբ հակահայկական ու հակաիրանյան ճակատներում գտնվող Թուրքիան ռազմաբազա է տեղակայում այնտեղ… Օգտվեցե՛ք հայ արիականների www.hayary.org կայքի եւ «Լուսանցք» ազգային շաբաթաթերթի տեղեկատվությունից…

6. Ամենուր նույն խնդիրն է՝ քանակն է որակ արտադրում (քանակն իր միջից առանձնացնում որակը) – Բնակչության քանակական աճը կստիպի բանեցնել տնտեսական բոլոր լծակները… Ինչ են խոստանում կառավարական ծրագրերը – սոցիալական անարդարությունը չշփոթենք սոցիալական հավասարության հետ. Մարդկանց պահանջն արդարությունն է…

– http://www.hayary.org/wph/?p=6347Հայապահպանության նախարարության տեսլականը – Սա իրականում Համահայկական նախարարության ստեղծման փորձ էր լինելու, համահայկական սահմանադրության, բանակի, անվտանգության համակարգի, դրամատան եւ այլ կառույցների ստեղծման խնդիրներ պիտի լուծեր նախարարությունը (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

– http://www.hayary.org/wph/?p=6380#more-6380Հայ Արիական Միաբանությունը ընդդիմադիր է եւ՛ իշխանությանը, եւ՛ ընդդիմադիրներին, եւ՛ եկեղեցուն…- Միակ գաղափարա-քաղաքական, ռազմա-աշխարհակարգային եւ հոգեւոր-հավատամքային այլընտրանքը… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

7. Պահե՛նք մեզ պահողին.- (3-րդ մաս) – Այլապես կոտրած տաշտակը մեր գոգից չենք գցի… Մեր գյուղատնտեսությանը վնասում է ոչ միայն կարկուտը, այլեւ՝ երաշտը, ջրհեղեղը, սելավը, ցրտահարությունը – կարկուտի դեմ ինչ պայքար են տանում զարգացած եւ զարգացող երկրներում, որ եղանակների կիրառումն է նպատակահարմար մեր երկրում…

8. Հայ Արիական Տոնացույցը՝ Արարչակնիք Գաղտնիքների Բանալի – Սա այլեւս պարտադիր Տոնացույց է հայ արիականների Քրմական դասի համար, որ կիրառվում է տոնական ու ծիսական բոլոր միջոցառումները կազմակերպելիս… Մարդը պարտադիր ունի Ազգային պատկանելություն, ունի Աստվածներ, ունի իր Տեսակն Արարող Գերէություն, որ Տիեզերքի Արարիչն է…

9. Կնշեն ողջախոհության Նանե Աստվածուհու տոնը – Հայ արիներն ու հեթանոս ազգայնականները կփառաբանն ինչպես Տիեզերքի Արարչին եւ Հայ Աստվածներին, այնպես էլ մեր փառահեղ նախնյաց, հայոց նպատակներին ու պայքարին զորավիգ լինելու եւ Երկնային ուժով Երկրային արդարությանը նպաստելու համար… (Ինչու է Սեւ ծովը փոխել է գույնը)…

10. Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Աշխարհի տիրակալ՝ Հայկ-Կառավար (5-րդ մաս) – Իսկ աշխարհի հոգեւոր կենտրոնը Հայաստանում է… Հյուսիսում է գտնվում գլխավոր հոգեւոր կենտրոնը՝ Քարահունջը՝ Հայկ աստծո կացարանը, Հարավում՝ Էրիդու քաղաքը՝ Էա-Հայա աստծո տաճարը, որը կոչվել է Անդունդքի տուն…

11. Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից-www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» ազգային շաբաթաթերթ… Համաշխարհային ճանաչում ունեցող արտիստների մասնակցություն եւ թեժ մրցակցություն… Առնո Բաբաջանյանի անվան մրցույթ-փառատոնը… Մշակութային այլ լուրեր… «Հայ բույս» 3-րդ փառատոնը… Տեղադրվել են «Աղբ չթափել» մակագրությամբ վահանակներ…

12. Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում.- Ազգային նժույգի արագավազքի առաջին մրցույթ-փառատոնը կայացած է… Մարզիչները՝ նաեւ հոգեբաններ… Մարզադաշտում սնվելը՝ վտանգավոր… ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակները՝ հունիսի 1-ի դրությամբ… Մեկնարկեց Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունը… Բացվեց Դուքենդոյի ավանդական մրցաշարը… Սամբոյի, բռնցքամարտի, ծանրանարտի մրցաշարեր… Մեր ֆուտբոլային ակումբները եվրոխաղերում… Այլ մարզական լուրեր…

Ինչ են ուզում ամերիկացիներն ու ռուսաստանցիները – Որ զարգացման համար Հայաստանը փոխզիջմա՞ն գնա… Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը՝ Արցախի հարցի ամերիկյան եւ ռուսաստանյան վերաբերմունքների մասին…

Միացյալ Նահանգների նոր վարչակազմի հետաքրքրությունը Հարավային Կովկասի նկատմամբ կարող է նորովի վերականգնվել: Այս մասին ասել է ԱՄՆ-ի նախկին դեսպան, Ատլանտյան խորհրդի վերլուծաբան Ջոն Հերբսթը:

Նրա խոսքով, Վաշինգտոնում կայացած Վրաստանի արտգործնախարարի հանդիպումները վկայում են այն մասին, որ Միացյալ Նահանգների քաղաքականությունը Վրաստանի նկատմամբ լիովին վերականգնվել է:  Նույնը կարող է վերաբերել տարածաշրջանի մյուս երկրներին, այդ թվում՝ Հայաստանին. «1990-ականներին ԱՄՆ-ում Հայաստանի նկատմամբ մեծ հետաքրքրություն կար, որն այնուհետեւ սկսեց նվազել»:

Նշենք, որ վերջերս նախագահ Դոնալդ Թրամփը Վրաստանին համարել է ժողովրդավարության կենտրոն տարածաշրջանում:

Ատլանտյան խորհրդի վերլուծաբանի խոսքով, Հայաստանը, որը Խորհրդային Միության առաջատարների շարքում էր գտնվում, ունի իրականում զարգացման մեծ ներուժ. «Խորհրդային Միության օրերին Հայաստանն ամենաստեղծագործ, տնտեսապես ամենազարգացած երկրներից մեկն էր: Այնտեղ կար, եթե ոչ ժողովրդավարություն, ապա՝ գոնե ազատ կյանք, որքանով դա հնարավոր էր խորհրդային պայմաններում»:

Հայաստանի հետագա զարգացման հեռանկարները կախված են ղարաբաղյան խնդրի կարգավորման հեռանկարներից, համոզված է վերլուծաբանը. «Հայաստանը պետք է գիտակցված ընտրություն կատարի: Ապագա զարգացման համար պետք է որեւէ փոխզիջման գալ Ադրբեջանի հետ»:   Continue reading

ՀԱՊԿ, թե՞ ՆԱՏՕ, թե՞…- Բազում օրինակներ կան, երբ ԱՊՀ-ն, ՀԱՊԿ-ն եւ ԵԱՏՄ-ն պաշտպանել են ոչ թե դաշնակից Հայաստանի, այլ Հայաստանին թշնամի երկրների՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերը… ԱՊՀ-ՀԱՊԿ-ական, այնպես էլ ԵՄ-ՆԱՏՕ-ական կողմերի հետ ընթանում է փոխլրացնող քաղաքականություն…

«Լուսանցք»-ը վելուծություններում պարբերաբար անդրադառնում է Հայաստանի անդամակցությանը՝ ԱՊՀ, ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ կառույցներին, քանի որ այդ անդամակցությունից են կախված նաեւ Հայաստանի ռազմական տնտեսական, քաղաքական եւ այլ ոլորտային զարգացումները: Հատկապես ռազմա-պաշտպանական խնդիրն է առնչվում այս կառույցների հետ, ինչը շոշափում է Հայաստանի ու հայության անվտանգության հարցերը եւս:

Հասկանալի է, որ Հայաստանը ԽՍՀՄ-ական մյուս հանրապետությունների հետ միասին պոկվելով աշխարհի 1/6-րդ մասը գրաված կայսրության ճիրաններից, չէր կարող միանգամից առանձնանալ կամ ներառվել անծանոթ մեկ այլ կառույցի մեջ, ուստի տրամաբանական էր, որ թեքվեց դեպի ԱՊՀ, ապաեւ՝ ԵԱՏՄ:

Սակայն այժմ, երբ ավելի քան 25 տարի մեր երկիրը վերականգնել է իր անկախությունը եւ համագործակցում է ինչպես ԱՊՀ-ՀԱՊԿ-ական, այնպես էլ ԵՄ-ՆԱՏՕ-ական կողմերի հետ, կարողանում է Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի Դաշնության երկբեւեռած աշխարհում վարել փոխլրացնող քաղաքականություն, ապա կարող է կա՛մ մնալ իր ընտրած տարբերակում, կա՛մ՝ փոխել ռազմա-քաղաքական առանցքը, կա՛մ էլ՝ շարունակել փոխլրացնող քաղաքականությունը բոլոր կողմերի հետ, այդ թվում՝ աշխարհի 3-րդ բեւեռին ձգտող Չինաստանի:   Continue reading

Անարգանքը հենց միջազգայի՛ն հանրությանն է վերաբերում.- Սա ահաբեկչություն է եւ միջազգային իրավունքի կոպիտ խախտում – Հայկական պատժիչ գործողություններից մի քանի տասնյակ ադրբեջանական զինվոր է ոչնչացվել…

Բաքվի հերթական սադրանքը արցախա-ադրբեջանական սահմանային գոտում հանգեցրել է նոր զոհերի, սրել է առանց այն էլ լարված վիճակը: ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հասցեական հայտարարությունից հետո անգամ Ադրբեջանը շարունակում է անտեսել միջազգային հանրության կարծիքը: Մյունխենում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպման արդյունքներով պայմանավորված, համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) եւ Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) կոչ էին արել ադրբեջանական կողմին պահպանել զինադադարի պայմանները: Համանախագահների, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկի այցը Հայաստան, Արցախ եւ Ադրբեջան, փաստորեն չփոխեց իրավիճակը:

