– Ո՞վ կպայթեցնի Թուրքիան ներսից… – Այնքան էլ կայուն պետություն չէ…
– Ջավախցին չպետք է վճարի հայրենիք մտնելու համար… – Հայ-վրացական սահմանին քաղաքացինների զննումը կշարունակվի…
Ո՞վ կպայթեցնի Թուրքիան ներսից
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կտրուկ գործողություններից առաջ մեկնել էր Անկարա, որտեղ իրեն աջակցող կուսակցականների եւ քաղաքացիների առաջ խոսել է Թուրքիայում ստեղծված իրավիճակի մասին: Նա նշել էր, թե տեղի ունեցող իրադարձությունները կապ չունեն «Գեզի» այգու ծառերի հետ. «Ինչու՞ են մեզ անհանգստացնում: Հարցը 15 հատ ծառի հատու՞մն էր: Լավ, համարենք այգում 15 ծառ հատվեց, ապա ինչու՞ է դրա դեմ ուղղված ցույցեր տեղի ունենում Անկարայում, Իզմիրում: Խնդիրն այլ է: Խնդիրը այն է, որ ընտրությունների ժամանակ ԱԶԿ-ին շրջանցել չկարողացողները, ընտրելով այս ճանապարհը, ուզում են խառնել երկիրը: Սակայն դա նրանց չի հաջողվի: Մենք գիտենք նրանց թակարդները: Այդ թակարդները խափանող ուժն այստեղ է»,- ասել է կուսակիցներին Թուրքիայի վարչապետը:
Այնուհետեւ ցուցարարներին կոչ է արվել անմիջապես վերջ տալ հավաքներին եւ ցրվել. «Եթե նույն կերպ շարունակեք, ստիպված կլինեմ ձեզ հասկանալի լեզվով խոսել»,- հայտարարել էր Էրդողանը՝ կոչ անելով իր կողմնակիցներին դուրս գալ փողոց: Բախումների վտանգը իրական էր եւ այդպես էլ եղավ: Անգամ անհանգստություն կար մեզանում, որ այս առիթը կարող է թուրքավարի գործածվել. այս դեպքում հայերին ու ազգային այլ փոքրամասնություններին եւս կվնասեին: Իհարկե, բողոքավոր զանգվածները եթե կարողանային ինքնակազմակերպվել, ապա կոպիտ ուժը ավելի մեծ ծավալներ կընդգրկեր:



