Հայոց քաղաքակրթության ակունքները շատ հին են եւ ունեն հազարամյակների պատմություն: Խոսքը մեր հզոր եւ բարեպաշտ նախնիների կերտած անանց արժեքների մասին է՝ լեզու, մշակույթ գիտություն, պետություն եւ այլն: Խնդիրն այն է, որ այդ քաղաքակրթությունը մի առանձնակի միտումով թաքցվում է կամ էլ խեղաթյուրվում:
Հարկ ենք համարում արձանագրել մեկ կարեւոր հանգամանք: Հայոց հնագույն պատմության մութ ծալքերի վերհանումը խիստ անհրաժեշտ է ամբողջ աշխարհի հին պատմության համար, քանի որ Երկրագնդի վաղնջական քաղաքակրթությունների պատմությունը լի է բազմաթիվ առեղծվածներով եւ անմեկնելի փաստերով: Լրջմիտ եւ խորագետ մասնագետների կարծիքով (օրինակ՝ գերմանացի Կլաուս Շմիդտ, բրիտանացի Գրեմ Հենկոկ եւ այլք)՝ դրանցից շատերի պատասխանը հայոց հնագույն պատմության էջերում է: Նշենք նաեւ, որ շատ «գիտնականներ» աշխարհի տարբեր վայրերում եղած Հայոց քաղաքակրթության հետքերը բնորոշում են որպես «անծանոթ», «անհայտ», կամ էլ «արտերկրյա» քաղաքակրթություն: Միայն թե դրանք հայկական չորակվեն: Սա է խնդիրը:
Ներկայումս գիտական աշխարհում ընդունված տեսակետ է, որ Երկրի հնագույն քաղաքակրթությունները ծագել են Տիգրիս, Եփրատ եւ Նեղոս գետերի հովիտներում: Դրանց ստեղծողները շումերներն ու եգիպտացիներն են, ովքեր Միջագետքում եւ Նեղոսի ավազանում հայտնվում են որպես արդեն զարգացած մշակույթի կրողներ; Հնագիտական պեղումները եւ ժայռապատկերների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս քաղաքակրթությունների ակունքը Հայկական լեռնաշխարհն է: Հայկական հնագույն Ուռհա (Եդեսիա) քաղաքի մոտ (Միջագետք Հայոց) գտնվող Պորտասար («Գոբեկլի թեփե») հնավայրում գերմանացի հնագետ Կլաուս Շմիդտը պեղել է մ.թ.ա. X հազարամյակին պատկանող տաճարային մի համալիր, որն աշխարհում նմանատիպ ամենահին պաշտամունքային կառույցն է: Continue reading