Գուցե սա համոզի ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրներին, որ առանց պատժի կիրառման հնարավոր չէ Ադրբեջանին կարգի հրավիրել: Ի վերջո, անարգանքը հենց միջազգային հանրությանն է վերաբերում, Հայաստանում գիտեն եւ ճամաչում են թուրք-ադրբեջանական խոստման արժեքը եւ միշտ պատրաստ են հարվածելու ուխտադրուժ թշնամուն:

Հայկական կողմն արդեն վճռական է հայտարարել, որ հետագա իրադարձությունների պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի վրա: «Հերթական կանխամտածված սադրանքը Ադրբեջանի կողմից: Զինված խումբը  սպանել է Արցախի ՊԲ 3 զինծառայողների»,- թվիթերյան իր էջում գրել էր ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը: Ապա ավելացրել է. «Բաքուն կրելու է հետագա զարգացումների ողջ պատասխանատվությունը»:

Հիշեցնենք, որ վերջին օրերին սահմաններում հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը  ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետեւանքով մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) եւ Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.): Հաջորդ առավոտյան ադրբեջանական կողմը հյուսիսային ուղղությամբ դիմել է հերթական սադրանքի, որի հետեւանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Տիգրանի Գասպարյանը: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ հայտնել էր, որ Արցախից Երեւան է տեղափոխվել 2 վիրավոր զինծառայող, որոնց վիճակը եւս ծանր է գնահատվում, բայց նրանց կյանքին վտանգ չի սպառնում:   Continue reading

Հարձակում ԱՄՆ-ի ինքնիշխանության դեմ – Կամ՝ չեն ցանկանում խոսել իսլամոֆաշիզմ ստեղծողի հետ… Թուրքիայի նախագահ Էրդողանին կարող են արգելել ԱՄՆ այցելել – Նա սեփական երկրում պատրաստվում է դառնալ գլխավոր ֆաշիստը…

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների Կոնգրեսը միաձայն դատապարտել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների՝ խաղաղ ցուցարարների վրա հարձակումն ու ծեծը եւ պահանջել իշխանություններից պատժել մեղավորներին: Թուրքիայի նախագահին կոչ էին արել, որ նաեւ եւս քայլեր ձեռնարկի մեղավորներին պատժելու համար:

Իսկ 12 թիկնապահների նկատմամբ, ովքեր ԱՄՆ-ի քաքաղացիներ են՝ գործեր են հարուցվել:

Այս հարցը շարունակում է մնալ ամերիկացիների ուշադրության կենտրոնում, քանի որ աննախադեպ մի երեւույթ է, երբ օտարները ծեծի են ենթարկում ԱՄՆ-ի քաղաքացիներին ԱՄՆ-ում, այն էլ՝ այլախոհությունը ճնշելու համար:

ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին հատկացումների հանձնաժողովի բարձրաստիճան անդամներ Լինդսի Գրեհեմն ու Պատրիկ Լիհին, անդրադառնալով Վաշինգտոնում Թուրքիայի նախագահի թիկնապահների՝ խաղաղ ցուցարարների վրա հարձակմանն ու ծեծին, սպառնացել են վերջ տալ ԱՄՆ-ի կողմից Անկարային տրամադրվող օգնությանը, եթե Թուրքիայի կառավարությունը հավուր պատշաճի չզբաղվի այդ հարցի քննությամբ:   Continue reading

Պետական նշանակության կարճատեւ, բայց անհրաժեշտ այց – Հատկապես Քաթարի խնդրի այս լարված օրերին, երբ հակահայկական ու հակաիրանյան ճակատներում գտնվող Թուրքիան ռազմաբազա է տեղակայում այնտեղ… Օգտվեցե՛ք հայ արիականների www.hayary.org կայքի եւ «Լուսանցք» ազգային շաբաթաթերթի տեղեկատվությունից…

Կարճատեւ աշխատանքային այցով Քաթարի մայրաքաղաք Դոհա ժամանած Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է այդ երկրի ԱԳ նախարար Շեյխ Մոհամեդ բեն Աբդուլռահման Ալ-Թանիին: Մեր նախարարը քաթարցի գործընկերոջն է հանձնել Էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիին ուղղված Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը։

Սա, քաթարյան խնդրի այս լարված օրերին, կարծում ենք ճիշտ եւ տեղին այց էր, հատկապես այն բանից հետո, որ հակահայկական եւ հակաիրանյան ճակատներում գտնվող Թուրքիան իր 3 հազարանոց զինուժը զինտեխնիկայով բազավորեց Քաթարում:

Նախարարները քննարկել են նախագահ Սերժ Սարգսյանի՝ Դոհա այցի ընթացքում Քաթարի ղեկավարի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ Մտքեր են փոխանակվել երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերում համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ: Նախարարները քննարկել են նաեւ Մերձավոր Արեւելքում, մասնավորապես Պարսից ծոցում Քաթարի շուրջ զարգացումները։ Այս համապատկերում մեր նախարարը նշել է, որ Հայաստանն ավանդական ջերմ հարաբերություններ ունի արաբական երկրների հետ եւ ամենայն ուշադրությամբ է հետեւում իրադարձություններին արաբական աշխարհում։ Ապա շեշտել է, որ բոլոր հարցերը պետք է լուծել երկխոսության միջոցով, քանզի դա հնավորություն է ընձեռում առավել լավ ընկալել միմյանց դիրքորոշումները եւ համատեղ լուծումներ գտնել։   Continue reading

Ամենուր նույն խնդիրն է՝ քանակն է որակ արտադրում (քանակն իր միջից առանձնացնում որակը) – Բնակչության քանակական աճը կստիպի բանեցնել տնտեսական բոլոր լծակները… Ինչ են խոստանում կառավարական ծրագրերը – սոցիալական անարդարությունը չշփոթենք սոցիալական հավասարության հետ. Մարդկանց պահանջն արդարությունն է…

Ակնհայտ է, որ պետության համաչափ զարգացումն ապահովելու համար ոչ միայն պետք է հասնել տնտեսության ռիթմիկ ու կայուն աշխատող համակարգի ստեղծմանը, այլեւ այդ համակարգն աշխատացնող մարդկանց քանակական ու որակական ապահովմանը: Հասկանալի է, որ տնտեսական համակարգը մեքենայացվում ու թվայնացվում է, իսկ ռոբոտների ներգավումը տնտեսության մեջ որոշ երկրներում անգամ պետական ծրագիր է դարձել, բայց մենք դեռ մարդկային մտքի ու ձեռքի օժանդակության խիստ կարիք ունենք, ինչն ամեն դեպքում եւ միշտ է պետք գալու: Մնացյալն ընթացիկ հարցեր են:

Աշխատատեղերի ստեղծման մասին խոսելն էլ ավելորդ է, ինքնին հասկանալի է եւ սա ամենացավոտ հարցերից մեկն է մեր երկրում, անգամ այսքան քիչ բնակչության պայմաններում ունենք գործազրկության մեծ ցուցանիշ:

Արտագաղթը եւս գերակշռող տվյալներ ունի, քան՝ ներգաղթը: Սա նույնպես ցավալի խնդիր է: Վերջին ամիսներին Հայաստանից մեկնածների ավելի քան 53%-ը հետ չի գալիս: Սա այսօրվա դրությամբ անդառնալի կորուստ է: Եթե կռահենք, որ պետական թվերը մի քիչ էլ կլորացված են, ապա վտանգն ավելի մեծ է իրականում:

«Լուսանցք»-ն ամեն օր խոսում է պետականամետությունից, հայրենակենտրոն եւ ազգամետ լինելուց, ինչը պիտի դառնա մեր կենսակերպի բաղադրիչ մասը, սակայն հասկանում ենք նաեւ, որ մարդիկ կոտրվում են հատկապես սոցիալական անարդարության անշեղ աճից… Սա չշփոթենք սոցիալական հավասարության հետ, մարդիկ հասկանում են, որ ինչքան աշխատեն, այնքան էլ պիտի վարձատրվեն, այ հե՛նց այդ վարձատրությունը ըստ աշխատածի ստանալու եւ արժանապատվորեն աշխատատեղը պահպանելու մասին է (խոսքը պաշտոնը չարաշահողների, պետբյուջեն տարաբնույթ ձեւերով լափողների, կաշառակերների ու նախկին թալանչի – այսօր բարեգործների կամ նմանների մասին չէ):

Սոցիալական ու իրավական արդարությունները փոխշաղկապված են եւ այս երկուսի համատեղ ու անխափան գործունեությունից է կախված երկիրը լքողներ ու վերադարձողների որոշումը:   Continue reading

Պահե՛նք մեզ պահողին.- (3-րդ մաս) – Այլապես կոտրած տաշտակը մեր գոգից չենք գցի… Մեր գյուղատնտեսությանը վնասում է ոչ միայն կարկուտը, այլեւ՝ երաշտը, ջրհեղեղը, սելավը, ցրտահարությունը – կարկուտի դեմ ինչ պայքար են տանում զարգացած եւ զարգացող երկրներում, որ եղանակների կիրառումն է նպատակահարմար մեր երկրում…

Սկիզբը՝ թիվ 22, 23-ում

http://www.hayary.org/wph/?p=6352Գյուղատնտեսություն. Պահե՛նք մեզ պահողին (1-ին մաս) – Վնասների կանխարգելումը պետք է որ փոխի համակարգը… Գուցե տարօրինակ հնչի, բայց խնդրի էությունը հասկանալու համար նախ պետք է աղետների «գույքագրում» անենք… Որպեսզի հասկանանք, թե այս ամենից ինչպես ենք դուրս գալու, այստեղ էլ պիտի վնասների որոշակի «գույքագրում» անենք՝ իրավիճակը եւ, ըստ այդմ, հետագա քայլերը ճիշտ գնահատելու համար…

http://www.hayary.org/wph/?p=6366Պահե՛նք մեզ պահողին (2-րդ մաս).- Առանց համալիր լուծման 100 տոկոսանոց արդյունք՝ չիք… Գյուղատնտեսությունը ռիսկային է բոլոր երկրներում, մերում՝ առավելապես – Քանզի ոլորտում ոչ ապահովագրական համակարգ ունենք, ոչ էլ կարողանում ենք վնասները նորմալ փոխհատուցել… Գանք կարկտահարության դեմ պայքարի միջազգային փորձին՝ խոսելով մեզ մոտ դրա ձեւերի կիրառման նպատակահարմարությունից… Միջազգային պերճանքի հայկական հնարավորությունը – Եվ ձեռնտու տարբերակը…

Մեր գյուղատնտեսությանը վնասում է ոչ միայն կարկուտը, այլեւ՝ երաշտը, ջրհեղեղը, սելավը, ցրտահարությունը: Ասել էինք, թե կարկուտի դեմ ինչ պայքար են տանում զարգացած եւ զարգացող երկրներում եւ թե որ եղանակների կիրառումն է նպատակահարմար մեր երկրում: Գործադիրի հաստատած՝ բնակլիմայական աղետներից գյուղատնտեսության վնասների կանխարգելման հայեցակարգը, որի հետ մեծ հույսեր է կապում վարչապետը, միայն կարկուտի դեմ պայքարի ձեւերը չէ, որ ներկայացնում է: Մեր գյուղատնտեսության համար պակաս վտանգավոր չէ նաեւ երաշտը:   Continue reading

Հայ Արիական Տոնացույցը՝ Արարչակնիք Գաղտնիքների Բանալի – Սա այլեւս պարտադիր Տոնացույց է հայ արիականների Քրմական դասի համար, որ կիրառվում է տոնական ու ծիսական բոլոր միջոցառումները կազմակերպելիս… Մարդը պարտադիր ունի Ազգային պատկանելություն, ունի Աստվածներ, ունի իր Տեսակն Արարող Գերէություն, որ Տիեզերքի Արարիչն է…

Մինչեւ 2012թ. ոչ ամբողջական Տոնացույցն էր ուղենիշը արիադավան տոների եւ ծեսերի անցկացման, որն ամբողջացավ այդ տարի՝ Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախումբի արտահերթ նիստում, երբ հայ արիականների առաջնորդ Արմեն Ավետիսյանը ներկայացրեց ամբողջականացված Հայ Արիական Տոնացույցը:

Այստեղ վերականգնված էին բոլոր 8 Հայ Աստվածների տոները, ինչպես նաեւ Տիեզերակարգին առնչվող եւ դեպի Արարչակարգ տանող հավատի տոներն ու ծեսերը: Սա է Հայոց Հավատի հնարավորինս վերականգնված Տոնացույցը, որտեղ տարվա կտրվածքով՝ ամեն ամիս արձանագրված են տոներ ու հիշատակի օրեր:

Սա այլեւս պարտադիր Տոնացույց է հայ արիականների Քրմական դասի համար, այն կիրառվում է տոնական ու ծիսական բոլոր միջոցառումները կազմակերպելիս:

Հայ արորդիները քրիստոնեության ներխուժումից հարյուրամյակներ անց վերականգնել էին միայն 4 Հայ Աստվածների տոներ եւ Հիշատակի մի շարք օրեր, որոնք չէին ամբողջացնում Հայ Աստվածների եւ Տիեզերքի Արարչի ներկայությունը Հայոց Հավատի հետեւորդների հոգում, ինչը նաեւ չէր հստակեցնում Տիեզերքի Արարչի գոյությունը եւ Հայ Աստվածային Համակարգի իրողությունը:

Հայ Արիական Տոնացույցի արձանագրումից հետո ավելի առաջնային դարձավ Արարչի ու Աստվածների արարման եւ գործառույթների ներկայացման հավատամքային մեկնաբանությունը, որն էլ լրացուցիչ աշխատանքներ պահանջեց:   Continue reading

Կնշեն ողջախոհության Նանե Աստվածուհու տոնը – Հայ արիներն ու հեթանոս ազգայնականները կփառաբանն ինչպես Տիեզերքի Արարչին եւ Հայ Աստվածներին, այնպես էլ մեր փառահեղ նախնյաց, հայոց նպատակներին ու պայքարին զորավիգ լինելու եւ Երկնային ուժով Երկրային արդարությանը նպաստելու համար… (Ինչու է Սեւ ծովը փոխել է գույնը)…

Հայ Արիական Տոնացույցի վերականգնված տոներից մեկն էլ Նանե Աստվածուհու տոնն է:

Այսօր, հունիսի 23-ին Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի եւ Քրմական դասի նախաձեռնությամբ, նշվելու է Հայոց ողջախոհության Նանե Աստվածուհու տոնը (http://www.hayary.org/wph/?p=6382#more-6382Հայ արիները եւ համախմբված հեթանոս ազգայնականները նշեցին ողջախոհության Նանե Աստվածուհու տոնը):

Հայ արիները հյուրընկալության-լիառատության եւ վարդավառի-սիրո տոների միջեւ են նշում ողջախոհության Աստվածուհու տոնը եւ փառաբանում են Նանե Աստվածուհուն՝ ակնկալելով, որ իր ողջախոհությամբ կօգնի նաեւ տարվա հաջորդ կեսն անցկացնել առավել կազմակերպված եւ նպատակասլաց, նաեւ գալիք ձմռանը դիմակայելու պատրաստ:   Continue reading

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Աշխարհի տիրակալ՝ Հայկ-Կառավար (5-րդ մաս) – Իսկ աշխարհի հոգեւոր կենտրոնը Հայաստանում է… Հյուսիսում է գտնվում գլխավոր հոգեւոր կենտրոնը՝ Քարահունջը՝ Հայկ աստծո կացարանը, Հարավում՝ Էրիդու քաղաքը՝ Էա-Հայա աստծո տաճարը, որը կոչվել է Անդունդքի տուն…

Սկիզբը՝ թիվ 20-23-ում

http://www.hayary.org/wph/?p=6317Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Աշխարհի տիրակալ՝ Հայկ-Կառավար (1-ին մաս) – Երբ գիտական աշխարհում «տաբուացված» են Հայ, Հայկ, Հայաստան բառերը… Եթե Յահվե անունը կարդանք հակառակ ուղղությամբ, ապա կստացվի Եվհայ բառը – Ստացվում է՝ Յահվեն եւ հայ է եւ հրեա – Սա, իհարկե, համարենք կատակ… Իսկ այժմ խակ բառից, որը հայերենում նշանակում է չհասած, տհաս, անցնենք Խեք անվանը…

http://www.hayary.org/wph/?p=6341Աշխարհի տիրակալ՝ Հայկ-Կառավար (2-րդ մաս) – Երբ հին հայկական ձեռագրերի տեղեկույթը այլ աղբյուրների է վերագրվում… Երբ հին հայկական ձեռագրերի տեղեկույթը այլ աղբյուրների է վերագրվում… – Հայկը երկրի վրա Կեսար է՝ Կես-Աստված, դրա համար էլ նրա թվային արժեքը հավասար է 54-ի, իսկ երկնքում նա Աստված է՝ Կառավար, եւ նրա թվային արժեքը հավասար է 108-ի…

http://www.hayary.org/wph/?p=6353Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Աշխարհի տիրակալ՝ Հայկ-Կառավար (3-րդ մաս) – Երբ քարը գլուխ ու պորտ ունի՝ ոգի ու հոգի… Չարացած կինը հենց այդ գիշեր մի պարան է գործել եւ գաղտագողի նավը կապել կողքի ժայռից – Այդ պատճառով նավի չի կարողանում պոկվել ժայռից, վեր բարձրանալ ջրերի վրա եւ Նոյի տապանի պես հասնել Մեծ Մասիսի կատարին – Ավանդությունն ասում է, որ ծեր կինը նավը կապել է Հայեկ ժայռին…

http://www.hayary.org/wph/?p=6369Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Աշխարհի տիրակալ՝ Հայկ-Կառավար (4-րդ մաս) – Երբ բոլոր ճանապարհները բերում են Քարահունջ – Քարահունջում է գտնվում սուրբ Քարը («բեթիլ»)՝ «Աստծո տունը», որն հետագայում հրեաներն անվանեցին Վիֆլեեմ (Բեյտլեեմ, Հացի տուն) – Հայտնի է, որ «Հացի տուն» է կոչվել Հայկ-Օրիոն համաստեղությունը… Եվ Հնդկաստանն ինչպես որ է…

Հովիկ Ներսիսյանի «Հայկական լեռնաշխարհը ըստ Զրադաշտն ու իր ավեսթան» գրքում ասվում է. «Արամազդը (Հայր Արան) Վանգուի Դաիթիա (Որոտան) գետի հովտում ստեղծեց առաջին եւ լավագույն երկիրը՝ Ամիրիանա վաեջան: Այստեղ նա արարեց նախաստեղծ սրբազան կով (տավար) Եվագդաթին, որը Լուսնյակի նման սպիտակ էր, եւ բարձրությունն էր երեսունինը եղեգ, որից հետո միայն արարեց գայոմարդուն (հայոմարդուն), որը երեսուն տարի ապրեց: Ապա նրա սերմը 40 տարի գետնի տակ թաքնված մնաց, որից հետո ծլեց առաջին մարդկային զույգը բույսի կերպարանքով…»:

Զրադաշտը նույնպես ծնվել է Դարեջա (Դար) գետի կողքին, որ սնվում է Որոտանի ջրերով: Դար գետի շրջակայքում է գտնվում նաեւ Քարահունջ աստղադիտարանը:

Զրադաշտը (եթե այն իրոք անուն է) եւս մի հանելուկ է՝ կապված Քարահունջի հետ:

Գենոնի գրքում ասվում է, որ հանելուկային երկրի զորքը կոչվել է «Աղարտիի տամպլիերներ»:   Continue reading

Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից-www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» ազգային շաբաթաթերթ… Համաշխարհային ճանաչում ունեցող արտիստների մասնակցություն եւ թեժ մրցակցություն… Առնո Բաբաջանյանի անվան մրցույթ-փառատոնը… Մշակութային այլ լուրեր… «Հայ Բույս» 3-րդ փառատոնը… Տեղադրվել են «Աղբ չթափել» մակագրությամբ վահանակներ…

Համաշխարհային ճանաչում ունեցող արտիստների մասնակցություն եւ թեժ մրցակցություն՝ «Արմենիա» միջազգային մրցույթ-փառատոնում

Հուլիսի 4-12-ը Երեւանում կայացավ «Արմենիա» միջազգային առաջին մրցույթ-փառատոնը, որի ընթացքում եղավ ինչպես թեժ մրցակցություն, այնպես էլ մեծահամբավ երաժիշտների մասնակցություն։ Մրցույթ-փառատոնն անցկացվեց «դաշնամուր» մասնագիտությամբ։ Մրցութային փուլերին մասնակցելու համար ժամանելու էին երիտասարդ դաշնակահարներ (մինչեւ 34 տարեկան) աշխարհի տարբեր երկրներից՝ Ֆրանսիա, Գերմանիա, Չինաստան, Իրան, Սիրիա, Հարավային Կորեա, Ռուսաստան, Ղազախստան, Ղրղզստան, Վրաստան, Հայաստան։ Մրցույթը կանցկացվի երկու փուլով. դրանք տեղի կունենան Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում։ Մրցույթի ժյուրին ղեկավարում էր պրոֆեսոր Արմեն Բաբախանյանը։

Մրցույթ-փառատոնը ուղեկցվեց նաեւ կամերային եւ սիմֆոնիկ համերգային երեկոներով, որոնց ընթացքում ելույթ ունենցան՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հայաստանի ազգային կամերային նվագախումբը, Խաչատրյան տրիոն, Աբգար Մուրադյան դուետը։ Ինչպես նաեւ՝ ջութակահարներ Ռոման Կիմը, Ֆյոդր Ռուդինը, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, դաշնակահարներ Նարե Արղամանյանը, Լիլիթ Գրիգորյանը։ Իսկ մրցույթ-փառատոնի փակման գալա համերգի ընթացքում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ ելույթ ունեցավ աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովը։

«Արմենիա» միջազգային առաջին մրցույթ-փառատոնն անցկացվում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի եւ Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի (European Foundation for Support of Culture) նախաձեռնությամբ։ Մրցույթ-փառատոնի գեղարվեստական ղեկավարն է Սերգեյ Սմբատյանը։ Մրցույթ փառատոնը կայանում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո։

Առնո Բաբաջանյանի անվան մրցույթ-փառատոնի դափնեկիրներն ու ժյուրիի անդամները հարգանքի տուրքն են մատուցել կոմպոզիտորի հուշարձանի մոտ

Այսօր Առնո Բաբաջանյանի անվան պատանի եւ երիտասարդ դաշնակահարների 4-րդ միջազգային մրցույթ-փառատոնի դափնեկիրները ու ժյուրիի անդամներն իրենց հարգանքի տուրքն են մատուցել Առնո Բաբաջանյանին՝ կոմպոզիտորի հուշարձանի մոտ: Ծաղկեդրման արարողությանը ներկա է եղել նաեւ կոմպոզիտորի որդին՝ Առնո Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամի նախագահ՝ Արա Բաբաջանյանը:   Continue reading

Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում.- Ազգային նժույգի արագավազքի առաջին մրցույթ-փառատոնը կայացած է… Մարզիչները՝ նաեւ հոգեբաններ… Մարզադաշտում սնվելը՝ վտանգավոր… ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակները՝ հունիսի 1-ի դրությամբ… Մեկնարկեց Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունը… Բացվեց Դուքենդոյի ավանդական մրցաշարը… Սամբոյի, բռնցքամարտի, ծանրանարտի մրցաշարեր… Մեր ֆուտբոլային ակումբները եվրոխաղերում… Այլ մարզական լուրեր…

Ով ձի ունի, թող գա մրցի

Ազգային նժույգի արագավազքի առաջին մրցույթ-փառատոնը կայացած է:

Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիան Ձիերի արագավազքի հայկական ֆեդերացիայի եվ  «Վիվարո» բուքմեյքերական ընկերության հետ համատեղ որոշել է վերջ դնել հայկական ձիերի ու ձիասպորտի անկմանն ու վերակենդանացնել նախկին հռչակը:

Առաջին քայլը սա եղավ. մեկնարկեց ազգային նժույգի արագավազքի մրցույթը: Կարգախոսն էլ տիպիկ էր՝ «Ով ունի արագավազ ձի, թող գա ինձ հետ մրցի»:

Հայաստանի տարբեր մարզերից եկան նժույգ ունեցողներ: Նրանք մարզիկներ չէին, բայց չէին խուսափել մրցույթից՝ իսկ ինչու չփորձել սեփական ու սեփական ձիու ուժերը. հեծյալի միա՛կ հպարտությունն իր ձիու արագավազություն է:

Արագավազքի մրցմանը ներկա էր 16 մասնակից, ու նրանց խնդիրը 1860 մ վազքուղին առաջինը հաղթահարելն էր: Արագ պետք է կողմնորոշվեին. դաշտերում չէին վարգելու կամ նախիրը չէին քշելու… Դիմացը վազքուղին էր ու ժամանակահատված կար պարտադրված:

Արագավազքը բաղկացած էր 3 մրցաերթերից, որից հետո մեկ մրցահերթով մասնակցեցին  նաեւ զտարյուն նժույգներ՝ ձիասպորտի տարբեր ակումբներից: Առաջին մրցաշրջանում եզրագիծը 1-ինը հատեց Հայկ Հարությունյանը՝ 6-ամյա հովատակ Կնդոով՝ Արագածոտնի մարզից: Երկրորդում 1-ինն էր Սիրակ Սաֆարյանը 3 տարեկան հովատակ Օռլիկով՝ Գեղարքունիքից, եւ երրորդում 1-ինն էր Գրիշա Թադեւոսյանը 6 տարեկան Քուվի մատակովով՝ Արարատից:

Երզափակչում արդեն հաղթած հեծյալները պայքարեցին լավագույնին բացահայտելու համար:

Հայկ Հարությունյանը զբաղեցրեց երրորդ տեղը՝ 0:01:41 արդյունքով, իսկ Գրիշա Թադեւոսյանի (0:01:36) եւ Սիրակ Սաֆարյանի անզիջում պայքարը ավարտվեց Սիրակ Սաֆարյանի հաղթանակով (0:01:34):

Պրոֆեսիոնալ հեծյալներն էլ մրցեցին:  6-ը մարզիկներից Ալբերտ Սուքիասյանը իր  6-ամյա մատակ Ռոզայով (0:01:16) արժանացավ հաղթողի կոչմանը «Սիլ Գրուպից», իսկ Վաչիկ Մնացականյանը իր 8 տարեկան հովատակ Պերսեյով զբաղեցրեց 2-րդ (0:01:19) տեղը: Վարդան  Առաքելյանն  էլ 4 տարեկան մատակ Բայասիով՝ 3-րդ տեղը (0:01:22):

Մրցույթ-փառատոնի գլխավոր հովանավորն էր «Վիվարո» ընկերությունը, որը տեղում ընդունեց խաղադրույքներ եւ սահմանեց 1 մլն դրամ մրցանակային հիմնադրամ:

Մրցանակային հիմնադրամ էին սահմանել նաեւ «Բեկոն» մսամթերքի արտադրական ձեռնարկությունը, «Արարատ» հյուրանոցային համալիրը եւ Պռոշյանի կոնյակի գործարանը:

Սյուզան Գալստյան

Լուսանկարը՝ Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի ֆ/բ էջից

Մարզիչները՝ նաեւ հոգեբաններ

Հայկական հոգեբանների ակադեմիան սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ու Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի հետ միասին «Անի Պլազա» հյուրանոցում կազմակերպել է «Սպորտի արդի հիմնախնդիրները» գիտագործնական պարապմունք, որն ուղղված էր մարզիչների հոգեբանական ասպեկտների կատարելագործմանը:

«Այժմ Հայաստանում արդիական է սպորտային հոգեբանության հարցը: Քանի որ մեր մարզիչները չեն պատկերացնում հոգեբանի ներկայությունն իրենց աշխատանքում, որոշեցինք հենց մասնագետներին վերապատրաստել որպես հոգեբաններ»,- ասել է Հայաստանի հոգեբանների ակադեմիայի գործադիր տնօրեն Բարեղամ Մնացականյանը:

Սեմինարին մասնակցում էին տարբեր մարզաձեւերի մարզիչներ, սպորտային հոգեբաններ, սպորտային մենեջերներ: Ըստ ակադեմիայի տնօրենի, հենց նրանք են անմիջականորեն շփվում մարզիկների հետ. «Արտասահմանյան երկրներում մարզիկներին ոչ միայն մրցումներից առաջ են պատրաստում հոգեբանորեն, այլեւ դրանցից հետո են տանում նմանատիպ աշխատանքներ՝ նրանց հանգստացնելու ու ռելակսացիայի համար: Դա հարկավոր է մարզիկին նոր գործողությունների ուղղորդելու համար»:

Մարզադաշտում սնվելը՝ վտանգավոր

Ֆուտբոլի Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիա»-ի մարզադաշտում գիտնականները վտանգավոր բակտերիաներ են հայտնաբերել այնտեղ առաջարկվող սննդում եւ ըմպելիքում: Սա հայտնել է Մյունխենում լույս տեսնող Bayerischer Rundfunk թերթը:   Continue reading